«Վարդ՝ Էմիլիին»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Վարդ՝ Էմիլիին |հեղինակ = Ուիլյամ Ֆոլքներ |թարգմանիչ = Շուշանիկ Ավագյան |աղբ...»:) |
|||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:արձակ]] | [[Կատեգորիա:արձակ]] | ||
+ | |||
+ | ==I== | ||
+ | |||
+ | Երբ օրիորդ Էմիլի Գրիրսընը մեռավ, մեր ամբողջ քաղաքը գնաց նրա թաղմանը․ տղամարդիկ՝ մի տեսակ ակնածալից գորովով՝ տապալված հուշարձանի նկատմամբ, կանայք՝ նրա տան ներսը տեսնելու հետաքրքրությունից, որը ոչ ոք, ծեր սպասավորից բացի ― նա միաժամանակ պարտիզպան էր և խոհարար ― չէր տեսել առնվազն տաս տարի։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլիի տունը՝ ընդարձակ, քառակուսի, մի ժամանակ սպիտակեցված փայտաշեն մի կառույց, յոթանասնական թվականների ծանր, բայց միաժամանակ զվարթ ոճի գմբեթներով, աշտարակներով ու ոլորազարդավոր պատշգամբներով, գտնվում էր մեր քաղաքի երբեմնի ամենաընտիր փողոցում։ Սակայն ավտոտնակներն ու բամբակազտիչ մեքենաներն այստեղից ջնջել էին մինչև անգամ մեծամեծ գերդաստանները, գրավելով նրանց տեղը․ միայն օրիորդ Էմիլիի տունն էր մնացել, որ, քայքայվելով, համառ ու քմահաճ վեր էր խոյանում բամբակով բեռնված սայլերի ու բենզինի պոմպերի մոտ, ներկայացնելով հայացք վիրավորող տեսարան՝ մյուսների կողքին։ Եվ հիմա օրիորդ Էմիլին գնում էր միանալու այն մեծամեծ գերդաստանների ներկայացուցիչներին, որ պառկած էին մայրիների մեջ կորած գերեզմանոցում, Ջեֆերսոնի ճակատամարտում ընկած ֆեդերալ բանակի ու դաշնակից զորքերի զինվորների՝ հաճախ անանուն գերեզմանների կողքին։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլին ― երբ ողջ էր ― քաղաքի համար ավանդույթ էր, պարտք և հոգածություն․ մի տեսակ պարտավորություն, որ դարձել էր քաղաքի մշտական ժառանգությունը 1894 թվականի այն օրվանից, երբ Ջեֆերսոնի քաղաքագլուխ գնդապետ Սարթորիսը ― նա, որ օրենք էր հրապարակել, որով նեգրուհիներին արգելվում էր փողոցում երևալ առանց գոգնոցի ― նրան ազատեց հարկերից․ այդ մենաշնորհը նա պետք է ունենար հոր մահից հետո՝ անսահմանափակ ժամկետով։ Օրիորդ Էմիլին դա բարեգործություն չէր համարում։ Գնդապետ Սարթորիսը մի խճճված պատմություն էր հորինել, որ իբր օրիորդ Էմիլիիի հայրը քաղաքին դրամ է փոխ տվել, և քաղաքը նպատակահարմար է գտնում պարտքը հատուցել այդ կերպ։ Միայն գնդապետ Սարթորիսի սերնդի ու մտածողության մարդը կարող էր այդպիսի բան հորինել, և միայն կինը կարող էր դրան հավատալ։ | ||
+ | |||
+ | Երբ քաղաքային վարչության կազմը նշանակվեց հաջորդ սերընդակից՝ առավել արդիական գաղափարներով, այս համաձայնությունը որոշակի դժգոհություն առաջ բերեց։ Նոր տարվա առաջին օրը հարկային ծանուցագիր ուղարկեցին օրիորդ Էմիլիին։ Եկավ փետրվարը, բայց պատասխան չկար։ Այդ ժամանակ նրան մի պաշտոնական նամակ գրեցին, խնդրելով ներկայանալ շերիֆի գրասենյակ, երբ իրեն հարմար լինի։ Մի շաբաթ անց քաղաքագլուխն անձամբ գրեց նրան, առաջարկելով նրա մոտ կամ իր ավտոմեքենան ուղարկել նրա ետևից և ի պատասխան ստացավ հին ֆորմատի թղթի վրա գունաթափ թանաքով, նուրբ գեղագիր ձեռագրով գրված մի երկտող, որով օրիորդ Էմիլին հայտնում էր, որ ինքն այլևս տնից դուրս չի գալիս։ Հարկային ծանուցագիրը նույնպես ծրարի մեջ էր, առանց որևէ բացատրության։ | ||
+ | |||
+ | Քաղաքային խորհրդի վարչությունը հատուկ նիստ հրավիրեց։ Մի պատվիրակություն ուղարկեց օրիորդ Էմիլիի մոտ և բախեց նրա տան դուռը, որից ոչ ոք ներս չէր մտել ութ, թե տաս տարի, այն ժամանակից ի վեր, ինչ օրիորդ Էմիլին դադարեց ճենապակեղեն նկարազարդելու դասեր տալ։ Այցելուներին ընդունեց ծերունի նեգրը և առաջնորդեց մի կիսամութ սրահ, որի ավելի մութ անկյունից աստիճանները բարձրանում էին վերին հարկ։ Սրահում փոշու և անգործածության հոտ էր կանգնած, ծանր, խոնավ հոտ։ Ապա նեգրը նրանց հրավիրեց հյուրասենյակ։ Այստեղ կաշեպատ ծանր կահույք էր դրված։ Երբ նեգրը բացեց պատուհաններից մեկի լուսարգելը, նրանք տեսան, որ կահույքի կաշին ճաքճքած է․ իսկ երբ նստեցին, բազմոցից փոշի բարձրացավ, դանդաղ պտույտվելով՝ ներս թափանցած արևի միակ ճառագայթի տակ։ Բուխարիկի առաջ, փայլը կորցրած ոսկեզօծ պատկերակալի վրա դրված էր օրիորդ Էմիլիի հոր՝ գունամատիտներով արված դիմանկարը։ | ||
+ | |||
+ | Նրանք վեր կացան, երբ օրիորդ Էմիլին, կարճ, գեր, սևազգեստ մի կին, պարանոցից իջնող ու գոտու տակ անհետացող ոսկյա բարակ շղթայով, ներս մտավ՝ ոսկե խունացած կոթով եբենոսե գավազանին հենված։ Նա ցածրահասակ էր և մանրօսկր․ հավանաբար այդ էր պատճառը, որ այն, ինչ ուրիշի մոտ ընդամենը լիքություն կլիներ, նրա մոտ թանձրամարմնություն էր։ Մարմինն ուռած էր, ինչպես ճահճաջրում երկար ժամանակ ընկղմված դիակ, և մեռելագույն։ Դեմքի ճարպոտ խորշոմներում կորած, խմորագնդի մեջ խրած երկու փոքրիկ ածուխներ հիշեցնող աչքերը հերթով զննում էին այցելուների դեմքերը, մինչ սրանք բացատրում էին իրենց հանձնարարությունը։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլին նրանց չառաջարկեց նստել։ Դռան մոտ կանգնած նա լուռ լսում էր, մինչև որ խոսողը շփոթմունքով լռեց։ Լսվում էին ոսկյա շղթայի ծայրից կախված անտես ժամացույցի զարկերը։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլիի ձայնը չոր էր ու սառը։ ― Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ Գնդապետ Սարթորիսն է ինձ ասել։ Կարող եք քաղաքային փաստաթղթերը նայել և հավաստիանալ։ | ||
+ | |||
+ | ― Բայց արդեն նայել ենք։ Մենք, օրիո՛րդ Էմիլի, քաղաքային իշխանություններն ենք։ Դուք շերիֆից ծանուցում չե՞ք ստացել՝ իր ստորագրությամբ։ | ||
+ | |||
+ | ― Այո, մի ինչ֊որ թուղթ ստացել եմ, ― ասաց օրիորդ Էմիլին։ ― Ուրեմն նա իրեն շերիֆ է համարում․․․ Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ | ||
+ | |||
+ | ― Բայց մատյաններում այդ մասին ոչինչ չի ասված։ Մենք պետք է․․․ | ||
+ | |||
+ | ― Գնդապետ Սարթորիսին հարցրեք։ Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ | ||
+ | |||
+ | ― Բայց, օրիո՛րդ Էմիլի․․․ | ||
+ | |||
+ | ― Գնդապետ Սարթորիսին հարցրեք։ ― համարյա տասը տարի էր, ինչ գնդապետ Սարթորիսը մեռել էր։ ― Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ Թո՛ուբ։ ― Նեգրը հայտնվեց։ ― Ջենտելմեններին ուղղեկցի դուրս։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==II== | ||
+ | |||
+ | Այսպես նա լիակատար հաղթություն տարավ նրանց նկատմամբ, ճիշտ այնպես, ինչպես երեսուն տարի առաջ հաղթել էր նրանց հայրերին գարշահոտության հետ կապված պատմության մեջ։ Դա պատահեց նրա հոր մահից երկու տարի և սիրեցյալի (որը, մենք կարծում էինք, կամուսնանա նրա հետ)՝ նրան լքելուց կարճ ժամանակ անց։ Հոր մահից հետո նա հազվադեպ էր տնից դուրս գալիս, իսկ երբ սիրեցյալը հեռացավ, նրան առհասարակ չէինք տեսնում։ Կանանցից մի քանիսը հանդգնեցին նրան այցելելու փորձ անել, բայց նրանց չընդունեցին, և այդ տանը կյանքի միակ նշանը սևամորթ սպասավորն էր, այն ժամանակ երիտասարդ մի տղամարդ, որ ներսուդուրս էր անում շուկայի զամբյուղը ձեռքին։ | ||
+ | |||
+ | ― Կարծես թե տղամարդը ― ով ուզում է՝ լինի ― կարող է խոհանոցը կարգին վիճակում պահել, ― ասում էին կանայք, այնպես որ նրանք չզարմացան, երբ օրիորդ Էմիլիի տնից գարշահոտություն տարածվեց։ Դա մի նոր կապ էր բռի ու կոպիտ աշխարհի և բարձր ու հզոր Գրիրսընների միջև։ | ||
+ | |||
+ | Հարևանուհիներից մեկը բողոքեց քաղաքապետին՝ ութսունամյա դատավոր Սթիվենսին։ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ, տիկին, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես թե, ասացեք նրան՝ թող վերացնի այդ հոտը։ Մի՞թե օրենք գոյություն չունի։ | ||
+ | |||
+ | ― Վստահ եմ, որ բանը դրան չի հասնի, ― ասաց դատավոր Սթիվենսը։ ― Ըստ երևույթին այդ նեգրը բակում օձ կամ առնետ է սպանել֊թողել։ Ես կխոսեմ նրա հետ։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը դատավորին բողոքեցին ևս երկու հոգի, որոնցից մեկը մի տղամարադ՝ անվստահ ու աղերսական ձայնով․ ― Մենք պետք է իսկապես մի բան ձեռնարկենք, դատավո՛ր։ Ես ոչ մի գնով չէի ցանկանա անհանգստացնել օրիորդ Էմիլիին, բայց ստիպված ենք ինչ֊որ բան անել։ ― Այդ երեկո քաղաքային խորհուրդը հավաքվեց․ երեք ծեր և մի երիտասարդ անդամ։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Վերջինս, ― հարկավոր է նրան ասել, որ տունը մաքրել տա։ Նրան որոշակի ժամկետ տվեք, իսկ եթե չանի․․․ | ||
+ | |||
+ | ― Ձեռք քաշեք, սը՛ր, ― ընդհատեց նրան դատավոր Սթիվենսը, ― ինչպես կարելի է լեդիի երեսին ասել, որ իրենից գարշահոտություն է փչում։ | ||
+ | |||
+ | Հաջորդ գիշեր, կեսգիշերից հետո, չորս տղամարդ անցան օրիորդ Էմիլիի տան դիմացի սիզամարգը և ծածուկ, գողերի նման պտտվում էին նրա տան շուրջը, հոտոտելով աղյուսե հիմքը և նկուղի լուսամուտները․ նրանցից մեկը սերմնացանի նման ձեռքը ստեպ֊ստեպ տանում էր ուսից կարված պարկը։ Հետո նրանք փականքը կոտրելով բացեցին նկուղի դուռը և քլորակիր ցանեցին ներսում ու մյուս շինությունների շուրջբոլորը։ Երբ նորից անցնում էին սիզամարգով, մի մութ պատուհան լուսավորվեց և երևաց օրիորդ Էմիլին, լույսի ֆոնին գծագրված ուղիղ իրանը՝ անշարժ, ինչպես կուռքի իրան։ Նրանք արագ սողացին֊անցան սիզամարգը և մտան փողոցը եզերող սպիտակ ակացիաների ստվերը։ Մեկ֊երկու շաբաթ անց գարշահոտությունն անհետացավ։ | ||
+ | |||
+ | Դա այն ժամանակ էր, երբ սկսել էինք իսկապես ցավել օրիորդ Էմիլիի համար։ Հիշելով, թե ինչպես ծեր լեդի Ուայթը՝ նրա մեծ հորաքույրն ի վերջո բոլորովին ցնորվել էր, մեր քաղաքացիները կարծում էին, որ Գրիրսըններն իրենց փոքր֊ինչ ավելի բարձր էին պահում, քան կային իրականում, ասենք, գտնում էին, որ ոչ մի երիտասարդ արժանի չէ օրիորդ Էմիլիին։ Երկար ժամանակ մենք նրանց մասին մտածում էինք իբրև կենդանի պատկերի՝ շքամուտքի դռան շրջանակում․ ետին պլանում սպիտակ զգեստով օրիորդ Էմիլիի նուրբ կերպարանքը, առաջին պլանում հայրը, ոտքերը լայն դրած, մտրակը ձեռքին։ Այնպես որ, երբ օրիորդ Էմիլին դարձավ երեսուն տարեկան և դեռ միայնակ էր, մենք չէ թե գոհ էինք, այլ ոխ էինք հանում․ ընտանիքներում խելագար լինելու դեպքում էլ նա չպետք է մերժած լիներ իրեն արված բոլոր առաջարկները։ | ||
+ | |||
+ | Երբ օրիորդ Էմիլիի հայրը մեռավ, լուր տարածվեց, որ իբր տունն այն ամենն է, ինչ հայրը թողել է նրան։ Մարդիկ ինչ֊որ տեղ ուրախ էին։ Վերջապես կարող էին խղճալ օրիորդ Էմիլիին։ Մնալով միայնակ ու չքավոր, նա մարդկային կդառնար։ Հիմա նա ինքն էլ կճաշակեր յուրաքանչյուր գրոշը հաշվելու վաղեմի դողն ու հուսահատությունը։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլիի հոր մահվան հաջորդ օրը կանայք գնացին նրանց տուն ցավակցություն հայտնելու և իրենց օգնությունն առաջարկելու, ինչպես որ մեր կարգն է։ Օրիորդ Էմիլին նրանց դիմավորեց դռան մոտ, հագնված սովորականի պես, դեմքին՝ վշտի ոչ մի հետք և ասաց, որ հայրը չի մահացել։ Նա նույն կերպ վարվեց երեք օր, թեպետ քահանաներն ու բժիշկները գալիս էին մոտը և համոզում, որ թույլ տա տնօրինել դիակը։ Երբ արդեն այն է՝ ուզում էին դիմել օրենքի ուժի, օրիորդ Էմիլին տեղի տվեց, և նրա հորը շտապով թաղեցին։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ մենք չէինք ասում, թե նա ցնորվել է։ Մտածում էինք, որ ստիպված է այդպես վարվել։ Հիշում էինք բոլոր երիտասարդներին, որոնց նրա հայրը մերժել էր և գիտեինք, որ հիմա, ոչինչ չունենալով, օրիորդ Էմիլին ստիպված էր կառչել այն բանից, ինչը որ իրեն կողոպտել էր ― նույնը կանեին բոլորը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==III== | ||
+ | |||
+ | Երկար ժամանակ օրիորդ Էմիլին հիվանդ էր։ Երբ նրան նորից տեսանք, մազերը կարճ կտրված էին, որից նա աղջնակի տեսք էր ստացել, եկեղեցիների գունավոր ապակենկարների հրեշտակների աղոտ նմանությամբ՝ մի տեսակ տրտում ու խաղաղ դեմքով։ | ||
+ | |||
+ | Քաղաքը հենց նոր էր ընդունել մայթերը սալահատակելու պայմանագիր, և օրիորդ Էմիլիի հոր մահվան հաջորդ ամառը աշխատանքներն սկսվեցին։ Շինարարական ընկերությունից, հետները ջորիներ ու գործիքներ բերելով, եկան նեգրեր և Հոմեր Բերըն անունով գործավարը, մի տիպիկ յանկի՝ խոշոր, թուխ, փութաջան մի մարդ՝ ուժեղ ձայնով, որի աչքերն ավելի բաց գույն ունեին, քան՝ դեմքը։ Փոքր տղաները խմբերով հետևում էին նրան՝ լսելու, թե ինչպես է նա հայհոյում նեգրերին, և ինչպես են նեգրերը երգում՝ գլունգները բարձրացնելու և իջեցնելու ռիթմով։ Կարճ ժամանակ անց նա քաղաքում արդեն բոլորին ճանաչում էր։ Եթե հրապարակում բարձրաձայն ծիծաղ էր լսվում, նա անպայման հավաքվածների մեջ էր լինում։ Շուտով նրան ու օրիորդ Էմիլիին սկսեցինք տեսնել կիրակի հետմիջօրեներին՝ դեղին անիվներով կառքով զբոսնելիս, որին լծված էին վարձու ձիերի ախոռից վերցված աշխետ ձիեր։ | ||
+ | |||
+ | Սկզբում ուրախ էինք, որ օրիորդ Էմիլին ինչ֊որ հետաքրքրություն ունի, որովհետև կանայք բոլորն ասում էին․ «Իհարկե, Գրիրսընը լուրջ չի ընդունի մի հյուսիսցու, այն էլ՝ օրավարձու աշխատողի»։ Բայց կային մարդիկ, ավելի ծերերը, ովքեր ասում էին, որ իսկական լեդին վշտի մեջ անգամ չպետք է մոռանա, որ noblesse oblige,<ref>Ազնվական լինելը պարտավորեցնում է (ֆրանս)։</ref> թեև nonlesse oblige բառերը չէին ասում, այլ «Խեղճ Էմիլի։ Լավ կլիներ՝ ազգականները գային մոտը»։ Նա ինչ֊որ ազգականներ ուներ Ալաբամայում, սակայն տարիներ առաջ նրա հայրը գժտվել էր նրանց հետ ծեր լեդի Ուայթի ― այն ցնորված կնոջ ― կալվածքի պատճառով, և երկու ընտանիքների միջև առնչություն չկար։ Ազգականները մինչև անգամ օրիորդ Էմիլիի հոր թաղմանը չէին եկել։ | ||
+ | |||
+ | Եվ հենց որ ծերերն ասացին՝ «Խեղճ Էմիլի», շշուկները սկսվեցին․ «Կարծում եք՝ իրոք այդպե՞ս է»․ «Իհարկե»։ Ուրիշ ի՞նչ կարող է․․․»։ Կիրակի հետմիջօրեներին, երբ փողոցներում լսվում էր աշխետ ձիերի սմբակների բարակ ու արագ֊արագ կտկտոցը, իջեցված լուսարգելների և մետքսե ու սնդուսե վարագույրների ետևից ասում էին․ «Խեղճ Էմիլի»։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլին գլուխը բարձր էր պահում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք նրան ընկճված էինք կարծում։ Ասես նա, որպես վերջին Գրիրսըն, առավել քան երբևէ մարդկանցից պահանջում էր ճանաչել իր արժանապատվությունը, կարծես այդ իրեն կօգներ վերահաստատել իր անթափանցելիությունը։ Նա իրեն հենց այդպես էր պահում այն ժամանակ, երբ թույն էր գնում, մկնդեղ, մի տարի անց այն բանից, երբ մարդիկ սկսել էին ասել՝ «Խեղճ Էմիլի», և երբ զարմուհիներն այցելում էին նրան։ | ||
+ | |||
+ | ― Ես թույն եմ ուզում, ― ասաց նա դեղագործին։ Նա այդ ժամանակ երեսունն անց էր, դեռևս նրբիրան մի կին ― թեև փոքր֊ինչ նիհարած ― սառը, գոռոզ, սև աչքերով։ Քունքերի մոտ և ակնապիճների շուրջը մաշկը ձգված էր․ այդպիսին մարդ փարոսի հսկիչի դեմքը կպատկերացնի։ ― Ես թույն եմ ուզում, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, օրիո՛րդ Էմիլի։ Ի՞նչ թույն։ Առնետների դե՞մ։ Ես խորհուրդ կտա․․․ | ||
+ | |||
+ | ― Ես ուզում եմ ձեր ունեցածներից ամենալավը, ինչ ուզում է, լինի։ | ||
+ | |||
+ | Դեղագործը բազմաթիվ թույներ թվեց։ «Սրանք մինչև անգամ փիղ կսպանեն։ Բայց Դուք ուզում եք․․․»։ | ||
+ | |||
+ | ― Մկնդեղ, ― ասաց օրիորդ Էմիլին։ ― Դա ուժե՞ղ թույն է։ | ||
+ | |||
+ | ― Մկնդե՞ղը։ Այո, օրիո՛րդ։ Բայց դուք ուզում եք․․․ | ||
+ | |||
+ | ― Ես մկնդեղ եմ ուզում։ | ||
+ | |||
+ | Դեղագործը նայեց նրան։ Օրիորդ Էմիլին էլ նրան նայեց, ուղիղ կանգնած, դեմքը՝ ինչպես պրկված դոշակ։ ― Այո, իհարկե, ― ասաց դեղագործը։ ― Եթե դուք այդ եք ուզում։ Բայց օրենքը պահանջում է ասել, թե ինչի համար եք թույնն օգտագործելու։ | ||
+ | |||
+ | Օրիորդ Էմիլին լուռ ու սևեռուն նայեց դեղագործի աչքերին, գլուխը ետ թեքած, մինչև որ սա հայացքը փախցրեց և գնաց, գտավ մկնդեղն ու փաթաթեց։ Փաթեթը բերեց սևամորթ հանձնակատար տղան․ դեղագործը չվերադարձավ։ Տանը փաթեթը բացելով, օրիորդ Էմիլին տուփի վրա, զանգի ու ոսկորների նկարի տակ կարդաց․ առնետնրտի դեմ»։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==IV== | ||
+ | |||
+ | Հետևյալ օրը բոլորս ասում էինք․ «Նա կսպանի իրեն», և մտածում էինք, որ դա ամենից լավը կլինի։ Երբ նրան նոր սկսել էինք տեսնել Հոմեր Բերընի հետ, ասել էինք․ «Օրիորդ Էմիլին կամուսնանա նրա հետ»։ Հետո ասում էինք․ «Դեռ կհամոզի նրան», որովհետև Հոմերն ակնարկել էր ― նա սիրում է տղամարդկանց ընկերակցությունը, և գիտեինք, որ երիտասարդների հետ խմում է Որմզդեղների Ակումբում ― որ ինքը ամուսնացող տղամարդկանցից չէ։ Ավելի ուշ՝ լուսարգելների ետևից ասում էինք՝ «Խեղճ Էմիլի», երբ նրանք կիրակի օրերին անցնում էին շողշողուն կառքով, օրիորդ Էմիլին՝ գլուխը բարձր պահած, Հոմեր Բերընը՝ գլխարկը թեք դրած, սիգարն ատամների արանքում, դեղին ձեռնոցներով ձեռքերում բռնած սանձերն ու մտրակը։ | ||
+ | |||
+ | Հետո կանանցից ոմանք սկսեցին դժգոհել, որ դա քաղաքի համար անպատվություն է և վատ օրինակ՝ երիտասարդների համար։ Տղամարդիկ չէին ուզում միջամտել, սակայն կանայք ի վերջո ստիպեցին բապտիստ քահանային ― օրիորդ Էմիլին և իր ազգականները պատկանում էին եպիսկոպոսական եկեղեցուն ― տեսնվել օրիորդ Էմիլիի հետ։ Քահանան այդպես էլ չհրապարակեց, թե ինչ էր տեղի ունեցել իրենց խոսակցության ժամանակ, բայց հրաժարվեց նորից գնալ օրիորդ Էմիլիի մոտ։ Հաջորդ կիրակի զույգը նորից զբոսնում էր փողոցներում, իսկ մյուս օրը քահանայի կինը գրեց օրիորդ Էմիլիի ազգականներին։ | ||
+ | |||
+ | Այսպիսով նրա հարկի տակ նորից արյունակիցներ հայտնվեցին, և մենք պատրաստվեցինք հետևել դեպքերի զարգացմանը։ Սկզբում ոչինչ էլ չպատահեց։ Հետո համոզվեցինք, որ նրանք մտադիր են ամուսնանալ։ Իմացանք, որ օրիորդ Էմիլին եղել է ակնագործի մոտ և պատվիրել արծաթով ընդելուզված տղամարդու արդուզարդեղեն՝ յուրաքանչյուր պարագայի վրա փորագրված Հ․ Բ․ տառերը։ Երկու օր անց իմացանք, որ գնել է տղամարդու լրիվ հագուստ, այդ թվում և գիշերաշապիկ, ու ասացինք․ «Նրանք ամուսնացել են»։ Մենք սրտանց ուրախ էինք։ Ուրախ էինք, որովհետև երկու զարմուհիներն ավելի Գրիրսըն էին, քան օրիորդ Էմիլին ՝ երբևէ։ | ||
+ | |||
+ | Այնպես որ չզարմացանք, երբ Հոմեր Բերընը ― սալահատակելու աշխատանքներն արդեն ավարտել էին ― քաղաքից գնաց։ Մենք փոքր֊ինչ հիասթափված էինք, որ նրանց ամուսնության մասին հրապարակայնորեն չհայտարարվեց, բայց մտածեցինք, որ գնացել է նախապատրաստվելու օրիորդ Էմիլիի գալստյանը կամ էլ նրան հնարավորություն տալու ազատվել զարմուհիներից։ (Այդ ժամանակ մենք բոլորս օրիորդ Էմիլիի դաշնակիցներն էինք՝ զարմուհիների դեմ նյութված դավադրության մեջ)։ Իրոք, զարմուհիները մեկ շաբաթից գնացին, և, ինչպես և մենք սպասել էինք ամբողջ ժամանակ, երեք օր անց Հոմեր Բերընը վերադարձավ։ Օրիորդ Էմիլիի հարևաններից մեկը տեսել էր, որ երեկոյան, մթնշաղին նեգրը նրան ներս է ընդունել խոհանոցի դռնից։ | ||
+ | |||
+ | Եվ դա վերջին անգամն էր, որ Հոմեր Բերընին տեսանք։ Միառժամանակ օրիորդ Էմիլին էլ չէր երևում։ Նեգր սպասավորը շուկայի զամբյուղը ձեռքին ներսուդուրս էր անում, բայց շքամուտքի դուռը փակ էր։ Երբեմն֊երբեմն օրիորդ Էմիլին մի պահ երևում էր պատուհանում, ինչպես նրան տեսել էին այն գիշեր, երբ նրա բակում քլորակիր էին շաղ տալիս, բայց համարյա վեց ամիս նա տնից դուրս չեկավ։ Մենք այն ժամանակ գիտեինք, որ սա ևս պետք էր ակնկալել․ ասես նրա հոր խառնվածքի այն կողմը, որ քանիցս խորտակել էր նրա կանացի կյանքը, չափազանց ժահրոտ ու չափազանց սաստիկ էր եղել՝ իր հետ մեռնելու համար։ | ||
+ | |||
+ | Երբ մենք հաջորդ անգամ տեսանք օրիորդ Էմիլիին, նա գիրացել էր, մազերն սկսել էին գորշագունել և հաջորդ տարիների ընթացքում ավելի ու ավելի գորշացան, մինչև որ ընդունեցին աղախառն պղպեղի կամ պողպատամոխրագույն համաչափ երանգ, ինչպիսին ունենում են եռանդուն տղամարդկանց մազերը, և մնացին այդ գույնի մինչև նրա մահվան օրը (նա մահացավ յոթանասունչորս տարեկան հասակում)։ | ||
+ | |||
+ | Դրանից հետո Էմիլիի տան շքամուտքի դուռն այլևս չբացվեց, եթե չհաշվենք վեց֊յոթ տարվա մի ժամանակամիջոց, երբ օրիորդ Էմիլին ― այն ժամանակ նա քառասունին մոտ էր ― ճենապակեղենի նկարազարդման դասեր էր տալիս։ Ներքևի հարկի սենյակներից մեկը նա վերածել էր արհեստանոցի, ուր գնդապետ Սարթորիսի ժամանակակիցներն ուղարկում էին իրենց դուստրերին ու թոռնուհիներին նույն կանոնավորությամբ ու ոգով, ինչ կիրակի օրերը՝ եկեղեցի, նվիրատվությունների սկուտեղի համար նրանց քսանհինգ սենթանոց դրամներ տալով։ Այդ ժամանակ էլ նրան ազատեցին հարկերից։ | ||
+ | |||
+ | Ապա նոր սերունդը դարձավ քաղաքի շունչն ու մարմինը, և օրիորդ Էմիլիի աշակերտուհիները մեծացան ու ցրվեցին և իրենց երեխաներին չէին ուղարկում նրա մոտ՝ ներկերի տուփերով ու տաղտկալի վրձիններով և կանացի ամսագրերից կտրված նկարներով։ Շքամուտքի դուռը փակվեց վերջին աշակերտուհու ետևից և ընդմիշտ մնաց փակ։ Երբ քաղաքում ձրի փոստային ծառայություն մտցվեց, միայն օրիորդ Էմիլին թույլ չտվեց մետաղե համարներ ամրացնել ու փոստարկղ կախել իր դռանը։ Նա լսել անգամ չէր ուզում այդ մասին։ | ||
+ | |||
+ | Օրեցօր, ամսեամիս, տարեցտարի մենք տեսնում էինք նեգրին՝ ավելի ճերմակած ու կռացած, շուկայի զամբյուղը ձեռքին ներսուդուրս անելիս։ Ամեն դեկտեմբեր օրիորդ Էմիլիին հարկային ծանուցում էր ուղարկվում, որը մի շաբաթ անց, ինչպես ստացվել էր, այնպես էլ փոստով վերադարձվում էր։ Երբեմն֊երբեմն մենք օրիորդ Էմիլիին տեսնում էինք ցածի հարկի պատուհաններից մեկում ― ակներևաբար նա վերևի հարկը փակել էր ― ինչպես որմնախորշում դրված կուռքի իրանի քանդակ, որ, չէինք կարող ասել, նայո՞ւմ է, թե՞ չի նայում մեզ։ Այսպես նա անցկացնում էր սերնդից֊սերունդ՝ սիրելի, անխուսափելի, անթափանց, անխռով ու կամակոր։ | ||
+ | |||
+ | Եվ ահա նա մեռավ։ Հիվանդացավ փոշով ու ստվերներով լեցուն տան մեջ, միայն մի դողդոջուն նեգրի խնամքին մնացած։ Մենք չգիտեինք էլ, որ նա հիվանդ է։ Վաղուց արդեն չէինք փորձում նեգրից տեղեկություններ ստանալ։ Նա ոչ ոքի հետ չէր խոսում, հավանաբար՝ անգամ օրիորդ Էմիլիի հետ, որովհետև նրա ձայնը ասես չգործածվելուց կոպտացել էր ու ժանգոտվել։ | ||
+ | |||
+ | Նա մեռավ ներքևի հարկի սենյակներից մեկում՝ ընկուզենու փայտից ծանր, վարագուրված մահճակալին պառկած, գորշ գլուխը հենած ժամանակից ու արևի բացակայությունից դեղնած ու մգլոտած բարձին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==V== | ||
+ | |||
+ | Նեգրը շքամուտքի մոտ դիմավորեց ու ներս թողեց առաջինը եկած կանանց, որ զուսպ խոսում էին սուր ձայներով և անհամբեր ու հետաքրքրասեր հայացքներ էին գցում շուրջը, և անհետացավ։ Նա քայլեց֊անցավ տան միջով, դուրս եկավ ետնամուտքից, և նրան այլևս չտեսան։ | ||
+ | |||
+ | Երկու զարմուհիներն անմիջապես եկան։ Նրանք թաղումը կատարեցին հաջորդ օրը․ քաղաքը գալիս էր նայելու գնված ծաղիկների զանգվածի տակ հանգչող օրիորդ Էմիլիին, գունամատիտներով նկարված հոր դեմքը խոր մտահոգության մեջ էր դագաղի վերևում, կանայք խոսում էին տխուր և շշուկով․ գավթում և բակում հավաքված ամենածեր տղամարդիկ ― ոմանք դաշնակից բանակի խոզանակված համազգեստներով ― օրիորդ Էմիլիի մասին խոսում էին այնպես, ասես նա եղել էր իրենց ժամանակակիցը և իրենք պարել էին նրա հետ, նույնիսկ սիրահետել էին նրան և իրենց պատմություններում շփոթում էին ժամանակը, ինչ հաճախ է պատահում ծերերի հետ, որոնց համար ամբողջ անցյալը ոչ թե կարճացող ճանապարհ է, այլ վերջին տաս տարիների շերտով իրենցից անջրպետված մի հսկա մարգագետին, որտեղ երբևէ ձմեռ չի լինում։ | ||
+ | |||
+ | Մենք արդեն գիտեինք, որ վերևի հարկում մի սենյակ կա, ուր քառասուն տարի ոչ ոք չի մտել, և այն կողպված է։ Այս սենյակի դուռը բացեցինք օրիորդ Էմիլիին պատշաճ կերպով հողին հանձնելուց հետո։ | ||
+ | |||
+ | Դռան փականքը կոտրելու շարժումից գերեզմանահոտ կծու փոշին բարձրացավ և բռնեց ամբողջ սենյակը, որը հարդարված ու կահավորված էր ասես նորապսակների համար․ փոշու բարակ շերտը վարշամուկի նման ծածկել էր ամեն ինչ՝ մահճակալի վարդագույն, գունաթափված առագաստը, վարդագույն լուսամփոփներով լամպերը, հարդարասեղանը, բյուրեղապակե նուրբ սրվակները և տղամարդու արդուզարդի արծաթապատ (արծաթն այնպես էր խունացել, որ փակագրերը հազիվ էին զանազանվում) պարագաները։ Դրանց մոտ դրված էին ասես հենց նոր հանված մի օձիք և փողկապ, որոնք վերցնելուց հետո սեղանի փոշեծածկ մակերեսին մահիկաձև դժգույն հետք մնաց։ Աթոռներից մեկի թիկնակին խնամքով կախված էր պիջակը․ աթոռի տակ դրված էին մունջ կոշիկները և գուլպաները։ | ||
+ | |||
+ | Իսկ մարդը պառկած էր մահճակալին։ | ||
+ | |||
+ | Մենք երկար ժամանակ քարացած կանգնել, նայում էինք լայն ու անմիս քմծիծաղին։ Դիակի դիրքից երևում էր, որ նա մի ժամանակ ինչ֊որ մեկին գրկելիս է եղել, սակայն հավիտենական քունը, որ հաղթում է սիրուն, որն ավերում է մինչև իսկ սիրո դիմախաղը, նրանից խլել էր իր սերեցյալին։ Գիշերաշապկի մնացորդներով ծածկված մարմնի փտած մնացորդներն անանջատ էին դարձել մահճակալից, որին նա պառկած էր․ համբերատար ու հնաշունչ փոշու համաչափ խավը սփռված էր նաև նրա վրա և կողքի բարձին։ | ||
+ | |||
+ | Հետո մենք նկատեցինք, որ երկրորդ բարձի վրա գլխի հետք կա։ Մեզանից մեկն ինչ֊որ բան վերցրեց բարձի վրայից, և, առաջ թեքվելով, անգույն ու անտես, չոր ու կծու փոշին զգալով մեր ռունգերում, տեսանք մի երկար, պողպատամոխրագույն մազ։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references /> |
Ընթացիկ տարբերակը 10:29, 26 Հունվարի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Ուիլյամ Ֆոլքներ |
I
Երբ օրիորդ Էմիլի Գրիրսընը մեռավ, մեր ամբողջ քաղաքը գնաց նրա թաղմանը․ տղամարդիկ՝ մի տեսակ ակնածալից գորովով՝ տապալված հուշարձանի նկատմամբ, կանայք՝ նրա տան ներսը տեսնելու հետաքրքրությունից, որը ոչ ոք, ծեր սպասավորից բացի ― նա միաժամանակ պարտիզպան էր և խոհարար ― չէր տեսել առնվազն տաս տարի։
Օրիորդ Էմիլիի տունը՝ ընդարձակ, քառակուսի, մի ժամանակ սպիտակեցված փայտաշեն մի կառույց, յոթանասնական թվականների ծանր, բայց միաժամանակ զվարթ ոճի գմբեթներով, աշտարակներով ու ոլորազարդավոր պատշգամբներով, գտնվում էր մեր քաղաքի երբեմնի ամենաընտիր փողոցում։ Սակայն ավտոտնակներն ու բամբակազտիչ մեքենաներն այստեղից ջնջել էին մինչև անգամ մեծամեծ գերդաստանները, գրավելով նրանց տեղը․ միայն օրիորդ Էմիլիի տունն էր մնացել, որ, քայքայվելով, համառ ու քմահաճ վեր էր խոյանում բամբակով բեռնված սայլերի ու բենզինի պոմպերի մոտ, ներկայացնելով հայացք վիրավորող տեսարան՝ մյուսների կողքին։ Եվ հիմա օրիորդ Էմիլին գնում էր միանալու այն մեծամեծ գերդաստանների ներկայացուցիչներին, որ պառկած էին մայրիների մեջ կորած գերեզմանոցում, Ջեֆերսոնի ճակատամարտում ընկած ֆեդերալ բանակի ու դաշնակից զորքերի զինվորների՝ հաճախ անանուն գերեզմանների կողքին։
Օրիորդ Էմիլին ― երբ ողջ էր ― քաղաքի համար ավանդույթ էր, պարտք և հոգածություն․ մի տեսակ պարտավորություն, որ դարձել էր քաղաքի մշտական ժառանգությունը 1894 թվականի այն օրվանից, երբ Ջեֆերսոնի քաղաքագլուխ գնդապետ Սարթորիսը ― նա, որ օրենք էր հրապարակել, որով նեգրուհիներին արգելվում էր փողոցում երևալ առանց գոգնոցի ― նրան ազատեց հարկերից․ այդ մենաշնորհը նա պետք է ունենար հոր մահից հետո՝ անսահմանափակ ժամկետով։ Օրիորդ Էմիլին դա բարեգործություն չէր համարում։ Գնդապետ Սարթորիսը մի խճճված պատմություն էր հորինել, որ իբր օրիորդ Էմիլիիի հայրը քաղաքին դրամ է փոխ տվել, և քաղաքը նպատակահարմար է գտնում պարտքը հատուցել այդ կերպ։ Միայն գնդապետ Սարթորիսի սերնդի ու մտածողության մարդը կարող էր այդպիսի բան հորինել, և միայն կինը կարող էր դրան հավատալ։
Երբ քաղաքային վարչության կազմը նշանակվեց հաջորդ սերընդակից՝ առավել արդիական գաղափարներով, այս համաձայնությունը որոշակի դժգոհություն առաջ բերեց։ Նոր տարվա առաջին օրը հարկային ծանուցագիր ուղարկեցին օրիորդ Էմիլիին։ Եկավ փետրվարը, բայց պատասխան չկար։ Այդ ժամանակ նրան մի պաշտոնական նամակ գրեցին, խնդրելով ներկայանալ շերիֆի գրասենյակ, երբ իրեն հարմար լինի։ Մի շաբաթ անց քաղաքագլուխն անձամբ գրեց նրան, առաջարկելով նրա մոտ կամ իր ավտոմեքենան ուղարկել նրա ետևից և ի պատասխան ստացավ հին ֆորմատի թղթի վրա գունաթափ թանաքով, նուրբ գեղագիր ձեռագրով գրված մի երկտող, որով օրիորդ Էմիլին հայտնում էր, որ ինքն այլևս տնից դուրս չի գալիս։ Հարկային ծանուցագիրը նույնպես ծրարի մեջ էր, առանց որևէ բացատրության։
Քաղաքային խորհրդի վարչությունը հատուկ նիստ հրավիրեց։ Մի պատվիրակություն ուղարկեց օրիորդ Էմիլիի մոտ և բախեց նրա տան դուռը, որից ոչ ոք ներս չէր մտել ութ, թե տաս տարի, այն ժամանակից ի վեր, ինչ օրիորդ Էմիլին դադարեց ճենապակեղեն նկարազարդելու դասեր տալ։ Այցելուներին ընդունեց ծերունի նեգրը և առաջնորդեց մի կիսամութ սրահ, որի ավելի մութ անկյունից աստիճանները բարձրանում էին վերին հարկ։ Սրահում փոշու և անգործածության հոտ էր կանգնած, ծանր, խոնավ հոտ։ Ապա նեգրը նրանց հրավիրեց հյուրասենյակ։ Այստեղ կաշեպատ ծանր կահույք էր դրված։ Երբ նեգրը բացեց պատուհաններից մեկի լուսարգելը, նրանք տեսան, որ կահույքի կաշին ճաքճքած է․ իսկ երբ նստեցին, բազմոցից փոշի բարձրացավ, դանդաղ պտույտվելով՝ ներս թափանցած արևի միակ ճառագայթի տակ։ Բուխարիկի առաջ, փայլը կորցրած ոսկեզօծ պատկերակալի վրա դրված էր օրիորդ Էմիլիի հոր՝ գունամատիտներով արված դիմանկարը։
Նրանք վեր կացան, երբ օրիորդ Էմիլին, կարճ, գեր, սևազգեստ մի կին, պարանոցից իջնող ու գոտու տակ անհետացող ոսկյա բարակ շղթայով, ներս մտավ՝ ոսկե խունացած կոթով եբենոսե գավազանին հենված։ Նա ցածրահասակ էր և մանրօսկր․ հավանաբար այդ էր պատճառը, որ այն, ինչ ուրիշի մոտ ընդամենը լիքություն կլիներ, նրա մոտ թանձրամարմնություն էր։ Մարմինն ուռած էր, ինչպես ճահճաջրում երկար ժամանակ ընկղմված դիակ, և մեռելագույն։ Դեմքի ճարպոտ խորշոմներում կորած, խմորագնդի մեջ խրած երկու փոքրիկ ածուխներ հիշեցնող աչքերը հերթով զննում էին այցելուների դեմքերը, մինչ սրանք բացատրում էին իրենց հանձնարարությունը։
Օրիորդ Էմիլին նրանց չառաջարկեց նստել։ Դռան մոտ կանգնած նա լուռ լսում էր, մինչև որ խոսողը շփոթմունքով լռեց։ Լսվում էին ոսկյա շղթայի ծայրից կախված անտես ժամացույցի զարկերը։
Օրիորդ Էմիլիի ձայնը չոր էր ու սառը։ ― Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ Գնդապետ Սարթորիսն է ինձ ասել։ Կարող եք քաղաքային փաստաթղթերը նայել և հավաստիանալ։
― Բայց արդեն նայել ենք։ Մենք, օրիո՛րդ Էմիլի, քաղաքային իշխանություններն ենք։ Դուք շերիֆից ծանուցում չե՞ք ստացել՝ իր ստորագրությամբ։
― Այո, մի ինչ֊որ թուղթ ստացել եմ, ― ասաց օրիորդ Էմիլին։ ― Ուրեմն նա իրեն շերիֆ է համարում․․․ Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։
― Բայց մատյաններում այդ մասին ոչինչ չի ասված։ Մենք պետք է․․․
― Գնդապետ Սարթորիսին հարցրեք։ Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։
― Բայց, օրիո՛րդ Էմիլի․․․
― Գնդապետ Սարթորիսին հարցրեք։ ― համարյա տասը տարի էր, ինչ գնդապետ Սարթորիսը մեռել էր։ ― Ես հարկ չեմ վճարում Ջեֆերսոնում։ Թո՛ուբ։ ― Նեգրը հայտնվեց։ ― Ջենտելմեններին ուղղեկցի դուրս։
II
Այսպես նա լիակատար հաղթություն տարավ նրանց նկատմամբ, ճիշտ այնպես, ինչպես երեսուն տարի առաջ հաղթել էր նրանց հայրերին գարշահոտության հետ կապված պատմության մեջ։ Դա պատահեց նրա հոր մահից երկու տարի և սիրեցյալի (որը, մենք կարծում էինք, կամուսնանա նրա հետ)՝ նրան լքելուց կարճ ժամանակ անց։ Հոր մահից հետո նա հազվադեպ էր տնից դուրս գալիս, իսկ երբ սիրեցյալը հեռացավ, նրան առհասարակ չէինք տեսնում։ Կանանցից մի քանիսը հանդգնեցին նրան այցելելու փորձ անել, բայց նրանց չընդունեցին, և այդ տանը կյանքի միակ նշանը սևամորթ սպասավորն էր, այն ժամանակ երիտասարդ մի տղամարդ, որ ներսուդուրս էր անում շուկայի զամբյուղը ձեռքին։
― Կարծես թե տղամարդը ― ով ուզում է՝ լինի ― կարող է խոհանոցը կարգին վիճակում պահել, ― ասում էին կանայք, այնպես որ նրանք չզարմացան, երբ օրիորդ Էմիլիի տնից գարշահոտություն տարածվեց։ Դա մի նոր կապ էր բռի ու կոպիտ աշխարհի և բարձր ու հզոր Գրիրսընների միջև։
Հարևանուհիներից մեկը բողոքեց քաղաքապետին՝ ութսունամյա դատավոր Սթիվենսին։
― Բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ, տիկին, ― ասաց նա։
― Ինչպես թե, ասացեք նրան՝ թող վերացնի այդ հոտը։ Մի՞թե օրենք գոյություն չունի։
― Վստահ եմ, որ բանը դրան չի հասնի, ― ասաց դատավոր Սթիվենսը։ ― Ըստ երևույթին այդ նեգրը բակում օձ կամ առնետ է սպանել֊թողել։ Ես կխոսեմ նրա հետ։
Հաջորդ օրը դատավորին բողոքեցին ևս երկու հոգի, որոնցից մեկը մի տղամարադ՝ անվստահ ու աղերսական ձայնով․ ― Մենք պետք է իսկապես մի բան ձեռնարկենք, դատավո՛ր։ Ես ոչ մի գնով չէի ցանկանա անհանգստացնել օրիորդ Էմիլիին, բայց ստիպված ենք ինչ֊որ բան անել։ ― Այդ երեկո քաղաքային խորհուրդը հավաքվեց․ երեք ծեր և մի երիտասարդ անդամ։
― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Վերջինս, ― հարկավոր է նրան ասել, որ տունը մաքրել տա։ Նրան որոշակի ժամկետ տվեք, իսկ եթե չանի․․․
― Ձեռք քաշեք, սը՛ր, ― ընդհատեց նրան դատավոր Սթիվենսը, ― ինչպես կարելի է լեդիի երեսին ասել, որ իրենից գարշահոտություն է փչում։
Հաջորդ գիշեր, կեսգիշերից հետո, չորս տղամարդ անցան օրիորդ Էմիլիի տան դիմացի սիզամարգը և ծածուկ, գողերի նման պտտվում էին նրա տան շուրջը, հոտոտելով աղյուսե հիմքը և նկուղի լուսամուտները․ նրանցից մեկը սերմնացանի նման ձեռքը ստեպ֊ստեպ տանում էր ուսից կարված պարկը։ Հետո նրանք փականքը կոտրելով բացեցին նկուղի դուռը և քլորակիր ցանեցին ներսում ու մյուս շինությունների շուրջբոլորը։ Երբ նորից անցնում էին սիզամարգով, մի մութ պատուհան լուսավորվեց և երևաց օրիորդ Էմիլին, լույսի ֆոնին գծագրված ուղիղ իրանը՝ անշարժ, ինչպես կուռքի իրան։ Նրանք արագ սողացին֊անցան սիզամարգը և մտան փողոցը եզերող սպիտակ ակացիաների ստվերը։ Մեկ֊երկու շաբաթ անց գարշահոտությունն անհետացավ։
Դա այն ժամանակ էր, երբ սկսել էինք իսկապես ցավել օրիորդ Էմիլիի համար։ Հիշելով, թե ինչպես ծեր լեդի Ուայթը՝ նրա մեծ հորաքույրն ի վերջո բոլորովին ցնորվել էր, մեր քաղաքացիները կարծում էին, որ Գրիրսըններն իրենց փոքր֊ինչ ավելի բարձր էին պահում, քան կային իրականում, ասենք, գտնում էին, որ ոչ մի երիտասարդ արժանի չէ օրիորդ Էմիլիին։ Երկար ժամանակ մենք նրանց մասին մտածում էինք իբրև կենդանի պատկերի՝ շքամուտքի դռան շրջանակում․ ետին պլանում սպիտակ զգեստով օրիորդ Էմիլիի նուրբ կերպարանքը, առաջին պլանում հայրը, ոտքերը լայն դրած, մտրակը ձեռքին։ Այնպես որ, երբ օրիորդ Էմիլին դարձավ երեսուն տարեկան և դեռ միայնակ էր, մենք չէ թե գոհ էինք, այլ ոխ էինք հանում․ ընտանիքներում խելագար լինելու դեպքում էլ նա չպետք է մերժած լիներ իրեն արված բոլոր առաջարկները։
Երբ օրիորդ Էմիլիի հայրը մեռավ, լուր տարածվեց, որ իբր տունն այն ամենն է, ինչ հայրը թողել է նրան։ Մարդիկ ինչ֊որ տեղ ուրախ էին։ Վերջապես կարող էին խղճալ օրիորդ Էմիլիին։ Մնալով միայնակ ու չքավոր, նա մարդկային կդառնար։ Հիմա նա ինքն էլ կճաշակեր յուրաքանչյուր գրոշը հաշվելու վաղեմի դողն ու հուսահատությունը։
Օրիորդ Էմիլիի հոր մահվան հաջորդ օրը կանայք գնացին նրանց տուն ցավակցություն հայտնելու և իրենց օգնությունն առաջարկելու, ինչպես որ մեր կարգն է։ Օրիորդ Էմիլին նրանց դիմավորեց դռան մոտ, հագնված սովորականի պես, դեմքին՝ վշտի ոչ մի հետք և ասաց, որ հայրը չի մահացել։ Նա նույն կերպ վարվեց երեք օր, թեպետ քահանաներն ու բժիշկները գալիս էին մոտը և համոզում, որ թույլ տա տնօրինել դիակը։ Երբ արդեն այն է՝ ուզում էին դիմել օրենքի ուժի, օրիորդ Էմիլին տեղի տվեց, և նրա հորը շտապով թաղեցին։
Այդ ժամանակ մենք չէինք ասում, թե նա ցնորվել է։ Մտածում էինք, որ ստիպված է այդպես վարվել։ Հիշում էինք բոլոր երիտասարդներին, որոնց նրա հայրը մերժել էր և գիտեինք, որ հիմա, ոչինչ չունենալով, օրիորդ Էմիլին ստիպված էր կառչել այն բանից, ինչը որ իրեն կողոպտել էր ― նույնը կանեին բոլորը։
III
Երկար ժամանակ օրիորդ Էմիլին հիվանդ էր։ Երբ նրան նորից տեսանք, մազերը կարճ կտրված էին, որից նա աղջնակի տեսք էր ստացել, եկեղեցիների գունավոր ապակենկարների հրեշտակների աղոտ նմանությամբ՝ մի տեսակ տրտում ու խաղաղ դեմքով։
Քաղաքը հենց նոր էր ընդունել մայթերը սալահատակելու պայմանագիր, և օրիորդ Էմիլիի հոր մահվան հաջորդ ամառը աշխատանքներն սկսվեցին։ Շինարարական ընկերությունից, հետները ջորիներ ու գործիքներ բերելով, եկան նեգրեր և Հոմեր Բերըն անունով գործավարը, մի տիպիկ յանկի՝ խոշոր, թուխ, փութաջան մի մարդ՝ ուժեղ ձայնով, որի աչքերն ավելի բաց գույն ունեին, քան՝ դեմքը։ Փոքր տղաները խմբերով հետևում էին նրան՝ լսելու, թե ինչպես է նա հայհոյում նեգրերին, և ինչպես են նեգրերը երգում՝ գլունգները բարձրացնելու և իջեցնելու ռիթմով։ Կարճ ժամանակ անց նա քաղաքում արդեն բոլորին ճանաչում էր։ Եթե հրապարակում բարձրաձայն ծիծաղ էր լսվում, նա անպայման հավաքվածների մեջ էր լինում։ Շուտով նրան ու օրիորդ Էմիլիին սկսեցինք տեսնել կիրակի հետմիջօրեներին՝ դեղին անիվներով կառքով զբոսնելիս, որին լծված էին վարձու ձիերի ախոռից վերցված աշխետ ձիեր։
Սկզբում ուրախ էինք, որ օրիորդ Էմիլին ինչ֊որ հետաքրքրություն ունի, որովհետև կանայք բոլորն ասում էին․ «Իհարկե, Գրիրսընը լուրջ չի ընդունի մի հյուսիսցու, այն էլ՝ օրավարձու աշխատողի»։ Բայց կային մարդիկ, ավելի ծերերը, ովքեր ասում էին, որ իսկական լեդին վշտի մեջ անգամ չպետք է մոռանա, որ noblesse oblige,[1] թեև nonlesse oblige բառերը չէին ասում, այլ «Խեղճ Էմիլի։ Լավ կլիներ՝ ազգականները գային մոտը»։ Նա ինչ֊որ ազգականներ ուներ Ալաբամայում, սակայն տարիներ առաջ նրա հայրը գժտվել էր նրանց հետ ծեր լեդի Ուայթի ― այն ցնորված կնոջ ― կալվածքի պատճառով, և երկու ընտանիքների միջև առնչություն չկար։ Ազգականները մինչև անգամ օրիորդ Էմիլիի հոր թաղմանը չէին եկել։
Եվ հենց որ ծերերն ասացին՝ «Խեղճ Էմիլի», շշուկները սկսվեցին․ «Կարծում եք՝ իրոք այդպե՞ս է»․ «Իհարկե»։ Ուրիշ ի՞նչ կարող է․․․»։ Կիրակի հետմիջօրեներին, երբ փողոցներում լսվում էր աշխետ ձիերի սմբակների բարակ ու արագ֊արագ կտկտոցը, իջեցված լուսարգելների և մետքսե ու սնդուսե վարագույրների ետևից ասում էին․ «Խեղճ Էմիլի»։
Օրիորդ Էմիլին գլուխը բարձր էր պահում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք նրան ընկճված էինք կարծում։ Ասես նա, որպես վերջին Գրիրսըն, առավել քան երբևէ մարդկանցից պահանջում էր ճանաչել իր արժանապատվությունը, կարծես այդ իրեն կօգներ վերահաստատել իր անթափանցելիությունը։ Նա իրեն հենց այդպես էր պահում այն ժամանակ, երբ թույն էր գնում, մկնդեղ, մի տարի անց այն բանից, երբ մարդիկ սկսել էին ասել՝ «Խեղճ Էմիլի», և երբ զարմուհիներն այցելում էին նրան։
― Ես թույն եմ ուզում, ― ասաց նա դեղագործին։ Նա այդ ժամանակ երեսունն անց էր, դեռևս նրբիրան մի կին ― թեև փոքր֊ինչ նիհարած ― սառը, գոռոզ, սև աչքերով։ Քունքերի մոտ և ակնապիճների շուրջը մաշկը ձգված էր․ այդպիսին մարդ փարոսի հսկիչի դեմքը կպատկերացնի։ ― Ես թույն եմ ուզում, ― ասաց նա։
― Խնդրեմ, օրիո՛րդ Էմիլի։ Ի՞նչ թույն։ Առնետների դե՞մ։ Ես խորհուրդ կտա․․․
― Ես ուզում եմ ձեր ունեցածներից ամենալավը, ինչ ուզում է, լինի։
Դեղագործը բազմաթիվ թույներ թվեց։ «Սրանք մինչև անգամ փիղ կսպանեն։ Բայց Դուք ուզում եք․․․»։
― Մկնդեղ, ― ասաց օրիորդ Էմիլին։ ― Դա ուժե՞ղ թույն է։
― Մկնդե՞ղը։ Այո, օրիո՛րդ։ Բայց դուք ուզում եք․․․
― Ես մկնդեղ եմ ուզում։
Դեղագործը նայեց նրան։ Օրիորդ Էմիլին էլ նրան նայեց, ուղիղ կանգնած, դեմքը՝ ինչպես պրկված դոշակ։ ― Այո, իհարկե, ― ասաց դեղագործը։ ― Եթե դուք այդ եք ուզում։ Բայց օրենքը պահանջում է ասել, թե ինչի համար եք թույնն օգտագործելու։
Օրիորդ Էմիլին լուռ ու սևեռուն նայեց դեղագործի աչքերին, գլուխը ետ թեքած, մինչև որ սա հայացքը փախցրեց և գնաց, գտավ մկնդեղն ու փաթաթեց։ Փաթեթը բերեց սևամորթ հանձնակատար տղան․ դեղագործը չվերադարձավ։ Տանը փաթեթը բացելով, օրիորդ Էմիլին տուփի վրա, զանգի ու ոսկորների նկարի տակ կարդաց․ առնետնրտի դեմ»։
IV
Հետևյալ օրը բոլորս ասում էինք․ «Նա կսպանի իրեն», և մտածում էինք, որ դա ամենից լավը կլինի։ Երբ նրան նոր սկսել էինք տեսնել Հոմեր Բերընի հետ, ասել էինք․ «Օրիորդ Էմիլին կամուսնանա նրա հետ»։ Հետո ասում էինք․ «Դեռ կհամոզի նրան», որովհետև Հոմերն ակնարկել էր ― նա սիրում է տղամարդկանց ընկերակցությունը, և գիտեինք, որ երիտասարդների հետ խմում է Որմզդեղների Ակումբում ― որ ինքը ամուսնացող տղամարդկանցից չէ։ Ավելի ուշ՝ լուսարգելների ետևից ասում էինք՝ «Խեղճ Էմիլի», երբ նրանք կիրակի օրերին անցնում էին շողշողուն կառքով, օրիորդ Էմիլին՝ գլուխը բարձր պահած, Հոմեր Բերընը՝ գլխարկը թեք դրած, սիգարն ատամների արանքում, դեղին ձեռնոցներով ձեռքերում բռնած սանձերն ու մտրակը։
Հետո կանանցից ոմանք սկսեցին դժգոհել, որ դա քաղաքի համար անպատվություն է և վատ օրինակ՝ երիտասարդների համար։ Տղամարդիկ չէին ուզում միջամտել, սակայն կանայք ի վերջո ստիպեցին բապտիստ քահանային ― օրիորդ Էմիլին և իր ազգականները պատկանում էին եպիսկոպոսական եկեղեցուն ― տեսնվել օրիորդ Էմիլիի հետ։ Քահանան այդպես էլ չհրապարակեց, թե ինչ էր տեղի ունեցել իրենց խոսակցության ժամանակ, բայց հրաժարվեց նորից գնալ օրիորդ Էմիլիի մոտ։ Հաջորդ կիրակի զույգը նորից զբոսնում էր փողոցներում, իսկ մյուս օրը քահանայի կինը գրեց օրիորդ Էմիլիի ազգականներին։
Այսպիսով նրա հարկի տակ նորից արյունակիցներ հայտնվեցին, և մենք պատրաստվեցինք հետևել դեպքերի զարգացմանը։ Սկզբում ոչինչ էլ չպատահեց։ Հետո համոզվեցինք, որ նրանք մտադիր են ամուսնանալ։ Իմացանք, որ օրիորդ Էմիլին եղել է ակնագործի մոտ և պատվիրել արծաթով ընդելուզված տղամարդու արդուզարդեղեն՝ յուրաքանչյուր պարագայի վրա փորագրված Հ․ Բ․ տառերը։ Երկու օր անց իմացանք, որ գնել է տղամարդու լրիվ հագուստ, այդ թվում և գիշերաշապիկ, ու ասացինք․ «Նրանք ամուսնացել են»։ Մենք սրտանց ուրախ էինք։ Ուրախ էինք, որովհետև երկու զարմուհիներն ավելի Գրիրսըն էին, քան օրիորդ Էմիլին ՝ երբևէ։
Այնպես որ չզարմացանք, երբ Հոմեր Բերընը ― սալահատակելու աշխատանքներն արդեն ավարտել էին ― քաղաքից գնաց։ Մենք փոքր֊ինչ հիասթափված էինք, որ նրանց ամուսնության մասին հրապարակայնորեն չհայտարարվեց, բայց մտածեցինք, որ գնացել է նախապատրաստվելու օրիորդ Էմիլիի գալստյանը կամ էլ նրան հնարավորություն տալու ազատվել զարմուհիներից։ (Այդ ժամանակ մենք բոլորս օրիորդ Էմիլիի դաշնակիցներն էինք՝ զարմուհիների դեմ նյութված դավադրության մեջ)։ Իրոք, զարմուհիները մեկ շաբաթից գնացին, և, ինչպես և մենք սպասել էինք ամբողջ ժամանակ, երեք օր անց Հոմեր Բերընը վերադարձավ։ Օրիորդ Էմիլիի հարևաններից մեկը տեսել էր, որ երեկոյան, մթնշաղին նեգրը նրան ներս է ընդունել խոհանոցի դռնից։
Եվ դա վերջին անգամն էր, որ Հոմեր Բերընին տեսանք։ Միառժամանակ օրիորդ Էմիլին էլ չէր երևում։ Նեգր սպասավորը շուկայի զամբյուղը ձեռքին ներսուդուրս էր անում, բայց շքամուտքի դուռը փակ էր։ Երբեմն֊երբեմն օրիորդ Էմիլին մի պահ երևում էր պատուհանում, ինչպես նրան տեսել էին այն գիշեր, երբ նրա բակում քլորակիր էին շաղ տալիս, բայց համարյա վեց ամիս նա տնից դուրս չեկավ։ Մենք այն ժամանակ գիտեինք, որ սա ևս պետք էր ակնկալել․ ասես նրա հոր խառնվածքի այն կողմը, որ քանիցս խորտակել էր նրա կանացի կյանքը, չափազանց ժահրոտ ու չափազանց սաստիկ էր եղել՝ իր հետ մեռնելու համար։
Երբ մենք հաջորդ անգամ տեսանք օրիորդ Էմիլիին, նա գիրացել էր, մազերն սկսել էին գորշագունել և հաջորդ տարիների ընթացքում ավելի ու ավելի գորշացան, մինչև որ ընդունեցին աղախառն պղպեղի կամ պողպատամոխրագույն համաչափ երանգ, ինչպիսին ունենում են եռանդուն տղամարդկանց մազերը, և մնացին այդ գույնի մինչև նրա մահվան օրը (նա մահացավ յոթանասունչորս տարեկան հասակում)։
Դրանից հետո Էմիլիի տան շքամուտքի դուռն այլևս չբացվեց, եթե չհաշվենք վեց֊յոթ տարվա մի ժամանակամիջոց, երբ օրիորդ Էմիլին ― այն ժամանակ նա քառասունին մոտ էր ― ճենապակեղենի նկարազարդման դասեր էր տալիս։ Ներքևի հարկի սենյակներից մեկը նա վերածել էր արհեստանոցի, ուր գնդապետ Սարթորիսի ժամանակակիցներն ուղարկում էին իրենց դուստրերին ու թոռնուհիներին նույն կանոնավորությամբ ու ոգով, ինչ կիրակի օրերը՝ եկեղեցի, նվիրատվությունների սկուտեղի համար նրանց քսանհինգ սենթանոց դրամներ տալով։ Այդ ժամանակ էլ նրան ազատեցին հարկերից։
Ապա նոր սերունդը դարձավ քաղաքի շունչն ու մարմինը, և օրիորդ Էմիլիի աշակերտուհիները մեծացան ու ցրվեցին և իրենց երեխաներին չէին ուղարկում նրա մոտ՝ ներկերի տուփերով ու տաղտկալի վրձիններով և կանացի ամսագրերից կտրված նկարներով։ Շքամուտքի դուռը փակվեց վերջին աշակերտուհու ետևից և ընդմիշտ մնաց փակ։ Երբ քաղաքում ձրի փոստային ծառայություն մտցվեց, միայն օրիորդ Էմիլին թույլ չտվեց մետաղե համարներ ամրացնել ու փոստարկղ կախել իր դռանը։ Նա լսել անգամ չէր ուզում այդ մասին։
Օրեցօր, ամսեամիս, տարեցտարի մենք տեսնում էինք նեգրին՝ ավելի ճերմակած ու կռացած, շուկայի զամբյուղը ձեռքին ներսուդուրս անելիս։ Ամեն դեկտեմբեր օրիորդ Էմիլիին հարկային ծանուցում էր ուղարկվում, որը մի շաբաթ անց, ինչպես ստացվել էր, այնպես էլ փոստով վերադարձվում էր։ Երբեմն֊երբեմն մենք օրիորդ Էմիլիին տեսնում էինք ցածի հարկի պատուհաններից մեկում ― ակներևաբար նա վերևի հարկը փակել էր ― ինչպես որմնախորշում դրված կուռքի իրանի քանդակ, որ, չէինք կարող ասել, նայո՞ւմ է, թե՞ չի նայում մեզ։ Այսպես նա անցկացնում էր սերնդից֊սերունդ՝ սիրելի, անխուսափելի, անթափանց, անխռով ու կամակոր։
Եվ ահա նա մեռավ։ Հիվանդացավ փոշով ու ստվերներով լեցուն տան մեջ, միայն մի դողդոջուն նեգրի խնամքին մնացած։ Մենք չգիտեինք էլ, որ նա հիվանդ է։ Վաղուց արդեն չէինք փորձում նեգրից տեղեկություններ ստանալ։ Նա ոչ ոքի հետ չէր խոսում, հավանաբար՝ անգամ օրիորդ Էմիլիի հետ, որովհետև նրա ձայնը ասես չգործածվելուց կոպտացել էր ու ժանգոտվել։
Նա մեռավ ներքևի հարկի սենյակներից մեկում՝ ընկուզենու փայտից ծանր, վարագուրված մահճակալին պառկած, գորշ գլուխը հենած ժամանակից ու արևի բացակայությունից դեղնած ու մգլոտած բարձին։
V
Նեգրը շքամուտքի մոտ դիմավորեց ու ներս թողեց առաջինը եկած կանանց, որ զուսպ խոսում էին սուր ձայներով և անհամբեր ու հետաքրքրասեր հայացքներ էին գցում շուրջը, և անհետացավ։ Նա քայլեց֊անցավ տան միջով, դուրս եկավ ետնամուտքից, և նրան այլևս չտեսան։
Երկու զարմուհիներն անմիջապես եկան։ Նրանք թաղումը կատարեցին հաջորդ օրը․ քաղաքը գալիս էր նայելու գնված ծաղիկների զանգվածի տակ հանգչող օրիորդ Էմիլիին, գունամատիտներով նկարված հոր դեմքը խոր մտահոգության մեջ էր դագաղի վերևում, կանայք խոսում էին տխուր և շշուկով․ գավթում և բակում հավաքված ամենածեր տղամարդիկ ― ոմանք դաշնակից բանակի խոզանակված համազգեստներով ― օրիորդ Էմիլիի մասին խոսում էին այնպես, ասես նա եղել էր իրենց ժամանակակիցը և իրենք պարել էին նրա հետ, նույնիսկ սիրահետել էին նրան և իրենց պատմություններում շփոթում էին ժամանակը, ինչ հաճախ է պատահում ծերերի հետ, որոնց համար ամբողջ անցյալը ոչ թե կարճացող ճանապարհ է, այլ վերջին տաս տարիների շերտով իրենցից անջրպետված մի հսկա մարգագետին, որտեղ երբևէ ձմեռ չի լինում։
Մենք արդեն գիտեինք, որ վերևի հարկում մի սենյակ կա, ուր քառասուն տարի ոչ ոք չի մտել, և այն կողպված է։ Այս սենյակի դուռը բացեցինք օրիորդ Էմիլիին պատշաճ կերպով հողին հանձնելուց հետո։
Դռան փականքը կոտրելու շարժումից գերեզմանահոտ կծու փոշին բարձրացավ և բռնեց ամբողջ սենյակը, որը հարդարված ու կահավորված էր ասես նորապսակների համար․ փոշու բարակ շերտը վարշամուկի նման ծածկել էր ամեն ինչ՝ մահճակալի վարդագույն, գունաթափված առագաստը, վարդագույն լուսամփոփներով լամպերը, հարդարասեղանը, բյուրեղապակե նուրբ սրվակները և տղամարդու արդուզարդի արծաթապատ (արծաթն այնպես էր խունացել, որ փակագրերը հազիվ էին զանազանվում) պարագաները։ Դրանց մոտ դրված էին ասես հենց նոր հանված մի օձիք և փողկապ, որոնք վերցնելուց հետո սեղանի փոշեծածկ մակերեսին մահիկաձև դժգույն հետք մնաց։ Աթոռներից մեկի թիկնակին խնամքով կախված էր պիջակը․ աթոռի տակ դրված էին մունջ կոշիկները և գուլպաները։
Իսկ մարդը պառկած էր մահճակալին։
Մենք երկար ժամանակ քարացած կանգնել, նայում էինք լայն ու անմիս քմծիծաղին։ Դիակի դիրքից երևում էր, որ նա մի ժամանակ ինչ֊որ մեկին գրկելիս է եղել, սակայն հավիտենական քունը, որ հաղթում է սիրուն, որն ավերում է մինչև իսկ սիրո դիմախաղը, նրանից խլել էր իր սերեցյալին։ Գիշերաշապկի մնացորդներով ծածկված մարմնի փտած մնացորդներն անանջատ էին դարձել մահճակալից, որին նա պառկած էր․ համբերատար ու հնաշունչ փոշու համաչափ խավը սփռված էր նաև նրա վրա և կողքի բարձին։
Հետո մենք նկատեցինք, որ երկրորդ բարձի վրա գլխի հետք կա։ Մեզանից մեկն ինչ֊որ բան վերցրեց բարձի վրայից, և, առաջ թեքվելով, անգույն ու անտես, չոր ու կծու փոշին զգալով մեր ռունգերում, տեսանք մի երկար, պողպատամոխրագույն մազ։
- ↑ Ազնվական լինելը պարտավորեցնում է (ֆրանս)։