«Տեսակների Ծագումը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 363. | Տող 363. | ||
Օգտակար է փորձել երևակայությամբ օժտել որևէ տեսակ մի այլ տեսակի հանդեպ որևէ առավելությամբ։ Ամենայն հավանականությամբ ոչ մի դեպքում մենք չենք կարողանա այդ անել։ Դա կբերեր մեզ այն համոզման, որ մենք կատարելապես անտեղյակ ենք բոլոր օրգանական էակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների վերաբերմամբ, մի համոզման, որ ինչքան անհրաժեշտ է, նույնքան էլ դժվար է ձեռք բերել։ Այդ ամենը, ինչ կարող ենք անել, դա միշտ հիշելի է, որ օրգանական էակները ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանցից ամեն մեկը որևէ հասակում, տարվա որևէ եղանակի, յուրաքանչյուր սերնդում կամ ընդմիջումներով, ստիպված է գոյության կռիվ մղել և ենթարկվել զգալի բնաջնջման։ Խորհելով այդ կռվի մասին, մենք կարող ենք մեզ մխիթարել այն մտածողությամբ, որ այդ պատերազմը բնության մեջ ունի իր ընդմիջումները, որ նրա ժամանակ ոչ մի երկյուղ չի զգացվում, որ մահը սովորաբար արագ է հարվածում և որ ուժեղները, առողջները և երջանիկներն ապրում են և բազմանում։ | Օգտակար է փորձել երևակայությամբ օժտել որևէ տեսակ մի այլ տեսակի հանդեպ որևէ առավելությամբ։ Ամենայն հավանականությամբ ոչ մի դեպքում մենք չենք կարողանա այդ անել։ Դա կբերեր մեզ այն համոզման, որ մենք կատարելապես անտեղյակ ենք բոլոր օրգանական էակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների վերաբերմամբ, մի համոզման, որ ինչքան անհրաժեշտ է, նույնքան էլ դժվար է ձեռք բերել։ Այդ ամենը, ինչ կարող ենք անել, դա միշտ հիշելի է, որ օրգանական էակները ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանցից ամեն մեկը որևէ հասակում, տարվա որևէ եղանակի, յուրաքանչյուր սերնդում կամ ընդմիջումներով, ստիպված է գոյության կռիվ մղել և ենթարկվել զգալի բնաջնջման։ Խորհելով այդ կռվի մասին, մենք կարող ենք մեզ մխիթարել այն մտածողությամբ, որ այդ պատերազմը բնության մեջ ունի իր ընդմիջումները, որ նրա ժամանակ ոչ մի երկյուղ չի զգացվում, որ մահը սովորաբար արագ է հարվածում և որ ուժեղները, առողջները և երջանիկներն ապրում են և բազմանում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==ԳԼՈՒԽ IV։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐՈՒՄԸ== | ||
+ | |||
+ | <FONT SIZE="-1">ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՈՒ ՍԵՌԵՐԻ ՀԱՄԱՐ։— ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։— ԽԱՉԱՁԵՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆԸ, ԱՅՆ Է՝ ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ։ ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՆԴԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ. ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՊՐՈՂ ԷԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԵՏ։— ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԵՐՆԴԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։— ՆԱ ԲԱՑԱՏՐՈՒՄ է ԲՈԼՈՐ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ։— ԿԱԶՄՎԱԾՔԻ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ։— ՍՏՈՐԻՆ ՁԵՎԵՐԻ ՊԱՀՊԱՆՎԵԼԸ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ (ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։</FONT> | ||
+ | |||
+ | Գոյության կռիվը, որ մենք նախորդ գլխում թռուցիկ կերպով քննարկեցինք, ինչպես է ազդում փոփոխականության վրա։ Կարո՞ղ է արդյոք ընտրության սկզբունքը, որն այնքան զորավոր է մարդու ձեռքում, կիրառվել բնության նկատմամբ։ Ես կարծում եմ, մենք կհամոզվենք, որ կարող է և այն էլ շատ ներգործող ձևով։ Հիշենք անհամար, թեթև շեղումները և անհատական տարբերությունները, որոնք առաջանում են մեր ընտանի ցեղերի մեջ և ավելի նվազ չափովի բնական պայմաններում ապրող օրգանիզմների մեջ, ինչպես նաև հիշենք ժառանգական փոխանցման հզորությունը։ Ընտանի վիճակում ամբողջ կազմվածքը դառնում է որոշ չափով պլաստիկ։ Բայց այդ փոփոխականությունը, որ համարյա միշտ հատուկ է մեր ընտանի ցեղերին, ինչպես արդարացիորեն նկատում են Հուկերը և Ազա-Գրեյը, անմիջականորեն մարդը չի ստեղծել, նա ինչպես որ անզոր է նոր տարատեսակ առաջ բերելու, այնպես էլ անզոր է արգելակելու նրա առաջացումը. նա կարող է միայն պահպանել և կուտակել այն փոփոխությունները, որոնք երևան են գալիս իրենք իրենց։ Առանց կանխամտածության նա օրգանիզմները դնում է նոր և փոփոխվող կենսապայմանների մեջ և առաջ է բերում փոփոխականություն. բայց պայմանների այդպիսի փոփոխություններ կարող են երևան գալ և իրոք երևան են գալիս նաև բնության մեջ։ Չպետք է աչքաթող անել նաև այն, թե ինչքան անսահմանորեն բարդ են և ինչքան սերտորեն շաղկապված են օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց հետ և շրջապատող ֆիզիկական պայմանների հետ, և այստեղից հասկանալի է, թե ինչքան անսահմանորեն բազմազան են կառուցվածքում եղած այն տարբերությունները, որոնք կարող են օգտակար լինել ամեն մի էակի համար շարունակաբար փոփոխվող կենսապայմանների դեպքում։ Կարելի՞ է արդյոք, մարդու համար օգտակար բազմաթիվ փոփոխությունները նկատի ունենալով, անհավանական համարել, որ մյուս փոփոխությունները, որոնք որևէ տեսակետից օգտակար են կենդանի էակների համար նրանց բարդ և կենսական մեծ մարտում, երևան են եկել սերունդների երկար շարանների ընթացքում։ Բայց եթե այդպիսի փոփոխությունները երևան են գալիս, ապա մենք կարո՞ղ ենք արդյոք կասկածել (հիշելով, որ անհամեմատ ավելի շատ անհատներ են ծնվում, քան կարող են ապրել), որ այն անհատները, որոնք օժտված են թեկուզ և ամենաչնչին առավելությամբ մնացածների հանդեպ, ավելի շատ շանսեր կունենան պահպանվելու և իրենց սերունդները բազմացնելու։ Մյուս կողմից, մենք կարող ենք հավատացած լինել, որ ամեն մի որքան և իցե վնասակար փոփոխություն անպայման կենթարկվի ոչնչացման։ Օգտակար անհատական տարբերությունների կամ փոփոխությունների պահպանումը և վնասակարների ոչնչացումը ես անվանել եմ '''բնական ընտրություն կամ ամենահարմարվածների գերապրում'''։ Անօգուտ և անվնաս փոփոխությունները չեն ենթարկվի ընտրության ազդեցությանը, այլ կներկայացներ անկայուն տատանվող մի էլեմենտ, որը մենք թերևս նկատում ենք որոշ պոլիֆորմ տեսակների մեջ, կամ էլ վերջ ի վերջո կամրանան՝ շնորհիվ օրգանիզմի բնույթի և շրջապատող պայմանների հատկությունների։ | ||
+ | |||
+ | Մի քանի հեղինակներ կամ թյուր կերպով են հասկացել «բնական ընտրություն» արտահայտությունը, կամ ուղղակի առարկել են նրա դեմ։ Ոմանք նույնիսկ պատկերացրել են, թե բնական ընտրությունը առաջացնում է փոփոխականություն, մինչդեռ այդ արտահայտությամբ հասկացվում է միայն այնպիսի փոփոխությունների պահպանումը, որոնք առաջանում են և օգտակար են լինում ձեռք բերող էակներին տվյալ կենսապայմանների մեջ։ Ոչ ոք չի առարկում, երբ խոսքը մարդու կողմից գործադրվող ընտրության հզոր ներգործության մասին է, բայց այդ դեպքում էլ անհատական տարբերությունները որ մարդն այս կամ այն նպատակով ընտրում է, պիտի նախապես երևային։ Մյուսներն առարկում էին, թե «ընտրություն» բառը ենթադրում է գիտակցական ընտրություն փոփոխություն կրող կենդանիների կողմից. հասնում էին նույնիսկ մինչև այնտեղ, որ ժխտում էին ընտրության կիրառելիությունը բույսերի վերաբերմամբ, որովհետև նրանք կամքից զուրկ են։ «Բնական ընտրություն» արտահայտության բառացի իմաստով կիրառումը անշուշտ սխալ կլիներ. բայց ո՞վ է երբևիցե առարկել քիմիկոսների գործածած «ընտրողական ազգակցություն» արտահայտության դեմ։ Եվ այնուամենայնիվ չի կարելի, խիստ ասած, ընդունել, որ թթուն ընտրում է այն հիմքը, որի հետ գերադասորեն միանում է։ Ասվել է նաև, որ իբրև թե ես վկայակոչում եմ բնական ընտրությունը, որպես մի ինչ որ գործոն սկզբունք կամ աստվածություն, բայց ո՞վ է երբևիցե կշտամբել հեղինակներին այնպիսի արտահայտությունների համար, ինչպիսին է «տիեզերական ձգողականությունը ղեկավարում է մոլորակների շարժումը»։ Ամեն ոք գիտե, թե այդ փոխաբերական արտահայտությունների տակ ինչ է հասկացվում, և նրանք խոսքի հակիրճության համար համարյա անխուսափելի են։ Ճիշտ այդպես էլ «բնություն» բառը անձնավորելուց դժվար է խուսափել, բայց «բնություն» բառի տակ ես հասկանում եմ միայն բազմաթիվ բնական օրենքների համատեղ գործողությունը և արգասիքը, իսկ «օրենքներ» բառի տակ՝ երևույթների ապացուցված հաջորդականությունը։ Խնդրի հետ ավելի մոտ ծանոթանալիս այդպիսի մակերեսային առարկությունները կմոռացվեն։ | ||
+ | |||
+ | Մենք մեզ համար բնական ընտրության հավանական ուղղությունը ամենից ավելի լավ կպարզենք, եթե վերցնենք դեպք, երբ մի երկրում որևէ ֆիզիկական պայման, օրինակ՝ կլիման, աննշան չափով է փոփոխվում։ Նրա բնակիչների թվական հարաբերությունը անմիջապես կենթարկվի փոփոխության, իսկ որոշ տեսակներ ամենայն հավանականությամբ վերջնականապես կմահաջնջվեն։ Հիմնվելով նրա վրա, ինչ որ մեզ հայտնի է ամեն մի երկրի բնակիչների սերտ և բարդ փոխադարձ կախման մասին, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ բնակիչների մի մասի հարաբերական թվի ամեն մի փոփոխություն խորապես կազդի մյուսների վրա՝ անկախ բուն կլիմայի փոփոխությունից։ Եթե մի երկրի սահմանները բաց են, այդ դեպքում նոր ձևերն անշուշտ այնտեղ կներթափանցեն դրսից, իսկ այդ հանգամանքը նույնպես լուրջ կերպով կազդի նախկին բնակիչների փոխհարաբերությունների վրա։ Հիշենք, թե ինչքան զորավոր է լինում որևէ երկիր դրսից ներմուծված միմիայն մի ծառատեսակի կամ կաթնասունի ազդեցությունը։ Բայց եթե նկատի է առնվում մի կղզի կամ երկիր, որը գեթ մասամբ անջրպետներով սահմանազատված է և, հետևաբար, անմատչելի է նոր և ավելի լավ հարմարված ձևերի ներխուժման համար, ապա բնության տնտեսության մեջ կգտնվեին ազատ վայրեր, որոնք միշտ լավագույն կերպով կլցվեին, եթե տեղական բնակիչներից մի քանիսը կփոփոխվեին որևէ ուղղությամբ, որովհետև եթե այդ երկիրը բաց լիներ ներգաղթի համար, ապա այդ վայրերը կգրավեին նոր եկվորները։ Այդպիսի դեպքերում այն աննշան փոփոխությունները, որոնք օգտակար են որևէ տեսակի անհատների համար երկրի փոփոխված պայմաններին նրանց ավելի լավ հարմարվելու տեսակետից, պահպանվելու հակում կունենային, և բնական ընտրությունը լիակատար ազատություն կունենար իր ամբողջ բարելավող ներգործությունը ցուցաբերելու համար։ | ||
+ | |||
+ | Մենք լիակատար հիմք ունենք մտածելու, ինչպես այդ ցույց է տրված առաջին գլխում, որ կենսապայմաններում տեղի ունեցած փոփոխությունները ուժեղացած փոփոխականության դրդապատճառ են լինում, բերված օրինակներում պայմանները փոփոխվում էին, և դա հավանորեն պետք է նպաստեր ընտրությանը, մեծացնելով օգտակար փոփոխությունների երևան գալու շանսերը։ Նրանց բացակայության դեպքում բնական ընտրությունն անզոր է որևէ բան անելու։ Չպետք է մոռանալ, որ «փոփոխություններ» բառով հասկացվում են բացառապես անհատական փոփոխությունները։ Ինչպես որ մարդը զգալի հետևանքների է հասել իր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի վերաբերմամբ, կուտակելով անհատական տարբերությունները որևէ տվյալ ուղղությամբ, նույնպես էլ կարող էր դրան հասնել նաև բնական ընտրությունը, բայց անհամեմատ ավելի հեշտությամբ, որովհետև գործում էր անհամեմատ ավելի երկարատև ժամանակաշրջանների ընթացքում։ Եվ ես չեմ կարծում, որ ֆիզիկական պայմանների, ինչպես օրինակ, կլիմայի շատ մեծ փոփոխություն, կամ ներգաղթից պաշտպանվելու համար շատ խիստ մեկուսացում պահանջվեր, որպեսզի բացվեին նոր չգրավված վայրեր, որ հետո բնական ընտրությունը լցներ այդ վայրերը՝ կաւոարելագործելով փոփոխության ենթարկված բնակիչներից մի քանիսին։ Որովհետև, նկատի առնելով այն, որ երկրի բոլոր բնակիչները կռվում են նրբորեն հավասարակշռված ուժերով, մի տեսակի կառուցվածքում կամ սովորություններում տեղի ունեցող աննշան փոփոխությունները նրան առավելություն կտային մյուսների նկատմամբ. իսկ այդպիսի հատկության հետագա փոփոխությունները ավելի ևս կմեծացնեին նրա առավելությունները, և դա կշարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեսակը կմնար միևնույն կենսապայմաններում և կօգտվեր գոյության և պաշտպանության միանման միջոցներով։ Չի կարելի անվանել որևէ երկիր, որի տեղական բնակիչները այնպիսի կատարելությամբ հարմարված լինեին միմյանց և իրենց կյանքի ֆիզիկական պայմաններին, որ նրանցից ոչ մի էակ չկարողանար ավելի ևս կատարելագործվել, ավելի ևս լավ հարմարվել, որովհետև բոլոր երկրներում բնիկները հաղթվել են նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կողմից այնքան, որ թույլ են տվել եկվորներին հաստատուն ոտք դնելու իրենց հողի վրա։ Քանի որ օտարականները ամեն մի երկրում տեղացիներից ոմանց ոչնչացրել են, ապա մենք լիովին կարող ենք եզրակացնել, որ տեղացիներն էլ կարող էին իրենց օգտին փոփոխվել այնքան, որպեսզի կարողանային հակահարված տալ այդ եկվորներին։ | ||
+ | |||
+ | Եթե մարդը սիստեմատիկ կամ անգիտակցական ընտրություն կիրառելով կարող է հասնել և իրոք հասել է մեծ արդյունքների, ապա ինչե՞ր ասես չի կարող իրագործել բնական ընտրությունը։ Մարդը կարող է ազդել միայն արտաքին և տեսանելի հատկանիշների վրա։ Բնությունը,— եթե ինձ թույլ կտրվի այդ տերմինով մարմնավորել օրգանիզմների բնական պահպանումը կամ ամենահարմարվածների գերապրումը,— արտաքինի մասին հոգ է տանում լոկ այնքան, որքան այդ արտաքինը օգտակար է որևէ էակի։ Նա կարող է ազդել ամեն մի ներքին օրգանի վրա, ընդհանուր մարմնակազմության յուրաքանչյուր նրբերանգի վրա, ամբողջ կենսական մեխանիզմի վրա։ Մարդն ընտրություն է կատարում իր օգտի համար, բնությունը՝ պահպանվող օրգանիզմի օգտի համար։ Կառուցվածքի յուրաքանչյուր առանձնահատկություն, որը ենթարկվում է ընտրության, օգտագործվում է լիովին, դա բխում է հենց ընտրության փաստից։ Մարդը միևնույն երկրում պահում է զանազան կլիմաների ծնունդ առածներ. նա ընտրված հատկանիշը հազվագյուտ դեպքում է ենթարկում համապատասխանող վարժության ազդեցության. նա կերակրում է թե կարճակտուց և թե երկարակտուց աղավնիներին միևնույն կերակրով. նա առանձին վարժություններ չի հնարում երկար մեջք կամ կարճ ոտներ ունեցող չորքոտանիների համար, նա կարճաբուրդ և երկարաբուրդ ոչխարներին ենթարկում է միևնույն կլիմայի ազդեցությանը։ Նա չի թողնում, որ ամենաուժեղ արուն խլի էգին ամենաթույլերից։ Նա անողորմ ոչնչացման չի ենթարկում անբավարար կենդանիներին, այլ ընդհակառակը պաշտպանում է, որքան նա այդ կարող է անել, իր բոլոր արգասիքները։ Հաճախ նրան ելակետային ձև են ծառայում կիսաայլանդակները, կամ, առնվազն, բավականաչափ ցայտուն շեղումները, որ նրա ուշադրությունը կգրավեն կամ նրան կզարմացնեն իրենց օգտակարությամբ։ Բնական վիճակում կառուցվածքի կամ ընդհանուր կերտվածքի մեջ առաջացած ամենափոքր տարբերությունը կարող դեպի իրեն հակել նրբորեն հավասարակշռված կշեռքի նժարը, գոյության կռվում ստանալ առավելություն և դրա շնորհիվ պահպանվել։ Ինչքա՜ն վաղանցուկ են մարդու ցանկություններն ու ջանքերը։ Ինչքա՜ն կարճատև են նրա օրերը։ Հետևապես և ինչքա՜ն խղճուկ են նրա ստացած արդյունքները՝ համեմատած այն արդյունքների հետ, որ կուտակել է բնությունը ամբողջ երկրաբանական ժամանակաշրջան ների ընթացքում։ Դրանից հետո արդյոք մենք կարո՞ղ ենք զարմանալ, որ բնության արգասիքները մարդու արգասիքների համեմատությամբ աչքի են ընկնում ավելի «ճիշտ» հատկանիշներով, որ նրանք անհամեմատ ավելի լավ են հարմարված կյանքի անսահմանորեն բարդ պայմաններին և պարզ կերպով իրենց վրա կրում են ավելի բարձր կերտվածքի կնիք։ | ||
+ | |||
+ | Փոխաբերական ձևով արտահայտվելով՝ կարելի է ասել, որ բնական ընտրությունը, որ ամեն օր, ամեն ժամ ամբողջ աշխարհում հետաքննում է ամենափոքրիկ փոփոխությունները, դեն գցելով վատերը, պահում և գումարում է լավերը, անձայն, անտեսանելի կերպով, '''ամենուրեք և ամեն ժամանակ, հենց որ դրա համար առիթ է ներկայանում''', աշխատում է յուրաքանչյուր էակի կատարելագործման վրա՝ հարմարեցնելով նրան կյանքի օրգանական և անօրգանական պայմաններին։ Մենք չենք նկատում այդ դանդաղ կատարվող փոփոխությունների բուն ընթացքը, մինչև որ ժամանակի ձեռքը չի նշում անցյալ դարերը, բայց այդ դեպքում էլ այնքան անկատար է մեր առջև բացվող երկրաբանական անցյալի պատկերը, որ մենք նկատում ենք միայն, որ կյանքի գոյություն ունեցող ձևերը նման չեն մի ժամանակ գոյություն ունեցածներին։ | ||
+ | |||
+ | Տեսակի մեջ զգալի փոփոխություններ իրականացնելու համար մի անգամ առաջացած տարատեսակը պետք է գուցե երկար ժամանակամիջոց անցնելուց հետո նորից փոփոխվի կամ ի հայտ բերի միևնույն ամենանպաստավոր ուղղությամբ անհատական շեղումներ. այդ փոփոխությունները, իրենց հերթին, պետք է պահպանվեն և այդպես շարունակ, քայլ առ քայլ։ Դիտելով իրար նման անհատական շեղումների մշտական կրկնությունը, մենք հազիվ թե իրավունք ունենանք հենց նոր ասածը համարել պարզ ենթադրություն, որի ստուգության մասին չի կարելի երաշխավորել։ Բայց նա համապատասխանում է ճշմարտության, թե ոչ, այդ մասին կարող ենք դատել միայն որոշելով, թե այդ հիպոթեզը որքան համապատասխանում է բնության ընդհանուր երևույթներին և բացատրում դրանք։ Մյուս կողմից, այն տարածված համոզմունքը, որ հնարավոր փոփոխականության չափերը խիստ սահմանափակ են, ճիշտ նույնպես էլ միայն պարզ ենթադրություն է։ | ||
+ | |||
+ | Թեև բնական ընտրությունը կարող է գործել միայն տվյալ օրգանիզմի օգտին և միայն այդ օգտի շնորհիվ, այնուամենայնիվ այն հատկանիշները և կառուցվածքները, որոնք մենք համարում ենք խիստ անէական, կարող են մտնել նրա ներգործության շրջանակի մեջ։ Երբ մենք նկատում ենք, որ տերևներով սնվող միջատները կանաչ գույն ունեն, իսկ կեղևով սնվողները՝ բծավոր-գորշ, որ ալպիական կաքավը ձմեռը սպիտակ է, իսկ շոտլանդական կարմիր մայրահավը հավամրգու գույն ունի, մենք պետք է ընդունենք, որ այդ գույները օգուտ են բերում այդ թռչուններին և միջատներին, պաշտպանելով նրանց վտանգներից։ Եթե մայրահավերին չոչնչացնեին նրանց կյանքի որոշ շրջանում, ապա նրանք կբազմանային անհամար քանակությամբ. հայտնի է, որ գիշատիչ թռչունները դաժան կերպով հալածում են նրանց. մյուս կողմից, հայտնի է, որ ճուռակները ղեկավարվում են տեսողությամբ, այդ պատճառով մայր ցամաքի շատ վայրերում նախազգուշացնում են չպահել սպիտակ աղավնիներ, որոնց գիշատիչներն ամենից ավելի շատ են ոչնչացնում։ Ուրեմն՝ բնական ընտրության ներգործությունը կարող է արտահայտվել ինչպես մայրահավերի զանազան տեսակների համապատասխան գույն ձեռք բերելու մեջ, այնպես էլ արդեն ձեռք բերված այդ հատկանիշը հաստատուն պահելու մեջ։ Եվ չպետք է կարծել, որ մի առանձին ձևով գունավորված կենդանու պատահական ոչնչացումը ոչ մի էական բան չի ներկայացնում. հիշենք, թե ինչքան կարևոր է սպիտակ ոչխարների հոտի մեջ թեկուզ աննշան սև բծեր ունեցող գառների ոչնչացնելը։ Մենք տեսանք, թե ինչպես Վիրգինիայում «ներկի արմատով» կերակրվող խոզերի գույնից է կախված նրանց ապրելը կամ ոչնչանալը։ Բուսաբանները պտուղների մակերեսի վրա եղած մազմզուկները կամ նրանց պտղամսի գույնի հատկանիշները խիստ անէական են համարում. սակայն փորձված այգեգործ Դոունինգը հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում հարթ մաշկով պտուղները Curculio սեռի մի բզեզից անհամեմատ ավելի շատ են վնասվում, քան մազմզուկներով պատած պտուղները, որ կապույտ սալորները, որոշ հիվանդություններից ավելի շատ են վնասվում, քան դեղինները. ընդհակառակը, դեղին պտղամիս ունեցող դեղձերն ավելի շուտ են ենթարկվում մի այլ հիվանդության, քան ուրիշ գույնի դեղձերը։ Եթե վարպետության ամբողջ օժանդակության դեպքում էլ հատկություններում եղած այդ չնչին տարբերությունները ուղեկցվում են այդպիսի մեծ տարբերությամբ բույսերից ստացվող արդյունքներում, ապա անկասկած է, որ բնական վիճակում, որտեղ ծառերը ստիպված են պայքարել այլ ծառերի դեմ և թշնամիների մեծ խմբերի դեմ, այդպիսի տարբերությունները, ինչպիսիք են հարթ կամ մազապատ մաշկը, դեղին կամ կարմիր պտղամիսը, շատ էականորեն պետք է ազդեն տարատեսակների միջև մղվող կռվի վախճանի վրա։ | ||
+ | |||
+ | Կանգ առնելով տեսակների միջև եղած բազմաթիվ փոքրիկ տարբերությունների վրա, որոնք, ինչքան մեր անտեղյակությունը թույլ է տալիս դատելու, մեզ թվում են ոչ էական, մենք չպետք է մոռանանք, որ կլիման, սնունդը և այլն անտարակույս նրանց վրա որոշ անմիջական ազդեցություն են ունեցել։ Անհրաժեշտ է նաև միշտ նկատի ունենալ, որ զարգացման հարաբերակցության օրենքի շնորհիվ, երբ փոփոխվում է որևէ մաս և բնական ընտրության միջոցով փոփոխությունները կուտակվում են, այդ դեպքում առաջանում են նաև այլ փոփոխություններ հաճախ ամենաանսպասելի հատկությամբ։ | ||
+ | |||
+ | Եթե մենք տեսնում ենք, որ մեր ընտանի ցեղերի կյանքի որոշ շրջանում երևան եկող փոփոխությունները ձգտում են արտահայտվել սերունդների կյանքի միևնույն շրջանում,— սրանց են վերաբերում զանազան բանջարանոցային և դաշտային բույսերի սերմերի ձևերը, մեծությունը և համը, շերամի զանազան սորտերի բոժոժի և թրթուրի հատկությունները. մեր հավերի ձվերը և նրանց ճուտերի աղվամազի գույնը, ոչխարների և տավարի գրեթե չափահաս անհատների եղջյուրները, ապա բնական վիճակում բնական ընտրությունը պիտի ներգործի օրգանիզմների վրա ամեն մի հասակում, այդ հասակի համար ձեռնտու փոփոխությունների կուտակման միջոցով և համապատասխան հասակում դրանք ժառանգելու միջոցով։ Եթե բույսի համար ձեռնտու է քամու օժանդակությամբ իր սերմերը լայն կերպով ցրել, ապա ես չեմ հասկանում, թե ինչու դրա իրագործումը բնական ընտրության միջոցով ավելի դժվար է, քան սելեկցիայի միջոցով բամբակագործին հաջողվում է բամբակենու սերմերի վրա գտնվող թելիկները երկարացնել ու կատարելագործել։ Բնական ընտրությունը կարող է միջատի թրթուրը փոփոխել և հարմարեցնել բազմաթիվ կենսապայմաններին, որոնք բոլորովին տարբերվում են այն պայմաններից, որոնց մեջ ապրում է չափահաս միջատը. իսկ այդ փոփոխությունները հարաբերակցության օրենքի ուժով կարող են ներգործություն ունենալ նաև չափահաս ձևի վրա։ Այդպիսի ճանապարհով էլ հակառակն է լինում՝ չափահաս միջատների մեջ առաջացած փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև թրթուրների կառուցվածքի վրա, բայց համենայն դեպս բնական ընտրությունը կապահովի նրանց անվնասակարությունը, որովհետև հակառակ դեպքում դրանցով օժտված տեսակը կենթարկվի մահաջնջման։ | ||
+ | |||
+ | Բնական ընտրությունը փոփոխում է ձագերի կառուցվածքը ծնողների համեմատությամբ և ծնողներինը՝ ձագերի համեմատությամբ։ Սոցիալական կյանք վարող կենդանիների մոտ նա հարմարեցնում է յուրաքանչյուր անհատի կառուցվածքը ամբողջ համայնքի պահանջներին, եթե միայն համայնքը կարող է մի օգուտ քաղել ընտրության ենթարկվող անհատի փոփոխությունից։ Բնական ընտրությունը չի կարող անել մի բան՝ դա որևէ տեսակի կառուցվածքի այնպիսի փոփոխությունն է, որից այդ տեսակը ոչ մի օգուտ չունի, այլ օգտվում է մի ուրիշ տեսակ, և թեև բնապատմական աշխատություններում կան վկայություններ, որոնք խոսում են իբր թե այդ փաստի օգտին, բայց ես չկարողացա գտնել ոչ մի դեպք, որ քննադատության դիմանար։ Այն կառուցվածքը, որը օրգանիզմի կյանքում միայն մի անգամ է ծառայում, եթե միայն նա ունի շատ էական նշանակություն, կարող է ընտրության միջոցով հասնել ուզած աստիճանի կատարելագործության, այդպես են, օրինակ, մեծ ծնոտները, որ միջատները գործածում են բացառապես բոժոժը բացելու համար, կամ կտուցի ծայրը, որ գործ են ածում ձվից դեռ դուրս չեկած ձագերը ձվի կեղևը կոտրելու համար։ Ապացուցված է, որ լավագույն կարճակտուր թուրմանների մեծ մասը ոչնչանում է ձվում, ի վիճակի չլինելով կոտրել այն, այդ պատճառով շատ աղավնաբույծներ նրանց օգնում են ձվից դուրս գալու ժամանակ։ Եթե բնության մեջ պետք լիներ աղավնուն, իր շահերի տեսակետից օժտել հասունացած վիճակում շատ կարճ կտուցով, ապա փոփոխության պրոցեսը խիստ դանդաղ կերպով կկատարվեր և դրա հետ զուգընթաց կընթանար այն ձագերի ընտրությունը, որոնք ձվի մեջ կունենային ամենազորեղ և պինդ կտուցներ, որովհետև բոլոր թույլ կտուցավորները անխուսափելիորեն կոչնչանային, կամ ընդհակառակը, կընտրվեին ամենաբարակ, հեշտ ծակվող կեղևները, որովհետև հայտնի է, որ կեղևի հաստությունը կառուցվածքի մյուս գծերի նման տատանվում է։ | ||
+ | |||
+ | Գուցե այստեղ տեղին է նկատել, որ բոլոր էակները զգալի չափով ենթարկվում են նաև զուտ պատահական ոչնչացման, որը քիչ կամ բոլորովին չի ազդում բնական ընտրության ընթացքի վրա։ Այսպես, օրինակ, ամեն տարի ահագին քանակությամբ ձվեր և սերմեր ճարակ են դառնում, և նրանք կարող էին բնական ընտրությամբ փոփոխվել միայն այն դեպքում, եթե առաջացած փոփոխություններն այս կամ այն կերպ կարողանային նրանց ծառայել թշնամիներից պաշտպանվելու համար։ Մինչդեռ այդ ձվերից կամ սերմերից շատերը, եթե նրանք չոչնչացվեին, գուցե առաջացնեին մնացած կենսապայմաններին ավելի լավ հարմարված անհատներ, քան նրանք, որոնք պատահաբար ողջ են մնացել։ Ճիշտ այդպես էլ ահագին թվով չափահաս կենդանիներ ու բույսեր, անկախ նրանից, թե նրանք լավագույն կերպով են հարմարված իրենց գոյության պայմաններին կամ ոչ, ամեն տարի ոչնչանում են պատահական պատճառներից, և այդ պատճառների ներգործությունը բնավ չի կարող թուլանալ կառուցվածքի կամ ընդհանուր կազմության որևէ փոփոխություններից, որոնք այլ հանգամանքներում կարող են օգտակար լինել։ Չափահասների ոչնչացումը ինչքան կուզե թող դաժան լինի, միայն թե անհատների այն քանակությունը, որ կարող է տվյալ մարզում գոյություն ունենալ, այդ պատճառների ազդեցությամբ վերջնականապես չնվազի, կամ թող ձվերի և սերմերի ոչնչացումն էլ այնքան մեծ լինի, որ միայն նրանց հարյուրերորդական կամ հազարերորդական մասը զարգանար, այնուամենայնիվ ապրողներից ամենահարմարված անհատները, դարձյալ այն ենթադրությամբ, որ նպաստավոր ուղղությամբ շեղումներ գոյություն ունեն, կձգտեն բազմանալ ավելի մեծ թվով, քան ավելի քիչ հարմարված անհատները։ Իսկ եթե անհատների թիվը բոլորովին կնվազի հենց նոր նշված պատճառներից, որը, իհարկե, հաճախ կպատահի, այն ժամանակ բնական ընտրությունը անզոր կլինի իր ներգործությունը ցուցաբերելու որոշ բարենպաստ ուղղություններով. սակայն այդ չի կարող որպես առարկություն ներկայացվել նրա ներգործության դեմ մի այլ ժամանակում կամ այլ ուղղությամբ, որովհետև մենք ոչ մի առիթ չունենք ենթադրելու, որ երբևիցե միևնույն ժամանակում և միևնույն վայրում մեծ թվով տեսակներ ենթարկվել են փոփոխությունների ու կատարելագործությունների։ | ||
+ | |||
+ | ===ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ=== | ||
+ | |||
+ | Քանի որ ընտանի ցեղերի մոտ հաճախ երևան են գալիս առանձնահատկություններ, որոնք հատուկ են միայն մեկ սեռի և ժառանգաբար փոխանցվում են մյուս սեռին, ուստի կասկած չկա, որ նույնը պետք է լինի նաև բնության մեջ։ Ուրեմն՝ հնարավորություն կա, որ բնական ընտրության միջոցով երկու սեռերը կենսակերպի տարբերության կապակցությամբ փոփոխության ենթարկվեն, որը երբեմն էլ լինում է, կամ փոփոխվի մի սեռը մյուսի համեմատությամբ, որը սովորական է։ Դա ինձ ստիպում է մի քանի խոսք ասել այն մասին, որ ես անվանել եմ սեռական ընտրություն։ Ընտրության այս ձևը կախված է ոչ թե այլ էակների կամ արտաքին պայմանների հետ առնչություն ունեցող գոյության կովից, այլ մի սեռի, առավելապես արու անհատների միջև մղվող կռվից, որը տեղի է ունենում մյուս սեռի անհատներին տիրանալու համար։ Դրա հետևանքով ստացվում է ոչ թե անհաջող կռվողի մահ, այլ նրա սերունդների սահմանափակում կամ լիակատար բացակայություն։ Ուրեմն՝ սեռական ընտրությունը այնպես դաժան չէ, ինչպես բնական ընտրությանը։ Սովորաբար ամենաուժեղ արուները, որոնք ամենից ավելի հարմարված են բնության մեջ իրենց գրաված վայրերին, թողնում են ավելի բազմաքանակ սերունդ։ Սակայն շատ դեպքերում հաղթանակը կախված է ոչ այնքան ընղհանուր ուժեղությունից, որքան կռվի առանձնահատուկ միջոցներ ունենալուց, որոնք բացառապես հատուկ են արուներին։ Անեղջյուր եղջերուն կամ բիտ չունեցող աքլորը իրենցից հետո բազմաթիվ սերունդ թողնելու շատ վատ շանսեր կունենային։ Սեռական ընտրությունը, որ հաղթողին միշտ հնարավորություն է տալիս շարունակելու իր սերունդը, կարող է, իհարկե, զարգացնել արուների մեջ անսաստելի քաշություն, բիտերի երկարություն և թևերի ուժեղություն, համարյա այնպես, ինչպես աքլորակռվի կոպիտ սիրահարը հասնում է նույն հետևանքին՝ խնամքով ընտրելով իր լավագույն աքլորներին։ Օրգանական սանդուխքի թե ո՞ր ամենացածր աստիճանի վրա դադարում է այդ օրենքի գործողությունը, որի ուժով արուները մարտնչում են էգերի համար, ես չգիտեմ. արու ալիգատորները, ըստ եղած նկարագրությունների, իրենց էգերին տիրանալու համար կռվում են իրար հետ և այդ ժամանակ մռնչում և պտտվում են, ինչպես հնդիկներն իրենց ռազմական պարի ժամանակ. տեսել են սալմոնների արուներին իրար հետ ամբողջ օրերով կռվելիս. եղջերաբզեզի արուները երբեմն իրենց վրա կրում են մյուս արուների հսկայական ծնոտների հասցրած վերքերի հետքերը. Ֆաբրի՝ այդ անզուգական բնախույզի վկայությամբ, մի քանի ցանցաթև միջատների արուները իրար հետ կռվում են մի որևէ էգի համար, որը կողմնակի հանդիսատեսի պես նստած է այդտեղ մոտիկ և հետո հեռանում է հաղթողի հետ։ Այդ կռիվները, ըստ երևույթին, ամենից ավելի դաժան են բազմամուսնական կենդանիների արուների միջև, հենց այդ արուները ամենից ավելի հաճախ զինված են կռվի հատուկ միջոցներով։ Գիշակեր կենդանիների արուներն արդեն առանց այդ էլ լավ զինված են, թեև նրանք, ինչպես և մյուս կենդանիները, սեռական ընտրության միջոցով կարող են ձեռք բերել նաև պաշտպանության առանձին միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, առյուծի բաշը և արու սալմոնների կեռաձև ծնոտը. չէ որ վահանը նույնպես կարող է հաղթանակ ապահովել, ինչպես սուրը կամ նիզակը։ | ||
+ | |||
+ | Թռչունների մեջ այդ մրցությունը հաճախ ավելի խաղաղ բնույթ ունի. բոլոր հետազոտողները, որոնք ուշադրություն են դարձրել այդ խնդրի վրա, համաձայն են այն բանին, որ շատ թռչնատեսակների արուների միջև կա ուժեղ մրցակցություն, որը հիմնված է էգերին երգով գրավելու վրա։ Գվիանական լեռնային կեռնեխի, դրախտահավի և մի քանի այլ թռչունների արուներն ու էգերը հավաքվում են մի տեղ, ընդ որում արուները էգերի առջև խնամքով բաց են անում իրենց վառ գունավորված փետուրները ցույց տալու համար և կատարում են օտարոտի մարմնաշարժումներ, իսկ էգերը մնում են որպես անտարբեր հանդիսատեսներ, մինչև որ ընտրում են իրենց համար ամենագրավիչ արուներին։ Նրանք, ովքեր առիթ են ունեցել մանրազնին կերպով դիտելու գերության մեջ գտնվող թռչունների բարքերը, շատ լավ գիտեն, որ նրանք հաճախ դրսևորում են անհատական համակրանք և հակակրանք, այսպես, սըր Ռ. Հիրոնը հաղորդում է մի բծավոր արու սիրամարգի մասին, որն առանձնապես գրավիչ է եղել թռչնանոցում ապրող բոլոր էգ սիրամարգերի համար։ Ես այստեղ չեմ կարող մտնել անհրաժեշտ մանրամասնությունների մեջ, բայց ինձ թվում է, որ եթե մարդը կարճ ժամանակում կարող է որևէ բանտամյան հավերի փոփոխել գեղեցկության մասին իր ունեցած իդեալի համեմատ, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու նաև թռչունների էգերը, հազարավոր սերունդների ընթացքում ընտրելով ամենաքաղցրալուր երգող և ամենագեղեցիկ արուներին, չէին կարող հասնել ակնհայտ արդյունքների իրենց գեղեցկության իդեալի տեսակետից։ Մի քանի լավ հայտնի օրենքներ, որոնք վերաբերում են չափահաս արուների և էգերի փետրավորմանը՝ համեմատած ձագերի փետրավորման հետ, կարող են մասամբ բացատրվել նրանով, որ սեռական ընտրությունն ազդում է այն փոփոխությունների վրա, որոնք արտահայտվում են որոշ հասակում և փոխանցվում են կամ միայն արուներին, կամ երկու սեռերին նրանց համապատասխան հասակներում, բայց այստեղ տեղը չէր բավականանա այդ խնդրի լայն լուսաբանման համար։ | ||
+ | |||
+ | Այսպես, օրինակ, ինձ թվում է, որ այն դեպքերում, երբ որևէ կենդանու արուներն ու էգերը, ունենալով միևնույն կացութաձևը, տարբերվում են իրենց կառուցվածքով, գույնով կամ առանձին զարդարանքներով, ապա այդ տարբերությունները առաջացել են գլխավորապես սեռական ընտրության միջոցով, այսինքն մի շարք սերունդների ընթացքում առանձին արուներ մյուսների համեմատությամբ ունեցել են որոշ թեթև առավելություններ կամ զինման եղանակով, կամ պաշտպանության միջոցներով, կամ թե առանձին հրապույրներով և այդ առավելությունները փոխանցել են բացառապես միայն իրենց արական սեռի հետնորդներին։ Սակայն ես համաձայն չեմ առանց բացառության բոլոր սեռական տարբերությունները վերագրել միայն այդ դրդապատճառի ազդեցությանը. մենք տեսնում ենք, որ մեր ընտանի կենդանիների մեջ առաջացել են բացառապես միայն արական սեռի անհատներին փոխանցվող առանձնահատկություններ, որոնք, ըստ երևույթին, չեն ուժեղացել արհեստական ընտրությամբ։ Վայրի հնդկական աքլորի կրծքի վրայի մազափունջը ոչ մի օգուտ չի կարող տալ, և հազիվ թե նա կարող է հնդուհավերի աչքում նաև որպես զարդարանք ծառայել, եթե նա առաջանար ընտանի թռչունի վրա, այն կհամարեին այլանդակություն։ | ||
+ | |||
+ | ===ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿՆԵՐ=== | ||
+ | |||
+ | Բնական ընտրության ներգործության եղանակը պարզելու համար, ինչպես ես ըմբռնում եմ այն, ես թույլատվություն կխնդրեմ ներկայացնել մի քանի երևակայական օրինակներ։ Կանգ առնենք գայլի օրինակի վրա, որը սնվում է զանազան կենդանիներով և հաղթում է մեկին խորամանկությամբ, մյուսին ուժով, երրորդին իր ոտքերի արագավազությամբ. այնուհետև ենթադրենք, թե ամենաարագավազ զոհերը, օրինակ եղջերուները, երկրում տեղի ունեցած այս կամ այն փոփոխությունների հետևանքով թվով շատացել են, կամ ընդհակառակը, նրա մի այլ որսը թվով քչացել է տարվա հենց այն ժամանակը, երբ գայլերը սննդի ամենից ավելի պակաս են զգում։ Այդպիսի պայմաններում ամենաարագավազ և ամենաճարպիկ գայլերն ամենից ավելի շանսեր կունենան գերապրելու և այսպիսով կպահպանվեն, կընտրվեն, իհարկե այն պայմանով, եթե նրանք չեն կորցնի այն ուժը, որն անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարեն իրենց որսակենդանիներին տարվա այս կամ այն ժամանակներում, երբ ստիպված են բավարարվել այլ զոհերով։ Ես ոչ մի հիմք չեմ գտնում այդ հետևանքը ավելի կասկածելի համարելու, քան այն, որ մարդը կկարողանար կատարելագործել իր բարակների արագավազությունը մանրազնին մեթոդիկ ընտրության կամ անգիտակցական ընտրության միջոցով, որը հետևանք է այն բանի, որ նա հոգ է տանում լավագույն շներ պահել, առանց մտածելու ցեղն ազնվացնելու մասին։ Կարող եմ ավելացնել, որ, ըստ Պիրսի վկայության, Միացյալ Նահանգներում, Կատսկիլյան լեռներում հանդիպում են գայլի երկու տարատեսակներ՝ մեկը թեթև, որ նման է մեր բարակ շանը և հետապնդում է եղջերուներին, իսկ մյուսը ավելի հաստամարմին է, ավելի կարճաոտ, որը հաճախ հարձակվում է ոչխարների հոտերի վրա։ | ||
+ | |||
+ | Պետք է նկատենք, որ նախորդ օրինակում ես խոսում եմ գայլերի ամենադյուրաշարժ անհատների մասին, այլ ոչ թե մի որևէ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակի մասին։ Նախորդ հրատարակություններում ես երբեմն այնպես եմ արտահայտվել, որ իբր թե այդ վերջին պատահականությունը հաճախակի է հանդիպում։ Ես նկատել եմ անհատական տարբերությունների կարևոր նշանակությունը, և այդ ինձ հանգեցրեց հանգամանորեն քննարկելու այն հետևանքները, որ ունենում է մարդու կողմից կատարվող անգիտակցական ընտրությունը, որը կախված է բոլոր շատ թե քիչ արժեքավոր անհատները պահելուց և վատերը ոչնչացնելուց։ Ինձ համար նաև պարզ էր, որ կառուցվածքում տեղի ունեցող որևէ պատահական շեղում, ինչպես օրինակ, այլանդակությունները, բնական դրության մեջ կարող է հանդիպել միայն շատ հազվագյուտ դեպքերում և որ սկզբում պահպանվելու դեպքում էլ սովորական անհատների հետ խաչաձևվելու հետևանքով նա սովորաբար կորչում է։ Այնուամենայնիվ, քանի դեռ չէի կարդացել «North British Review»<ref>«Հյուսիսային բրիտանական հանդես»։— ''Խմբ.։''</ref> (1867 թ.) հանդեսում շատ հմուտ և արժեքավոր հողվածը, ես լիովին չէի գնահատում, թե ինչքան հազվադեպ կարող են սերունդների մեջ պահպանվել եզակի փոփոխությունները, միևնույնն է՝ թույլ են արտահայտված, թե խիստ։ Հեղինակը քննարկում է մի դեպք, երբ կենդանիների մի զույգ իր կյանքի ընթացքում առաջ է բերում երկու հարյուր ձագեր, որոնցից զանազան պատճառներից ոչնչանալու հետևանքով միջին հաշվով մնում են երկուսը և իրենցից հետո թողնում սերունդ։ Այդ գնահատականը շատ բարձր է բարձրակարգ կենդանիների վերաբերմամբ, բայց բնավ այդպիսին չէ ստորին կարգի կենդանիներից շատերի վերաբերմամբ։ Այնուհետև նա ցույց է տալիս, որ եթե ծնվեր այնպես փոփոխված մի անհատ, որ նրա ապրելու շանսերը կրկնապատկվեին մյուս անհատների ունեցած շանսերի համեմատությամբ, ապա նույնիսկ այդ դեպքում էլ նրա ապրելու հավանականությունները քիչ կլինեին։ Բայց ենթադրենք, թե նա ապրում և թողնում է սերունդ, որի կեսը ժառանգում է բարենպաստ փոփոխությունը. այնուամենայնիվ շարունակում է հոդվածի հեղինակը, այդ մատաղ սերունդը միայն մի քիչ ավելի շանսեր կունենա ապրելու և ցեղը պահպանելու համար, և այդ շանսերը յուրաքանչյուր նոր սերնդի մեջ գնալով պիտի պակասեն։ Այս դիտողությունների ճշտությունը հազիվ թե կարող է կասկածի ենթարկվել։ Եթե, օրինակ, որևէ թռչուն կեռանման կտուցով ավելի հաջողությամբ կարողանա իր սնունդը ճարել և եթե ծնվի խիստ կորացած կտուցով մի թռչուն, որը և փարթամորեն աճի, ապա, այնուամենայնիվ, շատ քիչ շանսեր կան, որ այդ մեկ թռչունի սերունդները այնքան բազմանան, որ ամբողջովին դուրս մղեն հիմնական ձևը. բայց հազիվ թե որևէ կասկած կարող է լինել, դատելով նրանով, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առաջ մեր ընտանի ցեղերի մեջ, որ այդ հետևանքը կստացվեր, եթե քիչ թե շատ խիստ կեռացած կտուց ունեցող անհատները պահպանվեին բազմաթիվ սերունդների ընթացքում, իսկ ամենաուղիղ կտուց ունեցող ավելի ևս մեծ թվով անհատներ ենթարկվեին ոչնչացման։ | ||
+ | |||
+ | Սակայն չպետք է աչքաթող անել, որ մի քանի բավական ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք ոչ ոք չէր կարող համարել պարզ անհատական տարբերություններ, հաճախ են կրկնվում այն պատճառով, որ նման կազմվածքը կրում է նաև միջավայրի նման ներգործությունները,— այս փաստը կարող է հաստատվել բազմաթիվ օրինակներով, որ տալիս են մեր ընտանի ցեղերը։ Այդպիսի դեպքերում եթե փոփոխվող անհատը իրականում չփոխանցեր իր հետնորդներին նոր ձեռք բերված հատկանիշը, ապա անշուշտ, քանի որ արտաքին պայմանները կմնային անփոփոխ, նա իր հետնորդներին կփոխանցեր միևնույն ուղղությամբ փոփոխվելու ավելի ևս ուժեղ արտահայտված ձգտում։ Նմանապես կասկած չի կարող լինել, որ նույն ուղղությամբ փոփոխվելու ձգտումը երբեմն արտահայտվել է այնպիսի ուժով, որ միևնույն տեսակի բոլոր անհատները փոփոխվել են նման ձևով, առանց որևէ ընտրության մասնակցության։ Կամ այդպիսի փոփոխության ենթարկվել է բոլոր անհատների մի երրորդական, մի հինգերորդական կամ մի տասերորդական մասը, որի վերաբերյալ կարելի է բերել մի քանի օրինակներ։ Այսպես, Գրաբան գտնում է, որ Ֆարերյան կղզիների վրա բոլոր կայրաների մոտավորապես մի հինգերորդը ներկայացնում է այն աստիճանի ցայտուն կերպով նշմարելի տարատեսակ, որ առաջ նրան նույնիսկ համարում էին առանձին տեսակ Uria lacrimans անունով։ Նման դեպքերում, եթե փոփոխությունը օգտակար է, ապա ամենահարմարվածի գերապրելու հետևանքով փոփոխված ձևը արագ կերպով դուրս կմղի նախասկզբնական ձևին։ | ||
+ | |||
+ | Խաչաձևման հետևանքներին, ամեն մի փոփոխության վերացման իմաստով, ես առիթ կունենամ վերադառնալու, բայց այստեղ էլ արդեն կարելի է նկատել, որ կենդանիների և բույսերի մեծ մասը կառչում է իր բնակավայրին և առանց կարիքի չի թողնում այն. մենք այդ նկատում ենք նույնիսկ չվող թռչունների վերաբերմամբ, որոնք միշտ վերադառնում են միևնույն տեղը։ Սրանից հետևում է, որ ամեն մի նոր առաջացած տարատեսակ սկզբում համարյա միշտ կլինի տեղական, ինչպես այդ թվում է, թե կարելի է ընդունել որպես կանոն բնության մեջ հանդիպող տարատեսակների վերաբերմամբ, այսպիսով, այն անհատները, որոնք փոփոխվել են միանման ուղղությամբ, շուտով համախմբված կլինեն մի խմբում և կբազմանան միասին։ Եթե նոր տարատեսակը հաջողություն ունենա գոյության կռվում, այդ դեպքում նա կսկսի դանդաղ կերպով տարածվել իր կենտրոնական շրջանից, մրցության մեջ մտնելով չփոփոխված անհատների հետ և հաղթելով նրանց իր շարունակ ընդարձակվող բնակավայրի եզրագծերում։ | ||
+ | |||
+ | Գուցե անօգուտ չի լինի բերել էլի մեկ և ավելի բարդ օրինակ, որը պարզաբանում է բնական ընտրության ներգործության եղանակը։ Մի քանի բույսեր արտադրում են քաղցր հեղուկ, ըստ երևույթին նրա համար, որ հեռացնեն իրենց հյութերից ինչ-որ վնասակար բան. այդ կատարվում է, օրինակ, գեղձերի օգնությամբ, որոնք տեղավորված են տերևակիցների հիմքի մոտ, ինչպես, օրինակ, մի քանի լոբազգի բույսերինն է, կամ տերևի ստորին մակերեսի վրա, ինչպես դափնունն է։ Այդ հյութը, թեև քանակությամբ չնչին է, ագահությամբ կլանում են միջատները, բայց նրանք իրենց այցելություններով բույսին ոչ մի օգուտ չեն տալիս։ Այժմ պատկերացնենք, թե այդ հյութը կամ նեկտարը կարտազատվի որևէ տեսակի որոշ ծաղիկների ներսում։ Միջատները նեկտար որոնելիս հաճախ կծածկվեն ծաղկափոշով և շատ հաճախ կտեղափոխեն այն մեկ ծաղկից մյուսի վրա։ Այսպիսով տեղի կունենա խաչաձևում այնպիսի ծաղիկների միջև, որոնք պատկանում են երկու տարբեր անհատների, իսկ խաչաձևման պրոցեսը, ինչպես այդ կարելի է ապացուցել ամենաանկասկածելի ձևով, սկիզբ կտա ավելի հզոր սերմնաբույսերի, որոնք, հետևաբար, մեծագույն շանսեր կունենան բարգավաճելու և գերապրելու համար։ Այն բույսերի, որոնք առաջացնում են ամենամեծ քանակությամբ նեկտար արտազատող ամենամեծ նեկտարանոցներ ունեցող ծաղիկներ, ավելի հաճախ կենթարկվեն միջատների այցելությունների և ավելի հաճախ կենթարկվեն խաչաձևման և, վերջ ի վերջո, կհաղթահարեն իրենց մրցակիցներին, առաջացնելով տեղական տարատեսակ։ Ճիշտ այդպես և այն ծաղիկները, որոնց առէջքները և վարսանդները տեղադրված են իրենց հաճախակի այցելող միջատների մեծության և շարժուձևին համապատասխանորեն և այդպիսով գոնե մի քիչ հեշտացնում են ծաղկափոշու տեղափոխությունը, նույնպես կլինեին ընտրյալներ։ Մենք կարող ենք պատկերացնել նա և մի այլ դեպք, այն է՝ նեկտարի փոխարեն ծաղկափոշի հավաքող միջատներ։ Քանի որ ծաղկափոշին բացառապես ծառայում է բեղմնավորման համար, ապա նրա ոչնչացումը, թվում է, թե պիտի միայն վնաս հասցներ բույսին, այնուամենայնիվ, եթե գեթ մի քիչ ծաղկափոշի, սկզբում պատահաբար, իսկ հետո մշտապես, ծաղկափոշի լափող միջատների կողմից տեղափոխվի մի ծաղկից մյուսի վրա և դրանով իսկ ստացվի խաչաձևում, այդ դեպքում թեկուզ ամբողջ ծաղկափոշու ինը տասերորդական մասն էլ ոչնչանա, բույսը մեծ օգուտի մեջ կլիներ, իսկ այն անհատները, որոնք շարունակ ավելի ու ավելի շատ ծաղկափոշի կարտադրեն և օժտված կլինեն ավելի ու ավելի խոշոր առէջքներով, կենթարկվեն ընտրության։ | ||
+ | |||
+ | Երբ երկար ժամանակ կրկնվող այդպիսի պրոցեսի հետևանքով մեր բույսը կդառնա միջատների համար խիստ գրավիչ, նրանք առանց որևէ դիտավորության կսկսեն կանոնավոր կերպով ծաղկափոշին տեղափոխել ծաղկից ծաղիկ. իսկ որ նրանք այդ էլ անում են իրականում, ես կարող եմ ցույց տալ բազմաթիվ զարմանալի օրինակներով։ Կբերեմ այստեղ միայն մեկը, որը միաժամանակ պարզաբանում է բույսերի սեռերի բաժանման պրոցեսի աստիճաններից մեկը։ Մատեի որոշ ծառեր տալիս են միայն բավական քիչ ծաղկափոշի առաջացնող չորս առէջքներով և սաղմնային վարսանդով արական ծաղիկներ. մյուսները տալիս են միայն իգական ծաղիկներ, որոնք ունենում են միանգամայն զարգացած վարսանդներ և չորս առէջքներ բոլորովին թորշոմած փոշանոթներով, որոնց մեջ ոչ մի հատիկ ծաղկափոշի չի լինում։ Գտնելով մի իգական ծառ արականից վաթսուն յարդ հեռավորության վրա, ես հետազոտեցի տարբեր ճյուղերից վերցրած քսան ծաղիկների սպիները մանրադիտակի տակ և առանց բացառության բոլորի վրա կային ծաղկափոշու հատիկներ, իսկ մի քանիսի վրա նույնիսկ առատությամբ։ Քանի որ քամին մի քանի օրվա ընթացքում փչում էր իգական ծառից դեպի արականը, ուրեմն ծաղկափոշին չէր կարող քամու բերածը լինել։ Եղանակը ցուրտ էր և փոթորկոտ, հետևաբար և անբարենպաստ էր մեղուների համար, բայց և այնպես իմ հետազոտած յուրաքանչյուր վարսանդային ծաղիկ փոշոտված էր մեղուների միջոցով, որոնք նեկտար հավաքելու համար թռել էին ծառից ծառ։ Բայց վերադառնանք մեր երևակայական դեպքին, հենց որ բույսն այնքան գրավիչ դարձավ միջատների համար, որ ծաղկափոշին կանոնավոր կերպով փոխադրվում է ծաղկից ծաղիկ, կարող է դրսևորել մի այլ պրոցես։ Իհարկե, ոչ մի բնախույզ չի կասկածում այսպես կոչված «աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանման» սկզբունքի օգտակարության մասին, սրանից մենք կարող ենք հետևցնել, որ բույսի համար օգտակար է եղել առաջացնել միայն առէջքները մեկ ծաղկի մեջ, կամ ամբողջ բույսի վրա, և միայն վարսանդները մի այլ ծաղկի մեջ կամ մի ամբողջ բույսի վրա։ Նոր կենսապայմանների մեջ տեղափոխված մշակովի բույսերի վրա երբեմն արական, իսկ այլ դեպքերում իգական օրգանը ավելի կամ պակաս չափով ամուլ է լինում, եթե մենք ընդունենք, որ նույնը կատարվում է, թեկուզ թույլ չափերով, բնության մեջ, ապա գիտենալով, որ ծաղկափոշին արդեն կանոնավոր կերպով տեղափոխվում է ծաղկից ծաղիկ և որ աշխատանքի բաժանման սկզբունքի հիման վրա սեռերի ավելի լիակատար բաժանումը բույսի համար միայն օգտակար է, մենք կգանք այն եզրակացության, որ այն անհատները, որոնց մոտ այդ ձգտումը ավելի ու ավելի ցայտուն կերպով կարտահայտվի, կենթարկվեն ընտրության, մինչև որ վերջապես կիրագործվի սեռերի լիակատար բաժանումը։ Չափազանց շատ տեղ կպահանջվի ցույց տալու համար, թե ինչպիսի աստիճանական քայլերով, դիմորֆիզմի միջոցով կամ այլ ուղիներով զանազան բույսերի մոտ, ըստ երևույթին, կատարվում է սեռերի բաժանումը։ Բայց ես կարող եմ ավելացնեի որ Հյուսիսային Ամերիկայի մի քանի մատեները, ըստ Ազա-Գրեյի, գտնվում են միջանկյալ վիճակում և, ինչպես ասում է նա, կարող են անվանվել առավել կամ պակաս չափով երկտուն-բազմամուսին բույսեր։ | ||
+ | |||
+ | Այժմ դառնանք նեկտարով սնվող միջատներին. մենք կարող ենք ենթադրել, որ այն բույսը, որի նեկտարի պարունակությունը մենք տևական սելեկցիայի միջոցով հետզհետե բարձրացրել ենք, տվյալ երկրում սովորական է և նրա նեկտարը որոշ միջատների հիմնական սնունդն է։ Ես կարող էի բերել շատ փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մեղուները խնայում են ժամանակը. այսպես է, օրինակ, նրանց վարվելաձևը, երբ կրծելով ծակում են պսակի հիմքը և այդպիսով արտածծում են նեկտարը, որին նրանք կարող են հասնել նաև վերևի մուտքից։ Ուշադրության առնելով այդպիսի փաստերը, մենք կարող ենք ընդունել, որ որոշ պայմաններում կնճիթի կորության կամ երկարության անհատական փոփոխությունները, որոնք այնքան չնչին են, որ մենք դրանք չէինք էլ նկատի, կարող են մեղվի կամ մի այլ միջատի համար օգտակար լինել, այնպես որ որոշ անհատներ ի վիճակի կլինեն իրենց սնունդը հայթայթել ավելի հեշտությամբ, քան մյուսները. այսպիսով, այն համայնքները, որոնց պատկանում են նրանք, կբարգավաճեն և շատ ձագեր կտան, որոնք կժառանգեն նույն հատկությունը։ Սովորական կարմիր երեքնուկի և ինկարնատային երեքնուկի (Trifolium pratense և Tr. incarnatum) պսակի խողովակները մակերեսորեն դիտելիս երկարությամբ չեն տարբերվում միմյանցից, բայց և այնպես սովորական մեղուն կարողանում է հեշտությամբ արտածծել ինկարնատային երեքնուկի նեկտարը, բայց չի կարողանում հասնել սովորական երեքնուկի նեկտարին, որին այցելում են միայն իշամեղուները, այնպես որ կարմիր երեքնուկի ամբողջ դաշտերը իզուր առաջարկում են մեր մեղվին իրենց արժեքավոր նեկտարի առատ պաշարները։ Կասկածի ենթակա չէ, որ մեր մեղուները սիրում են այդ նեկտարը, որովհետև ես բազմիցս նկատել եմ, բայց միայն աշնանը, թե ինչպես մեղուները արտածծում էին նեկտարը ծաղկի հիմքի մոտի անցքերով, որ կրծելով բաց են արել իշամեղուները։ Երեքնուկի երկու տեսակների պսակների երկարության տարբերությունը, որից կախված է մեղուների այցելությունը ծաղիկներին, պիտի որ շատ աննշան լինի, որովհետև ինձ հավատացնում էին, որ կարմիր երեքնուկի առաջին հարից հետո երևացած ծաղիկները մի քիչ ավելի փոքր են առաջին ծաղիկներից, բայց և այնպես նրանց այցելում են բազմաթիվ մեղուներ։ Չգիտեմ, ճի՞շտ է արդյոք այդ ցուցմունքը, ինչպես նաև չգիտեմ, արդյոք կարելի՞ է վստահել մի այլ տպագիր վկայության, որ իբր թե լիգուրիական մեղուն, որը բնախույզների կողմից ճանաչված է որպես սովորական մեղվի մի տարատեսակ, որի հետ նա հեշտությամբ խաչաձևվում է, կարողանում է հասնել նեկտարանոցներին և արտածծել նաև սովորական երեքնուկի նեկտարը։ Ուրեմն՝ այն երկրում, որտեղ առատությամբ աճում է այդ երեքնուկը, մեղուների համար շատ ձեռնտու կլիներ ունենալ մի քիչ ավելի երկար և մի քիչ այլ ձևի կնճիթ։ Մյուս կողմից, քանի որ այդ երեքնուկի պտղաբերությունը անպայման կախված է նրա ծաղիկներին մեղուների այցելությունից, ուստի իշամեղուների թիվը քչանալու դեպքում բույսի համար ձեռնտու կլիներ ձեռք բերել ավելի կարճ և ավելի խոր ճեղքված պսակ, որը թույլ կտար մեղուներին ծծելու նրա ծաղիկների նեկտարը։ Այսպիսով, ես կարողանում եմ հասկանալ, թե ինչպես ծաղիկը և մեղուն աստիճանաբար միաժամանակ կամ հաջորդականորեն կփոփոխվեն և կհարմարվեն մեկը մյուսին ամենակատարյալ ձևով, անընդհատ պահպանելով այն անհատներին, որոնք իրենց կառուցվածքում ունեն աննշան փոխադարձաբար օգտակար շեղումներ։ | ||
+ | |||
+ | Ես լիովին գիտակցում եմ, որ բերված օրինակներով պարզաբանված բնական ընտրության ուսմունքը կհանդիպի նույնպիսի առարկությունների, ինչ առարկությունների որ ենթարկվում էին նաև սըր Չարլզ Լայելի մեծ գաղափարները, «Երկրի մակերևույթի ժամանակակից փոփոխությունները, որոնք մեզ բացատրում են երկրաբանական երևույթները» աշխատության առաջին լույս ընծայման ժամանակ, բայց այժմ շատ հազվադեպ կարելի է լսել, որ այն գործոնները, որոնց մենք մինչև այժմ էլ տեսնում ենք գործողության մեջ, ճանաչվեին չնչին և ոչ մի նշանակություն չունեցող, երբ խոսքը վերաբերում է ամենախոր գետահովիտների առաջացման պատճառներին կամ մայր ցամաքների ներսում ձգվող երկար ժայռաշարքերի գտնվելու պատճառների մասին։ Բնական ընտրությունը ներգործում է միայն պահպանելով և կուտակելով փոքրիկ ժառանգական փոփոխությունները, որոնցից յուրաքանչյուրը ձեռնտու է պահպանվող էակի համար։ Ինչպես որ արդի երկրաբանությունը գիտությունից գրեթե արտաքսել է այնպիսի հայացքները, ինչպես, օրինակ, ամբողջ խոր հովտի փորվելը մի հզոր դիլյուվիալ ալիքի միջոցով, այնպես էլ բնական ընտրությունը գիտությունից կարտաքսի այն հավատը, որ նոր օրգանական էակները շարունակ ստեղծագործվում են և նրանց կառուցվածքում որևէ հանկարծական խոր փոփոխություններ են առաջանում։ | ||
+ | |||
+ | ===ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ=== | ||
+ | |||
+ | Ես ստիպված եմ այստեղ մի փոքրիկ շեղում անել։ Բաժանասեռ կենդանիների և բույսերի վերաբերմամբ ինքնին ակնհայտ է, որ յուրաքանչյուր ծննդի համար անհրաժեշտ է երկու անհատների մասնակցությունը (բացառությամբ կուսածնության ուշագրավ և ոչ լիովին հասկանալի դեպքերի), բայց հերմաֆրոդիտ էակների վերաբերմամբ դա այնքան էլ ակնհայտ չէ։ Այնուամենայնիվ հիմք կա ենթադրելու, որ նաև բոլոր հերմաֆրոդիտների մոտ ժամանակ առ ժամանակ կամ միշտ վերարտադրության համար երկու անհատներ միանում են։ Այդ տեսակետը, թեև որոշ կասկածանքով, արտահայտել են Շպրենգելը, Նայտը և Կյոլրեյտերը։ Մենք հիմա կհամոզվենք նրա կարևորության մեջ, բայց ես հարկադրված եմ միայն համառոտակի շոշափել այդ հարցը, թեպետ ունեմ առատ նյութ նրա հիմնավոր քննարկության համար։ Բոլոր ողնաշարավորները, բոլոր միջատները և կենդանիների մի քանի այլ ընդարձակ խմբեր ամեն մի ծննդի համար զուգավորվում են։ Նորագույն հետազոտությունները զգալի չափով կրճատել են կարծեցյալ հերմաֆրոդիտների թիվը, իսկ իսկական հերմաֆրոդիտներից շատերը զուգավորվում են, այսինքն երկու անհատներ միանում են վերարտադրության համար, իսկ դա այն ամենն է, ինչ մեզ հարկավոր է։ Բայց դեռ մնում են մեծ թվով հերմաֆրոդիտ կենդանիներ, որոնք սովորաբար չեն զուգավորվում և բույսերի հսկայական մեծամասնությունը հերմաֆրոդիտ է։ Կարելի է հարցնել իսկ ի՞նչ հիմք կա ենթադրելու, որ այդ դեպքերում երբևիցե երկու անհատներ պիտի մասնակցեն վերարտադրությանը։ Քանի որ այստեղ անհնարին է մտնել մանրամասնությունների մեջ, ուստի ես պետք է հենվեմ միայն մի քանի ընդհանուր կշռադատությունների վրա։ | ||
+ | |||
+ | Նախ՝ ես հավաքել եմ շատ փաստեր և ինքս կատարել եմ բազմաթիվ դիտումներ, որոնք ցույց են տալիս, համաձայն անասնաբույծների և այգեգործների ունեցած գրեթե ընդհանուր համոզմունքի, որ կենդանիների և բույսերի մեջ զանազան տարատեսակների կամ նույն տարատեսակի տարբեր ծագում ունեցող անհատների միջև խաչաձևումը ստացվող սերնդին հաղորդում է առանձին ուժ և պտղաբերություն։ Երկրորդ՝ ազգակցության '''մոտ աստիճաններ''' ունեցող անհատների միջև խաչաձևումը նվազեցնում է ցեղի ուժը և պտղաբերությունը։ Միայն այս փաստերը բավական էին, որպեսզի ինձ դրդեին ընդունելու որպես բնության մի ընդհանուր օրենք, որ ոչ մի օրգանական էակ սերունդների անսահման շարքում չի սահմանափակվում ինքնաբեղմնավորմամբ, այլ ընդհակառակը, մի անհատի խաչաձևումը մյուսի հետ ժամանակ առ ժամանակ, գուցե երկար ընդմիջումներից հետո, անհրաժեշտություն է։ | ||
+ | |||
+ | Ելնելով այն համոզմունքից, որ բնության այդպիսի օրենք գոյություն ունի, մենք, կարծում եմ, ի վիճակի ենք ըմբռնելու փաստերի մի ամբողջ ընդարձակ խումբ, նման այն փաստերին, որոնք կշարադրվեն ստորև և որոնք ոչ մի այլ տեսակետից չեն ենթարկվում բացատրության։ Բույսերի խաչաձևմամբ զբաղվող յուրաքանչյուր այգեգործ գիտե, թե ծաղիկների թրջվելը ինչպես վնասակար կերպով է անդրադառնում բույսերի բեղմնավորման վրա, բայց և այնպես ծաղիկների ինչպիսի՜ բազմություն իր առէջքները և սպին ենթարկում է վատ եղանակի բոլոր պատահականություններին։ Հակառակ սեփական առէջքների և վարսանդի սերտ հարևանության, որը գրեթե ապահովում է ինքնաբեղմնավորում, եթե օգտակար է ժամանակ առ ժամանակ կատարվող խաչաձևումը, ապա կողմնակի ծաղկափոշու համար հնարավորին չափ ազատ մուտք ապահովելը կբացատրի մեզ մթնոլորտային խոնավությունից օրգանների այդ չպաշտպանված լինելու դրությունը։ Շատ ծաղիկներ, ընդհակառակը, ունեն պինդ ծածկված բեղմնավորման օրգաններ, ինչպես, օրինակ, թիթեռնածաղիկների մեծ ընտանիքում, բայց դրա փոխարեն միջատների այցելության համար նրանք համարյա միշտ ունեն ամենահետաքրքրական և հիանալի հարմարումներ։ Թիթեռնածաղիկ բույսերից շատերի համար մեղուների այցելությունը այնքան անհրաժեշտ է, որ նրանց պտղաբերությունը զգալիորեն նվազում է, եթե այդ այցելությունները վերացվում են։ Բայց գրեթե անհնարին է, որ միջատները կարող են ծաղկից ծաղիկ թռչել և ծաղկափոշին չտեղափոխել, բույսերին մեծ օգուտ չտալ։ Միջատները գործում են այնպես, ինչպես այգեգործի վրձինը, բավական է այդ վրձինով միայն դիպչել մի ծաղկի առէջքին, և հետո մյուսի սպիին, որպեսզի ապահովված լինի բեղմնավորումը։ Սակայն չպետք է կարծել, որ մեղուներն այդ ձևով առաջացնում են զանազան տեսակների միջև բազմաթիվ հիբրիդներ, որովհետև եթե սպիի վրա ընկնում է նույն բույսի ծաղկափոշին և մի այլ տեսակի ծաղկափոշին, այդ դեպքում առաջինը այնքան հաղթահարում է երկրորդին, որ բոլորովին վերացնում է նրա ազդեցությունը, ինչպես այդ ապացուցել է Գերտները։ | ||
+ | |||
+ | Երբ որևէ ծաղկի մեջ առէջքները հանկարծակի կամ դանդաղորեն մեկը մյուսի հետևից հպվում են վարսանդին, կարելի է կարծել, որ այդ հարմարանքի նպատակը բացառապես ինքնափոշոտումն ապահովելն է, և անկասկած դա այդ տեսակետից օգտակար է։ Բայց, ինչպես ցույց է տվել Կյոլրեյտերը կծոխորի վերաբերմամբ, առէջքները շարժման մեջ դնելու համար անհրաժեշտ է հատկապես միջատների մասնակցությունը, և, բացի դրանից, հենց այդ սեռի վերաբերմամբ, որն ըստ երևույթին հատուկ հարմարումներ ունի ինքնափոշոտման համար, հայտնի է, որ եթե իրար կողքի տնկենք մերձավոր նմանություն ունեցող ձևերը կամ տարատեսակները, ապա համարյա անհնարին է լինում ստանալ մաքուր սերմնաբույսեր, քանի որ այնքան լայնորեն է տարածված խաչաձևումը նրանց մեջ։ Շատ դեպքերում ծաղկի կառուցվածքը ոչ միայն չի նպաստում ինքնափոշոտմանը, այլև երևան են գալիս հատուկ հարմարանքներ, որոնք փակում են սեփական ծաղկափոշու մուտքը դեպի սպին, որի համար օրինակներ ես կարող էի բերել Շպրենգելի և այլ հեղինակների աշխատություններից և իմ սեփական դիտողություններից։ Այսպես, օրինակ, Lobelia fulgens-ի մեջ գոյություն ունի իսկապես մի հիանալի և բարդ կառուցվածք, որի շնորհիվ ծաղկափոշու բազմաթիվ հատիկները բոլորը հեռանում են յուրաքանչյուր ծաղկի սերտաճած փոշանոթներից ավելի վաղ, քան նրա սպին պատրաստ կլինի ընդունելու նրանց, իսկ քանի որ այդ ծաղիկներին, գոնե իմ պարտեզում, միջատները երբեք չեն այցելում, ուստի նրանք երբեք էլ սերմ չեն տալիս, թեև ծաղկափոշին մի ծաղկից մյուսի վրա փոխադրելով ես առատությամբ սերմեր էի ստանում։ Լոբելիայի մի այլ տեսակը, որին այցելում են մեղուները, իմ պարտեզում նաև սերմեր է տալիս։ Այլ բազմաթիվ դեպքերում թեև հատուկ հարմարանք չի լինում, որ սպիի վրա սեփական ծաղկափոշու ընկնելուն խոչընդոտ հանդիսանա, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տվել Շպրենգելը, վերջերս Հիլդեբրանդն ու մի քանի այլ հեղինակներ և ինչպես ես ինքս էլ կարող եմ հաստատեի կամ փոշանոթները պայթում են ավելի վաղ, քան սպին պատրաստ է լինում բեղմնավորման համար, կամ սպին ծաղկափոշուց ավելի առաջ է պատրաստ լինում, այնպես որ այդպիսի բույսերը, որոնք դիխոգամ անունն են ստացել, իսկապես բաժանասեռ են և սովորաբար պիտի ենթարկվեն խաչաձևման։ Նույնը իրավացի է նաև դիմորֆ և տրիմորֆ բույսերի վերաբերմամբ, որոնց մասին հիշատակված է վերևում։ Ինչքա՜ն արտասովոր են այս բոլոր փաստերը։ Ինչքա՜ն արտասովոր է, որ միևնույն ծաղկի փոշեհատիկը և սպին, որոնք սերտ հարևանության մեջ են գտնվում կարծես ինքնաբեղմնավորումն ապահովելու համար, այդքան շատ դեպքերում փոխադարձաբար անօգուտ են լինում։ Եվ ինչքան պարզ կերպով են բացատրվում այդ բոլոր փաստերը, եթե միայն ընդունենք, որ այլ անհատների հետ խաչաձևվելը կարող է լինել օգտակար և նույնիսկ անհրաժեշտ։ | ||
+ | |||
+ | Եթե թողնենք, որ կաղամբի, ամսական բողկի, սոխի և մի քանի այլ բույսերի տարատեսակներ կողք-կողքի աճեն և ցրեն իրենց սերմերը, ապա սերմնաբույսերը մեծ մասամբ, ինչպես ես կարողացա համոզվել, լինում են խառնացեղեր։ Այսպես, ես մի անգամ ստացել եմ կաղամբի 233 սերմնաբույսեր, որոնք առաջացել էին միասին աճած մի քանի տարատեսակներից և նրանցից միայն 78 պահպանել էին ցեղի հատկանիշները և այն էլ ոչ ամբողջովին մաքուր։ Բայց և յուրաքանչյուր կաղամբածաղկի վարսանդը շրջապատված է ոչ միայն իր վեց առէջքներով, այլև միևնույն բույսի վրա գտնվող մնացած ծաղիկների առէջքներով, և յուրաքանչյուր ծաղկի ծաղկափոշին հեշտությամբ ընկնում է նրա սպիի վրա առանց միջատների աջակցության, որովհետև ես նկատել եմ, որ միջատներից խնամքով պաշտպանված բույսերը տալիս են նորմալ թվով պատիճներ։ Հապա ի՞նչ կերպով այդպիսի մեծ թվով սերմնաբույսեր խառնացեղ են լինում։ Այդ պետք է կախված լինի նրանից, որ այլ տարատեսակի ծաղկափոշին հաղթահարում է տվյալ ծաղկի սեփական ծաղկափոշուն, և դրանում նույնպես արտահայտվում է այն ընդհանուր օրենքը, որ նույն տեսակի այլ անհատների հետ խաչաձևումը օգտակար է։ Երբ խաչաձևվում են տարբեր տեսակներ, բոլորովին հակառակ հետևանք է ստացվում, որովհետև սեփական ծաղկափոշին համարյա միշտ հաղթահարում է օտար ծաղկափոշուն, բայց այդ հարցին մենք կվերադառնանք հաջորդ գլուխներից մեկում։ | ||
+ | |||
+ | Եթե օրինակի համար մենք կանգ առնենք անհամար ծաղիկներով պատած մի ծառի վրա, ապա կարող են առարկել, որ ծաղկափոշին միայն հազվադեպ կարող էր մի ծառից մյուսի վրա բերվել, ամենաշատը՝ ծաղկափոշին, կարող էր միևնույն ծառի ծաղկից ծաղիկ տարվել, իսկ միևնույն ծառի ծաղիկները միայն շատ սահմանափակ իմաստով կարելի է ինքնուրույն անհատներ համարել։ Ես կարծում եմ, որ այս առարկությունը բավական ծանրակշիռ է, բայց բնությունը զգալի չափով վերացրել է այն, ծառերին տալով բաժանասեռ ծաղիկներ առաջացնելու ուժեղ ձգտում։ Երբ սեռերը բաժան են, այդ դեպքում, եթե նույնիսկ միևնույն ծառի վրա միաժամանակ կան փոշանոթային և վարսանդային ծաղիկներ, ծաղկափոշին համենայն դեպս պետք է տեղափոխվի ծաղկից ծաղիկ, իսկ դրա շնորհիվ կավելանան ծաղկափոշու ծառից ծառ տեղափոխվելու շանսերը։ Այն կանոնը, որ ամենաբազմազան ընտանիքների պատկանող ծառերին ավելի հատուկ է սեռերի բաժանվածությունը, քան մյուս բույսերին, Անգլիայի համար արդարանում է։ Իմ խնդրանքով դոկտոր Հուկերը կազմել է Նոր Զելանդիայի բուսականության ծառատեսակների ցուցակը, իսկ Ազա-Գրեյը՝ Միացյալ Նահանգների բուսականության, և հետևանքը համապատասխանում էր իմ ակնկալություններին։ Մյուս կողմից, Հուկերը տեղեկացնում է ինձ, որ այդ կանոնը Ավստրալիայի վերաբերմամբ չի արդարանում. բայց եթե ավստրալիական ծառերի մեծ մասը դիխոգամ է, ապա հետևանքը նույնը կլինի, ինչպես եթե նրանք ունենային բաժանասեռ ծաղիկներ։ Ես բերեցի այս դիտողությունները ծառերի մասին միայն նրա համար, որպեսզի ուշադրություն հրավիրեմ այդ հարցի վրա։ | ||
+ | |||
+ | Անցողակի կանգ առնենք կենդանիների վրա. ցամաքային բազմաթիվ տեսակներ, ինչպես, օրինակ, ցամաքային կակղամորթները և անձրևաորդերը, հերմաֆրոդիտ են, բայց նրանք բոլորն էլ զուգավորվում են։ Ես մինչև այժմ չեմ գտել մի ցամաքային կենդանի, որը կարողանար ինքն իրեն բեղմնավորել։ Այդ զարմանալի փաստը, որը այդպիսի հակադրություն է ներկայացնում ցամաքային բույսերի նկատմամբ, հասկանալի է միայն խաչաձևման անհրաժեշտության տեսակետից, որովհետև բեղմնավորող սկզբնահիմքի յուրահատկության պատճառով չկան այնպիսի եղանակներ, ինչպես միջատների կամ քամու գործողությունն է բույսերի վերաբերմամբ, որոնք կարողանային ժամանակ առ ժամանակ խաչաձևում առաջացնել առանց երկու անհատների անմիջական մերձեցման։ Ջրային կենդանիների մեջ հանդիպում են բազմաթիվ ինքնաբեղմնավորվող հերմաֆրոդիտներ, բայց այստեղ ջրի հոսանքը ակներև միջոց է հանդիսանում խաչաձևման համար այնպես, ինչպես և ծաղիկների վերաբերմամբ, ինձ չի հաջողվել նույնիսկ ամենախոշոր հեղինակություններից մեկի պրոֆեսոր Հյոքսլիի հետ խորհրդակցելուց հետո գտնել մի հատ հերմաֆրոդիտ կենդանի, որի վերարտադրության օրգանները այն աստիճանի փակ լինեին, որպեսզի հիմք ունենայինք ապացուցելու նրա մեջ դրսից մուտք գործելու կամ կողմնակի անհատի ազդեցության ֆիզիկական անհնարինությունը։ Փնջոտնյա խեցգետինները երկար ժամանակ այդ տեսակետից, ինձ թվում էր, թե մեծ դժվարություն էին ներկայացնում, բայց շնորհիվ մի բախտավոր պատահականության՝ ինձ հաջողվեց ցույց տալ, որ երկու անհատներ, որոնցից յուրաքանչյուրը թեև ներկայացնում է ինքնաբեղմնավորվող հերմաֆրոդիտ, երբեմն միմյանց հետ խաչաձևվում են։ | ||
+ | |||
+ | Հավանորեն բնախույզների մեծամասնությանը զարմացրել է այն, կարծես թե, անորմալ փաստը, որ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի մոտ նույն ընտանիքի և նույնիսկ սեռի սահմաններում իրենց ամբողջ կազմվածքով նման տեսակները լինում են մերթ հերմաֆրոդիտ, մերթ բաժանասեռ։ Բայց եթե իրականում բոլոր հերմաֆրոդիտները ժամանակ առ ժամանակ խաչաձևվում են, ապա նրանց և բաժանասեռ օրգանիզմների միջև եղած տարբերությունը, գոնե ինչքանով որ գործը վերաբերում է նրանց սեռական գործունեությանը, շատ էլ մեծ չէ։ | ||
+ | |||
+ | Հիմնվելով այդ զանազան կշռադատումների և բազմաթիվ հատուկ փաստերի վրա, որ ես հավաքել եմ, բայց տեղի սղության պատճառով չեմ կարող այստեղ բերել, կարելի է, ըստ երևույթին, եզրակացնել, որ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի մոտ առանձին անհատների միջև ժամանակ առ ժամանակ կատարվող խաչաձևումը բնության լայն տարածված, եթե ոչ ընդհանուր օրենքն է։ | ||
+ | |||
+ | ===ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՁԵՎԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ=== | ||
+ | |||
+ | Սա մի չափազանց կնճռոտ խնդիր է։ Փոփոխականության մեծ աստիճանը, իսկ փոփոխականություն տերմինի մեջ միշտ ներառվում են անհատական տարբերությունները, ըստ երևույթին, կնպաստի ընտրության ներգործությանը։ Անհատների մեծ թիվը, ավելացնելով տվյալ ժամանակաշրջանում օգտակար փոփոխությունների երևան գալու հավանականությունները, կարող է փոխհատուցել յուրաքանչյուր առանձին անհատի մեջ առաջացող փոփոխականության ավելի նվազ աստիճանը և դա, իմ կարծիքով, հաջողության կարևոր տարրն է։ Թեև բնությունը բնական ընտրության գործունեության արտահայտման համար տրամադրում է երկար ժամանակաշրջաններ, բայց և այնպես նրանք անսահման երկար չեն, որովհետև օրգանիզմների ընդհանուր ձգտումն է իրենց համար տեղ գրավել բնության տնտեսության մեջ, և եթե որևէ տեսակ չի փոփոխվի ու չի կատարելագործվի իր մրցակիցների հետ համահավասար չափով, ապա նա կոչնչանա։ Եթե ծնողների օրգանիզմների օգտակար փոփո֊ խոլթյունները չեն ժառանգվում թեկուզ մի քանի հաջորդների կողմից, ապա բնական ընտրությանն անզոր է որևէ բան անել։ նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտում ը կարող է երբեմն արգելակել բնական ընտրությունը կամ խոչընդոտ հանդիսանալ նրա ներգործությանը, բայց եթե այգ հատկությունը չի խանգարեք֊ մարդուն արհեստական ընտրության միջոցով առաջացնել բազմաթիվ քհդեր, ապա ինչո՞ւ նա ուժեղ հակազդեցություն պիտի ցույց տար բնական֊ րնսւրռւթ քան ը։ | ||
+ | |||
+ | Մեթոդիկ ընտրության ժամանակ անասնաբույծը միանգամայն որոշակի նպատակով է ընտրում, և եթե թույլ աա ազատ խաչաձևում, ապա նրա աշխատանքը բոլորովին կկորչի։ Եթե մեծ թվով մարդիկ ցեղը փոփոխելու որևէ մտադրութ՜յուն չունենալով, այլ առաջնորդվելով կատարելագործության ընդ-հանույթ գաղափարով, հոգ տանեն այն մասին, որ ձեռք բերեն ու բազմացնեն լավագույն կենդանիներին, ապա այդ անգիտակցական ընտրության հետևանքով կստացվի ցեղի դանդաղ, բայց հաստատուն կատարելագործություն, չնայած նրան, որ ընտրված անհատների մեկուսացում գոյություն չունի։ Այդպես էլ բնության մեջ է. մի սահմանափակ մարզի սահմաններում, որտեղ բնակչությունը դեռ չի լցրել բոլոր ազատ տեւլերր, հարկ եղած ուղղությամբ թեկուզ տարրեր աստիճաններով փո փո խվող բոլոր անհատները կձգտեն պահ֊ պանվեի Բայց եթե մարզը մեծ է, նրա առանձին մասերը համարյա հաստատապես կներկայացնեն տարբեր կենսապայմաններ, եթե տեսակը կենթարկվի փոփոխության զանազան մասերում միաժամանակ, այգ դեպքում առաջացած նոր տարատեսակները կխաչաձևվեն սահմանագծային գոտիներում։ Վեցերորդ գլխում մենք կտեսնենք, որ միջանկյալ տարատեսակները, որոնք իրենց բնակված մարզում գրավում են նաև միջանկյալ դրություն, վերջ ի վերջո դուք a կմղվեն հարևան տարատեսակների կողմից։ Խաչաձևումը ամենից ավելի ազդում է այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, թափառական կյանք են վարում և շատ էլ արագ չեն բազմանում։ Այդ պատճառով նման կենսակերպ ունեցող կենդանիների, ինչպես, օրինակ, թռչունների տարատեսակները սովորաբար կտեղաբաշխվեն առանձին անջատ երկրներում, այգ այդպես էլ լինում է իրականում։ Միայն ժամանակ առ ժամանակ խաչաձևվող հերմաֆրոդիտ օրգանիզմների մոտ, ինչպես նաև այն կենդանիների մոտ, որոնք ամեն մի ծննդի համար խաչաձևվում են, բայց թափառական կյանք չեն վարում և արագ կերպով են բազմանում, նոր կատարելագործված տարատեսակը կարող է արագ կերպով առաջանալ ամեն մի վայրում և այնտեղ պահպանվել, իսկ հետո տարածվել, այնպես որ նրա անհատները հաճախակի կխաչաձևվեն միմյանց հետ։ Դրա հիման վրա պարտիզագործները միշտ գերադասում են պահել մեծ խմբերով աճող բույսերից ստացված սերմերը, որովհետև այդ պայմաններում մեծ չափով պակասում են խաչաձևման շանսերը։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ այն կենդանիների նկատմամբ, որոնք յուրաքանչյուր ծննդի համար զուգավորվում և արագ չեն բազմանում, մենք չպետք է ենթադրենք, որ ազատ խաչաձևումը միշտ կոչնչացնի բնական ընտրության հետևանքները, որովհետև ես կարող եմ ներկայացնել մեծ թվով փաստեր, որոնք ցույց են տալիս որ միևնույն մարզի սահմաններում միևնույն կենդանու երկու տարատեսակները կարող են երկար ապրել առանց խառնվելու իրար հետ, արդյոք այն պատճառnվ, որ բազմանում են տարվա տարբեր ժամանակներում, կամ թե այն պատճառով, որ մի տարատեսակի անհատները գերադասում են միմյանց հետ զուգավորվել։ | ||
+ | |||
+ | Խաչաձևումը կարևոր դեր է կատարում բնության մեջ, որովհետև պահպանում է միևնույն տեսակի կամ միևնույն տարատեսակի անհատների մեջ հատկանիշների միակերպությունը և կայունությունը։ Նա հավանորեն ավելի ներգործող ազդեցություն կթողնի այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, բայց ինչպես արդեն ասված է, մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ բոլոր կենդանիները և բոլոր բույսերը ժամանակ առ ժամանակ ենթարկվում են խաչաձևման։ Եթե այդ տեղի ունենա նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո, այդ դեպքում այդ խաչաձևումից ծագում առած էակներն իրենց ուժով և պտղաբերությամբ այնքան կգերազանցեն երկարատև ինքնաբեղմնավորման արդյունք հանդիսացող էակներին, որ գերապրելու և բազմանալու ավելի շանսեր կստանան։ Այսպիսով, վերջ ի վերջո խաշաձևման ազդեցությունը նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո շատ մեծ կլինի։ Ինչ վերաբերում է ամենաստորին կարգի օրգանական էակներին, որոնք սեռական ճանապարհով չեն բազմանում և ոչ էլ կոնյուգացիայի են ենթարկվում, հետևաբար և խաչաձևման չեն ենթարկվում, ապա նրանց հատկանիշների միակերպությունը կարող է պահպանվել պայմանների անփոփոխության դեպքում միայն ժառանգականության սկզբունքի շնորհիվ և բնական ընտրության ներգործության շնորհիվ, որը կոչնչացնի բոլոր այն անհատներին, որոնք շեղվում են իսկական տիպից։ Իսկ եթե կենսապայմանները փոփոխվում են և ձևը ենթարկվում է փոփոխության, այդ դեպքում կառուցվածքի միակերպությունը կարող է պահպանվել փոփոխված սերնդի մեջ միայն բնական ընտրության միջոցով, որը պահպանում է նման օգտակար փոփոխությունները։ | ||
+ | |||
+ | Մեկուսացումը նույնպես կարևոր տարր է հանդիսանում բնական ընտրության միջոցով տեսակների փոփոխության պրոցեսում։ Սահմանափակված կամ մեկուսացած մի մարզում, եթե նա շատ մեծ չէ, կյանքի օրգանական և անօրգանական պայմաններն ընդհանրապես գրեթե միանման կլինեն, այնպես որ բնական ընտրությունը կձգտի փոփոխել միևնույն տեսակին պատկանող բոլոր ձևափոխվող անհատներին միևնույն ուղղությամբ։ Շրջապատող մարզերի բնակիչների հետ խաչաձևումը նույնպես կվերացվի։ Մորից Վագները<ref>М. Вагнер. Дарвин и его закон переселения, թարգմ. գերմաներենից, Անդրեևսկու խմբագր.։ ՍՊԲ, 1870 թ., էջ 1—64։— ''Խմբ.։''</ref> այդ խնդրի վերաբերմամբ վերջերս հրատարակել է մի հետաքրքիր աշխատություն և ցույց է տվել, որ մեկուսացումը որպես նոր առաջացած տարատեսակների խաչաձևման խոչընդոտ շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան ես ենթադրել եմ։ Սակայն իմ կողմից արդեն մատնանշված պատճառների հիման վրա ես ոչ մի դեպքում չեմ կարող համաձայնվել այդ բնախույզի հետ, որ միգրացիան և մեկուսացումը անհրաժեշտ տարրեր են նոր տեսակների առաջացման պրոցեսում։ Մեկուսացման նշանակությունը նաև մեծ է այն տեսակետից, որ երկրի որևէ ֆիզիկական փոփոխությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ցամաքի բարձրացումը, կլիմայի փոփոխությունը և այլն, նա կկանխի ավելի լավ հարմարված օրգանիզմների ներգաղթը և, այսպիսով, երկրի բնական տնտեսության մեջ նոր ազատ վայրեր կմնան, որոնք կլցվեն հին բնակիչների փոփոխված սերունդներով։ Վերջապես մեկուսացումը նոր առաջացած տարատեսակին անհրաժեշտ ժամանակ է տրամադրում դանդաղ, աստիճանական կատարելագործման համար, որը երբեմն կարող է շատ կարևոր լինել։ Եթե մեկուսացած տարածությունը շատ փոքր է, կամ այն պատճառով, որ շրջապատված է խոչընդոտներով,— կամ թե այն պատճառով, որ նա ունի չափազանց բացառիկ ֆիզիկական պայմաններ,— այդ դեպքում նրա բնակիչների ընդհանուր թիվը փոքր կլինի, և այդ կդանդաղեցնի նոր տեսակների առաջացումը բնական ընտրության միջոցով, որովհետև կնվազեն բարենպաստ փոփոխությունների երևան գալու շանսերը։ | ||
+ | |||
+ | Ժամանակի երկարատևությունը ինքնին ոչ օժանդակում և ոչ էլ խոչընդոտ է հանդիսանում բնական ընտրությանը։ Ես այդ հայտարարում եմ այն պատճառով, որ բոլորովին սխալ կերպով պնդել են, իբրև թե ես ժամանակի տարրին տալիս եմ ամենակարող նշանակությունը տեսակների փոփոխության պրոցեսում,— իբրև թե բոլոր կենսական ձևերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն և անընդհատ փոփոխվում են մի ինչ-որ նրանց բնատուր օրենքի շնորհիվ։ Ժամանակի երկարատևությունը նշանակություն ունի և կարևոր նշանակություն միայն այնքան, որքան նա ավելացնում է բարենպաստ փոփոխությունների երևան գալու, նրանց ընտրության, կուտակման և ամրացման հավանականությունները։ Ժամանակի տևականության հետ միասին աճում է նաև կյանքի ֆիզիկական պայմանների անմիջական ներգործության ազդեցությունը յուրաքանչյուր օրգանիզմի ընդհանուր կերտվածքի վրա: | ||
+ | |||
+ | Եթե այս դիտողությունների արդարացիությունը ստուգելու համար մենք դառնանք բնությանը և կանգ առնենք մի որևէ փոքրիկ մեկուսացած տերիտորիայի վրա, օրինակ՝ որևէ օվկիանոսային կղզու վրա, ապա թեև նրա վրա ապրող տեսակների թիվը, ինչպես մենք կտեսնենք աշխարհագրական բաշխման գլխում, մեծ չէ, այնուամենայնիվ նրանց մեծ մասը էնդեմիկ է, այսինքն առաջացել է այդ տեղում, այլ ոչ թե երկրագնդի որևէ այլ կետում։ Այսպիսով, օվկիանոսային կղզին առաջին հայացքից առանձնապես բարենպաստ կթվա նոր տեսակների առաջացման համար։ Բայց հանելով այդ եզրակացությունը, մենք հեշտությամբ կարող ենք սխալվել, որովհետև լուծելու համար այն հարցը, թե օրգանական նոր ձևերի առաջացման համար ո՛րն է ավելի նպաստավոր՝ արդյոք փոքրիկ մեկուսացած մարզը, թե՞ ամբողջ մայր ցամաքի մի լայնածավալ արձակ տերիտորիան,— մենք պետք է դրանք համեմատենք իրար հետ հավասար ժամանակաշրջանների ընթացքում, իսկ այդ մենք չենք կարող անել։ | ||
+ | |||
+ | Թեպետև մեկուսացումը մեծ նշանակություն ունի նոր տեսակների առաջացման գործում, այնուամենայնիվ, ընդհանրապես ես հանգում եմ այն համոզման, որ մարզի ընդարձակությանը է՛լ ավելի մեծ նշանակություն ունի, մանավանդ այնպիսի տեսակների առաջացման պրոցեսում, որոնք կարող կլինեն երկար ժամանակ պահպանվել և լայնորեն տարածվել։ Մեծ և բաց տարածության վրա ոչ միայն ավելանում են բարենպաստ փոփոխությունների երևան գալու շանսերը՝ շնորհիվ միևնույն տեսակի անհատների բազմաքանակության, որոնց կարող է կերակրել տվյալ երկիրը, այլև այն պատճառով, որ գոյության պայմաններն իրենք անհամեմատ ավելի բարդ են արդեն գոյություն ունեցող տեսակների բազմաքանակության հետևանքով, իսկ եթե այդ բազմաթիվ տեսակներից մի քանիսը կփոփոխվեն և կկատարելագործվեն, այդ դեպքում նաև մնացածները պետք է համապատասխանորեն փոփոխվեն, այլապես նրանք կբնաջնջվեն։ Յուրաքանչյուր նոր ձև, հենց որ նա ձեռք է բերում զգալի առավելություններ, ի վիճակի կլինի տարածվելու բաց և հարթ երկրում և այդպիսով մրցության մեջ կմտնի այլ բազմաթիվ ձևերի հետ։ Բացի դրանից, ընդարձակ տարածությունները թեև այժմ անընդմիջվող են լինում, բայց անցյալում կարող էին մակերևույթի տատանումների հետևանքով ենթարկվել մասնատման, այնպես որ նաև մեկուսացման ընձեռած բարենպաստ պայմանները կարող էին որոշ չափով իրենց աջակցությունը ցույց տալ։ Ես գալիս եմ այն եզրակացության, որ թեև փոքրիկ, սահմանափակված մարզերը որոշ տեսակետից ներկայացրել են խիստ բարենպաստ պայմաններ նոր տեսակների առաջացման համար, այնուամենայնիվ լայնածավալ մարզերում փոփոխությունները մեծ մասամբ կատարվել են ավելի արագ և, որն ավելի ևս կարևոր է, մեծ տարածությունների վրա նոր առաջացած և արդեն շատ մրցակիցների հաղթած ձևերը ավելի ընդունակ կլինեն լայնորեն տարաբնակվելու և ամենամեծ թվով տեսակների ու տարատեսակների սկիզբ կտան։ Ուրեմն նրանք ավելի աչքի ընկնող դեր են խաղացել օրգանական աշխարհի փոփոխական պատմության մեջ։ | ||
+ | |||
+ | Այդ տեսակետների համաձայն թերևս մեզ հասկանալի կդառնան որոշ փաստեր, որոնց մասին խոսք կլինի աշխարհագրական տեղաբաշխման գլխում, ինչպես, օրինակ, այն փաստը, որ ավելի քիչ ընդարձակ մայր ցամաքի Ավստրալիայի բնակիչները չեն դիմանում իրենց նեղողնեըի, ավելի ընդարձակ Եվրոպա-ասիական մարզից եկվորների ճնշմանը։ Դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ մայր ցամաքների բնակիչները այնպիսի հեշտությամբ նատուրալիզացիայի են ենթարկվել ամենուրեք կղզիների վրա։ Փոքրիկ կղզու վրա գոյության համար մղվող մրցությունը ավելի պակաս կատաղի է եղել, փոփոխականությունը և բնաջնջումը ոչ այնքան ուժեղ։ Այստեղից մեզ համար հասկանալի է, թե ինչու Մադեյրա կղզու բուսականությունը, ըստ Օսվալդ Հեերի վկայության, որոշ չափով հիշեցնում է Եվրոպայի բնաջնջված բուսականությունը երրորդական դարաշրջանում։ Բոլոր քաղցրահամ ջրավազանները ի մի առած ավելի փոքր տարածություն են ներկայացնում ծովի կամ ցամաքի համեմատությամբ։ Հետևաբար, քաղցրահամ ջրերի բնակիչների միջև մրցակցությունը մյուսների համեմատությամբ ավելի թույլ է եղել, նոր ձևերը ավելի դանդաղ էին առաջանում, և հին ձևերն էլ ավելի դանդաղ էին ոչնչանում։ Եվ հենց քաղցրահամ ջրերում մենք հանդիպում ենք գանոիդ ձկների յոթ սեռերին՝ երբեմնի տիրապետող կարգի մնացորդներին։ Քաղցրահամ ջրերում էլ մենք հանդիպում ենք երկրի վրա գոյություն ունեցող ձևերից ամենատարօրինակներին՝ բադակտուցին և լեպիդոսիրենին, որոնք բրածո ձևերի նման որոշ չափով շաղկապում են էակների սանդուղքի վրա միմյանցից հեռու կանգնած խմբերը։ Այդ անկանոն ձևերը կարող են անվանվել կենդանի բրածոներ. նրանք պահպանվել են մինչև այժմ այն պատճառով, որ ապրել են մեկուսացած մարզում և ենթարկվել են ավելի քիչ բազմազան և, հետևաբար, ավելի քիչ կատաղի մրցության։ | ||
+ | |||
+ | Ամփոփում եմ, այն հանգամանքները, որքան այդ թույլ կտա հարցի չափազանց խրթինությունը, որոնք բնական ընտրության միջոցով նոր տեսակների առաջացման համար բարենպաստ և անբարենպաստ են։ Ես դալիս եմ այն եզրակացության, որ ցամաքային օրգանիզմների համար ցամաքային մեծ մի մարզ, որի մակերևույթը բազմիցս ենթարկվել է տատանումների, պետք է ամենանպաստավոր լիներ բազմաթիվ այնպիսի նոր ձևերի առաջացման համար, որոնք հարմարված են երկարատև գոյության և լայն տարաբնակման։ Քանի դեռ այդ մարզը գոյություն է ունեցել որպես մայր ցամաք, նրա բնակիչները պետք է աչքի ընկնեին անհատների և ձևերի բազմաքանակությամբ և ենթարկվեին կատաղի մրցության։ Երբ ցամաքի իջնելու հետևանքով նա բաժանվել է առանձին կղզիների, նրանցից յուրաքանչյուրի վրա այնուամենայնիվ մնացել են ամեն մի տեսակից զգալի թվով անհատներ. կանխվել է խաչաձևման հնարավորությունը նոր առաջացած տեսակների տարածման սահմաններում. վերացվել է ներգաղթի հնարավորությունը, այնպես որ ֆիզիկական պայմանների որևէ փոփոխության դեպքում յուրաքանչյուր կղզու վրա օրգանական կարգում առաջացած նոր ազատ տեղերը պետք է լցվեին հին բնակիչների փոփոխված սերունդներով. և վերջապես, ապահովվել է ժամանակի անհրաժեշտ տևողությունը, որպեսզի յուրաքանչյուր կղզու տարատեսակ կարողանար բավարար չափով փոփոխվել ու կատարելագործվել։ Երբ մակերևույթի կրկնական բարձրացման հետևանքով կղզիները միանալով՝ նորից կազմել են մայր ցամաք, վերսկսվել է ուժեղ մրցությունը, ամենից ավելի կատարելագործված և հարմարված տարատեսակները հնարավորություն են ստացել լայնորեն տարածվելու. տեղի է ունեցել ավելի նվազ կատարելագործված ձևերի զգալի ոչնչացում, և նոր առաջացած ցամաքի զանազան բնակիչների հարաբերական թիվը կրկին փոփոխվել է. այսպիսով, բնական ընտրության համար նոր տեսակների առաջացման ու հետագա կատարելագործման իմաստով գործունեության նոր ասպարեզ է բացվել։ | ||
+ | |||
+ | Ես միանգամայն ընդունում եմ, որ բնական ընտրությունը ներգործում է չափազանց դանդաղ կերպով։ Նա կարող է ներգործել միայն այն ժամանակ, երբ մի երկրի օրգանական կարգում բացվում են ազատ տեղեր, որոնք կարող են հաջողությամբ գրավվել նրա բնակիչների փոփոխված ձևերով։ Այդպիսի ազատ տեղերի երևան գալը հաճախ կախված է ֆիզիկական պայմանների փոփոխությունից, որի համար սովորաբար շատ ժամանակ է հարկավոր, և միաժամանակ ավելի լավ հարմարված ձևերի ներգաղթը կանխելուց։ Հենց որ հին բնակիչներից մի քանիսը կսկսեն փոփոխվել, կխախտվեն նրանց փոխհարաբերությունները մնացածների հետ, իսկ դա կստեղծի նոր տեղեր ավելի լավ հարմարված ձևերի համար. բայց այդ բոլորը տեղի կունենա շատ դանդաղորեն։ Թեև միևնույն տեսակի բոլոր անհատները փոքր ինչ տարբերվում են մեկը մյուսից, այնուամենայնիվ հավանորեն շատ ժամանակ կանցնի, մինչև որ երևան կգան օրգանիզմի զանազան մասերի նրանց համար ձեռնտու փոփոխությունները։ Այդ հետևանքի հայտնվելը հաճախ մեծ չափով կդանդաղի ազատ խաչաձևման պատճառով։ Շատերը կրացա կանչեն, որ այդ բոլոր պատճառները միանգամայն բավական են, որպեսզի չեզոքացնեն բնական ընտրության ուժը։ Ես այդպես չեմ մտածում։ Բայց ես կարծում եմ, որ բնական ընտրությունը կներգործի շատ դանդաղ կերպով միայն ժամանակի երկար ընդմիջումներից հետո և միայն տվյալ երկրի բնակիչներից քչերի վրա միաժամանակ։ Այնուհետև ես կարծում եմ, որ ընտրության այդ դանդաղ ընդմիջվող ներգործությունը լավ համապատասխանում է այն բանին, ինչ որ ուսուցանում է մեզ երկրաբանությունը երկրագնդի նախկին բնակչության փոփոխության տևողության և եղանակի վերաբերմամբ։ | ||
+ | |||
+ | Ինչքան էլ ուզում է դանդաղորեն կատարվեր ընտրության պրոցեսը, եթե թույլ մարդը կարողացել է արհեստական ընտրության միջոցով հասնել այնպիսի մեծ արդյունքների, ապա ես չեմ տեսնում վերջնակետը այն փոփոխականության համար, օրգանիզմների մեկը մյուսի և կյանքի ֆիզիկական պայմանների վերաբերմամբ ունեցած հարմարումների այն գեղեցկության և բարդության համար, որոնք կարող էին իրագործվել երկար ժամանակի ընթացքում բնական ընտրության շնորհիվ, այսինքն՝ ամենից ավելի հարմարվածների գերապրելու շնորհիվ։ | ||
+ | |||
+ | ===ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐ ՊԱՏՃԱՌՈՒՄ է ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ=== | ||
+ | |||
+ | Այս խնդիրը մենք ավելի մանրամասն քննարկման կենթարկենք երկրաբանությանը նվիրված գլխում, բայց նրա մասին անհրաժեշտ է հիշատակել նաև այստեղ բնական ընտրության հետ նրա ունեցած սերտ կապի պատճառով։ Բնական ընտրությունը ներգործում է միայն պահպանելով այն փոփոխությունները, որոնք որևէ տեսակետից օգտակար են և, հետևաբար, արմատանում են։ Բոլոր օրգանական էակների երկրաչափական պրոգրեսիայով արագ կերպով բազմանալու հետևանքով յուրաքանչյուր մարզ արդեն ծայր աստիճան լցված է բնակիչներով, իսկ այստեղից բխում է, որ որքան հարմարված ձևերը թվով կշատանան, այնքան ավելի քիչ հարմարվածները սովորաբար թվով կնվազեն և կդառնան հազվագյուտ։ Հազվադեպությունը, ինչպես ուսուցանում է մեզ երկրաբանությունը, մահաջնջման նախագուշակն է։ Մեղ համար պարզ է, որ սակավաթիվ անհատներ ունեցող յուրաքանչյուր ձև կլիմայական զգալի տատանումների ժամանակ կամ նրա թշնամիների ժամանակավոր բազմացման հետևանքով վերջնականապես անհետանալու մեծ շանսեր ունի։ Բայց մենք կարող ենք ավելի հեռու գնալ, նոր ձևերի առաջացման հետ զուգընթաց, եթե միայն չընդունենք, որ տեսակային ձևերի թիվը կարող է անսահմանորեն մեծանալ, հին ձևերից շատերը պետք է մահաջնջվեն։ Բայց որ տեսակային ձևերի թիվը իրականում անսահմանորեն չի աճել, դրանում մեզ պարզորոշ համոզում է երկրաբանությունը, և մենք այժմ կփորձենք բացատրել, թե ինչու աշխարհում գոյություն ունեցող տեսակների թիվը անչափ չի մեծացել։ | ||
+ | |||
+ | Մենք տեսանք, որ անհատների թվով ամենահարուստ տեսակները ամենաշատ շանսեր ունեն տվյալ ժամանակաշրջանում բարենպաստ փոփոխություններ դրսևորելու համար։ Դրան ապացույց կարող են ծառայել այն փաստերը, որոնք բերված են երկրորդ գլխում և ցույց են տալիս, որ ամենից ավելի սովորական, լայնորեն տարաբնակված և տիրապետող տեսակները տալիս են տարատեսակների ամենամեծ թիվը։ Ուրեմն՝ հազվագյուտ տեսակները յուրաքանչյուր տվյալ ժամանակաշրջանում կփոփոխվեն ու կկատարելագործվեն ավելի դանդաղ կերպով և գոյության կռվում կպարտվեն ավելի սովորական տեսակների փոփոխված ու կատարելագործված հաջորդներից։ | ||
+ | |||
+ | Այս զանազան կշռադատումներից, ես կարծում եմ, անխուսափելիորեն բխում է այն, որ ժամանակի ընթացքում բնական ընտրության գործունեությամբ ինչպես որ առաջանում են նոր տեսակներ, այնպես էլ մյուս տեսակները կսակավանան և, վերջապես, կանհետանան։ Այն ձևերը, որոնք ամենամոտ մրցության մեջ են մտնում փոփոխվող ու կատարելագործվող ձևերի հետ, անշուշտ ավելի շատ կտուժեն։ Գոյության կռվին նվիրված գլխում մենք տեսանք, որ ամենից ավելի կատաղի մրցություն պետք է տեղի ունենա ամենից ավելի մերձավոր ձևերի միջև՝ միևնույն տեսակի տարատեսակների, կամ միևնույն սեռի տեսակների, կամ թե միմյանց մոտիկ սեռերի միջև, որովհետև այդ ձևերը կունենան գրեթե միանման կառուցվածք, ընդհանուր կացութաձև և սովորություններ։ Այստեղից բխում է, որ յուրաքանչյուր նոր առաջացող տարատեսակ կամ յուրաքանչյուր նոր տեսակ պետք է ավելի ուժեղ ճնշում գործի իր մերձավոր ազգակիցների վրա և ձգտի նրանց ոչնչացնել։ Այդ ոչնչացման պրոցեսը մենք նկատում ենք նաև ընտանի ցեղերի վերաբերմամբ՝ ամենակատարելագործված ձևերի ընտրության հետևանքով։ Կարելի է բերել հետաքրքրական շատ դեպքեր հաստատելու համար այն, թե ինչպես տավարի, ոչխարների և այլ կենդանիների նոր ցեղերը կամ ծաղիկների նոր սորտերը արագ կերպով դուրս են մղել ավելի հին և ավելի քիչ կատարելագործված ձևերը։ Օրինակ, պատմականորեն հայտնի է, որ հնուց Յորկշիրում ապրող սև տավարը փոխարինվել է «լոնգհորներով», իսկ այս վերջիններս «բնաջնջվել են շորտհորների կողմից (ես բերում եմ մի գյուղատնտեսական հեղինակի իսկական խոսքերը) ասես թե ինչ-որ ժանտախտից»։ | ||
+ | |||
+ | ===ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ=== | ||
+ | |||
+ | Այն սկզբունքը, որ ես նշում եմ այս տերմինով, խիստ կարևոր է և, ինչպես ինձ թվում է, բացատրում է մի քանի էական փաստեր։ Նախ, նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակները թեև տեսակների հետ ընդհանուր հատկանիշներ ունեն,— ինչպես այդ հետևում է այն դժվարություններից, որ հաճախ ծագում են նրանց գնահատական տալիս,— ի հարկե միմյանցից անհամեմատ ավելի քիչ են տարբերվում, քան լավ, ցայտուն կերպով արտահայտված տեսակները իրարից։ Եվ, այնուամենայնիվ, ըստ իմ հայեցակետի, տարատեսակները միայն տեսակներ են, որոնք գտնվում են գոյացման պրոցեսում, կամ ինչպես ես անվանել եմ նրանց՝ սկզբնավորվող տեսակներ։ Բայց ինչպե՞ս տարատեսակների միջև եղած թույլ տարբերությունը հասնում է մինչև տեսակային տարբերության չափերին։ Որ այդ ձևափոխումը տեղի է ունենում իրականում, մենք պետք է եզրակացնենք այն փաստից, որ բնության մեջ ցրված անհամար տեսակների մեծ մասն ունի լավ արտահայտված տարբերություններ, մինչդեռ տարատեսակները, այդ ապագա, լավ արտահայտված տեսակների ենթադրելի նախատիպերը և նախահայրերը ներկայացնում են միայն թույլ և աղոտ կերպով նշմարելի տարբերությունները։ Մի պարզ դեպք, ինչպես սովորաբար ասում են, անշուշտ կարող է պատճառ լինել, որ մի որոշ տարատեսակ շեղվի իր նախահայրերի հատկանիշներից, իսկ նրա սերունդն էլ իր հերթին նույն ուղղությամբ և ավելի ևս մեծ չափով շեղվի իր ծնողներից, բայց միայն այդ պրոցեսը անբավարար կլիներ բացատրելու համար այն սովորական, խոր տարբերությունը, որ ներկայացնում են միևնույն սեռին պատկանող տեսակները<ref>Այստեղ Դարվինն ընդհուպ մոտենում է տեսակների և տարատեսակների միջև գոյություն ունեցող տարբերությունների անհավասարարժեքության ճիշտ ըմբռնմանը և ճիշտ եզրակացություն է անում, որ նախահայրերի հատկանիշներից շեղումների պարզ շարունակումը դեռ բավական չէ հին տեսակի մի տարատեսակը նոր տեսակի փոխակերպվելու համար։ Տեսակների անդատվածության մասին հետագայում Դարվինի տված բացատրությունը դարձյալ հանգում է միջանկյալ ձևերի ոչնչացմանը։— ''Խմբ.։''</ref>։ | ||
+ | |||
+ | Այս դեպքում ևս, ինչպես և միշտ, ես աշխատել եմ այդ հարցը լուսաբանել ելնելով այն փաստերից, որոնք վերաբերում են մեր ընտանի ցեղերին։ Մենք այստեղ էլ կգտնենք համանմանություն։ Յուրաքանչյուր ոք, ի հարկե, կհամաձայնվի, որ այնպես խիստ կերպով միմյանցից տարբերվող ցեղեր, ինչպիսիք են շորտհորները և հերեֆորդյան տավարը, արշավաձին և ծանրաքաշ ձին, աղավնու զանազան ցեղերը և այլն ստանալը չէր կարող հաջորդական սերունդների երկար շարանների ընթացքում միանման փոփոխությունների միայն պատահական կուտակման արդյունք լինել։ Եվ իրոք, գործնականում աղավնաբուծության մի սիրահար ուշադրություն է դարձնում սովորականից մի քիչ ավելի կարճ կտուցով աղավնու վրա, իսկ մյուսը, ընդհակառակը, սովորականից մի քիչ ավելի երկար կտուցով աղավնու վրա, և երկուսն էլ այն հայտնի կանոնի հիման վրա, «որ սիրահարները չեն գնահատում և չեն ցանկանում գնահատել միջին ձևերը և պահանջում են միայն ծայրահեղություններ», կշարունակեն ընտրել ու բազմացնել միայն ավելի ու ավելի կարճ կամ ավելի ու ավելի երկար կտուց ունեցող աղավնիներ։ Իրականության մեջ նման մի բան տեղի է ունեցել թուրմանի ենթացեղերի հետ։ Մենք կարող ենք նաև ընդունել, որ պատմության շատ վաղ ժամանակաշրջանում մի տոհմի պատկանող կամ որոշ տեղի մարդիկ կարիք են ունեցել արագավազ ձիերի, իսկ մյուսները կամ մի այլ տեղի մարդիկ ավելի ուժեղ և ծանրամարմին կենդանիների։ Սկզբնական տարբերությունը կարող էր շատ փոքր լինել, բայց ժամանակի ընթացքում, մի կողմից ամենից ավելի արագավազ, իսկ մյուս կողմից ամենաուժեղ կենդանիների ընտրության հետևանքով տարբերությունը նրանց միջև կարող էր մեծանալ և սկիզբ տալ երկու ենթացեղերի։ Վերջապես, դարերի ընթացքում այդ ենթացեղերը կերպափոխվել, դարձել են երկու լավ կայունացած և իրարից բոլորովին տարբերվող ցեղեր։ Այդ տարբերության մեծացման հետ զուգընթաց միջանկյալ հատկանիշներ ունեցող, ոչ այնքան արագավազ և ոչ այնքան ուժեղ, վատ ձիերը արդեն չեն թողնվել բազմացման համար և հետզհետե անհետացել են։ Այստեղ, մարդկային գործունեության կիրառության մեջ մենք տեսնում ենք այն բանի արտահայտումը, որ կարելի է անվանել հատկանիշների տարամիտման սկզբունք, որը ցեղերի հատկանիշներում առաջ է բերում սկզբում հազիվ նկատելի տարբերությունների մշտական մեծացում ինչպես միմյանց, այնպես էլ իրենց ընդհանուր նախահոր հատկանիշների նկատմամբ։ | ||
+ | |||
+ | Բայց հավանորեն կհարցնեն, թե կարո՞ղ է արդյոք նման որևէ սկզբունք կիրառվել բնության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ կարող է և շատ ներգործոն ձևով (թեպետև շատ ժամանակ անցավ, մինչև որ ես իմացա, թե հատկապես ինչպես)։ Նրա կիրառելիությունը բխում է այն ամենապարզ հանգամանքից, որ որքան մի որևէ տեսակի սերունդները ավելի կտարբերվեն միմյանցից իրենց կառուցվածքով, ընդհանուր կերտվածքով ու սովորություններով, այնքան նրանք ավելի հեշտությամբ ի վիճակի կլինեն գրավելու բնության տնտեսության մեջ ավելի բազմաթիվ և ավելի բազմազան վայրեր, հետևաբար և այնքան ավելի հեշտությամբ նրանք կբազմանան։ | ||
+ | |||
+ | Դրանում մենք կարող ենք հեշտությամբ համոզվել պարզ սովորություններ ունեցող կենդանիների օրինակի վրա։ Կանգ առնենք մի գիշատիչ չորքոտանու տեսակի վրա, որի թիվը վաղուց հասել է այն միջին սահմանին, որպիսին կարող է տեղավորել տվյալ երկիրն իր մեջ։ Եթե նրա բազմանալու բնական ձգտման գործողությանը ազատություն տրվի, ապա այդ բազմացումը կարող է իսկապես իրագործվել (ենթադրելով, որ երկրի ֆիզիկական պայմանները մնում են նույնը), եթե միայն փոփոխված սերունդները կկարողանան գրավել մյուս կենդանիների գրաված վայրերը, իսկ դրան կարելի է հասնել կամ նրանով, որ նրանք հնարավորություն ձեռք կբերեն սնվելու նոր տեսակի կենդանի կամ մեռած որսով, կամ նրանով, որ նրանք կսովորեն ապրել նոր պայմաններում՝ մագլցել ծառերի վրա, ապրել ջրում, կամ թե նրանով, վերջապես, որ նրանք կդառնան ավելի պակաս գիշակեր։ Ինչքան մեր գիշատչի այդ սերունդներն իրենց սովորություններով և կառուցվածքով ավելի բազմազան լինեն, այնքան ավելի մեծ թվով վայրեր կարող են գրավել։ Ինչ որ կիրառվում է մի կենդանու վերաբերմամբ, նույնը կիրառելի է նաև բոլորի վերաբերմամբ և բոլոր ժամանակներում, հասկանալի է՝ միայն մի պայմանով, որ նրանք փոփոխվում են, առանց որի բնական ընտրությունը, իհարկե, չի կարող դրսևորել իր ներգործությունը։ Նույնը ճիշտ է նաև բույսերի վերաբերմամբ։ Փորձով ապացուցված է, որ եթե մի հողամասի վրա ցանում ենք խոտի մի տեսակ, մի այլ նման հողամասի վրա՝ մի քանի տարբեր սեռերի պատկանող խոտեր, ապա երկրորդ դեպքում կստացվեն ավելի մեծ թվով բույսեր և ավելի մեծ քանակությամբ խոտ, քան առաջինում։ Նույնը ճիշտ է եղել, երբ ցորենի մեկ կամ մի քանի տարատեսակներ ցանել են հավասար մեծությամբ հողամասերում։ Հետևաբար, եթե խոտի մի որևէ տեսակ սկսի փոփոխվել, և շարունակ ընտրվեն այն տարատեսակները, որոնք միմյանցից զանազանվում են թեպետև փոքր չափով, բայց միևնույն ուղղությամբ, ինչպես մեր խոտերի տեսակները և սեռերն են զանազանվում, ապա հետևանքն այն կլինի, որ նույն հողամասի վրա կտեղավորվեն այդ տեսակին պատկանող մեծ թվով անհատներ, այստեղ ներառյալ նաև նրա փոփոխված սերունդները։ Իսկ մենք գիտենք, որ խոտի յուրաքանչյուր տեսակ կամ յուրաքանչյուր տարատեսակ ամեն տարի ցրում է գրեթե անթիվ սերմեր և, այսպես ասած, լարում է իր բոլոր ուժերը, որպեսզի ավելացնի իր թիվը։ Հետևաբար, բազմահազար սերունդների ընթացքում խոտի որևէ տեսակի ամենախիստ կերպով տարբերվող տարատեսակները կունենան հաջողության և բազմացման համար ամենամեծ շանսերը ու դուրս կմղեն ավելի քիչ տարբերություններ ունեցող տարատեսակներին, իսկ երբ տարատեսակները շատ խիստ տարբերվում են մեկը մյուսից, այդ դեպքում նրանց բարձրացնում են տեսակի աստիճանի։ | ||
+ | |||
+ | Այս դրույթի ճշտությունը, որ կյանքի խոշորագույն գումարը իրականանում է կառուցվածքի առավելագույն բազմազանությամբ, արդարանում է բնական պայմաններում շատ դեպքերում։ Շատ փոքրիկ, հատկապես ներգաղթի համար բաց տարածություններում, որտեղ անհատների միջև մրցակցությունը պետք է չափազանց կատաղի լինի, մենք միշտ բնակիչների մեջ նկատում ենք մեծ բազմազանություն։ Այսպես, օրինակ, ես գտել եմ, որ չորս ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ ճմուտի մի հողակտոր, որը երկար տարիներ գտնվել է միանման պայմաններում, բովանդակում էր քսան տեսակ բույսեր, որոնք պատկանում էին տասնևութ սեռերի և ութ ընտանիքների, որը ապացուցում է, թե որքան խիստ կերպով էին տարբերվում նրանք միմյանցից։ Նույնը ճիշտ է փոքրիկ միապաղաղ կղզիների վրա կամ քաղցրահամ լճակներում ապրող բույսերի և միջատների վերաբերմամբ։ Երկրագործները լավ գիտեն, որ իրենք կարող են ամենամեծ քանակությամբ սննդանյութեր հավաքել ամենատարբեր ընտանիքներին պատկանող բույսերի ցանքաշրջանառությւսն միջոցով. բնությունը դիմում է, եթե կարելի է այսպես ասել, միաժամանակյա պտղափոխության։ Մի որևէ հողակտոր շրջապատող բույսերի և կենդանիների մեծամասնությունը կարող էր ապրել նաև հողակտորի վրա (ենթադրելով, որ նրա բնությունը բացառիկ ոչինչ չի ներկայացնում) և նույնիսկ, կարելի է ասել, լարում է բոլոր ուժերը, որպեսզի տիրապետի նրան, և ահա մենք տեսնում ենք, որ ամենուրեք, որտեղ այդ բույսերն ու կենդանիները անմիջական շփման մեջ են մտնում միմյանց հետ, կաոուցվածքի բազմազանության և նրա հետ կապված կազմվածքի ու կենսաձևի տարբերության օգտակարությունը այն հետևանքն է ունենում, որ անմիջական գոտեմարտում միմյանց դեմ դուրս եկող օրգանիզմները, որպես ընդհանուր կանոն, պատկանում են նրանց, որոնց անվանում ենք տարբեր սեռեր և ընտանիքներ։ | ||
+ | |||
+ | Նույն սկզբունքն արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ բույսերը մարդու օժանդակությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում իրենց համար օտար երկրներում։ Կարելի էր սպասել, որ այն բույսերը, որոնք հաջողությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում որևէ երկրում, ամենից ավելի մոտ կլինեն տեղականներին, որովհետև սովորաբար կարծում են, թե վերջիններս հատկապես ստեղծված ու հարմարված են իրենց բնակավայրին։ Նմանապես կարելի էր սպասել, որ նատուրալիզացված բույսերը կպատկանեն այն փոքրաթիվ խմբերին, որոնք իրենց նոր հայրենիքում առանձնապես հարմարված են որոշ բնակավայրերի։ Սակայն իրականության մեջ բոլորովին հակառակն է լինում, և Ալֆոնս դր Կանդոլը հաջող կերպով է արտահայտվել իր ընդարձակ և հիանալի աշխատության մեջ, որ բուսականությունը նատուրալիգացիայի միջոցով տեղական սեռերի և տեսակների թվի համեմատությամբ ձեռք է բերում ավելի շատ սեռեր, քան տեսակներ։ Բերեմ մի օրինակ. «Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների բուսականությունը» վերջին հրատարակության մեջ Ազա-Գրեյը թվում է 260 նատուրալիզացված տեսակներ, և նրանք պատկանում են 162 սեռերի։ Սրանից մենք տեսնում ենք, որ նատուրալիզացիայի ենթարկված այդ բույսերը չափազանց բազմազան են։ Քացի դրանից, նրանք զգալիորեն տարբերվում են տեղականներից, որովհետև նատուրալիզացիայի ենթարկված 162 սեռերից ոչ պակաս քան 100-ը չեն պատկանում տեղական բույսերին, հետևաբար, ստացվել է Միացյալ Նահանգներում արդեն գոյություն ունեցող սեռերի հարաբերական մեծ ավելացում։ | ||
+ | |||
+ | Ուսումնասիրելով այն բույսերի և կենդանիների բնույթը, որոնք հաջողությամբ դիմացել են տեղականների դեմ մղված կռվին և կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել, մենք կարող ենք մոտավոր գաղափար կազմել այն մասին, թե ինչ ուղղությամբ պիտի փոփոխվեին բնիկներից մի քանիսը, որպեսզի ձեռք բերեին առավելություններ իրենց հայրենակիցների հանդեպ, և համենայն դեպս մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ կառուցվածքի մեջ սեռային տարբերություններին համազոր տարբերություններ ձեռք բերելը պետք է նրանց համար ձեռնտու լիներ։ | ||
+ | |||
+ | Այն առավելությունները, որ ստանում են միևնույն երկրի բնակիչները իրենց կառուցվածքի բազմազանության շնորհիվ, ըստ էության նույնն են, ինչ որ անհատական օրգանիզմը ձեռք է բերում իր տարբեր օրգանների միջև աշխատանքի բաժանման շնորհիվ, մի հարց, որ հիանալի կերպով պարզաբանել է Միլն Էդվարդսը։ Ոչ մի ֆիզիոլոգ չի կասկածում այն բանում, որ բացառապես միս կամ բացառապես բուսական նյութեր մարսելու հարմարված ստամոքսը ամենամեծ քանակությամբ սննդանյութեր է դուրս քաշում ընդունած կերակրից։ Այդպես էլ որևէ երկրի ընդհանուր տնտեսության մեջ. ինչքան ավելի մեծ է, ինչքան ավելի լիակատար է բույսերի և կենդանիների բազմազանությունը իրենց կենսաձևի տեսակետից, այնքան ավելի մեծ թվով անհատներ կկարողանան պահպանել իրենց գոյությունը։ Կենդանիների մի խումբ, որոնց կազմվածքը քիչ բազմազանություն ունի, դժվար թե դիմանա ավելի բազմազան կազմվածք ունեցող մի այլ խմբի մրցությանը։ Կարելի է կասկածել, օրինակ, կարող էին արդյոք ավստրալիական պարկավորները, որոնք ստորաբաժանվում են մեկը մյուսից քիչ չափով տարբերվող խմբերի և որոնք, ըստ Ուոտերհաուզի և այլ կենդանաբանների կարծիքի, համապատասխանում են մեր գիշատիչներին, որոճողներին և կրծողներին, կարող էին արդյոք այդ պարկավորները հաջողությամբ մրցել մեր լավ արտահայտված կարգերի հետ։ Ավստրալիական կաթնասուններին մենք գտնում ենք բաժանման այդ պրոցեսի վաղ և անկատար աստիճանի վրա։ | ||
+ | |||
+ | ===ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱՀՈՐ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ<ref>Հատկանիշների տարամիտումը հաճախ նշվում է «դիվերգենցիա» տերմինով։ Դրանով հասկացվում է մի ընդհանուր նախահոր հաջորդներում ավելի ու ավելի բազմազան էակների առաջացումը։</ref>=== | ||
+ | |||
+ | Վերևում համառոտակի կերպով շարադրված կշռադատումների հիման վրա մենք կարող ենք հետևցնել, որ մի որևէ տեսակի փոփոխված հաջորդները այնքան ավելի հաջողություն կունենան, ինչքան ավելի բազմազան կլինեն իրենց կառուցվածքով, այդպիսով հնարավորություն կունենան տիրապետելու այլ էակների գրաված տեղերը։ Այժմ տեսնենք, թե հատկանիշների տարամիտման օգտակարության այդ սկզբունքը ինչպես կներգործի բնական ընտրության և մահաջնջման կապակցությամբ։ | ||
+ | |||
+ | Կցված աղյուսակը (էջ 205) մեզ կօգնի պարզելու այդ բավական դժվարին հարցը։ Դիցուք՝ A-ից մինչև L տառերը ցույց կտան մի երկրում ապրող ընդարձակ սեռի տեսակներին, ենթադրվում է, որ այդ տեսակները միմյանց հետ հավասար չափով նմանություն չունեն, ինչպես որ բնության մեջ հաճախ է հանդիպում և մեր աղյուսակում արտահայտված է տառերի միջև եղած անհավասար տարածություններով։ Ես ասացի մի '''ընդարձակ սեռ''' նրա համար, որովհետև մենք տեսանք երկրորդ գլխում, որ միջին հաշվով փոփոխականությունը ավելի մեծ թվով տեսակներ է ընդգրկում մեծ սեռերում, քան փոքրներում, իսկ մեծ սեռերի փոփոխվող տեսակները հանդես են բերում մեծ թվով տարատեսակներ։ Մենք տեսանք նաև, որ սովորական և լայնորեն տարաբնակված տեսակներն ավելի փոփոխական են, քան հազվագյուտ և սահմանափակ տարածվածություն ունեցող տեսակները։ Թող A-ն լինի իր հայրենիքում մի ընդարձակ սեռի սովորական, լայն կերպով տարածված և փոփոխվող մի տեսակը։ A-ից ճյուղավորվող և իրարից հեռացող տարբեր երկարության կետագծերը պատկերում են նրա փոփոխվող հաջորդներին։ Ենթադրենք, թե փոփոխությունները շատ փոքր են, բայց խիստ բազմազան, նրանք առաջանում են ոչ թե միաժամանակ, այլ հաճախ երկար ժամանակամիջոցներից հետո և պահպանվում են ոչ միահավասար տևողությամբ։ Միայն այն փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես օգտակար են, պահպանվում են և ենթարկվում բնական ընտրության։ Այստեղ իր ներգործությունը կդրսևորի հատկանիշների տարամիտման օգտակարության սկզբունքը. այդ սկզբունքի շնորհիվ այն փոփոխությունները, որոնք ամենից շատ են տարբերվում միմյանցից, ամենից շատ հեռանում միմյանցից (պատկերված են արտաքին գծերով), կպահպանվեն և կկուտակվեն բնական ընտրությամբ։ Երբ կետագիծը հասնում է հորիզոնական գծերից մեկին, որտեղ հատման կետը նշված է թվանշան ունեցող փոքրատառով, այն ժամանակ ենթադրվում է, որ փոփոխականությունը հասել է այնպիսի չափի, որը բավական է, որպեսզի այդ ձևը համարվի ցայտուն կերպով արտահայտված այն տարատեսակներից մեկը, որպիսիք տեղ են գտնում սիստեմատիկայի վերաբերյալ աշխատություններում։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:The_Origin_of_Species_205.png|1000px|frameless|thumb|center]] | ||
+ | |||
+ | Հորիզոնական գծերի միջև եղած տարածությունները կարող են համապատասխանել հազար կամ ավելի ևս մեծ թվով սերունդների։ Ենթադրվում է, թե հազար սերնդից հետո A տեսակն առաջ է բերել երկու պարզորոշ կերպով նկատելի տարատեսակներ, այն է՝ a1 և m1։ Այդ երկու տարատեսակները առաջվա պես կենթարկվեն միևնույն պայմանների ներգործությանը, որոնք առաջացրել են նրանց ծնողների փոփոխությունները, իսկ փոփոխականության ձգտելը ինքնին ժառանգական է, հետևաբար, նրանք նույնպես կհակվեն հետագա փոփոխման և սովորաբար համարյա նույն ուղղությամբ, ինչպես որ նրանց ծնողներինն էր։ Բացի դրանից, քանի որ այդ տարատեսակները այնքան էլ խոր չեն փոփոխվել, ուստի նրանք կձգտեն ժառանգել այն առավելությունները, որոնց շնորհիվ նրանց սկզբնական ձևը (A) դարձել է ավելի բազմաթիվ, քան այդ նույն երկրի բնակիչների մեծամասնությունը։ նրանք պետք է ունենան նաև այն ավելի ընդհանուր առավելությունները, որոնց շնորհիվ այն սեռը, որին պատկանում է նրանց առաջացնող տեսակը, դարձել է այդ երկրում խոշոր սեռ։ Իսկ այս բոլոր հանգամանքները նպաստում են նոր տարատեսակների առաջացմանը։ | ||
+ | |||
+ | Այնուհետև եթե այդ երկու տարատեսակները փոփոխական կլինեն, ապա նրանց փոփոխակներից նորից ամենից ավելի միմյանցից հեռացողները սովորաբար կպահպանվեն հաջորդ հազար սերունդների ընթացքում։ Այդ ժամանակաշրջանն անցնելուց հետո ենթադրվում է, որ a<math>^1</math> տարատեսակը, ինչպես երևում է աղյուսակից, առաջացրել է a<math>^2</math> տարատեսակը, որը տարամիտման սկզբունքի շնորհիվ A-ից ավելի շատ է տարբերվում, քան՝ a<math>^1</math> տարատեսակը։ Ենթադրվում է, որ m<math>^1</math> տարատեսակը այդ ժամանակամիջոցում առաջացրել է երկու տարատեսակ՝ m<math>^2</math> և s<math>^2</math>, որոնք տարբերվում են մեկը մյուսից և առավել ևս A նախահհրից։ Այդ պրոցեսը նման փուլերով կարող է անորոշ ժամանակով երկար շարունակվել, տարատեսակներից մի քանիսը հազար սերնդից հետո կառաջացնեն միայն մեկական, շարունակ ավելի ու ավելի շեղվող տարատեսակ, մյուսները կառաջացնեն երկուական կամ երեքական և, վերջապես երրորդները ոչինչ չեն առաջացնի։ Այսպիսով, տարատեսակները կամ A ընդհանուր նախածնողական ձևի փոփոխված հաջորդները իրենց թիվը կավելացնեն և կդառնան հատկանիշներով բազմազան։ Աղյուսակի վրա այդ պրոցեսը հասցրած է մինչև տասհազարերորդ սերունդը, իսկ սեղմ և պարզացրած ձևով՝ մինչև տասնչորս հազարերորդ սերունդը։ | ||
+ | |||
+ | Սակայն ես պետք է վերապահում անեմ, որ ես չեմ կարծում, թե այդ պրոցեսը երբևէ այդպիսի կանոնավորությամբ է ընթացել, ինչպես ցույց է տրված աղյուսակի վրա, թեև նրա մեջ ընդունված են որոշ անկանոնություններ. ես չեմ կարծում նաև, թե այդ պրոցեսը անընդհատ է եղել. շատ ավելի հավանական է, որ յուրաքանչյուր ձև երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ և հետո նորից ենթարկվում է փոփոխության։ Ես չեմ կարծում նույնպես, թե իրարից շատ հեռացող տարատեսակներն անպայման միշտ պահպանվում էին, երբեմն միջին մի ձև կարող է ողջ մնալ երկար ժամանակ, չառաջացնելով, կամ կարող է պատահել, և առաջացնելով մի քանի փոփոխված հաջորդներ, որովհետև բնական ընտրությունը միշտ ներգործում է այլ էակների կողմից բոլորովին կամ մասամբ չգրավված տեղերի բնության հետ համապատասխան կերպով, իսկ դա կախված է անսահմանորեն բարդ հարաբերություններից։ Բայց, որպես ընդհանուր կանոն, որքան բազմազան է դառնում որևէ տեսակի հաջորդների կառուցվածքր, այնքան ավելի մեծ կլինի նրանց տիրապետած տեղերի թիվը բնության մեջ և այնքան ավելի կծավալվեն նրանց փոփոխված հաջորդները։ | ||
+ | |||
+ | Մեր աղյուսակի վրա տոհմաբանական գծերը որոշակի տարածությունների վրա ընդհատվում են թվանշան ունեցող փոքրատառերով, որոնցով նշված են բավականաչափ ցայտուն տարբերությունների հասած հաջորդական ձևերը, որոնք կարող են ցուցակներում գրանցվել որպես տարատեսակներ։ Սակայն այդ րնդհատումներր երևակայական են. նրանց կարելի էր տեղավորել ժամանակամիջոցները ցույց տվող տարածությունների վրա ցանկացած տեղում, որոնք պետք է բավականաչափ երկար լինեն զգալի լափով փոփոխականություն և տարամիտում կուտակելու համար։ | ||
+ | |||
+ | Քանի որ մեծ սեռի պատկանող սովորական և լայնորեն տարածված տեսակի բոլոր փոփոխված հաջորդները հակում կունենան պահպանելու այն առավելությունները, որոնք ապահովել են նրանց նախածնողական ձևի կենսական հաջողությունը, ուստի նրանք թվով կշատանան և իրենց հատկանիշներով կտարամիտվեն, որը ցույց է տրված աղյուսակի վրա մի քանի իրարից հեռացող ճյուղերով, որ դուրս են գալիս A-ից։ Հետագա և ավելի կատարելագործված տոհմաբանական ճյուղերի փոփոխված հետնորդները, շատ հավանական է, կգրավեն ավելի վաղ առաջացած և ավելի քիչ կատարելագործված ճյուղերի տեղերը, հետևաբար և կոչնչացնեն նրանց։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է նրանով, որ ստորին ճյուղերից մի քանիսը չեն հասնում ավելի բարձր հորիզոնական գծերին։ Որոշ դեպքերում, անկասկած, փոփոխականության պրոցեսը կսահմանափակվի միայն մի տոհմաբանական գծով, և փոփոխված հաջորդների թիվը չի աճի, թեև փոփոխության և հատկանիշների տարամիտման աստիճանը կմեծանա։ Այդպիսի դեպք կարելի էր արտահայտել աղյուսակի վրա, եթե ոչնչացնենք A-ից դուրս եկող բոլոր գծերը, բացի այն գծից, որը ձգվում է a<math>^1</math>-ից մինչև a<math>^{10}</math>-ը։ Ուրեմն՝ անգլիական արշավաձին և անգլիական պոյնտերը, ըստ երևույթին, իրենց նախածնողական ձևերից հատկանիշներով ավելի հեռացեք են, ոչ մեկ և ոչ մյուս դեպքում չառաջացնելով նոր ճյուղեր կամ ցեղեր։ | ||
+ | |||
+ | Ենթադրենք, թե A տեսակը տասը հազար սերունդ տալուց հետո առաջացրել է երեք ձև՝ a<math>^{10}</math>, f<math>^{10}</math> և m<math>^{10}</math>, որոնք հատկանիշների տարամիտման հետևանքով հետագա սերունդներում դրսևորում են խոր, թեև, կարող է պատահել, անհավասար տարբերություններ ինչպես իրարից, այնպես էլ նախածնողական ձևից։ Եթե մենք ենթադրենք, որ երկու հորիզոնական գծերի միջև ընկած արանքում ձեռք բերված տարբերության աստիճանը չափազանց փոքր է, ապա այդ երեք ձևերը կարող են հանդես բերել միայն երեք պարզորոշ արտահայտված տարատեսակներ. բայց բավական է ընդունել, որ տարբերության այդ աստիճանները ավելի բազմաթիվ կամ ավելի խիստ կլինեն, որպեսզի այդ երեք ձևերը դառնային կասկածելի կամ նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տեսակներ։ Այդ ձևով աղյուսակն արտահայտում է այն աստիճանները, որոնցով տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները դառնում են տեսակային խոշոր տարբերություններ։ Շարունակվելով ,է՛լ ավելի մեծ թվով սերունդների ընթացքում (ինչպես աղյուսակի վրա ցույց է տրված սեղմ, պարզացրած ձևով), այդ պրոցեսը կտա ութ տեսակներ, որոնք նշանակված են a<math>^{14}</math>-ից մինչև m<math>^{14}</math> տառերով և բոլորն էլ առաջացել են A-ից։ Ես կարծում եմ, այս ճանապարհով բազմապատկվում է տեսակների թիվը և առաջանում են սեռերը։ | ||
+ | |||
+ | Տեսակներով հարուստ սեռի մեջ, ամենայն հավանականությամբ, կփոփոխվի ոչ թե մեկ տեսակ, այլ մի քանի տեսակներ։ Աղյուսակի վրա ընդունված է, որ մյուս տեսակը (I) ևս փոփոխվելով նույնպիսի հաջորդական աստիճաններով, տասը հազար սերունդներից հետո առաջ է բերել կամ երկու լավ արտահայտված տարատեսակներ (w<math>^{10}</math> և z<math>^{10}</math>), կամ երկու տեսակներ, նայած այն բանին, թե տարբերության ինչպիսի աստիճան կներկայացնի հորիզոնական գծերի միջև ընկած տարածությունը։ Այնուհետև կարելի է ենթադրել, որ տասնչորս հազար սերունդ անցնելուց հետո առաջանում են վեց նոր տեսակներ, որոնք նշանակված են n<math>^{14}</math>-ից մինչև z<math>^{14}</math> տառերով։ Յուրաքանչյուր սեռում այն տեսակները, որոնք արդեն ամենից շատ են տարբերվում միմյանցից, սովորաբար կհակվեն առաջացնելու ամենամեծ թվով փոփոխված հաջորդներ, որովհետև վերջիններս ավելի շատ շանսեր կունենան տիրանալու բնության տնտեսության մեջ նոր և ամենաբազմազան վայրերի։ Այդ կշռադատության հիման վրա էլ ես ընտրել եմ ծայրամասային A տեսակը և գրեթե ծայրամասային I տեսակը որպես ամենից ավելի փոփոխված ձևերի ներկայացուցիչներ, որոնք սկիզբ են տվել նոր տարատեսակների և տեսակների։ Մեր նախասկզբնական սեռի մնացած ինը տեսակները (որ նշանակված են մեծատառերով) կարող են չափազանց երկար, բայց անհավասար ժամանակաշրջաններում իրենց հաջորդներին փոխանցել գրեթե անփոփոխ հատկանիշներ, դա աղյուսակի վրա արտահայտված է անհավասար երկարությամբ վերընթաց կետագծերով։ | ||
+ | |||
+ | Սակայն փոփոխության այդ պրոցեսի ընթացքում շատ էական դեր կխաղա նաև մեր սահմանած սկզբունքներից մյուսը՝ մահաջնջման սկզբունքը։ Քանի որ ամեն մի երկրում, որը ծայր աստիճան լցված է բնակիչներով, բնական ընտրությունը ներգործում է միայն շնորհիվ ինչ-որ հատկությունների, որոնք ընտրյալ ձևերին գոյության կռվում տալիս են առավելություններ մնացածների հանդեպ, ապա փոփոխության յուրաքանչյուր ստադիայում կատարելագործված հաջորդների մեջ կարտահայտվի իրենց նախնիներին և առաջին նախահորը փոխարինելու և ոչնչացնելու ձգտումը, որովհետև չպետք է մոռանալ, որ մրցությունն ամենից ավելի կատաղի կլինի այն ձևերի միջև, որոնք կառուցվածքով, կերտվածքով և կենսակերպով ամենից ավելի մոտ են միմյանց։ Դրա հետևանքով բոլոր միջանկյալ այն ձևերը, որոնք գտնվում են սկզբնական և ավելի հետագա ձևերի միջև, կամ այդ միևնույնն է թե, նույն տեսակի ավելի նվազ կատարելագործված և ավելի կատարելագործված ձևերի միջև, ինչպես նաև նախածնողական տեսակային ձևը, կդրսևորեն մահաջնջվելու ձգտում։ Հավանորեն այդ նույնը կդրսևորվի նաև կողմնակի շատ գծերի մեջ, որոնց կհաղթվեն հետագա և ավելի կատարելագործված գծերի կողմից։ Սակայն եթե որևէ տեսակի փոփոխված սերունդները կընկնեն բոլորովին մի նոր երկիր, կամ արագ կերպով կհարմարվեն բոլորովին նոր բնակավայրին, որտեղ հաջորդն ու նախահայրը չեն մրցակցի, այդ դեպքում երկուսն էլ կարող են պահպանվել։ | ||
+ | |||
+ | Իսկ եթե մեր աղյուսակը պատկերում է փոփոխականությունն ավելի լայն չափերով, այդ դեպքում A տեսակը և նրա բոլոր վաղ առաջացած տարատեսակները մահաջնջված կլինեն և կփոխարինվեն ութ նոր տեսակներով (a<math>^{14}</math>-ից մինչև m<math>^{14}</math>), նույնպես էլ I տեսակը կփոխարինվի վեց նոր տեսակներով (n<math>^{14}</math>-ից մինչև z<math>^{14}</math>)։ | ||
+ | |||
+ | Բայց մենք կարող ենք ավելի հեռու գնալ։ Մեր սեռի նախասկզբնական տեսակները, ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք, միմյանց հետ շատ տարբեր աստիճանի նմանություններ ունեն. այդ այդպես էլ իրոք լինում է բնության մեջ. A տեսակն ավելի մոտ է B, C և D տեսակներին, քան մյուսներին, իսկ I տեսակն ավելի մոտ է G, H, K, L-ին, քան մյուս տեսակներին։ Մենք ենթադրել ենք նաև, որ այդ երկու՝ A և I տեսակները պատկանում են շատ սովորական և լայնորեն տարածված տեսակների թվին, այնպես որ սկզբից նրանք պետք է ունենային նույն սեռի մյուս տեսակների հանդեպ որևէ էական առավելություններ։ Նրանց տասնչորս փոփոխված հաջորդները տասնևչորս հազար սերունդների ընթացքում հավանորեն ժառանգել են այդ առավելությունների մի մասը, նրանք զարգացման յուրաքանչյուր ստադիայում էլ փոփոխվել են ու կատարելագործվել նաև զանազան ուղղություններով, այնպես որ կարողացել են հարմարվել տվյալ երկրի բնության տնտեսության մեջ շատ վայրերի։ Հետևապես, շատ հավանական է, որ նրանք տեղ են գրավել և, այսպիսով, ոչնչացրել են ոչ միայն իրենց A և I նախահայրերին, այլ նաև նախասկզբնական տեսակներից մի քանիսին, որոնք ամենից ավելի մոտ են եղել այղ նախահայր ձևերին։ Այսպիսով, շատ քիչ թվով տեսակներ կպահպանվեն մինչև տասնչորս հազարերորդ սերունդը։ Մենք կարող ենք ենթադրել, որ միայն մի (F) կամ երկու (F և E) տեսակները, որ ամենից քիչ մոտիկ են մնացած ինը սկզբնական տեսակներին, հաջորդներ կունենան քննարկվող պրոցեսի այդ վերջին ստադիայում։ | ||
+ | |||
+ | Սկզբնական տասնմեկ տեսակներից առաջացած նոր տեսակների թիվը մեր աղյուսակի վրա կլինի տասնևհինգ։ Շնորհիվ տարամիտման, որը միշտ ընտրության հետևանքն է, a<math>^{14}</math> և z<math>^{14}</math> տեսակների միջև սահմանային տարբերությունը զգալիորեն կգերազանցի սկզբնական տասնևմեկ տեսակներից ամենածայրի տեսակների միջև եղած տարբերությանը։ Բացի դրանից, նոր տեսակների միջև փոխադարձ կապը բոլորովին այլ կլինի։ A-ի ութ հաջորդներից երեքը, որ նշված են a<math>^{14}</math>, g<math>^{14}</math> և p<math>^{14}</math> տառերով, միմյանց հետ շատ մոտիկ ազգակցության մեջ կլինեն, որովհետև ներկայացնում են ոչ շատ վաղուց a<math>^{14}</math>-ից առաջացած ճյուղեր, b<math>^{14}</math> և f<math>^{14}</math>-ը, որ ավելի վաղ շրջանում են բաժանվել a<math>^5</math>-ից, որոշ չափով կտարբերվեն առաջին երեք տեսակներից, և վերջապես o<math>^{14}</math>, e<math>^{14}</math> և m<math>^{14}</math>-ը մոտ ազգակցության մեջ կլինեն միմյանց հետ, բայց քանի որ նրանք մնացածներից հեռացել են փոփոխության պրոցեսի հենց սկզբում, ուստի խորապես կտարբերվեն մնացած հինգ տեսակներից և կկազմեն ենթասեռ կամ ինքնուրույն սեռ։ | ||
+ | |||
+ | I-ի վեց հաջորդները կազմում են երկու ենթասեռ կամ երկու առանձին սեռ։ Բայց քանի որ I սկզբնական տեսակը լայն կերպով տարբերվում էր A-ից՝ գտնվելով նրանից սկզբնական սեռի հակադիր ծայրում, ուստի և I տեսակի վեց հաջորդները միայն ժառանգականության շնորհիվ խիստ կտարբերվեն A տեսակի ութ հաջորդներից. բացի դրանից, մենք ենթադրել ենք, որ այդ խմբերը շարունակել են հեռանալ դեպի հակառակ կողմեր։ Միջանկյալ տեսակները (և դա առանձնապես կարևոր նկատառում է), որոնք շաղկապում էին նախասկզբնական տեսակներին (A և I իրար հետ), բոլորը, բացառությամբ F-ի, մահաջնջվել են, չթողնելով հաջորդներ։ Այդ պատճառով էլ I-ից առաջացած վեց և A-ից առաջացած ութ նոր տեսակները պետք է դասել երկու շատ տարբեր սեռերի կամ նույնիսկ առանձին ենթաընտանիքների շարքը։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, իմ կարծիքով, մի սեռի երկու կամ ավելի տեսակներից փոփոխությամբ ուղեկցվող ազգակցական հաջորդման միջոցով կարող են առաջանալ երկու կամ էլ ավելի մեծ թվով սեռեր։ Իսկ այդ երկու կամ ավելի սկզբնական տեսակները, կարելի է ենթադրել, ծագել են մի տեսակից, որը պատկանել է մի ավելի հնագույն սեռի։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է գլխատառերի տակի գծերով, որոնք կազմում են վարընթաց ուղղությամբ մի կետում միացող ճյուղերի փնջեր. այդ կետը ներկայացնում է այն տեսակը, որ եղել է նոր ենթասեռերի և սեռերի ենթադրելի նախահայրը։ | ||
+ | |||
+ | Արժե մի րոպե ուշադրություն սևեռել F14 նոր տեսակի հատկության վրա, որի վերաբերմամբ մենք ենթադրել ենք, որ նա հատկանիշների զգալի տարամիտում չի ցուցաբերել, բայց պահպանել է F-ի ձևը առանց փոփոխության կամ թեթևակի փոփոխված։ Այդ դեպքում նրա ազգակցական կապը մնացած տասնչորս տեսակների հետ կկրի շատ հետաքրքրական և ինչ որ զարտուղի բնույթ։ Ծագում առնելով մի ձևից, որը միջանկյալ է A-ի և I-ի միջև, որոնք ենթադրվում են մահաջնջված ու մեզ անհայտ, նշված ձևը երևան կհանի այնպիսի հատկանիշներ, որոնք որոշ չափով միջանկյալ են այդ երկու տեսակներից առաջացած երկու խմբերի միջև։ Բայց քանի որ այդ երկու խմբերը շարունակել են իրենց հատկանիշներով հեռանալ ու շեղվել իրենց նախածնողական ձևերից, ուստի նոր տեսակը (F<math>^{14}</math>-ը) կհանդիսանա անմիջականորեն, միջանկյալ ձև ոչ թե գոյություն ունեցող տեսակների միջև, այլ ավելի շուտ երկու խմբերի տիպերի միջև. յուրաքանչյուր բնախույզ, անկասկած, կհիշի այդպիսի դեպքեր։ | ||
+ | |||
+ | Մեր աղյուսակում յուրաքանչյուր հորիզոնական գիծ պայմանականորեն համապատասխանել է հազար սերնդի, բայց նրանցից ամեն մեկը կարող է համապատասխանել միլիոն և ավելի սերունդների, նա կարող է նաև պատկերել երկրի կեղևի հաջորդական շերտավորումների կտրվածքը, որն իր մեջ պարունակում է մահաջնջված օրգանիզմների մնացորդները։ Երկրաբանության նվիրված գլխում մենք կվերադառնանք այդ խնդրին և, ես կարծում եմ, կհամոզվենք, որ այդ աղյուսակը զգալի չափով լուսաբանում է մահաջնջված ձևերի հետ ազգակցությունը, որոնք, թեև սովորաբար կարող են դասվել այժմյան սեռերի, ընտանիքների և կարգերի մեջ, այնուամենայնիվ հաճախ ներկայացնում են ինչ֊որ մի միջին բան այժմյան խմբերի միջև։ Եվ մենք հեշտությամբ կարոդ ենք հասկանալ այդ փաստը, որովհետև մահաջնջված տեսակներն ապրել են հեռավոր դարաշրջաններում, երբ մեր ծննդաբանության ճյուղերը դեռևս չէին կարողացել այնպես հեռանալ, ինչպես այժմ։ | ||
+ | |||
+ | Ես հիմք չեմ տեսնում, որ օրգանական ձևերի փոփոխության այստեղ նկարագրված պրոցեսը սահմանափակվի միմիայն սեռերի առաջացմամբ։ Եթե մենք ենթադրենք, որ մեր աղյուսակի վրա միմյանցից հեռացող կետագծերի յուրաքանչյուր խումբը ներկայացնում է շատ զգալի փոփոխություն, այդ դեպքում a<math>^{14}</math>-ից մինչև p<math>^{14}</math>-ը, ինչպես նաև b<math>^{14}</math>-ից մինչև f<math>^{14}</math>-ը և o<math>^{14}</math>-ից մինչև m<math>^{14}</math> տառերով նշանակված ձևերը կհամապատասխանեն երեք միմյանցից խիստ տարբերվող սեռերի։ Մենք կստանանք նաև երկու տարբեր սեռեր, որոնք ծագում են առել I-ից և խիստ տարբերվում են A-ի հաջորդներից։ Այդ երկու սեռախմբերը կներկայացնեն արդեն երկու տարբեր ընտանիքներ կամ կարգեր, նայած այն բանին, թև ինչպիսին կլինի աղյուսակում փոփոխականության և տարամիտման մեր ընդունած աստիճանը։ Իսկ այդ երկու ընտանիքը կամ կարգը առաջացել են նախասկզբնական սեռի երկու տեսակներից, որոնք իրենց հերթին հանդիսանում են ավելի ևս հին և մեզ անհայտ մի ձևի հետնորդները։ | ||
+ | |||
+ | Մենք տեսանք, որ յուրաքանչյուր երկրում խոշոր սեռերի պատկանող տեսակներն ամենից ավելի հաճախ են տալիս տարատեսակներ կամ սկզբնավորվող տեսակներ։ Այդ էլ պետք էր սպասել, քանի որ բնական ընտրությունը ներգործում է այն հանգամանքի շնորհիվ, որ գոյության կռվում որևէ ձև մյուսների հանդեպ գերազանցություն է ունենում, ուստի և նա կպաշտպանի նրանց, որոնք արդեն օժտված են այդ առավելություններով, իսկ որևէ խմբի լայնատարածությունը ապացուցում է, որ նրա տեսակները ժառանգել են ընդհանուր նախահորից նրանց բոլորի համար որևէ առավելություն։ Այսպիսով, նոր փոփոխված հաջորդների առաջացման մեջ մրցությունը տեղի կունենա միայն մեծ խմբերի միջև, որոնք բոլորը ձգտում են ավելացնել իրենց թիվը։ Մի մեծ խումբ դանդաղորեն կհաղթահարի մյուսին, կրճատելով նրա թիվը և դրանով կնվազեցնի նրա փոփոխության և կատարելագործության հետագա շանսերը։ Միևնույն մեծ խմբի սահմաններում ավելի ուշ առաջացած և ավելի կատարելագործված ենթախմբերը, ճյուղավորվելով և բնության տնտեսության մեջ գրավելով նոր տեղեր, կփոխարինեն ու կոչնչացնեն ավելի հին և ավելի քիչ կատարյալ ենթախմբերին։ Փոքրիկ և մասնատված խմբերն ու ենթախմբերը, վերջապես, բոլորովին կանհետանան։ Ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք կանխատեսել, որ օրգանական էակների այն խմբերը, որ այժմ լայնատարած են ու տիրապետող և միևնույն ժամանակ ամենից ավելի քիչ ցրված են, այսինքն ամենից ավելի քիչ են տուժել մահաջնջումից, դեռ երկար կմեծանան։ Բայց թե ո՞ր խմբերը վերջնականապես կհաղթեն, ոչ ոք չի կարող նախագուշակել, որովհետև մենք գիտենք, որ շատ խմբեր, որոնք առաջ շատ բազմաթիվ և զարգացած են եղել, այժմ արդեն մահաջնջվել են։ Ավելի ևս հեռավոր ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք նախագուշակել, որ մեծ խմբերի անընդհատ և համառ ծավալման շնորհիվ բազմաթիվ մանր խմբեր վերջնականապես կոչնչանան և իրենցից հետո չեն թողնի փոփոխված հաջորդներ, որի հետևանքով որևէ ժամանակաշրջանում ապրող տեսակներից միայն շատ քչերը հեռավոր ապագայում կպահպանեն իրենց սերունդները։ Ես պետք է այս հարցին վերադառնամ դասակարգության նվիրված գլխում, բայց և այնպես ես կավելացնեմ, քանի որ այդ տեսակետի համաձայն հնագույն տեսակների շատ չնչին քանակն է իրենից հետո հաջորդներ թողել մինչև այժմ և քանի որ մի տեսակի բոլոր հաջորդները առաջացնում են մի դաս, ապա և հասկանալի է, թե ինչու դասերի թիվն այնքան սահմանափակ է կենդանական կամ բուսական թագավորության յուրաքանչյուր մեծ բաժնում։ Թեև հնագույն տեսակներից շատ քչերն են իրենցից հետո թողել փոփոխված հաջորդներ, այնուամենայնիվ հեռավոր անցյալի երկրաբանական դարաշրջաններում երկիրը կարող էր համարյա նույնքան խիտ բնակված լինել բազմաթիվ սեռերի, ընտանիքների, կար֊ գերի և դասերի տեսակներով, ինչքան որ այժմ։ | ||
+ | |||
+ | ===ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ է ՀԱՍՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ=== | ||
+ | |||
+ | Բնական ընտրությունը ներգործում է բացառապես միայն այն փոփոխությունների պահպանման և կուտակման միջոցով, որոնք նպաստավոր են օրգանիզմի համար օրգանական և անօրգանական այն պայմաններում, որոնց նա ենթարկվում է իր կյանքի բոլոր շրջաններում։ Վերջնական հետևանքը արտահայտվում է նրանով, որ յուրաքանչյուր էակ ձգտում է ավելի ու ավելի կատարելագործվել իրեն շրջապատող պայմանների նկատմամբ։ Այդ կատարելագործության անխուսափելի հետևանքը լինում է ամենամեծ թվով կենդանի էակների կազմվածքի աստիճանական զարգացումը ամբողջ աշխարհում։ Բայց այստեղ մենք մտնում ենք մի շատ խճճված հարցի բնագավառ, որովհետև մինչև այժմ բնախույզները չեն առաջարկել բոլորին բավարարող մի սահմանում, թե ինչ պետք է հասկանալ այդ ավելի բարձր կազմվածք հասկացողության տակ։ Ողնաշարավորների նկատմամբ մտավոր ընդունակությունների զարգացումը և մարդու կազմվածքին մոտ լինելու աստիճանը գլխավոր դեր են խաղում։ Կարելի էր կարծել, որ այն փոփոխությունների չափերը, որոնց ենթարկվում են զանազան մարմնամասերը և օրգանները սաղմնային վիճակից միանգամայն հասուն վիճակի անցնելու ժամանակ, կարող էին չափանիշ ծառայել համեմատելու համար, բայց հայտնի են դեպքեր, ինչպես մի քանի մակաբույծ խեցեմորթների մոտ, երբ կազմվածքի մի մասը զարգացման հետ դառնում է ավելի պակաս կատարյալ, այնպես որ միանգամայն զարգացած կենդանին չի կարող անվանվել ավելի բարձր կազմակերպված, քան նրա թրթուրը։ Ֆոն-Բերի առաջարկած չափանիշն ըստ երևույթին ամենից ավելի կիրառելի է և ամենալավն է թվում, այն է՝ օրգանիզմի մասերի դիֆերենցման աստիճանը (ես կավելացնեի՝ հասուն վիճակում) և նրանց մասնագիտացումը զանազան գործունեության վերաբերմամբ, կամ, ինչպես կարտահայտվեր Միլն Էդվարդսը, աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանման լրիվության աստիճանը։ Բայց մենք կհամոզվենք, թե ինչքան մութն է այդ խնդիրը, եթե դառնանք ձկներին, որոնց մոտ բնախույզներից ոմանք բարձրակարգ են համարում նրանց, որոնք շնաձկների նման ավելի մոտենում են երկկենցաղներին, մինչդեռ այլ բնախույզներ բարձրակարգ են համարում սովորական ոսկրոտ ձկներին, որովհետև նրանց մեջ ամենից ավելի պարզորոշ կերպով է արտահայտված ձկան տիպը և նրանք ամենից ավելի են տարբերվում ողնաշարավոր կենդանիների մյուս դասերից։ Էլ ավելի ակներև է դառնում այդ հարցի խճճվածությունը, եթե մենք դառնանք բույսերին, որոնց վերաբերմամբ մտավոր ընդունակությունների չափանիշը կիրառելի չէ, այստեղ մենք կհանդիպենք բուսաբանների, որոնք բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց բոլոր օրգանները, ինչպես, օրինակ, բաժակաթերթերը, պսակաթերթերը, առէջքները և վարսանդները լիովին զարգացած են ամեն մի ծաղկի մեջ, մինչդեռ այլ բուսաբաններ, և ամենայն հավանականությամբ ավելի մեծ հիմք ունենալով, բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց զանազան օրգանները ամենից ավելի են փոփոխված, իսկ նրանց թիվը կրճատված է։ | ||
+ | |||
+ | Եթե բարձր կազմվածքի չափանիշ մենք ընդունում ենք չափահաս օրգանիզմի զանազան օրգանների դիֆերենցման և մասնագիտացման աստիճանը (այստեղ ներառելով նաև ուղեղի զարգացման աստիճանը, որը որոշում է մտավոր ընդունակությունները), ապա բնական ընտրության ներգործությունն այդ ուղղությամբ ակնհայտ կլինի. բոլոր ֆիզիոլոգներն ընդունում են, որ օրգանների մասնագիտացումը օգտակար է դրանցով օժտված էակին, որովհետև այդ դեպքում նրանք ավելի լավ են կատարում իրենց դերը, այստեղից էլ պարզ է, որ մասնագիտացման հանգող փոփոխությունների կուտակումը մտնում է բնական ընտրության ներգործության շրջանի մեջ։ Մյուս կողմից՝ նկատի առնելով երկրաչափական պրոգրեսիայով բազմացումը և բոլոր օրգանական էակների ձգտումը գրավելու բնության տնտեսության մեջ ամեն մի ազատ կամ անբավարար կերպով գրավված տեղ, մենք հեշտությամբ կըմբռնենք, որ բնական ընտրությունը կարող է օրգանիզմները աստիճանաբար հարմարեցնել նաև այնպիսի դրույթների, երբ որոշ օրգաններ ավելորդ կամ անօգուտ կլինեն, և այդպիսի դեպքում նրա ներգործությունը կդրսևորվի հետադարձ շարժումով դեպի կազմվածքի ստորին աստիճանները։ Արդյո՞ք կազմվածքն ամբողջությամբ վերցրած շարժվել է առաջ՝ սկսած ամենահեռավոր երկրաբանական դարաշրջաններից մինչև օրս, ավելի հարմար կլինի քննարկել օրգանիզմների երկրաբանական հաջորդականությանը նվիրված գլխում։ | ||
+ | |||
+ | Բայց կարող են առարկել, թե՝ եթե բոլոր օրգանական էակները դրսևորել են կազմվածքի ավելի բարձր աստիճանների բարձրանալու ձգտում, ապա ինչպե՞ս բացատրել, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի ստորակարգ ձևերի այդպիսի բազմություն, և ինչպե՞ս է, որ միևնույն դասի սահմաններում կարելի է հանդիպել ձևերի, որոնք անհամեմատ ավելի բարձր զարգացման են հասել, քան մյուսները։ Ինչո՞ւ ավելի բարձր կազմվածքով ձևերը ամենուրեք դուրս չեն մղել և չեն ոչնչացրել ստորակարգ ձևերին։ Լամարկը համոզված լինելով, որ բոլոր օրգանիզմներին հատուկ է կատարելագործման անշեղ ձգտումը, այնքան խիստ ապշել է այդ դժվարությունից, որ եկել է այն ենթադրության, թե ինքնածնության միջոցով շարունակ ծնվում են նոր և ամենապարզ ձևեր։ Ինչ էլ որ հայտնագործելու լինի ապագայի գիտությունը, սակայն մինչև այժմ նա չի հաստատել այդ ենթադրությունը։ Մեր տեսության տեսակետից ստորակարգ օրգանիզմների անընդհատ գոյությունը ոչ մի դժվարություն չի ներկայացնում, որովհետև բնական ընտրությունը, կամ ամենահարմարվածի գերապրումը, չի ենթադրում անպայման առաջադիմական զարգացում՝ նա միայն առավելություն է տալիս այն փոփոխություններին, որոնք բարենպաստ են նրանցով օժտված էակին նրա բարդ կենսապայմաններում։ Բայց հարց է առաջանում, ի՞նչ օգուտ, որքան մենք ի վիճակի ենք այդ մասին դատել, կկարողանային քաղել ավելի բարձր կազմվածքից ինֆուզորիան, ճիճուն կամ նույնիսկ անձրևորդը։ Իսկ եթե դրանից ոչ մի օգուտ չկա, այդ դեպքում բնական ընտրությունը կամ բոլորովին չի կատարելագործի այդ ձևերը, կամ կկատարելագործի նրանց շատ թույլ չափով, այնպես որ նրանք կպահպանվեն անվերջ ժամանակներ իրենց այժմյան կազմվածքի ցածր աստիճանի վրա։ Երկրաբանությունն էլ վկայում է, որ ամենապարզ ձևերից մի քանիսը, ինֆուզորիան և արմատոտանիները, հսկայական ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են այնպես, ինչպես մենք նրանց գիտենք այժմ։ Բայց ենթադրել, թե գոյություն ունեցող ստորակարգ ձևերի մեծամասնությունը ամենևին առաջ չի շարժվել սկսած օրգանական կյանքի հենց արշալույսից, կլիներ չափազանց անշրջահայաց, որովհետև ամեն մի բնախույզ, որ հետազոտել է այդ այսպես կոչված ստորակարգ օրգանիզմներից որևէ մեկին, պետք է զարմացած լինի նրանց իսկապես զարմանալի ու հիանալի կազմվածքով։ | ||
+ | |||
+ | Գրեթե նույն դիտողությունները կիրառելի են նաև միևնույն մեծ խմբի սահմաններում եղած կազմվածքի զանազան աստիճանների համեմատության վերաբերմամբ, օրինակ, երբ ողնաշարավորների մեջ մենք հանդիպում ենք միաժամանակ կաթնասուններին և ձկներին, երբ կաթնասունների մեջ հանդիպում ենք մարդուն և բադակտուցին, ձկների մեջ՝ շնաձկանը և նշտարաձկանը (Amphioxus). վերջինս իր կազմվածքի պարզությամբ մոտենում է արդեն անողնաշարավորներին։ Բայց հազիվ թե կան փոխադարձ մրցման դեպքեր կաթնասունների և ձկների միջև, կաթնասունների ամբողջ դասի կամ նրա մի քանի ներկայացուցիչների կողմից կազմվածքի ամենաբարձր սահմանին հասնելը չէր ստիպի նրանց գրավելու ձկների տեղը։ Ֆիզիոլոգները ենթադրում են, որ ուղեղի բարձրագույն գործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի նա ողողվի տաք արյունով, և դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է օդային շնչառություն, ուրեմն ջրում ապրող տաքարյուն կաթնասունները ստիպված են շնչելու համար շարունակ ջրից դուրս ցցվել, որը վնաս է իրենց։ Ձկների վերաբերմամբ կարելի է ասել, որ շնաձուկը չէր ձգտի փոխարինել նշտարաձկանը, որովհետև վերջինս, ինչպես ինձ հայտնում է Ֆրից Մյուլլերը, Բրազիլիայի անպտուղ ավազուտ ափերում ունի միայն մի ուղեկից և մրցակից՝ մի ինչ որ անոմալ օղակավոր որդ։ Կաթնասունների երեք ամենապարզ կարգերը՝ պարկավորները, թերատամնավորները և կրծողները, ապրում են Հարավային Ամերիկայում բազմաթիվ կապիկների հետ միասին և, ամենայն հավանականությամբ, քիչ են շփվում իրար հետ։ Թեև էակների կազմվածքը ամբողջությամբ վերցրած ամբողջ աշխարհում առաջ է շարժվել և շարունակում է առաջ շարժվել, այնուամենայնիվ օրգանական սանդուղքը միշտ կներկայացնի կատարելագործության տարբեր աստիճաններ, որովհետև ամբողջ դասերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների բարձր զարգացումը իր հետ չի բերում այն խմբերի անխուսափելի կերպով մահաջնջում, որոնց հետ նրանք անմիջականորեն չեն մրցում։ Որոշ դեպքերում, ինչպես կտեսնենք հետագայում, ցածր կազմվածքով ձևերը, ըստ երևույթին, պահպանվել են մինչև այժմ այն հանգամանքի շնորհիվ, որ նրանք ապրել են բոլորովին բացառիկ և մեկուսացած բնակավայրերում, որտեղ ենթարկվել են ավելի քիչ անողոք մրցության և որտեղ նրանց փոքրաթիվ լինելը թուլացրել է բարենպաստ փոփոխությունների առաջացման հավանականությունները։ | ||
+ | |||
+ | Ի վերջո ես կարծում եմ, որ ցածր կազմվածք ունեցող բազմաթիվ ձևերի գոյությունը ներկայումս բացատրվում է զանազան պատճառներով։ Որոշ դեպքերում կարող էին բոլորովին երևան չգալ բարենպաստ փոփոխություններ կամ անհատական շեղումներ, որոնց վրա կարողանար ներգործել բնական ընտրությունը և կուտակել նրանց։ Ամենայն հավանականությամբ կան նաև այնպիսի դեպքեր, երբ ժամանակ չի եղել հասնելու կատարելության հնարավոր բարձրագույն սահմանին։ Մի քանի հազվագյուտ դեպքերում երևան է եկել այն, որը կարելի է անվանել կազմվածքի հետադիմություն։ Բայց գլխավոր պատճառը այն փաստի մեջ է, որ շատ պարզ կենսապայմաններում բարձր կազմվածքը ոչ մի ծառայություն չէր մատուցի, թերևս նույնիսկ վատ ծառայություն մատուցեր, որովհետև իր քնքշության պատճառով ավելի ենթակա կլիներ վնասվելու և փչանալու։ | ||
+ | |||
+ | Եթե մեր հայացքները դարձնենք դեպի կյանքի արշալույսը, երբ, կարելի է կարծել, բոլոր օրգանիզմները ունեցել են ամենապարզ կառուցվածքը, ապա հարց է առաջանում, ինչպե՞ս կարող էին արվել առաջին քայլերը մարմնամասերի կատարելագործման և դիֆերենցման ուղիով։ Հերբերտ Սպենսերը հավանորեն կպատասխաներ, որ հենց որ միաբջիջ օրգանիզմը աճման և բաժանման հետևանքով դառել է բազմաբջիջ կամ ամրացել է այն մակերևույթին, որի վրա նա գտնվում է, ապա իսկույն ևեթ իր ներգործությունն է ցուցաբերել Սպենսերի ձևակերպած օրենքը, որ «ամեն կարգի հոմոլոգ միավորները այնքան ավելի շատ են դիֆերենցվում, որքան ավելի բազմազան են դառնում նրանց առնչությունները իրենց վրա ներգործող ուժերի հետ»։ Բայց քանի որ մենք փաստեր չունենք, որոնցով կարողանայինք ղեկավարվել, ուստի այդ առթիվ մտահայեցողությունը համարյա ապարդյուն կլիներ։ Սակայն սխալ կլիներ ենթադրել, թե ո՛չ գոյության կռիվը, ո՛չ էլ նրանից բխող բնական ընտրությունը չէին կարող դրսևորվել մինչև շատ ձևերի երևան գալը. մեկուսացած վայրում ապրող միայնակ տեսակի մեջ եղած փոփոխությունները կարող էին օգտակար լինել և այդպիսով կարող էր փոփոխվել անհատների ամբողջ բազմությունը կամ կարող էին առաջանալ երկու տարբեր ձևեր։ | ||
+ | |||
+ | Բայց, ինչպես ես արդեն նկատել եմ իմ ներածության վերջում, ոչ ոք չպետք է զարմանա, որ տեսակների ծագման հարցում շատ բան դեռ մնում է չպարզաբանված,— բավական է միայն, որ ի նկատի առնենք մեր տգիտության խորությունը այս աշխարհի այժմյան, առավել ևս անցյալում ապրողների փոխհարաբերությունների վերաբերմամբ։ | ||
+ | |||
+ | ===ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ<ref>Հատկանիշների մերձեցումը կամ մոտեցումը հաճախ նշվում է «կոնվերգենցիա» տերմինով։— ''Խմբ.։''</ref>=== | ||
+ | |||
+ | Միստր Հ. Կ. Ուոտսոնը կարծում է, որ ես չափազանցրել եմ հատկանիշների տարամիտման սկզբունքի նշանակությունը (որն այնուամենայնիվ, ըստ երևույթին, նա ընդունում է), և մատնանշում է այն, որ հատկանիշների մերձեցումը կամ մոտեցումը նույնպես որոշ դեր է խաղացել։ Եթե տարբեր, թեպետ և մերձավոր, սեռերի պատկանող երկու տեսակներից ամեն մեկն իր հերթին առաջացրել է բազմաթիվ նոր, միմյանցից հեռացող ձևեր, ապա կարելի է ընդունել, որ այդ ձևերից մի քանիսը կարող էին այնքան մոտենալ մեկը մյուսին, որ հարկավոր կլիներ նրանց մտցնել մի ընդհանուր սեռի մեջ. այնպես որ երկու տարբեր սեռերի հաջորդները կմիաձուլվեին ու կկազմեին մի սեռ։ Սակայն չափազանց անմտածված կլիներ, եթե մենք ուզենայինք միմյանց շատ հեռու կանգնած ձևերի փոփոխված հաջորդների մեջ կառուցվածքի ընդհանուր և մոտ նմանությունը վերագրել մերձեցմանը։ Բյուրեղի ձևը որոշվում է բացառապես մոլեկուլային ուժերի խաղով, և դրա համար զարմանալի չէ, եթե տարբեր նյութեր երբեմն ընդունում են նման ձևեր։ Օրգանական էակների վերաբերմամբ մենք չպետք է աչքաթող անենք, որ յուրաքանչյուրի ձևը կախված է ամենաբարդ հարաբերակցությունների անսահման ամբողջությունից, այն փոփոխությունների առաջացումից, որոնց պատճառներն այնքան բարդ են, որ նրանց հետամուտ լինելը նույնիսկ անհնարին է, այն փոփոխությունների բնույթից, որոնք պահպանվել են կամ ընտրվել են, իսկ դրանք բնորոշվում են շրջապատող ֆիզիկական պայմաններով և առավել ևս այն օրգանիզմներով, որոնց հետ նրանք ստիպված էին մրցման մեջ մտնելու և, վերջապես, նախնիքների անսահման շարքում ձեռք բերված ժառանգականությունից (հենց իր բնույթով անհաստատ էլեմենտից), որոնց ձևերն իրենց հերթին որոշվել են նույնպիսի բարդ պայմաններով։ Բոլորովին անհավատալի է այն ենթադրությունը, որ նախապես խիստ կերպով միմյանցից տարբերվող երկու օրգանիզմների հաջորդները կարող են իրար այն աստիճան մոտենալ, որի հետևանքով նրանց կազմվածքները գրեթե լիակատար նմանության հասնեին։ Եթե որևէ նման բան պատահեր, ապա մենք այդ միևնույն ձևին կհանդիպեինք իրարից շատ հեռու գտնվող երկրաբանական ֆորմացիաներում՝ անկախ գենետիկական կապից։ Բայց երկրաբանությունը այդպիսի ենթադրության դեմ է վկայում։ | ||
+ | |||
+ | Միստր Ուոտսոնը նաև առարկել է, որ բնական ընտրության տևական ներգործությունը հատկանիշների տարամիտման սկզբունքի հետ միասին պետք է առաջ բերեին տեսակային ձևերի թվի անսահմանափակ ավելացում։ Քանի դեռ խոսքը վերաբերում է միմիայն անօրգանական պայմաններից ունեցած կախմանը, ապա հավանական է թվում, որ տեսակների մի որոշ բավարար քանակություն շուտով հարմարված կլինի բոլոր իրարից խիստ տարբերվող ջերմության, խոնավության և այլ պայմաններին, բայց ես միանգամայն ընդունում եմ, որ օրգանիզմների միջև փոխհարաբերություններն ավելի կարևոր դեր են կատարում, իսկ քանի որ տեսակների թիվը յուրաքանչյուր երկրում ժամանակի ընթացքում ավելանում է, ապա և կյանքի օրգանական պայմանները պետք է ավելի և ավելի բարդանան։ Ուրեմն, առաջին հայացքից ակներև է թվում, թե կառուցվածքի մեջ օգտակար զանազանակերպության ձգտելու համար սահման չկա, հետևաբար և սահման չունի այն տեսակների թիվը, որոնք կարող են առաջանալ։ Մենք չգիտենք նույնիսկ ձևերով ամենից ավելի հարուստ մարզերի մասին, թե արդյոք նրանք լիովին ծայր աստիճան հագեցած են տեսակներով, տեսակների զարմանալի քանակություն ունեցող Բարեհուսո հրվանդանի վրա և Ավստրալիայում եվրոպական շատ բույսեր կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել։ Բայց երկրաբանությունը մեզ ուսուցանում է, որ երրորդային դարաշրջանի սկզբից խեցիների տեսակների թիվը, իսկ նրա կեսից սկսած նաև կաթնասունների թիվը շատ քիչ է ավելացել կամ նույնիսկ բոլորովին չի ավելացել։ Իսկ ի՞նչն է սահման դնում տեսակների թվի անսահման ավելացմանը։ Կյանքերի այն քանակությունը (այդ ասելով ես չեմ հասկանում տեսակային ձևերի թիվը), որ կարող է պահպանվել մի որոշ տարածության վրա, պետք է սահման ունենա, որովհետև նա մեծ չափով կախված է ֆիզիկական պայմաններից, ուրեմն, եթե այդ տարածությունը բնակված է շատ բազմաքանակ տեսակներով, այդ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կամ գրեթե յուրաքանչյուրը կարող է ունենալ միայն աննշան թվով անհատներ, իսկ այդպիսի տեսակները կենթարկվեն ոչնչացման կլիմայական պայմանների կամ թշնամիների թվի պատահական տատանումների հետևանքով։ Այդպիսի դեպքերում ոչնչացման պրոցեսը պետք է շատ արագ ընթանա, մինչդեռ նոր տեսակների առաջացումը միշտ պետք է չափազանց դանդաղ կատարվի։ Պատկերացրեք մի ծայրահեղ դեպք, որ Անգլիայում լինեին նույնքան տեսակներ, որքան որ անհատներ կան, և առաջին դաժան ձմեռը կամ չոր ամառը կոչնչացներ հազարավոր ու հազարավոր տեսակներ։ Սակավանդամ տեսակները (իսկ նրանց թվի անսահման աճման դեպքում բոլոր տեսակները դառնում են սակավանդամ) բազմիցս պարզաբանված սկզբունքի հիման վրա մի որոշ ժամանակաշրջանում առաջացնում են քիչ օգտակար փոփոխություններ։ Ուրեմն, նոր տեսակների սկզբնավորման բուն պրոցեսը կարգելակվի։ Եթե որևէ տեսակ դառնում է շատ սակավանդամ, այդ դեպքում ազգակցության մոտ աստիճաններում կատարվող խաչաձևումը կօժանդակի նրա ոչնչացմանը„ մի քանի հեղինակներ հայտնել են այն կարծիքը, թե այդ պատճառով է բացատրվում զուբրի այլասերվելը Լիտվիայում, եղջերվինը՝ Շոտլանդիայում, արջինը՝ Նորվեգիայում և այլն։ Վերջապես, և դա, ես կարծում եմ, գլխավոր հանգամանքն է, որ տիրապետող տեսակը, որ իր բնակության մարզում արդեն հաղթել է շատ մրցակիցների, կձգտի ավելի ևս լայն կերպով տարածվելու և դուրս մղելու նաև այլ ձևեր։ Ալֆոնս դը Կանդոլը ցույց է տվել, որ լայն տարածված տեսակները սովորաբար ցուցաբերում են '''շատ լայն''' տարածվելու ձգտում. հետևաբար, նրանք կձգտեն փոխարինել և ոչնչացնել մի քանի տեսակներ մի քանի մարզերում և այսպիսով կարգելակեն տեսակային ձևերի անսահման ավելացումը երկրի վրա։ Հուկերը վերջերս ցույց է տվել, որ Ավստրալիայի հարավ-արևելյան անկյունում, որտեղ, ըստ երևույթին, երևացել են շատ եկվորներ աշխարհիս զանազան ծայրերից, ավստրալիական էնդեմիկ տեսակները զգալիորեն նվազել են թվով։ Ես հանձն չեմ առնի ասելու, թե այդ զանազան կշռադատումներին ինչ ուժ պետք է վերադրել, բայց այդ հանգամանքները միասին վերցրած պետք է սահմանափակին յուրաքանչյուր երկրում տեսակային ձևերի թիվն անսահման ավելացնելու ձգտումը։ | ||
+ | |||
+ | ===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԼԽԻՑ=== | ||
+ | |||
+ | Եթե փոփոխվող կենսապայմաններում օրգանական էակները կարող են հասնել անհատական շեղումների իրենց կազմվածքի գրեթե ամեն մի մասում, իսկ այդ ժխտել անհնարին է. եթե երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու հետևանքով սկսվում է կյանքի համար մղվող մի դաժան կռիվ բոլոր հասակներում, տարվա բոլոր եղանակներին, իսկ այդ, իհարկե, անհնարին է վիճարկել. նմանապես եթե հիշենք օրգանիզմների անսահմանորեն բարդ հարաբերությունները ինչպես միմյանց հետ, այնպես էլ կենսապայմանների հետ և այղ հարաբերություններից ծագում առնող կառուցվածքի ներքին կերտվածքի և սովորությունների օգտակար առանձնահատկությունների անսահման բարդությունը,— եթե այդ բոլորը ուշադրության առնենք, ապա չափազանց անհավատալի կլինի, որ երբեք հանդես չեն եկել շեղումներ, որոնք օգտակար են դրանցով օժտված օրգանիզմներին, ճիշտ այնպես, ինչպես առաջացել են մարդու համար օգտակար շեղումները։ Բայց եթե երբևիցե երևան են գալիս որևէ օրգանիզմի համար օգտակար շեղումներ, այդ դեպքում դրանցով օժտված օրգանիզմները, իհարկե, ավելի շատ շանսեր կունենան պահպանվելու գոյության կռվում, իսկ ժառանգականության հզոր սկզբունքի շնորհիվ նրանք կձգտեն այդ շեղումները փոխանցել իրենց հաջորդներին։ Ամենահարմարվածների պահպանվելու կամ գերապրելու այդ սկզբունքը ես անվանել եմ բնական ընտրություն։ Դա տանում է յուրաքանչյուր էակի դեպի կատարելագործություն նրա կյանքի օրգանական և անօրգանական պայմանների վերաբերմամբ և, հետևաբար, մեծ մասամբ նաև դեպի այն, որը կարելի է համարել կազմվածքի ավելի բարձր աստիճանի վրա բարձրանալ։ Բայց և այնպես պարզ կազմվածք ունեցող ստորին ձևերը երկար ժամանակ կպահպանվեն, եթե միայն նրանք լավ հարմարված են իրենց պարզ կենսապայմաններին։ | ||
+ | |||
+ | Բնական ընտրությունը հատկությունների ժառանգման սկզբունքի հիման վրա համապատասխան հասակում կարող է փոփոխել ձուն, սերմը կամ ոչ բոլորովին զարգացած օրգանիզմը ճիշտ այնպես, ինչպես և հասուն օրգանիզմը։ Շատ կենդանիների վերաբերմամբ սեռական ընտրությունը հավանորեն օժանդակել է սովորական ընտրությանը, ապահովելով ամենաուժեղ և ամենից լավ հարմարված արուներից բազմաթիվ հաջորդների առաջացումը։ Սեռական ընտրությունը զարգացնում է նաև հատկանիշներ, որոնք օգտակար են բացառապես միայն արուներին՝ մյուս արուների դեմ կռվի կամ մրցության ընթացքում, և այդ հատկանիշները, նայած թե ինչ ուղղությամբ է արտահայտվում ժառանգականությունը, պետք է փոխանցվեն երկու սեռերին կամ միայն մեկին։ | ||
+ | |||
+ | Այն մասին, թե արդյոք իրոք բնական ընտրությունը նման ձևով ազդել է կյանքի բազմազան ձևերի վրա, հարմարեցնելով նրանց իրենց բնակավայրի և գոյության բազմապիսի պայմաններին, կարելի է դատել հաջորդ գլուխներում բերվող ապացույցների ընդհանուր բովանդակությունից և գումարից։ Բայց մենք արդեն տեսանք, որ բնական ընտրությունը իր հետ բերում է մահաջնջում, իսկ թե ինչպիսի հսկայական դեր է կատարել մահաջնջումը օրգանական աշխարհի պատմության մեջ, այդ մասին պարզորոշ կերպով վկայում է երկրաբանությունը։ Բնական ընտրությունը առաջ է բերում նաև հատկանիշների տարամիտում, որովհետև օրգանական էակները ինչքան ավելի շատ են տարբերվում կառուցվածքով, ներքին կերտվածքով և սովորություններով, այնքան նրանք ավելի մեծ թվով կարող են գոյություն ունենալ տվյալ տարածության վրա, որի ապացույցը մենք կարող ենք գտնել, ուշադրություն դարձնելով որևէ փոքրիկ հողակտորի օրգանական բնակչության վրա և օտար երկրում նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կազմի վրա։ Հետևապես, որևէ մի տեսակի հաջորդների փոփոխության պրոցեսի ընթացքում և իրենց թիվը ավելացնելու ձգտող բոլոր տեսակների միջև մղվող անընդհատ կռվում որքան ավելի բազմազան կլինեն այդ հաջորդները, այնքան նրանք ավելի հաջողության շանսեր կունենան գոյության կռվում։ Այսպիսով, միևնույն տեսակի տարատեսակները զանազանող փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ ու հասնել տեսակային և նույնիսկ սեռային տարբերությունների աստիճանի։ | ||
+ | |||
+ | Մենք համոզվեցինք, որ տվյալ դասի մեծ սեռերին պատկանող սովորական, լայնորեն տարածված և հեռու վայրերում տարաբնակված տեսակները ավելի շատ են փոփոխվում. նրանք կձգտեն իրենց փոխոխված հետնորդներին հաղորդել այն գերազանցությունը, որը նրանց դարձնում է տիրապետող իրենց երկրում։ Բնական ընտրությունը, ինչպես հենց նոր նկատեցինք, առաջ է բերում տարամիտում և կյանքի ավելի քիչ կատարելագործված ու միջանկյալ ձևերի զգալի ոչնչացում։ Ելնելով այս սկզբունքներից, հեշտությամբ կարելի է բացատրել նաև ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր դասի անհամար օրգանական էակների միջև, այսպես կոչված, ազգակցության և սովորաբար լավ նկատելի տարբերությունների բնույթը։ Այն փաստը, որ մենք չենք նկատում, այնքան նա սովորական է, իսկապես զարմանալի է, որ բոլոր կենդանիներն ու բույսերը տարածության և ժամանակի մեջ կապված են միմյանց հետ՝ կազմելով մեկը մյուսին ստորադասված խմբեր, և ընդսմին այնպիսի ձևով, ինչպես մենք այդ նկատում ենք ամեն մի քայլափոխում, այն է, որ միևնույն տեսակի տարատեսակները ամենից ավելի սերտորեն են կապված միմյանց հետ. ավելի քիչ սերտ և ավելի քիչ հավասարաչափ կերպով են կապված միմյանց հետ միևնույն սեռի տեսակները, որոնք կազմում են սեկցիաներ և ենթասեռեր. ավելի ևս պակաս մոտիկությամբ միմյանց հետ կապված են տարբեր սեռերի տեսակները և, վերջապես, սեռերը, որ ներկայացնում են փոխադարձ մոտիկության տարբեր աստիճաններ, որոնք արտահայտվում են ենթաընտանիքներով, ընտանիքներով, կարգերով, ենթադասերով և դասերով։ Զանազան ստորադասված խմբերը մի դասի սահմաններում չեն կարող դասավորվել ուղղագիծ շարքով, այլ խմբվում են որոշ կետերի շուրջը, որոնք իրենց հերթին դասավորվում են այլ կետերի շուրջը, և այսպես համարյա անվերջ շրջաններով։ Եթե տեսակները ստեղծված լինեին մեկը մյուսից անկախ կերպով, ապա անհնարին կլիներ այդպիսի դասակարգության համար բացատրություն գտնել, բայց նա բացատրվում է ժառանգականությամբ և բնական ընտրության բարդ ներգործությամբ, որը առաջ է բերում մահաջնջում և հատկանիշների տարամիտում, ինչպես այդ ցույց է տրված մեր աղյուսակի վրա։ | ||
+ | |||
+ | Միևնույն դասին պատկանող բոլոր էակների ազգակցությունը երբեմն պատկերում են մեծ ծառի ձևով։ Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը շատ համապատասխանում է ճշմարտությանը։ Կանաչ ճյուղերը բացվող բողբոջներով ներկայացնում են ապրող տեսակներին, իսկ նախորդ տարիների ճյուղերը համապատասխանում են մահաջնջված տեսակների երկար շարքին։ Յուրաքանչյուր տարի աճող ճյուղերը աշխատել են առաջացնել ընձյուղներ բոլոր ուղղություններով և անցնել ու խեղդել հարևան ընձյուղներին և ճյուղերին, ճիշտ այդպես էլ տեսակները և տեսակների խմբերը բոլոր ժամանակներում գոյության մեծ կռվում հաղթահարել են մյուս տեսակներին։ Բնի ճյուղավորոլթյունները, որոնք իրենց ծայրերում բաժանվում են սկզբում փոքրիկ ճյուղերի, իսկ հետո ավելի ու ավելի մանրիկ ճյուղերի, մի ժամանակ իրենք էլ, երբ ծառը դեռ մատաղ էր, եղել են բողբոջներով ծածկված ընձյուղներ. իսկ առաջվա և այժմյան բողբոջների միջև ճյուղավորվող ընձյուղների միջոցով եղած կապը հիանալի կերպով մեզ ներկայացնում է ապրող և մահաջնջված տեսակների դասակարգությունը, որը նրանց միացնում է խմբերում, որոնք ստորադասվում են այլ խմբերի։ Այն շատ ընձյուղներից, որոնք դուրս էին եկել այն ժամանակ, երբ ծառը դեռ բուն չէր տվել, թերևս ընդամենը երկուսը կամ երեքը պահպանվել են և աճել ու դարձել են մեծ ճյուղեր, որոնց վրա նստած են մնացած ճյուղերը, նույնն է տեղի ունեցել վաղուց անցած երկրաբանական դարաշրջաններում ապրած տեսակների հետ, նրանցից միայն քչերն են իրենցից հետո թողել դեռևս ապրող փոփոխված հաջորդներ։ Այդ ծառի կյանքի սկզբից շատ ոստեր ու ճյուղեր են չորացել ու թափվել, այդ թափված զանազան մեծության ճյուղերը ներկայացնում են ամբողջ կարգեր, ընտանիքներ և սեռեր, որոնք այժմ չունեն կենդանի ներկայացուցիչներ և մեզ հայտնի են միայն բրածո մնացորդներով։ Եվ ինչպես այստեղ որոշ տեղերում, հին ճյուղերի միջև երկճյուղավորման տեղում, նշվում է վտիտ մի ընձյուղ, որը պատահականության շնորհիվ ողջ է մնացել և շարունակում է իր ծայրին կանաչ մնալ, այդպես էլ որևէ բադակտուց կամ լեպիդոսիրեն, որը հավանորեն պաշտպանված բնակավայրի շնորհիվ փրկվել է օրհասական կռվից, իր ազգակցությամբ որոշ չափով միացնում է կյանքի երկու մեծ ճյուղեր։ Ինչպես որ բողբոջները աճման շնորհիվ սկիզբ են տալիս նոր բողբոջների, իսկ սրանք, եթե միայն նրանք բավականաչափ ուժեղ են, դառնում են ընձյուղներ, որոնք ճյուղավորվելով ծածկում և խեղդում են հյուծված շատ ճյուղեր, այդպես էլ, կարծում եմ, եղել է վերարտադրության շնորհիվ նաև կյանքի մեծ ծառը, որն իր մեռած թափված ճյուղերով լցրել է երկրի կեղևը և նրա մակերեսը ծածկում է իր հավետ ճյուղավորվող և հավետ հրաշալի ճյուղավորություններով։ | ||
15:49, 28 Հունվարի 2017-ի տարբերակ
հեղինակ՝ Չարլզ Դարվին |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
կամ
ՀԱՐՄԱՐՎԱԾ ՑԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ
- «Բայց նյութական աշխարհի վերաբերմամբ մենք կարող ենք ընդունել, համենայն դեպս, հետևյալը, մենք կարող ենք տեսնել, որ երևույթներն առաջանում են ոչ թե յուրաքանչյուր առանձին դեպքում իր ազդեցությունը գործող աստվածային ուժի առանձին միջամտություններից, այլ ընդհանուր օրենքների հաստատումից»։
- ՈՒԵՎԵԼԼ։ Բրիջուոտերյան տրակտատ
- ՈՒԵՎԵԼԼ։ Բրիջուոտերյան տրակտատ
- «Բնական» բառի միակ որոշակի նշանակությունն է՝ հաստատված, սահմանված կամ կարգավորված, որովհետև արդյոք բնական չէ՞ այն, ինչ պահանջում կամ ենթադրում է բանականությամբ արդարացվող մի ազդակ, որը նրան անում է այդպիսին, այսինքն՝ նրա կողմից իրագործվում է մշտապես կամ սահմանված ժամանակում, ճիշտ այնպես, ինչպես գերբնականը կամ հրաշագործականը — այն, որ իրագործվում է նրա կողմից միայն մեկ անգամ»։
- ԲԵՏԼԵՐ։ Հայտնության կրոնի անալոգիան
- ԲԵՏԼԵՐ։ Հայտնության կրոնի անալոգիան
- «Ուստի եզրակացնում ենք, որ ոչ մի մարդ, սխալ կերպով գերագնահատելով առողջ դատողությունը կամ ոչ ճիշտ հասկանալով չափավորությունը, չպետք է կարծի կամ պնդի, թե մարդը աստվածային խոսքի գրքի կամ աստծու ստեղծագործության գրքի, աստվածաբանության կամ փիլիսոփայության հետազոտության կամ ուսումնասիրության մեջ կարող է չափազանց խորը թափանցել. բայց մարդիկ թող ավելի շատ ձգտեն անսահման կատարելագործության կամ հաջողությունների թե՛ մեկում և թե՛ մյուսում»։
- ԲԵԿՈՆ։ Գիտության առաջադիմությունը
- «Բայց նյութական աշխարհի վերաբերմամբ մենք կարող ենք ընդունել, համենայն դեպս, հետևյալը, մենք կարող ենք տեսնել, որ երևույթներն առաջանում են ոչ թե յուրաքանչյուր առանձին դեպքում իր ազդեցությունը գործող աստվածային ուժի առանձին միջամտություններից, այլ ընդհանուր օրենքների հաստատումից»։
Բովանդակություն
- 1 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԵՂԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼԸ
- 2 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- 3 ԳԼՈՒԽ I։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԵՑՄԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
- 3.1 ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
- 3.2 ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐԱԲԵՐԱԿՑԱԿԱՆ (ԿՈՌԵԼՅԱՏԻՎ) ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 3.3 ԸՆՏԱՆԵՑՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԸ, ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԵՑՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՄԵԿ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ
- 3.4 ԸՆՏԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՑԵՂԵՐԸ, ՆՐԱՆՑ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- 3.5 ՀՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ, ՆՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
- 3.6 ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
- 3.7 ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
- 4 ԳԼՈՒԽ II։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
- 4.1 ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 4.2 ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐ
- 4.3 ԼԱՅՆ ՏԱՐԱԲՆԱԿՎԱԾ, ՏԱՐԱԾՎԱԾ Եվ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ
- 4.4 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ, ՔԱՆ ՓՈՔՐ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
- 4.5 ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ
- 4.6 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 5 ԳԼՈՒԽ III։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ
- 5.1 «ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՄՆ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ
- 5.2 ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ
- 5.3 ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ
- 5.4 ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ
- 5.5 ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀԱՄԱՌ է, ԵՐԲ ԱՅՆ ՏԵՂԻ է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
- 6 ԳԼՈՒԽ IV։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐՈՒՄԸ
- 6.1 ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
- 6.2 ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿՆԵՐ
- 6.3 ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
- 6.4 ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՁԵՎԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ
- 6.5 ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐ ՊԱՏՃԱՌՈՒՄ է ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- 6.6 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ
- 6.7 ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱՀՈՐ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ[43]
- 6.8 ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ է ՀԱՍՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ
- 6.9 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ[44]
- 6.10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԼԽԻՑ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԵՂԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼԸ
Այստեղ մի համառոտ ակնարկ կտամ տեսակների ծագման վերաբերմամբ եղած գիտական հայացքի հաջողությունների մասին։ Մինչև վերջին ժամանակներս բնախույզների զգալի մեծամասնությունը համոզված էր, որ տեսակները ներկայացնում են մի ինչ որ անշարժ բան և ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Շնորհալի շատ հեղինակներ վարպետորեն պաշտպանել են այդ տեսակետը։ Մյուս կողմից, սակավաթիվ բնախույզներ կարծում էին, որ տեսակները ենթարկվում են փոփոխության և որ գոյություն ունեցող կենսաձևերը սովորական սաղմնավորման միջոցով սերվել են առաջներում գոյություն ունեցած ձևերից։ Կանգ չառնելով այդ իմաստով արված անորոշ ակնարկների վրա, որոնք հանդիպում են դասական գրողների մոտ[1], պետք է ընդունել, որ նորագույն ժամանակների գրողներից այդ հարցը իսկական գիտական ոգով առաջին անգամ քննության առնողը եղել է Բյուֆոնը։ Բայց քանի որ նրա կարծիքները մեծ տատանումների են ենթարկվել և քանի որ նա չի շոշափել այն պատճառները կամ ուղիները, որոնց միջոցով կատարվում էր տեսակների այդ ձևափոխումը, ես այստեղ մանրամասնությունների մեջ չեմ կարող մտնել։
Լամարկը առաջինն էր, որի եզրակացությունները այդ հարցի վերաբերմամբ իրենց վրա ուշադրություն գրավեցին։ Այդ, իրավամբ հռչակավոր գիտնականը առաջին անգամ շարադրեց իր հայացքները 1801 թվականին, նա զգալիորեն ընդարձակեց դրանք 1809 թվականին իր «Philosophie Zoologique» մեջ[2] և ավելի ևս ուշ՝ 1815 թ. իր «Histoire Naturelle des Animaux sans vertébres»-ի առաջաբանում[3]։ Այդ աշխատություններում նա պաշտպանում է այն տեսակետը, որ բոլոր տեսակները, ներառյալ մարդը, ծագում են առել այլ տեսակներից։ Նա մեծ ծառայություն մատուցեց, առաջինը նա սևեռեց ընդհանուրի ուշադրությունը այն ենթադրության հավանականության վրա, որ բոլոր փոփոխությունները օրգանական աշխարհում, ինչպես նաև անօրգանականում, տեղի են ունեցել բնության օրենքների հիման վրա, այլ ոչ թե հրաշագործ միջամտության հետևանքով։ Լամարկը, ըստ երևույթին, տեսակների աստիճանական փոփոխության մասին եզրակացրել է այն դժվարությունների հիման վրա, որոնք զգացվում են տեսակը տարատեսակից զանազանելիս, որոշ խմբերի ներկայացուցիչների միջև գրեթե անզգալի անցումների հիման վրա և ընտանեցված կենդանիների և կուլտուրական բույսերի համանմանության հիման վրա։ Ինչ վերաբերում է փոփոխություններ առաջացնող պատճառներին, ապա նա դրանք վերագրում էր մասամբ ֆիզիկական պայմանների անմիջական ազդեցությանը, մասամբ արդեն գոյություն ունեցող ձևերի միջև խաչաձևմանը, բայց գլխավորապես օրգանների վարժեցման կամ ոչ վարժեցման, այսինքն՝ սովորությանը։ Այս վերջին գործոնին նա, ըստ երևույթին, վերադրում էր բնության մեջ հանդիպող բոլոր հիանալի հարմարումները, ինչպիսին է ծառերի տերևներն ուտող ընձուղտի վիզը։ Բայց նա հավատում էր նաև պրոգրեսիվ զարգացման օրենքի գոյությանը, իսկ որովհետև այդ օրենքի ուժով բոլոր կենդանի էակները ձգտում են կատարելագործման, ապա ժամանակակից դարաշրջանում նաև պարզագույն ձևերի գոյությունը բացատրելու համար նա ընդունում էր նրանց ինքնածնությունը[4]։
Ժոֆֆրուա Սենտ-Իլերը, ինչպես երևում է նրա «Կենսագրական»-ից, որ գրել է նրա որդին, դեռ 1795 թ. կարծում էր, որ այսպես կոչված տեսակները միայն մեկ ընդհանուր տիպից զանազան շեղումներ են։ Բայց միայն 1828 թ. նա մամուլում հայտնեց իր համոզմունքը, որ աշխարհի հենց սկզբից ձևերը անփոփոխ չեն մնացել։ Ժոֆֆրուան փոփոխությունների գլխավոր պատճառը տեսնում էր գոյության պայմաններում կամ, ինչպես ինքն է արտահայտվել «le monte ambient»[5]։ Նա զգույշ էր իր եզրակացություններում և չէր կարծում, որ գոյություն ունեցող տեսակները շարունակում են փոփոխվել, իսկ նրա որդու խոսքերով «c’est donc սո problème à reserver entièrement a l’avienir, supposé même que l’avenir doive avoir prise sur lui»[6].
1813 թվականին դոկտոր Վ. Ս. Ուելսը թագավորական ընկերությունում մի հաղորդում կարդաց «Սպիտակ ցեղին պատկանող մի կնոջ մասին, որի մաշկի մի մասը նման էր նեգրերի մաշկին», բայց այդ հոդվածը չտպագրվեց մինչև նրա «Երկու հետազոտություն՝ ցեղի մասին և պարզ տեսողության մասին» հռչակավոր աշխատության լույս տեսնելը, այն է՝ 1818 թվականին։ Այդ հետազոտության մեջ նա որոշակիորեն ընդունում է բնական ընտրության սկզբունքը և այդ սկզբունքը ընդունողներից առաջինն է. բայց Ուելսը այն ընդունում է միայն մարդկային ցեղերի համար՝ այն էլ միայն մի քանի հատկանիշների վերաբերմամբ։ Մատնանշելով, որ նեգրերը, և մուլատները, ըստ երևույթին, արևադարձային որոշ հիվանդությունների չեն ենթարկվում, նա նշում է, որ բոլոր կենդանիները աննշան փոփոխությունների հակում ունեն, և գյուղական տնտեսատերերը իրենց ընտանի անասուններին բարելավում են ընտրության միջոցով, և վերջապես, ավելացնում է. «Այն, ինչ վերջին դեպքում ձեռք է բերվում արհեստականորեն, հավանորեն նույնպիսի հաջողությամբ, թեև ավելի դանդաղ, կատարվում է բնության մեջ, իրենց բնակավայրերին հարմարված մարդկային տարատեսակների առաջացման պրոցեսում։ Մարդու այն պատահական տարատեսակներից, որոնք երևան են եկել միջին Աֆրիկայի նոսր, ցրված բնակչության մեջ, որևէ մեկը գուցե մնացածներից ավելի լավ հարմարված է տեղական հիվանդություններին դիմանալու տեսակետից։
Հետևաբար, այդ ցեղը կբազմանա, մինչդեռ մյուսները կնվազեն ոչ միայն հիվանդություններին դիմադրելու անընդունակության պատճառով, այլև իրենցից ավելի հզոր հարևանների հետ մրցելու հնարավորություն չունենալու հետևանքով։ Այդ ավելի հզոր ցեղի գույնը, ասվածի հիման վրա, կլինի սև։ Բայց քանի որ տարատեսակներ առաջացնելու այդ ձգտումը պահպանվում է, ուստի հետևանքը այն կլինի, որ կառաջանա ավելի ու ավելի մգագույն ցեղ, և որովհետև ամենամուգը ամենից լավ հարմարված կլինի կլիմայական պայմաններին, ապա նա էլ կդառնա գերակշռող, եթե ոչ միակ ցեղը այն երկրում, որտեղ նա երևան է եկել»։ Այնուհետև նա իր հայացքները տարածում է նաև ավելի ցուրտ երկրներում ապրող սպիտակների վրա։ Ես այդ ցուցումների համար պարտական եմ Միացյալ նահանգներում ապրող մ-ր Ռոուլեին, որը մ-ր Բրեսի միջոցով իմ ուշադրությունը հրավիրեց Ուելսի աշխատությունների վրա։
Մեծարգո Վ. Հերբերտը, հետագայում Մանչեստերի դեկանը, 1822 թվականին իր «Horticultural Transactions»-ի[7] չորրորդ հատորում և իր «Ամարիլազգիներ» աշխատությունում (1837 թ., էջ 19, 339) հայտնում է իր համոզմունքը, որ «պարտիզագործական փորձերը անհերքելի կերպով հաստատում են այն դրույթը, որ բուսաբանական տեսակները միայն բարձր կարգի, բայց ավելի մնայուն տարատեսակներ են»։ Նա այդ հայացքը տարածում է նաև կենդանիների վրա։ Դեկանը կարծում է, որ յուրաքանչյուր սեռում ստեղծվել 'է մեկական տեսակ, որը օժտված է եղել ծայրահեղ պլաստիկությամբ, և հետո արդեն այդ տեսակները մասամբ խաչաձևման միջոցով, մասամբ փոփոխության ճանապարհով առաջացրել են բոլոր գոյություն ունեցող տեսակները ։
1826 պրոֆ. Գրանտը Spongilla-ի մասին իր հայտնի հետազոտության եզրափակիչ պարագրաֆում (Edinbourgh Pilosophical Journal[8], հատոր 14, էջ 283) միանգամայն որոշակիորեն հայտնում է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այլ տեսակներից և որ իրենց փոփոխության հետ զուգընթաց նրանք կատարելագործվում են։ Նույն հայացքը նա բերում է իր 55-րդ դասախոսության մեջ, որը տպագրված է «Lancet»-ում 1834 թվականին։
1831 թվականին մ-ր Պատրիկ Մատյուն հրատարակել է իր «Նավաշինական անտառանյութի և ծառաբուծության մասին» աշխատությունը, որտեղ տեսակների ծագման վերաբերմամբ հայտնում է ճիշտ նույն հայացքը (ինչպես հիմա կտեսնենք), ինչ որ հայտնել է մ-ր Ուոլեսր և ես՝ «Linnean Journal»-ում[9] և մանրամասնորեն լուսաբանված է ներկա հատորում։ Դժբախտաբար մ-ր Մատյուն այդ հայացքը հայտնել է շատ համառոտ կերպով, կցկտուր դիտողությունների ձևով՝ բոլորովին այլ հարցի նվիրված մի աշխատության հավելվածում, այնպես, որ նա մնացել էր աննկատ, մինչև, որ մ-ր Մատյուն 1860 թ. ապրիլի 7-ին «Gardener’s Chronicle»-ում[10] նրա վրա ուշադրություն է հրավիրում։ Մ-ր Մատյուի և իմ հայացքների միջև եղած տարբերությունները էական չեն. նա, ըստ երևույթին, կարծում է, որ աշխարհը ժամանակ առ ժամանակ բոլորովին զրկվել է իր բնակչությունից և նորից բնակչությամբ լցվել է և, որպես նոր էակների գոյացման համար հնարավոր եղանակ, ենթադրում է, որ նրանք կարող էին ծնվել «առանց ընդունելու արդեն գոյություն ունեցած ձևերը և չառաջանալով արդեն գոյություն ունեցած սաղմնային ագրեգատներից»։ Ես վստահ չեմ, թե արդյոք լրիվ հասկացե՞լ եմ նրա գրքի որոշ տեղերը, բայց ինձ թվում է, որ նա մեծ նշանակություն է տալիս գոյության պայմանների անմիջական ներգործությանը։ Համենայն դեպս, նա պարզորոշ նկատել է բնական ընտրության սկզբունքի ամբողջ նշանակությունը։
Հռչակավոր երկրաբան և բնախույզ ֆոն-Բուխը իր «Description phisique des Isles Canaries»[11] հիանալի գրքում (1836 թ. էջ 147) պարզ կերպով հայտնում է իր համոզմունքը, որ տարատեսակները աստիճանաբար դառնում են հաստատուն տեսակներ, որոնք արդեն անընդունակ են միմյանց հետ խաչաձևելու։
Ռաֆինեսկը իր «Հյուսիսային Ամերիկայի նոր բուսականությունը» աշխատությունում, որը լույս է տեսել 1836 թվականին, գրում է (էջ 6). «Բոլոր տեսակները կարող էին մի ժամանակ տարատեսակներ եղած լինել, և շատ տարատեսակներ աստիճանաբար փոխվում են, դառնում տեսակներ, ձեռք բերելով յուրահատուկ և հաստատուն հատկանիշներ», բայց այնուհետև ավելացնում է (էջ 18),— «բացառությամբ յուրաքանչյուր սեռի օրիգինալ տիպերի կամ նախահայրերի»։
1843—1844 թվականներին պրոֆ. Գոլդմանը (Boston Journal of. Nat. Hist.[12] U. States, vol. IV, p. 468) շատ հմտորեն առադրել է տեսակների ձևափոխման և զարգացման հիպոթեզի վերաբերյալ թեր և դեմ փաստարկները, նա ինքը, ըստ երևույթին, հակվում է փոփոխականության կողմը։
1844 թվականին առաջին անգամ լույս են տեսել «Vestiges of Creation»[13]։ Այդ գրքի տասերորդ և զգալի չափով ուղղված հրատարակության մեջ (1853 թ.) անանուն հեղինակն ասում է (էջ 155). «Բազմաթիվ նկատառումների հիման վրա մենք գալիս ենք այն ընդհանուր եզրակացության, որ կենդանի էակների զանազան շարքերը՝ սկսած պարզագույններից ու հնագույններից և վերջացրած բարձրակարգներով ու նորագույններով, աստվածային նախախնամության գործողությամբ հանդիսանում են՝ առաջին, այն ազդակի արդյունքը, որը հաղորդվել է կենդանի էակներին և դրդում է նրանց որոշակի դարաշրջաններում անցնելու կազմվածքի որոշ աստիճաններ՝ հասնելով մինչև երկշաքիլավորները և ողնաշարավորները, ըստ որում այդ աստիճանները սակավաթիվ էին և կազմվածքում բաժանանշվում էին ընդհատումներով, որոնք գործնական դժվարություններ են ներկայացնում ձևերի փոխադարձ նմանությունը որոշելիս, երկրորդ, մի այլ ազդակի արդյունք, որը կապի մեջ է կենսական ուժերի հետ, որոնք ձգտում են սերունդների ընթացքում փոխել կազմվածքը՝ համապատասխանորեն արտաքին պայմաններին, ինչպիսիք են սնունդը, բնակավայրի հատկությունները և օդերևութաբանական պայմանները։ Այս վերջին փոփոխություններն էլ կազմում են այն, որոնք բնական աստվածաբանության մեջ կոչվում են «հարմարումներ»։ Ըստ երևույթին, հեղինակը կարծում է, որ կազմվածքը առաջադիմել է թռիչքներով, բայց գոյության պայմանների ներգործությունը եղել է աստիճանաբար։ Նա բերում է ընդհանուր բնույթ կրող շատ ուժեղ փաստեր հօգուտ այն բանի, որ տեսակները անշարժ ձևեր չեն։ Բայց չեմ պատկերացնում, թե ինչպես նրա ենթադրած երկու «ազդակները» կարող են գիտական բացատրություն տալ բնության մեջ հանդիպող բազմաթիվ հիանալի հարմարումների մասին։ Ես չեմ կարծում, որ այդ ճանապարհով մենք կարող ենք մի քայլ անգամ առաջ գնալ ըմբռնելու գործում, թե ինչպես է, օրինակ, փայտփորիկը ստացել այն բոլոր հարմարումները, որոնք անհրաժեշտ են նրա բացառիկ կենսակերպի համար։ Այդ գիրքը, իր ուժեղ և փայլուն ոճի շնորհիվ և չնայած առաջին հրատարակությունների հաղորդած տեղեկությունների որոշ անճշտությանը և գիտական շրջահայեցության պակասին, հենց սկզբից ձեռք բերեց ընթերցողների լայն շրջան։ Իմ կարծիքով, նա այս երկրում էական օգուտ տվեց, քննարկվող հարցի վրա ուշադրություն գրավելով, վերացնելով արմատացած նախապաշարումները և այսպիսով հող պատրաստելով համանման հայացքների ընդունման համար։
1846 թվականին վետերան երկրաբան Ժ. Օմալիուս դը Ալլուան մի փոքրիկ, բայց սքանչելի հոդվածում («Bulletin de l’Acad. Roy. Bruxelles[14] t. XIII, p. 581) կարծիք է հայտնում, որ ուրիշ ձևերից փոփոխվելու միջոցով տեսակների ծագումը ավելի հավանական է, քան նրանց ծագումն առանձին ստեղծագործական գործողությունների միջոցով, հեղինակն այդ կարծիքն առաջին անգամ հայտնել է դեռ 1831 թվականին։
Պրոֆ. Օուենը 1849 թ. («Nature of Limbs»[15] p. 86) գրել է հետևյալը. «Նախատիպերի գաղափարը մարմնում արտահայտվել է բազմազան փոփոխություններով շատ ավելի առաջ, քան այս մոլորակի վրա երևան են եկել կենդանիների այն տեսակները, որոնց մեջ նա հանդես է գալիս այժմ։ Թե ի՞նչ բնական օրենքների կամ երկրորդային պատճառների վրա են դրված այդ օրգանական երևույթների ճիշտ հաջորդականությունն ու զարգացումը, մեզ հայտնի չէ»։ 1858 թվականին Բրիտանական ասոցիացիայի նիստում իր նախագահական ճառի մեջ նա հիշատակում է (էջ LI) «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցության աքսիոմայի, կամ կենդանի էակների նախասահմանված կենսագործման մասին»։ Այնուհետև (էջ XC), շոշափելով աշխարհագրական տարածման հարցը, նա ավելացնում է. «Այդ երևույթները մեզ ստիպում են կասկածել այն բանում, որ անգլիական կարմիր մայրահավը և նորզելանդական ապտերիքսը ստեղծված են այդ կղզիներից յուրաքանչյուրի համար առանձին և նրանց վրա։ Եվ ընդհանրապես միշտ էլ պետք է հիշել, որ կենդանաբանը, դիմելով «ստեղծված են» արտահայտությանը, դրանով ցույց է տալիս «իրեն անհայտ մի պրոցես»։ Այնուհետև նա մանրամասնորեն զարգացնում է այդ միտքը, ասելով, որ կարմիր մայրահավի նման օրինակներով, որոնք «կենդանաբանը թվարկում է որպես վկայություն այն ենթադրության օգտին, թե թռչուններն առանձին-առանձին ստեղծվել են որոշ կղզիների վրա և այդ կղզիների համար, նա միայն ցանկանում է հայտնել այն միտքը, որ չի հասկանում, թե կարմիր մայրահավը ինչպես է ընկել այնտեղ և բացառապես այնտեղ, որտեղ մենք նրան հանդիպում ենք. նրա անտեղյակությունը դրսևորող արտահայտության այդ եղանակով կենդանաբանը հայտնում է նաև իր համոզվածությունը այն բանում, որ թե՛ թռչունը և թե՛ կղզին իրենց ծագումով պարտական են մեծ ստեղծագործական նախապատճառին»։ Եթե մենք փորձենք մեկը մյուսի օգնությամբ մեկնաբանել միևնույն ճառում հանդիպող այդ երկու նախադասությունները, ապա կգանք այն եզրակացության, որ հռչակավոր գիտնականը 1858 թվականին արդեն համոզված չէր, թե ապտերիքսը կամ կարմիր մայրահավը առաջին անգամ երևացել են իրենց այժմյան գտնված տեղում՝ «անհայտ եղանակով» կամ «իրեն անհայտ, պրոցեսի շնորհիվ»։
Այդ ճառն արտասանվել է այն բանից հետո, երբ մ-ր Ուոլլեսի և իմ զեկուցագրերը, որոնց մասին հիմա կհիշատակենք, կարդացվել էին Լիննեյան ընկերությունում։ Այդ գրքի առաջին հրատարակությունը լույս տեսնելու ժամանակ ես, ուրիշ շատերի հետ միասին, այնպիսի խոր մոլորության մեջ էի ընկել «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցություն» արտահայտությամբ, որ պրոֆ. Օուենին այլ հնէաբանների հետ մտցրել էի այն գիտնականների շարքը, որոնք խորապես համոզված են տեսակային ձևերի անշարժության մեջ. բայց բանից դուրս է գալիս, որ դա իմ կողմից հրեշավոր սխալ էր (Anat. of Vertebrates[16] vol. III, p. 796)։ Ներկա աշխատության վերջին հրատարակության մեջ հիմնվելով նրա գրքի այն տեղի վրա, որն սկսվում է «Կասկածի ենթակա չէ, որ տիպիկ ձևը» և այլն բառերով (Ibid., vol. I, p. XXXV), արել եմ ենթադրություն, որն այժմ էլ ինձ ճիշտ է թվում, թե պրոֆեսոր Օուենն ընդունում է, որ բնական ընտրությունը կարող էր որոշ դեր կատարել նոր տեսակների առաջացման գործում, բայց այդ ենթադրությունն էլ դուրս եկավ սխալ և անապացույց (Ibid., vol. III, p. 798)։ Ես բերել եմ քաղվածքներ պրոֆ. Օուենի և «London Review.»-ի[17] հրատարակչի միջև եղած նամակագրությունից, որոնցից ակներև դարձավ, ինչպես այդ հրատարակչի, այնպես էլ ինձ համար, որ պրոֆ. Օուենը պաշտպանում էր իր առաջնության իրավունքը բնական ընտրության ուսմունքը ինձնից առաջ տարածելու գործում։ Այդ հայտարարության առթիվ ես արտահայտել եմ իմ զարմանքը և գոհունակությունը, բայց ինչքան կարելի է հասկանալ նորագույն աշխատությունների մի քանի տեղերից (Ibid,, vol-III, p. 798), ես նորից, մասամբ կամ կատարելապես, մոլորության մեջ եմ ընկել։ Կարող եմ միայն այն մտքով մխիթարվել, որ ոչ միայն ես, այլև ուրիշ մարդիկ պրոֆ. Օուենի այդ բանավեճային երկերը համարում են դժվար հասկանալի և միմյանց հետ անհաշտելի։ Իսկ ինչ վերաբերում է բնական ընտրության սկզբունքի սոսկ հայտարարությանը, ապա բոլորովին էական չէ, թե արդյոք պրոֆ. Օուենը ինձ կանխե՞լ է թե ոչ, որովհետև բերված պատմական ակնարկից ակներև է, որ Ուելսը և մ-ր Մատյուն երկուսիս էլ կանխել են։
Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը 1850 թվականին կարդացած իր դասախոսություններում (որոնցից քաղվածքը լույս է տեսել «Revue et Mag. de Zoologie»-ում[18] Jan. 1851) համառոտակի բերում է այն հիմքերը, որոնք ստիպեցին ընդունելու, որ տեսակային հատկանիշներր «sont fixes pour chaque espèce, tant qu’elle se perpetue au milieu des mêmes circonstances: ils se modifient, si les circonstances ambìantes viennent à changer». «En résumé l’observation des animaux sauvages démontre déjà la variabilité limitée des espèces. Les expériences sur les animaux sauvages devenus domestiques, et sur les animaux domestiques redevenus sauvages la démontrent plus clairement encore. Ces mêmes, expériences prouvent, de plus, que les differences produites peuvent être de valeur générique»[19]. Իր «Hist. Nat. Gérnerale»[20], (t. II, P, 480, 1850 թ.) աշխատության մեջ նա մանրամասնորեն զարգացնում է միանգամայն նման եզրակացություններ։
Դոկտոր Ֆրեկի վերջերս հրատարակած շրջաբերականից երևում է, որ նա 1851 թ. («Dublin Medical Press»[21], p. 322) զարգացնում է այն ուսմունքը, որ բոլոր օրգանական էակները ծագել են մեկ նախասկզբնական ձևից։ Նրա հիմնական համոզմունքները և հարցի հետագա զարգացումը արմատական կերպով տարբերվում են իմիններից, և քանի որ դ-ր Ֆրեկը այժմ (1861 թ.) հրատարակել է իր «Տեսակների ծագումը օրգանական ազգակցության միջոցով» ուրվագիծը, իմ կողմից ավելորդ կլիներ ձեռնարկել նրա գաղափարների շարադրման դժվարին խնդրին։
Հերբերտ Սպենսերը իր ուրվագծում (որը սկզբում լույս է տեսել «Leader»-ում 1852 թ. մարտին ու արտատպվել է նրա «Essays»[22]-ում 1858 թ.) զարմանալի ուժով և հմտությամբ համեմատում է օրգանական էակների ստեղծման և զարգացման տեսությունները։ Ելնելով ընտանի կենդանիների և մշակովի բույսերի անալոգիայից, այն փոփոխություններից, որոնց ենթարկվում են շատ տեսակների սաղմերը, այն դժվարություններից, որ զգացվում են տեսակներն ու տարատեսակները տարբերելիս, և ընդհանուր աստիճանականության սկզբունքից, նա եզրակացնում է, որ տեսակները փոփոխվել են, և նրանց փոփոխությունը վերագրում է գոյության պայմանների փոփոխությանը։ Նույն հեղինակը (1855 թ.) գրել է նաև հոգեբանություն, ելնելով այն սկզբունքից, որ բոլոր մտավոր հատկություններն ու ընդունակությունները անխուսափելիորեն ձեռք են բերվում աստիճանաբար։
1852 թվականի նշանավոր բուսաբան Նոդենը տեսակների ծագման մասին իր հիանալի հոդվածում («Revue Horticole.»[23], p. 102), հետագայում մասամբ արտատպված «Novelles Archives de Museum»[24], I, p. 171, հայտնել է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այն եղանակով, ինչ եղանակով առաջանում են կուլտուրական տարատեսակները, իսկ վերջին պրոցեսը նա վերագրում է մարդու կողմից գործադրվող արհեստական ընտրությանը։ Բայց նա չի մատնանշում, թե ընտրությունը ինչպես կարող է գործել բնական վիճակում։ Դեկան Հերբերտի նման նա ենթադրում է, որ տեսակներն իրենց ծագման սկզբում ավելի պլաստիկ էին, քան այժմ։ Նա մեծ նշանակություն է տալիս այն բանին, որին անվանում է վախճանական պատճառի սկզբունք. «puissance mystérieuse, indéterminée; fatalité pour les uns; pour les autres volonté providentielle dont l’action incéssante sur les êtres vïvants détermine à toutes les époques de l’existence du monde la forme, le volume, et la durée de chacun d’eux, en raison de sa déstinée dans l’ordre des choses dont il fait partie. C’est cette puissance qui harmonise chaque membre à l’ensemble, en l’appropriant à la fonction qu’il doit remplir dans l’organism général de la nature, fonction, qui est pour lui sa raison d’être»[25]։
1853 թ. նշանավոր երկրաբան կոմս Կեյզերլինգը («Bulletin de la Soe Geolog»[26] 2-nd Ser., t. X, p, 357) հայտնել է այն միտքը, որ ինչպես որոշ հիվանդություններ, որոնք առաջանում են միազմների միջոցով, նորից ծագում էին ու արագ կերպով տարածվում ամբողջ աշխարհում, այնպես էլ որոշ դարաշրջաններում գոյություն ունեցող տեսակների սաղմերը կարող էին ենթարկվել իրենց շրջապատող որոշ առանձնահատուկ մոլեկուլների քիմիական ներգործությանը և նոր ձևերի սկիզբ տալ։
Նույն 1853 թ. դ-ր Շաֆհաուզենը {Werhandl. des Naturhist. Vereins des Preuss Rheinlands»[27]) հրատարակել է մի հիանալի կշռադատություն֊ որտեղ նա ապացուցում է օրգանական ձևերի առաջընթաց զարգացումը երկրի վրա։ Նա եզրակացնում է, որ շատ տեսակներ մեծ ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են անփոփոխ, մինչդեռ մյուսները փոփոխվել են։ Տեսակը տարբերելու հնարավորությանը նա բացատրում ,է միջանկյալ ձևերի անհետացմամբ։ «Այսպիսով, ապրող բույսերն ու կենդանիները անհետացածներից չեն բաժանվում որպես ստեղծագործության առանձին ակտեր և պետք է դիտվեն որպես նրանց հաջորդները, որոնք նրանցից առաջացել են չընդհատվող վերարտադրության միջոցով»։
Ֆրանսիացի նշանավոր բուսաբան Լեկոկը 1854 թվականին գրում է («Etudes sur Géograph. Bot.»[28] t. I, p. 250). «On voit que nos recherches sur la fixité ou la variation de l’espèce nous conduisent directement aux idées émises par deux hommes justement célèbres, Geoffroy Saint-Hilaire et Goethe[29]. Բայց Լեկոկի ընդարձակ աշխատության մեջ ցրված մյուս նախադասությունները կասկած են հարուցում այն մասին, թե նա ինչ չափերով էր ընդունում տեսակների փոփոխականությունը։
Ստեղծագործության փիլիսոփայությունը վարպետությամբ մշակվել է հարգարժան Բադեն Պոուելի կողմից իր «Փորձ աշխարհների միասնության մասին» գրքում, որը լույս է տեսել 1855 թվականին։ Նա զարմանալի հստակությամբ ապացուցում է, որ նոր տեսակների երևան գալը պետք է դիտվի որպես «օրինաչափ, այլ ոչ թե պատահական երևույթ» կամ արտահայտվելով սըր Ջոն Հերշելի խոսքերով՝ որպես «բնական երևույթ, որը հակադրվում է հրաշագործականին»։
Լիննեյան ընկերության ամսագրի երրորդ հատորը բովանդակում է այն հոդվածները, որոնք 1858 թ. հուլիսի 1-ին ներկայացված են մ-ր Ուոլլեսի և իմ կողմից և պարփակում են, ինչպես երևում է ներկա աշխատության ներածությունից, բնական ընտրության տեսությունը, որ զարգացրել է մ-ր Ուոլլեսը զարմանալի պարզությամբ և ուժով։
Ֆոն-Բերը, որը կենդանաբանների այնպիսի խոր հարգանքն է վայելում, մոտավորապես 1859 թվականին (տե՛ս պրոֆ. Ռուդոլֆ Վագների «Zoologich—Antropologiche Untersuchungen.»[30] 1861 թ., էջ 51), հիմնվելով աշխարհագրական տարածման օրենքների վրա, այն համոզմունքն է հայտնում, որ այժմ իրարից խիստ տարբերվող ձևերն առաջացել են մի ընդհանուր, նախածնողից։
1859 թվականի հունիսին պրոֆ. Հյոքսլին թագավորական ինստիտուտում կարդացել է «Կենդանական կյանքի կայուն տիպերի մասին» դասախոսությունը։ Ուշադրություն դարձնելով նման դեպքերին, նա նկատում է. «Դժվար է բացատրել նման փաստերի նշանակությունը, եթե ենթադրենք, թե կենդանիների և բույսերի բոլոր տեսակները կամ կազմվածքի բոլոր հիմնական տիպերը ստեղծվել ու տեղադրվել են մեր մոլորակի մակերեսի վրա երկար ժամանակամիջոցներից հետո՝ շնորհիվ առանձին ստեղծագործական ակտերի։ Եվ չպետք է մոռանալ, որ նման ենթադրությունը նույնպես քիչ է հիմնավորվում ավանդությամբ կամ հայտնությամբ, ինչպես և հակասում բնության տրամադրած ընդհանուր անալոգիաներին։ Մյուս կողմից, եթե մենք դիտենք «կայուն տիպերը» այն հիպոթեզի տեսանկյունից, որի հիման վրա մի որոշ ժամանակում ապրող տեսակներն առաջանում են առաջներում ապրող տեսակներից աստիճանական փոփոխության միջոցով, մի հիպոթեզի, որը թեև դեռ ապացուցված չէ և զգալիորեն այլանդակված է նրան մի քանի կողմնակիցների կողմից, բայց առայժմ դեռ միակն է, որն ունի ֆիզիոլոգիական իմաստ,— ապա այդ տիպերի գոյությունը միայն կապացուրեր, որ երկրաբանական ժամանակաշրջանում կենդանի էակների կրած փոփոխությունները աննշան են ամբողջությամբ վերցրած այն փոփոխությունների համեմատությամբ, որ կրել են նրանք»։
1859 թ. դեկտեմբերին Հուկերը լույս ընծայեց իր «Ավստրալիական բուսականության ներածություն» աշխատությունը։ Այդ կապիտալ աշխատության առաջին մասում նա ընդունում է փոփոխության միջոցով տեսակների ծագման ուսմունքը և այն հիմնավորում է բազմաթիվ ինքնուրույն դիտումներով։
Ներկա աշխատության առաջին հրատարակությունը լույս է տեսել 1859 թ. նոյեմբերի 24-ին, իսկ երկրորդը՝ 1860 թ. հունվարի 7-ին։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհորդելով «Բիգլ»-ի վրա որպես բնախույզ, ինձ սաստիկ զարմացրել էին մի քանի փաստեր, որոնք վերաբերում էին Հարավային Ամերիկայում օրգանական էակների տեղաբաշխմանը և այդ մայր ցամաքի նախկին և ժամանակակից բնակիչների միջև եղած երկրաբանական հարաբերություններին։ Այդ փաստերը, ինչպես կտեսնենք այս գրքի վերջին գլուխներից, թվում էր, թե որոշ լույս են սփռում տեսակների ծագման, այդ գաղտնիքների գաղտնիքի վրա, ինչպես ասել է մեր մեծագույն գիտնականներից մեկը։ 1837 թ. տուն վերադառնալուց հետո, իմ մեջ միտք հղացավ, որ գուցե կարելի է որևէ բանի հասնել այդ հարցի լուծման իմաստով՝ համբերատար կերպով հավաքելով ու կշռադատելով բոլոր այն փաստերը, որոնք որևէ առնչություն ունեն նրա հետ։ Հինգ տարվա աշխատանքից հետո ես ինձ թույլ տվեցի որոշ ընդհանուր խորհրդածություններ անել այդ խնդրի մասին և դրանք ուրվագրեցի համառոտ նշումների ձևով. 1844 թվականին այդ ուրվագիրս ընդարձակվելով, դարձավ այն եզրակացությունների ընդհանուր ակնարկ, որոնք այն ժամանակ ինձ հնարավոր էին թվում. այդ ժամանակից սկսած մինչև օրս ես համառ կերպով զբաղվում եմ այդ հարցով։ Հույսով եմ, որ զուտ իմ անձնականին վերաբերող այդ մանրամասները կներվեն, որովհետև ես դրանք բերում եմ միայն նրա համար, որպեսզի ցույց տամ, որ իմ եզրակացություններում չեմ շտապել։
Իմ աշխատությունը այժմ (1859 թ.) գրեթե ավարտված է, բայց քանի որ նրա վերջնական մշակման համար դեռ մի քանի տարիներ են պահանջվում, իսկ իմ առողջությունը բոլորովին էլ ծաղկափթիթ վիճարկում չէ, ուստի ինձ համոզեցին հրատարակել այս «Քաղվածքը»։ Այդ անելու առանձնապես ինձ հարկադրում է այն հանգամանքը, որ մ-ր Ուոլլեսը, որն այժմ ուսումնասիրում է Մալայան արշիպելագի բնապատմությունը, տեսակների ծագման հարցի վերաբերմամբ եկել է եզրակացությունների, որոնք միանգամայն նման են իմ հանած եզրակացություններին։ 1858 թ. նա ուղարկել է այդ հարցին նվիրված մի հոդված, խնդրելով այն ուղարկել սըր Չարլզ Լայելին, որը հոդվածը հղել է Լիննեյան ընկերությանը (այն տպագրված է այդ ընկերության հանդեսի երրորդ հատորում)։ Սըր Չարլզ Լայելը և դ-ր Հուկերը, որոնք գիտեին իմ աշխատության մասին,— վերջինս կարդացել էր իմ ուրվագիծը 1844 թվականին,— պատիվ ցույց տալով ինձ, խորհուրդ տվեցին մ-ր Ուոլլեսի հոդվածի հետ միասին տպագրել նաև համառոտ քաղվածքներ իմ ձեռագրից։
Այժմ հրատարակվող «Քաղվածքը» անխուսափելիորեն անկատար է։ Ես չեմ կարող այստեղ բերել վկայակոչումներ կամ մատնանշել հեղինակություններ հաստատելու համար իմ այս կամ այն դրույթը. հույսով եմ, որ ընթերցողը կվստահի իմ բարեխղճությանը։ Անկասկած, իմ աշխատության մեղ սպրդել են սխալներ, թեև ես շարունակ մտահոգվել եմ այն մասին, որ վստահեմ միայն լավ հեղինակություններին։ Ես կարող եմ այստեղ շարադրել միայն այն ընդհանուր եզրակացությունները, որոնց եկել եմ ես, լուսաբանելով դրանք միայն մի քանի փաստերով. բայց հուսով եմ, որ մեծ մասամբ նրանք բավարար կլինեն։ Ոչ ոք ինձանից ավելի չի գիտակցում իմ եզրակացությունների հիմնավորման համար փաստերն ու վկայակոչումները ամբողջ մանրամասնությամբ հետագայում ներկայացնելու անհրաժեշտությունը, և ես հույս ունեմ, որ այդ կկատարեմ իմ ապագա աշխատության մեջ։ Ես շատ լավ գիտեմ, որ այդ գրքում գրեթե չկա ոչ մի դրույթ, որի վերաբերմամբ կարելի չլիներ ներկայացնել փաստեր, որոնք բերում են իմ հանած եզրակացություններին հավանաբար ուղղակի հակառակ եզրակացությունների։ Ճիշտ եզրակացություն կարելի է հանել միայն այս կամ այն կողմ հակվող փաստերի լրիվ շարադրումից և փաստարկների գնահատումից հետո, իսկ այդ այստեղ, իհարկե, չի կարելի անել։
Ես շատ ցավում եմ, որ տեղի սղությունը ինձ զրկում է բարոյական բավականությունից՝ իմ շնորհակալությnւնը հայտնելու այն մեծահոգի աջակցության համար, որ շատ բնախույզներ ցույց են տվել ինձ, որոնցից շատերը նույնիսկ անձնապես անծանոթ են։ Սակայն ես չեմ կարող առիթը բաց թողնել, չասելով, թե որքան շատ պարտական եմ դոկտոր Հուկերին, որը վերջին տասնհինգ տարիների ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով օգնել է ինձ իր ընդարձակ գիտելիքների և հստակ դատողության շնորհիվ։
Ինչ վերաբերում է տեսակների ծագման հարցին, ապա միանգամ այն հնարավոր է, որ օրգանական էակների փոխադարձ ազգակցության, նրանց սաղմնաբանական հարաբերությունների, աշխարհագրական տարածման, երկրաբանական հաղորդականության և այլ նման փաստերի մասին խորհող բնախույզը կարող էր գալ այն եզրակացության, որ տեսակները մեկը մյուսից անկախ կերպով չեն ստեղծվել, այլ տարատեսակների նման առաջացել են այլ տեսակներից։ Այնուամենայնիվ, նման եզրակացությունը, թեկուզ լավ հիմնավորված էլ լիներ, անբավարար կլիներ, մինչև որ ցույց չտրվեր, թե ինչու աշխարհում ապրող անհամար տեսակները փոփոխվում էին հենց այնպիսի ձևով, որ ստացվել է կառուցվածքի և հարմարման այն կատարելությունը, որը իրավացիորեն զարմացնում է մեզ։ Բնախույզները շարունակ մատնանշում են արտաքին պայմանների՝ կլիմայի, սննդի և այլն ազդեցությունը, որպես փոփոխականության միակ պատճառ։ Որոշ, սահմանափակ իմաստով, ինչպես ցույց կտրվի հետագայում, դա գուցե և ճիշտ է, բայց պարզապես անհեթեթություն կլիներ միայն արտաքին պայմանների ազդեցությանը վերագրել, օրինակ, փայտփորի կազմվածքը նրա ոտներով, պոչով, կտուցով և լեզվով, որոնք հիանալի հարմարված են ծառերի կեղևի տակից միջատներ որսալու համար։ Նույնը նաև սպիտակ ճագոմի մասին, որը իր սնունդը վերցնում է որոշ ծառերի ցողուններից և ունի որոշ թռչունների միջոցով տարածվող սերմեր ու բաժանասեռ ծաղիկներ, որոնք որոշ միջատների օժանդակության կարիք են զգում ծաղկափոշին մի ծաղկից մյուսի վրա տեղափոխելու համար, նույնպես անհեթեթություն կլիներ այդ մակաբույծ բույսի կաոուցվածքը և նրա կապերը օրգանական էակների զանազան խմբերի հետ բացատրել արտաքին պայմանների ազդեցությամբ, հենց այդ բույսի սովորությամբ կամ կամքի ակտով։
Հետևաբար, վերին աստիճանի կարևոր է պարզ պատկերացում ստանալ օրգանիզմների փոփոխության և հարմարման եղանակների մասին։ Իմ դիտումների սկզբում ինձ հավանական էր թվում, որ ընտանի կենդանիների և մշակովի բույսերի մանրազնին ուսումնասիրությունը ամենալավ միջոցը կտար, որպեսզի պարզաբանվեր այդ մթին հարցը։ Եվ ես չսխալվեցի, ինչպես այդ, այնպես էլ բոլոր այլ խճճված դեպքերում ես միշտ գտնում էի, որ ընտանի ցեղերի փոփոխության մասին մեր տեղեկությունները, չնայած իրենց անլրիվությանը, միշտ էլ եղել են լավագույն և ամենաստույգ բանալին։ Կարող եմ այդ առթիվ հայտնել իմ համոզմունքը. նման ուսումնասիրության առանձին արժեքավորության մասին, չնայած այն արհամարհանքին, որին նա սովորաբար ենթարկվել է բնախույզների կողմից։
Այս նկատառումների հիման վրա այս «Քաղվածքի» առաջին գլուխը նվիրում եմ ընտանեցված վիճակում առաջացող փոփոխականությանը։ Այսպիսով, մենք կհամոզվենք, որ ժառանգաբար փոխանցվող փոփոխությունները հնարավոր են լայն չափերով, ինչպես նաև կիմանանք,— որը թերևս ավելի էական է,— թե ինչպես մեծ է մարդու զորությունը ընտրության միջոցով հաջորդական թույլ փոփոխությունները կուտակելու տեսակետից։ Այնուհետև ես կանցնեմ բնական վիճակում տեսակների փոփոխականության ուսումնասիրությանը, բայց ափսոս, որ ես ստիպված կլինեմ այդ հարցը շոշափել միայն ամենահամառոտ գծերով, որովհետև նրա հարկ եղածի պես շարադրումը կպահանջեր փաստերի երկար թվարկումներ։ Սակայն մենք ի վիճակի կլինենք քննարկելու, թե ո՞ր պայմաններն առանձնապես բարենպաստ են փոփոխականության համար։ Հետևյալ գլխում քննության կառնվի գոյության կռիվը, որը դրսևորվում է ամբողջ աշխարհում բոլոր օրգանական էակների միջև և անխուսափելիորեն բխում է նրանց բազմացման երկրաչափական պրոգրեսիայից։ Դա Մալթուսի ուսմունքն է՝ տարածված երկու — կենդանական և բուսական թագավորությունն երի վրա[31]։ Քանի որ յուրաքանչյուր տեսակից ծնվում են շատ ավելի անհատներ, քան դրանցից կարող են ապրել, և քանի որ դրա հիման վրա շարունակ առաջանում է գոյության կռիվ, ապա դրանից հետևում է, որ ամեն մի էակ, որը թեկուզ և աննշան կերպով փոխվում է իրեն համար նպաստավոր ուղղությամբ իր գոյության հաճախ փոփոխվող և բարդ պայմանների նկատմամբ, ավելի շանսեր կունենա պահպանվելու և, այդպիսով, կենթարկվի բնական ընտրության։ Ժառանգականության հզոր սկզբունքի շնորհիվ յուրաքանչյուր տարատեսակ կձգտի բազմացնել իր նոր փոփոխված ձևը։
Այդ հիմնական հարցը՝ բնական ընտրության տեսությունը մանրամասնորեն կզարգացվի չորրորդ գլխում. մենք այն ժամանակ կտեսնենք, թե ինչպես բնական ընտրության գրեթե անխուսափելի հետևանքով կյանքի ավելի պակաս կատարյալ ձևերը մահաջնջվում են և առաջ է գալիս այն, ինչ ես անվանել եմ հատկանիշների տարամիտում։ Հետևյալ գլխում ես քննարկման կենթարկեմ փոփոխականության բարդ և քիչ հայտնի օրենքները։ Հաջորդ հինգ գլուխներում պարզաբանվելու են ամենից ավելի աչքի ընկնող և ամենաէական դժվարությունները, որոնց հանդիպում է տեսությունը, այն է, նախ՝ անցման, այսինքն՝ պարզ էակի կամ պարզ օրգանի բարձր կազմվածքով էակի կամ բարդ կառուցվածքով օրգանի ձևափոխման դժվարինությունը. երկրորդ՝ կենդանիների բնազդի կամ մտավոր ընդունակությունների հարցը, երրորդ՝ հիբրիդիզմը կամ տեսակների խաչաձևման անպտղաբերությունը և տարատեսակների խաչաձևման պտղաբերությունը, չորրորդ՝ երկրաբանական տարեգրության անկատարելությունը։ Դրանց հաջորդող գլխում ես կքննարկեմ օրգանական էակների երկրաբանական հաջորդականությունը ժամանակի ընթացքում. տասներկուերորդ և տասներեքերորդ գլուխներում՝ նրանց աշխարհագրական տեղաբաշխումը տարածության մեջ. տասնչորսերորդում՝ նրանց դասակարգությունը և փոխադարձ ազգակցությունը հասունացած և սաղմնային վիճակում։ Վերջին գլխում ես կտամ ամբողջ աշխատության մեջ շարադրվածի համառոտ կրկնությունը և մի քանի եզրափակիչ դիտողություններ։
Ոչ ոք չպիտի զարմանա այն բանի համար, որ տեսակների ծագման վերաբերող շատ բան դեռ մնում է չբացատրված, եթե միայն հասկանա, թե մենք ինչ խոր անտեղյակության մեջ ենք գտնվում մեզ շրջապատող անհամար կենդանի էակների փոխադարձ կապերի մասին։ Ո՞վ կբացատրի, թե ինչու մի տեսակը լայնորեն տարածված է և ունի բազմաթիվ անհատներ, իսկ մյուսը քիչ է տարածված և հազվագյուտ։ Մինչդեռ այդ հարաբերությունները խիստ կարևոր են, որովհետև նրանք որոշում են այս աշխարհի յուրաքանչյուր բնակչի արդի բարեկեցությունը և, ինչպես ես կարծում եմ, ապագա հաջողությունն ու հետագա փոփոխությունը։ Է՛լ ավելի քիչ գիտենք մեր մոլորակի անհամար բնակիչների փոխհարաբերությունների մասին նրա պատմության անցյալ երկրաբանական դարաշրջանների ընթացքում։ Թեպետև շատ բան դեռ մութ է և երկար ժամանակ մութ կմնա, սակայն, որքան որ ես ընդունակ եմ անելու, ամենամանրազնին հետազոտությունների և անկողմնակալ քննարկման հետևանքով ես երբեք չեմ կասկածում, որ այն հայացքը, որին մինչև վերջին ժամանակներս համամիտ էր բնախույզների մեծ մասը, ինչպես նաև ես, այսինքն՝ որ յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է մյուսներից անկախ կերպով, ճիշտ չէ։ Ես միանգամայն համոզված եմ, որ տեսակները փոփոխական են և որ միևնույն սեռին պատկանող բոլոր տեսակները հանդիսանում են մի որևէ, մեծ մասամբ բնաջնջված տեսակի անմիջական սերունդները, ճիշտ այնպես, ինչպես որևէ տեսակի տարատեսակներ ճանաչվածները այդ տեսակի սերունդներն են։ Այնուհետև, ես համոզված եմ, որ բնական ընտրությունը այդ փոփոխության եթե ոչ միակ, ապա ամենակարևոր գործոնն է եղել։
ԳԼՈՒԽ I։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԵՑՄԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ։— ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։— ԸՆՏԱՆԵՑՐԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԸ. ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԸՆՏԱՆԵՑՐԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՄԵԿ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ։— ԸՆՏԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։— ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԻՐԱՌՎԵԼ Է ԴԵՌ ՀՆՈՒՄ. ՆՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ։ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։— ՄԵՐ ԸՆՏԱՆԻ ՑԵՂԵՐԻ ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄԸ։— ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ։
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Երբ մենք համեմատում ենք մեր հնագույն ընտանի կենդանիներից կամ կուլտուրական բույսերից որևէ մեկի միևնույն տարատեսակին կամ ենթատարատեսակին պատկանող անհատները իրար հետ, մեզ ամենից առաջ զարմացնում է այն հանգամանքը, որ նրանք միմյանցից ավելի շատ են տարբերվում, քան միևնույն տեսակի կամ տարատեսակի անհատները բնական վիճակում։ Եվ երբ մենք խորհում ենք բույսերի և կենդանիների այն հսկայական բազմազանության մասին, որ արհեստականորեն ստեղծվել ու փոփոխվել է դարերի ընթացքում կլիմայի և իրադրության ամենաբազմազան պայմաններում, ապա գալիս ենք այն եզրակացության, որ ընտանեցման այդ արգասիքները առաջացել են այնպիսի կենսապայմաններում, որոնք եղել են անհամեմատ ավելի քիչ միակերպ և որոշ չափով տարբեր, քան այն կենսապայմանները, որոնց մեջ բնական վիճակում գոյություն են ունեցել նրանց ծնող տեսակները։ Նմանապես բավական հավանական է նաև Անդրու Նայտի արտահայտած կարծիքը, որ այդ փոփոխականությունը որոշ լափով կապ ունի սննդի առատության հետ։ Ակներև է միայն այն, որ օրգանական էակները պետք է մի քանի սերունդների ընթացքում ենթարկվեին նոր պայմանների ազդեցությանը, որպեսզի նրանց մեջ զգալի փոփոխականություն դրսևորվեր. ակներև է նաև այն, որ փոփոխականության ձգտումը դրսևորող օրգանիզմները շարունակում են փոփոխվել բազմաթիվ սերունդների ընթացքում։ Հայտնի չէ ոչ մի դեպք, որ փոփոխական օրգանիզմը ընտանեցման վիճակում դադարեր փոփոխվելուց։ Մեր հնագույն կուլտուրական բույսերը, ինչպես, օրինակ, ցորենը, շարունակում են տալ նոր տարատեսակներ, մեր հնագույն ընտանի կենդանիները դեռ ևս պահպանում են արագ փոփոխվելու և կատարելագործվելու ընդունակությունը։
Այդ հարցը երկարատև ուսումնասիրելուց հետո, որքան ես կարող եմ եզրակացնել, կասեմ, nր կենսապայմանները, ըստ երևույթին, ներգործում են երկու ձևով՝ անմիջականորեն ամբողջ կազմվածքի կամ նրա միայն մի որոշ մասի վրա և անուղղակի կերպով ազդելով վերարտադրողական սիստեմի վրա։ Անմիջական ներգործության վերաբերմամբ մենք պետք է միշտ նկատի ունենանք այն, որ ամեն մի նման դեպքում, ինչպես վերջին, ժամանակներս այդ պնդում է պրոֆ. Վեյսմանը և ինչպես ես ցույց եմ տվել իմ «Փոփոխությունն ընտանեցված վիճակում» աշխատության մեջ, պետք է տարբերել երկու գործոն՝ օրգանիզմի բնույթը և պայմանների բնույթը[32]։ Առաջինը, ըստ երևույթին, ամենից ավելի էական է, որովհետև բոլորովին նման փոփոխություններ են առաջանում, որքան մենք կարող ենք դատել, բոլորովին տարբեր պայմաններում, իսկ մյուս կողմից, ոչ նման փոփոխությունները առաջանում են, ըստ երևույթին, բոլորովին միանման պայմաններում։ Ազդեցությունները սերնդի վրա կարող են լինել կամ որոշակի կամ անորոշ։ Նրանք կարող են որոշակի համարվել, երբ որոշ պայմանների ենթարկված անհատների ամբողջ կամ համարյա ամբողջ սերունդը փոփոխվում է միանման կերպով։ Շատ դժվար է որոշ եզրակացության գալ այդպիսի որոշակի կերպով առաջացող փոփոխության չափերի մասին։ Բայց կասկածի ենթակա չէ, որ մի շարք ոչ խոր փոփոխություններ առաջանում են այդպիսի եղանակով՝ օրինակ, հասակը կախված է սննդի քանակությունից, գույնը՝ սննդի որակից, մաշկի հաստությունը և մազոտությունը՝ կլիմայից և այլն։ Մեր ընտանի թռչունների անսահման բազմազան գույներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր ֆիզիկական պատճառը. և եթե նույն պատճառները միանման ձևով ներգործեին սերունդների երկար շարքի ընթացքում մեծ թվով անհատների վրա, ապա նրանք բոլորը հավանորեն կփոփոխվեին միանման ձևով։ Այնպիսի փաստերը, ինչպես, օրինակ, բարդ և արտասովոր մակաճումների գոյացումը, որը միշտ տեղի է ունենում գխտոր առաջացնող միջատների արտադրած թույնի կաթիլի ներթափանցումից հետո, մեզ ցույց են տալիս, թե ինչպիսի տարօրինակ փոփոխություններ կարող են առաջանալ բույսերի մեջ նրանց հյութերի բաղադրության քիմիական փոփոխության ազդեցության ներքո։
Փոփոխված պայմանների անհամեմատ ավելի տարածված հետևանք է հանդիսանում անորոշ փոփոխականությունը, քան որոշակի փոփոխականությունը և հավանորեն ավելի աչքի ընկնող դեր է կատարել մեր ընտանի քեղերի առաջացման գործում։ Անորոշ փոփոխականությունը մենք տեսնում ենք այն անսահմանորեն բազմազան թույլ տարբերություններում, որոնցով տարբերվում են միևնույն տեսակին պատկանող անհատները և որոնք չէին կարող ժառանգվել ոչ ծնողներից մեկնումեկից, ոչ էլ ավելի հեռավոր նախնիներից։ Հաճախ նույնիսկ շատ խիստ արտահայտված տարբերություններ են երևում միաժամանակ մի մորից ծնված կենդանիների միջև, կամ միևնույն սերմնատուփից ստացված սերմերից աճեցված բույսերի միջև։ Երկար ժամանակամիջոցների ընթացքում միևնույն երկրում, գրեթե միևնույն սննդով աճեցրած միլիոնավոր անհատների միջև երևան են գալիս կազմվածքի այնքան խիստ արտահայտված շեղումներ, որ ստանում են այլանդակություններ անունը, բայց հնարավորություն չկա որևէ որոշակի սահմանագիծ անցկացնելու այլանդակության և ավելի թույլ փոփոխությունների միջև։ Թույլ կամ խիստ արտահայտված նման բոլոր փոփոխությունները, որոնք երևան են գալիս միասին ապրող անհատների մեջ, կարող են դիտվել որպես գոյության պայմանների անորոշ ներգործություններ ամեն մի անհատ օրգանիզմի վրա այնպես, ինչպես ցրտառությունը անորոշ կերպով է ազդում տարբեր մարդկանց վրա՝ նրանց կազմությանը կամ վիճակին համապատասխանորեն, առաջ բերելով երբեմն հազ և հարբուխ, երբեմն ռևմատիզմ կամ զանազան օրգանների բորբոքում[33]։
Ինչ վերաբերում է այն բանին, որ ես անվանել եմ փոփոխված պայմանների անուղղակի ներգործություն՝ վերարտադրողական սիստեմի վրա նրանց ազդեցության միջոցով, ապա այդպիսի ներգործության գոյության մասին կարելի է եզրակացնել մասամբ այդ սիստեմի առանձնահատուկ դյուրազգացությամբ դեպի պայմանների ամեն մի փոփոխություն, մասամբ էլ Կյոլռեյտերի և ուրիշների նկատած այն նմանության հիման վրա, որ կա տեսակների խաչաձևումից առաջացող փոփոխականության և այն փոփոխականության միջև, որը նկատվում է այն դեպքում, երբ բույսերը կամ կենդանիները աճեցվում են նոր կամ անբնական պայմաններում։ Բազմաթիվ փաստեր պարզ կերպով ցույց են տալիս, որ վերարտադրողական սիստեմը առանձին զգայունություն է ցուցաբերում շրջապատող պայմաններում կատարվող նույնիսկ ամենաթույլ փոփոխությունների նկատմամբ։ Կենդանուն ընտելացնելուց ավելի հասարակ բան չկա և, ընդհակառակը, չափազանց դժվար է այնպես անել, որ նա ազատ կերպով բազմանա գերության մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ էգերն ու արուները գտնվում են միասին։ Ինչքա՜ն մեծ է այն կենդանիների թիվը, որոնք չեն բազմանում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց պահում են համարյա լիակատար ազատության մեջ և նրանց հայրենիքում։ Դա սովորաբար, և միանգամայն սխալ կերպով, վերագրում են այլասեռված բնազդներին։ Կուլտուրական շատ բույսեր փարթամ կերպով զարգանում են, բայց քիչ սերմ են տալիս կամ նույնիսկ բոլորովին չեն տալիս։ Մի քանի հազվագյուտ դեպքերում նկատված է, որ այնպիսի ոչ էական հանգամանքից, ինչպիսին է բույսի զարգացման որոշ շրջանում նրա ստացած ջրի մեծ կամ փոքր քանակությունը, կախված է բույսի սերմ տալը կամ չտալը։ Ես չեմ կարող բերել այստեղ մանրամասն տվյալներ, որ ես հավաքել ու հրատարակել եմ մի այլ տեղ. բայց ցույց տալու համար, թե ինչքան տարօրինակ են գերության մեջ կենդանիների բազմացումը ղեկավարող օրենքները, ես միայն կհիշատակեմ, որ գիշատիչ կաթնասունները, նույնիսկ արևադարձայինները, համեմատաբար հեշտությամբ են բազմանում մեզ մոտ գերության մեջ, բացառությամբ թաթագնացների կամ արջերի ընտանիքի, որոնք գրեթե երբեք ձագ չեն բերում, մինչդեռ գիշատիչ թռչունները, շատ հազվադեպ բացառությամբ, դժվար թե երբևիցե ճտահանության համար պիտանի ձվեր են ածում։ Էկզոտիկ շատ բույսեր արտադրում են բեղմնավորման համար անպետք ծաղկափոշին ճիշտ այնպես, ինչպես անպտուղ հիբրիդների մեծ մասը։ Մի կողմից մենք հանդիպում ենք թեկուզև թույլ ու վտիտ, բայց ազատ կերպով գերության մեջ բազմացող մշակովի բույսերի և կենդանիների. մյուս կողմից, մենք հանդիպում ենք անհատների, որոնք մատաղ հասակում վերցված են իրենց բնական շրջադրությունից, լիովին ընտանեցված են, առողջ և երկարակյաց են (որի համար ես կարող եմ շատ օրինակներ բերել), բայց ունեն վերարտադրողական սիստեմ, որը մեզ համար անըմբռնելի պատճառով ամուլ է։ Մենք չպետք է զարմանանք, որ գերության մեջ զարգացող վերարտադրողական սիստեմը գործում է միանգամայն անկանոն և արտադրում է ծնողներին չնմանվող սերունդ։ Ես կարող եմ ավելացնել, որ մինչդեռ որոշ օրգանիզմներ ազատ կերպով բազմանում են ամենաանբնական պայմաններում (օրինակ, վանդակաբներում պահվող ճագարները և ժանտաքիսները), դրանով ապացուցելով, որ նրանց վերարտադրողական օրգանները հեշտությամբ չեն ախտահարվում, այլ կենդանիներ ու բույսեր ընտելացման չեն ենթարկվում և շատ քիչ են փոփոխվում, գրեթե այնքան քիչ, ինչքան բնական վիճակում։
Որոշ բնախույզներ պնդում էին, որ ամեն մի փոփոխություն կապված է սեռական վերարտադրության ակտի հետ, բայց դա ակներևորեն սխալ է, որովհետև իմ մի այլ աշխատության մեջ ես բերել եմ, այսպես կոչված «բնության խաղեր» (sporting plants) երևույթների մի երկար ցանկ, այսինքն այնպիսի դեպքեր, երբ բույսերը հանկարծակի առաջ են բերում բոլորովին նոր առանձնահատկություններով մի բողբոջ, որը տարբերվում է նույն բույսի մնացած բոլոր բողբոջներից։ Այդ բողբոջային վարիացիաները, ինչպես նրանց կարելի է անվանել, կարող են բազմացվել պատվաստելով, ընձյուղներով և այլն, իսկ երբեմն էլ նույնիսկ սերմերով։ Բնության մեջ այդ դեպքերը քիչ են, բայց մշակույթի մեջ նրանց չի կարելի դասել հազվադեպ երևույթների շարքում։ Միանման պայմաններում տարեցտարի միևնույն ծառի առաջացրած բազմահազար բողբոջներից մեկը հանկարծակի ստանում է բոլորովին նոր բնույթ, մյուս կողմից պատահում է, որ տարբեր պայմաններում աճած ծառերի վրա երևում են բողբոջներ, որոնք սկիզբ ես տալիս ճիևնույն տարատեսակին, ինչպես այդ եղել է դեղձի ծառերի վրա նեկտարիններ[34] երևալու օրինակում և սովորական վարդենիների վրա բազմաթերթիկ վարդեր երևալու օրինակում։ Ելնելով այս փաստերից, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ պայմանների բնույթը տվյալ յուրաքանչյուր փոփոխության առաջացման մեջ ավելի քիչ նշանակություն ունի, քան օրգանիզմի իր բնույթը, գուցե առաջինը ավելի էական ազդեցություն չի ունենում, քան այն կայծի բնույթը, որը բոցավառում է վառելանյութի զանգվածը, ազդում է բռնկվող բոցի հատկությունների վրա[35]։
ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐԱԲԵՐԱԿՑԱԿԱՆ (ԿՈՌԵԼՅԱՏԻՎ) ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փոփոխված սովորությունները թողնում են ազդեցություն, որը ժառանգաբար փոխանցնում է, ինչպես, օրինակ, մի կլիմայից մյուսը փոխադրած բույսերի ծաղկման շրջանի փոփոխությունը։ Կենդանիների օրգանների ուժեղ վարժեցումը կամ ոչ վարժեցումը դրսևորվում է ավելի խիստ հետևանքներով, այսպես, ես նկատել եմ, որ ընտանի բադի թևերի ոսկորները ավելի քիչ, իսկ ոտքերի ոսկորները ավելի շատ են կշռում ամբողջ կմախքի համեմատությամբ, քան վայրի բադինը, և այդ բանը վստահորեն կարելի է վերագրել այն հանգամանքին, որ ընտանի բադը ավելի քիչ է թռչում և ավելի շատ է քայլում, քան նրա վայրի նախնիները։ Կովերի և այծերի կրծի զգալի և ժառանգական զարգացումը այն երկրներում, որտեղ այդ կենդանիներին կթում են, համեմատած այլ երկրների այդ կենդանիների նույն օրգանների հետ, ամենայն հավանականությամբ օրգանի վարժեցման հետևանքների մի ուրիշ օրինակ է։ Համարյա չի կարելի ցույց տալ ընտանի անասունների որևէ ցեղ, որ որևէ երկրում չունենար կախ ընկած ականջներ, և հավանական է թվում այդ փաստի բացատրությունը ականջի մկանների վարժության բացակայությամբ, որը հետևանք է այն բանի, որ այդ կենդանիները վախի քիչ են ենթարկվում։
Փոփոխականությունը ղեկավարվում է բազմաթիվ օրենքներով, նրանցից մի քանիսն արդեն աղոտ կերպով պարզաբանվում են և համառոտակի քննարկվելու են հետագայում։ Ես այստեղ կանգ կառնեմ միայն այն բանի վրա, որի կարելի է անվանել փոփոխականության հարաբերակցություն։ Սաղմի կամ թրթուրի մեջ կատարվող էական փոփոխությունները հավանորեն առաջ են բերում փոփոխություններ նաև հասուն կենդանու մեջ։ Բոլորովին տարբեր մասերի միջև հարաբերակցությունները այլանդակություններում շատ հետաքրքրական են, այդ երևույթի բազմաթիվ դեպքեր հանդիպում են Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերի ընդարձակ աշխատության մեջ, որը նվիրված է այդ հարցին։ Անասնաբույծները համողված են, որ երկար վերջավորությունները միշտ լինում են երկար գլխի հետ։ Հարաբերակցության որոշ դեպքեր զարմանալիորեն տարօրինակ են, այսպես, օրինակ, կապույտ աչքեր ունեցող սպիտակ կատուները սովորաբար խուլ են լինում. իսկ, ըստ միստր Տետի դիտողության, այդ առանձնահատկությունը ունենում են միայն արու կատուները։ Գույնը և օրգանական առանձնահատկությունները հաճախ կապված են լինում միմյանց հետ, որի մասին կարելի է շատ հիանալի օրինակներ բերել կենդանիների և բույսերի աշխարհից։ Հոյզինգերի հավաքած փաստերից, ըստ երևույթին, հետևում է, որ որոշ բույսեր վնասակար ներգործություն են ունենում սպիտակ ոչխարների և խոզերի վրա, մինչդեռ սև անհատները վնաս չեն կրում։ Վերջերս պրոֆեսոր Վիմանը ինձ հաղորդել է նման երևույթի մի հիանալի օրինակի մասին։ Նա հարցրել է վիրգինիական մի քանի ֆերմերների թե ինչո՞ւ նրանց բոլոր խոզերը սև են, և պատասխան է ստացել, որ խոզերն ուտում են մի բույսի (Lachanthes-ի) արմատները, որոնք ներկում են նրանց ոսկորները վարդագույնով, որի հետևանքով նրանց, բացի սև տարատեսակներից, կճղակներն ընկնում են, իսկ վիրգինիական գաղութաբնակներից (տեղական արտահայտությամբ՝ crackers) մեկը ավելացրել է. «Մենք յուրաքանչյուր ծնում ընտրում ենք սև խոճկորներին, որովհետև միայն նրանք են կարողանում ապրել»։ Անմազ շներն ունենում են անկատար ատամներ, երկար և կոպիտ մազ ունեցող կենդանիները, ինչպես պնդում են ոմանք, աչքի են ընկնում երկար կամ ճյուղավորված եղջյուրներով, փետրապատ ոտներով աղավնիները մատների միջև ունենում են թաղանթներ, կարճակտուց աղավնիներն ունենում են կարճ, իսկ երկարակտուց աղավնիները՝ երկար ոտքեր։ Այսպիսով, մարդը, ընտրելով և կուտակելով կառուցվածքի մի որևէ առանձնահատկություն, հարաբերակցության (կոռելյացիայի) այդ խորհրդավոր օրենքի հիման վրա գրեթե միշտ առանց դիտավորության կփոփոխի նաև օրգանիզմի այլ մասերը[36]։
Փոփոխականության զանազան, բոլորովին անհայտ կամ աղոտ կերպով հասկացված օրենքների հետևանքները անսահմանորեն բարդ են ու բազմազան։ Արժե մանրազնին կերպով ուսումնասիրել մանրամասնորեն գրված գիտական շարադրությունները մեր հին մշակովի բույսերի, օրինակ, հիացինտի, կարտոֆիլի, նույնիսկ գեորգինի և այլոց մասին։ Պարզապես զարմանում ես կառուցվածքում և հատկություններում եղած անսահման բազմազանության վրա, որոնցով տարատեսակները և ենթատարատեսակները աննշան չափով տարբերվում են մեկը մյուսից։ Նրանց ամբողջ կազմվածքը կարծես դարձել է պլաստիկ և թույլ չափով շեղվում է ծնողների տիպից։
Ոչ ժառանգական փոփոխությունը մեզ համար էական չէ։ Ֆիզիոլոգիական տեսակետից ինչպես աննշան, այնպես էլ շատ կարևոր ժառանգական շեղումների թիվն ու բազմազանությունը կառուցվածքում անսահման է։ Պրոսպեր Լյուկի երկու ստվար հատորից բաղկացած երկասիրությունը ամենալավն է ու ամենալրիվը այդ հարցի մասին։ Յուրաքանչյուր սելեկցիոներ գիտե, թե ինչքան ուժեղ է հատկանիշների ժառանգական փոխանցման ձգտումը, որ «նմանն առաջ է բերում նմանին», կազմում է նրա հիմնական համոզմունքը, այդ տեսակետից կասկած են հայտնում միայն տեսաբանները։ Եթե որևէ շեղում կառուցվածքում հաճախակի է երևում և մենք այն տեսնում ենք ծնողների և զավակների մեջ, ապա մենք չենք կարող որոշել, թե այդ շեղումը արդյո՞ք տեղի է ունեցել մեկ ընդհանուր պատճառից, որը ազդել է թե՛ ծնողների և թե՛ զավակների վրա։ Բայց եթե միանման պայմանների, ըստ երևույթին, ենթակա անհատների մեջ բացառիկ հանգամանքների բերմունքով առաջացած հազվագյուտ մի շեղում հայտնվում է ծնողի մեջ, ասենք՝ մի քանի միլիոն անհատներից մեկի մեջ և կրկնվում է զավակների մեջ, ապա արդեն միայն հավանականության տեսությունը համարյա ստիպում է մեզ այդ կրկնությունը վերագրել ժառանգականության։ Յուրաքանչյուր ոք անշուշտ լսել է ալբինիզմի, փշոտ մաշկի, մազոտության դեպքերի մասին, որոնք երևան են գալիս միևնույն ընտանիքի մի քանի ներկայացուցիչների մեջ։ Եթե կառուցվածքում եղած տարօրինակ և հազվագյուտ շեղումները ժառանգվում են, ապա, իհարկե, պետք է ընդունենք, որ ավելի պակաս տարօրինակ և ավելի սովորական առանձնահատկությունները ևս ժառանգական են։ Գուցե այդ հարցի վերաբերմամբ ամենաճիշտ տեսակետը կլիներ այն, որ յուրաքանչյուր որևէ հատկանիշի ժառանգումը համարենք կանոն, իսկ նրա չժառանգելը՝ բացառություն։
Ժառանգականությունը ղեկավարող օրենքները մեծ մասամբ անհայտ են։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու միևնույն առանձնահատկությունը նույն տեսակի տարբեր անհատների մեջ կամ տարբեր տեսակների ներկայացուցիչների մեջ երբեմն ժառանգվում է, երբեմն էլ ոչ. թե ինչու զավակների մեջ վերարտադրվում են պապի, տատի, կամ ավելի ևս հեռավոր նախնիների հատկանիշները, թե ինչու որևէ առանձնահատկություն մի սեռից փոխանցվում է երկու սեռերին կամ միայն մեկին և ավելի հաճախ բացառապես նույն սեռին։ Մեզ համար բավական կարևոր է այն փաստը, որ մեր ընտանի ցեղերի արուներում արտահայտվող առանձնահատկությունները փոխանցվում են բացառապես կամ գերազանցապես միայն արուներին։ Ավելի ևս կարևոր է այն կանոնը, որին, ինձ թվում է, կարելի է լիովին վստահել, որ կյանքի որևէ շրջանում երևան եկած մի որևէ առանձնահատկություն ձգտում է երևան գալ սերնդի մեջ համապատասխան հասակում, թեև երբեմն էլ մի քիչ ավելի վաղ։ Շատ դեպքերում այլ կերպ էլ չէր կարող լինել, այսպես, օրինակ, մեր տավարի եղջյուրների կառուցվածքում ժառանգված առանձնահատկությունները կարող են երևան գալ միայն համարյա հասունացած կենդանիների մոտ. շերամի որդի առանձնահատկությունները երևան են գալիս թրթուրի կամ բոժոժի հասակում։ Բայց ժառանգական հիվանդությունները և մի քանի այլ փաստեր ինձ հարկադրում են ընդունել, որ այդ կանոնը ավելի լայն կիրառություն ունի, և որ նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ հատկանիշի դրսևորման համար որոշակի հասակում ոչ մի հիմք չկա, այնուամենայնիվ այդ ձգտումը դրսևորվում է սերնդի մեջ կյանքի այն շրջանում, ինչ շրջանում որ այն սկզբնապես երևացել է նախնիքի մեջ։ Ես կարծում եմ, որ այդ կանոնը վերին աստիճանի կարևոր է որպես սաղմնաբանության հիմնական օրենքների բացատրություն։ Այս դիտողությունները անշուշտ վերաբերում են առանձնահատկությունների միայն առաջին դրսևորմանը, այլ ոչ թե սկզբնական պատճառին, որը կարող է ազդել կամ ձվի, կամ արական տարրի վրա, այնպես, ինչպես կարճեղջյուր կովից և երկարաղջյուր ցուլից առաջացած հորթի եղջյուրների ավելացած երկարությունը թեև երևան է գալիս ուշ հասակում, բայց ակներև է, որ կախված է արական տարրի ազդեցությունից։
Հիշատակելով այստեղ նախկին հատկանիշներին վերադառնալու մասին, ես գտնում եմ, որ օգտակար է կանգ առնել բնախույզների կողմից հաճախ արվող հայտարարության վրա, այն է, որ մեր ընտանի տարատեսակները վայրենանալիս աստիճանաբար և անպայման վերադառնում են բնական վիճակում գտնվող իրենց նախնիների ունեցած հատկանիշներին։ Դրանից արվել է այն հետևությունը, որ ընտանի տարատեսակների վրա դիտված փաստերի հիման վրա հանված որևէ եզրակացությունն անհնարին է տարածել այն տեսակների վրա, որոնք գտնվում են բնական վիճակում։ Սակայն հակառակ իմ բոլոր ջանքերին, ես չկարողացա գտնել, թե ինչ համոզարար փաստերի վրա է հիմնված այդպես հաճախ և այդպես համարձակորեն հայտարարվող այդ դրույթը։ Մինչև անգամ շատ դժվար կլիներ այդ ապացույցները բերել. մենք կարող ենք վստահ լինել, որ խիստ նկատելի ընտանի տարատեսակների զգալի մեծամասնությունը չէր էլ կարողանա նույնիսկ գոյություն ունենալ վայրի վիճակում։ Շատ դեպքերում մենք չգիտենք այդ բնական նախնիքներին, ուստի և չենք կարող դատել, թե արդյոք լրիվ վերադարձ է կատարվել դեպի նախնիքների հատկանիշները կամ ոչ։ Խաչաձևման ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ կլիներ վայրենանալու թողնել միայն մեկ տարատեսակ։ Այնուամենայնիվ, քանի որ իրոք մեր տարատեսակները երբեմն իրենց որոշ հատկանիշներում դրսևորում են վերադարձ դեպի նախնիքների ձևերը, ինձ անհավանական էլ չի թվում, որ եթե մեզ հաջողվեր երկար սերունդների ընթացքում նատուրալիզացիայի ենթարկել կամ մշակել զանազան ցեղեր, օրինակ, կաղամբի ձևերը շատ աղքատ հողում (ըստ որում, իհարկե, ստացված հետևանքի մի մասը պիտի վերագրվեր աղքատ հողի որոշակի ներգործությանը), ապա նրանք զգալի չափով, գուցե և լիովին վերադառնային իրենց նախնական բնական ձևերին։ Փորձը կհաջողվեր, թե ոչ, մեր պատճառաբանության համար էապես կարևոր չէ, որովհետև փորձն ինքը կհանգեր կենսապայմանների փոփոխության։ Եթե կարելի լիներ ցույց տալ, որ մեր ընտանի տարատեսակները ուժեղ ձգտում են դրսևորում վերադառնալու դեպի նախնիքների հատկանիշները, այսինքն՝ կորցնելու իրենց ձեռք բերած հատկանիշները, երբ պահվում են միևնույն պայմաններում և մեծ թվով այնպես, որպեսզի հատկանիշների խաչաձևման և միաձուլման միջոցով վերացվեր թույլ շեղումների ամրացման հնարավորությունը,— այդ դեպքում ես կհամաձայնվեի, որ ընտանի տարատեսակների վրա կատարված դիտումների եզրակացությունները չի կարելի տարածել բնական տեսակների վրա։ Բայց նման հայացքի օգտին ապացույցի նշույլ էլ չկա. հաստատել, թե չէինք կարողանա պահպանել անորոշ թվով սերունդներում մեր լծելու և արշավելու ձիերը, երկարաեղջյուր և կարճեղջյուր անասուններին, ընտանի թռչուններին և բանջարեղենները, կնշանակեր հակասել մեր բոլոր փորձերին։
ԸՆՏԱՆԵՑՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԸ, ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԵՑՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՄԵԿ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ
Մեր ընտանեցված կենդանիների և մշակովի բույսերի ցեղերը կամ ժառանգական տարատեսակները համեմատելով նրանց մերձավոր տեսակների հետ, սովորաբար մենք նրանց մեջ նկատում ենք, ինչպես արդեն ասված է վերևում, հատկանիշներով ավելի նվազ միանմանություն, քան իսկական տեսակների ներկայացուցիչների մեջ։ Ընտանեցված ցեղերը երբեմն կարծես այլանդակ են թվում, դրանով ես ուզում եմ ասել, որ, զանազանվելով իրարից և տարբերվելով նույն սեռի այլ տեսակներից մի քանի չնչին հատկանիշներով, նրանք որևէ տեսակետից հաճախ տարբերվում են ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հատկապես իրենց մերձավոր բնական տեսակներից։ Այդ բացառությամբ (ինչպես նաև բացառությամբ խաչաձևվող տարատեսակների լրիվ պտղաբերության, որի մասին խոսք կլինի հետագա գլուխներից մեկում) միևնույն տեսակի ընտանեցված տարատեսակները միմյանցից տարբերվում են նույնքան, ինչքան որ նույն սեռի մերձավոր տեսակները բնական վիճակում. միայն այդ տարբերությունները շատ դեպքերում այնքան էլ խիստ չեն։ Սա պետք է համարել որպես ճշմարտություն, որովհետև ընտանեցված կենդանիների և մշակովի բույսերի շատ ցեղեր իրազեկ դիտողների կողմից ճանաչվում են որպես տեղական զանազան տեսակների սերունդներ, իսկ ուրիշ, նույնքան իրազեկ դատողների կողմից որպես նույն տեսակի տարատեսակներ։ Եթե ընտանի ցեղի և տեսակի միջև գոյություն ունենար մի որևէ ակնհայտ տարբերություն, ապա նման տարաձայնությունը այդքան հաճախ չէր հանդիպի։ Բազմիցս հայտնվել է այն կարծիքը, որ ընտանեցված ցեղերը երբեք չեն ցուցաբերում սեռային աստիճան ունեցող տարբերություններ։ Կարելի է ապացուցել, որ այդ կարծիքը ճիշտ չէ, բայց բնախույզները միմյանց հետ անհամաձայն են այն հարցի վերաբերմամբ, թե ո՞ր հատկանիշները պետք է համարել սեռային, բոլոր նման գնահատականները մինչև այժմ կրում են բացառապես էմպիրիկ բնույթ։ Երբ մենք կպարզենք, թե ինչպես են առաջանում սեռերը բնական դրության մեջ այն ժամանակ պարզ կլինի, որ մենք հիմք էլ չունենք սպասելու, որպեսզի մեր ընտանի ցեղերը կարողանային հաճախ հանդես բերել տարբերության աստիճաններ, որոնք հավասար են սեռայիններին։
Երբ մենք փորձում ենք որոշել իրար մերձավոր ընտանի ցեղերի տարբերության աստիճանը, մենք իսկույն ընկնում ենք կասկածների մեջ արդյոք նրանք մի՞ տեսակից են առաջացել, թե՞ մի քանի տեսակներից։ Այդ հարցը, եթե կարելի լիներ պարզել, մեծ հետաքրքրություն կներկայացներ. եթե, օրինակ, կարելի լիներ ցույց տալ, որ բարակի, խուզարկուի, տերյերի, սպանյոլների ու բուլդոգի ցեղերը, որոնք, ինչպես հայտնի է, իրենց հատկանիշները ժառանգաբար շատ լավ են փոխանցում, առաջացել են մեկ տեսակից, ապա նման փաստը կստիպեր մեզ կասկածել շատ մերձավոր տեսակների, օրինակ, աշխարհի զանազան մասերում ապրող աղվեսների անփոփոխելիության մասին։ Ես չեմ կարծում, ինչպես կերևա հետագա շարադրանքից, որ շների զանազան ցեղերի միջև նկատվող տարբերությունների ամբողջությունը առաջացել է ընտանեցման շնորհիվ. ընդհակառակը, ես կարծում եմ, որ տարբերությունների որոշ փոքր մասը կախված է այն բանից, որ նրանք առաջացել են առանձին տեսակներից։ Ինչ վերաբերում է մեր մի քանի այլ որոշակի նշաններով ջոկվող ընտանի ցեղերին, ապա կարելի է ենթադրել կամ նույնիսկ համոզված լինել, որ նրանք բոլորը առաջացել են մեկ տեսակից։
Հաճախ այն կարծիքն է հայտնվում, թե մարդը մշակության և ընտանեցման համար ընտրել է այնպիսի բույսեր ու կենդանիներ, որոնք աչքի են ընկել փոփոխվելու բացառիկ բնածին ընդունակությամբ, ինչպես նաև կլիմաների նկատմամբ դիմացկունությամբ։ Չեմ վիճարկի, որ այդ երկու հատկությունները զգալի չափով բարձրացրել են մեր ցեղերի մեծ մասի արժեքը, բայց առաջին անգամ կենդանուն ընտելացնող վայրենին ի՞նչպես կարող էր իմանալ, թե արդյոք այդ կենդանին կփոխվի՞ հաջորդ սերունդներում և հեշտությամբ կդիմանա այլ կլիմաների։ Մի՞թե էշի և սագի թույլ փոփոխականությունը կամ հյուսիսային եղջերուի թույլ աստիճանի դիմացկունությունը տաքության վերաբերմամբ, կամ ուղտինը՝ ցրտության վերաբերմամբ կարող էին խոչընդոտ հանդիսանալ նրանց ընտանեցման համար։ Ես չեմ կասկածում, որ եթե կենդանիների և բույսերի այլ տեսակներ, որոնք վերցված են բնական պայմաններից մեր ընտանի ցեղերին թվով հավասար և նույնչափ էլ բազմազան տարբեր դասերի ու տարբեր երկրների պատկանելիության իմաստով, ենթարկվեին ընտանեցման սերունդների նույնքան երկար շարանների ընթացքում, ապա նրանք միջին հաշվով կփոփոխվեին նույնպիսի չափերով, ինչպես որ մեր ընտանի ցեղերի նախնիներ եղած տեսակները։
Ինչ վերաբերում է մեր ամենահին ընտանեցված կենդանիներին և մշակովի բույսերին, ապա անհնարին է գալ մի որևէ եզրակացության այն մասին, թե նրանք ծագել են մեկ տեսակից, թե մի քանի տեսակներից։ Գլխավոր փաստարկը, որի վրա հիմնվում են մի քանի տեսակներից նրանց ծագման կողմնակիցները, սովորաբար այն է, որ ամենահին ժամանակներում արդեն, եգիպտական հուշարձաններում կամ Շվեցարիայի ցցաշենքերում, մենք հանդիպում ենք շատ բազմազան ցեղերի, ըստ որում նրանցից մի քանիսները շատ նման են ժամանակակից ցեղերին կամ մինչև անգամ նույնն են։ Բայց այդ կշռադատումները միայն հեռացնում են քաղաքակրթության սկիզբը և ցույց են տալիս, որ կենդանիները շատ ավելի վաղ են ընտելացվել, քան մինչև այժմ ենթադրվում էր։ Շվեցարական ցցաշենքերի բնակիչները մշակում էին ցորենի, զարու մի քանի տարատեսակներ, ոլոռ, խաշխաշ ձեթի համար և կտավատ, նրանք արդեն ունեին ընտանի կենդանիների ցեղեր։ Նրանք առևտուր էին անում այլ ժողովուրդների հետ։ Այդ բոլորը պարզ կերպով ապացուցում են, ինչպես նկատում է Հեերը, որ այդ վաղ շրջանում արդեն նրանք զգալի հաջողություններ են ունեցել քաղաքակրթության ասպարեզում, իսկ այդ իր հերթին ցույց է տաքիս, որ դրանից առաջ եղել է ավելի ցածր քաղաքակրթության երկարատև մի շրջան, որի ընթացքում զանազան տոհմերի պահած ընտանի կենդանիները կարող էին փոփոխվել և մեկը մյուսից տարբերվող ցեղերի սկիզբ տալ։ Աշխարհի շատ մասերում երկրաբանական ավելի ուշ ժամանակի նստվածքներում կայծքարե գործիքներ գտնելուց հետո բոլոր երկրաբանները համոզված են, որ մարդը բարբարոս վիճակում գոյություն է ունեցել շատ հեռավոր ժամանակներում. մյուս կողմից մենք գիտենք, որ գրեթե չկա այնքան բարբարոս մի ցեղ,գոնե շուն ընտելացրած չլինի։
Մեր ընտանի կենդանիների մեծ մասի ծագումը, հավանորեն, ընդմիշտ կմնա անորոշ։ Բայց ես այստեղ կարող եմ հաղորդել, որ, ուշադրություն դարձնելով ամբողջ երկրագնդի շների վրա և մանրազնին առադրելով նրանց մասին հայտնի եղած բոլորը, ես եկել եմ այն եզրակացության, որ ընտելացված են եղել Canis սեռից մի քանի տեսակներ և որ նրանց արյունը, որոշ դեպքերում միմյանց հետ խառը, հոսում է մեր ընտանի ցեղերի երակներում։ Ոչխարների և այծերի մասին ես դժվարանում եմ որոշակի կարծիք հայտնել։ Հնդկական սապատավոր տավարի սովորություններին, ձայնին, կազմությանը և կառուցվածքին վերաբերող այն փաստերի հիման վրա, որ ինձ հաղորդել է միստր Բլիտը, ինձ համարյա ակներև է դառնում, որ նա այլ ծագում ունի, քան եվրոպական տավարը, իսկ մի քանի գիտակ դատողներ այն կարծիքին են, որ վերջինս էլ առաջացել է երկու կամ երեք նախահայր ձևերից, թեպետ անհայտ է, թե կարելի՞ է արդյոք նրանց համարել ինքնուրույն տեսակներ։ Այդ եզրակացությունները, ինչպես նաև սապատավոր և սովորական տավարի միջև եղած տեսակային տարբերության մասին արտահայտված կարծիքը կարելի է ապացուցված համարել պրոֆեսոր Ռյուտիմեյերի կատարած հիանալի հետազոտություններից հետո։ Ձիերի վերաբերմամբ ևս կշռադատումների հիման վրա, որոնք այստեղ բերել չեմ կարող, որոշ տատանումներով հակվում եմ շատ հեղինակների կարծիքին հակառակ եզրակացության, որ նրանց բոլոր ցեղերը պատկանում են մեկ տեսակի։ Ես բուծել եմ համարյա բոլոր անգլիական հավերի ցեղերը, կատարել եմ նրանց միջև խաչաձևումներ և հետազոտել նրանց կմախքները, և այդ բոլոր տեղեկությունների հիման վրա ինձ համար գրեթե ակներև է դառնում, որ նրանք բոլորը ծագել են Հնդկաստանում վայրի վիճակում հանդիպող Gallus bankiva-ից. նույն եզրակացությանն են եկել միստր Բլիտը և ուրիշներ, որոնք ուսումնասիրել են այդ թռչունին Հնդկաստանում։ Ինչ վերաբերում է բադերին և ճագարներին, որոնց մի քանի ցեղերը խիստ տարբերվում են միմյանցից, ապա կասկածի ենթակա չէ, որ նրանք բոլորը ծագել են վայրի բադից և ճագարից։
Այն ուսմունքը, որ մեր ընտանի զանազան ցեղերը առաջացել են մի քանի բնական տեսակներից, մի քանի հեղինակներ հասցրել են անհեթեթության։ Նրանք կարծում են, որ ամեն մի ցեղ, որը ժառանգաբար փոխանցում է իր թեկուզև աննշան տարբերիչ հատկանիշները, առաջացել է մի վայրենի նախատիպից։ Այսպես դատելով, մենք պետք է գանք այն եզրակացության, որ գոյություն են ունեցել տավարի մինչև քսան տեսակներ, նույնքան էլ ոչխարի տեսակներ, այծի մի քանի տեսակներ միայն Եվրոպայում և նույնիսկ մի քանի տեսակներն էլ Մեծ Բրիտանիայի սահմաններում։ Մի հեղինակ ենթադրում է, որ գոյություն են ունեցել միայն Մեծ Բրիտանիային հատուկ ոչխարի տասնմեկ վայրի տեսակներ։ Եթե հիշենք, որ Բրիտանիան չունի բացառապես իրեն հատուկ ոչ մի կաթնասուն, իսկ Ֆրանսիան ունի շատ սակավաթիվ կաթնասուններ, որոնք չեն հանդիպում Գերմանիայում, և որ նույնը ճիշտ է նաև Հունգարիայի, Իսպանիայի և այլոց վերաբերմամբ, եթե միաժամանակ հիշենք, որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի տավարի, ոչխարի և այլն մի քանի ցեղեր, որոնք բացառապես հատուկ են իրեն, ապա պիտի ընդունենք, որ Եվրոպայում ծագում են առել մի քանի ընտանի ցեղեր, որովհետև այլ կերպ նրանք որտեղի՞ց կարող էին հայտնվել։ Այդ ճիշտ է նաև Հնդկաստանի վերաբերմամբ։ Նույնիսկ աշխարհի բոլոր մասերում տարածված շների ցեղերի վերաբերմամբ, որոնք, ինչպես ես ենթադրում եմ, առաջացել են մի քանի վայրի տեսակներից, չի կարող կասկած լինել, որ նրանց մեջ շատ բան պետք է վերագրել ժառանգված փոփոխություններին, որովհետև ո՞վ կհավատա, թե իտալական բարակի, խուզարկու շան, բուլդոգի, մոպսի, բլենհեյմյան սպանյոլի պես կենդանիները, որոնք այնքան տարբերվում են Canis սեռի բոլոր վայրի ներկայացուցիչներից, մի ժամանակ գոյություն են ունեցել բնական դրության մեջ։ Հաճախ նաև ենթադրություն է արվել, որ մեր շների բոլոր ցեղերը առաջացել են մի քանի վայրի տեսակների խաչաձևման միջոցով, բայց այդ միջոցով կարելի է ստանալ միայն այնպիսի ձևեր, որոնք ծնողների ձևերի միջև գրավում են միջակա տեղ. և եթե մենք կամենում ենք այդ ձևով մեզ բացատրել մեր ընտանի ցեղերի ծագումը, ապա պիտի ընդունենք, որ վայրի դրության մեջ նախապես գոյություն են ունեցել ամենածայրահեղ ձևերը, ինչպիսիք են իտալական բարակը, խուզարկուն, բուլդոգը և այլն։ Բացի դրանից, իրարից խիստ տարբերվող ցեղերի առաջացման հնարավորությունը խաչաձևման միջոցով շատ չափազանցված է։ Կան շատ օրինակներ, որոնք ապացուցում են, որ ցեղը երբեմն կարելի է խաչաձևման միջոցով փոփոխել, եթե խնամքով ընտրվեն ցանկալի հատկանիշով օժտված անհատներ, բայց իրարից խիստ տարբերվող երկու ցեղերի միջև միջակա ցեղ առաջացնելը չափազանց դժվարին կլիներ։ Սըր Ջ. Սեբրայտը հատուկ այդ նպատակով վարձեր է արել և անհաջողություն է կրել։ Երկու մաքուր ցեղերի առաջին խաչաձևումից ստացված ձագերը (ինչպես ես համոզվեցի աղավնիների նկատմամբ) իրենց հատկանիշներով բավականաչափ, իսկ երբեմն էլ միանգամայն միանման են, և ամեն ինչ շատ պարզ է թվում. բայց հենց որ սկսում են այդ խառնացեղերը միմյանց հետ խաչաձևել, մի քանի սերունդների ընթացքում չեն ստացվում երկու իրար նման էակներ,— և այն ժամանակ միայն երևում է խնդրի ամբողջ դժվարությունը։
ԸՆՏԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՑԵՂԵՐԸ, ՆՐԱՆՑ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համոզված լինելով, որ ամեն մի հարց ամենից ավելի լավ կարելի է ուսումնասիրել մի որևէ հատուկ խմբի վրա, ես երկար կշռադատելուց հետո կանգ առա ընտանի աղավնիների վրա։ Ես բուծում էի այն բոլոր ցեղերը, որ կարող էի գնել կամ այլ կերպով ձեռք բերել, ինձ շատ սիրալիր կերպով մատակարարել են աղավնիների խրտվիլակներ զանազան երկրներից, հատկապես Հնդկաստանից Ու. Էլլիոտը և Պարսկաստանից Կ. Մուրրեյը։ Աղավնիների մասին կան զանազան լեզուներով ամբողջ աշխատություններ, նրանցից մի քանիսը շատ կարևոր են, որովհետև վերաբերում են հին ժամանակներին։ Ես կապ էի պահպանում աղավնիների ցեղերի բուծման շատ հայտնի մասնագետների հետ, իսկ Լոնդոնյան երկու աղավնաբուծական ակումբ ինձ ընդունել էին իրենց անդամ։ Ցեղերի բազմազանությունը իսկապես զարմանալի է։ Համեմատեցեք անգլիական փոստատարը կարճակտուց թուրմանի հետ և ուշադրություն դարձրեք նրանց կտուցների տարբերության և դրանց հետ կապված գանգերի ձևի տարբերության վրա։ Փոստատարները, առանձնապես արուները, աչքի են ընկնում նաև գլխի վրա ունեցած մսոտ ուռուցքների զարմանալի զարգացմամբ, և դրան ուղեկցում են խիստ երկարացած կոպերը, շատ մեծ արտաքին քթանցքները և լայն բացվող բերանը։ Կարճակտուց թուրմանի կտուցը իր գծագրով նմանվում է սերինոսի կտցին, իսկ սովորական թուրմանը աչքի է ընկնում խմբով շատ բարձր թռչելու և դարձդարձիկ շարժումներով իրեն ցած գցելու ժառանգական սովորությամբ։ Իսպանական կամ հռոմեական աղավնին (Runt) շատ խոշոր թռչուն է երկար, հոծ կտուցով և մեծ ոտնթաթերով. այդ թռչունի ենթացեղերից մի քանիսն ունեն շատ երկար պարանոց, մյուսները՝ շատ երկար թևեր ու պոչ, կամ, ընդհակառակը, շատ կարճ պոչ։ Հնդկական կամ լեհական աղավնին (Barb) հատկություններով նման է փոստատարին, բայց երկար կտուցի փոխարեն ունի կարճ ու լայն կտուց։ Փքունը (Pouter) ունի շատ երկարավուն մարմին, թևեր և ոտներ, նրա խիստ զարգացած խպիպը, որը նա հպարտությամբ ուռցնում է, առաջ է բերում զարմանք և նույնիսկ ծիծաղ։ Ճայ-աղավնին (Turbit) ունի կարճ կոնաձև կտուց և մի շարք խճճված փետուրներ, որոնք ձգվում են կրծքի երկարությամբ. նա սովորություն ունի շարունակ թեթևակի ուռցնելու կերակրափողի վերին մասը։ Յակոբինյան աղավնու (Jacobin) պարանոցի ետևի փետուրները այնքան շրջված են, որ մի տեսակ կնգուղ են կազմում, բացի դրանից, նրա մեծության համապատասխանորեն երկարացած են թևերի և պոչի փետուրները։ Փողհարը (Trumpeter) և ծաղրածուն (Laugher), ինչպես ցույց են տալիս անունները, արձակում են այնպիսի ձայներ, որոնք տարբերվում են մյուս ցեղերի արձակած ձայներից։ Սիրամարգանման աղավնին (Fantail) ունի երեսուն կամ քառասուն պոչափետուր փոխանակ տասներկուսի կամ տասներեքի՝ այսինքն փոխանակ այն թվի, որը նորմալ է աղավնիների այդ ընդարձակ ընտանիքի բոլոր ներկայացուցիչների համար. այդ փետուրները միշտ բացված են և ուղղված են դեպի վեր, այնպես որ այդ ցեղի լավ ներկայացուցիչների պոչի փետուրները կպչում են գլխին. ճարպագեղձը բոլորովին ծյուրված է։ Կարելի էր թվել էլի մի քանի ավելի քիչ ցայտուն կերպով արտահայտված ցեղեր։
Զանազան ցեղերի կմախքների մեջ մեծ տարբերություններ կան դիմային ոսկրների երկարության, լայնության և կորության տեսակետից։ Ստորին ծնոտի ճյուղի ձևը, երկարությունը և լայնությունը մեծ չափով են տարբերվում։ Թվով տատանվում են պոչի և սրբոսկրի ողները, ինչպես և կողերը, որոնք տարբերվում են նաև հարաբերական լայնությամբ և ելուստների ներկայությամբ։ Կրծոսկրի անցքերի մեծությունը և ձևը, ինչպես նաև ճնաղի երկու ճյուղերի իրարից հեռացման աստիճանը և հարաբերական մեծությունը չափազանց փոփոխական են։ Բերանի բացվածքի հարաբերական մեծությունը. կոպերի հարաբերական երկարությունը, քթանցքների, լեզուն (որը միշտ չէ, որ համապատասխանում է կտուցի երկարությանը), խպիպի և կերակրափողի վերին մասի մեծությունը, պոչուկի ճարպագեղձի զարգացումը և ատրոֆիայի ենթարկվածությունը, թափափետուրների և ղեկափետուրների թիվը, թևերի և պոչի հարաբերական երկարությունը ինչպես միմյանց, այնպես էլ ամբողջ մարմնի չափերի նկատմամբ, ոտքի և ոտնաթաթի հարաբերական երկարությունը, մատների վրա եղած վահանիկների թիվը և մատների միջև գտնվող մաշկի զարգացումը՝ այս բոլորը կառուցվածքի առանձնահատկություններ են, որոնք ենթակա են փոփոխականության։ Իսկական փետրավորման ժամանակը, ինչպես նաև ձվից դուրս եկող ձագերին ծածկող աղվամազի վիճակը նույնպես փոփոխական են։ Ձվի ձևը և մեծությունը տատանվում են։ Ուշագրավ տարբերություններ կան թռիչքի և մի քանի ցեղերի ձայնի ու բարքերի մեջ։ Վերջապես, մի քանի ցեղերի մեջ արուներն ու էգերը թույլ տարբերություն են դրսևորում։
Ի վերջո կարելի էր հավաքել մոտ քսան զանազան աղավնիներ, որոնց ամեն մի թռչնաբան կհամարեր միանգամայն սահմանազատված տեսակներ, եթե նրան ասեին, թե այդ թռչունները գտնված են վայրի վիճակում։ Բացի ղրանից, ես չեմ կարծում, թե որևէ թռչնաբան անգլիական փոստատարին, կարճակտուց թուրմանին, իսպանական աղավնուն, հնդկական աղավնուն, փքունին և սիրամարգանման աղավնուն կդասեր միևնույն սեռին, մանավանդ որ բոլոր այդ ցեղերում կան միանգամայն ժառանգական հատկանիշներ ունեցող ենթացեղեր, որոնց նա կանվաներ տեսակներ։
Ինչքան էլ մեծ լինեն աղավնիների ցեղերի միջև եղած տարբերությունները, ես միանգամայն համոզված եմ, որ արդարացի է բնագետների մեջ տարածված այն կարծիքը, թե նրանք բոլորը առաջացել են ժայռաղավնուց[37] (Columba livia), հասկանալով այղ տերմինի տակ մի քանի աշխարհագրական ցեղեր կամ ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են շատ աննշան չափով։ Քանի որ ինձ այդ եզրակացություններին բերող հիմունքները կիրառելի են նաև այլ դեպքերի համար, ուստի համառոտակի կբերեմ դրանք այստեղ։ Եթե մեր զանազան ցեղերը ժայռաղավնուց ծագում առած տարատեսակներ չեն, այդ դեպքում նրանք պետք է սերված լինեն առնվազն յոթ կամ ութ բնական տեսակներից, որովհետև ավելի պակաս թվով ձևեր խաչաձևելու միջոցով անհնարին է ստանալ մեր ընտանի ցեղերը։ Օրինակ, ինչպես կարելի էր փքունը ստանալ խաչաձևման միջոցով, եթե ծնողներից գոնե մեկը չունենար բնորոշ հսկայական խպիպը։ Բոլոր ենթադրյալ վայրի նախահայրերը պետք է լինեին ժայռաղավնիներ, այսինքն չբնակալող և նույնիսկ ծառերին դժկամությամբ նստող թռչուններ։ Բայց բացի Columba livia-ից և նրա աշխարհագրական ենթատեսակներից, հայտնի են ընդամենը երկու կամ երեք տեսակ ժայռաղավնիներ, և նրանք չունեն ընտանի ցեղերի տարբերիչ հատկանիշներից ոչ մեկը։ Այստեղից պետք է եզրակացնել, որ կամ այդ վայրի նախնիները դեռ գոյություն ունեն այն երկրներում, որտեղ նրանք ընտանեցված են եղել, բայց թռչնաբաններին անհայտ են մնացել, որը խիստ անհավանական է, եթե ուշադրության առնենք այդ թռչունների մեծությունը, կենսակերպը և զարմանալի հատկանիշները, կամ թե չէ նրանք բոլորը բնաջնջվել են բնական վիճակում։ Սակայն անդունդների վրա բուն դնող և լավ թռչող թռչուններին ոչնչացնելը այնքան էլ հեշտ չէ, և սովորական ժայռաղավնին, որը մեր ընտանի ցեղերի նման կենսակերպ ունի, դեռ չի ոչնչացվել նույնիսկ Մեծ Բրիտանիայի մի քանի փոքր կղզիներում և Միջերկրական ծովի ափերին։ Այսպիսով, այն ենթադրությունը, թե ժայռաղավնու նման կենսակերպ ունեցող այդքան մեծ թվով տեսակները ոչնչացել են, կլիներ չափազանց անմտածված։ Բացի դրանից, վերևում թված ընտանեցված ցեղերից մի քանիսը տարվել են աշխարհի զանազան կողմերը, և նրանցից ոմանք կարող էին ընկնել նաև իրենց հայրենիքը, բայց նրանցից ոչ մեկը չի վայրենացել, թեև սովորական աղավնին (dovecot pigeon), որը ներկայացնում է միայն թույլ կերպով փոփոխված ժայռաղավնուն, մի քանի տեղերում վայրենացել է։ Վերջապես, այդ գործում մեր ունեցած ժամանակակից ամբողջ փորձը ցույց է տալիս, որ չափազանց դժվար է վայրի կենդանիներին ստիպել բազմանալ ընտանի վիճակում, իսկ եթե հետևենք այն հիպոթեզին, թե աղավնիները ծագել են շատ տեսակներից, ապա պիտի ընդունենք, որ շատ հին ժամանակներում կիսաքաղաքակիրթ մարդիկ առնվազն յոթ կամ ութ տեսակ այն աստիճան են ընտանեցրել, որ նրանք գերության մեջ միանգամայն պտղաբեր են դարձել։
Շատ ուժեղ ապացույց է ծառայում այլ դեպքերում կիրառելի այն փաստը, որ բոլոր հիշված ցեղերը, լինելով վայրի ժայռաղավնուն նման իրենց ընդհանուր կազմությամբ, կենսակերպով, ձայնով, գույնով և կառուցվածքի առանձնահատկությունների մեծ մասով, որոշ տեսակետներից ներկայացնում են բոլորովին աննորմալ շեղումներ, օրինակ, զուր տեղը մենք կորոնեինք Columbidae մեծ ընտանիքում այնպիսի կտուց, ինչպիսին ունի անգլիական փոստատարը, կարճակտուց թուրմանը կամ հնդկականը, այնպիսի խճճված փետուրներ, ինչպիսիք ունի յակոբինյան աղավնին, խպիպ՝ ինչպիսին ունի փքունը, պոչի փետուրներ՝ ինչպիսին ունի սիրամարգանման աղավնին։ Այստեղից պետք կլիներ ընդունել, որ կիսաքաղաքակիրթ մարդուն ոչ միայն լիովին հաջողվել է ընտելացնել մի քանի տեսակներ, այլև նա դիտավորյալ կամ պատահաբար ընտրել է բացառապես աննորմալ տեսակներ, և վերջապես, որ հենց այդ բոլոր տեսակները մահաջնջվել են կամ անհայտ են մնացել։ Հանգամանքների այսպիսի տարօրինակ զուգորդումը վերին աստիճանի անհավատալի է։
Աղավնիների գույնին վերաբերող մի քանի փաստեր նույնպես արժանի են ուշադրության։ Ժայռաղավնին ունի գորշակապույտ գույն, սպիտակ փորիկ, բայց հնդկական ենթատեսակի՝ C. intermedia Ստրիկլենդի այդ մասը կապույտ գույն ունի։ Պոչն ունի իր ծայրին մուգ գույնի լայնական շերտ, իսկ նրա արտաքին փետուրները դրսից և հիմքի մոտ եզրապատված են սպիտակ գույնով։ Թևերի վրա կան երկու սև շերտեր։ Մի քանի կիսաընտանեցված ցեղեր և մի քանի անտարակուսելի վայրենի ցեղեր, բացի այդ շերտերից, ծածկված են նաև սև բծերով։ Այս բոլոր հատկանիշները ամբողջությամբ միասին մենք չենք հանդիպում այս ընտանիքի մնացած տեսակներից ոչ մեկի վրա։ Մինչդեռ մեր ընտանի ցեղերից ամեն մեկի վրա, եթե իհարկե նրանք պահվում են խնամքով, բոլոր վերոհիշյալ նշանները, չբացառելով պոչի արտաքին փետուրների սպիտակ եզրապատումը, երբեմն երևան են դալիս լիակատար ակներևությամբ։ Բացի դրանից, երբ խաչաձևում ենք երկու կամ ավելի թվով ցեղեր, որոնք չունեն նշված գույնը և նշանները, խառնացեղերը շատ հաճախ հանկարծ երևան են հանում դրանք։ Կբերեմ իմ դիտած մի քանի դեպքերից միայն մեկը։ Ես խաչաձևեցի սպիտակ փողհարներին, որոնք իրենց հատկանիշները փոխանցում են մեծ կայունությամբ, սև հնդկականների (Barb) հետ, որոնց երկնագույն (կապտագույն) տարատեսակները այնքան հազվագյուտ են, որ ինձ այդ գույնով ոչ մի օրինակ հայտնի չէ Անգլիայում։ Ստացվեցին սև, մուգ դարչնագույն և բծավոր հիբրիդներ։ Ես խաչաձևեցի նաև հնդկական աղավնին (Barb) բծավորի (Spot) հետ. այս վերջին թռչունը սպիտակ է, շեկ պոչով և ճակատին շեկ բծով և նույնպես աչքի է ընկնում հիանալի կայունությամբ։ Հիբրիդները մուգ գորշ էին և բծավոր։ Այնուհետև ես միմյանց հետ խաչաձևեցի փողհար-հնդկական հիբրիդները հնդկական-բծավոր հիբրիդների հետ, և ստացվեցին հիանալի երկնագույն (կապտագույն) թռչուններ, որոնց փորիկը սպիտակ էր, թևերը երկու սև շերտով, պոչի շերտավոր և սպիտակ եզր ունեցող փետուրներով, բոլորովին նման ժայռաղավնուն։ Մենք կարող ենք բացատրել այս փաստերը, ելնելով նախածնողների հատկանիշներին վերադարձի հայտնի սկզբունքից, միայն պետք է ընդունենք, որ բոլոր ընտանի ցեղերն առաջացել են ժայռաղավնուց։ Իսկ եթե մենք հրաժարվենք ա՛յդ բացատրությունից, այդ դեպքում պետք է դիմենք հետևյալ երկու խիստ անհավանական ենթադրություններից որևէ մեկին, այն է՝ առաջինը, կամ պիտի ընդունենք, որ բոլոր ենթադրյալ բնական տեսակներն ունեցել են ժայռաղավնու գույնը և նշանները, թեպետև գոյություն ունեցող տեսակներից ոչ մեկը չունի դրանք, և այն ժամանակ ամեն մի ցեղ պիտի ձգտում ունենար վերադառնալու նախկին հատկանիշներին, երկրորդ, կամ թե մենք պետք է ընդունենք, որ ամեն մի, նույնիսկ ամենամաքուր ցեղ տասներկու կամ ծայրահեղ դեպքում քսան սերունդ մեր ժամանակից առաջ խաչաձևված է եղել ժայռաղավնու հետ։ Ես ասում եմ տասներկու կամ քսան սերունդ, որովհետև հայտնի չէ մի որևէ դեպք, որ կենդանին վերադառնա ավելի մեծ թվով սերունդներ առաջ եղած օտար արյուն ունեցող նախորդի հատկանիշներին։ Միայն մեկ անգամ խաչաձևման ենթարկված ցեղի մեջ շարունակ ավելի ու ավելի թուլանում է այդ խաչաձևումից ձեռք բերված հատկանիշին վերադառնալու ձգտումը, որովհետև սերնդից սերունդ օտար արյան խառնուրդը պիտի քչանա, բայց եթե ոչ մի խաչաձևում չի եղել, իսկ ցեղի մեջ ձգտում կա վերադառնալու նախարդող որևէ սերնդում կորած հատկանիշին, ապա մենք պատճառ չենք տեսնում, որ այդ ձգտումը առանց թուլանալու չփոխանցվի անսահման թվով սերունդների ընթացքում։ Նախնիների հատկանիշներին վերադառնալու այս երկու միանգամայն տարբեր դեպքերը շատ հաճախ խառնել են այն հեղինակները, որոնք գրել են ժառանգականության մասին։
Վերջապես, աղավնու բազմապիսի ցեղերի հիբրիդները կամ խառնացեղերը միանգամայն պտղաբեր են, ինչպես ես այդ կարող եմ հաստատել իմ սեփական փորձերի հիման վրա, որ ես դիտմամբ այդ նպատակով կատարել եմ միմյանցից ամենից ավելի խիստ տարբերվող ցեղերի վրա։ Սակայն հազիվ թե գտնվի գոնե մի լավ ուսումնասիրված դեպք, որից երևա, որ կենդանիների երկու միմյանցից տարբերվող տեսակների խառնացեղերը լրիվ պտղաբեր են։ Մի քանի հեղինակներ հայտնել են այն կարծիքը, որ երկար ժամանակ ընտանեցված վիճակում գտնվելը նվազեցնում է տեսակների անպտղության հակումը։ Շների և մի քանի այլ ընտանի կենդանիների պատմությունը, ըստ երևույթին, հաստատում է այդ եզրակացությունը միմյանց մոտիկ տեսակների վերաբերմամբ։ Բայց այդ եզրակացության այն աստիճան ընդհանրացումը, որի հիման վրա ենթադրվեր, թե բնական վիճակում գտնվող և այնքան միմյանցից տարբերվող տեսակները, ինչպիսիք են փոստատար աղավնիները, թուրմանները, փքունները և սիրամարգանմանները, կկարողանային փոխադարձ խաչաձևումից առաջ բերել միանգամայն պտղաբեր սերունդ, կլիներ չափազանց չմտածված։
Այս բոլոր նկատառումների հիման վրա, այսինքն՝ անհավանականությունը, որ մարդը կարող էր աղավնու յոթ կամ ութ ենթադրյալ տեսակներ ընտանեցման վիճակում լրիվ պտղաբեր դարձնել. որ այդ ենթադրյալ տեսակները մնացել են բոլորովին անհայտ վայրի վիճակում և ոչ մի տեղ նորից չեն վայրենացել, որ բոլոր այդ տեսակները միանգամայն աննորմալ են Columbidae-ի ընտանիքի մնացած բոլոր ներկայացուցիչների համեմատությամբ և միևնույն ժամանակ շատ կողմերով նման են ժայռաղավնուն. ինչպես նաև այն հիման վրա, որ ժայռաղավնու կապտավուն գույնը և նշանները երբեմն երևում են ինչպես զտարյուն, այնպես էլ խաչաձևվող բոլոր ցեղերի մեջ, և վերջապես, բոլոր ցեղերի խառնացեղերից ստացված սերնդի լրիվ պտղաբերության հիման վրա, այս բոլոր նկատառումները ամբողջությամբ վերցրած հիմք են տալիս եզրակացնելու, որ մեր բոլոր ընտանի աղավնացեղերն առաջացել են ժայռաղավնուց՝ Columba livia-ից և նրա աշխարհագրական ենթատեսակներից։
Ի պաշտպանություն այդ տեսակետի ես կարող եմ բերել, նախ, այն փաստը, որ վայրի Columba livia-ն թե՛ Եվրոպայում և թե՛ Հնդկաստանում ընտանեցման համար ընդունակություն է դրսևորել և նա ինչպես իր կենսակերպով, այնպես էլ կառուցվածքի շատ առանձնահատկություններով նման է մեր ընտանի բոլոր ցեղերին։ Երկրորդ, թեև անգլիական փոստատարը կամ կարճակտուց թուրմանը որոշ կողմերով խիստ տարբերվում են ժաչռաղավնուց, այնուամենայնիվ, համեմատելով այդ ռասաների՝ մանավանդ տարբեր երկրներից ստացվածների զանազան ենթացեղերը, մենք կարող ենք կազմել գրեթե մի անընդհատ շարք, որը նրանց կապում է ժայռաղավնու հետ։ Նույնր հնարավոր է նաև այլ ցեղերի, թեև ոչ բոլորի, վերաբերմամբ։ Երրորդ, յուրաքանչյուր ցեղի համար բնորոշ հատկանիշները աչքի են ընկնում առանձին փոփոխականությամբ. այդպես են, օրինակ, փոստատարի կատարը և կտուցի երկարությունը, թուրմանի կտուցի կարճությունը և սիրամարգանմանի պոչի փետուրների թիվը և այս փաստի բացատրությունը ակներև կդառնա, երբ մենք կխոսենք ընտրության մասին։ Չորրորդ, աղավնիները շատ ժողովուրդների ջանադիր հոգատարության և սիրո առարկան են եղել։ Երկրագնդի զանազան մասերում մեր ժամանակից հազարավոր տարիներ առաջ նրանք արդեն ընտելացված են եղել։ Ամենահին տեղեկությունը աղավնիների գոյության մասին վերաբերում է եգիպտական հինգերորդ դինաստիային, այսինքն մեր թվականությունից մոտավորապես 3000 տարի առաջ, ինչպես ինձ պարզաբանել է պրոֆեսոր Լեպսիուսը. բայց միստր Բիրչը հաղորդեց ինձ, որ նրանք հիշատակվում են մի խոհանոցային հաշվի մեջ, որը վերաբերում է նախորդ դինաստիային։ Ինչպես տեղեկանում ենք Պլինիոսից, հռոմայեցիները աղավնիների համար հսկայական գումարներ էին վճարում. «Բանն այնտեղ էր հասնում, որ հաշվում էին նրանց տոհմագրությունը և տոհմը»։ Հնդկաստանում մոտ 1600 թվականին Ակբար-Խանը շատ էր գնահատում աղավնիներին, և ոչ պակաս քան 20000 այդ թռչուններից ուղեկցում էին նրա արքունիքը։ «Իրանի և Թուրանի միապետները ուղարկում էին նրան հազվագյուտ թռչուններ», և «Նորին մեծությունը»,— շարունակում է պալատական պատմաբանը,— «կատարելով ցեղերի միջև խաչաձևում, որ նրանից առաջ ոչ մի ժամանակ չէին արվել, զարմանալի կերպով կատարելագործեց նրանց»։ Նույն ժամանակներին մոտ հոլանդացիներն էլ աղավնիների այդպիսի սիրահարներ էին, ինչպես հին հռոմայեցիները։ Այս նկատառումների կարևոր նշանակությունը աղավնիների կրած խոր փոփոխությունների բացատրության համար մեզ նույնպես պարզ կլինի, երբ խոսք կլինի ընտրության մասին։ Մենք այն ժամանակ կտեսնենք, թե ինչու զանազան ցեղեր այդպես հաճախ ունեն այլանդակությունների բնույթ։ Նոր ցեղերի առաջացման համար մեծ նշանակություն ունի այն փաստը, որ աղավնիների արուներն ու էգերը հեշտությամբ զույգեր են կազմում ամբողջ կյանքի ընթացքում. այդ հանգամանքի շնորհիվ զանազան ցեղեր կարելի է պահել միևնույն թռչնանոցում։
Ես ընտանի աղավնու ցեղերի հավանական ծագման հարցը այստեղ փոքր ինչ ավելի, թեպետև ոչ բավարար չափով մանրամասնորեն պարզաբանեցի այն պատճառով, որ, սկսելով աղավնու ցեղերի բուծումը և գիտենալով, թե ինչքան երանք կայուն են իրենց հատկանիշներում, ես նույնպես նույնքան քիչ էի հակված ընդունելու նրանց ծագումը հենց ընտանեցման սկզբից մեկ ընդհանուր նախահորից, որքան որևէ բնախույզ բնական դրության մեջ ապրող սերինոսների կամ այլ թռչունների բազմաթիվ տեսակների վերաբերմամբ։ Ինձ չափազանց զարմացրեց մի հանգամանք, այսինքն այն, որ համարյա բոլոր անասնաբույծերը և բոլոր բուսաբույծները, որոնց հետ ես պատեհություն եմ ունեցել խոսելու կամ նրանց գրվածքները կարդալու, հաստատապես համոզված են, որ այն ցեղերը, որոնց հետ նրանք գործ են ունեցել, առաջացել են միմյանցից տարբեր համապատասխան թվով բնական տեսակներից։ Հարցրեք, ինչպես ես այդ արել եմ բազմիցս, որևէ հայտնի անասնաբույծի, որը բուծում է հերեֆորդյան տավար, արդյոք չէ՞ր կարող նրա ցեղը առաջացած լինել երկարաեղջյուր (լանգհորն) տավարից կամ երկու ցեղերը մի ընդհանուր ծնողներից, և նա կծիծաղի ձեզ վրա։ Ես դեռ չեմ հանդիպել ոչ մի աղավնի, հավ, բադ կամ ճագար պահել սիրողի, որը խորապես համոզված չլիներ, որ յուրաքանչյուր հիմնական ցեղ ծագում է մի ինքնուրույն տեսակից։ Վան-Մոնսը խնձորների և տանձերի մասին գրած իր աշխատության մեջ լիովին կասկածում է այն բանում, որ զանազան սորտեր, ինչպես, օրինակ, Ribston pipplin-ը կամ Codlin-ը կարող էին երբևիցե առաջանալ միևնույն ծառի սերմերից։ Ես կարող եմ բերել անհամար օրինակներ։ Բացատրությունը, ես կարծում եմ, շատ պարզ է, երկարատև ուսումնասիրության հետևանքով մասնագետները խորապես համակվում են իրենց հետաքրքրող ցեղերի միջև եղած տարբերություններով, և չնայած այն բանին, որ նրանք շատ լավ գիտեն, թե որքան փոփոխական են այդ ցեղերը, փոքրիկ շեղումների սահմաններում, քանի որ հենց իրենք մրցանակներ են ստանում այդ շեղումների ընտրության համար,— հրաժարվում են որևէ ընդհանրացումից, այսինքն մտքով գումարելուց այն տարբերությունները, որոնք կուտակվում են սերունդների երկար շարքերի ընթացքում։ Այն բնախույզները, որոնք ժառանգականության օրենքների մասին անհամեմատ ավելի քիչ գիտեն, քան անասնաբույծները, և նրանց պես նույնքան քիչ գիտեին մեր ընտանի ցեղերի նախնիների երկար շարքը շաղկապող օղակների մասին, բայց և այնպես ընդունում են, որ ցեղերն առաջացել են ընդհանուր ծնողներից, արդյոք նրանք այստեղից զգուշության դաս չպիտի՞ վերցնեն և արդյոք չպիտի՞ դադարեն այսուհետև ծանակել այն գաղափարը, որի համաձայն բնական տեսակները ևս այլ տեսակների միայն անմիջական հետնորդներն են։
ՀՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ, ՆՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Այժմ տեսնենք, թե ինչպես աստիճանաբար առաջացել են մեր ընտանի ցեղերը, միևնույն է՝ մեկ կամ մի քանի մերձավոր ցեղերից։ Այդ հետևանքների մի մասը կարելի է վերագրել արտաքին պայմանների որոշակի և անմիջական ներգործությանը և մասամբ էլ սովորությանը, բայց հանդուգն կլիներ այն մարդը, որը կփորձեր բացառապես այդ գործոններին վերագրել ծանրաքաշ և արշավային ձիերի միջև, բարակ և խուզարկու շների, փոստատար և թուրման աղավնիների միջև եղած տարբերությունները։ Մեր ընտանի կենդանիների ամենազարմանալի առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք նրանց մեջ տեսնում ենք աներկբայելի հարմարումներ, իհարկե, ոչ կենդանու կամ բույսի իրեն օգտին, այլ մարդու պահանջմունքների կամ քմահաճույքի օգտին։ Մարդու համար մի քանի օգտակար փոփոխություններ կարող էին առաջանալ հանկարծակի կերպով կամ մի թռիչքով, այսպես, շատ բուսաբաններ կարծում են, որ խավատու կոները, որոնք չի կարելի փոխարինել ոչ մի մեխանիկական հարմարանքներով, Dipsacus բնական տեսակի միայն տարատեսակն են, և այդպիսի սահմաններում շեղումը կարող էր առաջանալ հանկարծակի կերպով սերմնաբույսի մեջ։ Նույն կշռադատությունը հավանորեն կիրառելի է նաև շների և ստույգ կերպով հայտնի է անկոնական ոչխարի վերաբերմամբ։ Բայց երբ մենք համեմատում ենք ծանրաքաշ ձին արշավաձիու հետ, միսապատանի ուղտը երկսապատանիի հետ, մարգագետնային կամ լեռնային արոտներին հարմարված ոչխարների տարբեր ցեղերը, որոնց բուրդը մի դեպքում պիտանի է մի նպատակի, մյուս դեպքում մի այլ նպատակի համար, երբ մենք համեմատում ենք շների տարբեր ցեղերը, որոնք մարդուն օգտակար են ամենաբազմազան ուղղություններով. երբ մենք համեմատում ենք կռվի մեջ այնքան համառ կռվան աքլորին ուրիշ բոլորովին խաղաղասեր ցեղերի հետ, «շարունակ ձու ածող» հավերի հետ, որոնք հրաժարվում են թուխս նստելուց, և փոքրիկ նրբակազմ բանտամների հետ. երբ մենք համեմատում ենք միմյանց հետ դաշտային. բանջարանոցային պտղատու և ծաղկատու բույսերի լեգիոնները, որոնք այնքան օգտակար են մարդուն տարվա զանազան եղանակներին զանազան տեսակետներից կամ զվարճացնում են նրա հայացքը,— մենք ստիպված ենք, և կարծում եմ, դրանց բացատրությունները որոնել մի քիչ ավելի խորը, քան փոփոխականության պարզ փաստն է։ Մենք չենք կարող ընդունել, որ բոլոր ցեղերը հանկարծակի կերպով առաջացել են այդպես կատարյալ ու օգտակար, ինչպես որ մենք այժմ նրանց տեսնում ենք, մանավանդ որ շատ դեպքերում մենք հաստատապես գիտենք, որ նրանց պատմությունը այդպես չի եղել։ Բացատրության բանալին գտնվում է նրանում, որ մարդը կարող է ընտրության միջոցով կուտակել փոփոխությունը. բնությունը մատակարարում է հաջորդական փոփոխություններ, մարդը գումարում է դրանք որոշ, իրեն օգտակար ուղղություններով։ Այդ իմաստով կարելի է ասել, որ նա ինքն է ստեղծել իրեն համար օգտակար ցեղերը։
Ընտրության այդ սկզբունքի հզորությունը հիպոթեզ չէ։ Կասկածի ենթակա չէ, որ մեր աչքի ընկնող անասնաբույծներից շատերը նույնիսկ մի մարդկային կյանքի ընթացքում զգալի չափով փոփոխել են տավարի և ոչխարների ցեղերը։ Որպեսզի մենք մեզ լրիվ հաշիվ տանք, թե նրանք ինչ են ձեռք բերել, դրա համար անհրաժեշտ է կարդալ այդ խնդրին նվիրված մի քանի աշխատություններ և տեսնել այն կենդանիներին, որոնց մասին խոսվում է։ Անասնաբույծները սովորաբար կենդանու կազմվածքի մասին խոսում են, ինչպես մի ինչ-որ պլաստիկ բանի մասին, որը նրանք կարող են կերտել ըստ իրենց ցանկության։ Եթե այստեղ դրա համար տեղ բավականացներ, ես կարող էի բերել քաղվածքներ այդ իմաստով ամենահեղինակավոր գրողներից։ Յուատը, որ հավանորեն ավելի գիտակ է գյուղատնտեսության այդ բնագավառում, քան որևէ մեկը և կենդանիներից լավ հասկացող է, խոսում է ընտրության սկզբունքի մասին որպես մի միջոցի, որը «ոչ միայն ազդում է իր հոտի բնույթի վրա, այլև բոլորովին փոփոխում է այն։ Դա մոգական գավազան է, որի օգնությամբ նա կյանքի է կանչում ուզած ձևերը»։ Լորդ Սոմերվիլը, հիշատակելով այն մասին, թե ինչ արդյունքների են հասել անասնաբույծները ոչխարների վերաբերմամբ, ասում է. «Նրանք կարծես թե պատի վրա կավճով գծել են բոլոր կողմերով կատարյալ մի ձև և հետո կյանք են տվել նրան»։ Սաքսոնիայում մերինոսների ընտրության սկզբունքի կարևորությունը այն աստիճանի հանրաճանաչ է, որ կան մարդիկ, որոնք այդ զբաղմունքը դարձրել են իրենց համար արհեստ. ոչխարներին դնում են սեղանի վրա և ուսումնասիրում, ինչպես իմացողներն ուսումնասիրում են նկարը. այդ կրկնում են մինչև երեք անգամ մի քանի ամսվա ընթացքում, ըստ որում ամեն անգամ ոչխարներին նկատի են առնում և դասակարգում, այնպես որ վերջնականապես միայն ամենալավերին են ընտրում բազմացման համար։
Անգլիական անասնաբույծների ձեռք բերած արդյունքները ամենից ավելի լավ ապացուցվում են այն գներով, որ վճարում են լավ տոհմագրություն ունեցող կենդանիների համար, ինչպես նաև այն փաստով, որ նրանք արտահանվել են աշխարհի բոլոր ծայրերը։ Կատարելագործումը ոչ մի դեպքում ձեռք չի բերվում զանազան ցեղերի խաչաձևման միջոցով. լավագույն անասնաբույծները վճռականապես դեմ են արտահայտվում այդ եղանակին, գործադրելով այն միայն մերձավոր ենթացեղերի միջև։ Իսկ այն դեպքերում, երբ խաչաձևում է կիրառվում, ամենախիստ ընտրությունն ավելի ևս անհրաժեշտ է լինում, քան սովորական դեպքում։ Եթե ընտրությունը միայն ցայտուն կերպով արտահայտված տարատեսակների ջոկելն ու բազմացնելը լիներ, ապա այդ սկզբունքը այնքան ակներև կլիներ, որ հազիվ թե արժանանար ուշադրության։ Բայց նրա նշանակությունը հանգում է այն հսկայական արդյունքներին, որոնք ստացվում են անսովոր աչքի համար բոլորովին աննկատելի տարբերությունների կուտակմամբ հաջորդող սերունդներում, տարբերություններ, որոնք գոնե ես ապարդյուն կերպով փորձում էի նկատել։ Ոչ ավելի քան հագարից մեկը ունենում է աչքի և դատողության ճշտություն, որն անհրաժեշտ է աչքի ընկնող անասնաբույծ դառնալու համար։ Եթե նա օժտված է այդ հատկություններով և տարիներով ուսումնասիրել է իր առարկան, ապա իր ամբողջ կյանքը անհաղթահարելի համառությամբ նվիրելով այդ գործին, նա կարող է հասնել զգալի բարելավումների, եթե նա չունի այդ հատկություններից թեկուզ մեկը, նա հաստատապես անհաջողություն կկրի։ Քչերը կհավատան, թե ինչպիսի բնածին հատկություններ և քանի տարվա գործնական աշխատանք է անհրաժեշտ աղավնիներ բուծելու արվեստը սովորելու համար։
Նույն սկզբունքներն են կիրառում նաև պարտիզագործները. բայց այստեղ փոփոխությունները երբեմն ավելի հանկարծակի են լինում։ Ոչ ոք, իհարկե, չի մտածի, որ մեր լավագույն սորտերն ստացվել են բնական տեսակից մի ուժեղ շեղմամբ։ Մենք ունենք ապացույցներ, որ այդպես չի եղել շատ դեպքերում, որոնց մասին ճիշտ տեղեկություններ են պահպանվել։ Մի աննշան օրինակով սահմանափակվելու համար արժե նշել մեր հաղարջի շարունակ աճող մեծությունը։ Մենք զարմանալի փոփոխություններ ենք տեսնում պարտեզի բազմաթիվ ծաղիկների մեջ, երբ համեմատում ենք միայն քսան կամ երեսուն տարի առաջ պատրաստված նրանց նկարների հետ։ Երբ բույսի ցեղը լավ կայունացել է, պարտիզագործները, որոնք այդ ցեղը սերմերով են բուծում, արդեն ոչ թե ընտրում են լավագույն բույսերը, այլ սահմանափակվում են նրանով, որ մարգերից քաղհանում են «խաբեբաներին» (rogues), նրանք այդպես են անվանում իրենց ընտրած օրինակից շեղվող բոլոր բույսերին։ Կենդանիների վերաբերմամբ այդ եղանակը փաստորեն նույնպես կիրառվում է, որովհետև հազիվ թե որևէ անասնաբույծ այնքան անհոգ գտնվի, որ որպես արտադրող ընտրի իր ամենավատ կենդանիներին։
Բույսերի վերաբերմամբ ընտրության աստիճանաբար կուտակված ներգործության մեջ մեզ համոզելու համար կա մի միջոց ևս. արժե ուշադրություն դարձնել պարտեղի բույսի միևնույն տեսակի տարատեսակների ծաղիկների բազմազանության վրա, բանջարաբուծության մեջ գնահատելի տերևների, պատիճների, պալարների և այլ մասերի բազմազանության վրա՝ համեմատած նույն բույսերի ծաղիկների հետ. վերջապես մեր մրգատու բույսերի միևնույն տեսակի պտուղների բազմազանության վրա՝ համեմատած նույն տարատեսակների տերևների ու ծաղիկների հետ։ Տեսեք, թե ինչքան բազմազան են կաղամբի տերևները և ինչքան զարմանալիորեն նման են նրա ծաղիկները, թե ինչքան բազմազան են եռագույն մանուշակի ծաղիկները և ինչքան նման են տերևները, թե ինչքան խիստ կերպով տարբերվում են հաղարջի զանազան սորտերի պտուղները իրենց մեծությամբ, գույնով, ձևով և մազոտությամբ և ինչքան քիչ է տարբերությունը նրանց ծաղիկների միջև։ Դրանով ես չեմ ուզում ասել, որ որևէ տեսակետից միմյանցից տարբերվող տարատեսակները չպետք է տարբերվեն նաև այլ տեսակետներից. այդ հազիվ թե երբևիցե լինում է, ես կարծում եմ, նույնիսկ երբեք չի լինում, ես այդ ասում եմ իմ կատարած մանրազնին դիտումների հիման վրա։ Փոփոխականության հարաբերակցության (կապակցող) օրենքը, որի նշանակությունը երբեք չպետք է անտեսել, կառաջացնի որոշ տարբերություններ, բայց, որպես ընդհանուր կանոն, կասկածի ենթակա չէ, որ տերևների, ծաղիկների կամ պտուղների թույլ շեղումների երկարատև ընտրությունը սկիզբ կտա ցեղերի, որոնք միմյանցից կտարբերվեն գլխավորապես հենց այդ հատկանիշներով։
Կարելի է առարկել, որ ընտրության սկզբունքը խիստ մեթոդիկ կերպով հազիվ երեք քառորդ դարից ավելի է գործադրվում, վերջին տարիներին, իհարկե, նա իր վրա ավելի շատ ուշադրություն է գրավում. այդ խնդրին նվիրված քիչ աշխատություններ չեն հրատարակվել և դրան համապատասխանորեն ստացվել են արագ և նշանակալի արդյունքներ։ Բայց բոլորովին ճիշտ չէր լինի ենթադրել, որ ընտրության սկզբունքի կիրառումը նորագույն հայտնագործություն է։ Ես կարող իմ բերել քաղվածքներ խոր հնության շրջանին պատկանող գրվածքներից, որոնց մեջ այդ սկզբունքի նշանակությունը լիովին ճանաչվում է։ Անգլիական պատմության դեռ բիրտ բարբարոսական շրջանում ուրիշ երկրներից ընտիր կենդանիներ էին ներմուծվում, ինչպես նաև օրենքներ էին հրատարակվում, որոնք արգելում էին նրանց արտահանումը. կարգադրվում էր որոշ հասակից ցածր ձիերը ոչնչացնել, իսկ այդ եղանակը միանգամայն նմանվում է «խաբեբաների» քաղհանին, որը գործադրվում է պարտիզագործության մեջ։ Ընտրության սկզբունքը հանգամանորեն շարադրված է չինական հին հանրագիտարանում։ Նրա հիմնական կանոնների միանգամայն պարզորոշ շարադրանքը կարելի է գտնել հռոմեական մի քանի կլասիկ հեղինակների մոտ։ Գիրք ծննդոցի մեջ եղած մի քանի կտորներից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ այն վաղ ժամանակաշրջանում արդեն ուշադրություն էր դարձվում ընտանի կենդանիների գույնի վրա։ Ներկայումս վայրենիներն իրենց շների ցեղերը կատարելագործելու համար նրանց խաչաձևում են Canis սեռի վայրի տեսակների հետ. Պլինիուսի վկայության հիման վրա պարզ է, որ այդ գործադրվում էր նաև իր ժամանակներում։ Հարավային Աֆրիկայի վայրենիներն ընտրում էին միանման գույնի բանող անասուններ, նույնն են անում էսկիմոսները իրենց շների նկատմամբ։ Լիվինգստոնր վկայում է, որ Կենտրոնական Աֆրիկայի նեգրերը, որոնք երբեք չեն շփվել եվրոպացիների հետ, բարձր են գնահատում ընտանի անասունների լավ ցեղերը։ Այս փաստերից մի քանիսն ընտրության անմիջական ապացույցներ չեն, բայց ցույց են տալիս, որ ընտանի ցեղերի բուծումը և բարելավումը իրենց վրա ուշադրություն են գրավել շատ հին ժամանակներում և այժմ գրավում են զարգացման ամենացածր աստիճանների վրա կանգնած վայրենիների ուշադրությունը։ Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե նրանք ուշադրություն չդարձնեին իրենց ցեղերի հատկությունների վրա,— չէ՞ որ լավ և վատ հատկությունների ժառանգականության փաստը այդքան ակներև է, այդքան աչքի է զարնում։
ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս հռչակ վայելող անասնաբույծները միանգամայն որոշակի նպատակով աշխատում են մեթոդական ընտրության միջոցով առաջացնել նոր ենթացեղեր, որոնք իրենց հատկություններով գերազանցում են երկրում մինչև այժմ տվյալ ուղղությամբ ստացված բոլորին։ Բայց մեր տեսակետից ավելի կարևոր է ընտրության այն ձևը, որը կարելի է անվանել անգիտակցական ընտրություն և որը կայանում է նրանում, որ ամեն ոք աշխատում է ունենալ կենդանիների հնարավորին չափ լավագույն անհատներ և պահել նրանց բազմացման համար։ Այսպես, օրինակ, պոյնտեր ունենալ ցանկացող մարդը բնականաբար կմտածի, ինչքան կարող է լավագույն շներ ձեռք բերել և նրանցից ամենալավերի ձագերը կպահի, բայց նա նկատի չունի և նույնիսկ չի սպասում, որ այդ անելով կբարելավի ցեղը։ Այսուամենայնիվ, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ նման պրոցեսը, շարունակվելով դարերի ընթացքում, կարող է փոփոխել և կատարելագործել ամեն մի ցեղ նույնպիսի ձևով, ինչպիսի ձևով, որ Բաքուելը կամ Կոլլինսը, կիրառելով նույն պրոցեսը, բայց ավելի մեթոդական եղանակով, նույնիսկ միայն իրենց կյանքի ընթացքում զգալիորեն փոփոխեցին տավարի ձևերն ու որակը։ Դրա նման դանդաղ ու աննշմարելի փոփոխությունները չեն կարող նկատվել, եթե չեն պահպանվում չափումների արդյունքները կամ մանրազնին նկարները, որ կատարված են շատ տարիներ առաջ և կարող են ծառայել համեմատության համար։ Սակայն որոշ դեպքերում նույն ցեղի չփոփոխված կամ քիչ փոփոխված անհատները պահպանվում են ավելի քիչ քաղաքակրթված երկրներում, որտեղ ցեղը դեռ այն աստիճանի չի կատարելագործվել։ Հիմք կա ենթադրելու, որ Չարլզ թագավորի (կինգ չարլզ) սպանյոլը այսպիսի անգիտակցական ճանապարհով զգալի չափով ձևափոխվել է սկսած այդ միապետի ժամանակներից։ Միանգամայն գիտակ հեղինակություններ համոզված են, որ սետտերը ուղղակի առաջացել է սպանյոլից՝ վերջինիս դանդաղ փոփոխության ճանապարհով։ Հայտնի է, որ անգլիական պոյնտերը զգալիորեն փոփոխվել է վերջին դարում և այս անգամ փոփոխությունը գլխավորապես վերագրվում է բարակի (fox hound) հետ խաչաձևմանը. բայց մեզ այս դեպքում հետաքրքրում է այն փաստը, որ այդ փոփոխությունը իրագործվել է աստիճանաբար և անգիտակցաբար և, այնուամենայնիվ, այնքան իրական է, որ թեև ոչ մի կասկած չկա հին իսպանական պոյնտերի Իսպանիայից մեզ մոտ գալու մասին, ներկայումս, ինչպես հաղորդում է միստր Բորրոուն, ոչ մի տեղական իսպանական շուն չի նմանվում պոյնտերին։
Ընտրության և տքնաջան մարզեցման նույնպիսի պրոցեսի շնորհիվ անգլիական արշավաձիերը ինչպես արագությամբ, այնպես էլ մեծությամբ գերազանցել են իրենց արաբական նախնիներին, այնպես որ Գուդվուդի ձիարշավների կանոնները վերջիններին որոշ արտոնություն են տալիս հեծյալի կշռի տեսակետից։ Լորդ Սպենսերը և ուրիշները ցույց են տվել, թե քաշի և վաղահասության իմաստով ինչքան են կատարելագործվել անասունների ժամանակակից ցեղերը Անգլիայում այն նախնական ցեղերի համեմատությամբ, որոնցից առաջացել են նրանք։ Համեմատելով հին աշխատություններում եղած վկայությունները փոստատար և թուրման աղավնիների մասին այժմյան գրության հետ Բրիտանիայում, Հնդկաստանում և Պարսկաստանում, մենք կարող ենք հետամուտ լինել այն բոլոր միջանկյալ ստադիաներին, որոնցով անցել են այդ ցեղերը, մինչև որ հասել են արդի վիճակին, որով նրանք այնպես խիստ տարբերվում են ժայռաղավնուց։
Յուատը բերում է մի սքանչելի օրինակ, որը կարելի է համարել անգիտակցական ընտրության մի դեպք այն իմաստով, որ անասնաբույծներն իրենք չէին սպասում և չէին ցանկանում իրենց ստացած արդյունքը, այսինքն՝ երկու տարրեր ցեղերի առաջացումը։ Լեյստերյան ոչխարների երկու հոտեր, որոնց պահում էին միստր Բեքլեյը և միստր Բերգեսսը, «երկուսն էլ առաջացեք են միստր Բաքուելի սկզբնական ցեղից, հիսուն տարուց ավելի պահվում էին հնարավորին չափ զտարյուն վիճակում։ Ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել, որ երկու ոչխարատերերը գոնե որքան և իցե փոխեին բաքուելյան հոտի մաքուր արյունը, բայց և այնպես այդ երկու հոտերի միջև եղած տարբերությունը այնքան մեծ է, որ կարելի էր նրանց համարել երկու տարբեր տարատեսակների պատկանող հոտեր»։
Եթե նույնիսկ գոյություն ունենային այնքան տգետ վայրենիներ, որ չնկատեին իրենց ընտանի կենդանիների հատկությունների ժառանգականությունը, ապա մինչև անգամ այդ դեպքում էլ որևէ պատճառով առանձնապես օգտակար կենդանիներին նրանք խնամքով կպահպանեին սովի կամ այլ պատահարների ժամանակ, որոնց այնքան ենթակա է վայրենիների կյանքը, և այդ ընտիր կենդանիները կթողնեին, ընդհանրապես ասած, ավելի շատ սերունդ, քան նվազ կատարելության հասածները, այնպես որ այստեղ ևս կդրսևորվեր անգիտակցական ընտրության մի ձևը։ Թե ինչպես գնահատում են իրենց կենդանիներին նույնիսկ Հրո երկրի բնակիչները, կարող ենք դատել այն փաստի հիման վրա, որ սովի ժամանակ նրանք սպանում և ուտում են իրենց պառավ կանանց, շներից ավելի քիչ գնահատելով նրանց։
Բոլորովին նման պրոցես կարելի է նկատել բույսերի վերաբերմամբ. լավագույն անհատները, որոնք թեև մյուսներից այնքան չեն տարբերվում, որպեսզի կարելի լիներ նրանց առաջին անգամ երևալուց համարել որպես տարատեսակ, կարող են պատահմամբ գերադասորեն ավելի պահպանվել, քան մյուսները, և այդպիսով ցեղերի կամ տեսակների միջև տեղի ունեցող խաչաձևման մասնակցությամբ կամ առանց խաչաձևման ստացվում է աստիճանական կատարելագործման պրոցես, որն արտահայտվում է մեծության և գեղեցկության մեջ, որոնք նկատվում են, օրինակ, եռագույն մանուշակի, վարդի, պելարգոնիայի, գեորգինի և այլ բույսերի տարատեսակներում, երբ նրանց համեմատում ենք հին տարատեսակների կամ նրանց բնական նախահայրերի հետ։ Ոչ ոքի մտքով չի անցնի, որ օրինակելի գեորգինը կամ եռագույն մանուշակը կարելի է ստանալ վայրի տեսակի սերմերից։ Ոչ ոք չի սպասի տանձի սերմերից ստանալ օրինակելի հյութալի տանձ, թեև պատահմամբ այն կարող էր ստացվել այգու տանձի վայրենացած սերմնաբույսից։ Դեռ հին ժամանակներում տանձենին բուծվել է այգիներում, բայց ըստ Պլինիոսի նկարագրության, շատ քիչ արժեքավոր էր։ Այգեգործական գրվածքներում ինձ հանդիպել են զարմանքի արտահայտումներ այգեգործների զարմանալի վարպետության վերաբերմամբ, որոնք կարողացել են այդքան ողորմելի նյութից ստանալ այդպիսի փայլուն արդյունքներ, սակայն այդ վարպետությունը շատ պարզ էր և ստացված վերջնական արդյունքի նկատմամբ գործադրվել է գրեթե անգիտակցաբար։ Այն արտահայտվել է նրանում, որ բուծել են հայտնի տարատեսակներից ամենալավը, ցանել են նրանից ստացված սերմերը, և եթե երևան է եկել մի քիչ ավելի լավ ձև, ընտրել են այն. նույն բանը կրկնել են յուրաքանչյուր նոր սերնդում։ Սակայն հին ժամանակների այգեգործները, որոնք բուծել են իրենց համար մատչելի տանձենիների լավագույն սորտերը, անշուշտ չէին մտածում այնպիսի սքանչելի պտուղների մասին, որոնց մենք ուտում ենք այժմ, թեև մենք այդ պտուղների համար որոշ չափով պարտական ենք այն խնամքին, որ նրանք տարել են իրենց համար մատչելի լավագույն սորտերն ընտրելու և պահպանելու ուղղությամբ։
Այդպիսի դանդաղ և անգիտակցական ճանապարհով ձեռք բերված փոփոխականության զգալի աստիճանը բացատրում է, իմ կարծիքով, այն հանրահայտ փաստը, որ շատ դեպքերում մենք ի վիճակի չենք իմանալու, և հետևապես նաև չգիտենք մեր այգիներում ու բանջարանոցներում ամենից ավելի երկար մշակվող բույսերի վայրի նախնիներին։ Եթե դարեր կամ հազարամյակներ են պահանջվել նրա համար, որպեսզի մեր բույսերի մեծամասնությունը հասներ օգտակարության այն աստիճանին, որով նրանք աչքի են ընկնում այժմ, ապա մեղ հասկանալի է դառնում, թե ինչու ոչ Ավստրալիան, ոչ Բարեհուսո հրվանդանը, ոչ էլ որևէ այլ երկիր, որտեղ ապրում են բոլորովին ոչքաղաքակիրթ ցեղեր, մեզ չեն տվել ոչ մի բույս, որը արժենար մշակել։ Դրա պատճառը ոչ թե նրանումն է, որ տեսակներով այդքան հարուստ այդ երկրները ինչ-որ տարօրինակ պատահականությամբ չեն ունեցել այնպիսի բույսեր, որոնք կարող էին տալ օգտակար տեսակներ, այլ նրանումն է, որ տևական անընդհատ ընտրության միջոցով տեղական բույսերը չեն հասցվել այն աստիճան կատարելության, որին հասցվել են բույսերը հին քաղաքակրթություն ունեցող երկրներում։
Ոչքաղաքակիրթ մարդու կողմից բուծվող ընտանի կենդանիների վերաբերմամբ աչքաթող չպետք է անել այն, որ նրանք համարյա միշտ, գոնե տարվա որոշ եղանակներին, ստիպված են իրենց սննդի համար պայքար մղել։ Իսկ երկու միմյանցից զանազան պայմաններով տարբերվող երկրներում միևնույն տեսակի անհատները, որոնք միմյանցից թեթևակի տարբերվում են կառուցվածքով և կազմվածքով, կարող են ավելի հաջողությամբ զարգանալ այս կամ այն երկրում և այդպիսով «բնական ընտրության» պրոցեսի շնորհիվ, ինչպես ավելի մանրամասնորեն կբացատրվի ստորև, սկիզբ կտան երկու ենթացեղերի։ Այդ հանգամանքը թերևս մասամբ բացատրում է շատ հեղինակների կողմից նկատված այն փաստը, որ վայրենիների բուծած տարատեսակները ավելի նման են բնական տեսակներին, քան քաղաքակրթված երկրներում հանդիպող տարատեսակները։
Մարդու կողմից գործադրվող ընտրության դերի կարևորության վերաբերմամբ շարադրված տեսակետի հիման վրա միանգամայն պարզ է դառնում, թե ինչու մեր ընտանի ցեղերն իրենց կառուցվածքում և սովորություններում կրում են մարդու պահանջմունքների և քմահաճույքի դրոշմը։ Մեզ հասկանալի է դառնում մեր ընտանի ցեղերի մեջ այնքան հաճախ դրսևորվող միանգամայն աննորմալ բնույթը, ինչպես նաև ներքին մասերի և օրգանների համեմատաբար չնչին փոփոխության դեպքում արտաքին հատկանիշների զգալի աստիճանի փոփոխությունը։ Մարդը գրեթե ի վիճակի չէ ընտրելու կամ միայն մեծ դժվարությամբ կարող է առաջ բերել կառուցվածքում այնպիսի շեղումներ, որոնք արտաքուստ չեն արտահայտվում որևէ բանով. ասենք՝ առհասարակ միայն հազվագյուտ դեպքերում նա մտածում է ներքին կառուցվածքի մասին։ Նա կարող է ընտրության միջոցով ազդել միայն բնության ընձեռած թույլ շեղումների վրա։ Երբեք, իհարկե, նրա մտքով էլ չէր անցնի ստանալ սիրամարգանման աղավնի, մինչև որ նա չտեսներ աննորմալ զարգացած պոչով թռչուն, կամ ստանալ փքուն աղավնի, եթե նրան չհանդիպեր խիստ զարգացած խպիպ ունեցող թռչուն, և ինչքան արտասովոր և աննորմալ էին այդ առանձնահատկությունները, նրանք այնքան ավելի շուտ կարող էին բևեռել իրենց վրա մարդու ուշադրությունը։ «Սիրամարգանման աղավնի ստանալու փորձը» և այլ նման արտահայտությունները, իմ կարծիքով, բոլորովին սխալ են։ Առաջին անգամ մի քիչ ավելի լայն պոչ ունեցող աղավնի ընտրող մարդը անշուշտ չէր էլ կարող երազել, թե ինչի նման կլինեն այդ թռչունի սերունդները մասամբ գիտակցական, մասամբ մեթոդական տևական ընտրության շնորհիվ։ Կարող է պատահել, որ բոլոր սիրամարգանման աղավնիների նախածնողը ունեցել է ընդամենը տասնչորս թեթևակի լռված պոչափետուրներ, ինչպես այժմյան յավայան սիրամարգանման աղավնու կամ զանազան այլ ցեղերի մի քանի անհատների մոտ, որոնց մեջ պատահում են մինչև տասնյոթ պոչափետուր ունեցողներ։ Գուցե առաջին փքունը իր խպիպը ավելի չի ուռցրել, քան այդ անում է ճայ-աղավնին (Turbit) այժմ, որի վրա աղավնիներ ունեցողները ուշադրություն չեն էլ դարձնում, որովհետև դա այդ ցեղերի բնորոշ առանձնահատկությունը չէ։
Եվ թող չկարծեն, թե շեղումները պետք է շատ խիստ լինեն, որպեսզի սիրողի ուշադրությունը իրենց վրա գրավեն, նա նկատում է գրեթե աննշմարելի չնչին տարբերությունները, իսկ մարդու բնավորությունն է՝ գնահատել ամեն մի, թեկուզ և աննշան, նորություն, եթե այն պատկանում է իրեն։ Եվ չպետք է աննշան անհատական շեղումների մինչ այժմ տրվող նշանակության մասին դատել ըոտ այն պահանջների, որոնք առաջադրվում են այժմ, երբ գոյություն ունեն մի քանի միանգամայն կայունացած ցեղեր։ Հայտնի է, որ հիմա էլ թեթև շեղումները պատահականորեն երևան են գալիս աղավնիների կայունացած տիպերում, բայց նրանք դեն են շպրտվում որպես սխալներ կամ տվյալ ցեղի համար ընդունված տիպարից խոտորումներ։ Սովորական սագը, ինչպես հայտնի է, ոլ մի ցայտուն տարատեսակներ չունի, դրա հետևանքով տուլուզական սագը և մեր սովորական սագը, որոնք իրարից տարբերվում են միայն, գույնով, այդ ամենաանկայուն հատկանիշով, հանդես են գալիս մեր ընտանի թռչունների ցուցահանդեսներում որպես ինքնուրույն ցեղեր։
Հենց նոր զարգացված հայացքները բացատրում են վաղուց նկատված մի փաստ, այն է, որ մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ մեր ընտանի ցեղերի ծագման կամ պատմության մասին։ Իրականում ցեղը, ինչպես որևէ լեզվի մի բարբառ, հազիվ թե երբևիցե ունենում է իր որոշակի սկիզբը կամ ծագման մոմենտը։ Մարդը պահում է և բուծում է թույլ շեղումներ ցուցաբերող անհատների սերունդը կամ առանձնապես հոգ է տանում լավագույն արտադրողների բնակության մասին և այսպիսով կատարելագործում է իր կենդանիներին, որոնք այնուհետև տարածվում են մոտակա հարևան տեղերում։ Բայց նրանք դեռ դժվար թե առանձին անուն կունենան, և որովհետև նրանց դեռ բավարար չափով չեն էլ գնահատի, ուստի նրանց պատմությանը ուշադրություն չեն դարձնի։ Նույն դանդաղ և աստիճանական պրոցեսի միջոցով էլ ավելի կատարելագործվելով, նրանք է՛լ ավելի լայն տարածում կստանան, կճանաչվեն որպես ինքնուրույն և արժեքավոր մի բան և այն ժամանակ միայն, կարող է պատահել, կստանան տեղական որևէ անուն։ Կիսաքաղաքակրթված երկրներում, որտեղ հաղորդակցության և փոխանակության միջոցները շատ աննշան են, նոր ենթացեղի տարածման պրոցեսը պետք է չափազանց դանդաղ կատարվի։ Հենց որ օգտակար առանձնահատկությունները կգնահատվեն ըստ արժանիքների, երևան կգա իմ անվանած անգիտակցական ընտրության ներգործությունը և նա տեղի կունենա որոշ դարաշրջանում ավելի արագ, քան մյուսում՝ նայած այդ քեղի վերաբերմամբ եղած մոդայի աճմանը կամ անկմանը, մի տեղում ավելի ուժեղ, քան մյուսում՝ նայած բնակիչների կուլտուրականության աստիճանին, բայց դանդաղ ու անփոփոխ կերպով միևնույն ուղղությամբ կուտակելով ցեղի բնորոշ հատկանիշները, ինչպիսիք էլ որ նրանք լինեն։ Բայց շատ քիչ հավանական է, որ որևիցե տեղեկություններ կպահպանվեին փոփոխության այդպիսի դանդաղ, տատանվող և աննկատելի պրոցեսի մասին։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Այժմ մի քանի խոսք կասեմ այն հանգամանքների մասին, որոնք նպաստում են մարդու կողմից ընտրություն կիրառելուն կամ ազդում են հակառակ իմաստով։ Փոփոխականության զգալի աստիճանը ակներևորեն բարենպաստ է, որովհետև առատ նյութ է ընձեռում ընտրության համար, բայց չպետք է կարծել, որ մանրազնին կերպով ընտրված միայն անհատական տարբերությունները բավական չեն համարյա ամեն մի ցանկալի ուղղությամբ և մեծ չափերով կուտակման համար։ Բայց քանի որ մարդուն ակնհայտ օգտակար կամ հաճելի փոփոխությունները կարող են միայն պատահականորեն առաջանալ, ուստի հասկանալի է, որ նրանց երևան գալու հավանականությունը պետք է աճի պահվող անհատների թվի հետ միասին։ Այստեղից հետևում է, որ թիվը մեծ չափով ազդում է հաջողության վրա։ Այդ հիման վրա Մարշալը Յորկշիրի մի քանի մասերում պահվող ոչխարների մասին հայտնում է հետևյալ կարծիքը. «Նրանք երբեք չեն կատարելագործվի, որովհետև պատկանում են աղքատ մարդկանց և պահվում են փոքր խմբերով»։ Մյուս կողմից, առևտրական այգեգործությամբ պարապողները, որոնք միևնույն բույսից մշակում են մեծ քանակությամբ, սիրողներից ավելի հաջող կերպով են ստանում նոր ու արժեքավոր տարատեսակներ։ Մեծ քանակությամբ կենդանիներ և բույսեր պահելը կամ մշակելը հնարավոր է միայն այն պայմաններում, որոնք բարենպաստ են նրանց բազմացման համար։ Երբ անհատները սակավաթիվ են, նրանք բոլորը, ինչպես էլ որ լինեն նրանց հատկությունները, կպահվեն բազմացման համար, իսկ այդ փաստորեն կվերացնի ընտրությունը։ Սակայն ամենայն հավանականությամբ հաջողության գլխավոր պայմանը պետք է համարել մարդու համար կենդանու կամ բույսի այնքան բարձր արժեքավորությունը, որպեսզի նա ամենամանրազնին ուշադրությունը դարձներ նրանց կառուցվածքում կամ հատկություններում կատարվող ամենափոքր շեղումների վրա։ Առանց այդպիսի ուշադրության ոչինչ չի ստացվի։ Ես առիթ եմ ունեցել լսելու միանգամայն լուրջ արտահայտված մի դիտողություն, թե ինչ բախտավորություն, որ ելագն սկսել է փոփոխվել հենց այն ժամանակից, երբ պարտիզպաններն սկսել են ուշադրություն դարձնել նրա վրա։ Կասկած չկա, որ ելագը միշտ էլ փոփոխվել է, հենց այն ժամանակից, ինչ սկսել են նրան մշակել, բայց այդ թեթև փոփոխությունների վրա ուշադրություն չի դարձվել։ Սակայն, հենց որ պարտիզպաններն սկսեցին ընտրել ավելի խոշոր, ավելի վաղահաս կամ համեղ պտուղներ ունեցող անհատներ, սկսեցին ցանել նրանց սերմերը և ստացված սերմնաբույսերից ընտրել ամենալավերը (զանազան տեսակների միջև խաչաձևման որոշ աջակցությամբ), այդ ժամանակից էլ երևան եկան այն զարմանալի տարատեսակները, որոնք ստեղծվել են վերջին հիսնամյակում։
Կենդանիների վերաբերմամբ կարևոր դեր է կատարում խաչաձևումների վերացման հնարավորությունը,— դա համենայն դեպս շատ էական հանգամանք է այն երկրների համար, որտեղ արդեն կան շատ ցեղեր։ Այդ տեսակետից մեծ նշանակություն ունի հողամասերի ցանկապատումը։ Թափառակյաց վայրենիները կամ բաց հարթավայրի բնակիչները հազվագյուտ դեպքում են ունենում կենդանու նույն տեսակի մեկ ցեղից ավելի։ Աղավնիների կազմած զույգերը կարող են ամբողջ կյանքում մնալ, և դա մեծ հարմարություն է այդ թռչունը պահել սիրողների համար, որովհետև մի քանի ցեղ կարելի է բարելավել միաժամանակ, պահպանելով նրանց զտարյուն վիճակում մի թռչնանոցի մեջ։ Ես կարող եմ ավելացնել նաև այն, որ աղավնիները շատ արագ են բազմանում և նրանց թիվը արագորեն ավելանում է, իսկ չբավարարող թռչունները հեշտությամբ վերացվում են, որովհետև նրանց գործ են ածում սննդի համար։ Մյուս կողմից, կատուները իրենց գիշերային թափառական կենսակերպի հետևանքով հեշտությամբ չեն ենթարկվում զույդընտրության և, թեպետ բարձր են գնահատվում կանանց ու երեխաների կողմից, շատ հազվագյուտ դեպքում են տալիս որոշակի ցեղեր, իսկ եթե երբեմն հանդիպում են այդպիսի ցեղեր, ապա դրանք գրեթե միշտ էլ ուրիշ երկրներից են բերված։ Թեև ես չեմ կասկածում այն բանում, որ որոշ ընտանի կենդանիներ ավելի քիչ են փոփոխվում, քան մյուսները, այնուամենայնիվ կատվի, էշի, սիրամարգի, սագի և այլոց որոշակի ցեղերի հազվադեպությունը կամ լիակատար բացակայությունը կարող են վերագրվել ընտրության բացակայությանը. կատուներինը՝ արտադրողների զույգընտրության դժվարության հետևանքով, էշերինը այն պատճառով, որ նրանց սովորաբար միայն աղքատ մարդիկ են պահում փոքր թվով և նրանց կատարելագործման վրա ուշադրություն չեն դարձնում, և միայն վերջին ժամանակներս Իսպանիայում և Միացյալ Նահանգներում այդ կենդանին զարմանալիորեն փոփոխվել ու կատարելագործվել է խնամքով ընտրության միջոցով, սիրամարգերինը՝ այն հոգսերի հետևանքով, որոնց հետ կապված է նրանց բուծումը, ինչպես նաև պահվող անհատների սովորաբար սահմանափակ քանակության հետևանքով, սագերինը այն պատճառով, որ նրանք գնահատվում են իրենց տված փետուրների և սննդամթեր քի համար միայն, իսկ գլխավորապես նաև այն պատճառով, որ զանազան ցեղեր բուծելը բավականություն չի պատճառել. բայց սագը իր ընտանի պահվածքի սովորական պայմաններում, ըստ երևույթին, աչքի է ընկնում իր կազմվածքի բացառիկ անշարժությամբ, թեև նա էլ աննշան չափով փոփոխական է, ինչպես ես այդ նշել եմ մի այլ տեղում։
Մի քանի հեղինակներ այն կարծիքն են հայտնել, որ մեր ընտանի ցեղերը փոփոխականության սահմանին շատ շուտով կհասնեն և այնուհետև նրանք արդեն այլևս չեն ենթարկվի փոփոխության։ Բայց մի քիչ անմտածված կլիներ պնդել, թև որևէ դեպքում այդ սահմանին հասել ենք, որովհետև գրեթե մեր բոլոր ընտանի կենդանիներն ու մշակովի բույսերը կատարելագործվել են ամենավերջին ժամանակներս, իսկ այդ ակնհայտորեն վկայում է նրանց փոփոխականության մասին։ Անմտածված կլիներ նաև պնդել, թե իրենց որոշակի զարգացման հասած հատկանիշները ամբողջ դարեր կայունությունից հետո լեն կարողանա փոփոխվել կենսապայմանների փոփոխման դեպքում։ Բայց անշուշտ, ինչպես շատ ճիշտ նկատել է միստր Ուոլլեսը, երբևիցե այդ սահմանը պիտի հասնի։ Այսպես, օրինակ, որևէ ցամաքային կենդանու վազքի արագության սահման պիտի լինի, որը որոշվում է հաղթահարելի շփմամբ, տեղափոխելի մարմնի կշռով և մկանների կծկման ուժով։ Բայց ներկա դեպքում մեզ հետաքրքրում է միայն այն փաստը, որ միևնույն տեսակի ընտանի տարատեսակները միմյանցից տարբերվում են համարյա այն բոլոր ուղղություններով, որոնց վրա մարդը ուշադրություն է դարձրել կամ իր ընտրության առարկան է դարձրել ավելի մեծ չափով, քան նույն սեռի բնական տեսակները։ Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը այդ ապացուցել է մեծության վերաբերմամբ, և հավանորեն նույնը կարելի է ասել գույնի և, թերևս, մազի երկարության վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է արագությանը, որ կախված է միասին վերցրած շատ հատկություններից, ապա Էկլիպսը անկասկած ավելի արագավազ էր, նույնպես էլ մեր ծանրաքաշները անհամեմատ ուժեղ են, քան նույն սեռի որևէ բնական տեսակ։ Նույնն է նաև բույսերի վերաբերմամբ. բակլայի և եգիպտացորենի զանազան տարատեսակների սերմերը իրենց մեծությամբ հավանորեն անհամեմատ ավելի շատ են տարբերվում իրարից, քան այդ երկու ընտանիքներից որևէ սեռի տեսակների սերմերը։ Նույնը ճիշտ է նաև սալորի զանազան տարատեսակների վերաբերմամբ և առավել ևս սեխի ու համանման շատ դեպքերի վերաբերմամբ։
Ամփոփենք ընտանեցրած կենդանիների ցեղերի և մշակովի բույսերի ծագման վերաբերյալ արդյունքները։ Փոփոխված կիսապայմանները չափազանց կարևոր են, որովհետև առաջ են բերում փոփոխականություն, ազդելով կազմվածքի վրա կամ անմիջականորեն, կամ անուղղակիորեն վերարտադրողական սիստեմի միջոցով։ Անհավանական է, որ փոփոխականությունը անխուսափելիորեն հատուկ է օրգանիզմներին ամեն տեսակի պայմաններում։ Ժառանգականության և նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտման ավելի մեծ կամ փոքր ուժը որոշում է փոփոխությունների կայունությունը, ամրությունը։ Փոփոխականությունը ղեկավարվում է շատ անհայտ օրենքներով, որոնցից հարաբերակցական (կապակցական) աճը ամենակարևորն է հանդիսանում։ Երևույթի որոշ մասը, բայց մենք չգիտենք թե որքանը, կարելի է վերագրել կենսապայմանների որոշակի ներգործությանը։ Որոշ, գուցե և զգալի ազդեցություն էլ կարելի է վերագրել օրգանների վարժեցմանը և ոչ վարժեցմանը։ Այսպիսով՝ վերջնական արդյունքը չափազանց բարդ է լինում։ Որոշ դեպքերում սկզբնական զանազան տեսակների խաչաձևումը, ըստ երևույթին, կարևոր դեր է կատարել մեր ընտանի ցեղերի առաջացման գործում։ Եթե տվյալ երկրում արդեն առաջացել են մի քանի ցեղեր, նրանց պատահական, ժամանակ առ ժամանակ կրկնվող խաչաձևումը, կապված ընտրության հետ, անկասկած զգալի չափով նպաստել է նոր ենթացեղերի առաջանալուն. սակայն խաչաձևման նշանակությունը զգալիորեն չափազանցվել է ինչպես կենդանիների, այնպես էլ սերմերով բուծվող բույսերի վերաբերմամբ։ Այն բույսերի վերաբերմամբ, որոնք ժամանակ առ ժամանակ բուծվում են մատներով կամ պատվաստով, խաչաձևման նշանակությունը հսկայական է, որովհետև մշակողը այդ դեպքում կարող է ուշադրություն չդարձնել հիբրիդների և խառնացեղերի ծայրահեղ փոփոխականության և հիբրիդների անպտղության վրա, բայց սերմերով չբազմացող բույսերը մեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում, որովհետև նրանց գոյությունը միայն ժամանակավոր է։ Սակայն փոփոխության ամենակարևոր, գերակշռող պայմանը, ըստ երևույթին, եղել է ընտրության կուտակվող ներգործությունը, որը կիրառվել է մեթոդիկորեն ու արագ կամ անգիտակցական ու դանդաղ, բայց դրա փոխարեն ավելի ներգործող արդյունքներով։
ԳԼՈՒԽ II։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։— ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐ։— ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԲՆԱԿՎԱԾ, ՏԱՐԱԾՎԱԾ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։— ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՓՈՔՐ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ։— ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
Նախքան նախորդ գլխում մշակված ընդհանուր հիմունքները բնական վիճակում գտնվող օրգանիզմների վերաբերմամբ կիրառելը, մենք պետք է դեռ համառոտակի քննարկենք այն հարցը, թե նրանք արդյոք ենթակա՞ են փոփոխականության։ Այդ թեմայի պատշաճ շարադրման համար կպահանջվեր բերել չոր փաստերի մի երկար ցանկ, բայց ես այդ կթողնեմ մի այլ, հետագա աշխատության համար։ Այստեղ ես չեմ քննարկի նաև այն տարբեր սահմանումները, որ առաջարկվել են «տեսակ» տերմինի համար։ Ոչ մի սահմանում չի բավարարել բոլոր բնախույզներին. բայց յուրաքանչյուր բնախույզ աղոտ կերպով ըմբռնում է, թե նա տեսակ ասելով ինչ է հասկանում։ Ընդհանրապես այդ տերմինի տակ հասկացվում է առանձին արարչագործական ակտի մի անհայտ տարր։ «Տարատեսակ» տերմինը նույնպես դժվարությամբ է ենթարկվում սահմանման, բայց այստեղ գրեթե միշտ հասկացվում է ծագման ընդհանուր լինելը, թեև այդ միայն շատ հազվադեպ է ապացուցվում։ Մենք ունենք նաև, այսպես կոչված, այլանդակություններ, բայց նրանք աստիճանաբար անցնում են տարատեսակների։ Ես կարծում եմ, այլանդակություն համարում են կառուցվածքում մի զգալի շեղում, որը սովորաբար վնասակար է կամ անօգուտ տեսակի համար։ Մի քանի հեղինակներ գործածում են «վարիացիա» բառը որպես տեխնիկական տերմին և դրանով հասկանում այնպիսի շեղում, որը առաջանում է կյանքի ֆիզիկական պայմանների ազդեցությունից. այդ իմաստով «վարիացիաները» ժառանգական չեն համարվում, բայց ո՞վ կերաշխավորի, որ Բալթիկ ծովի անուշահամ ջրերում խեցիների գաճաճ ձևերը կամ ալպիական բույսերի նույնպիսի ձևերը, կամ հյուսիսային կենդանիների թանձր մորթին որոշ դեպքերում չեն ժառանգվի գոնե մի քանի սերունդներում։ Իսկ այդ դեպքում, ես կարծում եմ, այդ ձևերը կանվանվեին տարատեսակներ։
Կասկածելի է, որ կառուցվածքում այդպիսի հանկարծական և մեծ շեղումները, որոնք երբեմն նկատվում են մեր ընտանի ցեղերի, մանավանդ բույսերի մեջ, կարողանային մշտապես բազմանալ բնական վիճակում։ Օրգանական էակի համարյա յուրաքանչյուր մաս այնքան հիանալի կերպով է հարմարված կենսապայմանների ամբողջությանը, որ նրա հանկարծական առաջանալը այդքան կատարյալ ձևով նույնքան անհավանական է թվում, որքան անհավանական այն ենթադրությունը, թե մարդը միանգամից հնարել է ամենակատարյալ ձևի որևէ բարդ մեխանիզմ։ Ընտանի կենդանիների մեջ երբեմն առաջանում են այլանդակություններ, որոնք նմանվում են իրենց հետ բոլորովին նմանություն չունեցող այլ կենդանիների նորմալ կառուցվածքին։ Այսպես, երբեմն ծնվում են խոզեր, որոնք ունենում են կնճիթի նման մի բան, և եթե նույն սեռի որևէ բնական տեսակ ունենար կնճիթ, ապա կարելի էր եզրակացնել, որ այդ կնճիթը սկզբնապես երևացել է որպես այլանդակություն, բայց մինչև այժմ, չնայած իմ մանրազնին որոնումներին, ինձ դեռ չի հաջողվել գտնել այնպիսի այլանդակությունների առաջացման մի դեպք, որոնք նման են մերձավոր ձևերի նորմալ կառուցվածքին, մինչդեռ միայն այդպիսի դեպքերը կարող էին ուղղակի առնչություն ունենալ քննարկվող հարցի հետ։ Եթե նման այլանդակությունները բնական վիճակում առաջանային էլ և նույնիսկ կարողանային վերարտադրվել (որը ամենևին էլ միշտ չի պատահում), ապա քանի որ նրանք հազվագյուտ և բոլորովին մեկուսացած դեպքեր են, նրանց պահպանումը հնարավոր կլիներ միայն բացառապես բարենպաստ հանգամանքներում։ Բացի դրանից, առաջին և հաջորդ սերունդներում նրանք կխաչաձևվեին սովորական ձևի հետ, և նրանց աննորմալ բնույթը համարյա անխուսափելիորեն կչքանար։ Սակայն հաջորդ գլուխներից մեկում ես կվերադառնամ պատահական եզակի փոփոխության պահպանման և ամրացման փաստերի քննարկությանը։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն բազմաթիվ և աննշան տարբերությունները, որոնք երևան են գալիս անկասկած կամ հավանորեն ընդհանուր ծնողներից առաջացած սերնդում և դիտվում են միևնույն սահմանափակ վայրում ապրող ու միևնույն տեսակին պատկանող անհատների մոտ, կարող են անվանվել անհատական։ Ոչ ոք, իհարկե, չի կարող պնդել, թե միևնույն տեսակի բոլոր անհատները ձուլված են, կարծես թե, մի կաղապարով։ Այդ անհատական տարբերությունները մեզ համար չափազանց կարևոր են, որովհետև նրանք հաճախ ժառանգական են, որի մեջ անշուշտ ամեն ոք առիթ է ունեցել համոզվելու. նրանք բնական ընտրությանը նյութ են ընձեռում ներգործելու և կուտակելու համար, այնպես, ինչպես որ մարդը իր ընտանի արտադրանքներում կուտակում է անհատական տարբերությունները ուզած ուղղությամբ։ Այդ անհատական տարբերությունները սովորաբար վերաբերում են այն մասերին, որոնք բնախույզների կողմից էական չեն համարվում. բայց ես կարող էի բերել փաստերի մի երկար շարան ապացուցելու համար այն, որ այն մասերը, որոնք պետք է էական համարել, միևնույնն է ֆիզիոլոգիական կամ կարգաբանական տեսակետից, նույնպես երբեմն փոփոխվում են միևնույն տեսակի անհատների մոտ։ Ես համողված եմ, որ ամենափորձված բնախույզը կզարմանար կառուցվածքի նույնիսկ ամենաէական մասերի փոփոխականության դեպքերի բազմության վրա, դեպքեր, որոնք հաստատված են լավ հեղինակությունների կողմից և որոնք ինձ հաջողվել է հավաքել երկար տարիների ընթացքում։ Չպետք է մոռանալ, որ սիստեմատիկայի մասնագետները առանձին հաճությամբ չեն դիմավորում էական հատկանիշներում երևացած փոփոխականության օրինակներին և որ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք մանրազնին կերպով կուսումնասիրեն և կհամեմատեն ներքին և էական օրգանները միևնույն տեսակի բազմաթիվ անհատների վրա։ Ոչ ոք, իհարկե, չէր սպասում, որ միջատի գլխավոր նյարդերի ճյուղավորումը կենտրոնական մեծ հանգույցից հենց դուրս գալու տեղում կարող էր փոփոխություններ տալ միևնույն տեսակի ներկայացուցիչների մոտ։ Կարելի էր ենթադրել, որ այդ կարգի տարբերությունները կատարվում են միայն դանդաղորեն և աստիճանաբար, բայց և այնպես սըր. Դ. Լեբբոկը Coccus-ի մոտ այդ գլխավոր նյարդերի փոփոխականությունը ցույց է տվել այնպիսի չափերով, որոնք նմանվում են ծառերի ճյուղավորության պատահական ձևերին։ Կարելի է նաև ավելացնել, որ այդ փիլիսոփա բնախույզը ցույց է տվել, որ մի քանի միջատների թրթուրների մկանները ևս բնավ աչքի չեն.ընկնում միաձևությամբ։ Հեղինակները երբեմն պտտվում են սխալ շրջանում, պնդելով՝ թե էական օրգանները երբեք չեն փոփոխվում որովհետև իրենք էական են համարում (ինչպես մի քանի բնախույզեր ազնվաբար խոստովանում են) այն օրգանները, որոնք չեն փոփոխվում, կանգնելով նման տեսակետի վրա, իհարկե անհնարին է գտնել էական մասի փոփոխության որևէ դեպք, բայց ամեն մի այլ տեսակետից մոտենալով՝ դրա համար շատ օրինակներ կգտնվեն։
Կա մի հանգամանք, որը կապի մեջ է գտնվում անհատական տարբերությունների հետ և չափազանց առեղծվածային է. ես նկատի ունեմ, այսպես կոչված, «պոլիմորֆ» սեռերի կամ «պրոտեյներ» սեռերի գոյությունը, որոնց մեջ տեսակները անսահման չափերով փոփոխական են։ Հազիվ թե գտնվեն գեթ երկու բնախույզներ, որոնք այդ ձևերից շատերի վերաբերմամբ կարողանային համաձայնության գալ, թե արդյոք դրանք պետք է համարել տեսակնե՞ր, թե տարատեսակներ։ Այդպիսի ձների թվում կարելի է դասել բույսերից Rubus-ը, Rosa-ն և Hieracium-ը և միջատների ու ձեռնաոտանի կակղամորթների (Brachiopoda) մի քանի սեռերը։ Պոլիմորֆ սեռերի մեծամասնության մեջ որոշ տեսակներ ունեն կայուն և որոշակի հատկանիշներ։ Այն սեռերը, որոնք պոլիմորֆ են մի երկրում, փոքրիկ բացառությամբ պոլիմորֆ են նաև այլ երկրներում. դատելով ըստ Brachiopoda-ի խեցիների՝ նույնը վերաբերում է նաև նախորդ դարաշրջանների բնակչությանը։ Այս փաստերը չափազանց առեղծվածային են, որովհետև հավանորեն ստիպում են ենթադրելու, որ այդպիսի փոփոխականությունը կախված չէ գոյության պայմաններից։ Ես համամիտ եմ ենթադրելու, որ այլ պոլիմորֆ սեռերից գոնե մի քանիսում մենք ունենք այնպիսի փոփոխականության օրինակներ, որը տեսակի համար ոչ օգտակար է և ոչ էլ վնասակար և այդ պատճառով բնական ընտրության կողմից աջակցություն չի ստացել և չի ամրացվել, ինչպես այդ կպարզվի հետագա շարադրանքից։
Միևնույն տեսակին պատկանող անհատները, ինչպես հայտնի է ամենքին, հաճախ փոփոխականությունից անկախ մեծ տարբերություններ են ունենում իրենց կառուցվածքում, ինչպես օրինակ, զանազան կենդանիների երկու սեռերի մոտ, միջատների ամուլ էգերի և աշխատավորների երկու կամ երեք կաստաների մոտ և ցածրակարգ կենդանիներից շատերի մոտ անզարգացած կամ թրթուրային վիճակում։ Դիմորֆիզմի և տրիմորֆիզմի դեպքեր հայտնի են նաև կենդանիների և բույսերի մոտ։ Այսպես, օրինակ, միստր Ուոլլեսը վերջերս ուշադրություն է դարձրել այդ երևույթի վրա և ցույց է տվել, որ Մալայան արշիպելագի թիթեռների որոշ տեսակների իգական անհատները անփոփոխ կանոնավորությամբ հանդես են գալիս երկու կամ երեք խիստ տարբերվող ձևերի տեսքով, որոնք միմյանց հետ չեն շաղկապված միջանկյալ տարատեսակներով։ Ֆրից Մյուլլերը նկարագրել է միանգամայն նման, բայց ավելի ևս զարմանալի դեպքեր բրազիլիական մի քանի խեցեմորթների արուների վերաբերմամբ. այսպես, օրինակ, տանաիսի արուները միշտ հանդիպում են երկու միմյանցից խիստ տարբերվող ձևերով. մեկն ունի ուժեղ և զանազան ձևի չանչեր, մյուսի շոշափուկները ավելի առատորեն ծածկված են հոտառական մազիկներով։ Թեև այս դեպքերի մեծամասնության մեջ բույսերի կամ կենդանիների տվյալ երկու կամ երեք ձևերն այժմ միմյանց հետ շաղկապված չեն միջանկյալ աստիճաններով, բայց և այնպես նրանք մի ժամանակ հավանորեն վերջինների միջոցով կապված են եղել։ Այսպես, օրինակ, միստր Ուոլլեսը նկարագրում է թիթեռի մի հայտնի տեսակ, որը մի կղզու վրա ներկայացնում է մի ամբողջ շարք տարատեսակներ, որոնք միջանկյալ օղակներով կապակցված են իրար հետ, իսկ այդ շարքի ծայրային անդամները չափազանց, նման են Մալայան արշիպելագի այլ մասում ապրող մի մերձավոր դիմորֆ տեսակի երկու ձևերին։ Ճիշտ այդպես էլ մրջյունների մոտ աշխատավորների մի քանի կաստաներ սովորաբար բոլորովին տարբերվում են միմյանցից, բայց որոշ դեպքերում, ինչպես մենք կտեսնենք հետագայում, կաստան!։րր իրար հետ կապված են շատ աստիճանական անցումներով։ Նույնը նկատել եմ նաև ես մի քանի դիմորֆ բույսերի մոտ։ Իհարկե, առաջին հայացքից չի կարելի չզարմանալ այն փաստի վրա, որ միևնույն էգ թիթեռը արտադրում է երեք տարբեր իգական և մեկ արական ձև, կամ թե մեկ հերմաֆրոդիտ բույսը միևնույն տուփիկում տալիս է երեք տարբեր իգական և երեք կամ նույնիսկ վեց տարբեր արական ձևի սերմեր։ Այնուամենայնիվ սրանք ամենասովորական երևույթի ավելի ցայտուն դեպքերն են, այսինքն այն երևույթի, որի դեպքում մի էգ ծնում է երկու սեռի անհատներ, որոնք երբեմն ամենազարմանալի կերպով տարբերվում են իրարից։
ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐ
Այն ձևերը, որոնք մեծ չափով օժտված են տեսակների հատկություններով, բայց այնքան նման են այլ ձևերի կամ այնպես սերտորեն են կապված նրանց հետ միջանկյալ օղակներով, որ բնախույզները չեն սիրում նրանց ճանաչել որպես ինքնուրույն տեսակներ, մեզ համար առանձնապես կարևորեն շատ տեսակետներից։ Մենք ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ այդ կասկածելի և միմյանց հետ սերտ կերպով կապակցված ձևերից շատերը երկար ժամանակի ընթացքում պահպանում են իրենց հատկանիշների անփոփոխությունը, նույնքան երկար ժամանակ, որքան մենք կարող ենք դատել, ինչպես այդ տեղի ունի լավ, իսկական տեսակների մոտ։ Գործնականում ամեն անգամ, երբ բնախույզը ի վիճակի է լինում որևէ երկու ձև իրար հետ կապակցելու միջանկյալ օղակներով, նա դրանցից մեկը ճանաչում է որպես մյուսի տարատեսակ, համարելով ամենից ավելի սովորականը, իսկ երբեմն էլ միայն ավելի առաջ նկարագրվածը որպես տեսակ, իսկ մյուսը՝ որպես տարատեսակ։ Բայց կան դեպքեր, որոնք ես այստեղ չեմ թվի, երբ մեծ դժվարություն է առաջանում որոշելու համար այն հարցը, թե արդյոք մենք իրավունք ունե՞նք մի որևէ ձև համարել մյուսի տարատեսակը, թեկուզ և նրանք սերտ կերպով կապակցված լինեն միջանկյալ օղակներով, նույնիսկ միշտ չէ, որ հաջողվում է այդ դժվարություններն անցնել սովորական եղանակով՝ ընդունելով միջանկյալ օղակները որպես խառնացեղեր։ Բայց բազմաթիվ դեպքերում մի ձև մյուսի տարատեսակն է համարվում ոչ այն պատճառով, որ միջանկյալ օղակները իրոք գտնված են, այլ այն պատճառով, որ դիտողը անալոգիայի հիման վրա եզրակացնում է, որ նրանք որևէ տեղ գոյություն ունեն կամ կարող էին մի ժամանակ գոյություն ունենալ,— այստեղ անշուշտ լայն ասպարեզ է բացվում կասկածների և կռահումների համար։
Այստեղից հետևում է, որ որևէ ձև որպես տեսակ կամ տարատեսակ ընդունելու հարցը որոշելիս միակ ղեկավարող սկզբունքը հանդիսանում է ճիշտ դատողություն և մեծ փորձառություն ունեցող բնախույզների կարծիքը։ Այնուամենայնիվ շատ դեպքում հարցը որոշվում է բնախույզների ձայների մեծամասնությամբ, որովհետև քիչ կճարվեն ցայտուն կերպով արտահայտված և լավ հայտնի տարատեսակներ, որոնք գոնե մի քանի իրազեկ դատավորների կողմից ընդունված չլինեին որպես ինքնուրույն տեսակներ։
Որ այդպիսի կասկածելի տարատեսակները այնքան էլ սակավաթիվ չեն, հազիվ թե կարելի է վիճարկել։ Համեմատեցեք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների բուսականության մասին զանազան բուսաբանների կազմած աշխատությունները և դուք կզարմանաք այն ձևերի թվի վրա, որոնք մի բուսաբան համարում է որպես լավ տեսակներ, իսկ մյուսը միայն որպես տարատեսակ։ Միստր Հ. Կ. Ուոտսոնը, որին ես շատ երախտապարտ եմ զանազան տեսակետներից ինձ ցույց տված օգնության համար, ինձ համար նշել է բրիտանական 182 բույսեր, որոնք սովորաբար համարվում են տարատեսակներ, բայց նրանք բոլորը շատ բուսաբանների կողմից համարվել են տեսակներ։ Այդ ցուցակը կազմելիս նրա մեջ նա չէր մտցրել շատ տարատեսակներ, որոնք այնուամենայնիվ մի քանի բուսաբանների կողմից ճանաչված են որպես տեսակներ և բոլորովին բաց էր թողել մի քանի չափազանց պոլիմորֆ սեռեր։ Բաբինգտոնը ամենապոլիմորֆ ձևեր պարունակող սեռերում դասում է 251 տեսակ, իսկ Բենտամը՝ ընդամենը 112,— ուրեմն տարբերությունն է 139 կասկածելի ձև։ Յուրաքանչյուր ձագածնության համար զուգավորվող և զգալիորեն շարժուն կենդանիների մեջ կասկածելի ձևերը, որոնք մի կենդանաբանի կողմից համարվում են տեսակներ, իսկ մյուսի կողից տարատեսակներ, հազվադեպ են հանդիպում միևնույն երկրի սահմաններում, բայց հազվագյուտ չեն մեկը մյուսից անջատված շրջաններում։ Ինչքան շատ թռչուններ և միջատներ, որոնք հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ու քիչ են տարբերվում միմյանցից, մի ականավոր բնախույզի կողմից համարվել են անկասկածելի տեսակներ, իսկ մյուսի կողմից՝ տարատեսակներ, կամ, ինչպես հաճախ գերադասում են ասել, աշխարհագրական ցեղեր։ Միստր Ուոլլեսը մի քանի արժեքավոր հետազոտություններում, որոնք նվիրված են Մեծ Մալայան արշիպելագում ապրող կենդանիներին և հատկապես թիթեռներին, նշում է, որ նրանց կարելի է դասավորել չորս անվան տակ, այն է՝ փոփոխվող ձևեր, տեղական ձևեր, աշխարհագրական ցեղեր, կամ ենթատեսակներ և իսկական փոխարինող տեսակներ։ Առաջինները կամ փոփոխվող ձևերը շատ փոփոխական են միևնույն կղզու սահմաններում։ Տեղական ձևերը համեմատաբար կայուն են և տարբեր են յուրաքանչյուր առանձին կղզու համար, բայց եթե համեմատենք բոլոր առանձին կղզիներում բնակվողները իրար հետ, ապա տարբերություններն այնքան փոքր են լինում և աստիճանական, որ անհնարին է նրանց որոշել ու նկարագրել, թեև միևնույն ժամանակ ծայրային ձևերը բավականաչափ տարբերվում են միմյանցից։ Աշխարհագրական ցեղերը, կամ ենթատեսակները, ներկայացնում են լիակատար որոշված ու մեկուսացած տեղական ձևեր, բայց որովհետև նրանք իրարից չեն տարբերվում ցայտուն և կարևոր հատկանիշներով, «ուստի հարցը լուծելու համար, թե նրանցից որոնք պետք է համարել տեսակներ և որոնք տարատեսակներ, ուրիշ չափանիշ չկա, բացի անձնական կարծիքից»։ Վերջապես, փոխարինող տեսակները յուրաքանչյուր կղզու բնության տնտեսության մեջ գրավում են նույն տեղերը, ինչ որ տեղական ձևերը, կամ ենթատեսակները, բայց քանի որ նրանց միջև եղած տարբերության աստիճանը գերազանցում է տեղական ձևերի կամ ենթատեսակների միջև եղած տարբերության աստիճանին, ուստի բնախույզները նրանց համարյա միշտ համարում են իսկական տեսակներ։ Այնուամենայնիվ, անհնարին է առաջարկել մի ճշգրիտ չափանիշ փոփոխվող ձևերը, տեղական ձևերը, ենթատեսակները և փոխարինող տեսակները միմյանցից տարբերելու համար։
Շատ տարիներ առաջ, համեմատելով կամ դիտելով, ինչպես ուրիշները համեմատել էին, Գալապագոս արշիպելագի մեկը մյուսից մոտիկ գտնվող կղզիների թռչունները միմյանց հետ և Ամերիկայի մայր ցամաքի թռչունների հետ, ես չափազանց զարմացել էի, թե ինչքան անորոշ ու կամայական է տեսակի և տարատեսակի միջև տարբերությունը։ Մադեյրա կղզու փոքրիկ կղզյակների խմբի վրա կան շատ միջատներ, որոնք Ուոլլաստոնի հիանալի աշխատության մեջ նշվում են որպես տարատեսակներ, բայց որոնց շատ միջատաբաններ կհամարեին ինքնուրույն տեսակներ։ Նույնիսկ Իռլանդիան ունի մի քանի կենդանիներ, որոնք այժմ բոլորի կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, բայց նրանք շատ կենդանաբանների կողմից համարվել են տեսակներ։ Մի քանի փորձված թռչնաբաններ մեծ բրիտանական կարմիր մայրահավը համարում են նորվեգիական մի տեսակի խիստ արտահայտված ցեղը, մինչդեռ մեծամասնությունը նրան համարում է անկասկածելի տեսակ, որը հատուկ է միայն Մեծ Բրիտանիային։ Երկու կասկածելի ձևերի հայրենիքների տեղի միջև եղած մեծ հեռավորությունը շատ բնախույզների դրդում է համարելու դրանք որպես ինքնուրույն տեսակներ, բայց հաճախ հարց է ծագել, թե ինչպիսի՞ հեռավորությունը պետք է համարել բավարար, եթե հեռավորությունը Ամերիկայի և Եվրոպայի միջև բավարար է, այդ դեպքում կարելի՞ է արդյոք այդպիսին համարել Եվրոպայից մինչև Ազորյան կղզիները, մինչև Մադեյրա կամ մինչև Կանարյան կղզիները, կամ այդ, փոքրիկ արշիպելագների զանազան կղզյակների միջև եղած հեռավորությունը։
Միստր Բ. Դ. Ուելշը, որը հայտնի միջատաբան է Միացյալ Նահանգներում, նկարագրել է այն, ինչ նա անվանում է ֆիտոֆագ տեսակներ և ֆիտոֆագ տարատեսակներ։ Բույսերով սնվող միջատների մեծամասնությունը ապրում է բացառապես մեկ բուսատեսակի կամ բուսախմբի վրա, մյուսները սնվում են առանց խտրության բազմաթիվ բուսատեսակներով, սակայն չդրսևորելով դրա հետևանքով առաջացող փոփոխություններ։ Բայց և այնպես մի քանի դեպքերում զանազան բույսերի վրա հանդիպող միջատները, ըստ մ-ր Ուելշի դիտողությունների կամ թրթուրի, կամ հասուն վիճակում, կամ թե՛ մեկ և թե՛ մյուս վիճակում միասին ցուցաբերում են գույնի, մեծության կամ իրենց արտաթորումների հատկությունների աննշան, բայց հաստատուն տարբերություններ։ Որոշ դեպքերում միայն արուները, այլ դեպքերում թե արուները և թե էգերը ցուցաբերել են այդ աննշան տարբերությունները։ Երբ տարբերությունները շատ թե քիչ խիստ կերպով են արտահայտվում և ընդգրկում են երկու սեռերը և բոլոր հասակները, այդ դեպքում բոլոր միջատաբաններն այդ ձևերը համարում են լավ տեսակներ։ Բայց ոչ մի դիտող հանձն չի առնի որոշել ուրիշի համար, նույնիսկ այն դեպքում, եթե ինքն իրեն համար նա կարողանար այդ անել, թե այդ ֆիտոֆագ ձևերից որոնք պիտի համարել տեսակներ, որոնք՝ տարատեսակներ։ Միստր Ուելշը տարատեսակներ է համարում այն ձևերը, որոնք կարելի է ենթադրել, պահպանել են ազատ կերպով խաչաձևվելու ընդունակությունը, իսկ նրանք, որոնք ըստ երևույթին կորցրել են այդ ընդունակությունը, համարում է տեսակներ։ Քանի որ տարբերությունները կախված են նրանից, որ միջատները երկար ժամանակ սնվել են տարբեր բույսերով, ապա հազիվ թե կարելի է սպասել, որ այժմ կարելի լիներ գտնել նրանց կապակցող ձևերը։ Այսպիսով բնախույզը զրկվում է ինքնուրույն ձևը տեսակ կամ տարատեսակ համարելու իր լավագույն չափանիշից։ Անպայման նույնն է պատահում նաև իրար մոտիկ նմանություն ունեցող օրգանիզմների հետ, որոնք ապրում են տարբեր մայր ցամաքների կամ կղզիների վրա։ Իսկ երբ, ընդհակառակը, կենդանին կամ բույսը տարածված են միևնույն մայր ցամաքի վրա կամ ապրում են նույն արշիպելագի կղզիների վրա և զանազան շրջաններում ներկայացնում են տարբեր ձևեր, ապա միշտ ավելի հավանական է, որ կգտնվեն այն միջանկյալ օղակները, որոնք միմյանց հետ կկապեն սահմանային ձևերը, և վերջիններս կդառնան տարատեսակներ։
Մի քանի, թեև սակավաթիվ բնախույզներ պնդում են, թե կենդանիները երբեք չեն ներկայացնում տարատեսակներ, բայց դրա փոխարեն այդ նույն բնախույզներն ամենափոքր տարբերությանը տալիս են տեսակային նշանակություն, իսկ երբ միևնույն ձևը հանդիպում է երկու մեկը մյուսից հեռավոր երկրներում կամ երկրաբանական տարբեր ֆորմացիաներում, նրանք հետևեցնում են, որ ընդհանուր արտաքինի տակ թաքնված են երկու տեսակներ։ Ուրեմն՝ «տեսակ» տերմինը և դառնում է անօգուտ վերացական հասկացողություն, որը նշում է կամ նկատի է ունենում առանձին ստեղծագործական մի գործողություն։ Կասկածից դուրս է, որ շատ ձևեր, որոնք բարձր հեղինակություն ունեցող դատավորների կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, այն աստիճան նման են տեսակներին, որ ոչ պակաս հեղինակավոր դատավորների կողմից համարվել են տեսակներ։ Բայց այդ հարցի քննարկությունը, թե արդյոք պետք է նրանց տեսակներ կամ տարատեսակներ անվանել, քանի դեռ գոյություն չունի այդ տերմինների համար մի հանրաճանաչ սահմանում, դա կնշանակե իզուր տեղը շաղակրատել։
Այդ խիստ արտահայտված տարատեսակներից կամ կասկածելի տեսակներից շատերը արժանի են ուշադրության, որովհետև աշխարհագրական տարածման համանման վարիացիաների, հիբրիդիզմի և այլ բնագավառներից վերցված հետաքրքրական կշռադատումների շարաններ են առաջադրվել նրանց տաքսոնոմիկ կարգը սահմանելու փորձերում, սակայն տեղի սղությունը թույլ չի տալիս ինձ երկար խոսել այդ նյութի մասին։ Ավելի ուշադիր հետազոտությունը շատ դեպքերում, անկասկած, բնախույզներին կբերի համաձայնության այն հարցում, թե ինչ տեղ պիտի հատկացվի կասկածելի ձևերին։ Սակայն պետք է նկատել, որ հենց ամենալավ ուսումնասիրված երկրներում նրանք ամենամեծ քանակությամբ են հանդիպում։ Ինձ շարունակ զարմացրել է այն փաստը, որ եթե բնական վիճակում որևէ կենդանի կամ բույս շատ օգտակար է մարդուն կամ որևիցե պատճառով գրավում է նրա հատուկ ուշադրությունը, ապա գրեթե անպայման հանդիպում են նշումներ նրանց տարատեսակների մասին։ Բացի դրանից, մի քանի գիտնականներ այդ տարատեսակները պիտի տարատեսակներ համարեն։ Նայեցեք կաղնուն, թե ինչքան նա մանրազնին կերպով է ուսումնասիրվել. բայց և այնպես մի գերմանացի բուսաբան դյուժինից ավելի տեսակներ է հորինել այն ձևերից, որոնք համարյա բոլոր մյուս բուսաբանների կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, իսկ Անգլիայում կարելի է բերել շատ հեղինակավոր բուսաբանների և գործնականորեն իրազեկ մարդկանց վկայությունը ինչպես հօգուտ այն բանի, որ կաղնու երկու ձևերը (Quercus sessiliflora և pedunculata) ինքնուրույն տեսակներ են, այնպես էլ հօգուտ այն բանի, որ նրանք միայն տարատեսակներ են։
Այստեղ ես կհիշատակեմ Ա. դը-Կանդոլի վերջերս լույս տեսած հիանալի աշխատության մասին, որը վերաբերում է ամբողջ աշխարհի կաղնիներին։ Ոչ ոք, իհարկե, երբեք ավելի առատ նյութ չի ունեցել տեսակները սահմանելու համար և մեծ նախանձախնդրությամբ ու խորաթափանցությամբ չի մշակել այն։ Նա ամենից առաջ մանրամասնորեն թվարկում է կառուցվածքի այն գծերը, որոնք զանազան տեսակների մոտ փոփոխվում են և որոշում է թվերով, թե որքան հաճախ են հանդիպում այդ փոփոխությունները։ Նա նշում է դյուժինից ավելի հատկանիշներ, որոնք կարող են փոփոխվել նույնիսկ միևնույն ճյուղի վրա, երբեմն կախված տարիքից կամ զարգացման աստիճանից, երբեմն էլ առանց որևէ նկատելի պատճառի։ Այդ հատկությունները, իհարկե, տեսակային նշանակություն չունեն, բայց նրանք, ինչպես եզրափակում է Ազա-Գրեյը այդ մեմուարին նվիրված հոդվածում, սովորաբար մտնում են տեսակային բնութագրերի կազմի մեջ։ Դը-Կանդոլն այնուհետև պարզաբանում է, որ ինքը տեսակներ է անվանում միայն այն ձևերը, որոնք տարբերվում են միմյանցից միևնույն ծառի վրա երբեք չփոփոխվող և միջանկյալ աստիճաններ երբեք չցուցաբերող հատկանիշներով։ Այդքան աշխատանքների արգասիքը հանդիսացող մանրազնին քննարկությունից հետո նա ամփոփումներ է անում այսպիսի խիստ արտահայտություններով։ «Սխալվում են նրանք, ովքեր շարունակում են կրկնել, թե մեր տեսակների մեծամասնությունը հատուկ կերպով սահմանազատված է մեկը մյուսից և որ կասկածելի տեսակները չնչին փոքրամասնություն են կազմում։ Դա կարող էր ճիշտ թվալ, քանի դեռ մի որևիցե սեռ բավականաչափ հայտնի չէր, իսկ նրա տեսակները, որ սահմանվել էին սակավաթիվ անհատների հիման վրա, ունեին, այսպես ասած, ժամանակավոր բնույթ։ Բայց հենց որ մեր տեղեկություններն սկսում են ընդարձակվել, միջանկյալ ձևերը մեկը մյուսի հետևից երևան են գալիս, իսկ դրանց հետ միասին աճում են նաև կասկածները տեսակի սահմանների վերաբերմամբ»։ Նա այնուհետև ավելացնում է, որ հատկապես ամենալավ հայտնի տեսակներն են ունենում մեծ թվով բնական տարատեսակներ և կիսատարատեսակներ։ Այսպես, Quercus robur-ը ունի քսանութ տարատեսակ. նրանք բոլորը բացառությամբ վեցի, խմբավորվում են երեք ենթատեսակների՝ Q. pedunculata-ի, sessiliflora-ի և pubescens-ի շուրջը։ Այդ երեք ենթատեսակները միացնող ձևերը համեմատաբար սակավաթիվ են, և եթե, ինչպես դարձյալ նկատում է Ազա-Գրեյը, այդ կապակցող ձևերը, որոնք այժմ հազվագյուտ են, վերջնականապես անհետանային, ապա այդ երեք ենթատեսակը կընկնեին նույն փոխհարաբերության մեջ, ինչպիսի փոխհարաբերության մեջ են գտնվում այն հինգ կամ վեց ժամանակավորապես սահմանված տեսակները, որ սերտ կերպով խմբված են տիպիկ Quercus robur-ի շուրջը։ Եզրափակման մեջ դը-Կանդոլն ընդունում է, որ այն 300 տեսակներից, որոնք պիտի թվարկվեին իր Prodromus-ի մեջ որպես կաղնու ընտանիքին պատկանողներ, առնվազն երկու երրորդը միայն ժամանակավոր նախնական տեսակներ են, այսինքն դեռ լիովին չեն բավարարում իսկական տեսակի վերոհիշյալ սահմանմանը։ Պետք է ավելացնել, որ դը-Կանդոլն այլևս չի հավատում, որ տեսակները անշարժ են ստեղծված, և գալիս է այն եզրակացության, որ նրանց ծագման միասնականության տեսությունն ավելի բնական է «և ավելի է համապատասխանում հնէաբանության, բույսերի և կենդանիների աշխարհագրության, անատոմիայի և դասակարգության հայտնի փաստերին»։
Երբ երիտասարդ բնախույզը սկսում է ուսումնասիրել իրեն բոլորովին անծանոթ օրգանիզմների մի խումբ, նա սկզբում տարակուսանքի մեջ է գտնվում, թե ինչպիսի տարբերությունները համարի որպես տեսակային, ինչպիսիները՝ տարատեսակային, որովհետև ոչինչ չգիտե այդ խմբին հատուկ փոփոխությունների չափերի և որակի մասին, իսկ դա առնվազն ցույց է տալիս, թե տարատեսակները որքան սովորական են։ Բայց եթե նա սահմանափակել է իր ուշադրությունը միայն մի որևէ դասով, մեկ երկրի սահմաններում, այդ դեպքում նա շուտով կգա որոշ եզրակացության կասկածելի ձևերի մեծամասնության մասին։ Սկզբում նա կհակվի բազմաթիվ տեսակներ սահմանելու կողմը, որովհետև աղավնիների և հավերի վերևում հիշված սիրահարների նման նա կզարմանա հետազոտվող ձևերի փոփոխականության չափերի վրա, չունենալով դեռ բավարար տեղեկություններ այլ խմբերում և այլ երկրներում երևան եկող համանման փոփոխությունների մասին, տեղեկություններ, որոնք կարող էին ուղղել նրա առաջին տպավորությունները։ Ընդարձակելով իր դիտումների սահմանները, նա կհանդիպի մեծ թվով դժվարին դեպքերի, որովհետև կհանդիպի ավելի բազմաթիվ միմյանց հետ մոտիկ ձևերի։ Եթե նրա դիտողությունները ավելի ևս կընդարձակվեն, վերջապես նա կվարժվի այդ կասկածելի դեպքերից գլուխ հանել, բայց այդ հետևանքին կհասնի նա միայն այն գնով, երբ կընդունի, որ ձևերը մեծ չափերով փոփոխական են, իսկ այդ եզրակացության արդարացիությունն իր հերթին կվիճարկվի այլ բնախույզների կողմից։ Իսկ եթե նա առիթ կունենա ուսումնասիրելու մերձավոր ձևեր, որոնք ստացված են ներկայումս իրար ոչ սահմանակից երկրներից, ընդ որում նա չի կարող նույնիսկ սպասել, որ կգտնի միջանկյալ օղակները, նա ստիպված կլինի հիմնվել համարյա ամբողջապես անալոգիաների վրա, և նրա դժվարությունները կհասնեն իրենց գագաթնակետին։
Անշուշտ մինչև այժմ դեռ չի հաջողվել որոշակի սահմանագիծ անցկացնել տեսակների և ենթատեսակների, այսինքն՝ այնպիսի ձևերի միջև, որոնք մի քանի բնախույզների կարծիքով մոտենում են տեսակներին, բայց լիովին չեն հասնում այդ աստիճանին, կամ ենթատեսակների և ակնհայտ տարատեսակների միջև, կամ վերջապես, թույլ տարատեսակների և անհատական տարբերությունների միջև։ Այդ տարբերությունները հարակցվում են մեկը մյուսին, աննշմարելի կերպով միաձուլվելով՝ կազմում են մի անընդհատ շարք, իսկ ամեն մի շարք մեր մտքի վրա իսկական անցման տպավորություն է թողնում։
Դրա հիման վրա անհատական տարբերությունները, որոնք թեև քիչ հետաքրքիր են սիստեմատիկայի համար, ես համարում եմ մեզ համար չափազանց կարևոր՝ որպես տարատեսակներ առաջանալու առաջին քայլեր, որոնք այնքան աննշան են, որ նրանց մասին, ինչպես սովորաբար կարծում են, չարժե անգամ հիշատակել բնապատմական գրվածքներում։ Այն տարատեսակները, որոնք ավելի արտահայտված են ու հաստատուն, ես համարում եմ որպես քայլեր դեպի ավելի խիստ արտահայտված ու հաստատուն տարատեսակները, իսկ այս վերջինները՝ որպես քայլեր դեպի ենթատեսակները և տեսակները։ Տարբերության մեկ աստիճանից մյուսին անցումը շատ դեպքերում տեղի է ունեցել շնորհիվ հենց օրգանիզմի առանձնահատկությունների և զանազան ֆիզիկական պայմանների, որոնց նա երկար ժամանակ ենթարկվել է, բայց հարմարումների բնույթ կրող ամենից ավելի էական հատկանիշների վերաբերմամբ մի աստիճանից մյուսին անցումը կարելի է վստահորեն վերագրել բնական ընտրություն կուտակող ներգործությանը, ինչպես այդ կպարզաբանվի հետագա շարադրանքում, ինչպես նաև օրգանների վարժեցմանը և ոչ վարժեցմանը։ Պարզ կերպով արտահայտված տարատեսակը այդ պատճառով կարող է անվանվել նոր գոյացող տեսակ, թե որքան ճիշտ է այգ հետևությունը, կարելի կլինի դատել միայն այն փաստերի և կշռադատումների հիման վրա, որոնք շարադրված են այս ամբողջ աշխատության մեջ։
Անհրաժեշտություն չկա ենթադրելու, որ բոլոր տարատեսակները կամ սկզբնավորվող տեսակները հասնում են տեսակների աստիճանի։ Նրանք կարող են մահաջնջվել կամ կարող են պահպանվել շատ երկար ժամանակաշրջանների ընթացքում տարատեսակի աստիճանի վրա, ինչպես այդ ցույց է տվել Ուոլլաստոնը Մադեյրայի վրա անուշահամ ջրերի մի քանի բրածո խեցիների տարատեսակների վերաբերմամբ և Գաստոն դե-Սապորտը բույսերի վերաբերմամբ։ Եթե տարատեսակը այնպիսի ծաղկման աստիճանի հասներ, որ թվով գերազանցեր ծնողական ձևին, այն ժամանակ նա կդառնար տեսակ, իսկ տեսակը կդառնար տարատեսակ, կամ նա կարող էր դուրս մղել և բոլորովին փոխարինել ծնողական տեսակային ձևին, կամ վերջապես, երկուսն էլ կարող էին միաժամանակ գոյություն ունենալ և համարվել ինքնուրույն տեսակներ։ Բայց մենք այդ հարցին կվերադառնանք հետագա շարադրանքում։
Ամբողջ ասվածից պարզ է, որ «տեսակ» տերմինը ես համարում եմ միանգամայն կամայական, հորինված իրար նման ու մերձավոր անհատների մի խումբ նշելու հարմարության համար և էականապես չի տարբերվում «տարատեսակ» տերմինից, որով նշվում են իրենց հատկանիշներով ավելի քիչ տարբերվող և տատանվող ձևերը։ Այդպես էլ «տարատեսակ» տերմինը անհատական տարբերությունների վերաբերմամբ կիրառվում է կամայականորեն և միայն հարմարության համար[38]։
ԼԱՅՆ ՏԱՐԱԲՆԱԿՎԱԾ, ՏԱՐԱԾՎԱԾ Եվ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ
Առաջնորդվելով տեսական նկատառումներով, ես կարծում էի, թե ամենից ավելի փոփոխական տեսակների բնույթին և փոխհարաբերություններին վերաբերող հետաքրքիր տվյալներ կարելի կլինի ստանալ, եթե կազմեի մի քանի լավ մշակված ֆլորաների բոլոր տարատեսակների ցուցակները։ Առաջին հայացքից խնդիրը շատ պարզ էր թվում, բայց Հ. Կ. Ուոտսոնը, որին ես շատ պարտական եմ այդ գործում տված նրա արժեքավոր ցուցումների և օգնության համար, շուտով համոզեց ինձ, որ դա կապված է մեծ դժվարությունների հետ. նույն իմաստով և ավելի վճռականորեն հետո արտահայտվեց նաև դոկտոր Հուկերը։ Ուստի՝ այդ դժվարությունների քննարկումը և փոփոխական տեսակների հարաբերական թիվը ցույց տվող ցուցակները հետաձգում եմ մինչև հետագա աշխատությունս։ Դոկտոր Հուկերը թույլ է տալիս ինձ ավելացնելու, որ մանրազնին կերպով կարդալով իմ ձեռագիրը և աչքի անցկացնելով աղյուսակները, հետևյալ եզրակացությունները նա համարում է միանգամայն բավարար չափով հիմնավորված։ Բայց այդ ամբողջ հարցը, որ այնտեղ շարադրված է անխուսափելի համառոտությամբ, բավական խրթին է ներկայացվում. բացի դրանից, անկարելի էր խույս տալ «գոյության կռվի», «հատկանիշների տարամիտման» վրա վկայակոչումներ անելուց, որոնց պարզաբանությունը տրվելու է առաջիկայում։
Ալֆոնս դը-Կանդոլը և ուրիշներ ցույց են տվել, որ լայնորեն տարաբնակված բույսերը սովորաբար ունենում են տարատեսակներ, այդ կարելի է սպասել, որովհետև նրանք ենթարկվում են ֆիզիկական բազմազան պայմանների ներգործությանը և մրցության մեջ են մտնում կենդանի էակների զանազան խմբերի հետ (իսկ այդ հանգամանքը, ինչպես հետո կտեսնենք, ոչ ավելի պակաս, եթե դեռ ոչ ավելի, կարևոր է)։ Բայց իմ աղյուսակները դրանից ավելի են ցույց տալիս. նրանք ցույց են տալիս, որ ամեն մի սահմանափակ մարզում ամենասովորական տեսակները, այսինքն՝ ամենամեծ թվով անհատներ ունեցողները, և այն տեսակները, որոնք ամենալայն տարածում ունեն իրենց մարզում (այս պայմանը բոլորովին տարբեր է լայն տարաբնակությունից, իսկ որոշ իմաստով նաև տեսակի սովորականությունից), ավելի հաճախ առաջացնում են բավականաչափ ցայտուն տարատեսակներ, որոնց կարելի է մտցնել բուսաբանական աշխատությունների մեջ։ Ուրեմն՝ հենց այն տեսակները, որոնք ամենից ավելի ծաղկած են. կամ, ինչպես կարելի է նրանց անվանել, տիրապետող են, նրանք, որոնք լայնորեն տարաբնակված են, ամենից ավելի լայնորեն տարածված են իրենց մարզում և անհատներով ամենից հարուստ են, ամենից ավելի հաճախ սկիզբ են տալիս պարզ արտահայտված տարատեսակների, կամ, իմ տեսակետով, սաղմնային տեսակների։ Եվ այդ գուցե կարելի էր նախատեսել, քանի որ տարատեսակները հաստատվելու համար, ըստ անհրաժեշտության, պետք է դիմանային երկրի մյուս բնակիչների դեմ մղվող կռվին, ուստի այն տեսակները, որոնք արդեն տիրապետող են, ամենից ավելի հավանական է, որ առաջացնեն սերունդ, որը թեև փոքր ինչ տարբեր է, բայց և այնպես ժառանգել է իր նախնիներից այն առավելությունները, որոնց շնորհիվ ապահովվել է նրանց տիրապետությունը իրենց հայրենակիցների վրա։ Խոսելով տիրապետող ձևերի մասին, ես հասկանում եմ միայն այն ձևերը, որոնք փոխադարձ մրցության մեջ են գտնվում, և առանձնապես միևնույն սեռի կամ դասի ներկայացուցիչները, որոնք միանման կենսակերպ են վարում։ Անհատների թվի կամ այն բանի նկատմամբ, որը ես անվանում եմ տեսակի սովորականություն, համեմատությունը վերաբերում է միայն միևնույն խմբի անդամներին։ Որևէ բարձրակարգ բույս կարող է համարվել տիրապետող, եթե նրա անհատները ավելի բազմաթիվ և ավելի տարածված են երկրում, քան նույն երկրում և գրեթե նույն պայմաններում ապրող մյուս բույսերը։ Այդպիսի բույսը ավելի նվազ տիրապետող չի լինի, եթե նրա կողքին ջրում ապրող որևէ խոզաջրիմուռ (conferva) կամ որևէ մակաբույծ սունկ լինում են անհամար մեծ թվով և ավելի ևս լայն տարածված։ Բայց եթե խոզաջրիմուռը կամ մակաբույծ սունկը նշված իմաստով գերազանցում են իրենց մերձավոր ձևերին, այդ դեպքում նրանք տիրապետող կշինեն իրենց դասի սահմաններում։
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ, ՔԱՆ ՓՈՔՐ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Եթե որևէ երկրի բուսականության մեջ նկարագրված բույսերը երկու հավասար խմբում այնպես դասավորենք, որ մի խմբի մեջ մտնեն մեծ սեռերի (այսինքն՝ շատ տեսակներ պարունակող սեռերի) ներկայացուցիչները, իսկ մյուսում՝ փոքր սեռերի ներկայացուցիչները, ապա առաջինում կլինեն մեծ թվով սովորական և լայն տարածված կամ տիրապետող տեսակներ։ Դա կարելի էր նախատեսել. հենց այն փաստը, որ մեկ սեռի բազմաթիվ տեսակները ապրում են որոշ երկրում, արդեն ցույց է տալիս, որ այդ երկրի անօրգանական կամ օրգանական պայմաններում կա ինչ-որ բարենպաստ բան այդ սեռի համար, իսկ այստեղից մենք իրավունք ունենք սպասելու, որ մեծ սեռերի տեսակների մեջ կհանդիպենք համեմատաբար ավելի մեծ թվով տիրապետող տեսակների։ Բայց այնքան շատ կան պատճառներ, որոնք կարող են քողարկել այդ հետևանքը, և ինձ զարմացնում է, որ իմ աղյուսակներում մեծամասնությունը, թեև աննշան, դրսևորվել է մեծ սեռերի օգտին։ Կանգ կառնեմ միայն երկու պատճառների վրա, որոնք կարող են քողարկել այդ հետևանքները։ Անուշահամ ջրերի և աղուտների բույսերը սովորաբար լայն կերպով տարաբնակված են և աչքի են ընկնում մեծ տարածվածությամբ իրենց մարզի սահմաններում. ըստ երևույթին դա կապված է նրանց բնակավայրի հետ և քիչ կամ ոչ մի սերտ կապ չունի այն սեռի մեծության հետ, որին նրանք պատկանում են։ Ցածր կազմվածք ունեցող բույսերը նույնպես սովորաբար անհամեմատ ավելի լայնորեն են տարածված, քան բարձր կազմվածքով բույսերը, այստեղ ևս, իհարկե, սերտ կապ գոյություն չունի սեռի մեծության հետ։ Ստորակարգ բույսերի լայն տարաբնակման պատճառը մենք կքննարկենք աշխարհագրական տարածման վերաբերյալ գլխում։
Տեսակները դիտելով որպես միայն ավելի խիստ նկատելի և որոշակի դարձած տարատեսակներ, ես եկա այն ենթադրության, որ յուրաքանչյուր երկրում մեծ սեռերի տեսակները պետք է ավելի հաճախ տան տարատեսակներ, քան փոքր սեռերի տեսակները, որովհետև ամենուրեք, որտեղ արդեն առաջացել են մերձավոր շատ տեսակներ (այսինքն միևնույն սեռի տեսակների այնտեղ պետք է, որպես ընդհանուր կանոն, դեռ շարունակվի նոր տարատեսակների կամ սաղմնային տեսակների առաջացումը։ Որտեղ մեծ թվով մեծահասակ ծառեր են աճում, այնտեղ մենք սպասում ենք գտնել նաև մեծ թվով նոր աճող ծառեր։ Որտեղ փոփոխականության միջոցով միևնույն սեռի դատ տեսակներ են առաջացել, այնտեղ հանգամանքները բարենպաստ են եղել և, կարելի է սպասել, շարունակում են նպաստել այդ փոփոխականությանը։ Մյուս կողմից, եթե տեսակների վրա նայենք որպես առանձին արարչագործական ակտերի վրա, այդ դեպքում ոչ մի հիմք չկա սպասելու, որ տարատեսակները ավելի բազմաթիվ լինեն տեսակներով հարուստ խմբում, քան նրանցով աղքատ խմբում։
Այդ ենթադրությունը ստուգելու համար ես տասներկու երկրների բույսեր և երկու մարզի կարծրաթև միջատներ դասավորեցի երկու գրեթե հավասար խմբերում՝ մեծ սեռերի տեսակները մի կողմ, փոքր սեռերի տեսակները մյուս կողմ, և անփոփոխ դուրս եկավ այն կանոնը, որ տարատեսակներ պարունակող տեսակների հարաբերական մեծ թիվը մեծ սեռերի օգտին էր, այլ ոչ թե փոքր սեռերի օգտին։ Բացի դրանից, մեծ սեռերի տեսակները, եթե միայն նրանք տալիս են տարատեսակներ, մշտապես ավելի շատ տարատեuակներ են ներկայացնում, քան փոքր սեռերի տեսակները։ Այս երկու արդյունքներն ստացվում են նաև մի քիչ այլ կերպ խմբավորելիս, այսինքն երբ մեկից մինչև չորս տեսակներ պարունակող ամենափոքր սեռերը ոչ ամբողջապես են մտցված աղյուսակների մեջ։ Այդ փաստերի իմաստը շատ պարզ է, եթե ընդունենք, որ տեսակները միայն խիստ արտահայտված և հաստատուն տարատեսակներ են, ամենուրեք, որտեղ շատ տեսակներ են առաջացել, կամ եթե կարելի է այսպես արտահայտվել, ամենուրեք, որտեղ տեսակների պատրաստումը հաջող է ընթացել, մենք ընդհանրապես պետք է այդ պատրաստումը դեռ տեսնենք գործողության մեջ, մանավանդ որ ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նոր տեսակների պատրաստման այդ պրոցեսը պետք է շատ դանդաղ կատարվի։ Եվ այդ կշռադատությունը արդարանում է, եթե միայն տարատեսակները համարենք սաղմնային տեսակներ, որովհետև իմ աղյուսակները պարզորոշ կերպով հաստատում են այն ընդհանուր կանոնը, որ յուրաքանչյուր սեռում, որի մեջ շատ տեսակներ են առաջացել, այդ տեսակները ներկայացնում են միջինից ավելի բարձր թվով տարատեսակներ կամ սաղմնային տեսակներ։ Դրանից չի հետևում, որ բոլոր մեծ սեռերը այժմ շարունակում են խիստ փոփոխվել կամ ոչ մի փոքր սեռ չի փոփոխվում և չի մեծանում. այդպիսի փաստը ճակատագրական կլիներ իմ տեսության համար, որովհետև երկրաբանությունը լիակատար պարզությամբ պատմում է, որ փոքր սեռերը ժամանակի ընթացքում աճել, դարձել են մեծ, իսկ մեծ սեռերը հաճախ հասել են առավելագույն զարգացման և հետո թեքվել են դեպի անկում և անհետացել։ Մեզ հարկավոր է միայն ցույց տալ, որ այնտեղ, որտեղ մեկ սեռի սահմաններում առաջացել են շատ տեսակներ, միջին հաշվով վերցրած, նրանք դեռ շարունակում են առաջանալ, իսկ դա, իհարկե, ճիշտ է դուրս գալիս։
ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ
Կան ուշադրության արժանի այլ հարաբերություններ մեծ սեռերի տեսակների և նրանց տարատեսակների միջև, որոնք մտցված են ցուցակների մեջ։ Մենք տեսանք, որ տեսակը խիստ արտահայտված տարատեսակից տարբերելու համար չկա մի անսխալական չափանիշ։ Երբ երկու կասկածելի ձևերի միջև միջանկյալ օղակներ գտնված չեն, բնախույզներն ստիպված են իրենց եզրակացություններում ղեկավարվել այդ ձևերի միջև եղած տարբերության չափերով և լուծել այն հարցը, թե բավակա՞ն է արդյոք տարբերության այդ չափը նրանցից մեկին կամ երկուսին էլ տեսակի աստիճանի վրա բարձրացնելու համար։ Ուրեմն տարբերության չափերը շատ կարևոր չափանիշ են հանդիսանում լուծելու համար այն հարցը, թե պե՞տք է արդյոք երկու ձևերը համարել տեսակներ կամ տարատեսակներ։ Բայց Ֆրիսը բույսերի վերաբերմամբ, իսկ Ուեստվուդը միջատների վերաբերմամբ արդեն նշել են, որ մեծ սեռերի մեջ տեսակների միջև տարբերության չափերը չափազանց փոքր են։ Ես աշխատել եմ նրանց եզրակացությունը ենթարկել թվական ստուգման միջին մեծություններ հանելու միջոցով, և իմ ստացած շատ անկատար արդյունքների սահմաններում այդ կանոնը հաստատվել է։ Ես դիմել եմ նաև մի քանի խոհուն և փորձված դիտողների, և գործը ուշադրությամբ քննարկելուց հետո նրանք համաձայն են այդ եզրակացությանը։ Հետևաբար, այդ տեսակետից մեծ սեռերի տեսակները ավելի նմանվում են տարատեսակներին, քան փոքր սեռերի տեսակները։ Կամ, ուրիշ խոսքով, մեծ սեռերում, որոնց մեջ տարատեսակների կամ սաղմնային տեսակների պատրաստումը արտահայտվում է միջինից ավելի բարձր թվով, արդեն պատրաստված տեսակներից շատերը որոշ չափով դեռ նման են տարատեսակների, որովհետև նրանց միջև եղած տարբերությունների չափերը սովորականներից ավելի փոքր են։
Բացի դրանից, մեծ սեռերի տեսակները մեկը մյուսին հարաբերում են այնպես, ինչպես մի տեսակի տարատեսակները միմյանց։ Ոչ մի բնախույզ չի կարող պնդել, որ մի սեռի բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են միանման չափով։ Նրանց սովորաբար կարելի է բաժանել ենթասեռերի, կամ հատվածների, կամ այլ ավելի մանր խմբերի։ Ինչպես միանգամայն ճիշտ է նկատում Ֆրիսը, տեսակների փոքր խմբերը սովորաբար արբանյակների պես խմբավորվում են ուրիշ տեսակների շուրջը։ Իսկ ի՞նչ են տարատեսակները, եթե ոչ ձևերի խմբեր, որոնք ոչ միանման մոտիկություն ունեն միմյանց հետ և համախմբված են այլ ձևերի՝ իրենց նախածնող տեսակների շուրջը։ Անտարակույս մի շատ կարևոր տարբերություն գոյություն ունի տարատեսակների և տեսակների միջև, այն է՝ տարատեսակների տարբերության չափերը ինչպես իրար հետ, այնպես էլ նախածնողական տեսակային ձևի հետ համեմատած ավելի քիչ են, քան նույն սեռի տեսակների միջև եղած տարբերությունները, բայց երբ խոսք կլինի այն բանի մասին, որ ես անվանում եմ հատկանիշների տարամիտում, մենք կտեսնենք, թե ինչով է այդ բացատրվում և ինչպես տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ, դառնալ զգալի տարբերություններ տեսակների միջև։
Մի նկատառում ես արժանի է ուշադրության։ Տարատեսակները սովորաբար ունենում են տարածման շատ սահմանափակ շրջաններ։ Այդ դրույթն ըստ էության ծեծված ճշմարտությունից ավելի չէ, այսինքն ինքնըստինքյան ակնհայտ է, որովհետև այն դեպքում, եթե դուրս գար, որ տարատեսակն ավելի լայն տարածում ունի, քան նրա ենթադրյալ նախածնողական տեսակը, նրանք կփոխանակեին իրենց անունները։ Բայց հիմք կա մտածելու, որ այն տեսակները, որոնք շատ մոտ են այլ տեսակների և դրանով էլ նման են տարատեսակների, հաճախ ունենում են շատ սահմանափակ տարածում։ Այդպես, օրինակ, Հ. Կ. Ուոտսոնը հիանալի կազմված բույսերի Լոնդոնյան ցուցակում (4-րդ հրատարակություն) ինձ համար նշել է 63 բույս, որոնք այնտեղ հաշվվում են որպես տեսակներ, բայց նրա կարծիքով, նրանք այնքան մոտ են մյուս տեսակներին, որ կասկած են հարուցում իրենց ինքնուրույնության մասին. այդ կասկածելի 63 տեսակները, միջին թվով, գրավում են 6,9 այն մարզերի, որոնց վրա բաժանել է միստր Ուոտսոնը Մեծ Բրիտանիան։ Սույն ցուցակում բերված են 53 հանրաճանաչ տարատեսակներ. և այդ տարատեսակները տարածված են, 7,7 մարզերում, մինչդեռ այն տեսակները, որոնց պատկանում են այդ տարատեսակները, տարածված են 14,3 մարզերում։ Այսպիսով, հանրաճանաչ տարատեսակները միջին հաշվով ունեն համարյա նույնպիսի սահմանափակ տարածում, ինչպիսին ունեն միմյանց հետ մոտիկ ձևերը, որոնց նշել էր Ուոտսոնը ինձ համար որպես կասկածելի տեսակներ, բայց նրանք համարյա բոլոր անգլիական բուսաբանների կողմից ճանաչված են որպես իսկական, լավ տեսակներ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուրեմն՝ տարատեսակը տեսակներից այլ կերպ չի կարելի զանազանել, եթե ոչ, նախ՝ հայտնաբերելով նրանց շաղկապող միջանկյալ ձևերը և երկրորդ ապացուցելով մի ինչ-որ անորոշ չափի տարբերության առկայությունը, որովհետև միմյանցից քիչ տարբերվող ձևերը սովորաբար համարվում են տարատեսակներ, թեկուզև նրանց չի կարելի անմիջականորեն կապել միմյանց հետ։ Սակայն տարբերությունների չափը, որ անհրաժեշտ է համարվում երկու ձևեր տեսակների աստիճանի բարձրացնելու համար, չի կարելի որոշել։ Այն սեռերը, որոնք պարունակում են տվյալ երկրի համար միջինից բարձր թվով տեսակներ, այդ տեսակներն էլ տալիս են միջինից ավելի բարձր թվով տարատեսակներ։ Մեծ սեռերում տեսակները ներկայացնում են ավելի մերձավոր, բայց ազգակցության անհավասարաչափ աստիճաններ և համախմբված են այլ տեսակների շուրջը։ Այն տեսակները, որոնք կապված են այլ տեսակների հետ շատ մոտ ազգակցությամբ, սովորաբար ունենում են սահմանափակ տարածում։ Այս բոլոր տեսակետներից մեծ սեռերի տեսակները ցուցաբերում են մոտիկ համանմանություն տարատեսակների հետ։ Եվ այդ համանմանությունները միանգամայն հասկանալի են, եթե տեսակները առաջացել են այսպես, որ իրենք առաջ եղել են տարատեսակներ, բայց վերջնականապես անբացատրելի են, եթե տեսակներն իրենցից ներկայացնում են առանձին ստեղծագործական ակտեր։
Մենք տեսանք նաև այն, որ յուրաքանչյուր դասի սահմաններում մեծ սեռերի հենց ամենից ավելի բարգավաճող և տիրապետող տեսակները առաջացնում են միջին հաշվով ամենամեծ քանակությամբ տարատեսակներ, իսկ տարատեսակները, ինչպես կտեսնենք հետագայում, ձգտում են դառնալ նոր առանձին տեսակներ։ Այսպիսով, մեծ սեռերը ձգտում են է՛լ ավելի մեծանալու, և ամբողջ բնության մեջ նկատվում է, որ կյանքի այժմյան տիրապետող ձևերը ձգտում են է՛լ ավելի տիրապետող դառնալ, իրենցից հետո, թողնելով բազմաթիվ փոփոխված ու տիրապետող հետնորդներ։ Սակայն խոշոր սեռերը մի ճանապարհով, որը կբացատրվի հետագայում, ձգտում են բաժանվել փոքրերի։ Այս կերպով էլ ամբողջ աշխարհում ամենուրեք կյանքի ձևերը բաժանվում են խմբերի, որոնք ենթակա են այլ խմբերի։
ԳԼՈՒԽ III։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ
ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ։— «ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՍԸ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ։— ՄՐՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ։— ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՐԱԳ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈԻՅԹԸ։— ԿԼԻՄԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։— ԱՆՀԱՏՆԵՐԻ ԲԱԶՄԱՔԱՆԱԿՈՒԹ8ՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՎՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՌ Է ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՀԱՃԱԽ ՆԱԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԵՌԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ։
Նախքան այս գլխի բովանդակությունը կազմող նյութի շարադրման անցնելը, ես պետք է մի քանի նախնական դիտողություններ անեմ, որպեսզի ցույց տամ, թե գոյության կռիվը ինչ հարաբերության մեջ է գտնվում բնական ընտրության նկատմամբ։ Նախորդ գլխում մենք տեսանք, որ բնական վիճակում գտնվող օրգանական էակները ցուցաբերում են որոշ աստիճանի փոփոխականություն։ Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ այդ դրույթը երբևիցե վիճարկվել է։ Մեզ համար էական չէ, թե տեսակներ, ենթատեսակներ կամ տարատեսակներ կանվանվեն բազմաթիվ կասկածելի ձևերը, ինչպես, օրինակ, բույսերի այն կասկածելի ձևերը, որոնք հաշվվում են բրիտանական բուսականության մեջ, քանի որ հստակ կերպով արտահայտված տարատեսակների գոյությունն ընդունվում է բոլորի կողմից։ Միայն անհատական տարբերությունների և մի քանի խիստ նկատելի տարատեսակների գոյությունը, թեև այդ անհրաժեշտ էլ է որպես մեկնակետային փաստ, բայց շատ քիչ է օգնում մեզ ըմբռնելու այն, թե բնության մեջ տեսակներն ինչպես են առաջանում։ Ի՞նչ կերպով այդպիսի կատարելության են հասել այն զարմանալի հարմարումները, որ ունի օրգանիզմի մի մասը մյուսի կամ ամբողջ օրգանիզմը արտաքին կենսապայմանների կամ, վերջապես, մի օրգանիզմ մյուսի նկատմամբ։ Մենք այդ սքանչելի փոխադարձ հարմարումները լիակատար ակներևությամբ տեսնում ենք փայտփորի կամ ճագոմի վրա և փոքր ինչ ավելի պակաս ակներև այն ողորմելի մակաբույծի մեջ, որը կպած է չորքոտանու մազին կամ թռչունի փետուրին, ջրի մեջ սուզվող բզեզի կառուցվածքում, թեթև քամուց թռչող սերմի հարմարանքներում,— մի խոսքով՝ մենք սքանչելի հարմարումներ ենք տեսնում ամեն տեղ և օրգանական աշխարհի ամեն մի մասում։
Այնուհետև կարելի է հարցնել, թե ինչպես է, որ այդ տարատեսակները, որոնց ես անվանել եմ սաղմնային տեսակներ, վերջ ի վերջո դարձել են լավ և ուրույն տեսակներ, որոնք մեծ մասամբ ակներևորեն անհամեմատ ավելի են տարբերվում միմյանցից, քան մի տեսակի պատկանող տարատեսակները։ Ինչպե՞ս են առաջանում տեսակների այդ խմբերը, որ առաջացնում են այն, ինչ մենք անվանում ենք սեռեր և որոնք միմյանցից անհամեմատ ավելի շատ են տարբերվում, քան միևնույն սեռի տեսակները։ Այս բոլոր հետևանքները, ինչպես մենք ավելի հանգամանորեն կպարզենք հաջորդ գլխում, ուղղակի բխում են գոյության կռվից։ Այդ կռվի շնորհիվ փոփոխությունները, ինչքան էլ նրանք աննշան լինեն և ինչ պատճառից էլ կախված լինեն, եթե միայն նրանք օգտակար են տվյալ տեսակի անհատների համար նրանց ունեցած անսահման բարդ հարաբերություններում այլ էակների և ֆիզիկական կենսապայմանների հետ, կնպաստեն այդ անհատների պահպանմանը և ժառանգաբար կանցնեն նրանց ամենամերձավոր հետնորդներին։ Այդ հետնորդները իրենց հերթին պահպանվելու ավելի շատ հավանականություններ կունենան, որովհետև որևէ տեսակի բազմաթիվ անհատներից, որ պարբերաբար ծնվում են, միայն աննշան քանակությունն է կենդանի մնում։ Այդ սկզբունքը, որի հետևանքով յուրաքանչյուր աննշան փոփոխություն, եթե միայն նա օգտակար է, պահպանվում է, ես անվանել եմ բնական ընտրություն նրա համար, որպեսզի ցույց տամ նրա առնչությունը այն ընտրության հետ, որ գործադրում է մարդը։ Սակայն Հերբերտ Սպենսերի կողմից հաճախ գործածվող արտահայտությունը՝ «ամենահարմարվածի գերապրումը»,— ավելի ճիշտ է և երբեմն էլ նույնքան հարմար։ Մենք տեսանք, որ մարդն ընտրության միջոցով մեծ հետևանքների է հասնում և կարողանում է օրգանիզմը հարմարեցնել իր պահանջմունքներին՝ շնորհիվ այն թույլ, բայց օգտակար փոփոխությունների, որ նրան ընձեռում է բնությունը։ Բայց բնական ընտրությունը, ինչպես մենք կտեսնենք հետագայում, մի սկզբունք է, որը մշտապես պատրաստ է ներգործելու և նույնքան անչափորեն գերազանցում է մարդու թույլ ջանքերին, ինչքան որ բնության արտադրանքները գերազանցում են արվեստի արտադրանքներին։
Մենք այժմ մի քիչ ավելի մանրամասնորեն կզբաղվենք գոյության կռվով։ Իմ ապագա աշխատության մեջ այդ խնդիրը զարգացվելու է ավելի մանրամասնորեն, որին և նա արժանի է։ Դը-Կանդոլ ավագը և Լայելը հանգամանորեն և խորիմաստ կերպով մատնանշել են այն, որ բոլոր օրգանական էակները ենթարկվում են դաժան մրցության։ Բույսերի վերաբերմամբ այդ խնդիրը ոչ ոք այնպիսի եռանդով ու հմտությամբ չի քննարկել, ինչպես Հերբերտը, Մանչեստրի դեկանը, հավանորեն իր պարտիզագործական ընդարձակ գիտելիքների շնորհիվ։ Ոչ մի բան չի կարող ավելի հեշտ լինել, որքան խոսքով ընդունել գոյության այդ համընդհանուր կռվի ճշտությունը, և ոչ մի բան չի կարող ավելի դժվար լինել, ես այդ փորձել եմ ինձ վրա, որքան այդ եզրակացությունը երբեք աչքաթող չանելը։ Սակայն, մինչև որ այդ եզրակացությունը չարմատավորվի մեր մտքում, բնության ամբողջ տնտեսությունը սրան վերաբերող տարածման սակավության, առատության, մահաջնջման և փոփոխականության բոլոր երևույթներով հանդերձ մեզ կթվան մշուշում կամ մեր կողմից բոլորովին սխալ կերպով կհասկացվեն։ Բնությունը մենք պատկերացնում ենք ցնծալի, մենք հաճախ տեսնում ենք սննդի առատություն. մենք չենք տեսնում կամ մոռանում ենք, որ մեր շուրջը անհոգ կերպով դայլայլող թռչունները մեծ մասամբ սնվում են միջատներով ու սերմերով և այսպիսով շարունակ կյանք են ոչնչացնում, մենք մոռանում ենք, թե ինչպես այդ երգեցիկները կամ նրանց ձվերը իրենց հերթին կերակուր են դառնում գիշատիչ թռչուններին ու գազաններին։ Մենք ոչ միշտ ենք ուշադրության առնում այն, որ եթե որոշ պահին սնունդն առատությամբ է գտնվում, ապա այդ չի կարելի ասել ամեն տարվա և տարվա յուրաքանչյուր եղանակի մասին։
«ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՄՆ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ
Ես պետք է նախազգուշացնեմ, որ այդ արտահայտությունը գործ եմ ածում լայն և փոխաբերական իմաստով, սրա մեջ ներառելով մի էակի կախումը մյուսից, ինչպես նաև հասկանալով (որը ավելի ևս կարևոր է) ոչ միայն մի անհատի կյանքը, այլև նրա հաջողությունը հաջորդներով իրեն ապահովելու տեսակետից։ Canis սեռին պատկանող երկու կենդանիների մասին կարելի է միանգամայն ստույգ կերպով ասել, որ սովածության շրջանում նրանք պայքարում են իրար դեմ սննդի և ապրուստի համար։ Անապատ ի եզրին բուսող բույսի մասին ևս ասում են, որ նա պայքարում է չորության դեմ, թեև ավելի ճիշտ կլիներ ասել, որ նա կախված է խոնավությունից։ Այն բույսի մասին, որ ամեն տարի տալիս է հազարավոր սերմեր, որոնցից միջին հաշվով միայն մեկն է աճում, դառնում հասուն բույս, իսկապես կարելի է ասել, որ նա պայքարում է իրեն նմանների դեմ և ուրիշ բույսերի դեմ, որոնք արդեն ծածկել են գետնի նույն տեղամասը։ Ճագոմի կյանքը կախված է խնձորենուց և էլի մի քանի ծառատեսակներից, բայց բռնազբոսիկ բան կլիներ նրանց դեմ ճագոմի պայքարի մասին խոսելը միայն այն պատճառով, որ եթե այդ մակաբույծներից չափազանց շատ աճեն մի ծառի վրա, ծառը կտկարանա և կմեռնի։ Բայց այդ ճագոմի մի քանի սերմնաբույսերի մասին, որոնք աճում են միևնույն ճյուղի վրա, կարելի է միանգամայն ստույգ ասել, որ նրանք պայքարում են իրար դեմ։ Քանի որ ճագոմը տարածվում է թռչունների միջոցով, ապա նրա գոյությունը կախված է նրանցից և, արտահայտվելով փոխաբերական իմաստով, կարելի է ասել, նա պայքարում է ուրիշ պտղատու բույսերի դեմ նրանով, որ հրապուրում է թռչուններին ուտելու իր պտուղները և տարածելու իր սերմերը։ Այս բոլոր առումներով, որոնք փոխանցվում են մեկը մյուսի, ես հարմարության համար դիմում եմ «գոյության կռիվ» արտահայտությանը։
ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ
Գոյության կռիվը անխուսափելիորեն բխում է այն արագ պրոգրեսիայից, որով բոլոր օրգանական էակները ձգտում են բազմանալ։ Յուրաքանչյուր էակ, որն իր կյանքի ընթացքում արտադրում է մի քանի ձու կամ սերմ, անխուսափելի կերպով պետք է ոչնչացման ենթարկվի իր կյանքի որևէ հասակում, տարվա որևէ եղանակին կամ, վերջապես, որևէ պատահական տարիներում, այլապես բազմացման երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքի հետևանքով, նրա թիվը կհասներ այնպիսի չափերի, որ աշխարհում ոչ մի երկիր չէր կարողանա կերակրել կամ տեղավորել նրա սերունդներին։ Ուրեմն՝ քանի որ ավելի շատ անհատներ են արտադրվում, քան կարող են ապրել, պետք է յուրաքանչյուր դեպքում տեղի ունենա գոյության կռիվ կամ միևնույն տեսակի անհատների միջև, կամ տարբեր տեսակների անհատների միջև, կամ կյանքի ֆիզիկական պայմանների դեմ։ Դա Մալթուսի ուսմունքն է[39], որն ավելի ևս մեծ ուժով կիրառելի է ամբողջ կենդանական և բուսական աշխարհի վերաբերմամբ, որովհետև այստեղ չի կարող լինել ոչ սննդի արհեստական ավելացում, ոչ էլ ամուսնանալուց խոհեմաբար հրաժարում։ Եթե, կարող է պատահել, ներկայումս որոշ տեսակներ բազմանում են շատ թե քիչ արագ կերպով, ապա բոլոր տեսակները չեն կարող հասնել այդ բանին, որովհետև երկիրը նրանց չէր կարող պարփակել։
Չկա ոչ մի բացառություն այն կանոնից, որի համաձայն ամեն մի օրգանական էակ բնականորեն բազմանում է այնպիսի պրոգրեսիայով, որ եթե նա չենթարկվեր ոչնչացման, ապա մեկ զույգի սերունդները կծածկեին ամբողջ երկիրը։ Նույնիսկ դանդաղորեն բազմացող մարդը քսան և հինգ տարվա ընթացքում թվով կրկնապատկվում է, և այդպիսի պրոգրեսիայով ավելի պակաս քան հազար տարի հետո նրա սերունդների համար բառացիորեն կանգնելու տեղ չէր լինի։ Լիննեյը հաշվել է, որ եթե որևէ միամյա բույս առաջացներ միայն երկու սերմ (իսկ այդպիսի թույլ արտադրողականությամբ բույս գոյություն չունի), ապա քսան տարի հետո նրա սերունդները կհասնեին միլիոնի։ Համարվում է, որ մեզ հայտնի կենդանիների մեջ փիղը ամենից ավելի դանդաղ է բազմանում, և ես աշխատեցի հաշվել նրա բազմացման նվազագույն չափերը։ Նա սկսում է բազմանալ, ամենից ավելի հավանական է, երեսուն տարեկանից ոչ վաղ հասակում և մինչև իննսուն տարեկան հասակը տալիս է ոչ ավելի քան վեց ձագ, իսկ ապրում է մինչև հարյուր տարի. ընդունելով այդ թվերը, կստանանք այն, որ 740—750 տարվա ընթացքում մեկ զույգից կստացվեր տասնևիննը միլիոն փիղ։
Բայց մենք ունենք ավելի համոզեցուցիչ վկայություններ, քան միմիայն, տեսական հաշիվները, այն է՝ որոշ կենդանիների զարմանալի արագ բազմացման բազմաթիվ դեպքերը բնական վիճակում, երբ պայմանները նրանց համաը ինչ-որ պատճառով առանձնապես բարենպաստ են եղել իրար հաջորդող երկու կամ երեք տարիների ընթացքում։ Ավելի ևս զարմանալի են այն փաստերը, որոնք վերաբերում են աշխարհի զանազան երկրներում վայրենացած մեր ընտանի մի քանի կենդանիներին, այնպես դանդաղ բազմացող եղջերավոր անասունների և ձիերի Հարավային Ամերիկայում և ավելի ուշ Ավսարալիայում արագ բազմանալուն վերաբերող մատնանշումները եթե չհենվեին ամենաարժանահավատ վկայությունների վրա, ապա նրանք պարզապես անհավատալի կթվային։ Այդպես էլ բույսերի նկատմամբ, կարելի է օրինակներ բերել, երբ բերված բույսերը տասը տարուց ավելի քիչ ժամանակամիջոցում գրավել են ամբողջ կղզիների տարածությունը։ Մի քանի բույսեր, ինչպես, օրինակ, կարդոնները և մի բարձրահասակ տատասկափուշ, որոնք այժմ շատ սովորական են Լա-Պլատայի ընդարձակ հարթություններում և ծածկում են ամբողջ քառակուսի մղոններ, գրեթե դուրս մղելով այլ բույսերին, բերված են Եվրոպայից։ Իսկ այլ բույսեր, որոնք, ինչպես ինձ հաղորդել է դոկտոր Ֆոկոները, տարաբնակված են Հնդկաստանում Կամորինի Հրվանդանից մինչև Հիմալայան լեռները, բերված են Ամերիկայից՝ նրա հայտնադործումից հետո։ Այսպիսի դեպքերում, իսկ դրանց անվերջ ցուցակը կարելի էր ներկայացնել, ոչ ոք չի ենթադրի, որ կենդանիների կամ բույսերի պտղաբերությունը միայն ժամանակավոր և հանկարծակի կերպով այդքան զգալի աստիճանի է բարձրացել։ Ակնհայտ բացատրությունն այն է, որ կենսապայմանները եղել են չափազանց բարենպաստ, որի հետևանքով ծեր և մատղաշ անհատները ավելի քիչ են ոչնչացման ենթարկվել, և համարյա բոլոր երիտասարդ անհատները կարողացել են անարգել կերպով բազմանալ, նրանց բազմացման երկրաչափական պրոգրեսիան, որի հետևանքները մեզ միշտ զարմացնում են, շատ պարզ կերպով բացատրում է նրանց թվի արագ ավելացումը և լայն տարածումը նոր հայրենիքում։
Իր բնական վիճակում համարյա յուրաքանչյուր չափահաս բույս ամեն տարի տալիս է սերմեր, իսկ կենդանիների մեջ շատ քիչ կգտնվեն այնպիսիները, որոնք ամեն տարի չեն զուգավորվում։ Այստեղից էլ մենք համոզվածությամբ կարող ենք հաստատել, որ բոլոր կենդանիներն ու բույսերը ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանք կլցնեին բոլոր այն տեղերը, որտեղ միայն կկարողանան ապրել և որ երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու այդ ձգտումը պետք է սահմանափակման ենթարկվի միայն ոչնչացման միջոցով կյանքի որևէ շրջանում։ Ընտանի կենդանիների վրա կատարված սովորական դիտողությունները, ես կարծում եմ, հեշտությամբ կարող են մեզ թյուրիմացության մեջ գցել, որովհետև մենք չենք տեսնում, որ նրանք զգալի ոչնչացման ենթարկվեին, բայց միևնույն ժամանակ մոռանում ենք այն հազարավորների մասին, որոնք ամեն տարի մորթվում են մեր սննդի համար, և որ բնական դրության մեջ ևս այս կամ այլ կերպ նույն քանակով անխուսափելիորեն պիտի կոտորվեին։
Յուրաքանչյուր տարի հազարավոր ձվեր կամ սերմեր արտադրող և շատ քիչ դրանք արտադրող օրգանիզմների միջև միակ տարբերությունը այն է, որ վերջինները կյանքի նպաստավոր պայմաններում ամբողջ մի երկիր, որքան էլ կուզե նա մեծ լինի, լցնելու համար կպահանջեին միայն մի քանի լրացուցիչ տարիներ։ Կոնդորը երկու ձու է ածում, իսկ ջայլամը՝ քսան, բայց չնայած դրան, միևնույն երկրում նրանցից կոնդորը կարող է ավելի բազմաթիվ լինել։ Մրրկահավը ածում է ընդամենը մեկ ձու, բայց և այնպես կարծում են, որ նա ամենատարածված թռչունն է երկրի վրա։ Մի ճանճ հարյուրավոր ձվեր է ածում, իսկ մյուսը, ինչպես օրինակ, Hippobosca-ն՝ միայն մի հատ, բայց այս տարբերությունը չի որոշում յուրաքանչյուր տեսակի անհատների այն քանակը, որը կարող է իր մեջ տեղավորել երկիրը։ Ձվերի բազմաքանակությունը նշանակություն ունի այն տեսակների համար, որոնք կախում ունեն սննդի տատանվող քանակությունից, որովհետև դա է թույլ տալիս նրանց թվով ավելանալու։ Բայց ձվերի կամ սերմերի բազմաքանակության իսկական նշանակությունն այն է, որ կարողանա ծածկել նրանց զգալի պակասումը, որն առաջացնում է ոչնչացումը նրանց կյանքի որևէ շրջանում, իսկ այդ շրջանը մեծ մասամբ լինում է շատ վաղ հասակում։ Եթե կենդանին որևէ կերպով կարող է պաշտպանել իր ածած ձվերը կամ ձագերը, ապա նույնիսկ ծնվածների փոքրաթիվ լինելու դեպքում էլ կարող է պահպանվել միջին քանակությունը. բայց եթե մեծ քանակությամբ ձվեր կամ ձագեր են ենթարկվում ոչնչացման, այդ դեպքում պետք է շատ ծնվեն, այլապես այդ տեսակը կբնաջնջվի։ Միջին հաշվով հազար տարի ապրող որևէ ծառատեսակի թիվը կարող էր պահպանվել առանց փոփոխության, եթե հազար տարվա ընթացքում նա առաջ բերեր մեկական սերմ, միայն թե այդ սերմը երբեք չենթարկվեր ոչնչացման և նրա համար ապահովված լիներ ծլումը մի հարմար տեղում։ Նշանակում է, կենդանիների կամ բույսերի միջին թիվը բոլոր դեպքերում միայն անուղղակիորեն կախված է ձվերի կամ սերմերի թվից։
Բնությունը լավ դիտելիս մենք երբեք չպետք է աչքաթող անենք վերոհիշյալ նկատառումները, մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր օրգանական էակ, կարելի է ասել, լարում է իր ամբողջ ուժերը, որպեսզի ավելացնի իր թիվը, որ նրանցից ամեն մեկն ապրում է, միայն դիմանալով պայքարին իր կյանքի որևէ շրջանում, որ անողոք բնաջնջումը անխուսափելիորեն տարածվում է ծերի կամ երիտասարդի վրա ամեն մի սերնդում կամ կրկնվող ընդմիջումներով։ Նվազեցրեք խոչընդոտները, պակասեցրեք ոչնչացումը, թեկուզ և ամենափոքր չափերով, և տեսակի թիվը գրեթե վայրկենապես կաճի որևէ չափով։
ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ
Այն պատճառները, որոնք կասեցնում են յուրաքանչյուր տեսակի բազմացման բնական ձգտումը, չափազանց մութն են։ Նայեցեք ամենահզոր տեսակին, ինչքան նա իր բազմաթիվ ներկայացուցիչներով լեփ-լեցուն է, այնքան նա ձգտում է ավելի ևս շատ բազմանալու։ Ոչ մի դեպքի վերաբերմամբ մեզ հայտնի չէ, թե ըստ էության ինչումն են կայանում բազմացման խոչընդոտները։ Եվ դա բնավ զարմանալի չէ, եթե մենք հիշենք, թե մեզ այդ ուղղությամբ ինչքան քիչ բան է հայտնի նույնիսկ մարդու վերաբերմամբ, որին մենք անհամեմատ ավելի լավ գիտենք, քան որևէ այլ կենդանու։ Բազմացման խոչընդոտների հարցը մեծ հմտությամբ մշակել են մի քանի հեղինակներ, և ես հույս ունեմ իմ ապագա մի աշխատության մեջ հանգամանորեն քննարկել այն՝ նկատի ունենալով գլխավորապես Հարավային Ամերիկայի գիշատիչ կենդանիներին։ Այստեղ ես կբավարարվեմ մի քանի դիտողություններով միայն նրա համար, որպեսզի ընթերցողների ուշադրությունը սևեռեմ հիմնական կետերից մի քանիսի վրա։ Ձվերը կամ շատ մատղաշ կենդանիները սովորաբար ամենից շատ են տուժում. բայց այդ կանոնը ունի նաև բացառություններ։ Բույսերի սերմերը ոչնչանում են լայն չափերով, բայց իմ կատարած դիտումների հիման վրա պարզվում է, որ ծլած սերմերն ամենից ավելի հաճախ ոչնչանում են նրանից, որ ծլել են ուրիշ բույսերով արդեն խիտ ծածկված հողի վրա։ Մեծ քանակությամբ ծիլեր ոչնչացվում են նաև զանազան թշնամիների կողմից։ Այսպես, լավ փխրեցրած և մաքրված երեք ոտնաչափ երկարությամբ և երկու ոտնաչափ լայնությամբ հողակտորի վրա, որտեղ նորածիլ բույսերին չէին կարող խեղդել մյուս բույսերը, ես հաշվեցի մեր տեղական մոլախոտերի ծիլերը, և դուրս եկավ, որ 357 ծլածներից 295-ը ոչնչացրել են գլխավորապես կակղամորթները և միջատները։ Եթե թողնենք աճելու այն մարգագետինը, որը երկար հնձվել է կամ չորքոտանիների կողմից տակից է արածացվել, այդ դեպքում ավելի ուժեղ բույսերը հետզհետե կոչնչացնեն ավելի թույլ, թեև միանգամայն զարգացած բույսերին, այսպես օրինակ, շարունակ հնձվող գազոնի մի փոքրիկ (երեք ոտնաչափ լայնքը, չորս՝ երկայնքը) հողաբաժնյակի վրա աճած քսան տեսակներից իննը տեսակը ոչնչացան միայն այն պատճառով, որ մյուսներին հնարավորություն էր տրվել ազատ աճելու։
Յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ սննդի քանակը անշուշտ որոշում է նրա բազմացման ծայր աստիճանը. բայց հաճախ տեսակի միջին թիվը կախված է ոչ թե նրա հայթայթած կերից, այլ նրանից, որ տեսակն ինքը այլ կենդանիների համար կերակուր է ծառայում։ Այսպես, հազիվ կասկածի ենթակա է այն, որ կաքավների, մայրահավերի և նապաստակների քանակությունը որևէ մեծ կալվածքի սահմաններում կախված է գլխավորապես նրանց այն ոչնչացումից, որ պատճառում են այդտեղի մանր գիշատիչները։ Եթե քսան տարի Անգլիայում չսպանվեր ոչ մի որսակենդանի, բայց և միևնույն ժամանակում չոչնչացվեին նաև մանր գիշատիչները, ապա ամենայն հավանականությամբ հանրագումարում կստացվեր ավելի քիչ որսակենդանի, քան այժմ կա, չնայած այն բանին, որ այժմ ամեն տարի հազարավոր որսակենդանիներ են սպանվում։ Մյուս կողմից, որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, փղերի վերաբերմամբ, ոչ մի անհատ չի ոչնչանում գիշատիչների կողմից, որովհետև Հնդկաստանում նույնիսկ վագրը միայն շատ հազվագյուտ դեպքում համարձակվում է հարձակվել երիտասարդ փղի վրա, որին պաշտպանում է նրա մայրը։
Տեսակների միջին թվի որոշման գործում կարևոր դեր են կատարում կլիման և շատ ցած ջերմաստիճանի կամ երաշտի ժամանակաշրջանները, որոնք, ըստ երևույթին, բազմացման ամենաներգործող արգելակներն են։ Ես մոտավորապես հաշվել եմ (գլխավորապես գարնանը թռչնաբների թվի նվազման վրա հիմնվելով), որ իմ կալվածքում 1854/55 թ. ձմեռը ոչնչացրեց թռչունների չորս հինգերորդ մասը և դա իսկապես սոսկալի ոչնչացում է, եթե միայն հիշենք, որ մարդուն այցելող համաճարակների վերաբերմամբ 10% մահացությունը անսովոր բարձր է համարվում։ Առաջին հայացքից կլիմայի ազդեցությունը կարող է մեզ թվալ գոյության կռվից միանգամայն անկախ, բայց այն պատճառով, որ կլիման գլխավորապես ազդում է սննդի կրճատման վրա, նա առաջ է բերում ամենադաժան պայքար թե մի տեսակի և թե տարբեր տեսակների անհատների միջև, որոնք սնվում են միևնույն սննդով։ Նույնիսկ այն դեպքերում էլ, երբ կլիմայական պայմանները, ինչպես, օրինակ, խիստ ցուրտը, ազդում է անմիջականորեն, ամենից ավելի տուժում են ամենաթույլ անհատները կամ նրանք, որոնք ձմեռվա ընթացքում ավելի քիչ սնունդ են հայթայթել։ Երբ ճանապարհորդելիս տեղափոխվում ենք հարավից դեպի հյուսիս կամ խոնավ երկրից դեպի չորային երկիր, մենք անպայման նկատում ենք, որ որոշ տեսակներ հետզհետե սակավանում և, վերջապես, անհետանում են, իսկ քանի որ կլիմայի փոփոխությունը աչքի է զարնում, ուստի մենք հակվում ենք այդ ամենը վերագրելու կլիմայի անմիջական ներգործությանը։ Սակայն այդ տեսակետը բոլորովին սխալ է. մենք մոռանում ենք, որ յուրաքանչյուր տեսակ նույնիսկ այնտեղ, որտեղ նա տիրապետում է, իր գոյության որևէ շրջանում շարունակում է ենթարկվել ահագին ոչնչացման թշնամիների կողմից կամ նույն տեղի ու սննդի համար իր դեմ մրցողների կողմից, իսկ եթե կլիմայում մի աննշան տարբերություն նպաստավոր կլինի այդ թշնամիների կամ մրցակիցների համար, այդ դեպքում նրանք կսկսեն բազմանալ, բայց քանի որ ամեն մի վայր արդեն բնակիչներով լեփ-լեցուն է, ուրեմն մյուս տեսակների թիվը պիտի պակասի։ Ճանապարհորդելով դեպի հարավ և տեսնելով, որ որևէ տեսակ թվով պակասում է, մենք կարող ենք վստահ լինել, որ դրա պատճառը նույնքան նրանումն է, որ պայմանները բարենպաստ են մյուս տեսակների համար, որքան նաև նրանումն է, որ նրանք վնասում են պակասող տեսակին։ Նույնն է նկատվում նաև այն ժամանակ, երբ մենք գնում ենք դեպի հյուսիս, թեև մի քիչ ավելի փոքր չափով, որովհետև տեսակների թիվն ընդհանրապես և հետևաբար նաև մրցության մեջ գտնվողների թիվը, հյուսիսային ուղղությամբ գնալով պակասում է։ Այդ պատճառով, երբ շարժվում ենք դեպի հյուսիս կամ բարձրանում ենք լեռները, մենք ավելի հաճախ ենք հանդիպում վտիտ ու գետնակիպ ձևերի, որոնք առաջացել են կլիմայի վնասակար ազդեցությունից անմիջականորեն, քան երբ գնում ենք դեպի հարավ կամ իջնում ենք սարերից։ Իսկ երբ հասնում ենք բևեռային երկրներին կամ ձյունապատ լեռնակատարներին, կամ կատարյալ անապատի, մենք հանդիպում ենք բացառապես տարերքի դեմ մղվող գոյության կռվի։
Որ կլիման ներգործում է գլխավորապես անուղղակի կերպով՝ նպաստելով մյուս տեսակներին, մենք պարզ կերպով տեսնում ենք այն փաստից, որ հսկայական թվով բույսեր, որոնք հիանալի դիմանում են կլիմային, մեր պարտեզներում նատուրալիզացիայի չեն ենթարկվում, որովհետև չեն կարող մրցել մեր տեղական բույսերի հետ կամ դիմանալ տեղական կենդանիների առաջացած բնաջնջմանը։
Երբ որևէ տեսակ առանձնապես բարենպաստ հանգամանքների շնորհիվ անչափորեն բազմանում է մի սահմանափակ վայրում, ապա շատ հաճախ երևան են գալիս համաճարակներ, համենայն դեպս այդ բանը սովորաբար պատահում է որսակենդանիների հետ մեր անտառներում, այստեղ մենք ունենք բազմացման համար մի խոչընդոտ, որն անկախ է գոյության կռվից։ Սակայն այսպես կոչված համաճարակներից մի քանիսն, ըստ երևույթին, կախված են մակաբույծ որդերից, որոնց բազմացմանը նպաստել է մի որևէ պատճառ, մասամբ թերևս կուտակված կենդանիների մեջ ավելի հեշտ կերպով տարածվելը. այսպիսով, այստեղ էլ նկատվում է մակաբույծի և նրա զոհի միջև կռվի նման բան։
Մյուս կողմից շատ դեպքերում միևնույն տեսակին պատկանող անհատների թվի մեծությունը, համեմատած թշնամիների թվի հետ, անհրաժեշտ պայման է հանդիսանում տեսակի պահպանման համար։ Այսպես, մեզ հաջողվում է մեր դաշտերից առատությամբ հավաքել հացահատիկների սերմեր, հլածուկի կամ այլ բույսերի սերմեր այն պատճառով, որ նրանցով սնվող թռչունների թվի համեմատությամբ նրանք լինում են հսկայական առատությամբ. իսկ մյուս կողմից, թռչուններն էլ, թեև տարվա այդ եղանակին առատ սնունդ են գտնում, չեն կարող սերմերի եղած քանակության համեմատ բազմանալ, որովհետև նրանց բազմացմանը արգելք է լինում ձմեռը։ Բայց ամեն ոք, ով փորձել է, գիտե այն, թե ինչքան դժվար է ցորենի կամ պարտեզում բուսնող որևէ այլ բույսի մի քանի օրինակներից սերմեր հավաքելը. ինձ վիճակվել է այդպիսի դեպքերում կորցնել մինչև վերջինը։ Տեսակի պահպանության համար անհատների թվի մեծության այդ անհրաժեշտության տեսակետից, իմ կարծիքով, հասկանալի են դառնում շատ երևույթներ բնության մեջ, ինչպես օրինակ, սակավաթիվ վայրերում հազվագյուտ բույսերի առատությամբ գտնվելու փաստը, կամ այն փաստը, որ սոցիալական բույսերը մնում են սոցիալական, այսինքն անհատներով առատ են լինում նույնիսկ իրենց տարաբնակման ծայրային սահմաններում։ Այդպիսի դեպքերում մենք պետք է ընդունենք, որ բույսը կարող էր պահպանվել միայն այնտեղ, որտեղ պայմաններն այնքան բարենպաստ էին, որ թույլ էին տալիս բազմաթիվ անհատների համատեղ գոյություն և դրանով իսկ կարող էին տեսակը փրկել վերջնական մահաջնջումից։ Ես պետք է ավելացնեմ, որ խաչաձևման բարեբար ազդեցությունը և ազգակցության մոտիկ աստիճաններով բազմանալու վնասակար հետևանքները նույնպես դեր են խաղացել նման շատ դեպքերում. բայց այստեղ այդ խնդրի վրա երկար չեմ խոսի։
ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ
Հայտնի են շատ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչքան բարդ ու անակնկալ են խոչընդոտները և փոխհարաբերությունները օրգանական էակների միջև, որոնք գոյության կռիվ են մղում միևնույն երկրում։ Կբերեմ միայն մեկ օրինակ, որը պարզ է, բայց ինձ խիստ հետաքրքրել է։ Ստաֆֆորդշիրում, իմ մի ազգականի կալվածքում, որտեղ ես հետազոտություններ կատարելու համար ունեի բոլոր հարմարությունները, գտնվում էր հավամրգու մի ընդարձակ և չափազանց անբերրի հարթություն, որին մարդկային ձեռք երբեք չէր դիպել, բայց բոլորովին նույնպիսի հարթությունից մի քանի հարյուր ակր տարածություն քսան և հինգ տարի առաջ ցանկապատել էին ու այնտեղ տնկել շոտլանդական սոճիներ։ Տնկիներ ունեցող մասի բնական բուսականության մեջ կատարված փոփոխությունը զարմանալի էր և գերազանցում էր այն տարբերությանը, որը սովորաբար նկատվում է մի հողատեսակից մի բոլորովին այլ հողատեսակի անցնելիս, ոչ միայն բոլորովին փոխվել էր հավամրգային ֆորմացիան բնորոշող զանազան տեսակներին պատկանող բույսերի հարաբերակցությունը, այլև երևան էին եկել տասներկու նոր տեսակներ (չհաշված հացազգիները և բոշխերը), որոնք չէին հանդիպում հավամրգուտի մնացած մասում։ Այդ փոփոխությունը միջատների վրա ավելի էական ազդեցություն էր գործել, որովհետև սոճու տնկարկում երևացել էին վեց տեսակի միջատակեր թռչուններ, որոնք չեն հանդիպում հարթության մնացած մասում, որտեղ լինում էին միջատակեր թռչունների երկու կամ երեք տեսակներ։ Մենք տեսնում ենք, թե որքան հզոր է միայն մեկ ծառատեսակի տնկելու ազդեցությունը, քանի որ ուրիշ ոչինչ չէր արված, բացի նրանից, որ այդ տեղը ցանկապատվել էր անասունների արածավերումից պաշտպանելու համար։ Բայց թե ցանկապատումն ինչպիսի կարևոր դեր կարող է խաղալ, ես դրանում պարզորոշ կերպով համոզվեցի Ֆարնեմի մոտերքը՝ Սորրեյում։ Այնտեղ հանդիպում են ընդարձակ հավամրգուտներ՝ շոտլանդական սոճիների փոքրաթիվ, խմբերով, որոնք ցրված են բլուրների գագաթների վրա. վերջին տասնամյակում մեծ տարածություններ ցանկապատվել են, և ինքնացան սոճիներն այնքան խիտ են բուսել, որ իրենք իրենց խեղդում են։ Երբ ես ստույգ իմացա, որ ոչ ցանք է եղել, ոչ էլ ծառեր են տնկվել, այնպես զարմացել էի նրանց բազմաքանակության վրա, որ բարձրացա մի քանի բարձրադիր կետերի վրա, որտեղից կարող էի տեսնել չցանկապատված հարթության հարյուրավոր ակրերը, և բառացի կերպով չտեսա ոչ մի ծառ, բացի այն սոճիներից, որոնք տնկված էին բլուրների վրա։ Բայց մտիկ տալով, հավամրգու ցողունների միջև ես գտա բազմաթիվ սերմնատունկեր և մատղաշ ծառեր, որոնց կրծոտել էին անասունները։ Հին ծառերի խմբից մոտավորապես հարյուր յարդ հեռավորության վրա մեկ քառակուսի յարդում ես հաշվեցի երեսուներկու ծառ. նրանցից մեկն ուներ քսան վեց տարեկան շերտեր, այդ երկար տարիների ընթացքում նա ապարդյուն կերպով աշխատել է իր գլուխը շրջակա հավամրգուց վեր բարձրացնել։ Զարմանալի չէ, որ հողակտորը ցանկապատելուն պես նա ծածկվել է խիտ բուսած մատղաշ սոճիներով։ Բայց այդ հավամրգուտները այնքան ընդարձակ էին և այնքան անբերրի, որ ոչ ոքի մտքով չէր անցնի, թե անասունները կարող էին այդքան ջանադիր կերպով ու մինչև տակը արածավերել նրանց։
Այստեղ մենք տեսանք, որ շոտլանդական սոճու գոյությունը կախված էր անասուններից. բայց աշխարհի որոշ մասերում անասունների գոյությունը կախված է միջատների ներկայությունից։ Թերևս այդ տեսակետից ապշեցուցիչ օրինակ է ներկայացնում Պարագվան. այնտեղ չեն վայրենացել ոչ ձիերը, ոչ տավարը, ոչ էլ շները, թեև նրանից ավելի հարավ և հյուսիս նրանք վխտում են վայրենացած վիճակում։ Թե Ազարան և թե Ռենգերը ցույց են տվել, որ այդ կախված է Պարագվայում մեծ քանակությամբ հանդիպող որոշ տեսակի ճանճից, որն իր ձվերը դնում է նորածին կենդանիների պորտում։ Այդ ճանճը, ինչքան էլ որ նա բազմաքանակ է, չի կարողանում էլ ավելի բազմանալ գուցե մի խոչընդոտի, հավանորեն այլ մակաբույծ միջատների պատճառով։ Հետևաբար, եթե Պարագվայում միջատակեր թռչունների թիվը պակասեր, այդ դեպքում մակաբույծ միջատները կբազմանային, իսկ այդ կպակասեցներ պորտի մեջ ձու դնող ճանճերի թիվը. այն ժամանակ տավարը և ձիերը կվայրենանային, իսկ դա զգալի լափով կփոխեր (ինչպես ես նկատել եմ Հարավային Ամերիկայի մի քանի մասերում) բուսականության բնույթը, որը դարձյալ կանդրադառնար միջատների վրա, իսկ վերջիններս իրենց հերթին, ինչպես մենք հենց նոր տեսանք Ստաֆֆորդշիրում, կազդեին միջատակեր թռչունների վրա և այսպես գնալով ավելի հեռուները ավելի ու ավելի ընդարձակվող բարդ կերպով խառնահյուսվող շրջաններով։ Սակայն չպետք է կարծեի որ բնության մեջ էակների փոխհարաբերությունները երբևիցե այդքան պարզ են եղել, ինչպես այս օրինակում։ Մարտերն իրար հաջորդում են շարունակ փոփոխական հաջողությամբ և այնուամենայնիվ ստացված երկար հանրագումարում ուժերն այնպես նուրբ կերպով են հավասարակշռված, որ բնության արտաքին տեսքը երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ, թեև ամենաչնչին հանգամանքը կարող է պայմանավորել մի օրգանիզմի հաղթանակը մյուսի վրա։ Բայց և այնպես մեր անգիտությունը այնքան խորն է, իսկ մեր ինքնավստահությունը այնքան մեծ, որ մենք զարմանում ենք, երբ լսում ենք որևէ օրգանական էակի մահաջնջման մասին և, չհասկանալով դրա պատճառը, մոգոնում ենք ինչ որ կատակլիզմներ, որոնք ամայացնում են ամբողջ աշխարհը, կամ հորինում ենք ինչ որ օրենքներ, որոնք սահմանափակում են օրգանական էակների երկարատևությանը։ Չեմ կարող զսպել գայթակղությունս բերելու էլի մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես բույսերն ու կենդանիները, որոնք տեղավորված են օրգանական սանդուխքի իրարից հեռու գտնվող աստիճանների վրա, սերտորեն շրջահյուսված են լինում բարդ փոխհարաբերությունների ցանցով։ Ես առիթ կունենամ ցույց տալու, որ էկզոտիկ Lobelia fulgens-ին իմ պարտեզում միջատները երբեք չեն այցելում և այդ պատճառով, նրա հատուկ կառուցվածքի շնորհիվ նա երբեք սերմեր չի տալիս։ Գրեթե մեր բոլոր խոլորձիազգի բույսերն անպայման այն միջատների այցելության կարիք ունեն, որոնք տեղափոխում են նրանց ծաղկափոշին և այսպիսով նրանց փոշոտում են։ Իմ կատարած փորձերի հիման վրա ես համոզվել եմ, որ եռագույն մանուշակի (Viola tricolor) բեղմնավորման համար իշամեղուները գրեթե անհրաժեշտ են, որովհետև մյուս մեղուները այդ ծաղիկներին չեն այցելում։ Ես գտել եմ նաև, որ մեղուների այցելությունը անհրաժեշտ է երեքնուկի մի քանի տեսակների բեղմնավորման համար, այսպես, օրինակ, սպիտակ երեքնուկի (Trifolium repens) քսան գլխիկները տվել են 2290 սերմ, մինչդեռ մեղուների այցելությունից պաշտպանված մյուս քսան գլխիկները չեն տվել ոչ մի հատ սերմ։ Մի ուրիշ փորձում կարմիր երեքնուկի (T. pretense) հարյուր գլխիկը ավել է 2700 սերմ, իսկ մեղուների այցելությունից պաշտպանված նույնքան գլխիկները՝ ոչ մի հատ։ Միայն իշամեղուներն են այցելում կարմիր երեքնուկին, որովհետև մյուս մեղուները չեն կարողանում հասնել նրա նեկտարին։ Ենթադրություն է արվել, թե երեքնուկը կարող է բեղմնավորվել ցեցազգի միջատների միջոցով, բայց ես կասկածում եմ այն բանում, որ նրանք կարողանային այդ անել կարմիր երեքնուկի վերաբերմամբ,— նրանց մարմնի կշիռը չի բավականանա, որպեսզի նրանք կարողանային ճնշել այդ ծաղկի կողքային պսակաթերթիկները, այսպես կոչված, թևերը։ Այստեղից մենք իրավունք ունենք եզրակացնելով որ եթե իշամեղուների ամբողջ ցեղը մահաջնջվի կամ շատ հազվագյուտ դառնա Անգլիայում, այդ դեպքում եռագույն մանուշակն ու կարմիր երեքնուկը նույնպես կդառնային հազվագյուտ կամ իսպառ կանհետանային։ Իշամեղուների թիվը մի երկրում զգալի չափով կախված է դաշտային մկների քանակությունից, որոնք ոչնչացնում են նրանց բները և խորիսխները. գնդապետ Նյումանը, որ երկար ժամանակ ուսումնասիրել է իշամեղուների կյանքը, կարծում է, որ Անգլիայում նրանց երկու երրորդ մասը ոչնչանում է այդ ձևով։ Բայց մկների թիվը, ինչպես ամեն ոք գիտե, մեծ չափով կախված է կատուների թվից, և գնդապետ Նյումանը ասում է. «Գյուղերի և փոքրիկ քաղաքների մոտակայքում ես ավելի մեծ քանակությամբ եմ հանդիպել իշամեղուների բների, քան այլ տեղերում, և այդ վերագրում եմ կատուների ներկայությանը, որոնք մկներին որսում են»։ Այստեղից միանգամայն հավանական է դառնում, որ մեծ քանակությամբ կատվացեղ կենդանիների ներկայությունը մի որոշ վայրում որոշում է նախ, մկների, և ապա իշամեղուների միջոցով բույսերի որոշ ծաղիկների առատությունը այդ վայրում։
Յուրաքանչյուր տեսակի վրա հավանորեն անդրադառնում է ամենաբազմազան խոչընդոտների ազդեցությունը, որոնք ներգործում են կյանքի տարբեր շրջաններում, տարվա տարբեր եղանակներին կամ տարբեր տարիներում, և թեև նրանցից մեկը կամ մի քանիսը կարող են ավելի զորավոր լինել, այնուամենայնիվ տեսակի միջին թիվը կամ նույնիսկ գոյությունը կախված կլինի նրանց միացած ներգործությունից։ Որոշ դեպքերում կարող է թվալ, թե միմյանց բոլորովին չնմանվող խոչընդոտները ազդում են միևնույն տեսակի բազմացման վրա տարբեր երկրներում։ Երբ մենք նայում ենք խիտ բուսակալած ջրափին խռնված խոտերի և թփուտների վրա, մենք այդ բուսականության կազմը և նրա ներկայացուցիչների հարաբերական թիվը հակամիտ ենք վերագրելու, այսպես ասած, պատահականության։ Բայց որքա՜ն թյուր է այդ կարծիքը։ Ամեն ոք, իհարկե, լսել է, որ երբ Ամերիկայում կտրատում են անտառը, նրան փոխարինում է բոլորովին այլ բուսականություն, բայց նկատված է, որ Հյուսիսային Ամերիկայի Հարավային Նահանգներում հին հնդկական ավերակները, որոնց վրա միաժամանակ, իհարկե, ոչ մի ծառ չի բուսել, այժմ ծածկված են այնպիսի բուսականությամբ, որը ներկայացնում է նույն սքանչելի բազմազանությունը և նույն թվական հարաբերությունը տեսակների միջև, ինչ որ նկատվում է շրջապատող կուսական անտառում։ Ինչպիսի կռիվ պիտի շարունակվեր դարերի ընթացքում զանազան ծառատեսակների միջև, որոնք հազարներով շաղ էին տալիս իրենց սերմերը, ինչպիսի կռիվ պիտի մոլեգներ միջատների, խխունջների և այլ կենդանիների միջև, թռչունների և գիշատիչ գազանների միջև, որոնք միանման կերպով ձգտում են բազմանալ, սնվում են մեկը մյուսի հաշվին կամ ծառերի, նրանց սերմերի ու ծիլերի կամ այն մյուս բույսերի հաշվին, որոնք սկզբում ծածկել էին հողը և խեղդում ծառերի աճեցողությունը։ Վեր նետեք մի բուռ փետուրներ օդի մեջ, և նրանցից ամեն մեկը գետին կընկնի միանգամայն որոշակի օրենքների համաձայն. բայց ինչքան հասարակ խնդիր է որոշել, թե ուր կընկնի յուրաքանչյուր փետուրիկը՝ համեմատած անհամար բույսերի և կենդանիների բոլոր այն ազդեցություններին և հակազդեցություններին հետամտնելու խնդրի հետ, որոնք դարերի ընթացքում որոշել են բուսականության կազմը և ծառատեսակների հարաբերական թիվը հին հնդկական ավերակների վրա։
Մի օրգանիզմի կախումը մյուսից, օրինակ, մակաբույծի կախումը իր զոհից, սովորաբար կապում է միմյանց հետ այնպիսի էակներ, որոնք օրգանական սանդուխքի միմյանցից հեռու աստիճանների վրա են գտնվում։ Նույնը կարելի է ասել երբեմն նաև այն օրգանիզմների մասին, որոնք խիստ իմաստով պայքարում են գոյության համար, ինչպես, օրինակ, մորեխի և խոտակեր չորքոտանի կենդանիների միջև եղած մրցակցությունը։ Բայց կռիվը անպայման ամենից ավելի կատաղի կլինի նույն տեսակի ներկայացուցիչների միջև, որովհետև նրանք ապրում են միևնույն վայրում, միևնույն սննդի կարիք ունեն և ենթարկվում են միևնույն վտանգներին։ Միևնույն տեսակի տարատեսակների միջև կռիվը կլինի համարյա նույնքան սրված, և մենք երբեմն տեսնում ենք, որ նրա վախճանը որոշվում է շատ արագ կերպով. այսպես, օրինակ, եթե ցորենի մի քանի տարատեսակներ ցանենք միասին և ստացված խառը սերմերը նորից ցանենք, այդ դեպքում որոշ տարատեսակներ, որոնք ավելի համապատասխանում են կլիմային ու հողին կամ ավելի պտղաբեր են, կտան ավելի շատ սերմ և, այսպիսով, մի քանի տարում դուրս կմղեն մնացած տարատեսակներին։ Խառնուրդը կայուն հարաբերության մեջ պահպանելու համար, երբ խառնուրդը կազմված է նույնիսկ այնպիսի միմյանց մոտիկ տարատեսակներից, ինչպիսիք են զանազան երանգի հոտավետ ոլոռները, անհրաժեշտ է սերմերը հավաքել առանձին-առանձին և խառնել հարկ եղած հարաբերությամբ, այլապես ավելի թույլ տարատեսակների թիվը հետզհետե կպակասի և, վերջապես, նրանք իսպառ կանհետանան։ Նույնն է նաև ոչխարի տարատեսակների նկատմամբ, պնդում են, որ ոչխարների որոշ լեռնային տարատեսակներ դուրս են մղում մյուսներին, այնպես որ վերջիններս սոված են մնում, և նրանց չի կարելի միասին պահել։ Նույնպիսի հետևանք է ստացվել բժշկական տզրուկների մի քանի տարատեսակները միասին բազմացնելիս։ Կարելի է մինչև անգամ կասկածել, թե արդյոք մեր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի տարատեսակները օժտված են այնքան միանման ուժով, սովորություններով և կացույթով, որպեսզի նրանց միջև եղած սկզբնական հարաբերությունը (իհարկե խաչաձևման բացակայության դեպքում) կարողանար պահպանվել կես դյուժին սերունդների ընթացքում, եթե նրանց թողնվեր նույնպիսի կռիվ վարելու միմյանց դեմ, ինչպիսին վարում են էակները բնական վիճակում, և եթե նրանց սերմերը կամ ձագերը չպահպանվեին ամեն տարի հարկ եղած թվական հարաբերության մեջ։
ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀԱՄԱՌ է, ԵՐԲ ԱՅՆ ՏԵՂԻ է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Քանի որ միևնույն սեռի տեսակները սովորաբար, թեպետև բնավ ոչ միշտ, իրենց սովորություններով ու կացույթով նման են և միշտ նման են իրենց կառուցվածքով, ուստի, ընդհանուր առմամբ, կռիվը նրանց միջև, եթե միայն նրանք մտնում են մրցության մեջ, սովորաբար լինում է ավելի դաժան, քան տարբեր սեռերի տեսակների միջև։ Այդ տեսնում ենք, օրինակ, Միացյալ Նահանգների որոշ մասերում վերջերս ծիծեռնակի մի տեսակի տարածվելուց, որին ուղեկցել է ծիծեռնակի մի այլ տեսակի չքացումը։ Վերջերս Շոտլանդիայի մի քանի մասերում կեռնեխի մի տեսակի (missel-thrush) բազմանալը առաջ է բերել մի այլ տեսակին երգեցիկ կեռնեխի (song-thrush) թվի նվազում։ Ինչքան հաճախ առիթ է լինում լսելու, որ մեծամկան մի տեսակ դուրս է մղում մյուսին ամենաբազմազան կլիմայական պայմաններում։ Ռուսաստանում աշխետ ուտիճը ամենուրեք դուրս է մղում խոշոր սև ուտիճին։ Ավստրալիայում ներմուծված սովորական մեղուն երկրում արագ կերպով դուրս է մղում տեղական փոքրիկ, խայթոցից զուրկ մեղվին։ Դաշտային մանանեխի մի տեսակը դուրս է մղում մյուսին և այլն։ Մենք աղոտ կերպով ենք ըմբռնում, թե ինչու մրցությունը պետք է ամենից ավելի դաժան լինի այնպիսի մերձավոր ձևերի միջև, որոնք գրեթե միևնույն տեղն են գրավում բնության տնտեսության մեջ. բայց ամենայն հավանականությամբ մենք ոչ մի դեպքում չէինք կարողանա ճշտությամբ որոշել, թե ինչու հատկապես մի տեսակը մյուսի նկատմամբ հաղթող է դուրս գալիս մեծ կենսակռվում։
Բերված դիտողություններից կարելի է շատ կարևոր եզրակացություն անել, այն է, որ յուրաքանչյուր օրգանական էակի կառուցվածքը ամենաէական ձևով, թեպետ երբեմն էլ թաքուն ձևով, կապված է մյուս բոլոր օրգանական էակների հետ, որոնց հետ նա մրցության մեջ է մտնում սննդի կամ բնակատեղի համար, որոնցով նա սնվում է, կամ որոնցից ինքն է փրկություն որոնում։ Դա ակներևորեն արտահայտվում է ինչպես վագրի ատամների և ճիրանների մեջ, այնպես էլ այդ վագրի մազերին կպչող մակաբույծի կառչուն վերջավորությունների մեջ։ Բայց խտուտիկի հիանալի մազապատված թռչող սերմի վրա և ջրաբզեզի տափակ ու եզրազարդ ոտի վրա առաջին հայացքից նկատվում է միայն նրանց առնչությունը օդային կամ ջրային միջավայրի հետ։ Սակայն թռչող սերմերի առավելությունը ակներևորեն հարընչության մեջ է գտնվում այլ բույսերով տվյալ երկրի բնակվածության խտության հետ. թռիչքաթևերի շնորհիվ սերմերը կարող են հեռու տարածվել և ընկնել դեռ չզբաղեցված հողի վրա։ Ջրաբզեզի ոտները, որ հարմարված են սուզվելու համար, նրան թույլ են տալիս մրցելու ջրային այլ միջատների հետ, հետապնդելու իր որսին և ինքն էլ որս չդառնա այլ կենդանիների համար։
Շատ բույսերի սերմերում եղած սննդապաշարը առաջին հայացքից կարծես առնչություն չունի այլ բույսերի հետ։ Բայց ոլոռի կամ բակլայի նման և բարձր խոտերի մեջ ցանված սերմերից առաջացած մատղաշ բույսերի արագ աճեցողության հիման վրա կարելի է ենթադրել, որ սերմի մեջ եղած այդ սննդապաշարների գլխավոր նշանակությունը նրանումն է, որպեսզի նպաստեն սերմնաբույսերի աճեցողությանը, քանի դեռ նրանք ստիպված են պայքարել իրենց շրջապատող ու արագ զարգացող բուսականության դեմ։
Դիտեցեք բույսը նրա տարածման բնական բնագավառում, թե ինչու նա չի կրկնապատկում, չի քառապատկում իր անհատների թիվը։ Մենք գիտենք, որ նա կարող է դիմանալ քիչ ավելի տաքության կամ ցրտության, չորության կամ խոնավության, որովհետև իր տարածման սահմանագծերում նա մտնում
է ավելի տաք կամ ցուրտ, ավելի չոր կամ խոնավ շրջաններ։ Այդ օրինակի վրա մենք պարզ տեսնում ենք, որ եթե մենք մտովի ցանկանում ենք բույսին բազմանալու հնարավորություն տալ, մենք պետք է օժտենք նրան որոշ առավելություններով՝ նրա դեմ մրցող ախոյանների համեմատությամբ կամ նրան ուտող կենդանու համեմատությամբ։ Աշխարհագրական տարածման սահմանագծերում կլիմայի վերաբերմամբ բույսի ընդհանուր կազմվածքի մեջ կատարված փոփոխությունը կլիներ ակնհայտ առավելություն մեր բույսի համար. բայց մենք հիմք ունենք ենթադրելու, որ շատ քիչ բույսեր կամ կենդանիներ են այդքան լայնորեն տարաբնակվում, որ իրենց տարածման սահմանագծերի վրա ոչնչանում են բացառապես կլիմայական պայմաններից։ Միայն կյանքի ծայրային սահմաններում՝ կամ բևեռային երկրներում, կամ թե անապատի եզրին ամեն ձևի մրցումը դադարում է։ Երկիրը կարող է լինել խիստ ցուրտ կամ անջուր, և այնուամենայնիվ այնտեղ ապրող սակավաթիվ տեսակների, կամ միևնույն տեսակի անհատների միջև տեղի է ունենալու կռիվ ամենատաք, ամենախոնավ տեղերի համար։
Այստեղից մենք նկատում ենք, որ եթե բույսը կամ կենդանին տեղափոխենք մի նոր երկիր, այդ դեպքում նոր ախոյանների մեջ նրա կենսապայմանները էականորեն կփոխվեն, թեկուզև կլիման բոլորովին նման լիներ նրա հայրենիքի կլիմային։ Նոր հայրենիքում նրա միջին թիվը բարձրացնելու համար մենք պետք է նրան փոփոխենք բոլորովին ոչ այնպես, ինչպես կփոփոխեինք նրան իր հայրենիքում, որովհետև պետք է որևէ գերեզանցություն տանք նրան բոլորովին այլ մրցակիցների կամ ոսոխների հանդեպ։
Օգտակար է փորձել երևակայությամբ օժտել որևէ տեսակ մի այլ տեսակի հանդեպ որևէ առավելությամբ։ Ամենայն հավանականությամբ ոչ մի դեպքում մենք չենք կարողանա այդ անել։ Դա կբերեր մեզ այն համոզման, որ մենք կատարելապես անտեղյակ ենք բոլոր օրգանական էակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների վերաբերմամբ, մի համոզման, որ ինչքան անհրաժեշտ է, նույնքան էլ դժվար է ձեռք բերել։ Այդ ամենը, ինչ կարող ենք անել, դա միշտ հիշելի է, որ օրգանական էակները ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանցից ամեն մեկը որևէ հասակում, տարվա որևէ եղանակի, յուրաքանչյուր սերնդում կամ ընդմիջումներով, ստիպված է գոյության կռիվ մղել և ենթարկվել զգալի բնաջնջման։ Խորհելով այդ կռվի մասին, մենք կարող ենք մեզ մխիթարել այն մտածողությամբ, որ այդ պատերազմը բնության մեջ ունի իր ընդմիջումները, որ նրա ժամանակ ոչ մի երկյուղ չի զգացվում, որ մահը սովորաբար արագ է հարվածում և որ ուժեղները, առողջները և երջանիկներն ապրում են և բազմանում։
ԳԼՈՒԽ IV։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐՈՒՄԸ
ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՈՒ ՍԵՌԵՐԻ ՀԱՄԱՐ։— ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։— ԽԱՉԱՁԵՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆԸ, ԱՅՆ Է՝ ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ։ ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՆԴԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ. ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՊՐՈՂ ԷԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԵՏ։— ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԵՐՆԴԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։— ՆԱ ԲԱՑԱՏՐՈՒՄ է ԲՈԼՈՐ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ։— ԿԱԶՄՎԱԾՔԻ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ։— ՍՏՈՐԻՆ ՁԵՎԵՐԻ ՊԱՀՊԱՆՎԵԼԸ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ (ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
Գոյության կռիվը, որ մենք նախորդ գլխում թռուցիկ կերպով քննարկեցինք, ինչպես է ազդում փոփոխականության վրա։ Կարո՞ղ է արդյոք ընտրության սկզբունքը, որն այնքան զորավոր է մարդու ձեռքում, կիրառվել բնության նկատմամբ։ Ես կարծում եմ, մենք կհամոզվենք, որ կարող է և այն էլ շատ ներգործող ձևով։ Հիշենք անհամար, թեթև շեղումները և անհատական տարբերությունները, որոնք առաջանում են մեր ընտանի ցեղերի մեջ և ավելի նվազ չափովի բնական պայմաններում ապրող օրգանիզմների մեջ, ինչպես նաև հիշենք ժառանգական փոխանցման հզորությունը։ Ընտանի վիճակում ամբողջ կազմվածքը դառնում է որոշ չափով պլաստիկ։ Բայց այդ փոփոխականությունը, որ համարյա միշտ հատուկ է մեր ընտանի ցեղերին, ինչպես արդարացիորեն նկատում են Հուկերը և Ազա-Գրեյը, անմիջականորեն մարդը չի ստեղծել, նա ինչպես որ անզոր է նոր տարատեսակ առաջ բերելու, այնպես էլ անզոր է արգելակելու նրա առաջացումը. նա կարող է միայն պահպանել և կուտակել այն փոփոխությունները, որոնք երևան են գալիս իրենք իրենց։ Առանց կանխամտածության նա օրգանիզմները դնում է նոր և փոփոխվող կենսապայմանների մեջ և առաջ է բերում փոփոխականություն. բայց պայմանների այդպիսի փոփոխություններ կարող են երևան գալ և իրոք երևան են գալիս նաև բնության մեջ։ Չպետք է աչքաթող անել նաև այն, թե ինչքան անսահմանորեն բարդ են և ինչքան սերտորեն շաղկապված են օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց հետ և շրջապատող ֆիզիկական պայմանների հետ, և այստեղից հասկանալի է, թե ինչքան անսահմանորեն բազմազան են կառուցվածքում եղած այն տարբերությունները, որոնք կարող են օգտակար լինել ամեն մի էակի համար շարունակաբար փոփոխվող կենսապայմանների դեպքում։ Կարելի՞ է արդյոք, մարդու համար օգտակար բազմաթիվ փոփոխությունները նկատի ունենալով, անհավանական համարել, որ մյուս փոփոխությունները, որոնք որևէ տեսակետից օգտակար են կենդանի էակների համար նրանց բարդ և կենսական մեծ մարտում, երևան են եկել սերունդների երկար շարանների ընթացքում։ Բայց եթե այդպիսի փոփոխությունները երևան են գալիս, ապա մենք կարո՞ղ ենք արդյոք կասկածել (հիշելով, որ անհամեմատ ավելի շատ անհատներ են ծնվում, քան կարող են ապրել), որ այն անհատները, որոնք օժտված են թեկուզ և ամենաչնչին առավելությամբ մնացածների հանդեպ, ավելի շատ շանսեր կունենան պահպանվելու և իրենց սերունդները բազմացնելու։ Մյուս կողմից, մենք կարող ենք հավատացած լինել, որ ամեն մի որքան և իցե վնասակար փոփոխություն անպայման կենթարկվի ոչնչացման։ Օգտակար անհատական տարբերությունների կամ փոփոխությունների պահպանումը և վնասակարների ոչնչացումը ես անվանել եմ բնական ընտրություն կամ ամենահարմարվածների գերապրում։ Անօգուտ և անվնաս փոփոխությունները չեն ենթարկվի ընտրության ազդեցությանը, այլ կներկայացներ անկայուն տատանվող մի էլեմենտ, որը մենք թերևս նկատում ենք որոշ պոլիֆորմ տեսակների մեջ, կամ էլ վերջ ի վերջո կամրանան՝ շնորհիվ օրգանիզմի բնույթի և շրջապատող պայմանների հատկությունների։
Մի քանի հեղինակներ կամ թյուր կերպով են հասկացել «բնական ընտրություն» արտահայտությունը, կամ ուղղակի առարկել են նրա դեմ։ Ոմանք նույնիսկ պատկերացրել են, թե բնական ընտրությունը առաջացնում է փոփոխականություն, մինչդեռ այդ արտահայտությամբ հասկացվում է միայն այնպիսի փոփոխությունների պահպանումը, որոնք առաջանում են և օգտակար են լինում ձեռք բերող էակներին տվյալ կենսապայմանների մեջ։ Ոչ ոք չի առարկում, երբ խոսքը մարդու կողմից գործադրվող ընտրության հզոր ներգործության մասին է, բայց այդ դեպքում էլ անհատական տարբերությունները որ մարդն այս կամ այն նպատակով ընտրում է, պիտի նախապես երևային։ Մյուսներն առարկում էին, թե «ընտրություն» բառը ենթադրում է գիտակցական ընտրություն փոփոխություն կրող կենդանիների կողմից. հասնում էին նույնիսկ մինչև այնտեղ, որ ժխտում էին ընտրության կիրառելիությունը բույսերի վերաբերմամբ, որովհետև նրանք կամքից զուրկ են։ «Բնական ընտրություն» արտահայտության բառացի իմաստով կիրառումը անշուշտ սխալ կլիներ. բայց ո՞վ է երբևիցե առարկել քիմիկոսների գործածած «ընտրողական ազգակցություն» արտահայտության դեմ։ Եվ այնուամենայնիվ չի կարելի, խիստ ասած, ընդունել, որ թթուն ընտրում է այն հիմքը, որի հետ գերադասորեն միանում է։ Ասվել է նաև, որ իբրև թե ես վկայակոչում եմ բնական ընտրությունը, որպես մի ինչ որ գործոն սկզբունք կամ աստվածություն, բայց ո՞վ է երբևիցե կշտամբել հեղինակներին այնպիսի արտահայտությունների համար, ինչպիսին է «տիեզերական ձգողականությունը ղեկավարում է մոլորակների շարժումը»։ Ամեն ոք գիտե, թե այդ փոխաբերական արտահայտությունների տակ ինչ է հասկացվում, և նրանք խոսքի հակիրճության համար համարյա անխուսափելի են։ Ճիշտ այդպես էլ «բնություն» բառը անձնավորելուց դժվար է խուսափել, բայց «բնություն» բառի տակ ես հասկանում եմ միայն բազմաթիվ բնական օրենքների համատեղ գործողությունը և արգասիքը, իսկ «օրենքներ» բառի տակ՝ երևույթների ապացուցված հաջորդականությունը։ Խնդրի հետ ավելի մոտ ծանոթանալիս այդպիսի մակերեսային առարկությունները կմոռացվեն։
Մենք մեզ համար բնական ընտրության հավանական ուղղությունը ամենից ավելի լավ կպարզենք, եթե վերցնենք դեպք, երբ մի երկրում որևէ ֆիզիկական պայման, օրինակ՝ կլիման, աննշան չափով է փոփոխվում։ Նրա բնակիչների թվական հարաբերությունը անմիջապես կենթարկվի փոփոխության, իսկ որոշ տեսակներ ամենայն հավանականությամբ վերջնականապես կմահաջնջվեն։ Հիմնվելով նրա վրա, ինչ որ մեզ հայտնի է ամեն մի երկրի բնակիչների սերտ և բարդ փոխադարձ կախման մասին, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ բնակիչների մի մասի հարաբերական թվի ամեն մի փոփոխություն խորապես կազդի մյուսների վրա՝ անկախ բուն կլիմայի փոփոխությունից։ Եթե մի երկրի սահմանները բաց են, այդ դեպքում նոր ձևերն անշուշտ այնտեղ կներթափանցեն դրսից, իսկ այդ հանգամանքը նույնպես լուրջ կերպով կազդի նախկին բնակիչների փոխհարաբերությունների վրա։ Հիշենք, թե ինչքան զորավոր է լինում որևէ երկիր դրսից ներմուծված միմիայն մի ծառատեսակի կամ կաթնասունի ազդեցությունը։ Բայց եթե նկատի է առնվում մի կղզի կամ երկիր, որը գեթ մասամբ անջրպետներով սահմանազատված է և, հետևաբար, անմատչելի է նոր և ավելի լավ հարմարված ձևերի ներխուժման համար, ապա բնության տնտեսության մեջ կգտնվեին ազատ վայրեր, որոնք միշտ լավագույն կերպով կլցվեին, եթե տեղական բնակիչներից մի քանիսը կփոփոխվեին որևէ ուղղությամբ, որովհետև եթե այդ երկիրը բաց լիներ ներգաղթի համար, ապա այդ վայրերը կգրավեին նոր եկվորները։ Այդպիսի դեպքերում այն աննշան փոփոխությունները, որոնք օգտակար են որևէ տեսակի անհատների համար երկրի փոփոխված պայմաններին նրանց ավելի լավ հարմարվելու տեսակետից, պահպանվելու հակում կունենային, և բնական ընտրությունը լիակատար ազատություն կունենար իր ամբողջ բարելավող ներգործությունը ցուցաբերելու համար։
Մենք լիակատար հիմք ունենք մտածելու, ինչպես այդ ցույց է տրված առաջին գլխում, որ կենսապայմաններում տեղի ունեցած փոփոխությունները ուժեղացած փոփոխականության դրդապատճառ են լինում, բերված օրինակներում պայմանները փոփոխվում էին, և դա հավանորեն պետք է նպաստեր ընտրությանը, մեծացնելով օգտակար փոփոխությունների երևան գալու շանսերը։ Նրանց բացակայության դեպքում բնական ընտրությունն անզոր է որևէ բան անելու։ Չպետք է մոռանալ, որ «փոփոխություններ» բառով հասկացվում են բացառապես անհատական փոփոխությունները։ Ինչպես որ մարդը զգալի հետևանքների է հասել իր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի վերաբերմամբ, կուտակելով անհատական տարբերությունները որևէ տվյալ ուղղությամբ, նույնպես էլ կարող էր դրան հասնել նաև բնական ընտրությունը, բայց անհամեմատ ավելի հեշտությամբ, որովհետև գործում էր անհամեմատ ավելի երկարատև ժամանակաշրջանների ընթացքում։ Եվ ես չեմ կարծում, որ ֆիզիկական պայմանների, ինչպես օրինակ, կլիմայի շատ մեծ փոփոխություն, կամ ներգաղթից պաշտպանվելու համար շատ խիստ մեկուսացում պահանջվեր, որպեսզի բացվեին նոր չգրավված վայրեր, որ հետո բնական ընտրությունը լցներ այդ վայրերը՝ կաւոարելագործելով փոփոխության ենթարկված բնակիչներից մի քանիսին։ Որովհետև, նկատի առնելով այն, որ երկրի բոլոր բնակիչները կռվում են նրբորեն հավասարակշռված ուժերով, մի տեսակի կառուցվածքում կամ սովորություններում տեղի ունեցող աննշան փոփոխությունները նրան առավելություն կտային մյուսների նկատմամբ. իսկ այդպիսի հատկության հետագա փոփոխությունները ավելի ևս կմեծացնեին նրա առավելությունները, և դա կշարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեսակը կմնար միևնույն կենսապայմաններում և կօգտվեր գոյության և պաշտպանության միանման միջոցներով։ Չի կարելի անվանել որևէ երկիր, որի տեղական բնակիչները այնպիսի կատարելությամբ հարմարված լինեին միմյանց և իրենց կյանքի ֆիզիկական պայմաններին, որ նրանցից ոչ մի էակ չկարողանար ավելի ևս կատարելագործվել, ավելի ևս լավ հարմարվել, որովհետև բոլոր երկրներում բնիկները հաղթվել են նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կողմից այնքան, որ թույլ են տվել եկվորներին հաստատուն ոտք դնելու իրենց հողի վրա։ Քանի որ օտարականները ամեն մի երկրում տեղացիներից ոմանց ոչնչացրել են, ապա մենք լիովին կարող ենք եզրակացնել, որ տեղացիներն էլ կարող էին իրենց օգտին փոփոխվել այնքան, որպեսզի կարողանային հակահարված տալ այդ եկվորներին։
Եթե մարդը սիստեմատիկ կամ անգիտակցական ընտրություն կիրառելով կարող է հասնել և իրոք հասել է մեծ արդյունքների, ապա ինչե՞ր ասես չի կարող իրագործել բնական ընտրությունը։ Մարդը կարող է ազդել միայն արտաքին և տեսանելի հատկանիշների վրա։ Բնությունը,— եթե ինձ թույլ կտրվի այդ տերմինով մարմնավորել օրգանիզմների բնական պահպանումը կամ ամենահարմարվածների գերապրումը,— արտաքինի մասին հոգ է տանում լոկ այնքան, որքան այդ արտաքինը օգտակար է որևէ էակի։ Նա կարող է ազդել ամեն մի ներքին օրգանի վրա, ընդհանուր մարմնակազմության յուրաքանչյուր նրբերանգի վրա, ամբողջ կենսական մեխանիզմի վրա։ Մարդն ընտրություն է կատարում իր օգտի համար, բնությունը՝ պահպանվող օրգանիզմի օգտի համար։ Կառուցվածքի յուրաքանչյուր առանձնահատկություն, որը ենթարկվում է ընտրության, օգտագործվում է լիովին, դա բխում է հենց ընտրության փաստից։ Մարդը միևնույն երկրում պահում է զանազան կլիմաների ծնունդ առածներ. նա ընտրված հատկանիշը հազվագյուտ դեպքում է ենթարկում համապատասխանող վարժության ազդեցության. նա կերակրում է թե կարճակտուց և թե երկարակտուց աղավնիներին միևնույն կերակրով. նա առանձին վարժություններ չի հնարում երկար մեջք կամ կարճ ոտներ ունեցող չորքոտանիների համար, նա կարճաբուրդ և երկարաբուրդ ոչխարներին ենթարկում է միևնույն կլիմայի ազդեցությանը։ Նա չի թողնում, որ ամենաուժեղ արուն խլի էգին ամենաթույլերից։ Նա անողորմ ոչնչացման չի ենթարկում անբավարար կենդանիներին, այլ ընդհակառակը պաշտպանում է, որքան նա այդ կարող է անել, իր բոլոր արգասիքները։ Հաճախ նրան ելակետային ձև են ծառայում կիսաայլանդակները, կամ, առնվազն, բավականաչափ ցայտուն շեղումները, որ նրա ուշադրությունը կգրավեն կամ նրան կզարմացնեն իրենց օգտակարությամբ։ Բնական վիճակում կառուցվածքի կամ ընդհանուր կերտվածքի մեջ առաջացած ամենափոքր տարբերությունը կարող դեպի իրեն հակել նրբորեն հավասարակշռված կշեռքի նժարը, գոյության կռվում ստանալ առավելություն և դրա շնորհիվ պահպանվել։ Ինչքա՜ն վաղանցուկ են մարդու ցանկություններն ու ջանքերը։ Ինչքա՜ն կարճատև են նրա օրերը։ Հետևապես և ինչքա՜ն խղճուկ են նրա ստացած արդյունքները՝ համեմատած այն արդյունքների հետ, որ կուտակել է բնությունը ամբողջ երկրաբանական ժամանակաշրջան ների ընթացքում։ Դրանից հետո արդյոք մենք կարո՞ղ ենք զարմանալ, որ բնության արգասիքները մարդու արգասիքների համեմատությամբ աչքի են ընկնում ավելի «ճիշտ» հատկանիշներով, որ նրանք անհամեմատ ավելի լավ են հարմարված կյանքի անսահմանորեն բարդ պայմաններին և պարզ կերպով իրենց վրա կրում են ավելի բարձր կերտվածքի կնիք։
Փոխաբերական ձևով արտահայտվելով՝ կարելի է ասել, որ բնական ընտրությունը, որ ամեն օր, ամեն ժամ ամբողջ աշխարհում հետաքննում է ամենափոքրիկ փոփոխությունները, դեն գցելով վատերը, պահում և գումարում է լավերը, անձայն, անտեսանելի կերպով, ամենուրեք և ամեն ժամանակ, հենց որ դրա համար առիթ է ներկայանում, աշխատում է յուրաքանչյուր էակի կատարելագործման վրա՝ հարմարեցնելով նրան կյանքի օրգանական և անօրգանական պայմաններին։ Մենք չենք նկատում այդ դանդաղ կատարվող փոփոխությունների բուն ընթացքը, մինչև որ ժամանակի ձեռքը չի նշում անցյալ դարերը, բայց այդ դեպքում էլ այնքան անկատար է մեր առջև բացվող երկրաբանական անցյալի պատկերը, որ մենք նկատում ենք միայն, որ կյանքի գոյություն ունեցող ձևերը նման չեն մի ժամանակ գոյություն ունեցածներին։
Տեսակի մեջ զգալի փոփոխություններ իրականացնելու համար մի անգամ առաջացած տարատեսակը պետք է գուցե երկար ժամանակամիջոց անցնելուց հետո նորից փոփոխվի կամ ի հայտ բերի միևնույն ամենանպաստավոր ուղղությամբ անհատական շեղումներ. այդ փոփոխությունները, իրենց հերթին, պետք է պահպանվեն և այդպես շարունակ, քայլ առ քայլ։ Դիտելով իրար նման անհատական շեղումների մշտական կրկնությունը, մենք հազիվ թե իրավունք ունենանք հենց նոր ասածը համարել պարզ ենթադրություն, որի ստուգության մասին չի կարելի երաշխավորել։ Բայց նա համապատասխանում է ճշմարտության, թե ոչ, այդ մասին կարող ենք դատել միայն որոշելով, թե այդ հիպոթեզը որքան համապատասխանում է բնության ընդհանուր երևույթներին և բացատրում դրանք։ Մյուս կողմից, այն տարածված համոզմունքը, որ հնարավոր փոփոխականության չափերը խիստ սահմանափակ են, ճիշտ նույնպես էլ միայն պարզ ենթադրություն է։
Թեև բնական ընտրությունը կարող է գործել միայն տվյալ օրգանիզմի օգտին և միայն այդ օգտի շնորհիվ, այնուամենայնիվ այն հատկանիշները և կառուցվածքները, որոնք մենք համարում ենք խիստ անէական, կարող են մտնել նրա ներգործության շրջանակի մեջ։ Երբ մենք նկատում ենք, որ տերևներով սնվող միջատները կանաչ գույն ունեն, իսկ կեղևով սնվողները՝ բծավոր-գորշ, որ ալպիական կաքավը ձմեռը սպիտակ է, իսկ շոտլանդական կարմիր մայրահավը հավամրգու գույն ունի, մենք պետք է ընդունենք, որ այդ գույները օգուտ են բերում այդ թռչուններին և միջատներին, պաշտպանելով նրանց վտանգներից։ Եթե մայրահավերին չոչնչացնեին նրանց կյանքի որոշ շրջանում, ապա նրանք կբազմանային անհամար քանակությամբ. հայտնի է, որ գիշատիչ թռչունները դաժան կերպով հալածում են նրանց. մյուս կողմից, հայտնի է, որ ճուռակները ղեկավարվում են տեսողությամբ, այդ պատճառով մայր ցամաքի շատ վայրերում նախազգուշացնում են չպահել սպիտակ աղավնիներ, որոնց գիշատիչներն ամենից ավելի շատ են ոչնչացնում։ Ուրեմն՝ բնական ընտրության ներգործությունը կարող է արտահայտվել ինչպես մայրահավերի զանազան տեսակների համապատասխան գույն ձեռք բերելու մեջ, այնպես էլ արդեն ձեռք բերված այդ հատկանիշը հաստատուն պահելու մեջ։ Եվ չպետք է կարծել, որ մի առանձին ձևով գունավորված կենդանու պատահական ոչնչացումը ոչ մի էական բան չի ներկայացնում. հիշենք, թե ինչքան կարևոր է սպիտակ ոչխարների հոտի մեջ թեկուզ աննշան սև բծեր ունեցող գառների ոչնչացնելը։ Մենք տեսանք, թե ինչպես Վիրգինիայում «ներկի արմատով» կերակրվող խոզերի գույնից է կախված նրանց ապրելը կամ ոչնչանալը։ Բուսաբանները պտուղների մակերեսի վրա եղած մազմզուկները կամ նրանց պտղամսի գույնի հատկանիշները խիստ անէական են համարում. սակայն փորձված այգեգործ Դոունինգը հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում հարթ մաշկով պտուղները Curculio սեռի մի բզեզից անհամեմատ ավելի շատ են վնասվում, քան մազմզուկներով պատած պտուղները, որ կապույտ սալորները, որոշ հիվանդություններից ավելի շատ են վնասվում, քան դեղինները. ընդհակառակը, դեղին պտղամիս ունեցող դեղձերն ավելի շուտ են ենթարկվում մի այլ հիվանդության, քան ուրիշ գույնի դեղձերը։ Եթե վարպետության ամբողջ օժանդակության դեպքում էլ հատկություններում եղած այդ չնչին տարբերությունները ուղեկցվում են այդպիսի մեծ տարբերությամբ բույսերից ստացվող արդյունքներում, ապա անկասկած է, որ բնական վիճակում, որտեղ ծառերը ստիպված են պայքարել այլ ծառերի դեմ և թշնամիների մեծ խմբերի դեմ, այդպիսի տարբերությունները, ինչպիսիք են հարթ կամ մազապատ մաշկը, դեղին կամ կարմիր պտղամիսը, շատ էականորեն պետք է ազդեն տարատեսակների միջև մղվող կռվի վախճանի վրա։
Կանգ առնելով տեսակների միջև եղած բազմաթիվ փոքրիկ տարբերությունների վրա, որոնք, ինչքան մեր անտեղյակությունը թույլ է տալիս դատելու, մեզ թվում են ոչ էական, մենք չպետք է մոռանանք, որ կլիման, սնունդը և այլն անտարակույս նրանց վրա որոշ անմիջական ազդեցություն են ունեցել։ Անհրաժեշտ է նաև միշտ նկատի ունենալ, որ զարգացման հարաբերակցության օրենքի շնորհիվ, երբ փոփոխվում է որևէ մաս և բնական ընտրության միջոցով փոփոխությունները կուտակվում են, այդ դեպքում առաջանում են նաև այլ փոփոխություններ հաճախ ամենաանսպասելի հատկությամբ։
Եթե մենք տեսնում ենք, որ մեր ընտանի ցեղերի կյանքի որոշ շրջանում երևան եկող փոփոխությունները ձգտում են արտահայտվել սերունդների կյանքի միևնույն շրջանում,— սրանց են վերաբերում զանազան բանջարանոցային և դաշտային բույսերի սերմերի ձևերը, մեծությունը և համը, շերամի զանազան սորտերի բոժոժի և թրթուրի հատկությունները. մեր հավերի ձվերը և նրանց ճուտերի աղվամազի գույնը, ոչխարների և տավարի գրեթե չափահաս անհատների եղջյուրները, ապա բնական վիճակում բնական ընտրությունը պիտի ներգործի օրգանիզմների վրա ամեն մի հասակում, այդ հասակի համար ձեռնտու փոփոխությունների կուտակման միջոցով և համապատասխան հասակում դրանք ժառանգելու միջոցով։ Եթե բույսի համար ձեռնտու է քամու օժանդակությամբ իր սերմերը լայն կերպով ցրել, ապա ես չեմ հասկանում, թե ինչու դրա իրագործումը բնական ընտրության միջոցով ավելի դժվար է, քան սելեկցիայի միջոցով բամբակագործին հաջողվում է բամբակենու սերմերի վրա գտնվող թելիկները երկարացնել ու կատարելագործել։ Բնական ընտրությունը կարող է միջատի թրթուրը փոփոխել և հարմարեցնել բազմաթիվ կենսապայմաններին, որոնք բոլորովին տարբերվում են այն պայմաններից, որոնց մեջ ապրում է չափահաս միջատը. իսկ այդ փոփոխությունները հարաբերակցության օրենքի ուժով կարող են ներգործություն ունենալ նաև չափահաս ձևի վրա։ Այդպիսի ճանապարհով էլ հակառակն է լինում՝ չափահաս միջատների մեջ առաջացած փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև թրթուրների կառուցվածքի վրա, բայց համենայն դեպս բնական ընտրությունը կապահովի նրանց անվնասակարությունը, որովհետև հակառակ դեպքում դրանցով օժտված տեսակը կենթարկվի մահաջնջման։
Բնական ընտրությունը փոփոխում է ձագերի կառուցվածքը ծնողների համեմատությամբ և ծնողներինը՝ ձագերի համեմատությամբ։ Սոցիալական կյանք վարող կենդանիների մոտ նա հարմարեցնում է յուրաքանչյուր անհատի կառուցվածքը ամբողջ համայնքի պահանջներին, եթե միայն համայնքը կարող է մի օգուտ քաղել ընտրության ենթարկվող անհատի փոփոխությունից։ Բնական ընտրությունը չի կարող անել մի բան՝ դա որևէ տեսակի կառուցվածքի այնպիսի փոփոխությունն է, որից այդ տեսակը ոչ մի օգուտ չունի, այլ օգտվում է մի ուրիշ տեսակ, և թեև բնապատմական աշխատություններում կան վկայություններ, որոնք խոսում են իբր թե այդ փաստի օգտին, բայց ես չկարողացա գտնել ոչ մի դեպք, որ քննադատության դիմանար։ Այն կառուցվածքը, որը օրգանիզմի կյանքում միայն մի անգամ է ծառայում, եթե միայն նա ունի շատ էական նշանակություն, կարող է ընտրության միջոցով հասնել ուզած աստիճանի կատարելագործության, այդպես են, օրինակ, մեծ ծնոտները, որ միջատները գործածում են բացառապես բոժոժը բացելու համար, կամ կտուցի ծայրը, որ գործ են ածում ձվից դեռ դուրս չեկած ձագերը ձվի կեղևը կոտրելու համար։ Ապացուցված է, որ լավագույն կարճակտուր թուրմանների մեծ մասը ոչնչանում է ձվում, ի վիճակի չլինելով կոտրել այն, այդ պատճառով շատ աղավնաբույծներ նրանց օգնում են ձվից դուրս գալու ժամանակ։ Եթե բնության մեջ պետք լիներ աղավնուն, իր շահերի տեսակետից օժտել հասունացած վիճակում շատ կարճ կտուցով, ապա փոփոխության պրոցեսը խիստ դանդաղ կերպով կկատարվեր և դրա հետ զուգընթաց կընթանար այն ձագերի ընտրությունը, որոնք ձվի մեջ կունենային ամենազորեղ և պինդ կտուցներ, որովհետև բոլոր թույլ կտուցավորները անխուսափելիորեն կոչնչանային, կամ ընդհակառակը, կընտրվեին ամենաբարակ, հեշտ ծակվող կեղևները, որովհետև հայտնի է, որ կեղևի հաստությունը կառուցվածքի մյուս գծերի նման տատանվում է։
Գուցե այստեղ տեղին է նկատել, որ բոլոր էակները զգալի չափով ենթարկվում են նաև զուտ պատահական ոչնչացման, որը քիչ կամ բոլորովին չի ազդում բնական ընտրության ընթացքի վրա։ Այսպես, օրինակ, ամեն տարի ահագին քանակությամբ ձվեր և սերմեր ճարակ են դառնում, և նրանք կարող էին բնական ընտրությամբ փոփոխվել միայն այն դեպքում, եթե առաջացած փոփոխություններն այս կամ այն կերպ կարողանային նրանց ծառայել թշնամիներից պաշտպանվելու համար։ Մինչդեռ այդ ձվերից կամ սերմերից շատերը, եթե նրանք չոչնչացվեին, գուցե առաջացնեին մնացած կենսապայմաններին ավելի լավ հարմարված անհատներ, քան նրանք, որոնք պատահաբար ողջ են մնացել։ Ճիշտ այդպես էլ ահագին թվով չափահաս կենդանիներ ու բույսեր, անկախ նրանից, թե նրանք լավագույն կերպով են հարմարված իրենց գոյության պայմաններին կամ ոչ, ամեն տարի ոչնչանում են պատահական պատճառներից, և այդ պատճառների ներգործությունը բնավ չի կարող թուլանալ կառուցվածքի կամ ընդհանուր կազմության որևէ փոփոխություններից, որոնք այլ հանգամանքներում կարող են օգտակար լինել։ Չափահասների ոչնչացումը ինչքան կուզե թող դաժան լինի, միայն թե անհատների այն քանակությունը, որ կարող է տվյալ մարզում գոյություն ունենալ, այդ պատճառների ազդեցությամբ վերջնականապես չնվազի, կամ թող ձվերի և սերմերի ոչնչացումն էլ այնքան մեծ լինի, որ միայն նրանց հարյուրերորդական կամ հազարերորդական մասը զարգանար, այնուամենայնիվ ապրողներից ամենահարմարված անհատները, դարձյալ այն ենթադրությամբ, որ նպաստավոր ուղղությամբ շեղումներ գոյություն ունեն, կձգտեն բազմանալ ավելի մեծ թվով, քան ավելի քիչ հարմարված անհատները։ Իսկ եթե անհատների թիվը բոլորովին կնվազի հենց նոր նշված պատճառներից, որը, իհարկե, հաճախ կպատահի, այն ժամանակ բնական ընտրությունը անզոր կլինի իր ներգործությունը ցուցաբերելու որոշ բարենպաստ ուղղություններով. սակայն այդ չի կարող որպես առարկություն ներկայացվել նրա ներգործության դեմ մի այլ ժամանակում կամ այլ ուղղությամբ, որովհետև մենք ոչ մի առիթ չունենք ենթադրելու, որ երբևիցե միևնույն ժամանակում և միևնույն վայրում մեծ թվով տեսակներ ենթարկվել են փոփոխությունների ու կատարելագործությունների։
ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Քանի որ ընտանի ցեղերի մոտ հաճախ երևան են գալիս առանձնահատկություններ, որոնք հատուկ են միայն մեկ սեռի և ժառանգաբար փոխանցվում են մյուս սեռին, ուստի կասկած չկա, որ նույնը պետք է լինի նաև բնության մեջ։ Ուրեմն՝ հնարավորություն կա, որ բնական ընտրության միջոցով երկու սեռերը կենսակերպի տարբերության կապակցությամբ փոփոխության ենթարկվեն, որը երբեմն էլ լինում է, կամ փոփոխվի մի սեռը մյուսի համեմատությամբ, որը սովորական է։ Դա ինձ ստիպում է մի քանի խոսք ասել այն մասին, որ ես անվանել եմ սեռական ընտրություն։ Ընտրության այս ձևը կախված է ոչ թե այլ էակների կամ արտաքին պայմանների հետ առնչություն ունեցող գոյության կովից, այլ մի սեռի, առավելապես արու անհատների միջև մղվող կռվից, որը տեղի է ունենում մյուս սեռի անհատներին տիրանալու համար։ Դրա հետևանքով ստացվում է ոչ թե անհաջող կռվողի մահ, այլ նրա սերունդների սահմանափակում կամ լիակատար բացակայություն։ Ուրեմն՝ սեռական ընտրությունը այնպես դաժան չէ, ինչպես բնական ընտրությանը։ Սովորաբար ամենաուժեղ արուները, որոնք ամենից ավելի հարմարված են բնության մեջ իրենց գրաված վայրերին, թողնում են ավելի բազմաքանակ սերունդ։ Սակայն շատ դեպքերում հաղթանակը կախված է ոչ այնքան ընղհանուր ուժեղությունից, որքան կռվի առանձնահատուկ միջոցներ ունենալուց, որոնք բացառապես հատուկ են արուներին։ Անեղջյուր եղջերուն կամ բիտ չունեցող աքլորը իրենցից հետո բազմաթիվ սերունդ թողնելու շատ վատ շանսեր կունենային։ Սեռական ընտրությունը, որ հաղթողին միշտ հնարավորություն է տալիս շարունակելու իր սերունդը, կարող է, իհարկե, զարգացնել արուների մեջ անսաստելի քաշություն, բիտերի երկարություն և թևերի ուժեղություն, համարյա այնպես, ինչպես աքլորակռվի կոպիտ սիրահարը հասնում է նույն հետևանքին՝ խնամքով ընտրելով իր լավագույն աքլորներին։ Օրգանական սանդուխքի թե ո՞ր ամենացածր աստիճանի վրա դադարում է այդ օրենքի գործողությունը, որի ուժով արուները մարտնչում են էգերի համար, ես չգիտեմ. արու ալիգատորները, ըստ եղած նկարագրությունների, իրենց էգերին տիրանալու համար կռվում են իրար հետ և այդ ժամանակ մռնչում և պտտվում են, ինչպես հնդիկներն իրենց ռազմական պարի ժամանակ. տեսել են սալմոնների արուներին իրար հետ ամբողջ օրերով կռվելիս. եղջերաբզեզի արուները երբեմն իրենց վրա կրում են մյուս արուների հսկայական ծնոտների հասցրած վերքերի հետքերը. Ֆաբրի՝ այդ անզուգական բնախույզի վկայությամբ, մի քանի ցանցաթև միջատների արուները իրար հետ կռվում են մի որևէ էգի համար, որը կողմնակի հանդիսատեսի պես նստած է այդտեղ մոտիկ և հետո հեռանում է հաղթողի հետ։ Այդ կռիվները, ըստ երևույթին, ամենից ավելի դաժան են բազմամուսնական կենդանիների արուների միջև, հենց այդ արուները ամենից ավելի հաճախ զինված են կռվի հատուկ միջոցներով։ Գիշակեր կենդանիների արուներն արդեն առանց այդ էլ լավ զինված են, թեև նրանք, ինչպես և մյուս կենդանիները, սեռական ընտրության միջոցով կարող են ձեռք բերել նաև պաշտպանության առանձին միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, առյուծի բաշը և արու սալմոնների կեռաձև ծնոտը. չէ որ վահանը նույնպես կարող է հաղթանակ ապահովել, ինչպես սուրը կամ նիզակը։
Թռչունների մեջ այդ մրցությունը հաճախ ավելի խաղաղ բնույթ ունի. բոլոր հետազոտողները, որոնք ուշադրություն են դարձրել այդ խնդրի վրա, համաձայն են այն բանին, որ շատ թռչնատեսակների արուների միջև կա ուժեղ մրցակցություն, որը հիմնված է էգերին երգով գրավելու վրա։ Գվիանական լեռնային կեռնեխի, դրախտահավի և մի քանի այլ թռչունների արուներն ու էգերը հավաքվում են մի տեղ, ընդ որում արուները էգերի առջև խնամքով բաց են անում իրենց վառ գունավորված փետուրները ցույց տալու համար և կատարում են օտարոտի մարմնաշարժումներ, իսկ էգերը մնում են որպես անտարբեր հանդիսատեսներ, մինչև որ ընտրում են իրենց համար ամենագրավիչ արուներին։ Նրանք, ովքեր առիթ են ունեցել մանրազնին կերպով դիտելու գերության մեջ գտնվող թռչունների բարքերը, շատ լավ գիտեն, որ նրանք հաճախ դրսևորում են անհատական համակրանք և հակակրանք, այսպես, սըր Ռ. Հիրոնը հաղորդում է մի բծավոր արու սիրամարգի մասին, որն առանձնապես գրավիչ է եղել թռչնանոցում ապրող բոլոր էգ սիրամարգերի համար։ Ես այստեղ չեմ կարող մտնել անհրաժեշտ մանրամասնությունների մեջ, բայց ինձ թվում է, որ եթե մարդը կարճ ժամանակում կարող է որևէ բանտամյան հավերի փոփոխել գեղեցկության մասին իր ունեցած իդեալի համեմատ, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու նաև թռչունների էգերը, հազարավոր սերունդների ընթացքում ընտրելով ամենաքաղցրալուր երգող և ամենագեղեցիկ արուներին, չէին կարող հասնել ակնհայտ արդյունքների իրենց գեղեցկության իդեալի տեսակետից։ Մի քանի լավ հայտնի օրենքներ, որոնք վերաբերում են չափահաս արուների և էգերի փետրավորմանը՝ համեմատած ձագերի փետրավորման հետ, կարող են մասամբ բացատրվել նրանով, որ սեռական ընտրությունն ազդում է այն փոփոխությունների վրա, որոնք արտահայտվում են որոշ հասակում և փոխանցվում են կամ միայն արուներին, կամ երկու սեռերին նրանց համապատասխան հասակներում, բայց այստեղ տեղը չէր բավականանա այդ խնդրի լայն լուսաբանման համար։
Այսպես, օրինակ, ինձ թվում է, որ այն դեպքերում, երբ որևէ կենդանու արուներն ու էգերը, ունենալով միևնույն կացութաձևը, տարբերվում են իրենց կառուցվածքով, գույնով կամ առանձին զարդարանքներով, ապա այդ տարբերությունները առաջացել են գլխավորապես սեռական ընտրության միջոցով, այսինքն մի շարք սերունդների ընթացքում առանձին արուներ մյուսների համեմատությամբ ունեցել են որոշ թեթև առավելություններ կամ զինման եղանակով, կամ պաշտպանության միջոցներով, կամ թե առանձին հրապույրներով և այդ առավելությունները փոխանցել են բացառապես միայն իրենց արական սեռի հետնորդներին։ Սակայն ես համաձայն չեմ առանց բացառության բոլոր սեռական տարբերությունները վերագրել միայն այդ դրդապատճառի ազդեցությանը. մենք տեսնում ենք, որ մեր ընտանի կենդանիների մեջ առաջացել են բացառապես միայն արական սեռի անհատներին փոխանցվող առանձնահատկություններ, որոնք, ըստ երևույթին, չեն ուժեղացել արհեստական ընտրությամբ։ Վայրի հնդկական աքլորի կրծքի վրայի մազափունջը ոչ մի օգուտ չի կարող տալ, և հազիվ թե նա կարող է հնդուհավերի աչքում նաև որպես զարդարանք ծառայել, եթե նա առաջանար ընտանի թռչունի վրա, այն կհամարեին այլանդակություն։
ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Բնական ընտրության ներգործության եղանակը պարզելու համար, ինչպես ես ըմբռնում եմ այն, ես թույլատվություն կխնդրեմ ներկայացնել մի քանի երևակայական օրինակներ։ Կանգ առնենք գայլի օրինակի վրա, որը սնվում է զանազան կենդանիներով և հաղթում է մեկին խորամանկությամբ, մյուսին ուժով, երրորդին իր ոտքերի արագավազությամբ. այնուհետև ենթադրենք, թե ամենաարագավազ զոհերը, օրինակ եղջերուները, երկրում տեղի ունեցած այս կամ այն փոփոխությունների հետևանքով թվով շատացել են, կամ ընդհակառակը, նրա մի այլ որսը թվով քչացել է տարվա հենց այն ժամանակը, երբ գայլերը սննդի ամենից ավելի պակաս են զգում։ Այդպիսի պայմաններում ամենաարագավազ և ամենաճարպիկ գայլերն ամենից ավելի շանսեր կունենան գերապրելու և այսպիսով կպահպանվեն, կընտրվեն, իհարկե այն պայմանով, եթե նրանք չեն կորցնի այն ուժը, որն անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարեն իրենց որսակենդանիներին տարվա այս կամ այն ժամանակներում, երբ ստիպված են բավարարվել այլ զոհերով։ Ես ոչ մի հիմք չեմ գտնում այդ հետևանքը ավելի կասկածելի համարելու, քան այն, որ մարդը կկարողանար կատարելագործել իր բարակների արագավազությունը մանրազնին մեթոդիկ ընտրության կամ անգիտակցական ընտրության միջոցով, որը հետևանք է այն բանի, որ նա հոգ է տանում լավագույն շներ պահել, առանց մտածելու ցեղն ազնվացնելու մասին։ Կարող եմ ավելացնել, որ, ըստ Պիրսի վկայության, Միացյալ Նահանգներում, Կատսկիլյան լեռներում հանդիպում են գայլի երկու տարատեսակներ՝ մեկը թեթև, որ նման է մեր բարակ շանը և հետապնդում է եղջերուներին, իսկ մյուսը ավելի հաստամարմին է, ավելի կարճաոտ, որը հաճախ հարձակվում է ոչխարների հոտերի վրա։
Պետք է նկատենք, որ նախորդ օրինակում ես խոսում եմ գայլերի ամենադյուրաշարժ անհատների մասին, այլ ոչ թե մի որևէ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակի մասին։ Նախորդ հրատարակություններում ես երբեմն այնպես եմ արտահայտվել, որ իբր թե այդ վերջին պատահականությունը հաճախակի է հանդիպում։ Ես նկատել եմ անհատական տարբերությունների կարևոր նշանակությունը, և այդ ինձ հանգեցրեց հանգամանորեն քննարկելու այն հետևանքները, որ ունենում է մարդու կողմից կատարվող անգիտակցական ընտրությունը, որը կախված է բոլոր շատ թե քիչ արժեքավոր անհատները պահելուց և վատերը ոչնչացնելուց։ Ինձ համար նաև պարզ էր, որ կառուցվածքում տեղի ունեցող որևէ պատահական շեղում, ինչպես օրինակ, այլանդակությունները, բնական դրության մեջ կարող է հանդիպել միայն շատ հազվագյուտ դեպքերում և որ սկզբում պահպանվելու դեպքում էլ սովորական անհատների հետ խաչաձևվելու հետևանքով նա սովորաբար կորչում է։ Այնուամենայնիվ, քանի դեռ չէի կարդացել «North British Review»[40] (1867 թ.) հանդեսում շատ հմուտ և արժեքավոր հողվածը, ես լիովին չէի գնահատում, թե ինչքան հազվադեպ կարող են սերունդների մեջ պահպանվել եզակի փոփոխությունները, միևնույնն է՝ թույլ են արտահայտված, թե խիստ։ Հեղինակը քննարկում է մի դեպք, երբ կենդանիների մի զույգ իր կյանքի ընթացքում առաջ է բերում երկու հարյուր ձագեր, որոնցից զանազան պատճառներից ոչնչանալու հետևանքով միջին հաշվով մնում են երկուսը և իրենցից հետո թողնում սերունդ։ Այդ գնահատականը շատ բարձր է բարձրակարգ կենդանիների վերաբերմամբ, բայց բնավ այդպիսին չէ ստորին կարգի կենդանիներից շատերի վերաբերմամբ։ Այնուհետև նա ցույց է տալիս, որ եթե ծնվեր այնպես փոփոխված մի անհատ, որ նրա ապրելու շանսերը կրկնապատկվեին մյուս անհատների ունեցած շանսերի համեմատությամբ, ապա նույնիսկ այդ դեպքում էլ նրա ապրելու հավանականությունները քիչ կլինեին։ Բայց ենթադրենք, թե նա ապրում և թողնում է սերունդ, որի կեսը ժառանգում է բարենպաստ փոփոխությունը. այնուամենայնիվ շարունակում է հոդվածի հեղինակը, այդ մատաղ սերունդը միայն մի քիչ ավելի շանսեր կունենա ապրելու և ցեղը պահպանելու համար, և այդ շանսերը յուրաքանչյուր նոր սերնդի մեջ գնալով պիտի պակասեն։ Այս դիտողությունների ճշտությունը հազիվ թե կարող է կասկածի ենթարկվել։ Եթե, օրինակ, որևէ թռչուն կեռանման կտուցով ավելի հաջողությամբ կարողանա իր սնունդը ճարել և եթե ծնվի խիստ կորացած կտուցով մի թռչուն, որը և փարթամորեն աճի, ապա, այնուամենայնիվ, շատ քիչ շանսեր կան, որ այդ մեկ թռչունի սերունդները այնքան բազմանան, որ ամբողջովին դուրս մղեն հիմնական ձևը. բայց հազիվ թե որևէ կասկած կարող է լինել, դատելով նրանով, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առաջ մեր ընտանի ցեղերի մեջ, որ այդ հետևանքը կստացվեր, եթե քիչ թե շատ խիստ կեռացած կտուց ունեցող անհատները պահպանվեին բազմաթիվ սերունդների ընթացքում, իսկ ամենաուղիղ կտուց ունեցող ավելի ևս մեծ թվով անհատներ ենթարկվեին ոչնչացման։
Սակայն չպետք է աչքաթող անել, որ մի քանի բավական ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք ոչ ոք չէր կարող համարել պարզ անհատական տարբերություններ, հաճախ են կրկնվում այն պատճառով, որ նման կազմվածքը կրում է նաև միջավայրի նման ներգործությունները,— այս փաստը կարող է հաստատվել բազմաթիվ օրինակներով, որ տալիս են մեր ընտանի ցեղերը։ Այդպիսի դեպքերում եթե փոփոխվող անհատը իրականում չփոխանցեր իր հետնորդներին նոր ձեռք բերված հատկանիշը, ապա անշուշտ, քանի որ արտաքին պայմանները կմնային անփոփոխ, նա իր հետնորդներին կփոխանցեր միևնույն ուղղությամբ փոփոխվելու ավելի ևս ուժեղ արտահայտված ձգտում։ Նմանապես կասկած չի կարող լինել, որ նույն ուղղությամբ փոփոխվելու ձգտումը երբեմն արտահայտվել է այնպիսի ուժով, որ միևնույն տեսակի բոլոր անհատները փոփոխվել են նման ձևով, առանց որևէ ընտրության մասնակցության։ Կամ այդպիսի փոփոխության ենթարկվել է բոլոր անհատների մի երրորդական, մի հինգերորդական կամ մի տասերորդական մասը, որի վերաբերյալ կարելի է բերել մի քանի օրինակներ։ Այսպես, Գրաբան գտնում է, որ Ֆարերյան կղզիների վրա բոլոր կայրաների մոտավորապես մի հինգերորդը ներկայացնում է այն աստիճանի ցայտուն կերպով նշմարելի տարատեսակ, որ առաջ նրան նույնիսկ համարում էին առանձին տեսակ Uria lacrimans անունով։ Նման դեպքերում, եթե փոփոխությունը օգտակար է, ապա ամենահարմարվածի գերապրելու հետևանքով փոփոխված ձևը արագ կերպով դուրս կմղի նախասկզբնական ձևին։
Խաչաձևման հետևանքներին, ամեն մի փոփոխության վերացման իմաստով, ես առիթ կունենամ վերադառնալու, բայց այստեղ էլ արդեն կարելի է նկատել, որ կենդանիների և բույսերի մեծ մասը կառչում է իր բնակավայրին և առանց կարիքի չի թողնում այն. մենք այդ նկատում ենք նույնիսկ չվող թռչունների վերաբերմամբ, որոնք միշտ վերադառնում են միևնույն տեղը։ Սրանից հետևում է, որ ամեն մի նոր առաջացած տարատեսակ սկզբում համարյա միշտ կլինի տեղական, ինչպես այդ թվում է, թե կարելի է ընդունել որպես կանոն բնության մեջ հանդիպող տարատեսակների վերաբերմամբ, այսպիսով, այն անհատները, որոնք փոփոխվել են միանման ուղղությամբ, շուտով համախմբված կլինեն մի խմբում և կբազմանան միասին։ Եթե նոր տարատեսակը հաջողություն ունենա գոյության կռվում, այդ դեպքում նա կսկսի դանդաղ կերպով տարածվել իր կենտրոնական շրջանից, մրցության մեջ մտնելով չփոփոխված անհատների հետ և հաղթելով նրանց իր շարունակ ընդարձակվող բնակավայրի եզրագծերում։
Գուցե անօգուտ չի լինի բերել էլի մեկ և ավելի բարդ օրինակ, որը պարզաբանում է բնական ընտրության ներգործության եղանակը։ Մի քանի բույսեր արտադրում են քաղցր հեղուկ, ըստ երևույթին նրա համար, որ հեռացնեն իրենց հյութերից ինչ-որ վնասակար բան. այդ կատարվում է, օրինակ, գեղձերի օգնությամբ, որոնք տեղավորված են տերևակիցների հիմքի մոտ, ինչպես, օրինակ, մի քանի լոբազգի բույսերինն է, կամ տերևի ստորին մակերեսի վրա, ինչպես դափնունն է։ Այդ հյութը, թեև քանակությամբ չնչին է, ագահությամբ կլանում են միջատները, բայց նրանք իրենց այցելություններով բույսին ոչ մի օգուտ չեն տալիս։ Այժմ պատկերացնենք, թե այդ հյութը կամ նեկտարը կարտազատվի որևէ տեսակի որոշ ծաղիկների ներսում։ Միջատները նեկտար որոնելիս հաճախ կծածկվեն ծաղկափոշով և շատ հաճախ կտեղափոխեն այն մեկ ծաղկից մյուսի վրա։ Այսպիսով տեղի կունենա խաչաձևում այնպիսի ծաղիկների միջև, որոնք պատկանում են երկու տարբեր անհատների, իսկ խաչաձևման պրոցեսը, ինչպես այդ կարելի է ապացուցել ամենաանկասկածելի ձևով, սկիզբ կտա ավելի հզոր սերմնաբույսերի, որոնք, հետևաբար, մեծագույն շանսեր կունենան բարգավաճելու և գերապրելու համար։ Այն բույսերի, որոնք առաջացնում են ամենամեծ քանակությամբ նեկտար արտազատող ամենամեծ նեկտարանոցներ ունեցող ծաղիկներ, ավելի հաճախ կենթարկվեն միջատների այցելությունների և ավելի հաճախ կենթարկվեն խաչաձևման և, վերջ ի վերջո, կհաղթահարեն իրենց մրցակիցներին, առաջացնելով տեղական տարատեսակ։ Ճիշտ այդպես և այն ծաղիկները, որոնց առէջքները և վարսանդները տեղադրված են իրենց հաճախակի այցելող միջատների մեծության և շարժուձևին համապատասխանորեն և այդպիսով գոնե մի քիչ հեշտացնում են ծաղկափոշու տեղափոխությունը, նույնպես կլինեին ընտրյալներ։ Մենք կարող ենք պատկերացնել նա և մի այլ դեպք, այն է՝ նեկտարի փոխարեն ծաղկափոշի հավաքող միջատներ։ Քանի որ ծաղկափոշին բացառապես ծառայում է բեղմնավորման համար, ապա նրա ոչնչացումը, թվում է, թե պիտի միայն վնաս հասցներ բույսին, այնուամենայնիվ, եթե գեթ մի քիչ ծաղկափոշի, սկզբում պատահաբար, իսկ հետո մշտապես, ծաղկափոշի լափող միջատների կողմից տեղափոխվի մի ծաղկից մյուսի վրա և դրանով իսկ ստացվի խաչաձևում, այդ դեպքում թեկուզ ամբողջ ծաղկափոշու ինը տասերորդական մասն էլ ոչնչանա, բույսը մեծ օգուտի մեջ կլիներ, իսկ այն անհատները, որոնք շարունակ ավելի ու ավելի շատ ծաղկափոշի կարտադրեն և օժտված կլինեն ավելի ու ավելի խոշոր առէջքներով, կենթարկվեն ընտրության։
Երբ երկար ժամանակ կրկնվող այդպիսի պրոցեսի հետևանքով մեր բույսը կդառնա միջատների համար խիստ գրավիչ, նրանք առանց որևէ դիտավորության կսկսեն կանոնավոր կերպով ծաղկափոշին տեղափոխել ծաղկից ծաղիկ. իսկ որ նրանք այդ էլ անում են իրականում, ես կարող եմ ցույց տալ բազմաթիվ զարմանալի օրինակներով։ Կբերեմ այստեղ միայն մեկը, որը միաժամանակ պարզաբանում է բույսերի սեռերի բաժանման պրոցեսի աստիճաններից մեկը։ Մատեի որոշ ծառեր տալիս են միայն բավական քիչ ծաղկափոշի առաջացնող չորս առէջքներով և սաղմնային վարսանդով արական ծաղիկներ. մյուսները տալիս են միայն իգական ծաղիկներ, որոնք ունենում են միանգամայն զարգացած վարսանդներ և չորս առէջքներ բոլորովին թորշոմած փոշանոթներով, որոնց մեջ ոչ մի հատիկ ծաղկափոշի չի լինում։ Գտնելով մի իգական ծառ արականից վաթսուն յարդ հեռավորության վրա, ես հետազոտեցի տարբեր ճյուղերից վերցրած քսան ծաղիկների սպիները մանրադիտակի տակ և առանց բացառության բոլորի վրա կային ծաղկափոշու հատիկներ, իսկ մի քանիսի վրա նույնիսկ առատությամբ։ Քանի որ քամին մի քանի օրվա ընթացքում փչում էր իգական ծառից դեպի արականը, ուրեմն ծաղկափոշին չէր կարող քամու բերածը լինել։ Եղանակը ցուրտ էր և փոթորկոտ, հետևաբար և անբարենպաստ էր մեղուների համար, բայց և այնպես իմ հետազոտած յուրաքանչյուր վարսանդային ծաղիկ փոշոտված էր մեղուների միջոցով, որոնք նեկտար հավաքելու համար թռել էին ծառից ծառ։ Բայց վերադառնանք մեր երևակայական դեպքին, հենց որ բույսն այնքան գրավիչ դարձավ միջատների համար, որ ծաղկափոշին կանոնավոր կերպով փոխադրվում է ծաղկից ծաղիկ, կարող է դրսևորել մի այլ պրոցես։ Իհարկե, ոչ մի բնախույզ չի կասկածում այսպես կոչված «աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանման» սկզբունքի օգտակարության մասին, սրանից մենք կարող ենք հետևցնել, որ բույսի համար օգտակար է եղել առաջացնել միայն առէջքները մեկ ծաղկի մեջ, կամ ամբողջ բույսի վրա, և միայն վարսանդները մի այլ ծաղկի մեջ կամ մի ամբողջ բույսի վրա։ Նոր կենսապայմանների մեջ տեղափոխված մշակովի բույսերի վրա երբեմն արական, իսկ այլ դեպքերում իգական օրգանը ավելի կամ պակաս չափով ամուլ է լինում, եթե մենք ընդունենք, որ նույնը կատարվում է, թեկուզ թույլ չափերով, բնության մեջ, ապա գիտենալով, որ ծաղկափոշին արդեն կանոնավոր կերպով տեղափոխվում է ծաղկից ծաղիկ և որ աշխատանքի բաժանման սկզբունքի հիման վրա սեռերի ավելի լիակատար բաժանումը բույսի համար միայն օգտակար է, մենք կգանք այն եզրակացության, որ այն անհատները, որոնց մոտ այդ ձգտումը ավելի ու ավելի ցայտուն կերպով կարտահայտվի, կենթարկվեն ընտրության, մինչև որ վերջապես կիրագործվի սեռերի լիակատար բաժանումը։ Չափազանց շատ տեղ կպահանջվի ցույց տալու համար, թե ինչպիսի աստիճանական քայլերով, դիմորֆիզմի միջոցով կամ այլ ուղիներով զանազան բույսերի մոտ, ըստ երևույթին, կատարվում է սեռերի բաժանումը։ Բայց ես կարող եմ ավելացնեի որ Հյուսիսային Ամերիկայի մի քանի մատեները, ըստ Ազա-Գրեյի, գտնվում են միջանկյալ վիճակում և, ինչպես ասում է նա, կարող են անվանվել առավել կամ պակաս չափով երկտուն-բազմամուսին բույսեր։
Այժմ դառնանք նեկտարով սնվող միջատներին. մենք կարող ենք ենթադրել, որ այն բույսը, որի նեկտարի պարունակությունը մենք տևական սելեկցիայի միջոցով հետզհետե բարձրացրել ենք, տվյալ երկրում սովորական է և նրա նեկտարը որոշ միջատների հիմնական սնունդն է։ Ես կարող էի բերել շատ փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մեղուները խնայում են ժամանակը. այսպես է, օրինակ, նրանց վարվելաձևը, երբ կրծելով ծակում են պսակի հիմքը և այդպիսով արտածծում են նեկտարը, որին նրանք կարող են հասնել նաև վերևի մուտքից։ Ուշադրության առնելով այդպիսի փաստերը, մենք կարող ենք ընդունել, որ որոշ պայմաններում կնճիթի կորության կամ երկարության անհատական փոփոխությունները, որոնք այնքան չնչին են, որ մենք դրանք չէինք էլ նկատի, կարող են մեղվի կամ մի այլ միջատի համար օգտակար լինել, այնպես որ որոշ անհատներ ի վիճակի կլինեն իրենց սնունդը հայթայթել ավելի հեշտությամբ, քան մյուսները. այսպիսով, այն համայնքները, որոնց պատկանում են նրանք, կբարգավաճեն և շատ ձագեր կտան, որոնք կժառանգեն նույն հատկությունը։ Սովորական կարմիր երեքնուկի և ինկարնատային երեքնուկի (Trifolium pratense և Tr. incarnatum) պսակի խողովակները մակերեսորեն դիտելիս երկարությամբ չեն տարբերվում միմյանցից, բայց և այնպես սովորական մեղուն կարողանում է հեշտությամբ արտածծել ինկարնատային երեքնուկի նեկտարը, բայց չի կարողանում հասնել սովորական երեքնուկի նեկտարին, որին այցելում են միայն իշամեղուները, այնպես որ կարմիր երեքնուկի ամբողջ դաշտերը իզուր առաջարկում են մեր մեղվին իրենց արժեքավոր նեկտարի առատ պաշարները։ Կասկածի ենթակա չէ, որ մեր մեղուները սիրում են այդ նեկտարը, որովհետև ես բազմիցս նկատել եմ, բայց միայն աշնանը, թե ինչպես մեղուները արտածծում էին նեկտարը ծաղկի հիմքի մոտի անցքերով, որ կրծելով բաց են արել իշամեղուները։ Երեքնուկի երկու տեսակների պսակների երկարության տարբերությունը, որից կախված է մեղուների այցելությունը ծաղիկներին, պիտի որ շատ աննշան լինի, որովհետև ինձ հավատացնում էին, որ կարմիր երեքնուկի առաջին հարից հետո երևացած ծաղիկները մի քիչ ավելի փոքր են առաջին ծաղիկներից, բայց և այնպես նրանց այցելում են բազմաթիվ մեղուներ։ Չգիտեմ, ճի՞շտ է արդյոք այդ ցուցմունքը, ինչպես նաև չգիտեմ, արդյոք կարելի՞ է վստահել մի այլ տպագիր վկայության, որ իբր թե լիգուրիական մեղուն, որը բնախույզների կողմից ճանաչված է որպես սովորական մեղվի մի տարատեսակ, որի հետ նա հեշտությամբ խաչաձևվում է, կարողանում է հասնել նեկտարանոցներին և արտածծել նաև սովորական երեքնուկի նեկտարը։ Ուրեմն՝ այն երկրում, որտեղ առատությամբ աճում է այդ երեքնուկը, մեղուների համար շատ ձեռնտու կլիներ ունենալ մի քիչ ավելի երկար և մի քիչ այլ ձևի կնճիթ։ Մյուս կողմից, քանի որ այդ երեքնուկի պտղաբերությունը անպայման կախված է նրա ծաղիկներին մեղուների այցելությունից, ուստի իշամեղուների թիվը քչանալու դեպքում բույսի համար ձեռնտու կլիներ ձեռք բերել ավելի կարճ և ավելի խոր ճեղքված պսակ, որը թույլ կտար մեղուներին ծծելու նրա ծաղիկների նեկտարը։ Այսպիսով, ես կարողանում եմ հասկանալ, թե ինչպես ծաղիկը և մեղուն աստիճանաբար միաժամանակ կամ հաջորդականորեն կփոփոխվեն և կհարմարվեն մեկը մյուսին ամենակատարյալ ձևով, անընդհատ պահպանելով այն անհատներին, որոնք իրենց կառուցվածքում ունեն աննշան փոխադարձաբար օգտակար շեղումներ։
Ես լիովին գիտակցում եմ, որ բերված օրինակներով պարզաբանված բնական ընտրության ուսմունքը կհանդիպի նույնպիսի առարկությունների, ինչ առարկությունների որ ենթարկվում էին նաև սըր Չարլզ Լայելի մեծ գաղափարները, «Երկրի մակերևույթի ժամանակակից փոփոխությունները, որոնք մեզ բացատրում են երկրաբանական երևույթները» աշխատության առաջին լույս ընծայման ժամանակ, բայց այժմ շատ հազվադեպ կարելի է լսել, որ այն գործոնները, որոնց մենք մինչև այժմ էլ տեսնում ենք գործողության մեջ, ճանաչվեին չնչին և ոչ մի նշանակություն չունեցող, երբ խոսքը վերաբերում է ամենախոր գետահովիտների առաջացման պատճառներին կամ մայր ցամաքների ներսում ձգվող երկար ժայռաշարքերի գտնվելու պատճառների մասին։ Բնական ընտրությունը ներգործում է միայն պահպանելով և կուտակելով փոքրիկ ժառանգական փոփոխությունները, որոնցից յուրաքանչյուրը ձեռնտու է պահպանվող էակի համար։ Ինչպես որ արդի երկրաբանությունը գիտությունից գրեթե արտաքսել է այնպիսի հայացքները, ինչպես, օրինակ, ամբողջ խոր հովտի փորվելը մի հզոր դիլյուվիալ ալիքի միջոցով, այնպես էլ բնական ընտրությունը գիտությունից կարտաքսի այն հավատը, որ նոր օրգանական էակները շարունակ ստեղծագործվում են և նրանց կառուցվածքում որևէ հանկարծական խոր փոփոխություններ են առաջանում։
ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ես ստիպված եմ այստեղ մի փոքրիկ շեղում անել։ Բաժանասեռ կենդանիների և բույսերի վերաբերմամբ ինքնին ակնհայտ է, որ յուրաքանչյուր ծննդի համար անհրաժեշտ է երկու անհատների մասնակցությունը (բացառությամբ կուսածնության ուշագրավ և ոչ լիովին հասկանալի դեպքերի), բայց հերմաֆրոդիտ էակների վերաբերմամբ դա այնքան էլ ակնհայտ չէ։ Այնուամենայնիվ հիմք կա ենթադրելու, որ նաև բոլոր հերմաֆրոդիտների մոտ ժամանակ առ ժամանակ կամ միշտ վերարտադրության համար երկու անհատներ միանում են։ Այդ տեսակետը, թեև որոշ կասկածանքով, արտահայտել են Շպրենգելը, Նայտը և Կյոլրեյտերը։ Մենք հիմա կհամոզվենք նրա կարևորության մեջ, բայց ես հարկադրված եմ միայն համառոտակի շոշափել այդ հարցը, թեպետ ունեմ առատ նյութ նրա հիմնավոր քննարկության համար։ Բոլոր ողնաշարավորները, բոլոր միջատները և կենդանիների մի քանի այլ ընդարձակ խմբեր ամեն մի ծննդի համար զուգավորվում են։ Նորագույն հետազոտությունները զգալի չափով կրճատել են կարծեցյալ հերմաֆրոդիտների թիվը, իսկ իսկական հերմաֆրոդիտներից շատերը զուգավորվում են, այսինքն երկու անհատներ միանում են վերարտադրության համար, իսկ դա այն ամենն է, ինչ մեզ հարկավոր է։ Բայց դեռ մնում են մեծ թվով հերմաֆրոդիտ կենդանիներ, որոնք սովորաբար չեն զուգավորվում և բույսերի հսկայական մեծամասնությունը հերմաֆրոդիտ է։ Կարելի է հարցնել իսկ ի՞նչ հիմք կա ենթադրելու, որ այդ դեպքերում երբևիցե երկու անհատներ պիտի մասնակցեն վերարտադրությանը։ Քանի որ այստեղ անհնարին է մտնել մանրամասնությունների մեջ, ուստի ես պետք է հենվեմ միայն մի քանի ընդհանուր կշռադատությունների վրա։
Նախ՝ ես հավաքել եմ շատ փաստեր և ինքս կատարել եմ բազմաթիվ դիտումներ, որոնք ցույց են տալիս, համաձայն անասնաբույծների և այգեգործների ունեցած գրեթե ընդհանուր համոզմունքի, որ կենդանիների և բույսերի մեջ զանազան տարատեսակների կամ նույն տարատեսակի տարբեր ծագում ունեցող անհատների միջև խաչաձևումը ստացվող սերնդին հաղորդում է առանձին ուժ և պտղաբերություն։ Երկրորդ՝ ազգակցության մոտ աստիճաններ ունեցող անհատների միջև խաչաձևումը նվազեցնում է ցեղի ուժը և պտղաբերությունը։ Միայն այս փաստերը բավական էին, որպեսզի ինձ դրդեին ընդունելու որպես բնության մի ընդհանուր օրենք, որ ոչ մի օրգանական էակ սերունդների անսահման շարքում չի սահմանափակվում ինքնաբեղմնավորմամբ, այլ ընդհակառակը, մի անհատի խաչաձևումը մյուսի հետ ժամանակ առ ժամանակ, գուցե երկար ընդմիջումներից հետո, անհրաժեշտություն է։
Ելնելով այն համոզմունքից, որ բնության այդպիսի օրենք գոյություն ունի, մենք, կարծում եմ, ի վիճակի ենք ըմբռնելու փաստերի մի ամբողջ ընդարձակ խումբ, նման այն փաստերին, որոնք կշարադրվեն ստորև և որոնք ոչ մի այլ տեսակետից չեն ենթարկվում բացատրության։ Բույսերի խաչաձևմամբ զբաղվող յուրաքանչյուր այգեգործ գիտե, թե ծաղիկների թրջվելը ինչպես վնասակար կերպով է անդրադառնում բույսերի բեղմնավորման վրա, բայց և այնպես ծաղիկների ինչպիսի՜ բազմություն իր առէջքները և սպին ենթարկում է վատ եղանակի բոլոր պատահականություններին։ Հակառակ սեփական առէջքների և վարսանդի սերտ հարևանության, որը գրեթե ապահովում է ինքնաբեղմնավորում, եթե օգտակար է ժամանակ առ ժամանակ կատարվող խաչաձևումը, ապա կողմնակի ծաղկափոշու համար հնարավորին չափ ազատ մուտք ապահովելը կբացատրի մեզ մթնոլորտային խոնավությունից օրգանների այդ չպաշտպանված լինելու դրությունը։ Շատ ծաղիկներ, ընդհակառակը, ունեն պինդ ծածկված բեղմնավորման օրգաններ, ինչպես, օրինակ, թիթեռնածաղիկների մեծ ընտանիքում, բայց դրա փոխարեն միջատների այցելության համար նրանք համարյա միշտ ունեն ամենահետաքրքրական և հիանալի հարմարումներ։ Թիթեռնածաղիկ բույսերից շատերի համար մեղուների այցելությունը այնքան անհրաժեշտ է, որ նրանց պտղաբերությունը զգալիորեն նվազում է, եթե այդ այցելությունները վերացվում են։ Բայց գրեթե անհնարին է, որ միջատները կարող են ծաղկից ծաղիկ թռչել և ծաղկափոշին չտեղափոխել, բույսերին մեծ օգուտ չտալ։ Միջատները գործում են այնպես, ինչպես այգեգործի վրձինը, բավական է այդ վրձինով միայն դիպչել մի ծաղկի առէջքին, և հետո մյուսի սպիին, որպեսզի ապահովված լինի բեղմնավորումը։ Սակայն չպետք է կարծել, որ մեղուներն այդ ձևով առաջացնում են զանազան տեսակների միջև բազմաթիվ հիբրիդներ, որովհետև եթե սպիի վրա ընկնում է նույն բույսի ծաղկափոշին և մի այլ տեսակի ծաղկափոշին, այդ դեպքում առաջինը այնքան հաղթահարում է երկրորդին, որ բոլորովին վերացնում է նրա ազդեցությունը, ինչպես այդ ապացուցել է Գերտները։
Երբ որևէ ծաղկի մեջ առէջքները հանկարծակի կամ դանդաղորեն մեկը մյուսի հետևից հպվում են վարսանդին, կարելի է կարծել, որ այդ հարմարանքի նպատակը բացառապես ինքնափոշոտումն ապահովելն է, և անկասկած դա այդ տեսակետից օգտակար է։ Բայց, ինչպես ցույց է տվել Կյոլրեյտերը կծոխորի վերաբերմամբ, առէջքները շարժման մեջ դնելու համար անհրաժեշտ է հատկապես միջատների մասնակցությունը, և, բացի դրանից, հենց այդ սեռի վերաբերմամբ, որն ըստ երևույթին հատուկ հարմարումներ ունի ինքնափոշոտման համար, հայտնի է, որ եթե իրար կողքի տնկենք մերձավոր նմանություն ունեցող ձևերը կամ տարատեսակները, ապա համարյա անհնարին է լինում ստանալ մաքուր սերմնաբույսեր, քանի որ այնքան լայնորեն է տարածված խաչաձևումը նրանց մեջ։ Շատ դեպքերում ծաղկի կառուցվածքը ոչ միայն չի նպաստում ինքնափոշոտմանը, այլև երևան են գալիս հատուկ հարմարանքներ, որոնք փակում են սեփական ծաղկափոշու մուտքը դեպի սպին, որի համար օրինակներ ես կարող էի բերել Շպրենգելի և այլ հեղինակների աշխատություններից և իմ սեփական դիտողություններից։ Այսպես, օրինակ, Lobelia fulgens-ի մեջ գոյություն ունի իսկապես մի հիանալի և բարդ կառուցվածք, որի շնորհիվ ծաղկափոշու բազմաթիվ հատիկները բոլորը հեռանում են յուրաքանչյուր ծաղկի սերտաճած փոշանոթներից ավելի վաղ, քան նրա սպին պատրաստ կլինի ընդունելու նրանց, իսկ քանի որ այդ ծաղիկներին, գոնե իմ պարտեզում, միջատները երբեք չեն այցելում, ուստի նրանք երբեք էլ սերմ չեն տալիս, թեև ծաղկափոշին մի ծաղկից մյուսի վրա փոխադրելով ես առատությամբ սերմեր էի ստանում։ Լոբելիայի մի այլ տեսակը, որին այցելում են մեղուները, իմ պարտեզում նաև սերմեր է տալիս։ Այլ բազմաթիվ դեպքերում թեև հատուկ հարմարանք չի լինում, որ սպիի վրա սեփական ծաղկափոշու ընկնելուն խոչընդոտ հանդիսանա, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տվել Շպրենգելը, վերջերս Հիլդեբրանդն ու մի քանի այլ հեղինակներ և ինչպես ես ինքս էլ կարող եմ հաստատեի կամ փոշանոթները պայթում են ավելի վաղ, քան սպին պատրաստ է լինում բեղմնավորման համար, կամ սպին ծաղկափոշուց ավելի առաջ է պատրաստ լինում, այնպես որ այդպիսի բույսերը, որոնք դիխոգամ անունն են ստացել, իսկապես բաժանասեռ են և սովորաբար պիտի ենթարկվեն խաչաձևման։ Նույնը իրավացի է նաև դիմորֆ և տրիմորֆ բույսերի վերաբերմամբ, որոնց մասին հիշատակված է վերևում։ Ինչքա՜ն արտասովոր են այս բոլոր փաստերը։ Ինչքա՜ն արտասովոր է, որ միևնույն ծաղկի փոշեհատիկը և սպին, որոնք սերտ հարևանության մեջ են գտնվում կարծես ինքնաբեղմնավորումն ապահովելու համար, այդքան շատ դեպքերում փոխադարձաբար անօգուտ են լինում։ Եվ ինչքան պարզ կերպով են բացատրվում այդ բոլոր փաստերը, եթե միայն ընդունենք, որ այլ անհատների հետ խաչաձևվելը կարող է լինել օգտակար և նույնիսկ անհրաժեշտ։
Եթե թողնենք, որ կաղամբի, ամսական բողկի, սոխի և մի քանի այլ բույսերի տարատեսակներ կողք-կողքի աճեն և ցրեն իրենց սերմերը, ապա սերմնաբույսերը մեծ մասամբ, ինչպես ես կարողացա համոզվել, լինում են խառնացեղեր։ Այսպես, ես մի անգամ ստացել եմ կաղամբի 233 սերմնաբույսեր, որոնք առաջացել էին միասին աճած մի քանի տարատեսակներից և նրանցից միայն 78 պահպանել էին ցեղի հատկանիշները և այն էլ ոչ ամբողջովին մաքուր։ Բայց և յուրաքանչյուր կաղամբածաղկի վարսանդը շրջապատված է ոչ միայն իր վեց առէջքներով, այլև միևնույն բույսի վրա գտնվող մնացած ծաղիկների առէջքներով, և յուրաքանչյուր ծաղկի ծաղկափոշին հեշտությամբ ընկնում է նրա սպիի վրա առանց միջատների աջակցության, որովհետև ես նկատել եմ, որ միջատներից խնամքով պաշտպանված բույսերը տալիս են նորմալ թվով պատիճներ։ Հապա ի՞նչ կերպով այդպիսի մեծ թվով սերմնաբույսեր խառնացեղ են լինում։ Այդ պետք է կախված լինի նրանից, որ այլ տարատեսակի ծաղկափոշին հաղթահարում է տվյալ ծաղկի սեփական ծաղկափոշուն, և դրանում նույնպես արտահայտվում է այն ընդհանուր օրենքը, որ նույն տեսակի այլ անհատների հետ խաչաձևումը օգտակար է։ Երբ խաչաձևվում են տարբեր տեսակներ, բոլորովին հակառակ հետևանք է ստացվում, որովհետև սեփական ծաղկափոշին համարյա միշտ հաղթահարում է օտար ծաղկափոշուն, բայց այդ հարցին մենք կվերադառնանք հաջորդ գլուխներից մեկում։
Եթե օրինակի համար մենք կանգ առնենք անհամար ծաղիկներով պատած մի ծառի վրա, ապա կարող են առարկել, որ ծաղկափոշին միայն հազվադեպ կարող էր մի ծառից մյուսի վրա բերվել, ամենաշատը՝ ծաղկափոշին, կարող էր միևնույն ծառի ծաղկից ծաղիկ տարվել, իսկ միևնույն ծառի ծաղիկները միայն շատ սահմանափակ իմաստով կարելի է ինքնուրույն անհատներ համարել։ Ես կարծում եմ, որ այս առարկությունը բավական ծանրակշիռ է, բայց բնությունը զգալի չափով վերացրել է այն, ծառերին տալով բաժանասեռ ծաղիկներ առաջացնելու ուժեղ ձգտում։ Երբ սեռերը բաժան են, այդ դեպքում, եթե նույնիսկ միևնույն ծառի վրա միաժամանակ կան փոշանոթային և վարսանդային ծաղիկներ, ծաղկափոշին համենայն դեպս պետք է տեղափոխվի ծաղկից ծաղիկ, իսկ դրա շնորհիվ կավելանան ծաղկափոշու ծառից ծառ տեղափոխվելու շանսերը։ Այն կանոնը, որ ամենաբազմազան ընտանիքների պատկանող ծառերին ավելի հատուկ է սեռերի բաժանվածությունը, քան մյուս բույսերին, Անգլիայի համար արդարանում է։ Իմ խնդրանքով դոկտոր Հուկերը կազմել է Նոր Զելանդիայի բուսականության ծառատեսակների ցուցակը, իսկ Ազա-Գրեյը՝ Միացյալ Նահանգների բուսականության, և հետևանքը համապատասխանում էր իմ ակնկալություններին։ Մյուս կողմից, Հուկերը տեղեկացնում է ինձ, որ այդ կանոնը Ավստրալիայի վերաբերմամբ չի արդարանում. բայց եթե ավստրալիական ծառերի մեծ մասը դիխոգամ է, ապա հետևանքը նույնը կլինի, ինչպես եթե նրանք ունենային բաժանասեռ ծաղիկներ։ Ես բերեցի այս դիտողությունները ծառերի մասին միայն նրա համար, որպեսզի ուշադրություն հրավիրեմ այդ հարցի վրա։
Անցողակի կանգ առնենք կենդանիների վրա. ցամաքային բազմաթիվ տեսակներ, ինչպես, օրինակ, ցամաքային կակղամորթները և անձրևաորդերը, հերմաֆրոդիտ են, բայց նրանք բոլորն էլ զուգավորվում են։ Ես մինչև այժմ չեմ գտել մի ցամաքային կենդանի, որը կարողանար ինքն իրեն բեղմնավորել։ Այդ զարմանալի փաստը, որը այդպիսի հակադրություն է ներկայացնում ցամաքային բույսերի նկատմամբ, հասկանալի է միայն խաչաձևման անհրաժեշտության տեսակետից, որովհետև բեղմնավորող սկզբնահիմքի յուրահատկության պատճառով չկան այնպիսի եղանակներ, ինչպես միջատների կամ քամու գործողությունն է բույսերի վերաբերմամբ, որոնք կարողանային ժամանակ առ ժամանակ խաչաձևում առաջացնել առանց երկու անհատների անմիջական մերձեցման։ Ջրային կենդանիների մեջ հանդիպում են բազմաթիվ ինքնաբեղմնավորվող հերմաֆրոդիտներ, բայց այստեղ ջրի հոսանքը ակներև միջոց է հանդիսանում խաչաձևման համար այնպես, ինչպես և ծաղիկների վերաբերմամբ, ինձ չի հաջողվել նույնիսկ ամենախոշոր հեղինակություններից մեկի պրոֆեսոր Հյոքսլիի հետ խորհրդակցելուց հետո գտնել մի հատ հերմաֆրոդիտ կենդանի, որի վերարտադրության օրգանները այն աստիճանի փակ լինեին, որպեսզի հիմք ունենայինք ապացուցելու նրա մեջ դրսից մուտք գործելու կամ կողմնակի անհատի ազդեցության ֆիզիկական անհնարինությունը։ Փնջոտնյա խեցգետինները երկար ժամանակ այդ տեսակետից, ինձ թվում էր, թե մեծ դժվարություն էին ներկայացնում, բայց շնորհիվ մի բախտավոր պատահականության՝ ինձ հաջողվեց ցույց տալ, որ երկու անհատներ, որոնցից յուրաքանչյուրը թեև ներկայացնում է ինքնաբեղմնավորվող հերմաֆրոդիտ, երբեմն միմյանց հետ խաչաձևվում են։
Հավանորեն բնախույզների մեծամասնությանը զարմացրել է այն, կարծես թե, անորմալ փաստը, որ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի մոտ նույն ընտանիքի և նույնիսկ սեռի սահմաններում իրենց ամբողջ կազմվածքով նման տեսակները լինում են մերթ հերմաֆրոդիտ, մերթ բաժանասեռ։ Բայց եթե իրականում բոլոր հերմաֆրոդիտները ժամանակ առ ժամանակ խաչաձևվում են, ապա նրանց և բաժանասեռ օրգանիզմների միջև եղած տարբերությունը, գոնե ինչքանով որ գործը վերաբերում է նրանց սեռական գործունեությանը, շատ էլ մեծ չէ։
Հիմնվելով այդ զանազան կշռադատումների և բազմաթիվ հատուկ փաստերի վրա, որ ես հավաքել եմ, բայց տեղի սղության պատճառով չեմ կարող այստեղ բերել, կարելի է, ըստ երևույթին, եզրակացնել, որ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի մոտ առանձին անհատների միջև ժամանակ առ ժամանակ կատարվող խաչաձևումը բնության լայն տարածված, եթե ոչ ընդհանուր օրենքն է։
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՁԵՎԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ
Սա մի չափազանց կնճռոտ խնդիր է։ Փոփոխականության մեծ աստիճանը, իսկ փոփոխականություն տերմինի մեջ միշտ ներառվում են անհատական տարբերությունները, ըստ երևույթին, կնպաստի ընտրության ներգործությանը։ Անհատների մեծ թիվը, ավելացնելով տվյալ ժամանակաշրջանում օգտակար փոփոխությունների երևան գալու հավանականությունները, կարող է փոխհատուցել յուրաքանչյուր առանձին անհատի մեջ առաջացող փոփոխականության ավելի նվազ աստիճանը և դա, իմ կարծիքով, հաջողության կարևոր տարրն է։ Թեև բնությունը բնական ընտրության գործունեության արտահայտման համար տրամադրում է երկար ժամանակաշրջաններ, բայց և այնպես նրանք անսահման երկար չեն, որովհետև օրգանիզմների ընդհանուր ձգտումն է իրենց համար տեղ գրավել բնության տնտեսության մեջ, և եթե որևէ տեսակ չի փոփոխվի ու չի կատարելագործվի իր մրցակիցների հետ համահավասար չափով, ապա նա կոչնչանա։ Եթե ծնողների օրգանիզմների օգտակար փոփո֊ խոլթյունները չեն ժառանգվում թեկուզ մի քանի հաջորդների կողմից, ապա բնական ընտրությանն անզոր է որևէ բան անել։ նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտում ը կարող է երբեմն արգելակել բնական ընտրությունը կամ խոչընդոտ հանդիսանալ նրա ներգործությանը, բայց եթե այգ հատկությունը չի խանգարեք֊ մարդուն արհեստական ընտրության միջոցով առաջացնել բազմաթիվ քհդեր, ապա ինչո՞ւ նա ուժեղ հակազդեցություն պիտի ցույց տար բնական֊ րնսւրռւթ քան ը։
Մեթոդիկ ընտրության ժամանակ անասնաբույծը միանգամայն որոշակի նպատակով է ընտրում, և եթե թույլ աա ազատ խաչաձևում, ապա նրա աշխատանքը բոլորովին կկորչի։ Եթե մեծ թվով մարդիկ ցեղը փոփոխելու որևէ մտադրութ՜յուն չունենալով, այլ առաջնորդվելով կատարելագործության ընդ-հանույթ գաղափարով, հոգ տանեն այն մասին, որ ձեռք բերեն ու բազմացնեն լավագույն կենդանիներին, ապա այդ անգիտակցական ընտրության հետևանքով կստացվի ցեղի դանդաղ, բայց հաստատուն կատարելագործություն, չնայած նրան, որ ընտրված անհատների մեկուսացում գոյություն չունի։ Այդպես էլ բնության մեջ է. մի սահմանափակ մարզի սահմաններում, որտեղ բնակչությունը դեռ չի լցրել բոլոր ազատ տեւլերր, հարկ եղած ուղղությամբ թեկուզ տարրեր աստիճաններով փո փո խվող բոլոր անհատները կձգտեն պահ֊ պանվեի Բայց եթե մարզը մեծ է, նրա առանձին մասերը համարյա հաստատապես կներկայացնեն տարբեր կենսապայմաններ, եթե տեսակը կենթարկվի փոփոխության զանազան մասերում միաժամանակ, այգ դեպքում առաջացած նոր տարատեսակները կխաչաձևվեն սահմանագծային գոտիներում։ Վեցերորդ գլխում մենք կտեսնենք, որ միջանկյալ տարատեսակները, որոնք իրենց բնակված մարզում գրավում են նաև միջանկյալ դրություն, վերջ ի վերջո դուք a կմղվեն հարևան տարատեսակների կողմից։ Խաչաձևումը ամենից ավելի ազդում է այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, թափառական կյանք են վարում և շատ էլ արագ չեն բազմանում։ Այդ պատճառով նման կենսակերպ ունեցող կենդանիների, ինչպես, օրինակ, թռչունների տարատեսակները սովորաբար կտեղաբաշխվեն առանձին անջատ երկրներում, այգ այդպես էլ լինում է իրականում։ Միայն ժամանակ առ ժամանակ խաչաձևվող հերմաֆրոդիտ օրգանիզմների մոտ, ինչպես նաև այն կենդանիների մոտ, որոնք ամեն մի ծննդի համար խաչաձևվում են, բայց թափառական կյանք չեն վարում և արագ կերպով են բազմանում, նոր կատարելագործված տարատեսակը կարող է արագ կերպով առաջանալ ամեն մի վայրում և այնտեղ պահպանվել, իսկ հետո տարածվել, այնպես որ նրա անհատները հաճախակի կխաչաձևվեն միմյանց հետ։ Դրա հիման վրա պարտիզագործները միշտ գերադասում են պահել մեծ խմբերով աճող բույսերից ստացված սերմերը, որովհետև այդ պայմաններում մեծ չափով պակասում են խաչաձևման շանսերը։
Նույնիսկ այն կենդանիների նկատմամբ, որոնք յուրաքանչյուր ծննդի համար զուգավորվում և արագ չեն բազմանում, մենք չպետք է ենթադրենք, որ ազատ խաչաձևումը միշտ կոչնչացնի բնական ընտրության հետևանքները, որովհետև ես կարող եմ ներկայացնել մեծ թվով փաստեր, որոնք ցույց են տալիս որ միևնույն մարզի սահմաններում միևնույն կենդանու երկու տարատեսակները կարող են երկար ապրել առանց խառնվելու իրար հետ, արդյոք այն պատճառnվ, որ բազմանում են տարվա տարբեր ժամանակներում, կամ թե այն պատճառով, որ մի տարատեսակի անհատները գերադասում են միմյանց հետ զուգավորվել։
Խաչաձևումը կարևոր դեր է կատարում բնության մեջ, որովհետև պահպանում է միևնույն տեսակի կամ միևնույն տարատեսակի անհատների մեջ հատկանիշների միակերպությունը և կայունությունը։ Նա հավանորեն ավելի ներգործող ազդեցություն կթողնի այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, բայց ինչպես արդեն ասված է, մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ բոլոր կենդանիները և բոլոր բույսերը ժամանակ առ ժամանակ ենթարկվում են խաչաձևման։ Եթե այդ տեղի ունենա նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո, այդ դեպքում այդ խաչաձևումից ծագում առած էակներն իրենց ուժով և պտղաբերությամբ այնքան կգերազանցեն երկարատև ինքնաբեղմնավորման արդյունք հանդիսացող էակներին, որ գերապրելու և բազմանալու ավելի շանսեր կստանան։ Այսպիսով, վերջ ի վերջո խաշաձևման ազդեցությունը նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո շատ մեծ կլինի։ Ինչ վերաբերում է ամենաստորին կարգի օրգանական էակներին, որոնք սեռական ճանապարհով չեն բազմանում և ոչ էլ կոնյուգացիայի են ենթարկվում, հետևաբար և խաչաձևման չեն ենթարկվում, ապա նրանց հատկանիշների միակերպությունը կարող է պահպանվել պայմանների անփոփոխության դեպքում միայն ժառանգականության սկզբունքի շնորհիվ և բնական ընտրության ներգործության շնորհիվ, որը կոչնչացնի բոլոր այն անհատներին, որոնք շեղվում են իսկական տիպից։ Իսկ եթե կենսապայմանները փոփոխվում են և ձևը ենթարկվում է փոփոխության, այդ դեպքում կառուցվածքի միակերպությունը կարող է պահպանվել փոփոխված սերնդի մեջ միայն բնական ընտրության միջոցով, որը պահպանում է նման օգտակար փոփոխությունները։
Մեկուսացումը նույնպես կարևոր տարր է հանդիսանում բնական ընտրության միջոցով տեսակների փոփոխության պրոցեսում։ Սահմանափակված կամ մեկուսացած մի մարզում, եթե նա շատ մեծ չէ, կյանքի օրգանական և անօրգանական պայմաններն ընդհանրապես գրեթե միանման կլինեն, այնպես որ բնական ընտրությունը կձգտի փոփոխել միևնույն տեսակին պատկանող բոլոր ձևափոխվող անհատներին միևնույն ուղղությամբ։ Շրջապատող մարզերի բնակիչների հետ խաչաձևումը նույնպես կվերացվի։ Մորից Վագները[41] այդ խնդրի վերաբերմամբ վերջերս հրատարակել է մի հետաքրքիր աշխատություն և ցույց է տվել, որ մեկուսացումը որպես նոր առաջացած տարատեսակների խաչաձևման խոչընդոտ շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան ես ենթադրել եմ։ Սակայն իմ կողմից արդեն մատնանշված պատճառների հիման վրա ես ոչ մի դեպքում չեմ կարող համաձայնվել այդ բնախույզի հետ, որ միգրացիան և մեկուսացումը անհրաժեշտ տարրեր են նոր տեսակների առաջացման պրոցեսում։ Մեկուսացման նշանակությունը նաև մեծ է այն տեսակետից, որ երկրի որևէ ֆիզիկական փոփոխությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ցամաքի բարձրացումը, կլիմայի փոփոխությունը և այլն, նա կկանխի ավելի լավ հարմարված օրգանիզմների ներգաղթը և, այսպիսով, երկրի բնական տնտեսության մեջ նոր ազատ վայրեր կմնան, որոնք կլցվեն հին բնակիչների փոփոխված սերունդներով։ Վերջապես մեկուսացումը նոր առաջացած տարատեսակին անհրաժեշտ ժամանակ է տրամադրում դանդաղ, աստիճանական կատարելագործման համար, որը երբեմն կարող է շատ կարևոր լինել։ Եթե մեկուսացած տարածությունը շատ փոքր է, կամ այն պատճառով, որ շրջապատված է խոչընդոտներով,— կամ թե այն պատճառով, որ նա ունի չափազանց բացառիկ ֆիզիկական պայմաններ,— այդ դեպքում նրա բնակիչների ընդհանուր թիվը փոքր կլինի, և այդ կդանդաղեցնի նոր տեսակների առաջացումը բնական ընտրության միջոցով, որովհետև կնվազեն բարենպաստ փոփոխությունների երևան գալու շանսերը։
Ժամանակի երկարատևությունը ինքնին ոչ օժանդակում և ոչ էլ խոչընդոտ է հանդիսանում բնական ընտրությանը։ Ես այդ հայտարարում եմ այն պատճառով, որ բոլորովին սխալ կերպով պնդել են, իբրև թե ես ժամանակի տարրին տալիս եմ ամենակարող նշանակությունը տեսակների փոփոխության պրոցեսում,— իբրև թե բոլոր կենսական ձևերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն և անընդհատ փոփոխվում են մի ինչ-որ նրանց բնատուր օրենքի շնորհիվ։ Ժամանակի երկարատևությունը նշանակություն ունի և կարևոր նշանակություն միայն այնքան, որքան նա ավելացնում է բարենպաստ փոփոխությունների երևան գալու, նրանց ընտրության, կուտակման և ամրացման հավանականությունները։ Ժամանակի տևականության հետ միասին աճում է նաև կյանքի ֆիզիկական պայմանների անմիջական ներգործության ազդեցությունը յուրաքանչյուր օրգանիզմի ընդհանուր կերտվածքի վրա:
Եթե այս դիտողությունների արդարացիությունը ստուգելու համար մենք դառնանք բնությանը և կանգ առնենք մի որևէ փոքրիկ մեկուսացած տերիտորիայի վրա, օրինակ՝ որևէ օվկիանոսային կղզու վրա, ապա թեև նրա վրա ապրող տեսակների թիվը, ինչպես մենք կտեսնենք աշխարհագրական բաշխման գլխում, մեծ չէ, այնուամենայնիվ նրանց մեծ մասը էնդեմիկ է, այսինքն առաջացել է այդ տեղում, այլ ոչ թե երկրագնդի որևէ այլ կետում։ Այսպիսով, օվկիանոսային կղզին առաջին հայացքից առանձնապես բարենպաստ կթվա նոր տեսակների առաջացման համար։ Բայց հանելով այդ եզրակացությունը, մենք հեշտությամբ կարող ենք սխալվել, որովհետև լուծելու համար այն հարցը, թե օրգանական նոր ձևերի առաջացման համար ո՛րն է ավելի նպաստավոր՝ արդյոք փոքրիկ մեկուսացած մարզը, թե՞ ամբողջ մայր ցամաքի մի լայնածավալ արձակ տերիտորիան,— մենք պետք է դրանք համեմատենք իրար հետ հավասար ժամանակաշրջանների ընթացքում, իսկ այդ մենք չենք կարող անել։
Թեպետև մեկուսացումը մեծ նշանակություն ունի նոր տեսակների առաջացման գործում, այնուամենայնիվ, ընդհանրապես ես հանգում եմ այն համոզման, որ մարզի ընդարձակությանը է՛լ ավելի մեծ նշանակություն ունի, մանավանդ այնպիսի տեսակների առաջացման պրոցեսում, որոնք կարող կլինեն երկար ժամանակ պահպանվել և լայնորեն տարածվել։ Մեծ և բաց տարածության վրա ոչ միայն ավելանում են բարենպաստ փոփոխությունների երևան գալու շանսերը՝ շնորհիվ միևնույն տեսակի անհատների բազմաքանակության, որոնց կարող է կերակրել տվյալ երկիրը, այլև այն պատճառով, որ գոյության պայմաններն իրենք անհամեմատ ավելի բարդ են արդեն գոյություն ունեցող տեսակների բազմաքանակության հետևանքով, իսկ եթե այդ բազմաթիվ տեսակներից մի քանիսը կփոփոխվեն և կկատարելագործվեն, այդ դեպքում նաև մնացածները պետք է համապատասխանորեն փոփոխվեն, այլապես նրանք կբնաջնջվեն։ Յուրաքանչյուր նոր ձև, հենց որ նա ձեռք է բերում զգալի առավելություններ, ի վիճակի կլինի տարածվելու բաց և հարթ երկրում և այդպիսով մրցության մեջ կմտնի այլ բազմաթիվ ձևերի հետ։ Բացի դրանից, ընդարձակ տարածությունները թեև այժմ անընդմիջվող են լինում, բայց անցյալում կարող էին մակերևույթի տատանումների հետևանքով ենթարկվել մասնատման, այնպես որ նաև մեկուսացման ընձեռած բարենպաստ պայմանները կարող էին որոշ չափով իրենց աջակցությունը ցույց տալ։ Ես գալիս եմ այն եզրակացության, որ թեև փոքրիկ, սահմանափակված մարզերը որոշ տեսակետից ներկայացրել են խիստ բարենպաստ պայմաններ նոր տեսակների առաջացման համար, այնուամենայնիվ լայնածավալ մարզերում փոփոխությունները մեծ մասամբ կատարվել են ավելի արագ և, որն ավելի ևս կարևոր է, մեծ տարածությունների վրա նոր առաջացած և արդեն շատ մրցակիցների հաղթած ձևերը ավելի ընդունակ կլինեն լայնորեն տարաբնակվելու և ամենամեծ թվով տեսակների ու տարատեսակների սկիզբ կտան։ Ուրեմն նրանք ավելի աչքի ընկնող դեր են խաղացել օրգանական աշխարհի փոփոխական պատմության մեջ։
Այդ տեսակետների համաձայն թերևս մեզ հասկանալի կդառնան որոշ փաստեր, որոնց մասին խոսք կլինի աշխարհագրական տեղաբաշխման գլխում, ինչպես, օրինակ, այն փաստը, որ ավելի քիչ ընդարձակ մայր ցամաքի Ավստրալիայի բնակիչները չեն դիմանում իրենց նեղողնեըի, ավելի ընդարձակ Եվրոպա-ասիական մարզից եկվորների ճնշմանը։ Դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ մայր ցամաքների բնակիչները այնպիսի հեշտությամբ նատուրալիզացիայի են ենթարկվել ամենուրեք կղզիների վրա։ Փոքրիկ կղզու վրա գոյության համար մղվող մրցությունը ավելի պակաս կատաղի է եղել, փոփոխականությունը և բնաջնջումը ոչ այնքան ուժեղ։ Այստեղից մեզ համար հասկանալի է, թե ինչու Մադեյրա կղզու բուսականությունը, ըստ Օսվալդ Հեերի վկայության, որոշ չափով հիշեցնում է Եվրոպայի բնաջնջված բուսականությունը երրորդական դարաշրջանում։ Բոլոր քաղցրահամ ջրավազանները ի մի առած ավելի փոքր տարածություն են ներկայացնում ծովի կամ ցամաքի համեմատությամբ։ Հետևաբար, քաղցրահամ ջրերի բնակիչների միջև մրցակցությունը մյուսների համեմատությամբ ավելի թույլ է եղել, նոր ձևերը ավելի դանդաղ էին առաջանում, և հին ձևերն էլ ավելի դանդաղ էին ոչնչանում։ Եվ հենց քաղցրահամ ջրերում մենք հանդիպում ենք գանոիդ ձկների յոթ սեռերին՝ երբեմնի տիրապետող կարգի մնացորդներին։ Քաղցրահամ ջրերում էլ մենք հանդիպում ենք երկրի վրա գոյություն ունեցող ձևերից ամենատարօրինակներին՝ բադակտուցին և լեպիդոսիրենին, որոնք բրածո ձևերի նման որոշ չափով շաղկապում են էակների սանդուղքի վրա միմյանցից հեռու կանգնած խմբերը։ Այդ անկանոն ձևերը կարող են անվանվել կենդանի բրածոներ. նրանք պահպանվել են մինչև այժմ այն պատճառով, որ ապրել են մեկուսացած մարզում և ենթարկվել են ավելի քիչ բազմազան և, հետևաբար, ավելի քիչ կատաղի մրցության։
Ամփոփում եմ, այն հանգամանքները, որքան այդ թույլ կտա հարցի չափազանց խրթինությունը, որոնք բնական ընտրության միջոցով նոր տեսակների առաջացման համար բարենպաստ և անբարենպաստ են։ Ես դալիս եմ այն եզրակացության, որ ցամաքային օրգանիզմների համար ցամաքային մեծ մի մարզ, որի մակերևույթը բազմիցս ենթարկվել է տատանումների, պետք է ամենանպաստավոր լիներ բազմաթիվ այնպիսի նոր ձևերի առաջացման համար, որոնք հարմարված են երկարատև գոյության և լայն տարաբնակման։ Քանի դեռ այդ մարզը գոյություն է ունեցել որպես մայր ցամաք, նրա բնակիչները պետք է աչքի ընկնեին անհատների և ձևերի բազմաքանակությամբ և ենթարկվեին կատաղի մրցության։ Երբ ցամաքի իջնելու հետևանքով նա բաժանվել է առանձին կղզիների, նրանցից յուրաքանչյուրի վրա այնուամենայնիվ մնացել են ամեն մի տեսակից զգալի թվով անհատներ. կանխվել է խաչաձևման հնարավորությունը նոր առաջացած տեսակների տարածման սահմաններում. վերացվել է ներգաղթի հնարավորությունը, այնպես որ ֆիզիկական պայմանների որևէ փոփոխության դեպքում յուրաքանչյուր կղզու վրա օրգանական կարգում առաջացած նոր ազատ տեղերը պետք է լցվեին հին բնակիչների փոփոխված սերունդներով. և վերջապես, ապահովվել է ժամանակի անհրաժեշտ տևողությունը, որպեսզի յուրաքանչյուր կղզու տարատեսակ կարողանար բավարար չափով փոփոխվել ու կատարելագործվել։ Երբ մակերևույթի կրկնական բարձրացման հետևանքով կղզիները միանալով՝ նորից կազմել են մայր ցամաք, վերսկսվել է ուժեղ մրցությունը, ամենից ավելի կատարելագործված և հարմարված տարատեսակները հնարավորություն են ստացել լայնորեն տարածվելու. տեղի է ունեցել ավելի նվազ կատարելագործված ձևերի զգալի ոչնչացում, և նոր առաջացած ցամաքի զանազան բնակիչների հարաբերական թիվը կրկին փոփոխվել է. այսպիսով, բնական ընտրության համար նոր տեսակների առաջացման ու հետագա կատարելագործման իմաստով գործունեության նոր ասպարեզ է բացվել։
Ես միանգամայն ընդունում եմ, որ բնական ընտրությունը ներգործում է չափազանց դանդաղ կերպով։ Նա կարող է ներգործել միայն այն ժամանակ, երբ մի երկրի օրգանական կարգում բացվում են ազատ տեղեր, որոնք կարող են հաջողությամբ գրավվել նրա բնակիչների փոփոխված ձևերով։ Այդպիսի ազատ տեղերի երևան գալը հաճախ կախված է ֆիզիկական պայմանների փոփոխությունից, որի համար սովորաբար շատ ժամանակ է հարկավոր, և միաժամանակ ավելի լավ հարմարված ձևերի ներգաղթը կանխելուց։ Հենց որ հին բնակիչներից մի քանիսը կսկսեն փոփոխվել, կխախտվեն նրանց փոխհարաբերությունները մնացածների հետ, իսկ դա կստեղծի նոր տեղեր ավելի լավ հարմարված ձևերի համար. բայց այդ բոլորը տեղի կունենա շատ դանդաղորեն։ Թեև միևնույն տեսակի բոլոր անհատները փոքր ինչ տարբերվում են մեկը մյուսից, այնուամենայնիվ հավանորեն շատ ժամանակ կանցնի, մինչև որ երևան կգան օրգանիզմի զանազան մասերի նրանց համար ձեռնտու փոփոխությունները։ Այդ հետևանքի հայտնվելը հաճախ մեծ չափով կդանդաղի ազատ խաչաձևման պատճառով։ Շատերը կրացա կանչեն, որ այդ բոլոր պատճառները միանգամայն բավական են, որպեսզի չեզոքացնեն բնական ընտրության ուժը։ Ես այդպես չեմ մտածում։ Բայց ես կարծում եմ, որ բնական ընտրությունը կներգործի շատ դանդաղ կերպով միայն ժամանակի երկար ընդմիջումներից հետո և միայն տվյալ երկրի բնակիչներից քչերի վրա միաժամանակ։ Այնուհետև ես կարծում եմ, որ ընտրության այդ դանդաղ ընդմիջվող ներգործությունը լավ համապատասխանում է այն բանին, ինչ որ ուսուցանում է մեզ երկրաբանությունը երկրագնդի նախկին բնակչության փոփոխության տևողության և եղանակի վերաբերմամբ։
Ինչքան էլ ուզում է դանդաղորեն կատարվեր ընտրության պրոցեսը, եթե թույլ մարդը կարողացել է արհեստական ընտրության միջոցով հասնել այնպիսի մեծ արդյունքների, ապա ես չեմ տեսնում վերջնակետը այն փոփոխականության համար, օրգանիզմների մեկը մյուսի և կյանքի ֆիզիկական պայմանների վերաբերմամբ ունեցած հարմարումների այն գեղեցկության և բարդության համար, որոնք կարող էին իրագործվել երկար ժամանակի ընթացքում բնական ընտրության շնորհիվ, այսինքն՝ ամենից ավելի հարմարվածների գերապրելու շնորհիվ։
ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐ ՊԱՏՃԱՌՈՒՄ է ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս խնդիրը մենք ավելի մանրամասն քննարկման կենթարկենք երկրաբանությանը նվիրված գլխում, բայց նրա մասին անհրաժեշտ է հիշատակել նաև այստեղ բնական ընտրության հետ նրա ունեցած սերտ կապի պատճառով։ Բնական ընտրությունը ներգործում է միայն պահպանելով այն փոփոխությունները, որոնք որևէ տեսակետից օգտակար են և, հետևաբար, արմատանում են։ Բոլոր օրգանական էակների երկրաչափական պրոգրեսիայով արագ կերպով բազմանալու հետևանքով յուրաքանչյուր մարզ արդեն ծայր աստիճան լցված է բնակիչներով, իսկ այստեղից բխում է, որ որքան հարմարված ձևերը թվով կշատանան, այնքան ավելի քիչ հարմարվածները սովորաբար թվով կնվազեն և կդառնան հազվագյուտ։ Հազվադեպությունը, ինչպես ուսուցանում է մեզ երկրաբանությունը, մահաջնջման նախագուշակն է։ Մեղ համար պարզ է, որ սակավաթիվ անհատներ ունեցող յուրաքանչյուր ձև կլիմայական զգալի տատանումների ժամանակ կամ նրա թշնամիների ժամանակավոր բազմացման հետևանքով վերջնականապես անհետանալու մեծ շանսեր ունի։ Բայց մենք կարող ենք ավելի հեռու գնալ, նոր ձևերի առաջացման հետ զուգընթաց, եթե միայն չընդունենք, որ տեսակային ձևերի թիվը կարող է անսահմանորեն մեծանալ, հին ձևերից շատերը պետք է մահաջնջվեն։ Բայց որ տեսակային ձևերի թիվը իրականում անսահմանորեն չի աճել, դրանում մեզ պարզորոշ համոզում է երկրաբանությունը, և մենք այժմ կփորձենք բացատրել, թե ինչու աշխարհում գոյություն ունեցող տեսակների թիվը անչափ չի մեծացել։
Մենք տեսանք, որ անհատների թվով ամենահարուստ տեսակները ամենաշատ շանսեր ունեն տվյալ ժամանակաշրջանում բարենպաստ փոփոխություններ դրսևորելու համար։ Դրան ապացույց կարող են ծառայել այն փաստերը, որոնք բերված են երկրորդ գլխում և ցույց են տալիս, որ ամենից ավելի սովորական, լայնորեն տարաբնակված և տիրապետող տեսակները տալիս են տարատեսակների ամենամեծ թիվը։ Ուրեմն՝ հազվագյուտ տեսակները յուրաքանչյուր տվյալ ժամանակաշրջանում կփոփոխվեն ու կկատարելագործվեն ավելի դանդաղ կերպով և գոյության կռվում կպարտվեն ավելի սովորական տեսակների փոփոխված ու կատարելագործված հաջորդներից։
Այս զանազան կշռադատումներից, ես կարծում եմ, անխուսափելիորեն բխում է այն, որ ժամանակի ընթացքում բնական ընտրության գործունեությամբ ինչպես որ առաջանում են նոր տեսակներ, այնպես էլ մյուս տեսակները կսակավանան և, վերջապես, կանհետանան։ Այն ձևերը, որոնք ամենամոտ մրցության մեջ են մտնում փոփոխվող ու կատարելագործվող ձևերի հետ, անշուշտ ավելի շատ կտուժեն։ Գոյության կռվին նվիրված գլխում մենք տեսանք, որ ամենից ավելի կատաղի մրցություն պետք է տեղի ունենա ամենից ավելի մերձավոր ձևերի միջև՝ միևնույն տեսակի տարատեսակների, կամ միևնույն սեռի տեսակների, կամ թե միմյանց մոտիկ սեռերի միջև, որովհետև այդ ձևերը կունենան գրեթե միանման կառուցվածք, ընդհանուր կացութաձև և սովորություններ։ Այստեղից բխում է, որ յուրաքանչյուր նոր առաջացող տարատեսակ կամ յուրաքանչյուր նոր տեսակ պետք է ավելի ուժեղ ճնշում գործի իր մերձավոր ազգակիցների վրա և ձգտի նրանց ոչնչացնել։ Այդ ոչնչացման պրոցեսը մենք նկատում ենք նաև ընտանի ցեղերի վերաբերմամբ՝ ամենակատարելագործված ձևերի ընտրության հետևանքով։ Կարելի է բերել հետաքրքրական շատ դեպքեր հաստատելու համար այն, թե ինչպես տավարի, ոչխարների և այլ կենդանիների նոր ցեղերը կամ ծաղիկների նոր սորտերը արագ կերպով դուրս են մղել ավելի հին և ավելի քիչ կատարելագործված ձևերը։ Օրինակ, պատմականորեն հայտնի է, որ հնուց Յորկշիրում ապրող սև տավարը փոխարինվել է «լոնգհորներով», իսկ այս վերջիններս «բնաջնջվել են շորտհորների կողմից (ես բերում եմ մի գյուղատնտեսական հեղինակի իսկական խոսքերը) ասես թե ինչ-որ ժանտախտից»։
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ
Այն սկզբունքը, որ ես նշում եմ այս տերմինով, խիստ կարևոր է և, ինչպես ինձ թվում է, բացատրում է մի քանի էական փաստեր։ Նախ, նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակները թեև տեսակների հետ ընդհանուր հատկանիշներ ունեն,— ինչպես այդ հետևում է այն դժվարություններից, որ հաճախ ծագում են նրանց գնահատական տալիս,— ի հարկե միմյանցից անհամեմատ ավելի քիչ են տարբերվում, քան լավ, ցայտուն կերպով արտահայտված տեսակները իրարից։ Եվ, այնուամենայնիվ, ըստ իմ հայեցակետի, տարատեսակները միայն տեսակներ են, որոնք գտնվում են գոյացման պրոցեսում, կամ ինչպես ես անվանել եմ նրանց՝ սկզբնավորվող տեսակներ։ Բայց ինչպե՞ս տարատեսակների միջև եղած թույլ տարբերությունը հասնում է մինչև տեսակային տարբերության չափերին։ Որ այդ ձևափոխումը տեղի է ունենում իրականում, մենք պետք է եզրակացնենք այն փաստից, որ բնության մեջ ցրված անհամար տեսակների մեծ մասն ունի լավ արտահայտված տարբերություններ, մինչդեռ տարատեսակները, այդ ապագա, լավ արտահայտված տեսակների ենթադրելի նախատիպերը և նախահայրերը ներկայացնում են միայն թույլ և աղոտ կերպով նշմարելի տարբերությունները։ Մի պարզ դեպք, ինչպես սովորաբար ասում են, անշուշտ կարող է պատճառ լինել, որ մի որոշ տարատեսակ շեղվի իր նախահայրերի հատկանիշներից, իսկ նրա սերունդն էլ իր հերթին նույն ուղղությամբ և ավելի ևս մեծ չափով շեղվի իր ծնողներից, բայց միայն այդ պրոցեսը անբավարար կլիներ բացատրելու համար այն սովորական, խոր տարբերությունը, որ ներկայացնում են միևնույն սեռին պատկանող տեսակները[42]։
Այս դեպքում ևս, ինչպես և միշտ, ես աշխատել եմ այդ հարցը լուսաբանել ելնելով այն փաստերից, որոնք վերաբերում են մեր ընտանի ցեղերին։ Մենք այստեղ էլ կգտնենք համանմանություն։ Յուրաքանչյուր ոք, ի հարկե, կհամաձայնվի, որ այնպես խիստ կերպով միմյանցից տարբերվող ցեղեր, ինչպիսիք են շորտհորները և հերեֆորդյան տավարը, արշավաձին և ծանրաքաշ ձին, աղավնու զանազան ցեղերը և այլն ստանալը չէր կարող հաջորդական սերունդների երկար շարանների ընթացքում միանման փոփոխությունների միայն պատահական կուտակման արդյունք լինել։ Եվ իրոք, գործնականում աղավնաբուծության մի սիրահար ուշադրություն է դարձնում սովորականից մի քիչ ավելի կարճ կտուցով աղավնու վրա, իսկ մյուսը, ընդհակառակը, սովորականից մի քիչ ավելի երկար կտուցով աղավնու վրա, և երկուսն էլ այն հայտնի կանոնի հիման վրա, «որ սիրահարները չեն գնահատում և չեն ցանկանում գնահատել միջին ձևերը և պահանջում են միայն ծայրահեղություններ», կշարունակեն ընտրել ու բազմացնել միայն ավելի ու ավելի կարճ կամ ավելի ու ավելի երկար կտուց ունեցող աղավնիներ։ Իրականության մեջ նման մի բան տեղի է ունեցել թուրմանի ենթացեղերի հետ։ Մենք կարող ենք նաև ընդունել, որ պատմության շատ վաղ ժամանակաշրջանում մի տոհմի պատկանող կամ որոշ տեղի մարդիկ կարիք են ունեցել արագավազ ձիերի, իսկ մյուսները կամ մի այլ տեղի մարդիկ ավելի ուժեղ և ծանրամարմին կենդանիների։ Սկզբնական տարբերությունը կարող էր շատ փոքր լինել, բայց ժամանակի ընթացքում, մի կողմից ամենից ավելի արագավազ, իսկ մյուս կողմից ամենաուժեղ կենդանիների ընտրության հետևանքով տարբերությունը նրանց միջև կարող էր մեծանալ և սկիզբ տալ երկու ենթացեղերի։ Վերջապես, դարերի ընթացքում այդ ենթացեղերը կերպափոխվել, դարձել են երկու լավ կայունացած և իրարից բոլորովին տարբերվող ցեղեր։ Այդ տարբերության մեծացման հետ զուգընթաց միջանկյալ հատկանիշներ ունեցող, ոչ այնքան արագավազ և ոչ այնքան ուժեղ, վատ ձիերը արդեն չեն թողնվել բազմացման համար և հետզհետե անհետացել են։ Այստեղ, մարդկային գործունեության կիրառության մեջ մենք տեսնում ենք այն բանի արտահայտումը, որ կարելի է անվանել հատկանիշների տարամիտման սկզբունք, որը ցեղերի հատկանիշներում առաջ է բերում սկզբում հազիվ նկատելի տարբերությունների մշտական մեծացում ինչպես միմյանց, այնպես էլ իրենց ընդհանուր նախահոր հատկանիշների նկատմամբ։
Բայց հավանորեն կհարցնեն, թե կարո՞ղ է արդյոք նման որևէ սկզբունք կիրառվել բնության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ կարող է և շատ ներգործոն ձևով (թեպետև շատ ժամանակ անցավ, մինչև որ ես իմացա, թե հատկապես ինչպես)։ Նրա կիրառելիությունը բխում է այն ամենապարզ հանգամանքից, որ որքան մի որևէ տեսակի սերունդները ավելի կտարբերվեն միմյանցից իրենց կառուցվածքով, ընդհանուր կերտվածքով ու սովորություններով, այնքան նրանք ավելի հեշտությամբ ի վիճակի կլինեն գրավելու բնության տնտեսության մեջ ավելի բազմաթիվ և ավելի բազմազան վայրեր, հետևաբար և այնքան ավելի հեշտությամբ նրանք կբազմանան։
Դրանում մենք կարող ենք հեշտությամբ համոզվել պարզ սովորություններ ունեցող կենդանիների օրինակի վրա։ Կանգ առնենք մի գիշատիչ չորքոտանու տեսակի վրա, որի թիվը վաղուց հասել է այն միջին սահմանին, որպիսին կարող է տեղավորել տվյալ երկիրն իր մեջ։ Եթե նրա բազմանալու բնական ձգտման գործողությանը ազատություն տրվի, ապա այդ բազմացումը կարող է իսկապես իրագործվել (ենթադրելով, որ երկրի ֆիզիկական պայմանները մնում են նույնը), եթե միայն փոփոխված սերունդները կկարողանան գրավել մյուս կենդանիների գրաված վայրերը, իսկ դրան կարելի է հասնել կամ նրանով, որ նրանք հնարավորություն ձեռք կբերեն սնվելու նոր տեսակի կենդանի կամ մեռած որսով, կամ նրանով, որ նրանք կսովորեն ապրել նոր պայմաններում՝ մագլցել ծառերի վրա, ապրել ջրում, կամ թե նրանով, վերջապես, որ նրանք կդառնան ավելի պակաս գիշակեր։ Ինչքան մեր գիշատչի այդ սերունդներն իրենց սովորություններով և կառուցվածքով ավելի բազմազան լինեն, այնքան ավելի մեծ թվով վայրեր կարող են գրավել։ Ինչ որ կիրառվում է մի կենդանու վերաբերմամբ, նույնը կիրառելի է նաև բոլորի վերաբերմամբ և բոլոր ժամանակներում, հասկանալի է՝ միայն մի պայմանով, որ նրանք փոփոխվում են, առանց որի բնական ընտրությունը, իհարկե, չի կարող դրսևորել իր ներգործությունը։ Նույնը ճիշտ է նաև բույսերի վերաբերմամբ։ Փորձով ապացուցված է, որ եթե մի հողամասի վրա ցանում ենք խոտի մի տեսակ, մի այլ նման հողամասի վրա՝ մի քանի տարբեր սեռերի պատկանող խոտեր, ապա երկրորդ դեպքում կստացվեն ավելի մեծ թվով բույսեր և ավելի մեծ քանակությամբ խոտ, քան առաջինում։ Նույնը ճիշտ է եղել, երբ ցորենի մեկ կամ մի քանի տարատեսակներ ցանել են հավասար մեծությամբ հողամասերում։ Հետևաբար, եթե խոտի մի որևէ տեսակ սկսի փոփոխվել, և շարունակ ընտրվեն այն տարատեսակները, որոնք միմյանցից զանազանվում են թեպետև փոքր չափով, բայց միևնույն ուղղությամբ, ինչպես մեր խոտերի տեսակները և սեռերն են զանազանվում, ապա հետևանքն այն կլինի, որ նույն հողամասի վրա կտեղավորվեն այդ տեսակին պատկանող մեծ թվով անհատներ, այստեղ ներառյալ նաև նրա փոփոխված սերունդները։ Իսկ մենք գիտենք, որ խոտի յուրաքանչյուր տեսակ կամ յուրաքանչյուր տարատեսակ ամեն տարի ցրում է գրեթե անթիվ սերմեր և, այսպես ասած, լարում է իր բոլոր ուժերը, որպեսզի ավելացնի իր թիվը։ Հետևաբար, բազմահազար սերունդների ընթացքում խոտի որևէ տեսակի ամենախիստ կերպով տարբերվող տարատեսակները կունենան հաջողության և բազմացման համար ամենամեծ շանսերը ու դուրս կմղեն ավելի քիչ տարբերություններ ունեցող տարատեսակներին, իսկ երբ տարատեսակները շատ խիստ տարբերվում են մեկը մյուսից, այդ դեպքում նրանց բարձրացնում են տեսակի աստիճանի։
Այս դրույթի ճշտությունը, որ կյանքի խոշորագույն գումարը իրականանում է կառուցվածքի առավելագույն բազմազանությամբ, արդարանում է բնական պայմաններում շատ դեպքերում։ Շատ փոքրիկ, հատկապես ներգաղթի համար բաց տարածություններում, որտեղ անհատների միջև մրցակցությունը պետք է չափազանց կատաղի լինի, մենք միշտ բնակիչների մեջ նկատում ենք մեծ բազմազանություն։ Այսպես, օրինակ, ես գտել եմ, որ չորս ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ ճմուտի մի հողակտոր, որը երկար տարիներ գտնվել է միանման պայմաններում, բովանդակում էր քսան տեսակ բույսեր, որոնք պատկանում էին տասնևութ սեռերի և ութ ընտանիքների, որը ապացուցում է, թե որքան խիստ կերպով էին տարբերվում նրանք միմյանցից։ Նույնը ճիշտ է փոքրիկ միապաղաղ կղզիների վրա կամ քաղցրահամ լճակներում ապրող բույսերի և միջատների վերաբերմամբ։ Երկրագործները լավ գիտեն, որ իրենք կարող են ամենամեծ քանակությամբ սննդանյութեր հավաքել ամենատարբեր ընտանիքներին պատկանող բույսերի ցանքաշրջանառությւսն միջոցով. բնությունը դիմում է, եթե կարելի է այսպես ասել, միաժամանակյա պտղափոխության։ Մի որևէ հողակտոր շրջապատող բույսերի և կենդանիների մեծամասնությունը կարող էր ապրել նաև հողակտորի վրա (ենթադրելով, որ նրա բնությունը բացառիկ ոչինչ չի ներկայացնում) և նույնիսկ, կարելի է ասել, լարում է բոլոր ուժերը, որպեսզի տիրապետի նրան, և ահա մենք տեսնում ենք, որ ամենուրեք, որտեղ այդ բույսերն ու կենդանիները անմիջական շփման մեջ են մտնում միմյանց հետ, կաոուցվածքի բազմազանության և նրա հետ կապված կազմվածքի ու կենսաձևի տարբերության օգտակարությունը այն հետևանքն է ունենում, որ անմիջական գոտեմարտում միմյանց դեմ դուրս եկող օրգանիզմները, որպես ընդհանուր կանոն, պատկանում են նրանց, որոնց անվանում ենք տարբեր սեռեր և ընտանիքներ։
Նույն սկզբունքն արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ բույսերը մարդու օժանդակությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում իրենց համար օտար երկրներում։ Կարելի էր սպասել, որ այն բույսերը, որոնք հաջողությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում որևէ երկրում, ամենից ավելի մոտ կլինեն տեղականներին, որովհետև սովորաբար կարծում են, թե վերջիններս հատկապես ստեղծված ու հարմարված են իրենց բնակավայրին։ Նմանապես կարելի էր սպասել, որ նատուրալիզացված բույսերը կպատկանեն այն փոքրաթիվ խմբերին, որոնք իրենց նոր հայրենիքում առանձնապես հարմարված են որոշ բնակավայրերի։ Սակայն իրականության մեջ բոլորովին հակառակն է լինում, և Ալֆոնս դր Կանդոլը հաջող կերպով է արտահայտվել իր ընդարձակ և հիանալի աշխատության մեջ, որ բուսականությունը նատուրալիգացիայի միջոցով տեղական սեռերի և տեսակների թվի համեմատությամբ ձեռք է բերում ավելի շատ սեռեր, քան տեսակներ։ Բերեմ մի օրինակ. «Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների բուսականությունը» վերջին հրատարակության մեջ Ազա-Գրեյը թվում է 260 նատուրալիզացված տեսակներ, և նրանք պատկանում են 162 սեռերի։ Սրանից մենք տեսնում ենք, որ նատուրալիզացիայի ենթարկված այդ բույսերը չափազանց բազմազան են։ Քացի դրանից, նրանք զգալիորեն տարբերվում են տեղականներից, որովհետև նատուրալիզացիայի ենթարկված 162 սեռերից ոչ պակաս քան 100-ը չեն պատկանում տեղական բույսերին, հետևաբար, ստացվել է Միացյալ Նահանգներում արդեն գոյություն ունեցող սեռերի հարաբերական մեծ ավելացում։
Ուսումնասիրելով այն բույսերի և կենդանիների բնույթը, որոնք հաջողությամբ դիմացել են տեղականների դեմ մղված կռվին և կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել, մենք կարող ենք մոտավոր գաղափար կազմել այն մասին, թե ինչ ուղղությամբ պիտի փոփոխվեին բնիկներից մի քանիսը, որպեսզի ձեռք բերեին առավելություններ իրենց հայրենակիցների հանդեպ, և համենայն դեպս մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ կառուցվածքի մեջ սեռային տարբերություններին համազոր տարբերություններ ձեռք բերելը պետք է նրանց համար ձեռնտու լիներ։
Այն առավելությունները, որ ստանում են միևնույն երկրի բնակիչները իրենց կառուցվածքի բազմազանության շնորհիվ, ըստ էության նույնն են, ինչ որ անհատական օրգանիզմը ձեռք է բերում իր տարբեր օրգանների միջև աշխատանքի բաժանման շնորհիվ, մի հարց, որ հիանալի կերպով պարզաբանել է Միլն Էդվարդսը։ Ոչ մի ֆիզիոլոգ չի կասկածում այն բանում, որ բացառապես միս կամ բացառապես բուսական նյութեր մարսելու հարմարված ստամոքսը ամենամեծ քանակությամբ սննդանյութեր է դուրս քաշում ընդունած կերակրից։ Այդպես էլ որևէ երկրի ընդհանուր տնտեսության մեջ. ինչքան ավելի մեծ է, ինչքան ավելի լիակատար է բույսերի և կենդանիների բազմազանությունը իրենց կենսաձևի տեսակետից, այնքան ավելի մեծ թվով անհատներ կկարողանան պահպանել իրենց գոյությունը։ Կենդանիների մի խումբ, որոնց կազմվածքը քիչ բազմազանություն ունի, դժվար թե դիմանա ավելի բազմազան կազմվածք ունեցող մի այլ խմբի մրցությանը։ Կարելի է կասկածել, օրինակ, կարող էին արդյոք ավստրալիական պարկավորները, որոնք ստորաբաժանվում են մեկը մյուսից քիչ չափով տարբերվող խմբերի և որոնք, ըստ Ուոտերհաուզի և այլ կենդանաբանների կարծիքի, համապատասխանում են մեր գիշատիչներին, որոճողներին և կրծողներին, կարող էին արդյոք այդ պարկավորները հաջողությամբ մրցել մեր լավ արտահայտված կարգերի հետ։ Ավստրալիական կաթնասուններին մենք գտնում ենք բաժանման այդ պրոցեսի վաղ և անկատար աստիճանի վրա։
ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱՀՈՐ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ[43]
Վերևում համառոտակի կերպով շարադրված կշռադատումների հիման վրա մենք կարող ենք հետևցնել, որ մի որևէ տեսակի փոփոխված հաջորդները այնքան ավելի հաջողություն կունենան, ինչքան ավելի բազմազան կլինեն իրենց կառուցվածքով, այդպիսով հնարավորություն կունենան տիրապետելու այլ էակների գրաված տեղերը։ Այժմ տեսնենք, թե հատկանիշների տարամիտման օգտակարության այդ սկզբունքը ինչպես կներգործի բնական ընտրության և մահաջնջման կապակցությամբ։
Կցված աղյուսակը (էջ 205) մեզ կօգնի պարզելու այդ բավական դժվարին հարցը։ Դիցուք՝ A-ից մինչև L տառերը ցույց կտան մի երկրում ապրող ընդարձակ սեռի տեսակներին, ենթադրվում է, որ այդ տեսակները միմյանց հետ հավասար չափով նմանություն չունեն, ինչպես որ բնության մեջ հաճախ է հանդիպում և մեր աղյուսակում արտահայտված է տառերի միջև եղած անհավասար տարածություններով։ Ես ասացի մի ընդարձակ սեռ նրա համար, որովհետև մենք տեսանք երկրորդ գլխում, որ միջին հաշվով փոփոխականությունը ավելի մեծ թվով տեսակներ է ընդգրկում մեծ սեռերում, քան փոքրներում, իսկ մեծ սեռերի փոփոխվող տեսակները հանդես են բերում մեծ թվով տարատեսակներ։ Մենք տեսանք նաև, որ սովորական և լայնորեն տարաբնակված տեսակներն ավելի փոփոխական են, քան հազվագյուտ և սահմանափակ տարածվածություն ունեցող տեսակները։ Թող A-ն լինի իր հայրենիքում մի ընդարձակ սեռի սովորական, լայն կերպով տարածված և փոփոխվող մի տեսակը։ A-ից ճյուղավորվող և իրարից հեռացող տարբեր երկարության կետագծերը պատկերում են նրա փոփոխվող հաջորդներին։ Ենթադրենք, թե փոփոխությունները շատ փոքր են, բայց խիստ բազմազան, նրանք առաջանում են ոչ թե միաժամանակ, այլ հաճախ երկար ժամանակամիջոցներից հետո և պահպանվում են ոչ միահավասար տևողությամբ։ Միայն այն փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես օգտակար են, պահպանվում են և ենթարկվում բնական ընտրության։ Այստեղ իր ներգործությունը կդրսևորի հատկանիշների տարամիտման օգտակարության սկզբունքը. այդ սկզբունքի շնորհիվ այն փոփոխությունները, որոնք ամենից շատ են տարբերվում միմյանցից, ամենից շատ հեռանում միմյանցից (պատկերված են արտաքին գծերով), կպահպանվեն և կկուտակվեն բնական ընտրությամբ։ Երբ կետագիծը հասնում է հորիզոնական գծերից մեկին, որտեղ հատման կետը նշված է թվանշան ունեցող փոքրատառով, այն ժամանակ ենթադրվում է, որ փոփոխականությունը հասել է այնպիսի չափի, որը բավական է, որպեսզի այդ ձևը համարվի ցայտուն կերպով արտահայտված այն տարատեսակներից մեկը, որպիսիք տեղ են գտնում սիստեմատիկայի վերաբերյալ աշխատություններում։
Հորիզոնական գծերի միջև եղած տարածությունները կարող են համապատասխանել հազար կամ ավելի ևս մեծ թվով սերունդների։ Ենթադրվում է, թե հազար սերնդից հետո A տեսակն առաջ է բերել երկու պարզորոշ կերպով նկատելի տարատեսակներ, այն է՝ a1 և m1։ Այդ երկու տարատեսակները առաջվա պես կենթարկվեն միևնույն պայմանների ներգործությանը, որոնք առաջացրել են նրանց ծնողների փոփոխությունները, իսկ փոփոխականության ձգտելը ինքնին ժառանգական է, հետևաբար, նրանք նույնպես կհակվեն հետագա փոփոխման և սովորաբար համարյա նույն ուղղությամբ, ինչպես որ նրանց ծնողներինն էր։ Բացի դրանից, քանի որ այդ տարատեսակները այնքան էլ խոր չեն փոփոխվել, ուստի նրանք կձգտեն ժառանգել այն առավելությունները, որոնց շնորհիվ նրանց սկզբնական ձևը (A) դարձել է ավելի բազմաթիվ, քան այդ նույն երկրի բնակիչների մեծամասնությունը։ նրանք պետք է ունենան նաև այն ավելի ընդհանուր առավելությունները, որոնց շնորհիվ այն սեռը, որին պատկանում է նրանց առաջացնող տեսակը, դարձել է այդ երկրում խոշոր սեռ։ Իսկ այս բոլոր հանգամանքները նպաստում են նոր տարատեսակների առաջացմանը։
Այնուհետև եթե այդ երկու տարատեսակները փոփոխական կլինեն, ապա նրանց փոփոխակներից նորից ամենից ավելի միմյանցից հեռացողները սովորաբար կպահպանվեն հաջորդ հազար սերունդների ընթացքում։ Այդ ժամանակաշրջանն անցնելուց հետո ենթադրվում է, որ a տարատեսակը, ինչպես երևում է աղյուսակից, առաջացրել է a տարատեսակը, որը տարամիտման սկզբունքի շնորհիվ A-ից ավելի շատ է տարբերվում, քան՝ a տարատեսակը։ Ենթադրվում է, որ m տարատեսակը այդ ժամանակամիջոցում առաջացրել է երկու տարատեսակ՝ m և s, որոնք տարբերվում են մեկը մյուսից և առավել ևս A նախահհրից։ Այդ պրոցեսը նման փուլերով կարող է անորոշ ժամանակով երկար շարունակվել, տարատեսակներից մի քանիսը հազար սերնդից հետո կառաջացնեն միայն մեկական, շարունակ ավելի ու ավելի շեղվող տարատեսակ, մյուսները կառաջացնեն երկուական կամ երեքական և, վերջապես երրորդները ոչինչ չեն առաջացնի։ Այսպիսով, տարատեսակները կամ A ընդհանուր նախածնողական ձևի փոփոխված հաջորդները իրենց թիվը կավելացնեն և կդառնան հատկանիշներով բազմազան։ Աղյուսակի վրա այդ պրոցեսը հասցրած է մինչև տասհազարերորդ սերունդը, իսկ սեղմ և պարզացրած ձևով՝ մինչև տասնչորս հազարերորդ սերունդը։
Սակայն ես պետք է վերապահում անեմ, որ ես չեմ կարծում, թե այդ պրոցեսը երբևէ այդպիսի կանոնավորությամբ է ընթացել, ինչպես ցույց է տրված աղյուսակի վրա, թեև նրա մեջ ընդունված են որոշ անկանոնություններ. ես չեմ կարծում նաև, թե այդ պրոցեսը անընդհատ է եղել. շատ ավելի հավանական է, որ յուրաքանչյուր ձև երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ և հետո նորից ենթարկվում է փոփոխության։ Ես չեմ կարծում նույնպես, թե իրարից շատ հեռացող տարատեսակներն անպայման միշտ պահպանվում էին, երբեմն միջին մի ձև կարող է ողջ մնալ երկար ժամանակ, չառաջացնելով, կամ կարող է պատահել, և առաջացնելով մի քանի փոփոխված հաջորդներ, որովհետև բնական ընտրությունը միշտ ներգործում է այլ էակների կողմից բոլորովին կամ մասամբ չգրավված տեղերի բնության հետ համապատասխան կերպով, իսկ դա կախված է անսահմանորեն բարդ հարաբերություններից։ Բայց, որպես ընդհանուր կանոն, որքան բազմազան է դառնում որևէ տեսակի հաջորդների կառուցվածքր, այնքան ավելի մեծ կլինի նրանց տիրապետած տեղերի թիվը բնության մեջ և այնքան ավելի կծավալվեն նրանց փոփոխված հաջորդները։
Մեր աղյուսակի վրա տոհմաբանական գծերը որոշակի տարածությունների վրա ընդհատվում են թվանշան ունեցող փոքրատառերով, որոնցով նշված են բավականաչափ ցայտուն տարբերությունների հասած հաջորդական ձևերը, որոնք կարող են ցուցակներում գրանցվել որպես տարատեսակներ։ Սակայն այդ րնդհատումներր երևակայական են. նրանց կարելի էր տեղավորել ժամանակամիջոցները ցույց տվող տարածությունների վրա ցանկացած տեղում, որոնք պետք է բավականաչափ երկար լինեն զգալի լափով փոփոխականություն և տարամիտում կուտակելու համար։
Քանի որ մեծ սեռի պատկանող սովորական և լայնորեն տարածված տեսակի բոլոր փոփոխված հաջորդները հակում կունենան պահպանելու այն առավելությունները, որոնք ապահովել են նրանց նախածնողական ձևի կենսական հաջողությունը, ուստի նրանք թվով կշատանան և իրենց հատկանիշներով կտարամիտվեն, որը ցույց է տրված աղյուսակի վրա մի քանի իրարից հեռացող ճյուղերով, որ դուրս են գալիս A-ից։ Հետագա և ավելի կատարելագործված տոհմաբանական ճյուղերի փոփոխված հետնորդները, շատ հավանական է, կգրավեն ավելի վաղ առաջացած և ավելի քիչ կատարելագործված ճյուղերի տեղերը, հետևաբար և կոչնչացնեն նրանց։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է նրանով, որ ստորին ճյուղերից մի քանիսը չեն հասնում ավելի բարձր հորիզոնական գծերին։ Որոշ դեպքերում, անկասկած, փոփոխականության պրոցեսը կսահմանափակվի միայն մի տոհմաբանական գծով, և փոփոխված հաջորդների թիվը չի աճի, թեև փոփոխության և հատկանիշների տարամիտման աստիճանը կմեծանա։ Այդպիսի դեպք կարելի էր արտահայտել աղյուսակի վրա, եթե ոչնչացնենք A-ից դուրս եկող բոլոր գծերը, բացի այն գծից, որը ձգվում է a-ից մինչև a-ը։ Ուրեմն՝ անգլիական արշավաձին և անգլիական պոյնտերը, ըստ երևույթին, իրենց նախածնողական ձևերից հատկանիշներով ավելի հեռացեք են, ոչ մեկ և ոչ մյուս դեպքում չառաջացնելով նոր ճյուղեր կամ ցեղեր։
Ենթադրենք, թե A տեսակը տասը հազար սերունդ տալուց հետո առաջացրել է երեք ձև՝ a, f և m, որոնք հատկանիշների տարամիտման հետևանքով հետագա սերունդներում դրսևորում են խոր, թեև, կարող է պատահել, անհավասար տարբերություններ ինչպես իրարից, այնպես էլ նախածնողական ձևից։ Եթե մենք ենթադրենք, որ երկու հորիզոնական գծերի միջև ընկած արանքում ձեռք բերված տարբերության աստիճանը չափազանց փոքր է, ապա այդ երեք ձևերը կարող են հանդես բերել միայն երեք պարզորոշ արտահայտված տարատեսակներ. բայց բավական է ընդունել, որ տարբերության այդ աստիճանները ավելի բազմաթիվ կամ ավելի խիստ կլինեն, որպեսզի այդ երեք ձևերը դառնային կասկածելի կամ նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տեսակներ։ Այդ ձևով աղյուսակն արտահայտում է այն աստիճանները, որոնցով տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները դառնում են տեսակային խոշոր տարբերություններ։ Շարունակվելով ,է՛լ ավելի մեծ թվով սերունդների ընթացքում (ինչպես աղյուսակի վրա ցույց է տրված սեղմ, պարզացրած ձևով), այդ պրոցեսը կտա ութ տեսակներ, որոնք նշանակված են a-ից մինչև m տառերով և բոլորն էլ առաջացել են A-ից։ Ես կարծում եմ, այս ճանապարհով բազմապատկվում է տեսակների թիվը և առաջանում են սեռերը։
Տեսակներով հարուստ սեռի մեջ, ամենայն հավանականությամբ, կփոփոխվի ոչ թե մեկ տեսակ, այլ մի քանի տեսակներ։ Աղյուսակի վրա ընդունված է, որ մյուս տեսակը (I) ևս փոփոխվելով նույնպիսի հաջորդական աստիճաններով, տասը հազար սերունդներից հետո առաջ է բերել կամ երկու լավ արտահայտված տարատեսակներ (w և z), կամ երկու տեսակներ, նայած այն բանին, թե տարբերության ինչպիսի աստիճան կներկայացնի հորիզոնական գծերի միջև ընկած տարածությունը։ Այնուհետև կարելի է ենթադրել, որ տասնչորս հազար սերունդ անցնելուց հետո առաջանում են վեց նոր տեսակներ, որոնք նշանակված են n-ից մինչև z տառերով։ Յուրաքանչյուր սեռում այն տեսակները, որոնք արդեն ամենից շատ են տարբերվում միմյանցից, սովորաբար կհակվեն առաջացնելու ամենամեծ թվով փոփոխված հաջորդներ, որովհետև վերջիններս ավելի շատ շանսեր կունենան տիրանալու բնության տնտեսության մեջ նոր և ամենաբազմազան վայրերի։ Այդ կշռադատության հիման վրա էլ ես ընտրել եմ ծայրամասային A տեսակը և գրեթե ծայրամասային I տեսակը որպես ամենից ավելի փոփոխված ձևերի ներկայացուցիչներ, որոնք սկիզբ են տվել նոր տարատեսակների և տեսակների։ Մեր նախասկզբնական սեռի մնացած ինը տեսակները (որ նշանակված են մեծատառերով) կարող են չափազանց երկար, բայց անհավասար ժամանակաշրջաններում իրենց հաջորդներին փոխանցել գրեթե անփոփոխ հատկանիշներ, դա աղյուսակի վրա արտահայտված է անհավասար երկարությամբ վերընթաց կետագծերով։
Սակայն փոփոխության այդ պրոցեսի ընթացքում շատ էական դեր կխաղա նաև մեր սահմանած սկզբունքներից մյուսը՝ մահաջնջման սկզբունքը։ Քանի որ ամեն մի երկրում, որը ծայր աստիճան լցված է բնակիչներով, բնական ընտրությունը ներգործում է միայն շնորհիվ ինչ-որ հատկությունների, որոնք ընտրյալ ձևերին գոյության կռվում տալիս են առավելություններ մնացածների հանդեպ, ապա փոփոխության յուրաքանչյուր ստադիայում կատարելագործված հաջորդների մեջ կարտահայտվի իրենց նախնիներին և առաջին նախահորը փոխարինելու և ոչնչացնելու ձգտումը, որովհետև չպետք է մոռանալ, որ մրցությունն ամենից ավելի կատաղի կլինի այն ձևերի միջև, որոնք կառուցվածքով, կերտվածքով և կենսակերպով ամենից ավելի մոտ են միմյանց։ Դրա հետևանքով բոլոր միջանկյալ այն ձևերը, որոնք գտնվում են սկզբնական և ավելի հետագա ձևերի միջև, կամ այդ միևնույնն է թե, նույն տեսակի ավելի նվազ կատարելագործված և ավելի կատարելագործված ձևերի միջև, ինչպես նաև նախածնողական տեսակային ձևը, կդրսևորեն մահաջնջվելու ձգտում։ Հավանորեն այդ նույնը կդրսևորվի նաև կողմնակի շատ գծերի մեջ, որոնց կհաղթվեն հետագա և ավելի կատարելագործված գծերի կողմից։ Սակայն եթե որևէ տեսակի փոփոխված սերունդները կընկնեն բոլորովին մի նոր երկիր, կամ արագ կերպով կհարմարվեն բոլորովին նոր բնակավայրին, որտեղ հաջորդն ու նախահայրը չեն մրցակցի, այդ դեպքում երկուսն էլ կարող են պահպանվել։
Իսկ եթե մեր աղյուսակը պատկերում է փոփոխականությունն ավելի լայն չափերով, այդ դեպքում A տեսակը և նրա բոլոր վաղ առաջացած տարատեսակները մահաջնջված կլինեն և կփոխարինվեն ութ նոր տեսակներով (a-ից մինչև m), նույնպես էլ I տեսակը կփոխարինվի վեց նոր տեսակներով (n-ից մինչև z)։
Բայց մենք կարող ենք ավելի հեռու գնալ։ Մեր սեռի նախասկզբնական տեսակները, ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք, միմյանց հետ շատ տարբեր աստիճանի նմանություններ ունեն. այդ այդպես էլ իրոք լինում է բնության մեջ. A տեսակն ավելի մոտ է B, C և D տեսակներին, քան մյուսներին, իսկ I տեսակն ավելի մոտ է G, H, K, L-ին, քան մյուս տեսակներին։ Մենք ենթադրել ենք նաև, որ այդ երկու՝ A և I տեսակները պատկանում են շատ սովորական և լայնորեն տարածված տեսակների թվին, այնպես որ սկզբից նրանք պետք է ունենային նույն սեռի մյուս տեսակների հանդեպ որևէ էական առավելություններ։ Նրանց տասնչորս փոփոխված հաջորդները տասնևչորս հազար սերունդների ընթացքում հավանորեն ժառանգել են այդ առավելությունների մի մասը, նրանք զարգացման յուրաքանչյուր ստադիայում էլ փոփոխվել են ու կատարելագործվել նաև զանազան ուղղություններով, այնպես որ կարողացել են հարմարվել տվյալ երկրի բնության տնտեսության մեջ շատ վայրերի։ Հետևապես, շատ հավանական է, որ նրանք տեղ են գրավել և, այսպիսով, ոչնչացրել են ոչ միայն իրենց A և I նախահայրերին, այլ նաև նախասկզբնական տեսակներից մի քանիսին, որոնք ամենից ավելի մոտ են եղել այղ նախահայր ձևերին։ Այսպիսով, շատ քիչ թվով տեսակներ կպահպանվեն մինչև տասնչորս հազարերորդ սերունդը։ Մենք կարող ենք ենթադրել, որ միայն մի (F) կամ երկու (F և E) տեսակները, որ ամենից քիչ մոտիկ են մնացած ինը սկզբնական տեսակներին, հաջորդներ կունենան քննարկվող պրոցեսի այդ վերջին ստադիայում։
Սկզբնական տասնմեկ տեսակներից առաջացած նոր տեսակների թիվը մեր աղյուսակի վրա կլինի տասնևհինգ։ Շնորհիվ տարամիտման, որը միշտ ընտրության հետևանքն է, a և z տեսակների միջև սահմանային տարբերությունը զգալիորեն կգերազանցի սկզբնական տասնևմեկ տեսակներից ամենածայրի տեսակների միջև եղած տարբերությանը։ Բացի դրանից, նոր տեսակների միջև փոխադարձ կապը բոլորովին այլ կլինի։ A-ի ութ հաջորդներից երեքը, որ նշված են a, g և p տառերով, միմյանց հետ շատ մոտիկ ազգակցության մեջ կլինեն, որովհետև ներկայացնում են ոչ շատ վաղուց a-ից առաջացած ճյուղեր, b և f-ը, որ ավելի վաղ շրջանում են բաժանվել a-ից, որոշ չափով կտարբերվեն առաջին երեք տեսակներից, և վերջապես o, e և m-ը մոտ ազգակցության մեջ կլինեն միմյանց հետ, բայց քանի որ նրանք մնացածներից հեռացել են փոփոխության պրոցեսի հենց սկզբում, ուստի խորապես կտարբերվեն մնացած հինգ տեսակներից և կկազմեն ենթասեռ կամ ինքնուրույն սեռ։
I-ի վեց հաջորդները կազմում են երկու ենթասեռ կամ երկու առանձին սեռ։ Բայց քանի որ I սկզբնական տեսակը լայն կերպով տարբերվում էր A-ից՝ գտնվելով նրանից սկզբնական սեռի հակադիր ծայրում, ուստի և I տեսակի վեց հաջորդները միայն ժառանգականության շնորհիվ խիստ կտարբերվեն A տեսակի ութ հաջորդներից. բացի դրանից, մենք ենթադրել ենք, որ այդ խմբերը շարունակել են հեռանալ դեպի հակառակ կողմեր։ Միջանկյալ տեսակները (և դա առանձնապես կարևոր նկատառում է), որոնք շաղկապում էին նախասկզբնական տեսակներին (A և I իրար հետ), բոլորը, բացառությամբ F-ի, մահաջնջվել են, չթողնելով հաջորդներ։ Այդ պատճառով էլ I-ից առաջացած վեց և A-ից առաջացած ութ նոր տեսակները պետք է դասել երկու շատ տարբեր սեռերի կամ նույնիսկ առանձին ենթաընտանիքների շարքը։
Այսպիսով, իմ կարծիքով, մի սեռի երկու կամ ավելի տեսակներից փոփոխությամբ ուղեկցվող ազգակցական հաջորդման միջոցով կարող են առաջանալ երկու կամ էլ ավելի մեծ թվով սեռեր։ Իսկ այդ երկու կամ ավելի սկզբնական տեսակները, կարելի է ենթադրել, ծագել են մի տեսակից, որը պատկանել է մի ավելի հնագույն սեռի։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է գլխատառերի տակի գծերով, որոնք կազմում են վարընթաց ուղղությամբ մի կետում միացող ճյուղերի փնջեր. այդ կետը ներկայացնում է այն տեսակը, որ եղել է նոր ենթասեռերի և սեռերի ենթադրելի նախահայրը։
Արժե մի րոպե ուշադրություն սևեռել F14 նոր տեսակի հատկության վրա, որի վերաբերմամբ մենք ենթադրել ենք, որ նա հատկանիշների զգալի տարամիտում չի ցուցաբերել, բայց պահպանել է F-ի ձևը առանց փոփոխության կամ թեթևակի փոփոխված։ Այդ դեպքում նրա ազգակցական կապը մնացած տասնչորս տեսակների հետ կկրի շատ հետաքրքրական և ինչ որ զարտուղի բնույթ։ Ծագում առնելով մի ձևից, որը միջանկյալ է A-ի և I-ի միջև, որոնք ենթադրվում են մահաջնջված ու մեզ անհայտ, նշված ձևը երևան կհանի այնպիսի հատկանիշներ, որոնք որոշ չափով միջանկյալ են այդ երկու տեսակներից առաջացած երկու խմբերի միջև։ Բայց քանի որ այդ երկու խմբերը շարունակել են իրենց հատկանիշներով հեռանալ ու շեղվել իրենց նախածնողական ձևերից, ուստի նոր տեսակը (F-ը) կհանդիսանա անմիջականորեն, միջանկյալ ձև ոչ թե գոյություն ունեցող տեսակների միջև, այլ ավելի շուտ երկու խմբերի տիպերի միջև. յուրաքանչյուր բնախույզ, անկասկած, կհիշի այդպիսի դեպքեր։
Մեր աղյուսակում յուրաքանչյուր հորիզոնական գիծ պայմանականորեն համապատասխանել է հազար սերնդի, բայց նրանցից ամեն մեկը կարող է համապատասխանել միլիոն և ավելի սերունդների, նա կարող է նաև պատկերել երկրի կեղևի հաջորդական շերտավորումների կտրվածքը, որն իր մեջ պարունակում է մահաջնջված օրգանիզմների մնացորդները։ Երկրաբանության նվիրված գլխում մենք կվերադառնանք այդ խնդրին և, ես կարծում եմ, կհամոզվենք, որ այդ աղյուսակը զգալի չափով լուսաբանում է մահաջնջված ձևերի հետ ազգակցությունը, որոնք, թեև սովորաբար կարող են դասվել այժմյան սեռերի, ընտանիքների և կարգերի մեջ, այնուամենայնիվ հաճախ ներկայացնում են ինչ֊որ մի միջին բան այժմյան խմբերի միջև։ Եվ մենք հեշտությամբ կարոդ ենք հասկանալ այդ փաստը, որովհետև մահաջնջված տեսակներն ապրել են հեռավոր դարաշրջաններում, երբ մեր ծննդաբանության ճյուղերը դեռևս չէին կարողացել այնպես հեռանալ, ինչպես այժմ։
Ես հիմք չեմ տեսնում, որ օրգանական ձևերի փոփոխության այստեղ նկարագրված պրոցեսը սահմանափակվի միմիայն սեռերի առաջացմամբ։ Եթե մենք ենթադրենք, որ մեր աղյուսակի վրա միմյանցից հեռացող կետագծերի յուրաքանչյուր խումբը ներկայացնում է շատ զգալի փոփոխություն, այդ դեպքում a-ից մինչև p-ը, ինչպես նաև b-ից մինչև f-ը և o-ից մինչև m տառերով նշանակված ձևերը կհամապատասխանեն երեք միմյանցից խիստ տարբերվող սեռերի։ Մենք կստանանք նաև երկու տարբեր սեռեր, որոնք ծագում են առել I-ից և խիստ տարբերվում են A-ի հաջորդներից։ Այդ երկու սեռախմբերը կներկայացնեն արդեն երկու տարբեր ընտանիքներ կամ կարգեր, նայած այն բանին, թև ինչպիսին կլինի աղյուսակում փոփոխականության և տարամիտման մեր ընդունած աստիճանը։ Իսկ այդ երկու ընտանիքը կամ կարգը առաջացել են նախասկզբնական սեռի երկու տեսակներից, որոնք իրենց հերթին հանդիսանում են ավելի ևս հին և մեզ անհայտ մի ձևի հետնորդները։
Մենք տեսանք, որ յուրաքանչյուր երկրում խոշոր սեռերի պատկանող տեսակներն ամենից ավելի հաճախ են տալիս տարատեսակներ կամ սկզբնավորվող տեսակներ։ Այդ էլ պետք էր սպասել, քանի որ բնական ընտրությունը ներգործում է այն հանգամանքի շնորհիվ, որ գոյության կռվում որևէ ձև մյուսների հանդեպ գերազանցություն է ունենում, ուստի և նա կպաշտպանի նրանց, որոնք արդեն օժտված են այդ առավելություններով, իսկ որևէ խմբի լայնատարածությունը ապացուցում է, որ նրա տեսակները ժառանգել են ընդհանուր նախահորից նրանց բոլորի համար որևէ առավելություն։ Այսպիսով, նոր փոփոխված հաջորդների առաջացման մեջ մրցությունը տեղի կունենա միայն մեծ խմբերի միջև, որոնք բոլորը ձգտում են ավելացնել իրենց թիվը։ Մի մեծ խումբ դանդաղորեն կհաղթահարի մյուսին, կրճատելով նրա թիվը և դրանով կնվազեցնի նրա փոփոխության և կատարելագործության հետագա շանսերը։ Միևնույն մեծ խմբի սահմաններում ավելի ուշ առաջացած և ավելի կատարելագործված ենթախմբերը, ճյուղավորվելով և բնության տնտեսության մեջ գրավելով նոր տեղեր, կփոխարինեն ու կոչնչացնեն ավելի հին և ավելի քիչ կատարյալ ենթախմբերին։ Փոքրիկ և մասնատված խմբերն ու ենթախմբերը, վերջապես, բոլորովին կանհետանան։ Ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք կանխատեսել, որ օրգանական էակների այն խմբերը, որ այժմ լայնատարած են ու տիրապետող և միևնույն ժամանակ ամենից ավելի քիչ ցրված են, այսինքն ամենից ավելի քիչ են տուժել մահաջնջումից, դեռ երկար կմեծանան։ Բայց թե ո՞ր խմբերը վերջնականապես կհաղթեն, ոչ ոք չի կարող նախագուշակել, որովհետև մենք գիտենք, որ շատ խմբեր, որոնք առաջ շատ բազմաթիվ և զարգացած են եղել, այժմ արդեն մահաջնջվել են։ Ավելի ևս հեռավոր ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք նախագուշակել, որ մեծ խմբերի անընդհատ և համառ ծավալման շնորհիվ բազմաթիվ մանր խմբեր վերջնականապես կոչնչանան և իրենցից հետո չեն թողնի փոփոխված հաջորդներ, որի հետևանքով որևէ ժամանակաշրջանում ապրող տեսակներից միայն շատ քչերը հեռավոր ապագայում կպահպանեն իրենց սերունդները։ Ես պետք է այս հարցին վերադառնամ դասակարգության նվիրված գլխում, բայց և այնպես ես կավելացնեմ, քանի որ այդ տեսակետի համաձայն հնագույն տեսակների շատ չնչին քանակն է իրենից հետո հաջորդներ թողել մինչև այժմ և քանի որ մի տեսակի բոլոր հաջորդները առաջացնում են մի դաս, ապա և հասկանալի է, թե ինչու դասերի թիվն այնքան սահմանափակ է կենդանական կամ բուսական թագավորության յուրաքանչյուր մեծ բաժնում։ Թեև հնագույն տեսակներից շատ քչերն են իրենցից հետո թողել փոփոխված հաջորդներ, այնուամենայնիվ հեռավոր անցյալի երկրաբանական դարաշրջաններում երկիրը կարող էր համարյա նույնքան խիտ բնակված լինել բազմաթիվ սեռերի, ընտանիքների, կար֊ գերի և դասերի տեսակներով, ինչքան որ այժմ։
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ է ՀԱՍՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ
Բնական ընտրությունը ներգործում է բացառապես միայն այն փոփոխությունների պահպանման և կուտակման միջոցով, որոնք նպաստավոր են օրգանիզմի համար օրգանական և անօրգանական այն պայմաններում, որոնց նա ենթարկվում է իր կյանքի բոլոր շրջաններում։ Վերջնական հետևանքը արտահայտվում է նրանով, որ յուրաքանչյուր էակ ձգտում է ավելի ու ավելի կատարելագործվել իրեն շրջապատող պայմանների նկատմամբ։ Այդ կատարելագործության անխուսափելի հետևանքը լինում է ամենամեծ թվով կենդանի էակների կազմվածքի աստիճանական զարգացումը ամբողջ աշխարհում։ Բայց այստեղ մենք մտնում ենք մի շատ խճճված հարցի բնագավառ, որովհետև մինչև այժմ բնախույզները չեն առաջարկել բոլորին բավարարող մի սահմանում, թե ինչ պետք է հասկանալ այդ ավելի բարձր կազմվածք հասկացողության տակ։ Ողնաշարավորների նկատմամբ մտավոր ընդունակությունների զարգացումը և մարդու կազմվածքին մոտ լինելու աստիճանը գլխավոր դեր են խաղում։ Կարելի էր կարծել, որ այն փոփոխությունների չափերը, որոնց ենթարկվում են զանազան մարմնամասերը և օրգանները սաղմնային վիճակից միանգամայն հասուն վիճակի անցնելու ժամանակ, կարող էին չափանիշ ծառայել համեմատելու համար, բայց հայտնի են դեպքեր, ինչպես մի քանի մակաբույծ խեցեմորթների մոտ, երբ կազմվածքի մի մասը զարգացման հետ դառնում է ավելի պակաս կատարյալ, այնպես որ միանգամայն զարգացած կենդանին չի կարող անվանվել ավելի բարձր կազմակերպված, քան նրա թրթուրը։ Ֆոն-Բերի առաջարկած չափանիշն ըստ երևույթին ամենից ավելի կիրառելի է և ամենալավն է թվում, այն է՝ օրգանիզմի մասերի դիֆերենցման աստիճանը (ես կավելացնեի՝ հասուն վիճակում) և նրանց մասնագիտացումը զանազան գործունեության վերաբերմամբ, կամ, ինչպես կարտահայտվեր Միլն Էդվարդսը, աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանման լրիվության աստիճանը։ Բայց մենք կհամոզվենք, թե ինչքան մութն է այդ խնդիրը, եթե դառնանք ձկներին, որոնց մոտ բնախույզներից ոմանք բարձրակարգ են համարում նրանց, որոնք շնաձկների նման ավելի մոտենում են երկկենցաղներին, մինչդեռ այլ բնախույզներ բարձրակարգ են համարում սովորական ոսկրոտ ձկներին, որովհետև նրանց մեջ ամենից ավելի պարզորոշ կերպով է արտահայտված ձկան տիպը և նրանք ամենից ավելի են տարբերվում ողնաշարավոր կենդանիների մյուս դասերից։ Էլ ավելի ակներև է դառնում այդ հարցի խճճվածությունը, եթե մենք դառնանք բույսերին, որոնց վերաբերմամբ մտավոր ընդունակությունների չափանիշը կիրառելի չէ, այստեղ մենք կհանդիպենք բուսաբանների, որոնք բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց բոլոր օրգանները, ինչպես, օրինակ, բաժակաթերթերը, պսակաթերթերը, առէջքները և վարսանդները լիովին զարգացած են ամեն մի ծաղկի մեջ, մինչդեռ այլ բուսաբաններ, և ամենայն հավանականությամբ ավելի մեծ հիմք ունենալով, բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց զանազան օրգանները ամենից ավելի են փոփոխված, իսկ նրանց թիվը կրճատված է։
Եթե բարձր կազմվածքի չափանիշ մենք ընդունում ենք չափահաս օրգանիզմի զանազան օրգանների դիֆերենցման և մասնագիտացման աստիճանը (այստեղ ներառելով նաև ուղեղի զարգացման աստիճանը, որը որոշում է մտավոր ընդունակությունները), ապա բնական ընտրության ներգործությունն այդ ուղղությամբ ակնհայտ կլինի. բոլոր ֆիզիոլոգներն ընդունում են, որ օրգանների մասնագիտացումը օգտակար է դրանցով օժտված էակին, որովհետև այդ դեպքում նրանք ավելի լավ են կատարում իրենց դերը, այստեղից էլ պարզ է, որ մասնագիտացման հանգող փոփոխությունների կուտակումը մտնում է բնական ընտրության ներգործության շրջանի մեջ։ Մյուս կողմից՝ նկատի առնելով երկրաչափական պրոգրեսիայով բազմացումը և բոլոր օրգանական էակների ձգտումը գրավելու բնության տնտեսության մեջ ամեն մի ազատ կամ անբավարար կերպով գրավված տեղ, մենք հեշտությամբ կըմբռնենք, որ բնական ընտրությունը կարող է օրգանիզմները աստիճանաբար հարմարեցնել նաև այնպիսի դրույթների, երբ որոշ օրգաններ ավելորդ կամ անօգուտ կլինեն, և այդպիսի դեպքում նրա ներգործությունը կդրսևորվի հետադարձ շարժումով դեպի կազմվածքի ստորին աստիճանները։ Արդյո՞ք կազմվածքն ամբողջությամբ վերցրած շարժվել է առաջ՝ սկսած ամենահեռավոր երկրաբանական դարաշրջաններից մինչև օրս, ավելի հարմար կլինի քննարկել օրգանիզմների երկրաբանական հաջորդականությանը նվիրված գլխում։
Բայց կարող են առարկել, թե՝ եթե բոլոր օրգանական էակները դրսևորել են կազմվածքի ավելի բարձր աստիճանների բարձրանալու ձգտում, ապա ինչպե՞ս բացատրել, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի ստորակարգ ձևերի այդպիսի բազմություն, և ինչպե՞ս է, որ միևնույն դասի սահմաններում կարելի է հանդիպել ձևերի, որոնք անհամեմատ ավելի բարձր զարգացման են հասել, քան մյուսները։ Ինչո՞ւ ավելի բարձր կազմվածքով ձևերը ամենուրեք դուրս չեն մղել և չեն ոչնչացրել ստորակարգ ձևերին։ Լամարկը համոզված լինելով, որ բոլոր օրգանիզմներին հատուկ է կատարելագործման անշեղ ձգտումը, այնքան խիստ ապշել է այդ դժվարությունից, որ եկել է այն ենթադրության, թե ինքնածնության միջոցով շարունակ ծնվում են նոր և ամենապարզ ձևեր։ Ինչ էլ որ հայտնագործելու լինի ապագայի գիտությունը, սակայն մինչև այժմ նա չի հաստատել այդ ենթադրությունը։ Մեր տեսության տեսակետից ստորակարգ օրգանիզմների անընդհատ գոյությունը ոչ մի դժվարություն չի ներկայացնում, որովհետև բնական ընտրությունը, կամ ամենահարմարվածի գերապրումը, չի ենթադրում անպայման առաջադիմական զարգացում՝ նա միայն առավելություն է տալիս այն փոփոխություններին, որոնք բարենպաստ են նրանցով օժտված էակին նրա բարդ կենսապայմաններում։ Բայց հարց է առաջանում, ի՞նչ օգուտ, որքան մենք ի վիճակի ենք այդ մասին դատել, կկարողանային քաղել ավելի բարձր կազմվածքից ինֆուզորիան, ճիճուն կամ նույնիսկ անձրևորդը։ Իսկ եթե դրանից ոչ մի օգուտ չկա, այդ դեպքում բնական ընտրությունը կամ բոլորովին չի կատարելագործի այդ ձևերը, կամ կկատարելագործի նրանց շատ թույլ չափով, այնպես որ նրանք կպահպանվեն անվերջ ժամանակներ իրենց այժմյան կազմվածքի ցածր աստիճանի վրա։ Երկրաբանությունն էլ վկայում է, որ ամենապարզ ձևերից մի քանիսը, ինֆուզորիան և արմատոտանիները, հսկայական ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են այնպես, ինչպես մենք նրանց գիտենք այժմ։ Բայց ենթադրել, թե գոյություն ունեցող ստորակարգ ձևերի մեծամասնությունը ամենևին առաջ չի շարժվել սկսած օրգանական կյանքի հենց արշալույսից, կլիներ չափազանց անշրջահայաց, որովհետև ամեն մի բնախույզ, որ հետազոտել է այդ այսպես կոչված ստորակարգ օրգանիզմներից որևէ մեկին, պետք է զարմացած լինի նրանց իսկապես զարմանալի ու հիանալի կազմվածքով։
Գրեթե նույն դիտողությունները կիրառելի են նաև միևնույն մեծ խմբի սահմաններում եղած կազմվածքի զանազան աստիճանների համեմատության վերաբերմամբ, օրինակ, երբ ողնաշարավորների մեջ մենք հանդիպում ենք միաժամանակ կաթնասուններին և ձկներին, երբ կաթնասունների մեջ հանդիպում ենք մարդուն և բադակտուցին, ձկների մեջ՝ շնաձկանը և նշտարաձկանը (Amphioxus). վերջինս իր կազմվածքի պարզությամբ մոտենում է արդեն անողնաշարավորներին։ Բայց հազիվ թե կան փոխադարձ մրցման դեպքեր կաթնասունների և ձկների միջև, կաթնասունների ամբողջ դասի կամ նրա մի քանի ներկայացուցիչների կողմից կազմվածքի ամենաբարձր սահմանին հասնելը չէր ստիպի նրանց գրավելու ձկների տեղը։ Ֆիզիոլոգները ենթադրում են, որ ուղեղի բարձրագույն գործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի նա ողողվի տաք արյունով, և դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է օդային շնչառություն, ուրեմն ջրում ապրող տաքարյուն կաթնասունները ստիպված են շնչելու համար շարունակ ջրից դուրս ցցվել, որը վնաս է իրենց։ Ձկների վերաբերմամբ կարելի է ասել, որ շնաձուկը չէր ձգտի փոխարինել նշտարաձկանը, որովհետև վերջինս, ինչպես ինձ հայտնում է Ֆրից Մյուլլերը, Բրազիլիայի անպտուղ ավազուտ ափերում ունի միայն մի ուղեկից և մրցակից՝ մի ինչ որ անոմալ օղակավոր որդ։ Կաթնասունների երեք ամենապարզ կարգերը՝ պարկավորները, թերատամնավորները և կրծողները, ապրում են Հարավային Ամերիկայում բազմաթիվ կապիկների հետ միասին և, ամենայն հավանականությամբ, քիչ են շփվում իրար հետ։ Թեև էակների կազմվածքը ամբողջությամբ վերցրած ամբողջ աշխարհում առաջ է շարժվել և շարունակում է առաջ շարժվել, այնուամենայնիվ օրգանական սանդուղքը միշտ կներկայացնի կատարելագործության տարբեր աստիճաններ, որովհետև ամբողջ դասերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների բարձր զարգացումը իր հետ չի բերում այն խմբերի անխուսափելի կերպով մահաջնջում, որոնց հետ նրանք անմիջականորեն չեն մրցում։ Որոշ դեպքերում, ինչպես կտեսնենք հետագայում, ցածր կազմվածքով ձևերը, ըստ երևույթին, պահպանվել են մինչև այժմ այն հանգամանքի շնորհիվ, որ նրանք ապրել են բոլորովին բացառիկ և մեկուսացած բնակավայրերում, որտեղ ենթարկվել են ավելի քիչ անողոք մրցության և որտեղ նրանց փոքրաթիվ լինելը թուլացրել է բարենպաստ փոփոխությունների առաջացման հավանականությունները։
Ի վերջո ես կարծում եմ, որ ցածր կազմվածք ունեցող բազմաթիվ ձևերի գոյությունը ներկայումս բացատրվում է զանազան պատճառներով։ Որոշ դեպքերում կարող էին բոլորովին երևան չգալ բարենպաստ փոփոխություններ կամ անհատական շեղումներ, որոնց վրա կարողանար ներգործել բնական ընտրությունը և կուտակել նրանց։ Ամենայն հավանականությամբ կան նաև այնպիսի դեպքեր, երբ ժամանակ չի եղել հասնելու կատարելության հնարավոր բարձրագույն սահմանին։ Մի քանի հազվագյուտ դեպքերում երևան է եկել այն, որը կարելի է անվանել կազմվածքի հետադիմություն։ Բայց գլխավոր պատճառը այն փաստի մեջ է, որ շատ պարզ կենսապայմաններում բարձր կազմվածքը ոչ մի ծառայություն չէր մատուցի, թերևս նույնիսկ վատ ծառայություն մատուցեր, որովհետև իր քնքշության պատճառով ավելի ենթակա կլիներ վնասվելու և փչանալու։
Եթե մեր հայացքները դարձնենք դեպի կյանքի արշալույսը, երբ, կարելի է կարծել, բոլոր օրգանիզմները ունեցել են ամենապարզ կառուցվածքը, ապա հարց է առաջանում, ինչպե՞ս կարող էին արվել առաջին քայլերը մարմնամասերի կատարելագործման և դիֆերենցման ուղիով։ Հերբերտ Սպենսերը հավանորեն կպատասխաներ, որ հենց որ միաբջիջ օրգանիզմը աճման և բաժանման հետևանքով դառել է բազմաբջիջ կամ ամրացել է այն մակերևույթին, որի վրա նա գտնվում է, ապա իսկույն ևեթ իր ներգործությունն է ցուցաբերել Սպենսերի ձևակերպած օրենքը, որ «ամեն կարգի հոմոլոգ միավորները այնքան ավելի շատ են դիֆերենցվում, որքան ավելի բազմազան են դառնում նրանց առնչությունները իրենց վրա ներգործող ուժերի հետ»։ Բայց քանի որ մենք փաստեր չունենք, որոնցով կարողանայինք ղեկավարվել, ուստի այդ առթիվ մտահայեցողությունը համարյա ապարդյուն կլիներ։ Սակայն սխալ կլիներ ենթադրել, թե ո՛չ գոյության կռիվը, ո՛չ էլ նրանից բխող բնական ընտրությունը չէին կարող դրսևորվել մինչև շատ ձևերի երևան գալը. մեկուսացած վայրում ապրող միայնակ տեսակի մեջ եղած փոփոխությունները կարող էին օգտակար լինել և այդպիսով կարող էր փոփոխվել անհատների ամբողջ բազմությունը կամ կարող էին առաջանալ երկու տարբեր ձևեր։
Բայց, ինչպես ես արդեն նկատել եմ իմ ներածության վերջում, ոչ ոք չպետք է զարմանա, որ տեսակների ծագման հարցում շատ բան դեռ մնում է չպարզաբանված,— բավական է միայն, որ ի նկատի առնենք մեր տգիտության խորությունը այս աշխարհի այժմյան, առավել ևս անցյալում ապրողների փոխհարաբերությունների վերաբերմամբ։
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ[44]
Միստր Հ. Կ. Ուոտսոնը կարծում է, որ ես չափազանցրել եմ հատկանիշների տարամիտման սկզբունքի նշանակությունը (որն այնուամենայնիվ, ըստ երևույթին, նա ընդունում է), և մատնանշում է այն, որ հատկանիշների մերձեցումը կամ մոտեցումը նույնպես որոշ դեր է խաղացել։ Եթե տարբեր, թեպետ և մերձավոր, սեռերի պատկանող երկու տեսակներից ամեն մեկն իր հերթին առաջացրել է բազմաթիվ նոր, միմյանցից հեռացող ձևեր, ապա կարելի է ընդունել, որ այդ ձևերից մի քանիսը կարող էին այնքան մոտենալ մեկը մյուսին, որ հարկավոր կլիներ նրանց մտցնել մի ընդհանուր սեռի մեջ. այնպես որ երկու տարբեր սեռերի հաջորդները կմիաձուլվեին ու կկազմեին մի սեռ։ Սակայն չափազանց անմտածված կլիներ, եթե մենք ուզենայինք միմյանց շատ հեռու կանգնած ձևերի փոփոխված հաջորդների մեջ կառուցվածքի ընդհանուր և մոտ նմանությունը վերագրել մերձեցմանը։ Բյուրեղի ձևը որոշվում է բացառապես մոլեկուլային ուժերի խաղով, և դրա համար զարմանալի չէ, եթե տարբեր նյութեր երբեմն ընդունում են նման ձևեր։ Օրգանական էակների վերաբերմամբ մենք չպետք է աչքաթող անենք, որ յուրաքանչյուրի ձևը կախված է ամենաբարդ հարաբերակցությունների անսահման ամբողջությունից, այն փոփոխությունների առաջացումից, որոնց պատճառներն այնքան բարդ են, որ նրանց հետամուտ լինելը նույնիսկ անհնարին է, այն փոփոխությունների բնույթից, որոնք պահպանվել են կամ ընտրվել են, իսկ դրանք բնորոշվում են շրջապատող ֆիզիկական պայմաններով և առավել ևս այն օրգանիզմներով, որոնց հետ նրանք ստիպված էին մրցման մեջ մտնելու և, վերջապես, նախնիքների անսահման շարքում ձեռք բերված ժառանգականությունից (հենց իր բնույթով անհաստատ էլեմենտից), որոնց ձևերն իրենց հերթին որոշվել են նույնպիսի բարդ պայմաններով։ Բոլորովին անհավատալի է այն ենթադրությունը, որ նախապես խիստ կերպով միմյանցից տարբերվող երկու օրգանիզմների հաջորդները կարող են իրար այն աստիճան մոտենալ, որի հետևանքով նրանց կազմվածքները գրեթե լիակատար նմանության հասնեին։ Եթե որևէ նման բան պատահեր, ապա մենք այդ միևնույն ձևին կհանդիպեինք իրարից շատ հեռու գտնվող երկրաբանական ֆորմացիաներում՝ անկախ գենետիկական կապից։ Բայց երկրաբանությունը այդպիսի ենթադրության դեմ է վկայում։
Միստր Ուոտսոնը նաև առարկել է, որ բնական ընտրության տևական ներգործությունը հատկանիշների տարամիտման սկզբունքի հետ միասին պետք է առաջ բերեին տեսակային ձևերի թվի անսահմանափակ ավելացում։ Քանի դեռ խոսքը վերաբերում է միմիայն անօրգանական պայմաններից ունեցած կախմանը, ապա հավանական է թվում, որ տեսակների մի որոշ բավարար քանակություն շուտով հարմարված կլինի բոլոր իրարից խիստ տարբերվող ջերմության, խոնավության և այլ պայմաններին, բայց ես միանգամայն ընդունում եմ, որ օրգանիզմների միջև փոխհարաբերություններն ավելի կարևոր դեր են կատարում, իսկ քանի որ տեսակների թիվը յուրաքանչյուր երկրում ժամանակի ընթացքում ավելանում է, ապա և կյանքի օրգանական պայմանները պետք է ավելի և ավելի բարդանան։ Ուրեմն, առաջին հայացքից ակներև է թվում, թե կառուցվածքի մեջ օգտակար զանազանակերպության ձգտելու համար սահման չկա, հետևաբար և սահման չունի այն տեսակների թիվը, որոնք կարող են առաջանալ։ Մենք չգիտենք նույնիսկ ձևերով ամենից ավելի հարուստ մարզերի մասին, թե արդյոք նրանք լիովին ծայր աստիճան հագեցած են տեսակներով, տեսակների զարմանալի քանակություն ունեցող Բարեհուսո հրվանդանի վրա և Ավստրալիայում եվրոպական շատ բույսեր կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել։ Բայց երկրաբանությունը մեզ ուսուցանում է, որ երրորդային դարաշրջանի սկզբից խեցիների տեսակների թիվը, իսկ նրա կեսից սկսած նաև կաթնասունների թիվը շատ քիչ է ավելացել կամ նույնիսկ բոլորովին չի ավելացել։ Իսկ ի՞նչն է սահման դնում տեսակների թվի անսահման ավելացմանը։ Կյանքերի այն քանակությունը (այդ ասելով ես չեմ հասկանում տեսակային ձևերի թիվը), որ կարող է պահպանվել մի որոշ տարածության վրա, պետք է սահման ունենա, որովհետև նա մեծ չափով կախված է ֆիզիկական պայմաններից, ուրեմն, եթե այդ տարածությունը բնակված է շատ բազմաքանակ տեսակներով, այդ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կամ գրեթե յուրաքանչյուրը կարող է ունենալ միայն աննշան թվով անհատներ, իսկ այդպիսի տեսակները կենթարկվեն ոչնչացման կլիմայական պայմանների կամ թշնամիների թվի պատահական տատանումների հետևանքով։ Այդպիսի դեպքերում ոչնչացման պրոցեսը պետք է շատ արագ ընթանա, մինչդեռ նոր տեսակների առաջացումը միշտ պետք է չափազանց դանդաղ կատարվի։ Պատկերացրեք մի ծայրահեղ դեպք, որ Անգլիայում լինեին նույնքան տեսակներ, որքան որ անհատներ կան, և առաջին դաժան ձմեռը կամ չոր ամառը կոչնչացներ հազարավոր ու հազարավոր տեսակներ։ Սակավանդամ տեսակները (իսկ նրանց թվի անսահման աճման դեպքում բոլոր տեսակները դառնում են սակավանդամ) բազմիցս պարզաբանված սկզբունքի հիման վրա մի որոշ ժամանակաշրջանում առաջացնում են քիչ օգտակար փոփոխություններ։ Ուրեմն, նոր տեսակների սկզբնավորման բուն պրոցեսը կարգելակվի։ Եթե որևէ տեսակ դառնում է շատ սակավանդամ, այդ դեպքում ազգակցության մոտ աստիճաններում կատարվող խաչաձևումը կօժանդակի նրա ոչնչացմանը„ մի քանի հեղինակներ հայտնել են այն կարծիքը, թե այդ պատճառով է բացատրվում զուբրի այլասերվելը Լիտվիայում, եղջերվինը՝ Շոտլանդիայում, արջինը՝ Նորվեգիայում և այլն։ Վերջապես, և դա, ես կարծում եմ, գլխավոր հանգամանքն է, որ տիրապետող տեսակը, որ իր բնակության մարզում արդեն հաղթել է շատ մրցակիցների, կձգտի ավելի ևս լայն կերպով տարածվելու և դուրս մղելու նաև այլ ձևեր։ Ալֆոնս դը Կանդոլը ցույց է տվել, որ լայն տարածված տեսակները սովորաբար ցուցաբերում են շատ լայն տարածվելու ձգտում. հետևաբար, նրանք կձգտեն փոխարինել և ոչնչացնել մի քանի տեսակներ մի քանի մարզերում և այսպիսով կարգելակեն տեսակային ձևերի անսահման ավելացումը երկրի վրա։ Հուկերը վերջերս ցույց է տվել, որ Ավստրալիայի հարավ-արևելյան անկյունում, որտեղ, ըստ երևույթին, երևացել են շատ եկվորներ աշխարհիս զանազան ծայրերից, ավստրալիական էնդեմիկ տեսակները զգալիորեն նվազել են թվով։ Ես հանձն չեմ առնի ասելու, թե այդ զանազան կշռադատումներին ինչ ուժ պետք է վերադրել, բայց այդ հանգամանքները միասին վերցրած պետք է սահմանափակին յուրաքանչյուր երկրում տեսակային ձևերի թիվն անսահման ավելացնելու ձգտումը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԼԽԻՑ
Եթե փոփոխվող կենսապայմաններում օրգանական էակները կարող են հասնել անհատական շեղումների իրենց կազմվածքի գրեթե ամեն մի մասում, իսկ այդ ժխտել անհնարին է. եթե երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու հետևանքով սկսվում է կյանքի համար մղվող մի դաժան կռիվ բոլոր հասակներում, տարվա բոլոր եղանակներին, իսկ այդ, իհարկե, անհնարին է վիճարկել. նմանապես եթե հիշենք օրգանիզմների անսահմանորեն բարդ հարաբերությունները ինչպես միմյանց հետ, այնպես էլ կենսապայմանների հետ և այղ հարաբերություններից ծագում առնող կառուցվածքի ներքին կերտվածքի և սովորությունների օգտակար առանձնահատկությունների անսահման բարդությունը,— եթե այդ բոլորը ուշադրության առնենք, ապա չափազանց անհավատալի կլինի, որ երբեք հանդես չեն եկել շեղումներ, որոնք օգտակար են դրանցով օժտված օրգանիզմներին, ճիշտ այնպես, ինչպես առաջացել են մարդու համար օգտակար շեղումները։ Բայց եթե երբևիցե երևան են գալիս որևէ օրգանիզմի համար օգտակար շեղումներ, այդ դեպքում դրանցով օժտված օրգանիզմները, իհարկե, ավելի շատ շանսեր կունենան պահպանվելու գոյության կռվում, իսկ ժառանգականության հզոր սկզբունքի շնորհիվ նրանք կձգտեն այդ շեղումները փոխանցել իրենց հաջորդներին։ Ամենահարմարվածների պահպանվելու կամ գերապրելու այդ սկզբունքը ես անվանել եմ բնական ընտրություն։ Դա տանում է յուրաքանչյուր էակի դեպի կատարելագործություն նրա կյանքի օրգանական և անօրգանական պայմանների վերաբերմամբ և, հետևաբար, մեծ մասամբ նաև դեպի այն, որը կարելի է համարել կազմվածքի ավելի բարձր աստիճանի վրա բարձրանալ։ Բայց և այնպես պարզ կազմվածք ունեցող ստորին ձևերը երկար ժամանակ կպահպանվեն, եթե միայն նրանք լավ հարմարված են իրենց պարզ կենսապայմաններին։
Բնական ընտրությունը հատկությունների ժառանգման սկզբունքի հիման վրա համապատասխան հասակում կարող է փոփոխել ձուն, սերմը կամ ոչ բոլորովին զարգացած օրգանիզմը ճիշտ այնպես, ինչպես և հասուն օրգանիզմը։ Շատ կենդանիների վերաբերմամբ սեռական ընտրությունը հավանորեն օժանդակել է սովորական ընտրությանը, ապահովելով ամենաուժեղ և ամենից լավ հարմարված արուներից բազմաթիվ հաջորդների առաջացումը։ Սեռական ընտրությունը զարգացնում է նաև հատկանիշներ, որոնք օգտակար են բացառապես միայն արուներին՝ մյուս արուների դեմ կռվի կամ մրցության ընթացքում, և այդ հատկանիշները, նայած թե ինչ ուղղությամբ է արտահայտվում ժառանգականությունը, պետք է փոխանցվեն երկու սեռերին կամ միայն մեկին։
Այն մասին, թե արդյոք իրոք բնական ընտրությունը նման ձևով ազդել է կյանքի բազմազան ձևերի վրա, հարմարեցնելով նրանց իրենց բնակավայրի և գոյության բազմապիսի պայմաններին, կարելի է դատել հաջորդ գլուխներում բերվող ապացույցների ընդհանուր բովանդակությունից և գումարից։ Բայց մենք արդեն տեսանք, որ բնական ընտրությունը իր հետ բերում է մահաջնջում, իսկ թե ինչպիսի հսկայական դեր է կատարել մահաջնջումը օրգանական աշխարհի պատմության մեջ, այդ մասին պարզորոշ կերպով վկայում է երկրաբանությունը։ Բնական ընտրությունը առաջ է բերում նաև հատկանիշների տարամիտում, որովհետև օրգանական էակները ինչքան ավելի շատ են տարբերվում կառուցվածքով, ներքին կերտվածքով և սովորություններով, այնքան նրանք ավելի մեծ թվով կարող են գոյություն ունենալ տվյալ տարածության վրա, որի ապացույցը մենք կարող ենք գտնել, ուշադրություն դարձնելով որևէ փոքրիկ հողակտորի օրգանական բնակչության վրա և օտար երկրում նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կազմի վրա։ Հետևապես, որևէ մի տեսակի հաջորդների փոփոխության պրոցեսի ընթացքում և իրենց թիվը ավելացնելու ձգտող բոլոր տեսակների միջև մղվող անընդհատ կռվում որքան ավելի բազմազան կլինեն այդ հաջորդները, այնքան նրանք ավելի հաջողության շանսեր կունենան գոյության կռվում։ Այսպիսով, միևնույն տեսակի տարատեսակները զանազանող փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ ու հասնել տեսակային և նույնիսկ սեռային տարբերությունների աստիճանի։
Մենք համոզվեցինք, որ տվյալ դասի մեծ սեռերին պատկանող սովորական, լայնորեն տարածված և հեռու վայրերում տարաբնակված տեսակները ավելի շատ են փոփոխվում. նրանք կձգտեն իրենց փոխոխված հետնորդներին հաղորդել այն գերազանցությունը, որը նրանց դարձնում է տիրապետող իրենց երկրում։ Բնական ընտրությունը, ինչպես հենց նոր նկատեցինք, առաջ է բերում տարամիտում և կյանքի ավելի քիչ կատարելագործված ու միջանկյալ ձևերի զգալի ոչնչացում։ Ելնելով այս սկզբունքներից, հեշտությամբ կարելի է բացատրել նաև ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր դասի անհամար օրգանական էակների միջև, այսպես կոչված, ազգակցության և սովորաբար լավ նկատելի տարբերությունների բնույթը։ Այն փաստը, որ մենք չենք նկատում, այնքան նա սովորական է, իսկապես զարմանալի է, որ բոլոր կենդանիներն ու բույսերը տարածության և ժամանակի մեջ կապված են միմյանց հետ՝ կազմելով մեկը մյուսին ստորադասված խմբեր, և ընդսմին այնպիսի ձևով, ինչպես մենք այդ նկատում ենք ամեն մի քայլափոխում, այն է, որ միևնույն տեսակի տարատեսակները ամենից ավելի սերտորեն են կապված միմյանց հետ. ավելի քիչ սերտ և ավելի քիչ հավասարաչափ կերպով են կապված միմյանց հետ միևնույն սեռի տեսակները, որոնք կազմում են սեկցիաներ և ենթասեռեր. ավելի ևս պակաս մոտիկությամբ միմյանց հետ կապված են տարբեր սեռերի տեսակները և, վերջապես, սեռերը, որ ներկայացնում են փոխադարձ մոտիկության տարբեր աստիճաններ, որոնք արտահայտվում են ենթաընտանիքներով, ընտանիքներով, կարգերով, ենթադասերով և դասերով։ Զանազան ստորադասված խմբերը մի դասի սահմաններում չեն կարող դասավորվել ուղղագիծ շարքով, այլ խմբվում են որոշ կետերի շուրջը, որոնք իրենց հերթին դասավորվում են այլ կետերի շուրջը, և այսպես համարյա անվերջ շրջաններով։ Եթե տեսակները ստեղծված լինեին մեկը մյուսից անկախ կերպով, ապա անհնարին կլիներ այդպիսի դասակարգության համար բացատրություն գտնել, բայց նա բացատրվում է ժառանգականությամբ և բնական ընտրության բարդ ներգործությամբ, որը առաջ է բերում մահաջնջում և հատկանիշների տարամիտում, ինչպես այդ ցույց է տրված մեր աղյուսակի վրա։
Միևնույն դասին պատկանող բոլոր էակների ազգակցությունը երբեմն պատկերում են մեծ ծառի ձևով։ Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը շատ համապատասխանում է ճշմարտությանը։ Կանաչ ճյուղերը բացվող բողբոջներով ներկայացնում են ապրող տեսակներին, իսկ նախորդ տարիների ճյուղերը համապատասխանում են մահաջնջված տեսակների երկար շարքին։ Յուրաքանչյուր տարի աճող ճյուղերը աշխատել են առաջացնել ընձյուղներ բոլոր ուղղություններով և անցնել ու խեղդել հարևան ընձյուղներին և ճյուղերին, ճիշտ այդպես էլ տեսակները և տեսակների խմբերը բոլոր ժամանակներում գոյության մեծ կռվում հաղթահարել են մյուս տեսակներին։ Բնի ճյուղավորոլթյունները, որոնք իրենց ծայրերում բաժանվում են սկզբում փոքրիկ ճյուղերի, իսկ հետո ավելի ու ավելի մանրիկ ճյուղերի, մի ժամանակ իրենք էլ, երբ ծառը դեռ մատաղ էր, եղել են բողբոջներով ծածկված ընձյուղներ. իսկ առաջվա և այժմյան բողբոջների միջև ճյուղավորվող ընձյուղների միջոցով եղած կապը հիանալի կերպով մեզ ներկայացնում է ապրող և մահաջնջված տեսակների դասակարգությունը, որը նրանց միացնում է խմբերում, որոնք ստորադասվում են այլ խմբերի։ Այն շատ ընձյուղներից, որոնք դուրս էին եկել այն ժամանակ, երբ ծառը դեռ բուն չէր տվել, թերևս ընդամենը երկուսը կամ երեքը պահպանվել են և աճել ու դարձել են մեծ ճյուղեր, որոնց վրա նստած են մնացած ճյուղերը, նույնն է տեղի ունեցել վաղուց անցած երկրաբանական դարաշրջաններում ապրած տեսակների հետ, նրանցից միայն քչերն են իրենցից հետո թողել դեռևս ապրող փոփոխված հաջորդներ։ Այդ ծառի կյանքի սկզբից շատ ոստեր ու ճյուղեր են չորացել ու թափվել, այդ թափված զանազան մեծության ճյուղերը ներկայացնում են ամբողջ կարգեր, ընտանիքներ և սեռեր, որոնք այժմ չունեն կենդանի ներկայացուցիչներ և մեզ հայտնի են միայն բրածո մնացորդներով։ Եվ ինչպես այստեղ որոշ տեղերում, հին ճյուղերի միջև երկճյուղավորման տեղում, նշվում է վտիտ մի ընձյուղ, որը պատահականության շնորհիվ ողջ է մնացել և շարունակում է իր ծայրին կանաչ մնալ, այդպես էլ որևէ բադակտուց կամ լեպիդոսիրեն, որը հավանորեն պաշտպանված բնակավայրի շնորհիվ փրկվել է օրհասական կռվից, իր ազգակցությամբ որոշ չափով միացնում է կյանքի երկու մեծ ճյուղեր։ Ինչպես որ բողբոջները աճման շնորհիվ սկիզբ են տալիս նոր բողբոջների, իսկ սրանք, եթե միայն նրանք բավականաչափ ուժեղ են, դառնում են ընձյուղներ, որոնք ճյուղավորվելով ծածկում և խեղդում են հյուծված շատ ճյուղեր, այդպես էլ, կարծում եմ, եղել է վերարտադրության շնորհիվ նաև կյանքի մեծ ծառը, որն իր մեռած թափված ճյուղերով լցրել է երկրի կեղևը և նրա մակերեսը ծածկում է իր հավետ ճյուղավորվող և հավետ հրաշալի ճյուղավորություններով։
- ↑ «Արիստոտելը իր «Physicae Auscultationesi-ում (գիրք 2, գլ. 8, էջ 2), այն դիտողությունից հետո, որ անձրևը գալիս է ոչ թե նրա համար, որպեսզի հացահատիկների բերքին նպաստի, ճիշտ այդպես էլ ոչ նրա համար, որպեսզի փչացնի այն հացահատիկը, որը կալսում են բաց երկնքի տակ, միևնույն փաստարկը կիրառում է նաև օրգանիզմների նկատմամբ. նա ավելացնում է (ինչպես այդտեղը թարգմանում է Կլեր Գրեսը, որն առաջին անգամ իմ ուշադրությունը դարձրեց նրա վրա). «Բնության մեջ ի՞նչն է խանգարում (մարմնի) զանազան մասերին, որ միմյանց նկատմամբ գտնվեն նույնպիսի պատահական հարաբերության մեջ։ Ատամները, օրինակ, աճում են ըստ անհրաժեշտության՝ առջևինները սուր են և հարմարված են սնունդը պատառ-պատառ անելու համար, իսկ սեղանատամները տափակ են, պիտանի են կերակուրը աղալու համար, բայց նրանք ստեղծված չեն դրա համար, այլ պատահականության արդյունք են։ Նմանապես և մյուս մասերի վերաբերմամբ, որոնք մեզ թվում են որևէ նպատակի համար հարմարված։ Այսպիսով, ամենուրեք, որտեղ առարկաներն ամբողջությամբ վերցրած (ինչպես, օրինակ, ամբողջության մասերը) մեզ այնպես են թվում, կարծես պատրաստված են ինչ-որ նպատակով, իրականում նրանք միայն պահպանվել են, որովհետև ինչ-որ ներքին ձգտման շնորհիվ համապատասխանորեն կառուցված են եղել. իսկ բոլոր այն առարկաները, որոնք այդպես կառուցված չեն եղել, ոչնչացել են և շարունակում են ոչնչանալ»։ Մենք այստեղ կարծես նկատում ենք բնական ընտրության ապագա սկզբունքի նշույլը, բայց թե որքան քիչ էր ըմբռնում Արիստոտելը այդ սկզբունքի էությունը, երևում է նրա դիտողություններից ատամների մասին։
- ↑ «Կենդանաբանության փիլիսոփայությունը»։— Խմբ.։
- ↑ «Անողնաշարավոր կենդանիների բնական պատմությունը»։— Խմբ.։
- ↑ Լամարկի առաջին աշխատության հրատարակության տարեթիվը ես վերցրել եմ Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերից, որը իր գրքում (Hist. Nat. Generale, t. II, p. 405, 1859 թ.) տվել է այդ հարցի վերաբերյալ հղած տարբեր հայացքների մասին հիանալի պատմական ակնարկ։ Այդ աշխատությունում կարելի է գտնել նաև Բյուֆոնի հայացքների մասին լրիվ ակնարկ։ Հետաքրքիր է, թե որքան լայն չափով իմ պապս՝ Էրազմ Դարվինը իր «Զոոնոմիայում» (հատոր 1, էջ 500—510), որը լույս է տեսել 1794 թվականին, նախապես կռահել է այն հայացքները և սխալ հիմունքները, որոնցով առաջնորդվել է Լամարկը։ Իսիդոր Ժոֆֆրուայի կարծիքով, կասկածի ենթակա չէ, որ Գյոթեն եղել է նման հայացքների ջերմ կողմնակից, ինչպես այդ հետևում է 1794 և 1795 թվականներին նրա գրած, բայց ավելի ուշ հրատարակած աշխատության առաջաբանից. նա միանգամայն որոշակի կերպով հայտնում է այն միտքը «Goethe als Naturforscher» Կարլ Մեդինգի, էջ 34), որ ապագայում բնախույզին պետք է զբաղեցնի այն հարցը, թե եղջերավոր անասունը ինչպես է ձեռք բերել իր եղջյուրները, այլ ոչ թե այն հարցը, թե նրանք ինչի համար են հարկավոր նրան։ Որպես հիանալի օրինակ այն բանի, թե ինչպես իրար նման գաղափարները կարող են միաժամանակ, բայց բոլորովին անկախ կերպով ծագել, ծառայում է այն փաստը, որ Գյոթեն Գերմանիայում, Է. Դարվինը Անգլիայում և Ժոֆֆրուա Սենտ-Իլերը (ինչպես հիմա կտեսնենք) Ֆրանսիայում 1794—1795 թվականներին՝ կարճ ժամանակամիջոցում եկան միևնույն եզրակացություններին տեսակների ծագման մասին։
- ↑ Շրջապատող աշխարհը։— Խմբ.։
- ↑ «... այդ պրոբլեմը պետք է ամբողջովին հանձնել ապագային, եթե միայն ապագայում նրանով կզբաղվեն»։— Խմբ.։
- ↑ «Պարտիզագործության վերաբերյալ աշխատություններ»։— Խմբ.։
- ↑ Էդինբուրգի փիլիսոփայական ամսագիր։— Խմբ.։
- ↑ «Լիննեյան ամսագիր»։— Խմբ.։
- ↑ «Պարտիզագործի լրատու»։— Խմբ.։
- ↑ «Կանարյան կղզիների ֆիզիկական նկարագրությունը»։— Խմբ.։
- ↑ Բնական գիտության բոստոնյան ամսագիր։— Խմբ.։
- ↑ «Ստեղծագործության հետքերը»։— Խմբ.։
- ↑ «Թագավորական ակադեմիայի բյուլետեն Բրյուսելում»։— Խմբ.։
- ↑ «Վերջավորությունների բնույթը»։— Խմբ.։
- ↑ Ողնաշարավորների անատոմիան։— Խմբ.։
- ↑ «Լանդոնյան հանդես»։— Խմբ.։
- ↑ «Կենդանաբանության ամսագիր»։— Խմբ.։
- ↑ «Նրանք հաստատուն են յուրաքանչյուր տեսակի համար, քանի դեռ նա բազմանում էր միևնույն պայմաններում. հատկանիշները փոխվում են, երբ սկսում են փոխվել շրջապատող պայմանները»։ Ընդհանուր առմամբ վայրի կենդանիների վրա կատարված դիտումը ակնառու կերպով ցույց է տաքիս տեսակների սահմանափակ փոփոխականությունը։ Ընտելացված վայրի կենդանիների և վայրենացած ընտանի կենդանիների վրա կատարված փորձերը ավելի ևս պարզորոշ կերպով ապացուցում են այդ դրույթը, դեռ ավելին՝ հենց այդ փորձերը ապացուցում են, որ ստեղծված տարբերությունները կարող են այնպիսի նշանակություն ունենալ, որը հատուկ է տարբեր սեռերի։
- ↑ «Ընդհանուր բնական պատմություն»։ Կա այդ գրքի ռուսերեն թարգմանությունը «Ընդհանուր բիոլոգիա» վերնագրով։ Մ. 1880, հատոր I։— Խմբ.։
- ↑ «Դուբլինյան բժշկական ամսագիր»։— Խմբ.։
- ↑ «Փորձեր»։— Խմբ.։
- ↑ «Պարտեզագործական տեղեկատու»։— Խմբ.։
- ↑ «Մուզեի նոր արխիվները»։ — Խմբ.։
- ↑ [«Խորհրդավոր, անորոշ ուժ. ոմանց համար ճակատագրականությունը, մյուսների համար նախախնամության կամքն է, որի անդադար ներգործությունը կենդանի էակների վրա աշխարհի գոյության բոլոր դարաշրջաններում որոշում է նրանցից յուրաքանչյուրի ձևը, ծավալը և երկարակեցությունը՝ համապատասխան նրա նշանակության այն իրերի կարգում, որոնց մասն է կազմում նա։ Հենց այդ ուժն է, որ յուրաքանչյուր անդամը համապատասխանեցնում է ամբողջին, հարմարեցնելով նրան այն դերին, որ նա պիտի կատարի բնության ընդհանուր օրգանիզմում, այն դերին, որ նրա գոյության իմաստն է»]։
Բրոննի «Untersuchungen über die Entwkkelungs Gesetze»-ում ասածների հիման վրա պարզվում է, որ նշանավոր բուսաբան և հնէաբան Ունգերը 1852 թ. տպագիր կերպով հայտնել է իր համոզմունքը, որ տեսակները փոփոխվում և զարգանում են։ 1821 թ. նույն համոզմունքն է հայտնել Դալտոնը բրածո համրուկների մասին իր և Պանդերի կողմից կատարած ուսումնասիրության մեջ։ Նման հայացքներ, ինչպես հայտնի է, հայտնել է նաև Օկեանը իր միստիկական «Natur Philosophie»֊-ում։ Գոդրոնի «De l’Espèce» գրքում հանդիպող այլ վկայակոչումների հիման վրա պարզվում է, որ Բորի Սեն Վենսենը, Բուրդախը, Պուարեն և Ֆրիսն ընդունել են, որ նոր տեսակները շարունակ նորից առաջանում են։ Ես կարող եմ ավելացնել, որ այս պատմական ակնարկում հիշատակված և տեսակների փոփոխականության վերաբերմամբ իրենց համոզմունքը արտահայտած կամ, համենայն դեպս, առանձին ստեղծագործական ակտեր չընդունող երեսուն և չորս հեղինակներից քսանյոթը միևնույն ժամանակ եղել են բնապատմության և երկրաբանության զանազան, բնագավառներում հատուկ հետազոտությունների հեղինակներ։ - ↑ «Երկրաբանական ընկերության բյուլետեն»։— Խմբ.։
- ↑ «Հռենոսյան մարզի բնախույզների ընկերության աշխատություններ»։— Խմբ.։
- ↑ «Ուրվագծեր բույսերի աշխարհագրության մասին»։— Խմբ.։
- ↑ «Այստեղից երևում է, որ տեսակների անփոփոխության կամ փոփոխականության մասին մեր որոնումները մեզ ուղղակի հանգեցնում են այն գաղափարներին, որ հռչակել են երկու իրավամբ նշանավոր մարդիկ՝ Ժոֆֆրուա Սենտ-Իլերը և Գյոթեն»։— Խմբ.։
- ↑ «Կենդանաբանական—մարդաբանական հետազոտություններ»։— Խմբ.։
- ↑ Տ՛ես 161 էջի ծանոթությունը։— Խմբ.։
- ↑ Դարվինի համաձայնելը Վեյսմանի հետ «օրգանիզմ ի բնույթի և պայմանների բնույթի» վերաբերմամբ թեպետև պատահական չէ, որովհետև կապի մեջ է գտնվում փոփոխությունների, որպես «ընտրության ուղղության նկատմամբ պատահական» լինելու մասին նրա տված սխալ մեկնաբանության հետ, սակայն իրականում դա ձևական «համաձայնություն» է։ Դարվինը դիտավորություն ունի ընդգծելու օրգանիզմի ժառանգական, բնույթի յուրահատկության նշանակությունը տարբեր օրգանիզմների վրա միևնույն պայմանների ազդեցության հետևանքների յուրահատկության համար, իսկ Վեյսմանն ընդհանրապես ժխտում է այն փոփոխությունների ժառանգելիությունը, որոնք առաջանում են արտաքին պայմանների ազդեցությամբ։— Խմբ.։
- ↑ Այստեղից երևում է, որ Դարվինը այսպես կոչված, «անորոշ փոփոխությունները» դիտում է որպես որոշակի, բայց պոպուլյացիայի ներսում անհատների բազմազան փոփոխություններ, որոնք հակադրվում են տեսակի բոլոր անհատների կամ մեծ մասի բազմաթիվ հարաբերաբար միանման փոփոիություններին։ Անհատական փոփոխությունների բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ պայմանների ազդեցությանը ենթարկվող անհատները իրենց դրությամբ կամ կազմությամբ նույնը չեն, որից և առաջանում է ազդեցության հետեւանքների ոչ նմանությունը։ Սակայն ամբողջությամբ վերցրած տեսակի համար այդ անորոշ փոփոխությունները միանգամայն որոշակի են նրանով, որ նրանցից յուրաքանչյուրը առաջանում է որոշակի պատճառից և իր ուղղությամբ միանգամայն որոշակի կերպով, որովհետև «անորոշ փոփոխությունները» գումարվում են սերունդներում։— Խմբ.։
- ↑ Նեկտարիններ կոչվում են հարթ, առանց աղվամազի մաշկով դեղձերը։— Խմբ.։
- ↑ Այստեղ Դարվինը իրոք անցնում է Վեյսմանի դիրքավորման կողմը, նահանջելով իր բացատրությունից, որ փոփոխականություն առաջանում է օրգանիզմի վրա կենսապայմանների գործած ազդեցությունից։ Բույսերի կարծես թե հանկարծակի փոփոխությունների, ինչպես քննարկվող «սպորտների» առաջացման ուղիների հարցը տեսականորեն պարզաբանված են Միչուրինի կողմից, իսկ նրանից հետո Տ. Դ. Լիսենկոյի կողմից օրգանիզմների գենետիկական տարբերորակության ուսմունքի մեջ։— Խմբ.։
- ↑ Բերված օրինակներով Դարվինը մատնացույց է անում այն, որ փոփոխությունների հարաբերակցականության իսկական պատճառն է նրանց համար ընդհանուր ֆիզիոլոգիական հիմքը. հարաբերակցությունների պատճառների որոնումների համար ընդհանուր ուղղության այդ ցուցումով Դարվինը արդեն վերացնում է նրանց «խորհրդավորությունը»։— Խմբ.։
- ↑ Քարային, ժայռային, թխագորշ կամ վայրի աղավնին — Columba livia, որը ներկայումս հանդիպում է Ղրիմի, Կովկասի, Միջին Ասիայի լեռներում, Ուրալի հարավային լեռնաճյուղերում, Ալթայում, Միջերկրական ծովի ափերում և կղզիների վրա, Իռլանդիայում և Շոտլանդիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Սիրիայում և Իրանում։ Ժայռաղավնուց տարբերում են դաշտային թխագորշ աղավնուն։ Այս ցեղը արտաքուստ շատ նման է ժայռաղավնուն և վարում է միանգամայն վայրի կենսակերպ, բայց և այնպես մարդուն մոտիկ տեղերում։— Խմբ.։
- ↑ Դարվինի այդ եզրակացությունը բոլորովին սխալ է։ «Տեսակ» տերմինը բնության մեջ համապատասխանում է կենդանի նյութի գոյության որոշակի ձևերի միջև եղած իրական որակական տարբերությանը, որը չի հանգում զուտ քանակական տարբերությունների, որոնցով զանազանվում են տարատեսակները տեսակի ներսում։ Այդ ապացուցված է նաև աղավնիների ցեղերի մասին տրված դարվինյան վերլուծությամբ։ Տե՛ս նաև «Հատկանիշների տարամիտումը» գլուխ 4, էջ 199։— Խմբ.։
- ↑ Դարվինը այստեղ ճիշտ կերպով է վկայակոչում Մալթուսին։ Բայց փորձելով բնական ընտրության վերաբերմամբ կիրառել Մալթուսի տեսությունը, Դարվինն իրեն համար աննկատելի կերպով ցույց է տալիս, որ Մալթուսի տեսությունը անկիրառելի է վայրի տեսակների կյանքի վերաբերմամբ։ Մարքսիզմի հիմնադիրները խիստ սահմանազատում էին Դարվինի ուսմունքի էությունը և մալթուսյան «գոյության կռիվը»։ Այսպես, Մարքսն ասում է, «Դարվինի աշխատության մեջ, օրինակ, տեսակների մահաջնջման պատճառների քննարկության մեջ կա նաև — չխոսելով նրա հիմնական սկզբունքի մասին — մալթուսյան տեսության մանրամասն բնապատմական հերքում»։ (Կ. Մարքս, Հավելյալ արժեքի տեսությունը, հատոր 2, մաս 1, էջ 209, Կուսհրատ, 1936 թ.)։— Խմբ.։
- ↑ «Հյուսիսային բրիտանական հանդես»։— Խմբ.։
- ↑ М. Вагнер. Дарвин и его закон переселения, թարգմ. գերմաներենից, Անդրեևսկու խմբագր.։ ՍՊԲ, 1870 թ., էջ 1—64։— Խմբ.։
- ↑ Այստեղ Դարվինն ընդհուպ մոտենում է տեսակների և տարատեսակների միջև գոյություն ունեցող տարբերությունների անհավասարարժեքության ճիշտ ըմբռնմանը և ճիշտ եզրակացություն է անում, որ նախահայրերի հատկանիշներից շեղումների պարզ շարունակումը դեռ բավական չէ հին տեսակի մի տարատեսակը նոր տեսակի փոխակերպվելու համար։ Տեսակների անդատվածության մասին հետագայում Դարվինի տված բացատրությունը դարձյալ հանգում է միջանկյալ ձևերի ոչնչացմանը։— Խմբ.։
- ↑ Հատկանիշների տարամիտումը հաճախ նշվում է «դիվերգենցիա» տերմինով։ Դրանով հասկացվում է մի ընդհանուր նախահոր հաջորդներում ավելի ու ավելի բազմազան էակների առաջացումը։
- ↑ Հատկանիշների մերձեցումը կամ մոտեցումը հաճախ նշվում է «կոնվերգենցիա» տերմինով։— Խմբ.։