«Դենիել Վեբսթրն ու սատանան»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դենիել Վեբսթրն ու սատանան |հեղինակ = Սթեֆան Վինսենթ Բենեթ |թարգմանիչ = Արտա...»:) |
|||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]] | |աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]] | ||
}} | }} | ||
+ | |||
+ | ==1== | ||
+ | |||
+ | Այս պատմությունն անում են հարևան Մասաչուսեթսի, Վերմոնտի և Նյու Հեմփշիրի սահմանակից երկրամսերի բնակիչները։ | ||
+ | |||
+ | Այո, ճիշտ է, որ Դենիըլ Վեբսթրը մեռել է, համենայն դեպս նրան վաղուց արդեն թաղել են։ Բայց ասում են, որ ամեն անգամ, երբ Մարշֆիլդում փոթորիկ է սկսվում, երկնքի ճեղքերից լսվում է նրա ամպագոռգոռ ձայնը։ Ասում են նաև, որ եթե կանգնես նրա գերեզմանի մոտ և բարձր ու հստակ կանչես՝ «Դե՜նիըլ Վե՜բսթր, Դե՜նիըլ Վեբսթր», ապա հողը ոտքերիդ տակ կդղրդա ու ծառերը կսկսեն ճոճվել։ Իսկ քիչ հետո նրա թավ ձայնը կհարցնի․ «Ի՞նչ օրի է Միությունը, եղբայր»։ Այդ դեպքում լավ է պատասխանել, որ Միությունն առաջվա պես ամուր է, ժայռի պես կանգուն, պղնձակուռ ու միաբան, թե չէ նա հանկարծ կարող է հենց քթիդ տակ հողից բուսնել։ Համենայն դեպս ինձ հենց այդպես էին պատմում իմ ջահել օրերին։ | ||
+ | |||
+ | Ուրեմն իմացեք, որ նա մեր երկրի ամենամեծ մարդն է եղել։ Ու թեև այդպես էլ Պրեզիդենտ չդարձավ, բայց մեր երկրի ամենամեծ մարդը նա էր։ Հազար֊հազարների համար վերևում Աստվածն էր, ներքևում Դենիըլ Վեբսթրը։ Նրա մասին հորինած պատմություններն ասես հին նահապետների մասին հյուսած առասպելներից լինեին։ Պատմում էին, օրինակ, որ երբ նա ճառ էր ասում, երկնքում տեղն ու տեղը մեր դրոշի պես աստղեր ու զոլեր էին հայտնվում, իսկ մի անգամ, երբ խոսել էր ինչ֊որ գետի դեմ, վերջինիս ամբողջ ջուրը ցամաքել ու գետինն էր ծծվել։ Ասում էին նաև, որ երբ կարթը ձեռքին գետափ էր գնում, կարմրախայտերն ինքակամ ուղիղ նրա գրապանն էին ցատկում, որովհետև գիտեին, որ Դենիըլին հակառակվելն իմաստ չունի։ Իսկ վիճելիս նա, երկնային տավիղներից ոչ պակաս, կարողանում էր ստորգետնյա որոտներ հնչեցնել։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչ մարդ էր Դենիըլ Վեբսթրը, և նրա Մարշֆիլդի ագարակը տիրոջը ոչնչով չէր զիջում։ Նրա բուծած հավերը ոտքից գլուխ սպիտակ միս էին, նրա կովերը խնամվում էին մանուկների պես, իսկ նրա Գողիաթ կոչված խոյի խաղողի որդի պես ոլորված պոզերը երկաթե դարպասներ էին ծակում։ Բայց նա ձեր իմացած փափկասուն ֆերմերներից չէր․ իսկական հողի ծնունդ էր և, դեռ լուսը չբացված ոտքի վրա էր, որպեսզի հետևի տան գործերին։ Մի մարդ էր նա, որ գամփռի երախի չափ բերան ուներ, սարերի պես կոր հոնքեր, իսկ աչքերի տեղ՝ երկու թեժ ածուխ․ ահա թե ով էր Դենիըլ Վեբսթրը։ Բայց նրա շահած մեծագույն դատի մասին ոչ մի գրքում չի գրված, որովհետև նա այդ գործը վարում էր ընդդեմ սատանայի՝ առանց սահմանափակումների և ինչպես հավասարը հավասարի հետ։ Ահա թե ինչպես եմ լսել ես այդ պատմությունը։ | ||
+ | |||
+ | Նյու Հեմփշիրի Քրոսքորնըզ ավանում ապրում էր Ջեյբըզ Սթոուն անունով մի մարդ։ Պիտի ասել, որ նա վատ մարդ չէր, բայց խեղճն իսկի բախտ չուներ։ Եթե ցորեն էր ցանում, ցանքն անպայման թրթուրը կրծում էր, եթե որոշում էր կարտոֆիլ աճեցնել, իսկույն որտեղից֊որտեղ որդեր էին հայտնվում։ Լավ հողամաս ուներ, բայց մեջը շահ չուներ, պարկեշտ կին ու երեխաներ ուներ, բայց նրա երեխաներն ինչքան շատանում էին, այնքան ուտելիքը պակասում էր։ Եթե հարևանի հողամասում վարելիս քար էր գտնվում, ապա նրա մոտ՝ մի ամբողջ ապառաժ։ Եթե նա որոշում էր իր քոս ընկած ձին փոխել, տեղը դաբաղով հիվանդ մի յաբու էր ստանում, և դեռ մի բան էլ ավել տալիս։ Իսկապես որ, կան մարդիկ, որոնք ի ծնե այդպես ձախորդ են լինում, և Ջեյբըզ Սթոունը նրանցից մեկն էր։ Մինչև որ մի գեղեցիկ օր նա վերջապես այդ ամենից զզվեց։ | ||
+ | |||
+ | Այդ առավոտ, դաշտը հերկելիս, նրա խոփը քարի դեմ առավ ու կոտրվեց, թեև նա պատրաստ էր երդվել, որ նախորդ օրն այդտեղ քար չէր եղել։ Ու մինչ շվարած, նայում էր խոփին, ձին սկսեց հազալ այն չարագուշակ հազով, որը հիվանդություն ու անասնաբույժ էր նշանակում։ Եվ կարծես հերիք չէր, որ նրա երեխաներից երկուսը կարմրուկ էին ընկել, իսկ կինը վատառողջ էր, դեռ բութ մատին էլ մատնաշունչ էր եղել։ Այստեղ արդեն Ջեյբըզ Սթոունի համբերությունը հատավ։ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ, ― ասաց նա, մի տեսակ հուսահատ շուրջը նայելով, ― երդվում եմ, որ ուզածդ մարդն այս ամենից հոգին սատանայի՛ն կծախեր։ Ե՛ս էլ կծախեմ, թեկուզ երկու սենթով։ | ||
+ | |||
+ | Այդ ասելուն պես Ջեյբըզ Սթոունը մի տարօրինակ զգացում ունեցավ, բայց քանի որ իսկական նյուհեմփշիրցի էր, իր խոսքը ետ չվերցրեց։ Համենայն դեպս երեկոյան, երբ նրա ասածն ըստ ամենայնի անհետևանք մնաց, նա թեթևացած շունչ քաշեց, որովհետև Ջեյբզ Սթոունը կրոնասեր մարդ էր։ Բայց, ինչպես Սուրբ Գրքում է գրված, ամեն բան վաղ թե ուշ իր հետևանքն ունենում է։ Կարող եք չկասկածել, որ հաջորդ օրը մի սևազգեստ քաղցրալեզու մարդ մոտավորապես ճաշի ժամին իր գեղեցիկ երկանիվ կառքը կանգնեցրեց ուղիղ նրանց տան առջև ու հայտնեց, որ եկել է Ջեյբըզ Սթոունին տեսնելու։ Ճարը կտրած, Ջեյբըզը տնեցիներին ասաց, թե իբր կտակ կազմելու համար փաստաբան է կանչել։ Բայց ինքը հո լավ գիտեր, թե եկածն ով է։ Նրան հենց էն գլխից դուր չէր եկել անծանոթի տեսքը, էլ չեմ ասում նրա ժպիտը։ Ոմանք ասում են, թե եկվորի սպիտակ ատամները սուր֊սուր տաշած են եղել, բայց ես դա երաշխավորել չեմ կարող։ Ջեյբըզին նաև դուր չէր եկել, որ իր շունը, անծանոթին տեսնելուն պես, պոչը քաշել ու վնգստալով փախել էր։ Բայց նա պետք է իր խոսքին տեր կանգներ, և ուզած֊չուզած եկվորի հետ գնաց մարագի ետևն ու պայմանը կնքեց։ Ստորագրելու համար նա մատը ծակեց եկվորի տված արծաթե քորոցով։ Ծակոցի վերքը շուտ լավացավ, բայց տեղը մի փոքրիկ սպիտակ սպի մնաց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==2== | ||
+ | |||
+ | Այդ օրվանից Ջեյբըզ Սթոունի գործերը սկսեցին կարգավորվել։ Նրա կովերը գիրացան, ձիերի կողերը սկսեցին փայլել, իսկ հողամասի բերքը դարձավ հարևանների նախանձի առարկան։ Ամբողջ հովտում կարող էր ամպրոպ դղրդալ, բայց Սթոունի մարագին ոչ մի կայծակ չէր դիպչում։ Շուտով նա դարձավ ամբողջ մարզի ամենից բարգավաճող մարդը։ Երբ նրան խնդրեցին երեսփոխան դառնալ, չմերժեց, իսկ շուտով նաև խոսք բացվեց, թե նրան նույնիսկ կառաջարկեն նահանգային սենատ ընտրվել։ Կարճ ասած, Սթոունների գերդաստանը հավաբուն ընկած աղվեսի պես երջանիկ ու գոհ էր։ Եվ դա իսկապես այդպես էր, եթե չհաշվենք Ջեյբըզ Սթոունին։ | ||
+ | |||
+ | Ասենք, առաջին մի քանի տարին նա էլ բավական գոհ էր իր կյանքից։ Հանաք բան չէ, երբ չար բախտը շուռ է գալիս, այդպիսի ժամանակ մնացած ամեն ինչ մարդու մտքից թռչում է։ Բայց, ինչ թաքցնենք, երբեմն, մանավանդ անձրևոտ օրերին, նրա մատի սպին նվնվում էր, և մեկ էլ տարին մի անգամ, ժամացույցի պես ճշտապահ, անծանոթն իր գեղեցիկ կառքով կանգնում էր նրա դռան մոտ։ Բայց վեցերորդ տարին նա եկավ ոտքով, ու այդ օրվանից Ջեյբզ Սթոունն իր հանգիստը կորցրեց։ | ||
+ | |||
+ | Այս անգամ անծանոթն եկավ դաշտի ծայրից, ճիպոտով խփելով իր կոշիկներին։ Դրանք շատ լավն էին, բայց Ջեյբըզին դուր չեկան՝ մանավանդ քթերը։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, մի՛ստր Սթոուն, ― ասաց նա, ― որ դուք փուդաջան տանտեր եք՝ կարգին ագարակ եք ստեղծել։ | ||
+ | |||
+ | ― Հավանողը հավանում է, ― իսկական նյուհեմփշիրցու պես պատասխանեց Ջեյբըզ Սթոունը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կարիք կա զուր վատաբանել ձեր ունեցվածքը, ― անկաշկանդ ժպիտով ասաց անծանոթը։ ― Մենք հո գիտեք, թե բանն ինչ է, ամեն ինչ արվում է ըստ պայմանագրի։ Այնպես որ, երբ մյուս տարի, ըհ՜ըմ, գրավը սպառվի, խնդրում եմ չնեղանաք։ | ||
+ | |||
+ | ― Ինչ վերաբերում է այդ գրավին, մի՛սթր, ― դիմեց նրան Ջեյբըզ Սթոունն ու նայեց շուրջը, ասես երկնքից ու հողից օգնություն հայցելով, ― ապա ես մի երկու կասկած ունեմ դրա վերաբերյալ։ | ||
+ | |||
+ | ― Կասկա՞ծ, ― անախորժ ձայնով հարցրեց անծանոթը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կա որ, ― պատասխանեց Ջեյբըզ Սթոունը, ― մի մոռացեք, որ մենք Միացյալ Նահանգներում ենք գտնվում, և որ ես բարեպաշտ մարդ եմ։ ― Նա սիրտ առավ ու կոկորդը մաքրեց։ ― Այո, մի՛սթր, ես սկսում եմ կասկածի ենթարկել այդ գրավականի դատարանում ներկայացրած արժեքը։ | ||
+ | |||
+ | ― Դատարան էլ կա, դատարան էլ, ― ատամները չխչխկացնելով ասաց անծանոթը։ ― Համենայն դեպս չէր խանգարի մի անգամ էլ փաստաթուղթը ստուգել։ ― Նա գրպանից մի մեծ սև ծոցատետր հանեց ու սկսեց թերթել, ― Սաթն, Սլեյթր, Սթիվնս, ― քթի տակ մրմնաջաց նա, ― ահա՝ Սթոուն։ «Ես, Ջեյբըզ Սթոունս, յոթ տարվա ժամկետով․․․»։ Չէ, փաստաթղթին բան չես ասի, ամեն ինչ կարգին է։ | ||
+ | |||
+ | Բայց Ջեյբըզ Սթոունը նրան չէր լսում, որովհետև տեսավ, թե ինչպես ծոցատետրից մի ուրիշ բան դուրս ընկավ։ Դա ցեցի պես մի բան էր, բայց ցեց չէր։ Ու մինչ Ջեյբըզ Սթոունն ապշած նայում էր, այդ բանը դիմեց նրան բարալիկ ու ցածր, բայց շատ մարդկային ծղրտոցով․ | ||
+ | |||
+ | ― Հարևան ջա՜ն, Սթոուն ջա՜ն, օգնի՜ր ինձ, Աստծո՜ւ սիրուն, փրկի՜ր․․․ | ||
+ | |||
+ | Բայց մինչ Ջեյբըզ Սթոունը կհասցներ մի բան անել, անծանոթն իր գույնզգույն թաշկինակով խեցճ արարածին մլակի պես բռնեց ու թաշկինակի ծայրերն իրար կապեց։ | ||
+ | |||
+ | ― Կներեք, որ նյութից շեղվեցի։ Ուրեմն, ինչպես ասում էի․․․ | ||
+ | |||
+ | Բայց Ջեյբըզ Սթոունը խրտնած ձիու պես ոտքից գլուխ սրթսրթում էր։ | ||
+ | |||
+ | ― Ախր դա թշվառական Սթիվնսի ձա՜յնն էր, ― խռպոտած ասաց նա։ ― Դուք․․․ դուք նրան թաշկինա՛կը խցկեցիք։ | ||
+ | |||
+ | Անծանոթը փոքր֊ինչ շփոթված տեսք ուներ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած դա իմ բացթողումն էր, ― քմծիծաղ տվեց նա, ― ես նրան պետք է տուփի մեջ դնեի, բայց այնտեղ մի երկու հազվագյուտ նմուշ կար, և ես չուզեցի խառնաշփոթ ստեղծել։ Ինչ արած, մեկ֊մեկ նման թյուրիմացություններ լինում են։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, թե ինչ եք ուզում ասել, ― ասաց Ջեյբըզ Սթոունը, ― բայց ես մեր թշվառական Սթիվնսի ձայնը լսեցի։ Ու մի փորձեք ինձ համոզել, թե նա մեռել է։ Ե՞րբ էր․․․ հենց երեկ ես նրան ողջ֊առողջ տեսել եմ․․․ | ||
+ | |||
+ | ― Ուժերի ծաղկման շրջանում․․․ ― կեղծ բարեպաշտությամբ սկսեց անծանոթն ու ընդհատեց․ ― ապա բարի եղեք ականջ դնել․․․ | ||
+ | |||
+ | Ճիշտ այդ պահին Ջեյբըզ Ստոունը պարզ լսեց իրենց ավանի եկեղեցու զանգի ձայնն ու հասկացավ, որ այն Սթիվնսի մահն է ազդարարում։ | ||
+ | |||
+ | ― Չեմ սիրում երկարաժամկետ հաշիվները փակելը, ― հոգոց հանեց անծանոթը, ― բայց ի՜նչ արած, գործը գործ է մնում։ | ||
+ | |||
+ | Թաշկինակը դեռ նրա ձեռքին էր, ու կտորի տակի թպրտոցին նայելով, Ջեյբըզ Սթոունը վախից կուչ եկավ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե նրանք այդքան փոքր են, ― հազիվ կարողացավ հարցնել նա։ | ||
+ | |||
+ | ― Փո՞քր, ― զարմացավ անծանոթը։ ― Հա՜, հասկացա՜․․․ Դե, ինչպես ասեմ, ամեն տեսակի էլ պատահում են։ ― Նա, ատամները ցցելով, ոտքից գլուխ չափեց Սթոունին։ ― Հոգ մի տարեք, մի՛սթր Սթոուն, դուք լավագույն կարգով կանցնեք։ Ես ինձ թույլ չէի տա ձեզ արկղիկից դուրս պահել։ Չնայած, օրինակ՝ Դենիըլ Վեբսթրի պես մարդու համար մենք անկասկած ստիպված կլինեինք հատուկ արկղ պատվիրել։ Այ թե նվաճո՜ւմ կլիներ․․․ Ես վաղուց եմ երազում նրա հետ լեզու գտնել։ | ||
+ | |||
+ | ― Դե՛ն տարեք այդ թաշկինակը, ― գոչեց Ջեյբըզ Սթոունն ու սկսեց անծանոթին աղաչել֊պաղատել, որ իրեն խնայի։ Բայց միակ բանը, որին նա վերջապես հասավ, ժամկետը երեք տարով հետաձգելն էր և այն էլ՝ նոր պայմաններով։ | ||
+ | |||
+ | Բայց ով չգիտի, որ նման պայման կնքելուց հետո չես էլ նկատում, թե չորս տարին ինչպես է անցնում։ Չորրորդ տարվա վերջում Ջեյբըզ Սթոունն արդեն նահանգով մեկ հայտնի մարդ է դառնում, և նույնիսկ սկսում են խոսել, թե նրան ուզում են նահանգապետ ընտրել։ Բայց Ջեյբըզ Սթոունն արդեն իր բերանի համը կորցրած է լինում։ Խեղճն ամեն օր արթնանալիս մտածում է՝ «Հեյ վա՜խ, էս մի օրն էլ անցավ», իսկ անկողին մտնելիս հիշում է անծանոթի սև ծոցատետրն ու թշվառական Սթիվնսի ծղրտացող հոգին, և սիրտը թուլանում է։ Մինչև մի օր էլ, վերջին տարվա վերջին օրերից մեկը, էլ չի դիմանում, ձին թամբում ու քշում է Դենիըլ Վեբսթրին փնտրելու։ Որովհետև Դենիըլ Վեբսթրն ինքը Նյու Հեմփշիրի ծնունդ էր, հենց Քրոսկորնըրզի կողմերից, և ամենուրեք հայտնի էր իր երկրացիների նկատմամբ ունեցած թուլությամբ։ | ||
+ | |||
+ | Երբ Ջեյբըզ Սթոունը վաղ առավոտյան հասավ Մարշֆիլդ, Դենիըլ Վեբսթրը վաղուց արդեն ոտքի վրա էր և հազար ու մի գործի տեր։ Նա մշակների հետ լատիներեն էր պարապում, ըմբշամարտի էր բռնվել իր խոյի՝ Գողիաթի հետ, նոր նժույգ էր վարժեցնում ու ճառ պատրաստում փոխպրեզիդենտ Ջոն Քալհունի դեմ։ Բայց երբ նա իմացավ, որ իր մոտ նյուհեմփշիրցի է եկել, ամեն ինչ թողեց ու ընդունեց նրան, որովհետև Դենիըլ Վեբսթրն այդպիսի մարդ էր։ Նա Ջեյբըզ Սթոունին հրավիրեց մի նախաճաշի, որը հինգ հոգի հազիվ թե կարողանային ուտել, տեղեկացավ Քրոսքորնըզի ամեն մի բնակչի որպիսությանը և վերջում հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել։ | ||
+ | |||
+ | Ջեյբըզ Սթոունը խոստովանեց, որ գործը մի գրավագրի է վերաբերում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ասեմ, ― պատասխանեց նրան Դենիըլ Վեբսթրը, ― ես վաղուց արդեն գրավի գործ չեմ պաշտպանել, իսկ վերջերս ընդհանրապես հազարից մեկ եմ գործ վարում և այն էլ՝ Գերագույն Ատյանում։ Բայց և այնպես, ուժերիս ներածին չափով ես կօգնեմ քեզ։ | ||
+ | |||
+ | ― Փա՜ռք Աստծո, ուրեմն այս տաս տարվա մեջ առաջին անգամ կարող եմ հույս ունենալ, ― թեթևացած շունչ քաշեց Ջեյբըզ Սթոունն ու շարադրեց իր գործի մանրամասները։ | ||
+ | |||
+ | Ջեյբըզ Սթոունի պատմությունը լսելիս, Դենիըլ Վեբսթրը, ձեռքերը մեջքին դրած, ետ ու առաջ էր քայլում սենյակում, մեկ֊մեկ՝ հարցեր տալիս, իսկ մեկ֊մեկ էլ աչքերը ներքև հառում այնպես, կարծես ուզում էր հայացքով հատակը ծակել։ | ||
+ | |||
+ | Երբ Ջեյբըզ Սթոունն իր ասելիքն ավարտեց, Դենիըլը թշերն ուռցրեց ու օդը դուրս փչեց։ Հետո դարձավ Ջեյբըզ Սթոունի կողմն ու ժպտաց մի ժպիտով, որն ասես Մոնադնոկ լեռան այգաբացներից մեկը լիներ։ | ||
+ | |||
+ | ― Դու, իհարկե, շառի մեջ ես ընկել, հարևա՛ն Սթոուն, բայց ես հանձն եմ առնում քո պաշտպանությունը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դուք իմ գործով կզբաղվե՞ք, ― հարցրեց Սթոունը, ինքն իր լսածին չհավատալով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն կզբաղվեմ, ― պատասխանեց Դենիըլ Վեբսթրը։ ― Ես հիմա մոտավորապես յոթանասունհինգ ուրիշ գործ ունեմ, չհաշված Միսուրիի Համաձայնության հարցը, բայց անպայման կզբաղվեմ այդ գործով։ Եթե երկու նյուհեմփշիրցի չկարողանանք սատանայի հախից գալ, ուրեմն այս երկիրը կարելի է նորից ետ տալ հնդկացիներին։ | ||
+ | |||
+ | Հետո սեղմեց Ջեյբըզ Սթոունի ձեռքն ու հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ մոտ գալուց շա՞տ էիք շտապում։ | ||
+ | |||
+ | ― Թե երկու ոտք ունեի, չորսն էլ փոխ էի առել։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ավելի շուտ կհասնենք, ― ասաց Դենիըլ Վեբսթրն ու պատվիրեց, որ իր լավագույն նժույգներին՝ Սահմանադրությանն ու Համաստեղությանը լծեն սայլակը։ Այդ երկու գորշ զամբիկներն էլ մի֊մի ճերմակ տոտիկ ունեին և, ինչպես նյուհեմփշիրցիները կասեին, սլանում էին կայծակի պես։ | ||
+ | |||
+ | Չեմ ուզում նկարագրել, թե ինչպես էին շոյված Սթոունի տնեցիները Դենիըլ Վեբսթընի պես պատվավոր հյուր ունենալու համար։ Ճանապարհին քամին թռցրել էր Ջեյբըզ Սթոունի գլխարկը, բայց նա բանի տեղ էլ չէր դրել։ Ընթրիքից հետո Ջեյբըզ Սթոունն ամբողջ ընտանիքն ուղարկեց քնելու, ասելով, որ միսթր Վեբսթրի հետ կարևոր գործ ունի, և նրան ուղեկցեց հյուրասենյակ։ Բայց Դենիըլ Վեբսթրը հյուրասենյակներ տանել չէր կարող ու ասաց, որ կնախընտրեր խոհանոցը։ Հենց խոհանոցում էլ նստեցին՝ պայծառ կրակն օջախում վառած ու սեղանին մի կուժ գինի դրած, և սկսեցին սպասել անծանոթին, որն, ըստ պայմանագրի, ժամանելու էր ճիշտ կեսգիշերին։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ ասեմ, շատերը կերազեին Դենիըլ Վեբսթրի ու մի կուժ գինու ընկերակցությամբ ժամանակ անցկացնել, բայց ժամանակը քանի գնում, Ջեյբըզ Սթոունն այնքան ավելի էր տխրում։ Նրա աչքերն անհանգիստ էին, ու թեև նա գինին համտես էր արել, բայց համը չէր առնում։ Վերջապես, ուղիղ տասնմեկն անց կեսին, Ջեյբըզ Սթոունը տեղից վեր թռավ ու, վախից սրթսրթալով, բռնեց Դենիըլ Վեբսթրի արմունկից։ | ||
+ | |||
+ | ― Մի՜սթր Վեբսթր, ― դողդոջուն ու վհատված ձայնով շշնջաց նա։ ― Աստծո՜ սիրուն, մի՜սթր Վեբսթր, ձիերը լծեք ու, քանի կարող եք, հեռացե՛ք այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու ինձ աշխարհի ծայրից քարշ տվիր այստեղ, որպեսզի ասես, որ ին ներկայությունը չե՞ս հավանում, ― հանգիստ ասաց Դենիըլը ու ձեռքը պարզեց գինու կժին։ | ||
+ | |||
+ | ― Ես ողորմելի՜ մի թշվառական եմ, ― մրմնջաց Ջեյբըզ Սթոունը, ― ո՜տոս կոտրվեր՝ ձեզ այստեղ չբերեի։ Ջհաննա՛մը, թող ինձ տանի, ես մի կերպ կդիմանամ, բայց դուք Միության պատիվն եք, Նյու Հեմփշիրի փառքը, և նա չպետք է ձեզ ձեռք գցի։ | ||
+ | |||
+ | Դենիըլ Վեբսթրը նայեց վախից սփրթնած Ջեյբըզին ու ձեռքը դրեց նրա ուսին։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ զգացված եմ քո ուշադրությունից, հարևա՛ն Սթոուն, ― ասաց նա, ― բայց մի մոռացիր, որ սեղանին դեռ գինի կա, իսկ իմ ձեռքին անավարտ մի գործ։ Իսկ ես կյանքում ոչ կուժն եմ կիսատ թողել, ոչ գործը։ | ||
+ | |||
+ | Հենց այդ ժամանակ դուռն ուժեղ թակեցին։ | ||
+ | |||
+ | ― Տեսա՞ր, ասաց Դենիըլ Վեբսթրը, ― իսկ ես արդեն կարծում էի, թե ձեր ժամացույցը ետ է ընկնում։ ― Նա մոտեցավ ու դուռը լայն բացեց։ ― Համեցեք, նե՛րս անցեք։ | ||
+ | |||
+ | Կրակի լույսի տակ անծանոթն ավելի սև ու ավելի բարձրահասակ էր երևում։ Նա իր թևի տակ մի սև լաքապատ արկղիկ ուներ, որի կողերի մեջ օդի համար անցքեր էին բացված։ Այդ արկղիկը տեսնելով՝ Ջեյբըզ Սթոունը մի թույլ ճիչ արձակեց ու կծկվեց սենյակի անկյունում։ | ||
+ | |||
+ | ― Որքան հասկացա, դուք միստր Վե՞բսթրն եք, ― քաղաքավարի հարցրեց անծանոթը, աղվեսի պես աչքերը փայլեցնելով։ | ||
+ | |||
+ | ― Այո, Ջեյբըզ Սթոունի փաստաբանը, ― հանգիստ պատասխանեց Դենիըլ Վեբսթրը, թեև նրա աչքերն էլ էին փայլում։ ― Թույլ կտա՞ք հարցնել ձեր անունը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ասեմ, ― անփութորեն պատասխանեց անծանոթը, ― ես բավական շատ անուններ ունեմ։ Թերևս, այսօր Ճանկող կոչվեմ, ինձ այս կողմերում հաճախ են այդպես անվանում։ | ||
+ | |||
+ | Նա նստեց սեղանի մոտ ու իր համար մի բաժակ գինի լցրեց։ Եվ, չնայած կժի գինին սառն էր, բայց բաժակը լցվելուն պես սկսեց գոլորշի արձակել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այժմ, ― ասաց անծանոթն ու ժպտաց, ատամները ցույց տալով, ― որպես օրինավոր քաղաքացու, ձեզ կխնդրեի օժանդակել ինձ իմ հասանելիքը ստանալու գործում։ | ||
+ | |||
+ | Հենց այս խոսքերից էր, որ սկսվեց նրանց բուռն ու թեժ վիճաբանությունը։ Սկզբում Ջեյբըզ Սթոունը դեռ մի թույլ հույս ուներ, բայց երբ Դենիըլ Վեբսթրը ստիպված եղավ կետ առ կետ նահանջել, նա, աչքերը լաքապատ արկղիկին հառած, լուռ ու մունջ սսկվեց իր անկյունում։ Ամենից վատն այն էր, որ գործարքի կամ ստորագրության վավերության մասին ոչ մի կասկած լինել չէր կարող։ Դենիըլ Բեբսթրն էլ ինչեր ասես, որ չէր հնարում, օձի լեզու էր թափում, նույնիսկ բռունցքը խփում սեղանին, բայց դրա դեմ ոչինչ չէր կարող անել։ Նա առաջարկում էր գնալ փոխադարձ զիջումների․ անծանոթն այդ մասին չէր ուզում լսել։ Նա հիշեցնում էր, որ ժամանակի ընթացքում գրավի արժեքը մեծապես աճել է, որ նահանգային սենատորն անկասկած ավելին արժե, բայց անծանոթն օրենքից ոչ մի շեղում չէր հանդուրժում։ Դենիըլ Վեբսթրը հմուտ փաստաբան էր, բայց նա գիտեր, թե ով է փաստաբանների արքան, ինչպես Սուրբ Գրքում է ասվում, և այս անգամ կարծես թե դեմ էր առել իրեն արժանի ախոյանի։ | ||
+ | |||
+ | Ի վերջո անծանոթն սկսեց հորանջել։ | ||
+ | |||
+ | ― Ձեր հայրենակցին փրկելու ոգեշունչ ջանքերն, իհարկե, ձեզ պատիվ են բերում, մի՛սթր Վեբսթր, բայց եթե դուք ավելացնելու ուրիշ փաստարկներ չունեք․․․ Գիտեք, իմ ժամանակը բավական սուղ է։ | ||
+ | |||
+ | Ջեյբըզ Սթոունը ոտքից գլուխ ցնցվեց։ Դենիըլ Վեբսթրն ամպի պես մռայլ էր։ | ||
+ | |||
+ | ― Սուղ է, թե ոչ, բայց դուք այս մարդուն ձեռք չեք գցի, ― որոտաց նա։ ― Միսթր Սթոունն ամերիկյան քաղաքացի է, իսկ ամերիկյան ոչ մի քաղաքացի իրավունք չունի ծառայել ի շահ օտար տիրության։ Տասներկու թվին մենք հենց դրա համար էինք կռվում անգլիացիների դեմ, և եթե պետք լինի, կկռվենք նորից։ | ||
+ | |||
+ | ― Օտա՞ր, ― ասաց անծանոթը, ― իսկ ո՞վ ասաց, որ ես օտար եմ։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս ես դեռ չեմ լսել, որ դուք ամերիկյան հպատակություն ունենայիք, ― զարմացած պատասխանեց Դենիըլ Վեբսթրը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ ինձնից առավել ունի այդ իրավունքը, ― իր սարսռազդու ժպիտով հարցրեց անծանոթը։ ― Ես ներկա էի դեռ այն ժամանակ, երբ առաջին հնդկացու դեմ գործվեց առաջին անիրավությունը։ Երբ առաջին ստրկատիրոջ առաջին նավը մեկնեց Կոնգո՝ ստրուկ բերելու, ես կանգնած էի նավի տախտակամածին։ Չէ որ, հենց առաջին նորաբնակներից սկսած, ես ներկա եմ եղել ձեր բոլոր հեքիաթներում ու գրքերում, չէ որ իմ անունը մինչև օրս էլ ամեն օր տրվում է ձեր եկեղեցիներում։ Չեմ թաքցնի, որ հարավցիներն ինձ հյուսիսցի են համարում, իսկ հյուսիսցիները՝ հարավցի, բայց ես ոչ մեկն եմ, ոչ մյուսը։ Ես պարզապես ձեզ նման օրինավոր ամերիկացի եմ, և այն էլ՝ հնագույն տոհմից սերած, քանի որ, եթե շիտակ խոսենք, մի՛սթր Վեբսթր, իմ անունն այս երկրում ձեր անունից հին է։ | ||
+ | |||
+ | ― Հենց դրա համար էլ, ― քունքերի երակներն ուռցնելով, բացականչեց Դենիըլ Վեբսթրը, ― ես պնդում եմ, որ իմ պաշտպանյալը սահմանադրության համաձայն դատի իրավունք ստանա։ | ||
+ | |||
+ | ― Տվյալ գործը հազիվ թե սովորական դատարանի բան լինի, ― աչքերը փայլեցնելով, ասաց անծանոթը։ ― Եվ վերջապես այս ուշ ժամին․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչ դատարան ուզում է լինի, ― հպարտորեն ավելացրեց Դենիըլ Վեբսթրը, ― միայն թե ամերիկյան դատավոր ունենա ու ամերիկյան երդվյալներ, և ես կենթարկվեմ նրա որոշմանը։ | ||
+ | |||
+ | ― Դե տեսե՛ք, չմոռանա՜ք, ― ասաց անծանոթն ու մատը տնկեց դռան կողմը։ Այդ նույն պահին դրսում ուժեղ քամի փչեց, ու ինչ֊որ ոտնաձայներ լսվեցին։ Այդ ոտնաձայները պարզ ու հստակ էին լսվում, բայց բոլորովին նման չէին կենդանի մարդկանց ոտնաձայներին։ | ||
+ | |||
+ | ― Տե՜ր իմ Աստված, էս գիշերվա կեսին ո՞ւմ ճարն է կտրվել, ― սարսափահար գոչեց Ջեյբըզ Սթոունը։ | ||
+ | |||
+ | ― Միսթր Վեբսթրի պահանջած դատակազմի, ― պատասխանեց անծանոթն, իր գավաթի եռացող գինին ընպելով։ ― Նրանցից մի երկուսը կարող են անպատշաճ տեսք ունենալ, բայց ներող եղեք, հեռվից են գալիս։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==3== | ||
+ | |||
+ | Այդ խոսքի վրա օջախի բոցը կապտեց, դուռը լայն բացվեց և տասներկու հոգի իրար ետևից ներս մտան։ | ||
+ | |||
+ | Եթե մինչ այդ Ջեյբըզ Սթոունի սիրտը դող էր ընկել, ապա նրանց մտնելուց հետո նրա լեղին ճաքեց։ Որովհետև ներս մտնողների թվում էին միապետական Ուոլթր Բաթլրը, որը Հեղափոխության օրերին հրի ու սրի էր մատնել ամբողջ Մահավքի հովիտը և դավաճան Սայմոն Գրթին, որը, հնդկացիների հետ խոսքը մեկ արած, խարույկ էր հանում սպիտակամորթներին։ Նա լուսանի պես կանաչ աչքեր ուներ, իսկ նրա որսորդական շապիկի վրայի բծերն անկասկած եղջերվի արյունից էին մնացել։ Հաջորդը Քինգ Ֆիլիփն էր, իր կենդանի օրերի պես գոռոզ ու հպարտ, իր մահը պատճառած մեծ վերքը գլխին, իսկ ապա՝ նահանգապետ Դեյլը, որն աթիվ֊անհամար մարդ էր ջարդուփշուր արել անիվների վրա։ Հետո ներս մտավ Մերիմաունթի Մորթնը, Փլիմութի գաղութի դահիճը, իր գեղեցիկ ու սրբապիղծ դեմքով, իսկ նրա ետևից՝ սև մորուքը կրծքին ոլորած, արյունարբու ծովահեն Թիչը։ Այնուհետև քնքուշ ճեմելով, մտավ գերապատվելի Ջոն Սմիթը իր մարդ խեղդողի ձեռքերով ու կալվինական սքեմը հագին։ Պարանի կարմիր հետքը դեռ երևում էր նրա վզին, բայց ձեռքին բուրավետ մի թաշկինակ կար։ Բոլոր ներս մտնողները դեռ պարուրված էին դժոխքի բոցերով, և անծանոթը մեկ առ մեկ տալիս էր նրանց անուններն ու թվում գործերը, մինչև որ պատմեց բոլոր տասներկուսի արած֊չարածը։ Բայց ինչ էլ որ լիներ, անծանոթը չէր խաբել՝ նրանք բոլորն էլ Ամերիկայի պատմության մի մասն էին կազմում։ | ||
+ | |||
+ | ― Մի՛սթր Վեբսթր, երդվյալների կազմին վերաբերող առարկություն ունե՞ք, ― հեգնորեն հարցրեց անծանոթը։ | ||
+ | |||
+ | Դենիըլ Վեբսթրի ճակատը քրտնել էր, բայց նրա ձայնը չէր փոխվել։ | ||
+ | |||
+ | ― Առարկություն չունեմ, ― պատասխանեց նա, ― թեև, ըստ իս, պակասում է զորավար Արնոլդը։ | ||
+ | |||
+ | ― Բենեդիկտ Արնոլդը զբաղված է ուրիշ գործով, ― ասաց անծանոթն, աչքերը փայլեցնելով։ ― Որքան հիշում եմ, դուք դատավո՞ր էլ էիք պահանջել։ | ||
+ | |||
+ | Նա նորից իր ցուցամատը պարզեց, և ներս մտավ պուրիտանական պատմուճան հագած, կրոնամոլի վառվռուն հայացքով մի մարդ և գրավեց դատավորի տեղը։ | ||
+ | |||
+ | ― Դատավոր Հաթըրնը փորձառու իրավաբան է, ― ներկայացրեց անծանոթը, ― նա Սալեմում տեղի ունեցած վհուկների դատավարությունների ատենապետն է եղել։ Հետագայում այդ գործին մասնակցածներից շատերը զղջացել էին իրենց արածի համար, բայց միայն թե՝ ոչ ինքը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե հնարավոր է զղջալ մեր այդ հիանալի նախաձեռնության համար, ― ասաց խստաբարո ծերունին։ ― Պետք է կախե՛լ դրանց, բոլորի՛ն կախել, ― մրթմրթաց նա այնպիսի ձայնով, որ Ջեյբըզ Սթոունի թուքը չորացավ։ | ||
+ | |||
+ | Այդպիսով դատը սկսվեց և, ինչպես հասկանում եք, սկսվեց ի վնաս պաշտպանության։ Ջեյբըզ Սթոունից նույնիսկ կարգին վկա դուրս չեկավ՝ հերիք էր, որ նա մի անգամ նայեր Սայմոն Գրիթի դեմքին, և խեղճ վկայի ուշագնաց մարմինը քարշ տվին սենյակի անկյունը։ | ||
+ | |||
+ | Դատավարության վրա դա, իհարկե, չազդեց, և դատը շարունակվեց, կարծես ոչինչ չէր եղել։ Դենիըլ Վեբսթրն իր կյանքում բազմաթիվ դահիճ դատավորներ էր տեսել ու նրանցից ոչ պակաս՝ հոռի ու դաժան ատյաններ, բայց այս մեկն ամենից թունդն էր, և նա դա լավ գիտեր։ Բոլոր ատենակալները պսպղուն աչքերով լսում էին անծանոթի սահուն ճառը։ Ամեն անգամ, երբ որևէ առարկություն էր անում, այն ընդունվում էր, իսկ Դենիըլ Վեբսթրի բոլոր առարկությունները մերժվում էին։ Ասենք, Ճանկողի պես մեկի հետ գործ բռնելիս դժվար էր խարդախությունից բացի ուրիշ բան սպասելը։ | ||
+ | |||
+ | Երբ հերթը հասավ Դենիըլին, նա սկսեց շիկացած քուրայի պես փնչալ։ Որոշել էր վեր կենալ ու իրավագիտական տարբեր տեսակի ճարտար հնարքների միջոցով բմբլահան անել ոչ միայն անծանոթին, այլև դատավորին ու տասներկու երդվյալներին էլ հետը։ Նրա հոգն էլ չէր, որ դա կարող էին ընկալել որպես օրենքի անարգանք և համապատասխան պատիժ սահմանել։ Նրա հոգը չէր նույնիսկ Ջեյբըզ Սթոունի բախտը։ Նա, պարզապես, գնալով ավելի ու ավելի էր կատաղում ու փրփրում, մտածելով, թե ինչ պիտի ասի։ Սակայն ինչքան շատ էր մտածում, այնքան ավելի քիչ էր պատկերացնում իր ասելիքը։ | ||
+ | |||
+ | Վերջապես նա կանգ առավ, մտադրվելով բոլորին խարազանել իր ամբաստանություններով։ Բայց նախքան իր ճառն սկսելը, սովորության համաձայն, հերթով նայեց դատավորի ու ատենակալների դեմքին։ Դենիըլ Վեբսթրի հայացքից չվրիպեց, որ նրանց բոլորի աչքերի բոցավառ փայլը կրկնապատկվել էր, և որ նրանք հազիվ իրենց զսպելով, որսկան շների պես իր կողմն էի թեքվել։ Սենյակի դիվային մթնոլորտը սկսել էր թանձրանալ նրանց հայացքներից։ Դենիըլ Վեբսթրը հանկարծ հասկացավ, որ ինքն ուր որ է փորձանքի մեջ պիտի ընկներ և, մթան մեջ ջրհորն ընկնելուց փրկված մարդու պես, ձեռքով սրբեց ճակատի սառը քրտինքը։ | ||
+ | |||
+ | Քանի որ կասկած չկար, որ նրանք հենց իր համար էին եկել և ոչ թե Ջեյբըզ Սթոունի։ Դենիըլ Վեբսթրն այդ հասկացավ նրանց փայլատակող աչքերից ու այն բանից, թե ինչպես էր անծանոթը մի ձեռքով բերանը ծածկել։ Եվ եթե Վեբսթրը նրանց դեմ պայքարեր հենց իրենց զենքով, ապա տանուլ կտար, և նա դա լավ գիտեր, չնայած չէր կարող ասել, թե որտեղից։ Նրանց աչքերում վառվում էր իր սեփական ցասումն ու ահը, և նա պետք է մարեր այդ բոցը, այլապես կպարտվեր։ Դենիըլ Վեբսթրի աչքերը թեժ ածուխների պես այրվում էին․ նա մի պահ լռեց, ապա սկսեց խոսել։ | ||
+ | |||
+ | Սկսեց շատ ցածր, թեև նրա ամեն մի բառ պարզ լսվում էր։ Ասում են, թե Դենիըլ Վեբսթրը, եթե ուզենար, կարող էր իր ձայնով երկնային տավիղներ հնչեցնել, և դա նրա համար խոսելու պես հեշտ էր։ Բայց Դենիըլն իր ճառն ամբաստանություններով ու մեղադրանքներով չսկսեց։ Նա սկսեց խոսել այն բաների մասին, որոնք երկիրը երկիր են դարձնում, իսկ մարդուն՝ մարդ։ | ||
+ | |||
+ | Նա սկսեց այն պարզ բաներից, որոնք ամեն մարդ գիտի և զգացել է՝ լուսաբացի թարմությունը ջահելի համար, հացի համը՝ քաղցած մարդու բերանում, և ամեն մի նոր օրվա անկրկնելիությունը մանկան համար։ Նրա խոսքերի ազդեցության տակ բոլորը պարզ ու շոշափելի տեսան այն ամենը, ինչ յուրաքանչյուր մարդու համար լավ է ու բաղձալի։ Բայց առանց ազատության այդ ամենն իր համը կորցնում է։ Եվ երբ Դենիըլ Վեբսթրը սկսեց խոսել ստրուկների ու ստրկության մասին, նրա ձայնը հնչեց հուժկու զանգի պես։ Նա խոսում էր Ամերիկայի վաղ օրերի և բոլոր նրանց մասին, ովքեր կերտել էին այդ օրերը։ Դա դատարկ ազգասիրական ճառ չէր, նրա ձայնը ստիպում էր իր ունկնդիրներին տեսնել այդ ամենը։ Նա խոստովանեց այն ամբողջ չարիքը, որը եղել էր, և ցույց տվեց, թե ինչպես այդ չարի ու բարու միջից, տառապանքների ու զրկանքների միջից ծնվել էր մի նոր ու լուսավոր բան, որին հաղորդակից էին եղել բոլորը, նույնիսկ՝ դավաճանները։ | ||
+ | |||
+ | Հետո անդրադարձավ Ջեյբըզ Սթոունին, և ցույց տվեց նրան այնպես, ինչպես նա կար՝ հասարակ ու ձախորդ մի մարդ, որն ուզեցել էր փոխել իր բախտը։ Եվ որովհետև ուզեցել էր իր բախտը թեթևացնել, այժմ դատապարտված էր հավերժական պատժի։ Բայց Ջեյբըզ Սթոունի մեջ կար լավն ու բարին, և նա ցույց տվեց այդ լավը։ Այո, Ջեյբըզ Սթոունը կոշտ ու կոպիտ մարդ էր, բայց նա լավ մարդ էր։ Մարդն լինելն այնքան էլ ուրախ բան չէ, բայց մարդ լինելը հպարտ բան է։ Եվ ցույց տվեց դրա վսեմությունն այնպես, որ բոլորը տեսան ու հասկացան։ Այո, նույնիսկ դժոխքում մարդը մարդ է մնում, և դա իսկույն երևում է։ Դենիըլ Վեբսթըրն արդեն մի առանձին վերցրած մարդու չէր պաշտպանում, նա պատկերում էր ամբողջ մարդկության մոլորությունների ու առաքինությունների հավերժական ճամփան։ Եվ երբևէ ցանկացած որևէ սատանա չէր կարող զգալ ու հասկանալ այդ ամենը, դրա համար հարկավոր էր մարդ ծնվել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==3== | ||
+ | |||
+ | Օջախի կրակը սկսել էր մարել, իսկ դրսում արդեն բացվում էր լույսը, երբ Դենիըլ Վեբսթրն ավարտեց իր ճառը։ Նրա խոսքերն ընկան Նյու Հեմփշիրի հողին, արձագանք գտնելով բոլորի սրտում։ Երդվյալներից ամեն մեկը հանկարծ վերհիշեց մի բան, որ վաղուց արդեն մոռացել էր։ Որովհետև Դենիըլ Վեբսթրի ձայնը մարդկանց սրտերին էր հասնում, և դա էր նրա ուժն ու շնորհը։ Մեկն, այդ ձայնը լսելով, հիշում էր մութ թավուտը, մյուսը ծովի շառաչը, երրորդը՝ մոռացված անմեղ մի տեսարան, իսկ մեկ ուրիշը՝ իր վաղուց կորցրած ազգության ձայնը։ Երբ Դենիըլ Վեբսթրն իր ճառն ավարտեց, դեռ չգիտեր, փրկե՞լ է Ջեյբըզ Սթոունին, թե՞ ոչ։ Բայց նա գիտեր, որ հրաշք է գործել, որովհետև դատավորի ու երդվյալների աչքերի բոցը մարել էր, և նրանք նորից մարդ էին դարձել և գիտեին, որ մարդ են։ | ||
+ | |||
+ | ― Պաշտպանությունն ավարտեց իր խոսքը, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, լեռան պես մնալով կանգնած։ Նրա ականջներում դեռ հնչում էր իր սեփական ձայնը, և նա ուրիշ ոչինչ չէր լսում, մինչև որ դատավոր Հաթըրնն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ատյանը հեռանում է վճիռ կայացնելու։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ Ուոլթր Բաթլըն իր տեղից ելավ ու մռայլ, բայց հպարտ արտահայտությամբ նայելով անծանոթի աչքերին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ատյանն արդեն կայացրել է իր վճիռը՝ մենք մեղադրյալին անմեղ ենք ճանաչում։ | ||
+ | |||
+ | Այդ լսելուն պես ժպիտն իսկույն փախավ անծանոթի դեմքից, բայց Ուոլթր Բաթլըն այն չտեսելու տվեց։ | ||
+ | |||
+ | ― Գուցե մենք օրենքը շատ խիստ չենք մեկնաբանել, ― ասաց նա, ― բայց նույնիսկ նզովյալնե՜րը կարող են ողջունել միտր Վեբսթրի պերճախոսությունը։ | ||
+ | |||
+ | Այդ նույն պահին դրսից լսվեց առաջին աքաղաղի կանչը, և դատավորն ու ատենակալները հոդս ցնդեցին, կարծես խոհանոցում չէին էլ եղել։ | ||
+ | |||
+ | Անծանոթը ծուռ ժպտալով դիմեց Դենիըլ Վեբսթրին․ | ||
+ | |||
+ | ― Ուոլթր Բաթլրը միշտ էլ համարաձակ մարդ էր եղել, ― ասաց նա, ― բայց ես չէի կարծում, թե ա՛յդ աստիճանի համարձակ։ Այնուհանդերձ, ես, ինչպես ջենտլմենը ջենտլմենի, շնորհավորում եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Եթե դեմ չեք, նախ ես կուզենայի ստանալ փաստաթուղթը, ― պատասխանեց Դենիըլ Վեբսթրն ու, թուղթը վերցնելով, պատռեց։ Թուղթը զարմանալիորեն տաք էր։ ― Իսկ հիմա ես քո հախից կգամ, ― ասաց նա ու իր ձեռքն արջի թակարդի պես իջեցրեց անծանոթի ուսին։ Որովհետև Դենիըլ Վեբսթրը գիտեր, որ եթե ազնիվ պայքարում հաղթում ես Ճանկողի պես մեկին, նրա ուժն այլևս չի ազդում հաղթողի վրա։ Եվ նա տեսավ, որ Ճանկողն ինքն էլ այդ լավ գիտեր։ | ||
+ | |||
+ | Անծանոթը գալարվում ու շուռ էր գալիս, բայց Դենիըլի բռից դուրս չէր պրծնում։ | ||
+ | |||
+ | ― Դե լա՛վ, լա՜վ, մի՛սթր Վեբսթր, ― սփրթնած ժպիտը դեմքին, ասաց նա, ― ձեր արածը ծի․․․ վա՜խ ուսս․․․ ծիծաղելի է։ Եթե ձեզ դատավարության ծախքերի հարցն է հուզում, ապա ես հաճույքով կվճարեմ․․․ | ||
+ | |||
+ | ― Եվ այն էլ ինչպե՜ս, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, այնպես ուժգին ցնցելով անծանոթին, որ նրա ատամները կրճտացին։ ― Դե հիմա նստիր ու մի նոր փաստաթուղթ գրիր առ այն, որ էլ երբեք, մինչև ահեղ դատաստանի օրը, չես անհանգստացնի ո՛չ Ջեյբըզ Սթոունին, ո՛չ նրա ժառանգներին, և ոչ էլ որևէ ուրի՛շ նյուհեմփշիրցու։ Մենք ինքնե՛րս գլուխ կհանենք մեր նահանգի գործերից, առա՛նց օտարների։ | ||
+ | |||
+ | ― Չէի ասի․․․ վա՜խ․․․ որ այդ գործերը դրանից․․․ վա՜խ․․․ կշահեն, ― ասաց անծանոթը, ― բայց․․․ ամա՛ն, ամա՜ն․․․ համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով նա նստեց ու գրեց պահանջված փաստաթուղթը։ Գրելու ընթացքում Դենիելը պինդ բռնել էր նրա օձիքից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա կարելի՞ է գնալ, ― կմկմաց անծանոթը, երբ Դենիըլն արդեն ստուգել էր փաստաթուղթը։ | ||
+ | |||
+ | ― Գնա՞լ, ― կրկնեց Դենիըլը, նորից մի լավ թափ տալով նրան։ ― Ես դեռ նոր էի մտածում, թե քեզ ինչ անեմ, իսկ դու՝ գնալ։ Դատավարության ծախքերը դու իհարկե վճարեցիր, բայց ես քեզ հետ իմ սեփական հաշիվներն ունեմ։ Երևի քեզ հետս Մարշֆիլդ տանեմ, ― մտածկոտ շարունակեց նա, ― ես այնտեղ Գողիաթ անունով մի խոյ ունեմ, որն իր պոզերով երկաթե դարպասներ է ծակում։ Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե ես նրան բաց թողնեմ քեզ վրա։ | ||
+ | |||
+ | Այդ բանը լսելուն պես անծանոթը սկսեց մեղա գալ և աղերսել, որ Վեբսթրն իրեն խնայի։ Նա այնքան աղաչեց֊պաղատեց, որ Դենիըլ Վեբսթրը, որն ի ծնե բարեսիրտ մարդ էր, համաձայնվեց նրան բաց թողնել։ Անծանոթն այն աստիճան շնորհակալ էր, որ, ի նշան իրենց բարեկամության, առաջարկեց Դենիըլ Վեբսթրի բախտը բացել։ Դենիըլը սովորաբար բանի տեղ չէր դնում բախտագուշակներին, բայց այս անգամ համաձայնվեց։ | ||
+ | |||
+ | Որովհետև, ինչպես ինքներդ եք հասկանում, անծանոթի դեպքը փոքր֊ինչ ուրիշ էր։ Նա սկսեց զննել Դենիըլի ձեռքի ափի գծերը և մի երկու ուշագրավ բան պատմեց, միայն թե բոլորն էլ՝ անցյալից։ | ||
+ | |||
+ | ― Լավ, այդ ամենը ճիշտ է, բայց արդեն եղել է, ― ընդհատեց նրան Դենիըլ Վեբսթրը։ ― Դու ավելի լավ է ասա, թե ինչ է լինելու հետո։ | ||
+ | |||
+ | Անծանոթն ուրախացած քմծիծաղ տվեց ու գլուխն օրորեց։ | ||
+ | |||
+ | ― Ապագան ձեր պատկերացմանը նման չէ, ― ասաց նա, ― ապագան մութ է։ Դուք փառասե՜ր եք, մի՛սթր Վեբսթր։ | ||
+ | |||
+ | ― Չեմ ժխտում, ― հանգիստ ասաց Դենիըլը, որովհետև բոլորին հայտնի էր, որ նա ուզում էր պրեզիդենտ դառնալ։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ մոտ կլինեք ձեր նպատակին, ― ասաց անծանոթը, ― բայց երբեք նրան չեք հասնի։ Ձեզնից պակաս արժանավոր մարդիկ պրեզիդենտ կդառնան, իսկ դուք չեք դառնա։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս ես միշտ կմնամ նույն Դենիըլ Վեբսթրը, ― ասաց Դենիըլը, ― շարունակիր։ | ||
+ | |||
+ | ― Դուք երկու ուժեղ որդիներ ունեք, ― ասաց անծանոթը, ― և արժանի եք տոհմի հիմնադիր դառնալ, բայց նրանք երկուսն էլ պատերազմում կզոհվեն նախքան մեծ մարդ դառնալը։ | ||
+ | |||
+ | ― Մեռած, թե կենդանի, նրանք կմնան իմ որդիները, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, ― շարունակիր։ | ||
+ | |||
+ | ― Դուք մեծ ու նշանավոր ճառեր եք ասել, ― ասաց անծանոթը, ― և կասեք դեռ ավելին։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― ասաց Դենիըլ Վեբսթրը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ձեր վերջին և մեծագույն ճառը ձեր կողմնակիցներից շատերին կլարի ձեր դեմ, ― շարունակեց անծանոթը։ ― Ձեզ Իքաբոդ կկոչեն, և դեռ շատ ուրիշ անուններ կտան։ Նույնիսկ Նոր Անգլիայում շատերը կասեն, թե դուք ձեր մաշկը փոխել եք, իսկ երկիրը՝ ծախել, և նրանց խոսքերը կհետապնդեն ձեզ մինչև մահվան օրը։ | ||
+ | |||
+ | ― Եթե ճառն ազնիվ լինի, ինչ ուզում են, թող ասեն, ― ասաց Դենիըլ Վեբսթրը։ Ապա նայեց անծանոթին ու նրանց հայացքները հանդիպեցին իրար։ | ||
+ | |||
+ | ― Մի հարց էլ, ― ասաց նա, ― իմ ամբողջ կյանքում ես կռվել եմ հանուն Միության։ Կտեսնե՞մ արդյոք պառակտիչների դեմ այդ կռվի հաղթական ավարտը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր կյանքի ընթացքում չեք տեսնի, ― անգթորեն պատասխանեց անծանոթը, ― բայց այն հաղթանակով կպսակվի։ Ձեր մահից հետո հազարավոր մարդիկ կշարունակեն այդ կռիվը հանուն ձեր ասած խոսքերի։ | ||
+ | |||
+ | ― Դե եթե այդպես է, վաշխառու կախարդ շունշանորդի՛, ― ուրախացած քրքջաց Դենիըլ Վեբսթրը, ― քնձռոտ պոչդ այստեղից քաշիր, քանի դեռ քեզ չեմ խարանել։ Երդվում եմ առաջին տասներեք նահանգներով, որ ես նույնիսկ դժոխք էլ կիջնեի հանուն Միության։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով Դենիըլ Վեբսթրը ոտքը ետ տարավ, որ մի լավ հասցնի անծանոթի քամակին։ Նրա հարվածին ձին էլ չէր դիմանա, ու թեև անծանոթին միայն կոշիկի քիթը դիպավ, բայց խեղճ սատանան, արկղիկը թևի տակ առած, գլորվելով դուրս թռավ տնից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, տեսնելով, որ Ջեյբըզ Սթոունն ուշքի է գալիս, ― տեսնենք, թե կժի մեջ ինչ է մնացել։ Կարծում ես կոկորդի համար ամբողջ գիշերն աշխատելը հե՞շտ գործ է։ Դու գիտե՞ս, հարևա՛ն Սթոուն, որ ես նախաճաշի համար համեղ կարկանդակի ախորժակ եմ պահել։ | ||
+ | |||
+ | Ասում են, թե ամեն անգամ, նույնիսկ մեր օրերում, այդ կողմերն ընկնելիս, սատանան շան պես շրջանցում է Մարշֆիլդը։ Իսկ Նյու Հեմփշիր նահանգում նրան այն օրվանից մինչև օրս տեսնող չի եղել։ Ասածս, իհարկե, չի վերաբերում Մասաչուսըթսին կամ Վերմոնթին։ |
Ընթացիկ տարբերակը 18:42, 28 Հունվարի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Սթեֆան Վինսենթ Բենեթ |
1
Այս պատմությունն անում են հարևան Մասաչուսեթսի, Վերմոնտի և Նյու Հեմփշիրի սահմանակից երկրամսերի բնակիչները։
Այո, ճիշտ է, որ Դենիըլ Վեբսթրը մեռել է, համենայն դեպս նրան վաղուց արդեն թաղել են։ Բայց ասում են, որ ամեն անգամ, երբ Մարշֆիլդում փոթորիկ է սկսվում, երկնքի ճեղքերից լսվում է նրա ամպագոռգոռ ձայնը։ Ասում են նաև, որ եթե կանգնես նրա գերեզմանի մոտ և բարձր ու հստակ կանչես՝ «Դե՜նիըլ Վե՜բսթր, Դե՜նիըլ Վեբսթր», ապա հողը ոտքերիդ տակ կդղրդա ու ծառերը կսկսեն ճոճվել։ Իսկ քիչ հետո նրա թավ ձայնը կհարցնի․ «Ի՞նչ օրի է Միությունը, եղբայր»։ Այդ դեպքում լավ է պատասխանել, որ Միությունն առաջվա պես ամուր է, ժայռի պես կանգուն, պղնձակուռ ու միաբան, թե չէ նա հանկարծ կարող է հենց քթիդ տակ հողից բուսնել։ Համենայն դեպս ինձ հենց այդպես էին պատմում իմ ջահել օրերին։
Ուրեմն իմացեք, որ նա մեր երկրի ամենամեծ մարդն է եղել։ Ու թեև այդպես էլ Պրեզիդենտ չդարձավ, բայց մեր երկրի ամենամեծ մարդը նա էր։ Հազար֊հազարների համար վերևում Աստվածն էր, ներքևում Դենիըլ Վեբսթրը։ Նրա մասին հորինած պատմություններն ասես հին նահապետների մասին հյուսած առասպելներից լինեին։ Պատմում էին, օրինակ, որ երբ նա ճառ էր ասում, երկնքում տեղն ու տեղը մեր դրոշի պես աստղեր ու զոլեր էին հայտնվում, իսկ մի անգամ, երբ խոսել էր ինչ֊որ գետի դեմ, վերջինիս ամբողջ ջուրը ցամաքել ու գետինն էր ծծվել։ Ասում էին նաև, որ երբ կարթը ձեռքին գետափ էր գնում, կարմրախայտերն ինքակամ ուղիղ նրա գրապանն էին ցատկում, որովհետև գիտեին, որ Դենիըլին հակառակվելն իմաստ չունի։ Իսկ վիճելիս նա, երկնային տավիղներից ոչ պակաս, կարողանում էր ստորգետնյա որոտներ հնչեցնել։
Ահա թե ինչ մարդ էր Դենիըլ Վեբսթրը, և նրա Մարշֆիլդի ագարակը տիրոջը ոչնչով չէր զիջում։ Նրա բուծած հավերը ոտքից գլուխ սպիտակ միս էին, նրա կովերը խնամվում էին մանուկների պես, իսկ նրա Գողիաթ կոչված խոյի խաղողի որդի պես ոլորված պոզերը երկաթե դարպասներ էին ծակում։ Բայց նա ձեր իմացած փափկասուն ֆերմերներից չէր․ իսկական հողի ծնունդ էր և, դեռ լուսը չբացված ոտքի վրա էր, որպեսզի հետևի տան գործերին։ Մի մարդ էր նա, որ գամփռի երախի չափ բերան ուներ, սարերի պես կոր հոնքեր, իսկ աչքերի տեղ՝ երկու թեժ ածուխ․ ահա թե ով էր Դենիըլ Վեբսթրը։ Բայց նրա շահած մեծագույն դատի մասին ոչ մի գրքում չի գրված, որովհետև նա այդ գործը վարում էր ընդդեմ սատանայի՝ առանց սահմանափակումների և ինչպես հավասարը հավասարի հետ։ Ահա թե ինչպես եմ լսել ես այդ պատմությունը։
Նյու Հեմփշիրի Քրոսքորնըզ ավանում ապրում էր Ջեյբըզ Սթոուն անունով մի մարդ։ Պիտի ասել, որ նա վատ մարդ չէր, բայց խեղճն իսկի բախտ չուներ։ Եթե ցորեն էր ցանում, ցանքն անպայման թրթուրը կրծում էր, եթե որոշում էր կարտոֆիլ աճեցնել, իսկույն որտեղից֊որտեղ որդեր էին հայտնվում։ Լավ հողամաս ուներ, բայց մեջը շահ չուներ, պարկեշտ կին ու երեխաներ ուներ, բայց նրա երեխաներն ինչքան շատանում էին, այնքան ուտելիքը պակասում էր։ Եթե հարևանի հողամասում վարելիս քար էր գտնվում, ապա նրա մոտ՝ մի ամբողջ ապառաժ։ Եթե նա որոշում էր իր քոս ընկած ձին փոխել, տեղը դաբաղով հիվանդ մի յաբու էր ստանում, և դեռ մի բան էլ ավել տալիս։ Իսկապես որ, կան մարդիկ, որոնք ի ծնե այդպես ձախորդ են լինում, և Ջեյբըզ Սթոունը նրանցից մեկն էր։ Մինչև որ մի գեղեցիկ օր նա վերջապես այդ ամենից զզվեց։
Այդ առավոտ, դաշտը հերկելիս, նրա խոփը քարի դեմ առավ ու կոտրվեց, թեև նա պատրաստ էր երդվել, որ նախորդ օրն այդտեղ քար չէր եղել։ Ու մինչ շվարած, նայում էր խոփին, ձին սկսեց հազալ այն չարագուշակ հազով, որը հիվանդություն ու անասնաբույժ էր նշանակում։ Եվ կարծես հերիք չէր, որ նրա երեխաներից երկուսը կարմրուկ էին ընկել, իսկ կինը վատառողջ էր, դեռ բութ մատին էլ մատնաշունչ էր եղել։ Այստեղ արդեն Ջեյբըզ Սթոունի համբերությունը հատավ։
― Երդվում եմ, ― ասաց նա, մի տեսակ հուսահատ շուրջը նայելով, ― երդվում եմ, որ ուզածդ մարդն այս ամենից հոգին սատանայի՛ն կծախեր։ Ե՛ս էլ կծախեմ, թեկուզ երկու սենթով։
Այդ ասելուն պես Ջեյբըզ Սթոունը մի տարօրինակ զգացում ունեցավ, բայց քանի որ իսկական նյուհեմփշիրցի էր, իր խոսքը ետ չվերցրեց։ Համենայն դեպս երեկոյան, երբ նրա ասածն ըստ ամենայնի անհետևանք մնաց, նա թեթևացած շունչ քաշեց, որովհետև Ջեյբզ Սթոունը կրոնասեր մարդ էր։ Բայց, ինչպես Սուրբ Գրքում է գրված, ամեն բան վաղ թե ուշ իր հետևանքն ունենում է։ Կարող եք չկասկածել, որ հաջորդ օրը մի սևազգեստ քաղցրալեզու մարդ մոտավորապես ճաշի ժամին իր գեղեցիկ երկանիվ կառքը կանգնեցրեց ուղիղ նրանց տան առջև ու հայտնեց, որ եկել է Ջեյբըզ Սթոունին տեսնելու։ Ճարը կտրած, Ջեյբըզը տնեցիներին ասաց, թե իբր կտակ կազմելու համար փաստաբան է կանչել։ Բայց ինքը հո լավ գիտեր, թե եկածն ով է։ Նրան հենց էն գլխից դուր չէր եկել անծանոթի տեսքը, էլ չեմ ասում նրա ժպիտը։ Ոմանք ասում են, թե եկվորի սպիտակ ատամները սուր֊սուր տաշած են եղել, բայց ես դա երաշխավորել չեմ կարող։ Ջեյբըզին նաև դուր չէր եկել, որ իր շունը, անծանոթին տեսնելուն պես, պոչը քաշել ու վնգստալով փախել էր։ Բայց նա պետք է իր խոսքին տեր կանգներ, և ուզած֊չուզած եկվորի հետ գնաց մարագի ետևն ու պայմանը կնքեց։ Ստորագրելու համար նա մատը ծակեց եկվորի տված արծաթե քորոցով։ Ծակոցի վերքը շուտ լավացավ, բայց տեղը մի փոքրիկ սպիտակ սպի մնաց։
2
Այդ օրվանից Ջեյբըզ Սթոունի գործերը սկսեցին կարգավորվել։ Նրա կովերը գիրացան, ձիերի կողերը սկսեցին փայլել, իսկ հողամասի բերքը դարձավ հարևանների նախանձի առարկան։ Ամբողջ հովտում կարող էր ամպրոպ դղրդալ, բայց Սթոունի մարագին ոչ մի կայծակ չէր դիպչում։ Շուտով նա դարձավ ամբողջ մարզի ամենից բարգավաճող մարդը։ Երբ նրան խնդրեցին երեսփոխան դառնալ, չմերժեց, իսկ շուտով նաև խոսք բացվեց, թե նրան նույնիսկ կառաջարկեն նահանգային սենատ ընտրվել։ Կարճ ասած, Սթոունների գերդաստանը հավաբուն ընկած աղվեսի պես երջանիկ ու գոհ էր։ Եվ դա իսկապես այդպես էր, եթե չհաշվենք Ջեյբըզ Սթոունին։
Ասենք, առաջին մի քանի տարին նա էլ բավական գոհ էր իր կյանքից։ Հանաք բան չէ, երբ չար բախտը շուռ է գալիս, այդպիսի ժամանակ մնացած ամեն ինչ մարդու մտքից թռչում է։ Բայց, ինչ թաքցնենք, երբեմն, մանավանդ անձրևոտ օրերին, նրա մատի սպին նվնվում էր, և մեկ էլ տարին մի անգամ, ժամացույցի պես ճշտապահ, անծանոթն իր գեղեցիկ կառքով կանգնում էր նրա դռան մոտ։ Բայց վեցերորդ տարին նա եկավ ոտքով, ու այդ օրվանից Ջեյբզ Սթոունն իր հանգիստը կորցրեց։
Այս անգամ անծանոթն եկավ դաշտի ծայրից, ճիպոտով խփելով իր կոշիկներին։ Դրանք շատ լավն էին, բայց Ջեյբըզին դուր չեկան՝ մանավանդ քթերը։
― Տեսնում եմ, մի՛ստր Սթոուն, ― ասաց նա, ― որ դուք փուդաջան տանտեր եք՝ կարգին ագարակ եք ստեղծել։
― Հավանողը հավանում է, ― իսկական նյուհեմփշիրցու պես պատասխանեց Ջեյբըզ Սթոունը։
― Ի՞նչ կարիք կա զուր վատաբանել ձեր ունեցվածքը, ― անկաշկանդ ժպիտով ասաց անծանոթը։ ― Մենք հո գիտեք, թե բանն ինչ է, ամեն ինչ արվում է ըստ պայմանագրի։ Այնպես որ, երբ մյուս տարի, ըհ՜ըմ, գրավը սպառվի, խնդրում եմ չնեղանաք։
― Ինչ վերաբերում է այդ գրավին, մի՛սթր, ― դիմեց նրան Ջեյբըզ Սթոունն ու նայեց շուրջը, ասես երկնքից ու հողից օգնություն հայցելով, ― ապա ես մի երկու կասկած ունեմ դրա վերաբերյալ։
― Կասկա՞ծ, ― անախորժ ձայնով հարցրեց անծանոթը։
― Իսկ ի՞նչ կա որ, ― պատասխանեց Ջեյբըզ Սթոունը, ― մի մոռացեք, որ մենք Միացյալ Նահանգներում ենք գտնվում, և որ ես բարեպաշտ մարդ եմ։ ― Նա սիրտ առավ ու կոկորդը մաքրեց։ ― Այո, մի՛սթր, ես սկսում եմ կասկածի ենթարկել այդ գրավականի դատարանում ներկայացրած արժեքը։
― Դատարան էլ կա, դատարան էլ, ― ատամները չխչխկացնելով ասաց անծանոթը։ ― Համենայն դեպս չէր խանգարի մի անգամ էլ փաստաթուղթը ստուգել։ ― Նա գրպանից մի մեծ սև ծոցատետր հանեց ու սկսեց թերթել, ― Սաթն, Սլեյթր, Սթիվնս, ― քթի տակ մրմնաջաց նա, ― ահա՝ Սթոուն։ «Ես, Ջեյբըզ Սթոունս, յոթ տարվա ժամկետով․․․»։ Չէ, փաստաթղթին բան չես ասի, ամեն ինչ կարգին է։
Բայց Ջեյբըզ Սթոունը նրան չէր լսում, որովհետև տեսավ, թե ինչպես ծոցատետրից մի ուրիշ բան դուրս ընկավ։ Դա ցեցի պես մի բան էր, բայց ցեց չէր։ Ու մինչ Ջեյբըզ Սթոունն ապշած նայում էր, այդ բանը դիմեց նրան բարալիկ ու ցածր, բայց շատ մարդկային ծղրտոցով․
― Հարևան ջա՜ն, Սթոուն ջա՜ն, օգնի՜ր ինձ, Աստծո՜ւ սիրուն, փրկի՜ր․․․
Բայց մինչ Ջեյբըզ Սթոունը կհասցներ մի բան անել, անծանոթն իր գույնզգույն թաշկինակով խեցճ արարածին մլակի պես բռնեց ու թաշկինակի ծայրերն իրար կապեց։
― Կներեք, որ նյութից շեղվեցի։ Ուրեմն, ինչպես ասում էի․․․
Բայց Ջեյբըզ Սթոունը խրտնած ձիու պես ոտքից գլուխ սրթսրթում էր։
― Ախր դա թշվառական Սթիվնսի ձա՜յնն էր, ― խռպոտած ասաց նա։ ― Դուք․․․ դուք նրան թաշկինա՛կը խցկեցիք։
Անծանոթը փոքր֊ինչ շփոթված տեսք ուներ։
― Ճիշտն ասած դա իմ բացթողումն էր, ― քմծիծաղ տվեց նա, ― ես նրան պետք է տուփի մեջ դնեի, բայց այնտեղ մի երկու հազվագյուտ նմուշ կար, և ես չուզեցի խառնաշփոթ ստեղծել։ Ինչ արած, մեկ֊մեկ նման թյուրիմացություններ լինում են։
― Չգիտեմ, թե ինչ եք ուզում ասել, ― ասաց Ջեյբըզ Սթոունը, ― բայց ես մեր թշվառական Սթիվնսի ձայնը լսեցի։ Ու մի փորձեք ինձ համոզել, թե նա մեռել է։ Ե՞րբ էր․․․ հենց երեկ ես նրան ողջ֊առողջ տեսել եմ․․․
― Ուժերի ծաղկման շրջանում․․․ ― կեղծ բարեպաշտությամբ սկսեց անծանոթն ու ընդհատեց․ ― ապա բարի եղեք ականջ դնել․․․
Ճիշտ այդ պահին Ջեյբըզ Ստոունը պարզ լսեց իրենց ավանի եկեղեցու զանգի ձայնն ու հասկացավ, որ այն Սթիվնսի մահն է ազդարարում։
― Չեմ սիրում երկարաժամկետ հաշիվները փակելը, ― հոգոց հանեց անծանոթը, ― բայց ի՜նչ արած, գործը գործ է մնում։
Թաշկինակը դեռ նրա ձեռքին էր, ու կտորի տակի թպրտոցին նայելով, Ջեյբըզ Սթոունը վախից կուչ եկավ։
― Մի՞թե նրանք այդքան փոքր են, ― հազիվ կարողացավ հարցնել նա։
― Փո՞քր, ― զարմացավ անծանոթը։ ― Հա՜, հասկացա՜․․․ Դե, ինչպես ասեմ, ամեն տեսակի էլ պատահում են։ ― Նա, ատամները ցցելով, ոտքից գլուխ չափեց Սթոունին։ ― Հոգ մի տարեք, մի՛սթր Սթոուն, դուք լավագույն կարգով կանցնեք։ Ես ինձ թույլ չէի տա ձեզ արկղիկից դուրս պահել։ Չնայած, օրինակ՝ Դենիըլ Վեբսթրի պես մարդու համար մենք անկասկած ստիպված կլինեինք հատուկ արկղ պատվիրել։ Այ թե նվաճո՜ւմ կլիներ․․․ Ես վաղուց եմ երազում նրա հետ լեզու գտնել։
― Դե՛ն տարեք այդ թաշկինակը, ― գոչեց Ջեյբըզ Սթոունն ու սկսեց անծանոթին աղաչել֊պաղատել, որ իրեն խնայի։ Բայց միակ բանը, որին նա վերջապես հասավ, ժամկետը երեք տարով հետաձգելն էր և այն էլ՝ նոր պայմաններով։
Բայց ով չգիտի, որ նման պայման կնքելուց հետո չես էլ նկատում, թե չորս տարին ինչպես է անցնում։ Չորրորդ տարվա վերջում Ջեյբըզ Սթոունն արդեն նահանգով մեկ հայտնի մարդ է դառնում, և նույնիսկ սկսում են խոսել, թե նրան ուզում են նահանգապետ ընտրել։ Բայց Ջեյբըզ Սթոունն արդեն իր բերանի համը կորցրած է լինում։ Խեղճն ամեն օր արթնանալիս մտածում է՝ «Հեյ վա՜խ, էս մի օրն էլ անցավ», իսկ անկողին մտնելիս հիշում է անծանոթի սև ծոցատետրն ու թշվառական Սթիվնսի ծղրտացող հոգին, և սիրտը թուլանում է։ Մինչև մի օր էլ, վերջին տարվա վերջին օրերից մեկը, էլ չի դիմանում, ձին թամբում ու քշում է Դենիըլ Վեբսթրին փնտրելու։ Որովհետև Դենիըլ Վեբսթրն ինքը Նյու Հեմփշիրի ծնունդ էր, հենց Քրոսկորնըրզի կողմերից, և ամենուրեք հայտնի էր իր երկրացիների նկատմամբ ունեցած թուլությամբ։
Երբ Ջեյբըզ Սթոունը վաղ առավոտյան հասավ Մարշֆիլդ, Դենիըլ Վեբսթրը վաղուց արդեն ոտքի վրա էր և հազար ու մի գործի տեր։ Նա մշակների հետ լատիներեն էր պարապում, ըմբշամարտի էր բռնվել իր խոյի՝ Գողիաթի հետ, նոր նժույգ էր վարժեցնում ու ճառ պատրաստում փոխպրեզիդենտ Ջոն Քալհունի դեմ։ Բայց երբ նա իմացավ, որ իր մոտ նյուհեմփշիրցի է եկել, ամեն ինչ թողեց ու ընդունեց նրան, որովհետև Դենիըլ Վեբսթրն այդպիսի մարդ էր։ Նա Ջեյբըզ Սթոունին հրավիրեց մի նախաճաշի, որը հինգ հոգի հազիվ թե կարողանային ուտել, տեղեկացավ Քրոսքորնըզի ամեն մի բնակչի որպիսությանը և վերջում հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել։
Ջեյբըզ Սթոունը խոստովանեց, որ գործը մի գրավագրի է վերաբերում։
― Ի՞նչ ասեմ, ― պատասխանեց նրան Դենիըլ Վեբսթրը, ― ես վաղուց արդեն գրավի գործ չեմ պաշտպանել, իսկ վերջերս ընդհանրապես հազարից մեկ եմ գործ վարում և այն էլ՝ Գերագույն Ատյանում։ Բայց և այնպես, ուժերիս ներածին չափով ես կօգնեմ քեզ։
― Փա՜ռք Աստծո, ուրեմն այս տաս տարվա մեջ առաջին անգամ կարող եմ հույս ունենալ, ― թեթևացած շունչ քաշեց Ջեյբըզ Սթոունն ու շարադրեց իր գործի մանրամասները։
Ջեյբըզ Սթոունի պատմությունը լսելիս, Դենիըլ Վեբսթրը, ձեռքերը մեջքին դրած, ետ ու առաջ էր քայլում սենյակում, մեկ֊մեկ՝ հարցեր տալիս, իսկ մեկ֊մեկ էլ աչքերը ներքև հառում այնպես, կարծես ուզում էր հայացքով հատակը ծակել։
Երբ Ջեյբըզ Սթոունն իր ասելիքն ավարտեց, Դենիըլը թշերն ուռցրեց ու օդը դուրս փչեց։ Հետո դարձավ Ջեյբըզ Սթոունի կողմն ու ժպտաց մի ժպիտով, որն ասես Մոնադնոկ լեռան այգաբացներից մեկը լիներ։
― Դու, իհարկե, շառի մեջ ես ընկել, հարևա՛ն Սթոուն, բայց ես հանձն եմ առնում քո պաշտպանությունը։
― Ուրեմն դուք իմ գործով կզբաղվե՞ք, ― հարցրեց Սթոունը, ինքն իր լսածին չհավատալով։
― Ուրեմն կզբաղվեմ, ― պատասխանեց Դենիըլ Վեբսթրը։ ― Ես հիմա մոտավորապես յոթանասունհինգ ուրիշ գործ ունեմ, չհաշված Միսուրիի Համաձայնության հարցը, բայց անպայման կզբաղվեմ այդ գործով։ Եթե երկու նյուհեմփշիրցի չկարողանանք սատանայի հախից գալ, ուրեմն այս երկիրը կարելի է նորից ետ տալ հնդկացիներին։
Հետո սեղմեց Ջեյբըզ Սթոունի ձեռքն ու հարցրեց․
― Ինձ մոտ գալուց շա՞տ էիք շտապում։
― Թե երկու ոտք ունեի, չորսն էլ փոխ էի առել։
― Հիմա ավելի շուտ կհասնենք, ― ասաց Դենիըլ Վեբսթրն ու պատվիրեց, որ իր լավագույն նժույգներին՝ Սահմանադրությանն ու Համաստեղությանը լծեն սայլակը։ Այդ երկու գորշ զամբիկներն էլ մի֊մի ճերմակ տոտիկ ունեին և, ինչպես նյուհեմփշիրցիները կասեին, սլանում էին կայծակի պես։
Չեմ ուզում նկարագրել, թե ինչպես էին շոյված Սթոունի տնեցիները Դենիըլ Վեբսթընի պես պատվավոր հյուր ունենալու համար։ Ճանապարհին քամին թռցրել էր Ջեյբըզ Սթոունի գլխարկը, բայց նա բանի տեղ էլ չէր դրել։ Ընթրիքից հետո Ջեյբըզ Սթոունն ամբողջ ընտանիքն ուղարկեց քնելու, ասելով, որ միսթր Վեբսթրի հետ կարևոր գործ ունի, և նրան ուղեկցեց հյուրասենյակ։ Բայց Դենիըլ Վեբսթրը հյուրասենյակներ տանել չէր կարող ու ասաց, որ կնախընտրեր խոհանոցը։ Հենց խոհանոցում էլ նստեցին՝ պայծառ կրակն օջախում վառած ու սեղանին մի կուժ գինի դրած, և սկսեցին սպասել անծանոթին, որն, ըստ պայմանագրի, ժամանելու էր ճիշտ կեսգիշերին։
Ի՞նչ ասեմ, շատերը կերազեին Դենիըլ Վեբսթրի ու մի կուժ գինու ընկերակցությամբ ժամանակ անցկացնել, բայց ժամանակը քանի գնում, Ջեյբըզ Սթոունն այնքան ավելի էր տխրում։ Նրա աչքերն անհանգիստ էին, ու թեև նա գինին համտես էր արել, բայց համը չէր առնում։ Վերջապես, ուղիղ տասնմեկն անց կեսին, Ջեյբըզ Սթոունը տեղից վեր թռավ ու, վախից սրթսրթալով, բռնեց Դենիըլ Վեբսթրի արմունկից։
― Մի՜սթր Վեբսթր, ― դողդոջուն ու վհատված ձայնով շշնջաց նա։ ― Աստծո՜ սիրուն, մի՜սթր Վեբսթր, ձիերը լծեք ու, քանի կարող եք, հեռացե՛ք այստեղից։
― Ուրեմն դու ինձ աշխարհի ծայրից քարշ տվիր այստեղ, որպեսզի ասես, որ ին ներկայությունը չե՞ս հավանում, ― հանգիստ ասաց Դենիըլը ու ձեռքը պարզեց գինու կժին։
― Ես ողորմելի՜ մի թշվառական եմ, ― մրմնջաց Ջեյբըզ Սթոունը, ― ո՜տոս կոտրվեր՝ ձեզ այստեղ չբերեի։ Ջհաննա՛մը, թող ինձ տանի, ես մի կերպ կդիմանամ, բայց դուք Միության պատիվն եք, Նյու Հեմփշիրի փառքը, և նա չպետք է ձեզ ձեռք գցի։
Դենիըլ Վեբսթրը նայեց վախից սփրթնած Ջեյբըզին ու ձեռքը դրեց նրա ուսին։
― Ես շատ զգացված եմ քո ուշադրությունից, հարևա՛ն Սթոուն, ― ասաց նա, ― բայց մի մոռացիր, որ սեղանին դեռ գինի կա, իսկ իմ ձեռքին անավարտ մի գործ։ Իսկ ես կյանքում ոչ կուժն եմ կիսատ թողել, ոչ գործը։
Հենց այդ ժամանակ դուռն ուժեղ թակեցին։
― Տեսա՞ր, ասաց Դենիըլ Վեբսթրը, ― իսկ ես արդեն կարծում էի, թե ձեր ժամացույցը ետ է ընկնում։ ― Նա մոտեցավ ու դուռը լայն բացեց։ ― Համեցեք, նե՛րս անցեք։
Կրակի լույսի տակ անծանոթն ավելի սև ու ավելի բարձրահասակ էր երևում։ Նա իր թևի տակ մի սև լաքապատ արկղիկ ուներ, որի կողերի մեջ օդի համար անցքեր էին բացված։ Այդ արկղիկը տեսնելով՝ Ջեյբըզ Սթոունը մի թույլ ճիչ արձակեց ու կծկվեց սենյակի անկյունում։
― Որքան հասկացա, դուք միստր Վե՞բսթրն եք, ― քաղաքավարի հարցրեց անծանոթը, աղվեսի պես աչքերը փայլեցնելով։
― Այո, Ջեյբըզ Սթոունի փաստաբանը, ― հանգիստ պատասխանեց Դենիըլ Վեբսթրը, թեև նրա աչքերն էլ էին փայլում։ ― Թույլ կտա՞ք հարցնել ձեր անունը։
― Ի՞նչ ասեմ, ― անփութորեն պատասխանեց անծանոթը, ― ես բավական շատ անուններ ունեմ։ Թերևս, այսօր Ճանկող կոչվեմ, ինձ այս կողմերում հաճախ են այդպես անվանում։
Նա նստեց սեղանի մոտ ու իր համար մի բաժակ գինի լցրեց։ Եվ, չնայած կժի գինին սառն էր, բայց բաժակը լցվելուն պես սկսեց գոլորշի արձակել։
― Իսկ այժմ, ― ասաց անծանոթն ու ժպտաց, ատամները ցույց տալով, ― որպես օրինավոր քաղաքացու, ձեզ կխնդրեի օժանդակել ինձ իմ հասանելիքը ստանալու գործում։
Հենց այս խոսքերից էր, որ սկսվեց նրանց բուռն ու թեժ վիճաբանությունը։ Սկզբում Ջեյբըզ Սթոունը դեռ մի թույլ հույս ուներ, բայց երբ Դենիըլ Վեբսթրը ստիպված եղավ կետ առ կետ նահանջել, նա, աչքերը լաքապատ արկղիկին հառած, լուռ ու մունջ սսկվեց իր անկյունում։ Ամենից վատն այն էր, որ գործարքի կամ ստորագրության վավերության մասին ոչ մի կասկած լինել չէր կարող։ Դենիըլ Բեբսթրն էլ ինչեր ասես, որ չէր հնարում, օձի լեզու էր թափում, նույնիսկ բռունցքը խփում սեղանին, բայց դրա դեմ ոչինչ չէր կարող անել։ Նա առաջարկում էր գնալ փոխադարձ զիջումների․ անծանոթն այդ մասին չէր ուզում լսել։ Նա հիշեցնում էր, որ ժամանակի ընթացքում գրավի արժեքը մեծապես աճել է, որ նահանգային սենատորն անկասկած ավելին արժե, բայց անծանոթն օրենքից ոչ մի շեղում չէր հանդուրժում։ Դենիըլ Վեբսթրը հմուտ փաստաբան էր, բայց նա գիտեր, թե ով է փաստաբանների արքան, ինչպես Սուրբ Գրքում է ասվում, և այս անգամ կարծես թե դեմ էր առել իրեն արժանի ախոյանի։
Ի վերջո անծանոթն սկսեց հորանջել։
― Ձեր հայրենակցին փրկելու ոգեշունչ ջանքերն, իհարկե, ձեզ պատիվ են բերում, մի՛սթր Վեբսթր, բայց եթե դուք ավելացնելու ուրիշ փաստարկներ չունեք․․․ Գիտեք, իմ ժամանակը բավական սուղ է։
Ջեյբըզ Սթոունը ոտքից գլուխ ցնցվեց։ Դենիըլ Վեբսթրն ամպի պես մռայլ էր։
― Սուղ է, թե ոչ, բայց դուք այս մարդուն ձեռք չեք գցի, ― որոտաց նա։ ― Միսթր Սթոունն ամերիկյան քաղաքացի է, իսկ ամերիկյան ոչ մի քաղաքացի իրավունք չունի ծառայել ի շահ օտար տիրության։ Տասներկու թվին մենք հենց դրա համար էինք կռվում անգլիացիների դեմ, և եթե պետք լինի, կկռվենք նորից։
― Օտա՞ր, ― ասաց անծանոթը, ― իսկ ո՞վ ասաց, որ ես օտար եմ։
― Համենայն դեպս ես դեռ չեմ լսել, որ դուք ամերիկյան հպատակություն ունենայիք, ― զարմացած պատասխանեց Դենիըլ Վեբսթրը։
― Իսկ ո՞վ ինձնից առավել ունի այդ իրավունքը, ― իր սարսռազդու ժպիտով հարցրեց անծանոթը։ ― Ես ներկա էի դեռ այն ժամանակ, երբ առաջին հնդկացու դեմ գործվեց առաջին անիրավությունը։ Երբ առաջին ստրկատիրոջ առաջին նավը մեկնեց Կոնգո՝ ստրուկ բերելու, ես կանգնած էի նավի տախտակամածին։ Չէ որ, հենց առաջին նորաբնակներից սկսած, ես ներկա եմ եղել ձեր բոլոր հեքիաթներում ու գրքերում, չէ որ իմ անունը մինչև օրս էլ ամեն օր տրվում է ձեր եկեղեցիներում։ Չեմ թաքցնի, որ հարավցիներն ինձ հյուսիսցի են համարում, իսկ հյուսիսցիները՝ հարավցի, բայց ես ոչ մեկն եմ, ոչ մյուսը։ Ես պարզապես ձեզ նման օրինավոր ամերիկացի եմ, և այն էլ՝ հնագույն տոհմից սերած, քանի որ, եթե շիտակ խոսենք, մի՛սթր Վեբսթր, իմ անունն այս երկրում ձեր անունից հին է։
― Հենց դրա համար էլ, ― քունքերի երակներն ուռցնելով, բացականչեց Դենիըլ Վեբսթրը, ― ես պնդում եմ, որ իմ պաշտպանյալը սահմանադրության համաձայն դատի իրավունք ստանա։
― Տվյալ գործը հազիվ թե սովորական դատարանի բան լինի, ― աչքերը փայլեցնելով, ասաց անծանոթը։ ― Եվ վերջապես այս ուշ ժամին․․․
― Ինչ դատարան ուզում է լինի, ― հպարտորեն ավելացրեց Դենիըլ Վեբսթրը, ― միայն թե ամերիկյան դատավոր ունենա ու ամերիկյան երդվյալներ, և ես կենթարկվեմ նրա որոշմանը։
― Դե տեսե՛ք, չմոռանա՜ք, ― ասաց անծանոթն ու մատը տնկեց դռան կողմը։ Այդ նույն պահին դրսում ուժեղ քամի փչեց, ու ինչ֊որ ոտնաձայներ լսվեցին։ Այդ ոտնաձայները պարզ ու հստակ էին լսվում, բայց բոլորովին նման չէին կենդանի մարդկանց ոտնաձայներին։
― Տե՜ր իմ Աստված, էս գիշերվա կեսին ո՞ւմ ճարն է կտրվել, ― սարսափահար գոչեց Ջեյբըզ Սթոունը։
― Միսթր Վեբսթրի պահանջած դատակազմի, ― պատասխանեց անծանոթն, իր գավաթի եռացող գինին ընպելով։ ― Նրանցից մի երկուսը կարող են անպատշաճ տեսք ունենալ, բայց ներող եղեք, հեռվից են գալիս։
3
Այդ խոսքի վրա օջախի բոցը կապտեց, դուռը լայն բացվեց և տասներկու հոգի իրար ետևից ներս մտան։
Եթե մինչ այդ Ջեյբըզ Սթոունի սիրտը դող էր ընկել, ապա նրանց մտնելուց հետո նրա լեղին ճաքեց։ Որովհետև ներս մտնողների թվում էին միապետական Ուոլթր Բաթլրը, որը Հեղափոխության օրերին հրի ու սրի էր մատնել ամբողջ Մահավքի հովիտը և դավաճան Սայմոն Գրթին, որը, հնդկացիների հետ խոսքը մեկ արած, խարույկ էր հանում սպիտակամորթներին։ Նա լուսանի պես կանաչ աչքեր ուներ, իսկ նրա որսորդական շապիկի վրայի բծերն անկասկած եղջերվի արյունից էին մնացել։ Հաջորդը Քինգ Ֆիլիփն էր, իր կենդանի օրերի պես գոռոզ ու հպարտ, իր մահը պատճառած մեծ վերքը գլխին, իսկ ապա՝ նահանգապետ Դեյլը, որն աթիվ֊անհամար մարդ էր ջարդուփշուր արել անիվների վրա։ Հետո ներս մտավ Մերիմաունթի Մորթնը, Փլիմութի գաղութի դահիճը, իր գեղեցիկ ու սրբապիղծ դեմքով, իսկ նրա ետևից՝ սև մորուքը կրծքին ոլորած, արյունարբու ծովահեն Թիչը։ Այնուհետև քնքուշ ճեմելով, մտավ գերապատվելի Ջոն Սմիթը իր մարդ խեղդողի ձեռքերով ու կալվինական սքեմը հագին։ Պարանի կարմիր հետքը դեռ երևում էր նրա վզին, բայց ձեռքին բուրավետ մի թաշկինակ կար։ Բոլոր ներս մտնողները դեռ պարուրված էին դժոխքի բոցերով, և անծանոթը մեկ առ մեկ տալիս էր նրանց անուններն ու թվում գործերը, մինչև որ պատմեց բոլոր տասներկուսի արած֊չարածը։ Բայց ինչ էլ որ լիներ, անծանոթը չէր խաբել՝ նրանք բոլորն էլ Ամերիկայի պատմության մի մասն էին կազմում։
― Մի՛սթր Վեբսթր, երդվյալների կազմին վերաբերող առարկություն ունե՞ք, ― հեգնորեն հարցրեց անծանոթը։
Դենիըլ Վեբսթրի ճակատը քրտնել էր, բայց նրա ձայնը չէր փոխվել։
― Առարկություն չունեմ, ― պատասխանեց նա, ― թեև, ըստ իս, պակասում է զորավար Արնոլդը։
― Բենեդիկտ Արնոլդը զբաղված է ուրիշ գործով, ― ասաց անծանոթն, աչքերը փայլեցնելով։ ― Որքան հիշում եմ, դուք դատավո՞ր էլ էիք պահանջել։
Նա նորից իր ցուցամատը պարզեց, և ներս մտավ պուրիտանական պատմուճան հագած, կրոնամոլի վառվռուն հայացքով մի մարդ և գրավեց դատավորի տեղը։
― Դատավոր Հաթըրնը փորձառու իրավաբան է, ― ներկայացրեց անծանոթը, ― նա Սալեմում տեղի ունեցած վհուկների դատավարությունների ատենապետն է եղել։ Հետագայում այդ գործին մասնակցածներից շատերը զղջացել էին իրենց արածի համար, բայց միայն թե՝ ոչ ինքը։
― Մի՞թե հնարավոր է զղջալ մեր այդ հիանալի նախաձեռնության համար, ― ասաց խստաբարո ծերունին։ ― Պետք է կախե՛լ դրանց, բոլորի՛ն կախել, ― մրթմրթաց նա այնպիսի ձայնով, որ Ջեյբըզ Սթոունի թուքը չորացավ։
Այդպիսով դատը սկսվեց և, ինչպես հասկանում եք, սկսվեց ի վնաս պաշտպանության։ Ջեյբըզ Սթոունից նույնիսկ կարգին վկա դուրս չեկավ՝ հերիք էր, որ նա մի անգամ նայեր Սայմոն Գրիթի դեմքին, և խեղճ վկայի ուշագնաց մարմինը քարշ տվին սենյակի անկյունը։
Դատավարության վրա դա, իհարկե, չազդեց, և դատը շարունակվեց, կարծես ոչինչ չէր եղել։ Դենիըլ Վեբսթրն իր կյանքում բազմաթիվ դահիճ դատավորներ էր տեսել ու նրանցից ոչ պակաս՝ հոռի ու դաժան ատյաններ, բայց այս մեկն ամենից թունդն էր, և նա դա լավ գիտեր։ Բոլոր ատենակալները պսպղուն աչքերով լսում էին անծանոթի սահուն ճառը։ Ամեն անգամ, երբ որևէ առարկություն էր անում, այն ընդունվում էր, իսկ Դենիըլ Վեբսթրի բոլոր առարկությունները մերժվում էին։ Ասենք, Ճանկողի պես մեկի հետ գործ բռնելիս դժվար էր խարդախությունից բացի ուրիշ բան սպասելը։
Երբ հերթը հասավ Դենիըլին, նա սկսեց շիկացած քուրայի պես փնչալ։ Որոշել էր վեր կենալ ու իրավագիտական տարբեր տեսակի ճարտար հնարքների միջոցով բմբլահան անել ոչ միայն անծանոթին, այլև դատավորին ու տասներկու երդվյալներին էլ հետը։ Նրա հոգն էլ չէր, որ դա կարող էին ընկալել որպես օրենքի անարգանք և համապատասխան պատիժ սահմանել։ Նրա հոգը չէր նույնիսկ Ջեյբըզ Սթոունի բախտը։ Նա, պարզապես, գնալով ավելի ու ավելի էր կատաղում ու փրփրում, մտածելով, թե ինչ պիտի ասի։ Սակայն ինչքան շատ էր մտածում, այնքան ավելի քիչ էր պատկերացնում իր ասելիքը։
Վերջապես նա կանգ առավ, մտադրվելով բոլորին խարազանել իր ամբաստանություններով։ Բայց նախքան իր ճառն սկսելը, սովորության համաձայն, հերթով նայեց դատավորի ու ատենակալների դեմքին։ Դենիըլ Վեբսթրի հայացքից չվրիպեց, որ նրանց բոլորի աչքերի բոցավառ փայլը կրկնապատկվել էր, և որ նրանք հազիվ իրենց զսպելով, որսկան շների պես իր կողմն էի թեքվել։ Սենյակի դիվային մթնոլորտը սկսել էր թանձրանալ նրանց հայացքներից։ Դենիըլ Վեբսթրը հանկարծ հասկացավ, որ ինքն ուր որ է փորձանքի մեջ պիտի ընկներ և, մթան մեջ ջրհորն ընկնելուց փրկված մարդու պես, ձեռքով սրբեց ճակատի սառը քրտինքը։
Քանի որ կասկած չկար, որ նրանք հենց իր համար էին եկել և ոչ թե Ջեյբըզ Սթոունի։ Դենիըլ Վեբսթրն այդ հասկացավ նրանց փայլատակող աչքերից ու այն բանից, թե ինչպես էր անծանոթը մի ձեռքով բերանը ծածկել։ Եվ եթե Վեբսթրը նրանց դեմ պայքարեր հենց իրենց զենքով, ապա տանուլ կտար, և նա դա լավ գիտեր, չնայած չէր կարող ասել, թե որտեղից։ Նրանց աչքերում վառվում էր իր սեփական ցասումն ու ահը, և նա պետք է մարեր այդ բոցը, այլապես կպարտվեր։ Դենիըլ Վեբսթրի աչքերը թեժ ածուխների պես այրվում էին․ նա մի պահ լռեց, ապա սկսեց խոսել։
Սկսեց շատ ցածր, թեև նրա ամեն մի բառ պարզ լսվում էր։ Ասում են, թե Դենիըլ Վեբսթրը, եթե ուզենար, կարող էր իր ձայնով երկնային տավիղներ հնչեցնել, և դա նրա համար խոսելու պես հեշտ էր։ Բայց Դենիըլն իր ճառն ամբաստանություններով ու մեղադրանքներով չսկսեց։ Նա սկսեց խոսել այն բաների մասին, որոնք երկիրը երկիր են դարձնում, իսկ մարդուն՝ մարդ։
Նա սկսեց այն պարզ բաներից, որոնք ամեն մարդ գիտի և զգացել է՝ լուսաբացի թարմությունը ջահելի համար, հացի համը՝ քաղցած մարդու բերանում, և ամեն մի նոր օրվա անկրկնելիությունը մանկան համար։ Նրա խոսքերի ազդեցության տակ բոլորը պարզ ու շոշափելի տեսան այն ամենը, ինչ յուրաքանչյուր մարդու համար լավ է ու բաղձալի։ Բայց առանց ազատության այդ ամենն իր համը կորցնում է։ Եվ երբ Դենիըլ Վեբսթրը սկսեց խոսել ստրուկների ու ստրկության մասին, նրա ձայնը հնչեց հուժկու զանգի պես։ Նա խոսում էր Ամերիկայի վաղ օրերի և բոլոր նրանց մասին, ովքեր կերտել էին այդ օրերը։ Դա դատարկ ազգասիրական ճառ չէր, նրա ձայնը ստիպում էր իր ունկնդիրներին տեսնել այդ ամենը։ Նա խոստովանեց այն ամբողջ չարիքը, որը եղել էր, և ցույց տվեց, թե ինչպես այդ չարի ու բարու միջից, տառապանքների ու զրկանքների միջից ծնվել էր մի նոր ու լուսավոր բան, որին հաղորդակից էին եղել բոլորը, նույնիսկ՝ դավաճանները։
Հետո անդրադարձավ Ջեյբըզ Սթոունին, և ցույց տվեց նրան այնպես, ինչպես նա կար՝ հասարակ ու ձախորդ մի մարդ, որն ուզեցել էր փոխել իր բախտը։ Եվ որովհետև ուզեցել էր իր բախտը թեթևացնել, այժմ դատապարտված էր հավերժական պատժի։ Բայց Ջեյբըզ Սթոունի մեջ կար լավն ու բարին, և նա ցույց տվեց այդ լավը։ Այո, Ջեյբըզ Սթոունը կոշտ ու կոպիտ մարդ էր, բայց նա լավ մարդ էր։ Մարդն լինելն այնքան էլ ուրախ բան չէ, բայց մարդ լինելը հպարտ բան է։ Եվ ցույց տվեց դրա վսեմությունն այնպես, որ բոլորը տեսան ու հասկացան։ Այո, նույնիսկ դժոխքում մարդը մարդ է մնում, և դա իսկույն երևում է։ Դենիըլ Վեբսթըրն արդեն մի առանձին վերցրած մարդու չէր պաշտպանում, նա պատկերում էր ամբողջ մարդկության մոլորությունների ու առաքինությունների հավերժական ճամփան։ Եվ երբևէ ցանկացած որևէ սատանա չէր կարող զգալ ու հասկանալ այդ ամենը, դրա համար հարկավոր էր մարդ ծնվել։
3
Օջախի կրակը սկսել էր մարել, իսկ դրսում արդեն բացվում էր լույսը, երբ Դենիըլ Վեբսթրն ավարտեց իր ճառը։ Նրա խոսքերն ընկան Նյու Հեմփշիրի հողին, արձագանք գտնելով բոլորի սրտում։ Երդվյալներից ամեն մեկը հանկարծ վերհիշեց մի բան, որ վաղուց արդեն մոռացել էր։ Որովհետև Դենիըլ Վեբսթրի ձայնը մարդկանց սրտերին էր հասնում, և դա էր նրա ուժն ու շնորհը։ Մեկն, այդ ձայնը լսելով, հիշում էր մութ թավուտը, մյուսը ծովի շառաչը, երրորդը՝ մոռացված անմեղ մի տեսարան, իսկ մեկ ուրիշը՝ իր վաղուց կորցրած ազգության ձայնը։ Երբ Դենիըլ Վեբսթրն իր ճառն ավարտեց, դեռ չգիտեր, փրկե՞լ է Ջեյբըզ Սթոունին, թե՞ ոչ։ Բայց նա գիտեր, որ հրաշք է գործել, որովհետև դատավորի ու երդվյալների աչքերի բոցը մարել էր, և նրանք նորից մարդ էին դարձել և գիտեին, որ մարդ են։
― Պաշտպանությունն ավարտեց իր խոսքը, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, լեռան պես մնալով կանգնած։ Նրա ականջներում դեռ հնչում էր իր սեփական ձայնը, և նա ուրիշ ոչինչ չէր լսում, մինչև որ դատավոր Հաթըրնն ասաց․
― Ատյանը հեռանում է վճիռ կայացնելու։
Այդ ժամանակ Ուոլթր Բաթլըն իր տեղից ելավ ու մռայլ, բայց հպարտ արտահայտությամբ նայելով անծանոթի աչքերին, ասաց․
― Ատյանն արդեն կայացրել է իր վճիռը՝ մենք մեղադրյալին անմեղ ենք ճանաչում։
Այդ լսելուն պես ժպիտն իսկույն փախավ անծանոթի դեմքից, բայց Ուոլթր Բաթլըն այն չտեսելու տվեց։
― Գուցե մենք օրենքը շատ խիստ չենք մեկնաբանել, ― ասաց նա, ― բայց նույնիսկ նզովյալնե՜րը կարող են ողջունել միտր Վեբսթրի պերճախոսությունը։
Այդ նույն պահին դրսից լսվեց առաջին աքաղաղի կանչը, և դատավորն ու ատենակալները հոդս ցնդեցին, կարծես խոհանոցում չէին էլ եղել։
Անծանոթը ծուռ ժպտալով դիմեց Դենիըլ Վեբսթրին․
― Ուոլթր Բաթլրը միշտ էլ համարաձակ մարդ էր եղել, ― ասաց նա, ― բայց ես չէի կարծում, թե ա՛յդ աստիճանի համարձակ։ Այնուհանդերձ, ես, ինչպես ջենտլմենը ջենտլմենի, շնորհավորում եմ ձեզ։
― Եթե դեմ չեք, նախ ես կուզենայի ստանալ փաստաթուղթը, ― պատասխանեց Դենիըլ Վեբսթրն ու, թուղթը վերցնելով, պատռեց։ Թուղթը զարմանալիորեն տաք էր։ ― Իսկ հիմա ես քո հախից կգամ, ― ասաց նա ու իր ձեռքն արջի թակարդի պես իջեցրեց անծանոթի ուսին։ Որովհետև Դենիըլ Վեբսթրը գիտեր, որ եթե ազնիվ պայքարում հաղթում ես Ճանկողի պես մեկին, նրա ուժն այլևս չի ազդում հաղթողի վրա։ Եվ նա տեսավ, որ Ճանկողն ինքն էլ այդ լավ գիտեր։
Անծանոթը գալարվում ու շուռ էր գալիս, բայց Դենիըլի բռից դուրս չէր պրծնում։
― Դե լա՛վ, լա՜վ, մի՛սթր Վեբսթր, ― սփրթնած ժպիտը դեմքին, ասաց նա, ― ձեր արածը ծի․․․ վա՜խ ուսս․․․ ծիծաղելի է։ Եթե ձեզ դատավարության ծախքերի հարցն է հուզում, ապա ես հաճույքով կվճարեմ․․․
― Եվ այն էլ ինչպե՜ս, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, այնպես ուժգին ցնցելով անծանոթին, որ նրա ատամները կրճտացին։ ― Դե հիմա նստիր ու մի նոր փաստաթուղթ գրիր առ այն, որ էլ երբեք, մինչև ահեղ դատաստանի օրը, չես անհանգստացնի ո՛չ Ջեյբըզ Սթոունին, ո՛չ նրա ժառանգներին, և ոչ էլ որևէ ուրի՛շ նյուհեմփշիրցու։ Մենք ինքնե՛րս գլուխ կհանենք մեր նահանգի գործերից, առա՛նց օտարների։
― Չէի ասի․․․ վա՜խ․․․ որ այդ գործերը դրանից․․․ վա՜խ․․․ կշահեն, ― ասաց անծանոթը, ― բայց․․․ ամա՛ն, ամա՜ն․․․ համաձայն եմ։
Այդ ասելով նա նստեց ու գրեց պահանջված փաստաթուղթը։ Գրելու ընթացքում Դենիելը պինդ բռնել էր նրա օձիքից։
― Իսկ հիմա կարելի՞ է գնալ, ― կմկմաց անծանոթը, երբ Դենիըլն արդեն ստուգել էր փաստաթուղթը։
― Գնա՞լ, ― կրկնեց Դենիըլը, նորից մի լավ թափ տալով նրան։ ― Ես դեռ նոր էի մտածում, թե քեզ ինչ անեմ, իսկ դու՝ գնալ։ Դատավարության ծախքերը դու իհարկե վճարեցիր, բայց ես քեզ հետ իմ սեփական հաշիվներն ունեմ։ Երևի քեզ հետս Մարշֆիլդ տանեմ, ― մտածկոտ շարունակեց նա, ― ես այնտեղ Գողիաթ անունով մի խոյ ունեմ, որն իր պոզերով երկաթե դարպասներ է ծակում։ Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե ես նրան բաց թողնեմ քեզ վրա։
Այդ բանը լսելուն պես անծանոթը սկսեց մեղա գալ և աղերսել, որ Վեբսթրն իրեն խնայի։ Նա այնքան աղաչեց֊պաղատեց, որ Դենիըլ Վեբսթրը, որն ի ծնե բարեսիրտ մարդ էր, համաձայնվեց նրան բաց թողնել։ Անծանոթն այն աստիճան շնորհակալ էր, որ, ի նշան իրենց բարեկամության, առաջարկեց Դենիըլ Վեբսթրի բախտը բացել։ Դենիըլը սովորաբար բանի տեղ չէր դնում բախտագուշակներին, բայց այս անգամ համաձայնվեց։
Որովհետև, ինչպես ինքներդ եք հասկանում, անծանոթի դեպքը փոքր֊ինչ ուրիշ էր։ Նա սկսեց զննել Դենիըլի ձեռքի ափի գծերը և մի երկու ուշագրավ բան պատմեց, միայն թե բոլորն էլ՝ անցյալից։
― Լավ, այդ ամենը ճիշտ է, բայց արդեն եղել է, ― ընդհատեց նրան Դենիըլ Վեբսթրը։ ― Դու ավելի լավ է ասա, թե ինչ է լինելու հետո։
Անծանոթն ուրախացած քմծիծաղ տվեց ու գլուխն օրորեց։
― Ապագան ձեր պատկերացմանը նման չէ, ― ասաց նա, ― ապագան մութ է։ Դուք փառասե՜ր եք, մի՛սթր Վեբսթր։
― Չեմ ժխտում, ― հանգիստ ասաց Դենիըլը, որովհետև բոլորին հայտնի էր, որ նա ուզում էր պրեզիդենտ դառնալ։
― Դուք շատ մոտ կլինեք ձեր նպատակին, ― ասաց անծանոթը, ― բայց երբեք նրան չեք հասնի։ Ձեզնից պակաս արժանավոր մարդիկ պրեզիդենտ կդառնան, իսկ դուք չեք դառնա։
― Համենայն դեպս ես միշտ կմնամ նույն Դենիըլ Վեբսթրը, ― ասաց Դենիըլը, ― շարունակիր։
― Դուք երկու ուժեղ որդիներ ունեք, ― ասաց անծանոթը, ― և արժանի եք տոհմի հիմնադիր դառնալ, բայց նրանք երկուսն էլ պատերազմում կզոհվեն նախքան մեծ մարդ դառնալը։
― Մեռած, թե կենդանի, նրանք կմնան իմ որդիները, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, ― շարունակիր։
― Դուք մեծ ու նշանավոր ճառեր եք ասել, ― ասաց անծանոթը, ― և կասեք դեռ ավելին։
― Այո, ― ասաց Դենիըլ Վեբսթրը։
― Բայց ձեր վերջին և մեծագույն ճառը ձեր կողմնակիցներից շատերին կլարի ձեր դեմ, ― շարունակեց անծանոթը։ ― Ձեզ Իքաբոդ կկոչեն, և դեռ շատ ուրիշ անուններ կտան։ Նույնիսկ Նոր Անգլիայում շատերը կասեն, թե դուք ձեր մաշկը փոխել եք, իսկ երկիրը՝ ծախել, և նրանց խոսքերը կհետապնդեն ձեզ մինչև մահվան օրը։
― Եթե ճառն ազնիվ լինի, ինչ ուզում են, թող ասեն, ― ասաց Դենիըլ Վեբսթրը։ Ապա նայեց անծանոթին ու նրանց հայացքները հանդիպեցին իրար։
― Մի հարց էլ, ― ասաց նա, ― իմ ամբողջ կյանքում ես կռվել եմ հանուն Միության։ Կտեսնե՞մ արդյոք պառակտիչների դեմ այդ կռվի հաղթական ավարտը։
― Ձեր կյանքի ընթացքում չեք տեսնի, ― անգթորեն պատասխանեց անծանոթը, ― բայց այն հաղթանակով կպսակվի։ Ձեր մահից հետո հազարավոր մարդիկ կշարունակեն այդ կռիվը հանուն ձեր ասած խոսքերի։
― Դե եթե այդպես է, վաշխառու կախարդ շունշանորդի՛, ― ուրախացած քրքջաց Դենիըլ Վեբսթրը, ― քնձռոտ պոչդ այստեղից քաշիր, քանի դեռ քեզ չեմ խարանել։ Երդվում եմ առաջին տասներեք նահանգներով, որ ես նույնիսկ դժոխք էլ կիջնեի հանուն Միության։
Այդ ասելով Դենիըլ Վեբսթրը ոտքը ետ տարավ, որ մի լավ հասցնի անծանոթի քամակին։ Նրա հարվածին ձին էլ չէր դիմանա, ու թեև անծանոթին միայն կոշիկի քիթը դիպավ, բայց խեղճ սատանան, արկղիկը թևի տակ առած, գլորվելով դուրս թռավ տնից։
― Իսկ հիմա, ― ասաց Դենիըլ Վեբսթրը, տեսնելով, որ Ջեյբըզ Սթոունն ուշքի է գալիս, ― տեսնենք, թե կժի մեջ ինչ է մնացել։ Կարծում ես կոկորդի համար ամբողջ գիշերն աշխատելը հե՞շտ գործ է։ Դու գիտե՞ս, հարևա՛ն Սթոուն, որ ես նախաճաշի համար համեղ կարկանդակի ախորժակ եմ պահել։
Ասում են, թե ամեն անգամ, նույնիսկ մեր օրերում, այդ կողմերն ընկնելիս, սատանան շան պես շրջանցում է Մարշֆիլդը։ Իսկ Նյու Հեմփշիր նահանգում նրան այն օրվանից մինչև օրս տեսնող չի եղել։ Ասածս, իհարկե, չի վերաբերում Մասաչուսըթսին կամ Վերմոնթին։