Changes

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Ավելացվել է 35 796 բայտ, 12:13, 5 Հունիսի 2013
:    Ահա այսպես Կենգուն եւ Ճստիկ Ռուն մնացին Անտառում։ Հիմա ամեն երեքշաբթի Ճստիկ Ռուն ամբողջ օրով հյուր է գնում իր նոր բարեկամի՝ Ճագարի մոտ, Կենգուն ամբողջ օրը իր նոր բարեկամին՝ Թուխին, ցատկել է սովորեցնում, իսկ Դնչիկը երեքշաբթին անց է կացնում իր հին բարեկամի՝ Քրիստոֆեր Ռոբինի հետ։
:    Եվ բոլորն էլ չափազանց ուրախ են։
 
:ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
 
:Որտեղ Քրիստոֆեր Ռոբինը «Արշավախում» է կազմակերպում դեպի Հյուսիսային Բեւեռ
 
:    Վինի֊Թուխը ծուլորեն քարշ էր գալիս Անտառում, պատրաստվելով այցելել իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինին, իմանալու, արդյոք նա չի մոռացել, որ աշխարհում արջեր գոյություն ունեն։ Առավոտյան նախաճաշի ժամանակ (իսկ նախաճաշը շատ համեստ էր՝ մեղրահացի վրա քսված մի քիչ մարմելադ), Թուխի գլխում հանկարծ մի նոր երգ (Աղմուկիկ) հնչեց։ Երգն այսպես էր սկսվում․ «Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛»։
:    Այս տողը հորինելուց հետո նա քորեց գլուխն ու մտքի մեջ ընկավ․ «Սկիզբը պարզապես սքանչելի է, բայց որտեղից գտնեմ երկրորդ տողը»։
:    Նա փորձեց «ուռան» կրկնել երկու, նույնիսկ երեք անգամ, բայց դա, չգիտես ինչու, չէր օգնում։ «Գուցե լավ կլինի, — մտածեց նա, —երգեմ՝ «Ինչ լավ է արջ լինելը, օհո՛»։ Եվ նա երգեց «օհո»։ Բայց, ավաղ, գործթ դարձյալ առաջ չէր գնում։ «Դե լավ, — ասաց նա, — առաջին տողը ես կերգեմ երկու անգամ եւ գուցե, եթե շատ արագ երգեմ, ինքս էլ այդ չնկատելով, հասնեմ երրորդ ու չորրոչդ տողերին, եւ այդ ժամանակ շատ լավ Աղմուկիկ կստացվի։ Հապա մի փորձեմ»․
 
:          Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛,
:          Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛։
:          Ինձ չի վախենա…
:          (Ո՛չ, չն վախեցնի։)
:          Ինձ չի վախեցնի ոչ ցուրտ, ոչ էլ տոթ,
:          Եթե թաթերս լինեն միշտ մեղրո՛տ։
:          Ինձ չի վախեցնի…
:          (Ո՛չ, չեմ վախենա։)
:          Կտանեմ ամեն մի աղետ,
:          Միայն թաթերս լինեն մեղրի հետ։
:          Ուռա՛, Վինի֊Թուխ։
:          Ուռա՛, Վինի֊Թուխ։
:          Ժամերը կթռչեն ծիտիկի նման,
:          Եվ ճաշի ժամը կգա անպայման։
 
:    Նրան այս երգը (Աղմուկիկը), չգիտես ինչու, այնքան դուր եկավ, որ երգում էր ամբողջ ճանապարհին։ «Բայց եթե շարունակեմ այսպես անընդհատ երգել, — հանկարծ մտածեց նա, — կգա ճաշելու ժամը, եւ այդ դեպքում վերջին տողը սխալ կլինի»։ Դրա համար էլ նա իր երգը սկսեց մռմռացնել առանց բառերի։
:    Քրիստոֆեր Ռոբինը նստած էր իր տան շեմին ու Երկարաճիտ Կոշիկներն էր հագնում։ Հազիվ էր Թուխը տեսել Երկարաճիտ Կոշիկները, երբ անմիջապես հասկացավ, որ Արկած է սպասվում։ Նա դնչից թափ տվեց մեղրի մնացորդները եւ ինչքան կարող էր ձգվեց, որպեսզի ցույց տա, որ ինքը պատրաստ է ամեն ինչի։
:    — Բարի լույս, Քրիստոֆեր Ռոբի՛ն, — կանչեց նա։
:    — Ողջույն, Թո՛ւխ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում այս Կոշիկը հագնել։
:    — Դա վատ նշան է, ասաց Թուխը։
:    — Դու, խնդրում եմ, հենվիր մեջքիս, թե չէ մեկ էլ տեսար այնքան ուժեղ քաշեցի, որ գլուխկոնծի կտամ։
:    Թուխը նստեց եւ ամուր, ինչքան ուժ ուներ, թաթերը հենեց գետնին, իսկ ինքը ինչքան ուժ ուներ հենվեց Քրիստոֆեր Ռոբինի մեջքին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը ինչքան ուժ ուներ հենվեց Թուխի մեջքին եւ սկսեց քաշել իր Կոշիկը, մինչեւ որ հագավ։
:    — Ահա, այսպես, — ասաց Թուխը։ — Իսկ հիմա ի՞նչ ենք անելու։
:    — Արշավախումբ ենք կազմակերպում, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ոտքի կանգնելով ու թափ տալով իրեն։ — Շնորհակալություն, Թո՛ւխ։
:    — Արշավախո՞ւմ, — հետաքրքրությամբ հարցրեց Թուխը։ — Ոչ մի անգամ ոչ մեկին չեմ տեսել։ Իսկ նա որտե՞ղ է, այդ արշավախումը։
:    — Արշավախումբ, իմ հիմա՜ր արջուկ։ Ոչ թե «խում», այլ «խումբ»։
:    — Ա֊ա՜, — ասաց Թուխը, — հասկանում եմ։
:    Մեր մեջ ասած, նա ոչինչ չէր հասկացել։
:    — Մենք պետք է փնտրենք ու հայտնագործենք Հյուսիսային Բեւեռը։
:    — Ա֊ա՜, — նորից ասաց Թուխը։ — Իսկ ի՞նչ բան է Հյուսիսային Բեւեռը, — հարցրեց նա։
:    — Մի այնպիսի բան է, որ հայտնագործում են, — անփութորեն պատասխանեց Քրիստոֆեր Ռոբինը, որ ինքն էլ այնքան լավ չգիտեր, թե դա ինչ բան է։
:    — Ա֊ա՜, հասկանում եմ, — ասաց Թուխը։ — Իսկ արջերը օգն՞ում են նրան հայտնագործել։
:    — Իհարկե օգնում են։ Ճագարը, Կենգուն, մյուսները նույնպես։ Ախր սա արշավախումբ է։ Գիտես ի՞նչ է նշանակում արշավախումբ, բոլորը գնում են իրար հետեւից, իծաշարուկ… Դու լավ կանես հայտնես մյուսներին որ հավաքվեն, մինչեւ մաքրեմ հրացանս։ Հետո չպետք է մոռանանք պարեն վերցնել։
:    — Պարերը ո՞նց վերցնենք։
:    — Ոչ թե պարեր, այլ ուտելու բան։
:    — Ա֊ա՜ — ուրախ ասաց Թուխը։ — Իսկ ինձ թված, դու ինչ֊որ պարերի մասին ես խոսում։ Որ այդպես է գնամ բոլորին ասեմ։
:    Եվ նա ճանապարհ ընկավ։
:    Առաջինը նա հանդիպեց Ճագարին։
:    — Բարեւ, Ճագար, — ասաց Թուխը։ — Այդ դո՞ւ ես՞
:    — Արի խաղանք, իբր այդ ես չեմ, — ասաց Ճագարը։ — Տեսնենք ինչ կստացվի։
:    — Ես քեզ հանձնարարություն պիտի տամ։
:    — Լավ, կհայտնեմ Ճագարին։
:    — Մենք Քրիստոֆեր Ռոբինի հետ արշավախում ենք կազմակերպում։
:    — Ճագարն անպայման կմասնակցի։
:    — Ճագար, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ, — ասաց Թուխը։ — Գլխավորը, որ մենք չպետք է մոռանանք, դա պար… պար… Մի խոսքով, չպետք է մոռանանք ուտելու բան վերցնել։ Թե չէ մեկ էլ տեսար սովածացանք։ Հիմա ես կգնամ Դնչիկի մոտ, իսկ դու հայտնիր Կենգուին, լա՞վ։
:    Նա հրաժեշտ տվեց Ճագարին ու վազեց Դնչիկի տան ուղղությամբ։
:    Դնչիկը գետնին նստած՝ երեքնուկի թերթիկներով գուխակում էր․ սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում։ Դուրս եկավ, որ չի սիրում, եւ նա հիմա փորձում էր հիշել, թե ում համար էր գուշակում, հուսալով որ դա Թուխը չէ։ Հենց այդ պահին էլ երեւաց Վինի֊Թուխը։
:    — Հե՜յ, Դնչի՛կ, — հուզված ասաց Թուխը։ — Մենք արշավախում ենք կազմակերպում, բոլորս։ Եվ չպետք է մոռանանք վերցնել պար… Ուտելու բան։ Մենք պետք է ինչ֊որ բան հայտնագործենք։
:    — Ի՞նչ, — վախեցած հարցրեց Դնչիկը։
:    — Չգիտեմ, ինչ֊որ բան։
:    — Չար բա՞ն։
:    — Քրիստոֆեր Ռոբինը չարության մասին ոչինչ չասաց։ Նա միայն ասաց, որ այնտեղ «խումբ» կա։
:    — Կուղբից ես չեմ վախենում, — շատ լուրջ ասաց Դնչիկը։ — Ես վախենում եմ միայն գայլերից, բայց եթե Քրիստոֆեր Ռոբինը գալիս է մեզ հետ, այդ դեպքում ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում։
:    Շատ չանցած բոլորը հավաքվեցին, եւ արշավախումբը պատրաստ էր։ Առջեւից գնում էր Քրիստոֆեր Ռոբինը, ապա Ճագարը, նրա հետեւից՝ Դնչիկն ու Թուխը, հետո Կենգուն՝ Ճստիկ Ռուի հետ, եւ Բուն, ապա Իան, իսկ ամենավերջում երկար շղթա կազմած գալիս էին Ճագարի բոլոր Ազգականներն ու Ծանոթները։
:    — Ես նրանց չեմ հրավիրել, — անփութորեն բացատրում էր Ճագարը, — պարզապես իրենք են եկել։ Նրանք միշտ այդպես են։ Նրանք մեզ չեն խանգարի, կարող են գալ վերջից, Իայից հետո։
:    — Ես կուզենայի ասել, — ասաց Իան, որ դա նյարդերիս վրա ազդում է։ Ես ընդհանրապես մտադիր էլ չէի մասնակցել այս արագախումին… կամ էլ, ինչպես Թուխն ասաց։ Ինձ միայն պարտքի զգացումն է բերել։ Այնուհանդերձ ես այստեղ եմ եւ եթե պետք է վերջից քայլեմ այս արագախումի… հուսով եմ, հասկաում եք, թե ինչի մասին է խոսքս, ապա թող ես էլ լինեմ վերջում։ Բայց եթե ամեն անգամ, երբ ուզենամ նստել ու հանգստանալ, ստիպված պիտի լինեմ ինձ համար տեղ մաքրել այս ողջ խաժամուժից՝ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից, ապա սա կլինի ոչ թե արագախում կամ ինչպես դա անվանում են, այլ պարզապես իրարանցում ու քաշքշուկ։ Ահա թե ինչ ես կուզենայի ասել։
:    — Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունի Իան, — ասաց Բուն։ — Եթե հարցնեք ինձ…
:    — Ես երբեք չեմ հարցնում, — ասաց Իան։ — Ես, ընդհակառակը, բացատրում եմ բոլորին։ Ուզում եք Հյուսիսային Բեւեռ փնտրեք, ուզում եք պահմտոցի խաղացեք։ Ես առարկություն չունեմ։
:    Այդ պահին շարասյան առջեւից լսվեց Քրիստոֆեր Ռոբինի ձայնը․
:    — Առա՜ջ, առա՜ջ։
:    — Առա՜ջ, — գոռացին Թուխն ու Դնչիկը։
:    — Առա՜ջ, — գոռաց Բուն։
:    — Շարվեցի՛նք, — ասաց Ճագարը։ — Ես պետք է վազեմ։ — Եվ նա սլացավ շարասյան գլուխը՝ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։
:    Այսպես սկսվեց արշավը դեպի Բեւեռ։ Ճանապարհին բոլորը շատախոսում էին դեսից դենից։ Միայն Թուխն էր լուռ, նա երգ էր հորինում։
:    — Ահա, եւ առաջին քառատողը, — ասաց նա Դնչիկին, երբ քառատողը պատրաստ էր։
:    — Ինչի՞ առաջին քառատողը։
:    — Իմ երգի։
:    — Ո՞ր երգի։
:    — Հենց այս մեկի։
:    — Ո՞ր մեկի։
:    — Եթե լսես, կիմանաս։
:    — Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ ես չեմ լսում։
:    Այս անգամ Թուխը չիմացավ ինչ պատասխանի, ուստի սկսեց երգել․
 
:          Մենք կազմել ենք ԱՐՇԱՎԱԽՈՒՄ,
:          Եվ ելել են արշավի՝
:          Դնչիկը, Բուն, Կենգուն եւ Ռուն
:          Եվ ողջ ցեղը Ճագարի։
 
:          ԱՐՇԱՎԱԽՈՒՄԸ կքայլի
:          Ամբողջ օրը Անտառում,
:          ԱՐՇԱՎԱԽՈՒՄԸ Բեւեռի
:          Ճանապարհներն է փնտրում։
 
:          ԱՐՇԱՎԱԽՈՒՄՈՒՄ բոլորը
:          Շատ կուզեին իմանալ,
:          Թե ինչ բան է այդ Բեւեռը,
:          Եվ ինչով են ուտում այն։
 
:    — Սը՜սս, — շրջվելով դեպի Թուխը, ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Մենք մոտենում ենք վտանգավոր վայրի։
:    — Սը՜սս, — արագ դրջվելով դեպի խոզուկը, ասաց Թուխը։
:    — Սը՜սս, — ասաց Դնչիկը Կենգուին։
:    — Սը՜սս, — ասաց Կենգուն Բուին, իսկ Ճստիկ Ռուն մի քանի անգամ ինքն իրեն «սըսս» ասաց։
:    — Սը՜սս, — շրջվելով դեպի Իան, ասաց Բուն։
:    — Սո՛ւս, — սարսափելի ձայնով ասաց Իան Ճագարի բոլոր Ազգականներին ու Ծանոծներին, եւ նրանք սկսեցին շտապ֊շտապ մեկը մյուսին «սըսս» աասել, մինչեւ որ հասան ամենավերջինին։ Իսկ ամենավերջինը՝ ամենափոքրիկ Ազգականն ու Ծանոթը, կարծելով, որ ամբողջ արշավախումբը իրեն «սըսս» է ասում, այնպես վախեցավ, որ անմիջապես թաղկեց հողի մեջ ու երկու օր գլխավայր նստեց այնտեղ, մինչւ որ համոզվեց, որ վտանգը վերջնականապես անցել է։ Հետո նա շտապեց տուն։
:    Արշավախումբը մոտեցավ գետակին, որն ուրախ պտտվում եւ գլուխկոնծի էր տալիս բարձր, քարակոփ ափերի մեջ, եւ Քրիստոֆեր Ռոբինը անմիջապես գնահատեց իրադրությունը։
:    — Դարանակալելու համար սա շատ հարմար տեղ է, — ասաց նա։
:    — Ի՞նչն է թփակալել, — Դնչիկի ականջին շշնջաց Թուխը։ — Գուցե մորի՞ն։
:    — Իմ սիրելի Թո՛ւխ, — հովանավորող տեսքով ասաց Բուն, — մի՞թե դու չգիտես նույնիսկ, թե ի՞նչ է նշանակում դարականալ։
:    — Բու, — խիստ նայելով նրան, ասաց Դնչիկը, — Թուխը փսփսում էր ինձ հետ, եւ դու շատ ես…
:    — Դարանակելը, — ասաց Բուն, — դա անակնկալի պես մի բան է։
:    — Երբեմն մորին նույնպես, — ասաց Թուխը։
:    — Դարանակալելը, ինչպես ես պատրաստվում էի բացատրել Թուխին, — ասաց Դնչիկը, — դա անակնկալի պես բան է։
:    — Երբ քեզ հանկարծակիի եմ բերում, դա կոչվում է դարանակալել, — ասաց Բուն։
:    — Դարանակալել, Թուխ, կոչվում է այն, երբ քեզ հանկարծակիի են բերում, — բացատրեց Դնչիկը։
:    Թուխը, որ արդեն գիտեր, թե ինչ բան է դարանակալելը, ասաց, որ մի անգամ ուրու թուփն իրեն հանկարծակիի բերեց, երբ ինքը՝ Թուխը, ընկնում էր ծառից, եւ դրանից հետո մի ամբողջ շաբաթ փշեր էր հանում իր վրայից։
:    — Ոչ ոք մորու մասին չի խոսել, — բավականին զայրացած ասաց Բուն։
:    — Ո՞նց թե, ես եմ խոսել, — զարմացավ Թուխը։
:    Նրանք զգուշորեն քայլում էին ափով, ճանապարհ փնտրելով ժայռերի ու քարերի միջով, եւ շուտով հասան այնտեղ, ուր ափը լայն էր եւ աննկատելիորեն կանաչ ու հարթ մարգագետին էր դառնում, որտեղ իսկույն ուզում էիր նստել ու հանգստանալ։ Եվ հենց նրանք հասան այդտեղ, Քրիստոֆեր Ռոբինը հրամայեց՝ «Կա՛նգ առ», եւ բոլորը նստեցին հանգստանալու։
:    — Իմ կարծիքով, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — մենք պետք է ուտենք մեր ամբողջ պարենը, որպեսզի հեշտ լինի առաջ շարժվել։
:    — Ուտենք մեր ամբողջ ի՞նչը, — հարցրեց Թուխը։
:    — Ամբողջը, ինչ որ բերել ենք, — ասաց Դնչիկը գործի անցնելով։
:    — Լավ միտք է, — ասաց Թուխը եւ նույնպես գործի անցավ։
:    — Բոլորը, ինձնից բացի, — ասաց Իան։ — Ինչպեսս մի՛շտ։ — Նա տխուր շուրջը նայեց․ — Հետաքրքիր է, որեւէ մեկը պատահաբար տատասկափշի վրա չի՞ նստել։
:    — Կարծես թե ես եմ նստել, — ասաց Թուխը։ — Վա՜յ։ — Նա վեր թռավ։ — Այո, ես էի նստել։ Ես զգում էի։
:    — Շնորհակալություն, Թուխ։ Եթե դա քեզ այլեւս հարկավոր չի, ապա, խնդրում եմ… — Եվ Իան անցավ Թուխի տեղն ու սկսեց ուտել։
:    — Իմիջայլոց, տատասկափուշը ամենեւին էլ չի շահում դրանից, երբ նրա վրա նստում են, — խոսեց Իան, մի պահ պտրվելով իր ճաշից։ — Նա կորցնում է թարմությունը։ Հիշեցեք այդ, բարեկամներս։ Չի խանգարի, որ մի փոքր ուշադրություն ցուցաբերեք ընկերոջ նկատմամբ։ Հարկավոր է երբեմն էլ ուրիշների մասին մտածել, այ թե ինչ եմ ուզում ասել։
:    Հենց որ Քրիստոֆեր Ռոբինը իր նախաճաշն ավարտեց, ինչ֊որ բան շշնջաց Ճագարի ականջին, իսկ Ճագարը ասաց՝ «Այո, այո, իհարկե», եւ նրանք առանձնացան։
:    — Չուզեցի բոլորի ներկայությամբ խոսել, — սկսեց Քրիստոֆեր Ռոբինը։
:    — Հասկանալի է, — ասաց Ճագարը, հպարտությունից փքվելով։
:    — Բանն այն է… ուզում եմ ասել… դե չէ, երեւի դու էլ չգիտես… Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այդ Հյուսիսային Բեւեռը։
:    — Դե, — բեղերը ցցելով, ասաց Ճագարը, — հարկավոր էր ավելի շուտ հարցնել։
:    — Ես առաջ գիտեի, բայց կարծես մոռացել եմ, — անփութորեն ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
:    — Տարօրինակ զուսադիպություն է, — ասաց Ճագարը, — կարծես թե ես էլ եմ մոռացել, թեեւ առաջ, իհարկե, գիտեի։
:    — Իմ կարծիքով, այնտեղով անցնում է հողագնդի առանցքը։ Այն, երեւի հողի մեջ է խրված։ Ճի՞շտ է։
:    — Իհարկե, այնտեղ կա առանցք, եւ, իհարկե, այն խրված է հողի մեջ, որովհետեւ խրելու ուրիշ տեղ չկա, բացի այդ, առանցքը հենց այդպես էլ կոչվում է՝ «հողի»։
:    — Ես էլ եմ այդպես կարծում։
:    — Հարցը դա չի, — ասաց Ճագարը։ Հարցը սա է, որտե՞ղ է այդ առանցքը։
:    — Դա մենք շուտով կիմանանք, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
:    Նրանք մոտեցան արշավախմբի մյուս անդամներին։ Դնչիկը պառկել էր խոտերին եւ անուխ խռմփացնում էր․ Ռուն լվացվում էր գետակում, եւ Կենգուն հպարտությամբ բացատրում էր բոլոպին ու յուրաքանչյուրին առանձին֊առանձին, որ Ռուն կյանքում առաջին անգամ ինքնուրույն է լվացվում, իսկ Բուն Կենգուին հետաքրքիր պատքություն էր պատմում, որ լիքն էր երկար բառերով՝ «Հանրագիտարան», «Բուսաբանություն» եւ այլն, թեեւ Կենգուն մտադիր էլ չէր լսել նրան։
:    — Չեմ խրախուսում այդ հազար ու մի տեսակ լվացումները, — փնթփնթում էր Իան, — հատկապես ականջների հետեւը լվանալու այդ նոր սովորությունը։ Իսկ դ՞ու, Թուխ։
:    — Դե, — ասաց Թուխը, — իմ կարծիքով…
:    — Բայց երբեք էլ չենք իմանա Թուխի կարծիքը, որովհետեւ այդ պահին լսվեց ճողփյուն, ապա Ռուի ծվծվոցն ու կենգուի վախեցած Ճիչը։
:    — Ռուն ընկավ ջո՛ւրը — գոռաց Ճագարը։
:    — Ահա լվացվելու վերջը, — ասաց Իա֊Իան։
:    Քրիստոֆեր Ռոբինն ու Թուխը օգնության նետվեցին։
:    — Տեսեք, թե ոնց եմ լողում, — ծվծվում էր Ռուն։ Նա արդեն գետակի կենտրոնում էր, եւ հոսանքը նրան արագ քշում էր դեպի ամբարտակի ջրվեժը։
:    — Ռու, թանկագի՛նս, դու ո՞ղջ ես, — ճչում էր Կենգուն։
:    — Այո, — պատասխանում էր Ռուն։ — Տես, թե ոնց եմ լող… Բըլթ, բըլթ, բըլթ… — Եվ նա կրկին ջրի երես դուրս եկավ արդեն ավելի ներքեւում։
:    Ամեն մեկը, ով ինչպես կարող էր, աշխատում էր օգնել։
:    Քնից լրիվ արթնացած Դնչիկը թռչկոտում էր տեղում ու ճչում․ «Վա՛յ, վա՛յ»․ Բուն բացատրում էր, որ անսպասելիորեն ջրում հայտնվելու դեպքում ամենից կարեւոր է գլուխը ջրից դուրս պահել․ Կենգուն վիթխարի ցատկերով սլանում էր ափի երկարությամբ, չմոռանալով հարցնել․ «Ռու, թանկագինս, դու իսկապես ո՞ղջ ես», իսկ Ռուն պատասխանում էր․ «Տես, թե ոնց եմ լողում… Բըլթ, բըլթ…»․ Իան նստեց ափին, այնտեղ որտեղից Ռուն ընկել էր, ու պոչը ջրի մեջ կախեց։ Մեջքը մյուսներին արած, նա կրկնում էր․ «Եվ ահա այս ամենը լվացվելու պատճառով․ բայց դու միայն բռնիր պոչիցս, Ռու, եւ ամեն ինչ կարգին կլինի»։ Իսկ Քրիստոֆեր Ռոբինն ու Ճագարը հետ ու առաջ վազում, կանչելով մյուսներին։
:    — Ռու, դիմացիր, մենք գալիս ենք, — գոռում էր Քրիստոֆեր Ռոբինը։
:    — Հե՜յ, չուք, մի բան արեք, ինչ եք կանգնել, — հրամայում էր Ճագարը։
:    Եվ միայն Թուխը օգտակար բան արեց։ Նա մի երկար ձող վերցրեց ու կամուրջի պես գցեց գետի վրա։ Կենգուն անմիջապես ցատկեց մյուս ափը, բռնեց մյուս ծայրից, եւ նրանք երկուսով ձողը իջեցրին ջրի մոտ։ Եվ քիչ հետո Ռուն, որ շարունակում էր ուրախ բլթբլթացնել․ «Տեսեք, թե ոնց եմ լողում», բռնեց ձողից ու ափ ելավ։
:    Մինչ Կենգուն չորացնում էր նրան, Ռուն հրճվանքով ծղրտում էր․
:    — Չուք տեսա՞ք, թե ես ո՜նց էի լողում։ Թո՛ւխ, դու տեսա՞ր, թե ես ոնց էի լողում։ Ա՛յ, սա լողալ էր։ Ճագա՛ր, դու տեսա՞ր, թե ես ինչ էի անում։ Ես լողո՛ւմ էի։ Քրիստոֆեր Ռոբի՛ն, դու տեսա՞ր, թե ես ոնց էի…
:    Բայց Քրիստոֆեր Ռոբինը չէր լսում, նա նայում էր Թուխին։
:    — Թուխ, — ասած նա, — որտեղի՞ց ես գտել այդ առանցքը։
:    Թուխը նայեց փայտե ձողին, որը դեռ չէր գցել ձեռքից։
:    — Պարզապես գտել եմ, — ասաց նա։ — Մի՞թե սա առանցք է։ Ես կարծում էի, որ սա պարապես փայտե ձող է եւ կարող է պետք գալ։ Սա այնտեղ ընկած էր, ես էլ վերցրի։
:    — Թուխ, — հանդիսավոր ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — մեր արշավը ավարտված է։ Դա Հողագնդի առանցքն է։ Մենք գտել նք Հյուսիսային Բեւեռը։
:    — Ա՛խ, իսկապե՞ս, — ասաց Թուխը։
:    Երբ բոլորը հավաքվեցին մարգագետնում, Իան դեռ նստած էր, պոչը ջրի մեջ կախած։
:    — Թող ձեզնից մեկնումեկը շտապեցնի Ռուին, — ասաց նա։ — Պոչս սառել է։ Ես չեմ գանգատվում, ես պարզապես արձանագրում եմ փաստը։ Իմ պոչը սառել է։
:    — Ես այստեղ եմ, ծղրտաց Ռուն։
:    — Ահա թե ի՛նչ։
:    — Դու տեսա՞ր, թե ես ոնց էի լողում։
:    Իան պոչը հանեց ջրից ու թափահարեց։
:    — Ես այսպես էլ կարծում էի, — ասաց նա։ — Ոչինչ չի զվում։ Փայտացել է։ Ահա թե ուր հասանք։ Նա փայտացել է։ Ի՞նչ արաթ, եթե դա ոչ ոքի չի անհանգստացնում, նշանակում է, այդպես էլ պետք է լինի՛։
:    — Իմ խե՛ղճ իշուկ։ Ես հիմա կչորացնեմ պոչդ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ Նա հանեց թաշկինակը եւ սկսեց չորացնել Իայի պոչը։
:    — Շնորհակալություն, Քրիստոֆեր Ռոբին։ Դու այստեղ միակն ես, որ պոչից բան է հասկանում։ Մնացածներն ընդունակ չեն մտածելու։ Ահա թե որն է նրանց դժբախտությունը։ Նրանք երեւակայություն չունեն։ Պոչը նրանց համար պոչ չի, այլ ողնաշարի հավելյալ մաս։
:    — Մի տխրիր, Իա, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ամբողջ ուժով շփելով նրա պոչը։ — Հիմա լա՞վ ես զգում։
:    — Այո, թերեւս։ Այսպես նա իրեն պոչ է զգում։ Զգում է, որ պատկանում է տիրոջը։ Եթե դու հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել։
:    — Ողջույն, Ի՛ա, — ասաց Թուխը, առանցքը թաթերի մեջ մոտ գալով։
:    Շնորհակալություն, Թուխ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես կարծում եմ, որ մեկ֊երկու օրից կկարողանամ ինչպես պետքն է տիրապետել նրան։
:    — Ինչի՞ն տիրապետել, — հարցրեց Թուխը։
:    — Նրան, ինչի մասին խոսում էինք։
:    — Բայց ես ոչ մի բանի մասին չեմ խոբել, — տարակուսած ասաց Թուխը։
:    — Նշանակում է ես նորից սխալվեցի։ Իսկ ինձ թվում էր, դու ասացիր, որ քեզ շատ է վշտացնում պոչիս պատմությունը, եւ հարցրեցիր, թե ինչո՞վ կարող ես ինձ օգնել։
:    — Չէ, — անկեղծորեն խոստովանեց Թուխը։ — Այդ ես չեմ եղել։ Երեւի, մեկ ուրիշն է ասել։
:    — Դե ինչ արած, այդ դեպքում, երբ հանդիպես նրան, շնորհակալություն հայտնիր իմ կողմից։
:    Թուխը շփոթված Քրիստոֆեր Ռոբինին նայեց։
:    — Թուխը գտել է Հյուսիսային Բեւեռը, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Հոյակապ է, չէ՞։ Ահա Հողագնդի առանցքը։
:    Թուխը համեստորեն կախեց աչքերը։
:    — Սա՞ է, — հարցրեց Իան։
:    — Այո, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
:    — Ուրեմն, մենք այս ձո՞ղն էինք փնտրում։
:    — Այո, — ասաց Թուխը։
:    — Հըմ, ասաց Իա֊Իան։ Չե, ինչ արած։ Համենայն դեպս, այսօր անձրեւ չեկավ, — ավելացրեց նա։
:    Նրանք առանցքը տնկեցին գետնին, իսկ Քրիստոֆեր Ռոբինը նրա վրա մի տախտակ ամրացրեց, հետեւյալ մակագրությամբ․
 
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;<b> ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ Է ԹՈՒԽԸ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ԹՈ՛ՒԽԸ ԳՏԱՎ</b>
 
:Հետո բոլորը գնացին իրենց տները։ Եվ, իմ կարթիքով, թեեւ ես դրանում այնքան էլ համոզված չեմ, Ճստիկ Ռուն ստիպված եղավ տաք լոգանք ընդունել եւ անմիջապես պառկել քնելու։ Իսկ Թուխն այնքան հպարտ էր իր սխրանքով, որ հարկադրված էր հիմնավորապես լցնել փորը։