Changes
<poem>
''Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղալից երկնքի ներքոաստղերի տակ թափառող,''
''Յոթը՝ թզուկներին անխոնջ, քարանձավներում ապրող,''
''Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:''
Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի, և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:
Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Ամպամած Բարձունքին՝ Զավերտ Թխպամած սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիթների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են և քանակով էլ զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում ու թունելներում:
Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին հյուսիս:
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել կռիվ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ ՋիմլինԳիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի հորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ նայվածքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Ես քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կընտրեմ: նրանք կուղեկցեն քեզ այնքան, որքան կցանկանան և որքան ուժները կբավականացնի, բայց նրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Եթե ես նույնիսկ Ավագ Օրերի զենք ու զրահով զինված էլֆերի մի մեծ ջոկատ ուղարկեմ, նրանք ոչնչի չեն հասնի՝ Թշնամուն կատաղեցնելուց բացի: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ Սեմից, քեզ հետ կուղևորվի Գենդալֆը: Մատանին նրա մեծագույն խնդիրն է և, գուցե, այդ դժվարագույն արշավում կավարտվեն նրա մեծագործությունները:
Մնացած ուղեկիցներին կներկայացնեն ազատ աշխարհի ազատ ժողովուրդները՝ էլֆերը, թզուկները և մարդիկ: Էլֆերից քեզ հետ գնալու ցանկություն է հայտնել Լեգոլասը, թզուկներից՝ ՋիմլինԳիմլին, իսկ մարդկանցից՝ Արագորնը. Իսիլդուրի Մատանին նրա հետ անմիջական առնչություն ունի:
— Պանդու՞խտը,— ուրախացած բացականչեց Ֆրոդոն:
— Իհարկե հասկանում եմ,— պատասխանեց Բորոմիրը: — Սակայն արշավի դուրս գալուց առաջ ես միշտ էլ փչել եմ այն, և հիմա էլ փչեցի: Իհարկե, մեր առջև մութ ճանապարհ է, բայց ես գերադասում եմ այդ ճանապարհն սկսել որպես ռազմիկ, այլ ոչ թե գողի պես թաքնվելով:
Էլրոնդը նրանց տաք հագուստ տվեց՝ բաճկոններ և մորթե աստառներով թիկնոցներ: Մթերքը, տաք հագուստները և վերմակները կապերով բարձեցին պոնիին՝ դա այն նույն զառամյալ պոնին էր, որ Լեռնամոտից փախչելիս վերցրին իրենց հետ: Բայց հիմա դժվար էր նրան ճանաչել՝ մի տասնհինգ տարով ջահելացած էր երևում: Սեմը պնդեց, որ նոր ճանապարհորդության համար վերցնեն իրենց հավատարիմ ծեր օգնականին՝ ասելով, որ Բիլը (նա այդպես էր կոչել պոնիին) կարոտից կսատկի, եթե մնա Ազատքում:
— Այսօր, ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռ: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Կարող է այն ժամանակավորապես վստահել միայն Խորհրդի կամ Ջոկատի մեկ այլ անդամի, այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մատանու Պահապանի ուղեկիցներն իրեց սեփական կամքով են գնում նրա հետ, և երդմամբ չեն կապված: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է կանգ առնել, վերադառնալ կամ ուրիշ ճանապարհ ընտրել՝ դա ձեր իրավունքն է, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ նախապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և ուժ կլինի՞ արդյոք մինչև վերջ գնալու: Հիշեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...
— Ով որ դժվարություններից վախենալով նահանջում է, անվանվում է դավաճան,— նրան ընդհատեց ՋիմլինԳիմլին:
— Իսկ նա, ով երդվում է, առանց իր ուժերը փորձելու և հետո հրաժարվում սեփական երդումից, կոչվում է երդմնազանց,— ասաց Էլրոնդը: — Ավելի լավ է զերծ մնալ թեթևամիտ երդումներից:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փինը: — Մեկ-երկու անգամ եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած ՋիմլինԳիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դրանք իմ նախնիների տիրույթներն են: Ահա այնտեղ առասպելներով պսակված երեք գագաթներն են՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են դրանց անունները: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան: Այժմ այն անվանում են Սև Անդունդ: Ամենաբարձրը Բարազինբարն է՝ Բոսոր Կոտոշը՝ Ահեղ Քարադհրասը, իսկ դրա հետևի երկու գագաթները Արծաթասայրն ու Ամպագագաթն են՝ Քելեբդիլ Ճերմակն ու Ֆանուիդոլ Մոխրագույնը, որոնց մենք անվանում ենք Զիրաք-Զիգիլ և Բունդուշաթհուր: Այստեղից Մշուշապատ Լեռնաշղթան ճյուղավորվում է, և լեռների արանքում խորը, անարև հովիտ է ձևավորվում, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոն, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետք:
— Մեզ հարկավոր է դուրս գալ Ազանուլբիզար,— հայտարարեց Գենդալֆը, երբ թզուկը լռեց: — Եթե մենք հաղթահարենք լեռնանցքը, որը կոչվում է Բոսոր Կոտոշի Դարպաս, ապա մյուս կողմում Դիմրիլի աստիճաններով կիջնենք Սևագետքի հովիտ: Այնտեղ դուք կտեսնեք Հայելու լիճը և նրանից սկիզբ առնող գետակը՝ Արծաթափայլը:
— Անթափանց է Քելեդ-Զարամի ջուրը,— ասաց ՋիմլինԳիմլին,— և սառույցի նման պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Մի՞թե ես այդ երջանիկ բախտն ունեմ՝ տեսնել մեր նվիրական լիճը:
— Եթե ունես էլ, ապա միայն թռուցիկ, բարեկամս,— թզուկին նայելով՝ ասաց Գենդալֆը: — Քանի որ մենք պետք է շտապենք Արծաթափայլով ներքև, դեպի Գաղտնի Թավուտները, իսկ այնտեղից՝ դեպի Մեծ Գետը և հետո... — Նա լռեց:
— Ինչքան ուզում ես երազիր,— խորհուրդ տվեց Գենդալֆը: — Իսկ ես, օրինակ, երազում եմ տաքանալ ու հանգիստ ծխամորճ ծխել: Բայց գոնե մի բան կարող եմ հաստատ խոստանալ՝ հարավում բոլորս անպայման կտաքանանք:
— Գիտենք էդ ձեր տաքը,— Ֆրոդոյի ականջին փնթփնթաց Սեմը: — Էհ թող լինի, միայն թե հասնենք Ճակատագրի Լեռանն ու հետ դառնանք տուն: Իսկ ու՞ր է էդ լեռը, չի՞ երևում դեռ: Ես որ ես եմ, մտածում էի, թե Բոսոր Կոտոշը Ճակատագրի Լեռն է որ կա, մինչև Ջիմլին Գիմլին իր լեզվով տվեց անունը՝ Բարիզա... Բիրազի... Թշնամու լեզուն անգամ չի պտտվի ասի... Կարճ ասած, դեռ չե՞նք հասել:
Սեմին տարածքային քարտեզները ոչինչ չէին ասում և այս կողմերում բոլոր տարածությունները նրան այնքան վիթխարի էին թվում, որ խճճվել էր:
— Ուրեմն, կարող է պատահել սա Թշնամու արա՞ծն է,— հարցրեց նրանց մոտեցած Բորոմիրը: — Մեզ մոտ խոսակցություններ են գնում, թե Թշնամին նույնիսկ եղանակն է տնօրինում և սև քամիներ է ցրում աշխարհով մեկ, որոնք ծնվում են Մորդորի Մթամած լեռներում: Ճիշտ է, այդ լեռները նրան են պատկանում, իսկ Մշուշապատ Լեռները Մորդորից հեռու են, բայց Թշնամու հզորությունը գնալով աճում է:
— Այ թե երկար ձեռքեր է աճեցրել, եթե ընդունակ է ձնահողմը հյուսիսային երկրներից նետել հարավային,— ասաց ՋիմլինԳիմլին:
— Ավելի երկար չի լինում,— փնթփնթաց Գենդալֆը:
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Նրանք նորից առաջ շարժվեցին, սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես մղոն էլ չէին հասցրել քայլել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, և ձնահողմը նորից սկսվեց: Ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք երկար չեն դիմանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սեմն ախուվախ անելով, ոտքերը քարշ էր տալիս Ֆրոդոյի հետևից: Փինը կամաց հետ էր մնում: Ջիմլին Գիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
— Կարծում եմ, ոռնոցը քամունն է,— նկատեց Արագորնը,— բայց Բորոմիրն իրավացի է. շարունակել իսկապես չի կարելի: Աշխարհում շատ չար ուժեր կան, որոնք լուսավոր ուժերին չեն խնայում, թեև նրանցից ոչ բոլորն են Սաուրոնի դաշնակիցները: Նրանք իրենց սեփական նպատակներն ունեն, և նրանցից շատերը բնակություն են հաստատել Միջերկրում շատ ավելի առաջ, քան Սև Տիրակալը:
— Էլֆերը Քարադհրասն Արնածարավ են անվանել Թշնամու հայտնվելուց դեռ շատ առաջ,— մրթմրթաց ՋիմլինԳիմլին:
— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ ստեղծում,— ասաց Գենդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն այժմ անհաղթահարելի է:
— Ոչինչ, լուսաբացը մոտենում է, գիշերը վերջանում է,— ասաց Արագորնը:
— Գիշերը վերջանու՜մ է,— փնթփնթաց ՋիմլինԳիմլին:— Այսքան վատ եղանակին լուսաբացն էլ չես նկատի:
Բորոմիրը մի քիչ հեռացավ խարույկից:
Գորշ ամպերի միջից թափանցող արշալույսը տանջահար ճամփորդների առջև բացեց ձյան սավանով ծածկված համր լեռները: Ներքևում երևում էին բարձր ձյունաթմբերի սապատները և դրանց տակ ենթադրվում էր ոլորապտույտ արահետի գոյությունը, իսկ վերևում ճամփորդներին նոր փոթորիկ սպառնացող ծանր ամպերը հոծ վարագույրով ծածկել էին լեռնանցքի թումբը:
— Բարազինբարը չի հանդարտվել,— խոսեց ՋիմլինԳիմլին: — Եթե մենք համարձակվենք առաջ գնալ, նորից բորանը մեզ վրա կտա: Հարկավոր է վերադառնալ և որքան կարելի է շուտ:
Բոլորը հասկանում էին, որ պետք է վերադառնալ: Բայց ինչպե՞ս: Քիվից մի քանի քայլ այն կողմ արահետի վրա այնպիսի ձնաթմբեր էին բարձրանում, որ հոբիթներն ամբողջ հասակով կթաղվեին դրանց մեջ: Նույնիսկ քիվի վրա, որտեղ կանգնած էին ճամփորդները, ձյան բլուրներ էին բարձրանում, մինչդեռ քիվը քամիներից պատով պաշտպանված էր:
— Ահա և ես,— մոտենալով՝ բացականչեց Լեգոլասը: — Ինձ չհաջողվեց արևին գայթակղել և այստեղ բերել,— հոբիթներին աչքով անելով, ասաց նա: — Երանություն է սփռում հարավային հողերին և, ինչպես հասկացա, նրան բոլորովին չի անհանգստացնում այս սարի վրա գտնվող մի քանի ամպիկը: Դրա փոխարեն լավ լուրեր եմ բերել նրանց, ովքեր դժվար են քայլում: Բորոմիրի ասած ժայռի հետևում քամին բավական մեծ ձնակույտ է լցրել, և մեր հուժկու ռազմիկները քիչ էր մնում խորտակվեին այդ պատնեշի առջև: Նրանք արդեն պատրաստվում էին նահանջել, բայց ես վերադարձա ու բացատրեցի մեր ուժեղներին, որ նրանք վհատվել են տասը քայլից ոչ լայն ձնե ամրոցի առջև և որ դրա հետևում մեր արահետի վրա մինչև հոբիթների կոճերը հասնող բարձրությամբ ձյուն է նստած:
— Ես այդպես էլ կարծում էի,— փնթփնթաց ՋիմլինԳիմլին: — Իհարկե, Բարազինբարի չար կամքն է այդ անիծյալ բուք ու բորանը քշել մեզ վրա: Բարազինբարը թզուկներին ու էլֆերին չի խղճում...
— Քո Բարազինբարը հավանաբար մոռացել է, որ Պահապանների Ջոկատին հարում են նաև մարդիկ,— թզուկին ընդհատեց մոտեցող գոնդորցին: — Առանց պարծենկոտության կասեմ, որ ոչ թույլ մարդիկ... Մենք հաղթահարեցինք ձնակույտերը և նեղ կածան բացեցինք՝ նրանց համար, ովքեր էլֆերի պես թևածել չգիտեն:
Ձյան մեջ տրորված արահետին նայելով՝ Փինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որը մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր ճանապարհը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում, բայց միջով արդեն անցում կար բացված: Ձնաթմբի մյուս կողմում Մերին, Փինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:
Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սեմին շալակած. նրանց հետևից քայլում էր Գենդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր ՋիմլինԳիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:
Հազիվ էր Արագորնը ձնաթումբն անցել, երբ ճամփորդներին խլացրեց որոտալի դղրդյունը և վերևից քարեր թափվեցին՝ ձյան փոշու մրրիկ առաջացնելով. հետո, երբ սպիտակ վարագույրը ցրվեց, Պահապանները տեսան, որ ձնաթմբի միջի իրենց անցումը քարերով խցանվել է:
— Բավական է, Բարազինբար, տեսնում ես՝ գնում ենք, հանգիստ թող մեզ,— աղաչեց ՋիմլինԳիմլին:
Բայց լեռը, թվում էր, ինքն էլ էր հանգստացել, ասես բավարարված էր եկվորների նահանջով. սկսվող քարավիժումը դադարեց, իսկ լեռնանցքը պատած ամպերը ցրվեցին: Ձյան շերտը ոտքերի տակ գնալով բարակում էր, և շուտով զառիվեր լանջով իջնող ճամփորդները դուրս եկան նույն այն հարթակը, որտեղ երեկ նրանց վրա թափվեցին առաջին փաթիլները:
— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գենդալֆը,— հետ՝ Ռիվենդել, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
Երբ Գենդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սեմը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Ջիմլին Գիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
— Ճանապարհը, որի մասին խոսում եմ, անցնում է Մորիայի քարանձավներով,— ասաց Գենդալֆը:
— Ոչ ոք չգիտե,— նկատեց Արագորնը,— պահպանվե՞լ է արդյոք անցուղին Մորիայի միջով:
— Ամեն լուրի մի հավատա,— ասաց Գենդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ձեզանից միայն ես եմ Սև Տիրակալի գետնահարկերում եղել, այն էլ Դուլ Գուլդուրում, որը համեմատած Մորդորի հետ՝ ուղղակի ոչինչ է: Մորիան Սև ամրոցին բոլորովին նման չէ, և ես ձեզ չէի կանչի այնտեղ, եթե հույս չունենայի, որ դուրս կբերեմ այնտեղից: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում` Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ, բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին՝ իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:
— Ես քեզ հետ կգամ, Գենդալֆ,— բացականչեց ՋիմլինԳիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում:Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ ինձ սպասում, ես ուզում եմ տեսնել Դուրինի պալատները: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց փակված է:
— Հիանալի է, սիրելի ՋիմլիԳիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց Գենդալֆը: — Շնորհակալ եմ աջակցության համար: Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Բացի այդ, առաջին անգամ չեմ գնում Մորիա: Մի անգամ էլ եմ եղել այնտեղ, երբ որոնում էի կորած Թրեինին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից:
— Ես էլ մի անգամ անցել Մորիայով,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:
— Դե՜, ոչ ոք էլ չի ուզում,— նկատեց Գենդալֆը: — Սակայն մեզ հարկավոր է ընկնել Սևագետք: Դրա համար էլ հարցնում եմ. Ո՞վ է համաձայն՝ ոչ թե կուզենա, այլ կհամաձայնվի գնալ Մորիա, որ հետո հասնի Անդուին:
— Ես,— պատրաստակամությամբ բացականչեց ՋիմլինԳիմլին:
— Ե՛ս էլ,— մռայլ ասաց Արագորնը: — Դու լեռնանցքը գրոհելուց չհրաժարվեցիր, և մենք քիչ էր մնում ցրտահարվեինք, բայց դու նախատինքի խոսք անգամ ինձ չասացիր: Ես կգամ քեզ հետ Մորիա, Գենդալֆ: Բայց հիշիր, ոչ թե մեզ, այլ հատկապես քեզ է Մորիայում մահացու վտանգ սպառնում:
— Ես Էլրոնդին չլսեցի,— շշնջաց Փինը Սեմին,— և՝ իզուր: Դե ինձանից ի՞նչ Պահապան: Այդ ոռնոցից ներսս քարանում է: Կյանքումս երբեք այդպես չեմ վախեցել, իսկի էլ չես ասի, որ Բանդոբրաս Եզան Մռունչը իմ նախնին է:
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սեմը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Ջիմլին Գիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գենդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
Ճամփորդները վարգերից պաշտպանվելու նպատակով բարձրացան մի ոչ մեծ բլրի գլուխը, որտեղ երեք թե չորս ծուռումուռ կաղնի էին կանգնած՝ խոշոր, մոխրագույն քարերից շարված պարսպով շրջապատված: Տեղ-տեղ քարե պարիսպը քանդված էր, և Պահապանները գիտակցելով, որ գիշերային խավարում վարգերի ոհմակն իրենց կգտնի, հապճեպորեն մի ոչ մեծ խարույկ վառեցին ու նստեցին շուրջը: Նրանք, ովքեր ժամապահ չէին, սկսեցին ննջել, բայց դա ոչ թե քուն էր, այլ տագնապալի մոռացում: Բիլ պոնին վախից դողում էր, ու քրտինքը վրայից թափվում էր, ասես հենց նոր մի քսան լիգ վազել էր: Ոռնոցն այժմ լսվում էր բոլոր կողմերից, իսկ շուրջը գիշերային սև խավարում չարագույժ փայլում էին զույգ-զույգ կրակներ: Պատի քանդված մասում Պահապանները հանկարծ մի մեծ վարգ տեսան: Գազանը արձանացավ բացվածքում և խռպոտ կաղկանձեց, ասես հարձակման ազդանշան էր տալիս:
— Նույնիսկ չգիտեմ, թե ինչ եմ շատ ցանկանում,— մռայլ ասաց Բորոմիրը,— որ Գենդալֆը գտնի այն ինչ փնտրու՞մ է, թե՞ որպեսզի դարպասը չգտնվի ու մենք գնանք հարավ: Բայց, երևում է, երկու տարբերակն էլ մեզ համար կործանարար են և շուտով կհայտնվենք թակարդում. հետևում գայլերն են, առջևում՝ ժայռերի պատը: Ի՜նչ արած, առաջնորդիր, Գենդալֆ:
Ջոկատը շարժվեց դեպի լեռների ստորոտը: Ջիմլիին Գիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից. նրա կողքից գնում էր Գենդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սկիզբ էր առնում Սիրանոն գետը, և Գենդալֆը հույս ուներ գտնել այն, որովհետև դարպաս տանող ճանապարհը ձգվում էր գետի կողքով: Սակայն գե՞տն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մե՛րթ դեպի աջ, մե՛րթ դեպի ձախ, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գենդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Հանկարծ ՋիմլինԳիմլին, որը մյուսներից քիչ առաջ էր ընկել, մագլցեց մի գլաքարի վրա ու Գենդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի աջ ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված հազիվ նկատելի ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս, Սիրանոն-Բարապա՛նը,— բացականչեց Գենդալֆը: — Հնում այդպես էին գետն անվանում՝ Դարպասի Բարապան: Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը: Առա՛ջ, բարեկամներ, մեզ հարկավոր է շտապել...
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գենդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, ոլորաններով բարձրանում է ժայռի գլուխը և դուրս է գալիս մի ոչ մեծ հովիտ, որը նրբորեն բարձրանում է մինչև Մորիական Պատը: Առաջ Սիրանոնը հոսում էր այդ հովտով, իսկ կողքով ձգվում էր ճանապարհը: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և ՋիմլինԳիմլին, նրանից հետո էլ Գենդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան վերև: Եվ հասկացան, որ ճանապահը փակ է: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, այլ նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գենդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր գտնվում Արևմտյան կամ Էլֆական Դարպասը, որն այդպես էր կոչվում, որովհետև ճանապարհը, որով եկանք, Մորիան կապում էր Էրեգիոնի հետ: Բայց հիմա, ինչպես տեսնում ես, այն ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այս մռայլ լիճն անցնել լողալով: Առավել ևս, որ այն հավանաբար խորն է:
— Եկեք հետ դառնանք,— առաջարկեց ՋիմլինԳիմլին,— և փորձենք փորձենք շրջանցել լիճը հյուսային կողմից: Այսպես, թե այնպես ստիպված պետք է լինենք վերադառնալ գլխավոր ճանապարհ. նույնիսկ եթե արահետը ջրասույզ եղած չլիներ, Բիլը աստիճաններով բարձրանալ չի կարող:
— Դե հո Բիլին Մորիա չես տանի,— ասաց Գենդալֆը: — Այնտեղ շատ մութ է և երբեմն այնպիսի նեղ անցումներ են, որ պոնին մտնել չի կարող:
Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական Պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ այդ նեղ շերտով գնացին այնտեղ, որտեղ գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:
Հյուսիսային ափին, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղ լճախորշը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Այստեղ ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Լճախորշը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերից: Ջիմլին Գիմլին խրոխտ քայլեց առաջ. ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Լճախորշը ծանծաղ էր, բայց լպրծուն: Թզուկի հետևից գնացին մնացած ճամփորդները: Մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ՝ Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:
Վերջապես երթը եզրափակող Սեմը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին: Հանկարծակի լսվեց խուլ ճողփյուն, ասես ջրից ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի մակերեսին շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվեց ամպերի հետևում, մթնշաղը թանձրացավ:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գենդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Փշարմավն Էրեգիոնի խորհրդանիշն է, դրա համար էլ էլֆերն այս հովտում տնկել են փշակաղնիների այս ծառուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ այստեղ նրանց տիրույթները վերջանում են: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, և այս ծառուղին խորհրդանշում էր նրանց սերտ բարեկամությունը... Քանզի այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, և նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես երբեք լսած չկամ,— նկատեց ՋիմլինԳիմլին, որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:
— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:
Սեմը Գենդալֆին ոչինչ չպատասխանեց: Նա կանգնած էր պոնիի կողքին ու լաց էր լինում: Իսկ պոնին կպավ նրան ու հառաչեց՝ ասես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը: Սեմն սկսեց պոնիի վրայից իջեցնել բեռը, իսկ մյուս ճամփորդները դասավորում էին փաթեթները՝ իրենց ուսապարկերի մեջ տեղավորելով այն, ինչ հարկավոր էր հետները վերցնել:
Բեռը տեղավորելուց հետո Պահապանները շրջվեցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է անում Գենդալֆը: Իսկ նա, թվում էր, ոչինչ էլ չէր անում՝ կանգնել ու սևեռուն նայում էր պատին, ասես ուզում էր հայացքով ծակել այն: Ջիմլին Գիմլին լուռ հետուառաջ էր քայլում պատի երկարությամբ՝ տապարի պոչով թխկթխկացնելով այն, իսկ Լեգոլասն ականջը հպել ու անշարժ լսում էր:
— Դե ահա, մենք պատրաստ ենք Մորիա փախչելու,— ասաց Մերին,— բայց ու՞ր է դարպասը:
— Եթե թզուկների սարքած դարպասը փակված է, ապա տեսնել այն հնարավոր չէ,— զսպված հպարտությամբ պատասխանեց ՋիմլինԳիմլին: — Եթե գաղտնիքը մոռացված է, նույնիսկ դարպասը սարքող վարպետը չի կարող այն գտնել, էլ չեմ խոսում բացելու մասին:
— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասի գաղտնիքը գիտեին ոչ միայն թզուկները,— նկատեց Գենդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե այն մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:
Վերևում էլֆերեն տառերից հյուսված կամարաձև մակագրություն էր, որի տակ յոթաստղանի թագ էր, իսկ դրա տակ էլ մուրճ ու զնդան: Կամարաձև մակագրությունը հենվում էր ծառերի վրա՝ շատ նման պատի մոտ աճած փշակաղնիներին, իսկ ծառերի միջև փայլում էր ճաճանչափայլ աստղը:
— Դուրինի՜ խորհրդանշանն է,— բացականչեց Ջիմլին՝ Գիմլին՝ ցույց տալով մուճ-զնդանն ու թագը:
— Եվ Էրեգիոնի խորհրդանիշ ծառերը,— ասաց Լեգոլասը:
''«Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը, բարեկամ: Ասա և ներս համեցիր»'': Իսկ ներքևում, մանր տառերով գրված է. ''«Ես՝ Նարվիս, ստեղծել եմ այս Դարպասը: Գաղտնաբառը փորագրել է էրեգիոնցի Սելեբրիմբորը»'':
— Իսկ դա ի՞նչ է նշանակում. «Ասա և ներս համեցիր»,— հետաքրքրվեց Մերին, և Ջիմլին Գիմլին շարունակեց.
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գենդալֆը,— որ այդ դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն էլ գաղտնաբառից բացի հարկավոր է ունենալ նաև բանալին: Բայց սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Այս դարպասի դռները սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի միջոցով: Այդպես է գրված ժամանակագրություններում: ճի՞շտ եմ, ՋիմլիԳիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվիի տոհմը վաղուց հանգել է:
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին կտրուկ վեր բարձրացող աստճանները: Ջոկատի անդամները զարմանքից քարացած կանգնած էին:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց նրանց հրաշագործը: — Եվ Ջիմլին Գիմլին էլ էր սխալվել: Գաղտնաբառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Դե ինչ, դարպասը բաց է, գնացինք:
Գենդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սեմը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
— Անհայտ անդունդներու՜մ,— քթի տակ խռպոտ փնթփնթաց Բորոմիրը՝ չուզենալով, որ իրեն լսեն, բայց թնդուն արձագանքն ուժեղացրեց նրա ձայնը: — Ախր մենք հենց Սև Անդունդ էլ գնում ենք, թեև ես դրան դեմ էի: Հիմա մեզ ո՞վ կհանի այստեղից:
— Ես,— արձագանքեց Գենդալֆը: — Եվ ՋիմլինԳիմլին: Դե ինչ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: — Նա վեր բարձրացրեց մոգական գավազանը, և այն լուսավորվեց երկնագույն լույսով:
Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գենդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճամփորդները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:
— Երեք կամ չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուղեպարկերն ու մութ միջանցքով գնացին Գենդալֆի հետևից: Նրանք բոլորն էլ ուզում էին շուտ հասնել Սևագետք ու դուրս գալ լույս աշխարհ, ուստի և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գենդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքով նա բռնել էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով՝ Գլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ ՋիմլինԳիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Խայթը ձեռքին: Խայթի և Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Ավագ Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սեմը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով օդը տաքացավ ու ծանրացավ, սակայն այն մաքուր էր, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:
Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գենդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Ջիմլիի Գիմլիի հետ, և Պահապաններին մի անորոշ անհագստություն տիրեց:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գենդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սեմը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, անցումը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Թխպամածի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը և իր զգոնությամբ զիջում էր միայն Գենդալֆին: Բացի դրանից, Ֆրոդոն զգում էր, որ ժամանակ առ ժամանակ Մատանին լցվում է ահեղ, սառը ծանրությամբ ու ցած քաշում իր վիզը: Նա վստահ էր, որ անտեսանելի թշնամիները դարանակալում են իրենց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս է իրենց հետևից: Սակայն հոբիթը տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա Խայթի բռնակն ամուր սեղմած մի կերպ քարշ էր տալիս ոտքերը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից Գիմլիից և Գենդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...
Պահապանները միմյանց հետ համարյա չէին խոսում, իսկ եթե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա՝ շշուկով: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գենդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի ձայն, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ ձայնը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում, որը ո՛չ հեռանում էր, ո՛չ մոտենում, և Ֆրոդոն չէր կարող հաստատ ասել, որ լսողությունն իրեն չի դավաճանում: Բայց երբ Ջոկատը կանգ էր առնում, քսքտոցն ընդհատվում էր, թեև՝ ոչ միանգամից: Բայց լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը:
— Եթե Գենդալֆը ձեր փեշը չքաշեր,— հանդիմանալից ասաց Արագորնը հոբիթներին,— չլմփալու էիք, աղավնյակներս, ներքև, ու գուցե մինչև հիմա էլ հատակին հասած չլինեիք: Ի երջանկություն ձեզ, փորձված ուղեկից ունենք՝ կարիք չկա անհարկի առաջ ընկնել:
— Սա պահականոցն է,— հայտարարեց ՋիմլինԳիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
Ջրհորը, չգիտես ինչու, ձգում էր Փինին: Մինչ Պահապաններն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փինը սողաց ջրհորի եզրը և, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր այն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որը բազմապատիկ արձագանքեց:
— Ո՜նց թե չեն ապրել,— վիրավորվեց թզուկը: — Այստեղ Մորիական մեծ թագավորությունն էր կամ քաղաքը, ինչպես կուզես՝ անվանիր: Մի ժամանակ այստեղ պայծառ էր ու շքեղ, և Մորիան փառաբանված էր ողջ Միջերկրում՝ այդ մասին ասված է մեր ավանդություններում:
<poem>
— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց Սեմը: — Ես այն մեծ հաճույքով կսովորեի: Բայց երբ պատկերացնում եմ, թե ինչքան ջահեր են այստեղ վառվել, մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ ու այլ թանկարժեք քարեր մնացե՞լ են էստեղ...
— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց Գենդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել՝ համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերը չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:
Միթրիլ... Իսկ ո՞վ չի փափագում այն... Կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում. նրանք միթրիլից իթիլդին էին ստանում, այլ կերպ՝ լուսնարծաթ: Գիշերագիրը, որ տեսաք դարպասի վրա, արված է է իթիլդինով: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է այն: Հավանաբար փոշոտվում է Միշել Գետնափորիկի թանգարանում...
— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ ՋիմլինԳիմլին: — Այ քեզ իսկապե՜ս արքայական ընծա...
— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գենդալֆը: — Ես ծեր հոբիթին ոչ մի անգամ չեմ ասել, բայց այդ օղազրահն ավելին արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:
— Բարի լույս,— ասաց Գենդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Ես ճիշտ էի: Մենք գտնվում ենք Մորիական թագավորության վերին հարկաշարքերում: Մեզ հարկավոր է մինչև երեկո գտնել դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի հովիտ:
— Այո, լավ կլիներ,— քրթմնջաց ՋիմլինԳիմլին: — Ես տեսա Մորիան, և այն իսկապես վեհապանծ է, բայց այստեղ թագավորում է խավարը, իսկ խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ...
Գենդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ:
— Ուրեմն Բալինը նահատակվել է,— տխուր ասաց Ֆրոդոն:
==== Գլուխ հինգերորդ. Քազադ-Դումի կամուրջը ====
Վերջապես, վհատ կարկամածությունը հաղթահարելով, ճամփորդները ցրվեցին փոշոտ սենյակում՝ հույս ունենալով գտնել որևէ հետք, որը կբացատրեր Բալինի ու նրա խիզախ ջոկատի ճակատագիրը: Պատուհանի տակ, միջանցքի դիմաց, նրանք մի դուռ էլ տեսան: Այժմ, ցերեկային լույսին վարժվելով, նկատեցին, որ իրենց ոտքերի տակ շարունակ ճռճռացող այդ փխրուն բեկորները սպանված ռազմիկների ոսկորներ են, իսկ դրանց մեջ՝ ջարդված սաղավարտներ, ճեղքված վահաններ ու արջնած շեղբերով ծուռ յաթաղաններ՝ լեռնային օրքերի սիրած զենքը:
Պատերի մեջ եղած որմնախորշերում փակերը կոտրված կաղնե սնդուկներ կային, որոնք գոտևորված էին ժանգոտված երկաթե բարակ շերտերով: Դրանցից մեկի մոտ, կոտրված կափարիչի տակ Գենդալֆը մի պատռված գիրք տեսավ: Գրքի ստորին ծայրը վառված էր. այն ծակոտված էր թրերով կամ նետերով և ծածկված էր գորշ բծերով՝ կա՛մ թանաքով, կա՛մ արյունով: Գենդալֆը խնամքով բարձրացրեց գիրքը և զգուշությամբ դրեց Բալինի գերեզմանին: Ֆրոդոն և Ջիմլին Գիմլին մոտեցան հրաշագործին ու նայում էին, թե ինչպես է նա թերթում զանազան գրերով՝ մորիական ռուներով, Դեյլի ռուներով, իսկ երբեմն էլ էլֆական արագագրերով խիտ գրված էջերը: Էջերը կոշտ էին ու փշրվող:
— Որքան ես հասկանում եմ,— ասաց հրաշագործը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Էջերը համարակալված են: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Նշանակում է, գրքի առաջին երկու էջը չկա: Ահա, լսեք, թե ինչ է այստեղ գրված.
''Մենք ոչնչացրինք օրքերի պահակներին դարպասի մոտ և պահ...'' շարունակությունը կարդալ հնարավոր չէ, էջը արյունոտված է, բայց այստեղ ամեն ինչ պարզ է. ''Պահականոցում... Սակայն պահակները հասցրին տագնապ բարձրացնել, և բազմաթիվ օրքերի մենք...'' երևի ''սպանեցինք... Հայելու լճի ճակատամարտում Ֆլոյնը թշնամիների մի ամբողջ ջոկատ կոտորեց, բայց ինքն էլ մահացու վիրավորվեց թշնամու նետով...'' Երկու տող չկարողացա կարդալ: Շարունակության մեջ ասվում է. ''Օրքերին դուրս վռնդեցինք հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահից. մենք պատրաստվում ենք այստեղ ապրել: Այստեղ...'' չի հասկացվում, բայց հիշվում է ''պատուհան'' բառը: Եվ վերջապես... ''Բալինն իր խորհրդականների հետ տեղավորվեց Տարեգրության սրահում...''
— Հենց սա է Տարեգրության սրահը,— նայելով սնդուկներին, նկատեց ՋիմլինԳիմլին:
— Շարունակության մեջ մի քանի էջ արյունոտված են, ես հասկացա միայն ''ոսկի, Դուրինի տապարը և սաղավարտ'' բառերը: Հետո... ''Բալինն իրեն հայտարարեց Մորիայի ինքնիշխան տիրակալ:'' Այստեղ վերջանում է առաջին գրառումը և երեք աստղից հետո այլ ձեռագրով գրված է. ''Մենք գտանք իսկական արծաթ...'' Նորից ոչինչ չի հասկացվում, բացի նախավերջին տողից... ''Օյնը ուղևորվեց երրորդ խորքային հարկաշարքի զինապահեստ...'' Նորից արյան կաթիլ... ''արևմուտք...'' և նիզակով խոցած անցքից հետո՝ ''դեպի Փշակաղնիների դարպասը:''
— Մի քանի էջ խիստ վնասված են, այս լույսի տակ դրանք չեն կարդացվի,— երկար լռությունից հետո ասաց նա ճամփորդներին,— բայց երևում է, որ սրանք հապճեպ են գրվել և, ամենայն հավանականությամբ, տարբեր տարեգիրների կողմից: Հետո մի քանի էջ պոկված են և նշված է 5 թվանշանը, երևի արշավի սկզբից հինգերորդ տարին: 5/1, 5/2, 5/3, 5/4... Ոչ, ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Իսկ այստե՞ղ... Ահա, սա արդեն ընթեռնելի ձեռագիր է, բայց գրառումը, չգիտես ինչու, էլֆերեն է:
— Դա Օրիի ձեռագիրն է,— հայտարարեց նա,— որքան գիտեմ, կարևոր հաղորդումները էլֆերեն գրելու սովորություն ուներ:
Եվ հանկարծ Պահապանները հասկացան, որ վերջին դեպքերը կատարվել են այստեղ: Բոլորը, նույնիսկ Գենդալֆը, սարսափեցին:
— Մենք նահանջելու տեղ չունենք,— քրթմնջաց ՋիմլինԳիմլին: — Լավ է, որ ջուրը մի քիչ իջել էր և ընդերքի պահակը մեզ չնկատեց: Երևի քնած էր լճի մյուս կողմում...
Գենդալֆը բարձրացրեց գլուխը:
— Նրանք վերջում այստեղ են պաշտպանվել,— ասաց նա,— բայց երևի մի քանի հոգի են մնացած եղել ... Ահա թե ինչով է վերջացել Մորիան վերադարձնելու թզուկների հերոսական, բայց խենթ փորձը: Բալինը և նրա ջոկատը նահատակվել են... Ժամանակը դեռ չի եկել: Իսկ հիմա վախենում եմ, որ մենք պետք է հրաժեշտ տանք Բալինին: Այստեղ նրա հնագույն բնօրրանն է՝ նրա և նրա նախնիների: Թող նա հանգչի խաղաղությամբ: ՋիմլիԳիմլի, վերցրու տարեգրության գիրքը, այն հարկավոր է հանձնել Դաինին, չնայած դա շատ կվշտացնի նրան: Խաղաղ քուն քեզ, խիզախ Բալին, Մորիան ապաստանել է քեզ հավիտյանս... Գնացինք, մեզ դժվար ճանապարհ է սպասվում:
— Իսկ հիմա ու՞ր,— հարցրեց Բորոմիրը:
— Նրանք մոտենու՜մ են,— գոռաց Լեգոլասը:
— Մենք նահանջելու տեղ չունենք... — քրթմնջաց ՋիմլինԳիմլին:
— Ծուղա՜կ,— խռպոտ խոսեց հրաշագործը: — Մեզ բռնեցին, ինչպես մի ժամանակ Բալինի ջոկատի ռազմիկներին: Բայց նրանք առանց ինձ էին... Տեսնենք...
Իսկ դուռն արդեն նորից էր ցնցվում հարվածներից: Եթե այն փայտից լիներ, ապա վաղուց տաշեղների վերածված կլիներ՝ հարձակվողները հարվածում էին մահակներով կամ մուրճերով: Ինչ-որ բան ճայթեց, և դուռը նորից սկսեց բացվել: Օդը սղոցեցին նետերի սուլոցները, սակայն դուռը լրիվ չէր բացված, և նետերը, հյուսիսային պատին խփվելով, հազիվ լսելի շրշյունով թափվեցին գետնին: Շատ մոտիկ հնչեց եղջերափողը, և սկսեցին սենյակ խցկվել օրքերը: Ճեղքը նեղ էր՝ սեպը պահում էր դուռը, և թշնամիները մեկ-մեկ էին անցնում ներս:
Պահապանները չհասցրին թշնամիներին հաշվել՝ մարտը թեժ էր ու կատաղի, սակայն՝ կարճատև: Օրքերը, որոնց համար այդպիսի դիմադրությունն անսպասելի էր, իրար խանգարելով՝ դոփում էին տեղում: Լեգոլասը երկու օրք նետահարեց: Բալինի գերեզմանի վրա թռած օրքի ոտքերը կտրեց վրա հասած ՋիմլինԳիմլին, երեք օրք Բորոմիրն սպանեց, երկուսին՝ Արագորնը, մեկին՝ Գենդալֆը: Օրքերը հետ-հետ գնացին դեպի դուռն ու ծվծվան ոռնոցներով փախան միջանցք:
Թշնամիները վիրավորել էին միայն Սեմին, այն էլ, բարեբախտաբար, թեթև: Նա կարողացել էր ժամանակին հետ թռչել, և օրքի սուրը քերծել էր նրա ուսը, բայց դրանից հետո Սեմը, հարձակվելով նրա վրա, խորունկ խոցել էր դամբարանից վերցրած սրով: Սեմի շագանակագույն, նեղացած աչքերում մոլեգնում էր կռվատենչ կրակը: Ա՜յ թե կզարմանար ու կվախենար Թոդ Ավազունսը, եթե հիմա հայտնվեր մոտակայքում ու տեսներ նրան:
— Արա՛գ,— տիրական հրամայեց Գենդալֆը: — Բոլորը դեպի սանդուղքը, այլապես ուշ կլինի:
Արագորնը գրկեց Ֆրոդոյին, սենյակից դուրս հրեց Մերիին ու Փինին և արագորեն անցավ կիսաբաց դռնով: Նրա հետևից դուրս եկան մնացած ճամփորդները: Վերջինը սանդուղք դուրս եկավ Լեգոլասը՝ իր հետևից քարշ տալով համառող ՋիմլիինԳիմլիին. թզուկը, ասես վտանգը մոռացած, ոչ մի կերպ չէր ուզում գերեզմանից հեռանալ: Բորոմիրը որքան ուժ ուներ դուռը քաշեց, և այն դանդաղ, ճռռալով ծածկվեց, սակայն կողպելու համար ոչինչ չկար:
— Վիրավորված չեմ... Ինքս կգնամ... — շնչահեղձ լինելով՝ Արագորնին ասաց Ֆրոդոն:
Սանդուղքների մոտ պատուհան-հորեր չկային, և նրանք իջնում էին լիակատար մթության մեջ: Երբ աստիճանները վերջացան, ճամփորդները գլուխները բարձրացրին վերև, բայց միայն գավազանի կրակը տեսան: Հավանաբար թշնամիները դեռ ուշքի չէին եկել, և հրաշագործն առաջվա պես կանգնած էր դռան մոտ: Ֆրոդոն դժվարությամբ շնչեց՝ խորը շնչել չէր կարողանում, ու թուլացած հենվեց Սեմի վրա: Վերջինս գրկեց տիրոջ ուսերը: Հանկարծակի լսվեց Գենդալֆի ձայնը, բայց Ֆրոդոն խոսքերը զանազանել չկարողացավ՝ թնդուն արձագանքը դրանք աղավաղում էր: Խուլ թնդաց ստորերկրյա որոտը, և ճամփորդների ոտքերի տակ հատակը երերաց: Հանկարծ հրաշագործի գավազանը կուրացուցիչ բռնկվեց, մի վայրկյանով ջնջեց մութը և հանգավ: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ՝ հաղթականորեն որոտաց մութը, իսկ հետո ահարկու թնդյունը ճայթեց ուղիղ նրանց գլխավերևում: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ և լռեց: Սանդուղքով թավագլոր ցած նետվեց Գենդալֆը:
— Գնացի՛նք,— ոտքի կանգնելով գոռաց նա: — Սարսափազդու հակառակորդ դեմս ելավ, հազիվ դիմացա: Շտապե՛ք, արա՛գ: Սկզբում ստիպված կլինենք անլույս գնալ, ես ուժ չունեմ, որ գավազանը վառեմ: Ջիմլին Գիմլին ինձ հետ կգա, առջևից: Մեզանից ոչ մի քայլ հետ չմնաք: Առա՛ջ..
Գենդալֆի բացատրություններից ոչինչ չհասկանալով՝ իսկ նրան հարցուփորձ անել ոչ ոք չէր համարձակվում, ճամփորդները հնազանդորեն հետևեցին նրան: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ՝ թնդում էր հեռվում. դղրդյունն այժմ խլացած էր թվում, սակայն լսվում էր ոչ թե ներքևից, այլ ասես գլորվում էր փախստականների հետևից: Հետապնդման ոչ մի նշան չկար՝ ո՛չ շտապող ոտնաձայն, ո՛չ բարձր ոռնոց կամ հատու հրամաններ ճամփորդները չէին լսում: Գենդալֆը քայլում էր առանց որևէ կողմ թեքվելու. միջանցքը, որով հիմա նրանք գնում էին, տանում էր դեպի հարկավոր՝ Արևելյան Դարպասի կողմը: Ժամանակ առ ժամանակ ստիպված էին լինում գիրթ սանդուղքով մի հարկաշարք ներքև իջնել, և հրաշագործը, ներքև չգլորվելու նպատակով, մոգական գավազանով թփթփացնում էր գետնին. գավազանը նա դեռևս վառել չէր կարողանում: Մեկ ժամում նրանք հաղթահարեցին մեկ լիգից ավելի և մի քանի անգամ իջան սանդուղքներով. շուրջը անծայր ու անհագ մթություն էր, բայց ամեն մի քայլն անելուց հետո նրանց մեջ ամրանում էր հավատը, որ իրենց հաջողվեց խուսափել հետապնդումից: Յոթերորդ, ամենաերկար սանդուղքից հետո, Գենդալֆը հոգնած կանգ առավ ու ասաց.
— Ըստ իս, մենք իջել ենք առաջին հարկաշարք: Եթե շարունակենք միջանցքով առաջ շարժվել, այն մեզ կտանի հարավային թև: Ժամանակն է դեպի ձախ, արևելք թեքվելու: Հուսով եմ, որ դարպասն արդեն հեռու չէ: Ես շատ եմ հոգնել: Ինձ հարկավոր է հանգստանալ: Այլապես մինչև դարպաս չեմ հասնի:
— Ի՞նչ կատարվեց դռան մոտ,— հարցրեց թզուկը: — Հայտնվեց նա, ով թմբկահարու՞մ էր: Որ ընդերքի՞ց էր ելել:
Խորհելով Գենդալֆի ասածների շուրջ՝ Ֆրոդոն այդպես էլ չկարողացավ որոշել, նա կռահե՞լ էր օղազրահի մասին, թե՝ ոչ:
Ճամփորդները միջանցքով գնացին դեպի հարավ: Հանկարծ Ջիմլին Գիմլին տագնապով հարցրեց.
— Դուք լույս տեսնու՞մ եք... Այնտեղ, առաջ նայեք... Իմ կարծիքով, հրդեհի արտացոլքեր են:
— Գխաշ,— ակամա քրթմնջաց հրաշագործը: — Հետաքրքիր է, նրանք ի՞նչ նկատի ունեին... Բայց մենք ուրիշ գնալու տեղ չունենք, հարկավոր է քայլել...
— Մեզ ճոխ ընդունելություն են պատրաստել,— ջոկատի մոտ վերադառնալով՝ ասաց նա,— բայց ես այժմ գիտեմ, թե որտեղ ենք գտնվում: Մենք առաջին գետնահարկում ենք՝ դարպասից մեկ հարկաշարք ներքև: Կամարից այն կողմ Երկրորդ սրահն է, Իսկ դա նշանակում է, որ դարպասն արդեն մոտ է. հարկավոր է թեքվել ձախ ու հաղթահարել վերջին կես լիգը: Կհասնենք կամրջին, կհատենք Մորիական խանդակը, կբարձրանանք սանդուղքով Առաջին սրահ և դուրս կգանք Սևագետք... Իսկ հիմա նայեցեք, թե ինչու է մեր բախտը բերել:
Շուտով նրանց առջև բացվեց սև անդունդն ու նեղ, առանց բազրիքների կամրջի կամարը՝ մոտ հիսուն-վաթսուն քայլ երկարությամբ: Թզուկներն այդքան նեղ էին կառուցել, որ Մորիան պաշտպանեն թշնամիներից, եթե նրանք ջարդեն արտաքին դարպասն ու ներխուժեն Առաջին սրահ: Այդտեղով միայն իծաշարուկ կարելի էր գնալ: Հասնելով կամրջին՝ Գենդալֆը կանգ առավ. նրան շրջապատեցին հևացող Պահապանները:
— Ջիմլին՝ Գիմլին՝ առաջինը,— հրամայեց հրաշագործը: — Նրանից հետո՝ հոբիթները, Լեգոլասն ու մարդիկ:
Փախստականների վրա նետերի տարափ տեղաց: Մի նետ դիպավ Ֆրոդոյի մեջքին և զրնգոցով հետ թռչելով՝ ընկավ գետնին. մյուսը ցցվեց հրաշագործի գլխարկի մեջ՝ սև փետուրի պես: Ֆրոդոն ահով հետ նայեց: Ճեղքի մյուս կողմում, կրակի արտացոլքով լուսավորված, իրար գլխի էին հավաքվել օրքերի սև կերպարանքները՝ այնտեղ մի քանի հարյուր կլինեին: Նրանք թափահարում էին երկար նիզակներն ու բոսոր, ցոլցլացող յաթաղանները: Ավելի ու ավելի բարձր էր ճայթում որոտը՝ ռ-ռ՜-ռ՜-ռ՜-ո-գ, ռ՜-ռ՜-ռ՜-ո-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ:
— Տեսնու՞մ եք, Դիմրիլի աստիճաններն այնտեղ են,— ջրվեժը ցույց տալով՝ ասաց Արագորնը: — Հենց այստեղից էլ մենք պետք է իջնեինք Սևագետք, եթե բախտը մեզ ժպտար Բոսոր Դարպասի մոտ:
— Իսկ դրա փոխարեն Բարազինբարը ծիծաղեց մեզ վրա: Հրեն հիմա էլ է անիծվածը խնդմնդում,— Ջիմլին Գիմլին բռունցքով սպառնաց լեռանը:
Սանդղաջրվեժների կիրճը գոյացրած գագաթներից արևելյանը կտրուկ վերջանում էր, և հեռվում մեգի մեջ կորած տափաստաններ էին երևում: Իսկ Լեռնաշղթան, որքան աչքը կտրեր, ձգվում էր հարավ: Ներքևում, մոտ մեկուկես լիգ հեռավորության վրա, երևում էր երկար, ձվաձև մի լիճ: Լիճն ամբողջությամբ ստվերի մեջ չէր. հեռավոր ափը մխրճվում էր արևով ողողված մարգագետինների մեջ, բայց նույնիսկ այնտեղ լճի հարթ մակերեսը մուգ-մուգ էր, և արևը չէր անդրադառնում ջրի մեջ: Հանգիստ, առանց ծփանքի ջուրը նման էր երեկոյան երկնքի, ինչպես այն երևում է լուսավորված սենյակից: Լճի մուգ երկնագույն շրջանակը եզերում էին վառ կանաչ մարգագետինները:
— Հիշու՞մ եք, ես նրան հարցրի Էրեգիոնում,— տխուր ասաց Ջիմլին Գիմլին ճամփորդներին. «Մի՞թե ինձ վիճակված է այդ երջանկությունը՝ տեսնել մեր նվիրական լիճը»: Ահա, ես տեսնում եմ Քելեդ-Զարամը, բայց ինձ որբացած ու դժբախտ եմ զգում:
Ճամփորդները քայլում էին վեցանկյուն ճաքճքված սալիկներով սալարկված հինավուրց ճանապարհով: Այն գետափնյա հարթավայրերից սկսվելով՝ վերջանում էր Մորիայի դարպասի մոտ: Սալիկների ճեղքերում ու դրանց միացման տեղերում հավամրգի ու փշոտ մամուխ էր աճել: Բայց և այնպես շատ բան էր խոսում ճանապարհի փառավոր անցյալի մասին: Անընդհատ հանդիպում էին ավերված արձաններ կամ կանաչ դամբանաթմբեր, որոնց վրա բարակ կեչիներ ու եղևնիներ էին աճել: Շուտով ճանապարհը թեքվեց ձախ, և ներքևում երևաց Հայելու լճի մոտակա ափը, որտեղ գագաթը քայքայված մի վիթխարի սյուն էր վեր բարձրանում:
— Դուրինի կոթո՜ղը,— բացականչեց ՋիմլինԳիմլին: — Միթե՞ ես տեսնելու եմ այդ հրաշքը: Արագորն, կարելի՞ է իջնել լճի ափ:
— Միայն իսկույն վերադարձի՛ր,— երկնքին նայելով՝ պատասխանեց Արագորնը: — Արևը մի երեք ժամից մայր կմտնի: Ցերեկը օրքերը քարանձավներից դուրս չեն գալիս, բայց գիշերը մեզ կհետապնդեն, այնպես որ պետք է մինչև գիշերվա գալը այստեղից շատ հեռու լինենք: Հիմա նորալուսին է, գիշերը մութ կլինի, իսկ օրքերը մթության մեջ արտակարգ վտանգավոր են:
Ֆրոդոն հաղթահարեց հոգնածությունը և կաղալով հետևեց նրան: Նա հոգնել էր, կողքը ցավում էր, բայց լճի մուգ կապույտ ջրերն ասես ձգում էին նրան, և նա չկարողացավ դիմանալ: Տիրոջ հետևից իջավ նաև Սեմը:
Կոթողի մոտ Ջիմլին Գիմլին կանգ առավ, գլուխը խոնարհեց և, երբ հոբիթները մոտեցան, ասաց.
— Տեսնու՞մ եք, այստեղ թզուկների լեզվով գրված է. ''«Դուրինն այստեղից առաջին անգամ նայեց Քելեդ-Զարամի խորքը»:''
Կոթողի վրա կիսաջնջված ռունագրեր կային, սակայն դրանք կարդալ հնարավոր չէր. ավազն ու քամին իրենց գործը տեսել էին:
— Եկեք մենք էլ նայենք լճի խորքը, քանի դեռ չենք գնացել այստեղից,— առաջարկեց ՋիմլինԳիմլին:
Նրանք կռացան մուգ ջրի վրա, բայց ոչինչ չտեսան: Իսկ հետո կապույտ, հայելանման մակերեսին աստիճանաբար արտացոլվեցին լեռների ուրվագծերը, ապա երևաց շրջված երկինքը, որտեղ, ասես խորտակված ադամանդներ, կայծկլտացին աստղերը, թեպետ երկնքում արևն էր փայլում: Ճամփորդներին, չգիտես ինչու, լիճը չարտացոլեց, և նրանք շփոթված հեռացան ափից:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոնարհվելով՝ բացականչեց ՋիմլինԳիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Այստեղ հանգչում է թագը Դուրինի: Լիճը պահպանում է այն և սպասում նրա զարթոնքին... — Նա նորից խոնարհվեց ու շտապեց հոբիթների հետևից:
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սեմին հարցրեց Փինը, երբ նրանք հասան ջոկատին:
Ճանապարհը թեքվեց աջ՝ դեպի հովտի ելքը: Ճամփեզրին մի խորունկ աղբյուր-ավազան հանդիպեց՝ լի բյուրեղյա մաքուր ջրով. քարե պռունկներից ջուրը թափվելով առվակ էր դառնում և խոխոջալով վազում քարքարոտ լանջով ներքև:
— Այստեղից սկսվում է Արծաթաջուր գետը,— ասաց ՋիմլինԳիմլին: — Բայց ջուրը սառույցի պես սառն է, խորհուրդ չեմ տա խմել:
— Լեռներում շատ ակունքներ կան,— ասաց Արագորնը,— այնպես որ շուտով Արծաթաջուրն արագընթաց գետակ կդառնա: Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Նիմրոդելի միացման տեղը տասը լիգ կլինի: Կհասնենք այնտեղ ու անտառում կգիշերենք՝ այդպես էր որոշել Գենդալֆը: Արծաթաջուրը թափվում է Անդուին Մեծի մեջ, որտեղ և մեզ պետք է:
— Հապա նայե՛ք, բարեկամներ, թե ինչ մորթի ունի մեր Ֆրոդոն,— ասաց Արագորնը: Եթե Միջերկրի որսորդներն իմանային, որ հոբիթներն այսպիսի թանկագին մորթիներ ունեն, նրանք խմբերով կհոսեին Հոբիթստան...
— Եվ Միջերկրի հմուտ որսորդների նետերը հոբիթներին բնավ էլ վնաս չէին տա,— օղազրահը դիտելով՝ նկատեց ՋիմլինԳիմլին: — Ախր այս զրահաշապիկը միթրիլից է... Միթրիլից... Իսկ այսպիսի հոյակապ աշխատանք, խոստովանում եմ, երբեք չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել, որ այդպիսի բան հնարավոր է: Այս օղազրահի մասին չէ՞ր խոսում Գենդալֆը: Այն ժամանակ նա, ըստ իս, թերագնահատեց սա:
— Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքին: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից:
Կազդուրվելով՝ Պահապանները խարույկը հանգցրին, օջախը ծածկեցին սոճու ճյուղերով, որ իրենց դադարի տեղի հետքերը կորցնեն և Արագորնի հետևից դուրս եկան ճանապարհ: Մոտավորապես մեկ ժամ հետո արևը թաքնվեց Մշուշապատի հետևում, և լանջերին մութ ստվերներ ընկան: Առափնյա հովիտներով գետից սողալով վեր ձգվեցին մշուշի սպիտակավուն ծվենները, թեև հեռավոր անտառներն ու հարթավայրերրը դեռ լուսավորված էին իրիկնային մեղմ լույսով: Այժմ, երբ Սեմն ու Ֆրոդոն իրենց առույգ էին զգում, ջոկատը կարող էր բավականին արագ շարժվել, և ճամփորդները քայլեցին ևս երեք ժամ՝ միայն մի կարճատև դադար տալով:
Հովիտը պարուրել էր գիշերային մութը: Երկնքում փայլում էին աստղերը, սակայն լուսինը դեռ դուրս չէր եկել: Ֆրոդոն ու ՋիմլինԳիմլին, գիշերվան ականջ դնելով, քայլում էին վերջից: Ամեն ինչ խաղաղ էր: Վերջապես Ջիմլին Գիմլին խզեց լռությունը:
— Հետապնդում չեմ լսում կամ ես կաղնու քոթուկի պես խուլ եմ: Հույս ունենանք, որ օրքերը վռնդեցին մեզ Մորիայից ու հանգստացան, իսկ մեր արշավի ու Մեծ Մատանու մասին նրանք ոչինչ չգիտեն: Չնայած լսել եմ, որ իրենց առաջնորդի վրեժը լուծելու համար կարող են հարյուրավոր լիգեր հետապնդել:
Ֆրոդոն առանց պատասխանելու Խայթը հանեց պատյանից ու բարձրացրեց վեր. շեղբը չէր լուսավորվում: Բայց և այնպես հոբիթը քայլեր էր լսում... Այն պահից, ինչ ճամփորդներին ծածկել էր գիշերը, նա բոբիկ ոտքերի քստքստոց էր լսում, որը երբեմն քամին խլացնում էր: Թե՞ նրան միայն թվում էր... Դե, ո՛չ, նա լսում էր, ա՜յ հիմա էլ... Ֆրոդոն կտրուկ շուռ եկավ, հետ նայեց ու նրան թվաց, թե ճանապարհի վերևում երկու լուսատու կետեր առկայծեցին: Նա սևեռուն նայեց ու ոչինչ չտեսավ:
— Ինչ-որ բա՞ն է պատահել,— անհանգստացավ ՋիմլինԳիմլին:
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով, մեկը մեր հետևից գաղտագողի գալիս է: Ես համարյա ամբողջ ժամանակ քայլեր եմ լսում: Ահա երկու առկայծող կրակ տեսա՝ աչքերի շատ նման... Բայց հիմա արդեն վստահ չեմ. Մորիայում էլ էր անընդհատ թվում, թե ինչ-որ մեկը մեր հետևից գալիս է:
— Ոչինչ չեմ լսում,— ասաց նա: — Միայն քամին է խշխշում խոտերի մեջ, բայց դա սովորական բան է: Իսկ աչքերը... հրե՜ն, տես ինչքան առկայծող կրակներ կան: — Ջիմլին Գիմլին ցույց տվեց գիշերային երկինքը: — Գնանք, թե չէ մենք առանց այդ էլ հետ ենք մնացել:
Հովտում ցրտեց: Քամու խշշոցը թանձրացավ, ուժեղացավ, գիշերային խավարը խտացավ, և ճամփորդները հասկացան, որ մոտենում են անտառին:
— Այո,— հաստատեց Արագորնը: — Սա իսկապես Ոսկի Անտառն է: Մենք ընդամենը հինգ լիգ ենք Մորիայի դարպասից հեռացել: Դա, իհարկե, քիչ է, բայց այսօր այլևս գնալ չենք կարող: Հույս ունենանք, որ էլֆերի տիրույթներում օրքերը չեն համարձակվի մեզ հետապնդել:
— Հիմա մութ ժամանակներ են,— ասաց ՋիմլինԳիմլին: — Հնարավոր է, էլֆերը վաղուց հեռացել են այստեղից:
— Ճիշտ է, մենք վաղուց չենք եղել Լորիենում՝ մեր նախնիների երկրում, բայց, ինչպես լսել եմ, մեր ազգականները դեռ ապրում են այստեղ,— առարկեց Լեգոլասը: Այս հողն ինչ-որ թաքնված ուժ է պահպանում, որը չի թողնում, որ չարը թափանցի անտառ: Լորիենի բնակիչները չեն սիրում օտարների աչքին երևալ: Հնարավոր է, նրանք հեռացել են անտառի խորքը, և հյուսիսային սահմաններում մենք ոչ ոքի չենք հանդիպի:
— Շարունակությունը չեմ կարող երգել,— ասաց նա: — Սա երգի սկիզբն է միայն, բայց, ցավոք, մնացածը մոռացել եմ: Երգը պատմում է այն մասին, թե ինչպես է վիշտն առաջին անգամ Լոթլորիեն թափանցել, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ թզուկներն արթնացրել են ընդերքում ննջող Չարին:
— Թզուկները ոչ մի չար բան չեն արել,— Լեգոլասին ընդհատելով բացականչեց ՋիմլինԳիմլին:
— Ճիշտ է, ես չասացի, թե արել են,— պատասխանեց էլֆը,— ասացի՝ արթնացրել են: Երբ դա տեղի է ունեցել, էլֆերից շատերը որոշել են թողնել Լոթլորիենը՝ ընդհանուր լեզվով՝ Ծաղկող Լորիենը, և լողալ արևմուտք: Հեռացել է նաև Նիմրոդելը, բայց Ծով չի հասել: Նա անհետ կորել է հեռավոր հարավում՝ Սպիտակ լեռների կիրճերում, և նրա սիրելին՝ Ամրոթը, այդպես էլ մնացել է նրան սպասելով: Եվ հիմա գարնանը, երբ քամին խշշում է նորելուկ տերևների մեջ, նրա անունը կրող ջրվեժի ձայնին միախառնվում է Նիմրոդելի ձայնը, իսկ երբ փչում է հարավային քամին, Ծովից գալիս է Ամրոթի ձայնը, քանզի Նիմրոդելը միանում է Արծաթաջրին, որին էլֆերը Քելեբրանթ են անվանում, իսկ Քելեբրանթը թափվում է Մեծ Գետը, որի ջրերը հոսում են դեպի Բելֆալասի ծոցը, որտեղ կանգնում էին լորիենյան էլֆերի նավերը: Ասում են, Նիմրոդելն ապրել է ջրվեժի մոտ աճող ծառի սաղարթի մեջ: Լորինցիները մի ժամանակ ապրում էին ծառերի վրա. իզուր չէ, որ լորիենցի էլֆերին անվանում են Գալադրիմ կամ ծառակյացներ: Հնարավոր է, նրանք հիմա էլ են այդպես ապրում: Այս անտառի խորքում հազվագյուտ հզոր ծառեր են աճում: Մինչև Խավարի տարածվելը անտառային էլֆերը քարե ամրոցներ չէին կառուցում ու ոչ էլ գետնի տակ քարանձավներ էին փորում:
— Պետք է խոստովանեմ,— նկատեց ՋիմլինԳիմլին,— որ ես հիմա էլ ինձ ծառի վրա ավելի հանգիստ կզգայի: — Նա խեթ նայեց Մշուշապատի կողմը: — Օրքերի հետ հանդիպումն ինձ չի ուրախացնի:
— Ջիմլին Գիմլին իրավացի է,— ասաց Արագորնը: — Չէ՞ որ մենք նստած ենք ճանապարհին շատ մոտիկ, իսկ ծանծաղ գետակն օրքերին չի կանգնեցնի: Հարկավոր է հետևել Գալադրիմների օրինակին և բարձրանալ ծառի վրա:
Նրանք ճանապարհից դուրս եկան ու խորացան անտառի խավարի մեջ՝ որոշելով բարձրանալ լեռնային գետակի հոսանքն ի վեր: Արծաթաջուրը մնաց հետևում: Նիմրոդելի ջրվեժից ոչ հեռու հզոր ու հաստաբուն ծառեր գտնվեցին. բարձրությունը դժվար էր որոշել, բայց այդ հսկաների ճյուղերը գետի վրայով տարածվում էին մինչև մյուս ափը:
— Եվ այսպես, բարեկամներ, դուք մուտք եք գործում Նաիթ Լորիեն,— հանդիսավոր հայտարարեց Հալդիրը: — Այս ափին քչերին է բախտ վիճակվել լինել: իսկ հիմա, ինչպես և պայմանավորվել էինք, մենք թզուկի աչքերը կկապենք: Մնացածները կգնան առանց աչքերը կապելու, քանի դեռ չենք մոտեցել Անտառային ամրոցին:
— Ինձ հետ ոչ ոք ոչինչ չի պայմանավորվել,— խոժոռվելով խոսեց ՋիմլինԳիմլին: — Ես գերի չեմ, ոչ էլ Սաուրոնի լրտեսը: Դաինի Սարամիջի թագավորության բնակիչները երբեք Թշնամու հետ գործարքի մեջ չեն մտել: Ինչու՞ ես դու ինձ չարարկու համարում:
— Ի՞նչ ես կարծում,— հարցրեց նրան Հալդիրը,— ես մեր հին օրենքը կխախտե՞ի, եթե քեզ չարարկու համարեի: Ըստ օրենքի, ես պետք է ոչնչացնեմ Լորիեն մտնելու փորձ անող թզուկին: Իսկ դու իմ օգնությամբ գետն անցար:
— Ես կգնամ առանց աչքակապի կամ կշրջվեմ ու կվերադառնամ իմ երկիրը, նույնիսկ եթե ճանապարհին ինձ մահ սպառնա,— հպարտ պատասխանեց ՋիմլինԳիմլին: — Դաինի թագավորությունում ինձ ոչ ոք մատնիչ չի համարի: — Հետ գնալով, նա ձեռքը տարավ տապարին:
Հալդիրը խստացավ:
— Դու քո վերադարձի ճանապարհը փակել ես Քելեբրանթն անցնելով,— ասաց նա: — Ես պետք է քեզ հասցնեմ տիրակալի և տիրուհու մոտ, այդպես է կարգը: Իսկ նրանք արդեն թող որոշեն, թե ինչ անեն քեզ հետ: Եթե փորձես լողալով անցնել, առաջին իսկ ժամապահը կնետահարի քեզ:
Հալդիրը կայծակնային արագությամբ հանեց նետն ու լարեց աղեղը: Երկրորդ էլֆը՝ նույնպես:
— Անիծյալ կամակոր,— քրթմնջաց Լեգոլասը:
— Հանգի՛ստ,— փնչացրեց Արագորնը: — ՋիմլիԳիմլի, տեղիցդ չշարժվես: Ջոկատը ես եմ առաջնորդում, և դուք կանեք այն, ինչ ե՛ս կասեմ: Մի՞թե արդար է՝ առանձնացնել թզուկին ջոկատի մյուս անդամներից, առավել ևս, նման կոպիտ ձևով: Ջիմլին Գիմլին անարդարացիորեն նվաստացած կլինի, եթե միայն նրա աչքերը կապեն: Մենք բոլորս կգնանք կապված աչքերով, Լեգոլասը՝ նույնպես: Դա, իհարկե, ճանապարհորդությունը կդանդաղեցնի, բայց այդպես ավելի ճիշտ կլինի:
— Օ՜հ, պատկերացնու՞մ եք ինչ տեսք կունենանք,— անսպասելի ծիծաղելով՝ բացականչեց ՋիմլինԳիմլին: — Գժերի երթ Ոսկի Անտառում... Ես պատրաստ եմ Լեգոլասի հետ գժի դեր խաղալ,— ուրախ ավելացրեց նա,— իսկ մնացածները կարող են դիտող մնալ:
— Դու թզուկ ես,— վրդովվեց Լեգոլասը,— իսկ ես...
— Բայց դեռ ամենագլխավորը չգիտեք,— ասաց Հալդիրը: — Լորիենի տիրակալը թույլ է տվել բոլորիդ, նույնիսկ թզուկին, ճանապարհը շարունակել աչքերը բաց: Երևում է, նրանք լավ գիտեն ձեզանից յուրաքանչյուրին: Կարող է պատահել, իմ բացակայության ժամանակ Էլրոնդի կողմից նոր սուրհանդակ է եկել Լորիեն...
Նա առաջինը Ջիմլիի Գիմլիի աչքակապը հանեց և, խոնարհվելով, բացականչեց.
— Մի՛ զայրացիր, բարեկամ... Սև տարիներն սկսվելուց հետո ոչ մի թզուկ Լորիենում չի եղել: Քեզ մեծ պատվի են արժանացրել...
— Համեցիր, Արագորն, որդի Արաթհորնի... Դու երեսունութ տարի մեզ մոտ չես եղել և ապրել ես թափառականի դաժան կյանքով, ես այդ տեսնում եմ քո դեմքից: Բայց պայքարը շուտով կավարտվի. վերջը մոտ է: Իսկ առայժմ մոռացիր քո հոգսերը, Լորիենում կարող ես անհոգ հանգստանալ:
— Ողջույն քեզ ՋիմլիԳիմլի, որդի Գլոյնի... Մեծն թագավոր Դուրինի կործանումից հետո Լորիենի սահմանները փակ են եղել թզուկների համար: Հանուն քեզ մենք խախտեցինք այդ օրենքը: Ուրեմն թող մեր այսօրվա հանդիպումը Գալաթհոնում օգնի վերականգնելու մեր հին բարեկամությունը և ցրելու Միջերկրի վրա ծառացած սև ամպը...
Թզուկը խոնարհ ողջունեց տիրակալին:
— Դա Մորգոթի Բալրոգներից մեկն էր,— ասաց Լեգոլասը: — Սաուրոնից հետո դրանք էլֆերի ամենասարսափելի թշնամիներն են:
— Այո, դա Ընդերքի Սարսափն էր՝ արթնացված թզուկների կողմից կամ Դուրինի Մեծ Չարքը,— վախը չթաքցնելով, քրթմնջաց ՋիմլինԳիմլին:
— Մենք ի սկզբանե գիտեինք, որ Քարադհրասի խորքերում թաքնված է ահեղ բոսոր թշնամին,— Ջիմլիին Գիմլիին նայելով, ասաց Սելեբորնը: — Ուրեմն թզուկները նորից են հրահրել նրան... Ափսոս, որ քեզ թույլատրեցի Լորիեն մտնել... Քեզ և բոլոր նրանց, ովքեր քեզ հետ եկել են: Իսկ Գենդալֆին հարկ է խելագար կոչել, քանզի Մորիա իջնել կարող էր միայն խելագարը... Բայց նա իմաստուն էր... Եվ ես չէ, որ պետք է որոշեմ, արդյոք վերջում համակե՞լ էր նրան խելագարություն, թե՞ ոչ:
— Գենդալֆ Մոխրագույնը,— միջամտեց Գալադրիելը,— երբեք խելագար արարքներ թույլ չի տվել, իսկ նրանց, ում անց է կացրել Մորիայով, անհայտ էին նրա բոլոր մտահղացումները: Նրանք պատասխանատու չեն նրա փոխարեն. Գենդալֆի արարքների համար կարելի է մեղադրել միայն Գենդալֆին... Իսկ թզուկները... Մի՛ զղջա, օ՜ իմաստուն, որ թզուկին Լորիեն ես թողել: Ասա, եթե Լորիենի ժողովուրդն ստիպված լիներ լքել Ոսկի անտառը և շատ տարիներ հետո մեզանից որևէ մեկը, օրինակ՝ տիրակալ Սելեբորն Իմաստունը, կարողանար նորից լինել այստեղ, մի՞թե բաց կթողներ այդպիսի հնարավորությունը, եթե նույնիսկ այն վերածված լիներ վիշապների որջի: — Գալադրիելը լռեց, իսկ հետո խոսեց՝ ասես հիշելով հին տարեգրությունը. — Անթափանցելի մութ է Քելեդ-Զարամի ջուրը և սառույցի պես պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Բայց քանի դեռ չէր արթնացել Ընդերքի Սարսափը, փառահեղ Քազադ-Դումի հրաշալի սրահները լուսավորված էին և տաքացված... Ի՞նչը կարող էր քարե թագավորությունից ավելի սքանչելի լինել Ավագ Դարաշրջանի օրերին...
Տիրուհու կարկաչուն խոսքն ընդհատվեց, բայց նրա շուրթերին ժպիտ ծաղկեց:
Զայրացած, խոժոռված ՋիմլինԳիմլին, լսելով թզուկների լեզվով ասված անունները, բարձրացրեց գլուխը, նայեց Գալադրիելին և հանկարծ իր երևակայական թշնամիների աչքերում բարեկամական ցավակցություն և կարեկից սեր տեսավ: Նա շփոթված, իսկ հետո շնորհակալ ժպտաց, վեր կացավ և, խոնարհվելով, զրնգուն պատասխանեց.
— Սակայն Լորիենի Ոսկի անտառները Մորիայի մարմարե սրահներից գեղեցիկ են, իսկ Մորիական թագավորության շողշողուն գանձերը խամրում են Լորիենի տիրուհու գեղեցկության առջև...
Պարզվեց, որ արշավանքի յուրաքանչյուր մասնակցի, ինչպես մեկը մյուսին նայելով հասկացան Պահապանները, առաջարկվել էր պարզ, բայց անողոք ընտրություն հավատարմության և ամենանվիրական երազանքի միջև՝ համընդհանուր Թշնամու դեմ մահացու վտանգավոր պայքարը դիր ուրիշի վրա, ճանապարհից շեղվիր՝ և երազանքդ կկատարվի:
— Ես նույնպես իմ ընտրությունը չեմ բարձրաձայնի,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ինձ թվում է՝ այդպես ավելի ճիշտ կլինի:
— Ինձ այդ ամենը չափազանց տարօրինակ թվաց,— խոսեց Բորոմիրը: — Կարող է պատահել, տիրուհին ուզում էր փորձել մեզ՝ անհայտ, բայց բարի մտադրություններով... Եվ այնուամենայնիվ, ինչու՞ էր նա գայթակղում մեզ: Ինչու՞ էր այդքան վարպետորեն հավատ ներշնչում, որ կկատարի իր խոստումները: Գուցե որ մեր մտքե՞րն իմանա: Ավելորդ է ասել, որ ես նրան չլսեցի: Խոսքի տերը լինելը գոնդորցու համար օրենք է...
Ֆրոդոն չցանկացավ պատասխանել Բորոմիրին:
— Այդ մասին չարժե պատմել,— համոզված ասաց նա՝ կրկնելով Մերիին և ՋիմլիինԳիմլիին:
— Զգոն եղիր... — խորհուրդ տվեց նրան գոնդորցին: — Նրա մտադրությունները հայտնի չեն...
Գալաթհոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով ճամփորդները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալաթհոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ մյուս էլֆերի հետ նրանք չէին շփվում, որովհետև վերջիններս համընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ այնտեղ ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս: Զբոսանքի գնալիս նա հաճախ էր Ջիմլիին Գիմլիին վերցնում իր հետ, և բոլորը զարմանում էին դրա վրա:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գենդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ Գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին:
Ֆրոդոյին անհագստացրին Բորոմիրի խոսքերը: Ակնհայտ էր, որ նա չասաց սկզբնական ասելիքը: Հրաժարվելը խելագարություն է... Ինչի՞ց... Գուցե Համիշխանության Մատանու՞ց... Ֆրոդոն հիշեց, որ Էլրոնդի մոտ կայացած խորհրդում Բորոմիրն այդ մասին խոսք բացեց, բայց Էլրոնդն այն ժամանակ նրան ամեն ինչ բացատրեց, և նա, կարծես թե, հասկացավ բանն ինչ է: Հոբիթը հույսով նայեց Արագորնին, սակայն վերջինս, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին, պարզապես չէր լսում Բորոմիրին: Դրանով էլ խորհրդակցությունն ավարտվեց: Մերին ու Փինն արդեն քնած էին. Սեմը դիմանում էր, բայց թաքուն հորանջում էր: Օդում արդեն վաղորդյան թարմություն էր զգացվում: Ֆրոդոն մտավ վերմակի տակ ու քնեց:
Առավոտյան նրանք սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Եկան էլֆերը և իրենց հետ հանդերձանքի ու սննդամթերքի մի քանի պարկ բերեցին: Ջիմլին Գիմլին բացեց պարկերից մեկը, շագանակագույն բարակ մի բլիթ հանեց՝ փաթաթված տերևի մեջ, ջարդեց այն՝ միջուկը սպիտակ դուրս եկավ, և, դեռ չփորձած, հիասթափված ասաց.
— Գալեթ... — Սակայն շնորհ արեց համտեսելու: Թզուկի դեմքի արտահայտությունն իսկույն փոխվեց և նա հաճույքով կերավ մնացածը:
— Կանգ առ... — ծիծաղելով ձայնեցին էլֆերը: — Դու արդեն կերար ցերեկվա բաժինը, միայն երեկոյան կողմ կսովածանաս, այն էլ՝ եթե ամբողջ օրն աշխատես:
— Կյանքումս այսպիսի համեղ գալեթ չեմ կերել,— խոստովանեց ՋիմլինԳիմլին: — Ուղղակի հրա՜շք... Լճափի թագավորության մարդիկ ճանապարհի գալեթ թխելու գործում հավասարը չունեն, բայց ձեր բլիթների հետ համեմատել չի կարելի:
— Մեզ մոտ դրանք ոչ թե գալեթ, այլ լեմբաս են կոչվում, իսկ համընդհանուր լեզվով՝ ճանապարհի հաց,— բացատրեցին էլֆերը: — Շատ սննդարար են և, դրա հետ մեկտեղ, ավելի համեղ, քան քո գալեթները:
— Իսկապես համեղ են,— չվիճեց ՋիմլինԳիմլին,— ավելի համեղ, քան Բեորնինգների մեղրահացերը: Իսկ դրանից ավելի մեծ գովասանք չկա՝ ախր Բեորնինգների պես հացթուխներ դեռ պետք է փնտրել: Թեև այժմ նրանք ամեն պատահական անցորդի հետ իրենց մեղրահացերը չեն կիսում: Դուք ավելի հյուրասեր եք:
— Այնուամենայնիվ խնայեք դրանք,— ասացին էլֆերը: — Լեմբասը եթե չջարդվի, ապա ճանապարհին նույնիսկ մի քանի շաբաթ թարմ կմնա, այնպես որ պահեք սև օրվա համար: Ճամփորդի համար, թեկուզ հսկա մարդու համար, բավական է ընդամենը մեկ լեմբաս, որ ամբողջ օրը սովածություն չզգա և առանց հանգստանալու քայլի:
— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրայով:
Ճամփորդներն անշտապ նստեցին մակույկները, առաջինը՝ Ֆրոդոն, Սեմը և Արագորնը, նրանցից հետո՝ Փինն ու Մերին Բորոմիրի հետ, իսկ վերջերս մտերմացած Ջիմլին Գիմլին ու Լեգոլասը նստեցին երկուսով՝ նրանց նավակում դրեցին նաև մթերքի պարկերը:
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց Արծաթաջրով վերև: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր, և մակույկը բավական դանդաղ էր շարժվում: Սեմը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Արծաթաջուրն ուրախ կայծկլտում էր արևի տակ: Երբեմն նավակի կողքով մելորնի տերև էր լողում դեպի Անդուին:
Սեմը մինչև ականջների ծայրը կարմրեց և, շփոթված շնորհակալական խոսքեր քրթմնջալով, խոնարհվեց էլֆերի տիրուհուն:
— Իսկ ի՞նչ հիշատակ կուզենար ստանալ էլֆերից թզուկը,— հարցրեց Գալադրիելը ՋիմլիինԳիմլիին:
— Ոչ մի, տիրուհի,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ինձ համար բավական է, որ սեփական աչքերով տեսել եմ Լորիենի հրաշագեղ տիրուհուն:
— Լսեցի՞ք,— էլֆերին դիմեց Գալադրիելը: — Հիմա, ես կարծում եմ, ձեզ այևս չի թվա, որ թզուկներն ագահ են ու շահախնդիր: Սակայն առանց նվեր մենք քեզ բաց չենք թողնի, ՋիմլիԳիմլի, որդի Գլոյնի,— ավելացրեց նա: Ասա ինձ, ի՞նչ հիշատակ կուզեիր ստանալ Գալադրիմներից:
— Ոչինչ չեմ խնդրում, տիրուհի,— պատասխանեց թզուկը,— եթե միայն... — և հանկարծ լռեց: Բայց հետո սիրտ արեց ու խոսեց. — Եթե խոսենք անիրականալի երազների մասին... ապա ես կուզեի որպես ընծա ստանալ Լորիենի տիրուհու մազափունջը: Թզուկները թանկարժեք իրերի հարկը լավ գիտեն, տիրուհի, բայց քո վարսերի համեմատությամբ ոսկին ժանգոտ երկաթ է թվում: Մի բարկացիր, որ ուրիշ ոչինչ չեմ խնդրում... — թզուկը խոնարհվեց և լռեց:
Լսվեց էլֆերի վախեցած փսփսոցը, իսկ Սելեբորնը զարմացած նայեց թզուկին: Բայց տիրուհին ժպտաց ու մեղմ ասաց.
— Ասում են՝ թզուկի ձեռքերը ոսկուց են, իսկ լեզուն՝ փայտից: Բայց թզուկ Ջիմլին Գիմլին պերճախոս է: Դեռ ոչ ոք ինձ չէր դիմել այդպիսի համարձակ, բայց, միևնույն ժամանակ սիրալիր խնդրանքով: Իսկ ասա, ի՞նչ կանեիր այդ ընծան:
— Կպահպանեի այդ գանձը, տիրուհի, ի հիշատակ այն խոսքերի, որոնք արտասանեցիր մեր առաջին հանդիպման ժամանակ: Եվ եթե երբևէ վերադառնամ հարազատ դարբնոցներ, կտեղադրեմ քո ընծան ամենաամուր բյուրեղի մեջ, որը ոչ ոք չի կարողանա կոտրել և կկտակեմ իմ սերունդներին որպես անտառների ու լեռների ժողովուրդների բարեկամության հավերժ հիշատակ:
Անդուինն անսպասելիորեն շրջվեց դեպի արևելք, և բարձր, ծառապատ ափը ծածկեց Լորիենը: Այլևս երբեք Ֆրոդոն այնտեղ չեղավ:
Նրանց դադարը հրաշալի երազի պես ընդհատվեց: Ճամփորդները շրջվեցին ու հայացքները հառեցին առաջ: Իրիկնային արևը, գետում արտացոլվելով, կուրացնում էր նրանց արցունքալի աչքերը: ՋիմլինԳիմլին, բոլորովին չթաքցնելով, լաց էր լինում:
— Այժմ, այս երանելի երկիրը տեսնելուց հետո,— տխուր ասաց նա Լեգոլասին,— ես ոչ մի բան հրաշագեղ չեմ անվանի... բացի նրա հրաժեշտի ընծայից: — Նա գրպանում շոշափեց տուփիկը, որի մեջ պահված էր Գալադրիելի ոսկեհեր խոպոպը: — Ես դժվարությամբ որոշեցի Մորդոր գնալ,— արցունքները սրբելով, նորից խոսեց նա,— բայց գլխավոր վտանգի մասին, պարզվում է, չգիտեի: Էլրոնդը ճիշտ էր ասում, որ ոչ ոք չգիտե, թե ինչ փորձություններ կհանդիպեն ճանապարհին: Ես վախենում էի փորձանքներից ու զրկանքներից խավարում, բայց այդ վախն ինձ հետ չպահեց: Իսկ եթե իմանայի, թե ինչ ահավոր եմ տանջվելու Լորիենից հեռանալիս, ապա դեռևս Ռիվենդելից տուն կվերադառնայի: Որովհետև եթե հենց վաղը Թշնամին ինձ բռնի, ավելի դառը ցավ, քան այսօրվա հրաժեշտն էր, չի կարող հնարել... Խեղճ ՋիմլիԳիմլի, որդի Գլոյնի...
— Բոլորիս համար էլ ծանր է,— ասաց Լեգոլասը: — Բոլորիս՝ ով ապրում է այս մայրամուտի ժամանակներում... Մեզանից յուրաքանչյուրը կորուստների է դատապարտված: Բայց ես կարծում եմ, որ դու նաև գտել ես ՋիմլիԳիմլի: Դու բաժանվել ես քո սրտին թանկ բանից սեփական ցանկությամբ՝ չէ՞ որ քո ընտրությունը կարող էր այլ լինել: Սակայն ծանր պահին դու մնացիր բարեկամներիդ հետ, և Լորիենի մասին երջանիկ հիշողությունը, որ ձեռք ես բերել, թող քեզ համար ցմահ պարգև լինի:
— Հիշողությու՞նը,— վարանումով հարցրեց ՋիմլինԳիմլին: — Շնորհակալ եմ քեզ բարի խոսքերի համար, բայց հիշողությունը չափազանց դառը մխիթարություն է: Ախր դա միայն անցած կյանքի հայելին է, որը թեկուզ մաքուր է, ինչպես Քելեդ Զարամը, բայց, այնուամենայնիվ, հայելի է: Բոլոր դեպքերում այդպես են մտածում թզուկները: Էլֆերի համար երևի այլ կերպ է, ասում են նրանց համար հիշողությունը ավելի շատ նման է իրականության, քան երազի: Իսկ մենք հիշում ենք երազի պես, և այդ երազը դառնության երանգ ունի... Լավ, չխոսենք այլևս այդ մասին: Խոսելով, միևնույնն է, վշտին չես օգնի... Նայի՛ր, արդյոք շատ խորը չե՞նք ջրի մեջ նստած:
Նա հարմար նստեց, թիերը վերցրեց ու սկսեց թիավարել դեպի աջ ափ, որտեղ երևում էր Արագորնի նավակը:
[[Պատկեր:Anduin.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն արթնացավ ու հայտնաբերեց, որ պառկած է արծաթագույն կեղևով բարձր ծառերի տակ և խնամքով փաթաթված է վերմակով: Նա գտնվում էր Անդուինի արևմտյան ափին, անտառի խաղաղ մի անկյունում: Ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին Գիմլին փոքրիկ օջախ էր վառել:
Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին շտապում հասնել՝ ոչ ոք չէր այրվում ժամ առաջ վտանգների մեջ ընկնելու ցանկությամբ: Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Նա միայն հետևում էր, որ լողան ամբողջ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում են, Մորդորի Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէ:
Հաջորդ երկու օրերին վտանգն սկսեցին զգալ բոլորը: Որոշեցին թիերով աշխատել և ավելի արագ շարժվել: Շուտով Անդուինն սկսեց լայնանալ: Ձախ ափով ձգվեցին երկար, քարքարոտ ծանծաղուտներ, սկսեցին հանդիպել ավազուտներ: Հարկավոր էր զգույշ լինել և հմտորեն թիավարել, որպեսզի չխրվեն ավազի մեջ: Շագանակագույն հաթավայրը վերածվեց հարթ, անգույն տափաստանի, որտեղ սուլում էր արևելյան քամին: Արևմտյան ափը ծածկվեց կոշտ խոտի փնջերով:
Ճամփորդները համարյա միմյանց հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն մրսում ու հիշում էր Լորիենը՝ բացատներն ու շատրվանները, պայծառ արևն ու անտառը լվացող մեղմ անձրևները: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել. նա տեսնում էր ամառվա գիշեր, հաճարենու անտառներ, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Ջիմլին Գիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի՝ մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի: Մերին ու Փինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկիցն ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թիավարում էր Արագորնի մակույկի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Ինչ վերաբերում է Սեմին, նա արդեն նավակների մասին իր վերջնական կարծիքը կազմել էր: Այժմ նա ընդունում էր, որ դրանք, թերևս, այնքան էլ վտանգավոր չեն՝ ինչպես իրեն սովորեցրել էին դեռ փոքրուց, բայց ահավոր ձանձրալի են: Նա, պարապությունից հոգնած մակույկում կծկված, վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Նրան նույնիսկ թիերը չէին վստահում, երբ հարկավոր էր լինում թիավարել:
Վերջանում էր նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սեմը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից դուրս գալ ու ոտքի տակ ամուր հող զգալ: Հանկարծ ջրի մեջ ինչ-որ բան երևաց: Սկզբում Սեմն անտարբեր մնաց, բայց հետո ուղղվեց ու սկսեց աչքերը տրորել: Բայց այլևս ոչինչ չտեսավ:
— Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում:
— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սեմը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Ջիմլիի Գիմլիի մակույկի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ՝ էդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ՝ էս ի՞նչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ բարձրացնել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, թե ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերն ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո՝ Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Նիմրոդելի մոտի պահակակետում մագլցում էր մեր թալանը: Այն ժամանակ Հալդիրն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Ի՜րչ...— էլֆերեն գոռաց Լեգոլասը:
— Օրքե՜րը,— տագնապահար բացականչեց ՋիմլինԳիմլին:
— Գոլլումի ձեռքի գործն է,— քրթմնջաց Սեմը,— դրանց ուրիշ բերող չկա: Թող սատկի այդ երիցս անիծյալ չարագործը... Անդուինն էլ է դրանց կողմից՝ մի գլուխ քշում է արևելյան ափ...
Հանգստանալով՝ ճամփորդները նորից նավարկեցին հոսանքն ի վեր: Շուտով մի ոչ մեծ խորշ հանդիպեց: Ափին ջրի վրա կախված մի քանի ծառ կային, բայց անմիջապես դրանց հետևում կտրուկ ժայռեր էին բարձրանում: Նրանք մտան խորշը, լողացին դեպի ափ ու որոշեցին մինչև լուսաբաց մնալ այնտեղ: Նույնիսկ ամենափոքրիկ խարույկը կարող էր մատնել, դրա համար էլ բավարարվեցին էլֆական բլիթներով:
— Փառք քեզ, լորիենյան աղեղ և չարքանտառային էլֆի անվրեպ աչք,— բլիթները ծամելուց հետո բացականչեց ՋիմլինԳիմլին: — Հիանալի նետահարում էր, բարեկամս...
— Ես այդպես էլ չհասկացա, թե ում նետահարեցի,— ասաց Լեգոլասը:
— Ես էլ չհասկացա, թե ով էր թռչում դեպի մեզ, բայց նրա հետ մոտակա հանդիպումն ինձ չէր ուրախացնում,— խոստովանեց ՋիմլինԳիմլին: — Չգիտես ինչու, հանկարծ Մորիան հիշեցի... — Թզուկը զգուշավոր շուրջը նայեց,— և Բալրոգին,— փսփսալով վերջացրեց նա:
— Դա Բալրոգը չէր,— առարկեց Ֆրոդոն: Նա դեռ չէր հասցրել տաքանալ և ամբողջ մարմնով դողում էր: — Բալրոգը շիկացած ամպի է նման: Իսկ նա, ում Լեգոլասը նետահարեց... շնչեց ինձ վրա... և գերեզմանային պաղ փչեց: Ինձ թվաց... — բայց հոբիթը լռեց ու այլևս չշարունակեց:
— Բայց գլուխ կհանենք,— ասաց Արագորնը:
— Իհարկե կհանենք,— բացականչեց ՋիմլինԳիմլին: — Քարերի վրա մարդիկ, պատահում է, սայթաքում են, պատվարժա՛ն Բորոմիր, բայց թզուկները՝ երբե՛ք, նույնիսկ եթե իրենցից երկու անգամ ծանր բեռ են տանում:
Նավակներն ափ հանելը, իրոք, բարդ գործ էր և շատ հոգնեցրեց Ճամփորդներին: Սկզբում արահետ հանեցին բեռը, ապա հանգստանալուց հետո անցան նավակներին, որոնք զարմանալիորեն թեթև դուրս եկան: Թե ի՞նչ փայտից էին դրանք պատրաստված՝ չգիտեր նույնիսկ Լեգոլասը. ամուր փայտը համարյա կշիռ չուներ, այնպես որ բեռնաթափված նավակը կարող էին արահետով տանել նույնիսկ Փինն ու Մերին: Սակայն նավակներն արահետ քարշ տալ առանց Բորոմիրի, երևի, չհաջողվեր: Փշրվող ժայռեր, քարաքոսի սողացող ցողուններով ծածկված ելուստներ, հագուստից կառչող մոշի թփերի տակ գտնվող ծերպեր, սառցասառն առվակներ, անհատակ ջրհորներ՝ այսպիսի տեղանքով վերելքը նավակները շալակած փոքրիկ ճամփորդների համար անհնարին էր: Նույնիսկ Արագորնն ու Բորոմիրը հազիվ էին հաղթահարում այդ դժվարին վերելքը, բայց նավակներն ի վերջո արահետ հանվեցին, և այնուհետև գործն արագ առաջ գնաց:
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր ենք գնում: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
— Ինձ էլ է այդպես թվում,— էլֆի հետ համաձայնեց ՋիմլինԳիմլին: — Եվ այնուամենայնիվ, ահա թե ինչ կասեմ. մեզ ուղարկել են գլխավոր Պահապանի հետ, որպեսզի մեր հնարավորության չափով օգնենք նրան, և մենք պարտավոր չենք ուղեկցել նրան ավելին, քան ցանկանում ենք: Բայց եթե Ֆրոդոն այնուամենայնիվ որոշի թեքվել արևելք, ես կգնամ նրա հետ:
— Ես էլ կգնամ,— արձագանքեց Լեգոլասը: — Հիմա նրան մենակ թողնելը դավաճանություն կլիներ:
— Դե մեր մեջ, իմ կարծիքով, դավաճաններ չկան,— ասաց Արագորնը: — Սակայն եթե Ֆրոդոն ուղևորվի Մորդոր, նրան չեն օգնի ո՛չ յոթ, ո՛չ յոթանասունյոթ ուղեկիցները... Այլ նույնիսկ հնարավոր է, որ խանգարեն՝ մեծ ջոկատը հայտնաբերելը հեշտ է: Այնպես որ ես ընդամենը երեքին կառաջարկեի. Սեմին՝ նա ոչ մի դեպքում չի բաժանվի իր տիրոջից, ինձ և ՋիմլիինԳիմլիին: Մյուսները Բորոմիրի հետ կուղևորվեն Մինաս Թիրիթ:
— Ո՛չ մի դեպքում,— վրդովված բացականչեց Մերին: — Ես ու Փինը դեռ տանը հաստատ որոշել էինք չբաժանվել Ֆրոդոյից... Եվ կգնանք... Մենք, ճիշտ է, չգիտեինք այն ժամանակ, թե ինչ է մեզ սպասում. հեռվից ամեն ինչ այլ կերպ էր թվում: Բայց դա զարհուրելի է՝ թույլ տալ նրան... Ուղիղ Թշնամու երախը... Մենք պետք է նրան հետ պահենք...
— Սպասի՛ր,— տագնապահար հոբիթին ձայն տվեց Արագորնը: — Մենակ չի կարելի, հարկավոր է զույգերի բաժանվել...
Բայց նրան ոչ ոք չէր լսում: Սեմն արդեն վազքով մտնում էր անտառ, Մերին ու Փինը սուրում էին գետի երկայնքով... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... կանչում էին նրանք, և դմբդմբան աձագանքը տարածում էր նրանց զրնգուն ձայները: Լեգոլասն ու Ջիմլին Գիմլին նույնպես մտան անտառ:
Արագորնը վազեց Սեմի հետևից, բայց կանգ առավ ու գոռաց Բորոմիրին.
— Ավա՜ղ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: — Դենեթորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց: Սա իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է Մատանին, որտե՞ղ է Պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես նրան գտան Ջիմլին Գիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին Գիմլին ձեռքի մեջ սեղմում էր արյունոտ կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և, դառնությամբ լցված, կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրինք անտառում, բայց, երևում է, այստեղ ավելի էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք այստեղ, բայց, փաստորեն, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել: Իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա. Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
— Հոբիթների՞ն,— բացականչեց ՋիմլինԳիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն է՞լ են եղել նրանց հետ, թե՞ ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք հիմա:
— Առաջին հերթին հարկավոր է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը: — Հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:
— Միայն թե արագ,— ավելացրեց ՋիմլինԳիմլին: — Բորոմիրին նույնպես դանդաղելը դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
— Բայց մենք չգիտենք՝ նրանց հե՞տ է արդյոք Պահապանը,— հիշեցրեց Արագորնը: — Մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առջև ենք կանգնած:
— Եթե այդպես է, եկեք սկզբում կատարենք մեր գլխավոր պարտքը,— նորից առաջարկեց Լեգոլասը: — Բորոմիրին արժանի գերեզման մենք կառուցել չենք կարող՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ գործիք: Գուցե քարերով դամբարա՞ն կառուցենք:
— Դա երկար ու ծանր աշխատանք է,— չհամաձայնեց ՋիմլինԳիմլին: — Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
— Մենք Բորոմիրի մարմինը կդնենք նավակի մեջ,— որոշեց Արագորնը: — Իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինն ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի Մեծ Գետն ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
— Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,— մտամոլոր ասաց Արագորնը: — Կուզենաի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:
— «Ս» Սաուրոն,— ենթադրեց ՋիմլինԳիմլին,— հասկանալը դժվար չէ:
— Ո՛չ,— Ջիմլիի Գիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,— Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերի ռուները:
— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը Բոսոր Աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, սակայն Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց ՋիմլինԳիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
— Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,— առարկեց Արագորնը:
— Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,— կասկածեց թզուկը:
— Տարօրինակ է,— ասաց Լեգոլասը,— ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:
— Օրքերն այնտեղ է՞լ են եղել,— զգաստացավ Արագորնը:
— Օրքերի հետքեր այնտեղ չկան,— պատասխանեց ՋիմլինԳիմլին: — Եվ հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, ապա բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
— Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,— ասաց ՋիմլինԳիմլին,— բայց ես դրա մասին չեմ երգի:
— Ճիշտ կանես,— պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
— Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ, բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:
— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,— հարցրեց ՋիմլինԳիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեպարկերը:
— Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում նաև ամենամեծն ու ծանրը,— վերջապես ասաց նա: — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է, նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:
— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց ՋիմլինԳիմլին: — Տարօրինակ արարք է:
— Տարօրինակ, բայց խիզախ,— առարկեց Արագորնը: — Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր լեռան վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:
— Ամեն ինչ արդեն պարզ է,— ասաց Լեգոլասը,— Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեպարկերի անհետացումը:
— Ուրեմն մնում է երկուսից մեկը,— ամփոփեց ՋիմլինԳիմլին,— կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:
— Թողեք մտածեմ,— ասաց Արագորնը,— և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
— Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,— նկատեց Արագորնը: — Եվ, ի դեպ՝ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել հետքը չկորցնելու համար:
— Դե ինչ, առա՛ջ,— բացականչեց ՋիմլինԳիմլին,— թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց, առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի և վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների ասույթներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին Գիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում ոչ թե բլուր է, այլ միմյանց վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ դրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծված էր օրքերի մուգ արյունով:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց ՋիմլինԳիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ եղած լինի, մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմներն այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց ՋիմլինԳիմլին:
— Իրենց թշնամիներին իրենք են հետները բերել,— ասաց Արագորնը: — Բոլոր սպանված օրքերը հյուսիսից են, հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց միջև կռիվ է ծագել: Այս չարագործների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ՝ ճանապարհի ընտրությունից:
— Կամ էլ գերիների պատճառով են վիճել,— ավելացրեց ՋիմլինԳիմլին: — Հուսով եմ հոբիթներն այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
Արագորնն ուշադիր հետազոտեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվեց: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսեց գունատվել, և աստղերը մեկը մյուսի հետևից հանգան: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճամփորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին, քարերի միջով, իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, իսկ ափերը ծածկված էին կանաչով:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց թե ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Բավական հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
— Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ ՋիմլինԳիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:
— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
— Ախր սա էլֆական թիկնոցի ամրակա՜լն է,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու ՋիմլինԳիմլին:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց ՋիմլինԳիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, նշանակում է, անիմաստ չենք վազում:
— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...
— Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,— ասաց Լեգոլասը:
— Օրքերին, ինչ է, հանգիստ պետք չէ՞,— զարմացավ ՋիմլինԳիմլին:
— Հազվագյուտ օրք չի վախենա բաց հարթավայրից, մանավանդ ցերեկով, արևի լույսի տակ,— առարկեց Լեգոլասը: — Իսկ սրանք չվախեցան: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:
— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց ՋիմլինԳիմլին:
— Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,— ասաց Լեգոլասը: — Ինչքան որ տեսնում են իմ աչքերը՝ արահետը չի փոխում իր ուղին:
— Գուցեև չկորցնենք արահետը,— միջամտեց Արագորնը,— բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ կորցնենք հետքը, ստիպված կլինենք հետ վերադառնալ, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:
— Եվ հետո,— ավելացրեց ՋիմլինԳիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց ՋիմլինԳիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց ՋիմլինԳիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
— Ես զգուշացնում էի, որ ընտրությունը ծանր է լինելու,— հիշեցրեց Արագորնը: — Եվ այսպես, ի՞նչ ենք որոշում:
— Վերջին խոսքը քոնն է,— ասաց ՋիմլինԳիմլին: —Դու հմուտ որսորդ ես: Որոշիր, և մենք կհնազանդվենք:
— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց ՋիմլինԳիմլին: –Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի է պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը գրեթե չունենք: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին Գիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառը անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:
— Նրանք շատ են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Սիրտս ասում է ինձ, որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան ուժներս հերիքի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր ՋիմլիԳիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց Արագորնը: — Մի՞թե հողը չի տնքում այդ չարագործների սապոգների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին Գիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:
— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում:
— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց ՋիմլինԳիմլին:
— Հույսին հնարավոր է, բայց ջանքերին ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին Գիմլին արագ վեր կացան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:
— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց ՋիմլինԳիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:
— Չի երևա,— առարկեց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնհինգ լիգ:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց ՋիմլինԳիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին Գիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ՝ ժամանակ առ ժամանակ կռանալով ու զննելով հետքը. նա հույս ուներ արահետում կրկին ինչ-որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին Գիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ-որ բան էր սևին տալիս թանձրացող մթության մեջ: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
— Ոչինչ չի երևում,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց Արագորնը:
— Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: — Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե մեզ առավոտյան ինչ կարող է սպասվել: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց ՋիմլինԳիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին Գիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներ, շատ հեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին Գիմլին լսում էր խոտերի խշշոցը:
— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բղավեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
— Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,— ուսերը թոթվեց Լեգոլասը: — Նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:
— Հինգ լիգ են հեռու, թե մեկ՝ կարևոր չէ,— ձեռքը թափ տվեց ՋիմլինԳիմլին: — Միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ, թե՞ սպասենք այստեղ:
— Սպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:
— Կամ սուր նիզակներ,— քմծիծաղեց ՋիմլինԳիմլին:
— Ձիերից երեքն առանց հեծյալների են,— ասաց Լեգոլասը,— բայց հոբիթների չեմ տեսնում նրանց հետ:
— Ես չասացի, որ լուրերն անպայման բարի են լինելու,— ասաց Արագորնը: — Սակայն, ինչպիսին էլ որ լինեն՝ սպասել է պետք, մինչև հասնեն:
Բարեկամներն իջան բլրի գագաթից. չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին՝ նրանք, փաթաթվելով թիկնոցների մեջ, նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին Գիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
— Ես եղել եմ Ռոհանում,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց ՋիմլինԳիմլին:
— Բորոմիրը դրան չէր հավատում,— ասաց Արագորնը,— ես՝ նույնպես:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ են:
Վերջապես նույնիսկ Ջիմլին Գիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիները, որոնք, խթանելով իրենց ձիերին, սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների առջևով: Հեծյալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքերին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:
Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.
— Ի՞նչ նորություններ կան հյուսիսում, Ռո՛հանի հեծյալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին Գիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից: Նրա սաղավարտի հետևի մասում ծածանվում էր ձիու պոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ՝ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
— Ովքե՞ր եք դուք, և ի՞նչ գործ ունեք այստեղ,— համընդհանուր լեզվով հարցրեց հեծյալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը թզուկին ու էլֆին հիշեցրին Բորոմիրին:
— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց նա:
— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափելով Ջիմլիին Գիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասա՛ծը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:
— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես Ջի՛մլին եմ, Գլոյնի որդին՝ Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան, ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, ինչը չգիտես:
— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը: — Նա մենակ չէ այստեղ:
Էոմերը բարձրացրեց սուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի Գիմլիի միջև:
— Ներիր մեզ Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի որդի՛ն: Էլեսսար են նաև ինձ կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված սուրն է, վերածնված կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:
Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
— Այնտեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլուխ ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:
— Մեր ընկերները ո՛չ թզուկներ են, ո՛չ էլ երեխաներ,— առարկեց ՋիմլինԳիմլին: — Նրանք հոբիթներ են:
— Հոբիթնե՞ր,— զարմացավ Էոմերը,— այդ ի՞նչ ցեղ է: Տարօրինակ անվանում ունեն:
— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց ՋիմլինԳիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:
— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկներն այն փոքրիկ մարդուկներն են՝ հյուսիսային հին հեքիաթներից: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանյան հարթավայրում, պայծառ արևի ներքո:
— Պանդու՜խտ... սխալ են քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չորս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:
— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Ջիմլիի Գիմլիի բերանից:
— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին, լեռնային ավազակներին և արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, և բացի այդ, նա նաև փոխակերպուկ է: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:
— Գուցե արժե տալ ձիերին այս օտարականին, որը Գոնդորի տիրակալներից է սերում՝ եթե հավատանք նրա խոսքին, բայց չլսված բան է, որ ռոհանյան նժույգին հեծնի թզուկը:
— Հանգստացիր, այդպիսի բան չի՛ եղել, չի՛ էլ լինի,— արձագանքեց ՋիմլինԳիմլին: — Ես ավելի լավ է ոտքով գնամ, քան բարձրանամ այդ գազանի վրա: Չե՛մ բարձրանա, եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:
— Կմնաս,— նկատեց Արագորնը: — Մենք ժամանակ չունենք և չենք կարող հետյոտնի արագությամբ ընթանալ:
— ՋիմլիԳիմլի, բարեկամս, մի անհանգստացիր,— հանգստացրեց նրան Լեգոլասը,— մենք երկուսով մի ձիով կգնանք, և դու անհանգստանալու կարիք չես ունենա: Ես կվարեմ ձին:
Արագորնին տարան մեծ, մոխրագույն ձիու մոտ:
— Առանց թամբի էլ յոլա կգնամ,— ասաց նա և մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին:
Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին. էլֆերը հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին Գիմլիին նստեցրին Լեգոլասի հետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը նույնքան տհաճ լիներ, որքան Սեմի համար նավակ նստելը:
— Բարի ճանապա՜րհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,— բարեմաղթեց Էոմերը: — Ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, և թող մեր սրերը փայլատակեն միասին:
— Ես կվերադառնա՛մ,— գոչեց Արագորնը:
— Ես է՛լ,— խոստացավ ՋիմլինԳիմլին: — Մենք դեռ կզրուցենք Լորիենի տիրուհու մասին, և ես քեզ կսովորեցնեմ ավելի քաղաքավալի լինել:
— Կտեսնենք,— պատասխանեց Էոմերը: — Այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, և նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին Գիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն հետազոտեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝դեպի Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական, ջարդված սաղավարտով գլուխը, որի վրա դեռ զանազանվում էր Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ, գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով ամրացված գերեզմանաթումբը՝ վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը պատվում էր մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
— Ամեն ինչ ապարդյուն է,— տխուր ասաց ՋիմլինԳիմլին: — Շատ հանելուկներ ենք գուշակել, ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ հոբիթների ածխացած ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե, իհարկե, այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
— Իսկ Գենդալֆը կողմ էր,— առարկեց Լեգոլասը:
— Դե, Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին և առաջինն էլ զոհվեց,— պատասխանեց ՋիմլինԳիմլին: — Սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:
— Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,— ասաց Արագորնը,— այլ որովհետև կան գործեր, որոնցից հրաժարվելը պատիվ չի բերում: Նա հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: Երևի ես առայժմ այստեղ մնամ և մի քիչ էլ զննեմ: Առավել ևս, որ մինչև լուսաբաց տեղից շարժվել չենք պատրաստվում:
Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն, տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին նախորդ տարվանից մնացած, չորացած ձեռքի մատների պես լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:
— Եկեք խարույկ վառենք,— առաջարկեց թզուկը: — Ես արդեն ոչ մի բանից չեմ վախենում: Եթե նույնիսկ օրքերը թռչեն դեպի կրակը, ինչպես թիթեռները դեպի լույսը, ինձ համար արդեն միևնույնն է:
— Չես իմանա խարույկի լույսն էլ ում այստեղ կբերի բացի օրքերից ու հոբիթներից,— ասաց Արագորնը: — Մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից: Եվ բացի այդ՝ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում: Ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:
— Բայց, նայի՛ր, Ռոհիրիմները մեծ խարույկ են վառել երեկ և հաստատ մի ծառ չեն տապալել,— առարկեց ՋիմլինԳիմլին: — Գիշերն էլ այստեղ են անցկացրել, և նրանց հետ ոչինչ չի պատահել:
— Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,— հիշեցրեց Արագորնը: — Եվ առհասարակ Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգու՛յշ եղեք, ծառերին ձեռք չտաք:
— Դրա կարիքը չկա,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել և, բացի այդ, տարածքը լի է գետնին թափթփված չոր ճյուղերով:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով առաջ թեքված նայում էր անտառի անթափանց պատին՝ ասես ինչ-որ հեռավոր ձայներ էր լսում:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճում է Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց ՋիմլինԳիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը գիշերապահ մնալու: Ջիմլին Գիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգստանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին Գիմլին ու քնկոտ ձայնով ասաց.
— Հիշիր, ՋիմլիԳիմլի, ոչ մի դեպքում ո՛չ ճյուղ, ո՛չ թուփ հանկարծ չկտրես: Եվ աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:
Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի և քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասն անշարժ պառկել էր՝ երկար ձեռքերը խաչած կրծքին: Նրա բաց աչքերում խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականությունը, քանզի այդպես են քնում էլֆերը: Ջիմլին Գիմլին նստել էր խարույկի կողքին և մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում:
Հանկարծ Ջիմլին Գիմլին բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին, գավազանին հենված, կանգնած էր մի ծերունի՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր գլխարկը ծածկում էր նրա դեմքը: Ջիմլին Գիմլին վեր թռավ, զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ, որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք, գլուխները բարձրացնելով, նույնպես նկատեցին անծանոթին: Ծերունին լուռ կանգնած էր ու չէր շարժվում:
— Քեզ ի՞նչ է պետք, հայրիկ,— հարցրեց Արագորնը, կտրուկ ոտքի կանգնելով: — Եթե մրսած ես, մոտեցիր, տաքացիր խարույկի մոտ:
— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...
— Ոտքե՞ր,— հոգնած փնթփնթաց ՋիմլինԳիմլին,— ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ նրանք չեն կարող:
Նա ցախ ավելացրեց խարույկին և նստեց կողքին:
— Դեռ բոլորովին վեջերս դու ոչ մի գնով չէիր ցանկանում հեծնել ձիուն,— ծիծաղեց Լեգոլասը: — Եթե այսպես շարունակվի, շուտով հեծյալ էլ կդառնաս:
— Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,— քմծիծաղեց ՋիմլինԳիմլին:
— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:
— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, ՋիմլիԳիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին ՋիմլինԳիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
==== Գլուխ երրորդ. Ուրուք Հայ ====
Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ-որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ, ինչ-որ մեկից օգնություն սպասելն, անիմաստ է:
— Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,— ասում էր Մերին: — Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ-որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը, վախենում եմ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի Բրենդիբաքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ, Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտուոշ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
— Դե ինչ, առա՛ջ պարոն ԲրենդիզայքԲրենդիբաք,— ասաց Փինը: — Ի՞սկ, գուցե՞... հետ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ, դա քո սովորած գլխից չի՞ թռել:
— Չի թռել,— համաձայնեց Մերին,— բայց, հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:
— Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
— Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,— զարմացավ Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն Բրենդիբաքն եմ, Մերիադոք ԲրենդիզայքըԲրենդիբաքը, բայց ինձ, հաճախ, ուղղակի Մերի են ասում:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
[[Պատկեր:TN-The Stranger in athe Forest.jpg|300px|thumb|right]]
— Մինչև ոսկորներս սառել եմ,— ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին Գիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել, որ տաքանա: Գիշերը վերջանում էր:
Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը` հուսալով գտնել հոբիթների հետքը:
— Չմոռանաք երեկվա ծերունու մասին,— հիշեցրեց ՋիմլինԳիմլին,— ես շատ ավելի հանգիստ կլինեմ, եթե նրա հետքերը գտնվեն:
— Եվ ի՞նչ կա այդտեղ հանգստացնող,— ուսերը թոթվեց Լեգոլասը:
— Գուցե և դու ճիշտ ես,-համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Խոտն այստեղ չափազանց բարձր է ու ճկուն:
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց ՋիմլինԳիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե՞ նա հիմա էլ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: ՋիմլիԳիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը, քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո՝ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Բարեկամները սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ հեռացավ մի կողմ: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին Գիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Վերջապե՛ս,— գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակաոսգեգույն տերևը: — Սա լորիենյան մելլորնի տերև է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրված պարաններ:
— Եվ դանակ, որով կտրատել են պարանները,— ավելացրեց ՋիմլինԳիմլին, դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:
— Օրքի դանակ է,— որոշեց նա, զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:
— Ախր սա հանելուկների հանելուկն է,— բացականչեց Լեգոլասը: — Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ, եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ, եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարաններն ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:
— Կախարդանք է,— եզրափակեց ՋիմլինԳիմլին: — Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես, Արագո՛րն, գուցե ինչ-որ մի բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և, որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված, օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե, իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը՝ զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,— տարակուսեց ՋիմլինԳիմլին:
— Ինչը չգիտեմ՝ չեմ կարող ասել,— պատասխանեց Արագորնը: — Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու Փինին ձեռք չտվեցին: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե՞ նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառային: Չնայած, դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ-որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե, կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. մեր ընկերներից մեկին կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ. պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:
— Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, շրջվել, հետ նայել, ապա նորից շրջվել ու վազել անտառի խորքը,— ասաց Արագորնը:
— Նշանակում է ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,— ասաց ՋիմլինԳիմլին: — Միայն թե հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերը մեկ այլ տեղ տանեին:
— Ինքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում, որ այն չարի կացարան է,— առարկեց Լեգոլասը:
— Ո՛չ, այս անտառը չար չէ,— վստահ ասաց նա: — Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն և զայրույթ:
— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ուրախացավ ՋիմլինԳիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:
— Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես, այս անտառը ինչ-որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ՝ խորքում, ինչ-որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:
— Ֆենգորնը ծեր է, այո՛, շատ ծեր,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ:
— Չեմ կասկածում,— փնչացրեց ՋիմլինԳիմլին: — Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտե՞ս, դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ, ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես՝ տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,— շտապ ավելացրեց նա՝ զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: — Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ:
Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային, և հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով, բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո, կրկին անգամ վերադառնալով գետի մոտ, Արագորնը նոր հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ և ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև:
— Լավ նորություններ են,— ասաց Արագորնը,— բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:
— Եվ ի՞նչ ենք այդ դեպքում անելու,— մռայլվեց ՋիմլինԳիմլին,— հո ամբողջ անտառը ոտքի տակ չենք տա: Պարենը գրեթե վերջացել է: Եթե շատ երկար փնտրենք նրանց, ապա ոչնչով օգնել չենք կարող, բացառությամբ, գտնվելուց հետո կողքներին նստած միասին սովից մեռնելուց, դրանով էլ ապացուցելով մեր ընկերությունը...
— Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,— ասաց Արագորնը: — Գնացի՛նք:
— Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,— ասաց Լեգոլասը: — Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ Գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:
— Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գալ,— նկատեց ՋիմլինԳիմլին:
— Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:
— Որտե՞ղ,— զարմացավ ՋիմլինԳիմլին:
— Ներքևում, ծառերի տա՛կ:
— Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: — Այնտեղ՝ ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
— Այ հիմա տեսնում եմ,— շշուկով արձագանքեց ՋիմլինԳիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ-որ մեկը կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր հոգնած, հենվելով ծուռումուռ փայտին, և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին Գիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
— Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն և պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ-որ մի ուժ է նրան հետ պահում:
— Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,— կատաղած շշնջաց ՋիմլինԳիմլին:
— Լեգոլասն իրավացի է,— հանգիստ ասաց Արագորնը: — Մենք կարող ենք վախենալ ու կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն, առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու, մենք իրավունք չունենք: Սպասենք, տեսնենք ի՞նչ է լինելու:
— Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,— մեղմ ձայնով խոսեց նա: — Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիջնե՞ք, թե՞ ինքս ձեզ մոտ բարձրանամ: — Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստիճաններով:
— Արա՛գ, կանգնեցրու նրան, Լեգոլա՛ս,— ճչաց ՋիմլինԳիմլին:
— Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ ձեզ հետ խոսել, ուրիշ ոչինչ,— առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: — Ապա մի ցած գցի՛ր աղեղդ, պարոն էլֆ:
— Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
— Կրկնում եմ, սա բավականին հաջող հանդիպում է,— մոտենալով նրանց ասաց ծերունին:
— Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,— գլուխն օրօրեց ծերունին: — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսել և ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին Գիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
— Սա՛րուման,— բղավեց Ջիմլին Գիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: — Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա մի այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործի համար դժվար կլինի շտկելը:
Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլաց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի Գիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա արձակած նետը կայծակի պես բռնկվելով, սլացավ երկիք:
— Միթրանդի՛ր,— բացականչեց նա,— Միթրանդի՛ր:
— Գե՛նդալֆ,– բացականչեց նա,— այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
— Գենդալֆ... — կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: — Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:
Նա իջավ ժայռից, վերցրեց մոխրագույն ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի հետևում:
— Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,— ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ. դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: — Վեր կաց, իմ բարի ՋիմլիԳիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերն անկարող են ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: — Նա ձեռքը դրեց Ջիմլիի Գիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:
— Այդ դու՞ ես իսկապես, Գենդալֆ,— բացականչեց նա,— բայց ինչու՞ ես սպիտակ հագուստով:
— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ-որ բան հաջողվել էր տեսնել, դե, իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
— Նշանակում է դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց ՋիմլինԳիմլին: — Ինչպե՞ս է նա:
— Դա ես չեմ կարող ասել: Նա փրկվեց մեծ վտանգից, բայց նրա ճանապարհին դեռ շատ վտանգներ կան: Ես միայն գիտեմ, որ նա որոշել է մենակ գնալ Մորդոր և արդեն ճանապարհ է ընկել:
— Լա՜վ, Ինչպես բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գենդալֆը: — Դե լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստուն հիմա՛ր: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ո՛չ մատանին, ո՛չ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց Ամենատես Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է, նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ ՋիմլինԳիմլին:
— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ-որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց ՋիմլինԳիմլին: — Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:
— Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,— չհամաձայնեց Գենդալֆը: — Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառի գիտությունից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ կորցրել:
— Մի վայրկյան սպասի՛ր,— ընդհատեց նրան ՋիմլինԳիմլին: — Սկզբում ես ուզում եմ մեկ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քեզ ենք տեսե՞լ, թ՞ե Սարումանին:
— Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:
— Լա՛վ, լա՛վ,— ասաց ՋիմլինԳիմլին,— ես ուրախ եմ, որ դա դու չես եղել:
— Այո իմ բարի թզուկ,— կրկին ծիծաղեց Գենդալֆը: — Հաճելի է իմանալ, որ ամեն ինչում չէ, որ սխալվում ես: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Բայց ես առհասարակ վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից: Ինչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ, ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Փա՛ռք քեզ Ջիմլի՛Գիմլի՛, որդի՛ Գլոյնի: Գուցե քեզ դեռ հաջողվի ինձ և Սարումանին միասին տեսնել, այդ ժամանակ էլ կտարբերես:
— Հոբիթների մասին էինք խոսում,— հիշեցրեց Լեգոլասը: — Մենք այդքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու, երևում է, գիտես, թե որտեղ են Մերին ու Փինը և լռում ես:
— Դե արի ու պատասխանիր,— հոգոց հանեց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի և Փինի բախտը կարգին բերել է: Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց ՋիմլինԳիմլին: — Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի, որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:
— Վտանգավո՜ր է, իհարկե,— քմծիծաղեց Գենդալֆը: — Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե, իհարկե ձեզ պատանդ չվերցնեն և չտանեն Սև տիրակալի գահի մոտ: Եվ Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր, հզոր ռազմիկներով գումարած ես՝ հրաշագործս: Եվ դու էլ ես վտանգավոր Ջի՛մլի, որդի Գլոյնի: Դե, իհարկե, Ֆենգորնը վտանգավոր է և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը, կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է և թափվելով պռունկներից խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և այն, ինչ նրանք պատմել են, դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել իր ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին և նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչը տեղի չի ունեցել ավագ դարաշրջանի ժամանակից ի վեր. էնտերը արթնացել են դարավոր քնից և հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:
— Ես առանց այն էլ շատ ուշացա,— ասաց Գենդալֆը: — Ժամանակը քիչ է, բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենայի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:
— Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ ՋիմլինԳիմլին: — Դե՛, պատմի՛ր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:
— Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: — Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ, և նա երկար լռեց: — Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: — Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառցակալեր:
— Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ,և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց ՋիմլինԳիմլին:
— Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: — Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից պատվել էր սառը լորձով ու նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ՛ ՋիմլիԳիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև Տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսս իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի Չարքը, ուզեր թե չուզեր, դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի Սանդուղքին:
— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց ՋիմլինԳիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել է:
— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ. Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ Քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: Նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն՝ անհետացել, իսկ փլուզված Սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ:
Գենդալֆը լռեց և փակեց աչքերը:
— Փաստորեն նա ինձ ոչինչ չի՞ փոխանցել,— գլուխը կախեց ՋիմլինԳիմլին:
— Մութ են նրա խոսքերը,— ասաց Լեգոլասը,— ես չկարողացա հասկանալ նրանց նշանակությունը:
— Ինձ համար դա մխիթարանք չէ,— փնթփնթաց ՋիմլինԳիմլին:
— Եվ ի՞նչ ես դու ուզում,— հարցրեց Լեգոլասը: — Գուցե ուզում ես իմանալ, թե ինչ մա՞հ է քեզ սպասվում:
— Այո՛, եթե բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի փոխանցելու:
— Այդ ինչի՞ մասին եք խոսում,— աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: — Այո, ես կարծես հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր ՋիմլիԳիմլի, ես ուղղակի խորհում էի դրանց իմաստի շուրջ: Քեզ էլ է նա ինչ-որ բան փոխանցել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.
«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին՝ Գիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
— Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գենդա՛լֆ,— բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով, սկսեց տապարը թափահարելով ինչ-որ երգ երգել թզուկների լեզվով: — Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածն անողոք կլինի:
Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողմ:
— Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,— ասաց նրանց Գենդալֆը: Նժույգներն ասես հասկանալով կախեցին գլուխները: — Մենք քիչ ժամանակ ունենք և, ձեր թույլտվությամբ, կգնանք ձեր մեջքին նստած: Սլացե՛ք ամբողջ թափով: Հասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգոլասին: Ջիմլին Գիմլին կգա ինձ հետ. հուսով եմ՝ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:
— Ես սկսում եմ հասկանալ, թե ինչ պատահեց գիշերը,— ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: — Եթե նույնիսկ ինչ-որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:
[[Պատկեր:Theoden.jpg|300px|thumb|right]]
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին Գիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան՝ ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին Գիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր, մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
— Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:
— Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,— առարկեց Արագորնը: — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այդ ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին Գիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ-որ թախիծ կա միայն մահկանացուներին բնորոշ...
— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
— Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենդալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ ՋիմլինԳիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
— Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,— զիջեց ժամապահը: — Սպասեք դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
— Ինչ անուն էլ, որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Ջիմլին՝ Գիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:
— Հանգի՛ստ,— տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,— այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: — Նա չարագույժ ծիծաղեց: — Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Համա, և այն նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է դրա անունը, և կռել են այն էլֆերը դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:
— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
— Դե ինչ,— ասաց ՋիմլինԳիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ՝ Անդրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Սակայն դռնապանը հապաղում էր:
— Փաստորեն Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,— քմծիծաղեց Օձալեզուն: — Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:
— Լավ ընտրություն է,— ասաց Թեոդենը: — Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ Միջերկրում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն ծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դուք սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք, քանի դեռ ժամանակ ունենք, և թող դրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:
Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին Գիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ-որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին Գիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա, կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զինանշանը:
— Թող այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,— ասաց Թեոդենը: — Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես փոքր տղա էի:
— Հպա՛րտ եմ, որ նման պատվի եմ արժանացել, Մարկի՛ տիրակալ,— հանդիսավոր ասաց նա,— և կաշխատեմ չխայտառակել քո զինանշանը: Եվ ճշմարիտ, ավելի լավ է ես ձին կրեմ վահանիս վրա, քան նա ինձ իր մեջքին: Ես իմ երկու ոտքը ավելի եմ նախընտրում, քան ձիու չորսը: Բայց ես պետք կգամ, կարող ես չկասկածել:
Թեոդենը ոտքի կանգնեց և Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերին աստիճանին, միայնակ կանգնած էր Էովինը՝ ձեռքերը դրած սրի բռնակին: Շողշողացող զրահներով և սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:
— Վերջապե՛ս շարժվեցինք,— ասաց նա: — Մարդիկ, մինչև գործին անցնելը, շատ են երկար բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, տապարս էլ անհամբեր է: Թեպետ չեմ կասկածում, որ ռոհանցիները ուժեղ կռվողներ են, բայց ձիերի վրա կռվել՝ դա ինձ համար չէ: Ինչպե՞ս պետք է կռվեմ ձիու վրա նստած: Չէ, ավելի լավ է կռվեմ իմ սեփական ոտքերի վրա ամուր կանգնած, ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքին:
— Անվտանգ տեղ է,— ծիծաղեց Լեգոլասը,— բայց մի տխրիր: Գենդալֆը կռիվը սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և կարծում եմ, Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ:
— Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,— տապարի սայրը շոյելով փնթփնթաց ՋիմլինԳիմլին: — Ձիու վրայից, երևի, միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը:
Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և՛ ծերեր կային, և՛ երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին Գիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:
— Ողջու՛յն ՋիմլիԳիմլի, որդի՛ Գլոյնի,— դեռ հեռվից կանչեց նա: — Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր վերցնելու, բայց, գուցե, թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի:
— Համարիր, որ ժամանակավորապես մոռացել եմ մեր վեճի մասին, Էոմունդի՛ որդի,— պատասխանեց ՋիմլինԳիմլին,— բայց եթե քեզ բախտ վիճակվի քո աչքերով տեսնել տիրուհի Գալադրիելին, դու պետք է ընդունես, որ նա աշխարհում ամենագեղեցիկն է: Թե չէ՝ վերջ մեր բարեկամությանը:
— Թող այդպես լինի,— ասաց Էոմերը: — Բայց, մինչ այդ, ներիր ինձ և նստիր իմ թամբին: Գենդալֆը Ռոհանի թագավորի հետ առջևից է գնալու: Հրաբաշը համաձայն է երկու հոգու տանել, վերջին խոսքը քոնն է:
— Համաձայն եմ և շնորհակալ,— պատասխանեց զգացված ՋիմլինԳիմլին,— բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:
— Որոշված է,— ասաց Էոմերը,— Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և թող ինչ-որ մեկը փորձի մեզ կանգնեցնե՛լ:
Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա, ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ:
— Այստեղ ինձ դուր է գալիս,— ասաց թզուկը ոտքերով դոփելով քարերին: — Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի. ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մի տարի ժամանակ ու հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռերին:
— Հավատում եմ,— արձագանքեց Լեգոլասը,— և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագն ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, Ջիմլի՛Գիմլի՛, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր էլֆ նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք զգալու: Ռոհիրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են:
— Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,— առարկեց ՋիմլինԳիմլին,— և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ տասնյակ օրք և իմ քնկոտությունից հետք չի մնա:
Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:
— Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,— ծիծաղեց թզուկը: — Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ուրիշ ոչինչ չէր կտրել:
— Արդեն երկու,— պարծեցավ ՋիմլինԳիմլին, շոյելով տապարի սայրը: Նա վերադարձել էր պարսպի վրա, որտեղ նրան սպասում էր Լեգոլասը:
— Ընդամե՞նը,— արձագանքեց Էլֆը: — Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...
Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա` կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:
— Այա-օ՜յ,— ճչում էր նա,— օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
— Քսանմե՛կ,— բացականչեց ՋիմլինԳիմլին, տապալելով վերջին օրքին: — Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:
— Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,— փնթփնթաց Գամլինգը: — Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ ՋիմլիԳիմլի:
— Մարտական տապարով քար չես տաշի,— նկատեց ՋիմլինԳիմլին,— եղունգներով՝ նույնպես: Լավ, կփորձեմ անել, ինչ կարող եմ:
— Վերևում չոր է,— ասաց ՋիմլինԳիմլին,— գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:
Լեգոլասը, Արագորնի և Էոմերի հետ կանգնած, մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:
— Քսանմե՛կ,— հայտարարեց ՋիմլինԳիմլին:
— Վատ չէ,— ասաց Լեգոլասը,— բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:
— Վատ են գործերը, բարեկամներս,— ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա:
— Իրավացի ես,— պատասխանեց Լեգոլասը,— բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է ՋիմլինԳիմլին:
— Չգիտեմ,— արձագանքեց Արագորնը: — Վերջին անգամ տեսել եմ բակում՝ պարսպի մոտ, բայց հետո ես կորցրեցի նրան իմ տեսողությունից:
— Վա՜յ վա՜յ վա՜յ, վատ նորություններ են,— վշտացավ Լեգոլասը:
— Ջիմլին Գիմլին ուժեղ և քաջարի մարտիկ է,— հանգստացրեց նրան Արագորնը: — Հուսանք նրան հաջողվել է նահանջել քարանձավներ: Այնտեղ ավելի անվտանգ է, քան այստեղ՝ ամրոցում: Իսկ քարանձավներում թզուկներն իրենց զգում են, ինչպես տանը:
— Հուսանք,— հոգոց հանեց Լեգոլասը: — Բայց ես կնախընտրեի տեսնել նրան այստեղ, մեզ հետ: Իմիջայլոց, կիմանար նաև, որ իմ հաշիվն արդեն հասել է երեսունիննի:
Այդպես գարնանային պարզկա առավոտյան, Հելմյան գետակի ափին՝ կանաչ մարգագետնում, կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրիմները: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները հառեցին կախարդական անտառին:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ ՋիմլինԳիմլին: Ջիմլիի Գիմլիի գլխին սաղավարտ չկար և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
— Քառասուներկու, թանկագի՛ն ընկեր Լեգոլաս,— դեռ հեռվից ձայնեց նա: — Ավա՜ղ, իմ տապարի սայրը բթացել է. վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:
— Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ, թող հիմա հանգստանան,— համաձայնեց Գենդալֆը: — Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած, ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և՛ ծերերին, և՛ երիտասարդներին, կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և ՋիմլինԳիմլին: Չնայած վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:
— Հարվածն այնքան էլ ուժեղ չէր,— ասաց նա: — Սաղավարտը պաշտպանեց ինձ: Ո՛չ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:
Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ-որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ-որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ դրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց, ճանապարհի եզրից այն կողմ, ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վերածվում էր անթափանց խավարի, որտեղ ինչ-որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... Բայց ո՛չ օրքեր, ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:
Լեգոլասն ու Ջիմլին Գիմլին ընթանում էին միասին՝ աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:
— Այստեղ տոթ է,— Գենդալֆին ասաց Լեգոլասը: — Ես մաշկով զգում եմ, թե ինչքան մեծ է այս անտառի զայրույթը: Զգու՞մ ես ինչպես է օդը տատանվում:
— Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,— պատասխանեց Գենդալֆը:
Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին Գիմլին չհամաձայնեց:
— Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,— զարմանում էր էլֆը: — Ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել դրանց՝ կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով. գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ դրանց լեզուն:
— Միայն ոչ դա,— վախեցավ ՋիմլինԳիմլին: — Ավելի լավ է արի այս ծառերին հանգիստ թողնենք: Ես այսպես էլ եմ նրանց հասկանում: Նրանք խորը ատելություն են տածում բոլոր երկոտանիների նկատմամբ և հիմա զրուցում են միայն մի բանի մասին. ինչ տարբերակով ճզմեն ու խեղդեն մեզ, որ ավելի ճիշտ լինի:
— Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,— առարկեց Լեգոլասը: — Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ ծառերն այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո, ՋիմլիԳիմլի, ահա թե որտեղից են նրանք. ինձ այդպես է թվում:
— Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,— փնթփնթաց ՋիմլինԳիմլին: — Ճիշտ է, նրանք մեզ շատ են օգնել, և ես, կարծես թե, պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, ազատեք: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց. «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս, թե ինչ լայնարձակ, հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները. այո՛, այո՛, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:
— Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,— հայտարարեց Լեգոլասը:
— Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,— ասաց ՋիմլինԳիմլին: — Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն, ի դեպ, թզուկներն են օգնել կառուցել: Դե, ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին, կամ հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը՝ աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են կանթեղները, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև, երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել՝ կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են դրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները, որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լույսը չի կարողանում թափանցել: Հանկարծ՝ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը՝ գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ դրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...
— Դե որ այդպես է, թանկագին ՋիմլիԳիմլի,— ժպտաց Լեգոլասը,— մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
— Դու ոչինչ չես հասկանում,— նեղացավ ՋիմլինԳիմլին: — Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ-այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, իսկ խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր և կվերադառնար միայն այն ժամանակ, երբ մենք ցանկանայինք հանգստանալ...
— Դու ինձ զարմացրիր, ՋիմլիԳիմլի,— խոստովանեց Լեգոլասը: — Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:
— Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց, լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:
— Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում՝ հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:
— Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ճանապարհի վերջում,— հարցրեց ՋիմլինԳիմլին: — Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:
— Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց հրածագործը: — Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց, կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:
— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մեզ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին Գիմլին թույլ չտվեց:
— Կանգնի՛ր,– ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:
— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
— Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,— այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց ՋիմլինԳիմլին: — Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
— Լավ ես ասում, ՋիմլիԳիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
— Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,— մի աչքը բացելով արձագանքեց Փինը: — Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են նրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:
— Արդար քրտինքո՞վ,— բացականչեց ՋիմլինԳիմլին: — Կյանքումս չե՛մ հավատա:
Հեծյալները ծիծաղեցին:
[[Պատկեր:Flotsam and Jetsam.jpg|300px|thumb|right]]
Գենդալֆն ու Թագավորը թիկնապահների հետ գնացին շրջանցելու Իզենգարդի ավերակները: ՋիմլինԳիմլին, Արագորնը և Լեգոլասը մնացին հոբիթների հետ: Հասուֆելին ու Արոդին թողեցին արածելու, իսկ իրենք նստեցին քարերի վրա՝ հոբիթների կողքին:
— Դե ինչ, հետապնդումը վերջացավ, աղավնյակներս, և մենք կրկին հանդիպեցինք, բայց թե ինչպես եք դուք այստեղ հայտնվել, ինձ համար անհայտ է,— ասաց Արագորնը:
— Մեր հե՞րթն է,— վրդովվեց Լեգոլասը: — Ո՞վ էր ում հետապնդում: Մենք՝ ձե՛զ: Այնպես, որ դու՛ք էլ սկսեք առաջինը պատմել:
— Առաջինը, բայց հետո,— առարկեց ՋիմլինԳիմլին: — Ուտելուց հետո պատմությունն ավելի լավ կընթանա: Գլուխս ցավում է սովից, իսկ արևն էլ արդեն թեքվել է արևմուտք: Դուք կարող եք քավել ձեր մեղքը, անբաննե՛ր: Դե, ո՞ւր է ձեր ավարը: Գլու՛խ էիք գովում: Հյուրասիրությունը ձեր պարտքի մի մասը կհատուցի:
— Հիմա մենք քեզ կառույգացնենք,— խոստացավ Փինը: — Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե՞ հարմարավետության համար Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք...
— Հմ, ոչ թե չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,— ուղղեց ՋիմլինԳիմլին: — Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:
— Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,— ծիծաղեց Մերին: — Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում և, ըստ երևույթին, ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս, Սարումանը բարեհաճ էր նրանց նկատմամբ և լավ էլ կերակրում էր:
— Եվ ծխելու խոտ էլ էր տալիս, հա՞,— չարախնդորեն հարցրեց ՋիմլինԳիմլին:
— Չէ, էդ մեկը դժվար թե,— ծիծաղեց Մերին: — Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո:
— Ես եմ վառել,— ասաց Փինը: — Որոշեցի, որ կրակը չէր խանգարի, նամանավանդ, որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ-որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը, ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:
Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին Գիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:
— Այնտեղ նրանց մթերանոցն էր,— բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: — Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:
— Կարող ես քիթդ չցցել, պարոն ՋիմլիԳիմլի: —Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: — Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա և, պետք է ասեմ, վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ ու մեղր: Գո՞հ եք:
— Այ թե հոբիթներ եմ ասել,— ծիծաղեց ՋիմլինԳիմլին,— համարեք, որ ձեր պարտքը բավականին կրճատվեց:
Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին:
— Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,— նկատեց Արագորնը: — Տեսքից փթթում եք:
— Ես էլ եմ այդ ասում,— համաձայնեց ՋիմլինԳիմլին, գարեջրի գավաթից մի կում անելով: — Սկսենք նրանից, որ ձեր գանգուրները, մեր բաժանումից հետո, կրկնակի երկարել ու փարթամացել են: Եվ դուք ինքներդ էլ, հիշում եմ, ավելի կարճ էիք: Մի քիչ աճել եք, թեև ձեր հասակում էլ չեն աճում... — Այդ ձեր Ծառմորուսը, երևում է, ձեզ սոված չի պահել:
— Այո, թերևս, սոված չենք մնացել,— համաձայնեց Մերին: — Բայց էնտերը՝ նրանք մենակ խմում են, երբեմն չէր խանգարի նաև ուտել: Չեմ վիճում, Ծառմուրուսի ըմպելիքները կշտացնող են, էլֆերի Լեմբասը՝ նույնպես, բայց մեկ-մեկ հարկավոր է ճաշացանկը փոխել:
— Ուրեմն դուք խմե՞լ եք էնտերի ջրից,— բացականչեց Լեգոլասը: — Ամեն ինչ հասկանալի է, նշանակում է Ջիմլին Գիմլին ճի՛շտ է նկատել: Մենք շատ երգեր ունենք Ֆենգորնյան հրաշալի աղբյուրների մասին:
— Այդ անտառի մասին շատ են զարմանալի բաներ պատմում,— հաստատեց Արագորնը,— բայց ես երբեք չեմ եղել նրա խորքերում: Պատմե՛ք մեզ Ֆենգորնի և էնտերի մասին:
— Էնտերի՞,— մտածկոտ ձգեց Փինը: — Էնտերը... Դե, առաջին հերթին, էնտերը տարբեր են լինում, բայց նրանց աչքերը... դե, արտասովոր են: — Նա բառեր փնտրեց, հետո ձեռքը թափ տվեց: — Դե ի՞նչ ասեմ,— նորից սկսեց նա,— դուք ինքներդ էլ տեսել եք արդեն նրանց, թեպետ, հեռվից: Համենայն դեպս նրանք հաստատ ձեզ տեսել են և տեղեկացրել են Ծառմորուսին: Լավ, դեռ էլի կտեսնեք նրանց և այդ ժամանակ էլ ինքներդ կորոշեք, թե ինչպիսին են նրանք:
— Մի րոպե,— ընդհատեց ՋիմլինԳիմլին,— մենք կեսերից սկսեցինք: Եկեք ամեն ինչ հերթով պատմեք: Սկսեք այն օրվանից, երբ մեր Եղբայրությունը փլուզվեց:
— Կպատմենք, կպատմենք, միայն ժամանակը հերիքի,— հավաստիացրեց Մերին: — Բայց սկզբում, եթե դուք կշտացել եք, լցրեք ձեր ծխամորճները, իսկ ես կրակ կբերեմ: Եկեք կարճ ժամանակով պատկերացնենք, թե Հոբիթստանում ենք, կամ ծայրահեղ դեպքում՝ Ազատքում:
— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: -Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ-որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ և առհասարակ չթրջված:
— Ե՛վ հոտն է լավը, և՛ շոշափելն է հաճելի,— ասաց նա:
— Ի՞նչ հաճելի, ախր սա լավից էլ լավն է,— վրդովվեց Մերին: — Իմ թանկագին ՋիմլիԳիմլի, տերևները՝ Խորահովտից են: Այդ տակառիկների վրա խարանված էր Զուռնաչների ընտանեկան նշանը: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է այստեղ հայտնվել Խորահովտի բերքը: Երևի Սարումանը դրանք իր համար էր պահում: Չգիտեի, որ մեր ապրանքները այսքան հեռու են առաքվում: Դե ինչ, փորձե՞նք:
— Մեծ ուրախությամբ, եթե ծխամորճ ունենայի,— հառաչեց ՋիմլինԳիմլին: — Ես այն կորցրել եմ դեռ Մորիայում, եթե ոչ ավելի շուտ: Իսկ ծխամորճ չե՞ք որսացել:
— Ավա՜ղ,— ասաց Մերին,— չենք որսացել: Ինչ–ինչ, բայց ծխամորճ չենք գտել, նույնիսկ այստեղ՝ մառանում: Երևում է Սարումանը մենակ է զվարճացել և ոչ մեկի հետ չի կիսվել: Իհարկե կարելի է գնալ Օրթհանքի դուռը թակել ու ծխամորճ խնդրել, բայց, երևի չարժի: Եթե ընկերություն է, ուրեմն ընկերություն է՝ մի ծխամորճով երկուսով յոլա կգնանք:
— Սպասիր, սպասիր,— ասաց նրան Փինը: — Նա ձեռքը մտցրեց ծոցագրպանը և այնտեղից փոքրիկ տոպրակ հանեց՝ քուղով կապված: — Այս գանձերը ես սրտիս մոտ եմ կրում, դրանք ինձ համար մատանուց էլ թանկ են: Ահա նրանցից մեկը՝ իմ հին ծխամորճը: Իսկ սա էլ մյուսը. տեսեք, գրեթե նոր է: Միջերկրի կեսը հետս շրջել են, իսկ ես հա մտածում էի. «Եվ ինչու՞ եմ սրանք հետս քարշ տալիս»: Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռու վայրերում ծխելու խոտ կգտնեմ, երբ իմը վերջանա: Դե, ինչպես տեսնում եք՝ պետք եկան: — Եվ նա թզուկին մեկնեց հաստ գլխով ու կարճ ծայրով ծխամորճը: — Պարտքս տվեցի՞:
— Պա՞րտքդ,— բացականչեց ՋիմլինԳիմլին,— օ՜ հոբիթներից ազնվագույնդ, այժմ ես ինքս եմ քեզ պարտական:
— Դուք ինչպես կուզեք, իսկ ես գնամ թարմ օդ շնչեմ,— ասաց Լեգոլասը: — Այնտեղ և՛ քամին է զով, և՛ երկինք կա գլխավերևում:
— Ճիշտ ես արել,— ասաց Արագորնը,— ով չի կարողանում անհրաժեշտ ժամին բաժանվել իր գանձերից, իր համար դրանք բեռ են դառնում: Խելացի ես վարվել:
— Լավ, իսկ ինչպե՞ս եք կարողացել կապանքներից ազատվել,— հարցրեց ՋիմլինԳիմլին: — Ա՜յ թե գործ եք արել: Բախտներդ բերել է, իհարկե, բայց, ինչպես ասում են, ամեն բախտավոր չի, որ շահում է: Երկու ձեռքով կառչել եք բախտից ու բաց չեք թողել: Կեցցե՛ք:
— Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,— ասաց Լեգոլասը: — Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել:
— Դե, հա, ով էլ հաղթի, Սարումանին լավ բան չի սպասվում,— ասաց Մերին: — Նրա գործերը լավ չեն ընթանում այն պահից, երբ նա իր օրքերին ուղարկեց Ռոհան:
— Իմիջայլոց մենք տեսել ենք այդ ծեր սրիկային,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ֆենգորնի անտառեզրին, եթե հավատանք Գենդալֆին: Նա ասում է որ դա կարող էր լինել միայն Սարումանը:
— Իսկ դա ե՞րբ է եղել,— հարցրեց Փինը:
Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ-որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին, որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ո՛չ էնտ կար մոտակայքում, ո՛չ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ-որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ-որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...
Լռեցին: Ջիմլին Գիմլին նորից լցրեց իր ծխամորճը:
— Մի բան ինձ համար դեռևս հանելուկ է,— վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: — Օձալեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը և՛ էնտերին կբավականացնի, և՛ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ-որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացինք, որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա՛ և ամբողջ պատմությունը:
— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց ՋիմլինԳիմլին:
— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելու խոտը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ո՛չ առևտրական, ո՛չ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ-որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞ր:
— Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալու: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց՝ անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, սակայն զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի սիրում, նկատի ունեցեք:
— Ես կգամ քեզ հետ,— ասաց ՋիմլինԳիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել՝ իսկապե՞ս դուք այդքան նման եք:
— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: Կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույլ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:
— Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մյուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն:
— Ոչ,— առարկեց ՋիմլինԳիմլին,— ես և Լեգոլասը համաձայն չենք լինել ուղղակի դիտորդներ: Մենք այստեղ միակ ներկայացուցիչներն ենք մեր ցեղերի և ուզում ենք ներկա լինել:
— Լավ, հետևեք մեզ,— ասաց Գենդալֆը և Թեոդենի հետ աստիճաններով դանդաղ վեր բարձրացավ:
Բոլորը ցնցվեցին՝ բարձրացնելով հայացքները: Ոչ ոք չէր լսել, թե ինչպես էր Սարումանը հայտնվել պատշգամբում: Ճաղերի հետևում մի ծերունի էր կանգնած և վերևից նայում էր նրանց: Նա փաթաթված էր մի ընդարձակ թիկնոցի մեջ, որի գույնը դժվար էր որոշել, քանզի բավական էր միայն աչքերը թարթել, և գույնը փոխվում էր: Ծերունին երկար դեմք ուներ, բարձր ճակատ և խորը, սև, անհատակ աչքեր: Նրա հայացքը ջերմ էր, խորաթափանց և փոքր ինչ հոգնած: Սպիտակ մազերի և մորուքի մեջ դեռ սև մազեր էին պահպանվում՝ հատկապես շրթունքների շրջանում:
— Նման է, բայց ոչ այնքան,— քրթմնջաց ՋիմլինԳիմլին:
— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխոհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:
Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: Իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:
Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ ՋիմլինԳիմլին:
— Այս կախարդի խոսքերում ամեն ինչ գլխիվայր է շրջված,— գոչեց նա՝ ամուր սեղմելով տապարի կոթը: — Այս օրթհանքյան խաբեբայի լեզվով փրկել՝ նշանակում է սպանել, իսկ օգնություն՝ նշանակում է դավաճանություն: Բոլորին ամեն ինչ պարզ է, միայն թե մենք այստեղ չենք եկել նրանից օգնություն և փրկություն խնդրելու:
— Հանգի՛ստ,— ասաց Սարումանը, և մի ակնթարթ նրա ձայնը կորցրեց իր հմայքը, իսկ աչքերը կայծկլտացին: Ես հիմա քեզ հետ չեմ խոսում, օ՛ ՋիմլիԳիմլի, որդի Գլոյնի: Քո տունը այստեղից շատ հեռու է, և այս երկրի խնդրները քեզ չեն վերաբերվում: Սակայն ես գիտեմ, որ դու քո կամքով չես ներքաշվել Ռոհանի գործերի մեջ և չեմ մեղադրում քեզ: Ի դեպ, չեմ կասկածում, որ դու կռվել ես քաջաբար: Բայց խնդրում եմ քեզ, թույլ տուր սկզբում խոսել իմ հարևան և երբեմնի ընկեր Ռոհանի թագավորի հետ: Ի՞նչ կասես, թագավոր Թեոդեն, ուզու՞մ ես խաղաղություն կնքել ինձ հետ: Կընդունե՞ս իմ օգնությունը, որը հիմնված է դարավոր իմաստնության վրա: Կմիավորվե՞նք արդյոք մենք Սև Ստվերի դեմ, կօգնե՞նք արդյոք միմյանց շտկելու չարիքը, որ իր հետ բերեց պատերազմը: Մոռանա՛նք փոխադարձ վիրավորանքները, և թող մեր հողերը ծաղկեն առաջվանից ավելի փարթա՛մ:
Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին ոչ ոք չէր կարող ասել՝ կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:
— Հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով Փինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:
— Նրա մոտ բացի դա նետելու հարմար էլի ինչ-որ բաներ կգտնվեն,— նկատեց ՋիմլինԳիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:
— Խոսակցությունն ավարտված է,— ասաց Գենդալֆը: — Գնա՛նք:
— Երևում է, Սարումանն ինձ հետ համաձայն է,— եզրակացրեց Գենդալֆը:
Նրանք շարժվեցին դեպի ավերված դարպասը և հազիվ էին դուրս եկել կամարի տակից, երբ քարերի հետևից հայտնվեց Ծառմորուսը, իսկ նրա հետևից՝ ևս երկու տասնյակ էնտ: Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին Գիմլին զարմացած նայում էին նրանց:
— Իմիջայլոց, ահա և իմ երեք բարեկամները, Ծառմորուս,— ասաց Գենդալֆը: — Ես քեզ պատմել եմ նրանց մասին, հիշու՞մ ես:
— Էլֆերը միշտ էլ ցանկալի հյուրեր են մեզ համար,— ասաց Ծառմորուսը:
— Խոսքն էլֆի մասին չէ,— նկատեց Լեգոլասը,— այլ Ջիմլիի՝ Գիմլիի՝ Գլոյնի որդու:
— Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը՝ կասկածանքով նայելով ՋիմլիինԳիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է:
— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին Գիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:
— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի՝ կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել ԲրենդիզայքներինԲրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
— Ենթադրենք, իսկ ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես միայն ասացի, որ ուզում եմ նայել էդ գնդին, բայց կնայե՛ս, ո՛նց չէ: Գենդալֆն էնպես է նստել վրան, ասես հավը՝ ձվի վրա: Դու էլ էդտեղից. չի կարելի հա չի կարելի, քնիր հա քնիր: Ապրե՛ս:
Փինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:
— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու ՋիմլիինԳիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:
— Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ Փինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:
— Իսկ այժմ, ցավոք, ես ստիպված եմ անքաղաքավարի լինել,— ասսաց Ֆարամիրը: — Հուսով եմ, դա ինձ կներեք. ես առանց այդ էլ արդեն շատ հրամաններ եմ խախտել՝ չեմ սպանել ձեզ և չեմ կապել: Օրենքը մեկն է բոլորի համար. ոչ ոք, նույնիսկ ռոհանցիները՝ մեր դաշնակիցները չպետք է տեսնեն գաղտնի արահետը, որտեղով ձեզ պետք է տանեմ: Ստիպված ենք կապել ձեր աչքերը:
— Արա ինչպես գիտես,— ասաց Ֆրոդոն,— էլֆերը նույնպես կապում են օտարականների աչքերը, եթե այդ է պահանջում անհրաժեշտությունը: Կապված աչքերով ենք մենք մուտք գործել հրաշագեղ Լոթլորիեն: Թզուկ Ջիմլիին Գիմլիին դա դուր չեկավ, բայց հոբիթներն առանձնապես չառարկեցին:
— Նույնպիսի հրաշագեղ վայր ես ձեզ չեմ խոստանում,— ասաց Ֆարամիրը,— սակայն ուրախ եմ, որ համաձայնեցիք. չէի ուզենա ստիպել ձեզ: