«Մահապուրծ օրագիր»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մահապուրծ օրագիր |հեղինակ = Լեռ Կամսար |թարգմանիչ = |աղբյուր = «Մահապուրծ...»:) |
|||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«Մահապուրծ օրագիր»]] | |աղբյուր = [[«Մահապուրծ օրագիր»]] | ||
}} | }} | ||
+ | |||
+ | ==1925 թվական== | ||
+ | |||
+ | Չորեքշաբթի 20. ― Դեպքերը կսկսին ահավոր դառնալ։ Չարձանագրել դեպքերը կնշանակե անելին առջև դնել այն պատմագրին, որ ապագային պիտի ցանկա մեր օրերու պատմությունը գրել։ Ուստի այս օրվնե ձեռք կառնեմ գրիչը՝ գրելու օրը օրեն պատահածը, հաճախ պատահեցնելու նաև չպատմածը։ | ||
+ | |||
+ | Հինգշաբթի 21. ― Ճապոնիո մեջ մեծ հեղեղում ու երկրաշարժ։ Գետերը ետ կերթան, ծովերը առաջ կուգան, հրդեհ ու անլուր աղետ։ Բայց Ճապոնիան այնքան բարձր օգնություն չկանչեց աշխարհին, ինչքան այսօր կինս՝ ինձի։ Շաքարամանը մրջյուն է քաշվեր, հեշտ բան չիմանաք։ Աղետը անով է մեծ, որ ես եթե ցանկայի, կրնայի կանխել ու չեմ կամեցած։ Գործս թողած՝ աղետին վայրը կփութամ։ Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժեն, ու զարմանալու ոչինչ կա, բայց պիտի զարմանամ, ի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու․ զայրանալու չէ, բայց պիտի զայրանամ, ի՞նչ ճար ունիմ, խոմ ձեռներս ծալած դիտելու չե՞մ կանչված աղետը։ Ես չեմ կրնար ջրկիրին պես անկարեկից, դույլը վերցնել ու ջրի երթալ, իրավունք չունիմ կառապանին պես կառքը քշել֊անցնել պատուհանի տակեն։ Ի՜նչ անամոթություն, հարևանուհիս այնպես անվրդով կուրծք կուտա իր մանկանը, ըսես մեր շաքարամանը մրջյուն քաշված չըլլա։ Բայց․․․ բայց սա Հայաստանի կառավարությունը ի՞նչ կխորհե, ինչո՞ւ չի ուզեր նոր «հաղթանակ» մը տանել՝ լիկվիդացիայի ենթարկելով աղետը։ Չի՞ տեսներ, որ ութը մրջյուն արդեն շաքարամանին մեջ են ու չորսը բարձրանալու կմիտեն։ Օ՜հ, Աստված իմ։ Այսքան խոշոր աղետը մեր պզտիկ դուռնեն ինտո՞ր ներս մտավ։ | ||
+ | |||
+ | Հինգշաբթի 23. ― Նոր դեկրետ։ Ով գլուխ ունե՝ հարկ պիտի վճարե կառավարությանը։ Դեկրետը, սակայն, անորոշ կետեր շատ ունի։ Օրինակ՝ հարկը գլխո՞ւն վրա կդրվե, թե՞ խելքին։ Պարապ գլուխները նույնպե՞ս հարկի ենթակա են, գլուխներ, որք ոչ մեկ շահ բերած են տերերուն։ | ||
+ | |||
+ | Եկամտային, հավասարեցուցիչ, քաղաքացիական, գյուղացիական, գիլդի, փաթենթ, թաղային, հողային, կավային, ավազային տուրքերու ատեն աղքատներն ի նկատի են առնված միշտ։ Արդ, պատճառ մը կա՞, որ նույն կառավարությունը հարկառության ժամանակ անտես առնե մտքով աղքատները։ | ||
+ | |||
+ | Ուրբաթ 24. ― Նոր ռեժիմը ամեն բանի մեջ «նոր» մը դրավ։ Երեկ գացի տեսնելու թատրոնին «նորը»։ Ներկայացուցին «Քաջ Նազարը»։ «Նորը» սա թատրոնին մեջ այն էր, որ 80 տարեկան ծերունիները կվազվզեին բեմի վրա 10 տարեկան մանչերու պես։ Եթե ծերոց վազելն է «բնականը», կնշանակե ծերունի մայրս անբնականության մեջ է, որ չի կրնար վազել։ | ||
+ | |||
+ | Դարձա մորս ըսի․ | ||
+ | |||
+ | ― Մա՛յր, ձեռնափայտդ դեն ձգե ու վազե, չէ նե կկանչեմ պետթատրոնին ռեժիսորը, որ վազցնե քեզի։ | ||
+ | |||
+ | Շաբաթ 25. ― «Խորհրդային Հայաստանին» մեջ սա ամիս մըն է դաշնակցությունը ամեն օր կմեռնե։ Թերթին խմբագրությունը ամիս մը շարունակ կմեռցնե, և ըստ երևույթին երկու ամսվան ալ մեռցնելիք ունի։ Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․ | ||
+ | |||
+ | Չեմ գիտեր կուսակցականորեն արդարանալի՞ է այս վարմունքը, գիտեմ միայն՝ տնտեսապես միանգամայն անհնար է, վասնզի յուրաքանչյուր մեռնելը նյութական մեծ ծախսերու կապված է։ Դաշնակցությունը որքա՜ն հարուստ պիտի ըլլա, որ ամեն օր մեռնելու կարողություն ունենա․․․ | ||
+ | |||
+ | Կիրակի 26. ― Այսօր մեր հավը չածեց։ | ||
+ | |||
+ | Երկուշաբթի 27. ― Անգլիա ամիս մը առաջ Եգիպտոսին հագցուցած «անկախությունը» այսօր կհանե։ Անգլիական բոլոր թերթերը լայն կգտնեն այն ու կառաջարկեն նեղցնել։ | ||
+ | |||
+ | Երեքշաբթի 28. ― Ես իմ գլուխը յուր բոլոր սարոք վարձու կուտամ, կծախեմ նույնիսկ։ Ներկա կարգերու մեջ ապրողի մը համար մարմնույն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար։ | ||
+ | |||
+ | Ինչո՞ւս է պետք գլուխ․ ինչ պետք է գիտնալ՝ Լենինը գիտցեր է արդեն, ինչ պետք է լսել՝ անիկա ըսեր է։ Չկա բան մը, որ այդ մեծ մարդը տեսած չըլլա, չկա բան մը, որ կերած չըլլա։ Փորձածը նորեն կրկնել ժամավաճառություն է։ | ||
+ | |||
+ | Անցյալ օրը բաղնիսին մեջ, երբ քիսաճին եռման ջուրը գլխուս թափեց, ու կպատրաստվեի խաշվել, երբ Լենինի անունով հավատացույց, որ սառն է, մրսեցի։ | ||
+ | |||
+ | Այո՛, գլուխս վարձու կուտամ։ Օր մը չգիտությամբ հանկարծ կարծեմ բան մը, որ Լենինը չի կարծած՝ Չեկա՞ նստիմ։ | ||
+ | |||
+ | Կուտամ։ Առեք։ Ձրի։ Բան մալ վրան կուտամ, միայն ինձի ազատեցեք այս վնասակար մասեն։ | ||
+ | |||
+ | Չորեքշաբթի 29. ― Կարդացի նոր թերթը։ Դաշնակցությունը այսօր չի մեռեր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Այս կուսակցությունը արդեն բանի մը մեջ հարատևել չի գիտեր, օր մը մեռցնել, օր մը կենդանի թողել ի՞նչ կնշանակե։ | ||
+ | |||
+ | Ուրբաթ 31. ― Խորհրդային Ռուսաստանը հարուստ է իր ոսկու հանքերով ու կոմունիստական գաղափարներով։ | ||
+ | |||
+ | Ճապոնիա ամեն անգամ, երբ Սախալին կուգա ռուսական ոսկին տանելու, Ռուսաստանը բեռը Ճապոնին կռնակը հանելուն՝ քիչ մըն ալ կոմունիզմ կթխմե։ Իսկ Ճապոնիան սահմանագլխին, կամացուկ մը, կոմունիզմը վար կթափե՝ ոսկին կտանե։ | ||
+ | |||
+ | Այս է պատճառը, որ հետզհետե Ռուսաստանին մեջ ոսկին կպակսի՝ կոմունիզմը կավելնա։ | ||
+ | |||
+ | Շաբաթ 1․ ― Բարեկամս կգանգատեր, որ կոշիկը ծակվեր է, ու միջոց չունի նորը առնելու։ Խորհուրդ տվի իրեն ժողովրդական որևէ կոմիսար դառնալ։ Ինչո՞ւ՝ հարցուց ան։ Վասնզի այլևս կոշիկի պետք չես ունենար, օրը մինչև իրիկուն օթոմոբիլի մեջ անցունելուդ համար։ | ||
+ | |||
+ | Կիրակի 2. ― Ամեն անգամ երբ փողոցին մեջ Գրիգոր Վարդանյանը կտեսնեմ, կխորհեմ՝ Արարատ գործարանը իր հին գինիները ինչո՞ւ չի լեցներ սա հին տիկին մեջ․ չէ՞ որ այլապես տիկը կպատռի ու գինին կթափվի․․․ | ||
+ | |||
+ | Երկուշաբթի 3. ― Խումբ մը մանուկներ հավաքված, ինքզինքնին պրոլետ գրող կանվանեն ու ոտանավոր կգրեն։ Թող գրեն, բարով գրեն, եթե չկարդալու համար է։ | ||
+ | |||
+ | Սակայն, այսօր կըսեմ, որ խնդրանքով մը դիմել են կառավարությանը՝ պահանջելով 15 տարի բանտ ուղարկել այն ամենուն, որք չեն կարդար իրենց գրածները, 50 տարի բանտ անոնց, որք կկարդան ու չեն հիանար, իսկ բոլորովին չհավնողներուն՝ 100 տարի, չհաշված նախնական կալանքը։ Այդ վճիռը կուզեն, որ ըլլա անբեկանելի․․․ | ||
+ | |||
+ | Յա՞։ Որ ոչ լվիցի ակամբ՝ ՝ լվիցի թիկամբ։ | ||
+ | |||
+ | Երեքշաբթի 4. ― Անգլիացի գիտնական մը, որի անունը մոռցեր եմ՝ կըսե․ «Շարունակ մեկ բան տեսնելը, ոչինչ տեսնել կնշանակե»։ Եթե այս բանաձևն ընդունենք, պիտի ընդունենք նաև, որ Խորհրդային Միության մեջ ապրողները կույր են, վասնզի Լենինի պատկերեն զատ բան մը չեն տեսներ, և խուլ՝ ինչու որ լենինիզմեն զատ ուրիշ բան չեն լսեր։ | ||
+ | |||
+ | Չորեքշաբթի 5. ― Թերթեն կիմանամ, որ Սամաղարի բջիջը քներ է։ | ||
+ | |||
+ | Հինգշաբթի 6. ― Աշտարակի բջիջն ալ է քներ։ | ||
+ | |||
+ | Ուրբաթ 7. ― Ղամարլուինն ալ։ Ի՞նչ բան է աս։ Ժամը քանի՞սն է, որ բոլոր բջիջները կպառկեն։ | ||
+ | |||
+ | Բայց թող քնանան, արթնցնելու չէ։ Սոցիալիզմն երազին մեջ ավելի շուտ կիրականանա, քան հարթմնի։ | ||
+ | |||
+ | Շաբաթ 8. ― Երբ կմտնեմ մասնավոր խանութ մը գնում կատարելու՝ հաճույք կպատճառեմ խանութպանին, իսկ երբ կոոպերատիվ կերթամ՝ տհաճություն կկարդամ գործակատարին դեմքին վրա։ | ||
+ | |||
+ | Իսկ ես այնքա՜ն բարի եմ, որ մեկի մը նեղություն չտալու համար կոոպերատիվ բնավ չեմ մտներ։ | ||
+ | |||
+ | Կիրակի 9․ ― Պարտեզիս մեջ երկու հավ կուտի մը վրա կկռվեին․ քաղաքացիական կռիվ, անշուշտ, վասնզի միևնույն ազգության պատկանող թռչուններ էին։ Ժամ մը ամբողջ դիտեցի մարտը, գիտնալու համար, թե ի՞նչ կուսակցության կպատկանեին հակառակորդները, կամ ի՞նչ համոզում կպաշտպանեին, վասնզի կենդանի մը ինչքան ալ անպատկառ ըլլա՝ չի խոստովանի, որ կռիվը կուտի համար է։ | ||
+ | |||
+ | Բոլշևիկներուն անգամ եթե հարցնեք, պիտի ըսեն, թե այս բոլոր սպանությունները, կողոպուտները ու ծանր հարկառությունը ժողովրդին երջանկությա՜նը համար կգործենք։ | ||
+ | |||
+ | (Փակագծի մեջ ըսեմ, որ հիմա սովորություն չկա իր համար աշխատելը՝ միայն ուիշի։) | ||
+ | |||
+ | Կռիվը վերջացավ, ու ես մինչև վերջն ալ չկրցի գիտնալ, թե հավերես ո՞րն էր բոլշևիկ, ո՞րը մենշևիկ։ | ||
+ | |||
+ | Երկուշաբթի 10․ ― Ձեռքս ընկավ Լենինի կենսագրականը․ ի՜նչ թանկագին մանրամասներ մեծ վարպետին կյանքեն։ Միակ կետը, որ մութն է թողեր գրքին հինակը, այն է՝ թե ինչո՞ւ Լենինը մե՛րթ սրածայր կոշիկ կհագներ, մե՛րթ բութ ծայրով։ Վերջապես մասսան պիտի իմանա՞, թե իր առաջնորդին նախասիրությունը որո՞ւ կողմն է։ | ||
+ | |||
+ | Երեքշաբթի 11. ― Եվրոպական գլխարկ է, որ կհոսե Տաճկաստան։ Այնպես, ինչպես ժամանակ մը կարմիր ներկ՝ հեղափոխական Ռուսիա։ | ||
+ | |||
+ | Ես միշտ ըսեր եմ՝ եթե այս զույգ հեղափոխությունները ուրիշ որևէ օգուտ չունենան մարդկության համար՝ գլխարկ և որդան կարմիր պատրաստող գործարանները աղեկ պիտի շահեն։ | ||
+ | |||
+ | Մուստաֆա Քեմալը նախքան Թուրքիո ազգաբնակչության թվով «շապխա» ապահովելը, դեկրետով մը թուրքական ֆեսերը վար առնել կուտա սա ձյուն ձմռան։ Այս առթիվ հեռագիրը կըսե, թե սովորական բան է այսօր Թուրքիո մեջ տեսնել երկու մարդ, որք կպտտեն մեկ «շապխայի» տակ։ | ||
+ | |||
+ | Ինչքան ալ տխուր ըլլա՝ երկու գլուխ մեկ գլխարկին մեջ, սակայն փաստն այն է, որ Թուրքիա այսօր քաղաքակիրթ ազգերու կարգը կանցնե․․․ գլխարկով։ | ||
+ | |||
+ | Չորեքշաբթի 12. ― Ռուսաստանը Գերմանիո Լոկարնոյի կոնֆերանսն երթալն արգելելու մտոք Չիչերինին Բեռլին հյուր ղրկեց։ Հյուրընկալը, սակայն, առանց իր որոշումը փոխելու, ռուս արտաքին գործերու կոմիսարին հյուրանոցն առաջնորդեց, ալբոմը դրավ առջևը քրքրելու, արտաքնոցի տեղը ցույց տվավ ու գնաց Լոկարնո, ռուսներու դեմ հանված որոշումներում մասնակցելու։ | ||
+ | |||
+ | Եթե Գերմանիա անհատ ըլլար, այլ ոչ թե պետություն՝ պիտի ըսեինք․ | ||
+ | |||
+ | ― Գերմանիա, ի՞նչ անքաղաքավարի մարդ։ | ||
+ | |||
+ | Հինգշաբթի 13. ― Ձեռքս կառնեմ այսօրվա լրագիրը՝ Փարաքարի կոմբջիջը քներ է, Շահապի գյուղխորհուրդը պետք է թարմացնել, Բասարգեչարի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէ, այլ իր կոչման ցածրության վրա, Գյամրիզի գյուղկոոպը թալանվել է, դաշնակցությունը մեռեր է․․․ սա կարծես երեկվա նոմերը ըլլա։ Բայց ո՜չ, երեկի թիվը 173 էր՝ այսօրվանը՝ 174: Երեկ Դողսի կոմբջիջն էր քներ, այսօր՝ Փարաքարինը, երեկ Քանաքեռի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէր, այսօր՝ Բասարգեչարինը․ երեկ Թեչբաբակի գյուղկոոպը թալանվել էր, այսօր՝ Գյամրիզի։ Միայն դաշնակցությունն է երեկի պես «մեռեր․․․» | ||
+ | |||
+ | Ուրբաթ 14. ― Լուսբաժինը պաշտոնե արձակեց այն ուսուցչին, որ համարձակվեր է ապտակել անսանձ աշակերտի մը։ | ||
+ | |||
+ | Կհարցնեմ։ | ||
+ | |||
+ | Դպրոցին մեջ ապտակ մը թույլ չի տվող կառավարություն մը ինչպե՞ս է, որ այդքան մահապատիժներ կստորագրե։ Մի՞թե դպրոցն ու կյանքը այդքան հեռու են ընկած իրարեն։ Ոչ, դպրոցն ու կյանքը պիտի ներդաշնակվեն ու կազմեն իրարու օրգանական շարունակությունը, այսպես կըսեն բոլոր մանկավարժները։ Եթե այո, ուրեմն կամ կյանքը քնքշացնելու է, կամ դպրոցը խստացնելու։ Ըստ իս՝ բնավ դատապարտելու չէ ուսուցիչ մը, որ կվիրավորե աշակերտին անվնաս տեղանքը։ Պետք է կյանքի համար տոկուն, սրտոտ աշակերտություն պատրաստել։ Այս է ներկա դպրոցին հրամայական պահանջը։ | ||
+ | |||
+ | Շաբաթ 15. ― Անցյալ օրը, երբ ըսի Թուրքիո մեջ երկուսը մեկ գլխարկ ունին, զարմացաք։ Ի՞նչ պիտի ընեք այսօր, երբ հայտնեմ, թե Լենինի օրոք ողջ բոլշևիկյան կուսակցությունը մեկ գլխով կպտտեր։ | ||
+ | |||
+ | Գլուխներու «էկոնոմիկա»․․․ | ||
+ | |||
+ | Սակայն փա՜ռք այն օրվան․ թող ըլլար, թող մեկ գլուխ ըլլար․ հապա ի՞նչ ընե խեղճ կուսակցությունը, որ Լենինի մահեն ասդին․․․ անգլուխ կպտտե։ | ||
+ | |||
+ | Կիրակի 16․ ― Բոլշևիկյան կուսակցությունը, որ իր թշնամիները սարսափահար վախցուց, այսօր կկզած կդողա ներքին տարաձայնութենե։ «14֊րդ կուսակցական համագումարին մեջ․ ― կը գրե թերթը, ― երբ Ռիկովը խոսեցավ հօգուտ միասնականության, պատգամավորները երեսնին դեպի ամբիոնը դարձուցած միաձայն «Ինտերնացիոնալ» երգեցին»։ | ||
+ | |||
+ | Չեմ գիտեր․ գուցե միաձայնությունը կուսակցության համար անհրաժեշտ է, բայց գիտեմ, որ երաժշտության մեջ այնքան ալ գովելի բան մը չէ։ Ինձի, օրինակ, քառաձայնը ավելի ախորժալուր է, քան միաձայնը։ |
00:03, 27 Ապրիլի 2017-ի տարբերակ
հեղինակ՝ Լեռ Կամսար |
1925 թվական
Չորեքշաբթի 20. ― Դեպքերը կսկսին ահավոր դառնալ։ Չարձանագրել դեպքերը կնշանակե անելին առջև դնել այն պատմագրին, որ ապագային պիտի ցանկա մեր օրերու պատմությունը գրել։ Ուստի այս օրվնե ձեռք կառնեմ գրիչը՝ գրելու օրը օրեն պատահածը, հաճախ պատահեցնելու նաև չպատմածը։
Հինգշաբթի 21. ― Ճապոնիո մեջ մեծ հեղեղում ու երկրաշարժ։ Գետերը ետ կերթան, ծովերը առաջ կուգան, հրդեհ ու անլուր աղետ։ Բայց Ճապոնիան այնքան բարձր օգնություն չկանչեց աշխարհին, ինչքան այսօր կինս՝ ինձի։ Շաքարամանը մրջյուն է քաշվեր, հեշտ բան չիմանաք։ Աղետը անով է մեծ, որ ես եթե ցանկայի, կրնայի կանխել ու չեմ կամեցած։ Գործս թողած՝ աղետին վայրը կփութամ։ Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժեն, ու զարմանալու ոչինչ կա, բայց պիտի զարմանամ, ի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու․ զայրանալու չէ, բայց պիտի զայրանամ, ի՞նչ ճար ունիմ, խոմ ձեռներս ծալած դիտելու չե՞մ կանչված աղետը։ Ես չեմ կրնար ջրկիրին պես անկարեկից, դույլը վերցնել ու ջրի երթալ, իրավունք չունիմ կառապանին պես կառքը քշել֊անցնել պատուհանի տակեն։ Ի՜նչ անամոթություն, հարևանուհիս այնպես անվրդով կուրծք կուտա իր մանկանը, ըսես մեր շաքարամանը մրջյուն քաշված չըլլա։ Բայց․․․ բայց սա Հայաստանի կառավարությունը ի՞նչ կխորհե, ինչո՞ւ չի ուզեր նոր «հաղթանակ» մը տանել՝ լիկվիդացիայի ենթարկելով աղետը։ Չի՞ տեսներ, որ ութը մրջյուն արդեն շաքարամանին մեջ են ու չորսը բարձրանալու կմիտեն։ Օ՜հ, Աստված իմ։ Այսքան խոշոր աղետը մեր պզտիկ դուռնեն ինտո՞ր ներս մտավ։
Հինգշաբթի 23. ― Նոր դեկրետ։ Ով գլուխ ունե՝ հարկ պիտի վճարե կառավարությանը։ Դեկրետը, սակայն, անորոշ կետեր շատ ունի։ Օրինակ՝ հարկը գլխո՞ւն վրա կդրվե, թե՞ խելքին։ Պարապ գլուխները նույնպե՞ս հարկի ենթակա են, գլուխներ, որք ոչ մեկ շահ բերած են տերերուն։
Եկամտային, հավասարեցուցիչ, քաղաքացիական, գյուղացիական, գիլդի, փաթենթ, թաղային, հողային, կավային, ավազային տուրքերու ատեն աղքատներն ի նկատի են առնված միշտ։ Արդ, պատճառ մը կա՞, որ նույն կառավարությունը հարկառության ժամանակ անտես առնե մտքով աղքատները։
Ուրբաթ 24. ― Նոր ռեժիմը ամեն բանի մեջ «նոր» մը դրավ։ Երեկ գացի տեսնելու թատրոնին «նորը»։ Ներկայացուցին «Քաջ Նազարը»։ «Նորը» սա թատրոնին մեջ այն էր, որ 80 տարեկան ծերունիները կվազվզեին բեմի վրա 10 տարեկան մանչերու պես։ Եթե ծերոց վազելն է «բնականը», կնշանակե ծերունի մայրս անբնականության մեջ է, որ չի կրնար վազել։
Դարձա մորս ըսի․
― Մա՛յր, ձեռնափայտդ դեն ձգե ու վազե, չէ նե կկանչեմ պետթատրոնին ռեժիսորը, որ վազցնե քեզի։
Շաբաթ 25. ― «Խորհրդային Հայաստանին» մեջ սա ամիս մըն է դաշնակցությունը ամեն օր կմեռնե։ Թերթին խմբագրությունը ամիս մը շարունակ կմեռցնե, և ըստ երևույթին երկու ամսվան ալ մեռցնելիք ունի։ Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․
Չեմ գիտեր կուսակցականորեն արդարանալի՞ է այս վարմունքը, գիտեմ միայն՝ տնտեսապես միանգամայն անհնար է, վասնզի յուրաքանչյուր մեռնելը նյութական մեծ ծախսերու կապված է։ Դաշնակցությունը որքա՜ն հարուստ պիտի ըլլա, որ ամեն օր մեռնելու կարողություն ունենա․․․
Կիրակի 26. ― Այսօր մեր հավը չածեց։
Երկուշաբթի 27. ― Անգլիա ամիս մը առաջ Եգիպտոսին հագցուցած «անկախությունը» այսօր կհանե։ Անգլիական բոլոր թերթերը լայն կգտնեն այն ու կառաջարկեն նեղցնել։
Երեքշաբթի 28. ― Ես իմ գլուխը յուր բոլոր սարոք վարձու կուտամ, կծախեմ նույնիսկ։ Ներկա կարգերու մեջ ապրողի մը համար մարմնույն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար։
Ինչո՞ւս է պետք գլուխ․ ինչ պետք է գիտնալ՝ Լենինը գիտցեր է արդեն, ինչ պետք է լսել՝ անիկա ըսեր է։ Չկա բան մը, որ այդ մեծ մարդը տեսած չըլլա, չկա բան մը, որ կերած չըլլա։ Փորձածը նորեն կրկնել ժամավաճառություն է։
Անցյալ օրը բաղնիսին մեջ, երբ քիսաճին եռման ջուրը գլխուս թափեց, ու կպատրաստվեի խաշվել, երբ Լենինի անունով հավատացույց, որ սառն է, մրսեցի։
Այո՛, գլուխս վարձու կուտամ։ Օր մը չգիտությամբ հանկարծ կարծեմ բան մը, որ Լենինը չի կարծած՝ Չեկա՞ նստիմ։
Կուտամ։ Առեք։ Ձրի։ Բան մալ վրան կուտամ, միայն ինձի ազատեցեք այս վնասակար մասեն։
Չորեքշաբթի 29. ― Կարդացի նոր թերթը։ Դաշնակցությունը այսօր չի մեռեր։ Ինչո՞ւ։
Այս կուսակցությունը արդեն բանի մը մեջ հարատևել չի գիտեր, օր մը մեռցնել, օր մը կենդանի թողել ի՞նչ կնշանակե։
Ուրբաթ 31. ― Խորհրդային Ռուսաստանը հարուստ է իր ոսկու հանքերով ու կոմունիստական գաղափարներով։
Ճապոնիա ամեն անգամ, երբ Սախալին կուգա ռուսական ոսկին տանելու, Ռուսաստանը բեռը Ճապոնին կռնակը հանելուն՝ քիչ մըն ալ կոմունիզմ կթխմե։ Իսկ Ճապոնիան սահմանագլխին, կամացուկ մը, կոմունիզմը վար կթափե՝ ոսկին կտանե։
Այս է պատճառը, որ հետզհետե Ռուսաստանին մեջ ոսկին կպակսի՝ կոմունիզմը կավելնա։
Շաբաթ 1․ ― Բարեկամս կգանգատեր, որ կոշիկը ծակվեր է, ու միջոց չունի նորը առնելու։ Խորհուրդ տվի իրեն ժողովրդական որևէ կոմիսար դառնալ։ Ինչո՞ւ՝ հարցուց ան։ Վասնզի այլևս կոշիկի պետք չես ունենար, օրը մինչև իրիկուն օթոմոբիլի մեջ անցունելուդ համար։
Կիրակի 2. ― Ամեն անգամ երբ փողոցին մեջ Գրիգոր Վարդանյանը կտեսնեմ, կխորհեմ՝ Արարատ գործարանը իր հին գինիները ինչո՞ւ չի լեցներ սա հին տիկին մեջ․ չէ՞ որ այլապես տիկը կպատռի ու գինին կթափվի․․․
Երկուշաբթի 3. ― Խումբ մը մանուկներ հավաքված, ինքզինքնին պրոլետ գրող կանվանեն ու ոտանավոր կգրեն։ Թող գրեն, բարով գրեն, եթե չկարդալու համար է։
Սակայն, այսօր կըսեմ, որ խնդրանքով մը դիմել են կառավարությանը՝ պահանջելով 15 տարի բանտ ուղարկել այն ամենուն, որք չեն կարդար իրենց գրածները, 50 տարի բանտ անոնց, որք կկարդան ու չեն հիանար, իսկ բոլորովին չհավնողներուն՝ 100 տարի, չհաշված նախնական կալանքը։ Այդ վճիռը կուզեն, որ ըլլա անբեկանելի․․․
Յա՞։ Որ ոչ լվիցի ակամբ՝ ՝ լվիցի թիկամբ։
Երեքշաբթի 4. ― Անգլիացի գիտնական մը, որի անունը մոռցեր եմ՝ կըսե․ «Շարունակ մեկ բան տեսնելը, ոչինչ տեսնել կնշանակե»։ Եթե այս բանաձևն ընդունենք, պիտի ընդունենք նաև, որ Խորհրդային Միության մեջ ապրողները կույր են, վասնզի Լենինի պատկերեն զատ բան մը չեն տեսներ, և խուլ՝ ինչու որ լենինիզմեն զատ ուրիշ բան չեն լսեր։
Չորեքշաբթի 5. ― Թերթեն կիմանամ, որ Սամաղարի բջիջը քներ է։
Հինգշաբթի 6. ― Աշտարակի բջիջն ալ է քներ։
Ուրբաթ 7. ― Ղամարլուինն ալ։ Ի՞նչ բան է աս։ Ժամը քանի՞սն է, որ բոլոր բջիջները կպառկեն։
Բայց թող քնանան, արթնցնելու չէ։ Սոցիալիզմն երազին մեջ ավելի շուտ կիրականանա, քան հարթմնի։
Շաբաթ 8. ― Երբ կմտնեմ մասնավոր խանութ մը գնում կատարելու՝ հաճույք կպատճառեմ խանութպանին, իսկ երբ կոոպերատիվ կերթամ՝ տհաճություն կկարդամ գործակատարին դեմքին վրա։
Իսկ ես այնքա՜ն բարի եմ, որ մեկի մը նեղություն չտալու համար կոոպերատիվ բնավ չեմ մտներ։
Կիրակի 9․ ― Պարտեզիս մեջ երկու հավ կուտի մը վրա կկռվեին․ քաղաքացիական կռիվ, անշուշտ, վասնզի միևնույն ազգության պատկանող թռչուններ էին։ Ժամ մը ամբողջ դիտեցի մարտը, գիտնալու համար, թե ի՞նչ կուսակցության կպատկանեին հակառակորդները, կամ ի՞նչ համոզում կպաշտպանեին, վասնզի կենդանի մը ինչքան ալ անպատկառ ըլլա՝ չի խոստովանի, որ կռիվը կուտի համար է։
Բոլշևիկներուն անգամ եթե հարցնեք, պիտի ըսեն, թե այս բոլոր սպանությունները, կողոպուտները ու ծանր հարկառությունը ժողովրդին երջանկությա՜նը համար կգործենք։
(Փակագծի մեջ ըսեմ, որ հիմա սովորություն չկա իր համար աշխատելը՝ միայն ուիշի։)
Կռիվը վերջացավ, ու ես մինչև վերջն ալ չկրցի գիտնալ, թե հավերես ո՞րն էր բոլշևիկ, ո՞րը մենշևիկ։
Երկուշաբթի 10․ ― Ձեռքս ընկավ Լենինի կենսագրականը․ ի՜նչ թանկագին մանրամասներ մեծ վարպետին կյանքեն։ Միակ կետը, որ մութն է թողեր գրքին հինակը, այն է՝ թե ինչո՞ւ Լենինը մե՛րթ սրածայր կոշիկ կհագներ, մե՛րթ բութ ծայրով։ Վերջապես մասսան պիտի իմանա՞, թե իր առաջնորդին նախասիրությունը որո՞ւ կողմն է։
Երեքշաբթի 11. ― Եվրոպական գլխարկ է, որ կհոսե Տաճկաստան։ Այնպես, ինչպես ժամանակ մը կարմիր ներկ՝ հեղափոխական Ռուսիա։
Ես միշտ ըսեր եմ՝ եթե այս զույգ հեղափոխությունները ուրիշ որևէ օգուտ չունենան մարդկության համար՝ գլխարկ և որդան կարմիր պատրաստող գործարանները աղեկ պիտի շահեն։
Մուստաֆա Քեմալը նախքան Թուրքիո ազգաբնակչության թվով «շապխա» ապահովելը, դեկրետով մը թուրքական ֆեսերը վար առնել կուտա սա ձյուն ձմռան։ Այս առթիվ հեռագիրը կըսե, թե սովորական բան է այսօր Թուրքիո մեջ տեսնել երկու մարդ, որք կպտտեն մեկ «շապխայի» տակ։
Ինչքան ալ տխուր ըլլա՝ երկու գլուխ մեկ գլխարկին մեջ, սակայն փաստն այն է, որ Թուրքիա այսօր քաղաքակիրթ ազգերու կարգը կանցնե․․․ գլխարկով։
Չորեքշաբթի 12. ― Ռուսաստանը Գերմանիո Լոկարնոյի կոնֆերանսն երթալն արգելելու մտոք Չիչերինին Բեռլին հյուր ղրկեց։ Հյուրընկալը, սակայն, առանց իր որոշումը փոխելու, ռուս արտաքին գործերու կոմիսարին հյուրանոցն առաջնորդեց, ալբոմը դրավ առջևը քրքրելու, արտաքնոցի տեղը ցույց տվավ ու գնաց Լոկարնո, ռուսներու դեմ հանված որոշումներում մասնակցելու։
Եթե Գերմանիա անհատ ըլլար, այլ ոչ թե պետություն՝ պիտի ըսեինք․
― Գերմանիա, ի՞նչ անքաղաքավարի մարդ։
Հինգշաբթի 13. ― Ձեռքս կառնեմ այսօրվա լրագիրը՝ Փարաքարի կոմբջիջը քներ է, Շահապի գյուղխորհուրդը պետք է թարմացնել, Բասարգեչարի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէ, այլ իր կոչման ցածրության վրա, Գյամրիզի գյուղկոոպը թալանվել է, դաշնակցությունը մեռեր է․․․ սա կարծես երեկվա նոմերը ըլլա։ Բայց ո՜չ, երեկի թիվը 173 էր՝ այսօրվանը՝ 174: Երեկ Դողսի կոմբջիջն էր քներ, այսօր՝ Փարաքարինը, երեկ Քանաքեռի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէր, այսօր՝ Բասարգեչարինը․ երեկ Թեչբաբակի գյուղկոոպը թալանվել էր, այսօր՝ Գյամրիզի։ Միայն դաշնակցությունն է երեկի պես «մեռեր․․․»
Ուրբաթ 14. ― Լուսբաժինը պաշտոնե արձակեց այն ուսուցչին, որ համարձակվեր է ապտակել անսանձ աշակերտի մը։
Կհարցնեմ։
Դպրոցին մեջ ապտակ մը թույլ չի տվող կառավարություն մը ինչպե՞ս է, որ այդքան մահապատիժներ կստորագրե։ Մի՞թե դպրոցն ու կյանքը այդքան հեռու են ընկած իրարեն։ Ոչ, դպրոցն ու կյանքը պիտի ներդաշնակվեն ու կազմեն իրարու օրգանական շարունակությունը, այսպես կըսեն բոլոր մանկավարժները։ Եթե այո, ուրեմն կամ կյանքը քնքշացնելու է, կամ դպրոցը խստացնելու։ Ըստ իս՝ բնավ դատապարտելու չէ ուսուցիչ մը, որ կվիրավորե աշակերտին անվնաս տեղանքը։ Պետք է կյանքի համար տոկուն, սրտոտ աշակերտություն պատրաստել։ Այս է ներկա դպրոցին հրամայական պահանջը։
Շաբաթ 15. ― Անցյալ օրը, երբ ըսի Թուրքիո մեջ երկուսը մեկ գլխարկ ունին, զարմացաք։ Ի՞նչ պիտի ընեք այսօր, երբ հայտնեմ, թե Լենինի օրոք ողջ բոլշևիկյան կուսակցությունը մեկ գլխով կպտտեր։
Գլուխներու «էկոնոմիկա»․․․
Սակայն փա՜ռք այն օրվան․ թող ըլլար, թող մեկ գլուխ ըլլար․ հապա ի՞նչ ընե խեղճ կուսակցությունը, որ Լենինի մահեն ասդին․․․ անգլուխ կպտտե։
Կիրակի 16․ ― Բոլշևիկյան կուսակցությունը, որ իր թշնամիները սարսափահար վախցուց, այսօր կկզած կդողա ներքին տարաձայնութենե։ «14֊րդ կուսակցական համագումարին մեջ․ ― կը գրե թերթը, ― երբ Ռիկովը խոսեցավ հօգուտ միասնականության, պատգամավորները երեսնին դեպի ամբիոնը դարձուցած միաձայն «Ինտերնացիոնալ» երգեցին»։
Չեմ գիտեր․ գուցե միաձայնությունը կուսակցության համար անհրաժեշտ է, բայց գիտեմ, որ երաժշտության մեջ այնքան ալ գովելի բան մը չէ։ Ինձի, օրինակ, քառաձայնը ավելի ախորժալուր է, քան միաձայնը։