Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
— Նշանակում է, ճիշտ եմ գնում,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց այնուամենայնիվ նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի հարթավայրերըհարթավայրը: Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի ափամերձ անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում ճիչեր էին լսվում, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
— Բորոմիրի եղջերափո՛ղը,— բացականչեց Արագորնը,— նա օգնություն է կանչում: Եվ սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմն ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ճիչերն ու աղմուկը աղմուկն սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Օրքերի կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցից հետո եղջերափողի ձայնը հանկարծ մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ դրանք հեռանում են: Շուտով ամեն ինչ լռեց: Մերկացնելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու, մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը: Կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ-որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրինք անտառում, բայց, երևում է, այստեղ ավելի էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք այստեղ, բայց, փաստորեն, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել: Իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա. Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ մինչդեռ ես գագաթին էի:
— Հոբիթների՞ն,— բացականչեց Գիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,— ասաց Լեգոլասը,— կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց անվնաս մնացած նետերով: Արագորնը Արագորնն ուշադիր զննում էր օրքերի դիակները:
— Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,— նկատեց նա: — Եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ Մառախլապատ Մշուշապատ Լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և շիլաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դաջված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռունագիր «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը Բոսոր Աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, սակայն Սարումանը շատ այլ տարբերակներ էլ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց Գիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
Գիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Գիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալեն: Մինչև ճամբար մոտ երկու մղոն կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
— Տարօրինակ է,— ասաց Լեգոլասը,— ափին երկու մակույկ նավակ կար: Երրորդը չգտանք:
— Օրքերն այնտեղ է՞լ են եղել,— զգաստացավ Արագորնը:
— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը նավակները և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին հետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի լուսապսակը՝ շիթերից բաղկացած մի ամպ էր՝ ամպ՝ քուլա-քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը նավակն արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկն Նավակն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքն արագ առավ նավակին այն իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և . շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը Ջրվեժն առանց դադարի շառաչում էր: Գետն ընդունեց Բորոմիրին, Դենետորի Դենեթորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս երբեք նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով, սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ և, կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
</poem>
Հուղարկավորության երգն ավարտվեց: ԲարեկամներըԲարեկամներն, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
— Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,— ասաց Գիմլին,— բայց ես դրա նրա մասին չեմ երգի:
— Ճիշտ կանես,— պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, երբ Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
— Օրքերն այստեղ չեն եղել,— ասաց նա: — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց զննել խոնավ գետինը:
— Այստեղ բավականին բավական լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ, բայց ե՞րբ է դա կատարվել, կատարվել՝ չեմ կարող ասել:
— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,— հարցրեց Գիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեպարկերը:
— Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում նաև ամենամեծն ու ծանրը,— վերջապես ասաց նա: — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է, նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:
— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց Գիմլին: — Տարօրինակ արարք է: