Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 4 բայտ, 16:52, 5 Մայիսի 2017
Ուսանելի է թափառել ոչ այնքան կարծր ապարներից կազմված ծովափի երկարությամբ և դիտել քայքայման պրոցեսը։ Մակընթացությունը շատ դեպքերում օրը երկու անգամ միայն կարճ ժամանակով հասնում է մինչև ժայռերը և ալիքները միայն այն ժամանակ են քանդում նրանց տակը, երբ իրենց հետ բերում են ավազ ու խճաքար, որովհետև մաքուր ջուրը, իհարկե, չի կարող մաշել ապարը։ Երբ վերջապես ժայո,ի հիմքը քանդված է, հսկայական բեկորները գլորվում են դեպի ցած. այստեղ, մնալով անշարժ, նրանք քայքայվում են ատոմ առ ատոմ, մինչև որ այնքան են փոքրանում, որ սկսում են ալիքների միջոցով գլորվել և այսպիսով ավելի արագ մանրանալ, վերածվելով խճաքարի, ավազի կամ տղմի։ Բայց ինչքան հաճախ ենք մենք տեսնում ժայռոտ դարափերի ստորոտում կլորացած քարաբեկորներ, որոնք ամեն կողմից պատած են ծովային օրգանիզմներից կազմված համատարած ծածկոցով, որը ցույց է տալիս, թե ինչքան դանդաղ է ընթանում մակընթացության քայքայիչ աշխատանքը և թե ինչքան հազվագյուտ դեպքում այդ բեկորները գլորվում են ալիքների ուժով։ Բացի դրանից, դիտելով քայքայման ենթարկվող ժայռոտ դարափերի գիծը մի քանի մղոն տարածությամբ, մենք կհամոզվենք, որ միայն տեղ-տեղ կարճ տարածության վրա, կամ որևէ կարկառի շուրջը կարելի է ներկայումս տեսնել առափնյա ժայռերի քայքայման պրոցեսը. իսկ մյուս տեղերում մակերևույթի տեսքից ու բուսականության բնույթից կարելի է եզրակացնել, որ շատ տարիներ են անցել այն ժամանակից, երբ ջուրն սկսել է քանդել ժայռերի հիմքը։
Սակայն վերջերս բազմաթիվ հիանալի դիտողների՝ Ռեմզեյի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey/> Ջյուքսի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Jukes>'''Ջյուքս''' (Jukes Joseph-Beete)։— Երկրաբան Անգլիայում (1811—1869)։ Երկրաբանության պրոֆեսոր Դուբլինում։ Մասնակցել է դեպի Նոր Գվինեա և Ավստրալիայի արևելյան ափերը կազմակերպված գիտարշավին։</ref> Գեյկիի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geikie>'''Գեյկի''' (Geikie Archibald).— Հայտնի երկրաբան Շոտլանդիայում (1835—1924)։ Երկրաբանության պրոֆեսոր Էդինբուրգում։ Նրա Հիմնական աշխատությունները վերաբերում են երկրաբանության բնագավառին և սառցադաշտային ժամանկկաշրջանի երևույթների ազդեցության ուսումնասիրությանը Շոտլանդիայում, ինչպես նաև երրորդային ժամանակաշրջանի հրաբխային երևույթների հետազոտության բնագավառին։ Հեղինակ երկրաբանության լայնորեն տարածում ստացած դասագրքի։</ref> Կրոլլի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll>'''Կրոլլ''' (Croll James)։— Գիտնական Շոտլանդիայում (1821—1890)։ Գրել է աշխատություններ կլիմայական պայմանների հերթափոխությունների մասին երկրաբանական ժամանակաշրջանների, մասնավորապես սառցադաշտային շրջանի ընթացքում և այդ հերթափոխությունները բացատրել է կոսմիկական պատճառներով։ Նրա տեսությունը, որ սկզբում մեծ հաջողություն է ունեցել, ներկայումս հերքված է։</ref> և այլոց հետազոտությունների շնորհիվ մենք իմացանք, որ մթնոլորտային գործոնների միջոցով ցամաքի մակերեսի քայքայումը պետք է համարել շատ ավելի կարևոր, քան ծովափի քայքայումը ծովի ալիքներից։ Ցամաքի ամբողջ մակերևույթը ենթարկվում է մթնոլորտի և լուծված ածխաթթու պարունակող անձրևաջրի քիմիական ներգործությանը, իսկ ցուրտ երկրներում նաև սառնամանիքի ազդեցությանը, այդ աշխատանքի հետևանքով քայքայված նյութը ուժեղ անձրևի միջոցով ցած է տարվում նույնիսկ թույլ թեքված լանջերով, ինչպես նաև քամու միջոցով, մանավանդ չոր մարգերում, քշվում է ավելի մեծ չափով, քան սովորաբար ենթադրում են. այնուհետև քայքայված նյութը տեղափոխվում է հեղեղների և գետերի միջոցով, որոնք, եթե արագահոս են, խորացնում են իրենց հունը և մանրացնում բեկորները։ Անձրևային օրը, նույնիսկ թույլ ալիքաձև մակերևույթ ունեցող վայրում, մենք տեսնում ենք յուրաքանչյուր լանջից հոսող պղտոր առվակներում մթնոլորտի քայքայիչ աշխատանքը։ Ռեմզեյը և Ույտիկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Whitaker>'''Ույտիկեր''' (Whitaker)։— Երկրաբան Անգլիայում։— Էջ 395։</ref> ցույց են տվել,— և դա շատ ուշագրավ դիտողություն է,— որ Վելդյան մարզում, ինչպես նաև Անգլիայի լայնքով անցնող ժայռերի շղթաները հին ծովափ չեն եղել, ինչպես առաջները համարում էին դրանց, որովհետև ժայռերի շղթաներից յուրաքանչյուրը կազմված է միևնույն ֆորմացիայից, մինչդեռ մեր առափնյա ժայռերը ամենուրեք կազմված են մեկը մյուսին հաջորդող զանազան ֆորմացիաներից։ Նկատի առնելով այդ, մենք պետք է ընդունենք, որ հիշված ժայռերն իրենց ծագմամբ գլխավորապես պարտական են այն հանգամանքին, որ ժայռերը կազմող ապարները ավելի լավ են դիմադրել մթնոլորտի քայքայիչ աշխատանքին, քան հարակից մակերեսը, դրա հետևանքով վերջինս հետզհետե ցածրացել ,է, թողնելով ավելի կարծր ապարներից կազմված շղթաների ցցվածքները։ Ոչ մի բան մեր գիտակցության վրա ավելի խոր տպավորություն չի թողնում անցած ժամանակի տևողության մասին, եթե այդ ժամանակը հարմարեցնենք ժամանակի մասին մեր ունեցած հասկացողությանը, ինչպես այս եղանակով կազմված համոզմունքը, որ մթնոլորտի ազդեցությունը, որն ուժով այնքան չնչին է թվում և գործում է այնպես դանդաղ, տվել է այնքան խոշոր հետևանքներ։
Այսպիսով, ստանալով հասկացողություն այն դանդաղության մասին, որով ցամաքը քայքայվում է մթնոլորտի աշխատանքներից և ալիքների ափակոծությունից, անցած ժամանակի տևողությունը գնահատելու համար ուսանելի է մի կողմից՝ խորհել ապարի այն զանգվածների մասին, որոնք հեռացվել են շատ ընդարձակ մարզերի մակերեսից և մյուս կողմից՝ մեր նստվածքային ֆորմացիաների հաստության մասին։ Ես հիշում եմ, թե ինչպես ուժեղ կերպով զարմացել էի ես հրաբխային կղզիների տեսքից, որոնց ափերը, քայքայվելով ալեբախությունից, ընդհատվում էին ուղղաբերձ ժայռերով հագար կամ երկու հազար ոտնաչափ բարձրությամբ. այդ ավելի ևս զարմանալի էր, որ լավայի հեղեղների թույլ թեքությունը, որ պայմանավորված է նրա նախկին հեղուկ վիճակով, առաջին հայացքից ցույց էր տալիս, թե կարծր քարային շերտերը մի ժամանակ որքան խորն են մտած եղել բաց օվկիանոսի մեջ։ Նույնպիսի պատմություն, բայց ավելի ևս հասկանալի լեզվով, մեզ պատմում են սահքերը՝ այդ մեծ բեկվածքները, որոնց երկարությամբ շերտերը բարձրացել են մի կողմի վրա և իջել մյուս կողմի վրա հազարավոր ոտնաչափ բարձրությամբ կամ խորությամբ. որովհետև այն ժամանակից սկսած, երբ ճեղքվել է երկրի կեղևը և տեղի է ունեցել շերտերի այդ տեղաշարժը կամ հանկարծակի կամ, ինչպես այժմ կարծում է երկրաբանների մեծամասնությունը, դանդաղ կերպով և կատարվել է մի քանի նվագներով, երկրի մակերևույթը այն աստիճան է հարթվել, որ այժմ արտաքուստ այդ հսկայական տեղաշարժերի ոչ մի հետք չի երևում։ Պեննինյան սահքը, օրինակ, ունի 30 մղոն երկարություն, և այդ տարածության վրա շերտերի ուղղաձիգ տեղաշարժը տատանվում է 600-ից մինչև 3000 ոտնաչափի սահմաններում։ Պրոֆ. Ռեմզեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey /> նկարագրել է Էնգլեսիի սահքը, որն ունի շերտերի 2300 ոտնաչափ տեղաշարժ, և նա էլ հաղորդում է ինձ, որ ինքը միանգամայն համոզված է, որ Մերիոնետշիրում կա 12000 ոտնաչափ բարձրությամբ տեղաշարժ. սակայն հիշատակված դեպքերում երկրի մակերեսի վրա չկա ոչ մի բան, որ ցույց տար այդքան վիթխարի տեղաշարժերը, որովհետև բեկվածքի երկու կողմում ապարների շերտերը հետագայում հարթվել են, մակարդակով հավասարվել։
Մյուս կողմից աշխարհի բոլոր մասերում նստվածքային ապարների շերտերն ունեն զարմանալի մեծ հաստություն։ Կորդիլերներում ես տեսել եմ կոնգլոմերատի մի զանգված 10000 ոտնաչափ հաստությամբ, թեև կոնգլոմերատները ամենայն հավանականությամբ կուտակվել են ավելի արագ, քան ավելի մանրահատիկ մյուս նստվածքները, սակայն կազմված լինելով մաշված ու կլորացած ճալաքարերից, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է ժամանակի կնիքը, նրանք կարող են ակնառու ապացույց ծառայել, թե ինչքան դանդաղորեն պետք է կուտակված լինի նրանց զանգվածը։ Պրոֆ. Ռեմզեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey/> հաղորդել է ինձ, թե ինչպիսի առավելագույն հաստություն ունեն հաջորդական ֆորմացիաները Մեծ Բրիտանիայի զանազան մասերում, որ որոշվել է մեծ մասամբ անմիջական չափումով, ահա այդ չափումն երի արդյունքները.
<TABLE border = 0>
Վստահելի
1396
edits