Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 223 բայտ, 13:36, 26 Հունիսի 2017
==ԳԼՈՒԽ IV։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՎԱԾՆԵՐԻ ԳԵՐԱՊՐՈՒՄԸ==
<FONT SIZE="-1">ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ. ՆՐԱ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՈՒ ՍԵՌԵՐԻ ՀԱՄԱՐ։— ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։— ԽԱՉԱՁԵՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆԸ, ԱՅՆ Է՝ ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ։ ՆՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՆԴԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ, ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ. ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՊՐՈՂ ԷԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԵՏ։— ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԵՐՆԴԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։— ՆԱ ԲԱՑԱՏՐՈՒՄ է ԲՈԼՈՐ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ։— ԿԱԶՄՎԱԾՔԻ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ։— ՍՏՈՐԻՆ ՁԵՎԵՐԻ ՊԱՀՊԱՆՎԵԼԸ։— ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ (ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։</FONT>
Գոյության կռիվը, որ մենք նախորդ գլխում թռուցիկ կերպով քննարկեցինք, ինչպես ինչպե՞ս է ազդում փոփոխականության վրա։ Կարո՞ղ է արդյոք ընտրության սկզբունքը, որն այնքան զորավոր է մարդու ձեռքում, կիրառվել բնության նկատմամբ։ Ես կարծում եմ, մենք կհամոզվենք, որ կարող է և այն էլ շատ ներգործող ձևով։ Հիշենք անհամար, թեթև շեղումները և անհատական տարբերությունները, որոնք առաջանում են մեր ընտանի ցեղերի մեջ և ավելի նվազ չափովի բնական պայմաններում ապրող օրգանիզմների մեջ, ինչպես նաև հիշենք ժառանգական փոխանցման հզորությունը։ Ընտանի վիճակում ամբողջ կազմվածքը դառնում է որոշ չափով պլաստիկ։ Բայց այդ փոփոխականությունը, որ համարյա միշտ հատուկ է մեր ընտանի ցեղերին, ինչպես արդարացիորեն նկատում են Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> և Ազա-Գրեյը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gray_Asa /> անմիջականորեն մարդը չի ստեղծել, նա ինչպես որ անզոր է նոր տարատեսակ առաջ բերելու, այնպես էլ անզոր է արգելակելու նրա առաջացումը. նա կարող է միայն պահպանել և կուտակել այն փոփոխությունները, որոնք երևան են գալիս իրենք իրենց։ Առանց կանխամտածության նա օրգանիզմները դնում է նոր և փոփոխվող կենսապայմանների մեջ և առաջ է բերում փոփոխականություն. բայց պայմանների այդպիսի փոփոխություններ կարող են երևան գալ և իրոք երևան են գալիս նաև բնության մեջ։ Չպետք է աչքաթող անել նաև այն, թե ինչքան անսահմանորեն բարդ են և ինչքան սերտորեն շաղկապված են օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց հետ և շրջապատող ֆիզիկական պայմանների հետ, և այստեղից հասկանալի է, թե ինչքան անսահմանորեն բազմազան են կառուցվածքում եղած այն տարբերությունները, որոնք կարող են օգտակար լինել ամեն մի էակի համար շարունակաբար փոփոխվող կենսապայմանների դեպքում։ Կարելի՞ է արդյոք, մարդու համար օգտակար բազմաթիվ փոփոխությունները նկատի ունենալով, անհավանական համարել, որ մյուս փոփոխությունները, որոնք որևէ տեսակետից օգտակար են կենդանի էակների համար նրանց բարդ և կենսական մեծ մարտում, երևան են եկել սերունդների երկար շարանների ընթացքում։ Բայց եթե այդպիսի փոփոխությունները երևան են գալիս, ապա մենք կարո՞ղ ենք արդյոք կասկածել (հիշելով, որ անհամեմատ ավելի շատ անհատներ են ծնվում, քան կարող են ապրել), որ այն անհատները, որոնք օժտված են թեկուզ և ամենաչնչին առավելությամբ մնացածների հանդեպ, ավելի շատ շանսեր կունենան պահպանվելու և իրենց սերունդները բազմացնելու։ Մյուս կողմից, մենք կարող ենք հավատացած լինել, որ ամեն մի որքան և իցե վնասակար փոփոխություն անպայման կենթարկվի ոչնչացման։ Օգտակար անհատական տարբերությունների կամ փոփոխությունների պահպանումը և վնասակարների ոչնչացումը ես անվանել եմ '''բնական ընտրություն կամ ամենահարմարվածների գերապրում'''։ Անօգուտ և անվնաս փոփոխությունները չեն ենթարկվի ընտրության ազդեցությանը, այլ կներկայացներ անկայուն տատանվող մի էլեմենտ, որը մենք թերևս նկատում ենք որոշ պոլիֆորմ տեսակների մեջ, կամ էլ վերջ ի վերջո կամրանան՝ շնորհիվ օրգանիզմի բնույթի և շրջապատող պայմանների հատկությունների։
Մի քանի հեղինակներ կամ թյուր կերպով են հասկացել «բնական ընտրություն» արտահայտությունը, կամ ուղղակի առարկել են նրա դեմ։ Ոմանք նույնիսկ պատկերացրել են, թե բնական ընտրությունը առաջացնում է փոփոխականություն, մինչդեռ այդ արտահայտությամբ հասկացվում է միայն այնպիսի փոփոխությունների պահպանումը, որոնք առաջանում են և օգտակար են լինում ձեռք բերող էակներին տվյալ կենսապայմանների մեջ։ Ոչ ոք չի առարկում, երբ խոսքը մարդու կողմից գործադրվող ընտրության հզոր ներգործության մասին է, բայց այդ դեպքում էլ անհատական տարբերությունները որ մարդն այս կամ այն նպատակով ընտրում է, պիտի նախապես երևային։ Մյուսներն առարկում էին, թե «ընտրություն» բառը ենթադրում է գիտակցական ընտրություն փոփոխություն կրող կենդանիների կողմից. հասնում էին նույնիսկ մինչև այնտեղ, որ ժխտում էին ընտրության կիրառելիությունը բույսերի վերաբերմամբ, որովհետև նրանք կամքից զուրկ են։ «Բնական ընտրություն» արտահայտության բառացի իմաստով կիրառումը անշուշտ սխալ կլիներ. բայց ո՞վ է երբևիցե առարկել քիմիկոսների գործածած «ընտրողական ազգակցություն» արտահայտության դեմ։ Եվ այնուամենայնիվ չի կարելի, խիստ ասած, ընդունել, որ թթուն ընտրում է այն հիմքը, որի հետ գերադասորեն միանում է։ Ասվել է նաև, որ իբրև թե ես վկայակոչում եմ բնական ընտրությունը, որպես մի ինչ որ գործոն սկզբունք կամ աստվածություն, բայց ո՞վ է երբևիցե կշտամբել հեղինակներին այնպիսի արտահայտությունների համար, ինչպիսին է «տիեզերական ձգողականությունը ղեկավարում է մոլորակների շարժումը»։ Ամեն ոք գիտե, թե այդ փոխաբերական արտահայտությունների տակ ինչ է հասկացվում, և նրանք խոսքի հակիրճության համար համարյա անխուսափելի են։ Ճիշտ այդպես էլ «բնություն» բառը անձնավորելուց դժվար է խուսափել, բայց «բնություն» բառի տակ ես հասկանում եմ միայն բազմաթիվ բնական օրենքների համատեղ գործողությունը և արգասիքը, իսկ «օրենքներ» բառի տակ՝ երևույթների ապացուցված հաջորդականությունը։ Խնդրի հետ ավելի մոտ ծանոթանալիս այդպիսի մակերեսային առարկությունները կմոռացվեն։
Մենք մեզ համար բնական ընտրության հավանական ուղղությունը ամենից ավելի լավ կպարզենք, եթե վերցնենք դեպք, երբ մի երկրում որևէ ֆիզիկական պայման, օրինակ՝ կլիման, աննշան չափով է փոփոխվում։ Նրա բնակիչների թվական հարաբերությունը անմիջապես կենթարկվի փոփոխության, իսկ որոշ տեսակներ ամենայն հավանականությամբ վերջնականապես կմահաջնջվեն։ Հիմնվելով նրա վրա, ինչ որ մեզ հայտնի է ամեն մի երկրի բնակիչների սերտ և բարդ փոխադարձ կախման մասին, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ բնակիչների մի մասի հարաբերական թվի ամեն մի փոփոխություն խորապես կազդի մյուսների վրա՝ անկախ բուն կլիմայի փոփոխությունից։ Եթե մի երկրի սահմանները բաց են, այդ դեպքում նոր ձևերն անշուշտ այնտեղ կներթափանցեն դրսից, իսկ այդ հանգամանքը նույնպես լուրջ կերպով կազդի նախկին բնակիչների փոխհարաբերությունների վրա։ Հիշենք, թե ինչքան զորավոր է լինում որևէ երկիր դրսից ներմուծված միմիայն մի ծառատեսակի կամ կաթնասունի ազդեցությունը։ Բայց եթե նկատի է առնվում մի կղզի կամ երկիր, որը գեթ մասամբ անջրպետներով սահմանազատված է և, հետևաբար, անմատչելի է նոր և ավելի լավ հարմարված ձևերի ներխուժման համար, ապա բնության տնտեսության մեջ կգտնվեին ազատ վայրեր, որոնք միշտ լավագույն կերպով կլցվեին, եթե տեղական բնակիչներից մի քանիսը կփոփոխվեին որևէ ուղղությամբ, որովհետև եթե այդ երկիրը բաց լիներ ներգաղթի համար, ապա այդ վայրերը կգրավեին նոր եկվորները։ Այդպիսի դեպքերում այն աննշան փոփոխությունները, որոնք օգտակար են որևէ տեսակի անհատների համար երկրի փոփոխված պայմաններին նրանց ավելի լավ հարմարվելու տեսակետից, պահպանվելու հակում կունենային, և բնական ընտրությունը լիակատար ազատություն կունենար իր ամբողջ բարելավող ներգործությունը ցուցաբերելու համար։
Մենք լիակատար հիմք ունենք մտածելու, ինչպես այդ ցույց է տրված առաջին գլխում, որ կենսապայմաններում տեղի ունեցած փոփոխությունները ուժեղացած փոփոխականության դրդապատճառ են լինում, բերված օրինակներում պայմանները փոփոխվում էին, և դա հավանորեն պետք է նպաստեր ընտրությանը, մեծացնելով օգտակար փոփոխությունների երևան գալու շանսերը։ Նրանց բացակայության դեպքում բնական ընտրությունն անզոր է որևէ բան անելու։ Չպետք է մոռանալ, որ «փոփոխություններ» բառով հասկացվում են բացառապես անհատական փոփոխությունները։ Ինչպես որ մարդը զգալի հետևանքների է հասել իր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի վերաբերմամբ, կուտակելով անհատական տարբերությունները որևէ տվյալ ուղղությամբ, նույնպես էլ կարող էր դրան հասնել նաև բնական ընտրությունը, բայց անհամեմատ ավելի հեշտությամբ, որովհետև գործում էր անհամեմատ ավելի երկարատև ժամանակաշրջանների ընթացքում։ Եվ ես չեմ կարծում, որ ֆիզիկական պայմանների, ինչպես օրինակ, կլիմայի շատ մեծ փոփոխություն, կամ ներգաղթից պաշտպանվելու համար շատ խիստ մեկուսացում պահանջվեր, որպեսզի բացվեին նոր չգրավված վայրեր, որ հետո բնական ընտրությունը լցներ այդ վայրերը՝ կաւոարելագործելով կատարելագործելով փոփոխության ենթարկված բնակիչներից մի քանիսին։ Որովհետև, նկատի առնելով այն, որ երկրի բոլոր բնակիչները կռվում են նրբորեն հավասարակշռված ուժերով, մի տեսակի կառուցվածքում կամ սովորություններում տեղի ունեցող աննշան փոփոխությունները նրան առավելություն կտային մյուսների նկատմամբ. իսկ այդպիսի հատկության հետագա փոփոխությունները ավելի ևս կմեծացնեին նրա առավելությունները, և դա կշարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեսակը կմնար միևնույն կենսապայմաններում և կօգտվեր գոյության և պաշտպանության միանման միջոցներով։ Չի կարելի անվանել որևէ երկիր, որի տեղական բնակիչները այնպիսի կատարելությամբ հարմարված լինեին միմյանց և իրենց կյանքի ֆիզիկական պայմաններին, որ նրանցից ոչ մի էակ չկարողանար ավելի ևս կատարելագործվել, ավելի ևս լավ հարմարվել, որովհետև բոլոր երկրներում բնիկները հաղթվել են նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կողմից այնքան, որ թույլ են տվել եկվորներին հաստատուն ոտք դնելու իրենց հողի վրա։ Քանի որ օտարականները ամեն մի երկրում տեղացիներից ոմանց ոչնչացրել են, ապա մենք լիովին կարող ենք եզրակացնել, որ տեղացիներն էլ կարող էին իրենց օգտին փոփոխվել այնքան, որպեսզի կարողանային հակահարված տալ այդ եկվորներին։
Եթե մարդը սիստեմատիկ կամ անգիտակցական ընտրություն կիրառելով կարող է հասնել և իրոք հասել է մեծ արդյունքների, ապա ինչե՞ր ասես չի կարող իրագործել բնական ընտրությունը։ Մարդը կարող է ազդել միայն արտաքին և տեսանելի հատկանիշների վրա։ Բնությունը,— եթե ինձ թույլ կտրվի այդ տերմինով մարմնավորել օրգանիզմների բնական պահպանումը կամ ամենահարմարվածների գերապրումը,— արտաքինի մասին հոգ է տանում լոկ այնքան, որքան այդ արտաքինը օգտակար է որևէ էակի։ Նա կարող է ազդել ամեն մի ներքին օրգանի վրա, ընդհանուր մարմնակազմության յուրաքանչյուր նրբերանգի վրա, ամբողջ կենսական մեխանիզմի վրա։ Մարդն ընտրություն է կատարում իր օգտի համար, բնությունը՝ պահպանվող օրգանիզմի օգտի համար։ Կառուցվածքի յուրաքանչյուր առանձնահատկություն, որը ենթարկվում է ընտրության, օգտագործվում է լիովին, դա բխում է հենց ընտրության փաստից։ Մարդը միևնույն երկրում պահում է զանազան կլիմաների ծնունդ առածներ. նա ընտրված հատկանիշը հազվագյուտ դեպքում է ենթարկում համապատասխանող վարժության ազդեցության. նա կերակրում է թե կարճակտուց և թե երկարակտուց աղավնիներին միևնույն կերակրով. նա առանձին վարժություններ չի հնարում երկար մեջք կամ կարճ ոտներ ունեցող չորքոտանիների համար, նա կարճաբուրդ և երկարաբուրդ ոչխարներին ենթարկում է միևնույն կլիմայի ազդեցությանը։ Նա չի թողնում, որ ամենաուժեղ արուն խլի էգին ամենաթույլերից։ Նա անողորմ ոչնչացման չի ենթարկում անբավարար կենդանիներին, այլ ընդհակառակը պաշտպանում է, որքան նա այդ կարող է անել, իր բոլոր արգասիքները։ Հաճախ նրան ելակետային ձև են ծառայում կիսաայլանդակները, կամ, առնվազն, բավականաչափ ցայտուն շեղումները, որ նրա ուշադրությունը կգրավեն կամ նրան կզարմացնեն իրենց օգտակարությամբ։ Բնական վիճակում կառուցվածքի կամ ընդհանուր կերտվածքի մեջ առաջացած ամենափոքր տարբերությունը կարող դեպի իրեն հակել նրբորեն հավասարակշռված կշեռքի նժարը, գոյության կռվում ստանալ առավելություն և դրա շնորհիվ պահպանվել։ Ինչքա՜ն վաղանցուկ են մարդու ցանկություններն ու ջանքերը։ Ինչքա՜ն կարճատև են նրա օրերը։ Հետևապես և ինչքա՜ն խղճուկ են նրա ստացած արդյունքները՝ համեմատած այն արդյունքների հետ, որ կուտակել է բնությունը ամբողջ երկրաբանական ժամանակաշրջան ների ժամանակաշրջանների ընթացքում։ Դրանից հետո արդյոք մենք կարո՞ղ ենք զարմանալ, որ բնության արգասիքները մարդու արգասիքների համեմատությամբ աչքի են ընկնում ավելի «ճիշտ» հատկանիշներով, որ նրանք անհամեմատ ավելի լավ են հարմարված կյանքի անսահմանորեն բարդ պայմաններին և պարզ կերպով իրենց վրա կրում են ավելի բարձր կերտվածքի կնիք։
Փոխաբերական ձևով արտահայտվելով՝ կարելի է ասել, որ բնական ընտրությունը, որ ամեն օր, ամեն ժամ ամբողջ աշխարհում հետաքննում է ամենափոքրիկ փոփոխությունները, դեն գցելով վատերը, պահում և գումարում է լավերը, անձայն, անտեսանելի կերպով, '''ամենուրեք և ամեն ժամանակ, հենց որ դրա համար առիթ է ներկայանում''', աշխատում է յուրաքանչյուր էակի կատարելագործման վրա՝ հարմարեցնելով նրան կյանքի օրգանական և անօրգանական պայմաններին։ Մենք չենք նկատում այդ դանդաղ կատարվող փոփոխությունների բուն ընթացքը, մինչև որ ժամանակի ձեռքը չի նշում անցյալ դարերը, բայց այդ դեպքում էլ այնքան անկատար է մեր առջև բացվող երկրաբանական անցյալի պատկերը, որ մենք նկատում ենք միայն, որ կյանքի գոյություն ունեցող ձևերը նման չեն մի ժամանակ գոյություն ունեցածներին։
Եթե մենք տեսնում ենք, որ մեր ընտանի ցեղերի կյանքի որոշ շրջանում երևան եկող փոփոխությունները ձգտում են արտահայտվել սերունդների կյանքի միևնույն շրջանում,— սրանց են վերաբերում զանազան բանջարանոցային և դաշտային բույսերի սերմերի ձևերը, մեծությունը և համը, շերամի զանազան սորտերի բոժոժի և թրթուրի հատկությունները. մեր հավերի ձվերը և նրանց ճուտերի աղվամազի գույնը, ոչխարների և տավարի գրեթե չափահաս անհատների եղջյուրները, ապա բնական վիճակում բնական ընտրությունը պիտի ներգործի օրգանիզմների վրա ամեն մի հասակում, այդ հասակի համար ձեռնտու փոփոխությունների կուտակման միջոցով և համապատասխան հասակում դրանք ժառանգելու միջոցով։ Եթե բույսի համար ձեռնտու է քամու օժանդակությամբ իր սերմերը լայն կերպով ցրել, ապա ես չեմ հասկանում, թե ինչու դրա իրագործումը բնական ընտրության միջոցով ավելի դժվար է, քան սելեկցիայի միջոցով բամբակագործին հաջողվում է բամբակենու սերմերի վրա գտնվող թելիկները երկարացնել ու կատարելագործել։ Բնական ընտրությունը կարող է միջատի թրթուրը փոփոխել և հարմարեցնել բազմաթիվ կենսապայմաններին, որոնք բոլորովին տարբերվում են այն պայմաններից, որոնց մեջ ապրում է չափահաս միջատը. իսկ այդ փոփոխությունները հարաբերակցության օրենքի ուժով կարող են ներգործություն ունենալ նաև չափահաս ձևի վրա։ Այդպիսի ճանապարհով էլ հակառակն է լինում՝ չափահաս միջատների մեջ առաջացած փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև թրթուրների կառուցվածքի վրա, բայց համենայն դեպս բնական ընտրությունը կապահովի նրանց անվնասակարությունը, որովհետև հակառակ դեպքում դրանցով օժտված տեսակը կենթարկվի մահաջնջման։
Բնական ընտրությունը փոփոխում է ձագերի կառուցվածքը ծնողների համեմատությամբ և ծնողներինը՝ ձագերի համեմատությամբ։ Սոցիալական կյանք վարող կենդանիների մոտ նա հարմարեցնում է յուրաքանչյուր անհատի կառուցվածքը ամբողջ համայնքի պահանջներին, եթե միայն համայնքը կարող է մի օգուտ քաղել ընտրության ենթարկվող անհատի փոփոխությունից։ Բնական ընտրությունը չի կարող անել մի բան՝ դա որևէ տեսակի կառուցվածքի այնպիսի փոփոխությունն է, որից այդ տեսակը ոչ մի օգուտ չունի, այլ օգտվում է մի ուրիշ տեսակ, և թեև բնապատմական աշխատություններում կան վկայություններ, որոնք խոսում են իբր թե այդ փաստի օգտին, բայց ես չկարողացա գտնել ոչ մի դեպք, որ քննադատության դիմանար։ Այն կառուցվածքը, որը օրգանիզմի կյանքում միայն մի անգամ է ծառայում, եթե միայն նա ունի շատ էական նշանակություն, կարող է ընտրության միջոցով հասնել ուզած աստիճանի կատարելագործության, . այդպես են, օրինակ, մեծ ծնոտները, որ միջատները գործածում են բացառապես բոժոժը բացելու համար, կամ կտուցի ծայրը, որ գործ են ածում ձվից դեռ դուրս չեկած ձագերը ձվի կեղևը կոտրելու համար։ Ապացուցված է, որ լավագույն կարճակտուր թուրմանների մեծ մասը ոչնչանում է ձվում, ի վիճակի չլինելով կոտրել այն, այդ պատճառով շատ աղավնաբույծներ նրանց օգնում են ձվից դուրս գալու ժամանակ։ Եթե բնության մեջ պետք լիներ աղավնուն, իր շահերի տեսակետից օժտել հասունացած վիճակում շատ կարճ կտուցով, ապա փոփոխության պրոցեսը խիստ դանդաղ կերպով կկատարվեր և դրա հետ զուգընթաց կընթանար այն ձագերի ընտրությունը, որոնք ձվի մեջ կունենային ամենազորեղ և պինդ կտուցներ, որովհետև բոլոր թույլ կտուցավորները անխուսափելիորեն կոչնչանային, կամ ընդհակառակը, կընտրվեին ամենաբարակ, հեշտ ծակվող կեղևները, որովհետև հայտնի է, որ կեղևի հաստությունը կառուցվածքի մյուս գծերի նման տատանվում է։
Գուցե այստեղ տեղին է նկատել, որ բոլոր էակները զգալի չափով ենթարկվում են նաև զուտ պատահական ոչնչացման, որը քիչ կամ բոլորովին չի ազդում բնական ընտրության ընթացքի վրա։ Այսպես, օրինակ, ամեն տարի ահագին քանակությամբ ձվեր և սերմեր ճարակ են դառնում, և նրանք կարող էին բնական ընտրությամբ փոփոխվել միայն այն դեպքում, եթե առաջացած փոփոխություններն այս կամ այն կերպ կարողանային նրանց ծառայել թշնամիներից պաշտպանվելու համար։ Մինչդեռ այդ ձվերից կամ սերմերից շատերը, եթե նրանք չոչնչացվեին, գուցե առաջացնեին մնացած կենսապայմաններին ավելի լավ հարմարված անհատներ, քան նրանք, որոնք պատահաբար ողջ են մնացել։ Ճիշտ այդպես էլ ահագին թվով չափահաս կենդանիներ ու բույսեր, անկախ նրանից, թե նրանք լավագույն կերպով են հարմարված իրենց գոյության պայմաններին կամ ոչ, ամեն տարի ոչնչանում են պատահական պատճառներից, և այդ պատճառների ներգործությունը բնավ չի կարող թուլանալ կառուցվածքի կամ ընդհանուր կազմության որևէ փոփոխություններից, որոնք այլ հանգամանքներում կարող են օգտակար լինել։ Չափահասների ոչնչացումը ինչքան կուզե թող դաժան լինի, միայն թե անհատների այն քանակությունը, որ կարող է տվյալ մարզում գոյություն ունենալ, այդ պատճառների ազդեցությամբ վերջնականապես չնվազի, կամ թող ձվերի և սերմերի ոչնչացումն էլ այնքան մեծ լինի, որ միայն նրանց հարյուրերորդական կամ հազարերորդական մասը զարգանար, այնուամենայնիվ ապրողներից ամենահարմարված անհատները, դարձյալ այն ենթադրությամբ, որ նպաստավոր ուղղությամբ շեղումներ գոյություն ունեն, կձգտեն բազմանալ ավելի մեծ թվով, քան ավելի քիչ հարմարված անհատները։ Իսկ եթե անհատների թիվը բոլորովին կնվազի հենց նոր նշված պատճառներից, որը, իհարկե, հաճախ կպատահի, այն ժամանակ բնական ընտրությունը անզոր կլինի իր ներգործությունը ցուցաբերելու որոշ բարենպաստ ուղղություններով. սակայն այդ չի կարող որպես առարկություն ներկայացվել նրա ներգործության դեմ մի այլ ժամանակում կամ այլ ուղղությամբ, որովհետև մենք ոչ մի առիթ չունենք ենթադրելու, որ երբևիցե միևնույն ժամանակում և միևնույն վայրում մեծ թվով տեսակներ ենթարկվել են փոփոխությունների ու կատարելագործությունների։
===ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ===
Քանի որ ընտանի ցեղերի մոտ հաճախ երևան են գալիս առանձնահատկություններ, որոնք հատուկ են միայն մեկ սեռի և ժառանգաբար փոխանցվում են մյուս սեռին, ուստի կասկած չկա, որ նույնը պետք է լինի նաև բնության մեջ։ Ուրեմն՝ հնարավորություն կա, որ բնական ընտրության միջոցով երկու սեռերը կենսակերպի տարբերության կապակցությամբ փոփոխության ենթարկվեն, որը երբեմն էլ լինում է, կամ փոփոխվի մի սեռը մյուսի համեմատությամբ, որը սովորական է։ Դա ինձ ստիպում է մի քանի խոսք ասել այն մասին, որ ես անվանել եմ սեռական ընտրություն։ Ընտրության այս ձևը կախված է ոչ թե այլ էակների կամ արտաքին պայմանների հետ առնչություն ունեցող գոյության կովիցկռվից, այլ մի սեռի, առավելապես արու անհատների միջև մղվող կռվից, որը տեղի է ունենում մյուս սեռի անհատներին տիրանալու համար։ Դրա հետևանքով ստացվում է ոչ թե անհաջող կռվողի մահ, այլ նրա սերունդների սահմանափակում կամ լիակատար բացակայություն։ Ուրեմն՝ սեռական ընտրությունը այնպես դաժան չէ, ինչպես բնական ընտրությանը։ Սովորաբար ամենաուժեղ արուները, որոնք ամենից ավելի հարմարված են բնության մեջ իրենց գրաված վայրերին, թողնում են ավելի բազմաքանակ սերունդ։ Սակայն շատ դեպքերում հաղթանակը կախված է ոչ այնքան ընղհանուր ուժեղությունից, որքան կռվի առանձնահատուկ միջոցներ ունենալուց, որոնք բացառապես հատուկ են արուներին։ Անեղջյուր եղջերուն կամ բիտ չունեցող աքլորը իրենցից հետո բազմաթիվ սերունդ թողնելու շատ վատ շանսեր կունենային։ Սեռական ընտրությունը, որ հաղթողին միշտ հնարավորություն է տալիս շարունակելու իր սերունդը, կարող է, իհարկե, զարգացնել արուների մեջ անսաստելի քաշությունքաջություն, բիտերի երկարություն և թևերի ուժեղություն, համարյա այնպես, ինչպես աքլորակռվի կոպիտ սիրահարը հասնում է նույն հետևանքին՝ խնամքով ընտրելով իր լավագույն աքլորներին։ Օրգանական սանդուխքի թե ո՞ր ամենացածր աստիճանի վրա դադարում է այդ օրենքի գործողությունը, որի ուժով արուները մարտնչում են էգերի համար, ես չգիտեմ. արու ալիգատորները, ըստ եղած նկարագրությունների, իրենց էգերին տիրանալու համար կռվում են իրար հետ և այդ ժամանակ մռնչում և պտտվում են, ինչպես հնդիկներն իրենց ռազմական պարի ժամանակ. տեսել են սալմոնների արուներին իրար հետ ամբողջ օրերով կռվելիս. եղջերաբզեզի արուները երբեմն իրենց վրա կրում են մյուս արուների հսկայական ծնոտների հասցրած վերքերի հետքերը. Ֆաբրի՝<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Fabre>'''Ֆաբր''' (Fabre Henri)։— Հայտնի միջատաբան Ֆրանսիայում (1823—1915)։ Մասնագիտացած էր միջատների բնազդների և հակումների ուսումնասիրության գործում, հրատարակել է այդ բնագավառին վերաբերող մի շարք լայն հռչակված աշխատություններ։</ref> այդ անզուգական բնախույզի վկայությամբ, մի քանի ցանցաթև միջատների արուները իրար հետ կռվում են մի որևէ էգի համար, որը կողմնակի հանդիսատեսի պես նստած է այդտեղ մոտիկ և հետո հեռանում է հաղթողի հետ։ Այդ կռիվները, ըստ երևույթին, ամենից ավելի դաժան են բազմամուսնական կենդանիների արուների միջև, հենց այդ արուները ամենից ավելի հաճախ զինված են կռվի հատուկ միջոցներով։ Գիշակեր կենդանիների արուներն արդեն առանց այդ էլ լավ զինված են, թեև նրանք, ինչպես և մյուս կենդանիները, սեռական ընտրության միջոցով կարող են ձեռք բերել նաև պաշտպանության առանձին միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, առյուծի բաշը և արու սալմոնների կեռաձև ծնոտը. չէ որ վահանը նույնպես կարող է հաղթանակ ապահովել, ինչպես սուրը կամ նիզակը։
Թռչունների մեջ այդ մրցությունը հաճախ ավելի խաղաղ բնույթ ունի. բոլոր հետազոտողները, որոնք ուշադրություն են դարձրել այդ խնդրի վրա, համաձայն են այն բանին, որ շատ թռչնատեսակների արուների միջև կա ուժեղ մրցակցություն, որը հիմնված է էգերին երգով գրավելու վրա։ Գվիանական լեռնային կեռնեխի, դրախտահավի և մի քանի այլ թռչունների արուներն ու էգերը հավաքվում են մի տեղ, ընդ որում արուները էգերի առջև խնամքով բաց են անում իրենց վառ գունավորված փետուրները ցույց տալու համար և կատարում են օտարոտի մարմնաշարժումներ, իսկ էգերը մնում են որպես անտարբեր հանդիսատեսներ, մինչև որ ընտրում են իրենց համար ամենագրավիչ արուներին։ Նրանք, ովքեր առիթ են ունեցել մանրազնին կերպով դիտելու գերության մեջ գտնվող թռչունների բարքերը, շատ լավ գիտեն, որ նրանք հաճախ դրսևորում են անհատական համակրանք և հակակրանք, . այսպես, սըր Ռ. Հիրոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Heron>'''Հիրոն''' (Heron Robert)։— Գիտնական և գրող Շոտլանդիայում (1764—1807)։</ref> հաղորդում է մի բծավոր արու սիրամարգի մասին, որն առանձնապես գրավիչ է եղել թռչնանոցում ապրող բոլոր էգ սիրամարգերի համար։ Ես այստեղ չեմ կարող մտնել անհրաժեշտ մանրամասնությունների մեջ, բայց ինձ թվում է, որ եթե մարդը կարճ ժամանակում կարող է որևէ բանտամյան հավերի փոփոխել գեղեցկության մասին իր ունեցած իդեալի համեմատ, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու նաև թռչունների էգերը, հազարավոր սերունդների ընթացքում ընտրելով ամենաքաղցրալուր երգող և ամենագեղեցիկ արուներին, չէին կարող հասնել ակնհայտ արդյունքների իրենց գեղեցկության իդեալի տեսակետից։ Մի քանի լավ հայտնի օրենքներ, որոնք վերաբերում են չափահաս արուների և էգերի փետրավորմանը՝ համեմատած ձագերի փետրավորման հետ, կարող են մասամբ բացատրվել նրանով, որ սեռական ընտրությունն ազդում է այն փոփոխությունների վրա, որոնք արտահայտվում են որոշ հասակում և փոխանցվում են կամ միայն արուներին, կամ երկու սեռերին նրանց համապատասխան հասակներում, բայց այստեղ տեղը չէր բավականանա այդ խնդրի լայն լուսաբանման համար։
Այսպես, օրինակ, ինձ թվում է, որ այն դեպքերում, երբ որևէ կենդանու արուներն ու էգերը, ունենալով միևնույն կացութաձևը, տարբերվում են իրենց կառուցվածքով, գույնով կամ առանձին զարդարանքներով, ապա այդ տարբերությունները առաջացել են գլխավորապես սեռական ընտրության միջոցով, այսինքն մի շարք սերունդների ընթացքում առանձին արուներ մյուսների համեմատությամբ ունեցել են որոշ թեթև առավելություններ կամ զինման եղանակով, կամ պաշտպանության միջոցներով, կամ թե առանձին հրապույրներով և այդ առավելությունները փոխանցել են բացառապես միայն իրենց արական սեռի հետնորդներին։ Սակայն ես համաձայն չեմ առանց բացառության բոլոր սեռական տարբերությունները վերագրել միայն այդ դրդապատճառի ազդեցությանը. մենք տեսնում ենք, որ մեր ընտանի կենդանիների մեջ առաջացել են բացառապես միայն արական սեռի անհատներին փոխանցվող առանձնահատկություններ, որոնք, ըստ երևույթին, չեն ուժեղացել արհեստական ընտրությամբ։ Վայրի հնդկական աքլորի կրծքի վրայի մազափունջը ոչ մի օգուտ չի կարող տալ, և հազիվ թե նա կարող է հնդուհավերի աչքում նաև որպես զարդարանք ծառայել, եթե նա առաջանար ընտանի թռչունի վրա, այն կհամարեին այլանդակություն։
Պետք է նկատենք, որ նախորդ օրինակում ես խոսում եմ գայլերի ամենադյուրաշարժ անհատների մասին, այլ ոչ թե մի որևէ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակի մասին։ Նախորդ հրատարակություններում ես երբեմն այնպես եմ արտահայտվել, որ իբր թե այդ վերջին պատահականությունը հաճախակի է հանդիպում։ Ես նկատել եմ անհատական տարբերությունների կարևոր նշանակությունը, և այդ ինձ հանգեցրեց հանգամանորեն քննարկելու այն հետևանքները, որ ունենում է մարդու կողմից կատարվող անգիտակցական ընտրությունը, որը կախված է բոլոր շատ թե քիչ արժեքավոր անհատները պահելուց և վատերը ոչնչացնելուց։ Ինձ համար նաև պարզ էր, որ կառուցվածքում տեղի ունեցող որևէ պատահական շեղում, ինչպես օրինակ, այլանդակությունները, բնական դրության մեջ կարող է հանդիպել միայն շատ հազվագյուտ դեպքերում և որ սկզբում պահպանվելու դեպքում էլ սովորական անհատների հետ խաչաձևվելու հետևանքով նա սովորաբար կորչում է։ Այնուամենայնիվ, քանի դեռ չէի կարդացել «North British Review»<ref>«Հյուսիսային բրիտանական հանդես»։— ''Խմբ.։''</ref> (1867 թ.) հանդեսում շատ հմուտ և արժեքավոր հողվածը, ես լիովին չէի գնահատում, թե ինչքան հազվադեպ կարող են սերունդների մեջ պահպանվել եզակի փոփոխությունները, միևնույնն է՝ թույլ են արտահայտված, թե խիստ։ Հեղինակը քննարկում է մի դեպք, երբ կենդանիների մի զույգ իր կյանքի ընթացքում առաջ է բերում երկու հարյուր ձագեր, որոնցից զանազան պատճառներից ոչնչանալու հետևանքով միջին հաշվով մնում են երկուսը և իրենցից հետո թողնում սերունդ։ Այդ գնահատականը շատ բարձր է բարձրակարգ կենդանիների վերաբերմամբ, բայց բնավ այդպիսին չէ ստորին կարգի կենդանիներից շատերի վերաբերմամբ։ Այնուհետև նա ցույց է տալիս, որ եթե ծնվեր այնպես փոփոխված մի անհատ, որ նրա ապրելու շանսերը կրկնապատկվեին մյուս անհատների ունեցած շանսերի համեմատությամբ, ապա նույնիսկ այդ դեպքում էլ նրա ապրելու հավանականությունները քիչ կլինեին։ Բայց ենթադրենք, թե նա ապրում և թողնում է սերունդ, որի կեսը ժառանգում է բարենպաստ փոփոխությունը. այնուամենայնիվ շարունակում է հոդվածի հեղինակը, այդ մատաղ սերունդը միայն մի քիչ ավելի շանսեր կունենա ապրելու և ցեղը պահպանելու համար, և այդ շանսերը յուրաքանչյուր նոր սերնդի մեջ գնալով պիտի պակասեն։ Այս դիտողությունների ճշտությունը հազիվ թե կարող է կասկածի ենթարկվել։ Եթե, օրինակ, որևէ թռչուն կեռանման կտուցով ավելի հաջողությամբ կարողանա իր սնունդը ճարել և եթե ծնվի խիստ կորացած կտուցով մի թռչուն, որը և փարթամորեն աճի, ապա, այնուամենայնիվ, շատ քիչ շանսեր կան, որ այդ մեկ թռչունի սերունդները այնքան բազմանան, որ ամբողջովին դուրս մղեն հիմնական ձևը. բայց հազիվ թե որևէ կասկած կարող է լինել, դատելով նրանով, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առաջ մեր ընտանի ցեղերի մեջ, որ այդ հետևանքը կստացվեր, եթե քիչ թե շատ խիստ կեռացած կտուց ունեցող անհատները պահպանվեին բազմաթիվ սերունդների ընթացքում, իսկ ամենաուղիղ կտուց ունեցող ավելի ևս մեծ թվով անհատներ ենթարկվեին ոչնչացման։
Սակայն չպետք է աչքաթող անել, որ մի քանի բավական ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք ոչ ոք չէր կարող համարել պարզ անհատական տարբերություններ, հաճախ են կրկնվում այն պատճառով, որ նման կազմվածքը կրում է նաև միջավայրի նման ներգործությունները,— այս փաստը կարող է հաստատվել բազմաթիվ օրինակներով, որ տալիս են մեր ընտանի ցեղերը։ Այդպիսի դեպքերում եթե փոփոխվող անհատը իրականում չփոխանցեր իր հետնորդներին նոր ձեռք բերված հատկանիշը, ապա անշուշտ, քանի որ արտաքին պայմանները կմնային անփոփոխ, նա իր հետնորդներին կփոխանցեր միևնույն ուղղությամբ փոփոխվելու ավելի ևս ուժեղ արտահայտված ձգտում։ Նմանապես կասկած չի կարող լինել, որ նույն ուղղությամբ փոփոխվելու ձգտումը երբեմն արտահայտվել է այնպիսի ուժով, որ միևնույն տեսակի բոլոր անհատները փոփոխվել են նման ձևով, առանց որևէ ընտրության մասնակցության։ Կամ այդպիսի փոփոխության ենթարկվել է բոլոր անհատների մի երրորդական, մի հինգերորդական կամ մի տասերորդական մասը, որի վերաբերյալ կարելի է բերել մի քանի օրինակներ։ Այսպես, Գրաբան <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Graba>'''Գրաբա''' (Graba)։</ref> գտնում է, որ Ֆարերյան կղզիների վրա բոլոր կայրաների մոտավորապես մի հինգերորդը ներկայացնում է այն աստիճանի ցայտուն կերպով նշմարելի տարատեսակ, որ առաջ նրան նույնիսկ համարում էին առանձին տեսակ Uria lacrimans անունով։ Նման դեպքերում, եթե փոփոխությունը օգտակար է, ապա ամենահարմարվածի գերապրելու հետևանքով փոփոխված ձևը արագ կերպով դուրս կմղի նախասկզբնական ձևին։
Խաչաձևման հետևանքներին, ամեն մի փոփոխության վերացման իմաստով, ես առիթ կունենամ վերադառնալու, բայց այստեղ էլ արդեն կարելի է նկատել, որ կենդանիների և բույսերի մեծ մասը կառչում է իր բնակավայրին և առանց կարիքի չի թողնում այն. մենք այդ նկատում ենք նույնիսկ չվող թռչունների վերաբերմամբ, որոնք միշտ վերադառնում են միևնույն տեղը։ Սրանից հետևում է, որ ամեն մի նոր առաջացած տարատեսակ սկզբում համարյա միշտ կլինի տեղական, ինչպես այդ թվում է, թե կարելի է ընդունել որպես կանոն բնության մեջ հանդիպող տարատեսակների վերաբերմամբ, այսպիսով, այն անհատները, որոնք փոփոխվել են միանման ուղղությամբ, շուտով համախմբված կլինեն մի խմբում և կբազմանան միասին։ Եթե նոր տարատեսակը հաջողություն ունենա գոյության կռվում, այդ դեպքում նա կսկսի դանդաղ կերպով տարածվել իր կենտրոնական շրջանից, մրցության մեջ մտնելով չփոփոխված անհատների հետ և հաղթելով նրանց իր շարունակ ընդարձակվող բնակավայրի եզրագծերում։
===ԽԱՉԱՁԵՎՈՒՄԸ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ===
Ես ստիպված եմ այստեղ մի փոքրիկ շեղում անել։ Բաժանասեռ կենդանիների և բույսերի վերաբերմամբ ինքնին ակնհայտ է, որ յուրաքանչյուր ծննդի համար անհրաժեշտ է երկու անհատների մասնակցությունը (բացառությամբ կուսածնության ուշագրավ և ոչ լիովին հասկանալի դեպքերի), բայց հերմաֆրոդիտ էակների վերաբերմամբ դա այնքան էլ ակնհայտ չէ։ Այնուամենայնիվ հիմք կա ենթադրելու, որ նաև բոլոր հերմաֆրոդիտների մոտ ժամանակ առ ժամանակ կամ միշտ վերարտադրության համար երկու անհատներ միանում են։ Այդ տեսակետը, թեև որոշ կասկածանքով, արտահայտել են Շպրենգելը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Sprengel>''Շպրենգել''' (Sprengel Christian-Konrad)։— Մանկավարժ Գերմանիայում (1750—1816)։ Գրել է «Բնության բացված գաղտնիքը ծաղիկների կառուցվածքի և բեղմնավորության մեջ» հռչակավոր աշխատությունը, որի մեջ բերել է միջատների միջոցով փոշոտվող 300-ից ավելի բույսերի վրա կատարած դիտումները և դրանով ապացուցել է, որ միջատների միջոցով ծաղկափոշին տեղափոխվում է մի բույսից մյուսի վրա։ Այդ աշխատությունը նրա ժամանակակիցների կողմից բոլորովին աննկատելի էր մնացել և գնահատության է արժանացել միայն Դարվինի շնորհիվ։</ref> Նայտը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Knight /> և Կյոլրեյտերը։ Կյոլռեյտերը։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Koelreuter /> Մենք հիմա կհամոզվենք նրա կարևորության մեջ, բայց ես հարկադրված եմ միայն համառոտակի շոշափել այդ հարցը, թեպետ ունեմ առատ նյութ նրա հիմնավոր քննարկության համար։ Բոլոր ողնաշարավորները, բոլոր միջատները և կենդանիների մի քանի այլ ընդարձակ խմբեր ամեն մի ծննդի համար զուգավորվում են։ Նորագույն հետազոտությունները զգալի չափով կրճատել են կարծեցյալ հերմաֆրոդիտների թիվը, իսկ իսկական հերմաֆրոդիտներից շատերը զուգավորվում են, այսինքն երկու անհատներ միանում են վերարտադրության համար, իսկ դա այն ամենն է, ինչ մեզ հարկավոր է։ Բայց դեռ մնում են մեծ թվով հերմաֆրոդիտ կենդանիներ, որոնք սովորաբար չեն զուգավորվում և բույսերի հսկայական մեծամասնությունը հերմաֆրոդիտ է։ Կարելի է հարցնել իսկ ի՞նչ հիմք կա ենթադրելու, որ այդ դեպքերում երբևիցե երկու անհատներ պիտի մասնակցեն վերարտադրությանը։ Քանի որ այստեղ անհնարին է մտնել մանրամասնությունների մեջ, ուստի ես պետք է հենվեմ միայն մի քանի ընդհանուր կշռադատությունների վրա։
Նախ՝ ես հավաքել եմ շատ փաստեր և ինքս կատարել եմ բազմաթիվ դիտումներ, որոնք ցույց են տալիս, համաձայն անասնաբույծների և այգեգործների ունեցած գրեթե ընդհանուր համոզմունքի, որ կենդանիների և բույսերի մեջ զանազան տարատեսակների կամ նույն տարատեսակի տարբեր ծագում ունեցող անհատների միջև խաչաձևումը ստացվող սերնդին հաղորդում է առանձին ուժ և պտղաբերություն։ Երկրորդ՝ ազգակցության '''մոտ աստիճաններ''' ունեցող անհատների միջև խաչաձևումը նվազեցնում է ցեղի ուժը և պտղաբերությունը։ Միայն այս փաստերը բավական էին, որպեսզի ինձ դրդեին ընդունելու որպես բնության մի ընդհանուր օրենք, որ ոչ մի օրգանական էակ սերունդների անսահման շարքում չի սահմանափակվում ինքնաբեղմնավորմամբ, այլ ընդհակառակը, մի անհատի խաչաձևումը մյուսի հետ ժամանակ առ ժամանակ, գուցե երկար ընդմիջումներից հետո, անհրաժեշտություն է։
Ելնելով այն համոզմունքից, որ բնության այդպիսի օրենք գոյություն ունի, մենք, կարծում եմ, ի վիճակի ենք ըմբռնելու փաստերի մի ամբողջ ընդարձակ խումբ, նման այն փաստերին, որոնք կշարադրվեն ստորև և որոնք ոչ մի այլ տեսակետից չեն ենթարկվում բացատրության։ Բույսերի խաչաձևմամբ զբաղվող յուրաքանչյուր այգեգործ գիտե, թե ծաղիկների թրջվելը ինչպես վնասակար կերպով է անդրադառնում բույսերի բեղմնավորման վրա, բայց և այնպես ծաղիկների ինչպիսի՜ բազմություն իր առէջքները և սպին ենթարկում է վատ եղանակի բոլոր պատահականություններին։ Հակառակ սեփական առէջքների և վարսանդի սերտ հարևանության, որը գրեթե ապահովում է ինքնաբեղմնավորում, եթե օգտակար է ժամանակ առ ժամանակ կատարվող խաչաձևումը, ապա կողմնակի ծաղկափոշու համար հնարավորին չափ ազատ մուտք ապահովելը կբացատրի մեզ մթնոլորտային խոնավությունից օրգանների այդ չպաշտպանված լինելու դրությունը։ Շատ ծաղիկներ, ընդհակառակը, ունեն պինդ ծածկված բեղմնավորման օրգաններ, ինչպես, օրինակ, թիթեռնածաղիկների մեծ ընտանիքում, բայց դրա փոխարեն միջատների այցելության համար նրանք համարյա միշտ ունեն ամենահետաքրքրական և հիանալի հարմարումներ։ Թիթեռնածաղիկ բույսերից շատերի համար մեղուների այցելությունը այնքան անհրաժեշտ է, որ նրանց պտղաբերությունը զգալիորեն նվազում է, եթե այդ այցելությունները վերացվում են։ Բայց գրեթե անհնարին է, որ միջատները կարող են ծաղկից ծաղիկ թռչել և ծաղկափոշին չտեղափոխել, բույսերին մեծ օգուտ չտալ։ Միջատները գործում են այնպես, ինչպես այգեգործի վրձինը, բավական է այդ վրձինով միայն դիպչել մի ծաղկի առէջքին, և հետո մյուսի սպիին, որպեսզի ապահովված լինի բեղմնավորումը։ Սակայն չպետք է կարծել, որ մեղուներն այդ ձևով առաջացնում են զանազան տեսակների միջև բազմաթիվ հիբրիդներ, որովհետև եթե սպիի վրա ընկնում է նույն բույսի ծաղկափոշին և մի այլ տեսակի ծաղկափոշին, այդ դեպքում առաջինը այնքան հաղթահարում է երկրորդին, որ բոլորովին վերացնում է նրա ազդեցությունը, ինչպես այդ ապացուցել է Գերտները։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gaertner>'''Գերտներ''' (Gärtner Karl-Friedrich)։— Հայտնի բուսաբան Գերմանիայում (1772—1850)։ Գրել է «Փորձեր և դիտողություններ հիբրիդների առաջացման վրա» կապիտալ աշխատությունը, որը վերջնականապես Հաստատել հաստատել է սեռի գոյությունը բույսերի մոտ։</ref>
Երբ որևէ ծաղկի մեջ առէջքները հանկարծակի կամ դանդաղորեն մեկը մյուսի հետևից հպվում են վարսանդին, կարելի է կարծել, որ այդ հարմարանքի նպատակը բացառապես ինքնափոշոտումն ապահովելն է, և անկասկած դա այդ տեսակետից օգտակար է։ Բայց, ինչպես ցույց է տվել Կյոլրեյտերը Կյոլռեյտերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Koelreuter /> կծոխորի վերաբերմամբ, առէջքները շարժման մեջ դնելու համար անհրաժեշտ է հատկապես միջատների մասնակցությունը, և, բացի դրանից, հենց այդ սեռի վերաբերմամբ, որն ըստ երևույթին հատուկ հարմարումներ ունի ինքնափոշոտման համար, հայտնի է, որ եթե իրար կողքի տնկենք մերձավոր նմանություն ունեցող ձևերը կամ տարատեսակները, ապա համարյա անհնարին է լինում ստանալ մաքուր սերմնաբույսեր, քանի որ այնքան լայնորեն է տարածված խաչաձևումը նրանց մեջ։ Շատ դեպքերում ծաղկի կառուցվածքը ոչ միայն չի նպաստում ինքնափոշոտմանը, այլև երևան են գալիս հատուկ հարմարանքներ, որոնք փակում են սեփական ծաղկափոշու մուտքը դեպի սպին, որի համար օրինակներ ես կարող էի բերել Շպրենգելի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Sprengel /> և այլ հեղինակների աշխատություններից և իմ սեփական դիտողություններից։ Այսպես, օրինակ, Lobelia fulgens-ի մեջ գոյություն ունի իսկապես մի հիանալի և բարդ կառուցվածք, որի շնորհիվ ծաղկափոշու բազմաթիվ հատիկները բոլորը հեռանում են յուրաքանչյուր ծաղկի սերտաճած փոշանոթներից ավելի վաղ, քան նրա սպին պատրաստ կլինի ընդունելու նրանց, իսկ քանի որ այդ ծաղիկներին, գոնե իմ պարտեզում, միջատները երբեք չեն այցելում, ուստի նրանք երբեք էլ սերմ չեն տալիս, թեև ծաղկափոշին մի ծաղկից մյուսի վրա փոխադրելով ես առատությամբ սերմեր էի ստանում։ Լոբելիայի մի այլ տեսակը, որին այցելում են մեղուները, իմ պարտեզում նաև սերմեր է տալիս։ Այլ բազմաթիվ դեպքերում թեև հատուկ հարմարանք չի լինում, որ սպիի վրա սեփական ծաղկափոշու ընկնելուն խոչընդոտ հանդիսանա, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տվել Շպրենգելը, վերջերս Հիլդեբրանդն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hildebrand>'''Հիլդեբրանդ''' (Hildebrand Friedridh)։— Բուսաբան Գերմանիայում (1835—1915)։ Պրոֆեսոր և Բուսաբանական այգու դիրեկտոր Ֆրեյբուրգում։ Գրել է մի շարք բուսաբանական աշխատություններ, մասնավորապես աշխատություններ, որոնց առարկան է եղել բույսերի սեռի և տարածման եղանակների ուսումնասիրությունը։</ref> ու մի քանի այլ հեղինակներ և ինչպես ես ինքս էլ կարող եմ հաստատեի հաստատել, կամ փոշանոթները պայթում են ավելի վաղ, քան սպին պատրաստ է լինում բեղմնավորման համար, կամ սպին ծաղկափոշուց ավելի առաջ է պատրաստ լինում, այնպես որ այդպիսի բույսերը, որոնք դիխոգամ անունն են ստացել, իսկապես բաժանասեռ են և սովորաբար պիտի ենթարկվեն խաչաձևման։ Նույնը իրավացի է նաև դիմորֆ և տրիմորֆ բույսերի վերաբերմամբ, որոնց մասին հիշատակված է վերևում։ Ինչքա՜ն արտասովոր են այս բոլոր փաստերը։ Ինչքա՜ն արտասովոր է, որ միևնույն ծաղկի փոշեհատիկը և սպին, որոնք սերտ հարևանության մեջ են գտնվում կարծես ինքնաբեղմնավորումն ապահովելու համար, այդքան շատ դեպքերում փոխադարձաբար անօգուտ են լինում։ Եվ ինչքան պարզ կերպով են բացատրվում այդ բոլոր փաստերը, եթե միայն ընդունենք, որ այլ անհատների հետ խաչաձևվելը կարող է լինել օգտակար և նույնիսկ անհրաժեշտ։
Եթե թողնենք, որ կաղամբի, ամսական բողկի, սոխի և մի քանի այլ բույսերի տարատեսակներ կողք-կողքի աճեն և ցրեն իրենց սերմերը, ապա սերմնաբույսերը մեծ մասամբ, ինչպես ես կարողացա համոզվել, լինում են խառնացեղեր։ Այսպես, ես մի անգամ ստացել եմ կաղամբի 233 սերմնաբույսեր, որոնք առաջացել էին միասին աճած մի քանի տարատեսակներից և նրանցից միայն 78 պահպանել էին ցեղի հատկանիշները և այն էլ ոչ ամբողջովին մաքուր։ Բայց և յուրաքանչյուր կաղամբածաղկի վարսանդը շրջապատված է ոչ միայն իր վեց առէջքներով, այլև միևնույն բույսի վրա գտնվող մնացած ծաղիկների առէջքներով, և յուրաքանչյուր ծաղկի ծաղկափոշին հեշտությամբ ընկնում է նրա սպիի վրա առանց միջատների աջակցության, որովհետև ես նկատել եմ, որ միջատներից խնամքով պաշտպանված բույսերը տալիս են նորմալ թվով պատիճներ։ Հապա ի՞նչ կերպով այդպիսի մեծ թվով սերմնաբույսեր խառնացեղ են լինում։ Այդ պետք է կախված լինի նրանից, որ այլ տարատեսակի ծաղկափոշին հաղթահարում է տվյալ ծաղկի սեփական ծաղկափոշուն, և դրանում նույնպես արտահայտվում է այն ընդհանուր օրենքը, որ նույն տեսակի այլ անհատների հետ խաչաձևումը օգտակար է։ Երբ խաչաձևվում են տարբեր տեսակներ, բոլորովին հակառակ հետևանք է ստացվում, որովհետև սեփական ծաղկափոշին համարյա միշտ հաղթահարում է օտար ծաղկափոշուն, բայց այդ հարցին մենք կվերադառնանք հաջորդ գլուխներից մեկում։
===ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՁԵՎԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ===
Սա մի չափազանց կնճռոտ խնդիր է։ Փոփոխականության մեծ աստիճանը, իսկ փոփոխականություն տերմինի մեջ միշտ ներառվում են անհատական տարբերությունները, ըստ երևույթին, կնպաստի ընտրության ներգործությանը։ Անհատների մեծ թիվը, ավելացնելով տվյալ ժամանակաշրջանում օգտակար փոփոխությունների երևան գալու հավանականությունները, կարող է փոխհատուցել յուրաքանչյուր առանձին անհատի մեջ առաջացող փոփոխականության ավելի նվազ աստիճանը և դա, իմ կարծիքով, հաջողության կարևոր տարրն է։ Թեև բնությունը բնական ընտրության գործունեության արտահայտման համար տրամադրում է երկար ժամանակաշրջաններ, բայց և այնպես նրանք անսահման երկար չեն, որովհետև օրգանիզմների ընդհանուր ձգտումն է իրենց համար տեղ գրավել բնության տնտեսության մեջ, և եթե որևէ տեսակ չի փոփոխվի ու չի կատարելագործվի իր մրցակիցների հետ համահավասար չափով, ապա նա կոչնչանա։ Եթե ծնողների օրգանիզմների օգտակար փոփո֊ խոլթյունները փոփոխությունները չեն ժառանգվում թեկուզ մի քանի հաջորդների կողմից, ապա բնական ընտրությանն ընտրությունն անզոր է որևէ բան անել։ նախկին Նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտում ը ձգտումը կարող է երբեմն արգելակել բնական ընտրությունը կամ խոչընդոտ հանդիսանալ նրա ներգործությանը, բայց եթե այգ այդ հատկությունը չի խանգարեք֊ խանգարել մարդուն արհեստական ընտրության միջոցով առաջացնել բազմաթիվ քհդերցեղեր, ապա ինչո՞ւ նա ուժեղ հակազդեցություն պիտի ցույց տար բնական֊ րնսւրռւթ քան ը։բնական ընտրությանը։
Մեթոդիկ ընտրության ժամանակ անասնաբույծը միանգամայն որոշակի նպատակով է ընտրում, և եթե թույլ աա տա ազատ խաչաձևում, ապա նրա աշխատանքը բոլորովին կկորչի։ Եթե մեծ թվով մարդիկ ցեղը փոփոխելու որևէ մտադրութ՜յուն մտադրություն չունենալով, այլ առաջնորդվելով կատարելագործության ընդ-հանույթ ընդհանուր գաղափարով, հոգ տանեն այն մասին, որ ձեռք բերեն ու բազմացնեն լավագույն կենդանիներին, ապա այդ անգիտակցական ընտրության հետևանքով կստացվի ցեղի դանդաղ, բայց հաստատուն կատարելագործություն, չնայած նրան, որ ընտրված անհատների մեկուսացում գոյություն չունի։ Այդպես էլ բնության մեջ է. մի սահմանափակ մարզի սահմաններում, որտեղ բնակչությունը դեռ չի լցրել բոլոր ազատ տեւլերրտեղերը, հարկ եղած ուղղությամբ թեկուզ տարրեր տարբեր աստիճաններով փո փո խվող փոփոխվող բոլոր անհատները կձգտեն պահ֊ պանվեի պահպանվել։ Բայց եթե մարզը մեծ է, նրա առանձին մասերը համարյա հաստատապես կներկայացնեն տարբեր կենսապայմաններ, եթե տեսակը կենթարկվի փոփոխության զանազան մասերում միաժամանակ, այգ այդ դեպքում առաջացած նոր տարատեսակները կխաչաձևվեն սահմանագծային գոտիներում։ Վեցերորդ գլխում մենք կտեսնենք, որ միջանկյալ տարատեսակները, որոնք իրենց բնակված մարզում գրավում են նաև միջանկյալ դրություն, վերջ ի վերջո դուք a դուրս կմղվեն հարևան տարատեսակների կողմից։ Խաչաձևումը ամենից ավելի ազդում է այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, թափառական կյանք են վարում և շատ էլ արագ չեն բազմանում։ Այդ պատճառով նման կենսակերպ ունեցող կենդանիների, ինչպես, օրինակ, թռչունների տարատեսակները սովորաբար կտեղաբաշխվեն առանձին անջատ երկրներում, այգ . այդ այդպես էլ լինում է իրականում։ Միայն ժամանակ առ ժամանակ խաչաձևվող հերմաֆրոդիտ օրգանիզմների մոտ, ինչպես նաև այն կենդանիների մոտ, որոնք ամեն մի ծննդի համար խաչաձևվում են, բայց թափառական կյանք չեն վարում և արագ կերպով են բազմանում, նոր կատարելագործված տարատեսակը կարող է արագ կերպով առաջանալ ամեն մի վայրում և այնտեղ պահպանվել, իսկ հետո տարածվել, այնպես որ նրա անհատները հաճախակի կխաչաձևվեն միմյանց հետ։ Դրա հիման վրա պարտիզագործները միշտ գերադասում են պահել մեծ խմբերով աճող բույսերից ստացված սերմերը, որովհետև այդ պայմաններում մեծ չափով պակասում են խաչաձևման շանսերը։
Նույնիսկ այն կենդանիների նկատմամբ, որոնք յուրաքանչյուր ծննդի համար զուգավորվում և արագ չեն բազմանում, մենք չպետք է ենթադրենք, որ ազատ խաչաձևումը միշտ կոչնչացնի բնական ընտրության հետևանքները, որովհետև ես կարող եմ ներկայացնել մեծ թվով փաստեր, որոնք ցույց են տալիս , որ միևնույն մարզի սահմաններում միևնույն կենդանու երկու տարատեսակները կարող են երկար ապրել առանց խառնվելու իրար հետ, արդյոք այն պատճառnվպատճառով, որ բազմանում են տարվա տարբեր ժամանակներում, կամ թե այն պատճառով, որ մի տարատեսակի անհատները գերադասում են միմյանց հետ զուգավորվել։
Խաչաձևումը կարևոր դեր է կատարում բնության մեջ, որովհետև պահպանում է միևնույն տեսակի կամ միևնույն տարատեսակի անհատների մեջ հատկանիշների միակերպությունը և կայունությունը։ Նա հավանորեն ավելի ներգործող ազդեցություն կթողնի այն կենդանիների վրա, որոնք ամեն մի ծննդի համար զուգավորվում են, բայց ինչպես արդեն ասված է, մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ բոլոր կենդանիները և բոլոր բույսերը ժամանակ առ ժամանակ ենթարկվում են խաչաձևման։ Եթե այդ տեղի ունենա նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո, այդ դեպքում այդ խաչաձևումից ծագում առած էակներն իրենց ուժով և պտղաբերությամբ այնքան կգերազանցեն երկարատև ինքնաբեղմնավորման արդյունք հանդիսացող էակներին, որ գերապրելու և բազմանալու ավելի շանսեր կստանան։ Այսպիսով, վերջ ի վերջո խաշաձևման ազդեցությունը նույնիսկ երկար ժամանակամիջոցներից հետո շատ մեծ կլինի։ Ինչ վերաբերում է ամենաստորին կարգի օրգանական էակներին, որոնք սեռական ճանապարհով չեն բազմանում և ոչ էլ կոնյուգացիայի են ենթարկվում, հետևաբար և խաչաձևման չեն ենթարկվում, ապա նրանց հատկանիշների միակերպությունը կարող է պահպանվել պայմանների անփոփոխության դեպքում միայն ժառանգականության սկզբունքի շնորհիվ և բնական ընտրության ներգործության շնորհիվ, որը կոչնչացնի բոլոր այն անհատներին, որոնք շեղվում են իսկական տիպից։ Իսկ եթե կենսապայմանները փոփոխվում են և ձևը ենթարկվում է փոփոխության, այդ դեպքում կառուցվածքի միակերպությունը կարող է պահպանվել փոփոխված սերնդի մեջ միայն բնական ընտրության միջոցով, որը պահպանում է նման օգտակար փոփոխությունները։
Եթե այս դիտողությունների արդարացիությունը ստուգելու համար մենք դառնանք բնությանը և կանգ առնենք մի որևէ փոքրիկ մեկուսացած տերիտորիայի վրա, օրինակ՝ որևէ օվկիանոսային կղզու վրա, ապա թեև նրա վրա ապրող տեսակների թիվը, ինչպես մենք կտեսնենք աշխարհագրական բաշխման գլխում, մեծ չէ, այնուամենայնիվ նրանց մեծ մասը էնդեմիկ է, այսինքն առաջացել է այդ տեղում, այլ ոչ թե երկրագնդի որևէ այլ կետում։ Այսպիսով, օվկիանոսային կղզին առաջին հայացքից առանձնապես բարենպաստ կթվա նոր տեսակների առաջացման համար։ Բայց հանելով այդ եզրակացությունը, մենք հեշտությամբ կարող ենք սխալվել, որովհետև լուծելու համար այն հարցը, թե օրգանական նոր ձևերի առաջացման համար ո՛րն է ավելի նպաստավոր՝ արդյոք փոքրիկ մեկուսացած մարզը, թե՞ ամբողջ մայր ցամաքի մի լայնածավալ արձակ տերիտորիան,— մենք պետք է դրանք համեմատենք իրար հետ հավասար ժամանակաշրջանների ընթացքում, իսկ այդ մենք չենք կարող անել։
Թեպետև մեկուսացումը մեծ նշանակություն ունի նոր տեսակների առաջացման գործում, այնուամենայնիվ, ընդհանրապես ես հանգում եմ այն համոզման, որ մարզի ընդարձակությանը ընդարձակությունը է՛լ ավելի մեծ նշանակություն ունի, մանավանդ այնպիսի տեսակների առաջացման պրոցեսում, որոնք կարող կլինեն երկար ժամանակ պահպանվել և լայնորեն տարածվել։ Մեծ և բաց տարածության վրա ոչ միայն ավելանում են բարենպաստ փոփոխությունների երևան գալու շանսերը՝ շնորհիվ միևնույն տեսակի անհատների բազմաքանակության, որոնց կարող է կերակրել տվյալ երկիրը, այլև այն պատճառով, որ գոյության պայմաններն իրենք անհամեմատ ավելի բարդ են արդեն գոյություն ունեցող տեսակների բազմաքանակության հետևանքով, իսկ եթե այդ բազմաթիվ տեսակներից մի քանիսը կփոփոխվեն և կկատարելագործվեն, այդ դեպքում նաև մնացածները պետք է համապատասխանորեն փոփոխվեն, այլապես նրանք կբնաջնջվեն։ Յուրաքանչյուր նոր ձև, հենց որ նա ձեռք է բերում զգալի առավելություններ, ի վիճակի կլինի տարածվելու բաց և հարթ երկրում և այդպիսով մրցության մեջ կմտնի այլ բազմաթիվ ձևերի հետ։ Բացի դրանից, ընդարձակ տարածությունները թեև այժմ անընդմիջվող են լինում, բայց անցյալում կարող էին մակերևույթի տատանումների հետևանքով ենթարկվել մասնատման, այնպես որ նաև մեկուսացման ընձեռած բարենպաստ պայմանները կարող էին որոշ չափով իրենց աջակցությունը ցույց տալ։ Ես գալիս եմ այն եզրակացության, որ թեև փոքրիկ, սահմանափակված մարզերը որոշ տեսակետից ներկայացրել են խիստ բարենպաստ պայմաններ նոր տեսակների առաջացման համար, այնուամենայնիվ լայնածավալ մարզերում փոփոխությունները մեծ մասամբ կատարվել են ավելի արագ և, որն ավելի ևս կարևոր է, մեծ տարածությունների վրա նոր առաջացած և արդեն շատ մրցակիցների հաղթած ձևերը ավելի ընդունակ կլինեն լայնորեն տարաբնակվելու և ամենամեծ թվով տեսակների ու տարատեսակների սկիզբ կտան։ Ուրեմն նրանք ավելի աչքի ընկնող դեր են խաղացել օրգանական աշխարհի փոփոխական պատմության մեջ։
Այդ տեսակետների համաձայն թերևս մեզ հասկանալի կդառնան որոշ փաստեր, որոնց մասին խոսք կլինի աշխարհագրական տեղաբաշխման գլխում, ինչպես, օրինակ, այն փաստը, որ ավելի քիչ ընդարձակ մայր ցամաքի Ավստրալիայի բնակիչները չեն դիմանում իրենց նեղողնեըինեղողների, ավելի ընդարձակ Եվրոպա-ասիական մարզից եկվորների ճնշմանը։ Դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ մայր ցամաքների բնակիչները այնպիսի հեշտությամբ նատուրալիզացիայի են ենթարկվել ամենուրեք կղզիների վրա։ Փոքրիկ կղզու վրա գոյության համար մղվող մրցությունը ավելի պակաս կատաղի է եղել, փոփոխականությունը և բնաջնջումը ոչ այնքան ուժեղ։ Այստեղից մեզ համար հասկանալի է, թե ինչու Մադեյրա կղզու բուսականությունը, ըստ Օսվալդ Հեերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Heer /> վկայության, որոշ չափով հիշեցնում է Եվրոպայի բնաջնջված բուսականությունը երրորդական դարաշրջանում։ Բոլոր քաղցրահամ ջրավազանները ի մի առած ավելի փոքր տարածություն են ներկայացնում ծովի կամ ցամաքի համեմատությամբ։ Հետևաբար, քաղցրահամ ջրերի բնակիչների միջև մրցակցությունը մյուսների համեմատությամբ ավելի թույլ է եղել, նոր ձևերը ավելի դանդաղ էին առաջանում, և հին ձևերն էլ ավելի դանդաղ էին ոչնչանում։ Եվ հենց քաղցրահամ ջրերում մենք հանդիպում ենք գանոիդ ձկների յոթ սեռերին՝ երբեմնի տիրապետող կարգի մնացորդներին։ Քաղցրահամ ջրերում էլ մենք հանդիպում ենք երկրի վրա գոյություն ունեցող ձևերից ամենատարօրինակներին՝ բադակտուցին և լեպիդոսիրենին, որոնք բրածո ձևերի նման որոշ չափով շաղկապում են էակների սանդուղքի վրա միմյանցից հեռու կանգնած խմբերը։ Այդ անկանոն ձևերը կարող են անվանվել կենդանի բրածոներ. նրանք պահպանվել են մինչև այժմ այն պատճառով, որ ապրել են մեկուսացած մարզում և ենթարկվել են ավելի քիչ բազմազան և, հետևաբար, ավելի քիչ կատաղի մրցության։
Ամփոփում եմ, այն հանգամանքները, որքան այդ թույլ կտա հարցի չափազանց խրթինությունը, որոնք բնական ընտրության միջոցով նոր տեսակների առաջացման համար բարենպաստ և անբարենպաստ են։ Ես դալիս գալիս եմ այն եզրակացության, որ ցամաքային օրգանիզմների համար ցամաքային մեծ մի մարզ, որի մակերևույթը բազմիցս ենթարկվել է տատանումների, պետք է ամենանպաստավոր լիներ բազմաթիվ այնպիսի նոր ձևերի առաջացման համար, որոնք հարմարված են երկարատև գոյության և լայն տարաբնակման։ Քանի դեռ այդ մարզը գոյություն է ունեցել որպես մայր ցամաք, նրա բնակիչները պետք է աչքի ընկնեին անհատների և ձևերի բազմաքանակությամբ և ենթարկվեին կատաղի մրցության։ Երբ ցամաքի իջնելու հետևանքով նա բաժանվել է առանձին կղզիների, նրանցից յուրաքանչյուրի վրա այնուամենայնիվ մնացել են ամեն մի տեսակից զգալի թվով անհատներ. կանխվել է խաչաձևման հնարավորությունը նոր առաջացած տեսակների տարածման սահմաններում. վերացվել է ներգաղթի հնարավորությունը, այնպես որ ֆիզիկական պայմանների որևէ փոփոխության դեպքում յուրաքանչյուր կղզու վրա օրգանական կարգում առաջացած նոր ազատ տեղերը պետք է լցվեին հին բնակիչների փոփոխված սերունդներով. և վերջապես, ապահովվել է ժամանակի անհրաժեշտ տևողությունը, որպեսզի յուրաքանչյուր կղզու տարատեսակ կարողանար բավարար չափով փոփոխվել ու կատարելագործվել։ Երբ մակերևույթի կրկնական բարձրացման հետևանքով կղզիները միանալով՝ նորից կազմել են մայր ցամաք, վերսկսվել է ուժեղ մրցությունը, ամենից ավելի կատարելագործված և հարմարված տարատեսակները հնարավորություն են ստացել լայնորեն տարածվելու. տեղի է ունեցել ավելի նվազ կատարելագործված ձևերի զգալի ոչնչացում, և նոր առաջացած ցամաքի զանազան բնակիչների հարաբերական թիվը կրկին փոփոխվել է. այսպիսով, բնական ընտրության համար նոր տեսակների առաջացման ու հետագա կատարելագործման իմաստով գործունեության նոր ասպարեզ է բացվել։
Ես միանգամայն ընդունում եմ, որ բնական ընտրությունը ներգործում է չափազանց դանդաղ կերպով։ Նա կարող է ներգործել միայն այն ժամանակ, երբ մի երկրի օրգանական կարգում բացվում են ազատ տեղեր, որոնք կարող են հաջողությամբ գրավվել նրա բնակիչների փոփոխված ձևերով։ Այդպիսի ազատ տեղերի երևան գալը հաճախ կախված է ֆիզիկական պայմանների փոփոխությունից, որի համար սովորաբար շատ ժամանակ է հարկավոր, և միաժամանակ ավելի լավ հարմարված ձևերի ներգաղթը կանխելուց։ Հենց որ հին բնակիչներից մի քանիսը կսկսեն փոփոխվել, կխախտվեն նրանց փոխհարաբերությունները մնացածների հետ, իսկ դա կստեղծի նոր տեղեր ավելի լավ հարմարված ձևերի համար. բայց այդ բոլորը տեղի կունենա շատ դանդաղորեն։ Թեև միևնույն տեսակի բոլոր անհատները փոքր ինչ տարբերվում են մեկը մյուսից, այնուամենայնիվ հավանորեն շատ ժամանակ կանցնի, մինչև որ երևան կգան օրգանիզմի զանազան մասերի նրանց համար ձեռնտու փոփոխությունները։ Այդ հետևանքի հայտնվելը հաճախ մեծ չափով կդանդաղի ազատ խաչաձևման պատճառով։ Շատերը կրացա կանչենկբացականչեն, որ այդ բոլոր պատճառները միանգամայն բավական են, որպեսզի չեզոքացնեն բնական ընտրության ուժը։ Ես այդպես չեմ մտածում։ Բայց ես կարծում եմ, որ բնական ընտրությունը կներգործի շատ դանդաղ կերպով միայն ժամանակի երկար ընդմիջումներից հետո և միայն տվյալ երկրի բնակիչներից քչերի վրա միաժամանակ։ Այնուհետև ես կարծում եմ, որ ընտրության այդ դանդաղ ընդմիջվող ներգործությունը լավ համապատասխանում է այն բանին, ինչ որ ուսուցանում է մեզ երկրաբանությունը երկրագնդի նախկին բնակչության փոփոխության տևողության և եղանակի վերաբերմամբ։
Ինչքան էլ ուզում է դանդաղորեն կատարվեր ընտրության պրոցեսը, եթե թույլ մարդը կարողացել է արհեստական ընտրության միջոցով հասնել այնպիսի մեծ արդյունքների, ապա ես չեմ տեսնում վերջնակետը այն փոփոխականության համար, օրգանիզմների մեկը մյուսի և կյանքի ֆիզիկական պայմանների վերաբերմամբ ունեցած հարմարումների այն գեղեցկության և բարդության համար, որոնք կարող էին իրագործվել երկար ժամանակի ընթացքում բնական ընտրության շնորհիվ, այսինքն՝ ամենից ավելի հարմարվածների գերապրելու շնորհիվ։
===ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՈՒՄԸ===
Այն սկզբունքը, որ ես նշում եմ այս տերմինով, խիստ կարևոր է և, ինչպես ինձ թվում է, բացատրում է մի քանի էական փաստեր։ Նախ, նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակները թեև տեսակների հետ ընդհանուր հատկանիշներ ունեն,— ինչպես այդ հետևում է այն դժվարություններից, որ հաճախ ծագում են նրանց գնահատական տալիս,— ի հարկե միմյանցից անհամեմատ ավելի քիչ են տարբերվում, քան լավ, ցայտուն կերպով արտահայտված տեսակները իրարից։ Եվ, այնուամենայնիվ, ըստ իմ հայեցակետի, տարատեսակները միայն տեսակներ են, որոնք գտնվում են գոյացման պրոցեսում, կամ ինչպես ես անվանել եմ նրանց՝ սկզբնավորվող տեսակներ։ Բայց ինչպե՞ս տարատեսակների միջև եղած թույլ տարբերությունը հասնում է մինչև տեսակային տարբերության չափերին։ Որ այդ ձևափոխումը տեղի է ունենում իրականում, մենք պետք է եզրակացնենք այն փաստից, որ բնության մեջ ցրված անհամար տեսակների մեծ մասն ունի լավ արտահայտված տարբերություններ, մինչդեռ տարատեսակները, այդ ապագա, լավ արտահայտված տեսակների ենթադրելի նախատիպերը և նախահայրերը ներկայացնում են միայն թույլ և աղոտ կերպով նշմարելի տարբերությունները։ Մի պարզ դեպք, ինչպես սովորաբար ասում են, անշուշտ կարող է պատճառ լինել, որ մի որոշ տարատեսակ շեղվի իր նախահայրերի հատկանիշներից, իսկ նրա սերունդն էլ իր հերթին նույն ուղղությամբ և ավելի ևս մեծ չափով շեղվի իր ծնողներից, բայց միայն այդ պրոցեսը անբավարար կլիներ բացատրելու համար այն սովորական, խոր տարբերությունը, որ ներկայացնում են միևնույն սեռին պատկանող տեսակները<ref>Այստեղ Դարվինն ընդհուպ մոտենում է տեսակների և տարատեսակների միջև գոյություն ունեցող տարբերությունների անհավասարարժեքության ճիշտ ըմբռնմանը և ճիշտ եզրակացություն է անում, որ նախահայրերի հատկանիշներից շեղումների պարզ շարունակումը դեռ բավական չէ հին տեսակի մի տարատեսակը նոր տեսակի փոխակերպվելու համար։ Տեսակների անդատվածության անջատվածության մասին հետագայում Դարվինի տված բացատրությունը դարձյալ հանգում է միջանկյալ ձևերի ոչնչացմանը։— ''Խմբ.։''</ref>։
Այս դեպքում ևս, ինչպես և միշտ, ես աշխատել եմ այդ հարցը լուսաբանել ելնելով այն փաստերից, որոնք վերաբերում են մեր ընտանի ցեղերին։ Մենք այստեղ էլ կգտնենք համանմանություն։ Յուրաքանչյուր ոք, ի հարկե, կհամաձայնվի, որ այնպես խիստ կերպով միմյանցից տարբերվող ցեղեր, ինչպիսիք են շորտհորները և հերեֆորդյան տավարը, արշավաձին և ծանրաքաշ ձին, աղավնու զանազան ցեղերը և այլն ստանալը չէր կարող հաջորդական սերունդների երկար շարանների ընթացքում միանման փոփոխությունների միայն պատահական կուտակման արդյունք լինել։ Եվ իրոք, գործնականում աղավնաբուծության մի սիրահար ուշադրություն է դարձնում սովորականից մի քիչ ավելի կարճ կտուցով աղավնու վրա, իսկ մյուսը, ընդհակառակը, սովորականից մի քիչ ավելի երկար կտուցով աղավնու վրա, և երկուսն էլ այն հայտնի կանոնի հիման վրա, «որ սիրահարները չեն գնահատում և չեն ցանկանում գնահատել միջին ձևերը և պահանջում են միայն ծայրահեղություններ», կշարունակեն ընտրել ու բազմացնել միայն ավելի ու ավելի կարճ կամ ավելի ու ավելի երկար կտուց ունեցող աղավնիներ։ Իրականության մեջ նման մի բան տեղի է ունեցել թուրմանի ենթացեղերի հետ։ Մենք կարող ենք նաև ընդունել, որ պատմության շատ վաղ ժամանակաշրջանում մի տոհմի պատկանող կամ որոշ տեղի մարդիկ կարիք են ունեցել արագավազ ձիերի, իսկ մյուսները կամ մի այլ տեղի մարդիկ ավելի ուժեղ և ծանրամարմին կենդանիների։ Սկզբնական տարբերությունը կարող էր շատ փոքր լինել, բայց ժամանակի ընթացքում, մի կողմից ամենից ավելի արագավազ, իսկ մյուս կողմից ամենաուժեղ կենդանիների ընտրության հետևանքով տարբերությունը նրանց միջև կարող էր մեծանալ և սկիզբ տալ երկու ենթացեղերի։ Վերջապես, դարերի ընթացքում այդ ենթացեղերը կերպափոխվել, դարձել են երկու լավ կայունացած և իրարից բոլորովին տարբերվող ցեղեր։ Այդ տարբերության մեծացման հետ զուգընթաց միջանկյալ հատկանիշներ ունեցող, ոչ այնքան արագավազ և ոչ այնքան ուժեղ, վատ ձիերը արդեն չեն թողնվել բազմացման համար և հետզհետե անհետացել են։ Այստեղ, մարդկային գործունեության կիրառության մեջ մենք տեսնում ենք այն բանի արտահայտումը, որ կարելի է անվանել հատկանիշների տարամիտման սկզբունք, որը ցեղերի հատկանիշներում առաջ է բերում սկզբում հազիվ նկատելի տարբերությունների մշտական մեծացում ինչպես միմյանց, այնպես էլ իրենց ընդհանուր նախահոր հատկանիշների նկատմամբ։
Այս դրույթի ճշտությունը, որ կյանքի խոշորագույն գումարը իրականանում է կառուցվածքի առավելագույն բազմազանությամբ, արդարանում է բնական պայմաններում շատ դեպքերում։ Շատ փոքրիկ, հատկապես ներգաղթի համար բաց տարածություններում, որտեղ անհատների միջև մրցակցությունը պետք է չափազանց կատաղի լինի, մենք միշտ բնակիչների մեջ նկատում ենք մեծ բազմազանություն։ Այսպես, օրինակ, ես գտել եմ, որ չորս ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ ճմուտի մի հողակտոր, որը երկար տարիներ գտնվել է միանման պայմաններում, բովանդակում էր քսան տեսակ բույսեր, որոնք պատկանում էին տասնևութ սեռերի և ութ ընտանիքների, որը ապացուցում է, թե որքան խիստ կերպով էին տարբերվում նրանք միմյանցից։ Նույնը ճիշտ է փոքրիկ միապաղաղ կղզիների վրա կամ քաղցրահամ լճակներում ապրող բույսերի և միջատների վերաբերմամբ։ Երկրագործները լավ գիտեն, որ իրենք կարող են ամենամեծ քանակությամբ սննդանյութեր հավաքել ամենատարբեր ընտանիքներին պատկանող բույսերի ցանքաշրջանառությւսն միջոցով. բնությունը դիմում է, եթե կարելի է այսպես ասել, միաժամանակյա պտղափոխության։ Մի որևէ հողակտոր շրջապատող բույսերի և կենդանիների մեծամասնությունը կարող էր ապրել նաև հողակտորի վրա (ենթադրելով, որ նրա բնությունը բացառիկ ոչինչ չի ներկայացնում) և նույնիսկ, կարելի է ասել, լարում է բոլոր ուժերը, որպեսզի տիրապետի նրան, և ահա մենք տեսնում ենք, որ ամենուրեք, որտեղ այդ բույսերն ու կենդանիները անմիջական շփման մեջ են մտնում միմյանց հետ, կաոուցվածքի բազմազանության և նրա հետ կապված կազմվածքի ու կենսաձևի տարբերության օգտակարությունը այն հետևանքն է ունենում, որ անմիջական գոտեմարտում միմյանց դեմ դուրս եկող օրգանիզմները, որպես ընդհանուր կանոն, պատկանում են նրանց, որոնց անվանում ենք տարբեր սեռեր և ընտանիքներ։
Նույն սկզբունքն արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ բույսերը մարդու օժանդակությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում իրենց համար օտար երկրներում։ Կարելի էր սպասել, որ այն բույսերը, որոնք հաջողությամբ նատուրալիզացիայի են ենթարկվում որևէ երկրում, ամենից ավելի մոտ կլինեն տեղականներին, որովհետև սովորաբար կարծում են, թե վերջիններս հատկապես ստեղծված ու հարմարված են իրենց բնակավայրին։ Նմանապես կարելի էր սպասել, որ նատուրալիզացված բույսերը կպատկանեն այն փոքրաթիվ խմբերին, որոնք իրենց նոր հայրենիքում առանձնապես հարմարված են որոշ բնակավայրերի։ Սակայն իրականության մեջ բոլորովին հակառակն է լինում, և Ալֆոնս դը Կանդոլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> հաջող կերպով է արտահայտվել իր ընդարձակ և հիանալի աշխատության մեջ, որ բուսականությունը նատուրալիգացիայի նատուրալիզացիայի միջոցով տեղական սեռերի և տեսակների թվի համեմատությամբ ձեռք է բերում ավելի շատ սեռեր, քան տեսակներ։ Բերեմ մի օրինակ. «Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների բուսականությունը» վերջին հրատարակության մեջ Ազա-Գրեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gray_Asa /> թվում է 260 նատուրալիզացված տեսակներ, և նրանք պատկանում են 162 սեռերի։ Սրանից մենք տեսնում ենք, որ նատուրալիզացիայի ենթարկված այդ բույսերը չափազանց բազմազան են։ Քացի Բացի դրանից, նրանք զգալիորեն տարբերվում են տեղականներից, որովհետև նատուրալիզացիայի ենթարկված 162 սեռերից ոչ պակաս քան 100-ը չեն պատկանում տեղական բույսերին, հետևաբար, ստացվել է Միացյալ Նահանգներում արդեն գոյություն ունեցող սեռերի հարաբերական մեծ ավելացում։
Ուսումնասիրելով այն բույսերի և կենդանիների բնույթը, որոնք հաջողությամբ դիմացել են տեղականների դեմ մղված կռվին և կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել, մենք կարող ենք մոտավոր գաղափար կազմել այն մասին, թե ինչ ուղղությամբ պիտի փոփոխվեին բնիկներից մի քանիսը, որպեսզի ձեռք բերեին առավելություններ իրենց հայրենակիցների հանդեպ, և համենայն դեպս մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ կառուցվածքի մեջ սեռային տարբերություններին համազոր տարբերություններ ձեռք բերելը պետք է նրանց համար ձեռնտու լիներ։
Այն առավելությունները, որ ստանում են միևնույն երկրի բնակիչները իրենց կառուցվածքի բազմազանության շնորհիվ, ըստ էության նույնն են, ինչ որ անհատական օրգանիզմը ձեռք է բերում իր տարբեր օրգանների միջև աշխատանքի բաժանման շնորհիվ, մի հարց, որ հիանալի կերպով պարզաբանել է Միլն Էդվարդսը։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Edwards>'''Էդվարդս''' (Edwards)։</ref> Ոչ մի ֆիզիոլոգ չի կասկածում այն բանում, որ բացառապես միս կամ բացառապես բուսական նյութեր մարսելու հարմարված ստամոքսը ամենամեծ քանակությամբ սննդանյութեր է դուրս քաշում ընդունած կերակրից։ Այդպես էլ որևէ երկրի ընդհանուր տնտեսության մեջ. ինչքան ավելի մեծ է, ինչքան ավելի լիակատար է բույսերի և կենդանիների բազմազանությունը իրենց կենսաձևի տեսակետից, այնքան ավելի մեծ թվով անհատներ կկարողանան պահպանել իրենց գոյությունը։ Կենդանիների մի խումբ, որոնց կազմվածքը քիչ բազմազանություն ունի, դժվար թե դիմանա ավելի բազմազան կազմվածք ունեցող մի այլ խմբի մրցությանը։ Կարելի է կասկածել, օրինակ, կարող էին արդյոք ավստրալիական պարկավորները, որոնք ստորաբաժանվում են մեկը մյուսից քիչ չափով տարբերվող խմբերի և որոնք, ըստ Ուոտերհաուզի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Waterhouse>'''Ուոտերհաուզ''' (Waterhouse George-Robert)։— Բնախույզ Անգլիայում (1810—1888)։</ref> և այլ կենդանաբանների կարծիքի, համապատասխանում են մեր գիշատիչներին, որոճողներին և կրծողներին, կարող կարո՞ղ էին արդյոք այդ պարկավորները հաջողությամբ մրցել մեր լավ արտահայտված կարգերի հետ։ Ավստրալիական կաթնասուններին մենք գտնում ենք բաժանման այդ պրոցեսի վաղ և անկատար աստիճանի վրա։
===ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱՀՈՐ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԱՄԻՏՄԱՆ ԵՎ ՄԱՀԱՋՆՋՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ<ref>Հատկանիշների տարամիտումը հաճախ նշվում է «դիվերգենցիա» տերմինով։ Դրանով հասկացվում է մի ընդհանուր նախահոր հաջորդներում ավելի ու ավելի բազմազան էակների առաջացումը։</ref>===
[[Պատկեր:The_Origin_of_Species_205.png|1000px|frameless|thumb|center]]
Հորիզոնական գծերի միջև եղած տարածությունները կարող են համապատասխանել հազար կամ ավելի ևս մեծ թվով սերունդների։ Ենթադրվում է, թե հազար սերնդից հետո A տեսակն առաջ է բերել երկու պարզորոշ կերպով նկատելի տարատեսակներ, այն է՝ a1 a<math>^1</math> և m1։ m<math>^1</math>։ Այդ երկու տարատեսակները առաջվա պես կենթարկվեն միևնույն պայմանների ներգործությանը, որոնք առաջացրել են նրանց ծնողների փոփոխությունները, իսկ փոփոխականության ձգտելը ինքնին ժառանգական է, հետևաբար, նրանք նույնպես կհակվեն հետագա փոփոխման և սովորաբար համարյա նույն ուղղությամբ, ինչպես որ նրանց ծնողներինն էր։ Բացի դրանից, քանի որ այդ տարատեսակները այնքան էլ խոր չեն փոփոխվել, ուստի նրանք կձգտեն ժառանգել այն առավելությունները, որոնց շնորհիվ նրանց սկզբնական ձևը (A) դարձել է ավելի բազմաթիվ, քան այդ նույն երկրի բնակիչների մեծամասնությունը։ նրանք Նրանք պետք է ունենան նաև այն ավելի ընդհանուր առավելությունները, որոնց շնորհիվ այն սեռը, որին պատկանում է նրանց առաջացնող տեսակը, դարձել է այդ երկրում խոշոր սեռ։ Իսկ այս բոլոր հանգամանքները նպաստում են նոր տարատեսակների առաջացմանը։
Այնուհետև եթե այդ երկու տարատեսակները փոփոխական կլինեն, ապա նրանց փոփոխակներից նորից ամենից ավելի միմյանցից հեռացողները սովորաբար կպահպանվեն հաջորդ հազար սերունդների ընթացքում։ Այդ ժամանակաշրջանն անցնելուց հետո ենթադրվում է, որ a<math>^1</math> տարատեսակը, ինչպես երևում է աղյուսակից, առաջացրել է a<math>^2</math> տարատեսակը, որը տարամիտման սկզբունքի շնորհիվ A-ից ավելի շատ է տարբերվում, քան՝ a<math>^1</math> տարատեսակը։ Ենթադրվում է, որ m<math>^1</math> տարատեսակը այդ ժամանակամիջոցում առաջացրել է երկու տարատեսակ՝ m<math>^2</math> և s<math>^2</math>, որոնք տարբերվում են մեկը մյուսից և առավել ևս A նախահհրից։ նախահորից։ Այդ պրոցեսը նման փուլերով կարող է անորոշ ժամանակով երկար շարունակվել, տարատեսակներից մի քանիսը հազար սերնդից հետո կառաջացնեն միայն մեկական, շարունակ ավելի ու ավելի շեղվող տարատեսակ, մյուսները կառաջացնեն երկուական կամ երեքական և, վերջապես երրորդները ոչինչ չեն առաջացնի։ Այսպիսով, տարատեսակները կամ A ընդհանուր նախածնողական ձևի փոփոխված հաջորդները իրենց թիվը կավելացնեն և կդառնան հատկանիշներով բազմազան։ Աղյուսակի վրա այդ պրոցեսը հասցրած է մինչև տասհազարերորդ սերունդը, իսկ սեղմ և պարզացրած ձևով՝ մինչև տասնչորս հազարերորդ սերունդը։
Սակայն ես պետք է վերապահում անեմ, որ ես չեմ կարծում, թե այդ պրոցեսը երբևէ այդպիսի կանոնավորությամբ է ընթացել, ինչպես ցույց է տրված աղյուսակի վրա, թեև նրա մեջ ընդունված են որոշ անկանոնություններ. ես չեմ կարծում նաև, թե այդ պրոցեսը անընդհատ է եղել. շատ ավելի հավանական է, որ յուրաքանչյուր ձև երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ և հետո նորից ենթարկվում է փոփոխության։ Ես չեմ կարծում նույնպես, թե իրարից շատ հեռացող տարատեսակներն անպայման միշտ պահպանվում էին, երբեմն միջին մի ձև կարող է ողջ մնալ երկար ժամանակ, չառաջացնելով, կամ կարող է պատահել, և առաջացնելով մի քանի փոփոխված հաջորդներ, որովհետև բնական ընտրությունը միշտ ներգործում է այլ էակների կողմից բոլորովին կամ մասամբ չգրավված տեղերի բնության հետ համապատասխան կերպով, իսկ դա կախված է անսահմանորեն բարդ հարաբերություններից։ Բայց, որպես ընդհանուր կանոն, որքան բազմազան է դառնում որևէ տեսակի հաջորդների կառուցվածքր, այնքան ավելի մեծ կլինի նրանց տիրապետած տեղերի թիվը բնության մեջ և այնքան ավելի կծավալվեն նրանց փոփոխված հաջորդները։
Մեր աղյուսակի վրա տոհմաբանական գծերը որոշակի տարածությունների վրա ընդհատվում են թվանշան ունեցող փոքրատառերով, որոնցով նշված են բավականաչափ ցայտուն տարբերությունների հասած հաջորդական ձևերը, որոնք կարող են ցուցակներում գրանցվել որպես տարատեսակներ։ Սակայն այդ րնդհատումներր երևակայական են. նրանց կարելի էր տեղավորել ժամանակամիջոցները ցույց տվող տարածությունների վրա ցանկացած տեղում, որոնք պետք է բավականաչափ երկար լինեն զգալի լափով փոփոխականություն և տարամիտում կուտակելու համար։
Քանի որ մեծ սեռի պատկանող սովորական և լայնորեն տարածված տեսակի բոլոր փոփոխված հաջորդները հակում կունենան պահպանելու այն առավելությունները, որոնք ապահովել են նրանց նախածնողական ձևի կենսական հաջողությունը, ուստի նրանք թվով կշատանան և իրենց հատկանիշներով կտարամիտվեն, որը ցույց է տրված աղյուսակի վրա մի քանի իրարից հեռացող ճյուղերով, որ դուրս են գալիս A-ից։ Հետագա և ավելի կատարելագործված տոհմաբանական ճյուղերի փոփոխված հետնորդները, շատ հավանական է, կգրավեն ավելի վաղ առաջացած և ավելի քիչ կատարելագործված ճյուղերի տեղերը, հետևաբար և կոչնչացնեն նրանց։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է նրանով, որ ստորին ճյուղերից մի քանիսը չեն հասնում ավելի բարձր հորիզոնական գծերին։ Որոշ դեպքերում, անկասկած, փոփոխականության պրոցեսը կսահմանափակվի միայն մի տոհմաբանական գծով, և փոփոխված հաջորդների թիվը չի աճի, թեև փոփոխության և հատկանիշների տարամիտման աստիճանը կմեծանա։ Այդպիսի դեպք կարելի էր արտահայտել աղյուսակի վրա, եթե ոչնչացնենք A-ից դուրս եկող բոլոր գծերը, բացի այն գծից, որը ձգվում է a<math>^1</math>-ից մինչև a<math>^{10}</math>-ը։ Ուրեմն՝ անգլիական արշավաձին և անգլիական պոյնտերը, ըստ երևույթին, իրենց նախածնողական ձևերից հատկանիշներով ավելի հեռացեք հեռացել են, ոչ մեկ և ոչ մյուս դեպքում չառաջացնելով նոր ճյուղեր կամ ցեղեր։
Ենթադրենք, թե A տեսակը տասը հազար սերունդ տալուց հետո առաջացրել է երեք ձև՝ a<math>^{10}</math>, f<math>^{10}</math> և m<math>^{10}</math>, որոնք հատկանիշների տարամիտման հետևանքով հետագա սերունդներում դրսևորում են խոր, թեև, կարող է պատահել, անհավասար տարբերություններ ինչպես իրարից, այնպես էլ նախածնողական ձևից։ Եթե մենք ենթադրենք, որ երկու հորիզոնական գծերի միջև ընկած արանքում ձեռք բերված տարբերության աստիճանը չափազանց փոքր է, ապա այդ երեք ձևերը կարող են հանդես բերել միայն երեք պարզորոշ արտահայտված տարատեսակներ. բայց բավական է ընդունել, որ տարբերության այդ աստիճանները ավելի բազմաթիվ կամ ավելի խիստ կլինեն, որպեսզի այդ երեք ձևերը դառնային կասկածելի կամ նույնիսկ ցայտուն կերպով արտահայտված տեսակներ։ Այդ ձևով աղյուսակն արտահայտում է այն աստիճանները, որոնցով տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները դառնում են տեսակային խոշոր տարբերություններ։ Շարունակվելով ,է՛լ ավելի մեծ թվով սերունդների ընթացքում (ինչպես աղյուսակի վրա ցույց է տրված սեղմ, պարզացրած ձևով), այդ պրոցեսը կտա ութ տեսակներ, որոնք նշանակված են a<math>^{14}</math>-ից մինչև m<math>^{14}</math> տառերով և բոլորն էլ առաջացել են A-ից։ Ես կարծում եմ, այս ճանապարհով բազմապատկվում է տեսակների թիվը և առաջանում են սեռերը։
Տեսակներով հարուստ սեռի մեջ, ամենայն հավանականությամբ, կփոփոխվի ոչ թե մեկ տեսակ, այլ մի քանի տեսակներ։ Աղյուսակի վրա ընդունված է, որ մյուս տեսակը (I) ևս փոփոխվելով նույնպիսի հաջորդական աստիճաններով, տասը հազար սերունդներից հետո առաջ է բերել կամ երկու լավ արտահայտված տարատեսակներ (w<math>^{10}</math> և z<math>^{10}</math>), կամ երկու տեսակներ, նայած այն բանին, թե տարբերության ինչպիսի աստիճան կներկայացնի հորիզոնական գծերի միջև ընկած տարածությունը։ Այնուհետև կարելի է ենթադրել, որ տասնչորս հազար սերունդ անցնելուց հետո առաջանում են վեց նոր տեսակներ, որոնք նշանակված են n<math>^{14}</math>-ից մինչև z<math>^{14}</math> տառերով։ Յուրաքանչյուր սեռում այն տեսակները, որոնք արդեն ամենից շատ են տարբերվում միմյանցից, սովորաբար կհակվեն առաջացնելու ամենամեծ թվով փոփոխված հաջորդներ, որովհետև վերջիններս ավելի շատ շանսեր կունենան տիրանալու բնության տնտեսության մեջ նոր և ամենաբազմազան վայրերի։ Այդ կշռադատության հիման վրա էլ ես ընտրել եմ ծայրամասային A տեսակը և գրեթե ծայրամասային I տեսակը որպես ամենից ավելի փոփոխված ձևերի ներկայացուցիչներ, որոնք սկիզբ են տվել նոր տարատեսակների և տեսակների։ Մեր նախասկզբնական սեռի մնացած ինը տեսակները (որ նշանակված են մեծատառերով) կարող են չափազանց երկար, բայց անհավասար ժամանակաշրջաններում իրենց հաջորդներին փոխանցել գրեթե անփոփոխ հատկանիշներ, դա աղյուսակի վրա արտահայտված է անհավասար երկարությամբ վերընթաց կետագծերով։
Այսպիսով, իմ կարծիքով, մի սեռի երկու կամ ավելի տեսակներից փոփոխությամբ ուղեկցվող ազգակցական հաջորդման միջոցով կարող են առաջանալ երկու կամ էլ ավելի մեծ թվով սեռեր։ Իսկ այդ երկու կամ ավելի սկզբնական տեսակները, կարելի է ենթադրել, ծագել են մի տեսակից, որը պատկանել է մի ավելի հնագույն սեռի։ Աղյուսակի վրա այդ արտահայտված է գլխատառերի տակի գծերով, որոնք կազմում են վարընթաց ուղղությամբ մի կետում միացող ճյուղերի փնջեր. այդ կետը ներկայացնում է այն տեսակը, որ եղել է նոր ենթասեռերի և սեռերի ենթադրելի նախահայրը։
Արժե մի րոպե ուշադրություն սևեռել F14 F<math>^{14}</math> նոր տեսակի հատկության վրա, որի վերաբերմամբ մենք ենթադրել ենք, որ նա հատկանիշների զգալի տարամիտում չի ցուցաբերել, բայց պահպանել է F-ի ձևը առանց փոփոխության կամ թեթևակի փոփոխված։ Այդ դեպքում նրա ազգակցական կապը մնացած տասնչորս տեսակների հետ կկրի շատ հետաքրքրական և ինչ որ զարտուղի բնույթ։ Ծագում առնելով մի ձևից, որը միջանկյալ է A-ի և I-ի միջև, որոնք ենթադրվում են մահաջնջված ու մեզ անհայտ, նշված ձևը երևան կհանի այնպիսի հատկանիշներ, որոնք որոշ չափով միջանկյալ են այդ երկու տեսակներից առաջացած երկու խմբերի միջև։ Բայց քանի որ այդ երկու խմբերը շարունակել են իրենց հատկանիշներով հեռանալ ու շեղվել իրենց նախածնողական ձևերից, ուստի նոր տեսակը (F<math>^{14}</math>-ը) կհանդիսանա անմիջականորեն, միջանկյալ ձև ոչ թե գոյություն ունեցող տեսակների միջև, այլ ավելի շուտ երկու խմբերի տիպերի միջև. յուրաքանչյուր բնախույզ, անկասկած, կհիշի այդպիսի դեպքեր։
Մեր աղյուսակում յուրաքանչյուր հորիզոնական գիծ պայմանականորեն համապատասխանել է հազար սերնդի, բայց նրանցից ամեն մեկը կարող է համապատասխանել միլիոն և ավելի սերունդների, նա կարող է նաև պատկերել երկրի կեղևի հաջորդական շերտավորումների կտրվածքը, որն իր մեջ պարունակում է մահաջնջված օրգանիզմների մնացորդները։ Երկրաբանության նվիրված գլխում մենք կվերադառնանք այդ խնդրին և, ես կարծում եմ, կհամոզվենք, որ այդ աղյուսակը զգալի չափով լուսաբանում է մահաջնջված ձևերի հետ ազգակցությունը, որոնք, թեև սովորաբար կարող են դասվել այժմյան սեռերի, ընտանիքների և կարգերի մեջ, այնուամենայնիվ հաճախ ներկայացնում են ինչ֊որ ինչ-որ մի միջին բան այժմյան խմբերի միջև։ Եվ մենք հեշտությամբ կարոդ կարող ենք հասկանալ այդ փաստը, որովհետև մահաջնջված տեսակներն ապրել են հեռավոր դարաշրջաններում, երբ մեր ծննդաբանության ճյուղերը դեռևս չէին կարողացել այնպես հեռանալ, ինչպես այժմ։
Ես հիմք չեմ տեսնում, որ օրգանական ձևերի փոփոխության այստեղ նկարագրված պրոցեսը սահմանափակվի միմիայն սեռերի առաջացմամբ։ Եթե մենք ենթադրենք, որ մեր աղյուսակի վրա միմյանցից հեռացող կետագծերի յուրաքանչյուր խումբը ներկայացնում է շատ զգալի փոփոխություն, այդ դեպքում a<math>^{14}</math>-ից մինչև p<math>^{14}</math>-ը, ինչպես նաև b<math>^{14}</math>-ից մինչև f<math>^{14}</math>-ը և o<math>^{14}</math>-ից մինչև m<math>^{14}</math> տառերով նշանակված ձևերը կհամապատասխանեն երեք միմյանցից խիստ տարբերվող սեռերի։ Մենք կստանանք նաև երկու տարբեր սեռեր, որոնք ծագում են առել I-ից և խիստ տարբերվում են A-ի հաջորդներից։ Այդ երկու սեռախմբերը կներկայացնեն արդեն երկու տարբեր ընտանիքներ կամ կարգեր, նայած այն բանին, թև ինչպիսին կլինի աղյուսակում փոփոխականության և տարամիտման մեր ընդունած աստիճանը։ Իսկ այդ երկու ընտանիքը կամ կարգը առաջացել են նախասկզբնական սեռի երկու տեսակներից, որոնք իրենց հերթին հանդիսանում են ավելի ևս հին և մեզ անհայտ մի ձևի հետնորդները։
Մենք տեսանք, որ յուրաքանչյուր երկրում խոշոր սեռերի պատկանող տեսակներն ամենից ավելի հաճախ են տալիս տարատեսակներ կամ սկզբնավորվող տեսակներ։ Այդ էլ պետք էր սպասել, քանի որ բնական ընտրությունը ներգործում է այն հանգամանքի շնորհիվ, որ գոյության կռվում որևէ ձև մյուսների հանդեպ գերազանցություն է ունենում, ուստի և նա կպաշտպանի նրանց, որոնք արդեն օժտված են այդ առավելություններով, իսկ որևէ խմբի լայնատարածությունը ապացուցում է, որ նրա տեսակները ժառանգել են ընդհանուր նախահորից նրանց բոլորի համար որևէ առավելություն։ Այսպիսով, նոր փոփոխված հաջորդների առաջացման մեջ մրցությունը տեղի կունենա միայն մեծ խմբերի միջև, որոնք բոլորը ձգտում են ավելացնել իրենց թիվը։ Մի մեծ խումբ դանդաղորեն կհաղթահարի մյուսին, կրճատելով նրա թիվը և դրանով կնվազեցնի նրա փոփոխության և կատարելագործության հետագա շանսերը։ Միևնույն մեծ խմբի սահմաններում ավելի ուշ առաջացած և ավելի կատարելագործված ենթախմբերը, ճյուղավորվելով և բնության տնտեսության մեջ գրավելով նոր տեղեր, կփոխարինեն ու կոչնչացնեն ավելի հին և ավելի քիչ կատարյալ ենթախմբերին։ Փոքրիկ և մասնատված խմբերն ու ենթախմբերը, վերջապես, բոլորովին կանհետանան։ Ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք կանխատեսել, որ օրգանական էակների այն խմբերը, որ այժմ լայնատարած են ու տիրապետող և միևնույն ժամանակ ամենից ավելի քիչ ցրված են, այսինքն ամենից ավելի քիչ են տուժել մահաջնջումից, դեռ երկար կմեծանան։ Բայց թե ո՞ր խմբերը վերջնականապես կհաղթեն, ոչ ոք չի կարող նախագուշակել, որովհետև մենք գիտենք, որ շատ խմբեր, որոնք առաջ շատ բազմաթիվ և զարգացած են եղել, այժմ արդեն մահաջնջվել են։ Ավելի ևս հեռավոր ապագայի մասին մտածելով, մենք կարող ենք նախագուշակել, որ մեծ խմբերի անընդհատ և համառ ծավալման շնորհիվ բազմաթիվ մանր խմբեր վերջնականապես կոչնչանան և իրենցից հետո չեն թողնի փոփոխված հաջորդներ, որի հետևանքով որևէ ժամանակաշրջանում ապրող տեսակներից միայն շատ քչերը հեռավոր ապագայում կպահպանեն իրենց սերունդները։ Ես պետք է այս հարցին վերադառնամ դասակարգության նվիրված գլխում, բայց և այնպես ես կավելացնեմ, քանի որ այդ տեսակետի համաձայն հնագույն տեսակների շատ չնչին քանակն է իրենից հետո հաջորդներ թողել մինչև այժմ և քանի որ մի տեսակի բոլոր հաջորդները առաջացնում են մի դաս, ապա և հասկանալի է, թե ինչու դասերի թիվն այնքան սահմանափակ է կենդանական կամ բուսական թագավորության յուրաքանչյուր մեծ բաժնում։ Թեև հնագույն տեսակներից շատ քչերն են իրենցից հետո թողել փոփոխված հաջորդներ, այնուամենայնիվ հեռավոր անցյալի երկրաբանական դարաշրջաններում երկիրը կարող էր համարյա նույնքան խիտ բնակված լինել բազմաթիվ սեռերի, ընտանիքների, կար֊ գերի կարգերի և դասերի տեսակներով, ինչքան որ այժմ։
===ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ է ՀԱՍՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ===
Բնական ընտրությունը ներգործում է բացառապես միայն այն փոփոխությունների պահպանման և կուտակման միջոցով, որոնք նպաստավոր են օրգանիզմի համար օրգանական և անօրգանական այն պայմաններում, որոնց նա ենթարկվում է իր կյանքի բոլոր շրջաններում։ Վերջնական հետևանքը արտահայտվում է նրանով, որ յուրաքանչյուր էակ ձգտում է ավելի ու ավելի կատարելագործվել իրեն շրջապատող պայմանների նկատմամբ։ Այդ կատարելագործության անխուսափելի հետևանքը լինում է ամենամեծ թվով կենդանի էակների կազմվածքի աստիճանական զարգացումը ամբողջ աշխարհում։ Բայց այստեղ մենք մտնում ենք մի շատ խճճված հարցի բնագավառ, որովհետև մինչև այժմ բնախույզները չեն առաջարկել բոլորին բավարարող մի սահմանում, թե ինչ պետք է հասկանալ այդ ավելի բարձր կազմվածք հասկացողության տակ։ Ողնաշարավորների նկատմամբ մտավոր ընդունակությունների զարգացումը և մարդու կազմվածքին մոտ լինելու աստիճանը գլխավոր դեր են խաղում։ Կարելի էր կարծել, որ այն փոփոխությունների չափերը, որոնց ենթարկվում են զանազան մարմնամասերը և օրգանները սաղմնային վիճակից միանգամայն հասուն վիճակի անցնելու ժամանակ, կարող էին չափանիշ ծառայել համեմատելու համար, . բայց հայտնի են դեպքեր, ինչպես մի քանի մակաբույծ խեցեմորթների մոտ, երբ կազմվածքի մի մասը զարգացման հետ դառնում է ավելի պակաս կատարյալ, այնպես որ միանգամայն զարգացած կենդանին չի կարող անվանվել ավելի բարձր կազմակերպված, քան նրա թրթուրը։ Ֆոն-Բերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Baer /> առաջարկած չափանիշն ըստ երևույթին ամենից ավելի կիրառելի է և ամենալավն է թվում, այն է՝ օրգանիզմի մասերի դիֆերենցման աստիճանը (ես կավելացնեի՝ հասուն վիճակում) և նրանց մասնագիտացումը զանազան գործունեության վերաբերմամբ, կամ, ինչպես կարտահայտվեր Միլն Էդվարդսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Edwards /> աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանման լրիվության աստիճանը։ Բայց մենք կհամոզվենք, թե ինչքան մութն է այդ խնդիրը, եթե դառնանք ձկներին, որոնց մոտ բնախույզներից ոմանք բարձրակարգ են համարում նրանց, որոնք շնաձկների նման ավելի մոտենում են երկկենցաղներին, մինչդեռ այլ բնախույզներ բարձրակարգ են համարում սովորական ոսկրոտ ձկներին, որովհետև նրանց մեջ ամենից ավելի պարզորոշ կերպով է արտահայտված ձկան տիպը և նրանք ամենից ավելի են տարբերվում ողնաշարավոր կենդանիների մյուս դասերից։ Էլ ավելի ակներև է դառնում այդ հարցի խճճվածությունը, եթե մենք դառնանք բույսերին, որոնց վերաբերմամբ մտավոր ընդունակությունների չափանիշը կիրառելի չէ, այստեղ մենք կհանդիպենք բուսաբանների, որոնք բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց բոլոր օրգանները, ինչպես, օրինակ, բաժակաթերթերը, պսակաթերթերը, առէջքները և վարսանդները լիովին զարգացած են ամեն մի ծաղկի մեջ, մինչդեռ այլ բուսաբաններ, և ամենայն հավանականությամբ ավելի մեծ հիմք ունենալով, բարձրակարգ են համարում այն բույսերը, որոնց զանազան օրգանները ամենից ավելի են փոփոխված, իսկ նրանց թիվը կրճատված է։
Եթե բարձր կազմվածքի չափանիշ մենք ընդունում ենք չափահաս օրգանիզմի զանազան օրգանների դիֆերենցման և մասնագիտացման աստիճանը (այստեղ ներառելով նաև ուղեղի զարգացման աստիճանը, որը որոշում է մտավոր ընդունակությունները), ապա բնական ընտրության ներգործությունն այդ ուղղությամբ ակնհայտ կլինի. բոլոր ֆիզիոլոգներն ընդունում են, որ օրգանների մասնագիտացումը օգտակար է դրանցով օժտված էակին, որովհետև այդ դեպքում նրանք ավելի լավ են կատարում իրենց դերը, այստեղից էլ պարզ է, որ մասնագիտացման հանգող փոփոխությունների կուտակումը մտնում է բնական ընտրության ներգործության շրջանի մեջ։ Մյուս կողմից՝ նկատի առնելով երկրաչափական պրոգրեսիայով բազմացումը և բոլոր օրգանական էակների ձգտումը գրավելու բնության տնտեսության մեջ ամեն մի ազատ կամ անբավարար կերպով գրավված տեղ, մենք հեշտությամբ կըմբռնենք, որ բնական ընտրությունը կարող է օրգանիզմները աստիճանաբար հարմարեցնել նաև այնպիսի դրույթների, երբ որոշ օրգաններ ավելորդ կամ անօգուտ կլինեն, և այդպիսի դեպքում նրա ներգործությունը կդրսևորվի հետադարձ շարժումով դեպի կազմվածքի ստորին աստիճանները։ Արդյո՞ք կազմվածքն ամբողջությամբ վերցրած շարժվել է առաջ՝ սկսած ամենահեռավոր երկրաբանական դարաշրջաններից մինչև օրս, ավելի հարմար կլինի քննարկել օրգանիզմների երկրաբանական հաջորդականությանը նվիրված գլխում։
Միստր Հ. Կ. Ուոտսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Watson /> կարծում է, որ ես չափազանցրել եմ հատկանիշների տարամիտման սկզբունքի նշանակությունը (որն այնուամենայնիվ, ըստ երևույթին, նա ընդունում է), և մատնանշում է այն, որ հատկանիշների մերձեցումը կամ մոտեցումը նույնպես որոշ դեր է խաղացել։ Եթե տարբեր, թեպետ և մերձավոր, սեռերի պատկանող երկու տեսակներից ամեն մեկն իր հերթին առաջացրել է բազմաթիվ նոր, միմյանցից հեռացող ձևեր, ապա կարելի է ընդունել, որ այդ ձևերից մի քանիսը կարող էին այնքան մոտենալ մեկը մյուսին, որ հարկավոր կլիներ նրանց մտցնել մի ընդհանուր սեռի մեջ. այնպես որ երկու տարբեր սեռերի հաջորդները կմիաձուլվեին ու կկազմեին մի սեռ։ Սակայն չափազանց անմտածված կլիներ, եթե մենք ուզենայինք միմյանց շատ հեռու կանգնած ձևերի փոփոխված հաջորդների մեջ կառուցվածքի ընդհանուր և մոտ նմանությունը վերագրել մերձեցմանը։ Բյուրեղի ձևը որոշվում է բացառապես մոլեկուլային ուժերի խաղով, և դրա համար զարմանալի չէ, եթե տարբեր նյութեր երբեմն ընդունում են նման ձևեր։ Օրգանական էակների վերաբերմամբ մենք չպետք է աչքաթող անենք, որ յուրաքանչյուրի ձևը կախված է ամենաբարդ հարաբերակցությունների անսահման ամբողջությունից, այն փոփոխությունների առաջացումից, որոնց պատճառներն այնքան բարդ են, որ նրանց հետամուտ լինելը նույնիսկ անհնարին է, այն փոփոխությունների բնույթից, որոնք պահպանվել են կամ ընտրվել են, իսկ դրանք բնորոշվում են շրջապատող ֆիզիկական պայմաններով և առավել ևս այն օրգանիզմներով, որոնց հետ նրանք ստիպված էին մրցման մեջ մտնելու և, վերջապես, նախնիքների անսահման շարքում ձեռք բերված ժառանգականությունից (հենց իր բնույթով անհաստատ էլեմենտից), որոնց ձևերն իրենց հերթին որոշվել են նույնպիսի բարդ պայմաններով։ Բոլորովին անհավատալի է այն ենթադրությունը, որ նախապես խիստ կերպով միմյանցից տարբերվող երկու օրգանիզմների հաջորդները կարող են իրար այն աստիճան մոտենալ, որի հետևանքով նրանց կազմվածքները գրեթե լիակատար նմանության հասնեին։ Եթե որևէ նման բան պատահեր, ապա մենք այդ միևնույն ձևին կհանդիպեինք իրարից շատ հեռու գտնվող երկրաբանական ֆորմացիաներում՝ անկախ գենետիկական կապից։ Բայց երկրաբանությունը այդպիսի ենթադրության դեմ է վկայում։
Միստր Ուոտսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Watson /> նաև առարկել է, որ բնական ընտրության տևական ներգործությունը հատկանիշների տարամիտման սկզբունքի հետ միասին պետք է առաջ բերեին տեսակային ձևերի թվի անսահմանափակ ավելացում։ Քանի դեռ խոսքը վերաբերում է միմիայն անօրգանական պայմաններից ունեցած կախմանը, ապա հավանական է թվում, որ տեսակների մի որոշ բավարար քանակություն շուտով հարմարված կլինի բոլոր իրարից խիստ տարբերվող ջերմության, խոնավության և այլ պայմաններին, . բայց ես միանգամայն ընդունում եմ, որ օրգանիզմների միջև փոխհարաբերություններն ավելի կարևոր դեր են կատարում, իսկ քանի որ տեսակների թիվը յուրաքանչյուր երկրում ժամանակի ընթացքում ավելանում է, ապա և կյանքի օրգանական պայմանները պետք է ավելի և ավելի բարդանան։ Ուրեմն, առաջին հայացքից ակներև է թվում, թե կառուցվածքի մեջ օգտակար զանազանակերպության ձգտելու համար սահման չկա, հետևաբար և սահման չունի այն տեսակների թիվը, որոնք կարող են առաջանալ։ Մենք չգիտենք նույնիսկ ձևերով ամենից ավելի հարուստ մարզերի մասին, թե արդյոք նրանք լիովին ծայր աստիճան հագեցած են տեսակներով, տեսակների զարմանալի քանակություն ունեցող Բարեհուսո հրվանդանի վրա և Ավստրալիայում եվրոպական շատ բույսեր կարողացել են նատուրալիզացիայի ենթարկվել։ Բայց երկրաբանությունը մեզ ուսուցանում է, որ երրորդային դարաշրջանի սկզբից խեցիների տեսակների թիվը, իսկ նրա կեսից սկսած նաև կաթնասունների թիվը շատ քիչ է ավելացել կամ նույնիսկ բոլորովին չի ավելացել։ Իսկ ի՞նչն է սահման դնում տեսակների թվի անսահման ավելացմանը։ Կյանքերի այն քանակությունը (այդ ասելով ես չեմ հասկանում տեսակային ձևերի թիվը), որ կարող է պահպանվել մի որոշ տարածության վրա, պետք է սահման ունենա, որովհետև նա մեծ չափով կախված է ֆիզիկական պայմաններից, ուրեմն, եթե այդ տարածությունը բնակված է շատ բազմաքանակ տեսակներով, այդ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կամ գրեթե յուրաքանչյուրը կարող է ունենալ միայն աննշան թվով անհատներ, իսկ այդպիսի տեսակները կենթարկվեն ոչնչացման կլիմայական պայմանների կամ թշնամիների թվի պատահական տատանումների հետևանքով։ Այդպիսի դեպքերում ոչնչացման պրոցեսը պետք է շատ արագ ընթանա, մինչդեռ նոր տեսակների առաջացումը միշտ պետք է չափազանց դանդաղ կատարվի։ Պատկերացրեք մի ծայրահեղ դեպք, որ Անգլիայում լինեին նույնքան տեսակներ, որքան որ անհատներ կան, և առաջին դաժան ձմեռը կամ չոր ամառը կոչնչացներ հազարավոր ու հազարավոր տեսակներ։ Սակավանդամ տեսակները (իսկ նրանց թվի անսահման աճման դեպքում բոլոր տեսակները դառնում են սակավանդամ) բազմիցս պարզաբանված սկզբունքի հիման վրա մի որոշ ժամանակաշրջանում առաջացնում են քիչ օգտակար փոփոխություններ։ Ուրեմն, նոր տեսակների սկզբնավորման բուն պրոցեսը կարգելակվի։ Եթե որևէ տեսակ դառնում է շատ սակավանդամ, այդ դեպքում ազգակցության մոտ աստիճաններում կատարվող խաչաձևումը կօժանդակի նրա ոչնչացմանը„ ոչնչացմանը, մի քանի հեղինակներ հայտնել են այն կարծիքը, թե այդ պատճառով է բացատրվում զուբրի այլասերվելը Լիտվիայում, եղջերվինը՝ Շոտլանդիայում, արջինը՝ Նորվեգիայում և այլն։ Վերջապես, և դա, ես կարծում եմ, գլխավոր հանգամանքն է, որ տիրապետող տեսակը, որ իր բնակության մարզում արդեն հաղթել է շատ մրցակիցների, կձգտի ավելի ևս լայն կերպով տարածվելու և դուրս մղելու նաև այլ ձևեր։ Ալֆոնս դը Կանդոլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> ցույց է տվել, որ լայն տարածված տեսակները սովորաբար ցուցաբերում են '''շատ լայն''' տարածվելու ձգտում. հետևաբար, նրանք կձգտեն փոխարինել և ոչնչացնել մի քանի տեսակներ մի քանի մարզերում և այսպիսով կարգելակեն տեսակային ձևերի անսահման ավելացումը երկրի վրա։ Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> վերջերս ցույց է տվել, որ Ավստրալիայի հարավ-արևելյան անկյունում, որտեղ, ըստ երևույթին, երևացել են շատ եկվորներ աշխարհիս զանազան ծայրերից, ավստրալիական էնդեմիկ տեսակները զգալիորեն նվազել են թվով։ Ես հանձն չեմ առնի ասելու, թե այդ զանազան կշռադատումներին ինչ ուժ պետք է վերադրել, բայց այդ հանգամանքները միասին վերցրած պետք է սահմանափակին յուրաքանչյուր երկրում տեսակային ձևերի թիվն անսահման ավելացնելու ձգտումը։
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԼԽԻՑ===
Այն մասին, թե արդյոք իրոք բնական ընտրությունը նման ձևով ազդել է կյանքի բազմազան ձևերի վրա, հարմարեցնելով նրանց իրենց բնակավայրի և գոյության բազմապիսի պայմաններին, կարելի է դատել հաջորդ գլուխներում բերվող ապացույցների ընդհանուր բովանդակությունից և գումարից։ Բայց մենք արդեն տեսանք, որ բնական ընտրությունը իր հետ բերում է մահաջնջում, իսկ թե ինչպիսի հսկայական դեր է կատարել մահաջնջումը օրգանական աշխարհի պատմության մեջ, այդ մասին պարզորոշ կերպով վկայում է երկրաբանությունը։ Բնական ընտրությունը առաջ է բերում նաև հատկանիշների տարամիտում, որովհետև օրգանական էակները ինչքան ավելի շատ են տարբերվում կառուցվածքով, ներքին կերտվածքով և սովորություններով, այնքան նրանք ավելի մեծ թվով կարող են գոյություն ունենալ տվյալ տարածության վրա, որի ապացույցը մենք կարող ենք գտնել, ուշադրություն դարձնելով որևէ փոքրիկ հողակտորի օրգանական բնակչության վրա և օտար երկրում նատուրալիզացիայի ենթարկված օրգանիզմների կազմի վրա։ Հետևապես, որևէ մի տեսակի հաջորդների փոփոխության պրոցեսի ընթացքում և իրենց թիվը ավելացնելու ձգտող բոլոր տեսակների միջև մղվող անընդհատ կռվում որքան ավելի բազմազան կլինեն այդ հաջորդները, այնքան նրանք ավելի հաջողության շանսեր կունենան գոյության կռվում։ Այսպիսով, միևնույն տեսակի տարատեսակները զանազանող փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ ու հասնել տեսակային և նույնիսկ սեռային տարբերությունների աստիճանի։
Մենք համոզվեցինք, որ տվյալ դասի մեծ սեռերին պատկանող սովորական, լայնորեն տարածված և հեռու վայրերում տարաբնակված տեսակները ավելի շատ են փոփոխվում. նրանք կձգտեն իրենց փոխոխված փոփոխված հետնորդներին հաղորդել այն գերազանցությունը, որը նրանց դարձնում է տիրապետող իրենց երկրում։ Բնական ընտրությունը, ինչպես հենց նոր նկատեցինք, առաջ է բերում տարամիտում և կյանքի ավելի քիչ կատարելագործված ու միջանկյալ ձևերի զգալի ոչնչացում։ Ելնելով այս սկզբունքներից, հեշտությամբ կարելի է բացատրել նաև ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր դասի անհամար օրգանական էակների միջև, այսպես կոչված, ազգակցության և սովորաբար լավ նկատելի տարբերությունների բնույթը։ Այն փաստը, որ մենք չենք նկատում, այնքան նա սովորական է, իսկապես զարմանալի է, որ բոլոր կենդանիներն ու բույսերը տարածության և ժամանակի մեջ կապված են միմյանց հետ՝ կազմելով մեկը մյուսին ստորադասված խմբեր, և ընդսմին այնպիսի ձևով, ինչպես մենք այդ նկատում ենք ամեն մի քայլափոխում, այն է, որ միևնույն տեսակի տարատեսակները ամենից ավելի սերտորեն են կապված միմյանց հետ. ավելի քիչ սերտ և ավելի քիչ հավասարաչափ կերպով են կապված միմյանց հետ միևնույն սեռի տեսակները, որոնք կազմում են սեկցիաներ և ենթասեռեր. ավելի ևս պակաս մոտիկությամբ միմյանց հետ կապված են տարբեր սեռերի տեսակները և, վերջապես, սեռերը, որ ներկայացնում են փոխադարձ մոտիկության տարբեր աստիճաններ, որոնք արտահայտվում են ենթաընտանիքներով, ընտանիքներով, կարգերով, ենթադասերով և դասերով։ Զանազան ստորադասված խմբերը մի դասի սահմաններում չեն կարող դասավորվել ուղղագիծ շարքով, այլ խմբվում են որոշ կետերի շուրջը, որոնք իրենց հերթին դասավորվում են այլ կետերի շուրջը, և այսպես համարյա անվերջ շրջաններով։ Եթե տեսակները ստեղծված լինեին մեկը մյուսից անկախ կերպով, ապա անհնարին կլիներ այդպիսի դասակարգության համար բացատրություն գտնել, բայց նա բացատրվում է ժառանգականությամբ և բնական ընտրության բարդ ներգործությամբ, որը առաջ է բերում մահաջնջում և հատկանիշների տարամիտում, ինչպես այդ ցույց է տրված մեր աղյուսակի վրա։
Միևնույն դասին պատկանող բոլոր էակների ազգակցությունը երբեմն պատկերում են մեծ ծառի ձևով։ Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը շատ համապատասխանում է ճշմարտությանը։ Կանաչ ճյուղերը բացվող բողբոջներով ներկայացնում են ապրող տեսակներին, իսկ նախորդ տարիների ճյուղերը համապատասխանում են մահաջնջված տեսակների երկար շարքին։ Յուրաքանչյուր տարի աճող ճյուղերը աշխատել են առաջացնել ընձյուղներ բոլոր ուղղություններով և անցնել ու խեղդել հարևան ընձյուղներին և ճյուղերին, ճիշտ այդպես էլ տեսակները և տեսակների խմբերը բոլոր ժամանակներում գոյության մեծ կռվում հաղթահարել են մյուս տեսակներին։ Բնի ճյուղավորոլթյուններըճյուղավորությունները, որոնք իրենց ծայրերում բաժանվում են սկզբում փոքրիկ ճյուղերի, իսկ հետո ավելի ու ավելի մանրիկ ճյուղերի, մի ժամանակ իրենք էլ, երբ ծառը դեռ մատաղ էր, եղել են բողբոջներով ծածկված ընձյուղներ. իսկ առաջվա և այժմյան բողբոջների միջև ճյուղավորվող ընձյուղների միջոցով եղած կապը հիանալի կերպով մեզ ներկայացնում է ապրող և մահաջնջված տեսակների դասակարգությունը, որը նրանց միացնում է խմբերում, որոնք ստորադասվում են այլ խմբերի։ Այն շատ ընձյուղներից, որոնք դուրս էին եկել այն ժամանակ, երբ ծառը դեռ բուն չէր տվել, թերևս ընդամենը երկուսը կամ երեքը պահպանվել են և աճել ու դարձել են մեծ ճյուղեր, որոնց վրա նստած են մնացած ճյուղերը, նույնն է տեղի ունեցել վաղուց անցած երկրաբանական դարաշրջաններում ապրած տեսակների հետ, նրանցից միայն քչերն են իրենցից հետո թողել դեռևս ապրող փոփոխված հաջորդներ։ Այդ ծառի կյանքի սկզբից շատ ոստեր ու ճյուղեր են չորացել ու թափվել, այդ թափված զանազան մեծության ճյուղերը ներկայացնում են ամբողջ կարգեր, ընտանիքներ և սեռեր, որոնք այժմ չունեն կենդանի ներկայացուցիչներ և մեզ հայտնի են միայն բրածո մնացորդներով։ Եվ ինչպես այստեղ որոշ տեղերում, հին ճյուղերի միջև երկճյուղավորման տեղում, նշվում է վտիտ մի ընձյուղ, որը պատահականության շնորհիվ ողջ է մնացել և շարունակում է իր ծայրին կանաչ մնալ, այդպես էլ որևէ բադակտուց կամ լեպիդոսիրեն, որը հավանորեն պաշտպանված բնակավայրի շնորհիվ փրկվել է օրհասական կռվից, իր ազգակցությամբ որոշ չափով միացնում է կյանքի երկու մեծ ճյուղեր։ Ինչպես որ բողբոջները աճման շնորհիվ սկիզբ են տալիս նոր բողբոջների, իսկ սրանք, եթե միայն նրանք բավականաչափ ուժեղ են, դառնում են ընձյուղներ, որոնք ճյուղավորվելով ծածկում և խեղդում են հյուծված շատ ճյուղեր, այդպես էլ, կարծում եմ, եղել է վերարտադրության շնորհիվ նաև կյանքի մեծ ծառը, որն իր մեռած թափված ճյուղերով լցրել է երկրի կեղևը և նրա մակերեսը ծածկում է իր հավետ ճյուղավորվող և հավետ հրաշալի ճյուղավորություններով։
Վստահելի
1396
edits