|
|
(44 intermediate revisions by 3 users not shown) |
Տող 1. |
Տող 1. |
− | | + | {{Վերնագիր |
| + | |վերնագիր = Կարամազով եղբայրներ |
| + | |հեղինակ = [[Ֆյոդոր Դոստոևսկի]] |
| + | |թարգմանիչ = [[Կարպիս Սուրենյան]] |
| + | |աղբյուր = [[«Կարամազով եղբայրներ»]] |
| + | }} |
| + | [[Category: Արձակ]] |
| | | |
| | | |
Տող 8. |
Տող 14. |
| :::ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում | | :::ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում |
| :::արդյունք կբերի: | | :::արդյունք կբերի: |
− | ::::::::::::(Ավետարան ըստ հովհաննու, Գլուխ ԺԲ, 24)։
| + | ::::::(Ավետարան ըստ Հովհաննու, Գլուխ ԺԲ, 24)։ |
| | | |
| | | |
| + | <blockquote> |
| '''ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ''' | | '''ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ''' |
| | | |
− | Սկսելով կենսագրությունն իմ հերոսի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում։ Այսինքն, թեև իմ հերոսն եմ կոչում Ալեքսեյ Ֆյոգորովիչին, բայց և այնպես ինքս գիտեմ, որ նա բնավ էլ մեծ մարդ չէ, ուստի և նախատեսում եմ այսպիսի անխուսափելի հարցե՝ ինչո՞վ է ուշագրավ ձեր Ալեքսեյ Ֆյոդորովիչը, ինչո՞ւ եք նրան ընտրել իբրև ձեր հերոսը։ Ի՞նչ մի բան է արել նա։ Ո՞ւմ և ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ ես՝ ընթերցողս, պետք է ժամանակ վատնեմ նրա կյանքի փաստերն ուսումնասիրելու համար։ | + | Սկսելով կենսագրությունն իմ հերոսի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում։ Այսինքն, թեև իմ հերոսն եմ կոչում Ալեքսեյ Ֆյոգորովիչին, բայց և այնպես ինքս գիտեմ, որ նա բնավ էլ մեծ մարդ չէ, ուստի և նախատեսում եմ այսպիսի անխուսափելի հարցեր՝ ինչո՞վ է ուշագրավ ձեր Ալեքսեյ Ֆյոդորովիչը, ինչո՞ւ եք նրան ընտրել իբրև ձեր հերոսը։ Ի՞նչ մի բան է արել նա։ Ո՞ւմ և ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ ես՝ ընթերցողս, պետք է ժամանակ վատնեմ նրա կյանքի փաստերն ուսումնասիրելու համար։ |
| | | |
| Վերջին հարցը ամենից ավելի բախտորոշն է, որովհետև մեկ պատասխան կարող եմ տալ դրան․ «Գուցե ինքներդ տեսնեք՝ վեպը կարդալով»։ Է՜հ, իսկ եթե վեպը կարդան ու չտեսնե՞ն, եթե համաձայն չլինե՞ն, թե ուշադրության արժանի է իմ Ալեքսեյ Ֆյոդորովիչը։ Այսպես եմ ասում, որովհետև ցավ ի սիրտ նախատեսում եմ այդ։ Ինձ համար նա ուշադրության արժանի է, բայց խիստ տարակուսում եմ՝ կկարողանա՞մ արդյոք այս բանն ապացուցել ընթերցողին։ Խնդիրն այն է, որ նա թերես գործիչ է իրոք, բայց տարտամ, պարզորոշության չհասած գործիչ։ Սակայն տարօրինակ կլիներ մարդկանցից պարզորոշություն պահանջել այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է։ Մի բան, թերևս, անտարակուսելի է բավական․ տարօրինակ մարդ է նա, նույնիսկ զարմանալի մարդ։ Բայց տարօրինակությունն ու զարմանալիությունը ավելի վնասում են, քան իրավունք տալիս ուշադրության արժանի դառնալու, մանավանդ երբ բոլորը ձգտում են ի մի բերել մասնակի բաները և գեթ մի որևէ ընդհանուր իմաստ գտնել համատարած խառնաշփոթության մեջ։ Իսկ զարմանալի մարդը առավելապես մասնակի և տարանջատ երևույթ է։ Այնպես չէ՞։ | | Վերջին հարցը ամենից ավելի բախտորոշն է, որովհետև մեկ պատասխան կարող եմ տալ դրան․ «Գուցե ինքներդ տեսնեք՝ վեպը կարդալով»։ Է՜հ, իսկ եթե վեպը կարդան ու չտեսնե՞ն, եթե համաձայն չլինե՞ն, թե ուշադրության արժանի է իմ Ալեքսեյ Ֆյոդորովիչը։ Այսպես եմ ասում, որովհետև ցավ ի սիրտ նախատեսում եմ այդ։ Ինձ համար նա ուշադրության արժանի է, բայց խիստ տարակուսում եմ՝ կկարողանա՞մ արդյոք այս բանն ապացուցել ընթերցողին։ Խնդիրն այն է, որ նա թերես գործիչ է իրոք, բայց տարտամ, պարզորոշության չհասած գործիչ։ Սակայն տարօրինակ կլիներ մարդկանցից պարզորոշություն պահանջել այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է։ Մի բան, թերևս, անտարակուսելի է բավական․ տարօրինակ մարդ է նա, նույնիսկ զարմանալի մարդ։ Բայց տարօրինակությունն ու զարմանալիությունը ավելի վնասում են, քան իրավունք տալիս ուշադրության արժանի դառնալու, մանավանդ երբ բոլորը ձգտում են ի մի բերել մասնակի բաները և գեթ մի որևէ ընդհանուր իմաստ գտնել համատարած խառնաշփոթության մեջ։ Իսկ զարմանալի մարդը առավելապես մասնակի և տարանջատ երևույթ է։ Այնպես չէ՞։ |
Տող 24. |
Տող 31. |
| | | |
| Իսկ այժմ գործի անցնենք։ | | Իսկ այժմ գործի անցնենք։ |
| + | </blockquote> |
| | | |
− | = ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ =
| |
− |
| |
− | == Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն ==
| |
− |
| |
− | === I։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազով ===
| |
− |
| |
− | Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովը երրորդ որդին էր կալվածատեր Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի, որն իր ժամանակին հանրածանոթ մարդ էր մեր գավառում և հիմա էլ դեռ հիշվում է իր ողբերգական ու խորհրդավոր մահվան պատճառով։ Նրա մահվան մասին, որ տեղի ունեցավ ուղիղ տասներեք տարի առաջ, կխոսեմ պատշաճ պահին։ Իսկ առայժմ ասեմ միայն, որ այդ «կալվածատերը» (այսպես էին կոչում նր ան մեզ մոտ, թեև նա իր ամբողջ կյանքի ընթացքում համարյա երբեք չի ապրել իր կալվածում) տարօրինակ տիպ էր, բայց այնպիսին, որին բավական հաճախ կարելի է հանդիպել, այսինքն ոչ միայն անպիտան ու անառակ, այլև միաժամանակ անբան մարդու տիպ։ Բայց նա այն անբաններից էր, որոնք գիտեն հիանալիորեն դասավորել իրենց ունեցվածքին վերաբերող գործերը, և ըստ երևույթին ուրիշ ոչ մի բանի ձեռնհաս չեն։ Ֆյոդոր Պավլովիչն, օրինակ, սկսել է համարյա թե ոչնչից. շատ մանր կալվածատեր էր, միշտ վազ էր տալիս ճաշելու ուրիշների սեղանին, առիթ էր փնտրում ձրիակերություն անելու, այնինչ հետո պարզվեց, որ հարյուր հազար ռուբլի զուտ դրամ ուներ մեռնելու պահին։ Եվ այնուաամենայնիվ նա իր ամբողջ կյանքում եղել է մեր գավառի ամենից ավելի անբան ու խելառ մարդկանցից մեկը։ Կրկնում եմ, սա ոչ թե հիմարություն է,— այդ խելառների մեծ մասը բավական խելացի է ու խորամանկ,— այլ հենց անբանություն, այն էլ ինչ-որ հատուկ, ազգային բնույթի։
| |
− |
| |
− | Նա երկու անգամ էր ամուսնացել և երեք որդի ուներ․ ավագը՝ Դմիտրի Ֆյոդորովիչն, առաջին կնոջից էր, իսկ մյուս երկուսը՝ Իվանն ու Ալեքսեյը, երկրորդ կնոջից։ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կինը Միուսովների՝ նույնպես մեր գավառացի կալվածատերերի բավական հարուստ և ազնվատոհմ գերդաստանից էր։ Թե ինչպես պատահեց, որ օժիտով աղջիկը, այն էլ մի գեղեցկուհի և, ավելին, մեկն այն ժիր ու խելացի կանանցից, որոնք այնքան հաճախադեպ են մեր ներկա սերնդի մեջ, բայց որոնք արդեն երևացել էին նախորդում, կարողացավ ամուսնանալ այդպիսի չնչին մի «թուլամորթի» հետ, ինչպես բոլորն այն ժամանակ կոչում էին Ֆյոդոր Պավլովիչին, հիմա չեմ սկսի մանրամասն բացատրել։ Ա՛յ օրինակ, ես ճանաչում էի անցյալ «ռոմանտիկ» սերնդին պատկանող մի օրիորդի, որ ոմն պարոնի հանդեպ մի քանի տարի առեղծվածային սեր տածելուց հետո, ըստ որում միշտ էլ կարող էր շատ հանգիստ ամուսնանալ նրա հետ, ի վերջո սկսեց անհաղթահարելի արգելքներ հնարել իր սիրո առջև ու մի փոթորկոտ գիշեր, ժայռի նմանվող բարձր ափից, նետվեց բավական խորունկ և արագահոս գետի մեջ ու խորտակվեց, ուղղակի զոհ գնալով իր սեփական քմահաճույքին՝ պարզապես Շեքսպիրի Օֆելիային նմանվելու համար․ և նույնիսկ ավելին, եթե իր այդ վաղուց ընտրած ու սիրած ժայռն այնքան նկարագեղ չլիներ, այլ դրա փոխարեն լիներ պարզապես մի հասարակ հարթ գետափ, ապա ինքնասպանությունն էլ հավանաբար տեղի չէր ունենա բնավ։ Սա ստույգ իրողություն է, և պետք է ենթադրել, որ մեր ռուս իրականության մեջ, վերջին երկու կամ երեք սերունդների կյանքում, քիչ չեն եղել սրա նման կամ նույնատիպ ուրիշ դեպքեր։ Այսպես էլ Ադելաիդա Իվանովնա Միուսովայի արարքը, անտարակույս, ուրիշներից լսած գաղափարների արձագանքն էր և նույնպես հետևանք՝ գերյալ մտքի բորբոքման։ Գուցե նա ուզել է կանացի անկախություն ցուցաբերել, հակադրվել հանրային պայմանականություններին, հակադրվել իր ազգականների և ընտանիքի բռնությանը, իսկ հաճոյակատար երևակայությունը, ենթադրենք, լոկ մի վայրկյան համոզել է նրան, որ Ֆյոդոր Պավլովիչը, չնայած ձրիակեր մարդու իր վիճակին, այնուամենայնիվ բարեփոխման այդ ժամանակաշրջանի ամենահամարձակ ու հեգնասեր մարդկանցից մեկն է, այնինչ նա պարզապես չար բնավորության տեր մի խեղկատակ էր, ուրիշ ոչինչ։ Զգայացունց էր նաև այն, որ ամուսնությունը տեղի ունեցավ առևանգումով, և դա շատ գայթակղիչ էր Ադելաիդա Իվանովնայի համար։ Իսկ Ֆյոդոր Պավլովիչն այն ժամանակ, իր սոցիալակտն դրության իսկ բերումով, հույժ տրամադիր էր որևէ այդպիսի արտակարգ բան անելու, որովհետև բուռն ցանկություն ուներ որևէ կերպ դասավորելու իր կյանքի ընթացքը․ մի լավ գերդաստանի մեջ խցկվելու և օժիտի տիրանալու հեռանկարը շատ հրապուրիչ էր անշուշտ։ Որքան գիտեմ, նրանց միջև փոխադարձ սեր բոլորովին չկարճ ոչ հարսի, ոչ էլ նրա կողմից, չնայած նույնիսկ Ադելաիդա Իվանովնայի գեղեցկությանը։ Այնպես որ այս դեպքն իր տեսակի մեջ միակն էր գուցե Ֆյոդոր Պավլովիչի կյանքում, մի մարդու, որ միշտ էլ չափազանց հեշտասեր էր և պատրաստ էր վայրկենապես կպչելու որևէ մի փեշի՝ հենց որ դույզն քաջալերություն ստանար։ Եվ միայն այս կինն էր, որ նրա մեջ ոչ մի հատուկ կիրք չհարուցեց։
| |
− |
| |
− | Առևանգումից անմիջապես հետո Ադելաիդա Իվանովնան մի ակնթարթում գլխի ընկավ, որ իր ամուսնու հանդեպ միայն արհամարհանք է զգում, ուրիշ ոչինչ։ Այսպիսով, մեկ օրից մյուսը ամուսնությունն իր իսկական գույնը դուրս տվեց։ Թեև աղջկա ընտանիքը բավական շուտ հաշտվեց կատարվածի հետ և փախստականին հատկացրեց իր օժիտը, բայց ամուսիններն սկսեցին չափազանց անկանոն կյանք վարել և անընդհատ տեսարաններ սարքել։ Պատմում էին, որ երիտասարդ կինն այդ պայմաններում անհամեմատ ավելի ազնվություն ու վեհություն էր ցուցաբերում, քան Ֆյոդոր Պավլովիչը, որ, ինչպես հայտնի է դարձել հիմա, տեղն ու տեղը կնոջից թռցրել է նրա բոլոր փողերը՝ օժիտն ստանալուց անմիջապես հետո, այսինքն մոտ քսանհինգ հազար ռուբլի, այնպես որ այդ հազարներն այլևս անհետ կորել են Ադելաիդա Իվանովնայի համար։ Ֆյոդոր Պավլովիչը, կաշվից դուրս գալով, երկար ժամանակ աշխատեց ինչ-որ համապատասխան վավերագիր կնքել ու իր անվանը փոխանցել նաև այն փոքրիկ գյուղն ու քաղաքային բավական լավ տունը, որոնք, նույնպես կնոջ օժիտի մասն էին կազմում։ Հավանաբար հասներ իր նպատակին՝ պարզապես, այսպես ասած, այն արհամարհանքի ու զզվանքի շնորհիվ, որ ամեն րոպե հարուցում էր կնոջ մեջ իր անամոթ շորթումներով ու մուրացկանությամբ, նաև շնորհիվ այն բանի, որ կինը հոգեպես հոգնել էր և ուզում էր միայն գլուխն ազատել նրանից։ Սակայն, բարեբախտաբար, միջամտեց Ադելաիդա Իվանովնայի ընտանիքը և չափավորեց գռփողի ախորժակը։ Ստույգ է, որ ամուսինները հաճախ կռվում էին իրար հետ, բայց, ըստ ավանդաբար հասած զրույցների, ծեծում էր ոչ թե Ֆյոդոր Պավլովիչը, այլ Ադելաիդա Իվանովնան՝ տաքարյուն, համարձակ, թխադեմ, անհամբեր մի կին, որ ֆիզիկական զարմանալի ուժի տեր էր։ Ի վերջո նա թողեց տունը և ամուսնուց փախավ՝ չքավորության մեջ կորած մի սեմինարիստ դասատուի հետ, երեք տարեկան Միտյային թողնելով Ֆյոդոր Պավլովիչի վզին։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես մի ամբողջ հարեմ սարքեց տանը և անձնատուր եղավ ամենասանձարձակ հարբեցողության, իսկ ընդմիջումներին շրջում էր համարյա ամբողջ նահանգում և լացակումած գանգատվում էր սրան-նրան ու բոլորին, թե Ադելաիդա Իվանովնան լքել է իրեն, ըստ որում իր ամուսնական կյանքի մասին հայտնում էր այնպիսի մանրամասնություններ, որոնք պատմելը շատ ամոթալի բան կլիներ որևէ ամուսնու համար։ Եվ կարևորն այն է, որ վիրավորված ամուսնու իր ծիծաղելի դերը բոլորի առաջ խաղալը և մինչև անգամ իր դժբախտության մանրամասնությունները գունազարդված նկարագրելը կարծես հաճույք էր պատճառում նրան և նույնիսկ շոյում էր ինքնասիրությունը։ «Կարելի է կարծել, թե դուք, Ֆյոդոր Պավլովիչ, պաշտոնի բարձրացում եք ստացել, այնքան գոհ եք երևում, չնայած ձեր մեծ վշտին»,— ասում էին նրան ծաղրասեր մարդիկ։ Շատերը նույնիսկ ավելացնում էին, թե նա ուրախությամբ է խաղում խեղկատակի այս նոր դերը, և թե դիտմամբ, ավելի մեծ ծիծաղ պատճառելու համար ձևացնում է, որ իբր թե չի նկատում իր զավեշտական վիճակը։ Բայց, ով գիտե, գուցե և այդ բոլորն անում էր միամտաբար։ Վերջապես նա կարողացավ ի հայտ բերել իր փախստական կնոջ հետքը։ Պարզվեց, որ խեղճ կինը գտնվում է Պետերբուրգում, ուր գնացել էր իր սեմինարիստի հետ և անվերապահորեն սկսել էր լիովին ազատագրված կյանք ապրել։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես դեսուդեն ընկավ և սկսեց պատրաստվել Պետերբուրգ գնալու․ ի՞նչ նպատակով՝ ինքն էլ անշուշտ չգիտեր։ Գուցե իրոք գնար այն ժամանակ․ բայց այդպիսի որոշում ընդունելուց հետո իսկույն գտավ, որ ճանապարհ ընկնելուց առաջ, ուժ ստանալու համար, հատկապես իրավունք ունի նորից սանձարձակ հարբեցողության գիրկը նետվելու։ Եվ ահա հենց այդ ժամանակ կնոջ հարազատները լուր ստացան, որ Ադելաիդա Իվանովնան մահացել է Պետերբուրգում։ Մի տեսակ անսպասելի էր մահացել նա, ինչ-որ ձեղնահարկում, ոմանց պատմելով՝ տիֆից, իսկ ըստ ուրիշների՝ իբրև թե քաղցից։ Ֆյոդոր Պավլովիչը հարբած էր, երբ իմացավ իր կնոջ մահը․ ասում են, վազեց փողոցով մեկ և սկսեց ուրախությունից ձեռքերը երկինք բարձրացնել ու գոռալ՝ «Արդ արձակեա՛ զծառայս քո, տէ՜ր», բայց ոմանք էլ ասում են, թե նա հոնգուր հոնգուր լաց եղավ երեխայի պես, և այնքան, որ մարդիկ նույնիսկ խղճալով էին նայում նրան, հակառակ նրա հանդեպ զգացած իրենց ամբողջ զզվանքին։ Շատ հնարավոր է, որ և՛ մեկն է ճիշտ, և՛ մյուսը, այսինքն և՛ ուրախացել է ազատություն ստանալով, և՛ լաց է եղել իրեն ազատագրողի համար․ երկուսն էլ միաժամանակ։ Մեծ մասամբ մարդիկ, նույնիսկ չարագործները, շատ ավելի միամիտ են ու պարզասիրտ, քան մենք ենթադրում ենք առհասարակ։ Է՜հ, մենք ինքներս էլ այդպես ենք։
| |
− |
| |
− | === II։ Առաջին որդուց գլուխն ազատում է ===
| |
− |
| |
− | Անշուշտ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի դաստիարակ ու հայր կարող է լինել այդպիսի մարդը։ Որպես հայր նա արեց հենց այն, ինչ սպասելի էր նրանից, այսինքն մի անգամ ընդմիշտ լքեց Ադելաիդա Իվանովնայից ունեցած իր երեխային, ոչ թե փոքրիկի նկատմամբ չարանալով և կամ վիրավորված ամուսնու ինչ-որ զգացմունքներից դրդված, այլ պարզապես այն պատճառով, որ բոլորովին մոռացավ նրան։ Մինչ բոլորի գլուխն էր տանում իր արցունքներով ու գանգատներով և միաժամանակ իր տունը վերածում անառակության բույնի, տան հավատարիմ ծառա Գրիգորին իր խնամքի տակ վերցրեց երեք տարեկան Միտյային։ Եթե այն ժամանակ Գրիգորին հոգ չտաներ նրան, գուցե երեխայի շապիկն անգամ փոխող մի մարդ չգտնվեր։ Ըստ որում այնպես պատահեց, որ երեխայի մոր կողմից ազգականները կարձես թե նույնպես մոռացան նրան սկզբում։ Պապը, այսինքն Ադելաիդա Իվանովնայի հայրը՝ պարոն Միուսովն, այն ժամանակ մահացել էր արդեն, նրա այրին՝ Միտյայի տատը, որ Մոսկվա էր փոխադրվել, ծանր հիվանդ էր, իսկ նրա աղջիկներն ամուսնացել էին, այնպես որ Միտյային վիճակվեց գրեթե մի ամբողջ տարի մնալ Գրիգորիի խնամքին և նրա հետ ապրել ծառաներին հատկացված խրճիթում։ Սակայն եթե նույնիսկ հայրիկը հիշեր տղային (անշուշտ չէր կարող անտեղյակ լինել նրա գոյությանը), միևնույն է՝ դարձյալ խրճիթ կուղարկեր նրան, քանի որ երեխան կարող էր այսպես թե այնպես արգելք լինել նրա ցոփ կյանքին։ Բայց պատահեց, որ Փարիզից վերադարձավ հանգուցյալ Ադելաիդա Իվանովնայի զարմիկը՝ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, որ հետագայում երկար տարիներ ապրեց արտասահմանում, բայց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր։ Նա Միուսովների գերդաստանում հատկապես աչքի էր ընկնում որպես լուսավորյալ մարդ, մայրաքաղաքային և արտասահմանյան բարքերով, ըստ որում իր ամբողջ կյանքում մնաց եվրոպացի, իսկ կյանքի վերջին տարիներին դարձավ քառասնական և հիսնական թվականների ոգով լիբերալ։ Իր գործունեության ընթացքում շփվել էր դարաշրջանի բազմաթիվ ամենալիբերալ մարդկանց հետ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում, անձամբ ճանաչել էր Պրուդոնին ու Բակունինին և իր թափառական կյանքի վերջում հատկապես սիրում էր հիշել ու պատմել քառասունութ թվականի Փարիզի փետրվարյան հեղափոխության երեք օրերի մասին, ակնարկելով, որ ինքն էլ համարյա մասնակցել է բարիկադային կռիվներին։ Դա նրա երիտասարդության ամենաբերկրալի հիշատակներից մեկն էր։ Նա իր անկախ սեփականությունն ուներ՝ մոտ հազար հոգի, ըստ նախկին տոմարակալության։ Նրա հիանալի կալվածը գտնվում էր մեր փոքր քաղաքի անմիջական մերձակայքում և սահմանակից էր մեր նշանավոր վանքի հողերին։ Դեռ ամենաերիտասարդ տարիներին, հենց որ ժառանգություն ստացավ, Պյոտր Ալեքսանդրովիչն իսկույն մի անվերջանալի դատավարություն սկսեց մեր վանքի դեմ, գետում ձուկ որսալո՞ւ թե անտառում ծառ կտրելու իրավունքի վերաբերյալ ստույգ չգիտեմ, բայց «կղերականների» դեմ դատավարություն սկսելը նույնիսկ իր պարտքը համարեց, իբրև քաղաքացի և լուսավորյալ մարդ։ Լսելով ամեն ինչ Ադելաիդա Իվանովնայի մասին, որին, բնական է, հիշում էր ու մի ժամանակ նույնիսկ հատուկ ուշադրությամբ էր վերաբերվել, և իմանալով, որ նրանից մնացել է Միտյան, Պյոտր Ալեքսանդրովիչը խառնվեց այդ գործի մեջ, հակառակ Ֆյոդոր Պավլովիչի հանդեպ զգացած իր ամբողջ երիտասարդական վրդովմունքին ու արհամարհանքին։ Ահա այս առիթով նա առաջին անգամ ծանոթացավ Ֆյոդոր Պավլովիչի հետ։ Ուղղակի հայտնեց նրան, որ ինքը կցանկանար հանձն առնել երեխայի դաստիարակությունը։ Հետագայում նա երկար ժամանակ պատմում էր, իբրև բնորոշ մի գիծ, թե երբ ինքը սկսել էր Միտյայի մասին խոսել, Ֆյոդոր Պավլովիչն, այնպիսի տեսք էր ընդունել մի պահ, որ իբր թե բոլորովին չի հասկանում՝ այդ ի՞նչ երեխայի մասին է խոսքը, և նույնիսկ կարծես զարմացել էր, թե ինքը մի տղա ունի տան մեջ մի անկյունում։ Եթե Պյոտր Ալեքսանդրովի չի պատմածը կարող էր չափազանցություն լինել, համենայն դեպս ճշմարտության նման մի բան էլ պետք է պարունակեր իր մեջ։ Իրոք, Ֆյոդոր Պավլովիչն իր ամբողջ կյանքում սիրում էր ձևանալ, հանկարծ մի անսպասելի դեր խաղալ ձեր առաջ, և խնդիրն այն է, որ երբեմն առանց որևէ անհրաժեշտության էր անում այդպես, նույնիսկ ուղղակի ի վնաս իրեն, ինչպես օրինակ տվյալ դեպքում։ Բնավորության այս գիծը, սակայն, հատուկ է բազմաթիվ ու բազմաթիվ մարդկանց, նույնիսկ շատ խելացիներին, և ոչ թե միայն Ֆյոդոր Պավլովիչի նման մեկին։ Պյոտր Ալեքսանդրովիչը եռանդով վարեց գործը և նույնիսկ երեխայի խնամակալ նշանակվեց (Ֆյոդոր Պ ավլովիչի հետ միասին), որովհետև մայրն այնուամենայնիվ մի փոքր սեփականություն էր թողել որդուն՝ մի տուն ու կալված։ Միտյային իրոք տարան այդ քեռու մոտ։ Բայց քեռին սեփական ընտանիք չուներ, իսկ ինքն էլ, իր կայքերից ստանալիք դրամական եկամուտները կարգի բերելուց և ապահովելուց հետո, շտապեց նորից Փարիզ գնալ երկար ժամանակով, ուստի երեխային հանձնեց իր ազգականուհիներից մեկին՝ Մոսկվայում ապրող մի տիրուհու։ Այնպես պատահեց, որ Պյոտր Ալեքսանդրովիչը ևս, հաստատվելով Փարիզում, մոռացավ երեխային, մանավանդ երբ վրա հասավ այն նույն փետրվարյան հեղափոխությունը, որն այնքան բորբոքեց նրա երևակայությունը և որպես անջնջելի հիշատակ մնաց նրա ամբողջ կյանքում։ Իսկ մոսկվացի տիրուհին մահացավ, և Միտյան անցավ նրա ամուսնացած դուստրերից մեկի խնամքին։ Կարծեմ հետագայում նա մի չորրորդ անդամ էլ փոխեց իր բույնը։ Դրա շուրջ երկար-բարակ չեմ խոսելու այժմ, մանավանդ որ Ֆյոդոր Պավլովիչի այդ առաջնեկի մասին դեռ շատ բան հարկ կլինի պատմել հետագայում, իսկ հիմա սահմանափակվում եմ լոկ ամենից ավելի անհրաժեշտ տեղեկություններով, առանց որոնց չեմ էլ կարող վեպն սկսել։
| |
− |
| |
− | Նախ և առաջ, այս Դմիտրի Ֆյոդորովիչը Ֆյոդոր Պավլովիչի երեք որդիներից միակն էր, որ մեծացավ այն համոզմունքով, թե ինքն այնուամենայնիվ որոշ սեփականություն տեր է և չափահաս դառնալուց հետո անկախ է լինելու։ Պատանեկության ու երիտասարդության տարիներին նա անկարգ կյանք վարեց. կիսատ թողեց ուսումը գիմնազիայում, հետո ռազմական մի դպրոց հաճախեց, ապա ընկավ Կովկաս, զինվորական աստիճանի բարձրացում ստացավ, մենամարտեց, շնորհազուրկ եղավ, նորից բարձրացում ստացավ, շատ զեղխություններ արեց և բավական շատ դրամ վատնեց։ Նախքան չափահաս դառնալը դեռ չէր սկսել Ֆյոդոր Պավլովիչից դրամ ստանալ, ուստի խրվեց պարտքերի մեջ։ Իր հորը՝ Ֆյոդոր Պավլովիչին, առաջին անգամ տեսավ ու ճանաչեց չափահաս դառնալուց հետո միայն, երբ հատկապես եկավ մեր կողմերը՝ իր ունեցվածքի հաշիվները պարզելու նրա հետ։ Կարծեմ հենց այդ ժամանակ էլ հայրը դուր չեկավ նրան։ Երկար չմնաց հոր մոտ, շտապեց մեկնել․ միայն մի որոշ գումար կարողացավ ստանալ նրանից և մի որոշ համաձայնություն կայացրեց՝ հետագայում իր կալվածից ստանալիք հասույթների վերաբերյալ։ Այդ առաջին այցելությանը (հիշատակության արժանի փաստ) նա այնպես էլ չկարողացավ Ֆյոդոր Պավլովիչից իմանալ իր կալվածքի արժեքն ու հասութաբերության չափը։ Ֆյոդոր Պավլովիչն այն ժամանակ հենց միանգամից նկատեց (այս էլ պետք է հիշել), որ Միտյան չափազանցված ու սխալ պատկերացում ունի իր սեփականության մասին։ Ֆյոդոր Պավլովիչը շատ գոհ էր դրա համար, նկատի ունենալով իր հատուկ հաշիվները։ Նա լոկ այն հետևությունն արեց, որ երիտասարդը թեթևամիտ է, անզուսպ, կրքերին գերի, անհամբեր, զեղխ, և բավական է, որ առժամապես մի որևէ գումար ձեռք բերի, իսկույն կհանգստանա, թեև, իհարկե, կարճ ժամանակով։ Հենց այս փաստն էլ ահա սկսեց շահագործել Ֆյոդոր Պավլովիչը, այսինքն գլուխն ազատել մի փոքր ողորմություն ուղարկելով նրան մերթ ընդ մերթ, առժամապես։ Եվ վերջ ի վերջո, երբ չորս տարի հետո Միտյան, համբերությունը կորցնելով, երկրորդ անգամ հայտնվեց մեր փոքրիկ քաղաքում, որպեսզի հաշիվները մի անգամ ընդմիշտ մաքրի ծնողի հետ, հանկարծ, ի մեծագույն զարմանս նրա, պարզվեց, որ բացարձակապես ոչինչ չունի այլևս, որ դժվար է նույնիսկ հաշվեհարդար կատարել, որ արդեն դրամական գումարներով վերցրել է իր ունեցվածքի արժեքը Ֆյոդոր Պավլովիչից և գուցե նույնիսկ ի՛նքը հիմա պարտք է նրան․ ըստ այսինչ ու այնինչ համաձայնության, որ Միտյան ինքը ցանկացել է կայացնել այս կամ այն ժամանակ, նա այլևս իրավունք էլ չունի որևէ բան պահանջելու, և այլն, և այլն։ Երիտասարդը շշմեց, կասկածեց, որ այդ ամբողջը սուտ է ու խաբեություն, համարյա կատաղեց ու կարծես խելքն էլ կորցրեց։ Ահա հենց այս հանգամանքը հասցրեց այն աղետին, որի նկարագրությունը կազմելու է իմ այս առաջին ներածական վեպի նյութը կամ, ավելի ճիշտ, արտաքին կողմը։ Սակայն, նախքան այս վեպին անցնելը, պետք է դեռ խոսեմ նաև Ֆյոդոր Պավլովիչի մյուս երկու որդիների՝ Միտյայի եղբայրների մասին, և բացատրեմ, թե նրա՛նք որտեղից աշխարհ եկան։
| |
− |
| |
− | === III։ Երկրորդ ամուսնությունն ու մյուս զավակները ===
| |
− |
| |
− | Չորս տարեկան Միտյայից գլուխն ազատելուց հետո, Ֆյոդոր Պավլովիչը շատ շուտով ամուսնացավ երկրորդ անգամ։ Այդ երկրորդ ամուսնությունն ութ տարի տևեց։ Իր այդ երկրորդ կնոջը՝ Սոֆյա Իվանովնային, նույնպես շատ երիտասարդ մի աղջկա, նա վերցրեց ուրիշ նահանգից, որտեղ գնացել էր մանրակապալ մի գործով՝ ոմն ջհուդի ընկերակցությամբ։ Ֆյոդոր Պավլովիչը թեև խրախճանքներ էր սարքում, հարբում էր ու ցոփ կյանք վարում, բայց երբեք աչքաթող չէր անում իր դրամագլխի զետեղումը և միշտ հաջող էր կարգավորում իր գործերը, թեև, իհարկե, գրեթե միշտ էլ ստոր միջոցների դիմելով։ Սոֆյա Իվանովնան մանկությունից անոք, «որբ աղջիկ» էր, կորած-մոլորած մի սարկավագի դուստրը, որ մեծացել էր իր պառավ բարերարուհու, դաստիարակի ու տանջողի՝ գեներալ Վորոխովի մեծահարուստ այրու տանը։ Մանրամասնությունները չգիտեմ, բայց լսել եմ, որ այդ հեզ, անչար ու հնազանդ որբուհուն մի անգամ իբր թե իջեցրել են մեխին անցկացրած օղակից, որից նա կախել էր իրեն մառանում, այնքան որ ծանր է եղել դիմանալ այդ պառավի քմահաճությանն ու հարատև կշտամբանքներին, մի պառավի, որ ըստ երևույթին չար կին չէր, բայց անտանելի կամակոր էր դարձել պարապության հետևանքով։ Ֆյոդոր Պավլովիչն ամուսնություն առաջարկեց, նրա մասին հարցուփորձ արեցին և դուռը փակեցին երեսին, և ահա նա դարձյալ, տեղն ու տեղը, ինչպես առաջին ամուսնության ժամանակ, առևանգելու առաջարկ արեց որբուհուն։ Շատ ու շատ հավանական է, որ այդ աղջիկն անգամ ոչ մի գնով չէր ամուսնանա նրա հետ, եթե ճիշտ ժամանակին ավելի շատ մանրամասնություններ իմանար նրա մասին։ Սակայն տարբեր նահանգում էր տեղի ունենում այդ ամբողջը, և բացի այդ՝ ի՞նչ կարող էր հասկանալ տասնվեցամյա մի աղջնակ, որի ուշքն ու միտքն այն էր, թե ավելի լավ է ջուրն ընկնել, քան մնալ բարերարուհու մոտ։ Եվ այդպես ահա, խեղճ աղջիկը բարերարուհուն փոխարինեց բարերարով։ Ֆյոդոր Պավլովիչը ոչ մի գրոշ չստացավ այս անգամ, որովհետև գեներալի այրին զայրացավ, ոչինչ չտվեց և, ավելին, երկուսին էլ անիծեց։ Բայց Ֆյոդոր Պավլովիչն այu անգամ հույս էլ չուներ օժիտ ստանալու, այլ լոկ հրապուրվել էր աղջնակի սքանչելի գեղեցկությամբ ու մանավանդ անմեղ տեսքով, որ շշմեցրել էր նրան՝ մինչ այդ կանացի կոպիտ գեղեցկությունը միայն սիրող այդ այլասերված հեշտամոլին։ «Այդ անմեղ աչուկներն ածելիի նման կտրտեցին իմ հոգին այն ժամանակ»,— ասում էր նա հետագայում իրեն հատուկ նողկալի քրքիջով։ Ճիշտն ասած, այլասերված մարդու համար այդ հրապուրանքը ևս կարող էր պարզապես պագշոտ մի ցանկության արդյունք լինել։ Քանի որ կինը ոչ մի օժիտ չէր բերել, Ֆյոդոր Պավլովիչն սկսեց անտեսել նրան, և օգտվելով այն հանգամանքից, որ կինը, այսպես ասած, «մեղավոր» է իր առաջ և որ ինքը համարյա «պարանից է իջեցրել» նրան, օգտվելով նաև կնոջ արտակարգ հեզ ու հլու բնավորությունից, մինչև անգամ ոտնատակ արեց ամուսնական կյանքի ամենատարրական պատշաճությունները։ Տանը, ուղղակի կնոջ ներկայությամբ, հավաքվում էին փչացած կանայք, և ցոփ կերուխումներ էին տեղի ունենում։ Որպես հատկանշական փաստ ասեմ, որ ծառա Գրիգորին՝ մռայլ, հիմար ու կամակոր այդ խրատամոլը, որն ատել էր իր նախկին տիրուհի Ադելաիդա Իվանովնային, այս անգամ իր նոր տիրուհու կողմն էր բռնում ու պաշտպանում էր նրան՝ ծառայի համար գրեթե անթույլատրելի ձևով կշտամբելով Ֆյոդոր Պավլովիչին, և մի անգամ նույնիսկ ցաք ու ցրիվ արեց գինարբուքն ու բռնի դուրս քշեց բոլոր փչացած կանանց։ Դեռ մանկությունից ահաբեկված այդ դժբախտ կնոջ վրա հետագայում մի տեսակ կանացի նյարդային հիվանդություն եկավ, մի հիվանդություն, որ հաճախադեպ է մանավանդ գյուղացի կանանց մեջ, և որով տառապողներին կոչում են «դիվահարներ»։ Մերթ ընդ մերթ, հիստերիկ սոսկալի նոպաների հետևանքով, հիվանդը նույնիսկ գիտակցությունն էր կորցնում։ Բայց և այնպես, նա Ֆյոդոր Պավլովիչին երկու տղա պարգևեց՝ Իվանին ու Ալեքսեյին․ առաջնեկը ծնվեց ամուսնության առաջին տարում, իսկ երկրորդը՝ երեք տարի հետո։ Երբ Սոֆյա Իվանովնան մահացավ, փոքրիկ Ալեքսեյի չորս տարին չէր լրացել, ու թեև տարօրինակ է, բայց գիտեմ, որ նա հետագայում իր մորը հիշում էր ամբողջ կյանքում, անշուշտ երազի նման։ Մոր մահից հետո երկու տղաներին էլ վիճակվեց համարյա ճիշտ ու ճիշտ այն բախտը, որ վիճակվել էր առաջինին՝ Միտյային. հայրը բոլորովին մոռացավ ու երեսի վրա թողեց նրանց, և տղաներն ընկան նույն Գրիգորիի խնամքին և նույնպես նրա խրճիթում ապրեցին։ Այդ խրճիթում էլ նրանց գտավ գեներալի այրին՝ կամակոր պառավը, որ իրենց մոր բարերարուհին ու դաստիարակն էր եղել։ Նա դեռ կենդանի էր և ամբողջ ութ տարի շարունակ չէր կարողացել մոռանալ իրեն հասցված վիրավորանքը։ Իր «Սոֆյայի» օր ու ապրուստի մասին ութ տարի շարունակ ամենաստույգ տեղեկություններն էր ստացել կողմնակի աղբյուրներից, ու լսելով, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում և ինչ այլանդակություններ են տեղի ունենում նրա շուրջը, երկու կամ երեք անգամ բարձրաձայն ասել էր իր հացկատակներին. «Այդպես էլ պետք է նրան, աստվա՛ծ նրան պատժեց անշնորհակալության համար»։
| |
− |
| |
− | Սոֆյա Իվանովնայի մահից ճիշտ երեք ամիս հետո գեներալի այրին հանկարծ անձամբ հայտնվեց մեր քաղաքում և գնաց ուղիղ Ֆյոդոր Պավլովիչի տունը։ Ընդամենը կես ժամ մնաց քաղաքում, բայց շատ բան արեց։ Երեկո էր։ Ֆյոդոր Պավլովիչը, որին պառավն ամբողջ ութ տարի չէր տեսել, հարբած դիմավորեց նրան։ Պատմում են, թե պառավն անմիջապես, հենց որ տեսավ Ֆյոդոր Պավլովիչին, առանց որևէ բացատրության երկու փառավոր, շառաչուն ապտակ իջեցրեց նրա երեսին և մազերից բռնելով երեք անգամ թափ տվեց վերից վար, հետո, առանց մի բառ ասելու, ուղիղ գնաց խրճիթ՝ երկու տղաների մոտ։ Առաջին հայացքից նկատելով, որ նրանք լվացված չեն և սպիտակեղեններն էլ կեղտոտ են, իսկույն մի ապտակ էլ իջեցրեց Գրիգորիի երեսին և հայտնեց, թե երկու տղաներին տանում է իր հետ, հետո նրանց դուրս բերեց շապիկվարտիքով, փաթաթեց ճամփորդական վերմակի մեջ, նստեցրեց ծածկակառք և տարավ իր քաղաքը։ Գրիգորին այդ ապտակը հանդուրժեց անձնվեր ստրուկի նման, ոչ մի կոպիտ խոսքով չդիմադրեց, պառավ տիրուհուն ուղեկցեց մինչև կառքը, խորունկ գլուխ տվեց և ամենայն լրջությամբ ասաց, որ տիրուհուն «աստված կվարձատրի որբերի համար»։ «Միևնույն է՝ դու դմբո՛ ես»,— գոռաց պառավը նրա երեսին, երբ կառքը շարժվեց։ Ֆյոդոր Պավլովիչը, ծանր ու թեթև անելով, գտավ, որ կատարվածը լավ բան էր, և հետո գեներալի այրուն իր ձևական համաձայնությանը տվեց երեխաների դաստիարակության վերաբերյալ, չառարկելով ոչ մի կետի։ Իսկ իր կերած ապտակների մասին ինքը պատմեց բոլորին՝ շրջելով ամբողջ քաղաքում։
| |
− |
| |
− | Պատահեց, որ գեներալի այրին էլ դրանից հետո շուտով մահացավ, սակայն իր կտակում հազարական ռուբլի հատկացրեց երկու փոքրիկներին՝ «նրանց ուսման համար, պայմանով, որ այդ փողերն անպատճառ ծախսվեն նրանց վրա, բայց այնպես, որ գումարը հերիքի մինչև նրանց չափահաս դառնալը, որովհետև այսքանն էլ շատ ու շատ բավական է այդպիսի երեխաների համար, իսկ եթե ուրիշ որևէ մեկը փափագում է՝ թող իր սեփական քսակը բացի» և այլն, և այլն։ Ինքս չեմ կարդացել կտակը, բայց լսել եմ, որ հենց սրա նման տարօրինակ մի բան է եղել չափազանց յուրովի ձևակերպված։ Պարզվեց, սակայն, որ պառավի գլխավոր ժառանգորդը՝ նահանգի ազնվականության պարագլուխ Եֆիմ Պետրովիչ Պոլենովը բարի մարդ է։ Նամակակցելով Ֆյոդոր Պավլովիչի հետ և անմիջապես կռահելով, որ չես կարող նրանից փող պոկել նրա իսկ երեխաների դաստիարակության համար (թեև նա երբեք ուղղակի չէր մերժում, այլ միշտ այսպիսի դեպքերում ձգձգում էր պարզապես, երբեմն նույնիսկ դյուրազգաց զեղումներ անելով), Եֆիմ Պետրովիչն իր անձնական հոգածության տակ առավ որբերին և հատկապես սիրեց կրտսերին՝ Ալեքսեյին, այնպես որ տղան նույնիսկ երկար ժամանակ նրա ընտանիքում ապրեց։ Ընթերցողից խնդրում եմ, որ հենց սկզբից նկատի առնի այս պարագան։ Եվ եթե պատանիներն իրենց ստացած դաստիարակության ու կրթության համար ամբողջ կյանքում պարտական էին որևէ մեկին, ապա այդ մեկը հենց Եֆիմ Պետրովիչն էր՝ ազնվագույն և չափազանց մարդասեր մի անձնավորություն, որի նմանները հազվադեպ են։ Գեներալի այրու թողած հազարական ռուբլին նա անձեռնմխելի պահեց տղաների համար, այնպես որ, երբ նրանք չափահաս դարձան, յուրաքանչյուրի բաժինը կրկնապատկվել էր տոկոսների կուտակումով։ Իսկ նրանց կրթություն տվեց իր սեփական միջոցներով և անշուշտ հազար ռուբլուց շատ ավելի ծախսեց յուրաքանչյուրի վրա։
| |
− |
| |
− | Դարձյալ ես հիմա մանրամասնորեն չեմ պատմի նրանց մանկության ու պատանեկության մասին, այլ կնշեմ միայն ամենակարևոր հանգամանքները։ Մեծ եղբոր՝ Իվանի մասին հետևյալը միայն ասեմ․ նա, հասակ առնելով, դառնում էր մի տեսակ մռայլ ու ինքնամփոփ պատանի, որ բնավ էլ վեհերոտ չէր, այլ դեռ տասը տարեկանից կարծես հասկացել էր, թե իրենք այնուամենայնիվ օտար ընտանիքում են մեծանում օտարի ողորմածությամբ, և թե իրենց հայրն այնպիսի մի մարդ է, որի մասին խոսելն անգամ ամոթ է և այլն, և այլն։ Այս տղան շատ շուտով, համարյա մանկությունից (այդպես էին ասում համենայն դեպս) սկսել է ուսման արտակարգ ու փայլուն ընդունակություններ ցուցաբերել։ Ստույգ չգիտեմ, թե ինչպես է եղել, բայց նա հազիվ տասներեք տարեկան դարձած՝ հրաժեշտ է տվել Եֆիմ Պետրովիչի ընտանիքին, տեղափոխվել է Մոսկվայի գիմնազիաներից մեկը և ապրել մի փորձառու և այն ժամանակ նշանավոր մանկավարժի՝ Եֆիմ Պետրովիչի մանկության ընկերոջ տանը։ Իվանն ինքը հետագայում պատմում էր, որ այդ ամբողջը տեղի է ունեցել Եֆիմ Պետրովիչի, այսպես ասած, «բարի գործեր կատարելու տենչանքի» շնորհիվ․ վերջինս տարվել է այն գաղափարով, որ հանճարեղ ընդունակությունների տեր տղան պետք է դաստիարակվի հանճարեղ ուսուցչի ձեռքի տակ։ Սակայն ո՛չ Եֆիմ Պետրովիչն էր այլևս կենդանի, ո՛չ էլ հանճարեղ ուսուցիչը, երբ երիտասարդը գիմնազիան ավարտեց և համալսարան մտավ։ Եֆիմ Պետրովիչը լավ չէր կարգավորել գեներալի կամակոր այրու կտակած դրամի հատկացումը տղային, ուստի, մեր երկրում անխուսափելի ձևականությունների ու քաշքշուկների պատճառով, ձգձգվեց գանձումն այդ գումարի, որ տոկոսների շնորհիվ երկու հազար էր դարձել, և համալսարանում սովորելու առաջին երկու տարիներին երիտասարդը շատ դառն օրեր տեսավ, քանի որ ստիպված էր ամբողջ այդ շրջանում իր ապրուստը հայթայթել ու սովորել միաժամանակ։ Պետք է նկատել, որ այդ տարիներին նա իր հոր հետ նամակակցելու փորձ անգամ չուզեց անել, գուցե հպարտությունից կամ նրա նկատմամբ արհամարհանքից դրդված, գուցե և ելնելով սառն, ողջամիտ դատողությունից, որ նրան թելադրում էր, թե նման հայրիկից որևէ քիչ թե շատ լուրջ օժանդակություն չի ստանա։ Այսպես թե այնպես, երիտասարդը բոլորովին չկորցրեց իրեն և աշխատանք ճարեց այնուամենայնիվ․ սկզբում քսան կոպեկով դասեր ավանդեց, իսկ հետո սկսեց վազել թերթերի խմբագրությունները և տաստողանի նշումներ տալ փողոցային պատահարների մասին՝ «Ականատես» ստորագրությամբ։ Ասում են, թե այդ նշումները միշտ էլ այնպես հետաքրքիր ու զգայացունց էին գրված, որ շուտով ընդունելություն գտան, և միայն դրանով իսկ երիտասարդը ցույց տվեց իր ամբողջ գործնական ու իմացական առավելությունը մեր երկսեռ ուսանողության միշտ կարիքավոր ու դժբախտ այն զանգվածի նկատմամբ, որ սովորաբար առավոտից մինչև իրիկուն քարշ է գալիս մայրաքաղաքի զանազան թերթերի և ամսագրերի դռներին, չի կարողանում որևէ ավելի լավ բան մտածել և միշտ ու միշտ կրկնում է ֆրանսերենից թարգմանելու կամ որևէ մի գրություն արտագրելու հավիտենական խնդրանքը։ Խմբագրությունների հետ ծանոթություն հաստատելուց հետո Իվան Ֆյոդորովիչը միշտ պահպանեց իր կապերը և համալսարանի վերջին տարիներին սկսեց շատ տաղանդավոր վերլուծություններ հրապարակել զանազան մասնագիտական նյութեր ընդգրկող գրքերի մասին, այնպես որ նույնիսկ հայտնի դարձավ գրական շրջանակներում։ Սակայն իր ուսումնասիրության ամենավերջին օրերին էր միայն, որ կարողացավ հանկարծ, պատահականորեն, ընթերցողների շատ ավելի լայն շրջանի հատուկ ուշադրությունը հրավիրել իր վրա, և ահա այդ ժամանակ շատ-շատերը մեկեն նկատեցին նրան ու հիշեցին հետագայում։ Դա բավական ուշագրավ մի դեպք էր։ Երբ արդեն դուրս էր եկել համալսարանից և պատրաստվում էր իր երկու հազար ռուբլով գնալ արտասահման, Իվան Ֆյոդորովիչը հանկարծ գլխավոր թերթերից մեկում տպեց տարօրինակ մի հոդված, որ մինչև անգամ ոչ-մասնագետների ուշադրությունը գրավեց․ և կարևորն այն էր, որ շոշափած նյութն ըստ երևույթին բոլորովին անծանոթ էր նրան, քանի որ նա բնագիտության դասընթացն էր ավարտել։ Հոդվածն անդրադառնում էր եկեղեցական դատարանի հարցին, որն այն ժամանակ բարձրացել էր ամենուրեք։ Այդ հարցի շուրջ նախապես հայտնված մի քանի կարծիք քննելուց հետո, նա արտահայտում էր նաև իր սեփական տեսակետը։ Ուշագրավը հոդվածի շեշտն էր և զարմանալիորեն անակնկալ եզրակացությունը։ Եկեղեցականներից շատերը հեղինակին անառարկելիորեն համարեցին իրենց կողմնակիցը։ Եվ հանկարծ, նրանց հետ, ոչ միայն աշխարհիկ դատարանի պաշտպանները, այլև նույնիսկ աթեիստներն սկսեցին ծափահարել իրենց կողմից։ Վերջ ի վերջո մի քանի սրատես մարդիկ եկան այն եզրակացության, որ ամբողջ հողվածը հանդուգն մի զավեշտ ու ծաղր է պարզապես։ Այս դեպքը հիշատակում եմ հատկապես այն պատճառով, որ հոդվածն իր ժամանակին թափանցեց նաև մեր քաղաքամերձ նշանավոր վանքը, ուր առհասարակ հետաքրքրվում էին եկեղեցական դատարանի շուրջ բարձրացած հարցով, թափանցեց և կատարյալ տարակուսանք առաջացրեց։ Իսկ հեղինակի անունն իմանալով, հետաքրքրությամբ նկատեցին նաև, որ նա բնիկ մեր քաղաքից է և (հենց այդ Ֆյոդոր Պ ավլովիչի» որդին։ Եվ ճիշտ այդ ժամանակ էլ հանկարծ մեզ մոտ հայտնվեց ինքը՝ հեղինակը։
| |
− |
| |
− | Ինչո՞ւ Իվան Ֆյոդորովիչը եկավ մեզ մոտ․ հիշում եմ, դեռ այն ժամանակ էլ ես ինձ այդ հարցն էի տալիս՝ համարյա ինչ-որ անհանգստությամբ։ Այնքան ճակատագրական այդ այցելությունը, որից ծայր առան բազում հետևանքներ, ինձ համար հետագայում երկար ժամանակ անբացատրելի էր մնում։ Առհասարակ տարօրինակ էր, որ այնքան գիտուն, այնքան հպարտ ու երևութապես այնքան զգուշավոր երիտասարդը հանկարծ եկավ այցելելու այդպիսի խայտառակ մի տուն, այդպիսի հոր մոտ, որն իր ամբողջ կյանքում անտեսել էր, չգիտեր ու չէր հիշում նրան և անշուշտ ոչ մի դեպքում փող չէր տա, եթե որդին խնդրեր, թեև միշտ էլ վախենում էր, որ Իվանն ու Ալեքսեյը նույնպես որևէ ժամանակ կգան ու փող կուզեն։ Եվ ահա երիտասարդը բնակվում է այդպիսի հոր տանը, նրա հետ ապրում մեկ ամիս, երկու ամիս, և այնպես հաշտ ու խաղաղ են նրանք, որ բերանդ բաց է մնում։ Վերջին հանգամանքը հատկապես զարմացրեց ոչ միայն ինձ, այլև շատ-շատերին։ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը՝ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կնոջ հեռավոր ազգականը, որի մասին արդեն խոսել եմ, այն ժամանակ պատահաբար մեզ մոտ էր նորից, իր քաղաքամերձ կալվածում, այցելության էր եկել Փարիզից, որտեղ արդեն մշտապես հաստատվել էր։ Հիշում եմ, հենց նա բոլորից ավելի զարմացավ, ծանոթանալով իր ծայրահեղ հետաքրքրությունը շարժած երիտասարդին, որի հետ երբեմն գիտելիքների մենամարտի էր բռնվում, ներքին ցավ զգալով նրա առավելությունից։ «Հպարտ է,— ասում էր նա մեզ այն ժամանակ Իվանի մասին,— երբեք կոպեկի կարոտ չի մնա, հիմա էլ փող ունի արտասահման գնալու։ Էլ ի՞նչ գործ ունի այստեղ։ Բոլորը հասկանում են, որ նա փողի համար չի եկել, որովհետև մեկ է՝ հայրը չի տա։ Խմել ու անառակություններ անել չի սիրում, բայց և այնպես ծերունին չի էլ կարողանում առանց նրան շունչ քաշել այնքան են մերվել իրար»։ Դա ճիշտ էր․ երիտասարդը նույնիսկ ակնհայտ ազդեցություն ուներ ծերունու վրա, որ կարծես սկսեց մեկ-մեկ անսալ իր որդուն, թեև հաճախ չափազանց քմահաճ էր լինում, երբեմն էլ չարակամորեն քմահաճ․* մինչև անգամ սկսեց ավելի վայելուչ պահել իրեն մերթ ընդ մերթ․․․
| |
− |
| |
− | Հետո միայն պարզվեց, որ Իվան Ֆյոդորովիչը եկել էր մասամբ իր մեծ եղբոր՝ Դմիտրի Ֆյոդորովիչի խնդրանքով, նրա մի գործի առնչությամբ։ Կյանքում առաջին անգամ իր մեծ եղբորը տեսավ հենց այդ նույն այցելության ժամանակ, թեև դեռ Մոսկվայում սկսել էր նամակակցել նրա հետ մի կարևոր խնդրի շուրջ, որն ավելի Դմիտրի Ֆյոդորովիչին էր վերաբերում։ Թե ինչ էր այդ խնդիրը, ընթերցողը մանրամասնորեն կիմանա, երբ հասնի դրա ժամանակը։ Այդուհանդերձ, երբ նույնիսկ այդ մասնավոր պարագան էլ գիտեի արդեն, Իվան Ֆյոդորովիչը դեռ ինձ թվում էր առեղծվածային մի անձնավորություն, իսկ նրա այցելությունը այնպես էլ մնում էր անբացատրելի։
| |
− |
| |
− | Ավելացնեմ նաև, որ Իվան Ֆյոդորովիչն այդ օրերին հանդես էր գալիս իբրև միջնորդ ու հաշտարար իր հոր ու իր մեծ եղբոր միջև, որ մի մեծ կռիվ էր սարքել հոր դեմ և նույնիսկ դատական գործ էր հարուցել։
| |
− |
| |
− | Այս ընտանիքը, կրկնում եմ, կյանքում առաջին անգամ ի մի էր եկել այդ օրերին, և դրա որոշ անդամներն առաջին անգամ տեսնում էին իրար։ Միայն կրտսերը՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչը, արդեն մի տարի է, ինչ մեզ մոտ էր ապրում, ուստի երեք եղբայրներից առաջինն էր, որ եկել էր մեր քաղաքը։ Ահա հենց այս Ալեքսեյի մասին ամենից ավելի եմ դժվարանում խոսել իմ այս նախաբանում, վեպի մեջ նրան ասպարեզ հանելուց առաջ։ Բայց հարկավոր է նրա մասին ևս ներածական խոսք ասել, գոնե կանխօրոք բացատրելու համար շատ տարօրինակ մի հանգամանք, այն է՝ վեպի առաջին իսկ դրվագից ստիպված եմ ընթերցողների առաջ իմ ապագա հերոսին ներկայացնել նորընծայի սքեմով։ Այո, այն ժամանակ արդեն մի տարի էր, ինչ նա ապրում էր մեր վանքում և կարծես պատրաստվում էր ցկյանս փակվել այնտեղ։
| |
− |
| |
− | === IV։ Երրորդ որդին՝ Ալյոշան ===
| |
− |
| |
− | Այն ժամանակ նա ընդամենը քսան տարեկան էր (միջնակ եղբայրը՝ Իվանը, քսանչորսի մեջ էր, իսկ մեծ եղբայրը՝ Դմիտրին՝ քսանութի մեջ), նախ և առաջ հայտարարում եմ, որ այս պատանին, Ալյոշան, բնավ մոլեռանդ չէր և, գոնե իմ կարծիքով, մինչև անգամ միստիկ չէր։ Նախօրոք հայտնեմ իմ լրիվ կարծիքը, նա պարզապես կանխահաս մարդասեր էր, և եթե ընտրել էր վանական կյանքի ուղին, ապա լոկ այն պատճառով, որ տվյալ շրջանում ա՛յդ էր միայն հուզել նրան և, այսպես ասած, իդեալական մի ելք էր բացել աշխարհիկ չարության խավարից դեպի սիրո լույսը մաքառող նրա հոգու առաջ։ Եվ այդ ուղին նրան հուզեց, որովհետև, իր կարծիքով, այնտեղ հանդիպեց արտակարգ մի էակի՝ մեր վանքի նշանավոր սրբահայր Զոսիմային, որին կապվեց իր անհագ սրտի առաջին ջերմ սիրո ամբողջ զորությամբ։ Սակայն ես չեմ ժխտում, որ այդ տարիքին էլ արդեն նա շատ տարօրինակ էր և այդպիսին էր եղել նույնիսկ օրորոցից սկսած։ Ի դեպ, ինչպես ասել եմ արդեն, Ալյոշան դեռ չորս տարեկան էլ չկար, երբ կորցրեց մորը, բայց հիշում էր նրան իր ամբողջ կյանքում, հիշում էր նրա դեմքը, նրա գգվանքը, «կարծես կենդանի կանգնած է իմ առաջ»։ Այդպիսի հիշատակները, ինչպես հայտնի է բոլորին, կարող են համենալ նույնիսկ ավելի վաղ տարիքից, անգամ երկու տարեկանից, բայց լոկ իբրև լուսավոր կետեր, որոնք ասես խավարից դուրս են ցայտում ամբողջ կյանքի ընթացքում, իբրև մի փոքրիկ անկյուն՝ պոկված հսկա մի նկարից, որն ամբողջովին խունացել է ու աներևութացել, այդ փոքրիկ անկյունից բացի։ Ճիշտ այդպես էր հիշում Ալյոշան իր մորը, ամառային խաղաղ մի երեկո, բաց լուսամուտ, մայր մտնող արևի շեղ ճառագայթները (հենց այդ շեղ ճառագայթներն ամենից ավելի վառ էին տպավորվել), սենյակի անկյունում սրբապատկեր՝ վառվող կանթեղի ետև, իսկ սրբապատկերի առաջ ծնկաչոք հեծկլտացող, ասես հիստերիկ ճչացող ու աղաղակող իր մայրը, որ երկու ձեռքով բռնել է իրեն, պինդ գրկել է ցավեցնելու չափ և իր համար աղոթում է աստվածածնին, երկու ձեռքով գրկատարած մեկնում է իրեն դեպի սրբապատկերը, ասես աստվածածնի հովանուն հանձնելու․․․ և հանկարծ ներս է վազում ահա բեկված դայակն ու խլում է իրեն մոր գրկից։ Ահա՛ պատկերը։ Ալյոշան հիշում էր նաև մոր դեմքն այդ վայրկյանին․ ասում էր, որ դա մոլեգնահար, բայց գեղեցիկ դեմք էր, դատելով իր հիշողության մեջ պահպանված տպավորությունից։ Բայց նա հազիվ թե որևէ մեկին պատմում էր այդ հիշատակը։ Մանկության ու պատանեկության տարիներին նա դյուրահաղորդ տղա չէր, նույնիսկ սակավախոս էր, բայց ոչ թե ուրիշին չվստահելու, ամաչկոտության կամ մռայլ ու անմարդամոտ լինելու հետևանքով, այլ ճիշտ հակառակը․ մի տարբեր բան էր դրա պատճառը, ասես ներքին մի հոգս՝ զուտ անձնական, ուրիշներին չվերաբերող, բայց նրա համար այնքան կարևոր, որ դրանով տարված՝ կարծես մոռանում էր ուրիշներին։ Սակայն նա սիրում էր մարդկանց, թվում էր, թե իր ամբողջ կյանքում ապրում էր մարդկանց լրիվ հավատալով, և սակայն ոչ ոք նրան երբևիցե պարզունակ կամ միամիտ չէր համարում։ Նրա մեջ կար մի բան, որ շրջապատին անմիջապես թելադրում էր (և այդպես շարունակվեց նրա ամբողջ կյանքում), թե նա չի ուզում դատավոր լինել մարդկանց գլխին, հանձն չի առնի մեղադրանքներ կարդալ և ոչ ոքի չի դատապարտի ոչ մի բանի համար։ Մինչև իսկ թվում էր, թե նա ամեն ինչ ընդունում է առանց դույզն մեղադրանքի, թեև հաճախ շատ դառնորեն տխրելով։ Եվ այն աստիճան, որ ոչ ոք չէր կարող նրան զարմացնել կամ վախեցնել, նույնիսկ պատանեկան ամենավաղ տարիքին։ Քսան տարեկան էր, երբ եկավ հոր տունը, որ ուղղակի զազրելի ապականության մի բույն էր, և նա, առաքինի ու մաքուր տղա, լռելյայն մեկուսանում էր պարզապես, երբ անտանելի էր լինում նայել այլանդակություններին, բայց արհամարհանքի կամ դատապարտության նշույլն անգամ ցույց չէր տալիս որևէ մեկի հանդեպ։ Իսկ հայրը, որ մի ժամանակ ուրիշների հաշվին էր ապրել, ուստի վիրավորանքի նկատմամբ շատ զգայուն մարդ էր, սկզբում կասկածանքով ու մռայլ դիմավորեց նրան (այսինքն թե՝ «շատ է բերանը փակ պահում և շատ է ինքնիրեն մտածում»), սակայն շուտով, հազիվ մի երկու շաբաթ անց, սկսեց սոսկալի հաճախ գրկել ու համբուրել նրան, ճիշտ է՝ հարբածի արցունքներով, գինովության դյուրազգաց վիճակում, այնուամենայնիվ ակնհայտորեն անկեղծ ու խորունկ սեր զգալով որդու հանդեպ, այնպիսի սեր, ինչիպիսին նրա նման մարդը երբեք չի կարող զգալ որևէ մեկի նկատմամբ․․․
| |
− |
| |
− | Եվ առհասարակ բոլորն էլ սիրում էին այս պատանուն՝ ուր էլ գնար, ամենավաղ մանկությունից սկսած։ Երբ նա հայտնվեց իր բարերար ու դաստիարակ Եֆիմ Պետրովիչ Պոլենովի տանը, այնպես գրավեց այդ ընտանիքի բոլոր անդամներին, որ նրան ուղղակի իրենց հարազատ զավակի պես ընդունեցին։ Ալյոշան այդ տունը մտավ այնքան մատղաշ տարիքում, երբ երեխան բոլորովին չի կարող նենգ ու խորամանկ հաշիվներ ունենալ կամ հաճոյանալու և դուր գալու արվեստով պարտադրել, որ սիրեն իրեն։ Այնպես որ իր նկատմամբ հատուկ սեր առաջացնելու շնորհը բնականորեն ու ինքնաբերաբար ուներ իր մեջ, այսպես ասած հենց իր բնության մեջ։ Նույնն էր նաև դպրոցում, թեև թվում էր, թե նա հենց այն երեխաներից է, որոնք իրենց վրա հրավիրում են ընկերների անվստահությունը, երբեմն ծաղրը, մինչև իսկ ատելությունը։ Նա, օրինակ, մտասույզ էր լինում հաճախ ու կարծես մեկուսանում էր։ Մանկությունից սկսած սիրում էր մի անկյուն քաշվել ու գիրք կարդալ, և սակայն ընկերներն էլ այնքան համակրեցին նրան, որ դպրոցում բոլորի սիրելին եղավ մշտապես։ Հազվադեպ էր չարաճճիություն անում, նույնիսկ հազվադեպ էր զվարթ լինում, բայց բոլորն էլ, նայելով նրան, իսկույն տեսնում էին, որ դա ինչ-որ մռայլության հետևանքը չէ բնավ, և որ, ընդհակառակը, նա հավասարակշիռ ու պայծառ տղա է։ Երբեք չէր ուզում աչքի ընկնել իր տարեկիցների մեջ։ Գուցե հենց այդ պատճառով էլ երբեք ոչ ոքից չէր վախենում, և տղաներն անմիջապես հասկացան, որ նա բնավ չի հպարտանում իր անվեհերությամբ, այլ այնպես է պահում իրեն՝ կարծես չի էլ գլխի ընկնում, թե ինքը համարձակ է և անահ։ Վիրավորանքները երբեք չէր հիշում։ Պատահում էր, որ վիրավորանք կրելուց մեկ ժամ հետո պատասխանում էր վիրավորողի տված հարցին կամ ինքն էր սկսում խոսել նրա հետ, այնպիսի դյուրավստահ ու պայծառ արտահայտությամբ, որ կարծես նրանց միջև ոչինչ չէր եղել։ Եվ այդպես էր վարվում՝ ոչ թե վիրավորանքը պատահաբար մոռացած կամ դիտմամբ ներած լինելու երևույթով, այլ պարզապես վիրավորանք չէր համարում այն, ինչ եղել է, և դա ուղղակի հմայում ու գերում էր տղաներին։ Նրա բնավորության մեջ կար միայն մի գիծ, որի պատճառով բոլոր դասընկերները, գիմնազիայի ամենացածր դասարանից մինչև ամենաբարձրը, մշտապես ցանկություն էին ունենում ձեռք առնելու նրան, բայց ոչ թե չարախնդությունից մղված, այլ որովհետև դա նրանց զվարճություն էր պատճառում։ Վայրի, մոլեգին ամոթխածությունն ու անարատությունն էր այդ գիծը։ Նա չէր կարող լսել որոշ խոսքեր ու որոշ խոսակցություններ կանանց մասին։ Այդ «որոշ» խոսքերն ու խոսակցությունները դժբախտաբար անկարելի է արմատախիլ անել դպրոցներից։ Հոգով ու սրտով մաքուր տղաները, որոնք համարյա դեռ երեխաներ են, շատ հաճախ սիրում են խոսել այնպիսի բաներից, իրար մեջ շշնջալով ու նույնիսկ բարձրաձայն պատմել այնպիսի երևույթների ու պատկերների մասին, որոնց շուրջ զինվորներն անգամ հազվադեպ են խոսք բացում։ Ավելին, զինվորներն իսկ չգիտեն ու չեն հասկանում այդ տեսակի շատ բաներ, որոնք արդեն հայտնի են մեր մտավորական ու բարձր դասերի այնքան մատղաշ երեխաներին։ Դրա մեջ, իհարկե, դեռ բարոյական այլասերում չկա, դեռ չկա նաև իսկական, այլանդակ, ներքին անամոթություն, բայց կա դրա արտաքին երևույթը, և հենց դա է, որ նրանք հաճախ համարում են նրբավարի, ընտիր, արիաշունչ և օրինակման արժանի մի բան։ Տեսնելով, որ «Ալյոշկա Կարամազովն» իսկույն մատով փակում է ականջները, երբ սկսում են խոսել «դրա մասին», նրանք երբեմն դիտմամբ խմբվում էին նրա շուրջը և, բռնի հեռացնելով ձեռքերը, երկու կողմից կեղտոտ խոսքեր էին գոռում ուղիղ ականջների մեջ, իսկ նա մաքառում էր, նստում հատակին, պառկում, աշխատում թաքնվել, և ոչ մի խոսք չէր ասում, չէր նախատում, լռելյայն տանում էր վիրավորանքը։ Բայց ի վերջո նրան հանգիստ թողեցին և այլևս չծաղրեցին՝ «աղջիկ» ասելով, ավելին, այդ հարցում կարեկցանքով սկսեցին նայել նրան։ Ի դեպ, նա միշտ էլ դաuարանի լավագույն սովորողներից է եղել, բայց երբեք չի եղել առաջինը։
| |
− |
| |
− | Եֆիմ Պետրովիչի մահից հետո Ալյոշան երկու տարի ևս հաճախեց նահանգային գիմնազիան։ Անմխիթար այրին, ամուսնու մահից գրեթե անմիջապես հետո, երկար ժամանակով գնաց Իտալիա, իր հետ տանելով ամբողջ ընտանիքը, որ միայն իգական սեռի անձերից էր բաղկացած։ Իսկ Ալյոշային վիճակվեց ապրել ինչ-որ երկու տիկինների՝ Եֆիմ Պետրովիչի հեռավոր ազգականների մոտ, որոնց երբեք չէր տեսել։ Բայց թե ինչ պայմաններով էր ապրելու նրանց տանը, ինքն էլ չգիտեր։ Նրան շատ բնորոշ էր նաև այդ գիծը՝ երբեք չէր մտահոգվում, թե ո՛ւմ միջոցներով է ապրում։ Այդ առումով նա կատարյալ հակոտնյան էր իր ավագ եղբոր՝ Իվան Ֆյոդորովիչի, որ համալսարանական առաջին երկու տարիներն անց էր կացրել կարիքի մեջ, սեփական աշխատանքով պահելով իր գոյությունը, և որ մանուկ հասակից, բարերարի տանը, դառնորեն զգացել էր, թե ապրում է ուրիշի հաշվին։ Սակայն, ինձ թվում է, Ալեքսեյի բնավորության այս տարօրինակ գիծը չէր կարելի խիստ դատապարտել, որովհետև, այդ առնչությամբ հարց ծագելու դեպքում, նրան փոքր-ինչ ճանաչողն անմիջապես համոզվում էր, թե Ալեքսեյն այն մի տեսակ կրոնախև պատանիներից է, որոնք եթե հանկարծ մի ամբողջ դրամագլխի էլ տեր դառնան՝ առանց տատանվելու կտան իրենց հարստությունը առաջին իսկ խնդրողին, կա՛մ բարի գործի համար, կա՛մ էլ գուցե պարզապես հավատալով ճարպիկ մի առավ-փախավի խոսքերին։ Եվ առհասարակ նա կարծես բոլորովին չգիտեր դրամի արժեքը, անշուշտ ոչ թե տառացի իմաստով։ Երբ նրան գրպանի փող էին տալիս, մի բան, որ ինքը երբեք չէր խնդրում, նա կա՛մ շաբաթներով չէր իմանում, թե ինչ անի այդ փողը, և կամ սոսկալի անհոգ էր լինում և մի վայրկյանում քամուն էր տալիս ունեցածը։ Հետագայում Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, դրամի և բուրժուական ազնվության հարցում շատ փափկանկատ մի մարդ, Ալյոշային ուշադիր զննելուց հետո մի անգամ հետևյալ նշանակալից կարծիքը հայտնեց․ «Ահա թերևս միակ մարդն աշխարհում, որին կարող եք հանկարծ մենակ և առանց փողի թողնել միլիոնանոց անծանոթ քաղաքի հրապարակում, և նա ոչ մի կերպ չի կորչի, չի մեռնի քաղցից ու ցրտից, որովհետև վայրկենապես կկերակրեն նրան, վայրկենապես կպատսպարեն, իսկ եթե չպատսպարեն էլ, ինքը վայրկենապես ապաստան կգտնի, և դա ոչ մի ճիգ և ոչ մի ստորացում չի պահանջի նրանից, իսկ պատսպարողը ոչ մի նեղություն չի կրի, այլ գուցե, ընդհակառակը, բավականություն կհամարի»։
| |
− |
| |
− | Գիմնազիայում նա չավարտեց դասընթացը։ Դեռ մի ամբողջ տարի ուներ սովորելու, երբ հանկարծ հայտնեց տիկիններին, թե գնում է հոր մոտ՝ իր մտքում ծագած մի խնդրի առնչությամբ։ Նրանք շատ ափսոսացին և չէին ուզում բաց թողնել տղային։ Ճանապարհածախսը մեծ բան չէր, և տիկինները թույլ չտվին, որ նա գրավ դնի իր ժամացույցը՝ այն նվերը, որ բարերարի ընտանիքը տվել էր արտասահման գնալուց առաջ, այլ առատորեն ապահովեցին նրան դրամով, նույնիսկ նոր հագուստով ու սպիտակեղենով։ Սակայն նա ետ տվեց դրամի կեսը, ասելով, որ ուզում է անպայման երրորդ կարգով ճամփորդել։ Հասնելով մեր քաղաքը, նա ուղղակի ոչինչ չպատասխանեց հոր առաջին հարցուփորձին՝ «Ինչո՞ւ վերկացար եկար առանց ուսումդ ավարտելու», և ասում են, թե արտակարգ մտախոհ տեսք ուներ։ Շուտով պարզվեց, որ իր մոր գերեզմանն էր որոնում։ Նույնիսկ ինքն է այն ժամանակ խոստովանել, թե եկել է հենց միայն այդ նպատակով։ Բայց հազիվ թե միայն այդ լիներ նրա գալու ամբողջ պատճառը։ Ամենից հավանականն այն է, որ ինքն էլ այդ ժամանակ չգիտեր և ոչ մի կերպ չէր կարող բացատրել, թե ինչ է այն բանը, որ կարծես հանկարծ բարձրացել էր իր հոգու խորքից և անդիմադրելիորեն մղել էր ընթանալու մի նոր, անծանոթ, բայց արդեն անխուսափելի ճանապարհով։ Ֆյոդոր Պավլովիչը չէր կարող նրան ցույց տալ, թե որտեղ է թաղել իր երկրորդ կնոջը, որովհետև, դագաղի վրա հող լցնելուց հետո, երբեք չէր այցելել նրա գերեզմանը և երկար տարիների ընթացքում բոլորովին մոռացել էր, թե ոհրտեղ էին նրան թաղել ժամանակին․․․
| |
− |
| |
− | Ի միջի այլոց, Ֆյոդոր Պավլովիչը երկար ժամանակ բացակայել էր մեր քաղաքից։ Իր երկրորդ կնոջ մահից երեք-չորս տարի հետո մեկնել էր Ռուսաստանի հարավը և ի վերջո հայտնվել էր Օդեսայում, ուր շարունակաբար ապրել էր մի քանի տարի։ Սկզբում ծանոթացել էր, ինչպես ինքն էր ասում, «շատ-շատ ջհուդների, ջհուդուհիների, ջհուդիկների և ջհուդի ձագերի հետ», և վերջ ի վերջո ընդունելություն էր գտել ոչ միայն ջհուդների, «այլև հրեաների մոտ»։ Պետք է ենթադրել, որ կյանքի հենց այդ շրջանում էր նա զարգացրել փող վաստակելու և կուտակելու իր հատուկ ընդունակությունը։ Վերջնականապես մեր քաղաքը վերադարձավ Ալյոշայի գալուց ընդամենը երեք տարի առաջ։ Նախկին ծանոթների աչքին նա սոսկալի ծերացած երևաց, թեև բնավ էլ ծերունի չէր տակավին։ Իրեն պահում էր ոչ թե ավելի ազնիվ, այլ մի տեսակ ավելի անպատկառ։ Նախկին խեղկատակը, օրինակ, ուրիշներին խեղկատակ դարձնելու լկտի պահանջ էր ցուցաբերում։ Իգական սեռի հետ այլանդակություններ անել սիրում էր ոչ թե պարզապես առաջվա նման, այլ կարծես նույնիսկ ավելի նողկալիորեն։ Շուտով բազմաթիվ նոր գինետներ հիմնեց նահանգում։ Երևում էր, որ գուցե հարյուր հազար ռուբլի ունի կամ էլ դրանից մի քիչ պակաս։ Քաղաքի և նահանգի բնակիչներից շատերն իսկույն նրանից պարտք վերցրին, անշուշտ, ամենահաստատ գրավականներ տալով։ Իսկ վերջերս նա մի տեսակ լխկել էր, սկսել էր կորցնել հավասարակշռությունը, ինքն իրեն հաշիվ տալու ունակությունը, նույնիսկ ընկել էր մի տեսակ թեթևամտության մեջ, մի բան սկսում էր և ուրիշ բանով վերջացնում, կապերը բաց էր թողել և ավելի ու ավելի հաճախ էր հարբում։ Եվ եթե չլիներ միշտ նույն ծառան՝ Գրիգորին, որ այն ժամանակ նույնպես կարգին ծերացել էր և երբեմն նրան հետևում էր համարյա դաստիարակի նման, Ֆյոդոր Պավլովիչը գուցե չկարողանար խուսափել մեծ գլխացավանքներից։ Ալյոշայի գալը կարծես նրա վրա ազդեց նույնիսկ բարոյական առումով, կարծես այդ վաղաժամ ծերունու մեջ զարթնեց մի բան, որ արդեն վաղուց էր խամրել նրա հոգում։ «Դու գիտե՞ս,— ասում էր նա հաճախ ուշադիր նայելով Ալյոշային,— որ նման ես նրան՝ դիվահարին»։ Այդպես էր կոչում իր հանգուցյալ կնոջը՝ Ալյոշայի մորը։ Գրիգորին էր, որ վերջապես Ալյոշային ցույց տվեց «դիվահարի» գերեզմանը։ Տարավ նրան մեր քաղաքային գերեզմանոցը և այնտեղ, հեռավոր մի անկյունում, ցույց տվեց թուջե էժանագին, բայց կոկիկ մի դամբանաքար, որի վրա նույնիսկ արձանագրված էր հանգուցյալի անունը, կոչումը, տարիքն ու մահվան տարեթիվը, իսկ ներքևում՝ քառատողի նման մի բան, միջին դասակարգի գերեզմանների վրա առհասարակ օգտագործվող դամբանական հին ոտանավորներից մեկը։ Ի զարմանս Ալյոշայի պարզվեց, որ այդ շիրիմը Գրիգորիի գործն է։ Նա էր դամբանաքարը գրել խեղճ «դիվահարի» գերեզմանի վրա, իր սեփական ծախսով, երբ արդեն Ֆյոդոր Պավլովիչը, որին նա բազմիցս անախորժություն էր պատճառել գերեզմանի մասին հիշեցնելով, վերջապես թողել գնացել էր Օդեսա, ձեռքը թափ տալով ոչ միաչն գերեզմանների, այլև իր բոլոր հիշատակների վրա։ Ալյոշան ոչ մի հատուկ հուզմունք չցուցաբերեց իր մոր գերեզմանի առաջ․ միայն լսեց Գրիգորիի հանդիսավոր ու հանգամանալից պատմությունը շիրիմի կառուցման մասին, կանգնեց գլխահակ ու հեռացավ առանց մի բառ ասելու։ Դրանից հետո, գուցե և մի տարի, չգնաց գերեզմանոց։ Բայց այդ փոքրիկ միջադեպն իր ազդեցությունը գործեց նաև Ֆյոդոր Պ ավլովիչի վրա, և շատ յուրահատուկ ձևով։ Նա հանկարծ հազար ռուբլի վերցրեց ու տարավ մեր վանքը՝ իր կնոջ հոգեհանգստի համար, բայց ոչ թե երկրորդ կնոջ, այսինքն Ալյոշայի մոր՝ «դիվահարի», այլ առաջինի՝ Ադելաիդա Իվանովնայի, որ նրան ծեծում էր։ Նույն օրը, երեկոյան, նա հարբեց և Ալյոշայի առաջ հայհոյեց վանականներին։ Ինքը բնավ էլ կրոնասեր մարդ չէր․ գուցե իր կյանքում մի հինգ կոպեկանոց մոմ անգամ չէր վառել սրբապատկերի առջև։ Նման տիպերն անակնկալ զգացմունքների և անակնկալ մտքերի տարօրինակ պոռթկումներ են ունենում։
| |
− |
| |
− | Արդեն ասացի, որ նա շատ էր լխկել։ Նրա դեմքն այն ժամանակ դարձել էր այնպիսի մի բան, որ ուղղակի վկայում էր ապրած կյանքի իսկական բնույթն ու էությունը։ Բացի նրա փոքր, միշտ լկտի, կասկածոտ ու հեգնող աչքերի տակ կախված երկար ու մսոտ պարկերից, բացի փոքր ու ճարպոտ երեսն ակոսող բազմաթիվ խորունկ կնճիռներից, նրա սուր ծնոտի տակ քսակի նման կախված էր նաև մեծ, մսոտ ու երկարուն ադամախնձորը, մի տեսակ նողկալիորեն վավաշոտ տեսք տալով նրան։ Ավելացրեք լափող, երկար բերանը, ուռուցիկ շրթունքներով, որոնց արանքում երևում էին սև, համարյա փտած ատամների փոքրիկ մնացորդները։ Ամեն անգամ, որ սկսում էր խոսել, լորձունքն էր շաղ տալիս։ Բայց ինքն էլ սիրում էր զվարճախոսել իր դեմքի մասին, թեև, ինձ թվում է, գոհ էր իր տեսքից։ Հատկապես մատնանշում էր իր քիթը, որ շատ մեծ չէր, բայց շատ բարակ էր և խիստ սապատավոր։ «Իսկական հռոմեական քիթ,— ասում էր նա,— ադամախնձորի հետ միասին՝ իսկական հին հռոմեացու դեմք է, անկման շրջանի պատրիկի դեմք»։ Ասես նա հպարտանում էր դրանով։
| |
− |
| |
− | Եվ ահա, մոր գերեզմանը գտնելուց հետո, շատ չանցած, Ալյոշան հանկարծ հայտնեց հորը, որ ուզում է վանք մտնել, և որ վանականները պատրաստ են իրեն նորընծա ընդունելու։ Միաժամանակ բացատրեց, որ իր ուժեղագույն ցանկաթյունն է այդ, և որ հանդիսավոր թույլտվություն է խնդրում նրանից որպես իր հորից։ Ծերունին արդեն գիտեր, որ վանքի մենաստանում ճգնող սրբահայր Զոսիման հատուկ տպավորություն էր գործել իր «սուսիկ-փուսիկ տղայի» վրա։
| |
− |
| |
− | — Այդ սրբահայրն, անշուշտ, ամենից ազնիվ վանականն է նրանց մեջ,— ասաց նա, լուռ ու մտախոհ լսելով Ալյոշային, բայց համարյա բնավ չզարմանալով նրա խնդրանքի վրա։— Հը՛մ, ուրեմն ահա թե ո՛ւր ես ուզում գնալ, իմ սուսիկ-փուսիկ տղաս։— Նա կիսահարբած էր և հանկարծ ժպտաց իր դանդաղ, կիսահարբած ժպիտով, որի մեջ սակայն որոշ նենգություն էլ կար ու գինովի խորամանկություն։— Հը՜մ, ախր ես այնպես էլ նախազգում էի, որ սրա նման մի բան է լինելու քո վերջը, կարո՞ղ ես պատկերացնել։ Դու հենց այդ ճանապարհն էիր բռնել։ Դե լավ, ասենք դու քո կլորիկ երկու հազարն ունես արդեն, այդ էլ քեզ օժիտ։ Իսկ ես երբեք քեզ չեմ լքի, հրեշտակս, հիմա էլ կմուծեմ քեզ համար պետք եղած գումարն այնտեղ, եթե խնդրեն։ Իսկ որ չխնդրեն, ի՞նչ միտք ունի նրանց գլուխը տանել, ճիշտ չե՞մ ասում։ Չէ՞ որ դու դեղձանիկի նման ես փող ծախսում, շաբաթը երկու հատիկ․․․ Հը՜մ։ Գիտե՞ս, մի վանքի մոտ քաղաքամերձ մի ավան կա, և այնտեղ ամեն մարդ գիտե, որ ավանում միայն «վանականների կանայք են ապրում», այդպես են կոչում նրանց, մի երեսուն կին կլինի կարծեմ․․․ Ես եղել եմ այնտեղ, և հետաքրքրական է, գիտե՞ս, իհարկե իր տեսակի մեջ, այլազանության իմաստով։ Վատը միայն այն է, որ սոսկալի ռուսական է ամեն ինչ, ֆրանսուհիներ բոլորովին չկան դեռ, այնինչ կարող էին լինել, փողը շատ է։ Հոտն առնեն՝ կգան։ Իսկ այստեղ՝ դե՜հ, ոչինչ, այստեղ վանականների կանայք չկան, վանականներն էլ երկու հարյուր հոգի։ Պարկեշտ են։ Ծոմ են պահում։ Ընդունում եմ․․․ Հը՜մ։ Ուրեմն ուզում ես վանակա՞ն դառնալ։ Բայց դե ափսոսում եմ քեզ։ Ալյոշա, ես իրոք սիրեցի քեզ, կհավատա՞ս․․․ Բայց ոչինչ, հարմար առիթ է՝ կաղոթես մեզ նման մեղավորներիս համար, մենք շատ-շատ մեղքեր ենք գործել այստեղ նստած։ Ես միշտ մտածում էի՝ ո՞վ է ինձ համար երբևիցե աղոթելու։ Մտածում էի՝ աշխարհում արդյոք կա՞ այդպիսի մարդ։ Անուշի՜կ տղաս, ես ախր սոսկալի հիմար եմ այդ հարցում, գուցե չես հավատո՞ւմ։ Սոսկալի հիմար։ Գիտե՞ս, որքան էլ հիմար լինեմ, բայց միշտ մտածում եմ այդ հարցի մասին, միշտ մտածում, անշուշտ մեկ-մեկ, ոչ թե էնպես անընդհատ։ Մտածում եմ՝ ախր հնարավոր բան չէ, որ սատանաները մոռանան կեռերով քարշ տալ ինձ դժոխք, երբ մեռնեմ։ Եվ մեկ էլ միտք եմ անում՝ կեռերո՞վ։ Որտեղի՞ց են վերցնում այդ կեռերը։ Ի՞նչ նյութից են դրանք։ Երկաթի՞ց։ Իսկ որտե՞ղ են դարբնում։ Ինչ է, այդպիսի գործարա՞ն ունեն այնտեղ։ Երևի վանքում այդ վանականները կարծում են, թե դժոխքում, օրինակ, առաստաղ կա։ Իսկ ես, խնդրե՜մ, պատրաստ եմ դժոխքին հավատալու, միայն թե առանց առաստաղի։ Ավելի նրբաճաշակ կլինի այդպես, ավելի լուսամիտ, այսինքն լութերական ոգով։ Եվ իսկապես, միևնույնը չէ՞— առաստաղ լինի թե չլինի։ Բայց արի տես, որ անիծյալ խնդիրն էլ հենց սրա՛ մեջ է։ Դե լա՜վ, ասենք եթե առաստաղ չկա, ուրեմն կեռ էլ չկա։ Իսկ եթե կեռ չկա, ուրեմն ոչինչ չի ստացվում, այսինքն նորից անհավանական է, որովհետև այդ դեպքում ո՞վ է ինձ կեռերով քարշ տալու, և եթե ինձ քարշ չտան, ի՞նչ է լինելու աշխարհի բանը, որտե՞ղ է արդարությունը։ Il faudrait les inventer<ref>Պետք էր հնարել դրանք (ֆրանս․)։
| |
− | </ref>, այդ կեռերը, հատուկ ինձ համար, միայն ինձ համար, որովհետև եթե իմանայի՜ր, Ալյոշա, թե ի՜նչ անամոթն եմ ես․․․
| |
− |
| |
− | — Բայց կեռեր չկան այնտեղ,— մեղմ ու լուրջ ասաց Ալյոշան, ուշադիր նայելով հորը։
| |
− |
| |
− | — Այո, այո, կեռերի ստվերնե՜րը միայն։ Գիտեմ, գիտեմ։ Ինչպես որ մի ֆրանսիացի նկարագրել է դժոխքը․ «J'ai vu l'ombre d'un cocher, qui avec l'ombre d'une brosse frottait l'ombre d'un carrosse»<ref>Տեսել եմ մի կառապանի ստվերը, որ խոզանակի ստվերով մաքրում էր կառքի ստվերը (ֆրանս․)։
| |
− | </ref>։ Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ կեռեր չկան, աղավնյա՜կս։ Վանականների հետ որ ապրես, ուրի՜շ երգ կերգես։ Բայց գնա, իմացիր այնտեղ ճշմարտությունը և արի պատմիր ինձ. այնուամենայնիվ ավելի հեշտ կլինի մյուս աշխարհը գնալ, եթե մարդ վստահ գիտենա, թե ինչը ինչոց է այնտեղ։ Եվ հետո, քեզ համար էլ ավելի պատշաճ կլինի վանականների հետ ապրել, քան թե ինձ հետ՝ հարբած ծերուկի և փչացած աղջիկների կողքին․․․ Թեև՝ դու հրեշտակի նման ես և ոչինչ չի կպչի քեզ։ Դե՛հ, մի գուցե այնտեղ էլ քեզ ոչինչ չի կպչելու, հենց դրա վրա եմ դրել իմ հույսը։ Ահա թե ինչու թույլ եմ տալիս, որ գնաս։ Խելքդ հո հացի հետ չես կերել։ Կվառվես ու կհանգես, կբուժվես ու ետ կգաս։ Իսկ ես սպասելու եմ քեզ։ Ախր զգում եմ՝ դու աշխարհում միակ մարդն ես, որ չի դատապարտել ինձ, իմ անուշի՜կ տղաս, զգում եմ, զգում եմ, չեմ կարող չզգալ այդ բանը․․․
| |
− |
| |
− | Եվ նա նույնիսկ հեկեկաց։ Շատ դյուրազգաց էր։ Չար էր ու դյուրազգաց։
| |
− |
| |
− | === V։ Սրբահայրեր ===
| |
− |
| |
− | Գուցե ընթերցողներից ոմանք կարծեն, թե իմ երիտասարդ հերոսը հիվանդկախ, հոգեկան հափշտակությամբ տարված, թույլ զարգացած անձնավորություն էր, դալկահար երազող, վտիտ ու անավյուն մի մարդուկ։ Ընդհակառակը, Ալյոշան այն ժամանակ գեղահասակ, կարմրաթուշ, պայծառ հայացքով տասնիննամյա պատանի էր, որից հորդում էր առողջությունը։ Շատ գեղեցիկ էր նույնիսկ, վայելչակազմ, միջինից բարձր հասակով, մուգ խարտյաշ, ուներ կանոնավոր, ձվաձև, թեև մի քիչ երկարուն դեմք, մուգ մոխրագույն, լայնադիր, փայլուն աչքեր, շատ խոհական էր և ըստ երևույթին շատ հանդարտ։ Գուցե ասեն, թե կարմիր թշերը ո՛չ մոլեռանդությանն են խանգարում, ո՛չ էլ միստիցիզմին։ Բայց ինձ թվում է, թե Ալյոշան նույնիսկ ավելի էր իրատես, քան ուրիշ որևէ մեկը։ Օ՜, անշուշտ, վանքում նա լիովին հավատում էր հրաշքներին, բայց, ըստ իս, հրաշքները երբեք չեն խռովում իրատես մարդուն։ Հրաշքները չեն, որ իրատես մարդուն տրամադրում են հավատալու։ Իսկական իրատեսը, եթե հավատացյալ չէ, միշտ իր մեջ ուժ ու կարողություն կգտնի չհավատալու նաև հրաշքին, իսկ եթե հրաշքը նրա աչքերի առաջ անժխտելի փաստ դառնա, նա կնախընտրի չհավատալ իր սեփական զգայարաններին, քան թե ընդունել փաստը։ Իսկ եթե ընդունի էլ, կընդունի որպես բնական իրողություն, որ մինչ այդ պարզապես անծանոթ է եղել իրեն։ Իրատես մարդու մեջ ոչ թե հավատքն է ծնվում հրաշքից, այլ հրաշքն է ծնվում հավատքից։ Եթե իրատեսը մի անգամ հավատա, հենց իր իրատեսության շնորհիվ պետք է անպայման ընդունի նաև հրաշքը։ Թովմաս առաքյալը հայտարարեց, որ չի հավատա, մինչև չտեսնի, իսկ երբ տեսավ, ասաց․ «Տե՜ր իմ և աստված իմ»։ Միթե հրա՞շքը նրան ստիպեց հավատալ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ․ նա հավատաց միայն ու միայն այն պատճառով, որ ցանկանում էր հավատալ և գուցե լրիվ հավատում էր արդեն իր սրտի խորքում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ասաց․ «Չեմ հավատա, մինչև չտեսնեմ»։
| |
− |
| |
− | Գուցե ասեն, թե Ալյոշան բթամիտ էր, տհաս, ուսումը չէր ավարտել և այլն։ Ճշմարիտ է, որ նա չավարտեց իր ուսումը, բայց ասել, թե նա բթամիտ էր կամ հիմար, մեծ անարդարություն կլիներ։ Պարզապես կրկնեմ այն, ինչ արդեն ասել եմ, նա այդ ճանապարհը ոտք դրեց լոկ այն պատճառով, որ տվյալ շրջանում դա էր միայն հուզել նրան և միանգամից իդեալական ելք էր բացել խավարից դեպի լույս մաքառող նրա հոգու առաջ։ Ավելացրեք նաև, որ նա մեր վերջին ժամանակաշրջանի պատանիներից էր մասամբ, այսինքն ազնիվ էր իր բնությամբ, ճշմարտության պահանջն ուներ, որոնում էր այն ու հավատում դրան, և հավատալով՝ տենչում էր անմիջապես նվիրվել դրան իր հոգու ամբողջ ուժով, ձգտում էր շուտափույթ սխրագործության, անպայման ցանկանալով ամեն ինչ զոհել այդ սխրագործության համար, զոհել նայնիսկ կյանքը։ Թեև, դժբախտաբար, այդ պատանիները չեն հասկանում, թե կյանքը զոհելը գուցե բոլոր զոհողություններից ամենահեշտն է բազում նման պարագաներում, և թե, օրինակի համար, պատանեկան ավյունով եռուն իրենց կյանքից հինգ-վեց տարի զոհել դժվարին, ծանր ուսումնառության սիրույն, գիտության սիրույն, թեկուզ միայն իրենց ուժերը տասնապատկելու և ծառայելու համար նույն այդ ճշմարտությանը, իրենց սիրած ու նպատակադրած նույն այդ սխրագործությանը,— ահա այսպիսի զոհողությունը բոլորովին վեր է իրենցից շատ-շատերի ուժերից։ Ալյոշան պարզապես ընտրեց հակառակ ուղին, բայց նույն շուտափույթ սխրագործության ծարավով։ Հենց որ նա, լրջորեն խորհրդածելով, եկավ այն ցնցող համոզման, որ կա անմահություն և կա աստված, բնականաբար ասաց ինքնիրեն․ «Ուզում եմ ապրել անմահության համար և որևէ կիսկատար փոխզիջում չեմ ընդունում»։ Ճիշտ այդպես էլ, եթե նա որոշեր, թե չկա անմահություն և չկա աստված, անմիջապես աթեիստ ու սոցիալիստ կդառնար (որովհետև սոցիալիզմը ոչ միայն բանվորական կամ այսպես կոչված չորրորդ դասի հարց է, այլ գլխավորապես աթեիստական հարց, աթեիզմի ժամանակակից ձևի հարցը, հարցն է Բաբելոնյան աշտարակի, որ կառուցվում է հենց առանց աստուծո, ոչ թե երկրից երկինք հասնելու, այլ երկինքը երկիր իջեցնելու համար)։ Ալյոշային նույնիսկ տարօրինակ ու անկարելի թվաց ապրել այնպես, ինչպես ապրել էր մինչ այդ։ Գրված է. «Բաշխիր ամբողջ ունեցվածքդ և հետևիր ինձ, եթե ուզում ես կատարյալ լինել»։ Եվ Ալյոշան ասաց ինքնիրեն․ «Չեմ կարող «ամբողջի» փոխարեն երկու ռուբլի տալ և «նրան հետևելու» փոխարեն լոկ պատարագի գնալ»։ Գուցե նրա մանկական հուշերի մեջ մի բան էր մնացել մեր քաղաքամերձ վանքից, որտեղ մայրը նրան կարող էր պատարագի տարած լինել։ Գուցե և նրա մեջ տպավորվել էին մայր մտնող արևի շեղ ճառագայթները սրբապատկերի առաջ, որին իր դիվահար մայրը գրկատարած մեկնել էր իրեն։ Մտախոհ եկավ նա այն ժամանակ մեզ մոտ, գուցե միայն տեսնելու համար՝ արդյոք «ամբո՞ղջն» է այստեղ, թե այստեղ էլ միայն «երկու ռուբլին» է։ Եվ վանքում հանդիպեց այս սրբահորը․․․
| |
− |
| |
− | Այս սրբահայրը, ինչպես արդեն բացատրեցի, հայր Զոսիման էր։ Բայց այստեղ պետք է մի քանի խոսքով պարզաբանել, թե ընդհանրապես ինչ է «սրբահայրը» մեր վանքերում, և ահա ցավում եմ, որ այս հարցում բավականաչափ ձեռնհաս և ամուր չեմ զգում ինձ։ Եվ սակայն կփորձեմ մակերեսային մի պարզաբանում տալ մի քանի խոսքով։ Այսպես ուրեմն, նախ և առաջ, մասնագետ ու իրազեկ մարդիկ պնդում են, թե սրբահայրերն ու սրբահայրության կարգը դեռ միայն վերջերս են հայտնվել մեր ռուսական վանքերում, հազիվ մի հարյուր տարի առաջ, այնինչ ամբողջ ուղղափառ Արևելքում, հատկապես Սինայում և Աթոսում, ավելի քան հազար տարի է գոյություն ունեն նրանք։ Պնդում են, թե սրբահայրության կարգը հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել և կամ թե անպայման պետք է գոյություն ունեցած լինի նաև Ռուսաստանում։ Բայց Ռուսաստանի կրած աղետները՝ թաթարական տիրապետությունը, խռովությունները, Կոստանդնուպոլսի նվաճումից հետո Արևելքի հետ նախկին հարաբերությունների խզումը պատճառ են եղել, որ այդ կարգը մոռացության մատնվի և դադարի սրբահայրերի գոյությունը։ Այդ կարգը մեզ մոտ վերահաստատվել է անցյալ դարի վերջերին, մեծ ճգնավորներից մեկի (ինչպեա կոչում են նրան)՝ Պաիսի Վելիչկովսկու և նրա աշակերտների նախաձեռնությամբ, բայց մինչև օրս էլ, նույնիսկ հարյուր տարի անց, սակավաթիվ վանքերում միայն գոյություն ունի և մերթ ընդ մերթ համարյա թե հալածանքների է ենթարկվել որպես անլուր մի նորություն Ռուսաստանում։ Մեր երկրում սրբահայրության կարգը հատկապես ծաղկում ապրեց նշանավոր Կոզելսկայա Օպտինա վանքի մեջ։ Չեմ կարող ասել, թե երբ և ում շնորհիվ մեր քաղաքամերձ վանքում ևս հաստատվեց այդ կարգը, բայց արդեն երեք սրբահայր հաջորդել էին իրար, և սրբահայր Զոսիման վերջինն էր նրանցից։ Բայց նա էլ համարյա մահանում էր տկարության ու հիվանդությունների հետևանքով, և չէին գտնում մի մարդ, որ փոխարիներ նրան։ Մեր վանքի համար կարևոր հարց էր դա, որովհետև մինչ այդ մեր վանքը ոչ մի բանով նշանավոր չէր առանձնապես, ոչ աստվածահաճո սրբերի մասունքներ ուներ, ոչ հրաշագործ սրբապատկերներ, ո՛չ էլ նույնիսկ մեր պատմության հետ առնչված փառապանծ ավանդություններ․ ոչ մի պատմական սխրագործություն կամ հայրենիքին մատուցված ծառայություն չէր վերագրվում նրան։ Բարգավաճել ու ամբողջ Ռուսաստանով մեկ հռչակվել էր հենց սրբահայրերի շնորհիվ, որոնց տեսնելու և լսելու համար ուխտավորների բազմեություններ գալիս-հավաքվում էին մեր երկրի բոլոր ծայրերից։ Հազարավոր փարսախներ կտրելով։
| |
− |
| |
− | Այսպես ուրեմն, ի՞նչ է սրբահայրը։ Սրբահայրը այն մարդն է, որ ձեր հոգին, ձեր կամքը ներառնում է իր հոգու, իր կամքի մեջ։ Ընտրելով ձեր սրբահորը, դուք հրաժարվում եք ձեր կամքից և հանձնում նրան՝ լիովին հնազանդվելով, լիովին հրաժարվելով սեփական անձից։ Նվիրյալը հոժարակամ հանձն է առնում այդ փորձությունը, կյանքի այդ սոսկալի դպրոցը՝ երկար տվայտանքից հետո իր անձը նվաճելու, ինքն իրեն տիրապետելու հույսով, որպեսզի վերջ ի վերջո, իր ամբողջ կյանքով հնազանդվելու շնորհիվ, կարողանա կատարյալ ազատություն ձեռք բերել, այսինքն ազատագրվել իր սեփական անձից, խուսափել այն մարդկանց ճակատագրից, որոնք մի ամբողջ կյանք են ապրել, բայց իրենց բուն էությունը չեն գտել իրենց մեջ։ Այս հայտնագործությունը, այսինքն սրբահայրության կարգը, ոչ թե տեսության վրա է հիմնված, այլ Արևելքում հետևցված է կյանքի փորձից, որն այսօր արդեն հազարամյա պատմություն ունի։ Սրբահոր նկատմամբ պարտկանությունները չեն նույնանում սովորական «հնազանդության» հետ, որ միշտ առկա է եղել նաև մեր ռուսական վանքերում։ Այստեղ ենթադրվում է, որ նվիրյալները պետք է մշտապես խոստովանեն սրբահորը, և որ անքակտելի կապ պետք է լինի սրբահոր ու նվիրյալի միջև։ Պատմում են, օրինակ, որ մի անգամ, քրիստոնեության հնագույն շրջանում, այդպիսի մի նվիրյալ, չկատարելով իր սրբահոր հանձնարարած մի հորդորը, լքում է վանքը և հեռանում նրանից, Սիրիայից գնում է Եգիպտոս։ Այնտեղ, հարատևորեն մեծագործություններ կատարելուց հետո, վերջապես արժանի է դառհում հավատքի համար չարչարանքներ կրելու և նահատակի մահ ընդունելու։ Իսկ երբ եկեղեցին, արդեն մեծարելով նրան որպես սուրբի, թաղում էր մարմինը, հանկարծ, սարկավագի «․․․առ դրունս ելէք» բացականչելու ժամանակ, նահատակի մարմինն ամփոփող դագաղը պոկվում է տեղից ու տաճարից դուրս նետվում, և այսպես կրկնվում է երեք անգամ։ Եվ հետո միայն իմանում են, որ այդ սուրբ նահատակը խախտել է հնազանդության ուխտը և հեռացել իր սրբահորից, ուստի չի կարող ներումն ստանալ առանց սրբահոր թողության, չնայած նույնիսկ իր կատարած մեծագործություններին։ Բայց երբ կոչյալ սրբահայրն արձակում է նրան հնազանդության ուխտից, նոր միայն հնարավոր է դառնում կատարել թաղումը։ Այս ամբողջն, անշուշտ, հնադարյան առասպել է միայն։ Բայց ահա վերջերս պատահած մի եղելություն։ Ժամանակակից մի վանական ճգնում էր Աթոսում, որ նա ի խորոց սրտի սիրել էր իբրև սրբավայր, իբրև խաղաղ ապաստարան, և հանկարծ նրա սրբահայրը հրամայում է թողնել Աթոսը և նախ գնալ Երուսաղեմ՝ մեծարանքի տուրքը մատուցելու սրբազան վայրերին, ապա վերադառնալ Ռուսաստան, դեպի հյուսիս՝ Սիբիր․ «Այնտեղ է քո տեղը, ոչ թե այստեղ»։ Ապշահար ու վշտաբեկ վանականը գնում է Կոստանդնուպոլիս՝ տիեզերական պատրիարքի մոտ և աղերսում է արձակել իրեն հնազանդության ուխտից։ Եվ ահա վեհափառը պատասխանում է, թե ոչ միայն ինքը՝ տիեզերական պատրիարքն ի վիճակի չէ արձակելու, այլև չկա ու չի կարող լինել երկրի վրա այնպիսի մի իշխանություն, որ կարողանար արձակել նրան սրբահոր հանձնարարած պարտականությունից․ այդ իշխանությունը տրված է միայն սրբահորը, որ հանձնարարել է տվյալ պարտականությունը։ Այսպես ուրեմն, սրբահայրերն օժտված են որոշ դեպքերում անսահման և անըմբռնելի իշխանությամբ։ Ահա թե ինչու սրբահայրության կարգն սկզբում համարյա թե հալածանքի հանդիպեց մեր բազմաթիվ վանքերում։ Բայց և սրբահայրերն անմիջապես բարձր հարգանք սկսեցին վայելել ժողովրդի մեջ։ Մեր վանքի սրբահայրերի մոտ, օրինակ, մեծ թվով հավաքվում էին և՛ ռամիկ, և՛ ազնվատոհմ ու ականավոր մարդիկ, որպեսզի, ծնրադրելով նրանց առաջ, խոստովանեն իրենց տարակույսները, իրենց մեղքերը, իրենց տառապանքները և խորհուրդ ու խրատ խնդրեն նրանցից։ Տեսնելով այդ, սրբահայրերի հակառակորդներն աղմուկ էին բարձրացնում, իրենց մյուս մեղադրանքների վրա ավելացնելով և այն, թե խոստովանանքի սուրբ խորհուրդն է նվաստացվում ինքնիշխան կերպով ու թեթևամտորեն․ այնինչ՝ բնավ սուրբ խորհուրդի բնույթ չի կրում այն խոստովանությունը, որով նվիրյալը կամ աշխարհականն անընդհատ իրենց սիրտն են բացում սրբահոր առաջ։ Սակայն վերջ ի վերջո սրբահայրության կարգը կանգուն մնաց և կամաց-կամաց հաստատուն տեղ է գրավում ռուսական վանքերում։ Գուցե ճիշտ է և այն, որ այս փորձված և արդեն հազարամյա միջոցը, որ ծառայում է մարդու բարոյական վերածննդին՝ ստրկությունից դեպի ազատություն ու դեպի բարոյական կատարելագործում, կարող է վերածվել երկսայրի թրի և կարող է ոմանց հասցնել ոչ թե խոնարհության ու լիակատար ինքնատիրապետման, այլ, ընդհակառակը, ամենասադայելական գոռոզության, այսինքն շղթաների, և ոչ թե ազատության։
| |
− |
| |
− | Սրբահայր Զոսիման վաթսունհինգ տարեկան էր, սերում էր կալվածետերերի ընտանիքից, երիտասարդության ամենավաղ տարիներին զինվորական էր եղել և ծառայել էր Կովկասում որպես ավագ սպա։ Անտարակույս, նա իր հոգու ինչ-որ առանձնահատուկ բարեմասնությամբ էր տպավորություն գործել Ալյոշայի վրա։ Ալյոշան հենց սրբահոր խուցում էր ապրում։ Սրբահայրը շատ էր սիրել նրան և ընդունել էր իր մոտ։ Պետք է նկատել, որ թեև Ալյոշան վանքում էր ապրում, բայց դեռ ոչ մի պարտադրանքով չէր կապված, կարող էր ուզած տեղը գնալ ու թեկուզ օրերով բացակայել, իսկ իր կապան հագնում էր կամավորաբար, որպեսզի ոչ ոքից չտարբերվի վանքում։ Բայց անշուշտ իրեն էլ դուր էր դալիս վանական զգեստ հագնելը։ Թերևս Ալյոշայի պատանեկան երևակայության վրա ուժեղ տպավորություն էին գործել այն զորությունն ու համբավը, որով մշտապես օժտված էր իր սրբահայրը։ Շատերն ասում էին, որ սրբահայր Զոսիման, երկար տարիներ ընդունելով բոլոր նրանց, ովքեր գալիս էին բանալու իրենց սիրտը և ծարավի էին նրա խորհուրդին ու բուժիչ խոսքին, այնքան շատ գաղտնիքներ, վշտեր ու խոստովանություններ էր ընդունել իր հոգու մեջ, որ ի վերջո չափազանց սուր խորաթափանցություն էր ձեռք բերել և իր մոտ եկող անձանոթի դեմքին նայելով անմիջապես կարող էր գուշակել ինչո՞ւ է եկել նա, ի՞նչ է նրան հարկավոր, նույնիսկ ինչպիսի՞ տանջանք է ծանրացել նրա խղճի վրա։ Եվ զարմացնում, շփոթության մատնում, երբեմն էլ համարյա երկյուղ էր ազդում՝ այդպես իմանալով այցելուի գաղտնիքը, առանց դեռ մի բառ լսելու նրանից։ Բայց և Ալյոշան գրեթե միշտ նկատում էր, որ շատերը, համարյա բոլորը, ովքեր առաջին անգամ էին գալիս սրբահոր մոտ մեկուսի զրուցելու, ներս էին մանում վախով ու անհանգստությամբ, սակայն նրա խուցից դուրս էին գալիս պայծառ և ուրախ, ամենամռայլ դեմքը դառնում էր երջանիկ։ Ալյոշային անասելի զարմանք էր պատճառում նաև այն, որ սրբահայրը բնավ խիստ չէր, այլ ընդհակառակը՝ միշտ էլ համարյա զվարթ վարվելակերպ ուներ։ Վանականներն ասում էին, թե նա սրտակցում է հենց նրանց, ովքեր ավելի մեղապարտ են, և ով ամենից ավելի է մեղապարտ, նրան ամենից ավելի է սիրում։
| |
− |
| |
− | Վանականների մեջ, նույնիսկ սրբահոր կյանքի վերջին օրերին, կային նրան ատողներ ու նախանձողներ, բայց արդեն քիչ էին այդպփսիները և լուռ էին մնում, թեև նրանցից մի քանիսը վանքում շատ նշանավոր ու կարևոր դեմքեր էին, ինչպես օրինակ հնագույն վանականներից մեկը, որ մեծ լռակյաց էր և արտակարգ ծոմապահ։ Սակայն մեծագույն մասն արդեն սրբահայր Զոսիմայի կողմն էր բռնում անվերապահորեն, իսկ շատ-շատերը նույնիսկ սիրում էին նրան ամբողջ սրտով, ջերմորեն ու անկեղծորեն։ Մի քանիսն էլ համարյա մոլեռանդորեն նվիրված էին նրան։ Սրանք ուղղակի ասում էին, թեև ոչ շատ բարձրաձայն, թե նա սուրբ է, թե այդ մասին տարակույս անգամ չի կարող լինել, և նախատեսելով նրա մոտալուտ վախճանը՝ անմիջական հրաշքներ և մոտ ապագայում վանքի համար մեծ փառք էին սպասում վախճանյալի մասունքներից։ Ալյոշան ևս անառարկելիորեն հավատում էր սրբահոր հրաշագործ զորությանը, ճիշտ այնպես, ինչպես անառարկելիորեն հավատում էր եկեղեցուց դուրս թռած դագաղի պատմությանը։ Նա տեսնում էր, թե ինչպես շատերը, ովքեր եկել էին հիվանդ երեխաների կամ ազգականների հետ և աղերսել, որ սրբահայրն իր ձեռքերը դնի նրանց գլխին և աղոթք կարդա, վերադառնում էին շուտով, ոմանք հենց հաջորդ օրը, և արտասվելով ընկնում էին սրբահոր ոտքերը, շնորհակալություն հայտնում նրան, որ բուժեց իրենց հիվանդներին։ Իրո՞ք բուժվել էին նրանք, թե պարզապես հիվանդության բնական ընթացքի մեջ բարելավում էր եղել, Ալյոշայի համար դա հարց չէր, որովհետև լրիվ հավատում էր իր ուսուցչի հոգեկան ուժին և նրա փառքը կարծես իր սեփական հաղթանակն էր համարում։ Նա սրտի հատուկ թրթիռ էր զգում և փայլում էր ամբողջ էությամբ, երբ սրբահայրը դուրս էր գալիս խոնարհ դասի ուխտավորների առաջ, որոնք, հավաքվելով ամբողջ Ռուսաստանից, սպասում էին մենաստանի դարպասի մոտ ժողովված՝ հատկապես սրբահորը տեսնելու և նրա օրհնությունն ստանալու համար։ Ուխտավորները երկրպագում էին նրան, արտասվում էին, համբուրում ոտքերը, համբուրում հողը, որի վրա կանգնած էր նա, աղաղակում էին, կանայք իրենց երեխաներին էին մեկնում նրան, մոտ էին բերում դիվահար հիվանդներին։ Սրբահայրը խոսում էր նրանց հետ, մի կարճ աղոթք կարդում նրանց գլխի վրա, օրհնում էր ու արձակում։ Վերջերս, հիվանդության նոպաների հետևանքով, նա երբեմն այնքան էր տկարանում, որ ուժ չէր ունենում խուցից դուրս գալու, և ուխտավորները մի քանի օր վանքում սպասում էին նրա հայտնվելուն։ Ալյոշան երբեք հարց չէր դարձնում, թե ինչու են այդպես սիրում սրբահորը, ինչու երկրպագում են նրան և միայն նրա դեմքը տեսնելով արտասվում են խանդաղատանքից։ Օ՜, նա շատ լավ էր հասկանում, թե ռուս հասարակ մարդու խոնարհ հոգին, աշխատանքից ու վշտից չարչարված, մանավանդ հարատև անարդարությունից և ինչպես իր, այնպես էլ աշխարհի հարատև մեղքից տանջահար, չունի ավելի ուժեղ պահանջ ու մխիթարություն, քան այն, որ գտնի մի սրբություն կամ մի սուրբ էակի, երկրպագի ու պաշտի նրան․ «Եթե մեր մեջ կա մեղք, անարդարություն ու փորձություն, համենայն դեպս երկրի վրա, մի որևէ տեղ, կա մի սուրբ և բարձր հոգի. գոնե նրա՛ մեջ է ճշմարտությունը, գոնե նա գիտե ճշմարտությունը․ ուրեմն ճշմարտությունը չի մեռնում երկրի վրա, հետևաբար մի օր մեզ էլ կհասնի և կտիրի ամբողջ աշխարհում, ինչպես խոստացված է»։ Գիտեր Ալյոշան, որ ճիշտ այսպես զգում ու նույնիսկ դատում է ժnղովուրդը, այո, հասկանում էր այդ։ Բայց ինքն էլ, այդ արտասվող գյուղացիների և իրենց երեխաներին սրբահորը մեկնող հիվանդ կանանց հետ, հավատում էր առանց դույզն տարակույսի, որ սրբահայր Զոսիման է հենց այդ սուրբը, աստուծո ճշմարտության պահապանը՝ ժողովրդի աչքին։ Իսկ այն համոզումը, թե սրբահայրը վախճանվելուց հետո արտասովոր փառք կբերի վանքին, գուցե ավելի ուժեղ էր իշխում Ալյոշայի հոգում, քան ուրիշ որևէ վանականի մեջ։ Եվ ընդհանրապես այդ վերջին շրջանում ներքին խորունկ մի ցնծություն ավելի ու ավելի պայծառ բոցավառվում էր նրա սրտում։ Նա բնավ չէր անհանգստանում, թե այս սրբահայրն այնուամենայնիվ միակ օրինակն է իր աչքի առաջ. «Ի՜նչ փույթ, նա սուրբ է, իր սրտում կրում է վերանորոգման գաղտնիքը բոլորի համար, այն զորությունը, որ վերջապես ճշմարտություն է հաստատելու երկրի վրա և բոլորը սուրբ են լինելու, սիրելու են իրար, չի լինելու ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ, ո՛չ բարձրացյալ, ո՛չ ստորացյալ, այլ բոլորը լինելու են աստուծո զավակների նման և գալու է իսկական թագավորությունը Քրիոտոսի»։ Ահա թե ինչ էր ըղձում Ալյոշայի սիրտը։
| |
− |
| |
− | Թվում է, Ալյոշայի վրա շատ մեծ տպավորություն գործեց ժամանումն իր երկու եղբայրների, որոնց բոլորովին չգիտեր մինչ այդ։ Դմիտրի Ֆյոդորովիչի հետ, որ ավելի ուշ էր եկել, Ալյոշան ավելի շուտ մտերմացավ, քան իր մյուս, համամայր եղբոր՝ Իվան Ֆյոդորովի չի հետ։ Նա սաստիկ մեծ ցանկություն ուներ մոտիկից ճանաչելու Իվանին, բայց ահա արդեն երկու ամիս է Իվանն ապրում էր քաղաքում, ու թեև նրանք բավական հաճախ էին հանդիպում իրար, սակայն դեռ բոլորովին չէին մտերմացել։ Ալյոշան ինքն էլ լուռ էր մնում և կարծես մի բան էր սպասում, կարծես ամաչում էր մի բանից, իսկ Իվանը շուտով կարծես դադարեց նույնիսկ մտածել նրա մասին, թեև Ալյոշան սկզբում նշմարել էր նրա երկար ու զննող հայացքներն իր վրա։ Ալյոշան որոշ շփոթմունքով նկատեց այդ։ Եղբոր անտարբերությունը վերագրեց իրենց տարիքի և մանավանդ կրթական մակարդակի տարբերության։ Բայց մի ուրիշ բան էլ մտածեց Ալյոշան․ Իվանի կողմից հետաքրքրության ու համակրանքի պակասը գուցե հետևանք էր մի այլ պատճառի, որ բոլորովին անծանոթ էր իրեն՝ Ալյոշային։ Չգիտես ինչու, նրան միշտ թվում էր, թե Իվանը տարված է ինչ-որ բանով՝ ներքին ու կարևոր մի խնդրով, ձգտում է մի նպատակի, որին գուցե շատ դժվար է հասնել, ուստի ի վիճակի չէ եղբոր մասին մտածելու, և ահա միայն այդ պատճառով է, որ մտացիր հայացքով է նայում նրան։ Ալյոշան մտածում էր նաև, թե արդյոք նրա վերաբերմունքի մեջ գիտուն աթեիստի մի որոշ արհամարհանք չկա՞ իր կրտսեր եղբոր՝ հիմարիկ նորընծայի նկատմամբ։ Հաստատ գիտեր, որ Իվանը աթեիստ է։ Եթե նույնիսկ կար այդ արհամարհանքը, Ալյոշան չէր կարող վիրավորվել դրանից, բայց այնուամենայնիվ իր համար էլ անհասկանալի և տագնապեցնող շփոթմունքով սպասում էր, թե երբ է եղբայրն ավելի մոտենալու իրեն։ Ավաղ եղբայրը՝ Դմիտրին, ամենախոր հարգանքով և հատուկ լրջախոհությամբ էր խոսում Իվանի մասին։ Ալյոշան հենց նրանից էլ իմացավ բոլոր մանրամասնություններն այն կարևոր գործի, որի շնորհիվ վերջերս ուշագրավ ու սերտ կապ էր հաստատվել երկու մեծ եղբայրների միջև։ Իվանի մասին Դմիտրիի խանդավառ գնահատականներն ավելի ևս նշանակալից էին թվում Ալյոշային, որովհետև Դմիտրին համարյա անուսում մարդ էր Իվանի հետ համեմատած, և նրանք իրար կողքի այնպիսի ակնբախ հակադրություն էին կազմում իբրև անձնավորություն ու նկարագիր, որ գուցե անհնար լիներ գտնել երկու մարդ իրարից ավելի տարբեր։
| |
− |
| |
− | Ահա հենց այդ ժամանակ սրբահոր խուցում տեղի ունեցավ այս աններդաշնակ ընտանիքի բոլոր անդամների հանպիպումը կամ, ավելի ճիշտ, ընտանեկան հավաքույթը, որ արտակարգ ազդեցություն գործեց Ալյոշայի վրա։ Հավաքույթի պատրվակն ըստ էության կեղծ էր։ Հենց այդ օրերին Դմիտրի Ֆյոդորովիչի և նրա հոր՝ Ֆյոդոր Պավլովիչի միջև ժռանգության և գույքային հաշիվների վերաբերյալ տարաձայնություններն ըստ երևույթին ծայր աստիճանի էին հասել։ Հարաբերությունները սրվել էին ու դարձել անտանելի։ Կարծեմ առաջինը Ֆյոդոր Պավլովիչն էր, երևի կատակով, հայտնել այն միտքը, թե բոլորը հավաքվեն սրբահայր Զոսիմայի խուցում և, թեկուզ չդիմելով նրա ուղղակի միջնորդությանը, համենայն դեպս ավելի վայելուչ մի համաձայնության գան, ընդ որում սրբահայրն իր աստիճանով ու հեղինակությամբ կարող է որոշ պատկառանք ներշնչել ու հաշտարար ներգործություն ունենալ։ Դմիտրի Ֆյոդորովիչը, որ երբեք չէր եղել սրբահոր մոտ ու նույնիսկ չէր տեսել նրան, անշուշտ մտածեց, թե ուզում են իրեն վախեցնել սրբահոր հեղինակությամբ։ Բայց որովհետև ինքն էլ թաքուն կշտամբում էր իրեն այն հատկապես արտառոց պոռթկումների համար, որ վերջերս թույլ էր տվել հոր հետ վիճելիս, ընդունեց հրավերը։ Ի դեպ պետք է նշել, որ նա ապրում էր ոչ թե հոր տանը, ինչպես Իվան Ֆյոդորովիչը, այլ առանձին, քաղաքի մյուս ծայրում։ Նաև այնպես պատահեց, որ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, այդ օրերին մեզ մոտ գտնվելով, եռանդագին կառչեց Ֆյոդոր Պավլովիչի հայտնած այդ մտքից։ Լինելով քառասնական և հիսնական թվականների լիբերալ, ազատախոհ և աթեիստ, նա իր աշխույժ մասնակցությունը բերեց այդ գործին՝ գուցե ձանձրույթից մղված կամ էլ գուցե թեթևամիտ զվարճության նպատակով։ Նա հանկարծ ցանկություն ունեցավ տեսնելու վանքը և «սուրբ մարդուն»։ Քանի որ դեռ շարունակվում էր իր հին վեճը վանքի հետ և դեռ ձգձգվում էր դատավարությունն իրենց կալվածների հողային սահմանի, անտառահատման ու ձկնորսության իրավունքների և այլ հարցերի շուրջ, նա փութաց օգտվել այս հանգամանքից, պատրվակ բռնելով, թե կցանկանար անձամբ խոսել վանահոր հետ և դատավեճը հաշտ ու խաղաղ վերջացնելու մի փորձ անել։ Այսպիսի բարի նպատակներ ունեցող այցելուին անշուշտ ավելի ուշադիր ու պատրաստակամ կարող էին ընդունել վանքում, քան պարզ հետաքրքրության համար եկողին։ Բոլոր այս նկատառումների շնորհիվ, վանքի ներսում կարող էին նաև որոշ ազդեցություն բանեցնել հիվանդ սրբահոր վրա, որ վերջերս գրեթե երբեք դուրս չէր գալիս իր խուցից և հիվանդության պատճառով մերժում էր նույնիսկ սովորական այցելուներին։ Ի վերջո սրբահայրն իր համաձայնությունը տվեց, և օր նշանակեցին։ «Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ նոցա»,— ասաց նա լոկ, ժպտալով Ալյոշային։
| |
− |
| |
− | Իմանալով առաջիկա հանդիպման մասին։ Ալյոշան մեծ խռովք ապրեց։ Եթե այդ վիճող ու իրար ամբաստանող կողմերի մեջ կար մեկը, որ կարող էր լուրջ մոտենալ հավաքույթին, միայն Դմիտրին էր անտարակույս։ Իսկ մնացյալները, բոլորն էլ, կգան թեթևամիտ և գուցե սրբահոր համար վիրավորական շարժառիթներով․ Ալյոշան լավ էր հասկանում այդ։ Իվանն ու Միուսովը կգան հետաքրքրությունից մղված, գուցե ամենակոպիտ հետաքրքրությունից, իսկ հայրը գուցե դերասանություն անելու և խեղկատակ մի տեսարան սարքելու։ Օ՜, Ալյոշան թեև լուռ էր մնում, բայց արդեն խորապես ճանաչում էր իր հորը։ Կրկնում եմ, այս տղան բնավ էլ պարզամիտ չէր այնքան, որքան համարում էին նրան բոլորըը։ Ծանր սրտով սպասում էր նշանակված օրվան։ Անշուշտ հոգու խորքում շատ էր մտածում այն մասին, թե մի կերպ վերջ գտնեն բոլոր այդ ընտանեկան անհամաձայնությունները։ Բայց այնուամենայնիվ Ալյոշայի գլխավոր մտահոգության առարկան սրբահայրն էր, դողում էր նրա համար, նրա փառքի համար, վախենում էր, որ վիրավորանքներ կհասցնեն նրան՝ հատկապես Միուսովն իր նուրբ, քաղաքավարի հեգնանքով և գիտուն Իվանն իր մեծամիտ թերասություններով։ Այդպես էր պատկերացնում այդ ամբողջը։ Նույնիսկ ուզեց սիրտ անել ու նախազգուշացնել սրբահորը, մի որևէ բան ասել նրանց մասին, բայց մտմտաց ու ոչինչ չասաց։ Միայն հավաքույթի նախօրյակին ծանոթի միջոցով հայտնեց Դմիտրիին, որ շատ է սիրում նրան և սպասում է, որ նա խոստումը կատարի։ Դմիտրին մտածմունքի մեջ ընկավ, որովհետև չկարողացավ հիշել, թե ինչ էր խոստացել, և սակայն նամակով պաաասխանեց, որ ամեն կերպ կջանա «ստորության դիմաց» զուսպ մնալ, ու թեև խոր հարգանք է տածում սրբահոր և Իվանի նկատմամբ, բայց համոզված է, որ այս հանդիպումը կա՛մ մի ծուղակ է իր դեմ լարված, կամ էլ ստոր մի զավեշտ է։ «Այնուամենայնիվ, ավելի շուտ լեզուս կուլ կտամ, քան թե կարգազանց կլինեմ այն սուրբ մարդու հանդեպ, որին այնքան մեծարում ես»,— գրում էր Դմիտրին նամակի վերջում։ Ալյոշային շատ չսրտապնդեց այդ նամակը։
| |
− |
| |
− | == Գիրք երկրորդ: Անպատեհ հավաքույթ ==
| |
− |
| |
− | === I: Գալիս են վանք ===
| |
− |
| |
− | Գեղեցիկ օր էր, տաք ու պայծառ։ Օգոստոսի վերջն էր։ Սրբահոր հետ տեսակցությունը որոշված էր անել պատարագից անմիջապես հետո՝ մոտավորապես ժամը տասնմեկ անց կեսին։ Սակայն վանք այցելող մեր պարոնայք չբարեհաճեցին ներկա գտնվել պատարագին, այլ եկան ավարտից անմիջապես հետո։ Եկան երկու կառքով։ Առաջին պճնազարդ կառքի մեջ, որին երկու թանկարժեք ձի էր լծված, ժամանեց Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովն իր հեռավոր ու շատ երիտասարդ ազգականի՝ Պյոտր Ֆոմիչ Կալգանովի հետ։ Այս երիտասարդը պատրաստվում էր համալսարան ընդունվելու, բայց Միուսովը, որի մոտ նա առժամանակ ապրում էր, չգիտես ինչ պատճառով, ուզում էր նրան քաշել―տանել իր հետ արտասահման՝ Ցյուրիխ կամ Իենա, որպեսզի այնտեղ համալսարան ընդունվի և ավարտի դասընթացը։ Երիտասարդը դեռ վարանում էր։ Մտախոհ էր ու ցրված։ Հաճելի դեմք ուներ, ամուր կազմվածք, բավական բարձր հասակ։ Հայացքը երբեմն տարօրինակորեն անշարժանում էր։ Բոլոր շատ մտացիր մարդկանց նման, երբեմն երկար ու սևեռուն նայում էր դիմացինին, այնինչ բոլորովին չէր տեսնում նրան։ Չխոսկան էր ու փոքր֊ինչ անճարակ, բայց մերթ ընդ մերթ, միայն թե երբ առանձին էր լինում որևէ մեկի հետ, հանկարծ սոսկալի զրուցասեր ու պոռթկուն էր դառնում և ծիծաղում էր ամեն մի դատարկ բանի համար։ Բայց արագ ու հանկարծակի սկսած նրա ոգևորությունը նույնքան արագ ու հանկարծակի հանգում էր։ Հագնվում էր միշտ լավ ու նույնիսկ նրբաճաշակ. արդեն մի որոշ ինքնուրույն հարստություն ուներ և դեռ շատ ավելին էր ակնկալում։ Ալյոշայի բարեկամն էր։
| |
− |
| |
− | Մի շատ հին, ճռճռան, բայց լայնատեղ վարձու կառքով, որին լծված երկու գորշ―վարդգույն ձիերը շատ ետ էին մնացել Միուսովի կառքից, եկավ նաև Ֆյոդոր Պավլովիչն իր որդու՝ Իվան Ֆյոդորովիչի հետ։ Դմիտրի Ֆյոդորովիչին նախորդ օրը հայտնել էին ճիշտ ժամն ու րոպեն, բաց նա ուշացավ։ Այցելուներն իրենց կառքերը թողեցին վանքի պարսպի տակ, հյուրանոցում, և հետիոտն մտան դարպասից։ Բացի Ֆյոդոր Պավլովիչից, մյուս երեքը ոչ մի վանք չէին տեսել երբևիցե, իսկ Միուսովը գուցե երեսուն տարի է, ինչ եկեղեցի էլ չէր մտել։ նա իր շուրջն էր նայում որոշ հետաքրքրությամբ և մի քիչ էլ սանձարձակ ձևանալով։ Բայց նրա զննող միտքը վանքի ներսում ոչ մի հետաքրքրական բան չգտավ, բացի եկեղեցական ու հարակից շինություններից, թեև սրանք էլ շատ սովորական տեսք ունեին։ Եկեղեցուց դուրս եկած վերջին մարդիկ գնում էին դեպի դարպասը, գլխարկները հանելով ու խաչակնքելով։ Հասարակ ժողովրդի մջ երևում էին նաև ավելի բարձր դասի եկվոր անձինք՝ երկու֊երեք տիկին, մի շատ ծեր գեներալ. սրանք բոլորն էլ հյուրանոցում էին ապրում։ Մուրացկաններն անմիջապես շրջապատեցին մեր այցելուներին, բայց ոչ ոք նրանց ոչինչ չտվեց։ Միայն Պետրուշա Կալգանովը մի տասկոպեկանոց հանեց դրամապանակից, շտապ խցկեց մի պառավի ձեռքը՝ աստված գիտե ինչու նյարդայնանալով ու շփոթվելով, և փութկոտ ասաց. «Հավասար բաժանեցեք»։ Ուղեկիցներից ոչ ոք նրան որևէ բան չասաց դրա համար, այնպես որ շփոթվելու պատճառ չուներ. սակայն, նկատելով այդ, նա ավելի ևս ամոթահար զգաց։
| |
− |
| |
− | Բայց տարօրինակ էր. պետք է նրանց ժամանումին սպասեին պատշաճ ձևով և գուցե նույնիսկ որոշ հարգանք մատուցեին, որովհետև նրանցից մեկը դեռ վերջերս հազար ռուբլի էր նվիրաբերել, իսկ մյուսը մեծահարուստ կալվածատեր էր և, այսպես ասած, խիստ զարգացած մարդ, որից ամբողջ միաբանությունը որոշ չափով կախում ուեեր՝ գետում ձուկ որսալու կապակցությամբ, նայած թե ի՛նչ ընթացք կստանար դատավարությունը։ Բայց ահա, ոչ մի պաշտոնական անձնավորություն չի դիմավորում նրանց։ Միուսովը մտացիր նայում էր եկեղեցամերձ շիրմաքարերին և հենց ուզում էր ասել, թե այս գերեզմանները երևի մի կլորիկ գումար են նստել մեռելատերերի վրա՝ այսպիսի «սրբազան» վայրում թաղելու իրավունքը ձեռք բերելու համար, սակայն լուռ մնաց. իր պարզ ազատամիտ հեգնանքը համարյա թե զայրույթի էր վերածվում արդեն։
| |
− |
| |
− | — Բայց ո՞ւմ կարելի է մի բան հարցնել այստեղ, այս անտերանոցում, գրո՛ղը տանի... Պետք է լուծել այս հարցը, որովհետև ժամանակն անցնում է,— ասաց նա մեկեն, կարծես ինքն իրեն խոսելով։
| |
− |
| |
− | Հանկարծ նրանց մոտեցավ մի տարեց, ճաղատ մարդ, ամառային լայն վերարկու հագած և փոքրիկ, քաղցրաժպիտ աչքերով։ Բարձրացնելով գլխարկը, մեղրածոր սվսվացնելով, նա իրեն ներկայացրեց ամբողջ խմբին՝ տուլացի կալվածատեր Մաքսիմով։ Վայրկենապես առաջ ընկավ մեր այցելուներին օգնելու։
| |
− |
| |
− | — Սրբահայր Զոսիման մենաստանում է ապրում, խուլ մենաստանում, վանքից չորս հարյուր քայլ է, պուրակի մյուս կողմը, պուրակի մյուս կողմը...
| |
− |
| |
− | — Ես էլ գիտեմ՝ պուրակի մյուս կողմը,— պատասխանեց Ֆյոդոր Պավլովիչը,— բայց հենց ճանապարհը լավ չենք հիշում, վաղուց է չենք եղել։
| |
− |
| |
− | — Ահա այս դարպասով, և ուղիղ պուրակի միջով... պուրակի միջով։ Գնանք։ Չէի՞ք բարեհաճի... ինքս ձեզ... ես էլ... Ահա այս կողմ, այս կողմ...
| |
− |
| |
− | Դարպասից դուրս եկան և սկսեցին գնալ պուրակով։ Կալվածատեր Մաքսիմովը, վաթսունամյա ծերունի, ոչ թե քայլում, այլ, ավելի ճիշտ, համարյա վազում էր կողքանց, դառնալով ու նայելով բոլորին՝ ջղաձիգ, աներևակայելի հետաքրքրասիրությամբ։ Աչքերը մի տեսակ չռվել էին կարծես։
| |
− |
| |
− | — Գիտե՞ք ինչ, մենք մեր գործով ենք գնում այս սրբահոր մոտ,— խստաշեշտ ասաց Միուսովը,— «սույն անձնավորությունը», այսպես ասած, մեզ ունկնդրություն է շնորհել, այնպես որ, թեև ձեզ շնորհակալություն ենք հայտնում ճանապարհը ցույց տալու համար, բայց անշուշտ չենք խնդրի, որ մեզ հետ ներս մտնեք:
| |
− |
| |
− | — Ես եղել եմ այնտեղ, եղել եմ, եղել եմ արդեն... Un Chevalier parfait!<ref>Կատարյալ արվեստ (ֆրանս․)։</ref>,— և կալվածատերը մատները չրթացրեց օդում։
| |
− |
| |
− | — Ո՞վ է այդ Chevalier2―ն<ref>Ասպետ (ֆրանս․)։</ref>,― հարցրեց Միուսովը։
| |
− |
| |
− | — Uրբահայրը, հոյակա՜պ սրբահայրը, սրբահա՜յրը... Վանքի փառքն ու պատիվը։ Զոսիման։ Այնպիսի մի սրբահայր է...
| |
− |
| |
− | Բայց նրա անկապակից խոսքերն ընդհատեց վեղարավոր ու կարճահասակ, չափազանց գունատ ու չորուկ մի վանական, որ հասավ այցելուների ետևից։ Ֆյոդոր Պավլովիչն ու Միուսովը կանգ առան։ Վանականը չափազանց քաղաքավարի, խորունկ խոնարհություն անելով ասաց.
| |
− |
| |
− | — Ամենապատիվ վանահայրը ձեզ բոլորիդ, պարոնայք, խոնարհաբար խնդրում է հաճել իր մոտ ճաշի, մենաստան այցելելուց հետո։ Ժամը մեկին, ոչ ավելի ուշ։ Ձեզ նույնպես,— դարձավ նա Մաքսիմովին։
| |
− |
| |
− | — Ես անպայմա՛ն կհարգեմ այդ խնդրանքը,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը, սոսկալի ուրախացած հրավերից,— անպայման։ Եվ գիտե՞ք, մենք բոլորս խոսք ենք տվել վայելուչ պահել մեզ այստեղ... Իսկ դուք, Պյոտր Ալեքսանդրովիչ, գալո՞ւ եք ճաշի։
| |
− |
| |
− | — Դե իհա՜րկե, ինչ խոսք։ Չէ՞ որ հենց եկել եմ այստեղի սովորությունները տեսնելու։ Միայն մի բան է խանգարում ինձ, այն, որ հիմա ձեզ հետ եմ, Ֆյոդոր Պավլովիչ...
| |
− |
| |
− | — Հա՜, դեռ Դմիտրի Ֆյոդորովիչն էլ չկա։
| |
− |
| |
− | — Եվ սքանչելի կլիներ, եթե նա բոլորովին բացակայեր։ Ինչ է, կարծում եք ինձ հաճո՞ւյք է պատճառում ձեր այս խծբծանքը, և դեռ անձամբ ձեր էլ ներկայությունը՝ աղ ու պղպեղ ամեն ինչի վրա։ Ուրեմն գալու ենք ճաշին, շնորհակալություն հայտնեցեք վանահորը,— դարձավ նա վանականին։
| |
− |
| |
− | — Ոչ, ես պարտավոր եմ ձեզ առաջնորդել սրբահոր խուցը,— պատասխանեց վանականը։
| |
− |
| |
− | — Իսկ ես, քանի այդպես է, վանահոր մոտ կգնամ, այս միջոցին ուղղակի վանահոր մոտ կգնամ,— ծլվլաց կալվածատեր Մաքսիմովը։
| |
− |
| |
− | — Վանահայրն զբաղված է այս րոպեիս, բայց ձեր կամքն է...— տատանվեց վանականը:
| |
− |
| |
− | — Շատ աներես բիձուկ է,— նկատեց Միուսովը բարձրաձայն, երբ կալվածաւոեր Մաքսիմովը վազեց ետ դեպի վանք։
| |
− |
| |
− | — Նման է ֆոն Զոնին,— ասաց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը։
| |
− |
| |
− | — Դուք էլ հենց ա՛յդ միայն գիտեք... Որտեղի՞ց է նա ֆոն Զոնին նման։ Ինքներդ տեսե՞լ եք ֆոն Զոնին։
| |
− |
| |
− | — Նկարն եմ տեսել։ Դիմագծերով չէ, բայց ինչ―որ անբացատրելի նմանություն կա։ Ֆոն Զոնի մաքո՛ւր կրկնօրինակը։ Հենց միայն դեմքին նայելով՝ միշտ հասկանում եմ այդ բանը։
| |
− |
| |
− | — Գուցե իրոք, այդ հարցում գիտակ մարդ եք։ Միայն թե լսեցե՛ք, Ֆյոդոր Պավլովիչ, դուք հիմա ինքներդ հաճեցիք ասել, թե մենք խոսք ենք տվել վայելուչ պահել մեզ։ Հիշեցե՛ք այդ։ Ասում եմ ձեզ, զուսպ մնացեք։ Իսկ եթե սկսեք խեղկատակ ձևանալ, իմացե՛ք, ես մտադիր չեմ, որ այստեղ ինձ էլ ձեր արշինով չափեն... Տեսնո՞ւմ եք ինչ մարդ է,— դարձավ նա վանականին,— վախենում եմ սրա հետ շնորհքով մարդկանց մոտ գնալ։
| |
− |
| |
− | Վանականի գունատ, անարյուն շրթունքների վրա երևաց մի նուրբ, անխոս ժպիտ, որի մեջ որոշ խորամանկություն էր թաքնված, բայց նա ոչինչ չպատասխանեց, և շատ պարզ էր, որ լուռ մնաց սեփական արժանապատվության զգացմունքին անսալով։ Միուսովն ավելի ևս կիտեց հոնքերը։
| |
− |
| |
− | «Օ՜հ, գրո՛ղը տանի սրանց բոլորին, դարերով մշակված արտաքին երևույթ է միայն, իսկ խորքում՝ շառլատանություն և տխմարությո՜ւն»,— անցավ նրա մտքով։
| |
− |
| |
− | ― Ահա՜ մենաստանը, հասա՜նք,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— դարպասը փակ է։
| |
− |
| |
− | Եվ նա սկսեց լայն―լայն խաչակնքել սրբերի առաջ, որոնք նկարված էին դարպասի վերևն ու երկու կողմը։
| |
− |
| |
− | — Ո՛ր գյուղն երթաս, էն գյուղի գդակը դիր,― ասաց նա։— Քսանհինգ սուրբ է ճգնում այստեղ՝ այս մենաստանում։ Իրար երես են նայում ու կաղամբ են ուտում։ Եվ ոչ մի հատ կին չի կարող այս դարպասից ներս մտնել, հենց այս է ամենից զարմանալին։ Եվ դա իրականությո՜ւն է ախր։ Բայց ինչո՞ւ է իմ ականջին հասել, թե սրբահայրն ընդունում է տիկիններին,— դարձավ նա հանկարծ վանականին։
| |
− |
| |
− | — Հիմա էլ այստեղ հասարակ ժողովրդից կանայք կան, այնտեղ են ահա, պատշգամբի մոտ պառկած սպասում են։ Իսկ բարձր դասի տիկնանց համար երկու փոքր սենյակ է կառուցված նույն պատշգամբին կից, սակայն պարսպից դուրս, ահա հենց այս լուսամուտներն են։ Եվ սրբահայրը, երբ առողջ է, ներքին անցքով ելնում է նրանց մոտ, այսինքն դարձյալ պարսպից դուրս։ Այժմ էլ ահա մի խարկովցի կալվածատիրուհի, տիկին Խոխլակովան, սպասում է իր անդամալույծ դստեր հետ։ Հավանաբար սրբահայրը խոստացել է երևալ նրանց, թեև վերջերս նա այնքան տկար է, որ նույնիսկ ժողովրդի առաջ հազիվ է հայտնվում։
| |
− |
| |
− | — Նշանակում է, մենաստանից համենայն դեպս մի փոքրիկ անցք եք բացել դեպի տիկինները։ Հիմա չմտածե՜ք, հայր սուրբ, թե ես ինչ֊որ ակնարկություն եմ անում։ Հենց այնպես ասում եմ։ Դուք գիտե՞ք, լսե՞լ եք, որ Աթոսում ոչ միայն կանանց այցելությունը, այլ առհասարակ կանանց ներկայությունն արգելված է, նույնիսկ ոչ մի իգական սեռի արարած ներս չեն թողնում՝ ո՛չ հավ, ո՛չ հնդկահավ, ո՛չ երինջ...
| |
− |
| |
− | — Ֆյո՛դոր Պավլովիչ հենց հիմա ետ կգնամ և ձեզ առանձին կթողնեմ այստեղ։ Իսկ եթե ես չլինեմ՝ ձեզ դուրս կանեն այստեղից, ա՛յ ասում եմ։
| |
− |
| |
− | — Բայց ինչո՞վ եմ ձեզ խանգարում, Պյոտր Ալեքսանդրովիչ։ Տեսեք, տեսե՜ք, — գոռաց նա հանկարծ, մենաստպնի պարսպից ներս անցնելով,— ինչպիսի՜ վարդահովտում են ապրում։
| |
− |
| |
− | Իրոք, թեև վարդեր չկային այժմ, բայց աշնանային հազվագյուտ ու գեղեցիկ ծաղիկներ կային ամենուրեք, ուր կարելի էր աճեցնել դրանք։ Երևում էր, որ մի փորձառու ձեռք խնամում է բուրաստանը։ Ծաղկոցներ էին հարդարված եկեղեցիների բակերում և գերեզմանների միջև։ Փայտաշեն, միահարկ, անդաստակով տնակը, որի մեջ սրբահոր խուցն էր գտնվում, նույնպես ծաղիկներով էր շրջապատված։
| |
− |
| |
− | — Բայց այս ամբողջը եղե՞լ է նախորդ սրբահոր՝ Վարսոնոֆիի ժամանակ։ Ասում են, նա գեղեցիկ բաներ չէր սիրում, նույնիսկ տեղից թռնում ու փայտով ծեծում էր տիկինների ցեղին,― նկատեց Ֆյոդոր Պավլովիչը, բարձրանալով արտասանդուղքով։
| |
− |
| |
− | — Սրբահայր Վարսոնոֆին իրոք երբեմն արտառոց էր թվում, բայց նրա մասին մյուս պատմվածներն էլ մեծ մասամբ հիմարություն են։ Իսկ փայտով ոչ ոքի չէր ծեծում, երբե՛ք,— պատասխանեց վանականը։— Այժմ, պարոնայք, համբերեցեք մի րոպե, ես ծանուցանեմ ձեր գալուստը։
| |
− |
| |
− | — Ֆյոդոր Պավլովիչ վերջին անգամ պայման եմ դնում, լսո՞ւմ եք։ Ձեզ լավ պահեցեք, թե չէ՝ ձեր դասը կտամ,— Հասցրեց մի անգամ ևս մրթմրթալ Միուսովը։
| |
− |
| |
− | — Բնավ չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես սոսկալի հուզված,— հեգնորեն նկատեց Ֆյոդոր Պավլովիչը։— Չլինի՞ ձեր մեղքերից եք վախենում։ Հա՜, ասում են՝ նա մարդու աչքերից է հասկանում, թե ով ինչ ցավով է եկել։ Բայց այդ որքա՜ն բարձր եք գնահատում նրանց կարծիքը, այն էլ դո՜ւք, այդպիսի փարիզցի՜ և առաջադեմ մի պարոն։ Ուղղակի զարմացնում եք ինձ, հա՜։
| |
− |
| |
− | Սակայն Միուսովը ժամանակ չունեցավ պատասխանելու այդ ծաղրանքին. հրավիրեցին ներս անցնել։ Նա մտավ փոքր―ինչ ջղայնացած...
| |
− |
| |
− | «Դե՜ հիմա, գիտեմ ինձ, ջղայնացած եմ, վեճի կբռնվեմ... կսկսեմ բորբոքվել կնվաստացնեմ ինձ էլ, իմ գաղափարներն էլ»,— անցավ նրա մտքով։
| |
− |
| |
− | === 2: Միշտ նույն խեղկատակը ===
| |
− |
| |
− | Նրանք սենյակ մտան համարյա նույն վայրկյանին, երբ սրբահայրը, տեսնելով նրանց, դուրս եկավ իր փոքրիկ ննջարանից։ Խուցում արդեն սրբահորն էին սպասում մենաստանի երկու աբեղաներ, մեկը՝ հայր գրադարանապետը, իսկ մյուսը՝ հայր Պաիսին, որ հիվանդ մարդ էր, թեև ոչ ծեր, բայց և, ինչպես ասում էին, գիտուն էր շատ։ Անկյունում կանգնած սպասում էր նաև մոտ քսաներկու տարեկան, աշխարհիկ հագուստով մի տղա՝ հոգևոր ճեմարանի սան և ապագա աստվածաբան, որ այդպես էլ կանգնած մնաց հետագա ամբողջ տեսակցության ընթացքում։ Չգիտես ինչու, վանքն ու ամբողջ միաբանությունը հովանավորում էին նրան։ Բավական բարձրահասակ էր նա, թարմ էր դեմքը, լայն այտոսկրեր ուներ և խելացի, ուշադիր, նեղլիկ, շագանակագույն աչքեր։ Կատարյալ պատկառանք կար դեմքին, բայց առանց ակնհայտ քծնանքի, վայելուչ։ Մտնող հյուրերին ողջույն չտվեց, լինելով նրանց ոչ հավասար, ուստի և ստորադաս ու կախյալ անձնավորություն։
| |
− |
| |
− | Սրբահայր Զոսիման դուրս եկավ մի նորընծայի և Ալյոշայի ընկերակցությամբ։ Աբեղաները վեր կացան ու նրան ողջունեցին խորին երկրպագությամբ, մատներով դիպչելով հատակին, հետո նրա օրհնությունն ստանալով՝ համբուրեցին ձեռքը։ Օրհնելով նրանց, սրբահայրը պատասխանեց նույնքան խոր երկրպագությամբ, մատներով դիպչելով հատակին, և իր համար էլ օրհնություն խնդրեց յուրաքանչյուր աբեղայից։ Ամբողջ արարողությունը տեղի ունեցավ մեծ լրջությամբ, ոչ թե ամենօրյա մի ծեսի նման, այլ համարյա զգացմունքով։ Սակայն Միուսովին թվաց, թե այդ բոլորն արվում են տպավորություն գործելու միտումով։ Նա կանգնած էր իր ընկերակիցների առջևում։ Պատշաճ կլիներ, որ (երեկ իրիկուն նույնիսկ մտածել էր այդ մասին) մի կողմ թողներ ամեն գաղափարական նկատառում և, պարզ քաղաքավարությունից ելնելով, հետևելով տեղի սովորությանը, գոնե մոտենար սրբահոր օրհնությունն ստանալու, եթե նույնիսկ չհամբուրեր նրա ձեռքը։ Բայց հիմա տեսնելով աբեղաների այդ բոլոր երկրպագություններն ու աջահամբույրները, մի վայրկյանում իր միտքը փոխեց։ Փքված ու լրջադեմ՝ խոր գլուխ տվեց աշխարհիկ ձևով ու ետ քաշվեց դեպի աթոռը։ Ճիշտ նույն ձևով վարվեց նաև Ֆյոդոր Պավլովիչը, այս անգամ ուղղակի կապկելով Միուսովին։ Իվան Ֆյոդորովփչը ողջունեց խիստ լուրջ ու քաղաքավարի, բայց նույնպես ձեռքերը կողքերին պահած, իսկ Կալգանովն այնքան շփոթվեց, որ բոլորովին չխոնարհեց գլուխը։ Սրբահայրն իջեցրեց իր ձեռքը, որ բարձրացրել էր օրհնություն տալու համար, և մի անգամ ևս խոնարհվելով նրանց՝ բոլորին խնդրեց նստել։ Արյունը խուժեց Ալյոշայի այտերին. ամաչեց նա։ Իրականանում էին նրա վատ նախազգացումները։
| |
− |
| |
− | Սրբահայրը նստեց կարմիր փայտե, կաշեպատ ու շատ հնաձև բազմոցի վրա, իսկ չորս հյուրերին, երկու աբեղաներից բացի, կողք―կողքի նստեցրեց հանդիպակաց պատի տակ՝ կարմիր փայտե չորս աթոռներին, որոնք հնամաշ սև կաշվով էին պատած։ Աբեղաները նստեցին նրանց երկու կողմը, մեկը՝ լուսամուտի, իսկ մյուսը՝ դռան մոտ։ Ճեմարանի սանը, Ալյոշան ու նորընծան կանգնած մնացին։ Խուցն ընդարձակ չէր և մի տեսակ խունացած տեսք ուներ։ Միայն ամենից անհրաժեշտ իրերն ու կահույքը կային, դրանք էլ կոպիտ էին ու խղճուկ։ Երկու ծաղկաման էր դրված պատուհանում, իսկ անկյունում կային բազմաթիվ սրբապատկերներ, որոնցից մեկը վիթխարի չափեր ուներ, ըստ երևույթին նկարված էր եկեղեցական հերձվածից դեռ շատ առաջ և պատկերում էր աստվածածնին։ Դրա առաջ կանթեղ էր վառվում։ Կողքին երկու ուրիշ սրբապատկեր կար փայլուն պարազարդերով, իսկ դրանց մոտ՝ փոքրիկ արվեստակյալ քերովբեներ, ճենապակյա հավկիթներ, կաթոլիկական փղոսկրե մի խաչ, որին փարվել էր Mater dolorosa―ն, ինչպես նաև մի քանի արտասահմանյան փորագրանկարներ՝ անցյալ դարերի իտալացի մեծ նկարիչների գործերից օրինակված։ Այդ նրբագեղ ու թանկարժեք փորագրանկարների կողքին աչք էին ծակում սրբերի, նահատակների և այլ սրբագործ մարդկանց ռուսական ամենահասարակ վիմագրությունների մի քանի վերատիպները, որոնք երկու֊երեք կոպեկով ծախվում են բոլոր տոնավաճառներում։ Կային նաև ռուս ժամանակակից ու հին եպիսկոպոսների մի քանի վիմագրական դիմանկարները, բայց արդեն մյուս պատերին։ Միուսովը մի հարևանցի ակնարկ գցեց ամբողջ այդ «պաշտոնական կարգուսարքի» վրա և սևեռուն հայացքով նայեց սրբահորը։ Նա հարգում էր իր սեփական հայացքը, մի թուլություն, որ համենայն դեպս ներելի էր նըան, նկատի առնելով, որ արդեն հիսուն տարեկան էր. այդ տարիքում խելացի, նրբակիրթ և ապահովված մարդը միշտ ավելի հարգալից է վերաբերվում ինքն իրեն, երբեմն իր կամքից էլ անկախ։
| |
− |
| |
− | Առաջին վայրկյանից սրբահայրը դուր չեկավ նրան։ Իրոք, սրբահոր դեմքին կար մի բան, որ Միուսովից բացի ուրիշ շատերին ևս կարող էր դուր չգալ։ Նա կարճահասակ, կորացած մի մարդուկ էր՝ շատ թույլ ոտքերով, ընդամենը վաթսունհինգ տարեկան, բայց հիվանդության պատճառով շատ ավելի ծեր էր թվում՝ գոնե առնվազն տասը տարով։ Նրա շատ չորուկ, սմքած դեմքն ամբողջությամբ մանր կնճիռներով էր ծածկված։ Հատկապես շատ կնճիռներ կային աչքերի շուրջ, որոնք փոքր էին, բաց գույնի, արագաշարժ ու փայլուն՝ երկու պսպղուն կետի նման։ Միայն քունքերին մի քանի թել սպիտակած մազ էր մնացել, մորուքը փոքր էր, նոսր ու սրածայր, իսկ հաճախակի ժպտացող շրթունքները բարալիկ էին՝ երկու փոքրիկ թելի նման։ Քիթը ոչ թե երկար էր, այլ սուր, ասես թռչունի կտուց լիներ։
| |
− |
| |
− | «Ամեն ինչից երևում է, որ քինախնդիր, ողորմելի հոգի է՝ մանր գոռոզությամբ տարված»,— անցավ Միուսովի մտքով։ Ընդհանրապես նա շատ դժգոհ էր հիմա իրենից։
| |
− |
| |
− | Պատի փոքր, էժանագին, ճոճանակավոր ժամացույցն արագ զարկերով խփեց ուղիղ տասներկուսը, և դա առիթ ընծայեց խոսակցությունն սկսելու։
| |
− |
| |
− | — Ճիշտ ու ճիշտ իսկական ժամն է,― գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— բայց դեռ իմ որդին՝ Դմիտրի Ֆյոդորովիչը չկա ու չկա։ Ներողություն եմ խնդրում նրա համար, սրբազա՜ն սրբահայր։ (Ալյոշան ամբողջ մարմնով սարսռաց այդ «սրբազան սրբահայր» արտահայտությունից)։ Իսկ ինքս միշտ ճշտապահ եմ, րոպե րոպեի, հիշելով, որ ճշտապահ լինելը թագավորների նրբավարությունն է...
| |
− |
| |
− | — Բայց հո դո՛ւք գոնե թագավոր չեք,— մրթմրթաց Միուսովը, իսկույն չկարողանալով համբերել։
| |
− |
| |
− | — Այո, ճիշտ է, թագավոր չեմ։ Եվ պատկերացրեք, Պյոտորր Ալեքսանդրովիչ, ինքս էլ ախր գիտեի, որ չեմ, աստվա՜ծ վկա։ Բայց ահա՝ խնդրեմ, միշտ էլ այսպես անտեղի բաներ եմ անում։ Ձե՜րդ գերաշնորհություն,— բացականչեց նա վայրկենապես բռնկված զգացմունքով։— Դուք ձեր առաջ տեսնում եք ճշմարի՜տ խեղկատակի։ Հենց այսպես էլ ներկայացնում եմ ինքս ինձ։ Հին սովորություն է, ավա՜ղ։ Եվ եթե երբեմն անտեղի փչում եմ, այդ էլ դիտմամբ եմ անում, ծիծաղեցնել ու և հաճելի լինելու մտադրությամբ։ Պետք է որ մարդ հաճելի լինի, այնպես չէ՞։ Յոթ տարի առաջ էր՝ գնացի մի փոքր քաղաք, գործ-մործ ունեի այնտեղ և ուզում էի ինչ֊որ առևտրականների հետ ընկերություն հաստատել։ Գնացինք իսպրավնիկի մոտ, որովհետև բան-ման պետք է խնդրեինք նրանից և հրավիրեինք մեզ մոտ ճաշի։ Դուրս է գալիս իսպրավնիկը՝ բարձրահասակ, գեր, խարտյաշ և մռայլ մի մարդ՝ ամենավտանգավոր տիպը նման դեպքերում, որովհետև մաղձ են այդպիսիները, մաղձ։ Ուղղակի դիմում եմ նրան և, գիտե՞ք, աշխարհիկ մարդու սանձարձակությամբ՝ «Պարո՛ն իսպրավնիկ,— ասում եմ,— եղեք մեր, այսպես ասած, Նապրավնիկը»։— «Ինչպե՞ս թե,— ասում է,— Նապրավնիկ»։ Առաջին ակրնթարթից արդեն տեսնում եմ, որ գործը գլուխ չի գալիս։ Կանգնել է լուրջ-լուրջ, հակառակվում է։ «Ես ուզում էի կատակ անել,— ասում եմ,— որ ուրախ մթնոլորտ լինի, քանի որ պարոն Նապրավնիկը ռուս հայտնի դիրիժոր է, իսկ մեզ էլ հենց մի տեսակ դիրիժոր է հարկավոր՝ մեր ձեռնարկած գործի ներդաշնակության համար...»։ Ախր խելացի բացատրություն եմ տվել իմ արած համեմատությանը, չէ՞։ «Ներեցեք,— ասում է,— ես իսպրավնիկ եմ և թույլ չեմ տա, որ իմ կոչումը բառախաղերի նյութ դարձնեն» ։ Շուռ եկավ ու գնում է։ Վազում եմ ետևից, գոռում եմ. «Այո՛, այո՛, դուք իսպրավնիկ եք, ոչ թե Նապրավնիկ»։ «Ոչ,— ասում է,— քանի որ ասվել է արդեն, ուրեմն Նապրավնիկ եմ»։ Եվ պատկերացրեք, փչացա՜վ մեր գործը։ Եվ միշտ այդպես եմ ես, միշտ այդպես։ Հենց իմ սիրալիրությամբ էլ անպայման վնասում եմ ինքս ինձ։ Մի անգամ, շատ տարիներ առաջ, մի ազդեցիկ անձնավորության ասացի. «Ձեր տիկինը շուտ առնվող կին է»,— այսինքն պատվախնդրության, այսպես ասած բարոյական հատկությունների իմաստով։ Նա էլ հանկարծ Ի՞նչ պատասխանի ինձ՝ «Իսկ դուք նրան առե՞լ եք»։ Չդիմացա, դե արի՛ մի սիրալիր բան ասեմ՝ մտածեցի մեկեն։ «Այո,— ասացի,― առել եմ»։ Եվ նա տեղն ու տեղը առավ ու տվե՜ց ինձ... Բայց դա վաղուց է պատահել, այնպես որ ամոթ չէ պատմելը։ Միշտ, մի՜շտ վնասում եմ ինքս ինձ։
| |
− |
| |
− | — Հիմա էլ նույնն եք անում,— մրթմրթաց Միուսովը զզվանքով։
| |
− |
| |
− | Սրբահայրը լուռ զննում էր և՛ մեկին, և՛ մյուսին։
| |
− |
| |
− | — Մի՞թե։ Պատկերացրեք, այդ էլ գիտեի, Պյոտոր Ալեքսանդրովիչ, և նույնիսկ, հավատացեք, հենց որ սկսեցի խոսել՝ նախազգացի, որ նույնն եմ անում։ Եվ գիտե՞ք ինչ, մինչև անգամ նախազգում էի, որ առաջինը դու՛ք ինձ նկատողություն կանեք։ Այն վայրկյանին, երբ տեսնում եմ, որ իմ կատակից բան դուրս չի գալիս, իմ երկու այտերը, ձերդ գերաշնորհություն, սկսում են չորանալ֊կպչել ներքևի լնդերին, համարյա թե ջղաձգվում են մի տեսակ։ Վաղուց այդպես է, դեռ պատանի հասակից, երբ ես ազնվականների մոտ ձրիակերություն էի անում և հացկատակությամբ էի ճարում իմ ապրուստը։ Ես ի բնե խեղկատակ եմ, ծնված օրից, այսինքն միևնույն է՝ թե ցանցառ եմ, ձերդ գերաշնորհություն։ Ընդունում եմ, գուցե և չար ոգի է թաքնված իմ մեջ, բայց փոքր չափսի է այդ չար ոգին, ավելի մեծը ուրիշ բնակարան կընտրեր, միայն թե ոչ ձերը, Պյոտր Ալեքսանդրովիչ, դուք էլ ախր մի կարգին բնակարան չեք։ Բայց մեկ է՝ ես հավատում եմ, աստծուն եմ հավատում։ Միայն այս վերջերս կասկած մտավ մեջս, բայց ահա հիմա նստել եմ և մեծախորհուրդ խոսքերի եմ սպասում։ Ես, ձերդ գերաշնորհություն, փիլիսոփա Դիդերոտին եմ նման։ Հայտնի՞ է ձեզ արդյոք, սրբազնագույն հայր, թե ինչպես փիլիսոփա Դիդերոտն այցելում է միտրոպոլիտ Պլատոնին՝ Եկատերինա կայսրուհու ժամանակ։ Մտնում է և ուղղակի ասում. «Աստված չկա»։ Դրա վրա՝ մեծ եպիսկոպոսը բարձրացնում է մատը և պատասխանում. «Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ Ոչ գոյ Աստուած»։ Փիլիսոփան հենց տեղն ու տեղը ծունկի է գալիս։ «Հավատում եմ,— գոռում է,— և պատրաստ եմ մկրտվելու»։ Եվ տեղն ու տեղը մկրտում են։ Իշխանուհի Դաշկովան կնքամայրն է լինում, իսկ Պոտյոմկինը՝ կնքահայրը...
| |
− |
| |
− | — Ֆյո՛դոր Պավլովիչ, անտանելի՜ է։ Ինքներդ էլ գիտեք, որ ստում եք, գիտեք, որ այդ հիմար անեկդոտը ճիշտ չէ, էլ ինչո՞ւ եք ձևեր թափում,— ասաց Միուսովը դողացող ձայնով, այլևս բոլորովին չկարողանալով զսպել իրեն։
| |
− |
| |
− | — Ամբողջ կյանքո՜ւմս նախազգում էի, որ ճիշտ չէ,— եռանդով բացականչեց Ֆյոդոր Պավլովիչը։— Բայց ասեմ ձեզ ամբողջ ճշմարտությունը, պարոնայք։ Մե՜ծդ սրբահայր։ Ներեցեք, ինքս հիմա հնարեցի վերջին մանրամասնությունը՝ Դիդերոտի մկրտության պատմությունը, հենց սույն րոպեիս, հենց պատմելու ժամանակ, իսկ առաջ մտքովս էլ չի անցել երբեք։ Ավելի զգայացունց դարձնելու համար հնարեցի։ Ձևեր եմ թափում, Պյոտր Ալեքսանդրովիչ, որ ավելի հաճելի լինեմ։ Թեև այն էլ ասեմ, որ երբեմն ինքս էլ չգիտեմ ինչու եմ այդպես անում։ Իսկ գալով Դիդերոտին, այդ «ասաց անզգամն»―ը մի քսան անգամ լսել եմ մեր տեղացի կալվածտերերից, երբ երիտասարդ էի և նրանց մոտ էի ապրում։ Ի միջի այլոց, Պյոտոր Ալեքսանդրովիչ, ձեր հորաքրոջից էլ եմ լսել՝ Մավրա Ֆոմինիշնայից։ Նրանք բոլորն էլ մինչև այսօր հավատացած են, թե անաստված Դիդերոտը միտրոպոլիտ Պլատոնի մոտ եկել էր աստծո մասին վիճելու...
| |
− |
| |
− | Միուսովը վեր կացավ, ոչ միայն համբերությունր կորցնելով, այլև կարծես նույնիսկ չնկատելով, թե ինչ է անում։ Կատաղել էր նա և գիտակցում էր, որ ինքն է ծիծաղելի դառնում իր կատաղության պատճառով։ Իրոք, խուցում աներևակայելի մի բան էր կատարվում։ Դեռ նախկին սրբահայրերի Ժամանակ, արդեն քառասուն կամ հիսուն տարի է, այցելուներ էին հավաքվում այս նույն խուցում, բայց միշտ էլ խորագույն երկյուղածության զգացումով։ Համարյա բոլոր նրանք, ովքեր ընդունվում էին այս խուցը, ներս մտնելիս հասկանում էին,որ մեծ շնորհ է արվում իրենց։ Շատերը ծունկի էին գալիս և ամբողջ այցելության ընթացքում մնում էին ծնկաչոք։ Նույնիսկ բազմաթիվ «բարձրաստիճան» անձինք, գիտնական մարդիկ, ավելին, մինչև անգամ որոշ ազատախոհ մարդիկ, որոնք գալիս էին կա՛մ հետաքրքրությունից մղված և կամ մի այլ շարժառիթով, բոլորն էլ երբ խուց էին մտնում ընդհանուրի հետ կամ առանձին տեսակցության համար՝ իրենց առաջնագույն պարտականությունն էին համարում ամենախոր պատկառանք ու նրբանկատություն ցուցաբերել ամբողջ տեսակցության ընթացքում, մանավանդ որ այստեղ փողի խնդիր չկար, այլ կար միայն շնորհ ու սեր մի կողմից, իսկ մյուս կողմից կար խոստովանանք և հոգեկան մի ծանր հարց կամ սրտի դժվարին մի ճգնաժամ լուծելու բուռն ցանկություն։ Այնպես որ, հանկարծ Ֆյոդոր Պավլովիչի այս անհարգալից խեղկատակությունը տարակուսանք ու զարմանք պատճառեց ներկաներին, գոնե նրանցից մի քանիսին։ Աբեղաները, որոնք իրենց դեմքի արտահայտությունը բնավ չէին փոխել, մեծ ուշադրությամբ սպասում էին, թե ինչ կասի սրբահայրը, բայց կարծես պատրաստվում էին արդեն վերկենալ, ինչպես Միուսովը։ Ալյոշան հազիվ էր զսպում լացը և կանգնել էր գլխահակ։ Նրան ամենից ավելի տարօրինակ էր թվում այն, որ իր եղբայրը՝ Իվան Ֆյոդորովիչը, միակ մարդը, որի վրա նա հույս էր դրել և որ կարող էր ազդեցություն գործել հոր վրա, հիմա կատարելապես անշարժ նստել էր աթոռին, աչքերը խոնարհած, և երևի նույնիսկ հարցազնին հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչով է վերջանալու այս ամբողջը, կարծես ինքը բոլորովին կողմնակի մարդ լիներ այստեղ։ Ալյոշան չէր էլ համարձակվում նայել Ռակիտինին՝ ճեմարանի սանին, որ նույնպես իր մոտիկ ծանոթն էր, համարյա մտերիմը. ամբողջ վանքում միայն ինքն էր, որ գիտեր Ռակիտինի մտքերը։
| |
− |
| |
− | — Ներեցեք ինձ...— սկսեց Միուսովը, դիմելով սրբահորը,— ձեզ մի գուցե թվում է, թե ես նույնպես մասնակից եմ այս ամոթալի զավեշտին։ Իմ սխալն այն է, որ հավատացել եմ, թե նույնիսկ Ֆյոդոր Պավլովիչի նման մեկը կուզենա հասկանալ իր պարտականությունները, երբ այցի է գալիս այսքան պատկառելի մի անձնավորության... Չէի ենթադրում, թե ստիպված կլինեմ ներողություն խնդրել հենց պարզապես նրա հետ գալուս համար...
| |
− |
| |
− | Պյոտր Ալեքսանդրսվիչը չվերջացրեց իր խոսքը և, լրիվ շփոթված, ուզում էր արդեն սենյակից դուրս գնալ։
| |
− |
| |
− | — Մի՛ անհանգստանաք, խնդրում եմ,— կանգնեց հանկարծ սրբահայրն իր թույլ ոտքերի վրա և բռնելով Պյոտր Ալեքսանդրովիչի երկու ձեռքերից՝ կրկին նստեցրեց աթոռին։— Հանգիստ եղեք, խնդրում եմ։ Ես հատկապես խնդրում եմ ձեզ լինել իմ հյուրը։ — Եվ խոնարհվելով՝ նա ետ դարձավ ու նստեց նորից իր փոքրիկ բազմոցին։
| |
− |
| |
− | ― Մե՜ծդ սրբահայր, ասացե՛ք, ես ձեզ վիրավորո՞ւմ եմ իմ աշխուժությամբ, թե ոչ,— գոչեց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը, երկու ձեռքերով բռնելով իր աթոռի բազրիքները և կարծես պատրաստվելով վեր թռնել, եթե աննպաստ լիներ պատսխանը։
| |
− |
| |
− | — Ձեզ նույնպես թախանձագին խնդրում եմ՝ մի՛ անհանգստանաք և մի՛ ճնշվեք,— ազդեցիկ շեշտով ասաց սրբահայրը նրան։— Մի՛ ճնշվեք, ձեզ լրիվ համարեցեք ձեր տանը։ Եվ նամանավանդ՝ այնքան մի՛ ամաչեք դուք ձեզնից, քանզի այդ է լոկ պատճառն այս բոլորի։
| |
− |
| |
− | — Լրիվ իմ տա՞նը։ Այսինքն հենց իմ բնակա՞ն վիճակում։ Օ՜, դա շատ է, չափազանց շատ է, բայց ընդունում եմ խորի՜ն հուզմունքով։ Գիտե՞ք ինչ, հայր օրհնյալ, դուք ինձ մի՛ հրավիրեք իմ բնական վիճակին, այդքան մի՛ վստահանաք... Ինքս էլ չեմ գնա մինչև այդ բնական վիճակը։ Ձեզ խնայելու համար եմ այդպես նախազգուշացնում։ Իսկ մնացյալը, դե՜հ, անորոշության մշուշում է թաղված առայժմ, թեև ոմանք կցանկանային մի լավ նախշել ինձ ձեր առաջ։ Ձեր արտն եմ քար գցում, Պյոտր Ալեքսանդրովիչ, իսկ ձեզ սրբազնագո՜ւյն էակ, ձե՜զ՝ ահա իմ սքանչացո՜ւմն եմ հորդառատ զեղում։— Նա վերկացավ ու ձեռքերը վեր նետելով արտասանեց։— «Երանի՜ է որովայնին՝ որ կրեացն զքեզ, և ստեանցն որ դիեցուցին զքեզ», ստեա՜նցն մանավանդ։ Դուք հիմա ձեր դիտողությամբ թե՝ «Այնքան մի ամաչիր դու քեզանից, քանզի այդ է լոկ պատճառն այս բոլորի», դուք այդ դիտողությամբ կարծես ինձ ճեղքեցիք մինչև իմ ուղն ու ծուծը և կարդացիք իմ հոգին։ Այո, երբ ես մարդկանց հետ եմ լինում, հենց այդպես էլ ինձ թվում է, թե ես ամենից ավելի ստորն եմ, և թե բոլորն ինձ խեղկատակի տեղ են դնում, դե՜հ ես էլ՝ «արի՝ ուրեմն, ասում եմ, իսկապես խեղկատակի դեր խաղամ, չե՛մ վախենում ձեր կարծիքից, որովհետև բոլորդ էլ, առաջինից մինչև վերջինը, ինձնից ավելի ստոր եք»։ Ա՛յ դրա համար էլ ես խեղկատակ եմ, ամոթի՜ց եմ խեղկատակ, մեծդ սրբահայր, ամոթից։ Հենց կասկածամիտ լինելուց է, որ գժություններ եմ անում։ Ա՜խ, եթե միայն վստահ լինեի, որ մարդկանց հանդիպելիս՝ բոլորն էլ ինձ անմիջապես կընդունեն իբրև ամենահամակրելի և ամենախելացի մարդու, աստվա՜ծ իմ, ի՜նչ բարի մարդ կլինեի այն ժամանակ։ Վա՛րդապետ,— հանկարծ նա ծունկի ընկավ,— զի՞նչ գործեցից զի զկեանս յաւիտենականս ժառանգեցից։
| |
− |
| |
− | Անգամ հիմա դժվար էր որոշել՝ կատակո՞ւմ է նա, թե իրոք հուզված է այդպես։
| |
− |
| |
− | Սրբահայրն աչքերը բարձրացրեց նրա վրա և ասաց ժպտալով.
| |
− |
| |
− | — Ինքներդ վաղուց գիտեք, թե ինչ պետք է անեք, բավական խելք ունեք դրա համար. մի՛ անձնատուր լինեք հարբեցողության և խոսքի սանձարձակության, մի՛ անձնատուր լինեք հեշտասիրության, մանավանդ դրամապաշտության. և փակեցեք ձեր գինետները, եթե չեք կարող բոլորը՝ գոնե երկուքը կամ երեքը։ Եվ գլխավորը, ամենագլխավորը նամանավանդ՝ մի՛ ստեք։
| |
− |
| |
− | — Այսինքն ուզում եք ասել Դիդերոտի՞ մասին, հա՞։
| |
− |
| |
− | — Ո՜չ, ոչ թե Դիդերոտի մասին։ Գլխավորաբար՝ դուք ձե՛ր առջև մի ստեք։ Ով ստում է ինքնիրեն ու ականջ է դնում իր սեփական սուտին՝ հասնում է այնտեղ, որ այլևս չի կարող որևէ ճշմարտություն գտնել ո՛չ իր մեջ, ո՛չ էլ շրջապատում, ուստի և անհարգալից է դառնում թե՛ իր անձի, թե՛ ուրիշների նկատմամբ։ Իսկ ոչ ոքի չհարգելով՝ դադարում է սիրել, և որպեսզի զբաղեցնի ու զվարճացնի իր սիրազուրկ անձը՝ հանձնվում է կրքերին ու կոպիտ հաճույքներին և իր մոլությունների մեջ հասնում է կատարելապես անասնական վիճակի, և այդ բոլորի աղբյուրը՝ մարդկանց ու սեփական անձի առաջ անընդհատ ստելն է։ Ինքն իրեն ստողը կարող է և ավելի շուտ վիրավորվել, քան ուրիշ մարդիկ։ Չէ՞ որ երբեմն շատ հաճելի է վիրավորվելը։ Այնպես չէ՞։ Եվ մարդը գիտե, որ ոչ ոք նրան չի վիրավորել, և որ ինքն է իր համար հնարել վիրավորանքն ու զարդարել ստերով, ինքն է չափազանցել, որպեսզի պատկերը գեղեցիկ լինի, բռնել է մի բառից և լուն ուղտ է դարձրել,— ինքն էլ գիտե այդ բոլորը, բայց այնուամենայնիվ ինքն է առաջինը վիրավորվում, վիրավորվում է հաճույք ստանալու չափ, մեծ գոհունակություն զգալու չափ, և այդպիսով հասնում է նաև իսկական թշնամանքի... Բայց վեր կացեք, նստեցեք, շատ եմ խնդրում, այդ բոլոը նույնպես կեղծ շարժուձևեր են...
| |
− |
| |
− | — Երանավե՜տ մարդ։ Տվե՛ք համբուրեմ ձեր ձեռքը,— մոտ թռավ Ֆյոդոր Պավլովիչը և արագորեն մի աղմկոտ համբույր դրոշմեց սրբահոր բարալիկ ձեռքին։— Այո, այո՜, հենց հաճելի՜ է վիրավորվելը։ Այնքան լավ ասացիք, որ մինչև հիմա այդպիսի բան չէի էլ լսել։ Այո, հենց ես, հենց ինքս իմ ամբողջ կյանքում վիրավորվել եմ հաճույք ստանալու չափ, վիրավորվել եմ գեղագիտության սիրույն, վասնզի ոչ թե լոկ այլ գեղեցիկ է երբեմն վիրավորված լինելը, ա՛յս է, որ դուք մոռացաք, մեծդ սրբահայր, գեղեցի՜կ է։ Ես այդ կնշե՛մ իմ հուշատետրում։ Բայց ստել եմ ես, այո, ստել եմ ուղղակի իմ ամբողջ կյանքում, ամենայն օր և ամենայն ժամ։ Հիրավի, ես սուտ եմ և հա՜յր նորա։ Բայց կարծեմ ոչ թե հայր նորա, անընդհատ խառնում եմ Սուրբ գրքի խոսքերը. դե՛հ սուտի որդին ասենք, այդ էլ բավական կլինի։ Միայն թե... Հրեշտակդ իմ... երբեմն Դիդերոտի մասինն կարելի է ստել։ Դիդերոտը վնաս չի տա, բայց մեկ էլ տեսար՝ մի փոքրիկ խոսք վնաս է տալիս։ Մեծդ սրբահայր, ի դեպ, քիչ մնաց մոռանայի. ախր երկու տարուց ավելի է՝ միտք ունեի այստեղ ստուգելու մի բան, հենց գալ այստեղ և անպայման հարցնել, իմանալ, միայն թե Պյուոր Ալեքսանդրովիչին պատվիրեք՝ ինձ չընդհատի։ Ահա իմ հարցը. ճշմարի՞տ է արդյոք, հայր մեծ, որ «Վարք սրբոցում» մի պատմություն կա ինչ―որ հրաշագործ սուրբի մասին, թե՝ նրան չարչարում են իր հավատքի համար, և երբ ի վերջո գլուխն են կտրում՝ նա ոտքի է կանգնում, վերցնում իր գլուխը, «համբուրելով զայն սիրազեղ», և երկար գնում է, ձեռքերի մեջ տանելով գլուխը և «համբուրելով զայն սիրազեղ»։ Ճշմարի՞տ է այս, թե ոչ, ազնիվ հայրեր։
| |
− |
| |
− | — Ոչ, ճշմարիտ չէ,— ասաց սրբահայրը։
| |
− |
| |
− | — Ամբողջ «Վարք սրբոցի» մեջ ոչ մի նման բան չկա։ Ո՞ր սուրբի մասին, ասում եք, այդպես է գրված,— հարցրեց հայր գրադարանապետը։
| |
− |
| |
− | — Ինքս էլ չգիտեմ՝ ո՛ր սուրբի մասին։ Չգիտեմ և գաղափար չունեմ։ Մոլորեցրել են ինձ, այդպես են ասել։ Լսել եմ, և գիտե՞ք ով է պատմել։ Ահա՝ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, ահա սա, որ հիմա Դիդերոտի համար բարկացավ, հենց նա է պատմել։
| |
− |
| |
− | — Ես երբեք այդ բանը չեմ պատմել ձեզ, ես ձեզ հետ չեմ էլ խոսում երբեք, բնա՛վ։
| |
− |
| |
− | ― Ճիշտ է, ինձ չեք պատմել, բայց պատմել եք մի հավաքույթում, որտեղ ես էլ կայի, երեք֊չորս տարի առաջ։ Ես այդ հիշեցի, որովհետև սույն ծիծաղաշարժ պատմությամբ դուք իմ հավա՜տքը սասանեցիք, Պյոտր Ալեքսանդրովիչ։ Դուք չգիտեիք այս մասին, գաղափար էլ չունեիք, իսկ ես տուն վերադարձա սասանված հավատքով և այդ օրից ի վեր ավելի ու ավելի եմ սասանվում։ Այո՜, Պյոտր Ալեքսանդրովիչ, դուք մի մեծ անկման պատճառը հանդիսացաք։ Սա Դիդերոտ չէ՜ արդեն։
| |
− |
| |
− | Ֆյոդոր Պավլովիչը բորբոքվեց խանդալից հուզմունքով, թեև արդեն կատարելապես պարզ էր բոլորին, որ նա նորից ձևեր է թափում։ Բայց այնուամենայնիվ Միուսովը խիստ խոցված էր։
| |
− |
| |
− | ― Ի՜նչ տխմարություն... և այդ ամբո՛ղջը տխմարություն է,— մրթմրթում էր նա։— Գուցե իրոք ասել եմ մի ժամանակ... միայն թե ոչ ձեզ։ Ինձ էլ ուրիշներն են ասել։ Փարիզում եմ լսել, մի ֆրանսիացուց, որ իբր թե մեզ մոտ պատարագին են կարդում «Վարք սրբոցի» այդ պատմությունը... Նա շատ զարգացած մարդ էր, հատկապես ուսումնասիրել էր Ռուսաստանի վիճակագրությունը... երկար Ժամանակ ապրել էր Ռուսաստանում... Ինքս «Վարք սրբոցը» չեմ կարդացել... և միտք էլ չունեմ կարդալու... ճաշի վրա ինչ շաղակրատություն ասես չի արվում... Մենք ճաշում էինք այդ ժամանակ...
| |
− |
| |
− | — Այո՜, դուք ահա ճաշում էիք այն ժամանակ, իսկ ես իմ հավա՜տքը կորցրի,— ծաղրեց Ֆյոդոր Պավլովիչը։
| |
− |
| |
− | ― Իմ ի՞նչ գործն է ձեր հավատքը, —քիչ մնաց գոռար Միուսովը, բայց մեկեն զսպեց իրեն և արհամարհանքով ասաց.— Դուք տառացիորեն կեղտոտում եք ամեն բան, ինչի ձեռք եք տալիս։
| |
− |
| |
− | Սրբահայրը հանկարծ վեր կացավ։
| |
− |
| |
− | — Ներեցեք, պարոնայք, որ թողնում եմ ձեզ միայն մի քանի րոպեով,— ասաց նա դիմելով բոլոր այցելուներին, բայց ինձ սպասում են ուրիշները, որոնք ձեզնից առաջ են եկել։ Իսկ դուք այնուամենայնիվ մի՛ ստեք,― ավելացրեց նա զվարթ դեմքով դառնալով Ֆյոդոր Պավլովիչին։
| |
− |
| |
− | Նա դուրս եկավ խուցից, Ալյոշան ու նորընծան առաջ նետվեցին, որ նրան իջեցնեն սանդուղքով։ Ալյոշան խեղդվում էր. ուրախ էր, որ դուրս է գնում, բայց նաև ուրախ էր, որ սրբահայրը վիրավորված չէ և զվարթ է։ Սրբահայրը գնում էր դեպի արտաքին պատշգամբը, որպեսզի օրհնի իրեն սպասողներին։ Բայց Ֆյոդոր Պավչովիչն այնուամենայնիվ կանգնեցրեց նրան խուցի դռան առաջ։
| |
− |
| |
− | — Երանելագո՜ւյն մարդ,— գոռաց նա զգացմունքով,— թույլ տվեք մի անգամ էլ պագնել ձեր ձեռքը։ Չէ՜, ձեզ հետ կարելի է դեռ խոսել, կարելի՛ է ապրել։ Կարծում եք, ես մի՞շտ ստում եմ և խեղկատակ ձևանում։ Իմացեք ուրեմն, ես դիտմամբ էի ամբողջ ժամանակ այսպես դերասանություն անում, որպեսզի փորձեմ ձեզ։ Ամբողջ ժամանակ տնտղում էի ձեզ՝ տեսնեմ կարելի՞ է ձեզ հետ ապրել։ Իմ խոնարհությունն արդյոք տեղ ունի՞ ձեր հպարտության կողքին։ Գովասանագի՜ր եմ տալիս ձեզ՝ կարելի՛ է ձեզ հետ ապրել։ Իսկ այժմ լռում եմ, լուռ եմ մնալու ամբողջ Ժամանակ։ Կնստեմ աթոռին և լեզուս ինձ կպահեմ։ Հիմա ձերն է խոսելու կարգը, Պյոտոր Ալեքսանդրովիչ, հիմա դուք մնացիք ամենագլխավոր մարդը... տասը րոպե։
| |
− |
| |
− | === III։ Հավատացյալ կնիկներ ===
| |
− |
| |
− | Վարը՝ փայտե պատշգամբի մոտ, որ շինված էր պարսպիի արտաքին պատին կից, այս անգամ հավաքվել էին միայն կանայք՝ մոտ քսան հոգի։ Հայտնել էին, որ սրբահայրը վերջապես դուրս է գալիս, և նրանք հավաքված սպասում էին։ Պատշգամբ էին ելել նաև կալվածատիրուհի Խոխլակովան և իր դուստրը, որոնք նույնպես սրբահորն էին սպասում, բայց ազնվազարմ կանանց հատկացված սպասարանում։ Տիկին Խոխլակովան, միշտ ճաշակով հագնված հարուստ տիրուհի, դեռ բավական երիտասարդ էր ու գեղանի, մի քիչ գունատ, ուներ շատ աշխույժ ու համարյա թե սև աչքեր։ Երեսուներեք տարեկան էր, ոչ ավելի, և հինգ տարի է՝ այրի էր արդեն։ Նրա տասնչորսամյա դուստրն անդամալույծ էր։ Խեղճ աղջիկն արդեն կես տարի է չէր կարողանում քայլել, և նրան տեղից տեղ տանում էին անվավոր բազկաթոռ―սայլակի մեջ, որ երկարուն էր ու հանգստավետ։ Անուշիկ էր դեմքը՝ հիվանդության պատճառով մի քիչ նիհարկեկ, բայց զվարթ։ Չարաճճի մի բան էր կայծկլտում խոշոր, մուգ, երկար թարթիչներով աչքերում։ Դեռ գարնան սկզբից մայրը պատրաստվում էր նրան արտասահման տանելու, բայց ամռանն ուշացան՝ կալվածքի հետ կապված գործերի պատճառով։ Արդեն մի շաբաթ է նրանք ապրում էին մեր քաղաքում, եկել էին ավելի գործերի համար, քան ուխտի, բայց արդեն մի անգամ այցելել էին սրբահորը՝ երեք օր առաջ։ Այժմ նորից մենաստան էին եկել հանկարծ, թեև գիտեին, որ սրբահայրն արդեն համարյա չի կարող այցելու ընդունել, և պաղատագին խնդրում էին մի անգամ ևս «մեծ դարմանիչին տեսնելու երջանկությունն ունենալ»։
| |
− |
| |
− | Սպասելով սրբահոր երևալուն, մայրը նստած էր աղջկա սայլակի մոտ դրված աթոռին, իսկ նրանից երկու քայլ հեռու կանգնած էր մի ծեր վանական, որ ոչ թե մեր վանքի միաբան էր, այլ եկել էր հեռավոր հյուսիսում գտնվող մի խուլ մենաստանից։ Սա նույնպես փափագում էր սրբահոր օրհնությունն ստանալ։ Բայց սրբահայր Զոսիման, հայտնվելով պատշգամբում, նախ ուղղակի գնաց դեպի ժողովուրդը։ Կնիկները խմբվել էին եռաստիճան արտասանդուղքի առջև, որ ցածլիկ պատշգամբը միացնում էր դրսի դաշտին։ Սրբահայրը կանգնեց վերևի աստիճանին, հագավ փորուրարը և սկսեց օրհնել իր շուրջը սեղմված կանանց։ Մի դիվահար կնոջ, երկու ձեռքից քաշելով, մոտեցրին նրան։ Հազիվ սրբահորը տեսած՝ այդ կինը հանկարծ սկսեց անհեթեթ ճչոցներ արձակելով զկռտալ և ամբողջ մարմնով ցնցվեց, ասես երկունքի ջղաձգությամբ բռնված։ Փորուրարը դնելով նրա գլխին, սրբահայրը մի կարճ աղոթք կարդաց, և կինն անմիջապես լռեց ու հանգստացավ։
| |
− |
| |
− | Չգիտեմ ինչպես է հիմա, բայց երբ ես մանուկ էի՝ հաճախ պատահում էր, որ գյուղերում ու վանքերում տեսնում ու լսում էի այդ դիվահար կանանց։ Նրանց տանում էին պատարագի, և ամբողջ եկեղեցով մեկ նրանք ճչում էին կամ հաչում շան նման։ Բայց երբ քահանան առաջ էր բերում սրբազան մասունքը և հիվանդներին մոտեցնում էին սուրբ հաղորդություն ստանալու, անմիջապես դադարում էր «դիվահարությունը» և միշտ էլ նրանք խաղաղվում էին մի որոշ ժամանակ։ Ես, որպես երեխա, շատ էի զարմանում, ապշում էի։ Սակայն հենց այդ շրջանում, երբ հարցուփորձ արեցի, որոշ կալվածատերեր և մանավանդ քաղաքի իմ դասատուներն ասացին, թե բոլոր այդ կանայք հիվանդ են ձևանում չաշխատելու համար, և թե միշտ էլ կարելի է նրանց խելքի բերել համապատասխան խստություն բանեցնելով։ Եվ զանազան անեկդոտներ պատմեցին իրենց ասածը հաստատելու համար։ Բայց հետագայում զարմանքով իմացա մասնագետ բժիշկներից, թե ոչ մի կեղծիք չկա այդ բոլորի մեջ, դա կանացի սարսափելի հիվանդություն է, երևի առավելապես մեր Ռուսաստանում տարածված, և վկայում է մեր գեղջկուհիների ծանր ճակատագիրը. մի հիվանդություն, որի պատճառը հալումաշ անող աշխատանքն է՝ դժվար, անբնականոն, բժշկական որևէ օգնություն չստացող ծննդաբերությունից անմիջապես հետո, և բացի այդ՝ նաև անհույս վիշտը, ծեծը և այլն, որոնց այնուամենայնիվ որոշ կանացի բնավորություններ չեն կարող դիմանալ մեծամասնության նման։ Երբ մոլեգնած ու մաքառող կնոջը պարզապես մոտեցնում էին սրբազան մասունքին, հավանաբար ամենաբնական ձևով էր տեղի ունենում նրա տարօրինակ և ակնթարթային բուժումը, որն ինձ բացատրում էին որպես կեղծիք և, ավելին, իբրև թե հենց «կղերականների» սարքած աճպարարություն. և՛ այն կանայք, որ հիվանդին մոտեցնում էին սրբազան մասունքին, և՛ մանավանդ հիվանդն ինքը, լրիվ հավատում էին և որպես հաստատ ճշմարտություն ընդունում, թե դիվահարին տիրած չար ոգին երբեք չի կարող դիմանալ, եթե դժբախտ կնոջը մոտեցնեն ու խոնարհեցնեն սրբազան մասունքի առաջ։ Այդ իսկ պատճառով, ջղային և անշուշտ հոգեպես հիվանդ կնոջ մեջ, սրբազան մասունքի առաջ խոնարհվելու պահին, միշտ տեղի էր ունենում (և անպայման պետք է տեղի ունենար) ամբողջ օրգանիզմի մի տեսակ անխուսափելի ցնցում, որ առաջ էր գալիս այն լիակատար հավատքից, թե անպայման կատարվելու է ակնկալված բուժման հրաշքը։ Եվ հրաշքը կատարվում էր՝ թեկուզ միայն մեկ րոպեով։ Ճիշտ այդպես եղավ նաև հիմա, հենց որ Սրբահայրը հիվանդին ծածկեց փորուրարով։
| |
− |
| |
− | Նրա շուրջ խմբված կանանցից շատերը խանդաղատանքի և հափշտակության առատ արցունք էին թափում րոպեի ազդեցության տակ։ Ուրիշներն առաջ էին նետվում գոնե նրա զգեստի ծայրը համբուրելու, ոմանք էլ լացակումած աղաղակում էին։ Նա օրհնում էր բոլորին և ոմանց հետ խոսում։ Դիվահարին ճանաչում էր արդեն. հեռու տեղից չէր նա, այլ ընդամենը վեց վերստ հեռու մի գյուղից, և առաջ էլ նրան բերել էին իր մոտ։
| |
− |
| |
− | — Իսկ ահա դու հեռվի՜ց ես եկել,— մատնացույց արեց նա մի կնոջ, որ դեռ բոլորովին պառավ չէր, բայց շատ նիհար էր ու հյուծված, ոչ թե արևախանձ, այլ կարծես ամբողջապես սևացած դեմքով։ Նա ծունկի էր եկել և անշարժ աչքերով նայում էր սրբահորը։ Հայացքի մեջ կարծես մոլեգնահար մի բան կար։
| |
− |
| |
− | — Հեռուների՜ց, հայր սուրբ, հեռուներից, երե՜ք հարյուր վերստ էստեղից։ Հեռուների՜ց, հայր սուրբ, հեռուներից,― խոսեց կինը երգաձայն, գլուխն օրորելով աջ ու ձախ և այտն ափին հենած։ Խոսում էր կարծես ողբ ասելով։ Ժողովուրդի մեջ կա լռելյայն ու համբերատար վիշտ. այս վիշտը ինքն իր մեջ է խորանում և լուռ է մնում։ Բայց կա նաև բեկվող վիշտ, որ հանկարծ ժայթքում է արցունքներով և այդ րոպեից վերածվում ողբուկոծի։ Դա մանավանդ կանանց է հատուկ։ Բայց ավելի թեթև չէ, քան լռելյայն վիշտը։ Ողբուկոծն ամոքում է լոկ այնքանով, որ ավելի ևս բորբոքում ու պատռում է սիրտը։ Այսպիսի վիշտը մխիթարություն էլ չի ուզում, սնվում է իր անամոք լինելու զգացումով։ Վերքն անընդհատ փորփրելու պահանջի արտահայտությունն է պարզապես ողբուկոծը։
| |
− |
| |
− | — Քաղքենիների դասի՞ց ես հարկավ,— շարունակեց հարցնել սրբահայրը, հետաքրքրությամբ նայելով նրան։
| |
− |
| |
− | — Քաղաքի մարդ ենք, հայր սուրբ, քաղաքի մարդ, գյուղացի ենք, բայց քաղաքի մարդ, քաղաքում ենք ապրում։ Եկել եմ, հայր սուրբ, քեզ տեսնելու։ Լսել ենք քո մասին, հա՜յր, լսել ենք։ Պուճուրիկ տղիս եմ թաղել, եկել եմ աստծուն աղաչելու։ Երեք վանք եմ գնացել, բայց ինձ ասին՝ «Գնա՛, Նաստասյուշկա, էնտեղ էլ գնա», այսինքն թե ձեզ մոտ, հոգի ջան, ձեզ մոտ։ Եկա, երեկ հսկումին գնացի, էսօր էլ եկել եմ ձեզ մոտ։
| |
− |
| |
− | ― Ինչի՞ համար ես լաց լինում։
| |
− |
| |
− | — Տղի՜ս եմ ափսոսում, հայր սուրբ, երեքը չէր լրացել, երեք ամիս էլ ապրեր՝ երեք տարեկան կլիներ։ Տղիս համար եմ տանջվում, հայր սուրբ, տղի՜ս համար։ Վերջինն էր մնացել, չորսն ենք ունեցել Նիկիտուշկաս ու ես, բայց չեն մնում մեր երեխեքը, չեն մնում, սիրելի հայր, չե՜ն մնում։ Առաջին երեքին թաղեցի, էնքան էլ շատ չափսոսացի։ Էս վերջին տղիս թաղեցի, չեմ կարում նրան մոռանամ։ Հենց հիմի ասես կանգնել է աչքիս առաջ, չի գնում, չի՜ գնում։ Մաշեց, մաշե՜ց իմ հոգին։ Նայում եմ պուճուրիկ լաթերին, պուճուրիկ շապկին ու մաշիկներին և վա՛յ եմ տալիս, վա՜յ։ Շարում եմ ինչ մնաց նրանից, մեկիկ-մեկիկ շարում, նայում ու վա՛յ տալիս, վա՜յ։ Ասում եմ Նիկիտուշկայիս, ասում եմ մարդուս՝ թո՜ղ ինձ, տնատեր, գնամ ուխտ անեմ։ Կառապան է մարդս, աղքատ չենք, հայր սուրբ, աղքատ չենք, մենք ենք մեր գործի տերը, ամեն ինչ սեփական ունենք, ձին էլ մերը, կառքն էլ մերը։ Բայց էլ ինչի՞ է պետք հիմի էդ ունեցվածքը։ Ես որ չկամ՝ խմել սկսեց իմ Նիկիտուշկան, հաստատ գիտեմ՝ սկսեց։ Առաջ էլ էր էդպես՝ հենց շուռ եմ գալիս, բռնում է թուլությունը։ Բայց հիմի նրա մասին էլ չեմ մտածում։ էս է երեք ամիս կլինի՝ դուրս եմ եկել տնից։ Մոռացա նրան, ամեն ինչ մոռացա, չեմ ուզում հիշեմ։ էլ ո՞նց ապրեմ նրա հետ, ինչի՞ համար։ Վերջ եմ տվել ընտանիքին, վերջ եմ տվել, ամեն ինչին վերջ եմ տվել։ Էլ նայել չեմ ուզում իմ տանը, իմ ունեցվածքին, էլ ո՜չ մի բան չեմ ուզում տեսնեմ։
| |
− |
| |
− | ― Տես ի՛նչ եմ ասում, մա՛յր,— ասաց սրբահայրը։ — Հնադարյան մեծագործ մի սուրբ մի անգամ տաճարում տեսնում է քեզ նման արտասվող մի մոր, որ նույնպես իր մանկան էր ողբում, իր միակ երեխային, որին նույնպես կանչել էր աստված։ «Միթե չգիտե՞ս դու,— ասում է սուրբը նրան,— թե աստուծո գահի առաջ որքան հանդուգն են մանուկներն այս։ Երկնային թագավորության մեջ չկա նույնիսկ այլ ոք ավելի հանդուգն, քան նրանք. դու մեզ կյանք շնորհեցիր, ո՜վ տեր, ասում են նրանք առ աստված, և հազիվ բացել էինք մեր աչքերը, երբ դու այդ կյանքը ետ առար մեզնից։ Եվ այնքան հանդգնորեն խնդրում են ու պահանջում, որ տերն անմիջապես հրեշտակների կարգն է դասում նրանց։ Արդ ուրեմն,— ասում է սուրբը,— դու ևս ուրախ եղիր, ո՜վ կին, և մի՛ արտասվիր, վասնզի քո մանուկն այժմ աստուծո հետ է՝ նրա հրեշտակների դասում»։ Ահավասիկ թե ինչ ասաց սուրբն այդ արտասվող կնոջը հին ժամանակներում։ Իսկ նա մեծագործ սուրբ էր ու չէր կարող ոչ ճշմարիտ բան պատմել։ Ուրեմն դու ևս գիտցիր, մա՛յր, որ քո երեխան էլ այժմ վստահաբար կանգնած է տիրոջ գահի առջև և ուրախ է ու զվարթ և քեզ համար բարեխոսում է առ աստված։ Ուստի դու ևս արտասվիր, բայց ուրախ եղիր։
| |
− |
| |
− | Կինը լսում էր սրբահորը՝ այտը ձեռքին, գլխահակ։ Նա խոր հառաչեց։
| |
− |
| |
− | — Նիկիտուշկան էլ հենց դրանով էր ինձ մխիթարում, ճիշտ քո ասածն էր ասում. «Խելք չունես դու, ասում էր, ինչի՞ ես լացում, մեր մանչուկը հիմա երևի հրեշտակների հետ երգում է աստծո մոտ»։ Ինձ էդպես է ասում, ինքն էլ է լաց լինում, տեսնում եմ՝ ինձ նման լաց է լինում։ «Գիտեմ, Նիկիտուշկա, ասում եմ, էլ ո՞րտեղ կարող է լինել՝ թե որ աստծու մոտ չլինի, միայն թե հիմի էստե՛ղ չէ, մե՛զ հետ չէ, Նիկիտուշկա, նստա՛ծ չէ մեր կողքին, ոնց որ առաջ էր նստում»։ Եվ գոնե մի անգամ՝ հենց միայն նայեի՜ տղիս, մի անգամ, մի՜ անգամ նորից աչքս գցեի վրան, թեկուզ չմոտենայի, չխոսեի, անկյունը պահվեի, միայն թե մի րոպե, մի պստիկ րոպե տեսնեի, լսեի նրան՝ ո՜նց է խաղ անում բակում, մեկ էլ գալիս է, իր բարալիկ ձենով գոռում՝ «Ո՞ւր ես, մա՜մ»։ Հենց միայն լսեի՝ ո՜նց նա իր տոտիկներով մի անգամ անցնում է սենյակից, միայն մի անգամ, էդ իր տոտիկներով՝ թըփ֊թըփ―թըփ, հիշում եմ, ոնց էր շուտ֊շուտ, շուտ-շուտ վազում ինձ մոտ, գոռում էր, ծիծաղում, միայն տոտիկների ձե՜նը լսեի, լսեի՜ հիմի, իսկույն կճանաչեի։ Բայց չկա, հայր սուրբ, չկա՜, և էլ երբե՜ք չեմ լսելու նրան։ Ահա էս իր պուճուրիկ գոտին, իսկ ինքը չկա, և էլ երբեք, երբեք չեմ տեսնելու, չե՜մ լսելու նրան...
| |
− |
| |
− | Նա ծոցից հանեց իր մանչուկի փոքրիկ ասեղնագործ գոտին, և հազիվ նայեց դրան՝ անմիջապես սկսեց հեծկլտալ ու ցնցվել հեծկլտանքից, ծածկելով աչքերը մատներով, որոնց արանքից հանկարծ ժայթքեցին հորդ արցունքները։
| |
− |
| |
− | — Իսկ այս հիմա,— ասաց սրբահայրը,— վաղնջական արտասուքն է Հռաքելի, որ «լայր զորդիս իւր և ոչ կամէր մխիթարիլ՝ զի ոչ էին»։ Եվ ձեզ՝ մայրերիդ, այսպես է վիճակված երկրի վրա։ Ու մի՛ փնտրիր մխիթարություն և արտասվիր, զի կարիք չունես մխիթարվելու, մի՛ փնտրիր մխիթարություն և արտասվիր, միայն թե ամեն անգամ, երբ արտասվես, հիշիր անվարան, որ քո մանչուկը մեկն է աստուծո հրեշտակներից, քեզ է նայում այնտեղից ու տեսնում է քեզ, և ուրախանում է քո արցունքներով, և մատնացույց է անում քո արցունքները տեր աստծույն։ Եվ դեռ երկար ժամանակ մայրական այս մեծ ողբը կրելու ես ընդ քեզ, բայց ի վերջո դա քո մեջ վերածվելու է մեղմ ուրախության, և քո դառն արցունքները լինելու են լոկ մեղմ խանդաղատանքի արցունքհեր՝ սիրտը մաքրող և մեղքերից փրկող խանդաղատանքի։ Իսկ քո մանկանը կհիշատակեմ իմ աղոթքում՝ վասն նրա հոգու խաղաղության։ Անո՞ւնն ինչ էր։
| |
− |
| |
− | — Ալեքսեյ, հայր սուրբ։
| |
− |
| |
− | — Ի՜նչ քաղցր անուն։ Աստուծո մարդ Ալեքսեյի՞ անունով է կոչված։
| |
− |
| |
− | — Աստծո մարդու, հայր սուրբ, աստծո մարդ Ալեքսեյի անունով։
| |
− |
| |
− | — Ի՜նչ երանելի սուրբ էր։ Կհիշատակեմ, մա՛յր, կհիշատակեմ մանկիկիդ, նաև վիշտը քո կհիշատակեմ իմ աղոթքում և քո ամուսնուն կհիշատակեմ, առողջություն խնդրելով նրա համար։ Միայն թե՝ մեղք ես գործում նրան թողնելով։ Գնա ամուսնուդ մոտ և պահպանիր նրան։ Կտեսնի քո մանուկը վերևից, որ թողել ես դու իր հորը, և կարտասվի ձեզ համար։ Ինչո՞ւ ես խռովում նրա երանությունը։ Չէ՞ որ կենդանի է նա, կենդանի է, վասնզի հոգին ապրում է հավիտյան, ու թեև նա բացակա է տնից, բայց ձեզ հետ է անտեսանելիորեն։ Ինչպե՞ս կարող է նա տուն գալ, քանի ասում ես, թե ատում ես տունը քո։ Ո՞ւմ մոտ գա, եթե չի կարող միասին գտնել ձեզ՝ իր հորն ու մորը։ Այժմ նա երևում է քո երազներում, և դու տանջվում ես, բայց երբ քեզ տանը գտնի՝ անուշ երազներ կուղարկի։ Գնա՛ ամուսնուդ մոտ, մա՛յր, այսօր ևեթ գնա։
| |
− |
| |
− | — Կգնամ, հարազատ հայր, քո խոսքի վրա կգնամ։ Դու իմ սիրտը կարդացիր։ Նիկիտուշկա՜, դու իմ Նիկիտուշկա, սպասում ես դու ինձ, աղավնյակս, սպասում ես ինձ,— սկսեց նորից կինը լացակումած, սակայն սրբահայրն արդեն դարձել էր մի շատ պառավ կնոջ, որ հագնվել էր ոչ թե ուխտավորի, այլ քաղաքում ապրողի նման։ Աչքերից երևում էր, որ եկել է մի խնդրով և բան ունի ասելու։ Ասաց, թե ինքը ենթասպայի այրի է և եկել է ոչ թե հեռվից, այլ հենց մեր քաղաքից։ Նրա որդյակը, Վասենկան, ծառայում էր ինչ֊որ մի կոմիսարիատում և գնացել էր Սիբիր՝ Իրկուտսկ։ Երկու անգամ նամակ էր գրել այդտեղից, բայց հիմա արդեն մի տարի է չի գրում։ Մայրը հարցուփորձ է արել նրա մասին, բայց ճիշտն ասած չգիտի էլ, թե որտեղ գնա մի ստույգ բան իմանալու։
| |
− |
| |
− | — Հենց երեկ չէ մյուս օրը Ստեպանիդա Իլյինիշնա Բեդրյագինան, էն հարուստ վաճառականի կինը, ինձ ասում է թե՝ դու գնա, Պրոխորովնա, ասում է, քո տղի անունը գրել տուր եկեղեցում՝ ոնց որ հոգեհանգստի համար, ասում է, և աղոթիր նրա հոգու համար։ Ասում է՝ տղիդ հոգին կարոտ կզգա, և նա քեզ նամակ կգրի։ Եվ դա ճշմարիտ բան է, ասում է Ստեպանիդա Իլյինիշնան, շատ անգամ են փորձել։ Միայն թե իմ խելքը չի կտրում... Դու մեր լո՜ւյսն ես, հայբ սուրբ, դո՛ւ ասա, ճի՞շտ է, թե սուտ, և լա՞վ կլինի, որ էդպես անեմ։
| |
− |
| |
− | — Նույնիսկ մտքովդ չանցնի այդ բանը։ Հարցնելն անգամ ամոթ է։ Եվ ինչպե՞ս կարելի է կենդանի հոգուն հիշատակել հոգեհանգստում, այն էլ հարազատ մոր կողմից։ Դա մեծ մեղք է, կախարդության նման մի բան, միայն քո անգիտության համար է քեզ ներելի։ Ավելի լավ է՝ նրա առողջության համար աղոթիր երկնային թագուհուն, անմիջահաս մեր բարեխոսին ու օգնականին, ու նաև խնդրիր, որ քեզ ների քո սխալ մտածումների համար։ Եվ դեռ այս էլ ահա ասեմ քեզ, Պրոխորովնա. կա՛մ ինքը՝ քո որդյակը շուտով կվերադառնա քեզ և կամ նամակ կուղարկի ապահովաբար։ Գիտցի՛ր, որ այդպես է։ Գնա և հետայսու հանգիստ եղիր։ Կենդանի է քո որդյակը, ասում եմ քեզ։
| |
− |
| |
− | — Մեր թանկագի՜ն հայր, աստված վարձդ տա, մեր բարերա՜ր, աղոթարար մեր բոլորի համար, մեր մեղքերի համար...
| |
− |
| |
− | Իսկ սրբահայրն արդեն բազմության մեջ նկատել էր իրեն ուղղված երկու վառվող աչքեր. հյուծված, թոքախտավորի տեսքով, թեև տակավին երիտասարդ մի գեղջկուհի էր։ Նայում էր լուռ, աչքերի մեջ աղերսանք կար, բայց կարծես վախենում էր մոտենալ։
| |
− |
| |
− | — Ի՞նչ է քո ցավը, սիրելի դուստր իմ։
| |
− |
| |
− | — Ազատիր իմ հոգին, հայր սուրբ,— մեղմ ու անշաապ ասաց նա, ծունկի եկավ ու խոնարհվեց նրա ոտքերին։ — Մեղք եմ գործել, հարազատ հայր, իմ մեղքից եմ վախենում։
| |
− |
| |
− | Սրբահայրը նստեց վարի աստիճանին, կինը մոտեցավ նրան, մնալով ծնկաչոք։
| |
− |
| |
− | — Այրի եմ՝ երեք տարի է,— սկսեց նա կիսաշշուկ, մի տեսակ դողդողալով։— Ծանր էր իմ կյանքը մարդուս հետ, ծեր էր, սպանում էր ինձ ծեծելով։ Հիվանդ պառկեց։ Նայում եմ նրան, մտածում՝ թե որ առողջանա, նորից ոտքի կանգնի, ի՞նչ կլինի իմ վիճակը։ Եվ մեկ էլ էն չար միտքը եկավ մեջս մտավ...
| |
− |
| |
− | — Կա՛ց,— ասաց Սրբահայրը և իր ականջը մոտեցրեց ուղղակի նրա շրթունքներին։ Կինը շարունակեց մեղմ շշնջալով, այնպես որ համարյա ոչինչ կարելի չէր լսել կողքից։ Շուտով նա վերջացրեց։
| |
− |
| |
− | — Երրորդ տարի՞ն է,— հարցրեց սրբահայրը։
| |
− |
| |
− | — Երրորդ տարին։ Սկզբում չէի մտածում, իսկ հիմի սկսում եմ վատ զգալ, ցավը կպել է սրտիս։
| |
− |
| |
− | — Հեռվի՞ց ես եկել։
| |
− |
| |
− | — Հինգ հարյուր վերստ էստեղից։
| |
− |
| |
− | — Խոստովանանքի Ժամանակ ասե՞լ ես։
| |
− |
| |
− | — Ասել եմ, երկու անգամ եմ ասել։
| |
− |
| |
− | — Թույլ տվի՞ն հաղորդություն ընդունելու։
| |
− |
| |
− | — Թույլ տվին։ Վախենում եմ։ Մեռնելուց եմ վախենում։
| |
− |
| |
− | ― Ոչ մի բանից մի՛ վախենա, և երբեք մի վախենա ու մի՛ տխրիր։ Միայն չթուլանա զղջումը քո սրտում՝ աստված քեզ կների ամեն ինչ։ Եվ ամբողջ երկրի երեսին չկա ու չի կարող լինել այնպիսի մի մեղք, որ տեր աստված չների ճշմարիտ զղջացողին։ Եվ մարդը չի կարող այնքան մեծ մի մեղք գործել, որ սպառի աստուծո անհուն սերը։ Միթե կարո՞ղ է լինել այնպիսի մի մեղք, որ գերազանցի աստուծո սերը։ Մտածիր լոկ զղջման մասին, հարատև զղջման, իսկ վախն իսպառ վտարիր քեզնից։ Հավատա, որ աստված սիրում է այնպես, որ դու չես էլ գիտակցում այդ, քեզ սիրում է քո մեղքով հանդերձ ու քո մեղքի մեջ։ Վասն մեկ մեղավորի, որ ապաշխարում է, ավելի է ուրախությունը երկնքում, քան իննսուն և ինն արդարի, որոնք կարիք չունեն ապաշխարելու։ Այդպես է ասված ի հնուց անտի։ Գնա ուրեմն և մի՛ վախենա։ Մի՛ դառնանա մարդկանց դեմ, մի՛ բարկանա, եթե վիրավորեն քեզ։ Հանգուցյալին ամեն ինչ ներիր քո սրտում, ամեն ինչ, որով քեզ վիրավորել է, ճշմարտապես հաշտվիր նրա հետ։ Եթե զղջում ես, ուրեմն սիրում ես։ Իսկ եթե սիրում ես, ուրեմն աստվածահաճո ես արդեն... Ամեն ինչ փոխհատուցվում է սիրո միջոցով, ամեն ինչ փրկվում։ Եթե ես, նույնպես քեզ նման մեղավոր մի մարդ, արդեն գորով ու կարեկցանք ունեցա քո նկատմամբ, հույժ առավել կունենա աստված։ Սերն այնպիսի անգին մի գանձ է, որով կարող ես ամբողջ աշխարհն առնել, և ոչ միայն քո, այլև ուրիշների մեղքերը քավել։ Գնա և մի՛ վախենա։
| |
− |
| |
− | Սրբահայրը երեք անգամ խաչակնքեց նրան, իր վզից մի փոքրիկ սրբապատկեր հանեց ու կախեց նրա վզին։ Կինը լուռ խոնարհվեց մինչև գետին։ Սրբահայրը վեր կացավ և ուրախ նայեց մի քաջառողջ գեղջկուհու, որի գրկում ծծկեր երեխա կար։
| |
− |
| |
− | — Վիշեգորյեից եմ, սիրելի հայր։
| |
− |
| |
− | — Սակայն վեց վերստ է այստեղից, և տանջվել ես մանկիկիդ հետ քայլելով։ Ի՞նչ ես ուզում։
| |
− |
| |
− | — Եկա քեզ նայեմ։ Ես ախր եղել եմ քեզ մոտ, թե՞ մոռացել ես։ Ուրեմն մեծ հիշողություն չունես, թե որ մոռացել ես ինձ։ Մեր գյուղում ասացին՝ հիվանդ ես դու, ես էլ դե մտածեցի՝ ի՞նչ կա որ, գնամ ինքս տեսնեմ նրան, հիմի էլ ահա տեսնում եմ քեզ, էսպես հիվանդ կլինի՞։ Դեռ քսան տարի էլ կապրես, ճի՜շտ, աստված քեզ հետ։ Բա էնքա՜ն մարդ աղոթում է քեղ համար, էլ ինչի՞ հիվանդ լինես։
| |
− |
| |
− | — Շնորհակալ եմ բոլոր ասածներիդ համար, սիրելի աղջիկս։
| |
− |
| |
− | — Մեկ էլ մի պուճուր խնդիրք ունեմ. ահա էս վաթսուն կոպեկը, ինձնից աղքատ մեկին տուր, սիրելի հայր սուրբ։ Որ էստեղ եկա, մեկ էլ միտք արեցի՝ ավելի լավ է նրա՛ ձեռքով տամ, նա գիտի ում պետք է տա։
| |
− |
| |
− | — Շնորհակալ եմ, սիրելիդ իմ, շնորհակալ եմ, բարի աղջիկս։ Սիրում եմ քեզ։ Անպայման կկատարեմ խնդիրքդ։ Աղջնա՞կ է գրկումդ։
| |
− |
| |
− | — Աղջնակ է, լո՜ւյս հայր, Լիզավետա։
| |
− |
| |
− | — Տեր աստված օրհնի երկուսիդ էլ, և քե՛զ, և՛ մանկիկն Լիզավետային։ Ուրախացրիր դու իմ սիրտը, մա՛յր։ Մնաք բարով, սիրելիներդ իմ, մնաք բարով, թանկագին, բարեսեր կանայք։
| |
− |
| |
− | Նա օրհնեց բոլորին և խորունկ խոնարհվեց նրանց։
| |
− |
| |
− | === IV։ Թերահավատ տիկինը ===
| |
− |
| |
− | Այցելության եկած կալվածատիրուհին, հասարակ ժողովրդի հետ զրույցի և օրհնության այդ տեսարանին նայելով, լուռ արտասվում էր և թաշկինակով սրբում արցունքները։ Զգայուն ու նրբակիրթ տիկին էր նա և շատ կողմերով անկեղծորեն բարի հակումներ ուներ։ Երբ սրբահայրը վերջապես մոտեցավ, տիկինը խանդավառ դիմավորեց նրան։
| |
− |
| |
− | — Ես այնքան, այնքա՜ն ապրումներ ունեցա, նայելով ամբողջ այս սրտաշարժ տեսարանին... — հուզմունքից չկարողացավ շարունակել։— Օ՜, ես հասկանում եմ, որ ժողովուրդը սիրում է ձեզ, ես ինքս էլ սիրում եմ ժողովրդին, ցանկանում եմ սիրել նրան, և ինչպե՜ս կարելի է չսիրել ժողովրդին, մեր սքանչելի, իր վեհության մեջ պարզհոգի ռուս ժողովրդին։
| |
− |
| |
− | — Ինչպե՞ս է ձեր աղջկա առողջությունը։ Կրկի՞ն փափագել եք ինձ հետ զրուցել։
| |
− |
| |
− | — Օ՜, ես թախանձագին խնդրեցի, աղաչեցի, ես պատրաստ էի ծնկի ընկնելու և թեկուզ երեք օր ծնկաչոք մնալու ձեր պատուհանների տակ, մինչև ինձ ներս ընդունեիք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, մեծդ դարմանիչ, որպեսզի մեր ամբողջ ցնծագին շնորհակալությունը հայտնենք։ Չէ՞ որ դուք բուժեցիք իմ Լիզային, կատարելապես բուժեցիք, և ի՞նչ միջոցով — աղոթելով նրա վրա հինգշաբթի օր, ձեր ձեռքերը դնելով նրա գլխին։ Մենք փութացինք համբուրելու այդ ձեռքերը, զեղելու մեր զգացումները և մեր ակնածանքը։
| |
− |
| |
− | — Ինչպե՞ս թե բուժել եմ։ Չէ որ դեռ պառկած է իր բազկտթոռում։
| |
− |
| |
− | — Բայց գիշերային տենդի նոպաները բոլորովին անցան՝ արդեն երկու օր է, հենց հինգշաբթի օրվանից,— նյարդային աճապարանքով ասաց տիկինը։— Եվ դեռ ավելին՝ ոտքերն ամրացան։ Այս առավոտ առողջ վեր կացավ, ամբողջ գիշերը քնեց, նայեցեք նրա կարմիր այտերին, փայլող աչուկներին։ Առաջ միշտ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է, զվարթ է, ուրախ։ Այսօր համառորեն պահանջեց, որ ոտքի կանգնեցնեն իրեն, և մի ամբողջ րոպե ոտքի վրա մնաց, ինքը՝ առանց որևէ օգնության։ Ինձ հետ գրազ է բռնում, որ երկու շաբաթից կադրիլ է պարելու։ Ես հրավիրեցի այստեղի բժիշկ Հերցենշտուբեին։ Բժիշկն ուսերն է թոթվում և ասում է՝ զարմանում եմ, խելքս բան չի կտրում։ Եվ դուք ուզում եք, որ մենք կարողանայինք չանհանգստացնե՞լ ձեզ, չսլանա՞լ այստեղ, շնորհակալություն չհայտնե՞լ։ Lise դե շնորհակալությո՛ւն հայտնիր, շնորհակալությո՜ւն։
| |
− |
| |
− | Lise―ի անուշիկ, ծիծաղկուն երեսը հանկարծ լրջացավ մի վայրկյան, նա վեր կացավ իր բազկաթոռում որքան կարող էր, և նայելով սրբահորը՝ ձեռքերն իրար միացրեց նրա առաջ, բայց չդիմացավ և հանկարծ ծիծաղեց...
| |
− |
| |
− | — Նրա՛, նրա՛ վրա եմ ծիծաղում,— մատով ցույց տվեց Ալյոշային՝ մանկական վրդովմունք զգալով ինքն իր դեմ, որ չդիմացավ ու ծիծաղեց։ Ալյոշան կանգնել էր սրբահոր ետին, մեկ քայլ հեռու, և ով որ այդ վայրկյանին նայեր նրան, կնկատեր, թե ինչպես մի ակնթարթում շիկնեցին նրա այտերը։ Աչքերը փայլեցին ու խոնարհվեցին։
| |
− |
| |
− | — Lise―ը հանձն է առել ձեզ մի բան հաղորդելու, Ալեքսեյ Ֆյոդորովիչ... Ինչպե՞ս է ձեր առողջությունը,— շարունակեց աղջկա մայրիկը, հանկարծ դառնալով Ալյոշային ու մեկնելով իր հիանալիորեն ձեռնոցապատված ձեռքը։ Սրբահայրը ետ նայեց և հանկարծ ուշադիր մի հայացք սևեռեց Ալյոշային։ Ալյոշան մոտեցավ Լիզային և, մի տեսակ տարօրինակ ու շփոթված ժպտալով, նրան ևս մեկնեց իր ձեռքը։ Lise―ը լուրջ դեմք ընդունեց։
| |
− |
| |
− | — Կատերինա Իվանովնան իմ միջոցով ձեզ ուղարկում, է այս բանը,— մի փոքրիկ նամակ տվեց նա Ալյոշային։― Հատկապես խնդրում է, որ դուք այցելեք նրան, ու շուտով, շուտով այցելեք, և չխաբեք, անպայման գաք նրան տեսնելու։
| |
− |
| |
− | — Խնդրում է, որ ես իրեն այցելե՞մ։ Ես իր մոտ... Իսկ ինչո՞ւ,— խորունկ զարմանքով մրթմրթաց Ալյոշան։ Նրա դեմքը հանկարծ շատ մտահոգ դարձավ։
| |
− |
| |
− | — Օ՜հ, Դմիտրի Ֆյոդորովիչի պատճառով է նորից և... բոլոր այս վերջին դեպքերի,— շտապ բացատրեց մայրը։— Կատերինա Իվանովնան հիմա մի որոշման է հանգել... բայց դրա համար անպայման պետք է ձեզ տեսնի... Ինչո՞ւ։ Չգիտեմ անշուշտ, բայց խնդրեց՝ որքան կարելի է շուտ անցնեք։ Եվ դուք կկատարե՜ք նրա խնդրանքը, անպայման կգնաք, նույնիսկ քրիստոնեական պարտքն է թելադրում այստեղ։
| |
− |
| |
− | — Ես ընդամենը մեկ անգամ եմ տեսել նրան,— շարունակեց Ալյոշան նույն տարակուսանքով։
| |
− |
| |
− | — Օ՜, նա այնպիսի վսե՜մ, այնպիսի անստգյո՛ւտ էակ է... Միայն իր ապրած տառապանքներո՜վ արդեն... Երևակայեցեք, ինչե՜ր է քաշել, ինչե՜ր է քաշում հիմա, երևակայեցեք, ի՛նչ է սպասում նրան... սարսափելի է այդ ամբողջը, սարսափելի՜։
| |
− |
| |
− | — Լավ, կգամ,― որոշեց Ալյոշան, թեթևակի կարդալով կարճ ու հանելուկային երկտողը, ուր ոչ մի բացատրություն չկար, այլ միայն թախանձագին խնդրանք, որ ինքն անպայման գա այցելության։
| |
− |
| |
− | — Ա՜խ, ինչ սիրալիր ու հոյակապ բան արած կլինեք,— ճչաց հանկարծ Lise―ը խիստ ոգևորված։— Իսկ ես մամային ասում էի՝ ոչ մի կերպ չի գնա, նա իր հոգին է փրկում վանքում։ Ի՜նչ սքանչելի եք, ի՜նչ սքանչելի։ Այո, ես միշտ մտածել եմ, որ սքանչելի եք դուք, և ա՛յ, հաճույքով եմ հիմա այս բանն ասում ձեզ։
| |
− |
| |
− | — Lise,— ազդու շեշտով ասաց մայրը, սակայն անմիջապես ժպտաց։
| |
− |
| |
− | — Դուք մեզ էլ մոռացաք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— դարձավ նա Ալյոշային,— բնավ չեք ուզում մեզ այցելել, այնինչ Lise―ն ինձ երկու անգամ ասել է, որ միայն ձեր ներկայությամբ է լավ զգում։
| |
− |
| |
− | Ալյոշան բարձրացրեց իր խոնարհած աչքերը, նորից կարմրեց հանկարծ և նորից հանկարծ ժպտաց, ինքն էլ չիմանալով, թե ինչու։ Սակայն սրբահայրն այլևս չէր դիտում Ալյոշային։ Նա խոսակցություն էր սկսել եկվոր վանականի հետ, ու ինչպես արդեն ասացինք, Lise―ի բազկաթոռի մոտ կանգնած սպասում էր։ Ըստ երևույթին, նա ամենահասարակ վանականներից էր, այսինքն խոնարհ դասից՝ կարճամիտ, անխախտ աշխարհայացքով, բայց խիստ հավատացյալ և յուրովի հաստատակամ։ Նա հայտնեց, թե ինքը հեռավոր հյուսիսի ինչ֊որ անկյունից է, Օբդորսկից, սուրբ Սիլվեստրից՝ մի աղքատ վանքից, ուր ընդամենը ինը վանական կա։ Սրբահայրն օրհնեց նրան և հրավիրեց գալ իր խուցը՝ ցանկացած պահին։
| |
− |
| |
− | — Սակայն ինչպե՞ս եք հանդգնում այսպիսի գործեր անել,— հարցրեց հանկարծ վանականը, ազդու և հանդիսավոր մի շարժումով ցույց տալով Lise―ին։ Ակնարկում էր նրա «բուժումը»։
| |
− |
| |
− | — Անշուշտ դեռ կանուխ է այդ մասին խոսելը։ Հիվանդության թեթևացումը դեռ լրիվ բուժում չէ և կարող է ուրիշ պատճառների արդյունք լինել։ Բայց եթե կատարվել է մի բան՝ միայն աստուծո հաճությամբ է, և ոչ թե այլ զորության շնորհիվ։ Աստուծմե է ամեն ինչ։ Այցելեցեք ինձ, հայր սուրբ,— ավելացրեց սրբահայրը,— ապա թե ոչ՝ միշտ չէ, որ կարող եմ ընդունել. հիվանդ եմ և գիտեմ, որ հաշված են իմ օրերը։
| |
− |
| |
− | — Օ՜հ, ոչ, ո՜չ, աստված ձեզ չի խլի մեզնից, դուք դեռ երկար կապրեք, երկա՜ր,— բացականչեց տիկինը։— Եվ ինչպես թե հիվանդ եք։ Այնքա՜ն առողջ եք երևում, ուրախ, երջանիկ։
| |
− |
| |
− | — Ես այսօր արտակարգորեն ավելի լավ եմ գգում, բայց արդեն գիտեմ, որ սա մի վաղանցիկ պահ է։ Ես այժմ անվրեպ հասկանում եմ իմ հիվանդությունը։ Իսկ եթե ես այնքան երջանիկ եմ թվում ձեզ, ապա երբեք ու ոչ մի բանով ինձ այնքան չէիք կարող ուրախացնել, որքան այդ նկատելով ու ասելով։ Վասնզի մարդիկ ստեղծված են երջանկության համար, և ով կատարելապես երջանիկ է՝ ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի աստուծո պատգամ երկրի վրա»։ Բոլոր արդարները, բոլոր սրբերը, բոլոր սուրբ նահատակները երջանիկ են եղել։
| |
− |
| |
− | — Օ՜հ, ինչպե՜ս եք խոսում, ի՜նչ խիզախ ու վսեմ խոսքեր,— բացականչեց տիկինը։— Ասում եք ու կարծես թափանցում մարդու սիրտը։ Բայց և այնպես՝ երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն— ո՞ւր է երջանկությունը։ Ո՞վ կարող է իր մասին ասել, թե երջանիկ է։ Օ՜հ, քանի որ այնքան բարի եղաք, որ այսօր թույլ տվիք մի անգամ ևս ձեզ տեսնելու, ապա լսեցեք այն, ինչ անցյալ անգամ լրիվ չասացի ձեզ, չհամարձակվեցի ասել, այն ամբողջը, որով ես այնքան եմ տառապում վաղուց, վաղո՜ւց։ Ես տառապում եմ, ներեցեք ինձ, տառապում եմ...
| |
− |
| |
− | Եվ նա, ջերմագին զգացման պոռթկումով, ձեռքերն իրար միացրեց սբրահոր առաջ։
| |
− |
| |
− | — Ինչո՞վ եք հատկապես տառապում։
| |
− |
| |
− | — Տառապում եմ... անհավատությամբ...
| |
− |
| |
− | — Աստուծո՞ նկատմամբ։
| |
− |
| |
− | — Օ՜հ, ո՜չ, ո՜չ, նույնիսկ չեմ հանդգնի այդ մասին մտածել, բայց ապագա կյա՜նքը... այնպիսի առեղծվա՜ծ է։ Եվ ոչ ոք, ո՜չ ոք չի տալիս դրա լուծումը։ Լսեցեք, դուք դարմանիչ եք, դուք խորապես ճանաչում եք մարդկային հոգին. ես անշուշտ չեմ համարձակվի պահանջել, որ դուք լիովին հավատաք ինձ, բայց վստահացնում եմ ազնվագույն խոսքով, որ թեթևամտություն չէ իմ ասածը հիմա, և որ անդրշիրիմյան կյանքի մասին այդ միտքը տանջելու չափ հուզում է ինձ, սոսկում ու վախ պատճառելու չափ... Եվ չգիտեմ, թե ո՛ւմ դիմեմ, ամբողջ կյանքումս չեմ համարձակվել... Եվ ահա հիմա համարձակվում եմ դիմել ձեզ... Օ՜հ, աստված իմ, հիմա դուք ի՛նչ կմտածեք իմ մասին։
| |
− |
| |
− | Նա ձեռքերը զարկեց իրար։
| |
− |
| |
− | ― Մի՛ անհանգստանաք, թե ինչ կմտածեմ ձեր մասին,― պատասխանեց սրբահայրը։— Ես լրիվ հավատում եմ ձեր վշտի անկեղծությանը։
| |
− |
| |
− | — Օ՜հ, որքա՜ն շնորհակալ եմ ձեզնից։ Գիտե՞ք, փակում եմ աչքերս ու մտածում. եթե բոլորը հավատում են, ո՞րտեղից է ուրեմն ծագել այդ հավատքը։ Եվ ահա ոմանք պնդում են, թե սկզբում այդ ամբողջը ծագել է բնության ահեղ երևույթհերի առաջ վախ զգալուց, և որ մտացածին է այդ ամբողջը։ Եվ ի՞նչ, մտածում եմ, ես իմ ամբողջ կյանքում հավատամ, իսկ հետո երբ մեռնեմ՝ հանկարծ ոչինչ չկա՞ ուրեմն, միայն «կռատո՞ւկ է աճում գերեզմանի վրա», ինչպես կարդացել եմ մի գրողի գրքում։ Սարսափելի՜ է։ Ինչպե՞ս, ինչպե՞ս վերադարձնեմ իմ հավատքը։ Բայց ես հավատացել եմ միայն, երբ փոքրիկ երեխա էի, մեքենաբար, ոչ մի բանի մասին չմտածելով... Իսկ ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է ապացուցել։ Եկել եմ հիմա ձեր ոտքերն ընկնելու և ա՛յդ խնդրելու։ Եթե այս առիթն էլ բաց թողնեմ, այլևս ոչ ոք ինձ պատասխան չի տա իմ ամբողջ կյանքում։ Իսկ ինչպե՞ս ապացուցեմ, ինչպե՞ս համոզվեմ։ Օ՜հ, ինչ դժբա՜խտ եմ ես։ Կանգնում եմ ու շուրջս նայում, տեսնում եմ՝ բոլորն էլ անտարբեր են, համարյա բոլորը, ոչ ոք հիմա այդ հարցով չի մտահոգվում, և միայն ե՜ս եմ, որ չեմ կարողանում դիմանալ դրան։ Զարհուրելի է, զարհուրելի՜։
| |
− |
| |
− | ― Զարհուրելի է, անտարակույս։ Բայց այս հարցում ոչինչ չի կարելի ապացուցել, իսկ համոզվել՝ կարելի է։
| |
− |
| |
− | — Ինչպե՞ս։ Ի՞նչ միջոցով։
| |
− |
| |
− | — Գործուն սիրո փորձառությամբ։ Ջանացեք ձեր մերձավորներին սիրել գործնականորեն և անխոնջ։ Որքան առաջադիմեք սիրո մեջ, այնքան պիտի համոզվեք թե՛ աստուծո գոյությանը, թե՛ անմահությանը ձեր հոգու։ Իսկ եթե մերձավորին սիրելու մեջ հասնեք լիակատար անձնազոհության, հայնժամ կհավատաք աներկբայորեն, և ոչ մի տարակույս չի կարող նույնիսկ մտնել ձեր հոգու մեջ։ Դա փորձված բան է, ստույգ է։
| |
− |
| |
− | — Գործուն սիրո՞։ Ահա այդ էլ նորից հարց է, և այնպիսի՜ հարց, այնպիսի՜ հարց։ Գիտե՞ք, ես այնպես եմ սիրում մարդկությունը, որ երբեմն, կհավատա՞ք ինձ, երազում եմ հրաժարվել ամեն ինչից, իմ ամբողջ ունեցվածքից, թողնել Lise―ին և գնալ գթության քույր դառնալ։ Փակում եմ աչքերս, մտածում եմ ու երազում, և այդ րոպեներին անխորտակ ուժ եմ զգում իմ մեջ։ Ոչ մի խոց, ոչ մի թարախակալած, վերք չէր կարող ինձ վախեցնել։ Ես իմ սեփական ձեռքերով կկապեի ու կլվանայի դրանք, ես կխնամեի այդ տառապյալներին, ես պատրաստ եմ համբուրելու այդ վերքերը...
| |
− |
| |
− | — Այդ էլ արդեն շատ է ու լավ, որ ձեր միտքը տարված է նման երազներով, և ոչ թե այլ բանով։ Մեկ էլ տեսար՝ իսկապես մի բարի գործ կկատարեք պատահմամբ։
| |
− |
| |
− | — Այո, բայց արդոք երկա՞ր կդիմանայի ես այդպիսի կյանքին,— շարունակեց տիկինը եռանդով, համարյա թե հափշտակությամբ։— Ա՛յս է ամենագլխավոր հարցը։ Ա՛յս է իմ հարցերից ամենատանջալին։ Փակում եմ աչքերս և հարցնում ինքս ինձ. երկա՞ր կարող էիր տոկալ այդ ճանապարհին։ Եվ եթե հիվանդը, որի վերքերն ես լվանում, իսկույն շնորհակալությամբ չպատասխանի քեզ, այլ, ընդհակառակը, սկսի հենց քեզ տանջել իր քմահաճույքներով, չգնահատելով ու չնկատելով քո մարդասիրական ծառայությունը, սկսի գոռալ վրադ, կոպտաբար հրամայել, նույնիսկ գանգատվել ղեկավար մարմիններին (ինչպես լինում է հաճախ, երբ շատ են տառապում մարդիկ),— ի՞նչ կանես այդ պարագային։ Կշարունակե՞ս սիրել, թե ոչ։ Եվ ահա, պատկերացրեք, ես արդեն սոսկումով եկել եմ այն եզրակացության, թե միակ բանը, որ կարող է անմիջապես սառեցնել իմ «գործուն» սերը մարդկության նկատմամբ, ապերախտ վերաբերմունքն է։ Մի խոսքով, ես վարձու աշխատող եմ, ես անմիջապես վարձատրություն եմ պահանջում, այսինքն պահանջում եմ, որ ինձ գովեն ու սիրո դիմաց սեր վճարեն։ Այլապես ընդունակ չեմ որևէ մեկին սիրելու։
| |
− |
| |
− | Նա ընկել էր լիովին անկեղծ ինքնախարազանման մոլուցքի մեջ և, վերջացնելով, հախուռն վճռականությամբ նայեց սրբահորը։
| |
− |
| |
− | — Դա ճիշտ ու ճիշտ այն է, ինչ մի բժիշկ պատմել է ինձ տարիներ առաջ,— նկատեց սրբահայրը։— Արդեն տարիքն առած մարդ էր նա և խելացի էր անկասկած։ Խոսում էր նույնքան անկեղծ, որքան դուք, թեև կատակի տալով, բայց տխուր էր նրա կատակը։ Ես սիրում եմ մարդկությունը, ասում էր, բայց զարմանում եմ ինքս իմ վրա. որքան ավելի եմ սիրում մարդկությունն ընդհանրապես, այնքան նվազ եմ սիրում մարդկանց մասնավորապես, այսինքն զատ֊զատ, որպես առանձին դեմքեր։ Իմ երազանքների մեջ, ասում էր, հասել եմ մարդկությանը ծառայելու բուռն մտադրությունների և գուցե իրոք խաչ կբարձրանայի հանուն մարդկանց, եթե հանկարծ որևէ կերպ անհրաժեշտ լիներ, բայց և այնպես ոչ ոքի հետ չեմ կարող երկու օր նույն սենյակում ապրել, և ես փորձով գիտեմ այդ։ Բավական է, որ մեկն ու մեկը իմ կողքին լինի, արդեն նրա անձը կճնշի իմ ինքնասիրությունը և կկաշկանդի իմ ազատությունը։ Մեկ օրում ես կարող եմ ատել նույնիսկ ամենալավ մարդուն. այս մեկին՝ որովհետև ճաշի վրա երկար է նստում, մյուսին՝ որովհետև հարբուխ ունի և անընդհատ քիթն է մաքրում։ Ես, ասում էր, մարդկանց թշնամին եմ դառնում՝ հենց որ նրանք մի փոքր շփվում են ինձ հետ։ Բայց միշտ այնպես է եղել, որ ինչքան ավելի եմ ատել առանձին մարդկանց, այնքան ավելի է բոցավառվել իմ սերը մարդկության նկատմամբ ընդհանրապես։
| |
− |
| |
− | — Բայց ի՞նչ անել ուրեմն։ Ի՞նչ պետք է անել այդ դեպքում։ Պետք է հուսալքվե՞լ։
| |
− |
| |
− | — Ոչ, պետք չէ հուսահատվել, որովհետև բավական է և այն, որ ձեր սիրտը վշտանում է դրա համար։ Արեք ինչ որ կարող եք, և ձեր արածը հաշվի կառնվի։ Շատ բան արել եք արդեն, որովհետև կարողացել եք այնքան խորապես և անկեղծորեն հասկանալ դուք ձեզ։ Իսկ եթե այժմ ինձ հետ ևս այնքան անկեղծ խոսեցիք պարզ այն պատճառով, որ ձեր ճշմարտախոսության համար գովասանք ստանաք, ինչպես որ այս պահին ստանում եք ինձնից, ապա գործուն սիրո կիրառման մեջ ոչ մի արդյունքի չեք հասնի անշուշտ։ Ձեզ համար ամեն ինչ կմնա լոկ երազանք, և ամբողջ ձեր կյանքը մի ակնթարթում կանցնի ուրվականի նման։ Այդ պարագային, պարզ է, կմոռանաք նաև ձեր մտորումներն ապագա կյանքի մասին և ի վերջո ինքներդ մի կերպ հանգստություն կգտնեք։
| |
− |
| |
− | — Դուք ջախջախեցի՜ք ինձ։ Հի՛մա միայն, ճիշտ այս պահին, երբ խոսում էիք, ես հասկացա, որ իմ անկեղծության գովքն էի միայն սպասում ձեզնից, երբ ասում էի, թե չեմ կարող դիմանալ ապերախտ վերաբերմունքի։ Դուք ինձ հասկացրիք իմ անձը, դուք իմ հոգին կռահեցիք և իմ էությունը բացատրեցիք ինձ։
| |
− |
| |
− | — Ճշմարի՞տ եք ասում։ Դե՜հ այժմ, ձեր այսպիսի խոստովանությունից հետո, հավատում եմ, որ դուք անկեղծ եք և սրտով բարի։ Եթե չհասնեք երջանկության, միշտ հիշեցեք, որ լավ ճանապարհի վրա եք, և ջանացեք չշեղվել այդ ճանապարհից։ Նամանավանդ խուսափեցեք սուտից, ամեն տեսակի սուտից, հատկապես ձեր սեփական անձին ստելուց։ Աչք պահեցեք ձեր սուտի վրա և ամեն ժամ, ամեն րոպե ուշադիր նայեցեք դրան։ Խուսափեցեք նմանապես խորշանքից՝ թե՛ ուրիշների, թե՛ ձեր անձի նկատմամբ. այն, ինչ վատ է թվում ձեր ներսում, արդեն մաքրվում է լոկ այն իրողությամբ, որ դուք նկատեցիք այդ վատը ձեր մեջ։ Վախից նույնպես խոսափեցեք, թեև վախը սուտի հետևանք է լոկ՝ ամեն տեսակ սուտի։ Երբեք մի՛ վախենաք ձեր սեփական փոքրոգությունից՝ սիրո հասնելու ճանապարհին, ընդ որում նույնիսկ ձեր վատ արարքներից շատ մի՛ վախենաք։ Ցավում եմ, որ ոչ մի մխիթարական բան չեմ կարող ասել ձեզ, վասնզի գործուն սերը դաժան ու զարհուրեցնող բան է՝ երազուն սիրո համեմատությամբ։ Երազուն սերը ծարավի է շուտափույթ սխրագործության, որ կարելի է կատարել արագորեն և բոլորի աչքի առջև։ Եվ այդպիսի ծարավն իրոք հասնում է այն աստիճանի, որ նույնիսկ կյանքն են զոհաբերում, միայն թե երկար չտևի մարտիրոսությունը, այլ շուտով ավարտին հանգի, ինչպես բեմի վրա, և բոլորը նայեն ու գովաբանեն։ Իթկ գործուն սերը աշխատանք է ու տոկունություն, ոմանց համար էլ՝ թերևս ամբողջ մի գիտություն։ Բայց ասեմ կանխավ, որ ճիշտ այն րոպեին, երբ դուք սոսկումով կանդրադառնաք, թե հակառակ ձեր բոլոր ջանքերին ոչ միայն չեք մոտեցել ձեր նպատակին, այլ կարծես նույնիսկ հեռացել եք դրանից, ճիշտ այդ րոպեին, ասում եմ ձեզ կանխավ, դուք հանկարծ կհասնեք նպատակին և ձեր վրա հստակորեն կտեսնեք հրաշագործ զորությունն աստուծո, որ անընդհատ սիրել է ձեզ և անընդհատ ղեկավարել է խորհրդավոր կերպով։ Ներեցեք, որ ավելի երկար չեմ կարող մնալ ձեզ հետ, սպասում են ինձ։ Մնաք բարյավ։
| |
− |
| |
− | Տիկինն արտասվում էր։
| |
− |
| |
− | — Lise, Lise, բայց օրհնեցե՜ք նրան, օրհնեցե՜ք իմ աղջկան,— ընդոստ աղաղակեց նա ամրողջ հոգով։
| |
− |
| |
− | — Սիրել անգամ չարժե նրան։ Տեսնում էի, թե ինչպես անընդհատ չարություն էր անում,— ասաց սրբահայրը կատակով։— Ինչո՞ւ անընդհատ ծիծաղում էիք Ալեքսեյի վրա։
| |
− |
| |
− | Եվ իրոք, Lise―ն անընդհատ զբաղված էր այդ չարաճճիությամբ։ Դեռ անցյալ անգամ նկատել էր, որ Ալյոշան ամաչում է և աշխատում չնայել նրան։ Եվ ահա այդ է, որ սկսել էր մեծ զվարճություն պատճառել աղջկան։ Նա ակնդետ սպասում էր և որսում Ալյոշայի հայացքը։ Չդիմանալով իրեն ուղղված համառ աչքերին, Ալյոշան մեկ էլ հանկարծ ինքն էր նայում ակամա, անդիմադրելի մղումով, և աղջիկն իսկույն հաղթական ժպտում էր ուղղակի նրա երեսին։ Ալյոշան ավելի էր շփոթվում ու վրդովվում։ Ի վերջո բոլորովին երես դարձրեց նրանից և պահվեց սրբահոր թիկունքին։ Մի քանի րոպե հետո, նույն անդիմադրելի ուժից մղված, նա նորից դարձավ ստուգելու՝ արդյոք նայո՞ւմ են իրեն, թե ոչ, և տեսավ, որ Lise―ը համարյա դուրս է կախվել բազկաթոռից և կողքանց նայում է իրեն, ամբողջովին լարված սպասում իր հայացքին։ Եվ երբ բռնեց Աոլյոշայի հայացքը այնպես քրքջաց, որ նույնիսկ սրբահայրը չհամբերեց ու ասաց.
| |
− |
| |
− | — Ինչո՞ւ եք այդպես ամաչեցնում նրան, չար աղջիկ։
| |
− |
| |
− | Lise―ը հանկարծ կարմրեց բոլորովին անսպասելիորեն, աչքերը փայլեցին, դեմքը խիստ լրջացավ, և նա սկսեց արագ ու նյարդային խոսել՝ տենդագին ու վրդովված գանգատվելով.
| |
− |
| |
− | — Իսկ նա ինչո՞ւ է ամեն ինչ մոռացել։ Նա ինձ ձեռքերի վրա էր ման ածում, երբ փոքր էի, մենք խաղում էինք միասին։ Այո, նա գալիս ու կարդալ էր սովորեցնում ինձ, դուք գիտե՞ք այդ։ Երբ երկու տարի առաջ հրաժեշտ էր տալիս, ասաց, թե, երբեք չի մոռանալու, որ մենք հավերժական բարեկամներ ենք, հավերժակա՜ն, հավերժակա՜ն։ Իսկ հիմա հանկարծ վախենո՜ւմ է ինձնից։ Ի՛նչ է, ուտելո՞ւ եմ նրան։ Ինչո՞ւ չի ուզում մոտենալ, ինչո՞ւ չի խոսում։ Ինչո՞ւ չի ուզում մեր տուն գալ։ Դուք նրան թույլ եք տալիս, չէ՞։ Այո, մենք գիտենք, որ նա ամեն տեղ գնում է։ Անհարմար է, որ ես նրան հրավիրեմ, առաջինն ինքը պետք է մտածեր, եթե չի մոռացել։ Չէ՜ նա հիմա իր հոգի՜ն է փրկում։ Ի՞նչ եք այդ երկար փեշերով կապան հագցրել նրա... Վազի՝ կընկնի...
| |
− |
| |
− | Եվ նա հանկարծ, չդիմանալով, երեսը ձեռքով ծածկեց և անզուսպ ծիծաղեց իր երկարատև, նյարդային, ցնցվող ու անձայն քրքիշով։ Սրբահայրը ժպտադեմ նայեց նրան և քնքշալի օրհնեց։ Իսկ աղջիկը, երբ համբուրում էր նրա ձեռքը, հանկարծ սեղմեց այն իր աչքերին և սկսեց լաց լինել։
| |
− |
| |
− | — Դուք մի՛ բարկանաք ինձ վրա, ես հիմար եմ, անպետք եմ ես... և Ալյոշան գուցե իրավունք ունի, շատ իրավունք ունի, որ չի ուզում այսպիսի մի ծիծաղելի աղջկա երեսը տեսնել։
| |
− |
| |
− | — Անպայման կուղարկեմ նրան,— վճռեց սրբահայրը։
| |
− |
| |
− | === V։ Եղիցի՛, Եղիցի՛ ===
| |
− |
| |
− | Սրբահայրը մոտավորապես քսանհինգ րոպե բացակայեց խուցից։ Արդեն ժամը տասներկուս և կեսն անց էր, բայց դեռ չէր երևացել Դմիտրի Ֆյոդորովիչը, որի պատճառով էին բոլորը հավաքվել այստեղ։ Սակայն համարյա թե մոռացել էին կարծես նրան, և երբ սրբահայրը նորից խուց մտավ՝ տեսավ, որ իր հյուրերը շատ աշխույժ խոսակցության են բռնված։ Ամենից ավելի Իվան Ֆյոդորովիչը և երկու աբեղաներն էին մասնակցում խոսակցության։ Միուսովն էլ խառնվում էր և ըստ երևույթին շատ եռանդուն կերպով, բայց նորից նրա բախտը չէր բանում. երևում էր, որ նա մնում է երկրորդ գծի վրա, նույնիսկ հազիվ էին պատասխանում նրա խոսքերին, այնպես որ այս նոր հանգամանքը պարզապես ուժեղացրեց նրա անընդհատ բորբոքվող նյարդայնությունը։ Խնդիրն այն է, որ առաջ էլ գիտելիքների մենամարտ էր ունեցել Իվանի հետ և չէր կարողանում սառնարյուն ընդունել նրա որոշ անտարբերությունն իր նկատմամբ։ «Մինչև հիմա գոնե կանգնած էի Եվրոպայում եղած բոլոր առաջավոր գաղափարների բարձրության վրա, իսկ այս նոր սերունդը բացարձակորեն անտեսում է մեզ»,— մտածում էր նա։ Ֆյոդոր Պավլովիչը, որ խոսք էր տվել նստել աթոռին ու լուռ մնալ, իրոք լուռ մնաց որոշ ժամանակ, բայց մի փոքրիկ հեգնական ժպիտով հետևում էր իր հարևան Պյոտր Ալեքսանդրովիչին և հայտնապես ուրախանում՝ նրան ջղայնացած տեսնելով։ Վաղուց մտադրվել էր հին հաշիվներ մաքրել նրա հետ և հիմա չէր ուզում բաց թողնել առիթը։ Վերջապես չդիմացավ, թեքվեց հարևանի ուսին և, փսփսալով, նորից ձեռք առավ նրան.
| |
− |
| |
− | — Ախր ինչո՞ւ քիչ առաջ դուրս չգնացիք այդ «համբուրելով սիրազեղ»―ից հետո և համաձայնվեցիք մնալ այսպիսի անվայել շրջանակում։ Պարզ է, ստորացված ու վիրավորված զգացիք ձեզ և մնացիք, որպեսզի ձեր խելքը ցույց տալով վրեժ լուծեք։ Էլ չեք գնա հիմա, մինչև ձեր խելքը ցույց չտաք նրանց։
| |
− |
| |
− | — Նորի՞ց սկսեցիք։ Ընդհակառակը, հենց հիմա կգնամ։
| |
− |
| |
− | — Բոլորի՛ց հետո կգնաք, բոլորի՜ց հետո,— մի անգամ էլ խայթեց Ֆյոդոր Պավլովիչը համարյա այն նույն վայրկյանին, երբ սրբահայրը խուց վերադարձավ։
| |
− |
| |
− | Վեճը մի րոպե դադարեց, բայց սրբահայրը, իր նախկին տեղը նստելով, նայեց բոլորին, ասես քաղցրությամբ հրավիրելով շարունակել խոսակցությունը։ Ալյոշան, որ ուսումնասիրել էր նրա դեմքի ամեն մի արտահայտությունը, պարզ տեսավ, թե նա սարսափելի հոգնած է և մեծ ճիգով է հաղթահարում ինքն իրեն։ Հիվանդության վերջին շրջանում նա երբեմն նվաղում էր ուժասպառության հետևանքով։ Հիմա էլ նրա դեմքն սկսել էր գունատվել այնպես, ինչպես սովորաբար լինում էր նվաղումից առաջ, շրթունքներն սպիտակել էին։ Բայց նա երևի չէր ուզում վերջացնել հավաքույթը. ըստ որում թվում էր, թե մի հատուկ նպատակ ունի։ Ի՞նչ նպատակ արդյոք։ Ալյոշան ուշադիր հետևում էր նրան։
| |
− |
| |
− | — Խոսում ենք հարգելի պարոնի չափազանց հետաքրքրրական հոդվածի մասին,— ասաց Իոսիֆ աբեղան՝ գրադարանապետը, դիմելով սրբահորը և ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Շատ նորություններ է առաջադրում, սակայն կարծում եմ, որ հիմնական գաղափարը երկսայրի է։ Պարոնը հոդված է գրել պաբերական մամուլում, պատասխանելով մի հոգևորական անձի հեղինակած գրքին, որ եկեղեցահանրային դատարանի և դրա իրավունքի ընդարձակության հարցին է նվիրված...
| |
− |
| |
− | — Դժբախտաբար ձեր հոդվածը չեմ կարդացել, բայց լսել եմ դրա մասին,— պատասխանեց սրբահայրը, սևեռուն աչալուրջ նայելով Իվան Ֆյոդորովիչին։
| |
− |
| |
− | — Պարոնը կանգնած է չափազանց հետաքրքրական տեսակետի վրա,— շարունակեց հայր գրադարանապետը։― Եկեղեցա―հանրային դատարանի հարցում նա ըստ երևույթին բացարձակորեն մերժում է եկեղեցու անջատումը պետությունից։
| |
− |
| |
− | — Հետաքրքրական է։ Բայց ի՞նչ իմաստով,— հարցրեց սրբահայրը Իվան Ֆյոդորովիչին։
| |
− |
| |
− | Իվանը վերջապես պատասխանեց նրան, բայց ոչ թե մեծամիտ քաղաքավարությամբ, ինչպես վախեցել էր Ալյոշան նախորդ օրը, այլ համեստ ու զուսպ՝ ակնհայտ բարյացակամությամբ և, ըստ երևույթին, առանց դույզն հետին մտքի։
| |
− |
| |
− | — Ես ելնում եմ այն դրույթից, որ տարրերի այս խառնուրդը, այսինքն եկեղեցու և պետության էական սկզբունքների միախառնումը հավիտենապես տևելու է անշուշտ, չնայած, որ անկարելի է դրանք զուգակցել և երբեք հնարավոր չի լինի այդ խառնուրդը բերել ոչ միայն բնականոն, այլև որևէ չափով համաձայնելի վիճակի, որովհետև գործի բուն հիմքը սուտի վրա է դրված։ Ըստ իս, պետության ու եկեղեցու միջև փոխզիջումն այնպիսի հարցերում, ինչպես դատավարության խնդիրն է օրինակ, իր բացարձակ ու զուտ էության մեջ անհնար բան է։ Այն հոգևորականը, որին ընդդիմախոսել եմ, պնդում է, թե եկեղեցին իր ճշտորոշ տեղն ունի պետության մեջ։ Իսկ ես նրան առարկեցի, որ եկեղեցին, ընդհակառակը, ինքը պետք է իր մեջ պարունակի ամբողջ պետությունը, և ոչ թե պետության մեջ մի անկյուն գրավի պարզապես, և եթե այժմ դա անհնար է այս կամ այն պատճառով, ապա, ըստ էության, պետք է քրիստոնեական հասարակության հետագա ամբողջ զարգացման ուղղակի և գլխավոր նպատակը դառնա անտարակույս։
| |
− |
| |
− | —Կատարելապե՛ս ճշմարիտ է,— վճռական ու նյարդածին շեշտով ասաց հայր Պաիսին՝ սակավախոս ու գիտնական աբեղան։
| |
− |
| |
− | — Ամենազուտ ուլտրամոնտանականությո՛ւն է դա,— գոռաց Միուսովն անհամբեր, ոտքը ոտքին դնելով։
| |
− |
| |
− | — Է՜հ, մենք նույնիսկ լեռ ասված բանը չունենք,— բացականչեց հայր Իոսիֆը և, դառնալով սրբահորը, շարունակեց։— Պարոնը, ի միջի այլոց, պատասխանում էր իր հակառակորդի հետևյալ «հիմնական ու էական» դրույթներին, հակառակորդի, որ հոգևորական է, նկատի ունեցեք։ Առաջին՝ թե, «ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող և չպետք է յուրացնի իր անդամների քաղաքացիական ու քաղաքական իրավունքները տնօրինելու իշխանությունը»։ Երկրորդ՝ թե «քրեական ու քաղաքացիական դատ վարելու իշխանությունը չպետք է պատկանի եկեղեցուն և անհամատեղելի է եկեղեցվո բնույթի հետ՝ թե՛ որպես աստվածային հաստատության, և թե՛ որպես մարդկային կազմակերպության, որի նպատակները կրոնական են», և վերջապես երրոդ՝ թե «թագաւորութիւն եկեղեցւոյ չէ՛ յայսմ աշխարհէ»։
| |
− |
| |
− | — Բառերի հետ այդպես խաղալը շա՛տ անվայել է հոգեվորականի համար,— չդիմացավ ու նորից ընդհատեց հայր Պաիսին։— Ես կարդացել եմ այդ գիրքը, որին դուք հակաճառել եք,— դարձավ նա Իվան Ֆյոդորովիչին,— և զարմացել եմ, որ հոգևորական անձն է այդպես ասում՝ թե «թագաւորութիւն եկեղեցւոյ չէ՛ յայսմ աշխարհէ»։ Եթե չէ յայսմ աշխարհէ, ուրեմն և ամենևին չի կարող եկեղեցին գոյություն ունենալ երկրի վրա։ Սուրբ ավետարանում «չէ՛ յայսմ աշխարհէ» բառերն այդ իմաստով չեն գործածված։ Կարելի չէ խաղալ այդպիսի բառերի հետ։ Տերն մեր Հիսուս Քրիստոս եկավ հատկապես եկեղեցին հաստատելու համար երկրի վրա։ Երկնային թագավորությունը, անշուշտ, չէ յայսմ աշխարհէ, այլ երկնքում, բայց այնտեղ կարելի է մտնել միայն եկեղեցվո ընդմեջե, որ հիմնված ու հաստատված է երկրի վրա։ Ուստի, այդ առումով, աշխարհիկ բառախաղերն անթույլատրելի են և անվայել։ Իսկ եկեղեցին թագավորություն է արդարև ու սահմանված է թագավորելու և ի վերջո պետք է դառնա համայն աշխարհի թագավորությունն անտարակույս, այդպես է մեզ խոստացված ի տեառնէ...
| |
− |
| |
− | Նա հանկարծ լռեց, կարծես զսպելով իրեն։ Իվան Ֆյոդորովիչը, նրան հարգալից և ուշադիր լսելուց հետո, դարձավ սրբահորը և շարունակեց չափազանց հանգիստ, բայց առաջվա պես սիրալիր ու անկեղծ.
| |
− |
| |
− | — Իմ հոդվածի ամբողջ իմաստը հետևյալն է։ Քրիստոնեությունը հին ժամանակներում, իր պատմության առաջին երեք դարերին, երկրի վրա գոյություն ուներ միայն որպես եկեղեցի և ուրիշ բան չէր, քան միմիայն եկեղեցի։ Իսկ երբ հռոմեական հեթանոս պետությունը կամեցավ քրիստոնյա դառնալ, անխուսափելիորեն այնպես պատահեց, որ քրիստոնյա դառնալով նա պարզապես իր մեջ առավ եկեղեցին, բայց ինքը շարունակեց հեթանոս պետություն մնալ առաջվա նման՝ իր գործունեության շատ ու շատ ասպարեզներում։ Ըստ էության, այդպես էլ պետք է պատահեր անտարակույս։ Բայց հռոմը, որպես պետություն, չափազանց շատ բան էր պահպանել հեթանոսական քաղաքակրթությունից և իմաստությունից, ինչպես օրինակ պետության բուն նպատակներն ու հիմունքները։ Իսկ Քրիստոսի եկեղեցին, մտնելով պետության մեջ, ոչ մի բան չէր կարող զիջել անշուշտ իր հիմքերից՝ այն վեմից, որի վրա կանգնած էր, և կարող էր հետապնդել ոչ այլ ինչ, քան նույն ինքն տիրոջ կողմից մի անգամ ընդմիշտ հաստատապես դրված և որպես ուղեցույց նշված նպատակները, ընդ որում նաև այն, որ պետք է եկեղեցու մեջ ընդգրկել ամբողջ աշխարհը, ուստի և ամբողջ հին հեթանոս, սական պետությունը։ Այսպիսով (այսինքն ապագայի նկատառումներով), ոչ թե եկեղեցին պետք է հետամտի իր համար որոշակի տեղ գտնել պետության մեջ, ինչպես «որևէ հասարակական կազմակերպություն» կամ «որպես կրոնական նպատակներով միացած մարդկանց կազմակերպություն» (ինչպես արտահայտվում է եկեղեցու մասին այն հեղինակը, որին ես հակաճառում եմ), այլ ընդհակառակը՝ երկրային որևէ, պետություն պետք է ի վերջո լիովին վերածվի եկեղեցու և լինի ոչ այլ ինչ, քան միմիայն եկեղեցին, այլևս հրաժարվելով իր բոլոր այն ձգտումներից, որոնք անհարիր են եկեղեցո նպատակներին։ Իսկ այս ամբողջը ոչ մի կերպ չի նվաստացնի դրան, ո՛չ պատվից, ո՛չ էլ փառքից կզրկվի դա իբրև մեծ պետություն, ոչ էլ նրա իշխանավորները կկորցնեն իրենց փառքը, այլ պարզապես, այս բոլորի շնորհիվ, պետությունը դուրս կգա իր սուտ ու սխալ, դեռ հեթանոսական ճանապարհից և կմտնի ճիշտ և ճշմարիտ ճանապարհը՝ այն միակ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական նպատակներ։ Ահա թե ինչու «Եկեղեցա―հանրային դատարանի հիմունքները» գրքի հեղինակը ճիշտ դատած կլիներ, եթե, հետազոտելով ու առաջադրելով այդ հիմունքները, դրանք համարեր ոչ ավելին, քան մի ժամանակավոր փոխզիջում, որ դեռ անհրաժեշտ է մեր մեղավոր և անկատար դարաշրջանում։ Բայց հենց որ հեղինակը համարձակվում է հայտարարել, թե անսասան, տարերային ու հավիտենական են այն հիմունքները, որոնք ինքն առաջադրում է այժմ և որոնց մի մասը քիչ առաջ հայր Իոսիֆը թվեց, նա արդեն ուղղակի հակառակվում է եկեղեցուն և նրա սուրբ, հավիտենական ու անսասան կոչումին։ Ահա իմ հոդվածի ամբողջ ուղն ու ծուծը։
| |
− |
| |
− | — Այսինքն, երկու խոսքով,— ասաց նորից հայր Պաիսին, շեշտելով յուրաքանչյուր բառը,— ըստ տեսությունների, որոնք չափազանց պարզ դարձան մեր տասնիններորդ դարում, եկեղեցին պետք է վերաճի պետության՝ իբրև թե ստորին տեսակից անցնելով դեպի բարձրագույն տեսակը, որպեսզի հետո անհետանա պետության մեջ, տեղի տալով գիտության, ժամանակի ոգուն ու քաղաքակրթության։ Իսկ եթե եկեղեցին չի ուզում այդ և դիմադրում է, ապա ուրեմն պետության մեջ մի որոշ անկյուն է տրվում նրան պարզապես, այն էլ վերահսկողության տակ,— և մեր օրերում այսպես է ամենուրեք ժամանակակից եվրոպական երկրներում։ Բայց ըստ ռուսական հասկացողության ու ակնկալությունների՝ անհրաժեշտ է, որ ոչ թե եկեղեցին վերաճի պետության՝ որպես անցում ստորին ձևից դեպի բարձրագույն ձևը, այլ ընդհակառակը՝ պետությունը պետք է վերջ ի վերջո արժանի դառնա միայն ու միայն եկեղեցի լինելու և ոչ այլ ինչ։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս ամենայն։
| |
− |
| |
− | — Է՜հ, խոստովանում եմ, հիմա մի քիչ սրտապնդեցիք դուք ինձ,— քմծիծաղ տվեց Միուսովը, նորից ոտքը ոտքին դնելով։― Որքան հասկանում եմ, դա ինչ―որ իդեալ է ուրեմն, որ պետք է իրագործվի անհունորեն հեռավոր ապագայում, Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Այդ ձե՜ր իմանալիք բանն է Ուտոպիական գեղեցիկ երազ՝ որ կչքանան պատերազմները դիվանագետները, բանկերը և այլն։ Նույնիսկ սոցիալիզմի նման մի բան։ Թե չէ՝ ես կարծում էի, որ այդ ամբողջը լուրջ բան է և որ եկեղեցին հիմա, օրինակ, դատելու է քրեական հանցանքները և դատապարտելու է ճիպոտահարության ու տաժանակիր աշխատանքի, գուցե և հենց մահապատժի։
| |
− |
| |
− | — Բայց եթե հիմա էլ եկեղեցա-հանրային դատարան լիներ միայն, եկեղեցին այսօր էլ տաժանակիր աշխատանքի, կամ մահապատժի չէր դատապարտի հանցագործներին։ Այդ դեպքում ոճիր ասված բանը և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվեին անտարակույս, թեև աստիճանաբար անշուշտ, ոչ թե հենց անմիջապես, սակայն բավական շուտ...— ասաց Իվան Ֆյոդորովիչը հանգիստ, առանց նույնիսկ աչքերը թարթելու։
| |
− |
| |
− | — Լո՞ւրջ եք ասում,— սևեռուն նայեց նրան Միուսովը։
| |
− |
| |
− | — Եթե ամեն ինչ եկեղեցի դառնար, եկեղեցին կնզովեր ու կհեռացներ իրենից հանցագործին ու անհնազանդին, և ոչ թե գլուխները կկտրեր,— շարունակեց Իվան Ֆյոդորովիչը։— Հարց եմ տալիս ձեզ, ո՞ւր պետք է գնար նզովյալը։ Չէ՞ որ այդ դեպքում նա պետք է հեռանար ոչ միայն մարդկանցից, ինչպես հիմա, այլև Քրիստոսից։ Չէ՞ որ նա իր հանցագործությամբ մեղանչած կլիներ ոչ միայն մարդկանց, այլև Քրիստոսի եկեղեցու դեմ։ Հիմա էլ անշուշտ այդպես է ըստ էության, սակայն բացահայտորեն չի ասված այդ մասին, այսօրվա հանցագործը շատ ու շատ հաճախ կաշառում է իր խիղճր, այսինքն թե՝ «Գողություն եմ անում, բայց եկեղեցու դեմ չեմ գործում, թշնամի չեմ Քրիստոսին»։ Ահա թե ինչ է ասում այսօրվա հանցագործն ինքն իրեն՝ ամեն քայլափոխում։ Իսկ երբ եկեղեցին բռնի պետության տեղը, հանցագործի համար դժվար կլինի այդպես ասել, բացի եթե նա բացասում է ամբողջ եկեղեցին ամբողջ աշխարհում, այսինքն թե՝ «Բոլորը սխալվում են, բոլորը շեղվել են, բոլորն էլ սուտ եկեղեցի են, և միայն ես, որ մարդասպան եմ ու գող, քրիստոնեական ճշմարիտ եկեղեցին եմ»։ Սակայն շատ դժվար է այդպես ասել ինքն իրեն, դրա համար ահագին պայմաններ են պետք, արտակարգ հանգամանքներ։ Արդ, մյուս կողմից, վերցրեք բուն իսկ եկեղեցու տեսակետը հանցագործության նկատմամբ. մի՞թե եկեղեցին չպետք է բարեփոխի այսօրվա համարյա հեթանոսական վերաբերմունքը, մի՞թե վարակված անդամը մեքենաբար կտրել―հեռացնելը, որ ներկայումս արվոմ է հասարակությունը պաշտպանելու համար, չպետք է լրիվ ու անկեղծորեն փոխարինվի այն գաղափարով, թե հարկավոր է վերստին կյանքի կոչել մարդուն, վերակերպել ու փրկել նրան...
| |
− |
| |
− | — Այսինքն ի՞նչ է նշանակում այդ ամբողջը։ Ես նորից չեմ կարողանում հասկանալ,— ընդհաաեց Միուսովը,— նորից ինչ―որ երազանք է դա։ Անձև մի բան, նույնիսկ հնարավոր չէ հասկանալ։ Ինչպե՞ս թե նզովք, այդ ի՞նչ նզովք է։ Կասկածում եմ՝ դուք պարզապես զվարճանում եք, Իվան Ֆյոդորովիչ։
| |
− |
| |
− | — Բայց չէ՞ որ այժմ ևս նույնն է կատարվում իրականության մեջ,— ասաց հանկարծ սրբահայրը, և բոլորը մեկեն դարձան նրան։— Եթե չլիներ այժմ Քրիստոսի եկեղեցին, ոչ մի բան ետ չէր պահի ոճրագործին իր չար գործերն անելուց և նույնիսկ հետագայում պատիժ չէր կրի նա իր արածի համար. այսինքն իսկական պատիժ, ոչ թե այն մեքենականը, ինչպես ասվեց հիմա, որ մեծավ մասամբ դառնացնում է պարզապես սիրտը, այլ միակ իսկական, միակ ահազդու և խաղաղեցնող պատիժը՝ սեփական խղճով մեղքը գիտակցելը։
| |
− |
| |
− | — Ինչպե՞ս այսինքն, կարելի՞ է իմանալ,— հարցրեց Միուսովն աշխույժ հետաքրքրությամբ։
| |
− |
| |
− | — Ահա թե ինչպես,— սկսեց սրբահայրը։— Բոլոր այդ աքսորները դեպի տաժանակիր աշխատանք, անցյալում նաև ծեծով հանդերձ, ոչ ոքի չեն ուղղում, գրեթե ոչ մի հանցագործի չեն վախեցնում մանավանդ, և ոչ միայն չի նվազում հանցագործությունների թիվը, այլ ավելի է աճում շարունակ։ Պետք է ընդունեք անշուշտ այս փաստը։ Եվ այսպիսով պարզվում է, որ բոլորովին պաշտպանված չէ հասարակությունը, որովհետև վնասակար անդամը մեքենաբար կտրվում է թեև ու վտարվում աչքից հեռու, բայց նրա փոխարեն անմիջապես երևան է գալիս մի այլ հանցագործ, գուցե և ոչ մեկ, այլ երկու հանցագործ։ Եթե մի բան պաշտպանում է հասարակությանը նույնիսկ մեր օրերին ու հանցագործին էլ ազդում է և վերակերպում ուրիշ մարդու, միայն ու միայն Քրիստոսի օրենքն է դարձյալ, որ արտահայտվում է սեփական խղճով մեղքը գիտակցելու մեջ։ Հանցագործը որպես քրիստոնյա հասարակության անդամ, այսինքն որպես եկեղեցվո որդի իր մեղքը գիտակցելով է միայն, որ գիտակցում է նաև իր մեղքը բուն իսկ հասարակության առաջ, այսինքն եկեղեցվո առաջ։ Այսպիսով, միայն եկեղեցվո առաջ կարող է ժամանակակից հանցագործը գիտակցել իր մեղքը, և ոչ թե պետության առաջ։ Եվ եթե հասարակությունը, որպես եկեղեցի, տեր լիներ դատարանին, այնժամ կիմանար, թե ո՛ւմ պետք է ետ կոչի նզովքից ու վերադարձնի իր գիրկը։ Իսկ այժմ եկեղեցին, ոչ մի գործնական դատարան չունենալով իր իրավասության տակ, այլ ունենալով միայն բարոյապես դատապարտելու հնարավորությունը, ինքն է հեռու մնում հանցագործին գործնական պատիժ տալուց։ Չի նզովում նրան, այլ պարզապես շարունակում է հայրաբար խրատել։ Ավելին, նույնիսկ աշխատում է պահպանել քրիստոնեական ամբողջ հաղորդակցությունը հանցագործի հետ, նրան թույլտրում է մասնակցել եկեղեցական արարողություններինհ մերձենալ սրբազան մասունքին, ողորմություն է տալիս նրան և վարվում է այնպես, ինչպես կվարվեր գերյալի հետ, և ոչ թե մեղավորի։ Եվ ի՜նչ կլիներ հանցագործի վիճակը, ո՜վ տեր աստված, եթե քրիստոնեական հասարակությունը ևս, այսինքն եկեղեցին, մերժեր նրան այնպես, ինչպես մերժում ու անջատում է նրան քաղաքացիական օրենքը։ Ի՜նչ կլիներ նրա վիճակը, եթե եկեղեցին ևս, ամեն անգամ, պետական օրենքի տված պատժից անմիջապես հետո պատժեր նրան իր նզովքով։ Դրանից ավելի խոր հուսահատություն չէր կարող լինել՝ գոնե ռուս հանցագործի համար, որովհետև ռուս հանցագործները հավատացյալ են դեռ։ Բայց և, ո՞վ գիտե, գուց սարսափելի մի բան պատահեր այն ժամանակ՝ հանցագործի հուսալքված սիրտը գուցե կորցներ իր հավատքը... և ի՞նչ պետք է աներ նա այնուհետև։ Սակայն եկեղեցին, որպես մայր քնքշալի ու սիրազեղ, ինքն է հրաժարվում գործնական պատիժ տալուց, քանի որ մեղավորն առանց այդ էլ չափազանց խիստ պատժի է ենթարկվել պետական դատարանի կողմից և պետք է անշուշտ, որ գոնե մեկը խղճա նրան։ Բայց եկեղեցին հրաժարվում է մանավանդ այն պատճառով, որ միայն ի՛ր դատաստանն է ճշմարտություն պարունակում և հետևաբար ոչ մի ուրիշ դատաստանի հետ չի կարող էապես ու բարոյապես զուգորդվել՝ նույնիսկ ժամանակավոր փոխզիջման ձևով։ Այս հարցում արդեն անկարելի է որևէ գործարքի մեջ մտնել։ Օտարազգի հանցագործը, ասում են, հազվադեպ է զղջում, որովհետև հենց ժամանակակից ուսմունքներն իսկ ամրապնդում են նրա մեջ այն համոզմունքը, թե նրա ոճիրը ոճիր չէ, այլ պարզապես ըմբոստություն՝ անարդար կերպով ճնշող ուժի դեմ։ Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան (գոնե իրենք իրենց մասին այդպես են ասում Եվրոպայում), ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը։ Այսպիսով, այդ ամբողջը տեղի է ունենում առանց եկեղեցվո նվազագույն կարեկցանքի, որովհետև շատ դեպքերում ամենևին եկեղեցիներ չկան այլևս այնտեղ, այլ մնացել են միայն եկեղեցականներ ու եկեղեցիների հոյակապ շենքեր, իսկ բուն եկեղեցիներն արդեն վաղուց ձգտում են ստորին ձևից անցնել բարձրագույն ձևին, այսինքն պետության, որպեսզի լիովին անհետանան դրա մեջ։ Կարծես թե այդպես է գեթ լութերական երկրներում։ Իսկ հռոմում արդեն հազար տարի է՝ եկեղեցվո փոխարեն պետություն է հռչակված։ Ուստի և հանցագործն ինքը եկեղեցվո անդամ չի զգում իրեն արդեն և, արտաքսվելով հասարակությունից, ընկնում է հուսահատության մեջ։ Իսկ եթե վերադառնում է հասարակության, հաճախ այնպիսի ատելությամբ է լցված լինում, որ արդեն հասարակությունն ինքը կարծես ինքնաբերաբար արտաքսում է նրան։ Թե ինչ կլինի դրա վերջը, ինքներդ կարող եք դատել։ Թվում է, թե մեզ մոտ էլ նույն բանն է շատ դեպքերում, բայց խնդիրն այն է, որ մենք, բացի սահմանված դատարաններից, ունենք նաև եկեղեցի, որ մշտապես պահպանում է իր հաղորդակցությունը հանցագործի հետ, ընդունելով նրան որպես իր սիրելի ու դեռ թանկագին որդուն։ Բացի այդ, կա և պահպանվում է, թեկուզ նույնիսկ մտովի, նաև եկեղեցական դատաստանը, որ թեև այժմ չի գործում, բայց այնուամենայնիվ ապրում է ապագայի համար գեթ իբրև երազանք, և որ հանցագործն ինքը անտարակույս ընդունում է իր հոգու բնազդով։ Ճշմարիտ է նաև այն, ինչ այստեղ ասվեց հիմա, որ եթե իրոք եկեղեցվո դատաստանը գործել սկսեր իր ամբողջ զորությամբ, այսինքն եթե ամբողջ հասարակությունը դառնա միայն եկեղեցի, ապա ոչ միայն եկեղեցվո դատաստանը կազդեր հանցագործի վերադաստիարակման վրա այնպես, ինչպես երբեք չի ազդում այժմ, այլև գուցե բուն հանցագործություններն իսկ անհավատալի չափով կնվազեին արդարև։ Եվ եկեղեցին, անտարակույս, շատ դեպքերում բոլորովին այլ կերպ կնայեր ապագա հանցագործին և ապագա հանցագործությանը, քան այժմ, և կկարողանար վերադարձնել վտարյալին, կանխել չարագործություն նյութողին և վերակենդանացնել անկյալին։ Ճիշտ է,— ժպտաց սրբահայրը,— այժմ քրիստոնեական հասարակությունն ինքը դեռ պատրաստ չէ և լոկ յոթը արդարների վրա է կանգուն մնում, բայց քանի որ չեն պակասում արդարները, ուստի նա անսասան է մնում այնուամենայնիվ, սպասելով իր լրիվ վերակերպմանը՝ համարյա դեռ հեթանոսական կապերով միացած հասարակությունից դեպի տիեզերական ու ամենազոր միասնական եկեղեցին։ Եվ եղեցի՛, եղիցի՛ այս, թեկուզ և աշխարհի վախճանին, վասնզի ա՛յս միայն նախասահմանյալ է ի կատար ածվելու։ Եվ հարկ չկա մեր սիրտը խռովելու Ժամանակների ու պայմանաժամերի համար, վասնզի ժամանակների ու պայմանաժամերի խորհուրդն աստուծո իմաստության մեջ է, նրա կանխատեսման ու նրա սիրո մեջ։ Եվ այն, ինչ մարդկային հաշվով կարող է դեռ շատ հեռու լինել, աստուծո նախասահմանումով գուցե արդեն գտնվում է իր հայտնության նախօրյակին, ուղղակի դռան ետին։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս վերջինն։
| |
− |
| |
− | — Եղիցի՛, եղիցի՛,— կրկնեց հայր Պաիսին երկյուղածությամբ ու խստաշունչ։
| |
− |
| |
− | — Տարօրինակ է, վերի՜ն աստիճանի տարօրինակ,― ասաց Միուսովը, ոչ թե պարզապես տաքացած, այլ կարծես ինչ―որ թաքուն վրդովմունքով։
| |
− |
| |
− | — Իսկ ի՞նչն է ձեզ այնքան տարօրինակ թվում,— իմանալ ուզեց հայր Իոսիֆն զգուշաբար։
| |
− |
| |
− | — Բայց ինչ բան է դա վերջ ի վերջո,—բացականչեց Միուսովը, ասես հանկարծ պոռթկալով,— պետությունը վերացվո՜ւմ է աշխարհի երեսից, իսկ եկեղեցին բարձրացվում է պետության աստիճանի։ Դա ոչ թե ուլտրամոնտանականություն է, այլ գերուլտրամոնտանականությո՛ւն: Գրիգորիոս Յոթերորդ պապն իր երազո՛ւմ չէր տեսել այդ բանը։
| |
− |
| |
− | — Ճիշտ հակառակն եք կամենում հասկանալ,— խստորեն ասաց հայր Պաիսին։— Ոչ թե եկեղեցին է պետության վերածվում, հասկացե՛ք։ Այդ ձեր ասածը Հռոմն է ու նրա երազանքը։ Սատանայի երրորդ փորձությունն է այդ։ Ընդհակառակը, պետությունն է վերածվում եկեղեցվո, բարձրանում է եկեղեցվո աստիճանին և դառնում է եկեղեցի համայն աշխարհում։ Այս արդեն կատարելապես ներհակ է թե՛ ուլտրամոնտանականության, թե՛ հռոմին, թե՛ ձեր մեկնաբանության, և ուղղափառ եկեղեցվո մեծ առաքելությունն է լոկ աշխարհի վրա։ Արևելքից պիտի փայլի աստղն այս։
| |
− |
| |
− | Միուսովը նշանակալից լռություն պահեց։ Նրա ամբողջ կերպարանքը սեփական արտասովոր արժանապատվություն էր արտահայտում։ Գոռոզ ներողամտության մի ժպիտ երևաց նրա շրթունքներին։ Ալյոշան սրտի ուժեղ բաբախումով հետևում էր այդ բոլորին։ Ամբողջ այդ խոսակցությունը նրան հուզել էր մինչև հոգու խորքը։ Պատահաբար նայեց Ռակիտինին, որ անշարժ կանգնել էր նույն տեղը՝ դռան մոտ, ուշադիր լսում էր ու դիտում, թեև աչքերը խոնարհել էր։ Բայց նրա այտերի վառ կարմիրը տեսնելով՝ Ալյոշան հասկացավ, որ Ռակիտինն էլ երևի նույնքան հուզված է։ Եվ Ալյոշան գիտեր, թե ինչն է հուզել նրան։
| |
− |
| |
− | — Թույլ տվեք մի փոքրիկ անեկդոտ պատմել ձեզ, պարոնայք,— ասաց Միուսովը ազդեցիկ շեշտով և հատկապես արժանավայել մի տեսք ընդունելով։— Փարիզում, մի քանի տարի առաջ, դեկտեմբերյան հեղաշրջումից գրեթե անմիջապես հետո, երբ որպես ծանոթ այցելության էի գնացել մի շատ―շատ կարևոր պետական անձի մոտ, նրա տանն առիթ ունեցա հանդիպելու մի չափազանց հետաքրքրական մարդու։ Այս անձնավորությունը ոչ թե պարզապես հետախույզ էր, այլ քաղաքական հետախույզների մի ամբողջ ջոկատի վարիչն էր մի տեսակ՝ այդ առումով բավական ազդեցիկ մի պաշտոն։ Ծայրահեղ հետաքրքրությունից մղված, ես չփախցրի առիթը և սկսեցի զրուցել նրա հետ։ Քանի որ այդ տանը նրան ընդունել էին ոչ թե իբրև ծանոթի, այլ իբրև ենթակա պաշտոնյայի, որ եկել էր հատուկ տեսակի զեկուցագիր ներկայացնելու, և քանի որ ինքն էլ իր կողմից տեսնում էր, թե իր պետը ինչպիսի ընդունելություն է ցույց տալիս ինձ, նա շնորհ արեց որոշ անկեղծությամբ խոսելու ինձ հետ,— դե իհարկե մինչև որոշ աստիճան, այսինքն ավելի ճիշտ քաղաքավարի եղավ քան անկեղծ, ինչպես հենց ֆրանսիացին կարող է քաղաքավարի լինել, մանավանդ որ տեսավ, թե ես օտարերկրացի եմ։ Բայց ես լրիվ հասկացա նրան։ Զրույցի նյութը սոցիալիստ―հեղափոխականներն էին, որոնց, ի միջի այլոց, հալածում էի այն ժամանակ։ Զանց առնելով խոսակցութչան բուն էությունը, կբերեմ չափազանց հետաքրքրական մի դիտողություն, միայն, որ հանկարծ դուրս թռավ այդ պարոնի բերանից. «Մենք,— ասաց նա,— շատ էլ չենք վախենում հատկապես այդ սոցիալիստներից՝ լինեն անարխիստ, անաստված թե հեղափոխական, մենք հետևում ենք նրանց, և մեզ ծանոթ է նրանց արածն ու չարածը։ Բայց նրանց մեջ, թեև քիչ թվով, կան ինչ֊որ հատուկ տեսակի մարդիկ, որոնք հավատում են աստծուն և քրիստոնյա են, սակայն և սոցիալիստ են միառժամանակ։ Ահա հենց սրանցից ենք ամենից ավելի վախենում, սարսափելի մարդիկ են սրանք։ Սոցիալիստ քրիստոնյան ավելի սարսափելի է, քան սոցիալիստ֊անաստվածը»։ Այս խոսքերն ինձ այն ժամանակ էլ շշմեցրել էին, բայց հիմա այստեղ, պարոնայք, մի տեսակ հանկարծ միտս ընկան դրանք...
| |
− |
| |
− | — Այսինքն այդ խոսքերը մեր վրա եք կիրառում և սոցիալիստնե՞ր եք համարում մեզ,— ուղղակի և առանց այլևայլի հարցրեց հայր Պաիսին։
| |
− |
| |
− | Սակայն դեռ Պյոտր Ալեքսանդրովիչն իր պատասխանը չէր գտել երբ դուռը բացվեց և ներս մտավ Դմիտրի Ֆյոդորովիչը, որ ուշացել էր այնքան երկար ժամանակ։ Կարծես իրոք չէին սպասում նրան այլևս, և անակնկալորեն նրա հայտնվելը նույնիսկ որոշ զարմանք պատճառեց առաջին, րոպեին։
| |
− |
| |
− | === VI: Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը ===
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչը, քսանութամյա երիտասարդ, միջահասակ էր ու հաճելի դեմք ուներ, սակայն իր տարիքից շատ ավելի մեծ էր թվում։ Մկանուտ էր, և կարելի էր ենթադրել, թե մարմնական զգալի ուժի տեր է, բայց և այնպես հիվանդագին մի բան կար նրա դեմքին: Նիհար էր դեմքը, այտերը փոս էին ընկել և անառողջ դեղնության երանգ ուներ դրանց գույնը։ Բավական մեծ, մուգ ու դուրս ընկած աչքերը թեև հաստատակամ վճռականությամբ էին նայում կարծես, բայց հայացքը մի տեսակ անորոշ էր։ Նույնիսկ երբ հուզվում էր և գրգռված խոսում, նրա հայացքը կարծես չէր ենթարկվում ներքին տրամադրությանը և արտահայտում էր ուրիշ մի բան, որ երբեմն բոլորովին չէր համապատասխանում տվյալ պահին։ «Դժվար է իմանալ, թե ի՞նչ է մտածում»,— ասում էին երբեմն նրանք, ովքեր խոսել էին հետը։ Պատահում էր, որ նրա աչքերի մեջ մտախոհ ու մռայլ մի բան տեսնող մարդիկ հանկարծ շշմում էին նրա անակնկալ ծիծաղից, որ վկայում էր, թե նա ուրախ ու աշխույժ մտքերով էր տարված հենց այն րոպեին, երբ նայում էր այնքան մռայլ հայացքով։ Բայց կարելի էր հասկանալ նրա դեմքի որոշ հիվանգագին տեսքը ներկա պահին. բոլորը գիտեին կամ լսել էին, թե հենց վերջերս նա չափազանց անհանգիստ ու «քեֆամոլ» կյանք էր վարում մեզ մոտ, և նմանապես հայտնի էր բոլորին, որ նա հասել էր սաստիկ ջղային դրության՝ վիճելի գումարի պատճառով բախումներ ունենալով իր հոր հետ։ Քաղաքում արդեն մի քանի անեկդոտ էր տարածված այդ բախումների մասին։ Ճիշտ է, որ նա բնավորությամբ էլ ջղային էր, «ոստոստուն ու անհավասարակշիռ խելքի տեր», ինչպես մի հավաքույթում բնորոշեց նրան մեր հաշտարար դատավոր Սեմյոն Իվանովիչ Կաչալնիկովը։
| |
− |
| |
− | Նա ներս մտավ անթերի ու պճնագեղ հագնված. սերթուկը լավ կոճկված էր, սև ձեռնոցներ էր դրել և գլանաձև գլխարկը բռնել էր ձեռքին։ Որպես վերջերս պաշտոնաթող եղած զինվորական, նա բեղեր ուներ և դեռ ածիլում էր երեսը։ Մուգ շագանակագույն մազերը կարճ հարդարված էին և քունքերի վրա դեպի առաջ սանրված։ Ռազմիկի քայլվծք ուներ՝ լայն ու վճռական։ Մի վայրկյան կանգ առավ շեմքին, արագ հայացք գցեց բոլորի վրա և ուղղակի մոտեցավ սրբահորը, կռահելով, որ նա է տանուտերը։ Խոր գլուխ տվեց նրան և օրհնությունը խնդրեց։ Սրբահայրը վեր կենալով օրհնեց նրան։ Դմիտրի Ֆյոդորովիչը հարգալից համբուրեց սրբահոր ձեռքը և ասաց սաստիկ հուզված, համարյա ջղայնորեն.
| |
− |
| |
− | — Վեհանձնորեն ներեցեք, որ այսքան երկար ժամանակ սպասել տվի։ Բայց Սմերդյակովը, հայրիկի ուղարկած ծառան, իմ համառորեն տված հարցին երկու անգամ պատասխանեց ամենավճռական շեշտով, թե ժամը մեկին է հավաքույթը։ Հիմա հանկարծ իմանում եմ...
| |
− |
| |
− | ― Մի՛ անհանգստանաք,— ընդհատեց սրբահայրը,― վնաս չունի, մի քիչ ուշացաք, փույթ չէ...
| |
− |
| |
− | — Չափազանց շնորհակալ եմ և ուրիշ բան չէի կարող սպասել ձեր բարությունից։
| |
− |
| |
− | Այդ ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչը կրկին խոնարհվեց, հետո հանկարծ դարձավ իր «հայրիկի» կողմը և նրան էլ նույնպիսի հարգալից ու խորունկ խոնարհություն արեց։ Երևում էր, որ նա կշռադատել էր կանխօրոք և անկեղծորեն որոշել էր անել այդ խոնարհությունը, պարտականություն համարելով իր հարգանքն ու բարի մտադրություններն արտահայտել այդպիսով։ Ֆյոդոր Պավլովիչը թեև անակնկալի եկավ, բայց չկորցրեց իրեն. իսկույն վեր թռավ աթոռից և, ի պատասխան Դմիտրի Ֆյոդորովիչի խոնարհության, ինքն էլ ճիշտ նույնպիսի խորունկ խոնարհություն արեց որդուն։ Դեմքը հանկարծ լուրջ և ազդեցիկ դարձավ, և սակայն դա լիովին չարամիտ արտահայտություն տվեց նրան։ Հետո Դմիտրի Ֆյոդորովիչը առանց խոսելու, մի ընդհանուր խոնարհություն արեց բոլոր ներկաներին, իր մեծ ու վճռական քայլերով պատուհանին մոտեցավ, նստեց միակ ազատ աթռին՝ հայր Պաիսիի մոտ, և ամբողջ մարմնով առաջ հակվելով, իսկույն պատրաստվեց լսելու իր ընդհատած խոսակցության շարունակությունը։
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչի մուտքը տևեց ոչ ավելի, քան երկու րոպե, և խոսակցությունը շարունակվեց բնականաբար։ Բայց այս անգամ Պյոտր Ալեքսանդրովիչը հարկ չհամարեց պատասխանել հայր Պաիսիի համառ ու գրեթե ջղագրգիռ հարցապնդմանը։
| |
− |
| |
− | — Թույլ տվեք ինձ հրաժարվել այս նյութից,— ասաց նա որոշ նրբակիրթ անփութությամբ։— Մանավանդ որ բարդ ու նուրբ խնդիր է։ Իվան Ֆյոդորովիչն ահա քթի տակ ժպտում է մեզ նայելով։ Երևի այս առիթով էլ հետաքրքրական մի բան ունի ասելիք։ Նրա՛ն հարցրեք։
| |
− |
| |
− | — Առանձնապես ոչինչ, բացի մի փոքրիկ դիտողությունից,— իսկույն պատասխանեց Իվան Ֆյոդորովիչը։— Ընդհանրապես եվրոպական լիբերալիզմը և նույնիսկ մեր ռուս լիբերալ դիլետանտները հաճախ և արդեն վաղուց խառնում են սոցիալիզմի վերջնական արդյունքները քրիստոնեության վերջնական նպատակների հետ։ Այս արտառոց հետևությունը բնորոշ մի գիծ է անշուշտ։ Բայց պարզվում է, որ սոցիալիզմը քրիստոնեության հետ խառնում են ոչ միայն լիբերալներն ու դիլետանտները, այլև նրանց հետ, շատ դեպքերում, նաև ոստիկանները, այսինքն արտասահմանի ոստիկաններն իհարկե։ Ձեր փարիզյան անեկդոտը բավական բնորոշ բան է, Պյոտր Ալեքսանդրովիչ։
| |
− |
| |
− | — Նորից խնդրում եմ՝ թույլ տվեք առհասարակ հրաժարվել այս նյութից,— կրկնեց Պյոտր Ալեքսանդրովիչը,— իսկ դրա փոխարեն, պարոնայք, ես ձեզ մի ուրիշ անեկդոտ կպատմեմ հենց Իվան Ֆյոդորովիչի մասին, չափազանց հետաքրքրական ու բնորոշ մի անեկդոտ։ Ընդամենը հինգ օր առաջ, այստեղ, մի հավաքույթում, ուր ներկաների մեծ մասը տիկիններ էին, նա վեճի ժամանակ հանդիսավոր կերպով հայտարարեց, թե ամբողջ աշխարհում բացարձակապես չկա մի բան, որ մարդկանց ստիպի սիրել իրենց նմաններին։ Իր ասելով՝ բոլորովին գոյություն չունի բնության այնպիսի մի օրենք, ըստ որի մարդը պետք է սիրի մարդկությանը, և եթե մինչև այժմ սերը կա և եղել է աշխարհում՝ ոչ թե բնական օրենքի շնորհիվ է, այլ պարզապես՝ որովհետև մարդիկ հավատացել են իրենց անմահությանը։ Ընդ որում Իվան Ֆյոդորովիչը փակագծերի մեջ ավելացրեց, թե հենց այդ հավատքի մեջ է պարփակված ամբողջ բնական օրենքը, ուստի եթե ոչնչացնենք անմահության հավատքը մարդկության մեջ, իսկույն կսպառվի ոչ միայն սերը, այլև ամեն մի կենդանի զորություն, որ ընդունակ է շարունակելու աշխարհի կյանքը։ Ավելին, այն ժամանակ ոչ մի բան անբարոյական չի լինի այլևս, ամեն ինչ թույլատրելի կլինի, նույնիսկ մարդակերությունը։ Բայց այդ էլ բավական չէ, նա վերջում պնդեց, թե ամեն մի անհատ մարդու համար, դիցուք մենք լինենք հիմա այդ մարդը, օրինակ, մի մարդու, որ ոչ աստծուն է հավատում, ոչ էլ իր անմահությանը, բնության բարոյական օրենքը պետք է անմիջապես վերածվի նախկին կրոնական օրենքի լրիվ հակադրությանը, և նույնիսկ չարագործության հասնող եսասիրությունը ոչ միայն պետք է թույլատրվի մարդուն, այլև պետք է համարվի անհրաժեշտ, ամենից ավելի բանական և համարյա թե ազնվագույն ելքը նրա դրության մեջ։ Այսպիսի պարադոքսից, պարոնայք, կարող եք եզրակացնել նաև բոլոր մյուս տեսությունները, որ բարեհաճում է հայտնել և գուցե դեռ մտադիր է հայտնելու մեր սիրելի Իվան Ֆյոդորովիչը՝ մեր տարօրինակ ու պարադոքսալիստ բարեկամը։
| |
− |
| |
− | — Ներեցեք,— անսպասելիորեն գոռաց Դմիտրի Ֆյոդորովիչը,— ճի՞շտ եմ լսել արդյոք. «Չարագործությունը ոչ միայն պետք է թույլատրվի, այլև նույնիսկ որևէ անաստված մարդու համար պետք է նկատվի ամենից անհրաժեշտ և ամենախելացի ելքը նրա վիճակից»։ Այդպե՞ս է, թե ոչ։
| |
− |
| |
− | — Ճիշտ այդպես,— ասաց հայր Պաիսին։
| |
− |
| |
− | — Միտս կպահեմ։
| |
− |
| |
− | Այդ ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչը լռեց այնպես անսպասելիորեն, ինչպես խառնվել էր խոսակցությանը։ Բոլորը նրան նայեցին հետաքրքրությամբ։
| |
− |
| |
− | — Միթե իրո՞ք դուք այդ համոզմունքն ունեք այն հետևանքների մասին, որոնց կենթարկվեն մարդիկ, եթե կորցնեն հավատքն իրենց հոգու անմահության նկատմամբ,— հարցրեց հանկարծ սրբահայրն Իվան Ֆյոդորովիչին։
| |
− |
| |
− | — Այո, պնդել եմ այդ տեսակետը։ Չկա առաքինություն, եթե չկա անմահություն։
| |
− |
| |
− | — Երանելի՜ եք, եթե այդպես եք հավատում, և կամ շա՜տ եք ապերջանիկ։
| |
− |
| |
− | — Ինչո՞ւ ապերջանիկ եմ,— ժպտաց Իվան Ֆյոդորովիչը։
| |
− |
| |
− | — Որովհետև, ամենայն հավանականությամբ, ինքներդ չեք հավատում ո՛չ ձեր հոգու անմահությանը, ոչ իսկ եկեղեցվո ու եկեղեցական հարցի մասին ձեր գրածին։
| |
− |
| |
− | — Գուցե իրավացի՛ եք... Բայց և, համենայն դեպս, ամբողջովին կատակ չէր իմ ասածը...— հանկարծ տարօրինակորեն խոստովանեց Իվան Ֆյոդորովիչը, թեև իսկույն կարմրեց։
| |
− |
| |
− | — Ճշմարիտ է, որ ամբողջովին կատակ չէր ձեր ասածը։ Այդ գաղափարը դեռ իր լուծումը չի ստացել ձեր սրտում և տանջում է ձեզ։ Բայց և տառապյալը սիրում է երբեմն զվարճանալ իր հուսահատությամբ, կարծես թե նույնպես հուսահատությունից մղված։ Դուք ևս հուսահատությունից մղված զվարճանում եք առայժմ՝ թե՛ ամսագրային հոդվածներով, թե՛ աշխարհիկ վեճերով, և ինքներդ չեք հավատում ձեր փաստարկություններին ու սրտի ցավով ծիծաղում եք դրանց վրա ձեր մտքում... Այդ հարցն իր լուծումը չի ստացել ձեր հոգում, և ա՛յս է ձեր մեծ վիշտը, որովհետև հարկադրաբար լուծում է պահանջում...
| |
− |
| |
− | — Իսկ կարո՞ղ է այդ հարցը լուծում ստանալ իմ հոգում։ Կարո՞ղ է դրական լուծում ստանալ,— շարունակում էր տարօրինակորեն հարցնել Իվան Ֆյոդորովիչը, դեռ նույն անբացատրելի ժպիտով նայելով սրբահորը։
| |
− |
| |
− | — Եթե չի կարող դրական լուծում ստանալ, բացասական լուծում ևս չի ստանա երբեք, ինքներդ գիտեք ձեր սրտի այդ հատկությունը։ Եվ այդ է, որ տանջում է ձեր սիրտը։ Բայց շնորհակալ եղեք արարիչին, որ բարձր սիրտ է պարգևել ձեզ այդպիսի տառապանքի ընդունակ սիրտ, «զվերինն խորհեցարուք, մեր առաքինութիւն յերկինս է»։ Տա աստված, որ դեռ երկրային կյանքում ձեր սիրտը լուծում գտնի, և աստված օրհնի ձեր ուղին։
| |
− |
| |
− | Սրբահայրը բարձրացրեց ձեռքը և ուզում էր նստած տեղից խաչակնքել Իվան Ֆյոդորովիչին։ Բայց Իվանը հանկարծ վերկացավ աթոռից, մոտեցավ նրան, ստացավ օրհնությունը և, համբուրելով նրա ձեռքը, լռելյայն վերադարձավ իր տեղը։ Հաստատակամ և լուրջ արտահայտություն կար դեմքին։ Այդ արարքը, ինչպես և սրբահոր հետ ամբողջ նախընթաց խոսակցությունը, որ անսպասելի էր Իվան Ֆյոդորովիչից, բոլորին զարմացրեց իր առեղծվածայնությամբ ու նույնիսկ մի տեսակ հանդիսավորությամբ, այնպես որ բոլորն էլ մի րոպե լուռ մնացին, իսկ Ալյոշայի դեմքին համարյա վախ երևաց։ Բայց Միուսովը հանկարծ ուսերը թոթվեց և նույն վայրկյանին Ֆյոդոր Պավլովիչը վեր թռավ իր աթոռից։
| |
− |
| |
− | — Աստվածաբարո՜ և սրբազնագո՜ւյն սրբահայր,— գոռաց նա, մատով ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Սա իմ որդի՜ն է, մարմին ի մարմնե իմո, սիրելագո՜ւն մարմինն իմ։ Սա իմ, այսպես ասած, ամենահարգալից Կարլ Մոորն է, իսկ հենց նոր ներս մտած այս որդին, Դմիտրի Ֆյոդորովիչը, որի դեմ արդար դատաստան եմ հայցում ձեզնից, այս մեկն արդեն ամենաանհարգալից Ֆրանց Մոորն է՝ երկուսն էլ Շիլլերի «Ավազակներից», իսկ ես, ես էլ ուրեմն այդ դեպքում Regierender Graf von Moor<ref>Գերիշխան կոմս Ֆոն Մոոր</ref>-ն եմ։ Դատեցե՛ք ու փրկեցե՜ք։ Ոչ միայն ձեր աղոթքներին, այլև ձեր մարգարեություններին ենք կարոտ։
| |
− |
| |
− | — Խոսեցեք առանց խելառության, և ձեր ընտանիքի անդամներին վիրավորելով մի՛ սկսեք ձեր ասելիքը,— պատասխանեց սրբահայրը թույլ, ուժասպառ ձայնով։ Երևում էր, որ ավելի ու ավելի էր հոգնում, նկատելիորեն տկարանում էր։
| |
− |
| |
− | — Անվայե՜լ խեղկատակություն, որ ես նախազգում էի դեռ ճանապարհին, այստեղ գալու ժամանակ,— բացականչեց Դմիտրի Ֆյոդորովիչը վրդովված և նույնպես տեղից վեր թռավ։— Ներեցեք, գերապատիվ հայր,— դարձավ նա սրբահորը,— ես զարգացած մարդ չեմ և նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է կոչեմ ձեզ, բայց ձեզ խաբել են, իսկ դուք չափից դուրս բարի եք գտնվել, որ մեզ թույլ եք տվել հավաքվելու ձեզ մոտ։ Իմ հայրը պարզապես խայտառակություն է ուզում, բայց թե ի՛նչ նպատակով՝ այդ արդեն իր հաշիվն է։ Նա միշտ էլ իր հաշիվները ունի։ Բայց կարծում եմ, թե հիմա արդեն գիտե՜մ ինչ նպատակով...
| |
− |
| |
− | — Նրանք բոլո՜րն էլ ինձ մեղադրում են, բոլո՜րը,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչն իր հերթին։— Ահա Պյոտր Ալեքսանդրովիչն էլ մեղադրում է։ Մեղադրե՜լ եք, Պյոտր Ալեքսանդրովիչ, մեղադրե՜լ եք,— դարձավ հանկարծ Միուսովին, թեև վերջինի մտքով էլ չէր անցնում ընդհատել նրան։— Մեղադրանք են տալիս, թե ես երեխայի փողերը թաքցրել եմ բարձի տակ և լրիվ յուրացրել եմ, բայց ասացե՛ք խնդրեմ, դատ-դատաստան չկա՞, ինչ է։ Այնտեղ հաշիվը կանե՜ն, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց ձեր ստացականները, նամակները և պայմանագրերը նայելով կստուգեն, թե ինչքան փող ունեիք, ինչքանն եք մսխել և ինչքա՛ն է հիմա մնում ձեզ։ Ինչո՞ւ է Պյոտոր Ալեքսանդրովիչը խուսափում իր վճռական խոսքն ասելուց։ Դմիտրի Ֆյոդորովիչն օտար մարդ չէ նրա համար։ Խուսափում է, որովհետև բոլորն էլ ինձ հակառակվել են, այնինչ Դմիտրի Ֆյոդորովիչը վերջին հաշվով դեռ պարտք էլ է մնում ինձ, և ոչ թե մի փոքր բան, այլ մի քանի հազար, որի համար ունեմ բոլոր փաստաթղթերը։ Ամբողջ քաղաքն է թնդում նրա քեֆերի աղմուկից։ Իսկ այնտեղ, ուր ծառայում էր առաջ, պատվավոր օրիորդներին գայթակղեցնելու համար մեկ֊երկու հազար ռուբլի էր վատնում ամեն անգամ։ Մենք գիտե՜նք այդ բոլորը, Դմիտրի Ֆյոդորովիչ, ամենագաղտուկ մանրամասնություններով գիտենք, և կապացուցե՜մ ես... Կհավատա՞ք, սրբազնագույն հայր, նա գլխահան է արել օրիորդներից ազնվագույնին՝ լավ ընտանիքից, հարստության տեր, իր նախկին պետի աղջկան, մի քաջարի գնդապետի, որ վաստակ ունի և Աննայի սուսերազարդ շքանշանն է կրում վզին։ Աղջկան վարկաբեկեց ամուսնություն առաջարկելով, և հիմա այստեղ է աղջիկը, որբ է հիմա նրա հարսնացուն, իսկ ինքը նրա աչքի առաջ դարպասում է այստեղացի մի պչրուհու։ Ու թեև այս պչրուհին մի հարգարժան մարդու հետ ապրել է, այսպես ասած, քաղաքացիական ամուսնությամբ միացած, բայց անկախ բնավորության տեր է, անմատչելի մի բերդ բոլորի համար, հենց օրինավոր ամուսնացած կին լինի ասես, որովհետև առաքինի է, այո՜, սուրբ հայրեր, առաքինի՜ է նա։ Իսկ Դմիտրի Ֆյոդորովիչն ուզում է այդ բերդը բաց անել ոսկյա բանալիով, դրա համար էլ մեծ-մեծ բրդում է իմ դեմ, ուզում է փող պոկել ինձնից, իսկ մինչև հիմա արդեն հազարներ է վատնել այդ պչրուհու վրա։ Այդ պատճառով էլ նա անընդհատ փող է առնում պարտքով, և ի միջի այլոց՝ ումի՞ց է առնում փողը, ի՞նչ եք կարծում։ Ասե՞մ, թե չէ, Միտյա։
| |
− |
| |
− | — Լռե՛ք,— գոռաց Դմիտրի Ֆյոդորովիչը,— սպասեք մինչև ես գնամ, իսկ իմ ներկայության չհամարձակվե՛ք կեղտոտել մի ազնվագույն օրիորդի անունը... Նախատինք է հենց միայն այն, որ համարձակվում եք նրա մասին որևէ խոսք ասել։ Չե՛մ թողնի՛։
| |
− |
| |
− | Նա շնչասպառ հևում էր։
| |
− |
| |
− | — Մի՛տյա, Մի՜տյա— ջղագար ճչաց Ֆյոդոր Պավլովիչը, արցունք բերելով աչքերին,— հայրական օրհնությո՞ւնը հապա, ոչի՞նչ քեզ համար։ Ա՛յ եթե անիծեմ, ի՞նչ կլինի հետո։
| |
− |
| |
− | — Անամո՛թ ու կեղծավո՜ր,— մոլեգին բղավեց Դմիտրի Ֆյոդորովիչը։
| |
− |
| |
− | — Հո՜րն է այդպես ասում, հո՜րը։ Էլ ուրիշների՞ հետ ինչպես կվարվի։ Պատկերացրե՛ք, պարոնայք, մի աղքատ, բայց պատվավոր մարդ կա այստեղ, պաշտոնաթող մի կապիտան, մարդուն դժբախտություն է պատահել ու հեռացրել են բանակից, բայց ոչ թե հրապարակով, ոչ թե դատի տալով, այլ լրիվ պահպանելով պատիվը, և նա բազմանդամ ընտանիքով է ծանրաբեռնված։ Եվ ահա երեք շաբաթ առաջ մեր Դմիտրի Ֆյոդորովիչը գինետան մեջ բռնում է նրա մորուքից, հենց այդ մորուքից քաշելով հանում է փողոց և ծեծում բոլորի աչքի առաջ, և ամբողջ այն պատճառով, որ իմ մի փոքրիկ գործն եմ վստահել այդ կապիտանին։
| |
− |
| |
− | — Սո՛ւտ է ծայրից ծայր։ Արտաքուստ ճիշտ է, իսկ խորքում՝ սո՛ւտ,— դողում էր Դմիտրի Ֆյոդորովիչը զայրույթից եռալով։— Հայրի՛կ։ Ես չեմ արդարացնում իմ արածները։ Այո, բոլորի առաջ խոստովանում եմ՝ գաղտնի պես վարվեցի այդ կապիտանի հետ և զղջում եմ հիմա, ինքս զզվում եմ ինձնից՝ գազանային զայրույթիս համար, բայց ձեր այդ կապիտանը, ձեր այդ վստահյալը գնացել է ա՛յ հենց այն տիկնոջ մոտ, որին դուք պչրուհի եք անվանում, և ձեր անունից առաջարկել է, որ տիկինը վերցնի ձեր ձեռքի տակ եղող իմ պարտամուրհակները և դատի տա ինձ՝ այդ պարտամուրհակների միջոցով ինձ բանտ նստեցնելու համար, եթե ես չափից դուրս նեղեմ ձեզ իմ սեփականության հաշիվը պահանջելով։ Իսկ հիմա դուք ինձ հանդիմանում եք, թե ես թուլություն ունեմ այդ տիկնոջ նկատմամբ, այնինչ ինքնե՜րդ նրան մղել եք, որ հրապուրի ինձ։ Ախր նա ուղղակի իմ երեսին է ասել այդ բանը, ինքն է պատմել ինձ, ծիծաղելո՜վ ձեզ վրա։ Իսկ ինձ ուզում եք բանտ նստեցնել պարզ այն պատճառով, որ խանդում եք, որովհետև ինքներդ սկսել եք սիրահետել այդ կնոջը։ Այո՜, այդ էլ հայտնի է ինձ։ Նա է՛լի ծիծաղում էր։ Լսո՞ւմ եք, պատմում էր ամեն ինչ և ծիծաղում ձեզ վրա։ Տեսե՛ք ուրեմն, թե ով է այս մարդը, սուրբ անձինք, տեսեք սա հորը, որ իր այլասերվա՜ծ որդուն է հանդիմանում։ Պարոնայք վկաներ, ներեցեք իմ զայրույթը, բայց ես նախազգում էի, որ այս նենգ ծերունին ձեզ բոլորիդ կանչել է այստեղ՝ խայտառակություն սարքելու համար։ Ես եկա ներելո՛ւ մտքով, եթե նա ինձ ձեռք մեկներ, ներելու և ներո՛ւմն խնդրելու։ Բայց քանի որ նա այս րոպեիս անպատվեց ոչ միայն ինձ, այլև մի ազնվագույն օրիորդի, որի նկատմամբ ակնածանք ունեմ և անունն անգամ չեմ համարձակվում իզուր արտասանել, ապա որոշեցի երևան հանել նրա սարքած ամբողջ խաղը, թեև նա իմ հայրն է...
| |
− |
| |
− | Դմիտրին չկարողացավ շարունակել։ Աչքերը փայլատակվում էին, դժվար էր շնչում։ Սակայն խուցում բոլորն էլ հուզված էին։ Բոլորը, բացի սրբահայրից, խռովահար վերկացան իրենց տեղերից։ Աբեղաները նայում էին խստահայաց, բայց սրբահոր կամքին էին սպասում։ Իսկ նա մնում էր նսաած՝ արդեն լրիվ գունատ, բայց ոչ թե հուզմունքից, այլ հիվանդության պատճառած թուլությունից։ Աղերսագին մի ժպիտ էր լուսավորում նրա շրթունքները. մերթ ընդ մերթ ձեռքն էր բարձրացնում, ասես ուզում էր կանգնեցնել մոլեգնողներին, և անշուշտ բավական կլիներ նրա մեկ շարժումը, որպեսզի վերջ գտներ այդ տեսարանը, բայց ինքն էլ կարծես դեռ մի բան էր սպասում և ուշադիր նայում էր նրանց, կարծես հասկանալ էր ուզում մի բան, որ դեռ պարզ չէր իրեն համար։ Ի վերջո Միուսովը կատարելապես նվաստացած ու անարգված զգաց իրեն։
| |
− |
| |
− | — Մենք բոլորս էլ մեղավոր ենք այս խայտառակության համար,— ասաց նա տաքացած,— բայց այնուամենայնիվ ես չէի նախազգում այս բոլորը, երբ գալիս էի այստեղ, թեև գիտեի, թե ո՛ւմ հետ է իմ գործը... Պետք է իսկույն վերջ տալ սրան։ Ձերդ գերաշնորհություն, հավատացեք, որ ես ստույգ չգիտեի այստեղ ի հայտ եկած բոլոր մանրամասնությունները, չէի ուզում դրանց հավատալ և միայն հիմա եմ իմանում առաջին անգամ... Հայրը խանդում է որդուն՝ գեշ վարքի տեր մի կնոջ համար, և ինքն այդ նույն արարածի հետ խոսք մեկ է անում, որ բանտ նստեցնի իր որդուն... Եվ ինձ ստիպեցին ահա այսպիսի՜ մեկի հետ ներկայանալ այստեղ... Խաբվել եմ ես, հայտարարում եմ բոլորին, որ խաբվել եմ ոչ պակաս, քան ուրիշ որևէ մեկը...
| |
− |
| |
− | — Դմի՛տրի Ֆյոդորովիչ,— բղավեց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչն անբնական ձայնով,— եթե դուք իմ որդին չլինեիք, այս րոպեիս մենամարտի կկանչեի ձեզ... ատրճանակներով, երեք քայլի վրա... թաշկինակի միջով, թաշկինակի միջո՜վ,— վերջացրեց նա, երկու ոտքն էլ զարնելով հատակին։
| |
− |
| |
− | Փորձված ստախոսները, որոնք դերասանություն են արել իրենց ամբողջ կյանքում, ունենում են պահեր, երբ այնպես են խաղում իրենց դերը, որ արդեն իսկապես դողում ու լաց են լինում հուզմունքից, թեև հենց նույն վայրկյանին (կամ մի ակնթարթ հետո) կարող են շշնջալ իրենք իրենց. «Ստում ես ախր, պառա՛վ անամոթ, ախր հիմա էլ դերասանություն ես անում, չնայած քո ամբողջ «սրբազան» ցասմանն ու զայրույթի «սրբազան» պահին»։
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչը սոսկալի խոժոռվեց և անասելի արհամարհանքով նայեց հորը։
| |
− |
| |
− | — Կարծում էի... կարծում էի,— մի տեսակ մեղմ ու զուսպ ասաց նա,— որ հայրենիք կվերադառնամ իմ հոգեհատորի՝ իմ հարսնացուի հետ, որպեսզի գուրգուրանքով պատեմ հորս ծերությունը, բայց տեսնում եմ, որ գործ ունեմ պարզապես այլասերված մի հեշտամոլի և ամենաստոր մի խեղկատակի հետ։
| |
− |
| |
− | — Մենամա՜րտ,— բղավեց նորից բիձուկը շնչասպառ, ամեն մի բառի հետ թուքը շաղ տալով։— Իսկ դուք, Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսով, իմացեք, տիա՛ր, գուցե ձեր ամբողջ ցեղում չկա և չի եղել ավելի բարձր և ավելի ազնիվ — լսո՞ւմ եք, ավելի ազնի՜վ — մի կին, քան այդ «արարածը», ինչպես դուք հիմա համարձակվեցիք անվանել նրան։ Իսկ դուք, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց այդ «արարածի» հետ փոխեցիք ձեր հարսնացուին, ուրեմն ինքներդ վճռեցիք, որ ձեր հարսնացուն էլ նրա եղունգը չարժի։ Ահա՛ թե ինչպիսի կին է այդ «արարածը»։
| |
− |
| |
− | — Ամո՜թ է,— թռավ հանկարծ հայր Իոսիֆի բերանից։
| |
− |
| |
− | — Ամո՜թ է ու խայտառակությո՛ւն,— գոռաց մինչ այդ լուռ մնացած Կալգանովն իր պատանեկան ձայնով, որ դողում էր հուզմունքից, և ամբողջովին կարմրեց։
| |
− |
| |
− | — Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը,— խուլ մռնչաց Դմիտրի Ֆյոդորովիչն արդեն կատաղության հասած և ուսերն այնքան վեր բարձրացրեց, որ համարյա կուզ դարձավ,- չէ՜, ասեք ինձ, կարելի՞ է թույլ տալ, որ նա դեռ շարունակի պղծել այս հողն իր ոտքերի տակ,— նայեց նա բոլորին, մատով ցույց տալով ծերունուն։ Խոսում էր դանդաղ ու հատիկ-հատիկ։
| |
− |
| |
− | — Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք հայրասպանին, վանականնե՜ր,— հարձակվեց Ֆյոդոր Պավլովիչը հայր Իոսիֆի վրա։— Ահա՛ ձեր «ամոթ է»-ի պատասխանը։ Ի՞նչն է ամոթ։ Այդ «արարածը», այդ «գեշ վարքի տեր կինը» գուցե ձեզնի՛ց ավելի սուրբ է, պարո՛ն աբեղաներ, ճգնավո՜ր աբեղաներ։ Գուցե նա անկում է ունեցել իր պատանությանը, միջավայրը կործանել է նրան, բայց նա «շատ է սիրել», և Քրիստոսն անգամ ներել է այն կնոջը, որ շատ է սիրել...
| |
− |
| |
− | — Քրիստոս այդպիսի սիրո համար չէ, որ ներել է,— անհամբեր վրա բերեց հեզաբարո հայր Իոսիֆը։
| |
− |
| |
− | ― Ո՜չ, ա՛յսպիսի սիրո համար, հենց այս սիրո, վանականներ, ա՛յս սիրո համար։ Դուք այստեղ կաղամբ ուտելով փրկում եք ձեր հոգիները և կարծում եք, թե արդարներ եք։ Խարակաձուկ եք ուտում, օրը մի հատիկ խարակաձուկ, և կարծում եք, թե խարակաձկով աստծո՜ւն եք կաշառում։
| |
− |
| |
− | — Անտանելի է, անտանելի՜,— լսվեց խուցում բոլոր կողմերից։
| |
− |
| |
− | Բայց այլանդակության հասած այդ տեսարանը վերջ գտավ շատ անսպասելի ձևով։ Հանկարծ տեղից վերկացավ սրբահայրը։ Ալյոշան թեև համարյա կորցրել էր իրեն՝ երկյուղ կրելով և՛ սրբահոր, և՛ բոլոր մյուսների համար, բայց հասցրեց թևից բռնել ու օգնել նրան։ Սրբահայրը քայլերն ուղղեց դեպի Դմիտրի Ֆյոդորովիչը և, ընդհուպ մոտենալով, ծունկի եկավ նրա առաջ։ Ալյոշան մտածեց, թե նա ընկավ ուժասպառության հետևանքով, բայց այդպես չէր։ Ծնկի գալով, սրբահայրը լրիվ խոնարհվեց Դմիտրի ֆյոդորովիչի ոտքերի առաջ՝ որոշակիորեն ու գիտակցաբար, և նույնիսկ ճակատով դիպավ հատակին։ Ալյոշան այնպես էր ապշել, որ անգամ չհասցրեց օգնել, երբ սրբահայրը ոտքի էր ելնում։ Մի թույլ ժպիտ կար նրա շրթունքներին։
| |
− |
| |
− | ― Ո՜ղջ լերուք։ Ներեցեք ինձ բոլորդ,— ասաց նա, չորս կողմը խոնարհվելով իր հյուրերին։
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչը մի քանի վայրկյան կանգնեց շշմածի նման. խոնարհություն իր ոտքերի՜ առաջ՝ ի՞նչ է նշանակում։ Հետո հանկարծ բացականչեց — «օ՜, աստվա՜ծ իմ», ձեռքերով ծածկեց դեմքը և սենյակից դուրս նետվեց։ Նրա ետևից խմբովին դուրս թափվեցին նաև բոլոր հյուրերը, շփոթմունքից նույնիսկ մոռանալով հրաժեշտ տալ ու խոնարհվել տանտիրոջը։ Միայն աբեղաները կրկին մոտեցան նրան օրհնություն ստանալու։
| |
− |
| |
− | — Այսինքն ինչո՞ւ նրա ոտքերն ընկավ, խորհրդանի՞շ է մի տեսակ, թե ինչ է,— փորձեց նորից խոսակցություն բանալ Ֆյոդոր Պավլովիչը, որ չգիտես ինչու խաղաղվել էր հանկարծ, թեև չհամարձակվեց անձամբ որևէ մեկին դիմել։ Այդ րոպեին նրանք բոլորն էլ դուրս էին գալիս մենաստանի պարսպից։
| |
− |
| |
− | — Ես չեմ կարող խելագարանոցի և խելագարների համար պատասխան տալ,— անմիջապես պատասխանեց Միուսովը չարացած,— բայց կազատեմ ինձ ձեր ընկերությունից, Ֆյոդոր Պավլովիչ, և վստահ եղեք, որ ընդմիշտ կազատեմ։ Ո՞ւր է այդ քիչ առաջվա վանականը...
| |
− |
| |
− | Բայց «այդ վանականը», այսինքն նա, որ քիչ առաջ հրավիրել էր վանահոր մոտ ճաշելու, սպասել չտվեց։ Իսկույն դիմավորեց հյուրերին, հենց որ նրանք սրբահոր խուցից դուրս գալով իջան անդաստակից, կարծես նրանց էր սպասել շարունակ։
| |
− |
| |
− | — Բարի եղեք, պատվական հայր, հաղորդելու իմ խորագույն հարգանաց հավաստիքը վանահորը և նորին գերապատվությունից ներումն խնդրելու անձամբ ինձ՝ Միուսովիս համար, որ անակնկալորեն ի հայտ եկած աննախատեսելի հանգամանքների պատճառով ոչ մի կերպ չեմ կարող պատիվն ունենալ իմ մասնակցությունը բերելու նրա սեղանին, հակառակ իմ ամբողջ անկեղծ ցանկությանը,— նյարդայնորեն ասաց Պյոտր Ալեքսանդրովիչը վանականին։
| |
− |
| |
− | — Իսկ այդ աննախատեսելի՜ հանգամանքը ես եմ ախր, ե՛ս,— իսկույն վրա տվեց ֆյոդոր Պավլովիչը։— Լսո՞ւմ եք, հայր սուրբ, Պյոտր Ալեքսանդրովիչն ի՛նձ հետ միասին չի ուզում մնալ, թե չէ՝ իսկույն կգնար ճաշի։ Կգնա՜ք, Պյոտր Ալեքսանդրովիչ, բարեհաճեցեք այցելել վանահորը և բարի՜ ախորժակ ձեզ։ Իմացեք, որ ե՛ս եմ հրաժարվելու, ոչ թե դուք։ Տուն կգնամ, տուն, տանը կուտեմ, այստեղ ինձ անարժան եմ, զգում, Պյոտր Ալեքսանդրովիչ, ամենասիրալի՜ր ազգականդ իմ։
| |
− |
| |
− | — Ձեր ազգականը չեմ և երբեք չեմ եղել, ստո՛ր մարդ։
| |
− |
| |
− | — Ես հենց դիտմամբ ասացի, որ գժվացնեմ ձեզ, որովհետև միշտ խուսափում եք ազգականությունից, թեև, որքան էլ դեսուդեն շուռ գաք, է՛լի իմ ազգականն եք, տոնացույցով կապացուցեմ։ Եթե ուզում ես, Իվան Ֆյոդորովիչ, դու էլ մնա, ես ձիերը ժամանակին կուղարկեմ քեզ համար։ Իսկ ձեզ, Պյոտր Ալեքսանդրովիչ, նույնիսկ քաղաքավարությունն է պարտադրում հիմա ներկայանալ վանահորը, պետք է ներողություն խնդրել այն անկարգության համար, որ ձեզ հետ միասին արեցինք այնտեղ...
| |
− |
| |
− | — Բայց ճի՞շտ է, որ տուն եք գնում հիմա։ Չե՞ք ստում։
| |
− |
| |
− | — Պյո՜տր Ալեքսանդրովիչ, ինչպե՞ս կարող եմ հանդգնել այս բոլոր պատահածներից հետո։ Չկարողացա ինձ զսպել ու տարվեցի, պարոնայք, ներեցեք ինձ։ Եվ բացի այդ՝ տակնուվրա եմ եղել։ Ամաչում եմ ուղղակի։ Պարոնայք, մարդ կա, որ Ալեքսանդր Մակեդոնացու սիրտն ունի, մարդ էլ կա, որ Ֆիդելկայի, այսինքն շնիկի սիրտ ունի։ Իմ սիրտը Ֆիդելկայի սիրտ է։ Վախ է ընկել փորս։ Ո՞նց թե, այսպիսի գժություններ անելուց հետո մեկ էլ ճաշի՞ գնամ, վանքի սոուսնե՞րը լափեմ։ Ամոթ է, չեմ կարող, ներեցե՛ք։
| |
− |
| |
− | «Սատանա՛ն գիտե, մեկ էլ տեսար՝ խաբեց»,— անվստահ կանգ առավ Միուսովը և վարանոտ հայացքով նայեց հեռացող խեղկատակի ետևից։ Իսկ նա շուռ եկավ և նկատելով, որ Պյոտր Ալեքսանդրովիչն իր ետևից է նայում, օդային համբույր ուղարկեց նրան։
| |
− |
| |
− | — Իսկ դուք գալի՞ս եք վանահոր մոտ,— կցկտուր հարցրեց Միուսովը Իվան Ֆյոդորովիչին։
| |
− |
| |
− | — Ինչո՞ւ չէ։ Մանավանդ որ դեռ երեկ հատուկ հրավեր եմ ստացել վանահորից։
| |
− |
| |
− | — Դժբախտաբար ես իրոք պարտավորված եմ զգում գնալու այդ անիծյալ ճաշին,— միշտ նույն դառնագին նյարդայնությամբ շարունակեց Միուսովը, նույնիսկ ուշադրություն չդարձնելով, որ վանականը լսում է։— Գոնե այնտեղ պետք է ներողություն խնդրել մեր պատճառած տհաճության համար և բացատրել, թե մենք չէինք... Ի՞նչ եք կարծում։
| |
− |
| |
− | — Այո, պետք է բացատրել, թե մենք չէինք։ Մանավանդ որ հայրիկն այնտեղ չի լինելու,— նկատեց Իվան Ֆյոդորովիչը։
| |
− |
| |
− | — Ա՛յդ էր պակաս, որ ձեր հայրիկն էլ լիներ։ Անիծվի՛ այս ճաշը։
| |
− |
| |
− | Եվ սակայն բոլորն էլ գնում էին։ Վանականը լուռ լսում էր։ Պուրակով անցնելիս նա միայն մեկ անգամ նկատել տվեց, որ վանահայրն արդեն վաղուց սպասում է և իրենք կես ժամից ավելի ուշացել են։ Չպատասխանեցին նրան։ Միուսովն ատելությամբ նայեց Իվան Ֆյոդորովիչին։
| |
− |
| |
− | «Ահա խնդրեմ, այնպես է ճաշի գնում, ասես ոչինչ չի պատահել,— մտածեց նա։— Աներեսություն և կարամազովյա՛ն խիղճ»։
| |
− |
| |
− | === VII։ Պատեհապաշտ ճեմարանականը ===
| |
− |
| |
− | Ալյոշան իր սրբահորը հասցրեց ննջասենյակ ու նստեցրեց մահճակալին։ Շատ փոքրիկ էր սենյակը՝ անհրաժեշտ իրերով կահավորված. մահճակալը նեղլիկ էր ու երկաթե, վրան միայն թաղիք կար ներքնակի փոխարեն։ Անկյունը, սրբապատկերների մոտ, կանգնած էր գրակալը, որի վրա խաչ ու ավետարան էր դրված։ Սրբահայրն ուժասպառ ընկավ մահճակալին. աչքերը փայլում էին և դժվար էր շնչում։ Նստելուց հետո նա սևեռուն նայեց Ալյոշային, ասես մի բան կշռադատելով։
| |
− |
| |
− | — Գնա, սիրելիդ իմ, գնա, Պորֆիրին բավական է ինձ, իսկ դու շտապիր։ Դու հարկավոր ես այնտեղ, գնա վանահոր մոտ, սպասարկիր ճաշին։
| |
− |
| |
− | — Արտոնեցեք այստեղ մնալ,— ասաց Ալյոշան աղերսող ձայնով։
| |
− |
| |
− | — Դու այնտեղ ավելի ես հարկավոր։ Խաղաղություն չկա այնտեղ։ Կսպասարկես ու պետք կգաս։ Եթե չար ոգիները գլուխ բարձրացնեն, աղոթք կարդա։ Եվ գիտցիր, որդյակ իմ (սրբահայրը սիրում էր այսպես կոչել նրան), ապագային և այս չէ քո տեղը։ Հիշիր այս խոսքս պատանյա՛կ։ Երբ աստված ինձ արժանի համարի հանգչելու ի տեր, իսկույն հեռացիր վանքից։ Ընդմիշտ հեռացիր։
| |
− |
| |
− | Ալյոշան ցնցվեց։
| |
− |
| |
− | — Ի՞նչ է։ Առայժմ այս չէ քո տեղը։ Օրհնում եմ քեզ վասն այն մեծ նվիրաբերության, որ կատարելու ես աշխարհում։ Շատ պիտի թափառես տակավին։ Ու նաև կին պիտ առնես, այո՛։ Ամեն փորձություն պիտի կրես, մինչև վերստին գաս։ Անելիք շատ բան պիտի ունենաս։ Բայց տարակույս չունեմ քո նկատմամբ, որով և առաքում եմ քեզ։ Քրիստոս քեզ հետ է։ Պահպանիր նրան և նա կպահպանի քեզ։ Մեծ վիշտ ես ունենալու և այդ վշտի մեջ լինելու ես երջանիկ։ Ահա իմ պատգամը քեզ. վշտի մեջ փնտրիր երջանկություն։ Աշխատիր, անխոնջ աշխատիր։ Հիշիր իմ խոսքն այժմու, քանզի դեռ զրուցելու եմ քեզ հետ թեև, բայց ոչ միայն իմ օրերը, այլև իմ ժամերն են հաշվված։
| |
− |
| |
− | Ալյոշայի դեմքին նորից ներքին ուժեղ մի շարժում երևաց։ Շրթունքների ծայրերը դողացին։
| |
− |
| |
− | — Ի՞նչ է նորից,— մեղմ ժպտաց սրբահայրը։— Թող աշխարհականներն արցունքներով հուղարկավորեն իրենց հանգուցյալներին, իսկ մենք այստեղ ուրախանում ենք հանդերձյալ աշխարհ մեկնող հոր համար։ Ուրախանում ենք և աղոթում վասն նորա։ Առանձին թող ինձ։ Պետք է աղոթեմ։ Գնա և աճապարիր։ Եղբայրներիդ կողքին եղիր։ Եվ ոչ թե միայն մեկի, այլ երկուսի կողքին։
| |
− |
| |
− | Սրբահայրը ձեռքը բարձրացրեց օրհնելու համար։ Անկարելի էր առարկել, թեև Ալյոշան մեծ ցանկություն ուներ մնալու։ Ուզում էր նաև հարցնել և նույնիսկ լեզվի ծայրին էր հարցը՝ «Ի՞նչ էր նշանակում այդ երկրպագությունը Դմիտրիի առաջ», բայց չհամարձակվեց հարցնել։ Գիտեր, որ սրբահայրն ինքը կբացատրեր առանց հարցի սպասելու, եթե կարելի լիներ։ Ուրեմն այդպես չէր թելադրում նրա կամքը։ Բայց այդ երկրպագությունը սոսկալի հուզել էր Ալյոշային։ Նա կուրորեն հավատում էր, որ խորհրդավոր իմաստ կա դրա մեջ։ Խորհրդավոր ու գուցե նաև սարսափելի։ Երբ մենաստանի պարսպից դուրս եկավ, որպեսզի ժամանակին հասնի վանք և սկզբից ներկա լինի վանահոր ճաշին (անշուշտ միայն սպասարկելու համար), հանկարծ ցավագին սեղմվեց նրա սիրտը, և նա մեկեն կանգ առավ. իր ականջին կարծես նորից հնչեցին սրբահոր խոսքերը, որոնք նրա այնքան մոտալուտ վախճանն էին կանխագուշակում։ Ինչ որ կանխագուշակում էր սրբահայրը, և մանավանդ այդպիսի ճշգրտությամբ, պետք է տեղի ունենար անկասկած։ Ալյոշան ամենայն սրբությամբ հավատում էր դրան։ Բայց ինչպե՞ս ինքը կարող է մնալ առանց սրբահոր, ինչպե՞ս կարող է չտեսնել նրան, չլսել նրան։ Եվ ո՞ւր է գնալու հետո։ Պատվիրում է լաց չլինել ու հեռանալ վանքից, աստվա՜ծ իմ։ Վաղուց Ալյոշան այսպիսի տխրություն չէր զգացել։ Ավելի արագ քայլեց պուրակում, որ մենաստանը բաժանում էր վանքից։ Չկարողանալով դիմանալ իր մտքերի այնքան ծանր ճնշմանը, սկսեց նայել դարավոր սոճիներին, որոնք երկու կողմից եզերում էին արահետը։ Երկար չէր ճանապարհը՝ հինգ հարյուր քայլ, ոչ ավելի։ Այդ ժամին ոչ ոքի չէր կարող հանդիպել այդտեղ, բայց հանկարծ, արահետի առաջին դարձի վրա, նկատեց Ռակիտինին։ Նա ինչ-որ մեկի էր սպասում։
| |
− |
| |
− | — Չլինի՞ ինձ ես սպասում,— հարցրեց Ալյոշան, հասնելով նրան։
| |
− |
| |
− | — Հենց քեզ,— քմծիծաղ տվեց Ռակիտինը։— Վազ ես տալիս վանահոր մոտ։ Գիտեմ, սեղան է բացել։ Այսպիսի ճոխ սեղան չի եղել այն օրից, երբ եպիսկոպոսին ու գեներալ Պախատովին ընդունեց, հիշո՞ւմ ես։ Ես չեմ լինելու այնտեղ, իսկ դու գնա, սոուսները մատուցիր։ Դու ինձ մի բան ասա, Ալեքսեյ, ի՞նչ է նշանակում այդ ցնորքը։ Այս էի ուզում հարցնել։
| |
− |
| |
− | — Ի՞նչ ցնորք։
| |
− |
| |
− | — Ա՛յ այդ երկրպագությունը քո եղբոր՝ Դմիտրի Ֆյոդորովիչի առաջ։ Եվ դեռ ինչպե՜ս էլ ճակատը գետնին խփեց։
| |
− |
| |
− | — Հայր Զոսիմայի՞ մասին ես ասում։
| |
− |
| |
− | — Այո, հայր Զոսիմայի մասին։
| |
− |
| |
− | — Ճակատը խփե՞ց։
| |
− |
| |
− | — Հա՜, անհարգալից արտահայտություն ունեցա։ Դե Լավ, թող անհարգալից լինի։ Է՜ ուրեմն, ի՞նչ է նշանակում։
| |
− |
| |
− | — Չգիտեմ ինչ է նշանակում, Միշա։
| |
− |
| |
− | — Այդպես էլ գիտեի, որ չի բացատրի քեզ։ Այստեղ ոչ մի խորիմաստ բան չկա անշուշտ, լուրջ թվացող սովորական անմտություններից մեկն է։ Բայց դիտմամբ արեց այդ աչքակապությունը։ Ա՜յ հիմա քաղաքի բոլոր մոլեռանդները կսկսեն խոսել և նահանգով մեկ կտարածեն, այսինքն թե՛ ի՜նչ է նշանակում այդ տեսիլքը։ Ինձ հարցնես, ծերուկն իրոք սուր քիթ ունի՝ ոճրագործության հոտն առավ։ Վատ հոտ է փչում ձեր ընտանիքից։
| |
− |
| |
− | — Ի՞նչ ոճրագործության։
| |
− |
| |
− | Երևում էր, որ Ռակիտինն ասելիք ունի և ուզում է արտահայտվել։
| |
− |
| |
− | — Ձեր ընտանիքում է լինելու այդ բանը, այսինքն այդ ոճրագործությունը։ Քո եղբայրների և քո հարուստ հայրիկի միջև։ Ա՛յ դրա համար էլ հայր Զոսիման ճակատը խփեց՝ գուցե թե մի բան պատահի հետագայում։ Եթե իրոք մի բան պատահեց, կասեն՝ «Ա՜խ, չէ՞ որ սուրբ հայրը կանխագուշակել էր, մարգարեացել էր»,— թեև ի՞նչ մի մարգարեություն է ճակատը գետնին խփելը։ Չէ՜, դա խորհրդանիշ էր, կասեն, այլաբանություն էր, և էլ ինչե՜ր ասես դուրս չեն տա։ Կփառաբանեն, կհիշեն՝ իբր թե ոճրագործությունը գուշակեց, ոճրագործին նշեց։ Միշտ էլ այդպես են ցնդած մոլեռանգները. գինետան առաջ երեսներին խաչ կհանեն, բայց տաճարի վրա քար կգցեն։ Քո սրբահայրն էլ նույն կտորից է, փայտով կտա արդարին, կերկրպագի մարդասպանին։
| |
− |
| |
− | — Ի՞նչ ոճրագործություն։ Ի՞նչ մարդասպան։ Ի՞նչ ես ասում,— կանգ առավ Ալյոշան քար կտրած, կանգ առավ նաև Ռակիտինը։
| |
− |
| |
− | — Ինչ մարդասպա՞ն։ Ոնց որ չգիտե՜ս։ Գրազ եմ գալիս, ինքդ արդեն մտածել ես դրա մասին։ Ի դեպ, դա էլ հետաքըրքիր է։ Լսիր, Ալյոշա, դու միշտ ճշմարտությունն ես ասում, թեև միշտ էլ երկու աթոռի արանքում ես նստած։ Ասա տեսնեմ, մտածե՞լ ես դրա մասին, թե չես մտածել։ Պատասխանի՛ր։
| |
− |
| |
− | — Մտածել եմ,- մեղմ պատասխանեց Ալյոշան։
| |
− |
| |
− | Նույնիսկ Ռակիտինը շվարած մնաց։
| |
− |
| |
− | — Ի՜նչ ես ասում։ Բայց իսկապե՞ս դու էլ մտածել ես,— գոռաց նա։
| |
− |
| |
− | — Ես... ես ոչ թե իրոք մտածել եմ,— քթի տակ ասաց Ալյոշան,— այլ երբ հիմա դու այդպես տարօրինակորեն սկսեցիր խոսել, ինձ թվաց, թե ինքս մտածել եմ այդ մասին։
| |
− |
| |
− | — Տեսնո՞ւմ ես (և ի՜նչ պարզ արտահայտեցիր ասելիքդ), տեսնո՞ւմ ես։ Այսօր նայելով հայրիկիդ ու եղբորդ՝ Միտենկային, ոճրագործության մասին մտածեցիր, չէ՞։ Ուրեմն ես չեմ սխալվել, չէ՞։
| |
− |
| |
− | — Բայց սպաս՛ր, սպասի՛ր,— տագնապահար ընդհատեց Ալյոշան,— ինչի՞ց ելնելով է, որ հատկապես դո՛ւ ես տեսնում այդ բոլորը... Ինչո՞ւ է քեզ այդքան հետաքրքրում խնդիրը։ Կարևորն այս է նախ և առաջ։
| |
− |
| |
− | — Երկու տարբեր, բայց բնական հարց։ Զատ-զատ պատասխանեմ ամեն մի հարցին։ Ինչի՞ց ելնելով եմ տեսնում։ Ոչինչ էլ չէի տեսնի, եթե այսօր հանկարծ չհասկանայի Դմիտրի Ֆյոդորովիչին՝ քո եղբորը, եթե չհասկանայի նրա ամբողջ էությունը, մինչև ուղն ու ծուծը, միանգամից։ Բնավորության մի գիծ նկատեցի և հանկարծ ոտից գլուխ հասկացա նրան։ Այդ չափազանց ազնիվ, բայց տռփոտ մարդիկ մի սահման ունեն, որը չլինի՜ թե անցնես։ Թե չէ՜... թե չէ նա իր հորն էլ դանակով կխփի։ Իսկ ձեր հայրը հարբեցող և անզուսպ մի անառակ է, երբեք ու ոչ մի բանում իր չափը չի իմացել։ Երկուսն էլ սանձերը բաց կթողնեն և թը՛մփ, երկուսն էլ ցեխը կընկնեն...
| |
− |
| |
− | — Ոչ, Միշա, ոչ, եթե այդ է քո ասածը, դու ինձ նորից սիրտ տվիր։ Մինչև այդտեղ չի հասնի։
| |
− |
| |
− | — Իսկ ինչո՞ւ ես ամբողջ մարմնով դողում։ Գիտե՞ս ինչ։ Ասենք ազնիվ մարդ է քո Միտենկան (հիմար է, բայց ազնիվ), բայց նա հեշտամոլ է։ Ահա նրա բնորոշումը և նրա ամբողջ ներքին էությունը։ Հայրն է իր ստոր հեշտասիրությունը փոխանցել նրան։ Ես միայն քեզ վրա եմ զարմանում, Ալյոշա, ինչպե՞ս է, որ դու կույս ես մնացել։ Ախր դո՛ւ էլ Կարամազով ես։ Ախր ձեր ընտանիքում հեշտասիրությունը հիվանդագին բորբոքման է հասել։ Ա՛յ հիմա այդ երեք հեշտամոլները իրար վրա աչք են տնկել... դանակը մեջքին պահած։ Երեքն էլ կոտոշները խփել են իրար, և դու էլ գուցե չորրորդը լինես։
| |
− |
| |
− | — Սխալվում ես այդ կնոջ նկատմամբ։ Դմիտրին նրան... արհամարհում է,— մի տեսակ դողալով ասաց Ալյոշան։
| |
− |
| |
− | — Գրուշենկայի՞ն։ Ոչ, ախպերս, չի արհամարհում։ Դե որ իր հարսնացոին բացեիբաց նրա հետ փոխեց, ուրեմն չի արհամարհում։ Այստեղ... այստեղ մի բան կա, ախպեր ջան, որ դու հիմա չես հասկանա։ Մարդը որ սիրահարվեց ինչ֊որ գեղեցկոլթյան, կնոջ մարմնին կամ նույնիսկ կնոջ մարմնի միայն մի մասին (հեշտասերը կարող է այդ բանը հասկանալ), իր սեփական երեխաներին էլ կտա նրա սիրույն, հորն ու մորն էլ կծախի, Ռուսաստանն էլ, հայրենիքն էլ։ Ազնիվ լինելով՝ կգնա ու գողություն կանի, հեզ լինելով՝ մարդ կսպանի, հավատարիմ լինելով՝ կդավաճանի։ Կանացի ոտքերի երգիչ Պուշկինը բանաստեղծությունների մեջ էր գովերգում այդ ոտքերը։ Ուրիշները չեն գովերգում, բայց առանց սարսռալու չեն կարող նայել կանանց ոտքերին։ Եվ հո միայն ոտքե՜րը չեն... Այստեղ արհամարհելը չի օգնի, ախպերս, թեկուզ և նա արհամարհի Գրուշենկային։ Արհամարհում է, բայց պոկ գալ չի կարող։
| |
− |
| |
− | — Ես հասկանում եմ այդ,— հանկարծ բերանից թռցրեց Ալյոշան։
| |
− |
| |
− | — Ճի՞շտ։ Դե ուրեմն իսկապես հասկանում ես, քանի որ հենց առաջին խոսքից թռցրիր բերանիցդ, թե հասկանում ես,— չարախնդությամբ ասաց Ռակիտինը։— Դու առանց ուզելու թռցրրիր դա, բերանիցդ փախավ։ Այսպիսով ավելի թանկ է դառնում խոստովանությունդ։ Ուրեմն քեղ ծանոթ նյութ է, արդեն մտածել ես դրա մասին, այսինքն այդ հեշտասիրության մասին։ Ա՛յ թե կույսն ես, հա՜։ Սուսիկ-փուսիկ մարդ ես, Ալյոշկա. սուրբ ես, դեմ չեմ, բայց սուսիկ-փուսիկ ես և սատանան գիտե, թե ինչ՜ր ես մտածել, ի՜նչ բաներ ես իմանում արդեն։ Կույս ես, բայց այնպիսի խորքեր ես թափանցել... ես վաղուց եմ քեղ հետևում։ Դու ինքդ էլ Կարամազով ես, ոտից գլուխ Կարամազով։ Ուրեմն ծագումն ու բնական ընտրությունը մի բան նշանակում են վերջապես։ Հոր կողմից հեշտասեր, մոր կողմից կրոնախև։ Ի՞նչ ես դողում։ Ճիշտ է ասածս, չէ՞։ Գիտե՞ս ինչ, Գրուշենկան ինձ խնդրեց՝ «Բեր նրան (այսինքն քեղ), սքեմը պոկեմ վրայից»։ Այդպես ասաց։ Եվ տեսնեիր, թե ինչպե՜ս էր խնդրում՝ բեր, անպայմա՛ն բեր։ Եվ մտածեցի՝ քո ի՞նչն է այդպես նրան հետաքրքրում։ Գիտե՞ս, նա էլ արտակարգ կին է, հա՜։
| |
− |
| |
− | — Բարևս հաղորդիր նրան, ասա, որ չեմ գա,— ծուռ ժպտաց Ալյոշան։— Վերջացրու ասելիքդ, Միխայիլ, հետո ես իմ միտքը կհայտնեմ քեզ։
| |
− |
| |
− | — Էլ ի՞նչ վերջացնեմ, ամեն ինչ պարզ է։ Հին երգ է այդ բոլորը, ախպեր ջան։ Եթե դու էլ հեշտասեր ես քո խորքում, հապա քո եղբայր Իվա՛նը, որ նույն մորից է։ Նա էլ Կարամազով է ախր։ Ձեր ամբողջ կարամազովյան ուղն ու ծուծն էլ հենց այդ է՝ հեշտամոլ եք, գռփող ու խելառ։ Քո Իվանը աթեիստ լինելով, հիմա առայժմ աստվածաբանական հոդվածներ է տպում կատակի համար, ինչ֊որ հիմարագույն, միայն իրեն հայտնի հաշիվներից դրդված, և ինքն էլ ընդունում է, որ դա ստորություն է. ահա՛ այդ քո Իվանը, խնդրեմ։ Բացի այդ, իր եղբոր՝ Միտյայի ձեռից հարսնացուին է խլում, և կարծում եմ, որ այդ նպատակին էլ կհասնի։ Այն էլ ինչպե՜ս — հենց Միտենկայի համաձայնությամբ, որովհետև Միտենկան ինքը զիջում է իր հարսնացուին, որպեսզի մի կերպ գլուխն ազատի նրանից և շուտով ընկնի Գրուշենկայի գիրկը։ Եվ այդ բոլորն անում է՝ այնքան ազնիվ ու անշահախնդիր մարդ լինելով հանդերձ, նկատի ունեցիր։ Ա՛յ հենց սրանք են ամենից աղետալի մարդիկ։ Դեհ, այս բոլորից հետո սատանան միայն կարող է գլուխ հանել ձեզնից. մարդը ինքն է ընդունում իր ստորությունը և ինքն էլ քիթը կոխում է ստորության մեջ։ Բայց դեռ լսի՜ր։ Միտենկայի ճամփին հիմա ձեր բիձուկ հայրն է կանգնած։ Ախր պառավը հանկարծ խելքը թռցրեց Գրուշենկայի համար, հենց նայում է նրան՝ լորձունքներն են վազում։ Այդ կնոջ պատճառով է միայն, որ հիմա խուցում այդպիսի խայտառակ տեսարան սարքեց, պարզապես որովհետև Միուսովը համարձակվեց փուչ արարած կոչել նրան։ Կատվից էլ վատ է սիրահարվել։ Սկզբում այդ կինը ինչ֊որ մութ գործերի և գինետների կապակցությամբ ծառայում էր նրան և վարձ ստանում, իսկ բիձուկը հիմա հանկարծ գլխի է ընկել ու տնտղել է, և ահա բորբոքվել է արյունը։ Գրուշենկային կպել է իր առաջարկություններով, և անշուշտ ազնիվ բան չէ առաջարկածը։ Եվ ա՛յ թե կընդհարվեն այդ ճամփի վրա նրանք՝ պապան ու իր սիրելի զավակը։ Իսկ Գրուշենկան ոչ մեկին է երես տալիս, ոչ էլ մյուսին, առայժմ պոչ է խաղացնում ու երկուսին էլ գրգռում է։ Նայում է, թե ո՛ր մեկից կարող է ավելի օգուտ ստանալ։ Պապայից կարելի է շատ փող կորզել, բայց դե հո նա չի ամուսնանա, գուցե և վերջում կծծիությունը բռնի և քսակը փակ պահի։ Այդ դեպքում Միտենկան էլ է արժեք ստանում. փող չունի, բայց հոժար է ամուսնանալու։ Այո՜, հոժար է ամուսնանալու, այսինքն լքելու իր հարսնացուին, անզուգական գեղեցկուհի Կատերինա Իվանովնային, որ ազնվականուհի է ու գնդապետի աղջիկ, և ամուսնանալու Գրուշենկայի հետ, որ մի կոպիտ ու այլասերված մարդու՝ ծեր վաճառական ու քաղաքագլուխ Սամսոնովի սիրուհին է եղել։ Այս բոլորը կարող են իսկապես քրեական քնդհարման հասցնել։ Իսկ քո եղբայր Իվանն էլ հենց դրան է սպասում, նրա հացին յուղ կքսվի դրանով՝ և՛ Կատերինա Իվանովնային ձեռք կգցի, հոգի է տալիս նրա համար, և՛ աղջկա վաթսուն հազարանոց օժիտը կչանթի։ Իվանի նման փոքր ու տկլոր մարդուկի համար, որպես առաջին քայլ, դա շատ գայթակղիչ է։ Եվ մի բան էլ նկատի ունեցիր. ոչ միայն չի վիրավորի Միտենկային, այլ նույնիսկ մինչև մահ պարտական կթողնի նրան։ Ախր ես հաստատ գիտեմ, որ Միտենկան ինքը, դեռ անցյալ շաբաթ, երբ գինետանը հարբել է գնչուհիների հետ, ձայնը գցած գռռացել է, թե արժանի չէ իր Կատենկային, իսկ իր եղբայր Իվանը՝ ա՜յ, նա արժանի է։ Կատերինա Իվանովնան էլ, իհարկե, վերջ ի վերջո չի մերժի Իվան Ֆյոդորովիչի պես հմայիչ մարդուն։ Հիմա էլ ախր տատանվում է այդ երկուսի միջև։ Բայց, ինչո՞վ է ձեզ բոլորիդ գրավել այդ Իվանը, ի՞նչ եք բոլորդ էլ պաշտում նրան։ Իսկ նա ծիծաղում է ձեզ վրա, այսինքն թե՝ յուղոտ պատառն ինձ է հասնում և ձեր հաշվին անուշ եմ անում։
| |
− |
| |
− | — Ինչի՞ց գիտես այդ բոլորը։ Ինչո՞ւ ես այդպես վստահ խոսում,— հարցրեց հանկարծ Ալյոշան կտրուկ ու խոժոռադեմ։
| |
− |
| |
− | — Իսկ ինչո՞ւ հիմա դու հարցնում ես և նախօրոք վախենում իմ պատասխանից։ Ուրեմն ինքդ էլ համաձայն ես, որ իմ ասածը ճիշտ է։
| |
− |
| |
− | — Դու չես սիրում Իվանին։ Իվանը չի հրապուրվի փողով։
| |
− |
| |
− | — Ճի՞շտ։ Իսկ Կատերինա Իվանովնայի գեղեցկությո՞ւնը։ Այստեղ միայն փողը չէ, թեև վաթսուն հազարն էլ հրապուրիչ բան է։
| |
− |
| |
− | — Իվանը վեր է դրանից։ Իվանին հազարներն էլ չեն հրապուրի։ Իվանի փնտրածը փողը չէ, ոչ էլ հանգստությունը։ Տառապանք է գուցե փնտրում։
| |
− |
| |
− | — Ա՞յդ ինչ ցնորք է։ Ա՜խ դո՜ւք... ազնվականնե՜րդ։
| |
− |
| |
− | — Է՜հ, Միշա, նրա հոգին է փոթորկոտ։ Կաշկանդված է միտքը։ Մի մեծ ու չլուծված խնդիր է նրան հուզում։ Նա այն մարդկանցից է, որոնք չեն ցանկանում միլիոններ ունենալ, այլ ցանկանում են իրենց տանջող խնդիրը լուծել։
| |
− |
| |
− | — Գրագողություն է, Ալյոշկա։ Քո սրբահոր խոսքն ես կրկնում ուրիշ բառերով։ Ա՜յ թե հանելուկ է տվել ձեզ Իվանը, հա՜,—— գոռաց Ռակիտինն ակնհայտ չարամտությամբ։ Նույնիսկ դեմքը փոխվեց, շրթունքները ծռվեցին։— Եվ մի հիմա՜ր էլ հանելուկ է, լուծելու բան չկա մեջը։ Մի քիչ ուղեղդ շարժես՝ կհասկանաս։ Նրա հոդվածը ծիծաղելի է ու անմիտ։ Եվ քիչ առաջ լսեցիր նրա հիմար տեսությունը՝ «Թե չկա հոգու անմահություն, ուրեմն առաքինություն էլ չկա, ուստի ամեն ինչ թույլատրելի է։» (Ի միջի այլոց, հիշո՞ւմ ես քո Միտենկան ոնց գոռաց՝ «Մի՜տս կպահեմ»։) Գայթակղիչ տեսություն է սրիկաների համար... Է՜, հայհոյում եմ, հիմարություն եմ անում... Ոչ թե սրիկաների, այլ ուսումնական պոռոտախոսների համար, որոնք «մտքերի անլուծելի խորություն ունեն»։ Պարծենկոտի մե՜կը, իսկ ասա՞ծն ինչ է. «Մի կողմից չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից չի կարելի չխոստովանել»— ահա՛ եղած-չեղածը։ Նրա տեսությունը վերից վար ստորությո՛ւն է։ Մարդկությունն ինքը իր մեջ ուժ կգտնի, որ ապրի առաքինության համար՝ նույնիսկ չհավատալով հոգու անմահության։ Ազատության, հավասարության, եղրայրության նկատմամբ սիրո՛ մեջ կգտնի այդ ուժը...
| |
− |
| |
− | Ռակիտինը տաքացել էր ու համարյա չէր կարողանում զսպել իրեն։ Բայց հանկարծ, ասես մի բան հիշելով, կանգ առավ։
| |
− |
| |
− | — Դե լավ, բավական է,— ավելի ևս ծուռ ժպտաց նա։— Ի՞նչ ես ծիծաղում։ Կարծում ես գռեհիկի մեկն ե՞մ։
| |
− |
| |
− | — Ոչ, մտքովս էլ չի անցել, որ դու գռեհիկ ես։ Դու խելացի ես, բայց... կներես, հիմարություն էր իմ ծիծաղելը։ Հասկանում եմ, Միշա, մի բան կա՛, որ այդպես տաքանում ես։ Քո եռանդից կռահեցի, որ ինքդ էլ անտարբեր չես Կատերինա Իվանովնայի նկատմամբ։ Վաղուց այդ կասկածն ունեի, սիրելիս։ Եվ ահա թե ինչու չես սիրում իմ եղբորը՝ Իվանին։ Խանդո՞ւմ ես նրան։
| |
− |
| |
− | — Եվ Կատերինա Իվանովնայի փողերին էլ եմ խանդո՞ւմ։ Դե այդ էլ ասա, էլի՛։
| |
− |
| |
− | — Ոչ, փողի մասին ոչինչ չեմ ասի, միտք չունեմ քեզ վիրավորելու։
| |
− |
| |
− | — Հավատում եմ, քանի որ դու ես ասում, բայց է՛լի գրողը տանի ձեզ՝ քո Իվանին էլ հետը։ Ոչ մեկդ չի հասկանում, որ առանց Կատերինա Իվանովնայի էլ կարեի է բոլորովին չսիրել ձեր Իվանին։ Եվ ինչո՞ւ նրան սիրեմ, գրո՛ղը տանի։ Չէ՞ որ ինքն է ինձ իր հայհոյանքին արժանացնում։ Իսկ ե՞ս ինչու իրավունք չունեմ նրան հայհոյելու։
| |
− |
| |
− | — Երբեք չեմ լսել, որ նա որևէ բան ասած լինի քո մասին՝ լավ կամ վատ։ Բնավ չի խոսում քո մասին։
| |
− |
| |
− | — Իսկ ես լսել եմ, որ նախանցյալ օրը Կատերինա Իվանովնայի մոտ նա ինձ մի լավ մշակել է, բերանն եկածը դուրս է տվել. ահա թե ինչ աստիճան հետաքրքրվել է ձեր խոնարհ ծառայով։ Էլ դրանից հետո ո՛վ ում է խանդում, ախպեր ջան, չգիտեմ։ Բարեհաճել է կարծիք հայտնել, թե ես, իբր թե, շատ մոտավոր ապագայում եթե չհամաձայնվեմ վարդապետական կարգ ընդունել և չվճռեմ վանական դառնալ, ուրեմն անպայման կգնամ Պետերբուրգ և կհարեմ մի հաստ ամսագրի, անպայման քննադատ կլինեմ, կգրեմ մի տասը տարի և ի վերջո ամսագրի տերն ու տիրականը կդառնամ։ Եվ հետո Նորից կհրատարակեմ՝ անպայման լիբերալ և աթեիստական ուղղությամբ, սոցիալիստական երանգով, նույնիսկ սոցիալիզմի փայլ տալով մի փոքր, բայց ականջներս բաց պահելով, այսինքն ըսա էության և՛ մի կողմին, և՛ մյուս կողմին հա ասելով և հիմարների աչքին փոշի փչելով։ Իմ կարիերայի վերջում, քո եղբոր ասելով, սոցիալիզմի երանգն ինձ չի խանգարի բաժանորդագրական փողերը ետ գցելու իմ ընթացիկ հաշվին և հարմար առիթով շրջանառության դնելու որևէ մի ջհուդի ղեկավարությամբ, մինչև որ հսկա մի շենք կառուցեմ Պետերբուրգում՝ խմբագրությունն այնտեղ փոխադրելու և մնացած հարկերն էլ վարձով տալու համար։ Նույնիսկ շենքի տեղն է որոշել. նոր քարե կամուրջի մոտ, որն ասում են թե կառուցվելու է Նևայի վրա՝ Լիտեյնայայից դեպի Վիբորգսկայա...
| |
− |
| |
− | — է՜հ, Միշա, ճիշտն ասած, հենց այդպես էլ կկատարվի՝ բառ առ բառ,— բացականչեց հանկարծ Ալյոշան, չկարողանալով զսպել իրեն և ուրախ ծիծաղելով։
| |
− |
| |
− | — Դուք էլ եք սկսում հեգնել, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։
| |
− |
| |
− | — Ոչ, ոչ, կատակ եմ անում, ներիր։ Իմ մտքինը բոլորովին ուրիշ բան է։ Բայց ասա խնդրեմ, ո՞վ կարող էր քեզ այդպիսի մանրամասնություններ պատմել, ումի՞ց կարող էիր լսել այդ բոլորը։ Դու հո չէիր կարող անձամբ Կատերինա Իվանովնայի մոտ լինել, երբ Իվանը խոսում էր քո մասին։
| |
− |
| |
− | — Ես այնտեղ չէի, բայց Դմիտրի Ֆյոդորովիչն է եղել, և հենց նրանից լսեցի այդ բոլորն իմ ականջներով. այսինքն, եթե ճիշտն ես ուզում, նա ոչ թե անձամբ ինձ պատմեց, այլ ես թաքուն լսեցի, անշուշտ իմ կամքից անկախ, որովհետև նստած էի Գրուշենկայի ննջասենյակում և չէի կարող դուրս գալ քանի Դմիտրի Ֆյոդորովիչը մյուս սենյակումն էր։
| |
− |
| |
− | — Ախ հա՜, մոռացել էի, որ Գրուշենկան քո ազգականն է...
| |
− |
| |
− | — Ազգակա՞ն։ Գրուշենկա՞ն է ինձ ազգական,— գոռաց հանկարծ Ռակիտինը լրիվ կարմրելով։— Ցնդե՞լ ես, ինչ է։ Խանգարվել է ուղեղդ։
| |
− |
| |
− | — Ինչո՞ւ։ Քո ազգականը չէ՞ միթե։ Այդպես եմ լսել։
| |
− |
| |
− | — Որտեղի՞ց կարող ես լսած լինել։ Չէ՜, դուք՝ պարոնայք Կարամազովներդ, ինչ֊որ մեծ ու հնադարյան ազնվականների հովեր եք առնում, այնինչ քո հայրը վազ էր տալիս ուրիշների սեղանին խեղկատակություն անելու, և կարեկցելուց է, որ մի կտոր հաց էին դնում առաջը։ Ասենք թե ես տերտերի տղա եմ պարզապես, մի ճիճու եմ ձեզ նման ազնվականների աչքին, բայց մի՛ վիրավորեք ինձ այդպես թեթև սրտով ու անառակորեն։ Ես էլ պատիվ ունեմ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ես չեմ կարող Գրուշենկայի նման մի պոռնիկի ազգականը լինել, խնդրում եմ հասկանա՜ք այդ։
| |
− |
| |
− | Ռակիտինը խիստ ջղայնացած էր։
| |
− |
| |
− | — Ներիր, ի սեր աստծո, մտքովս անգամ չէր անցնում, և հետո՝ ինչպես թե պոռնիկ։ Միթե նա... այդպիսի՞ կին է,— կարմրեց հանկարծ Ալյոշան։— Նորից եմ ասում, ես այնպես եմ լսել, որ նա քո ազգականն է։ Դու հաճախ ես գնում նրա մոտ և ինքդ ես ինձ ասել, թե սիրային կապեր չունես հետը... Երբեք չէի կարծում, թե դու էլ այդպես արհամարհում ես նրան։ Ինչ է, իսկապե՞ս արժանի է այդ վերաբերմունքին։
| |
− |
| |
− | — Եթե այցելում եմ նրան, կարող եմ իմ պատճառներն ունենալ, և դա քո բանը չէ։ Իսկ գալով ազգականության, ավելի շուտ քո եղբայրը կամ էլ նույնիսկ հենց հայրիկդ նրան որպես ազգական կփաթաթեն քո՛ վզին, ոչ թե իմ։ Ահա արդեն հասանք։ Դե՛հ, ավելի լավ է գնաս խոհանոց։ Օհո՜, սա՞ ի՞նչ բան է, ի՞նչ է կատարվում այստեղ։ Չլինի՞ ուշացանք։ Բայց ինչպե՞ս կարող էին այսքան շուտ վերջացնել ճաշը։ Չլինի՞ այստեղ էլ Կարամազովները գժություն են արել։ Անկասկած։ Ահա, տե՛ս, հայրիկդ, ետևից էլ Իվան Ֆյոդորովիչը։ Վանահոր մոտից դուրս պրծան։ Տե՛ս, հայր Իսիդորը սանդուղքի վրա մի բան է գոռում նրանց ետևից։ Հայրիկդ էլ գոռում է ու ձեռքերը թափ տալիս, երևի հայհոյում է։ Բահո՜, տե՛ս, Միուսովն էլ քշեց-գնաց իր կառքով, տեսնո՞ւմ ես, գնում է։ Ահա կալվածատեր Մաքսիմովն էլ է վազում. էհէ՜, ուղղակի խայտառակություն է եղել։ Ուրեմն ճաշ֊մաշ էլ չեն արել։ Վա՛յ թե վանահորը ծեծած լինեն։ Կամ էլ գուցե նրա՞նց են ծեծել, հա՞։ Ա՛յ արժե՜ր...
| |
− |
| |
− | Ռակիտինն իզուր չէր բացականչում։ Խայտառակությունն իրոք եղել էր՝ անսպասելի ու չլսված մի խայտառակություն։ Եվ ամեն ինչ տեղի էր ունեցել «անակնկալ ներշնչման» հետևաքով։
| |
− |
| |
− | === VIII։ Խայտառակություն ===
| |
− |
| |
− | Միուսովը, երբ Իվան Ֆյոդորովիչի հետ մտնում էր վանահոր մոտ, իբրև ճշմարտապես բարեկիրթ ու նրբանկատ մարդ՝ զգաց, որ իր հոգում մի տեսակ նուրբ շարժում կատարվեց արագորեն. նա ամաչեց, որ բարկացել էր։ Ինքնիրեն խոստովանեց, որ ըստ էության պետք է այնքա՛ն արհամարհեր այդ անպիտան Ֆյոդոր Պավլովիչին, որ սրբահոր խուցում նրա երեսից իր պաղարյունությունը չկորցներ և այդպես դուրս չգար իր հավասարակշռությունից։ «Վանականները համենայն դեպս ոչ մի հանցանք չունեն այս բոլորի մեջ,— վճռեց նա հանկարծ, երբ բարձրանում էր արտասանդուղքով,— և եթե այստեղ էլ կանոնավոր մարդիկ են (այս վանահայր Նիկոլայը կարծեմ նույնպես ազնվական է), ուրեմն ինչո՞ւ նրանց հետ սիրալիր ու քաղաքավարի չլինեմ... Չեմ վիճելու, նույնիսկ ամեն ինչի այո եմ ասելու, համակրանք եմ շահելու սիրալիրությամբ և... և... ապացուցելու եմ վերջապես, որ ես գործ չունեմ այդ Եզոպոսի, այդ խեղկատակի, այդ պիերոյի հետ և պարզապես անախորժ դրության մեջ եմ ընկել ճիշտ այնպես, ինչպես նրանք բոլորը....»։
| |
− |
| |
− | Նա որոշեց հենց այսօր իսկ դադարեցնել վանքի դեմ իր հայցը անտառահատման ու ձկնորսության վերաբերյալ (ինքն էլ չգիտեր, թե անտառի ու գետի ո՛ր մասերն էին վիճելի) և վերջնականորեն, մի անգամ ընդմիշտ զիջել նրանց այդ իրավունքը, մանավանդ որ այդ բոլորի արժեքը չնչին մի բան էր։
| |
− |
| |
− | Բոլոր այդ բարի մտադրություններն ավելի ևս հաստատ դարձան, երբ նրանք մտան վանահոր սեղանատունը։ Ճիշտն ասած, դա սեղանատուն էլ չէր, որովհետև վանահոր բնակարանում երկու սենյակ կար ընդամենը, թեև դրանք շատ ավելի ընդարձակ ու հարմարավետ էին, քան սրբահոր սենյակները։ Բայց այստեղ նույնպես կահավորումը աչքի չէր ընկնում հատուկ շքեղությամբ. կարասիները կարմիր փայտից էին, կաշեպատ, հնաձև՝ քսանական թվականների ոճով. նույնիսկ հատակը չէր ներկված. սակայն ամեն ինչ փայլում էր մաքրությամբ, լուսամուտներին բազում ընտիր ծաղիկներ կային։ Այս րոպեին գլխավոր պերճանքը, բնականաբար, ճոխ սպասադրված սեղանն էր, թեև այդ էլ հարաբերական առումով. սփռոցները մաքուր էին, ամանեղենը՝ փայլուն։ Սքանչելի թխված երեք տեսակ հաց կար, երկու շիշ գինի, երկու շիշ հոյակապ մեղրախմիչք և մի մեծ ապակե սափորով կվաս. մեղրախմիչքն ու կվասը վանքում էին պատրաստվում և մեծ համբավ ունեին շրջակայքում։ Օղի բնավ չկար։ Ռակիտինը հետո պատմում էր, որ այս անգամ ճաշին հինգ տեսակ կերակուր էին պատրաստել. ստերլետի ձկնապուր՝ հետը ձկով կարկանդակներ, ապա խաշած ձուկ՝ ինչ֊որ հատուկ ու ընտիր ձևով պատրաստված, ապա կարմիր ձկից կոտլետներ, պաղպաղակ ու կոմպոտ և վերջապես բլանմանժեի ձևով թթվաշփոթ։ Ռակիտինն այդ ամբողջը տնտղել էր, չդիմանալով և հատկապես աչք նետելով վանահոր խոհանոցը, որտեղ նա նույնպես իր կապերն էր հաստատել։ Նա ամեն տեղ կապեր ուներ և ամեն տեղ լրատու էր գտնում։ Շատ անհանգիստ ու նախանձոտ սիրտ ուներ։ Կատարելապես գիտակցում էր իր աչքի զարնող ընդունակությունները, բայց նյարդայնորեն չափազանցում էր դրանք իր մեծամտությամբ։ Հաստատ գիտեր, որ հետագայում գործիչ է դառնալու մի որևէ ասպարեզում, բայց Ալյոշան, շատ մտերիմ լինելով նրա հետ, տխրում էր, որ իր բարեկամ Ռակիտինն անազնիվ է և բոլորովին չի գիտակցում իր այդպես լինելը, այլ ընդհակառակը՝ ինքնիրեն վճռականորեն համարում է ամենաբարձր ազնվության տեր մարդ, որովհետև գիտե, թե ինքը դրամ չի գողանա սեղանից։ Այս հարցում ոչ թե Ալյոշան, այլև ոչ ոք չէր կարող նրա վրա ազդեցություն գործել։
| |
− |
| |
− | Ռակիտինը, որպես մանր անձնավորություն, չէր կարող անշուշտ հրավիրված լինել ճաշի, բայց հրավիրված էին հայր Իոսիֆն ու հայր Պաիսին, ինչպես նաև մի այլ աբեղա։ Նրանք արդեն սպասում էին վանահոր սեղանատանը, երբ ներս մտան Պյոտր Ալեքսանդրովիչը, Կալգանովը և Իվան ֆյոդորովիչը։ Մի անկյուն քաշված սպասում էր նաև կալվածատեր Մաքսիմովը։ Վանահայրը սենյակի մեջտեղը եկավ՝ յուրերին դիմավորելու։ Բարձրահասակ, նիհար, բայց դեռ առույգ ծերունի էր նա՝ ալեխառն սև մազերով, երկարուն, ծանրախոհ, ճգնավորի դեմքով։ Նա լուռ խոնարհվեց իր հյուրերին, որոնք այս անգամ մոտեցան օրհնություն ստանալու։ Միուսովը նույնիսկ փորձեց նրա ձեռքը համբուրել, բայց վանահայրը ճիշտ ժամանակին ետ քաշեց ձեռքը և համբույրն առկախ մնաց։ Իսկ Իվան Ֆյոդորովիչն ու Կալգանովն այս անգամ լիակատար օրհնություն ստացան, այսինքն ամենայն պարզամտությամբ պագեցին վանահոր ձեռքը, հասարակ գյուղացու նման։
| |
− |
| |
− | — Մենք պետք է խիստ ներողություն խնդրենք, ձերդ գերապատվություն,— սկսեց Պյոտր Ալեքսանգրովիչը ժպիտներ թափելով, բայց այնուամենայնիվ պահելով լուրջ ու հարգալից շեշտը,— ներեցեք, որ ներկայանում ենք առանց ձեր կողմից հրավիրված մեր ուղեկցի՝ առանց Ֆյոդոր Պավլովիչի։ Նա ստիպված էր հրաժարվել ձեր սեղանին մասնակցելու շնորհից, և ոչ առանց պատճառի։ Գերաշնորհ հայր Զոսիմայի խուցում, տարվելով իր որդու հետ ունեցած ընտանեկան տխրառիթ գժտությամբ, նա մի քանի խոսք ասաց՝ բոլորովին անտեղի... պարզապես բոլորովին անվայել... և այս պարագան, ինչպես ենթադրում եմ (նա մի հայացք նետեց աբեղաների վրա), արդեն հայտնի է ձերդ գերապատվության։ Ուստի, ինքն էլ գիտակցելով իր մեղքը և անկեղծորեն զղջալով, նա ամոթ զգաց և, չկարողանալով հաղթահարել այդ զգացումը, խնդրեց մեզ, այսինքն ինձ և իր որդուն՝ Իվան ֆյոդորվիչին, որ հայտնենք ձեզ իր ամբողջ անկեղծ ափսոսանքը, ցավն ու զղջումը... Մի խոսքով, նա հույս ունի և ցանկանում է հետագայում փոխհատուցել այդ ամբողջը, իսկ այժմ, ձեր օրհնությունն աղերսելով, խնդրում է, որ մոռանաք պատահածը...
| |
− |
| |
− | Միուսովը լռեց։ Արտասանելով իր ճառի վերջին բառերը, նա կատարելապես գոհ մնաց իր սեփական անձից, այնքան գոհ, որ քիչ առաջվա ջղայնությունից հետք անգամ չմնաց նրա հոգում։ Հիմա լրիվ ու անկեղծորեն սիրում էր նորից մարդկությանը։ Վանահայրը լրջադեմ լսեց նրան, ապա գլուխը մի փոքր հակելով պատասխանեց.
| |
− |
| |
− | — Անկեղծորեն ցավում եմ, որ բացակայում է նա։ Թերևս մեր սեղանի առաջ սիրով համակվեր մեր նկատմամբ, ինչպես և մենք՝ իր նկատմամբ։ Բարեհաճեցեք ճաշակել, պարոնայք։
| |
− |
| |
− | Նա կանգնեց սրբապատկերի առաջ և սկսեց բարձրաձայն աղոթել։ Բոլորն ակնածանքով խոնարհեցին գլուխները, իսկ կալվածատեր Մաքսիմովը նույնիսկ ակնբախորեն առաջ թեքվեց՝ ափերն հատուկ ջերմեռանդությամբ միացնելով իր կրծքի առաջ։
| |
− |
| |
− | Եվ ահա այստեղ է, որ Ֆյոդոր Պավլովիչն իր վերջին խաղը խաղաց։ Պետք է նկատել, որ նա իրոք ուզում էր տուն մեկնել և իրոք զգում էր, թե սրբահոր խուցում իր ամոթալի վարմունքից հետո անհնար է վանահոր մոտ ճաշի գնալ հենց այնպես՝ ասես ոչինչ չի պատահել։ Ո՜չ թե շատ էր ամաչում իր արածից ու մեղադրում իրեն — գուցե և ճիշտ հակառակը։ Բայց այնուամենայնիվ զգում էր, թե ճաշի գնալն արդեն անվայել կլինի։ Սակայն հազիվ էին հյուրանոցի անդաստակին մոտեցրել իր ճռճռան կառքը և արդեն բարձրանում էր, երբ հանկարծ կանգ առավ։ Հիշեց իր սեփական խոսքերը, որ ասել էր սրբահորը. «Երբ ես մի որևէ տեղ եմ գնում, այդպես էլ միշտ թվում է ինձ, թե ես ամենից ավելի ստորն եմ, և թե բոլորն ինձ խեղկատակի տեղ են դնում, դե ես էլ՝ արի՛ ուրեմն, ասում եմ, իսկապես խեղկատակի դեր խաղամ, որովհետև բոլորդ էլ, առաջինից մինչև վերջինը, ինձնից ավելի հիմար եք և ստոր»։ Նա ուզեց վրեժ լուծել բոլորից՝ իր իսկ արած ստորությունների համար։ Այս առիթով հանկարծ հիշեց, թե ինչպես մի անգամ, տարիներ առաջ, հարցրել էին իրեն. «Ինչո՞ւ եք այսինչ մարդուն այդպես ատում»։ Եվ այն ժամանակ պատասխանել էր խեղկատակի անամոթության մոլուցքով. «Ասեմ ինչու. ճիշտ է, նա ինձ ոչինչ չի արել, բայց ես ինքս մի շատ զզվելի ստորություն արեցի նրա հանդեպ, և հենց դրա համար էլ իսկույն ատեցի նրան»։ Հիմա հիշելով այդ, նա հանգիստ ու չարամիտ ժպտաց՝ տատանվելով մի րոպե։ Հետո աչքերը փայլեցին, նույնիսկ շրթունքները դողացին։ «Դե՜հ, քանի որ սկսել եմ, արի վերջացնեմ»,— վճռեց նա հանկարծ։ Այդ վայրկյանի նրա ամենաթաքուն զգացողութունը կարելի էր արտահայտել հետևյալ բառերով. «Էլ չես կարող հիմա վարկդ վերականգնել, է՜հ ուրեմն, արի մե՛կ էլ թքիր նրանց վրա անամոթաբար, այսինքն թե՝ չեմ ամաչում ձեզնից ու վե՛րջ»։ Կառապանին հրամայեց սպասել, իսկ ինքն արագ քայլերով վերադարձավ վանք՝ ուղղակի վանահոր մոտ։ Դեռ լավ չգիտեր, թե ինչ է անելու, բայց գիտեր, թե այլևս չի կարող զսպել իրեն, և բավական է մի փոքր մղում, որ վայրկենապես հասնի ստորության ծայրագույն աստիճանին, սակայն միայն ստորության, այլ ոչ երբեք մի որևէ հանցագործության կամ այնպիսի մի արտառոց արարքի, որի համար դատարանը կարող է պատժել։ Վերջին պարագային նա միշտ էլ ընդունակ էր իրեն զսպելու և այդ առթիվ նույնիսկ ինքն իր վրա զարմացել էր որոշ դեպքերում։ Նա վանահոր սեղանատանը երևաց ճիշտ այն վայրկյանին, երբ աղոթքը վերջացել էր և բոլորը սեղանին էին մոտենում։ Կանգնելով շեմքին, մի հայացք նետեց հավաքվածների վրա և ծիծաղեց իր երկար, լպիրշ, չարախինդ ծիծաղով, հանդգնորեն նայելով բոլորի երեսին։
| |
− |
| |
− | — Հե՜, նրանք էլ կարծում էին՝ ես գնացի, բայց ես այստե՜ղ եմ ահա,— գոռաց նա ամբողջ սենյակով մեկ։
| |
− |
| |
− | Մի վայրկյան բոլորն իրենց աչքերը հառեցին նրան և լուռ մացին, և հանկարծ բոլորն էլ զգացին, թե մի զզվելի, անհեթեթ բան է կատարվելու հիմա, մի անխուսափելի խայտառակություն։ Պյոտր Ալեքսանդրովիչի ամենաբարի տրամադրությունն անմիջապես փոխվեց ծայրահեղ կատաղության։ Նրա սրտում ընդոստ վերազարթնեցին բոլոր այն զգացումները, որոնք արդեն հանդարտվել ու հանգել էին։
| |
− |
| |
− | — Ո՛չ, չե՛մ կարող հանդուրժել այս բանը,— գոռաց նա,— բնա՛վ չեմ կարող և... ո՛չ մի կերպ չեմ կարող։
| |
− |
| |
− | Արյունը խումեց նրա գլուխը։ Նույնիսկ լեզուն խառնվեց, բայց այլևս բարձր ոճով խոսելու ժամանակը չէր, և նա վերցրեց գլխարկը։
| |
− |
| |
− | — Այդ ի՞նչն է, որ չի կարող,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը,— «ոչ մի կե՜րպ չի կարող և ո՜չ մի դեպքում չի կարող»։ Ձերդ գերապատվություն, ներս մտնե՞մ, թե չէ։ Սեղանակից ընդունո՞ւմ եք։
| |
− |
| |
− | — Ի սրտե խնդրում եմ՝ համեցեք,— պատասխանեց վանահայրը։— Պարոնա՛յք։ Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ,— ավելացրեց նա հանկարծ,— ամբողջ հոգով խնդրելու ձեզ, որ մի կողմ թողնեք ձեր պատահական պառակտումները և մեր խոնարհ սեղանի շուրջ միանաք սիրով և ընտանեկան ներդաշնակությամբ՝ աղոթելով բարձրյալին։
| |
− |
| |
− | — Ոչ, ոչ, անկարելի է՜,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը՝ համբերությունը կորցրած։
| |
− |
| |
− | — Դե՛հ, եթե Պյոտր Ալեքսանդրովիչի համար անկարելի է ինձ համար էլ անկարելի է, ես էլ չեմ մնում։ Հենց այս մտքով էլ եկել եմ։ Հիմա ամեն տեղ Պյոտր Ալեքսանդրովիչի հետ եմ լինելու. եթե գնաք, Պյոտր Ալեքսանդրովիչ, ես էլ կգնամ, մնաք՝ ես էլ կմնամ։ Հենց ընտանեկան ներդաշնակություն ասելով՝ առավելագույնս խայթեցիք նրան, գերապատիվ հայր. նա չի ընդունում, որ իմ ազգականն է։ Այդպես չէ՞, ֆոն Զո՛ն։ Ահա ֆոն Զոնն էլ կանգնել է։ Բարև՜, ֆոն Զոն։
| |
− |
| |
− | — Դուք... ի՞նձ եք ասում,— մրթմրթաց կալվածատեր, Մաքսիմովն ապշահար։
| |
− |
| |
− | — Իհարկե, քե՛զ,— գոռաց Ֆյոդոր Պավլովիչը։— Հապա էլ ո՞ւմ։ Գերապատիվ վանահայրը հո չի կարող ֆոն Զոն լինել։
| |
− |
| |
− | — Բայց ախր ես էլ ֆոն Զոն չեմ, ես Մաքսիմով եմ։
| |
− |
| |
− | — Չէ՜, դու ֆոն Զոն ես։ Ձերդ գերապատվություն, գիտե՞ք ինչ է ֆոն Զոնը։ Մի այդպիսի քրեական դատ է եղել. նրան սպանել են անառականոցում (կարծեմ ձեր շրջանակում այսպես են կոչում նման վայրերր), սպանել են ու կողոպտել, և չնայած նրա պատկառելի տարիքին՝ խրել են արկղի մեջ, փակել ու մեխել են և Պետերբուրգից Մոսկվա են ուղարկել ծանրոցի վագոնով, համարակալած։ Իսկ մեխելու ժամանակ պոռնիկ կաքավուհիները երգեր են երգել ու տավիղ են նվագել, այսինքն դաշնամուր են տնկտնկացրել։ Եվ ահա ուրեմն այս մարդը հենց այդ ֆոն Զոնն է։ Մեռյալներից է հարություն առել, այնպես չէ՞, ֆոն Զոն։
| |
− |
| |
− | — Այս ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ բան է սա,— ձայներ լսվեցին աբեղաների խմբում։
| |
− |
| |
− | — Գնա՛նք,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը, դիմելով Կալգանովին։
| |
− |
| |
− | — Չէ՜, ներողությո՜ւն կանեք,— ճչան ձայնով վրա ընկավ Ֆյոդոր Պավլովիչը, մի քայլ ևս առաջ գալով սենյակում,— ինձ էլ թույլ տվեք վերջացնեմ։ Այնտեղ՝ խուցում, իմ մասին չարախոսեցիք, թե իբր ես անհարգալից պահեցի ինձ, այսինքն թե հենց խարակաձկների մասին գոռգոռացի։ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, իմ ազգականը, սիրում է, որ խոսքի մեջ լինի plus de noblesse que de sincerite<ref>Ավելի ազնվախոսություն, քան անկեղծություն. ֆրանս.</ref>, իսկ ես, ընդհակառակը, սիրում եմ, որ իմ խոսքի մեջ plus de sincerite que de noblesse<ref>Ավելի անկեղծություն, քան ազնվախոսություն. ֆրանս.</ref> լինի, և թքել եմ noblesse<ref>ազնվություն. ֆրանս.</ref>-ի վրա։ Այդպես չէ՞, ֆոն Զոն։ Ներեցեք, գերապատիվ հայր, թեև խեղկատակ եմ ես և խեղկատակ եմ ձևացնում, բայց պատվո ասպետն եմ և ուզում եմ իմ ասելիքն ասել։ Այո՛, ես պատվո ասպետն եմ, իսկ Պյոտր Ալեքսանդրովիչի մեջ պարզապես վիրավորված ինքնասիրությունն է խոսում, ուրիշ ոչինչ։ Գուցե և հենց եկել եմ, որ տեսնեմ ինչը ինչոց է և իմ ասելիքն ասեմ։ Այստեղ իմ որդին՝ Ալեքսեյը հոգին է փրկում։ Ես հայր եմ, մտահոգվում եմ նրա ճակատագրով և պետք է մտահոգվեմ։ Ես խելառ էի ձևանում, բայց ականջ էի դնում անընդհատ, աչքի տակով էլ նայում էի, իսկ հիմա ուզում եմ ներկայացման վերջին գործողությունն էլ ցույց տալ ձեզ։ Առհասարակ ո՞նց է լինում մեզ մոտ։ Մի բան ընկավ՝ այդպես էլ մնում է ընկած։ Ընկավ մի անգամ՝ այդպես էլ մնում է հավիտյանս հավիտենից։ Չէ՜, ներողություն կանեք։ Ես ուզում եմ նորից ոտքի կանգնել։ Սրբազան հայրեր, ես վրդովված եմ ձեր դեմ։ Խոստովանանքը մեծ խորհուրդ է, որի առաջ ես էլ պատկառում եմ և պատրաստ իմ երկիր պագանելու, իսկ արի տես, որ այդ խուցում բոլորն էլ ծունկի են գալիս հանկարծ և բարձրաձայն խոստովանանք են անում։ Թույլատրելի՞ է միթե բարձրաձայն խոստովանելը։ Սուրբ հայրերը կարգ են հաստատել, որ խոստովանահոր ականջին ասես մեղքերդ, միայն այդ դեպքում ձեր խոստովանանքը խորհուրդ կլինի, և դա հնուց այդպես է։ Թե չէ՝ ես ինչպե՞ս նրան բացատրեմ բոլորի առաջ, թե... օրինակ, էս եմ արել, էն եմ արել... դե այսինքն էնիքն ու էնիքը, հասկանում եք, թե ինչ, չէ՞։ Երբեմն ախր ասելն էլ անհարմար է։ Է՜հ ուրեմն՝ խայտառակությո՛ւն է դա։ Չէ՜, սրբազան հայրեր, իմ կարծիքով՝ մարդ ձեզ հետ կարող է ինքնախարազանողների աղանդն ընկնել... Առաջին իսկ առիթով ես կգրեմ սինոդին, իսկ իմ որդուն՝ Ալեքսեյին, տուն կտանեմ...
| |
− |
| |
− | Այստեղ մի նշում անենք։ Ֆյոդոր Պավլովիչը գիտեր, թե քամին որ կողմից է փչում։ Մի ժամանակ չարամիտ հերյուրանքներ էին երևան եկել և նույնիսկ հասել էին արքեպիսկոպոսին (ոչ միայն մեր, այլև ուրիշ վանքերի նկատմամբ, ուր սրբահայրության կարգն է հաստատված), որ իբր թե չափազանցյալ հարգանք են վայելում սրբահայրեըը՝ նույնիսկ ի վնաս վանահայրերի կարգին, և որ, ի միջի այլոց, իբր թե սրբբահայրերը չարաշահում են խոստովանանքի խորհուրդը և այլն, և այլն։ Անհեթեթ մեղադրանքներ, որոնք ժամանակի ընթացքում ի չիք դարձան ամենուրեք, ինչպես և մեզ մոտ։ Սակայն հիմարության դևը, որ իր ճանկն էր գցել Ֆյոդոր Պավլովիչին և նրա սեփական նյարդերը բորբոքելով քշում-տանում էր դեպի անամոթության խորխորատները, հանկարծ այդ հին մեղադրանքը հուշեց նրան։ Ֆյոդոր Պավլովիչն այդ մեղադրանքի մի բառն անգամ չէր հասկանում և նույնիսկ չկարողացավ կարգին արտահայտել իր ասելիքը, մանավանդ, որ այս անգամ սրբահոր խուցում ոչ ոք ծնկի չէր եկել ու բարձրաձայն չէր խոստովանել, ուստի նա չէր կարող որևէ նմա բան տեսած լինել և խոսում էր պարզապես մի կերպ հիշելով հին ասեկոսեներն ու հերյուրանքները։ Բայց արդեն ասած լինելով իր հիմար խոսքը, նա զգաց, թե մի անհեթեթ տխմարություն էր դուրս տվել, և հանկարծ ուզեց ապացուցել անմիջապես իր ունկնդիրներին և մանավանդ ինքն իրեն, որ իր ասածը բնավ էլ տխմարություն չէր։ Ու թեև շատ լավ գիտեր թե իր ասելիք յուրաքանչյուր բառով ավելի ու ավելի անհեթեթ բաներ էր բարդելու իր դուրս տված տխմարության վրա, բայց արդեն չէր կարող զսպել իրեն և թավալգլոր գնաց զառիվայր։
| |
− |
| |
− | — Ի՜նչ ստորություն գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը։
| |
− |
| |
− | — Ներեցեք,— ասաց հանկարծ վանահայրը։— Հնուց անտի ասված է. «Եւ բացեալ զբերան իւր ասէր ցիս զանմտութիւնս ինչ, մինչ և զաղտեղութիւնս ազգի֊ազգի։ Եւ ես լուեալ զայս, ասէի ի միտս իմոյ. սա է բժշկութիւն Յիսուսի՝ առաքեալ առ իս առ ի բուժելոյ զփառասէր ոգի իմոյ»։ Ուստի մենք ևս խոնարհաբար շնորհակալ ենք ձեզ, թանկագին հյուր։
| |
− |
| |
− | Եվ նա մինչև մեջքը խոնարհվեց Ֆյոդոր Պավլովիչին։
| |
− |
| |
− | — Բա՛հ-բա՛հ-բա՛հ։ Կե՜ղծ բարեպաշտություն և հնացած, խոսքե՜ր։ Հնացած խոսքեր ու հնացած շարժուձևե՜ր։ Հին կեղծիք ու երկրպագելու ձևամոլությո՜ւն։ Գիտենք այդ երկրպագությունները։ «համբույր շրթներին և դաշույն՝ ուղիղ սրտին», ինչպես Շիլլերի «Ավազակներում»։ Ես կեղծիք չեմ սիրում, հայրե՛ր, ճշմարտություն եմ ուզում։ Բայց խարակաձուկ ուտելու մեջ չէ՛ ճշմարտությունը, արդեն հայտարարել եմ։ Վանական հայրեր, ինչո՞ւ եք ծոմ պահում։ Ինչո՞ւ դրա համար վարձատրություն եք ակնկալում հերկինս։ Ախր այդպիսի վարձատրության սիրուն ես էլ կգամ ծոմ կպահեմ։ Ոչ, սուրբ վանական, դու արի կյանքո՛ւմ առաքինի եղիր, օգուտ բեր հասարակությանը, առանց վանքում փակվելու և պատրաստի հաց ուտելու, առանց վարձատրություն ակնկալելու այնտեղ՝ վերևում, և կտեսնես, որ դա ավելի դժվար է։ Ես էլ հո կարող եմ վայելուչ խոսել, գերապատիվ հայր։ Տեսնենք ինչե՜ր են պատրաստել այստեղ,— մոտեցավ նա սեղանին։ — Հին Ֆակտորի պորտվեյն, Ելիսեև եղբայրների վաճառահանած մեղր, վա՜յ սուրբ հայրեր, վա՜յ։ Սա որտե՜ղ, խարակաձակը որտեղ։ Հլա տես, ինչ շշե՜ր են մեջտեղ հանել սուրբ հայրերը, հե՛-հե՛-հե՜։ Իսկ ո՞վ է այս բոլորը մատակարարողը։ Ռուս գյուղացին է, մշակը, որ իր կոշկոռոտ ձեռքերով վաստակած դահեկանը բերում է այստեղ, կտրելով իր ընտանիքից ու պետական կարիքներից։ Ախր դուք, սուրբ հայրեր, Ժողովրդի արյո՜ւնն եք ծծում։
| |
− |
| |
− | — Այս ձեր արածն արդեն չափազանց անվայել է,— ասաց հայր Իոսիֆը։ Հայր Պաիսին համառորեն լուռ էր մնում։ Միուսովը սենյակից դուրս փախավ, ետևից էլ՝ Կալգանովը։
| |
− |
| |
− | — Դե՛հ, հայրեր, ես էլ գնում եմ Պյոտր Ալեքսանդրովիչի ետևից։ Չեմ գա այլևս ձեզ մոտ, ծնկաչոք խնդրեք՝ չեմ գա։ Հազար ռուբլի ուղարկեցի ձեզ, և նորից աչքներդ տնկեցիք, հե՛-հե՛-հե՜։ Չէ, ավելին չեմ տա։ Վրեժ եմ լուծում իմ անցած երիտասարդության համար, իմ կրած ամբողջ նվաստացման դիմաց,— բռունցքը խփեց նա սեղանին՝ շինծու հուզմունքի նոպայում։— Այս վանքը շատ բաներ արեց իմ կյանքում։ Շատ դառն արցունքներ եմ թափել նրա երեսից։ Դուք իմ կնոջը, դիվահարին, հանեցիք իմ դեմ։ Դուք ինձ անիծեցիք ի լուր աշխարհի, խայտառակեցիք ամբողջ շրջապատում։ Բավակա՛ն է, համրեր, այժմ ազատամտության դար է, շոգենավերի ու երկաթուղիների դար։ Ոչ թե հազար, ոչ թե հարյուր ռուբլի, հարյուր կոպեկ էլ չեք ստանա ինձնից, ոչի՜նչ չեք ստանա։
| |
− |
| |
− | Նորից մի նշում անենք։ Մեր վանքը ոչ մի առանձնահատուկ բան չէր արել երբեք նրա կյանքում, և նա ոչ մի կաթիլ դառն արցունք չէր թափել վանքի պատճառով։ Բայց նա այնպես տարվեց իր շինծու արցունքներով, որ եղավ մի վայրկյան, երբ քիչ մնաց ինքն էլ հավատար իրեն, լաց լիներ հուզմունքից։ Բայց այդ նույն վայրկյանին զգաց, թե ժամանակն է սանձը քաշելու։ Վանահայրը նրա չարամիտ ստի դիմաց գլուխը խոնարհեց և նորից ազդեցիկ շեշտով արտասանեց.
| |
− |
| |
− | — Ասված է կրկին․ «Ուրախութեամբ համբերեա զանպատուութիւնն, որ վիճակեալ է քեզ ի նախախնամութենէ և կալցիս ժոյժ. ու մի՛ թշնամաներ զոր անպատուեացն զքեզ»։ Այդպես և մենք կվարվենք։
| |
− |
| |
− | — Բա՛հ-բա՛հ-բա՛հ, ժույժկալցելո՜ց և նման անմիտ բաներ։ Կալցիք ժույժ, հայրեր, իսկ ես գնում եմ։ Եվ իմ որդուն, Ալեքսեյին, տանում եմ այստեղից ընդմիշտ՝ իմ ծնողական իշխանությամբ։ Իվա՛ն Ֆյոդորովիչ, ամենահարգալից որդիս, թույլ տվեք հրամայել ձեզ, որ հետևեք ինձ։ Ֆոն Զո՛ն, դու ինչու ես մնում այստեղ։ Արի հիմա գնանք քաղաք՝ իմ տունը։ Ուրախ տուն է։ Եղած-չեղածը մի վերստ ճանապարհ ձեթի տեղ խոճկոր ու շիլա կդնեմ առաջդ։ Կճաշենք։ Կոնյակ կդնեմ առաջդ, հետո լիկյոր։ Մամուրովկա ունեմ... հե՜յ, ֆոն Զոն, բախտդ բանել է, բաց մի՛ թողնի առիթը։
| |
− |
| |
− | Նա դուրս ելավ գոռալով ու ձեռքերն օդում շարժելով։ Հենց այդ վայրկյանին էր ահա, որ Ռակիտինը տեսավ նրա դուրս գալը և ցույց տվեց Ալյոշային։
| |
− |
| |
− | — Ալեքսե՜յ,— գոռաց հեռվից հայրը, տեսնելով նրան,— այսօր ևեթ տեղափոխվիր ինձ մոտ վերջնականորեն, բարձդ ու անկողինդ էլ բեր, և էլ հետքդ անգամ չմնա այստեղ։
| |
− |
| |
− | Ալյոշան քարացած կանգ առավ, լուռ և ուշադիր դիտելով այդ տեսարանը։ Ֆյոդոր Պավլովիչն այդ միջոցին մտավ կառքը, և նրա ետևից Իվան Ֆյոդորովիչն էլ մտնում էր լուռ ու մռայլ, նույնիսկ առանց դառնալու Ալյոշային ու ցտեսություն ասելու։ Բայց այդ պահին տեղի ունեցավ ևս մի խեղկատակ ու գրեթե անհավատալի տեսարան, որ ավարտեց ամբողջ դրվագը։ Հանկարծ կալվածատեր Մաքսիմովը երևաց կառքի մոտ։ Վազում էր հևասպառ, որ չուշանա։ Ռակիտինն ու Ալյոշան տեսան, թե ինչպես էր վազում։ Այնպես էր շտապում, որ անհամբերությունից մղված՝ ոտքը դրեց աստիճանին, որի վրա դեռ կանգնած էր Իվան Ֆյոդորովիչի ձախ ոտքը, և բռնելով թափքից՝ ջանաց ցատկել կառքի մեջ։
| |
− |
| |
− | — Ե՛ս էլ, ե՜ս էլ ձեզ հետ,— ճվճվում էր նա ցատկոտելով, մանր-մանր և ուրախ ծիծաղելով, երանությունը դեմքին և ամեն ինչի պատրաստ,— ինձ էլ վերցրեք, ի՜նձ էլ։
| |
− |
| |
− | — Ա՛յ ահա՜, չէի՞ ասում, որ նա ֆոն Զոն է,— խանդավառ գոռաց Ֆյոդոր Պավլովիչը։— Իսկակա՜ն ֆոն Զոն՝ մեռյալներից հարություն առած։ Բայց դու ինչպե՞ս պոկ եկար այնտեղից։ Ի՞նչ ձևի ֆոնզոնություն արեցիր, հը՞։ Եվ դո՞ւ ինչպես կարող էիր ճաշը թողնել ու գնալ։ Ախր պետք է աներես մարդ լինել դրա համար։ Իմ երեսը պինդ է, բայց քոնը զարմացնում է ինձ, ախպերս։ Դե վեր ցատկիր, թռիր, շուտ արա։ Ներս թող նրան, Վանյա, զվարճալի կլինի։ Մի կերպ կփռվի մեր ոտքերի առաջ։ Կփռվե՞ս, ֆոն Զոն։ Թե՞ նրան տեղավորենք նստիքի վրա՝ կառապանի կողքին։ Թռի՛ր նստիքի վրա, ֆոն Զոն...
| |
− |
| |
− | Բայց Իվան Ֆյոդորովիչը, որ արդեն նստել էր իր տեղը, առանց մի բառ ասելու և ամբողջ ուժով բոթեց Մաքսիմովի կրծքին, և ծերուկը մի մետր դեն թռավ։ Պարզ պատահականություն էր, որ նա գետին չընկավ։
| |
− |
| |
− | — Քշի՛ր,- չարացած գոռաց Իվան Ֆյոդորովիչը կառապանին։
| |
− |
| |
− | — է՜, ի՞նչ ես անում։ Ի՜նչ ես անում։ Ինչու այդպես բոթեցիր նրան,— վեր թռավ Ֆյոդոր Պավլովիչը, բայց արդեն կառքը շարժվել էր։ Իվան Ֆյոդորովիչը չպատասխանեց։
| |
− |
| |
− | — Ա՜յ թե ինչն ես,— ասաց նորից Ֆյոդոր Պավլովիչը երկու րոպե լուռ մնալուց հետո, ծուռ նայելով որդուն։- Ինքդ սարքեցիր ամբողջ այս վանքի պատմությունը, ինքդ դրդեցիր, ինքդ հավանություն տվիր, ի՞նչ ես հիմա բարկանում ։
| |
− |
| |
− | — Բավական է հիմարություններ դուրս տաք, գոնե հիմա հանգստացեք մի քիչ,- կարճ կտրեց Իվան Ֆյոդորովիչը խոժոռ դեմքով։
| |
− |
| |
− | Ֆյոդոր Պավչովիչը նորից երկու րոպե լուռ մնաց։
| |
− |
| |
− | — Մի կում կոնյակը լավ կլիներ հիմա,- նկատեց նա խրատական շեշտով։ Բայց Իվան Ֆյոդորովիչը չպատասխանեց։
| |
− |
| |
− | — Տուն հասնենք, դու էլ կխմես։
| |
− |
| |
− | Իվան Ֆյոդորովիչը շարունակում էր լուռ մնալ։
| |
− |
| |
− | Ֆյոդոր Պավլովիչը նորից երկու րոպե սպասեց։
| |
− |
| |
− | — Բայց այնուամենայնիվ Ալյոշային ետ կվերցնեմ վանքից, չնայած որ դա շատ տհաճ կլինի ձեզ համար, մեծահարգ Կարլ ֆոն Մոոր։
| |
− |
| |
− | Իվան Ֆյոդորովիչն արհամարհանքով թոթվեց ուսերը և դեմքը շուռ տալով՝ սկսեց նայել ճանապարհին։ Հետո այլևս մինչև տուն չխոսեցին։
| |
− |
| |
− | == Գիրք երրորդ: Հեշտամոլներ ==
| |
− |
| |
− | === I։ Ծառայանոցում ===
| |
− |
| |
− | Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի տունը քաղաքի բուն կենտրոնում չէր, թեև շատ էլ հեռու չէր կենտրոնական թաղամասից։ Բավական խարխուլ շենք էր, սակայն արտաքուստ հաճելի էր տեսքը. միահարկ էր ու վերնատուն ուներ, մոխրագույն էր ներկված, թիթեղապատ տանիքը՝ կարմիր։ Դեռ կարող էր շատ երկար դիմանալ այդ տունը, ընդարձակ էր ու հարմարավետ։ Բազմաթիվ այլևայլ մառանիկներ, ծածուկ անկյուններ և անսպասելի սանդղիկներ կային տան մեջ։ Առնետներ կային, բայց Ֆյոդոր Պավլովիչը շատ էլ չէր սրդողում դրանցից. «Համենայն դեպս,— ասում էր,— այնքան չես ձանձրանում երեկոները, երբ առանձին ես մնում»։ Եվ իրոք նա սովորություն ուներ երեկոյան արձակելու ծառաներին և ուղարկելու ծառայանոց, իսկ ինքն ամբողջ գիշերը առանձին փակվում էր տանը։ Ծառայանոցը գտնվում էր բակում, ընդարձակ ու ամուր շենք էր։ Ֆյոդոր Պավլովիչը որոշել էր, որ ճաշերն այնտեղ պատրաստվեն, թեև տանն էլ խոհանոց կար. նա չէր սիրում խոհանոցային հոտերը, և ամառ թե ձմեռ՝ ճաշը բերում էին բակից։ Այդ տունն առհասարակ կառուցված էր մեծ ընտանիքի համար, և հնգապատիկ ավելի մարդ կարող էր բնակվել այնտեղ՝ տեր ու ծառա միասին։ Բայց մեր այս պատմած դեպքերի ժամանակ Ֆյոդոր Պավլովիչն էր միայն ապրում այնտեղ՝ Իվան Ֆյոդորովիչի հետ, իսկ ծառայանոցում ընդամենը երեք հոգի էր բնակվում՝ ծերունի Գրիգորին, նրա պառավ կինը՝ Մարֆան, և ծառա Սմերդյակովը, որ դեռ երիտասարդ էր։ Հարկավոր է մի քիչ ավելի մանրամասն խոսել այս երեք սպասավորների մասին։ Բայց ծերունի Գրիգորի Վասիլևիչ Կուտուզովի մասին արդեն բավական բան ասել ենք։ Հաստատակամ և անհողդողդ մարդ էր նա, որ համառորեն ու շիտակ գնում էր դեպի իր նպատակակետը, եթե անշուշտ դա անխախտ ճշմարտություն թվար նրան այս կամ այն (հաճախ զարմանալիորեն անտրամաբանական) պատճառով։ Առհասարակ նա ազնիվ էր ու անկաշառ։ Նրա կինը, Մարֆա Իգնատևնան, հակառակ որ իր ամբողջ կյանքում անտրտունջ հպատակվել էր ամուսնու կամքին, գյուղացիների ազատագրումից անմիջապես հետո նրա գլուխն էր տանում պահանջելով, որ թողնեն Ֆյոդոր Պավլովիչին ու գնան Մոսկվա, մի փոքրիկ առևտուր սկսեն այնտեղ (քիչ-միչ փող ունեին)։ Բայց Գրիգորին իսկույն և ընդմիշտ վճռեց, որ կնիկը հիմարություն է դուրս տալիս, «որովհետև ամեն մի կինարմատ անազնիվ է», և թե վայել չէ հեռանալ նախկին տիրոջից, ինչպիսին էլ լինի նա իր տեղովը, «որովհետև դա է իրենց պարտքն էս րոպեիս»։
| |
− |
| |
− | — Դու հասկանո՞ւմ ես ինչ բան է պարտքը,— դիմեց նա Մարֆա Իգնատևնային։
| |
− |
| |
− | — Պարտք ասածդ հասկանում եմ, Գրիգորի Վասիլևիչ, բայց թե մեր ի՞նչ պարտքն է, որ մենք էստեղ մնանք, էդ բանն սկի չեմ հասկանա,— համառորեն պատասխանեց Մարֆա Իգնատևնան։
| |
− |
| |
− | — Դե մի՛ հասկացի, բայց էդ էդպես է լինելու։ Եվ էլ լեզուդ քեզ պահի։
| |
− |
| |
− | Այդպես էլ եղավ. չգնացին, իսկ Ֆյոդոր Պավլովիչը ռոճիկ նշանակեց նրանց՝ փոքրիկ մի գումար, և կանոնավորաբար վճարեց։ Գրիգորին գիտեր նաև, թե ինքն անվիճելի ազդեցություն ունի իր տիրոջ վրա։ Զգում էր այդ, և դա իրոք այդպես էր։ Ֆյոդոր Պավլովիչը, խորամանկ ու կամակոր մի խեղկատակ, որ, ինչպես ինքն էր ասում, «կյանքի որոշ բաներում» շատ ամուր նկարագիր էր ցույց տալիս, «կյանքի ուրիշ բաներում» խիստ թույլ բնավորության տեր մարդ էր և ինքն էլ զարմանում էր դրա վրա։ Ու գիտեր, թե որոնք էին այդ «ուրիշ բաները», գիտեր ու վախենում էր շատ հարցերից։ Կյանքի որոշ բաներում պետք է ականջները սրած պահեր, և այդ պարագային դժվար կլիներ առանց հավատարիմ մարդու, իսկ Գրիգորին ամենահավատարիմ մարդն էր։ Ֆյոդոր Պավլովիչն իր կյանքի ընթացքում կարող էր նույնիսկ բազմիցս ծեծ ուտել, սաստիկ ծեծ, և միշտ Գրիգորին էր փրկում նրան, թեև ամեն անգամ էլ, փրկելուց հետո, ծառան մի լավ խրատ էր կարդում տիրոջ գլխին։ Բայց եթե միայն ծեծը լիներ, Ֆյոդոր Պավլովիչը չէր վախենա երբեք։ Լինում էին ավելի ծանրակշիռ, նույնիսկ շատ նուրբ ու բարդ պարագաներ, երբ Ֆյոդոր Պավլովիչն ինքն էլ չէր կարողանում բացատրել հավատարիմ ու մոտիկ մի մարդ ունենալու այն արտակարգ պահանջը, որ երբեմն հանկարծ սկսում էր զգալ վայրկենաբար և անհասկանալիորեն։ Համարյա հիվանդագին պահեր էին դրանք. լինելով չափազանց անառակ մարդ, իր հեշտասիրության մեջ հաճախ թունոտ միջատի պես դաժան, Ֆյոդոր Պավլովիչը մերթ ընդ մերթ, հարբած պահերին, հանկարծ հոգեկան սարսափ էր զգում և բարոյական մի ցնցում, որ նույնիսկ, այսպես ասած, իր գրեթե ֆիզիկական անդրադարձն էր ունենում։ «Այդ պահերին կարծես թե հոգիս թպրտում է կոկորդիս մեջ»,— ասում էր նա երբեմն։ Եվ ահա հենց այդ վայրկյաններին նա սիրում էր, որ իր կողքին, մոտիկ մի տեղ, եթե ոչ սենյակում, գոնե բակի շենքում, լինի այդպիսի նվիրված, ամուր, ոչ թե իրեն նման անառակ, այլ առաքինի մի մարդ, որ թեև տեսնում է ամբողջ այդ ցոփությունը և գիտե բոլոր գաղտնիքները, բայց այնուամենայնիվ հանդուրժում է այդ բոլորն իր նվիրվածությամբ, չի ընդդիմանում և մանավանդ չի կշտամբում ու չի սպառնում ո՛չ այս աշխարհի, ոչ էլ հանդերձյալ կյանքի պատիժներով, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ պաշտպանում է նրան... ումի՞ց։ Անծանոթ, բայց սարսափելի ու վտանգավոր մեկից։ Խնդիրը հենց այն էր, որ անպայման լիներ մի ''ուրիշ'' մարդ, մի հին բարեկամ, որին նա կարողանար կանչել հիվանդագին պահին՝ պարզապես նրա դեմքին նայելու, գուցե և մի քանի բառ փոխանակելու համար, նույնիսկ բոլորովին կողմնակի մի բանի մասին խոսելու, և եթե բարեկամը ոչինչ չասեր, չբարկանար՝ մի տեսակ թեթևանում էր սիրտը, իսկ եթե բարկանար՝ դե՜հ, ավելի էր տխրում։ Պատահում էր (բայց չափազանց հազվադեպ), որ Ֆյոդոր Պավլովիչը նույնիսկ գիշերն էր գնում ծառայանոց և արթնացնում Գրիգորիին, որպեսզի նա մի րոպե գա իր մոտ։ Գալիս էր Գրիգորին, և Ֆյոդոր Պավլովիչն սկսում էր խոսել ամենադատարկ բաների մասին ու շուտով արձակում էր նրան, երբեմն նույնիսկ կատակի տալով, իսկ հետո թքում էր ամեն ինչի վրա, պառկում էր ու քնում արդար մարդու քնով։
| |
− |
| |
− | Նմանօրինակ մի բան պատահեց Ֆյոդոր Պավլովիչին, երբ եկավ Ալյոշան։ Ալյոշան «ծակեց նրա սիրտը», որովհետև հոր հետ «ապրեց, տեսավ ամեն ինչ և ոչինչ չդատապարտեց»։ Ավելին, աննախընթաց մի բան բերեց իր հետ, այսինքն արհամարհանքի կատարյալ բացակայություն և, ընդհակառակը, մշտական սիրալիրություն ու լիովին բնական ու անկեղծ նվիրվուծություն ծերունու նկատմամբ, որն այնքան քիչ էր արժանի դրան։ Իր ընտանեկան կապերը կտրած ծեր անառակի համար, որ միայն «գեշություն» էր սիրել մինչ այդ, կատարյալ անակնկալ էր այդ ամբողջը։ Ալյոշայի գնալուց հետո նա ինքն իրեն խսոտովանեց, թե հասկացել է մի բան, որ մինչ այդ չէր ուզում հասկանալ։
| |
− |
| |
− | Ես արդեն հիշել եմ այս պատմության սկզբում, թե ինչպես էր Գրիգորին ատում Ադելաիդա Իվանովնային՝ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կնոջը և Դմիտրի Ֆյոդորովիչի մորը, և թե ինչպես, ընդհակառակը, պաշտպանում էր նրա երկրորդ կնոջը՝ դիվահարին՝ Սոֆյա Իվանովնային, ընդդիմանալով հենց իր տիրոջը և բոլոր նրանց, ում խելքին փչում էր մի վատ կամ թեթևսոլիկ խոսք ասել կնոջ հասցեին։ Այդ դժբախտ կնոջ նկատմամբ Գրիգորիի համակրանքը դարձել էր մի տեսակ սրբություն, այնպես որ քսան տարի հետո էլ ծերունին չէր կարող մինչև իսկ որևէ հոռի ակնարկ հանդուրժել նրա հասցեին և, ով էլ լիներ վիրավորողը, անմիջապես կընդդիմախոսեր։ Գրիգորին արտաքուստ սառն ու ծանրաբարո մարդ էր, չէր սիրում շատախոսել, կշռում էր իր բառերը, թեթևամիտ բաներ չէր ասում։ Ճիշտ այդպես էլ անհնար էր որոշել առաջին հայացքից՝ սիրո՞ւմ է նա իր սուսուփուս, խոնարհ կնոջը, թե ոչ, այնինչ իրոք սիրում էր, և կինն անշուշտ հասկանում էր այդ։ Մարֆա Իգնատևնան ոչ միայն հիմար կին չէր, այլև գուցե ավելի խելացի էր, քան ամուսինը, առնվազն նրանից ավելի խոհեմ էր կենցաղային հարցերում, և սակայն ամուսնության առաջին օրից ենթարկվում էր նրան անտրտունջ ու լռելյայն և հարգում էր անտարակույս՝ նրա հոգեկան գերազանցության համար։ Զարմանալի բան, երկուսն էլ իրենց ամբողջ կյանքի ընթացքում չափազանց քիչ էին խոսում իրար հետ՝ միայն ամենից ավելի անհրաժեշտ ու ընթացիկ բաների շուրջ։ Լրջախոհ ու վեհաշուք Գրիգորին միշտ առանձին էր մտորում իր բոլոր գործերի ու հոգսերի մասին, այնպես որ Մարֆա Իգնատևնան արդեն վաղուց հասկացել էր միանգամ ընդմիշտ, որ նա բնավ կարիք չունի իր խորհուրդներին։ Զգում էր, որ ամուսինը գնահատում է իր լռությունը և դա կնոջ խելոքության նշանն է համարում։ Գրիգորին բնավ չէր ծեծում իր կնոջը, միայն մեկ անգամ էր ձեռք բարձրացրել նրա վրա, այն էլ թեթևակի։ Մի անգամ, գյուղում, Ադելաիդա Իվանովնայի ու Ֆյոդոր Պավլովիչի ամուսնության առաջին տարին, այն ժամանակ դեռ ճորտ աղջիկներին ու կնիկներին հավաքել էին կալվածատիրոջ տան բակը, որ երգեն ու պարեն։ Սկսել էին «Մարգերում» երգը, և հանկարծ Մարֆա Իգնատևնան, որ այն ժամանակ երիտասարդ կին էր տակավին, խմբից դուրս թռավ ու հատուկ ձևով պարեց «ռուսականը», ոչ թե գյուղացի կնիկների նման, այլ այնպես, ինչպես նա պարել էր, երբ ծառայում էր հարուստ Միուսովների տանը, նրանց ընտանեկան թատրոնում, ուր դերասաններին պարել էր սովորեցնում Մոսկվայից հրավիրված պարուսույցը։ Գրիգորին տեսավ, թե ինչպես էր պարում իր կինը, և մի Ժամ հետո, տանը, իրենց խրճիթում, նրա դասը տվեց, մի փոքր քաշելով մազերից։ Բայց դրանով էլ ծեծը վերջացավ և այլևս ոչ մի անգամ չկրկնվեց ամբողջ նրանց կյանքում, Մարֆա Իգնատևնան էլ այդ օրվանից երդվեց բնավ չպարել։
| |
− |
| |
− | Աստված զավակներ չպարգևեց նրանց։ Միայն մեկ երեխա ունեցան, բայց նա էլ շուտով մահացավ։ Իսկ Գրիգորին երեխա սիրում էր հայտնապես. նույնիսկ չէր թաքցնում այդ սերը, այսինքն չէր ամաչում արտահայտելուց։ Երբ Ադելաիդա Իվանովնան փախավ, Գրիգորին իր ձեռքերի վրա պահեց երեք տարեկան Դմիտրիին և համարյա մեկ տարի չարչարվեց նրա վրա. ինքն էր սանրում տղայի մազերը, ինքն էր նույնիսկ լողացնում նրան տաշտում։ Հետո նա և Իվանի և Ալյոշայի հոգսը քաշեց, և դրա համար էլ ապտակ կերավ։ Բայց այդ բոլորի մասին պատմել եմ արդեն։ Իր սեփական երեխան որպես հույս միայն ուրախացրեց նրան, երբ Մարֆա Իգնատևնան հղի էր տակավին։ Իսկ երբ մանկիկը ծնվեց, վիշտն ու սարսափը խոցեցին նրա սիրտը. նորածին տղան վեց մատ ուներ։ Տեսնելով այդ, Գրիգորին այնպես խորտակված զգաց իրեն, որ ոչ միայն լուռ մնաց մինչև մկրտության օրը, այլև դիտմամբ գնում էր այգի՝ առանձնանալու։ Գարուն էր, ամբողջ երեք օր նա ածու էր փորում այգու բանջարանոցում։ Երրորդ օրը հարկավոր էր մկրտել մանկիկին, մինչ այդ Գրիգորին արդեն համակերպվել էր ու որոշել իր անելիքը։ Մտնելով խրճիթ, ուր հավաքվել էր կղերը, եկել էին հյուրերը և անձամբ ներկայացել էր նաև Ֆյոդոր Պավլովիչը որպես կնքահայր, Գրիգորին հանկարծ հայտարարեց, թե երեխային «պետք չէ մկրտել ամենևին»,— հայտարարեց մեղմ ձայնով, առանց խոսքը երկարացնելու, այլ հազիվ արտասանելով բառերը հատիկ-հատիկ ու միաժամանակ բութ ու սևեռուն հայացքով նայելով քահանային։
| |
− |
| |
− | — Ինչո՞ւ պետք չէ,— հարցրեց քահանան ուրախ զարմանքով։
| |
− |
| |
− | — Որովհետև... վիշապ է...— մրթմրթաց Գրիգորին։
| |
− |
| |
− | — Ինչպե՜ս թե վիշապ, ի՞նչ վիշապ։
| |
− |
| |
− | Գրիգորին մի պահ լուռ մնաց։
| |
− |
| |
− | — Բնությունը շփոթվել է...— մրմնջաց նա, ու թեև շատ տարտամ, բայց վճռական էր ասածը։ Երևում էր, որ չի ցանկանում ավելի երկար խոսել։
| |
− |
| |
− | Ծիծաղեցին և, բնական է, մկրտեցին խեղճ երեխային։ Գրիգորին ջերմեռանդորեն աղոթեց մկրտության ավազանի առաջ, թեև նորածինի մասին իր կարծիքը չփոխեց։ Եվ սակայն ոչ մի բանի արգելք չեղավ, միայն թե ամբողջ երկու շաբաթ, քանի դեռ ապրում էր հիվանդկախ մանչուկը, համարյա չնայեց նրա երեսին, նույնիսկ չուզեց նկատել նրան և գրեթե միշտ բացակայեց խրճիթից։ Բայց այդ տղան երկու շաբաթ հետո մահացավ կաթնախտից, ինքը նրան դրեց փոքրիկ դագաղի մեջ, խորունկ վշտով նայեց նրա մարմնին և, երբ ծածկում էին նրա փոքրիկ, ոչ-խոր գերեզմանը, ծունկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց գերեզմանի առաջ։ Այնուհետև երկար տարիներ ոչ մի անգամ չխոսեց իր երեխայի մասին, Մարֆա Իգնատևնան էլ ոչ մի անգամ նրա ներկայությանը չհիշատակեց իր երեխային, իսկ եթե պատահեր, որ իր «մանկիկի» մասին խոսեր որևէ մեկի հետ, ապա խոսում էր շշուկով, թեկուզ և բացակա լիներ Գրիգորի Վասիլևիչը։ Մարֆա Իգնատևնան նկատել էր, որ ամուսինը, հենց երեխային թաղելու օրից, սկսել է առավելապես «աստվածահաճո» հարցերով զբաղվել, կարդում է «Վարք սրբոցը», մեծ մասամբ լռելյայն ու առանձին, ամեն անգամ դնելով իր խոշոր, արծաթե շրջանակով ու կլոր ապակիներով ակնոցը։ Հազվադեպ էր բարձրաձայն կարդում՝ գուցե միայն մեծ պահքին։ Սիրում էր Հոբի գիրքը։ Մի տեղից ճարել էր «աստվածազգյաց հայր մեր Իսահակ Ասորիի» ճառերի ու քարոզների մատյանը, որ տարիներով կարդում էր համառորեն, գրեթե ոչինչ չէր հասկանում կարդացածից, բայց և գուցե այդ իսկ պատճառով ամենից ավելի էր գնահատում ու սիրում այդ մատյանը։ Վերջերս սկսել էր ականջ տալ ինքնախարազանողներին, որոնք երևացել էին մոտակայքում, խորամուխ լինել այդ աղանդի տեսության մեջ, ըստ երևույթին ցնցող տպավորություն էր կրել, բայց այդ նոր հավատքին հարելն անպատեհ էր համարել։ «Աստվածահաճո» գրքեր կարդալը, բնական է, ավելի ևս ծանրաբարո արտահայտություն տվեց նրա դեմքին։
| |
− |
| |
− | Թերևս նա հակամետ էր միստիցիզմի։ Եվ ահա, կարծես դիտմամբ, իր վեցմատանի երեխայի աշխարհ գալն ու մահը զուգադիպեցին մի ուրիշ շատ տարօրինակ, անսպասելի և յուրահատուկ դեպքի, որ նրա հոգու վրա «կնիք» թողեց, ինչպես ինքն ասաց մի անգամ հետագայում։ Այնպես պատահեց, որ վեցմատանի մանկիկի թաղման օրն իսկ Մարֆա Իգնատևնան, գիշերը զարթնելով, կարծես նորածին երեխայի լաց լսեց։ Կինը վախեցավ և արթնացրեց ամուսնուն։ Գրիգորին ականջ դրեց ու ասաց, թե դա ավելի տնքոցի է նման, «ոնց որ կին լինի»։ Վերկացավ, հագնվեց. մայիսյան բավական տաք գիշեր էր։ Դուրս ելնելով, արտասանդուղքի վրա նա պարզ լսեց, որ տնքոցն այգուց էր գալիս։ Սակայն բակի կողմից դուռը կողպում էին գիշերը, իսկ ուրիշ կողմից ներս մտնելն անհնար էր, որովհետև այգին ամուր ու բարձր ցանկապատով էր շրջափակված։ Գրիգորին վերադարձավ խրճիթ, լապտերը վառեց, վերցրեց այգու բանալին ու լռելյայն դուրս գնաց, առանց ուշադրություն դարձնելու կնոջը, որ հիստերիկ սարսափի մեջ ընկած հավատացնում էր տակավին, թե երեխայի լաց է լսում և թե հավանաբար իր մանչուկն է այդպես լաց լինում ու կանչում իրեն։ Այգում Գրիգորին պարզ հասկացավ, որ տնքոցը գալիս է այգու դռնակի մոտ գտնվող իրենց բաղնիքից, և որ իսկապես կին է տնքացողը։ Բանալով բաղնիքի դուռը, նա տեսավ մի պատկեր, որի առաջ քարացած մնաց. Լիզավետա Սմերդյաշչայա մականուով հորջորջվող պակասամիտ աղջիկը, որ միշտ թափառում էր փողոցներում և հայտնի էր ամբողջ քաղաքին, մտել էր իրենց բաղնիքն ու հենց նոր ծննդաբերել էր։ Նորածինն ընկած էր մոր կողքին, իսկ մայրը մահանում էր երեխայի կողքին։ Ոչինչ չէր ասում Լիզավետան, չէր խոսում, թեկուզ հենց այն պատճառով, որ խոսել չգիտեր։ Բայց այս ամբողջը կարոտ է առանձին լուսաբանության։
| |
− |
| |
− | === II։ Լիզավետա Սմերդյաշչայա ===
| |
− |
| |
− | Այստեղ կար մի հատուկ հանգամանք, որ խորապես ցնցեց Գրիգորիին, վերջնականապես հաստատելով նրա ունեցած մի տհաճ ու քստմնելի կասկածը։ Այս Լիզավետա Սմերդյաշչայան շատ կարճահասակ էր՝ «երկու կանգուն լիներ թե չլիներ», ինչպես նրա մահից հետո սրտառուչ կերպով հիշում էին մեր քաղաքի բարեպաշտ պառավներից շատերը։ Քսանամյա աղջկա առողջ, լայն ու վարդագույն դեմքը լիակատար ապուշի արտահայտություն ուներ, հայացքը թեև մեղմ էր, բայց անշարժ էր ու տհաճ։ Իր ամբողջ կյանքում, ամառ թե ձմեռ, բոբիկ էր ման գալիս և կանեփե շապիկ էր հագնում միայն։ Համարյա սև մազերը, որոնք չափազանց խիտ էին ու ոչխարի բրդի նման խճճված, հսկա մի գդակի ձև ունեին նրա գլխին։ Եվ միշտ էլ հողով ու ցեխով կեղտոտված էին լինում մազերը, փոքրիկ տերևներ, շյուղեր ու տաշեղներ էին կպչում գանգուրներին, որովհետև նա միշտ գետնին էր պառկում, կեղտի մեջ։ Հայրը՝ Իլյան, անտուն, սնանկացած ու հիվանդոտ մի քաղքենի, հարբեցողի մեկն էր և արդեն երկար տարիներ իբրև գործավոր ապրում էր մի հարուստ ընտանիքում, որ նույնպես մեր քաղքենիների դասին էր պատկանում։ Իսկ Լիզավեաայի մայրը վաղուց էր մահացել։ Մշտապես հիվանդկախ ու չարացած Իլյան անգթորեն ծեծում էր Լիզավետային, երբ աղջիկը տուն էր գալիս։ Բայց նա հազվադեպ էր գալիս հոր մոտ, որովհետև ամբողջ քաղաքն էր նրան պատսպարում որպես աստծո պակասամիտ արարածի։ Թե՛ Իլյայի գործատերերը, թե՛ Իլյան ինքը և նույնիսկ քաղաքի կարեկից մարդկանցից շատերը, առավելապես առևտրականներն ու նրանց կանայք, մի քանի անգամ փորձել էին ավելի վայելուչ զգեստավորել Լիզավետային, իսկ ձմեռը միշտ էլ ոչխարի մորթուց վերարկու և երկարաճիտ կոշիկներ էին հագցնում նրան։ Սակայն նա, առանց առարկության թույլ տալով, որ այդպես հագցնեն իրեն, սովորաբար գնում ու անպայման հանում էր այդ բոլորը որևէ մի տեղ, առավելապես եկեղեցու դռանը, այդտեղ էլ թողնում էր իրեն նվիրված ամբողջ հագուստ-կապուստը՝ գլխաշոր, շրջազգեստ, կոշիկ թե վերարկու, և հեռանում էր միայն շապիկով ու բոբիկ՝ առաջվա նման։ Մի անգամ պատահեց, որ մեր նոր նահանգապետը, վերատեսչական իր կարճ այցելության գալով մեր քաղաքը, իր նրբագույն զգացմունքները վիրավորված զգաց, երբ տեսավ Լիզավետային։ Ու թեև զեկուցեցին ու նա հասկացավ, որ աղջիկը «պակասամիտ» է, բայց այնուամենայնիվ նկատել տվեց, որ միայն շապիկով թափառող երիտասարդ աղջիկը խախտում է պատշաճության կանոնները, ուստի և սույն պարագան պետք չէ կրկնվի հետայսու։ Բայց նահանգապետը մեկնեց, իսկ Լիզավետային թողեցին եղածի նման։ Վերջապես նրա հայրը մահացավ, և որպես որբուհի նա ավելի սիրելի դարձավ քաղաքի բոլոր բարեպաշտ մարդկանց։ Եվ իրոք, կարծես թե բոլորն էլ սիրում էին Լիզավետային, նույնիսկ փոքր տղաները չէին ծաղրում ու չէին նեղացնում նրան, չնայած որ մեր քաղաքի տղաները, հատկապես դպրոցականները, կռվարար լաճեր են։ Նա անծանոթ տներ էր մտնում, և ոչ ոք չէր վռնդում նրան, ընդհակառակը՝ բոլորն էլ սիրալիր էին վերաբերվում ու մի փոքր ողորմություն տալիս։ Եթե մանր դրամ լիներ տրվածը, նա վերցնում ու անմիջապես տանում գցում էր եկեղեցու կամ բանտի դրամատուփը։ Իսկ եթե շուկայում օղաբլիթ կամ նկանակ տային, վերցնում էր և ինքն էլ անպայման տալիս էր առաջին պատահած երեխայի ձեռքը, երբեմն էլ ուղղակի կանգնեցնում էր մեր ամենահարուստ տիկիններից մեկն ու մեկին ու տալիս նրան, և տիկինները նույնիսկ ուրախությամբ էին ընդունում օղաբլիթը կամ նկանակը։ Իսկ ինքը սնվում էր միայն ու միայն սև հացով ու ջրով։ Երբեմն պատահում էր, որ մի հարուստ խանութ էր մտնում ու նստում էր. շուրջը թանկարժեք ապրանքներ էին լինում, նաև դրամ, բայց խանութի տերը երբեք չէր զգուշանում նրանից, որովհետև գիտեր, որ եթե հազարներ էլ հանես նրա աչքի առաջ ու մոռանաս, նա մի կոպեկ չի վերցնի։ Հազվադեպ էր եկեղեցի մտնում, իսկ քնում էր կա՛մ եկեղեցիների դռանը, կամ էլ որևէ մեկի բանջարանոցում՝ մագլցելով ճյուղորմի վրայից (մինչև այսօր էլ մեր քաղաքում շատ ճյուղորմեր կան ցանկապատերի փոխարեն)։ Մոտավորապես շաբաթը մեկ անգամ նա տուն էր գալիս, այսինքն այն գործատիրոջ տունը, ուր ժամանակին ապրում էր իր հանգուցյալ հայրը, իսկ ձմեռը գալիս էր ամեն օր, բայց միայն գիշերելու համար, և քնում էր կա՛մ միջանցքում, կամ էլ գոմում։ Զարմանում էին, որ Լիզավետան դիմանում է այդպիսի կյանքին, իսկ նա վարժվել էր արդեն, թեև կարճահասակ էր, բայց արտակարգորեն ամուր կազմվածք ուներ։ Մեր պարոններից ոմանք պնդում էին, որ նա պարզապես հպարտությունից է անում այդ բոլորը, բայց դա խելքի մոտ բան չէր. աղջիկը խոսել անգամ չգիտեր, միայն մեկ֊մեկ լեզուն էր շարժում բերանի մեջ ու բառաչում։ Էլ ի՞նչ հպարտություն։
| |
− |
| |
− | Եվ ահա պատահեց, որ մի անգամ (շատ վաղուց) սեպտեմբերյան պայծառ ու տաք մի գիշեր, լիալուսնին, մեր հասկացողությամբ շատ ուշ ժամին, խնջույքում հարբած մի խումբ երիտասարդ պարոններ, հինգ կամ վեց հոգի, ակումբից վերադառնում էին տների «ետևով»։ Այդ կողմնակի փողոցը երկու կողմից եզերված էր ճյուղորմերով, որոնց ետին տարածվում էին մոտակա տների բանջարանոցները, իսկ փողոցը տանում էր դեպի մի փոքրիկ կամուրջ՝ գցված երկար ու գարշահոտ մի ջրափոսի վրա, որ մերոնք երբեմն գետակ էին կոչում ըստ սովորության։ Մեր այս հարբած պարոնները ճյուղորմի տակ տեսնում են Լիզավետային՝ եղինջի ու կռատուկի մեջ քնած։ Քահ-քահ ծիծաղելով կանգնում են նրա գլխխին և սկսում սրամտել կատարյալ սանձարձակությամբ։ Հանկարծ աղայիկներից մեկի խելքին փչում է մի շատ արտառոց, աներևակայելի հարց տալ. «Հնարավո՞ր է արդյոք, որ մեկն ու մեկը այսպիսի անասունին կին համարի, թեկուզ հիմա օրինակ... և այլն»։ Բոլորն էլ մեծամիտ նողկանքով վճռում են, թե հնարավոր չէ։ Բայց այդ խմբում է լինում նաև Ֆյոդոր Պավլովիչը, որ իսկույն առաջ է ընկնում ու հայտարարում է, թե հնարավոր է նրան կին համարել, նույնիսկ շատ է հնարավոր, և թե մինչև անգամ յուրովի գրգռիչ մի բան կա դրա մեջ և այլն, և այլն։ Ճիշտ է, այն ժամանակ նա խիստ ակնբախորեն ձգտում էր ամեն կերպ խեղկատակի իր դերը խաղալ, սիրում էր վեր-վեր թռնել ու զվարճացնել մեծամեծներին, անշուշտ առերևույթ նրանց հավասար պահելով իրեն, բայց իրականում կատարելապես գռեհկանալով նրանց առաջ։ Հենց այն օրերն էի, երբ նա ստացել էր իր առաջին կնոջ՝ Ագելաիդա Իվանովնայի մահվան լուրը Պետերբուրգից և, սգո ժապավենը գչխարկին կպցրած, այնպես էր խմում և անվայելուչ պահում իրեն, որ նույնիսկ քաղաքի ամենացոփ անառակները տհաճություն էին զգում նրան նայելով։ Հարբածների խումբն անշուշտ քրքիջով է պատասխանում նրա անսպասելի կարծիքին. նրանցից մեկը նույնիսկ սկսում է Ֆյոդոր Պավլովիչին դրդել, որ իրագործի իր ասած, բայց մյուսները թքում են ավելի սաստիկ նողկանքով, թեև շարունակելով չափից դուրս ուրախ լինել, և ի վերջո բոլորն էլ թողնում ու գնում են իրենց ճանապարհով։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը երդվում էր, որ ինքն էլ բոլորի հետ գնացել է այն ժամանակ. գուցե հենց այդպես էլ եղել է, ոչ ոք վստահորեն չգիտե այդ բանը և ոչ ոք չի իմացել երբեք, բայց հինգ կամ վեց ամիս հետո քաղաքում բոլորն սկսեցին անկեղծ ու սաստիկ վրդովմունքով խոսել այն մասին, թե Լիզավետան հղի է ման գալիս, և հարցնում էին ու աշխատում պարզել՝ ո՞ւմ մեղքն է դա, ո՞վ է չարագործը։ Եվ ահա այդ օրերին հանկարծ ամբողջ քաղաքում մի սարսափելի լուր տարածվեց, թե չարագործը հենց այդ Ֆյոդոր Պավլովիչն է։ Ո՞րտեղից էր ծայր առել այդ լուրը։ Հարբած պարոնների խմբից միայն մեկն էր մնացել քաղաքում այդ ժամանակ, նա էլ տարեց ու պատվարժան մի անձնավորություն էր՝ պետական խորհրդական, ընտանիքի ու հասուն աղջիկների տեր, որն անշուշտ ոչ մի լուր չէր տարածի երբեք, եթե նույնիսկ այդպիսի մի բան կատարված լիներ։ Իսկ խմբի մյուս մասնակիցները, հինգ հոգի, քաղաքից մեկնել էին արդեն։ Բայց լուրն ուղղակի մատնանշում էր Ֆյոդոր Պավլովիչին և շարունակում էր մատնանշել։ Նա, անշուշտ, շատ էլ կարևորություն չէր տալիս դրան. մանր-մունր առևտրականներին ու քաղքենիներին պատասխանելն անգամ ավելորդ էր համարում։ Այդ ժամանակ նա հպարտ էր և խոսում էր միայն իր շրջանակի մարդկանց՝ պետական պաշտոնյաների ու ազնվականների հետ, որոնց այնպես զվարճացնում էր։ Հենց այդ օրերին էլ ահա Գրիգորին իր տիրոջը պաշտպան կանգնեց ամբողջ եռանդով. ոչ միայն պաշտպանում էր նրան բոլոր այդ բամբասանքներից, այլև կռվում ու հակաճառում էր հօգուտ նրան ու տարհամոզում շատերին։ «Ստո՛ր աղջիկ, ինքն է մեղավորը»,— հաստատ ասում էր նա և պնդում, որ չարագործը «Պտուտակ Կարպն» է եղել, ուրիշ ոչ ոք (այդպես էին կոչում մի սարսափելի կալանավորի, որ այդ ժամանակ փախել էր նահանգային բանտից, թաքուն ապրում էր մեր քաղաքում և հայտնի էր բոլորին)։ Այդ ենթադրությունը ճշմարտանման թվաց, հիշեցին Կարպին, այսինքն հիշեցին, որ հենց աշնանամուտի այդ օրերին նա ամեն գիշեր թափառում էր քաղաքում ու երեք հոգու կողոպտել էր։ Բայց ամբողջ այդ պատմությունը և բոլոր այդ ասեկոսեները ոչ միայն խեղճ պակասամիտին չզրկեցին ընդհանուր համակրանքից, այլև պատճառ եղան, որ բոլորն էլ ավելի եռանդագին պաշտպանեն ու պահպանեն նրան։ Հարուստ առևտրականի այրի Կոնդրատևան նույնիսկ այնպես կարգադրեց, որ դեռ ապրիլի վերջին իր մոտ առավ Լիզավետային, մտադրելով բաց չթողնել նրան մինչև ծննդաբերությունը։ Անընդհատ աչք էին պահում վրան, բայց այնպես եղավ, որ հակառակ նրանց ամբողջ աչալրջության՝ հանկարծ ամենավերջին օրը, երեկոյան, Լիզավետան գաղտնորեն հեռացավ Կոնդրատևայի տնից և հայտնվեց Ֆյոդոր Պավլովիչի այգում։ Ինչպե՞ս նա այդ վիճակում կարողացել է մագլցելով անցնել բարձր ու ամուր ցանկապատի վրայից՝ այդ հարցը մի տեսակ հանելուկ մնաց։ Ոմանք պնդում էին, թե նրան «օգնել են», ոմանք էլ հավատացնում էին, թե «մի ուրիշ բան է նրան օգնական եղել»։ Ամենից հավանականն այն է, որ դա տեղի է ունեցել թեև շատ զարմանալի, բայց բնական կերպով. Լիզավետան սովոր էր անցնել ճյուղորմերի վրայով ու մտնել ուրիշների բանջարանոցը՝ գիշերելու համար, և մի կերպ մագլցել է նաև Ֆյոդոր Պավլովիչի ցանկապատի վրա, այդտեղից էլ, չնայած իր վիճակին, ցատկել է այգու մեջ, վնասելով ինքնիրեն։
| |
− |
| |
− | Գրիգորին սլացավ դեպի խրճիթ ու կնոջն ուղարկեց օգնելու Լիզավետային, իսկ ինքը վազեց պառավ մանկաբարձուհու մոտ, որի տունը հեռու չէր։ Երեխային փրկեցին, բայց Լիզավետան առավոտյան դեմ մահացավ։ Գրիգորին վերցրեց երեխային, բերեց տուն։ Կնոջը նստեցրեց, մանկիկին տվեց նրա գիրկը. «Աստծո որբուկը բոլորի հարազատն է, իսկ ինձ ու քեզ՝ է՛լ ավելի։ Մեր ննջեցյալ մանչուկն ուղարկեց սրան, սատանի որդու և արդար կնոջ ծնունդ է սա։ Խնամի՛ր ու լաց մի՛ լինի այսուհետև»։ Եվ այդպիսով Մարֆա Իգնատևնան դաստիարակեց մանկիկին։ Մկրտեցին ու կոչեցին Պավել, իսկ մարդիկ ինքնաբերաբար, առանց որևէ պարտադրանքի, սկսեցին նաև Ֆյոդորովիչ հայրանունով կոչել նրան։ Ֆյոդոր Պավլովիչը ոչ մի բանի չընդդիմացավ և նույնիսկ զվարճալի համարեց այդ բոլորը, թեև եռանդագին շարունակում էր ուրանալ իրեն վերագրված հանցանքը։ Ամբողջ քաղաքին դուր եկավ, որ նա վերցրեց ընկեցիկ երեխային։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը ազգանուն էլ հնարեց ընկեցիկի համար, կոչեց Սմերդյակով՝ ըստ «Սմերդյաշչայա» մականվան, որ տալիս էին նրա մորը։ Ահա այս Սմերդյակովն էլ ուրեմն դարձավ Ֆյոդոր Պավլովիչի երկրորդ ծառան և մեր այս պատմության սկսելու պահին ապրում էր բակի շենքում՝ ծերունի Գրիգորիի ու պառավ Մարֆայի հետ։ Ծառայում էր որպես խոհարար։ Թեև շատ անհրաժեշտ է հատկապես նրա մասին էլ որոշ բաներ ասել, բայց արդեն ամաչում եմ, որ այսքան երկար ժամանակ շեղեցի իմ ընթերցողի ուշադրությունը, խոսելով այսքան հասարակ ծառաների մասին, ուստի և վե֊ադառնում եմ իմ սկսած պատմությանը, հույս ունենալով, որ վեպի հետագա ընթացքում մի որևէ հարմար առիթ կլինի Սմերդյակովին անդրադառնալու։
| |
− |
| |
− | === III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով ===
| |
− |
| |
− | Ալյոշան, լսելով այն հրամանը, որ իր հայրը վանքից հեռանալու ժամանակ գոռաց կառքից, մի պահ կանգնած մնաց տեղում՝ մեծապես տարակուսելով։ Բայց ոչ թե ցնցվեց մնաց. այդպիսի մարդ չէր։ Ընդհակառակը, անհանգստացած լինեով հանդերձ, կարողացավ իսկույն գնալ վանահոր խոհանոցը և իմանալ, թե ինչ է արել իր հայրիկը վանքում։ Իսկ հետո ճամփա ընկավ այնուամենայնիվ, հուսալով, որ քաղաք գնալու ժամանակ մի կերպ կկարողանա լուծել իրեն տանջող խնդիրը։ Նախօրոք ասեմ, որ նա բնավ չվախեցավ հոր գոռգոռոցներից ու «բարձերն ու ներքնակը առած» տուն վերադառնալու հրամանից։ Շատ լավ հասկացավ, որ այդպիսի ցուցադրական աղմուկով տրված հրամանը «ոգևորության» հետևանք էր, մինչև անգամ տպավորություն գործելու համար ասված մի բան։ Դա նման էր այն դեպքին, որ վերջերս էր տեղի ունեցել հենց մեր քաղաքում. մի քաղքենի, իր անվանակոչության առթիվ սարքած խնջույքում հարբելով, բարկացել է, որ իրեն այլևս օղի չեն տալիս, և հյուրերի ներկայությամբ հանկարծ սկսել է կոտրել ու փշրել իր սեփական ամանեղենը, պատառոտել իր ու կնոջ հագուստները, ջարդել իր կահ-կարասին ու վերջապես նաև տան ապակիները, և այդ ամբողջն արել է նույնպես տպավորություն գործելու համար։ Հայրիկի այսօրվա արածն էլ, իհարկե, այդ տեսակ մի բան էր։ Հարբած քաղքենին, հաջորդ օրն սթափվելով, անշուշտ ցավ է զգացել փշրված բաժակների ու պնակների համար։ Ալյոշան գիտեր, որ իր ծերուկն էլ, անկասկած, հաջորդ օրը թույլ կտա նորից, որ ինքը վանք վերադառնա, գուցե այսօր իսկ թույլ տա։ Եվ կատարելապես վստահ էր արդեն, որ իր հայրը կարող է ո՛ւմ ասես վիրավորել, բայց իրեն՝ Ալյոշային, չի ուզենա վշտացնել երբեք։ Ալյոշան համոզված էր, որ ամբողջ աշխարհում էլ ոչ ոք չի ուզենա երբևիցե վիրավորել իրեն, և ոչ միայն չի ուզենա, այլև նույնիսկ չի կարող։ Դա աքսիոմ էր նրա համար՝ մի անգամ ընդմիշտ և առանց որևէ դատողության ընդունված, և այդ առումով նա վստահորեն շարունակում էր իր ճանապարհը, առանց դույզն տատանման։
| |
− |
| |
− | Բայց այդ րոպեին բոլորովին ուրիշ տեսակի մի երկյուղ էր խլրտում նրա մեջ, և դա տանջալի էր մանավանդ այն պատճառով, որ ինքն էլ չէր կարող որոշել դրա բնույթը. դա երյուղ էր կնոջ նկատմամբ, հենց Կատերինա Իվանովնայի նկատմամբ, որ տիկին Խոխլակովայի միջոցով ուղարկած իր երկտողում այնպե՜ս թախանձագին աղերսում էր Ալյոշային՝ գալ ու տեսնել իրեն մի խնդրով։ Այդ թախանձանքը և անպատճառ գնալու անհրաժեշտությունը հենց իսկույն մի տանջալից զգացում էին առաջացրել նրա սրտում, և ամբողջ ցերեկը հետզհետե ավելի ու ավելի ցավագին էր դարձել այդ զգացումը, հակառակ բոլոր այն տեսարաններին ու դեպքերին, որոնք դրանից հետո տեղի էին ունեցել մենաստանում, հիմա էլ վանահոր մոտ և այլն, և այլն։ Վախենում էր ոչ այն պատճառով, որ չգիտեր, թե ինչի մասին է խոսելու Կատերինա Իվանովնան և ինչ է պատասխանելու ինքը։ Եվ առհասարակ նրա կին լինելը չէ, որ վախեցնում էր իրեն. կանանց քիչ էր ճանաչում անշուշտ, բայց այնուամենայնիվ իր ամբողջ կյանքն ապրել էր միայն նրանց միջավայրում՝ վաղ մանկությունից մինչև վանք մտնելը։ Վախենում էր ա՛յս մի կնոջից՝ հենց Կատերինա Իվանովնայից։ Սկսել էր վախենալ այն օրից, երբ առաջին անգամ տեսել էր նրան։ Իսկ նրան տեսել էր ընդամենը մեկ կամ երկու, գուցե նույնիսկ երեք անգամ, և մինչև իսկ պատահաբար մի քանի խոսք էր փոխանակել նրա հետ մի առիթով։ Իր հիշողության մեջ նա մնացել էր որպես գեղեցիկ, հպարտ ու տիրական աղջիկ։ Բայց ոչ թե նրա գեղեցկությունն էր անհանգստացնում Ալյոշային, այլ մի ուրիշ բան։ Եվ ահա իր զգացած վախի անբացատրելիությունն էր, որ հիմա ավելի էր ուժեղացնում այդ նույն վախը իր մեջ։ Աղջկա նպատակները չափազանց ազնիվ էին, ինքը գիտեր այդ. նա ձգտում էր փրկել իր եղբորը՝ Դմիտրիին, որն արդեն մեղավոր էր նրա առաջ, և ձգտում էր պարզապես վեհանձնությունից մղված։ Եվ սակայն, չնայած որ Ալյոշան հասկանում էր բոլոր այդ գեղցիկ ու վեհանձն զգացումները և չէր կարող արդար չլինել դրանց նկատմամբ, այնուամենայնիվ սարսուռ էր անցնում նրա մարմնով՝ որքան ավելի էր մոտենում աղջկա տանը։
| |
− |
| |
− | Ալյոշան ենթադրեց, թե այնտեղ չի հանդիպի Իվանին, որն աղջկա այնքան մոտիկ բարեկամն էր. հիմա Իվանը հոր հետ է անկասկած։ Ավելի ևս վստահ էր, որ չի հանդիպի Դմիտրիին, և նախազգում էր, թե ինչու։ Հետևաբար իրենք առանձին կխոսեն։ Ալյոշան շատ էր ուզում այդ ճակատագրական խոսակցությունից առաջ փութալ Դմիտրիի մոտ ու տեսնել նրան։ Առանց նամակը ցույց տալու, կկարողանար նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Բայց Դմիտրին հեռու էր ապրում և հավանաբար նույնպես տանը չէր հիմա։ Մի պահ կանգ առնելով, Ալյոշան վերջնականապես որոշեց անելիքը։ Վարժ ու շտապ շարժումով խաչակնքեց երեսը, իսկույն ժպտաց մի բան մտածելով և վճռականորեն քայլերն ռւղղեց դեպի իր սարսափելի օրիորդը ։
| |
− |
| |
− | Գիտեր նրա տունը։ Բայց եթե գնար մեծ փողոցով, հետո հրապարակով և այլն, ճանապարհը բավական երկար կլիներ։ Մեր փոքր քաղաքը չափազանց ցաքուցրիվ է, և զգալիորեն մեծ տարածություններ կան շենքերի միջև։ Բացի այդ, հայրն սպասում էր իրեն, գուցե դեռ չէր մոռացել տված հրամանը և կարող էր կամակորություն անել, ուստի պետք է շտապեր, որպեսզի ժամանակին հասներ նաև հոր մոտ։ Այս նկատառումներով նա որոշեց կարճել ճանապարհը, գնալ տների ետևով, մանավանդ որ հինգ մատների պես գիտեր քաղաքի բոլոր ծակածուկերը։ Տների ետևով՝ նշանակում էր ոչ թե որոշակի ճամփով գնալ, այլ ամայի ցանկապատերի երկայնքով, երբեմն նունիսկ անցնել ճյուղորմերի վրայից, անցնել ուրիշների բակով, ուր սակայն ամեն մարդ ճանաչում էր նրան և բոլորն էլ բարևում էին։ Այս ձևով կարող էր կիսովին կրճատել ճանապարհն ու ելնել մեծ փողոց։ Նույնիսկ հարկ եղավ անցնել հոր տան մոտից, այսինքն դրա հարևան այգու կողքով, ուր մի հին, ծռմռված ու չորս լուսամուտ ունեցող տնակ կար։ Ալյոշան գիտեր, որ տնակի տերը քաղքենիների դասին պատկանող մի պառավ, անդամալույծ կին է։ Այս պառավն ապրում էր իր աղջկա հետ, որը քաղաքակիրթ աղախին էր եղել մայրաքաղաքում, ապրել էր այս կամ այն գեներալի հարկի տակ, իսկ հիմա, արդեն մի տարի է, տուն էր եկել մոր հիվանդության պատճառով և միշտ պճնագեղ զգեստներ էր հագնում ցուցամոլաբար։ Սակայն պառավն ու աղջիկը սոսկալի աղքատության մեջ էին ընկել և նույնիսկ, որպես հարևաններ, ամեն օր գնում էին Ֆյոդոր Պավլովիչի խոհանոցը՝ մի պնակ ապուրի և հացի համար։ Մարֆա Իգնատևնան սիրով էր տալիս նրանց։ Բայց աղջիկը, ապուրի համար ուրիշի դուռն ընկնելով հանդերձ, ոչ մի կտոր հագուստ չծախեց իր հանդերձարանից, որի մեջ նույնիսկ շատ երկար պոչով մի զգեստ կար։ Այս պոչավոր զգեստի մասին Ալյոշան իմացել էր, անշուշտ շատ պատահաբար, իր բարեկամ Ռակիտինից, որ մանրամասնորեն գիտեր քաղաքի ամբողջ անցուդարձը։ Իմացել էր և իսկույն մոռացել իհարկե։ Բայց հիմա, հասնելով հարևանուհու այգուն, հենց այդ պոչավոր զգեստը հիշեց մեկեն, արագ բարձրացրեց մտածմունքի մեջ թաղված գլուխը և... հանկարծ չափազանց անակնկալ մի հանդիպում ստիպեց նրան կանգ առնել։
| |
− |
| |
− | Այգու ճյուղորմի ետև, մի բանի վրա բարձրացած, կանգնել էր իր եղբայր Դմիտրին, որ մինչև կուրծքը հակված դեպի դուրս՝ ամբողջ թափով շարժում էր ձեռքերը, կանչելու նշաններ էր անում, երևի վախենալով գոռալուց, նույնիսկ բարձրաձայն մի բառ ասելուց, որպեսզի չլսեն իրեն։ Ալյոշան իսկույն վազեց ճյուղորմի մոտ։
| |
− |
| |
− | — Լավ որ ինքդ նայեցիր, թե չէ՝ քիչ մնաց գոռայի,— ուրախ ու շտապ-շտապ փսփսաց Դմիտրի Ֆյոդորովիչը։— Թռի՛ր այստեղ։ Շո՛ւտ։ Ի՜նչ հրաշալի եղավ, որ դու եկար։ Հենց հիմա քո մասին էի մտածում...
| |
− |
| |
− | Ալյոշան ինքն էլ ուրախ էր, միայն թե շվարել էր՝ ինչպե՞ս անցնի ճյուղորմի վրայով։ Բայց Միտյան իր հուժկու ձեռքով բռնեց նրա արմունկը և օգնեց ցատկելու։ Վեր քաշելով պարեգոտի փեշերը, Ալյոշան փողոցային բոբիկ լաճի ճարպկությամբ ցատկեց ճյուղորմի մյուս կողմը։
| |
− |
| |
− | — Ա՛յ ապրե՜ս, դե գնա՛նք,— խանդավառ փսփսաց Միտյան։
| |
− |
| |
− | — Ո՞ւր,— փսփսաց նաև Ալյոշան, նայելով չորս կողմը և տեսնելով, որ գտնվում է կատարելապես ամայի այգում, ուր ոչ ոք չկար, բացի իրենցից։ Փոքր էր այգին, բայց տնակն առնվազն հիսուն քայլ հեռու էր։— Մարդ չկա այստեղ, ինչո՞ւ ես փսփսում։
| |
− |
| |
− | — Ինչու եմ փսփսու՞մ։ Թո՛ւհ, գրողը տանի,— գոռաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչն իր ամբողջ ձայնով,— իսկապես, ինչո՞ւ եմ փսփսում։ Ահա՛ խնդրեմ, ինքդ ես տեսնում, թե ինչպես հանկարծ բնությունն ամեն ինչ խառնում է իրար։ Ես այստեղ թաքուն եմ նստած և աչք եմ պահում մի գաղտնիքի վրա։ Հե՛տո կբացատրեմ, բայց տե՛ս, իմանալով, որ դա գաղտնիք է, հանկարծ սկսեցի գաղտնի-գաղտնի էլ խոսել ու հիմարի նման փսփսալ, այնինչ կարիք չկա։ Գնանք։ Ահա այնտե՛ղ։ Մինչ այդ՝ լուռ մնա։ Համբուրե՜լ եմ ուզում քեզ։
| |
− |
| |
− | Փա՜ռք բարձրյալին տիեզերաց,<br />
| |
− | Փա՜ռք բարձրյալին իմ հոգու...
| |
− |
| |
− | Հենց նոր, քո գալուց առաջ, այստեղ նստած կրկնում էի այս տողերը...
| |
− |
| |
− | Այգին մի հեկտար կամ ավելի տարածություն ուներ, բայց միայն չորս ցանկապատերի երկայնքին էին ծառեր տնկված՝ խնձորենիներ, թխկիներ, լորենիներ, ցարասիներ։ Այգու մեջտեղը դատարկ էր՝ մի փոքր մարգագետին, ուր ամառը մի քանի փութ խոտ էին հնձում։ Տանտիրուհին գարնանից վարձու էր տալիս այգին մի քանի ռուբլով։ Կային նաև ազնվամորի, կոկռոշի և հաղարջի ածուներ՝ նույնպես ցանկապատերի երկայնքին, վերջերս բանջարեղենի ածուներ էին բացել հենց տան մոտ։ Դմիտրի Ֆյոդորովիչն իր հյուրին տարավ այգու ամենահեռավոր անկյունը։ Այնտեղ, լորենիների թանձրուտում, հաղարջենու և թանթրվենու, փռնչու և եղրևանու թփերի մեջ, հանկարծ երևաց ավերակի նման մի բան՝ շատ հին, կանաչ մի տաղավար, սևացաֆ ու ծռմռված, ցանցկեն պատերով ու դեռ կանգուն տանիքով, որի տակ կարելի էր պաշտպանվել անձրևից։ Աստված գիտե, թե երբ էր շինված տաղավարը. ըստ ավանդության, կառուցողը Ալեքսանդր Կարլովիչ ֆոն Շմիդտն էր՝ մի պաշտոնաթող գնդապետ, որ հիսուն տարի առաջ տանտերն էր եղել։ Բայց արդեն քայքայվել էր ամեն ինչ. հատակը փտել էր, տախտակները շարժվում էին, փայտից խոնավության հոտ էր գալիս։ Տաղավարում փայտե կանաչ մի սեղան կար՝ գետնին ամրացված ու շրջապատված նույնպես կանաչ նստարաններով, որոնց վրա դեռ կարելի էր նստել։ Ալյոշան անմիջապես նկատել էր եղբոր խանդավառ վիճակը, իսկ երբ տաղավար մտավ՝ կես շիշ կոնյակ ու մի փոքր ըմպանակ տեսավ սեղանի վրա։
| |
− |
| |
− | — Կոնյա՜կ է,— սկսեց ծիծաղել Միտյան։— Հիմա նայում ես ու մտածում. «Խմո՞ւմ է նորից»։ Մի՛ հավատա պատրանքին.
| |
− |
| |
− | Մի՛ հավատար սին ու ստող ամբոխին,<br />
| |
− | Կասկածներդ մոռացիր...
| |
− |
| |
− | Ես չեմ խմում, այլ պարզապես «ըմբոշխնում եմ», ինչպես ասում է քո այդ խոզ Ռակիտինը, որ պետական խորհրդական է դառնալու և անընդհատ ասելու է «ըմբոշխնում եմ»։ Նստի՛ր։ Հիմա կգրկեի՜ քեզ, Ալյոշկա, կսեղմեի կրծքիս, այնպե՜ս կսեղմեի՝ ոսկորներդ կոտրելու՛ չափ, որովհետև ամբողջ աշխարհում... ճշմարտապես... ճըշ-մար-տա-պես... (ասածիս խո՜րքը թափանցիր, խո՜րքը) միմիայն քե՛զ եմ սիրում։
| |
− |
| |
− | Վերջին բառերը ասաց գրեթե հափշտակությամբ։
| |
− |
| |
− | — Միմիայն քեզ և մեկ էլ մի «լկստվածի», որին սիրահարվել եմ ու հենց դրանով էլ քանդել եմ իմ տունը։ Բայց սիրահարվել՝ չի նշանակում սիրել։ Կարելի է սիրահարվել նաև ատելով։ Հիշի՛ր այս բանը։ Առայժմ դեռ ուրախ եմ խոսում։ Նստիր ահա այստեղ, սեղանի մոտ, ես էլ նստելու եմ կողքիդ, նայելու եմ քեզ և խոսելու եմ անընդհատ։ Դու լուռ ես մնալու շարունակ, իսկ ես խոսելու եմ անընդհատ, որովհետե եկել է ժամանակը։ Բայց գիտե՞ս, մտածեցի, որ իրոք պետք է ցածր խոսել, որովհետև այստեղ... այստեղ... բոլորովին անսպասելի ականջներ կարող են լինել։ Ամեն ինչ կբացատրեմ, ասացինք արդեն՝ պատմությունը «շարունակելի» է։ Ինչո՞ւ էի վառվում քեզ տեսնելու ցանկությամբ, ինչո՞ւ էի տենչում քեզ հիմա, այս վերջին օրերին ու այս րոպեիս։ (Արդեն հինգ օր է՝ խարիսխ եմ նետել այստեղ)։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն քեզ կասեմ ամեն ինչ, որովհետև այդպես է հարկավոր, որովհետև պետք ունեմ քեզ, որովհետև վաղը թռչում եմ ամպերից ցած, որովհետև վաղը վերջանում է կյանքը և սկսվում։ Զգացե՞լ ես, տեսե՞լ ես երազում, թե ինչպես բարձունքից ընկնում են փոսը։ Ա՛յ, ճիշտ այդպես ընկնում եմ հիմա, բայց ոչ երազի մեջ։ Եվ չեմ վախենում, ու դու էլ մի՛ վախենա։ Այսինքն վախենում եմ, բայց հեշտալի է։ Այսինքն ոչ թե հեշտալի է, այլ ցնծությո՜ւն... Դե հե՛րն անիծած, միևնույն է՝ ինչ էլ լինի։ Ուժեղ ոգի, թույլ ոգի, կնկա ոգի, ի՜նչ էլ լինի։ Գովաբանենք բնությո՜ւնը. տեսնում ես, ի՜նչ պայծառ է արևը, որքան վճի՜տ է երկինքը, կանա՜չ են տերևները բոլոր, դեռ կատարյալ ամառ է, ժամը չորսն է կեսօրից հետո, լռությո՜ւն։ Ո՞ւր էիր գնում։
| |
− |
| |
− | — Հայրիկի մոտ էի գնում, բայց նախ ուզում էի այցելել Կատերինա Իվանովնային։
| |
− |
| |
− | — Նրա ու հայրիկի մոտ։ Ո՛ւյ։ Ի՜նչ զուգադիպություն։ Իսկ ես ինչո՞ւ էի կանչում քեզ, ինչո՞ւ էի վառվում քեզ տեսնելու ցանկությամբ, ինչո՞ւ էի ըղձում ու տենչում քեզ իմ հոգու բոլոր ծալքերով ու նույնիսկ իմ կողերով։ Որպեսզի հենց հայրիկի մոտ ուղարկեմ քեզ իմ կողմից, հետո էլ նրա մոտ՝ Կատերինա Իվանովնայի, և այդպիսով հաշիվներս փակեմ թե՛ նրա, թե՛ հայրիկի հետ։ Ուզում էի մի հրեշտակ ուղարկել։ Կարող էի ուղարկել ո՛րևէ մեկին, բայց ուզում էի անպայման հրեշտակ ուղարկել։ Եվ ահա ինքդ գնում ես նրա ու հայրիկի մոտ։
| |
− |
| |
− | — Իսկապե՞ս ուզում էիր ինձ ուղարկել,— բացականչեց Ալյոշան դեմքի ցավագին արտահայտությամբ։
| |
− |
| |
− | — Կա՛ց, դու գիտեիր այդ։ Եվ տեսնում եմ, որ իսկույն ամեն ինչ հասկացար։ Բայց լռիր, առայժմ լռիր։ Մի՛ ցավիր ու մի՛ լա։
| |
− |
| |
− | Դմիտրին վերկացավ, մտածեց մի րոպե և մատը դրեց ճակատին.
| |
− |
| |
− | — Կատերինա Իվանովնան ինքն է քեզ կանչել, նամակ է գրել կամ նման մի բան, դրա համար էլ գնում էիր մոտը, միթե կգնայի՞ր այլապես։
| |
− |
| |
− | — Ահա երկտողը,— հանեց Ալյոշան գրպանից։ Միտյան արագ կարդաց։
| |
− |
| |
− | — Եվ դու գնում էիր կողմնակի ճանապարհո՜վ։ Օ՜ աստվածներ։ Երախտապարտ եմ ձեզ, որ նրան ուղարկեցիք կողմնակի ճանապարհով ու նա իմ ձեռքն ընկավ, ինչպես հեքիաթի ոսկե ձկնիկը՝ ծերուկ ու հիմար ձկնորսի ձեռքը։ Լսի՛ր, Ալյոշա, լսի՛ր, եղբայր իմ։ Հիմա արդեն ուզում եմ ամե՜ն ինչ ասել։ Որովհետև գոնե որևէ մեկին պետք է ասեմ, այո՛։ Երկնային հրեշտակին ասել եմ արդեն, բայց պետք է ասեմ նաև երկրային հրեշտակին։ Դու երկրային հրեշտակն ես։ Դու կլսես մինչև վերջ, դու կդատես և դու կներես... Եվ իմ ուզածն էլ այն է, որ ավելի բարձր մեկն ինձ ների։ Լսի՛ր։ Եթե երկու հոգի հանկարծ պոկվում են երկրային ամեն ինչից և թռչում դեպի արտասովոր մի ոլորտ, կամ գոնե նրանցից մեկն է պոկվում, և թռչելուց կամ կործանվելուց առաջ գալիս է մի ուրիշի մոտ ու ասում՝ ինձ համար ա՛յս արա կամ ա՛յն արա, մի բան, որ երբեք ոչ ոքից չեն խնդրում, բայց որ կարելի է միայն մահվան անկողնում խնդրել, միթե այդ ուրիշը չի՞ կատարի խնդրանքը... եթե բարեկամ է, եթե եղբայր է։
| |
− |
| |
− | — Կկատարեմ, բայց ասա, թե ինչ է, և շուտ ասա,— պատասխանեց Ալյոշան։
| |
− |
| |
− | — Շո՛ւտ ասա... Հը՜մ։ Մի՛ շտապիր, Ալյոշա. շտապում ես ու անհանգստանում։ Էլ շտապելու կարիք չկա հիմա։ Աշխարհը մի նոր անկյունադարձ կատարեց հիմա։ է՜հ, Ալյոշա, ափսո՜ս որ դու չես հասկացել տակավին, թե ինչ բան է ցնծությո՜ւնը։ Բայց ի՞նչ եմ ասում նրան։ Դո՞ւ չես հասկացել։ Ի՜նչ եմ տխմարի պես ասում՝
| |
− |
| |
− | Եղիր ազնիվ, ո՜վ դու մարդ։
| |
− |
| |
− | Ո՞վ է գրել այս բանաստեղծությունը։
| |
− |
| |
− | Ալյոշան վճռեց սպասել։ Հասկացավ, որ գուցե, իրոք, հիմա իր բոլոր գործերն այստեղ են միայն կենտրոնացել։ Միտյան մի րոպե խորասուզվեց մտքերի մեջ, արմունկը սեղանին հենած ու գլուխն՝ ափին։ Երկուսն էլ լռեցին։
| |
− |
| |
− | — Լյոշա,— ասաց Միտյան,— դո՛ւ միայն չես ծիծաղի։ Կուզենայի սկսել... իմ խոստովանանքը... Շիլլերի «Տաղ առ ցնծություն» օրհներգով։ An die Freude!<ref>Առ ցնծություն (գերմ.)</ref> օրհներգով։ Բայց ես գերմաներեն չգիտեմ, միայն գիտեմ, որ այդպես է կոչվում՝ An die Freude»։ Եվ մի՛ կարծիր, թե հարբած շաղակրատում եմ։ Բոլորովին հարբած չեմ։ Կոնյակը կոնյակ է, բայց ես երկու շիշ պետք է խմեմ, որ հարբեմ՝
| |
− |
| |
− | Ու Սիլենը կարմրամռութ<br />
| |
− | Իր սայթաքած իշու վրա,
| |
− |
| |
− | բայց ես քառորդ շիշ էլ չեմ խմել և Սիլեն չեմ։ Սիլեն չեմ, բայց ուժեղ եմ, որովհետև վերջնական որոշում եմ ընդունել՝ առհավե՜տ։ Դու ներիր իմ բառախաղը։ Այսօր ոչ թե միայն բառախաղ, այլև շատ բան պետք է ներես ինձ։ Մի՛ անհանգստանա, ջուր չեմ ծեծում, այլ բան եմ ասում և ա՛յս րոպեիս բուն խնդրին կհասնեմ։ Հոգիդ չեմ հանի։ Սպասիր, ինչպե՞ս էր...
| |
− |
| |
− | նա գլուխը բարձրացրեց, մտածեց մի պահ և հանկարծ սկսեց ոգեշնչված.
| |
− |
| |
− | Թաքնվում էր ծերպերի մեջ<br />
| |
− | Նախամարդը դեռ երկչոտ,<br />
| |
− | Անապատ էր դարձնում անվերջ<br />
| |
− | Հովիվը դաշտ և արոտ,<br />
| |
− | Տեգ ու աղեղ որսորդն առած՝<br />
| |
− | Թափառում էր երկրով մեկ, Վա՜յ պանդուխտին, թե հոսքն ալյաց<br />
| |
− | Նետեր ցավի ծովեզերք։
| |
− |
| |
− | Ողջունելով ափերը գոսն,<br />
| |
− | Չորացած դաշտ ու այգի,<br />
| |
− | Ցերերան էր շրջում անհույս<br />
| |
− | Հետքերով իր զավակի։<br />
| |
− | Նրան ոչ ոք չէր ընդունում<br />
| |
− | Վստահությամբ առլեցուն,<br />
| |
− | Հարգը աստծո չէր ցուցանում<br />
| |
− | Ոչ մի տաճար, ոչ մի սյուն։
| |
− |
| |
− | Չճաշակեց աստվածուհին<br />
| |
− | Ոչ մի պտուղ քաղցրացած, Զոհարաններ սոսկ մարդկային<br />
| |
− | Ոսկորներով լեփլցված։<br />
| |
− | Նա իր ճամփին տեսնում էր լոկ<br />
| |
− | Թշվառություն ամենուր,<br />
| |
− | Եվ ողբում էր իր մեջ անօգ<br />
| |
− | Մարդու անկումը տխուր։
| |
− |
| |
− | Հանկարծ հեկեկանքը ժայթքեց Միտյայի կրծքից։ նա բռնեց Ալյոշայի ձեռքը։
| |
− |
| |
− | — Սիրելիս, սիրելի՜ս, հիմա էլ նույն անկումն է, անկո՜ւմը։ Այո երկրի վրա սոսկալի՜ շատ տանջանքներ են վիճակված մարդուն, սոսկալի շա՜տ են աղետները նրա գլխին։ Մի՛ կարծիր, թե ես սպայի կոչում ունեցող անտաշի մեկն եմ միայն, որ կոնյակ է խմում և անառակություններ է անում։ Ես, եղբայր իմ, գրեթե միայն դրա՛ մասին եմ մտածում, անկում ապրած այդ մարդու մասին, եթե անշուշտ չեմ ստում։ Տա աստված՝ չստեմ հիմա և ինքս ինձ չգովեմ։ Մտածում եմ այդ մարդու մասին, որովհետև ինքս եմ այդպիսի մարդ։
| |
− |
| |
− | Որ մարդ դառնա մարդը անկամ՝<br />
| |
− | Հավետ դաշինք պիտ կնքի<br />
| |
− | Հեգ հողի հետ իր մայրական,<br />
| |
− | Այս երկրի հետ հավատքի։
| |
− |
| |
− | Սակայն խնդիրն այն է, թե ես ինչպե՞ս դաշինք կնքեմ հեգ հողի հետ իմ մայրական։ Ես չեմ համբուրում հողը, չեմ ճեղքում նրա կուրծքը։ Ինչ է, գյուղացի՞ դառնամ, և կամ թե հովի՞վ։ Ես գնում եմ իմ ճանապարհով ու չգիտեմ՝ կեղտի ու խայտառակության մե՞ջ եմ ընկել, թե լույսի և ուրախության։ Ա՛յս է ահա ցավը, որովհետև աշխարհում ամե՜ն ինչ առեղծված է։ Եվ երբ պատահում էր, որ ես սուզվում էի անառակության ամենախոր, ամենախոր անդունդը (և միայն այդ է պատահել իմ կյանքում), միշտ էլ այդ բանաստեղծությունն էի կարդում Ցերերայի ու մարդու մասին։ Ուղղո՞ւմ էր դա ինձ։ Երբե՛ք։ Որովհետև՝ ես Կարամազով եմ։ Որովհետև՝ եթե անդունդ եմ գլորվում արդեն, ապա հենց ուղղակի ընկնում եմ գլխիվայր ու կրունկներս վեր, և նույնիսկ գոհ եմ լինում, որ ընկնում եմ հենց այդ ստորացուցիչ դիրքով, և ինձ համար դա գեղեցիկ բան եմ համարում։ Եվ ահա, հենց այդ անդունդի խորքում հանկարծ սկսում եմ օրհներգությունը։ Թո՛ղ անիծյալ լինեմ, թո՛ղ ստոր լինեմ ու անարգ, բայց և համբուրե՜մ քղանցքն այն շուրջառի, որով իմ աստվածն է զգեստավորվում։ Թո՛ղ միաժամանակ հետևեմ սատանային, բայց և այնուամենայնիվ քո՛ զավակն եմ ես, ո՜վ տեր, ու սիրում եմ քեզ և զգում այն բերկրանքը, առանց որի աշխարհը չի կարող կանգուն մնալ ու տևել։
| |
− |
| |
− | Զսպանակն է մայր բնության,<br />
| |
− | Բերկրանքն անվակն է հզոր,<br />
| |
− | Որ շարժում է հավերժության<br />
| |
− | Ժամացույցը ամեն օր։<br />
| |
− | Սաղմից հանում ծաղիկ ու ծիլ,<br />
| |
− | Ձգում աստղերը վերին,<br />
| |
− | Ոլորտներն է շարժում անծիր,<br />
| |
− | Որ հասու չեն աչքերին։
| |
− |
| |
− | Բերկրանք է լոկ ամեն էակ<br />
| |
− | Քամում կրծքից աշխարհի, Եվ վարդեր են բուրում համակ<br />
| |
− | Ճամփին բարու և չարի։<br />
| |
− | Շնորհել է նա բարեկամ,<br />
| |
− | Համբույր, գինի կարմրագույն,<br />
| |
− | Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ,<br />
| |
− | Քերովբե՛ն է երկնքում։
| |
− |
| |
− | Բայց էլ բավակա՛ն են ոտանավորները։ Աչքերս արցունքով են լցված, և թույլ տուր, որ արտասվեմ։ Թող դա լինի հիմարություն, որի վրա բոլորն էլ կծիծաղեն, բայց դու չես ծիծաղի։ Ահա քո աչուկներն էլ են վառվում։ Բավական են ոտանավորները։ Ես հիմա ուզում եմ «որդերի» մասին ասել քեզ, ա՛յ հենց այն որդերի, միջատների, որոնց աստված օժտել է հեշտասիրությամբ.
| |
− |
| |
− | Հետշանքի մեջ է ո՜րդն անգամ։
| |
− |
| |
− | Ես, եղբայր իմ, հենց այդ միջատն եմ ահա, և դա հատկապես իմ մասին է ասված։ Մենք բոլորս էլ, Կարամազովներս, նույն բանն ենք, ու թեև դու հրեշտակ ես, բայց քո մեջ ևս ապրում է այդ միջատը և փոթորիկներ է հարուցում քո արյան մեջ։ Այո՛, փոթորիկներ են դրանք, որովհետև հեշտասիրությունը փոթորի՛կ է, ավելի՛ քան փոթորիկ։ Գեղեցկությունը սարսափելի և ահավոր մի բան է։ Սարսափելի է, որովհետև անվերծանելի է, և անհնար է վերծանել, որովհետև աստված միա՛յն առեղծվածներ է դրել մեր առաջ։ Այստեղ են եզրերը հանդիպում իրար, բոլոր հակասությունները միասին են այստեղ։ Ես չափազանց թերուս մի մարդ եմ, եղբայր իմ, բայց շատ եմ մտածել դրա մասին։ Սոսկալի՜ շատ են գաղտնիքները։ Այս եբկրի վրա խիստ բազմաթիվ առեղծվածներ են ճնշում մարդուն։ Լուծի՛ր ինչպես կարող ես և աշխատիր գլուխդ չկորցնել։ Գեղեցկությո՜ւն։ Այլև տանե՛լ չեմ կարող, երբ մեկն ու մեկը, նույնիսկ վեհ սրտի ու բարձր մտքի տեր մարդ լինելով, սկսում է սուրբ գեղեցկության իդեալից և հասնում սոդոմական իդեալին։ Ավելի ևս սարսափելի է, երբ մարդ սոդոմական իդեալն ունի իր հոգում և չի ժխտում նաև սուրբ գեղեցկության իդեալը, որով վառվում է նրա սիրտը և ճշմարտապես, ճշմարտապե՜ս է վառվում, ինչպես պատանեկության անարատ տարիներին։ Չէ՜, լայն է մարդը, նույնիսկ չափազանց լայն, ես ավելի նեղ կդարձնեի նրան։ է՜հ, սատանան միայն կարող է գլուխ հանել այս բոլորից։ Այն, ինչ ամոթալի է թվում խելքին, սրտի համար գեղեցկություն է ծայրեծայր։ Սոդոմակա՞նն է գեղեցիկը։ Հավատա, որ մարդկանց մեծագույն մասի համար՝ հենց այդ սոդոմականի մեջ է գեղեցկությունը։ Գիտեի՞ր այս գաղտնիքը, թե չէ։ Ահավոր է այն, որ գեղեցկությունը ոչ միայն սարսափելի, այլև խորհրդավոր բան է։ Այստեղ սատանան աստծո դեմ է պայքարում, և մարդու սիրտն է ռազմադաշտը։ Բայց է՜հ, ամեն մարդ իր ցավից է խոսում։ Լսի՛ր, հիմա գանք բուն խնդրին։
| |
− |
| |
− | === IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներով ===
| |
− |
| |
− | — Ես ցոփ կյանքով էի ապրում այնտեղ։ Առավոտյան հայրիկն ասաց, թե ես մի քանի հազար էի վատնում աղջիկներին գայթակղեցնելու համար։ Դա խոզային բարբաջանք է, երբեք այդպիսի բան չէր լինում, իսկ եթե վատնում էի՝ ո՜չ թե հատկապես «այդ» բանի համար, որն առանց փողի էլ կարելի էր։ Ինձ համար փողը օժանդակ պարագա է, սրտի զեղում, մթնոլորտ։ Այսօր ա՛յս օրիորդն է իմ սրտի տերը, վաղը նրա փոխարեն՝ փողոցային մի աղջիկ։ Թե՛ մեկին եմ զվարճացնում, թե՛ մյուսին, փողը նետում եմ բուռերով՝ երաժշտություն, աղմուկ, գնչուհիներ։ Եթե պետք եղավ՝ նրա՜ն էլ եմ տալիս, որովհետև առնում են, ագահորեն առնում են, պետք է խոստովանել այդ, և գոհ են լինում ու շնորհակալ։ Ազնվական օրիորդները սիրում էին ինձ, ոչ բոլորը, բայց պատահո՜ւմ էր, պատահում։ Իսկ ես նեղլիկ փողոցներն էի սիրում, խուլ ու մութ գռիհները՝ հրապարակի ետև — այնտեղ արկածների ես հանդիպում, անակնկալների, ոսկու բնակտորներ ես գտնում ցեխի մեջ։ Ես այլաբանորեն եմ խոսում, սիրելիս։ Իմ ապրած փոքր քաղաքում այդպիսի գռիհներ չկային ուղղակի իմաստով, սակայն բարոյական գռիհներ կային։ Եթե դու էլ ինձ նման մեկը լինեիր, կհասկանայիր, թե ինչ են նշանակում դրանք։ Սիրում էի անառակությունը, սիրում էի նաև անառակության ամոթը։ Սիրում էի դաժանությունը. դե՛հ, փայտոջիլ չե՞մ միթե, զազրելի միջատ չե՞մ։ Կարամա՛զով եմ, ասացինք արդեն։ Մի անգամ ահագին բազմությամբ զբոսապտույտի էինք գնացել՝ յոթ եռաձի սահնակներով։ Ձմեռ, մութ, և ես սկսեցի սեղմել կողքիս նստած մի աղջկա ձեռքը, ստիպեցի նրան համբուրվել ինձ հետ. խեղճ, անուշիկ, հեզ ու ամոթխած մի օրիորդ էր՝ աստիճանավոր պաշտոնյայի աղջիկ։ Թույլ տվեց, շատ բան թույլ տվեց մթան մեջ։ Խեղճը կարծում էր, թե հաջորդ օրը կգամ ու ձեռքը կխնդրեմ (ինձ հատկապես իբրև փեսացու էին գնահատում)։ Իսկ ես՝ այդ օրից հետո ոչ մի խոսք նրա հետ, ոչ մի ծպտուն, ամբողջ հինգ ամիս։ Տեսնում էի, թե ինչպես էր ինձ հետևում դահլիճի անկյունից, երբ պատահում էր, որ պարում էին (իսկ մեզ մոտ շարունակ պարում են ու պարում), տեսնում էի, թե ինչպես էին վառվում նրա աչուկները, վառվում հեզ զայրույթի կրակով։ Այդ խաղը զվարճություն էր պատճառում միայն իմ միջատային հեշտասիրությանը, որ ես փայփայում էի իմ մեջ։ Հինգ ամիս հետո նա ամուսնացավ մի պաշտոնյայի հետ ու մեկնեց քաղաքից... բարկանալով ու գուցե դեռ սիրելով ինձ։ Հիմա նրանք երջանիկ են ապրում։ Նկատի ունեցիր, որ ես ոչ ոքի չեմ ասել, չեմ վարկաբեկել նրան։ Թեև ստոր ցանկություններով մարդ եմ ու սիրում եմ ստորությունը, բայց անազնիվ չեմ։ Կարմրում ես, աչքերդ փայլեցին։ Բավական է այլևս գլուխդ ցավեցնեմ այս աղտեղություններով։ Եվ այս բոլորը դեռ ոչի՜նչ, պոլդըկոկյան մանր ծաղիկներ են, թեև դաժան միջատն աճում էր արդեն, աճում ու մեծանում էր իմ հոգում։ Հիշողությունների մի ամբողջ ալբոմ է դա, սիրելիս։ Աստված երկար կյանք տա նրանց՝ անուշիկներին։ Ես սիրում էի կապերը խզել առանց գժտվելու։ Եվ երբեք չէի մատնում, երբեք չեմ վարկաբեկել նրանցից որևէ մեկին։ Բայց բավական է։ Ինչ է, կարծում ես՝ միայն այս կեղտի՞ համար կանչեցի քեզ այստեղ։ Ոչ, ավելի հետաքրքրական բան եմ պատմելու քեզ։ Բայց մի՛ զարմանա, որ չեմ ամաչում քեզնից ու կարծես ուրախ եմ նույնիսկ, որ խոսում եմ այս բոլորի մասին։
| |
− |
| |
− | — Այդպես ես ասում, որովհետև կարմրեցի,— նկատեց հանկարծ Ալյոշան։— Քո խոսքերից չէ, որ կարմրեցի, ոչ էլ քո արարքների համար, այլ այն պատճառով, որ ինքս էլ ճիշտ քեզ նման եմ։
| |
− |
| |
− | — Դո՞ւ։ է՜, շատ հեռու գնացիր։
| |
− |
| |
− | — Ոչ, հեռու չգնացի,— եռանդագին ասաց Ալյոշան։ (Երևի այդ միտքը վաղուց էր զբաղեցնում նրան)։— Նույն սանդուղքն է։ Ես կանգնած եմ ամենացածր աստիճանին, իսկ դու՝ վերևում, տասներեքերորդ աստիճանի մոտ մի տեղ։ Ես այսպես եմ նայում այդ հարցին, բայց նույն բանն է, բացարձակորեն միատեսակ երևույթներ են։ Առաջին աստիճանին ոտք դնողը, միևնույն է, անպայման կհասնի նաև վերի աստիճաններին։
| |
− |
| |
− | — Ուրեմն բոլորովին պետք չէ՞ ոտք դնել։
| |
− |
| |
− | — Ով կարող է՝ թող բոլորովին ոտք չդնի։
| |
− |
| |
− | — Իսկ դու կարո՞ղ ես։
| |
− |
| |
− | — Կարծում եմ՝ ոչ։
| |
− |
| |
− | — Լռիր, Ալյոշա, լռիր, սիրելիս, ուզում եմ ձեռքդ համբուրել, այնպե՜ս հուզեց ինձ քո ասածը։ Այդ անզգամ Գրուշենկան լավ է ճանաչում տղամարդկանց, մի անգամ ինձ ասաց, թե հում-հում ուտելու է քեզ մի օր։ Լավ, լավ, փակում եմ բերանս։ Ճանճերով ապականված այս նողկալի դաշտից անցնենք իմ ողբերգությանը, որ նույնպես ճանճերով, այսինքն ամեն տեսակի ստորությամբ ապականված մի դաշտ է։ Գիտե՞ս ինչն է խնդիրը։ Ծերուկը թեև փչեց, թե ես գայթակղեցնում էի անմեղներին, բայց ըստ էության այդպիսի մի բանի հետևանք էր իմ ողբերգությունը, չնայած որ մեկ անգամ եղավ այդ բանը, այն էլ արդյունքի չհասավ։ Ծերուկը, որ ինձ կշտամբում էր իր փչոցներով, հենց այդ իրական դեպքից լուր չունի. ոչ ոքի չեմ պատմել երբեք, անշուշտ բացառությամբ Իվանի, առաջինը քեզ եմ պատմելու հիմա։ Իվանը ամեն ինչ գիտե։ Քեզնից առաջ գիտե, վաղուց։ Բայց Իվանը գերեզման է։
| |
− |
| |
− | — Իվանը գերեզմա՞ն է։
| |
− |
| |
− | — Այո։
| |
− |
| |
− | Ալյոշան լսում էր չափազանց ուշադիր։
| |
− |
| |
− | — Թեև այդ գծային գումարտակում ես պրապորշչիկ էի, բայց այնուամենայնիվ հսկողության տակ էի կարծես՝ աքսորականի նման մի բան։ Իսկ այդ խղճուկ քաղաքի մարդիկ սոսկալի լավ էին ընդունում ինձ։ Ափերով փող էի ծախսում, կարծում էին, թե ես հարուստ եմ, ինքս էլ այդպես էի կարծում։ Բայց թերևս մի ուրիշ բանով էլ էի գրավել նրանց սիրտը։ Թեև գլուխներն էին շարժում, սակայն, ճիշտն ասած, ինձ սիրում էին։ Հանկարծ իմ փոխգնդապետը, որ ծեր էր արդեն, սկսեց հակակրանքով վերաբերվել ինձ։ Բծախնդրություն էր անում իմ նկատմամբ, բայց ես թիկունք ունեի և, բացի այդ, ամբողջ քաղաքն էր իմ կողմը բռնում, շատ էլ չէր կարելի կպչել իմ օձիքից։ Ինքս էլ մեղավոր էի, պատշաճ հարգանքը չէի մատուցում նրան, դիտմամբ։ Հպարտություն էի անում։ Այդ կամակոր ծերուկը, որ շատ էլ լավ մարդ էր, չափազանց բարի ու հյուրասեր, երկու կին էր ունեցել, երկուսն էլ մահացել էին։ Առաջինը համեստ ընտանիքից էր եղել և իր նման համեստ մի աղջիկ էր թողել նրան։ Իմ ժամանակ այս աղջիկն արդեն քսանչորս տարեկան մի օրիորդ էր և ապրում էր հոր ու մորաքրոջ հետ։ Մորաքույրը լուռումունջ մի համեստություն էր, իսկ ինքը, այսինքն փոխգնդապետի այդ մեծ աղջիկը՝ ժիր համեստություն։ Երբ հիշում եմ մեկին՝ սիրում եմ լավ խոսքեր ասել. երբեք, սիրելիս, երբեք չեմ տեսել կանացի ավելի հիանալի բնավորություն, քան այդ օրիորդինը, Ագաֆյա էր անունը, պատկերացրու, Ագաֆյա Իվանովնա։ Եվ տգեղ էլ չէր, բնավ տգեղ չէր. ռուսական ճաշակի աղջիկ՝ բարձրահասակ, պնդակազմ, մարմնեղ, աչքերը գեղեցիկ, թեև դեմքը, ասենք, մի քիչ կոպիտ։ Չէր ամուսնացել, թեպետ երկու հոգի խնամախոսել էին, մերժել էր նրանց, բայց մնացել էր նույն ուրախ աղջիկը։ Մտերմացա հետը՝ ոչ թե ա՛յդ ձևով, ո՜չ, մաքուր էին մեր հարաբերությունները, բարեկամներ էինք պարզապես։ Ես հաճախ եմ կանանց հետ այդպիսի մտերություն ունեցել՝ կատարելապես անմեղ, բարեկամական։ Այնպիսի՜ վրանբաց բաներ էի դուրս տալիս նրա մոտ, որ օ՜ օհ... իսկ նա ծիծաղում էր միայն։ Շատ կանայք սիրում են այդպիսի վրանբաց խոսակցությունները, նկատի ունեցիր, իսկ նա, ի վերա այսը ամենայնի, կույս աղջիկ էր, և դա շատ էր զվարճացնում ինձ։ Եվ դեռ մի բան էլ կա, երբեք չէիր կարող ասել, որ նա ազնվական օրիորդ է։ Ինքն ու մորաքույրը հոր մոտ ապրում էին մի տեսակ կամավոր խոնարհությամբ, չէին ձգտում հավասարվել բարձր հասարակության մյուս անդամներին։ Բոլորը սիրում էին նրան և կարիքն էին զգում, որովհետև աչքի ընկնող դերձակուհի էր. կարելու տաղանդ ուներ, մատուցած ծառայության դիմաց փող չէր առնում, գործն անում էր հաճոյակատար լինելու համար, բայց երբ նվեր էին տալիս՝ չէր մերժում։ Իսկ փոխգնդապե՜տը. բոլորովին ուրիշ բան էր նա։ Մեր շրջանի առաջնակարգ դեմքերից մեկն էր փոխգնդապետը։ Փարթամ կյանք էր վարում, դռները բացում էր ամբողջ քաղաքի առաջ. ճոխ ընթրիքներ, պարեր։ Երբ ես նոր էի գնացել այնտեղ՝ գումարտակում ծառայելու, ամբողջ քաղաքն սկսեց խոսել այն մասին, թե շուտով մայրաքաղաքից գալու է փոխգնդապեաի երկրորդ դուստրը՝ մի չքնաղ գեղեցկուհի, որ իբր թե հենց նոր է ավարտել մայրաքաղաքի արիստոկրատական մի հաստատության դասընթացը։ Այդ երկրորդ դուստրը հենց այս Կատերինա Իվանովնան է ահա, և սա արդեն փոխգնդապետի երկրորդ կնոջից է։ Իսկ այդ երկրորդ կինը, հանգուցյալը, ազնվականուհի է եղել՝ մի մեծ գեներալի ընտանիքից, թեև ստույգ իմացել եմ, որ նույնպես դրամական օժիտ չի բերել փոխգնդապետին։ Այսինքն պարզապես ազգականի կապեր է ունեցել, և այդքան. գուցե ինչ֊որ հույսեր, բայց առձեռն՝ ոչինչ։ Եվ սակայն, երբ ուսումնական օրիորդը եկավ (որպես հյուր, ոչ թե մշտապես մնալու), ամբողջ քաղաքը կարծես կենդանություն ստացավ։ Մեր ամենից ավելի ականավոր տիկնայք՝ երկու նորին գերազանցություններ, մի գնդապետի կին, ու նաև բոլորը, բոլորը, նրանց հետևելով, անմիջապես գործի անցան, սկսեցին իրար ձեռքից խլել պատվել ու զվարճացնել նրան, պարահանդեսների և զբոսապտույտների թագուհի կարգեցին, կենդանի պակերներ ներկայացրին՝ ի նպաստ ինչ-որ տնային դաստիարակչուհիների։ Ես անտարբեր էի մնում, շարունակում էի իմ ցոփ կյանքը և հենց այդ ժամանակ այնպիսի մի խաղ խաղացի, որ ամբողջ քաղաքը թնդաց։ Մեկ էլ տեսնեմ, մի անգամ նա ինձ չափում է հայացքով, մարտկոցի հրամանատարի տանը, բայց չմոտեցա, այսինքն թե՝ մի մեծ բան չէ քեզ հետ ծանոթանալը։ Շատ չանցած, նորից մի երեկույթի ժամանակ, արդեն ինքս մոտեցա և սկսեցի խոսել, իսկ նա հազիվ նայեց ինձ, արհամարհանքով շարժեց շրթունքները։ Հը՜, սպասի՜ր, մտածեցի, վրեժս կառնեմ քեզնից։ Այն ժամանակ, շատ առիթներով, սոսկալի գռեհիկի մեկն էի դառնում, և ինքս էլ զգում էի այդ։ Իսկ այս դեպքում զգում էի մանավանդ, որ «Կատենկան» ոչ թե հենց պարզապես անմեղ ուսումնական օրիորդ է, այլ նկարագրի տեր մի անձնավորություն, հպարտ ու իրոք առաքինի, առավել ևս՝ խելացի ու զարգացած, իսկ ես այդ արժանիքներից ոչ մեկն ունեի, ոչ էլ մյուսը։ Կարծում ես՝ ձե՞ռքն էի ուզում խնդրել։ Բնա՜վ երբեք։ Ուզում էի պարզապես վրեժ լուծել այն պատճառով, որ ես այդպիսի մի կտրիճ եմ, իսկ նա չի զգում այդ բանը։ Մինչ այդ՝ շարունակում էի իմ կերուխումներն ու ջարդել-փշրելը։ Վերջապես փոխգնդապետն ինձ երեք օր կալանքի տակ առավ։ Հենց այդ ժամանակ էր ահա, որ հայրիկը վեց հազար ռուբլի ուղարկեց ինձ՝ ի պատասխան իմ հրաժարագրի, որով կատարելապես ձեռք էի քաշում ամեն ինչից, այսինքն իբր թե մեր «հաշիվները փակված են» և այլևս ոչ մի բան չեմ պահանջելու։ Ոչինչ չէի հասկանում այն ժամանակ։ Մինչև իմ այստեղ գալը, եղբայր, նույնիսկ մինչև այս վերջին օրերը և գուցե նույնիսկ մինչև այսօր՝ ոչինչ չէի հասկանում հայրիկի հետ իմ ունեցած բոլոր այդ դրամական վեճերից։ Բայց թողնենք այդ անիծյա՛լ հարցը, հե՛տո կխոսենք դրա մասին։ Ուրեմն, հենց նոր էի ստացել այդ վեց հազարը, երբ հանկարծ իմ մի բարեկամից նամակ եկավ ու ես կանխօրոք իմացա մի բան, որ չափազանց հետաքրքրեց ինձ. պարզվեց, որ մեր փոխգնդապետից դժգոհ, են, կասկածում են, թե խառն են նրա գործերը, մի խոսքով՝ թշնամիները պատրաստվում են ապուրը եփելու։ Եվ ճիշտ որ, եկավ դիվիզիայի հրամանատարը և զորս դու պատվիրեցեր՝ մի լավ շշպռեց նրան։ Հետո, շատ չանցած, հրաման եկավ, որ հրաժարական տա։ Հիմա քեզ չեմ պատմի այդ դեպքի մանրամասնությունները, իրոք նա թշնամիներ ուներ։ Ասեմ միայն, որ քաղաքում հանկարծ չափազանց սառը սկսեցին վերաբերվել նրան ու ամբողջ ընտանիքին, կարծես բոլորն էլ միանգամից երես դարձրին։ Եվ ահա այդ ժամանակ իմ առաջին խայծը գցեցի։ Հանդիպելով Ագաֆյա Իվանովնային, որի հետ միշտ պահպանում էի բարեկամությունը, ասացի. «Գիտե՞ք, ձեր հայրիկը չորս հազար հինգ հարյուր ռուբլի պետական փողի պակսորդ ունի»։— «Ինչպե՞ս թե։ Ինչո՞ւ եք այդպես ասում։ Վերջերս գեներալն էր այստեղ, և ամեն ինչ կարգին էր»։— «Այն ժամանակ կարգին էր, իսկ հիմա՝ ոչ»։ Սոսկալի վախեցավ։ «Մի՛ վախեցնեք,— ասաց,— խնդրում եմ, ումի՞ց լսեցիք»։— «Մի՛ անհանգստանաք,— ասացի,— ոչ ոքի չեմ հայտնի, և դուք գիտեք, որ այս հարցում ես գերեզմանի պես գաղտնապահ եմ։ Միայն թե՝ ուզում էի նույն այս հարցի առնչությամբ մի բան էլ ավելացնել, այսպես ասած «հնարավոր դեպքերը» նկատի ունենալով. երբ ձեր հայրիկից պահանջեն այդ չորս հազար հինգ հարյուրը և պարզվի, որ չունի, այդ դեպքում, փոխանակ թույլ տալու, որ նա դատի տակ ընկնի, հետո էլ իր ծեր տարիքին հասարակ զինվոր դառնա, ավելի լավ կլինի, եթե ձեր ուսումնական օրիորդին թաքուն ուղարկեք ինձ մոտ. ես հենց նոր փող եմ ստացել, ճիշտ չորս հազար էլ կտամ ձեռքը, եթե ուզում եք, և սրբությամբ կպահեմ գաղտնիքը»։— «Ա՛խ, ինչ սրիկա՜ եք,— ասաց (հենց այդպես էլ ասաց),— ի՜նչ չար մարդ եք, սրիկա՜։ Ինչպե՛ս եք համարձակվում»։ Հեռացավ սոսկալի զայրացած, իսկ ես մի անգամ էլ գոռացի ետևից, թե գաղտնիքը կպահվի սրբությամբ և անխախտ։ Նախօրոք ասեմ, որ այդ երկու կնանիք, այսինքն Ագաֆյան ու իր մորաքույրը, այս ամբողջ պատմության մեջ հրեշտակի պես մաքուր պահեցին իրենց. անկեղծորեն պաշտում էին իրենց այդ քըոջը՝ այդ գոռոզ Կատյային, ներքևից էին նայում նրան, աղախիններն էին դարձել... Բայց Ագաֆյան հենց անմիջապես նրա ձեռքն է տալիս իմ գցած խայծը, այսինքն մեր խոսակցությունը հայտնում է նրան։ Հետագայում այդ ամբողջը հինգ մատներիս պես իմացա։ Մի խոսքով, չի թաքցնում իմ ասածը։ է՜հ, ինձ էլ ա՛յդ էր պետք անշուշտ։
| |
− |
| |
− | Հանկարծ նոր մայորը եկավ՝ գումարտակն ընդունելու։ Ընդունեց։ Ծեր փոխգնդապետը հիվանդացավ հանկարծ, չէր կարողանում տեղից շարժվել, երկու օր տանը նստեց, պետական գումարը չհանձնեց։ Մեր բժիշկ Կրավչենկոն հավատացնում էր, որ նա իրոք հիվանդ է։ Բայց մի գաղտնիք կար, որ ես գիտեի ստույգ աղբյուրից, նույնիսկ վաղուց գիտեի. ամեն անգամ հրամանատարության ստուգումից հետո, գումարն անհետանում էր որոշ ժամանակով, և այդպես՝ չորս տարի շարունակ։ Նա այդ գումարը փոխ էր տալիս մի շատ վստահելի մարդու՝ մեր քաղաքի առևտրական Տրիֆոնովին, որ այրի ծերունի էր, մեծ մորուքով ու ոսկեշրջանակ ակնոցով։ Սա գնում էր տոնավաճառ, անում էր իր շահաբեր գործարքը և անմիջապես փողը լրիվ վերադարձնում էր փոխգնդապետին, հետն էլ մի նվեր էր բերում տոնավաճառից, իսկ նվերի հետ նաև տոկոսները։ Բայց այս անգամ (ես այդ բոլորը շատ պատահաբար իմացա Տրիֆոնովի որդուց, որ նրա ժառանգն էր փսլնքոտ մի պատանի, աշխարհի ստեղծած ամենից ավելի անառակ տղաներից մեկը), այս անգամ, ասում եմ, Տրիֆոնովը տոնավաճառից գալիս է ու ոչինչ չի վերադարձնում։ Փոխգնդապետը վազում է նրա մոտ։ «Ես ոչինչ չեմ ստացել ձեզնի երբևիցե, չէի էլ կարող ստանալ»։ Ահա պատասխանը։ է՜հ, մեր փոխգնդապետն այնպես էլ մնում է իր տանը նստած, անձեռոց է փաթաթում գլխին և երեքն էլ նրա գագաթին սառույց են դնում։ Հանկարծ սուրհանդակ է գալիս՝ գրանցման գիրքն ու հրամանը ձեռքին. «Հանձնել պետական գումարն անմիջապես, անհապաղ, երկու ժամից»։ Ստորագրում է նա, այդ ստորագրությունը տեսա հետո գրքում,- ստորագրում է, վեր է կենում, ասում է, թե գնում է իր համազգեստը հագնելու, վազում է իր ննջասենյակը, վերցնում իր երկփողանի որսորդական հրացանը, լցնում, զինվորական մի փամփուշտ է խցկում մեջը, կոշիկը հանում աջ ոտքից, կուրծքը դեմ է տալիս հրացանի փողին և սկսում բլթակը փնտրել ոտքով։ Իսկ Ագաֆյան կասկածում էր արդեն, հիշել էր իմ այն խոսքերը։ Թաքուն մոտենում է և ճիշտ ժամանակին նայում հոր ննջասենյակը. ներս է վազում, ետևից նետվում է նրա վրա, գրկում, և հանկարծ այդ վայրկյանին հրացանը պայթում է դեպի վեր, գնդակը կպչում է առաստաղին, ոչ ոքի չի վիրավորում։ Ներս են վազում մյուսները, բռնում են նրան, խլում հրացանը, կախվում թևերից... Հետագայում ես մանրամասնորեն իմացա այդ բոլորը։ Իսկ այդ ժամին տանն էի, մթնշաղն էր ընկել, և հենց ուզում էի դուրս գալ։ Հագնվել էի արդեն, սանրվել, օծանելիք էի ցանել թաշկինակիս և գլխարկս վերցրել էի, երբ հանկարծ դուռը բացվեց ու... իմ առաջ, իմ սենյակում կանգնեց Կատերինա Իվանովնան։
| |
− |
| |
− | Ի՜նչ տարօրինակ բաներ են լինում երբեմն։ Փողոցում ոչ ոք չէր նկատել նրա գալը, և այդպես էլ աննկատելի մնաց այդ դեպքը քաղաքում։ Իսկ ես վարձով էի ապրում երկու խիստ զառամյալ պառավների տանը, և հենց նրանք էլ ինձ սպասարկում էին. հարգալից կանայք էին, ամեն հարցում, հնազանդվում էին ինձ, և հետագայում երկուսն էլ, իմ հրամանով, լուռ մնացին երկաթե պահարանների նման։ Ես իհարկե, անմիջապես հասկացա, թե ինչու էր նա եկել։ Մտավ ու շեշտակի նայեց ինձ, սև աչքերի վճռական ու նույնիսկ հադուգն հայացքով, բայց տեսա, որ շրթունքների վրա ու բերնի շուրջ անվճռականություն կար։
| |
− |
| |
− | — Քույրս ասաց, որ դուք չորս հազար հինգ հարյուր ռուբլի կտաք, եթե... ինքս գամ ձեզ մոտ... փողն առնելու։ Եկա... տվե՛ք փղը...— չդիմացավ նա շնչասպառ եղավ, վախեցավ, ձայնը կտրվեց, իսկ շրթունքների ծայրերն ու բերանի շուրջ գծերն սկսեցին դողալ։— Ալյոշկա, լսո՞ւմ ես, թե քնում։
| |
− |
| |
− | — Միտյա, գիտեմ, որ դու ամբողջ ճշմարտությունը կասես,- պատասխանեց Ալյոշան հուզված։
| |
− |
| |
− | — Այո, հենց ճշմարտությունը կասեմ։ Եթե ամբողջ ճշմարաությունն ես ուզում, ուրեմն ահա թե ինչպես եղավ։ Չեմ խնայելու ինքս ինձ։ Իմ առաջին, անմիջական ցանկությունը... կարամազովյան էր։ Ժամանակին, սիրելիս, մի մորմ էր խայթել ինձ, երկու շաբաթ պառկել եմ ջերմությամբ։ Այդպես էլ ահա, այդ պահին հանկարծ զգացի, որ մի մորմ խայթեց իմ սիրտը՝ մի զազրելի միջատ, հասկանո՞ւմ ես։ Ոտից գլուխ չափեցի նրան հայացքով։ Տեսե՞լ ես նրան։ Գեղեցկուհի է, չէ՞։ Բայց այդ րոպեին մի ուրիշ գեղեցկություն ուներ նա։ Գեղեցիկ էր իր ազնվությամբ, այնինչ ես սրիկա էի, վսեմ էր իր վեհանձնությամբ ու հոր համար կատարած զոհաբերությամբ, իսկ ես փայտոջիլ էի։ Եվ ահա ուրեմն, նա իր ամբողջ, ամբո՜ղջ էությամբ, հոգով ու մարմնով, լիովին կախված էր ինձնից՝ մի փայտոջլից ու սրիկայից։ Օղակի մեջ էր ընկել։ Պարզ ասեմ քեզ՝ այդ ցանկությունը, մորմային այդ թունոտ ցանկությունն այնպես ճանկեց ինձ ներսից, որ քիչ մնաց սիրտս արյունաքամ լիներ տոչորվելուց։ Թվում էր, թե այլևս ոչ մի կերպ չէր կարելի պայքարել դրա դեմ. ասես հենց փայտոջլի նման պետք է վարվեի, չար ու թունոտ մորմի նման, անխղճորեն ուղղակի... Նույնիսկ շունչս կտրվեց։ Հասկանո՞ւմ ես, հաջորդ օրն իսկ, անշուշտ, պետք է գնայի ձեռքը խնդրելու, որպեսզի այսպես ասած ազնվագույն ձևով վերջանար այդ ամբողջը, և որպեսզի ոչ ոք չիմանար ու առիթ էլ չունենար իմանալու։ Որովհետև՝ ես ստոր ցանկություններով մարդ եմ թեև, բայց ազնիվ եմ։ Եվ ահա հանկարծ, նույն այդ վայրկյանին, կարծես մեկը փսփսաց ականջիս. «Բայց ախր վաղն ևեթ, երբ գնաս ձեռքը խնդրելու, այսպիսի աղջիկը չի էլ ուզենա տեսնել քո երեսը, կհրամայի կառապանին՝ բակից դուրս շպրտել քեզ։ Այսինքն թե՝ գնա՛, վարկաբեկի՛ր ամբողջ քաղաքով մեկ, չե՛մ վախենում քեզնից»։ Նայեցի օրիորգին՝ ներքին ձայնս ինձ չէր խաբում. ճի՛շտ այդպես, ա՛յդպես էլ կլինի անշուշտ։ Արդեն այդ րոպեին կարելի էր դատել նրա դեմքից, որ վզակոթիս տալով կվռնդեն ինձ։ Զայրույթը բորբոքվեց իմ մեջ, ուզեցի ամենաստոր, խոզային, փերեզակային մի խաղ խաղալ գլխին. մի էսպես հեգնանքով նայել երեսին, և տեղն ու տեղը, քանի կանգնած է առաջս, շշպռել նրան այնպիսի մի շեշտով, որով փերեզակը միայն կարող է ասել.
| |
− |
| |
− | — Ինչպե՞ս, չո՞րս հազա՜ր։ Բայց ես կատակ եմ արել, իսկ դուք՝ ի՞նչ է։ Շա՜տ֊շատ դյուրավահատ եք ձեր հաշիվների մեջ, օրիո՛րդ։ Մի երկու հարյուր՝ խնդրե՜մ, նույնիսկ հաճույքով ու սիրով, բայց չորս հազա՜ր։ Դա այն գումարը չէ, որ քամուն տաս այսպիսի մի թեթևամտության համար, օրիո՛րդ։ Իզուր եք բարեհաճել նեղություն քաշել։
| |
− |
| |
− | Այսպիսով ամեն ինչ կկորցնեի անշուշտ, նա կփախչեր-կգնար, բայց, գիտե՞ս ինչ, դա կլիներ մի չտեսնված, դժոխային վրիժառություն, մնացյալ բոլոր բաների տեղը կբռներ։ Թեկուզ հետո իմ ամբողջ կյանքում ոռնայի զղջալուց, բայց այդ վայրկյանին ուզում էի այդ խաղը խաղալ նրա գլխին։ Հավատո՞ւմ ես, երբեք չի պատահել, որ այդպիսի րոպեին ես ատելությամբ նայեմ որևէ կնոջ, երբե՛ք չի պատահել, ո՛չ մի կնոջ նկատմամբ։ Եվ ահա, երդվում եմ խաչով, երեք կամ հինգ վայրկյան սոսկալի ատելությամբ նայեցի ա՛յս մեկին՝ հենց այն ատելությամբ, որից մազաչափ միայն հեռու է սերը, ամենախելագար սերը։ Մոտեցա լուսամուտին, ճակատս դրի սառած ապակուն, և հիշում եմ, որ սառույցը կրակի պես այրեց իմ ճակատը։ Երկար չպահեցի նրան, մի՛ անհանգստանա։ Շուռ եկա, մոտեցա սեղանին, բացեցի գզրոցը և վերցրի հինգհազարանոց ու հինգտոկոսանի անանուն մի բանկտոմս (ֆրանսերեն բառարանի մեջ էի դրել)։ Հետո լռելյայն ցույց տվեցի բանկտոմսը նրան, ծալեցի, հանձնեցի ձեռքը, ինքս բացեցի դուռը դեպի միջանցք և, մի քայլ ետ քաշվելով, խորունկ խոնարհություն արեցի, ամենահարգալից, ամենատպավորիչ խոնարհությունը, հավատա՛ ինձ։ Նա ամբողջ մարմնով ցնցվեց, հայացքը մի վայրկյան սևեռեց ինձ վրա, սարսափելի գունատվեց, ուղղակի պատի գույն ստացավ և հանկարծ, նույնպես առանց մի բառ ասելու, ոչ թե թափով, այլ այապես մեղմորեն, հանգիստ ու խորունկ խոնարհվեց ամբողջ մարմնով, ուղղակի ոտքերիս առաջ, ոչ թե ուսանողաուհու նման, այլ ռուսական ձևով՝ ճակատը գետնին։ Վեր թռավ ու փախավ։ Այդ րոպեին սուսերակալը մեջքիս էր։ երբ նա դուրս վազեց, ես քաշեցի սուսերը և ուզում էի տեղն ու տեղը խոցել ինքս ինձ, թե ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ։ Սոսկալի հիմարություն էր անշուշտ, բայց երևի ցնծությունն էր պատճառը։ Հասկանո՞ւմ ես արդյոք, որ լինում են ցնծության պահեր, երբ մարդ կարող է սպանել ինքն իրեն։ Բայց ես չսպանեցի ինքս ինձ, այլ միայն համբուրեցի սուսերը և նորից դրեցի պատյանի մեջ,— թեև այս մի բանը կարող էի և չասել քեզ։ Եվ կարծեմ նույնիսկ, բոլոր այս մաքառումների մասին պատմելով հիմա, մի քիչ խտացրի գույները, որպեսզի գովեմ ինքս ինձ։ Բայց թո՛ղ այդպես լինի, այդպե՜ս, և գրո՛ղը տանի մարդկային սրտի բոլոր լրտեսներին։ Ա՛յս էր ահա ամբողջ այդ «դեպքը» իմ և Կատերինա Իվանովնայի միջև։ Հիմա ուրեմն Իվանը գիտե դրա մասին, մեկ էլ դու։ Ուրիշ ո՛չ ոք։
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչը վերկացավ, մի քանի քայլ արեց խռովահույզ, թաշկինակը հանեց, սրբեց ճակատի քրտինքը, հետո նորից նստեց, բայց ոչ թե նախկին տեղը, այլ հանդիպակաց նստարանին՝ մյուս պատի տակ, ուստի Ալյոշան ստիպված եղավ կտրուկ դառնալ նրա կողմը։
| |
− |
| |
− | === V։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ «կրունկները վեր» ===
| |
− |
| |
− | — Հիմա,— ասաց Ալյոշան,— գիտեմ այդ խնդրի առաջին կեսը։
| |
− |
| |
− | — Առաջին կեսը հասկանում ես. դա դրամա է, և դա կատարվեց այնտեղ։ Իսկ երկրորդ կեսը ողբերգություն է, որն այստեղ է կատարվելու։
| |
− |
| |
− | — Մինչև հիմա ոչինչ չեմ հասկանում երկրորդ կեսից,— ասաց Ալյոշան։
| |
− |
| |
− | — Իսկ ե՞ս։ Ես հասկանո՞ւմ եմ միթե։
| |
− |
| |
− | — Սպասիր, Դմիտրի, այստեղ մի կարևոր բան կա։ Ասա ինձ՝ դու նշանված ես, չէ՞, և դեռ նշանվա՞ծ ես մնում։
| |
− |
| |
− | — Անմիջապես չնշանվեցինք, այլ այդ դեպքից երեք ամիս հետո միայն։ Իսկ այդ ժամանակ, այսինքն դեպքի հաջորդ օրը, ես ինձ ասացի, թե միջադեպն սպառված է, վերջացած, շարունակություն չի լինելու։ Գնալ ու ձեռքը խնդրել ինձ ստորություն էր թվում։ Նա էլ ամբողջ վեց շաբաթ, երբ տակավին ապրում էր մեր քաղաքում, ոչ մի ծպտուն չհանեց իր կողմից։ Ճիշտ է, միայն մի առիթով զգացնել տվեց իր գոյությունը. իր այցելության հաջորդ օրը նրանց աղախինը եկավ ինձ մոտ և, բերանն անգամ չբացելով, շտապ մի ծրար հանձնեց ու գնաց։ Ծրարի վրա հասցե՝ այսինչին։ Բացում եմ՝ հինգհազարանոց բանկտոմսի մնացորդը։ Չորս հազար հինգ հարյուր ռուբլի էր հարկավոր միայն, բայց հինգհազարանոց բանկտոմսը վաճառելիս երկու հարյուր ռուբլու և մի քիչ ավելի կորուստ էր եղել։ Կարծեմ ինձ երկու հարյուր վաթսուն ռուբլի էր ուղարկել ընդամենը, լավ չեմ հիշում, և միայն փող էր՝ ո՛չ մի երկտող, ո՛չ մի խոսք, ո՛չ մի բացատրություն։ Մատիտով արած որևէ մի նշան փնտրեցի ծրարի մեջ՝ ոչ-չի՛նչ չկար։ Է՛հ, մնացած փողով դեռ այնպիսի կերուխումներ սարքեցի, որ վերջապես նոր մայորն էլ ստիպված եղավ ինձ նկատողություն անել։ Իսկ փոխգնդապետը, դե՜հ, հանձնեց պետակա գումարը՝ բարեհաջող կերպով և ի զարմանս բոլորի, որովհետև արդեն ոչ ոք չէր ենթադրում, թե նա կարող է լրիվ գումար ունենալ։ Հանձնեց, բայց և շուտով հիվանդացավ, անկողին ընկավ, պառկեց երեք շաբաթ, հետո հանկարծ ուղեղի կակղում ունեցավ և հինգ օրից վախճանվեց։ Թաղեցին զինվորական շուքով, դեռ չէր հասցրել հրաժարականն ստանալ։ Կատերինա Իվանովնան, քույրն ու մորաքույրը հուղարկավորությունից տասը օր հետո գնացին Մոսկվա։ Եվ ահա, նրանց մեկնելուց առաջ միայն, հենց ճանապարհ ընկնելու օրը (ես նրանց չտեսա և ողջերթի չգնացի), մի մանրիկ, կապույտ ծրար եմ ստանում՝ ժանեկավոր մի թղթիկ, որի վրա մատիտով գրված մի տող կար, միայն մի տող. «Ես կգրեմ ձեզ, սպասեցեք։ Կ.»։ Այդ էր ամբողջը։
| |
− |
| |
− | Հիմա երկու խոսքով բացատրեմ քեզ շարունակությունը։ Մոսկվայում նրանց բախտը շուռ եկավ կայծակի արագությամբ և անսպասելիորեն, ինչպես լինում է արաբական հեքիաթներում։ Այդ գեներալի այրին, այսինքն Կատյայի ամենակարևոր ազգականուհին, հանկարծ միանգամից կորցնում է իր երկու մերձավորագույն ժառանգներին՝ երկու մերձավորագույն զարմուհիներին. երկուսն էլ նույն շաբաթվա ընթացքում մահանում են ծաղկախտից։ Վշտահար պառավն ուրախությամբ է ընդունում Կատյային՝ որպես իր հարազատ աղջկան, որպես իր փրկության աստղը, կառչում է նրանից, անմիջապես փոխում է կտակը նրա օգտին։ Բայց կտակն ապագայի համար էր, իսկ առայժմ ութսուն հազար ռուբլի է տալիս ձեռքը, ահա՛ քեզ օժիտ, ասում է, սրտիդ ուզածն արա այդ փողով։ Հիստերիկ կին է, հետո ես առիթ ունեցա դիտելու նրան Մոսկվայում։ է՛հ ուրեմն, մի օր էլ հանկարծ չորս հազար հինգ հարյուր ռուբլի եմ ստանում փոստով. նախ տարակուսանքի մեջ ընկա իհարկե, լեզուս կապվեց զարմանքից։ Երեք օր հետո եկավ նաև խոստացված նամակը։ Հիմա էլ մոտս է այդ նամակը, միշտ մոտս եմ պահում, մեռնելուս վայրկյանին էլ մոտս կլինի. ուզո՞ւմ ես՝ ցույց տամ։ Անպայման կարդա. առաջարկում է իմ հարսնացուն դառնալ, ինքն է իր ձեռքը առաջարկում, «սիրում եմ, ասում է, խենթի պես սիրում, թեկուզ և դուք չսիրեք ինձ՝ հոգ չէ, միայն թե եղեք իմ ամուսինը։ Մի՛ վախենաք, ոչ մի կերպ չեմ կաշկանդի ձեզ, կլինեմ ձեր կահ-կարասին, կլինեմ այն գորգը, օրի վրա քայլում եք... Ուզում եմ հավերժորեն սիրել ձեզ, ուզում եմ փրկել ձեզ ձեր սեփական անձից...»։ Ալյոշա, ես նույնիսկ անարժան եմ պատմելու այդ տողերն իմ ստոր բառերով և իմ աոոր շեշտով, որից երբեք չեմ կարողացել ազատվել։ Խոցել է այդ նամակն ինձ՝ մինչև՜ այսօր իսկ, և մի՞թե հիմա թեթև է իմ սիրտը, միթե այսօ՛ր իսկ թեթև՞ եմ զգում։ Անմիջապես պատասխանեցի նրան այն ժամանակ (ինքս ոչ մի կերպ չէի կարող Մոսկվա գնալ)։ Արցունքներով գրեցի այդ նամակը, բայց միայն մի բանից եմ ամաչում շարունակ. ակնարկեցի, թե ինքը հիմա հարուստ է և օժիտ ունի, իսկ ես պարզապես անկուտի համբակի մեկն եմ, այսինքն փողի՜ մասին հիշեցրի։ Պետք է լռությամբ հանդուրժեի այդ բանը, սակայն գրչի ծայրից փախավ։ Հենց այդ ժամանակ էլ անմիջապես գրեցի Իվանին՝ Մոսկվա, ըստ հնարավորության բացատրեցի ամեն ինչ, վեց էջանոց մի նամակ եղավ։ Եվ Իվանին ուղարկեցի Կատյայի մոտ։ Ի՞նչ ես նայում ինձ, ինչո՞ւ ես աչքերդ տնկել այդպես։ Հա՛, այո՜, Իվանը սիրահարվեց նրան, հիմա էլ սիրահարված է, գիտեմ, և ես հիմարություն արեցի ըստ ձեզ՝ ըստ ընդունված տեսակետի, բայց գուցե հենց ա՛յդ մի հիմարությունն էլ այսօր կփրկի մեզ բոլորիս։ Օօ՜օ՜, չե՞ս տեսնում, Կատյան ինչպես է մեծարում նրան, ինչպե՜ս է հարգում։ Միթե կարո՞ղ է սիրել ինձ նման մեկին, երբ համեմատի մեզ երկուսիս, և մանավանդ այն բոլոր դեպքերից հետո, որ տեղի ունեցան այստեղ։
| |
− |
| |
− | — Իսկ ես վստահ եմ, որ նա սիրում է քեզ նման մարդուն, ոչ թե նրա նմանին։
| |
− |
| |
− | — Նա իր առաքինությունն է սիրում, ոչ թե ինձ,— ակամա պոռթկաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչը՝ համարյա չարախնդությամբ։ Ծիծաղեց նա, բայց հաջորդ վայրկյանին աչքերը փայլեցին, ամբողջովին կարմրեց և բռունցքով ուժգին հարվածեց սեղանին։
| |
− |
| |
− | — Երդվում եմ, Ալյոշա,— գոչեց նա՝ սաստիկ ու անկեղծորեն զայրանալով ինքն իր դեմ,— ուզես հավատաու՛, ուզես մի՛ հավատա, բայց ահա՛ սո՜ւրբ աստված և տերն մեր Հիսուս Քրիստոս, երդվում եմ, որ թեև ծիծաղեցի հիմա նրա բարձր զգացմունքների վրա, բայց գիտեմ՝ ես միլիոն անգամ ավելի չնչին եմ հոգով, քան նա, և նրա այդ լավագույն զգացմունքները նույնքան անկեղծ են, որքան երկնային հրեշտակինը։ Ողբերգությունն էլ հենց այն է, որ ես հաստատ գիտեմ այդ։ Ի՜նչ անենք, որ մարդ մի քիչ մեծ֊մեծ է խոսում։ Իսկ ես մեծ֊մեծ չե՞մ խոսում, ինչ է։ Բայց չէ՞ որ անկեղծ եմ ես, անկեղծ։ Գալով Իվանին, ես հասկանում եմ, թե ինչպես է անիծում նա հիմա բնությունը, երբ մանավանդ այդպիսի խե՜լք ունի։ Ո՞ւմ, ինչի՞ն է տրվում նախապատվությունը։ Մի ճիվաղի՜, որ նույնիսկ այստե՛ղ չկարողացավ զսպել իր ցոփությունները, երբ արդեն նշանված էր և բոլորը նրան էին նայում։ Այն էլ իր հարսնացուի, հարսնացուի՜ աչքի առաջ։ Եվ ահա ինձ նման մեկը գերադասվում է, իսկ նա՝ մերժվում։ Բայց ի՞նչ պատճառով։ Այն, պատճառով, որ օրիորդն ուզում է իր կյանքի ու ճակատագրի վրա բռնանալ՝ երախտապարտությունի՜ց մղված։ Անմտությո՜ւն։ Այս առնչությամբ ոչինչ չեմ ասել Իվանին երբևիցե, Իվանն էլ, երբեք ձայն չի հանել անշուշտ, մի թեթև ակնարկ անգամ չի արել։ Բայց ճակատագիրը կհաղթանակի, և արժանավորը կգրավի իր տեղը, իսկ անարժանն ընդմիշտ կչքվի իր գռիհի մեջ՝ իր կեղտոտ գռիհի մեջ, որն այնքան սիրելի ու յուրահատուկ է նրան, և այնտեղ, կեղտի ու գարշահոտության մեջ թաղված, կկորչի կամովին և հաճույքով։ է՜, բարբաջում եմ կարծես թե, բառերս կորցրել են իրենց իմաստը, բերնիս եկածը դուրս եմ տալիս։ Սակայն ինչպես որ ասացի, հենց այդպես էլ կլինի։ Ես կսուզվեմ գռիհի մեջ, իսկ նա կամուսնանա Իվանի հետ։
| |
− |
| |
− | — Սպասի՛ր, Միտյա,— ընդհատեց նորից Ալյոշան չափազանց հուզված,— համենայն դեպս այստեղ մի հարց կա, որ դեռ մինչև հիմա էլ չպարզեցիր դու ինձ. նշանված ես, չէ՞, ինչ էլ լինի՝ նշանված ես, չէ՞։ Ինչպե՞ս ուրեմն խզել ես ուզում կապդ, եթե նա, քո հարսնացուն, չի ուզում։
| |
− |
| |
− | — Նշանված եմ, այո, օրինական և օրհնված փեսացու։ Մոսկվայում եղավ այդ ամբողջը, երբ նոր էի հասել այնտեղ, կատարվեց մեծ շուքով, սրբապատկերներով։ Առաջնակարգ նշանդրեք էր։ Գեներալի այրին օրհնեց և, հավատո՞ւմ ես, նույնիսկ շնորհավորեց Կատյային, ասաց՝ «Լավ ես ընտրել, նրա հոգու խորքն եմ տեսնում»։ Եվ հավատո՞ւմ ես, Իվանին չսիրեց պառավը, չողջունեց նրան։ Հենց Մոսկվայում էլ երկար խոսակցություններ ունեցա Կատյայի հետ, մանրամասն նկարագրեցի ինքս ինձ՝ ճշմարտորեն, ազնվորեն, անկեղծորեն։ Ամեն ինչ լսեց.
| |
− |
| |
− | Պատեց քաղցր շփոթություն,<br />
| |
− | Ասվեցին քնքուշ խոսքեր...
| |
− |
| |
− | Դե՜հ, հպարտ խոսքեր էլ ասվեցին։ Նա Ինձ ստիպեց հանդիսավոր խոստում տալ, որ ուղղվելու եմ։ Տվեցի խոստումը։ Եվ ահա...
| |
− |
| |
− | — Ի՞նչ։
| |
− |
| |
− | — Եվ ահա այսօր, հենց այսօրվա օրը (հիշի՛ր ամսաթիվը), քեզ կանչեցի ու թաքուն-թաքուն բերեցի այստեղ, որպեսզի, այսօր իսկ դարձյալ, քեզ ուղարկեմ Կատերինա Իվանովնային և...
| |
− |
| |
− | — Ի՞նչ։
| |
− |
| |
− | — Որպեսզի ասես նրան, որ այլևս երբեք չեմ գնալու մոտը, ասես, որ իմ ողջույններն եմ հղում։
| |
− |
| |
− | — Բայց միթե հնարավո՞ր է այդ։
| |
− |
| |
− | — Ճիշտ է, անհնար է, և հենց այդ պատճառով էլ քեզ եմ ուղարկում իմ փոխարեն։ Թե չէ՝ ինքս ինչպե՞ս ասեմ այդ բանը նրան։
| |
− |
| |
− | — Իսկ ո՞ւր ես գնալու։
| |
− |
| |
− | — Գռիհ։
| |
− |
| |
− | — Ուրեմն Գրուշենկայի՜ մոտ,— վշտագին բացականչեց Ալյոշան, ձեռքերն իրար զարկելով։— Բայց միթե իրո՞ք Ռակիտինը ճշմարիտ ասաց։ Իսկ ես կարծում էի՝ հենց այնպես գնացիր մի անգամ մոտը, և վերջ։
| |
− |
| |
− | — Փեսացու մարդը հենց այնպես գնա՞։ Չէէ՜, հնարավո՞ր բան է դա, այն էլ երբ այսպիսին է քո հարսնացուն, և դեռ բոլորի աչքի առա՜ջ։ Պատիվ ասված բանն ունե՞մ, թե չէ։ Հենց որ սկսեցի հաճախել Գրուշենկայի մոտ, իսկույն դադարեցի փեսացու և ազնիվ մարդ լինել։ Ես ախր հասկանում եմ այդ։ Ի՞նչ ես նայում երեսիս։ Գիտե՞ս ինչ, սկզբում գնացի պարզապես նրան ծեծելու։ Այն ժամանակ իմացա և հիմա էլ հաստատ գիտեմ, որ այդ փոխկապիտանը՝ հայրիկի վստահյալը, իմ մի պարտամուրհակն է փոխանցել Գրուշենկային, որպեսզի այս անզգամը բռնագանձման գործ հարուցի իմ դեմ և ես փափկեմ ու ձայնս կտրեմ։ Վախեցնել էին ուզում։ Ես էլ ահա վազեցի ծեծելու Գրուշենկային։ Մինչ այդ տեսել էի նրան՝ այնպես, հարևանցիորեն։ Միանգամից չի տպավորում։ Գիտեի նրա այդ ծեր վաճառականի մասին, որ հիվանդ էլ է հիմա, պառկել է անդամալույծ, բայց համենայն դեպս փառավոր մի բաժին կթողնի նրան։ Գիտեի նաև, որ Գրուշենկան սիրում է փող դիզել ու դիզում է, անխիղճ տոկոսներով պարտք է տալիս, խաբեբա է, առավ֊փախավի մեկը, կողոպտում է անգթորեն։ Գնացի մի ծեծ քաշելու, բայց արի տես, որ մնացի մոտը։ Ճայթեց հանկարծ փոթորիկը, ժանտախտը խփեց գլխիս, վարակվեցի ու վարակված էլ մնում եմ մինչև այսօր, և գիտեմ, որ արդեն ամեն ինչ վերջացած է ինձ համար, էլ ուրիշ ոչի՜նչ չի լինելու, երբե՞ք։ Ժամանակների շրջապտույտն ավարտված է։ Ահա՛ իմ բանը։ Այսպես ուրեմն, հանկարծ այդ օրը, ասես բախտի քմահաճույքով, երեք հազար ռուբլի էր մտել իմ գրպանը, չքավորի այս դատարկ գրպանը։ Գրուշենկայի հետ քշեցինք-գնացինք Մոկրոե՝ այստեղից քսանհինգ վերստ հեռու. գնչուներ, գնչուհիներ ճարեցի, շամպայն ճարեցի, առատ֊առատ խմեցրի շամպայնը բոլոր մուժիկներին, բոլոր գեղջուկ կնիկներին ու աղջիկներին, քամուն տվեցի հազարները։ Երեք օրից՝ տիպ տկլոր դուրս եկա, բայց հերոս էի։ Կարծեցիր մի բա՞ն ընկավ հերոսի ձեռքը։ Իր կանացի շնորհների ստվերն անգամ ցույց չտվեց։ Ասում եմ քեզ՝ այդ անզգամ Գրուշենկան մարմնի այնպիսի՜ զգլխիչ մի կորագիծ ունի, օ՜, նույնիսկ նրա փռքրիկ ոտքերն ունեն այդ հմայքը, մինչև անգամ ձախ ոտքի ճկույթ մատիկը։ Տեսա և համբուրեցի այդ ճկույթը, բայց ա՛յդքանը միայն, երդվո՜ւմ եմ։ Ասում է. «Ուզում ես՝ կամուսնանամ հետդ, դու աղքատ ես ախր։ Ասա, որ չես ծեծելու և թույլ ես տալու, որ ուզածս անեմ, գուցե այդ դեպքում կամուսնանամ»։ Եվ ծիծաղում է։ Հիմա՜ էլ է ծիծաղում։
| |
− |
| |
− | Դմիտրի Ֆյոդորովիչր մի տեսակ կատաղությամբ վերկացավ տեղից, մեկեն հարբածի նման դարձավ։ Աչքերն արյունով լցվեցին հանկարծ։
| |
− |
| |
− | — Եվ դու իրո՞ք ուզում ես ամուսնանալ նրա հետ։
| |
− |
| |
− | — Հենց անմիջապես, եթե ինքը ցանկանա։ Իսկ եթե չցանկանա՝ միևնույն է, կմնամ մոտը. դռնապան կլինեմ նրա տան բակում։ Դու... դու, Ալյոշա...- կանգ առավ Դմիտրին եղբոր առաջ և, բռնելով ուսերից, սկսեց հանկարծ ուժգին ցնցել նրան,— բայց դու գիտե՞ս, անմեղ տղա, գիտե՞ս, որ զառանցա՛նք է այս ամբողջը, աներևակայելի՜ զառանցանք, որովհետև ողբերգություն կա այստեղ, ողբերգությո՜ւն։ Իմացի՛ր ուրեմն, Ալեքսե՛յ, ես կարող եմ լինել ստոր մարդ, ստոր ու կործանիչ կիրքերով, բայց Դմիտրի Կարամազովը գո՞ղ լինի, հասարակ մի գրպանահա՞տ, մանր֊մունր բաներ թռցնող ստահա՞կ՝ երբե՛ք։ Դե՜հ, իմացի՛ր հիմա, ես ողորմելի մի գող եմ, հասարակ գրպանահատ ու ստահակ։ Հենց այն օրը, երբ գնալու էի Գրուշենկային ծեծելու, նույն այդ առավոտ ինձ կանչեց Կատերինա Իվանովնան և խիստ գաղտնորեն, որպեսզի առժամանակ ոչ ոք չիմանա (թե ինչո՞ւ, չգիտեմ, երևի այդպես էր պետք նրան), խնդրեց, որ գնամ նահանգի կենտրոնական քաղաքը և փոստով երեք հազար ռուբլի ուղարկեմ Ագաֆյա Իվանովնային՝ Մոսկվա։ Կենտրոնից էի ուղարկելու հենց այն պատճառով, որ այստեղ չիմանան։ Ահա այդ երեք հազար ռուբլին կար իմ գրպանում, երբ Գրուշենկայի մոտ ընկա, և այդ փողով էլ Մոկրոե գնացինք։ Հետո այնպես ձևացրի, թե թռել֊գնացել էի կենտրոն, բայց փոստային ստացագիրը չներկայացրի, ասացի, թե ուղարկել եմ, ստացագիրը կբերեմ, և մինչև հիմա էլ չեմ տանում, մոռացե՜լ եմ իբր թե։ Հիմա ի՞նչ ես կարծում, այսօր ահա դու կգնաս ու կասես նրան՝ «Ողջույններ է հղում», իսկ նա կհարցնի. «Հապա փո՞ղը»։ Դու կարող էիր ասել նաև՝ «Ստոր մի հեշտասեր է նա, անարգ մի արարած՝ անզուսպ զգացումներով։ Նա այն ժամանակ չի ուղարկել ձեր փողը, այլ ծախսել է, որովհետև չի կարողացել իրեն զսպել, անասունի նման»։ Բայց համենայն դեպս կարող էիր ավելացնել «Նա գող չէ սակայն, ահա ձեր երեք հազարը, վերադարձնում է ձեզ. ինքներդ ուղարկեցեք Ագաֆյա Իվանովնային, իսկ ինքը ձեզ ողջույններ է հղում»։ Իսկ հիմա հանկարծ կհարցնի, «Ո՞ւր է փողը»։
| |
− |
| |
− | — Միտյա, դժբախտ ես դու, այո՛։ Բայց համենայն դեպս ոչ այնքան, որքան կարծում ես։ Մի՛ խեղդիր քեզ հուսահատության մեջ, մի՛ խեղդիր։
| |
− |
| |
− | — Ինչ է, կարծում ես անձնասպա՞ն եմ լինելու, եթե չճարեմ ու չհանձնեմ այդ երեք հազարը։ Խնդիրն էլ հենց այն է, որ չեմ սպանի ինքս ինձ։ Ուժ չունեմ հիմա գանգս ցրիվ տալու։ Հետո՝ գուցե, իսկ հիմա Գրուշենկայի մոտ եմ գնում... Թքա՜ծ, ի՛նչ ուզում է լինի։
| |
− |
| |
− | — Իսկ նրա՞ մոտ ինչ ես անելու։
| |
− |
| |
− | — Ամուսինը կլինեմ, կջանամ արժանի դառնալ ամուսինը լինելու, և եթե սիրեկանը գա՝ մյուս սենյակը կքաշվեմ։ Նրա մտերիմների կեղտոտ կրկնակոշիկներն եմ մաքրելու, ինքնաեռի կրակն եմ փչելու, դեսուդեն եմ վազելու...
| |
− |
| |
− | — Կատերինա Իվանովնան ամեն ինչ կհասկանա,— ասաց հանկարծ Ալյոշան հանդիսավոր շեշտով,— կհասկանա այս մեծ վշտի ամբողջ խորությունը և ներողամիտ կլինի։ Բարձր մտքի տեր է նա, և ինքը կտեսնի, որ քեզնից ավելի դժբախտ մարդ չի կարող լինել։
| |
− |
| |
− | — Ամեն ինչ չի ների նա,— քմծիծաղ տվեց Միտյան։— Այստեղ, սիրելիս, մի բան կա, որի հետ ոչ մի կին չի կարող հաշտվել։ Ամենից լավը՝ գիտե՞ս ինչ պետք է անել։
| |
− |
| |
− | — Ի՞նչ։
| |
− |
| |
− | — Երեք հազարը պետք է վերադարձնել նրան։
| |
− |
| |
− | — Բայց որտեղի՞ց գտնենք։ Լսի՛ր, ես երկու հազար ունեմ, Իվանն էլ մի հազար ռուբլի կտա, ահա քեզ երեք հազար։ Ա՛ռ ու վերադարձրու նրան։
| |
− |
| |
− | — Իսկ ե՞րբ է մեր ձեռքը հասնելու այդ երեք հազարը։ Եվ բացի այդ, դու դեռ անչափահաս էլ ես։ Իսկ պետք է հենց այսօր, փողը լինի թե չլինի, պետք է անպայման հաղորդես նրան իմ հրաժեշտի ողջույնը, անպայմա՜ն, որովհետև չեմ կարող այլևս ձգձգել, այդտե՛ղ հասավ բանը։ Վաղն արդեն ուշ կլինի, ուշ։ Քեզ ուղարկելու եմ հայրիկի մոտ։
| |
− |
| |
− | — Հայրիկի մո՞տ։
| |
− |
| |
− | — Այո, նախ հայրիկի, հետո նրա մոտ։ Հայրիկից խնդրիր երեք հազարը։
| |
− |
| |
− | — Բայց նա չի տա, Միտյա։
| |
− |
| |
− | — Ա՜յդ էր պակաս, որ տա։ Հասկանում եմ, չի տա։ Ալեքսե՛յ գիտե՞ս ինչ է նշանակում հուսահատություն ասված բանը։
| |
− |
| |
− | — Գիտեմ։
| |
− |
| |
− | — Լսի՛ր, իրավաբանորեն նա ոչ մի կոպեկ պարտք չէ ինձ։ Ամեն ինչ վերցրել եմ նրանից, ամե՜ն ինչ։ Գիտեմ։ Բայց ախր բարոյակա՛ն տեսակետից պարտք է մնում ինձ, այնպե՞ս է, թե չէ։ Չէ՞ որ նա իմ մոր քսանութ հազար ռուբլուց է սկսել և հարյուր հազար է դիզել։ Թո՛ղ միայն երեք հազար ռուբլի տա ինձ այդ քսանութ հազարից, միայն երեք հազար, և նա կազատի իմ հոգին դժոխքից, արած բարիքն էլ իր շատ ու շատ մեղքերի քավությունը կլինի։ Իսկ ես, ահա քեզ հանդիսավոր խոսք եմ տալիս, այդ երեք հազարով էլ կվերջացնեմ իմ հաշիվները, և այլևս բացարձակապես ոչինչ չի լսի նա իմ մասին։ Վերջին անգամ առիթ եմ տալիս նրան՝ հայր լինելու։ Ասա՛ նրան, որ նույն ինքն աստված այս առիթն է ուղարկում իրեն։
| |
− |
| |
− | — Միտյա, ոչ մի դեպքում չի տա։
| |
− |
| |
− | — Գիտեմ, որ չի տա, կատարելապես գիտեմ։ Մանավանդ հիմա։ Ավելին, դեռ մի բան էլ գիտեմ. հիմա, հենց այս օրերիս, գուցե երեկ միայն, նա առաջին անգամ իմացավ ''լրջորեն'' (ընդգծիր լրջորենը), որ Գրուշենկան գուցե իրոք կատակ չի անում և ուզում է առանց այլևայլի ամուսնանալ ինձ հետ։ Ծերուկը գիտե նրա բնավորությունը, գիտե այդ կատվին։ Է՜հ, մեկ էլ հիմա փո՜ղ տա ինձ, որ նպաստի՞ այդպիսի ամուսնությանը, երբ ինքն է խելքը թռցրել նրա համար։ Բայց այդ էլ քիչ է, դեռ ավելին կարող եմ ասել քեզ. գիտեմ, որ արդեն հինգ օր է՝ նա երեք հազար ռուբլի է հանել բանկից, հարյուրանոցների վերածել ու փաթաթել մի մեծ ծրարի մեջ, հինգ կնիք է դրել վրան ու խաչաձև կապել է կարմիր երիզակով։ Տեսնո՞ւմ ես ինչ մանրամասն գիտեմ։ Իսկ ծրարի վրա գրված է. «Իմ հրեշտակ Գրուշենկային, եթե ցանկանա գալ ինձ մոտ»։ Ինքն է խզմզել, լուռումունջ ու թաքուն, և ոչ ոք չգիտե, որ փող կա մոտը, բացի ծառա Սմերդյակովից, որի ազնվությանը հավատում է այնպես, ինչպես իր սեփական անձին։ Ահա արդեն երրորդ կամ չորրորդ օրն է՝ Գրուշենկային է սպասում, հույս ունի, որ նա կգա փողն առնելու։ Լուր է ուղարկել նրան, և Գրուշենկան էլ լուր է ուղարկել, իբր թե ասել է՝ «գուցե և գամ»։ Է՛հ ուրեմնք եթե նա գա ծերուկի մոտ, էլ կարո՞ղ եմ ամուսնանալ հետը։ Հիմա հասկանում ես, թե ինչու եմ թաքուն նստած այստեղ և ինչ եմ դարպասում ։
| |
− |
| |
− | — Գրուշենկայի՞ն։
| |
− |
| |
− | — Գրուշենկային։ Այս տանը, այս փնթի կանանց մոտ Ֆոման մի փոքր սենյակ է վարձել։ Մեր կողմերից է Ֆոման, զինվոր է եղել մեզ մոտ։ Հիմա սրանց գործերն է անում, գիշերը պահակ է նստում, իսկ ցերեկը գնում է ցախաքլոր որսալու, դրանով էլ ապրում է։ Հենց նրա սենյակն է իմ թաքստոցը. ո՛չ նա գիտե գաղտնիքը, ո՛չ էլ տանտիրուհիները, այսինքն չգիտեն, թե ես դարան եմ մտել այստեղ։
| |
− |
| |
− | — Միայն Սմերդյակո՞վը գիտե։
| |
− |
| |
− | — Միայն նա։ Եվ նա էլ ինձ լուր կտա, եթե այդ անզգամը գա ծերուկի մոտ։
| |
− |
| |
− | — Նա՞ ասաց քեզ ծրարված փողի մասին։
| |
− |
| |
− | — Նա ասաց։ Մեծագույն գաղտնիք է։ Նույնիսկ Իվանը լուր չունի ո՛չ փողից, ո՛չ մի բանից։ Իսկ ծերուկն ուզում է Չերմաշնյա ուղարկել Իվանին՝ երկու֊երեք օրվա ճամփորդության։ Հայտնվել է մի գնորդ, որ պատրաստ է ութ հազար տալ ու կտրել պուրակի ծառերը, և ահա ուրեմն ծերուկն անընդհատ խնդրում է Իվանին՝ «օգնիր, ասում է, ինքդ գնա», երկու կամ երեք օրով այսինքն։ Ուզածն այն է, որ Գրուշենկայի եկած ժամանակ Իվանը չլինի այստեղ։
| |
− |
| |
− | — Ուրեմն այսօ՞ր էլ սպասում է Գրուշենկային։
| |
| | | |
− | — Ոչ, այսօր նա չի գա, նշաններն այդպես են ցույց տալիս։ Հաստա՛տ չի գա,— գոռաց հանկարծ Միտյան։— Սմերդյակովն էլ այդպես է ենթադրում։ Հայրիկը խմում է հիմա, Իվանի հետ սեղան է նստել։ Գնա՛, Ալեքսեյ, խնդրիր նրանից այդ երեք հազարը...
| + | '''ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ''' |
| | | |
− | — Միտյա, սիրելիս, ի՞նչ է պատահել քեզ,— բացականչեց Ալյոշան, ընդոստ վերկենալով և ուշադրությամբ նայելով Դմիտրի Ֆյոդորովիչի մոլեգնահար դեմքին։ Մի վայրկյան կարծեց, թե եղբայրը խելագարվել է։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին|Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին#I։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազով|I։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին#II։ Առաջին որդուց գլուխն ազատում է|II։ Առաջին որդուց գլուխն ազատում է]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին#III։ Երկրորդ ամուսնությունն ու մյուս զավակները|III։ Երկրորդ ամուսնությունն ու մյուս զավակները]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին#IV։ Երրորդ որդին՝ Ալյոշան|IV։ Երրորդ որդին՝ Ալյոշան]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք առաջին#V։ Սրբահայրեր|V։ Սրբահայրեր]] |
| | | |
− | — Ի՞նչ է, Ալյոշա։ Չեմ խելագարվել,— ասաց Դմիտրի Ֆյոդորովիչը, սևեռուն ու նույնիսկ մի տեսակ հանդիսավոր հայացքով նայելով նրան։— Մի՛ վախենա, քեզ ուղարկում հմ հայրիկի մոտ և գիտեմ իմ ասածը. հրաշքի եմ հավատում։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ|Գիրք երկրորդ: Անպատեհ հավաքույթ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#I: Գալիս են վանք|I: Գալիս են վանք]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#II: Միշտ նույն խեղկատակը|II: Միշտ նույն խեղկատակը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#III։ Հավատացյալ կնիկներ|III։ Հավատացյալ կնիկներ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#IV։ Թերահավատ տիկինը|IV։ Թերահավատ տիկինը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#V։ Եղիցի՛, Եղիցի՛|V։ Եղիցի՛, Եղիցի՛]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#VI: Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը|VI: Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#VII։ Պատեհապաշտ ճեմարանականը|VII։ Պատեհապաշտ ճեմարանականը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ#VIII։ Խայտառակություն|VIII։ Խայտառակություն]] |
| | | |
− | — Հրաշքի՞։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ|Գիրք երրորդ: Հեշտամոլներ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#I։ Ծառայանոցում|I։ Ծառայանոցում]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#II։ Լիզավետա Սմերդյաշչայա|II։ Լիզավետա Սմերդյաշչայա]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով|III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներով|IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#V։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ «կրունկները վեր»|V։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ «կրունկները վեր»]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#VI։ Սմերդյակով|VI։ Սմերդյակով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#VII։ Բանավեճ|II։ Բանավեճ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#VIII։ Կոնյակ խմելով|VIII։ Կոնյակ խմելով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#IX։ Հեշտամոլներ|IX։ Հեշտամոլներ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#X։ Երկուքը միասին|X։ Երկուքը միասին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#XI։ Մի լավ անուն ևս փչանում է|XI։ Մի լավ անուն ևս փչանում է]] |
| | | |
− | — Աստվածային նախախնամության հրաշքին։ Աստված գիտե իմ սիրտը, նա տեսնում է իմ ամբողջ հուսահատությունը։ Նա այս ամբողջ պատկերն է տեսնում։ Մի՞թե նա թույլ կտա, որ կատարվի սարսափելին։ Ալյոշա, ես հրաշքի՛ եմ հավատում, գնա՛։
| |
| | | |
− | — Կգնամ։ Ասա, դու սպասելո՞ւ ես այստեղ։
| + | '''ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ''' |
| | | |
− | — Այո։ Հասկանում եմ, որ շուտ չի լինի, չի կարելի հենց մտնել ու շիփ֊շիտակ վրա տալ։ Նա հարբած է հիմա։ Երեք ժամ էլ կսպասեմ, չորս ժամ էլ, հինգ, վեց, յոթը ժամ, բայց թե մի՛ մոռանա, որ այսօր, թեկուզ և կեսգիշերին լինի, պետք է ներկայանաս Կատերինա Իվանովնային, ''փողով կամ առանց փողի'', և պետք է ասես. «Ողջույններն է հղում ձեզ»։ Հենց ուզում եմ, որ ասես այս բանաստեղծակա՜ն տողը. «Ողջույննե՜րն է հղում ձեզ»։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ|Գիրք չորրորդ: Ջլատումներ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#I։ Հայր Ֆերապոնտ|I։ Հայր Ֆերապոնտ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#II։ Հոր մոտ|II։ Հոր մոտ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#III։ Դպրոցական տղաների հետ է կապվում|III։ Դպրոցական տղաների հետ է կապվում]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#IV։ Խոխլակովաների մոտ|IV։ Խոխլակովաների մոտ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#V։ Ջլատում հյուրասենյակի մեջ|V։ Ջլատում հյուրասենյակի մեջ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#VI։ Ջլատում խրճիթի մեջ|VI։ Ջլատում խրճիթի մեջ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ#VII։ Եվ մաքուր օդում|VII։ Եվ մաքուր օդում]] |
| | | |
− | — Մի՛տյա։ Իսկ եթե հանկարծ Գրուշենկան գա այսօր... եթե ոչ այսօր, ասենք վաղը կամ մյուս օր...
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ|Գիրք հինգերորդ: Pro և contra]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#I։ Խոսքկապ|I։ Խոսքկապ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#II։ Սմերդյակովը կիթառ է նվագում|II։ Սմերդյակովը կիթառ է նվագում]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#III։ Եղբայրները մտերմանում են|III։ Եղբայրները մտերմանում են]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#IV։ Ըմբոստություն|IV։ Ըմբոստություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#V։ Մեծ հավատաքննիչը|V։ Մեծ հավատաքննիչը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#VI։ Առայժմ դեռ շատ մթին մի բան|VI։ Առայժմ դեռ շատ մթին մի բան]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ#VII։ «Խելոք մարդու հետ քար կրի, խենթի հետ հաց մի՛ ուտի»|VII։ «Խելոք մարդու հետ քար կրի, խենթի հետ հաց մի՛ ուտի»]] |
| | | |
− | — Գրուշենկա՞ն։ Կլրտեսեմ, ներս կխուժեմ ու կխանգարեմ...
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ|Գիրք վեցերորդ: Ռուս վանականը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը|I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#II։ Էջերի տեր հանգուցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի վարքից՝ կազմվածյուր սեփական խոսքերից, երկասիրությամբ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի: Կենսագրական տեղեկություններ|II։ Էջերի տեր հանգուցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի վարքից՝ կազմվածյուր սեփական խոսքերից, երկասիրությամբ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի: Կենսագրական տեղեկություններ]] |
| + | *** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#ա) Սրբահայր Զոսիմայի պատանի եղբոր մասին|ա) Սրբահայր Զոսիմայի պատանի եղբոր մասին]] |
| + | *** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում|բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում]] |
| + | *** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#գ) Հուշեր սրբահայր Զոսիմայի պատանեկութան ու երիտասարդության տարիներից, երբ դեռ ապրում էր աշխարհիկ կյանքով: Մենամարտը|գ) Հուշեր սրբահայր Զոսիմայի պատանեկութան ու երիտասարդության տարիներից, երբ դեռ ապրում էր աշխարհիկ կյանքով: Մենամարտը]] |
| + | *** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#դ) Խորհրդավոր այցելուն|դ) Խորհրդավոր այցելուն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#III։ Ծաղկաքաղ՝ սրբահայր Զոսիմայի զրուցատրություններից ու հորդորներից|III: Ծաղկաքաղ՝ սրբահայր Զոսիմայի զրուցատրություններից ու հորդորներից]] |
| + | ***[[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության|ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության]] |
| + | ***[[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես|զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես]] |
| + | *** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության|է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության]] |
| + | ***[[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին|ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին]] |
| + | ***[[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ#թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն|թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն]] |
| | | |
− | — Իսկ եթե...
| |
| | | |
− | — Եթե լինի այդ «եթե»֊ն, կսպանեմ։ Չեմ դիմանա դրան։
| + | '''ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ''' |
| | | |
− | — Ո՞ւմ կսպանես։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ|Գիրք յոթերորդ։ Ալյոշա]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ#I։ Ապականության շունչը|I։ Ապականության շունչը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ#II։ Բախտորոշ մի պահ|II։ Բախտորոշ մի պահ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ#III։ Մի կանաչ սոխ|III։ Մի կանաչ սոխ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ#IV։ Կանա Գալիլիական|IV։ Կանա Գալիլիական]] |
| | | |
− | — Պառավին։ Մյուսին չեմ սպանի։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ|Գիրք ութերորդ։ Միտյա]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#I։ Կուզմա Սամսոնով|I։ Կուզմա Սամսոնով]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#II։ Լյագավի|II։ Լյագավի]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#III։ Ոսկու հանքեր|III։ Ոսկու հանքեր]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#IV։ Խավարի մեջ|IV։ Խավարի մեջ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#V։ Անակնկալ որոշում|V։ Անակնկալ որոշում]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#VI։ Ես ի՛նքս եմ գալիս|VI։ Ես ի՛նքս եմ գալիս]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#VII: Առաջինն ու անվիճելին|VII: Առաջինն ու անվիճելին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք ութերորդ#VIII։ Զառանցանք|VIII։ Զառանցանք]] |
| | | |
− | — Եղբա՜յր, ինչե՛ր ես ասում։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ|Գիրք իններորդ։ Նախնական քննություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#I։ Պաշտոնյա Պերխոտինն իր ապագայի հիմքն է դնում|I։ Պաշտոնյա Պերխոտինն իր ապագայի հիմքն է դնում]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#II։ Տագնապ|II։ Տագնապ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#III։ Հոգին անցնում է չարչարանքների ուղիով։ Չարչարանք առաջին|III։ Հոգին անցնում է չարչարանքների ուղիով։ Չարչարանք առաջին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#IV։ Չարչարանք երկրորդ|IV։ Չարչարանք երկրորդ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#V։ Երրորդ չարչարանք|V։ Երրորդ չարչարանք]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#VI։ Դատախազը բռնում է Միտյային|VI։ Դատախազը բռնում է Միտյային]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#VII։ Միտյայի մեծ գաղտնիքը։ Շվացնում են|VII։ Միտյայի մեծ գաղտնիքը։ Շվացնում են]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#VIII։ Վկաների ցուցմունքը։ Երեխեն|VIII։ Վկաների ցուցմունքը։ Երեխեն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ#IX։ Տանում են Միտյային|IX։ Տանում են Միտյային]] |
| | | |
− | — Չգիտե՛մ, չգիտե՜մ... Գուցե չսպանեմ, դուցեև սպանեմ։ Վախենում եմ, որ այդ նույն րոպեին նա ինձ ատելի դառնա հանկարծ՝ իր այդ դեմքո՜վ։ Ատո՛ւմ եմ նրա ադամախնձորը, նրա քիթը, նրա աչքերը, նրա անամոթ քմծիծաղը։ Անձնական զզվանք եմ զգում։ Դրանից եմ վախենում ահա։ Հանկարծ չկարողանամ զսպել ինձ...
| |
| | | |
− | — Կգնամ, Միտյա։ Հավատում եմ, որ աստված լավագույնս կդատի, որպեսզի չպատահի սարսափելին։
| + | '''ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ''' |
| | | |
− | — Իսկ ես կնստեմ ու կսպասեմ հրաշքին։ Բայց եթե չկատարվի հրաշքը, այդ դեպքում...
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ|Գիրք տասներորդ։ Տղաները]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#I։ Կոլյա Կրասոտկին|I։ Կոլյա Կրասոտկին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#II։ Երեխաները|II։ Երեխաները]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#III։ Դպրոցականը|III։ Դպրոցականը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#IV։ Ժուչկան|IV։ Ժուչկան]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#V։ Իլյուշայի անկողնի մոտ|V։ Իլյուշայի անկողնի մոտ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#VI։ Կանխահասություն|VI։ Կանխահասություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ#VII։ Իլյուշա|VII։ Իլյուշա]] |
| | | |
− | Ալյոշան մտախոհ քայլեց դեպի հոր տունը։
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ|Գիրք տասնմեկերորդ։ Իվան Ֆյոդորովիչ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#I։ Գրուշենկայի մոտ|I։ Գրուշենկայի մոտ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#II։ Հիվանդ ոտքը|II։ Հիվանդ ոտքը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#III։ Փոքրիկ դևը|III։ Փոքրիկ դևը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#IV։ Օրհներգություն և գաղտնիք|IV։ Օրհներգություն և գաղտնիք]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#V։ Դու չե՛ս, դու չե՛ս|V։ Դու չե՛ս, դու չե՛ս]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#VI։ Առաջին տեսակցությունը Սմերդյակովի հետ|VI։ Առաջին տեսակցությունը Սմերդյակովի հետ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#VII։ Երկրորդ այցելությունը Սմերդյակովին|VII։ Երկրորդ այցելությունը Սմերդյակովին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#VIII։ Երրորդ ու վերջին տեսակցությունը Սմերդյակովի հետ|VIII։ Երրորդ ու վերջին տեսակցությունը Սմերդյակովի հետ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#IX։ Սատանան։ Իվան Ֆյոդորովիչի մղձավանջը|IX։ Սատանան։ Իվան Ֆյոդորովիչի մղձավանջը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասնմեկերորդ#X։ «Նա էր ասում»|X։ «Նա էր ասում»]] |
| | | |
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ|Գիրք տասներկուերորդ։ Դատական սխալ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#I։ Ճակատագրական օրը|I։ Ճակատագրական օրը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#II։ Վտանգավոր վկաներ|II։ Վտանգավոր վկաներ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#III։ Բժշկական փորձաքննությունը և մի ֆունտ կաղին|III։ Բժշկական փորձաքննությունը և մի ֆունտ կաղին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#IV։ Բախտը ժպտում է Միտյային|IV։ Բախտը ժպտում է Միտյային]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#V։ Անականկալ աղետը|V։ Անականկալ աղետը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#VI։ Դատախազի ճառը։ Բնութագրություն|VI։ Դատախազի ճառը։ Բնութագրություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#VII։ Պատմական ակնարկ|VII։ Պատմական ակնարկ]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#VIII։ Տրակտատ Սմերդյակովի մասին|VIII։ Տրակտատ Սմերդյակովի մասին]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը|IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#X։ Դատապաշտպանի ճառը։ Երկսայրի մի սուր|X։ Դատապաշտպանի ճառը։ Երկսայրի մի սուր]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#XI։ Փող չի եղել։ Կողոպուտ չի եղել|XI։ Փող չի եղել։ Կողոպուտ չի եղել]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#XII։ Եվ սպանություն էլ չի եղել|XII։ Եվ սպանություն էլ չի եղել]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#XIII։ Մտքի անառակություն|XIII։ Մտքի անառակություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներկուերորդ#XIV։ Գեղջուկներն ամուր մնացին|XIV։ Գեղջուկներն ամուր մնացին]] |
| | | |
− | <references />
| + | * [[Կարամազով եղբայրներ։ Վերջաբան|Վերջաբան]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Վերջաբան#I։ Միտյային փրկելու ծրագրեր|I։ Միտյային փրկելու ծրագրեր]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Վերջաբան#II։ Սուտը մի պոպե դառնում է ճշմարտություն|II։ Սուտը մի պոպե դառնում է ճշմարտություն]] |
| + | ** [[Կարամազով եղբայրներ։ Վերջաբան#III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ|III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ]] |