«Անաբել Լի (Երվանդ Սարգսյան)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Էդգար Ալլան Պո]]
 
|հեղինակ = [[Էդգար Ալլան Պո]]
 
|թարգմանիչ = Երվանդ Սարգսյան
 
|թարգմանիչ = Երվանդ Սարգսյան
 +
|աղբյուր =
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
Տող 20. Տող 21.
 
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
 
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
 
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
 
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
Երկնային լուսե հրեշտակներն անգամ
+
Երկնային լուսե փերիներն անգամ
 
Չէին կարող սիրել մեզնից ավելի:
 
Չէին կարող սիրել մեզնից ավելի:
  
Տող 32. Տող 33.
 
Թագավորության մեջ անհասանելի:
 
Թագավորության մեջ անհասանելի:
  
Այո, երկնային հրեշտակներն անգամ
+
Այո, երկնային փերիներն անգամ
 
Երջանիկ չէին մեզնից ավելի.
 
Երջանիկ չէին մեզնից ավելի.
 
Եվ այդ նախանձն էր պատճառը միակ,
 
Եվ այդ նախանձն էր պատճառը միակ,
Տող 42. Տող 43.
 
Ովքեր ապրեցին երկար ավելի,
 
Ովքեր ապրեցին երկար ավելի,
 
Ովքեր գիտեին մեզնից ավելի:
 
Ովքեր գիտեին մեզնից ավելի:
Հրեշտակներ, դևեր... անզոր էին արդեն
+
Փերիներ, դևեր... անզոր էին արդեն
 
Այդ աշխարհներում` անհասանելի,
 
Այդ աշխարհներում` անհասանելի,
 
Որ իմ վշտահար հոգին բաժանեին
 
Որ իմ վշտահար հոգին բաժանեին

Ընթացիկ տարբերակը 04:26, 2 Փետրվարի 2018-ի դրությամբ

Անաբել Լի

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Երվանդ Սարգսյան

Վաղուց, շատ վաղուց, հեռու-հեռավոր
Մի թագավորությունում անհասանելի,
Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ,
Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի':
Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան,
Որ հնարավոր չէր սիրել ավելի:

Թեև երեխա էի, և դու էլ էիր փոքր`
Այդ թագավորությունում անհասանելի,
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
Երկնային լուսե փերիներն անգամ
Չէին կարող սիրել մեզնից ավելի:

Դա էր պատճառը գուցե, չգիտեմ,
Այդ թագավորությունում անհասանելի
Ժայթքեց հողմախառն կայծակ անիծված,
Խլեց քեզ ինձնից, իմ Անաբել Լի':
Իսկ ծնողներդ` վշտահար սրտով,
Տարան քեզ ինձնից հեռու ավելի.
Քո տունը դարձավ ծովափնյա մի խորշ`
Թագավորության մեջ անհասանելի:

Այո, երկնային փերիներն անգամ
Երջանիկ չէին մեզնից ավելի.
Եվ այդ նախանձն էր պատճառը միակ,
Որ թագավորությունում անհասանելի`
Կայծակով լեցուն հողմերը դաժան
Սպանեցին հենց քեզ, իմ Անաբել Լի':

Բայց մենք սիրեցինք նրանցից ուժգին,
Ովքեր ապրեցին երկար ավելի,
Ովքեր գիտեին մեզնից ավելի:
Փերիներ, դևեր... անզոր էին արդեն
Այդ աշխարհներում` անհասանելի,
Որ իմ վշտահար հոգին բաժանեին
Քո մաքուր հոգուց, իմ Անաբել Լի':

Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը
Քո մասին է, Անաբել Լի':
Թեև սին է պատրանքը, բայց քո այդ հայացքը
Հիասքանչ է, իմ Անաբել Լի':
Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ`
Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ,
Գետնախորշերում` մութ, անմատչելի,
Աշխարհների մեջ անհասանելի: