«Խենթ ու խելառ Վիլլի»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խենթ ու խելառ Վիլլի |հեղինակ = Ռոբերտ Բյորնս |թարգմանիչ = Երվանդ Սարգսյան |...»:) |
(Տարբերություն չկա)
|
05:52, 2 Փետրվարի 2018-ի տարբերակ
հեղինակ՝ Ռոբերտ Բյորնս |
Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ
Բայց մոտդ փող չկա:
Դու կգնեիր գինի ու ռոմ,
Թե վաճառեիր ջութակդ հին...
Բայց այս թշվառ գաղափարը
Ցավով լցրեց քո հոգին:
- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....
- Թե վաճառեմ հին ջութակը
Ձեր խմիչքին ես գերի
Ումից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:
...
Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը' դուռը բաց,
Ուր անկյունում խելառ Վիլլին
Ընկերների հետ էր նստած:
Կյանքը կամփոփի հուշերը
Հորձանուտում իր անհուն,
Երբ խենթ ու խելառ Վիլլին
Վերադառնա մի օր տուն: