«Խենթ ու խելառ Վիլլին»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խենթ ու խելառ Վիլլին |հեղինակ = Ռոբերտ Բյորնս |թարգմանիչ = Երվանդ Սարգսյան...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 06:00, 2 Փետրվարի 2018-ի դրությամբ
հեղինակ՝ Ռոբերտ Բյորնս |
Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ,
Բայց մոտդ փող չկա:
Դու կգնեիր գինի ու ռոմ,
Թե վաճառեիր ջութակդ հին...
Բայց այս թշվառ գաղափարը
Ցավով լցրեց քո հոգին:
- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք...
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....
- Թե վաճառեմ հին ջութակը`
Ձեր խմիչքին ես գերի,
Ու՞մից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:
...
Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը` դուռը բաց,
Ուր անկյունում խելառ Վիլլին,
Ընկերների հետ էր նստած:
Կյանքը կամփոփի հուշերը
Հորձանուտում իր անհուն,
Երբ խենթ ու խելառ Վիլլին
Վերադառնա մի օր տուն: