Changes
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
==ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ՀԻՆ ԵՐԳԵՐ==
===ԴՈՒՆ ԷՆ ԳԼԽԵՆ===
<poem>
Դուն էն գըլխեն իմաստուն իս, խելքըդ հիմարին բաբ մի անի,
Էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաթ մի՛ անի.
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուր մեկանք քաբաբ մի՛ անի,
Թե վուր գիդիմ՝ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Չըկա քիզ պես հուքմի հեքիմ, դուն Ռոստոմի Զալ թագավուր,
Ասկըդ ասկերումըն գոված, համ դուն իս գոզալ թագավուր,
Թե էսանց էլ սուչ ունենամ, գըլուխս արա՛ տալ թագավուր,
Մըտիկ արա քու ստիղծողին, նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դիղ տալու է, ցավ տալու չէ,
Քանի գուզե արբաբ ըլի, ղուլըն աղին դավ տալու չէ,
Դու քու սիրտըն իստակ պահե, յադի խոսկըն ավտալու չէ,
Աստծու սերն կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի՛ անի։
Ամեն մարդ չի կանա խըմի, իմ ջուրըն ուրիշ ջըրեն է,
Ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրըն ուրիշ գըրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս, քարափ է, քար ու կըրեն է.
Սելավի պես առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։
Քանի գուզե, քամին տանե, ծովեմեն ավազ չի պակսի,
Թեգուզ ըլիմ, թեգուզ չելիմ, մեջլիսներուն սա՛զ չի պակսի.
Թե կու պակսիմ, քեզ կու պակսիմ, աշխարհիս մե մազ չի պակսի,
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԱՇԽԱՐՀՈՒՄԸՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻ===
<poem>
Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս, զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛, էնենց սպանե, սուլթան ու խան իս ինձ ամա։
Մեչկըդ սալբու չինարի պես, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռեքըդ մարքրիտ, ալմաս է,
Օսկու մեչըն մինա արած աչկիրըդ ակնակապ թաս է,
Պատվական անգին ջավայիր, լալ Բադեշխան իս ինձ ամա։
Յիս էն դարդին վո՞ւնց դիմանամ, մա՞գամ սիրտըս ունիմ քարած,
Արտասունքըս արին շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած.
Նուբար իս նուր բաղչի մեչըն, բոլորքըդ վարթով չափարած.
Վըրեդ շուռ գամ բըլբուլի պես, սիրով սեյրան իս ինձ ամա։
Քու էշխըն ինձի մաստ արավ, յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մնաց.
Յար, քիզ ինչո՞վ թարիփ անիմ, աշխարհումըս բան չըմնաց,
Կրակե ծովեմեն դուրս էկած՝ ռաշ ջեյրան իս ինձ ամա։
Ի՞նչ կո՛ւլի, մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըդ աշխարըս բըռնիլ է, արեգակի դեմըն փարիս.
Հուտով՝ հիլ, միխակ, դարչին, վարթ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմրագուն դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՄԵ ԽՈՍԿ ՈՒՆԻՄ===
<poem>
Մե խոսկ ունիմ իլթիմագով, անգաճ արա՛, ո՜վ աչկի լուս.
Սըրտումըս ինֆիզար ունիմ, քու տիսըն բարով, աչկի լուս,
Աջա՞բ, քիզ ի՞նչ գեթ իմ արի, կենում իս խըռով, աչկի լուս.
Աշխարըս աշխարով կըշտացավ. իս քիզանից սով, աչկի լուս։
Մագա՞մ օչ ով յար չէ՛ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Էշխեմեդ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա.
Էս դարդեն օչ ով չըքաշե, վուր մե դանգին չի՛ դիմանա,
Սիրտըս լուրի պես խորվեցիր, էշխիդ կըրակով, աչկի լուս։
Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ի՞նչպես դոստ անիմ.
Անցկացած օրըս չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ,
Աստված վըկա,խիստ դըժվար է, գըլուխըս ինչպես դուս տանիմ,
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխեն է ծով, աչկի լուս։
Գո՛ւզիմ, բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է, ման իմ գալիս փադիշահի շարիփի պես,
Օխտըն տարի էլ ման գուքամ սազղըն ձեռիս Ղարիբի պես.
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչ ով, աչկի լուս։
Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի,
Իմ հուքմի հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չի՛մ ասի.
Սայաթ-Նովեն ասաց. զա՛լում, յիս էն մահին մահ չի՛մ ասի,
Հենչաք ըլի՝ դուն վըրես լաս, մազըդ շաղ տալով, աչկի լուս։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԱՐԻ, ՀԱՄՈՎ ՂՈՒԼՈՒՂ ԱՐԱ===
<poem>
Արի, համով ղու՛լուդ արա՛, խալխի նոքար Սայաթ-Նովա.
Ամեն մարդ չի՛ կանա ճանգի շահով շաքար, Սայաթ-Նովա.
Ով քիզի պարքիվե, դուն տո՛ւ շաքար, Սալաթ-Նովա.
Ղասա արա՛, շուշետ չըկոտրին, չըխեփին քար, Սայաթ-Նովա։
Թեգուզ դըպրատանըն պահ տաս, ծեծով չի խըրատվի խիվըն,
Ինչրու անձնեն չը դուս էհա անախտելի էն չար դիվրն.
Բեդասլըն ասրլ չի՛ դառնա, թոլով իէ սիպտակի սիվըն.
Ծուռըն թետըն չի դըրեստի ռանդան, դուրգար Սայաթ-Նովա։
Թե դուզ իմանաս, գիդենաս աստղերու համբարքեն սիրուն.
Անբարի գուրձըն կորած է, կարթա Հարանց վարքըն սիրուն.
Ավիտարանի խոսկիրըն մարքարիտ է, կարքըն սիրուն.
Մի ածի խուզի առչիվըն լալ ու գովար, Սայաթ-Նովա։
Վուր տիղ հարսնիք, վուր տիղըն սուք, վուր տիղ սոյբաթ, խաղ է ըլում.
Վուր տիղ ժամ, վուր տիղ պատարաք. վուր տիղ սիրով տաղ է ըլում.
Թե վուր հոքուդ կամքն իս անում, մարմինդ բեդամաղ է ըլում.
Վո՞ւր մե դարդին կու դիմանաս դո՛ւն, ջըրատար Սայաթ.Նովա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ===
<poem>
Քանի վուր ջան իմ, յա՛ր, քի ղուրբան իմ, աբա ի՞նչ անիմ.
Արտասունք անիմ, շատ հոքուց հանիմ, յար, ղադեդ տանիմ,
Ասիր. «ջեյրան իմ», թո՛ւղ քե սեյրան իմ, յար, մըտիկ անիմ.
Մո՛ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։
Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է,
Եկ նընգնինք չոլըն, վուր հասնինք գոլըն, ջեյրանի վախտ է.
Բըլբուլըն վարթին ու վարթըն բաղին, սեյրանի վախտ է,
Մո՛ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։
Շուռ գանք հանգամով, երկնային նամով թուփըն բացվիլ է.
Խաղ կանչենք հանգով, լալեքըն ռանգով, վարթըն բացվիլ է.
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղըն լըցվիլ է.
Մո՛ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, լար, իլթիմազով։
Պատվական շինած, նըման նմանած Լեյլու դիդարին.
Յար, ուշկըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին.
Բաղըն զարթարած, բըլբուլըն քընած վարթի սաջարին.
Մո՛ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։
Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբուդ ալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ինձ տաս, ղուրբան իմ քովուն.
Թաք դու բաղչեն գաս, անիս մասնեմաս քու Սայաթ-Նովուն.
Մո՛ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՅԻՍ ՔՈՒ ՂԻՄԵԹԸն ՉԻՄ ԳԻԴԻ===
<poem>
Յիս քու ղի՛մեթըն չիմ գիդի՛,
::ջավահիր քարին նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս,
::Լեյլի դիդերի նըման իս։ (2)
Աշխարումըս իմըս դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաֆ չունիս,
Պռոշներըդ նաբաթ ունիս,
Ղանդ ու շաքարի նըման իս։ (2)
Դադա պիտի՝ թարիփդ ասե,—
Ակռեքըդ յաղութ ալմաս է,
Ռանգըդ փռանգի ատլաս է,
Զար ղալամքարի նըման իս։
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խեալ մի անի,
Ռահմ արա, հոգիս մի՛ հանի,
Մուրվաթով յարի նըման իս։
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին,
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ-Նովա, նազլու յարին
Գընած նոքարի նըման իս։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՈՒՍՏԻ ԳՈՒՔԱՍ, ՂԱՐԻԲ ԲԸԼԲՈՒԼ===
<poem>
Ուստի՞ գուքաս, զարիբ բըլբուլ,
Դու մի, լաց լի, յիս իմ լալու,
Դու վարթ պըտրե, յիս գոզալին,
Դու մի՛ լաց լի, յիս իմ լալու։
Արի՛, բըլբուլ, խոսի՛ բառըն,
Օխնըվի քու էկած սարըն,
Քի վարթն էրից, ինձ իմ, յարը,
Դու մի՛ լաց լի, յիս իմ լալու։
Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ,
Դու վարթի հիդ, յիս յարի հիդ,
Դու մի, լաց լի, յիս իմ լալու։
Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խոսի, ձայնից ճանանչիմ,
Դու վարթ կանչե, յիս յար կանչիմ,
Դու մի՛ լաց լի, լիս իմ լալու։
Ղարիբ բըլբուլ, ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց՝ զալում.
Դու մի՛ լաց լի, յիս իմ լալու։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԱՌԱՆՑ ՔԻԶ Ի՞ՆՉ ԿՈՆԻՄ===
<poem>
Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյրաթըն ու սազըն,
Ձեռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր,
Փահմես կու հեռացնիմ հանգիրըն մեմեկ։
Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ։
Ղուրթ ին ասի՛ փիր ուստաքար դադիրըն.
«Բաղ շինեցի, վարթն քաղից վադիրըն».
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփեն էկավ միզ էս րանգիրըն մեմեկ։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չիմ անի քալագըն, չիմ անի ղալըն.
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն.
Կերթամ ու ման կուգամ վանքիրըն մեմեկ։
Բըլքամ մե մարդ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո՛զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե,
Կանց յոթըն իմաստասիրացըն շատ է՝
Էս քու, Սայաթ-Նովա, բանքիրըն մեմեկ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՔԱՄԱՆՉԱ===
<poem>
Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ դասն իս, քամանչա.
Նաքազ մարթ քիզ չի՛ կանա տեսնի, դուն նըրա պասն իս, քամանչա՝
Ղաստ արա՝ էլ լավ օրերուն էդիվըն հասնիս, քամանչա,
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի՛, աշուղի բա՛սն իս, քամանչա։
Անգաճըդ. էրծաթեն պիտի, գրլուխըդ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նախշ արած,
Սիմըդ օսկեն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած,
Օչ ով ղիմեթըդ չի՛ գիդի, լալ ու ալմասն իս, քամանչա։
Ճիպուտըդ վարաղնած պիտի, թահր ունենա հազար ռանգով.
Ձարըդ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացցնիս, շատին կու քընեցնիս բանգով,
Անուշահամ գինով լիքըն դո՛ւն օսկե թասն իս, քամանչա։
Ածողիդ էրկու կու շինիս, առաչ չայի ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այիվնումըն, պարապ վախտի րափա գուզիս.
Յիփ վեր գուքաս, մեջլիսումըն, քաղց ու զող ու սափա գուզիս.
Բոլորքեդ գոզալնիր շարած՝ մեջլիսի կեսն իս, քամանչա։
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,
Յիփ քաղցըր ձայնրդ վիր կոնիս, բաց կուլի հիտըդ խաղողըն
Խալխին էս իլթիմազն արա, ասին.— «Ապրի քու ածողըն»,
Քանի սաղ է Սայաթ-Նովեն, շատ բան կուտեսնիս, քամանչա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՉԻՍ ԱՍՈՒՄ, ԹԵ ԼԱՑ ԻՍ ԷԼԻ===
<poem>
Չի՛ս ասում, թե լաց իս էլի,
Բարով տեսա, ի՛մ սիրեկան,
Վարթի նըման իս էլի
::Խարերով,
::Խարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան։ (2)
Արի՛, մե դարդըս իմա՛ցի,
Էշխեմեդ համար իմ լացի,
Օրըս էսպես անց է կացի
::Դարերով.
::Դարերով,
Բարով տեսա, իմ սիրեկան։
Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինես մաս-մաս,
Դոշիդ պիտի լալ ու ալմաս,
::Շարերովդ,
::Շարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան։
Յիս քիզ գովիմ խաղի մեչըն,
Շամամնիրըդ թաղի մեչըն,
Ման իս գալի թաղի մեչըն
::Յարերով,
::Յարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան։
Սայաթ-Նովեն վունց դընջանա,
Աչկիրըդ օսկե փընջան ա.
Դուշմանի լիզուն մընջշանա
::Չարերով,
::Չարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ՄԵՋԼՈՒՄԻ ՊԵՍ ԿՈՐԱՎ ՅԱՐՍ===
<poem>
Մեջլումի պես կորավ յարըս,
Լեյլի ջան, ման իմ գալի, յանա, յանա.
Էրվեցավ խունի ջիգյարըս,
Արնի պես աչկս է լալի, յանա, յանա, յանա, յանա։
Բըլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ, յանա, յանա,
Էշխեմեդ հիվանդացիլ իմ,
Պառկած եմ դըժար հալի, յանա, յանա, յանա, յանա։
Էշխեմեդ դառիլ իմ յեզիդ,
Հալվեցա, մաշվեցա, քիզիդ, յանա, յանա,
Ռահմ արա՛, մե խոսի մեզիդ,
Բեմուրվաթ, ձեն իմ տալի յանա, յանա, յանա, յանա։
Էրվում իմ, կանչում իմ՝ աման,
Ծուցըդ բաղ, ունքիրըդ քաման յանա, յանա.
Աշխարիս մեչըն քիզ նըման՚
Չի՛մ տիսած, ման իմ գալի յանա, յանա, յանա, յանա։
Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարդ, ծաղիկ հուտովին, յանա, յանա,
Շատ մի՛ լացցնի Սայաթ-Նովին,
Աչկի լուս, կըսկըծալի յանա, յանա, յանա, յանա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԲԸԼԲՈՒԼԻ ՀԻԴ===
<poem>
Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նըման բաց իս էլի,
Վարթաջըրով թաց իս էլի,
Թաց իս էլի.
Չըկա քիզի նման, չըկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննըման։
Սիրունութինդ էլավ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քիզ սազ գուքա ղուշլու զարբաբ,
Ղոշլու զարբաբ.
Չըկա քիզի նման, չըկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննըման։
Էրեսըդ է շամս ու ղամար,
Ջանըս դուրս գուքա քիզ ամար,
Մեչկիդ ունիս օսկե քամար,
Օսկե քամար.
Չըկա քիզի նման, չըկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննըման։
Հաքիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,
Բարկ էրեսիդ խալ իս արի,
Խալ իս արի.
Չըկա քիզի նման, չըկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննըման։
Դարդըս ասիմ, կուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջունուն արիր.
Չըկա քիզի նման, չըկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,
Դո՛ւն իս աննըման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐ ՊՏՈՒՏ ԷԿԱ===
<poem>
Թամամ աշխար պըտուտ էկա, չըթողի Հաբաշ, նազանի.
Չըտեսա քու դիդարի պես, դուն դիփունին բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանքի.
Էնդու համա քո տեսնողըն ասում է. վա՜շ, վա՜շ, նազանի։
Դուն պատվական ջավահիր իս, է՛րնեկ քու առնողին ըլի,
Ով կու գըթնե՝ ախ չի քաշի, վա՛յ քու կորցընողին ըլի,
Ափսուս, վուր շուտով մեռիլ է, լուսըն քու ծընողին ըլի,
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի։
Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրեդ զարնըշան է քաշած.
Դաստամազիդ թելի մեչըն մե շադա մարջան է քաշած,
Աշկիրըդ օսկե փիալա, չարխեմ են փընջան է քաշած.
Թերթերուկըդ՝ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի։
Էրեսըդ, փարսևար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ մեչկիդ քիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս, թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազանի։
Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ,
Աջաբ միզիդ ի՞նչ ես կամում, սըրտեդ մի խաբար իմանամ,
Դուն կըրակ, հաքածըդ՝ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրեն ծածկել իս մարմաշ, նազանի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Սայաթ-Նովա'''</FONT>
===ԶԱՐԹԻՐ, ՆԱԶԵԼԻ===
<poem>
Ի ննջմանեդ արքայական
Զարթի՛ր, նազելի՛ իմ, զարթիր,
Եհաս նշույլն արեգական,
Զարթի՛ր, նազելի՛ իմ, զարթիր։
Պատկեր սիրողն, տիպ բոլորակ,
Լրացելո լուսնույն քադակ.
Ոչ գտանի քեզ օրինակ,
Զարթի՛ր, նազելի՛ իմ, զարթիր։
Այդ քո տեսիլդ, զոր դու ունիս,
Արար ծառա քեզ ըզդերիս.
Արևակեզ գուցե՛ լինիս,
Զարթի՛ր, նազելի՛ իմ, զարթիր։
Տապ և խորշակ ժամանեցին,
Զթերթք գեղույդ այրել կամին,
Քանզի էանց գիշերն մթին.
Զարթի՛ր, նազելի՛ իմ, զարթիր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Բաղդասար դպիր'''</FONT>
===ՎՐԱՑՏԱՆԱ ԳՈԶԱԼՆԵՐԸՆ===
<poem>
Ղալամ ունքեր կապած կամար,
Աչքերըն վառ շամսի ղամար,
Կապեր են մուրասա քյամար
Վրացտանա գոզալներին։
Մեջլիս նստեր սազով, դամով,
Լեզուն քաղցըր, խոսքըն համով,
Գինի խմեն ոսկե ջամով
Վրացտանա գոզալներըն։
Կարմիր երես՝ նման վարդի
Ինչպես ծաղիկ ծաղկազարդի,
Ուշ ու խելք կու տանին մարդի
Վրացտանա գոզալներըն։
Գովեմ, սրտիվ ուրախանանք,
Թիֆլիս քաղաքըն պատվական,
Հույժ գեղեցիկ են, սիրական
Վրացտանա գոզալներըն։
Ես Նաղաշն եմ, մեղաց ծով եմ,
Նոցա սիրովըն գինով եմ,
Խապար չեմ, թե ինչպես գովեմ
Վրացտանա գոզալներըն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Գուսան-տաղերգու '''Նաղաշ-Հովնաթան'''</FONT>
===Ո՛Վ ԻՄ ՍԻՐԵԼԻ===
<poem>
Ով իմ սիրելի, մեկ մոտս արի՛,
Հարգամ քու դուռըն գալս իմացիր.
Երկու աչքիցս արուն ա կաթում,
Գլխիս վա՜յ տալով, լալս իմացիր։
::Հերիք է, մուրվաթ արա՛,
::Յա՛ր, հերիք է, մուրվաթ արա՛,
::Նահախ տեղան մի՛ չարչարիր,
::Մեկ ոահմ արա, յար, քեզի ղուրթան։
Սրտիս դարդերն չո՞ւմ չես իմանըմ,
Ինձ նահախ տեղան չո՞ւմ ես սպանըմ,
Աչքիդ տակովն մտիկ ես անըմ,
Անմռունչ բարով տալս իմացիր։
::Հերիք է, մուրվաթ արա...
Էշխիդ կրակն սրտումս վառ ա,
Լերդ ու ջիգյարս դառել ա յարա.
Հոգիդ սիրես՝ մեկ ռահմ արա,
Խեղճ Թուրինջն եմ ես, հալս իմացիր։
::Հերիք է մուրվաթ արա...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Թուրինջ'''</FONT>
===ԱՅԳԵՊԱՆ===
<poem>
Այգեպան, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինի,
Օձի ո՛րքան գեղեցիկն ըլնի, սիրական չի լինի,
Կատըվին ուտացընես օրը հազար նազ ու նամաթ,
Տիրասեր և բարեսիրտ, հայտ է, իբր շան չի լինի։
Ագռավին շուշի միջում պահես շաքար ու նաբաթով,
Վատաբախտ բյուբյուլի պես վարդի սիրաբան չի լինի,
Մանկական ուսումն ունի միլիոնի չափ արժողություն,
Ապտակով սընված տըղեն առանց աստիճան չի լինի։
Ղուռանը ասում է, թե ջաննաթումը շատ հուրի կա,
Ինչ Վըրաստանին է, ջաննաթին էլ էնքան չի լինի,
Դու, Շիրին, օրը հարյուր քաղցր ու ախորժ բան մտածես,
Քո հայերեն խաղերը Սայադի նըման չի լինի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շիրին'''</FONT>
===ԲՈՒՐԱՍՏԱՆ===
<poem>
Ա՜խ, իմ փոքրիկ բուրաստան։
::Ափսո՛ս, անջուր մնացիր,
Գարունն մերձյալ ժամանյաց,
::Արդյոք, դու ո՞ւր մնացիր։
Դու ի՛ միջի աղբերաց
::Ծարավ ի հուր մնացիր,
Վատահամբավ, տմարդի,
::Վրիպալուր մնացիր։
Ի՞նչ շահեցիր նիրհելով,
::Ուրեմն՝ արի, արթնացի՛ր.
Լե՛ր, այս դարին նմանող,
::Չասեն, թե զուր մնացիր։
Խնդրե՛ հույսով՝ նամակով,
::Իցե, թե քեզ հասանի,
Շիրին, քո անձիդ համար
::Զիա՞րդ դու սուր մնացիր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շիրին'''</FONT>
===ԱԿՆԱՐԿՅԱ, Ո՜Վ ՍԻՐՈՒՀԻ===
<poem>
Ակն արկյա՛, ո՛վ սիրուհի, ակնարկյա՛ տըկարիս, օգնյա սիրահարիս, (2)
Մերթ իմ նեղությանս հասու լե՛ր, մերթ դեղ ու ճարիս տո՛ւր անմխիթարիս, (2)
Անբախտությանըս ձեռքիցը ողորմելի եմ շատ, երբեմն է հուսահատ, (2)
Ափսո՜ս, հազար ափսո՜ս, ապա վա՜յ ինձ խելագարիս, պանդուխտ և օտարիս։ (2)
Մինչ ե՞րբ աղաղակիս չըլսելով՝ մընամ այսպես, հայցեմ խընամ այսպես.
Թեև քո արարքդ, իրավի, շատ չէ հիմարիս, ամոթ բարերարիս,
Սիրույդ աղեղըն իմ վեր՚ա լարված կա հարաժամ, սպանված եմ անգամ.
Արյան ծարավի սերըդ է ահարկու խոնարհիս, ներհակ կա ավարիս։
Ե՛ս իմ ժամանակիս գումարըն բաշխեցի սիրույդ գրավ եդի անփույթ.
Է՛ այսուհետև ի՞նչ է պակաս մահվան հոժարիս, բախտով ապիկարիս.
Այսքան բողոքը իմ սիրելոյս կարդացի ես ողջ, ականջ դըրավ ամբողջ.
Ասավ.— Շիրին, դու պե՛տք է սիրույս մեջ չի դադարիս, մինչ ինձ հավասարիս։ (2)
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շիրին'''</FONT>
===ԳԱՐՈՒՆՔՆԱՐԸ===
<poem>
Գարունքները ղու ման կուգաս սարումը,
Ես կըկանգնեմ իմ տվածի գալումը,
Հարսանիքըդ կըլինի էս տարումը,
Մատնիքս առան ձեր տան ճանապարհումը։
::Աղջի՛ արի, քո խոստանասիդ մատաղ,
::Ոսկով լիքը ծով ես, ավազիդ մատաղ,
::Աշտարակի խաղող ես, վազիդ մատաղ,
::Արշին ու կես ծամեր ու մազիդ մատազ։
Քանի պուճուր էր, բոխախում խալ գըցեց,
Կոշիկ հագավ, տակը ոսկե նալ գըցեց,
Հարսը դառավ, գլխին քիրման շալ գըցեց,
Հենց մեծացավ, հետըս ղալմաղալ դըրեց։
::Աղջի՛ արի, քո խոստանասիդ մատաղ...
Կանգնել ես բալկոնումը, համաշա ես,
Զուգվել ես, զարդարվել, ես, թամաշա ես,
Դուն ինձ համար, վարդ, մանուշակ, փաշա ես,
Ո՞ր տունը քանդվածը քեզ կասի՝ ալաշա ես։
::Աղջի՛ արի, քո խոստանասիդ մատաղ...
Աղջի, ի՞նչ ես կանգնել էդ ղեյմաթումը,
Արի կանգնի իմ սաղ ու սոյբաթումը,
Դոշիդ վրա մի ջուխտ նշաններ ունիս,
Էդ քու նշաններիդ էլ եմ ես մատաղ,
Էդ քո բերող նանիդ էլ եմ ես մատաղ,
Օխտը բերել ա, կենդու քու ջանիդ մատաղ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական՝ ըստ '''Միսկին-Բուրջիի'''</FONT>
===ԷՇԽԻՑԴ ՋՈՒՆՈՒն ԴԱՌԱԾ===
<poem>
Էշխիցըդ ջունուն դառած, գիշեր-ցերեկ հաղ եմ ասում,
Ո՛չ թե երեկ ու այսօր՝ կարելի է վաղ եմ ասում.
Ծոցինըդ չե՛մ ճանաչում, մանիշակի թաղ եմ ասում,
Երեսիդ երկու պաչին ինձ արա ղոնաղ՝ եմ ասում,
Անուտիլ, անխմիլ իմ քեֆս արա՛, չաղ՝ եմ ասում։
::Էշխիցըդ ջունուն դառած...
Էդ քու սերըդ դառել ա իմ ջանումըս փուշի նման,
Էնդուր որ էլ չե՛մ ճարում քու լալազար թուշի նման,
Խոսալդ բյուլբյուլի պես՝ կերպըդ թովուս ղուշի նման,
Արի՛, սիրտրս մի՛ շինիլ քարին դիպած շուշի նման։
::Էշխիցըդ ջունուն դառած...
Յա՛ ես մի քամի պիտի՝ ծամդ փարիշան ի արել,
Յա՛ ես իմ Սեյադ պիտի՝ թոռումս թառան ի արել,
Յա՛ ես մի դառը պիտի՝ ջանս քեզ ղուրբան ի արեր
::Էշխիցըդ ջունուն դառած...
Ո՛չ նա ռահմ է անում, ո՛չ ծախում են բազարումը,
Ես ի՞նչպես այսուհետև ուրախանամ աշխարհումը.
Թվին հազար ութ հարյուր երեսուն երեք տարումը,
Գանջեցի Միսկին-Բուրջին, խոսքըս Ղարաբաղ եմ ասում։
::Էշխիցըդ ջունուն դառած...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Միսկին-Բուրջի'''</FONT>
===ԲՈՅԸԴ ԲԱՐՁՐ===
<poem>
Բոյըդ բարձր սալբի չինար,
Աչքըդ նախշուն, ունքըդ կամար,
Դուն ստեղծվել ես ինձ համար,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
::Գույնըդ նման է մարմարի,
::Հագիդ շորերն է հարմարի,
::Դուն ես վարդը այս աշխարհի,
::Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
Քեզ տեսնելը ինձ մեծ մահ է,
Հոգիս հանեմ, տամ քեզ, պահե,
Ինձնում եղած ինձ ի՞նչ շահ է,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
Գիշեը-ցերեկ նըստա շալով,
Աղի արտասունք թափելով,
Ինձ թողել ես տանջվելով,
Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
::Ես քեզ տեսա ծաղկանց միջին,
::Աղաչեցի ես իմ փրկչին,
::Օր չըկըտրե հույսն իմ վերջին,
::Անգին ծաղիկ իմ նոր բուսած։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Միսկին-Բուրջի'''</FONT>
===ՏՐՏՈՒՆՋ===
<poem>
Իմ սիրտըս աղ ես արել,
Ջիգյարս դաղ ես արել.
Ինձանից հեռացել ես,
Ինձ բեդամաղ ես արել։
::Կանչում եմ, մոտ չես գալիս,
::Արյան աչոք եմ լալիս,
::Աչքերդ լույս է տալիս,
::Նոր շամ-չիրաղ ես արել։
Կարոտդ քաշում եմ քու,
Չեմ կարում ասել ահու
Կերպարանքըդ տեսնելու
Ինձ էլ մուշթաղ ես արել։
::Մինա բոյըդ սուրահի,
::Խարաբա սիրտըս շահի՛,
::Ինձ էլ տա՛ր, մոտդ պահի,
::Բավ է ղրաղ ես արել։
Մուրվաթ արա՛ սիրահար,
Մի՛ չարչարիլ չարաչար.
Ինձ գցեք ես քարեքար,
Դրուստ սարսաղ ես արել։
::Մայիլ եմ դոշիդ խալին,
::Անուշ խելք ու քյամարին,
::Խըղճալի Գյուրջիմալին
::Կարկըտահար ես արել։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Գյուրջի-Նավե'''</FONT>
===ԱՍՈՒՄ ԵՍ, ԴԻՄԱՑԻՐ===
<poem>
Ասում ես դիմացիր, ո՞նց դիմանամ,
Միթե ես եմ քար, դարդիս արա մեկ ճար,
Կյանքըս մաշել ես բոլորովին.
Ամենը իսպառ՝ էս ցավըն դժվար,
Էսքան նեղությունը ինձի մի տար
Անողորմաբար ով դու իմ սիրահար։
Շատ վախտ է, քաշում եմ կարոտդ,
Չես գալի երես, մինչ ե՞րբ դիմանամ ես,
Իմ դըժբախտությունըս բավ է ինձ.
Մի՛ անիլ էդպես, կյանքըս արեցիր կես,
Ողորմություն արա՛ աղքատիս,
Քաշի, մոտըդ տար, տանջիլ մի չարաչար։
Վախտ որոտում ես, վախտ ամպում ես,
Վախտ մըթնում ես շատ, անձրևում ես կաթ-կաթ,
Վախտ հարավային հողմո նըման
Հընչում ես խիստ սաստ, ես ըլնում եմ զգաստ,
Վախտ բարկանում ես, վախտ նեղանում,
Կամենում ինձ չար, սարսափում է աշխարհ։
Չարակամների խոսքերը քեզ խրատ ես արել,
Խիստ շատ վատ ես արել,
Ուրիշների հետ ման գալը
Քեզ ադաթ ես արել, ինձ յադ ես արել,
Ես իմ բախտիցն եմ գանգատավոր և
Միշտ մուղարար՝ ինձ չէ տալիս դադար։
Ցավըդ ինձ ես տալիս,
Ուրիշներին քաղցր խոսքերըդ, ինձ է՞ս ա քու խերըդ,
Ինձնից ավելի, ասա՛, տեսնեմ,
Էլ ո՞վ ա տերըդ, ինձ նա տա քու սերըդ,
Դու քու դարդերըդ լավը գիտես,
Խեղճ Ադամ-Աղբար, խալխըն ի՞նչ ա խաբար։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Աղբար Ադամ'''</FONT>
===ԱՆՆՄԱՆ ԱՂՋԻԿ===
<poem>
Աննման աղջիկ, աչքըդ լույս,
Այսօր քեզ նըշան են արել,
Ուրախացիր, ո՛վ սիրուն կույս
Բաղչաղ գուլիշան են արել։
::Ուզած բանըդ կատարել են,
::Եկող, գնացող դադարել են,
::Տուն ու տեղըդ զարդարել են,
::Պատըդ զարնիշան են արել
Մի վախիր, չի կորչե ջանքըդ,
Պիտի լավ անցկացնես կյանքըդ,
Տարածել են գովասանքըդ,
Մինչև Հնդստան են արել։
::Զարդեր ունես՝ ոսկի խալիս,
::Բարեկամքըդ ընծա են տալիս,
::Խընամիքըդ գնում, դալիս,
::Ձեր տունը մեյդան են արել։
Անունդ ասեմ՝ Վարդուհի,
Իսկ տեսքովըդ՝ գեղեցկուհի,
Շուտով կըդառնաս թագուհի,
Քեզի աննման են արել։
::Նշանըդ շնորհավոր լինի,
::Ուզածըդ բախտավոր լինի,
::Շիրվանը քեզ քավոր լինի,
::Ինձի պարտական են արել։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շիրվանի'''</FONT>
===ԱՆԳՈՒԹ ԱՂՋԻԿ===
<poem>
Անգութ աղջիկդ անաստված,
Ինձ ո՞ւր թողիր, գնացիր,
Սիրտըս հոգս ու ցավով լցված
Հարյուր, բյուր, թողիր, գնացիր։
::Տուն արի՛, սիրելի՛,
::Անուշի՛կ յար ջան,
::Անհույս թողիր, գնացիր։
Ջիգյարըս սրով ծակեցիր,
Սըրտիս մեջը կրակեցիր,
Բերանս իսպառ փակեցիր,
Լեզուս լուռ թողիր, գնացիր։
::Տուն արի՛, սիրելի՛...
Մինչև ծաղկեցիր, ծլեցիր,
Սիրտ ու ջիգյարս հալեցիր,
Ուրախությունըս խլեցիր,
Ինձ տխուր թողիր, գնացիր։
::Տուն արի՛, սիրելի՛...
Աչքս միշտ քո ճանապարհին,
Կուլա արտասունք ու արին,
Շիրվանի պես խեղճ օտարին
Տվիր սուր, թողիր, գնացիր։
::Տուն արի՛, սիրելի՛...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շիրվանի'''</FONT>
===Ո՞ՒՐ ԵՍ ԱՐԴՅՈՔ, Ո՞ՒՐ ԵՍ===
<poem>
Ո՞ւր ես արդյոք, ո՞ւր ես, անուշ սիրական,
Կարորդ քաշում եմ ամեն մի վայրկյան,
Քո սիրով զարկված եմ, հասիր օգնության.
Տուր սպեղանի ցավիս պիտանի,
Քա՞նի մեկ, քա՞նի մնամ անդարման։
Քեզ տեսնելն է միայն իմ ճիգ սւ ջանքըս,
Որ սիրո խոսքերով բժշկես կյանքըս,
Լըսե իմ խնդիրս ու աղաչանքըս,
Կանչե քեզի մոտ, խոսենք համառոտ,
Չըմնամ կարոտ իմ օրըս մահվան։
Իմ մատաղ հասակում սիրահարված եմ,
Ուշքով, մտքով, նաև խելքով տարված եմ,
Բնականից ես քեզ մատաղ տըրված եմ,
Ձեռքովդ փափուկ մորթե ինձ ծածուկ,
Պայծառիս հատուկ ղրկե գերեզման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Պայծառ'''</FONT>
===ԿՌՈՒՆԿԻՆ===
<poem>
Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսիր ինձ հետ ազատորեն,
Կյանքըս կնվիրեմ ես քեզ։
Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն տանջվում եմ ես,
Այրերիցս կտրավ քունը։
Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
Եդեմական դրախտավայր,
Նա կոչվում է մայր Հայաստան։
— Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Մի՛ջազ, ի՞նչ կըսպասես իզուր,
Արի՛, առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ բացվեց գարուն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Միջազի'''</FONT>
===ՂԱՐՍԵՑՈՑ ԵՐԳ===
<poem>
Չիմ գիտիր, ի՞նչ պիտիր տանես դուն դունյի մալեն,
Մե պաքըմ կուզիմ կը, չիս տար էրեսիդ խալեն,
Կտորճիկըմ հասկընայիր դուն իմ ահվալեն,
Ղըսմաթ էղնիր, գըցեի գըլխուդ ալ վալեն։
Խաթըրբանդա չեղնիս, օր բանըմ ըսիմ,
Բի՛ր, մե իդի էրիսըդ էրիսիս քըսիմ,
Օր էղնի, օր բանմ ըսիս, իս էլ լսիմ.
Հեչ չիմ կշտանար էդ քու էրեսիդ խալեն։
Ի՞նչ կեղնի օր, մեկ հիտս էնիս խոսքդ,
Հեչ չիս ճանչնար դյուշմանդ, դոստըդ,
Քեաշկամ մատղաշ վախտըդ կոռտի օրուցքդ,
Չըթչի Թաթոսն իմ, քոռցա իս լալեն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Չըթչի Թաթոս''' (Ղարսեցի)</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Ա. Բրուտյանի'''</FONT>
===ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ===
<poem>
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ՝ շարվե-շարան կուգան ու կերթան։ (2 )
Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից
Ինչպես ճանապարհի կարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է՛ հատուկ, մարդիկը ծաղիկ,
Որքան մանիշակ, վարդ, պալասան կուգան ու կերթան։ (2)
Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։ (2)
Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական՝ կուգան ու կերթան
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ԱՌ ԱԶԳՍ===
<poem>
Ազգ իմ, ո՛րքան նըկուն մնաս,
Սիրտըս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտըս քեզանից չի զատվի։
Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինձի տան,
Սիրտըս քեզանից չի՛ զատվի։
Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ, մայրիկ,
Սիրտըս քեզանից չի զատվի։
Ջիվանին եմ, քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հարստության էլ տեր դառնամ,
Սիրտըս քեզանից չի զատվի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ԸՆԿԵՐ===
<poem>
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն, (2)
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն. (2)
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։
Կյանքըդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու, լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն։
Թշնամիները իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերըն է սուսերը մարդուն,
Ով որ ունենա մըտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի՛ սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ՄԱՅՐԻԿ===
<poem>
Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ-մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ,
::::::Սուրբ տաճար, մա՜յրիկ։
Ինձ համար հոյակապ կազմդ եռ մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
Մինչև մեծանալըս ինչե՜ր ետ քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,
::::::Անդադար, մայրիկ։
Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել։
Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ։
::::::Անկատար, մայրիկ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ՎԱՌԱ, ՎԱՌԱ, ԵՍ ՎԱՌԱ===
<poem>
Ես քեզ տեսա մեջը այգուն,
Ճտվտալով, ինչպես թռչուն,
Սրտիս սաստիկ դուր եկար դուն.
::Ա՜խ, իմ սիրական, անուշ սիրական,
::Կյանքիս հատորը, դու ես աննման։
::Վառա, վառա, ես առա,
::Կրակիդ ճարակ դառա,
::Հանգստություն չունեցա,
::Մինչ իմ կարոտըս չառա։
Այն օրվանից չունիմ դադար,
Ինչ քեզ տեսա գեղատիպար,
Իսկապես եղա սիրահար.
::Ա՜խ, իմ սիրական, անուշ սիրական...
Աչքերիցդ մի կայծ թռավ,
Թռավ, սրտիս մեջը ընկավ,
Ինչ կանեմ, չի հանգչի բնավ.
::Ա՜խ, իմ սիրական, անուշ սիրական...
Փասիան ես ոսկեփետուր,
Աչքերիդ մեջը կըցոլա հուր,
Թագուհին ես թռչնոց հանուր.
::Ա՜խ, իմ սիրական, անուշ սիրական...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ===
<poem>
Պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ,
Ձեռին սափոր բռնած, ջուրն էր անուշիկ,
Աչք-ունքը ղալամով քաշած գեղեցիկ.
::Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
::Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան։
Պաղ աղբյուրի մոտ պարտիզում նստած,
Ունեինք լավ գինի, գառան խորոված,
Երգում էինք, պարում՝ շրջան բոլորած.
::Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
::Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան։
Ման էր գալիս ընկերներով միասին,
Կարծես հրեշտակ էր, չէր նա հողածին,
Մազերն ոսկեգույն, ճակատը լուսին,
::Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան.
::Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան։
Երանի այն ավուր, հազար երանի,
Տեսության կրկին լինեմ արժանի,
Առանց նորան երբեք չեմ մնալ կենդանի.
::Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
::Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ===
<poem>
Գարուն սիրուն, անուշ յար,
Արի, դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար։
::Աչքըդ խումար,
::Ունքըդ կամար,
::Անուշիկ յար,
::Արի տար։
Իզուր սիրտս քեզի տվի,
Ալ օրս փոխվեց սևի,
Դարդես հեչ խաբար չունիս,
Թողիր կարոտ արևի։
::Աչքըդ խումար...
Նվեր կուտամ, ինչ կուզես,
Ինձ մի՛ թողնի սևերես,
Քուն չունիմ, դադար չանիմ,
Գոնե մեկ օր արի տես։
::Աչքեդ խումար...
Վարդս թողի, հեռացա,
Բան ու գործս մոռացա,
Մալ ու մուլքս վատնեցի,
Վառ էշխիդ աշուղ դարձա։
::Աչքըդ խումար...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ===
<poem>
Աշխարհն րնդհանուր քո սիրույդ համար
Քաշում է փափադ, ո՛վ սիրուն, սիրուն.
Չի լինի քեզ պե՛ս ամենայն երկիր
Փայլուն արուսյակ, ո՛վ սիրուն, սիրուն։
Կըստանաս համբավ, քիչ էլ սպասե,
Կուգա ժամանակ, ո՜վ սիրուն, սիրուն,
Փառք ու պատիվըդ քեզի կըհանձնեն
Քույրիդ նըմանակ, ո՜վ սիրուն, սիրուն։
Եդեմյան ծաղիկ, հայրենիք հողով
Սընված մանուշակ, ո՜վ սիրուն, սիրուն,
Հոգիդ անարատ, տեսքըդ գերազանց,
Մեկ հատ օրինակ, ո՜վ սիրուն, սիրուն։
Իշխանուհիներ աշխարհիս շատ կան,
Բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ,
Նոքա օտար են, չեն սիրեր սըրտով.
Կեղծ ու պատիր են, արտաքին և վատ։
Ուրեմն մոտ եկ, դո՛ւ իմ սիրելի,
Իմ արենակից, տիկին հարազատ,
Քո սերըդ սուրբ է, ո՜վ սիրուն անմեղ,
Վարք ու բարքով, սըրտով անարատ։
Մաղթում եմ սըրտով՝ մնաս անխափան
Միշտ վեհ անունով, անկախ ու ազատ,
Խըղճալի երկիր, Ջիվանու համար
Մնաս հաջողակ, ո՜վ սիրուն, սիրուն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ԷԼԻ ՄԻՏՍ ԵԿԱՆ ՔԱՋԵՐՍ===
(<small>'''Քյոռ-օղլի'''</small>)
<poem>
Էլի միտըս եկան քաջերըս հաղթող, քաջերըս հաղթող,
Բարա-Քանհանն այսօր մոտս է հարկավոր,
Աջ ձեռքովը յոթը չորս ոտք պայտ ծռող
Գալի-Հասանն այսօր մոտս է հարկավոր։
Թագավորի երկրորդի պես փառավոր, Բաբա, փառավոր
Սուրը կոտրուկ, կապույտ, արաբ ձիավոր,
Մռայլ առյուծի պես դեմքն է խոժոռ,
Դամրչ-օղլին այսօր մոտս է հարկավոր։
Քյոռ-օղլին կանչում է, Իմամ-Ջաֆարը, Իմամ-Ջաֆաը,
Զուր է, վայելչություն չըկա աշխարհը,
Ամեն կռվում հերոս գտնող հընարը,
Իսա-Բալին այսօր մոտս է հարկավոր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջամալի'''</FONT>
===ՍԱՐԵՐ, ԿԱՂԱՉԵՄ===
<poem>
Սարեր, կաղաչեմ, իջեք, ցածրացեք,
Գնում եմ յարիս, մ ի ճամփա բացեք,
Ինձի կը սիրեք, ճամփես միք կապի,
Շատ եմ պապակել, սիրտըս կըշտապի։
::Ձեր փեշին թոշնած տերևի նման,
::Ընկած եմ վաղուց անհույս, անգյաման,
::Թույլ տվեք, անցնեմ, էրթամ յարիս մոտ,
::Բալքի մեկ տեսնիմ, չըմեռնիմ կարոտ։
Կարոտ, ախ, կարոտ, ջիգյարըս յարոտ,
Հե՜յ, ճամփես չաթին, փըշոտ է, քարոտ,
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին, տարան։
::Խլեցին, տարան, արևըս սևցավ,
::Բաժին աշխարհքըս վերանա դարձավ,
::Ապրում եմ, համա ապրումներ չունիմ,
::Էլ ուրիշ մեկին սեր-սավդա չունիմ։
Շերամ, սեգ յարիս սիրտըն է սառել,
Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել։
Չոքել, կաղաչես սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած յարին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԹԱՌԸ ԴՈՇԻՍ===
<poem>
Թառը դոշիս զօր ու գիշեր
Սալթ քեզ համար խաղ եմ կանչում,
Բաղը շատ կան սիրուն ղըշեր,
Համա, լորս, քեզ եմ կանչում։
::Մեկ արի, յար ջան,
::Յաղութ ու մարջան,
::Շողշողուն քարըս,
::Անգին գոհարըս։
Ընչի էդպես հեռու ընձկար,
Գընացիր, էլ ետ չես գալիս,
Վայ թե ընձեն լավը գըտար,
Իմ սիրտն է քեզ համար լալիս։
::Մեկ արի յար ջան,
::Յաղութ ու մարջան,
::Շողշողուն քարըս,
::Անգին գոհարըս։
Անսիրտ, հեչ չէ՝ թաք մեկ անգամ
Արի, տեսնիմ երեսդ լույս,
Մի սիրտ մընաց, էն էլ քեզ տամ,
Հոտուն վարդս, դըրախտի բույս։
::Մեկ արի, յար ջան,
::Յաղութ ու մարջան,
::Շողշողուն քարըս,
::Անգին գոհարըս։
Քանի դեռ որ շունչ կա մեջըս,
Քեզնեն բընավ չեմ կըշտանա,
Ինչքան էլ որ հոգիս տանջես,
Ոչ մի վայրկյան չեմ վըշտանա։
::Մեկ արի, յար ջան,
::Յաղութ ու մարջան,
::Շողշողուն քարըս,
::Անգին գոհարըս։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԶՈՎ ԳԻՇԵՐ Է===
<poem>
Զով գիշեր է, դուրս եկ, լուսնյակը նորել է,
Նուշ աղջիկ, քո սիրուց հանգիստս կորել է,
Էդ չինար հասակդ իմ խելքս տարել է,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։
::Բոյ ու բուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
::Մետաքս հուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրան, ջեյրան։
Աստղեր կրշողշողան պարզորակ երկնքում,
Վառեցիր իմ հոգին քո սև-սև աչերեն,
Համբերանքս կտրավ, լալիս եմ քո ձեռքեն,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։
::Բոյ ու բուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրանդ ջեյրան,
::Մետաքս հուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրան, ջեյրան։
Ափսոս էս գիշերին, որ մենակ ման կուգամ,
Կաղաչեմ, դուրս չես գա, առանց քեղ ո՞ւր գնամ,
Թե հոգիս կուզես, ազիզ ջան, քեզ կուտամ,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։
::Բոյ ու բուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
::Մետաքս հուսիդ մատաղ,
::Ջեյրան, ջեյրան, ջեյրան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ===
<poem>
Ձըմեռն էկավ, ձուն չի գա,
Ճամփին կաշեմ, տուն չի գա,
Մարդու զարդաժար կենե,
Մենակ աչքըս քուն չի գա։
::Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
::Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
::Արի, մենակ եմ,
::Արի, մենակ եմ, յա՜ր, քեզ կըսպասեմ,
::Չեղնի քու դարդով մեռնեմ,
::Չեղնի քու դարդով մեռնեմ։
Գիշերն անուշ է, հով է,
Իմ սիրտը արուն ծով է,
Աշնան գիշեր է նախշուն,
Դարդոտ մարդուն համով է։
::Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
::Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
::Արի, մենակ եմ,
::Արի, մենակ եմ, յա՜ր, քեզ կըսպասեմ
::Ձեղնի քու դարդով մեռնեմ,
::Չեղնի քու դարդով մեռնեմ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԱԼՂԱՆԱԹ ՂՈՒՇ ԵՍ===
<poem>
Միշտ քեզ եմ սիրել, հոգիս նվիրել,
:::հոգիս նվիրել.
Էդ անուշ լեզուդ խելքս է տարել,
Արի, ինձ կյանք տուր, մի՛ թողնի տխուր,
:::մի՛ թողնի տխուր։
Սիրտս ես խրել էշխիդ նետը սուր։
:::Ազիզ անուշ ես,
:::Խաս բաղի նուշ ես,
:::Ալղանաթ ղուշ ես,
:::Վարդեն քնքուշ ես։
Ես եմ քո յարը, մատնուդ գոհարը,
:::Մատնուդ գոհարը.
Զգո՜ւյշ, չըկոտրես քնարիս լարը,
Տա՛ր ինձ, ղուլ Էրա, գտիր մեկ չարա,
:::գտիր մեկ չարա.
Քեզ գերի սիրտս մի՛ թողնի յարա։
:::Ազիզ անուշ ես...
Իրավունք կուտամ, որ ինձ սպանես,
:::որ ինձ սպանես,
Քան թե բաց աչքով քեզնից բաժանես.
Սիրտ ունիս բարի, մի հնար ճարի,
:::մի հնար ճարի,
Գոնե մեկ անգամ ինձ. մոտիկ արի։
:::Ազիզ անուշ ես...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՇՈՐՈՐԱ===
<poem>
Բաղեն թըռած բըլբուլ եմ,
Պարտեզեն պոկած սըմբուլ եմ,
Ով որ սիրտըս հասկանա,
Ես նըրան ղուրբան ու ղուղ եմ։
::Շորորա՛,
::Շորորա, թառլան, շորորա,
::Շահմար հյուսըդ էրերա։
::Շորորա, ջեյրան, շորորա,
::Էրված սըրտիս հով էրա.
::Գիշերն անցավ, քուն չունեմ,
::Շորորա, թառլան, շորորա,
::Սովդաքյար եմ, տուն չունեմ,
::Ղանադներըդ բաց, հով էրա։
Աղբյուր եմ սարի սըրտին,
Չարա չըկա սըրտիս դարդին,
Ամեն անցորդ կըխըմե,
Բըլբուլն է ծարավ ալ վարդին։
::Շորորա՛...
Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
Էրված սրրտերուն հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շաղերըս սիրով կուտամ։
::Շորորա...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ===
<poem>
Եկան գարնան անուշ օրեր,
Ծաղկով լըցվան դաշտեր, ձորեր,
Յարս զուգվել, սեյրան կերթա՝
Հագած, կապած ալվան շորեր։
::Նա մի նազ ունի,
::Նազ ունի, նազ ունի,
::Ձեռքին սազ ունի.
::Սազ ունի, սազ ունի,
::Չալելով սեյրան կերթա,
::Դարձել է ջեյրան, կերթա։
Արտուտն եկավ, մըտավ արտը,
Բըլբուլն իջավ, գըրկեց վարդը,
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանա սըրտիս դարդը։
::Նա մի նազ ունի...
Հավքերն եկան երամ-երամ,
Անուն ունիմ՝ աշուղ Շերամ,
Էնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյմոր վառվիմ որպես Քյարամ։
::Նա մի նազ ունի...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԴՈՒ ԻՄ ՄՈՒՍԱՆ ԵՍ===
<poem>
Դու իմ մուսան ես,
Առանց քեզի
Երգել չեմ կարող.
Սրտիս տավիղը
Բացի քեզնից
Էլ չունիմ լարող։
::Սիրուն սև աչերովդ,
::Կարմիր վարդ այտերուդ,
::Շուխ մազերուդ,
::Շանթ ունքերուդ,
::Էլ ի՞նչ սուրմա է հարկավոր
::Էդ աննման փերուդ։
Քեզանից հեռու
Դառն է մնալ,
Ապրել միայնակ.
Կուզես՝ սպանի,
Կուզես՝ կյանք տուր,
Սիրուն աղավնյակ։
::Սիրուն սև աչերուդ,
::Կարմիր վարդ այտերուդ,
::Շուխ մազերուդ,
::Շանթ ունքերուդ,
::Էլ ի՞նչ սուրմա է հարկավոր
::Էդ աննման փերուդ։
Զարդ ու զարդարանք
Էլ ինչ պետք է,
Դու սիրուն ղուշ ես,
Մարմինդ է զուգված
Ալ խալերով,
Դրախտի նուշ ես։
::Սիրուն սև աչերուդ,
::Կարմիր վարդ այտերուդ,
::Շուխ մազերուդ,
::Շանթ ունքերուդ,
::Էլ ի՛նչ սուրմա է հարկավոր
::Էդ աննման փերուդ։
Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել,
Փնջիկդ գարնան,
Քեզ ջան եմ տալիս,
Չես հասկանում,
Անգութ հոգեհան։
::Սիրուն սև աչերուդ,
::Կարմիր վարդ այտերուդ,
::Շուխ մազերուդ,
::Շանթ ունքերուդ,
::Էլ ի՞նչ սուրմա է հարկավոր
::Էդ աննման փերուդ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՔՈ ՓԱՓԱԳՈՎ===
<poem>
Քո փափագով վառվում եմ,
Արի, սիրական, ո՞ւրտեղ ես,
Երկնային ամպերու մեջ
Նըստող ծիածան, ո՞ւրտեղ ես։
Ճանապարհըդ նայելով
Աչքերումս լույս չըմնաց,
Ե՛կ երևույթ, տեսանեմ,
Ազնիվ սիրական, ո՞ւրտեղ ես։
Ի՞նչ պատահավ, անուշիկ,
Որ դու հեռացար ինձանից,
Քաղցրախոս անուշ լեզու,
Անվամբ գովական, ո՞ւրտեղ ես։
Թող միայն ասեն.— Ջիվան,
Սիրականդ կուգա,
Թող տատանիմ քո սիրով
Մինչև հավիտյան, ո՞ւրտեղ ես։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Ջիվանի'''</FONT>
===ԷԼԻ ՅԱՐԻՍ ԵՄ ԳՈՎՈՒՄ===
<poem>
Սիրուննե՛ր, միք նեղանա.
Որ միշտ իմ յարին եմ գովում,
Դուք իմ դարդըս չեք իմա՜նա,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։
::Թեկուզ լինիք աղավնյակ,
::Թևիկներդ լայն բաց արած՝
::Ճախրելով վեր բարձրանաք,
::Էլի յարիս եմ գովում.
::Էլի փերիս եմ գովում։
Թեկուզ լինիք սիրամարգ՝
Ձեր նախշունիկ փետուրներով,
Կամ անուշիկ երգող սոխակ,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
::Մազերըդ՝ ոսկե թելեր,
::Ունքերըդ նորածին լուսին,
::Աչքերըդ փայլուն աստղեր,
::Էլի յարիս ես գովում,
::Էլի փերիս եմ գովում։
Ամենքըդ մեկ-մեկ փերի,
Աչքիս առաջ ման եք գալի,
Բայց ինձ չեք կարող գերի,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՀԱԶԱՐ ԷՐՆԵԿ===
<poem>
Հազար էրնեկ էն գիշերին,
Որ ինձ բութա տըվեցիր,
Ոսկե թըռչնիկ իմ հեռ սըրտին
Ձեռքըդ զարկիր, խըլեցիր։
::Էն օրվանեն բեխաբար,
::Եղա դադարգրւն անճար.
::Ո՛չ մեկ անգամ մոտիկ կուգաս, (2)
::Ո՛չ, էլ իսպառ կըհեռանաս։ (2)
Ոսկե թասը լիքը գինով,
Անուշ գինով մուրազի,
Կըտաս նըրան հազար դարդով,
Ով որ քեզ կըերազի։
::Էն օրվանեն բեխաբար...
Ես խմեցի... էն օրվանեն,
Դեռ հարբած եմ քո էշխեն,
Թե բութա էր... ապա ո՞ւր է...
Չեմ հասնի իմ մուրազին։
::Էն օրվանեն բեխաբար...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ԽԱԼԵՐՈՒԴ ՂՈՒՐԲԱՆ===
<poem>
Հալվեց սարերի ձունը,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ,
Բընեն թռավ թռչունը,
Քայլերուդ ղուրբան, ջան աղջիկ
Աչքես խլեցիր քունը,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ։
::Եղնիկի նման ման գալըդ,
::Կաքավի նման պար գալըդ,
::Շրթունքդ լալ ու մարջան է,
::Նայվածքըդ հոգի կըհանե։ (2)
Մեր ձորի ջուրն անուշ է,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ,
Խաս վարդի փուշն անուշ է,
Քայլեյուդ ղուրբան, ջան աղջիկ
Կուրծքըդ նուրբ է, քնքուշ է,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ։
::Եղնիկի նման ման գալըդ,
::Կաքավի նման պար գալըդ,
::Շրթունքդ լալ ու մարջան է,
::Նայվածքըդ հոգի կըհանե։ (2)
Կանաչ գարուն է եկել,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ,
Բաղ ու բաղչա է ծաղկել,
Քայլերուդ ղուրբան, ջան աղջիկ
Նախշուն փնջիկ ես դառել,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ։
::Եղնիկի նման ման գալըդ,
::Կաքավի նման պար գալըդ,
::Շրթունքդ լալ ու մարջան է,
::Նայվածքըդ հոգի կըհանե։ (2)
Մի փերի ես ծովային,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ,
Անխուն ծաղիկ ձորային,
Քայլերուդ ղուրբան, ջան աղջիկ,
Թեթև թռչնիկ հովային,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ։
::Եղնիկի նման ման գալըդ,
::Կաքավի նման պար գալըդ,
::Շրթունքդ լալ ու մարջան է,
::Նայվածքըդ հոգի կըհանե։ (2)
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>
===ՓՆՋԼԻԿ-ՄՆՋԼԻԿ===
<poem>
Յարըս կերթա սիպեղի,
Բըլբուլի հետ գեղգեղի,
Ում որ վառե մեկ անգամ,
Ինձ կայրե ամեն հեղի։
::Գենում եմ ու գալիս արոտով,
::Մընացի, ախ, յարիս կարոտով,
::Փընջլիկ-մընջլիկ մազերուն
::Մեռնեի սըըտատար նազերուն։
Վաըդի ծառը փուշ-փուշ է,
Յարով քընելն անուշ է,
Շեկլիկ ու շղվա յարս
Ճտվտիկ սիրուն ղուշ է։
::Գընում եմ ու գալիս արոտով...
Դարի դոշին արտեր կան,
Սարի փեշին վարդեր կան,
Յարս փընջեր է կապել,
Հետը սիրո դարդեր կան։
::Գընում եմ ու գալիս արոտով...
Էսօր տասըն է լուսնի,
Շտապ կերթաս, չես հասնի,
Ով հրեշտակ չէ տեսել,
Թող գա, իմ յարիս տեսնի։
::Գընում եմ ու գալիս արոտով...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">'''Շերամ'''</FONT>