Changes
/* 3 */թյ ուր ըմբեռնելի էր գրված
Քլայնը ոգևորությամբ ժպտաց։
― Այո, այո։ Դուք ուզում եք այդ մասին խոսել։ Դուք արդեն ինչ-որ բան իմացաք և հիմա անպատճառ ուզում եք շարունակել խոսակցությունը։ Բայց դա չի օգնի։ Խոսելը ամեն ինչ թյ ուր ըմբռնելիթյուրըմբռնելի, հարթ ու ծանծաղ, ձանձրալի դարձնելու փորձված ու վստահելի ճանապարհ է։ Մինչդեռ դուք չէ որ ոչ ինձ եք ուզում հասկանալ և ոչ էլ ձեզ։ Դուք միայն ուզում եք պահպանել ձեր սրտի հանգստությունը, չնայած որ մարտահրավեր կարդալու պես մի բան եք զգացել։ Դուք ուզում եք ազատվել ինձանից և այդ մարտահրավերից, դրա համար էլ շարունակ ինչ-որ պիտակներ եք փնտրում, որ կարողանաք փակցնել ինձ։ Դուք փորձում եք ինձ դասել հանցագործների կամ հոգեկան հիվանդների խմբին, ուզում եք իմանալ իմ պաշտոնն ու անունը։ Սակայն այդ ամենը ինչ-որ բան հասկանալուն ոչ միայն չի նպաստում, այլ, ընդհակառակը, խանգարում է, այդ ամենը մոլորություն է, սիրելիդ իմ օրիորդ, դրանք բոլորն էլ սոսկ խոչընդոտում են մի բան հասկանալուն, դրանք ավելի շուտ մարդուս շեղում են ըմբռնողության հասնելու ճանապարհից, և նույնիսկ, կարելի է ասել, ըմբռնել-հասկանալու պարտականությունից։ Խոսքը վերջացնելուց հետո՝ նա ճնշվածության զգացումով ձեռքով շփեց քունքերը, այնուհետև, հավանաբար, ինչ-որ հաճելի բան հիշեց ու նորից ժպտաց։ ― Ախ, հասկանում եք, դեռ երեկ, երբ դուք և ես, մի պահ երկուսով էլ նույն զգացումով էինք համակված՝ մենք ոչինչ էլ չէինք խոսում, իրար չէինք հարցաքննում, ոչ մի բանի մասին չէինք մտածում... Այնժամ մենք հանկարծ իրար պարզեցինք մեր ձեռքերը, և դա հրաշալի էր։ Իսկ այժմ... այժմ մենք խոսում ենք, մտածում, դատողություններ անում ու բացատրություններ տափս, և այն, ինչը առաջ շատ պարզ էր, հիմա հանկարծ դարձավ տարօրինակ ու անհասկանալի։ Մինչդեռ ձեզ համար նույնքան հեշտ էր ինձ լավ հասկանալ, ինչպես որ ես եմ ձեզ հասկանում։
― Կարծում եք, թե դուք ինձ շատ լա՞վ եք հասկանում։