«Չենք ասում, ինչքան գիտենք»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Տող 10. Տող 10.
 
==Պոետ էին նրանք==
 
==Պոետ էին նրանք==
 
<poem>
 
<poem>
 +
Պոետ էին նրանք․
 +
անտառից փախած
 +
արջերի նման՝
 +
վայրի ոռնոցով
 +
ու մռլտոցով
 +
խուժեցին քաղաք,
 +
հաստափոր ու կիրթ
 +
մարդիկ խլացան,
 +
տիկիններ կորան
 +
այդ օրն աշխարհից.
 +
պոետ էին նրանք։
 +
 +
Պոետ էին նրանք.
 +
բամբասող ու չար
 +
շների նման
 +
հաչում էին այստեղ,
 +
հաչում էին այնտեղ,
 +
հաչում ամենուր՝
 +
մի հոտած մսի
 +
պատառի համար,
 +
նույնիսկ այն պահին,
 +
երբ առիթ չկար.
 +
պոետ էին նրանք։
 +
 +
Պոետ էին նրանք.
 +
ոչխարների պես
 +
անմահ Հիսուսի՝
 +
գայլի փարախում
 +
նրանք ծնվեցին,
 +
վերջին մայոցով
 +
լուռ հոշոտվեցին,
 +
պոետ էին նրանք։
 +
 +
Պոետ էին նրանք.
 +
ամեն գիրկ ընկնող
 +
պոռնկուհու պես
 +
ընկնում էին, ելնում՝
 +
շրթներին ժպիտ,
 +
ջրում ցոլացող
 +
փրփուրների պես,
 +
իսկ մենակ պահին
 +
լացում էին խեղճ,
 +
լացում էին լուռ
 +
Մագթաղինացու
 +
աչքերով տխուր․
 +
պոետ էին նրանք։
  
 
</poem>
 
</poem>
  
==Ես չեմ կորցրել==
+
==«Ես չեմ կորցրել․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես չեմ կորցրել
 +
ոչ մի բան.
 +
զգացմունք,
 +
թեկուզ զգացողություն,
 +
կեղտից անգամ քաշված օղին
 +
ես դատարկում եմ
 +
իմ պարզ ուղեղում,
 +
ու հետո այդ կեղտը
 +
դառնում է ոչինչ
 +
կամ էլ այսպիսի
 +
բանաստեղծություն:
 
</poem>
 
</poem>
  
 
==Սարի սապոն, դուրս արի==
 
==Սարի սապոն, դուրս արի==
 
<poem>
 
<poem>
 
+
Ավազի վրա պղպջակներ կան.
 +
— Ի՞նչ է սա։
 +
— Ճենապակուց լավն է,
 +
երեխեքն են սարքել։
 +
— Ի՞նչ է սա։
 +
— Ջերմոց,— պատասխանեց մժեղը,—
 +
չճարվող ապակուց է,
 +
երեխեքն են սարքել։
 +
— Սա մանր ավազահատիկ է,— ասաց առաջնորդը,
 +
վերցրեց մի բուռ,
 +
ցույց տվեց իր հպատակներին
 +
ու քանդեց
 +
հախճապակուց էլ լավ,
 +
ճենապակուց էլ լավ
 +
չճարվող ապակուց
 +
երեխեքի սարքած՝
 +
մժեղի համար ջերմոցը։
 
</poem>
 
</poem>
  
 
==Հաշվապահը==
 
==Հաշվապահը==
 
<poem>
 
<poem>
 
+
Նրա նկարը կպցրել էին
 +
Հենց իր դիմացի պատին
 +
Իսկ երբ նրան հարցնում էին
 +
Նա խոնարհվում էր խորունկ
 +
Բոլոր հաշվապահ աղջիկներին
 +
Ու ասում որ ժպիտով
 +
Ավելի հեշտ է նկարվել
 +
Նա դա էլ չէր ասում
 +
Ուղղակի կախված էր իր դիմացի պատից
 +
Որին նույնիսկ չէր էլ նայում
 +
Իսկ ժողովուրդը
 +
Նրա անունը
 +
Դրել էր Ալեքսեյ Սերգեևիչ
 +
Որին տանջում էին
 +
Իր կնոջ պեպենները
 +
Որոնք շփոթում էր երբեմն
 +
Փողերի հաշիվների հետ
 
</poem>
 
</poem>
  
 
==Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ==
 
==Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ==
 
<poem>
 
<poem>
 
+
— Ծառայե՞լ ես։
 +
— Հրամայել եմ։
 +
— Անցիր։
 +
— Ծառայե՞լ ես:
 +
— Ծառայել եմ։
 +
— Անցիր։
 +
Մոտենում է երրորդը ու հարցնում.
 +
— Իսկ դո՞ւ։
 +
— Ինչպես տեսնում ես։
 +
— Դե, անցիր։
 +
«Եթե դուռ լիներ՝ կասեին սպասիր»,—
 +
մտածեց երրորդը։
 +
Կիսվեց ապա երրորդը.
 +
— Անցնե՞լ,— հարցրեց կեսը։
 +
— Միասին,— արձագանքեց մյուսը։
 +
Անցան։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Իսկ Բ֊ի իմաստը․․․»==
 
==«Իսկ Բ֊ի իմաստը․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Իսկ Բ֊ի իմաստը
 +
չհասկացած
 +
մենք
 +
Ա֊ով գնացինք
 +
հանգիստ
 +
ու մեր մարմինները
 +
լվացինք
 +
բոլոր ցնցուղների
 +
առաջ
 +
իսկ երբ ես
 +
քեզ ամենավերջին
 +
տառով օծեցի
 +
ինձ մոռացար։
 
</poem>
 
</poem>
  
Տող 45. Տող 160.
 
==«Եկավ հաղթանակը․․․»==
 
==«Եկավ հաղթանակը․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
Եկավ հաղթանակը
 +
ով է ասում թե նա
 +
իր զինվորի շինելով էր
 +
նա կանացի էր լրիվ
 +
ու նստեց նա թեք
 +
ես էլի երեք կամ մի քանի երեք
 +
օր սպասեցի
 +
իսկ դու չեկար
 +
եկավ
 +
ձմեռը
 +
գարուն
 +
աշուն
 +
ամառ
 +
և ամեն մեկը իր գլխարկը չափեց իմ գլխին
 +
ոչ անկարգությամբ։
 +
Եվ սովորական իր ձգողությամբ
 +
ինձ մոտ եկավ
 +
անջատումը
 +
նրանց։
 +
Եվ
 +
հետո
 +
ես քեզ սպասեցի
 +
երեք հարյուր տարի
 +
ագռավի նման
 +
ու սևացա։
 +
Ինչքան մարգարեներ
 +
քեզնից առաջ
 +
ինչքան առաքյալներ
 +
քեզնից հետո
 +
և ամբողջ քո հոտը
 +
մի պղտոր ջրի առաջ
 +
սպասեցին։
 +
</poem>
  
 +
==«Եկավ հաղթանակը...»==
 +
<poem>
 +
Եկավ հաղթանակը
 +
զինվորի հին շինելով
 +
ծակծկված,
 +
ցեխոտ
 +
իսկ դու դեռ չկայիր
 +
ես էլի երեք — կամ մի քանի երեք
 +
օր
 +
սպասեցի
 +
եկավ
 +
ձմեռը
 +
գարունը
 +
ամառը
 +
աշունը
 +
ամեն մեկը իր գլխարկը
 +
չափեց իմ գլխին
 +
ես էլի երեք կամ չորս
 +
օր
 +
սպասեցի
 +
իսկ դու դեռ չկայիր
 +
ես հետո
 +
հաղթանակին գտա
 +
իր հին շինելից կախված
 +
հետո
 +
ձմռանը դրեցի ցրտի տեղ
 +
ու նոր միայն
 +
տաք հագնվեցի
 +
իսկ ամռանը
 +
իրոք նրա համար
 +
ձմռանը մերժեցի
 +
ու գցի ամեն մի տաք բան
 +
հետո
 +
աշուն
 +
հետո․․․
 +
իսկ քեզ սպասեցի
 +
երեք հարյուր տարի
 +
ագռավի նման
 +
ու սևացա․․․
 +
Ինչքան մարգարեներ քեզնից
 +
առաջ
 +
ինչքան
 +
առաքյալներ
 +
քեզնից հետո
 +
և ամբողջ քո հոտը
 +
մի կեղտոտ ջրի ափին
 +
սպասեցին
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ամբողջ մի գյուղ կար»==
 
==«Ամբողջ մի գյուղ կար»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ամբողջ մի գյուղ կար
 +
կար
 +
էլի
 +
այնպես
 +
ու այդ գյուղում
 +
եղավ յուղ
 +
ու հալածված մարդիկ
 +
բանտերից ետ դարձան
 +
կանգնեցին հերթ
 +
այդ գյուղում
 +
այնքան էր
 +
այդ հերթը
 +
ճնշվել
 +
որ քիչ մնաց
 +
մեկը
 +
դուրս իրենից
 +
ճրագը իր յուղով
 +
լցներ
 +
այդպես է եկել
 +
մի մարդ
 +
ամբողջ հերթի մեջ
 +
ու նրա
 +
ճրագը
 +
փչել են
 +
թոզով
 +
իսկ երբ
 +
քայլքը կար այլ բոցի
 +
կամաց֊կամաց
 +
ճրագի վրա
 +
այնժամ կար երեկոյան
 +
այն նինջը բարի
 +
որ [. . . .] է մեկ [. . . .]
 +
ու գնում իր տեղից
 +
ու բոցը
 +
կարժենա
 +
էլ [. . . .] [ճամփա]
 +
համրել ճամփաները
 +
ու գնացել
 +
ամեն տեղ հաշվելով
 +
ճամփաները [այն]
 +
տեղյակ
 +
որտեղ
 +
մի փոքր
 +
նիրհական
 +
հանգչեց
 +
դե այսպես
 +
էլ ինչ կա
 +
ասելու
 +
հիմա կարող ենք
 +
ամեն ինչ
 +
չպատմել
 +
գնա և կարդա
 +
մրոտ ու մեռնող
 +
պոչերը քաշված
 +
այն շներին
 +
որոնք
 +
ելնում են
 +
առավոտյան
 +
ճպռոտ աչքերով
 +
ու ասում
 +
լույսդ բարի
 +
բարի թագավոր
 
</poem>
 
</poem>
  
 
==Ասք անվան մասին==
 
==Ասք անվան մասին==
 
<poem>
 
<poem>
 
+
Քսաներորդ դարում
 +
կամ դարերում առհասարակ
 +
անունները լինում են
 +
հատուկ և հասարակ.
 +
հատուկ են կոչվում այն անունները,
 +
որոնք դառնում են
 +
հրվանդան, քաղաք, փողոց, արձան,
 +
զբոսայգի, նավ, թխվածք և այլն,
 +
օրինակ. Բերինգ, Վաշինգտոն, Պյոտր 1֊ին,
 +
Սասունցի Դավիթ, Նապոլեոն, Ժոզեֆինա և այլն։
 +
Հասարակ են կոչվում այն անունները,
 +
որոնք դառնում են
 +
հող,
 +
օրինակ. մեր հարևան ղարսեցի մաուզերիստ
 +
արտաշը, որը մինչև մեռնելն էլ ասում էր.
 +
«скоро будет война», մեքենավար կարոն,
 +
որն ահագին պատիվ ուներ, տոմսավաճառ
 +
հայրենասեր հայկը, 1946 թվի հայրենադարձներից
 +
շատերը, հրաշալի յոթնյակը,
 +
բոլոր թափառող գնչուները և այլն։
 +
Բացառություն. քանի որ բոլոր հրվանդանները,
 +
քաղաքները, արձանները, փողոցները, թխվածքները և այլն֊ը
 +
առաջանում են հողից,
 +
ուստի՝ բոլոր հատուկ անունները դառնում են հասարակ
 +
և ընդհակառակը, ու պտտվում,
 +
օրինակ. ԵՐԿՐԱԳՈՒՆԴ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ու նա ուզեց երգել․․․»==
 
==«Ու նա ուզեց երգել․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ու նա ուզեց երգել
 +
ու սկսեց երգել.
 +
նա երբեք չէր երգել,
 +
երգեց.
 +
երգեց իր ինչ֊որ ժամանակ տեսած
 +
թուխ կնոջ հրապույրը,
 +
երգեց այն ժամանակները,
 +
որ հին էին,
 +
երգեց նրանց կորցնելու երգը.
 +
նա կերգեր այսպես անընդհատ,
 +
բայց այդ երգը հիմա այնքան
 +
հեռացվել է, մոռացվել,
 +
որ ամեն երգ երգելուց
 +
նորից նույնն է երգվում,
 +
երգվում է երկար ու տարտամ,
 +
ինչպես անցած դարերը բոլոր.
 +
իսկ հիմա այդ երգը
 +
հին մի երգ է մնացել։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Գիտենք, գոնե․․․»==
 
==«Գիտենք, գոնե․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Գիտենք, գոնե,
 +
որ մեր մխիթարությունը
 +
խաղի մեջ է.
 +
տանենք, թե տարվենք։
 +
Եվ ամեն մեկս
 +
մի անուն շալակած,
 +
երերալով
 +
հազիվ քայլում ենք,
 +
բայց խլացնում,
 +
կոկորդ ենք պատռում,
 +
թե՝ բեռներս թեթև է։
 +
Լավ է շալակել
 +
մի մեծ երկրագունդ,
 +
քան թե ծնվել
 +
ոչ թե հասարակ,
 +
այլ հատուկ անուն.
 +
գալով ինձ՝
 +
Ադամ եմ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Եւ վերջինը․․․»==
 
==«Եւ վերջինը․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Եվ վերջինը
 +
մի քիչ կամաց, կամաց կանցնեմ,
 +
որովհետև
 +
շատ թե քիչ հոգնել եմ.
 +
հոգնել են հոդերս,
 +
նվաղել,
 +
և չեն ուզում տանել
 +
ինձ գինետուն.
 +
զսպված,
 +
բայց հայհոյելով
 +
ինքս իմ կարողության դեմ՝
 +
մի կերպ կհասնեմ,
 +
կխմեմ մինչև աչքերիս կորուստը,
 +
հետո դուրս կգամ,
 +
ապա հետ կտամ
 +
ոչ թե գինետան
 +
խմածս գինին,
 +
դե, էլ ինչ ասեմ՝
 +
մի բան
 +
հենց սրա նման։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Իսկ դու․․․»==
 
==«Իսկ դու․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Իսկ դու
 +
որ մեղադրում էիր
 +
ու ինքդ գնում
 +
նույն ճանապարհով
 +
ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է
 +
հ շ շ շ շ շ շ շ շ շ շ
 +
կամաց
 +
հանկարծ կարթնանա
 +
ոչ մեզ նման մարդ
 
</poem>
 
</poem>
  
Տող 81. Տող 423.
 
==Ծաղկավաճառը==
 
==Ծաղկավաճառը==
 
<poem>
 
<poem>
 
+
Ծերուկ ու փոքրիկ,
 +
Վտիտ ու բարի,
 +
Բարի, միշտ բարի
 +
Ծաղիկների պես
 +
Իմ ծաղկավաճառ։
 +
Ծաղիկների պես
 +
Գլխահակ ու հեզ
 +
Ու թարթիչներիդ
 +
Մի քիչ այն ցողից,
 +
Որ համբուրում է
 +
Աչքերը մարդկանց,
 +
Աղի, բայց միայն
 +
Սիրտ թոթվող աղի,
 +
Որ դառնում է օր,
 +
Դառնում է տարի
 +
Ու կլորանում։
 +
Ապա դառնում հուշ
 +
Երկրագնդի պես,
 +
Որ տիեզերքի
 +
Այն պարզ հեքիաթը,
 +
Լուռ առեղծվածը
 +
Իր ձգողությամբ
 +
Միայն փարատի։
 +
Բարիդ իմ, բարի
 +
Իմ ծաղկավաճառ,
 +
Արդյոք հիշո՞ւմ ես
 +
Օրն այն առաջին,
 +
Երբ դու քաղեցիր
 +
Ժպիտն այս հողի
 +
Ու փոխանցելով
 +
Քո աչքերի մեջ՝
 +
Կանգնեցիր դու մերկ
 +
Փողոցի ծայրին
 +
Ու նվիրեցիր
 +
Դա բոլոր նրանց,
 +
Ովքեր ծնվել էին
 +
Ժպտալու համար
 +
Ծաղիկների պես։
 +
Դու բարի, բարի
 +
Իմ ծաղկավաճառ...
 
</poem>
 
</poem>
  
 
==Կինո է, կանցնի==
 
==Կինո է, կանցնի==
 
<poem>
 
<poem>
 
+
Փոքրիկ էի այնժամ,
 +
փոքրիկ էի, այո,
 +
փոքրիկ էի այնքան,
 +
որ սիրահարի
 +
տնից դուրս եկած
 +
և կամ էլ հարբած
 +
մի քանի մարդկանց
 +
զվարճանքն էի ես.
 +
կտտացնում էին
 +
նրանք իմ գլխին
 +
և կամ էլ գրկած
 +
հասցնում էին ինձ
 +
ինչ֊որ հեռավոր,
 +
անծանոթ փողոց
 +
և ինչ֊որ անկապ
 +
բառեր հորանջում.
 +
փոքրիկ էի այնժամ,
 +
լավ չէի հասկանում։
 +
Երբ լացակումած,
 +
արցունքն աչերիս
 +
ես դուրս էի գալիս
 +
մթին կինոյից,
 +
ապա հևիհև
 +
ու շնչակտուր
 +
պատմում մայրիկիս
 +
«ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ»,
 +
ասում էր. որդիս,
 +
կինո է, կինո։
 +
Բայց մեղք հայացքով
 +
տեսնում էի նրա
 +
արցունքներն անափ
 +
ու չէի հավատում,
 +
թե կինո է դա։
 +
Մի օր էլ մեռավ.
 +
թաղեցին նրան,
 +
իմ լավ մայրիկին։
 +
Կանգնել էի նրա
 +
փակ աչքերի մոտ
 +
ու կրկնում էի.
 +
կինո է, որդիս։
 +
Այժմ էլ մեն֊մենակ,
 +
առանց մայրիկիս,
 +
առանց ոչ մեկի,
 +
ես քարշ եմ գալիս
 +
այս փողոցներում
 +
և լացող մարդկանց
 +
դողացող դնչով
 +
ասում եմ. ոչինչ,
 +
ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ճիչ․․․»==
 
==«Ճիչ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ճիչ
 +
աղմուկ
 +
չանչ
 +
ինձ վրա.
 +
այ
 +
այ
 +
այ
 +
դեռ կտեսնվենք.
 +
դու
 +
էլ
 +
է
 +
լ.
 +
ինչ
 +
չ
 +
չնչին
 +
ինչքան
 +
դե
 +
է է է...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Եթե աշխարհի բոլոր ծառերը․․․»==
 
==«Եթե աշխարհի բոլոր ծառերը․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Եթե աշխարհի բոլոր ծառերը
 +
միանային իրար՝
 +
ինչպիսի մեծ մի ծառ կլիներ։
 +
Եթե աշխարհի բոլոր կացինները
 +
միանային իրար՝
 +
ինչպիսի մեծ մի կացին կլիներ։
 +
Եթե աշխարհի այդ մեծ կացնով
 +
խփեին աշխարհի այդ մեծ ծառին,
 +
ու ծառը կտրվեր,
 +
ընկներ ջրի մեջ՝
 +
ինչպիսի մեծ մի չլմփոց կլիներ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Մի փոքր․․․»==
 
==«Մի փոքր․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
''Ժասմենին''
 +
Մի փոքր
 +
մի փոքր էլ սպասեք
 +
ձեր սիրտը անչափ
 +
արագ է խփում
 +
ձեր սիրտը
 +
նորմալից դուրս է
 +
ձեր սիրտը
 +
ինձ դուր է գալիս
 +
մի փոքր էլ սպասեք
 +
և այդպես
 +
հիվանդի
 +
ճակատին
 +
դիզվեց
 +
բժշկի խոսակցության
 +
թաց ու խոնավ
 +
շնչառությունը
 +
ու կաթիլ֊կաթիլ
 +
քրտինք դարձած
 +
սառը գլորվեց
 +
նրա երեսից։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Նա օղի է խմել․․․»==
 
==«Նա օղի է խմել․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Նա օղի է խմել
 +
ու գրել
 +
հետո հոգնել գրելուց
 +
հորանջել.
 +
նորից օղի է խմել
 +
ու հոգնել
 +
հետո հոգնել խմելուց.
 +
նա երբեք լաց չի եղել
 +
որովհետև
 +
չի զսպել արցունքները.
 +
նա նկարել է հետո
 +
հետո նկարելուց հոգնել
 +
նա նկարվել է
 +
ինչպես նկարվել են մարդիկ.
 +
նա անգամ նկարվել է մերկ
 +
որովհետև դա շատ հետաքրքիր է.
 +
նա խելագարվել է հոգնելուց
 +
ու հոգնել խելագարներից.
 +
հետո հոգնել է
 +
որ միայն մարդ է ինքը.
 +
նա
 +
նա
 +
նա
 +
դե այսքանը ձեզ պատիժ
 +
հույս
 +
ապավեն
 +
ինչ
 +
ինչ
 +
ինչ...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Այս ժողովից հետո»==
 
==«Այս ժողովից հետո»==
 
<poem>
 
<poem>
 
+
Այս ժողովից հետո
 +
որտեղ մեղադրում էինք
 +
կթոթվենք դեմքներս զայրույթից
 +
կժպտանք
 +
անատամ բերաններով
 +
որովհետև
 +
ոչ թե
 +
էլ հոշոտել չենք կարող
 +
այլ մեր մտքերը
 +
թափեցին մեր ատամները
 +
և դուրս կգանք ժողովից
 +
կգնանք բոլորս մի տուն
 +
կնայենք իրար
 +
կամաչենք
 +
որ ժամանակը
 +
սեղմել էինք մեր ատամների տակ
 +
իսկ թե թափված են նրանք
 +
լոկ սուլոց կհանենք
 +
կգնանք
 +
կհավաքվենք մերկ
 +
մի ցնցուղի տակ
 +
լավ կլողանանք
 +
ու մաքրված
 +
կնստենք նորից ժողովի
 
</poem>
 
</poem>
  
 
==Զավեշտ==
 
==Զավեշտ==
 
<poem>
 
<poem>
 
+
''Դավիթ Հովհաննեսին''
 +
Խոսում էինք աղջիկներից.
 +
սկսվեց կյանքից,
 +
կինո,
 +
թատրոն,
 +
վերջն հանգում էր նկարներին,
 +
երբ Աղվանը մեջ մտավ, թե՝
 +
մեր գյուղում մի չաղ կնիկ կար,
 +
մեծ հետույքով, լիքը կրծքով,
 +
մի երկուսի քաշին կլիներ,
 +
շատ լավն էր, հե.
 +
բայց շան տղի գելերը
 +
ոնց էին կերել,
 +
որ թողել էին ոսկորները։
 
</poem>
 
</poem>
  
==Մի պատմություն, որը կապ չունի==
+
==Մի պատմություն, որը կապ չունի ղարսեցի Արտաշի մաուզերի հետ==
 
<poem>
 
<poem>
 
+
Իր մոտ կանչեց ինձ երկու օրվա ծանոթ մի երիտասարդ.
 +
հանեց սնդուկից,
 +
հին,
 +
հորից մնացած սնդուկից
 +
մի մատիտ,
 +
գծեց մի ծառ
 +
ու ասաց.
 +
հասկանո՞ւմ ես.
 +
հասկանում եմ, լռում էի ես։
 +
Ելավ, գնաց բացեց պահարանը,
 +
որտեղ իր բոլոր ծանոթ մարդկանց, կանանց
 +
նվերներն էին կախված,
 +
ասաց՝ տար քեզ հետ,
 +
բայց ինձ հասկանո՞ւմ ես.
 +
հասկանում եմ, գնում էի ես։
 +
Ճարահատված ելավ
 +
իր կնոջ դիակը բացեց
 +
(վեց տարեկան քնած մի աղջիկ)
 +
ու փսփսաց.
 +
հասկանո՞ւմ ես...
 +
Մի երրորդ, երրորդ մարդ
 +
տմբացնում էր գլուխը,
 +
իսկ ես այս խոսակցությունն էի պատմում
 +
լրիվ արցունքների մեջ կորած պառավին։
 
</poem>
 
</poem>
  
 
==Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է==
 
==Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է==
 
<poem>
 
<poem>
 +
''Էլի, էլի, լա՞մա սաբաքթանի։
 +
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ''
  
 +
30 տարի հաց եմ կերել
 +
այսինքն իմ մարմինը
 +
30 տարի մարդ փրկեցի
 +
այսինքն ինձ
 +
ինձ փրկելն էլ քիչ բան չէր
 +
եթե ոչ դիմացից
 +
այլ կողքից նայենք
 +
այ այդպես կողքից
 +
կողքից մի աչքիս
 +
հազիվ կիսու֊կեսն է երևում
 +
որով ապրել եմ
 +
30 տարի
 +
նայելով
 +
իմ թափված֊թուլացած թևերին
 
</poem>
 
</poem>
  
 
==Եվայի արգելված խնձորը==
 
==Եվայի արգելված խնձորը==
 
<poem>
 
<poem>
 
+
Երեխայի նման
 +
քառասուն տարեկան կինը
 +
որին կպչում ես
 +
գեղեցկության համար
 +
կանգնել է մրգերի առաջ
 +
մատը բերանին
 +
ու թուքն է կուլ տալիս
 +
որովհետև մոռացել է
 +
որ մրգերը հոտում են նաև
 +
իսկ իր գեղեցկությունը
 +
փչանում է
 +
մրգերին
 +
երկար նայելուց
 +
իսկ կինը
 +
իր գեղեցկության հաշվին
 +
շարունակում է նայել մրգերին
 +
մինչև որ վաճառողը
 +
վռնդում է նրան
 +
չնկատելով
 +
որ կնոջ գեղեցկությունից է
 +
որ մինչև օրս
 +
չեն հոտել իր մրգերը
 
</poem>
 
</poem>
  
 
==«Կյանքը ծխախոտ է․․․»==
 
==«Կյանքը ծխախոտ է․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Ուրիշ ինչի՞ նմանեցնեմ
 +
երկնային արքայությունը:
 +
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ''
  
 +
Կյանքը ծխախոտ է
 +
մարդը թունդ ծխող
 +
միայն նրանից հեռանալիս է
 +
երևում նրա
 +
ավելորդությունը
 +
իսկ ծխախոտի դեմ պայքարող
 +
միակ ու հիանալի բժիշկը
 +
խաչվելով անգամ
 +
չփրկեց մեզ
 +
որովհետև
 +
կյանքը ծխախոտ է
 +
մարդը թունդ ծխող
 +
իսկ այս աշխարհում
 +
ամենաքաղցր բանը
 +
թույնն է
 +
երբ այն տրվում է
 +
մանր դոզաներով։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Տղան ընդամենը ութ տարեկան էր․․․»==
 
==«Տղան ընդամենը ութ տարեկան էր․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Տղան ընդամենը ութ տարեկան էր,
 +
տղան ընդամենը մի բլուզ ուներ ու մի շալվար
 +
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
 +
իսկ այդ աչքերով
 +
(որոնք սիրել էր իր ուսուցչուհին)
 +
ուսուցչուհուն էր միայն տեսել,
 +
որը պինդ կին էր,
 +
առողջ թոքերով ու լիքը կրծքով։
 +
Այդ ութ տարեկանը,
 +
որն հաց էր կերել քսաներկու տարի,
 +
վիճաբանության ժամանակ սիրո
 +
ասաց, որ ինքը սիրել է միայն
 +
իր ուսուցչուհուն
 +
և միայն նրան։
 +
Ու ելավ գնաց,
 +
դժվար չէր՝ գտավ.
 +
փաթաթվեց նրան։
 +
Ու էլ ոչ մի խոսք։
 +
— Այդպես էլ գիտեի,— մեղավորի պես քրթմնջաց կինը,—
 +
որ դու պիտի գայիր։
 +
Ու տղան, որը եղել էր ութը տարեկան
 +
և ընդամենն ունեցել մի բլուզ, մի շալվար
 +
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
 +
ներս մտավ դանդաղ ավերակը այդ...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Գեղեցիկ օր էր այդ․․․»==
 
==«Գեղեցիկ օր էր այդ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Գեղեցիկ օր էր այդ
 +
քեզ համար,
 +
ինձ համար՝ հավատ.
 +
բայց գեղեցիկ օրը
 +
իր գեղեցիկ կազմով
 +
չփրկեց այս կողմում
 +
ոչ ինձ, ոչ էչ քեզ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ջուր․․․»==
 
==«Ջուր․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ջուր,
 +
որ այնքան կոպիտ ես ու պարզ.
 +
ինչպես ոչ ես,
 +
ոչ էլ նախադռանը
 +
դատապարտված Ադամ։
 +
Դու դի
 +
բոլոր դիերից էլ առաջ։
 +
Ջուր,
 +
դու եղել ես դրախտ,
 +
նրա պես թանկ ու էժան,
 +
ամեն ինչ,
 +
առանց որի
 +
չէինք գրի.
 +
բայց քո մասին
 +
հենց նոր հիշեցի։
 +
Ջուր,
 +
դու այնքան ես իջել,
 +
որ ամեն մի մոր փորից ելած,
 +
որ կոչվում է բանաստեղծ,
 +
անարգում է քեզ
 +
և ասում,
 +
թե՝ ջուր է։
 +
Բայց, Ջուր,
 +
իմ եղբայր,
 +
ես ուզում եմ
 +
քո շիրմին կանգնեցնել
 +
բոլոր ստինքները դարերի,
 +
աղոթել ու ասել.
 +
իմ եղբայր Ջուրն է,
 +
որ հանգչի
 +
աստ հավետ։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ես==
 
==Ես==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես էլ
 +
եկա ու տեսա
 +
1966 թվական,
 +
գարուն,
 +
մայիս։
 
</poem>
 
</poem>
  
 
==Մեծը և փոքրը==
 
==Մեծը և փոքրը==
 
<poem>
 
<poem>
 
+
Մի խոսիր,
 +
լսիր,—
 +
ասում է մեծը
 +
փոքրին.
 +
ա, ա, ա,
 +
ոռնում է նա.
 +
ա, ա, ա,
 +
արձագանքում է փոքրիկը նրան.
 +
ի, ի, ի,
 +
այս ի՞նչ է,
 +
չհասկացա,
 +
շփոթ,— ասում է մեծը.
 +
բազմակետ...
 +
Լսում է մեծը
 +
փոքրին.
 +
ա, ա, ա,
 +
զռում է փոքրը,
 +
թաթիկներն աչքերին տանելով.
 +
ա, ա, ա,
 +
ձայնակցում է մեծը զարմացած.
 +
ա,
 +
ի,
 +
և ձայնավորներ,
 +
և բաղաձայններ՝
 +
շարված կողք֊կողքի.
 +
որն է փոքրը՝
 +
էլ չի հասկացվում.
 +
ա, ա, ա,
 +
ի, ի, ի,
 +
է, է, է,
 +
իսկ ֆ֊ն բաղաձայն է
 +
ու վերջն այս երգի,
 +
օֆ, օֆ, օֆ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Կինը․․․»==
 
==«Կինը․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Կինը,
 +
այդ խոնջը,
 +
ոչնչացել էր։
 +
Ու նստել էր նա՝
 +
մարդը,
 +
մենակ,
 +
կանգնել էր մենակ,
 +
չէր տխրել գոնե, որ թեթևանար.
 +
ո՞ւմ հետ, էլ ո՞ւմ։
 +
Մենակ էր մարդը,
 +
ոչ տխուր,
 +
ոչ ուրախ.
 +
հենց այնպես
 +
ինչպես մարդը։
 +
Կինը չկար։
 +
Վերացել էր աշխարհից կինը,
 +
վերացել էր աշխարհի կեսը.
 +
հիմա
 +
կիսագունդ երկրի վրա
 +
քայլում էր մարդը
 +
ու հիշում,
 +
որ կին եղել է մի ժամանակ,
 +
եղել է,
 +
ինչպես աչքերն իր զույգ,
 +
ինչպես արյունն իր շրջանառու...
 +
Եղել է գիշեր,
 +
առանց որի
 +
գիշերը հեչ էր։
 +
Եղել է...
 +
ասում, ինչքան գիտենք
 +
Բայց ոչինչ,
 +
բոլորը մի կողմ,
 +
իսկ կինը չկար։
 +
Ու մարդը
 +
հենել էր ձեռքին այտը,
 +
ոչ թե ձեռքը այտին
 +
և արցունքների տեղ
 +
կին էր արտասվում...
 +
Խմում էր նրան
 +
հիշողությամբ
 +
ու զգում, որ կինը
 +
գինի է դարձել,
 +
որ կինը՝ օղի,
 +
որ կինն՝ ամեն ինչ,
 +
բայց ոչ կին.
 +
իսկ կինը չկար։
 +
Ու մելանխոլիկ նա խմեց գինին,
 +
նա խմեց օղին,
 +
ամեն ինչը,
 +
ու կինը չկար։
 +
Բայց չէ՞ որ մեկ անգամ
 +
տեսել էր նրան՝
 +
կնոջը.
 +
այնքան չէր ուզում
 +
ոչ ոք բարկանա.
 +
չնայած, այս մոխիրը՝ երկրագունդը...
 +
Էլ չի վերադառնա,
 +
տարել են կնոջը։
 +
Մարդը վեր կացավ,
 +
վառեց մի բան,
 +
նայեց.
 +
ամեն ինչ տեղն էր,
 +
և ինքը, և բոլորը.
 +
իսկ կինը չկար...
 
</poem>
 
</poem>
  
==«Թե ինչպես հազար խելոք․․․»==
+
==«Թե ինչպես հազար խելոք․ հանեցին գժի՝ ծովը գցած քարը»==
 
<poem>
 
<poem>
 
+
''(Լեգենդար լեգենդ)''
 +
Մի գիժ քարը գցեց ծովը
 +
հազար խելոք հավաքվեցին
 +
չկարողացան հանել
 +
հազար խելոք քարը գցին ծովը
 +
գիժը սուզվեց ու դուրս բերեց այն
 +
բայց հազար խելոքները
 +
գլուխներն օրորեցին
 +
թե մեր քարը չի դա
 +
դա քո գցած քարն է
 +
մերն ուրիշ էր
 +
գիժը ծիծաղեց ու նորից սուզվեց
 +
և այս անգամ հանեց
 +
իր գցած քարը
 +
խելոքներն ուրախ ճիչ արձակեցին
 +
այ դա է որ կա
 +
գիժն հանձնեց քարը
 +
և այդ օրվանից տխրեց...
 +
Բայց դրանից հետո
 +
երբ մեկ֊մեկ հիշում էր
 +
խելոքների քարը
 +
ծիծաղում էր անվերջ
 +
ու մենակ
 +
որովհետև
 +
դա պատմելու բան չէ։
 
</poem>
 
</poem>
  
==Քուչակը―միջնադարյա՜ն, մե՜ծ․․․==
+
==Քուչակը―միջնադարյա՜ն, մե՜ծ,― ասում էր դոկտորը և, ձեռքերն իրար «բարև» խփելով՝ բարձրացնում էր գլխից վեր==
 
<poem>
 
<poem>
 
+
Բայց ինչո՞ւ,
 +
ընկեր Մանուսաջյան,
 +
դուք, որ քիմիան լավ գիտեք,
 +
կենդանիներն աչքեր ունեն.
 +
չէ՞ որ մենք կարդացինք
 +
իտալացի տառապող մարդու գրքում,
 +
որ աչքերը հայտարարն են հոգու.
 +
գուցե մեր շատ գիտելիքները նրանց մասին
 +
և քիմիայի մասին
 +
մեզ չթողեցին խրվել,
 +
իսկ նրանք փրկվեցին
 +
աչքերի տեսքով։
 +
Եվ հետո մենք մորթեցինք
 +
նրանց և քիմիան
 +
և օրվա մեջ 25 ժամ
 +
մեր մորթող ձեռքերից
 +
մեր մորթող աչքերին անցանք։
 +
Այսօր,
 +
հենց այսօր,
 +
ընկեր Մանուսաջյան,
 +
իմ հարևանը,
 +
իմ վախկոտ հարևանը,
 +
որ զզվել էր իր թութակից՝
 +
հանեց վանդակից,
 +
մորթեց ու կերավ.
 +
ու երևի ես այլևս թութակ չտեսնեմ,
 +
իսկ դա շատ տխուր բան է,
 +
դա մի քիչ մեռնել է նշանակում,
 +
ընկեր Մանուսաջյան։
 +
Հետո ծնվեց
 +
իմ այդ թութակակեր հարևանի
 +
(որն ասում էր. ի՞նչ կա որ, թռչուն է, միս է)
 +
որդին՝
 +
առանց աչքերի,
 +
աչքերի տեղը հարթ
 +
ու մեզ ասաց,
 +
որ ինքը այն թութակն է,
 +
որին թաղել էր իր հայրը.
 +
նա խելագար չէ,
 +
ասում էր հայրս
 +
ու իր իմանալու ծանրությունից
 +
դեղնում էր գլուխը,
 +
քանի որ ես էլ, ինքն էլ գիտեինք,
 +
որ նա խելագար չէ։
 +
Այ, ընկեր Մանուսաջյան,
 +
երկու օրը մեկ
 +
ես նման բաներ եմ հիշում
 +
և հիշում եմ քիմիայի մասին,
 +
և քանի որ հիշում եմ քիմիան՝
 +
հիշում եմ ձեզ,
 +
ոչ թե ձեր նկարը.
 +
ով սիրում է,
 +
նրան չեն նկարում, չե՛ն կարող,
 +
ընկեր Մանուսաջյան։
 +
Այ, Մենդելեևին, տեսա՞ր,
 +
ոնց վերցրեցին
 +
ու նկարեցին
 +
պարբերական սիստեմի աջ անկյունում.
 +
Մենդելեևը շատ խելացի էր
 +
քիմիան սիրելու համար.
 +
ես այս բոլորը հիշում եմ,
 +
ավելի լավերն էլ եմ հիշում
 +
և այս բոլորը գումարում եմ,
 +
թութակն էլ եմ գումարում,
 +
իսկ երբ բաժանում եմ՝
 +
մնում է հայտարարը հոգու,
 +
կատակերգություն
 +
իտալացի տառապող մարդու,
 +
որը տգեղ էր
 +
և դրա համար էլ
 +
ստորագրում էր
 +
Dante Aliguèri.
 
</poem>
 
</poem>
  
 
==«Իմ արցունքների համար․․․»==
 
==«Իմ արցունքների համար․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Իմ արցունքների համար
 +
դու պատասխանատու ես
 +
չէ որ հարյուր անգամ կրկնեցիր
 +
որ անպայման
 +
կտանես
 +
ինչ֊որ տեղ կթաղես իմ արցունքները
 +
բայց չէ որ
 +
ես քեզ
 +
հարյուր անգամ կրկնեցի
 +
որ իմ արցունքները
 +
ոչ մի տեղ
 +
չեն թաղվի
 
</poem>
 
</poem>
  
 
==Ժամանակը==
 
==Ժամանակը==
 
<poem>
 
<poem>
 +
''Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ կպաշտպանվեմ։
 +
ԱՊՈԼՈՆ''
  
 +
Բա որ ինձ տեսնեիք
 +
այն ժամանակ
 +
որ ես խնդում էի։
 
</poem>
 
</poem>
  
==«Այ դու զորանաս, Սանչո․․․»==
+
==«Այ դու զորանաս, Սանչո
 +
Այ դու զորանաս,
 +
Վարժապետաց Սանչո»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա.
 +
այսպես սկսվեց իմ ծանոթությանը.
 +
կրկնվեց մի քանի անգամ,
 +
իսկ այն սառը օտարականը
 +
մի քանի անգամ
 +
կրկնեց Ա֊ն
 +
ու ասաց,
 +
որ հաստատ Ա֊ն ձայնավոր է.
 +
բացի դրանից
 +
կամ դրանից չէ՞ր,
 +
որ Ամերիկան հայտնաբերեցին,
 +
իսկ Ալյասկան էլ գնաց Ամերիկայի մոտ.
 +
էլ Ադամի մասին չեմ խոսում։
 +
Այսպես հիմնավորում էր սառը օտարականը,
 +
մեկ էլ դիմացի պատուհանից
 +
պատերազմ սկսվեց
 +
ու այդ առաջին տառի տերը
 +
գնաց֊մեռավ պատերազմում՝
 +
չմոռանալով,
 +
որ առաջին ձայնավորը Ա֊ն է,
 +
Ա֊ն Ամերիկա է,
 +
Ա֊ն Ալյասկա է,
 +
Ա֊ն Ադամ է,
 +
Ա֊ն Ա է.
 +
Ա ա ա ա ա ա ա ա ա ա։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Շներ․․․»==
 
==«Շներ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Շներ,
 +
թափառական, տանից վռնդված շներ
 +
և այլ կենդանիներ.
 +
մենք ձեր քայլող հուշերն ենք
 +
պտտվող մագաղաթի վրա...
 
</poem>
 
</poem>
  
 
==Գիտնականներիս կոնֆերանսը==
 
==Գիտնականներիս կոնֆերանսը==
 
<poem>
 
<poem>
 
+
Երեք մետաղյա ձող
 +
կլոր սեղան
 +
ու գարեջուր.
 +
ցուրտ է.
 +
կում֊կում ենք խմում
 +
բան չենք հասկանում
 +
այդպես
 +
մի անգամ
 
</poem>
 
</poem>
  
 
==Այդպես է==
 
==Այդպես է==
 
<poem>
 
<poem>
 +
''«Ես կմեռնե՜մ, շո՜ւտ ջերմաչափ բերեք»։
 +
ՍԿՈՏ ՖԻՑՋԵՐԱԼԴ''
  
 +
Փոքրերը փոքր ավտո են քշում,
 +
մեծերը՝ մեծ ավտո,
 +
իսկ միջին տարիքավորները՝
 +
մեր արած,
 +
մեր վատ, բայց առաջին անգամ արածն են կրկնում,
 +
և այդ բոլորը
 +
որպես փայտ,
 +
խաչփայտ՝
 +
ես տնկեցի լայն տափաստանի մի թմբի վրա,
 +
որի տակ մեռել չկար,
 +
և անձրևը
 +
լվանում էր այդ փայտը.
 +
լավ պատմություն չէ.
 +
բայց ինձ տհաճ չեն ձեր պատմածները,
 +
ես կարող եմ լսել մինչև վերջ
 +
և շարունակել ձեր պատմությունը,
 +
եթե դուք հոգնել եք։
 +
Ավտո են քշում բոլորը,
 +
փոքրերը փոքր ավտո են քշում,
 +
մեծերը՝ մեծ ավտո...
 
</poem>
 
</poem>
  
 
==Մի քանի մարդ հերոս էին դարձել==
 
==Մի քանի մարդ հերոս էին դարձել==
 
<poem>
 
<poem>
 
+
Հիմա կտրված ոտքերին եմ նայում.
 +
պատմեցին այն մարդու մասին,
 +
որ իրենց տերն էր եղել.
 +
պատմեցին մի ահագին բան։
 +
Հետո շահնշահի նման
 +
երկու անգամ ծափ տվեցին
 +
ու արթնացավ մի արիացի գլուխ,
 +
որն այդ ոտքերի մասին
 +
այնքան էր մտածել,
 +
որ դարձել էր մի անոտ մարդ։
 +
Ես արդեն մտածում էի,
 +
թե ինչո՞ւ հորիզոնը մինչև հիմա
 +
դեռ հորիզոն է մնացել,
 +
իսկ ոտքերը դեռ պատմում էին
 +
պատերազմի,
 +
հերոսների
 +
և հորձանուտում պտտվող
 +
շքանշանների մասին։
 
</poem>
 
</poem>
  
==«Կապիկները շատակեր են․․․»==
+
==«Կապիկները շատակեր են,
 +
Մարդիկ՝ շատախոս»==
 
<poem>
 
<poem>
 
+
Զինվորական էր նա,
 +
և զինվորական էր աշխարհը.
 +
գեղեցիկ էր նա ու զինվորական,
 +
գեղեցիկ էր աշխարհը զորքի պես:
 +
Գեղեցիկ էր նա,
 +
բայց դա
 +
նա ավելի քիչ գիտեր,
 +
քան հրամայելը:
 +
Պատերազմ չկար,
 +
իսկ զինվորները էլի զինվորներ էին:
 +
Մի օր էլ նրանք
 +
և նրանց հետ գեղեցիկ զինվորականը
 +
փոխեցին զինվորական
 +
կոշիկ ու զգեստ
 +
ու իջան քաղաք:
 +
Տեսան նրան,
 +
գեղեցիկ, հրամայող զինվորականին.
 +
առանց նրա խոսքը հարցնելու
 +
տարան ու նկարահանեցին:
 +
Նկարահանեցին
 +
որպես մի թշվառ,
 +
սենտիմենտալ սիրահար.
 +
հետո հարբեցող կնամոլ
 +
նկարահանեցին
 +
ու ստիպեցին, որ առանց խմելու
 +
հարբի:
 +
Նկարահանեցին որպես գող,
 +
որ բարձրանում է ինչ֊որ շենքի
 +
վեցերորդ հարկ.
 +
հարյուր անգամ նրան
 +
գող դարձրեցին,
 +
մագլցելուց ձեռքերն արյունլվա
 +
հարյուր անգամ նկարահանեցին:
 +
Այս բոլորից հետո
 +
նա էլ ոչինչ չէր հասկանում,
 +
իսկ նկարահանողները ուրախացան՝
 +
գտնելով,
 +
որ նա ճիշտ է ու նման,
 +
որ էլ ոչինչ չի հասկանում,
 +
ու նրան այդպես
 +
չհասկացող
 +
նկարահանեցին:
 +
Հետո նրան արջ նկարահանեցին,
 +
և քանի որ արջ էր դարձել,
 +
այն էլ էգ արջ՝
 +
ձագեր ունեցավ:
 +
Եվ այսպես՝ ամեն ինչ տոթ էր,
 +
օդը՝ քիչ.
 +
կորցրեց նա լույսն ու մութը,
 +
տարիները նրա համար
 +
հետզհետե թանձրացող
 +
մշուշներ դարձան,
 +
որոնց հետևից աղոտ
 +
նշմարվում էին
 +
իր ընկեր զինվորները:
 +
Մի օր էլ նրան
 +
արբանյակ նկարահանեցին,
 +
ու թռավ֊գնաց
 +
գեղեցիկ,
 +
հրամայող
 +
զինվորականը...
 
</poem>
 
</poem>
  
 
==Հեքիաթ==
 
==Հեքիաթ==
 
<poem>
 
<poem>
 
+
Տնօրինված են աչքերդ,
 +
ձեռքերդ
 +
և մատներիդ նկատմամբ
 +
իմ հարգանքները.
 +
երկար են մատներդ,
 +
ճիկ֊ճակ,
 +
և դրանք մազերիս մեջ խրվելիս
 +
մի ճաղատ գլուխ է ուղեղիս մեջ տպվում
 +
ու դառնում հետո մի ողորկ երես,
 +
իսկ դու
 +
քիչ է մնում
 +
մեր ծիածանային սահմանը անցնես,
 +
ստիպես,
 +
որ բացի քեզ տեսնելուց
 +
ձիու պես երեք անգամ «այո» անեմ
 +
քո տգեղ նկարների դիմաց.
 +
և քո այդ նկարները,
 +
որտեղ մարդիկ հոտած նարինջներ են ուտում
 +
կամ դրանք ծախում
 +
կիլոգրամը տասը հազարով.
 +
ես ծնվել եմ,
 +
իմ տեղը լավ գիտես,
 +
դա այնպես է համապատասխանում քեզ,
 +
որ քիչ է մնում նորից համոզես
 +
ու հետս «տուն֊տուն» խաղաս...
 +
Ես հետ դարձա,
 +
մի քանի ձկնորսներ
 +
թողել էին ձկնորսությունը,
 +
դրել մոլբերտները
 +
ու ձուկ էին նկարում։
 +
Լավ էլ նկարում էին.
 +
մի աչքանի, երկու աչքանի, հազար աչքանի ձկներ։
 +
Եվ հետո ելնում էին
 +
իրենց նկարած ձկներից հոտ քաշում.
 +
չէ, ձկի հոտը չկար,
 +
միայն թարմ ներկի հոտն էր մնացել,
 +
ջնջում էին ու նորից նկարում,
 +
իսկ նրանք չորս տարեկանից էին նկարել,
 +
և մինչ այդ զբաղվել ձկնորսությամբ,
 +
մի օր էլ՝ նկարելով ծերացել։
 +
Ելան,
 +
ձկի հոտն առել էին,
 +
հավաքեցին մոլբերտները
 +
ու ընկան ճամփա։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ենթադրենք սա երկրագունդն է․․․»==
 
==«Ենթադրենք սա երկրագունդն է․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ենթադրենք սա երկրագունդն է
 +
ու գծում է ուսուցիչը
 +
մի շրջան
 +
գրատախտակին
 +
իսկ աշակերտը
 +
որը տեսնում է
 +
որ դա երկրագունդը չի
 +
որ դա զրո է
 +
ընդամենը կլոր մի զրո
 +
որն օղակի պես
 +
ընկել է վիզն ու սեղմում է կոկորդը
 +
ու սեղմում է այնպես
 +
որ նա ճչում է...
 +
Ձայնդ
 +
լռիր
 +
որոտում է ուսուցիչը
 +
զրոն ինչ բան է
 +
զրոն հեչ բան է
 +
չնայած նման է
 +
իմ գծած շրջանին
 +
որ ենթադրեցինք
 +
թե երկրագունդն է։
 
</poem>
 
</poem>
  
 
==Էքսպրոմտ==
 
==Էքսպրոմտ==
 
<poem>
 
<poem>
 
+
Քո ոտնահետքերը
 +
բերեցին
 +
ինձ, խղճուկիս,
 +
մի տխուր արբեցում,
 +
որ,
 +
ինչպես տեսնում ես,
 +
դարձավ բանաստեղծություն.
 +
ոտնահետքերդ...
 +
(Բազմակետերն էլ
 +
իզուր եմ դրել,
 +
որ դու շունչ առնես)։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ուղղաթիռը մեր ձեռքի տակ==
 
==Ուղղաթիռը մեր ձեռքի տակ==
 
<poem>
 
<poem>
 
+
Տանիքների վրա հրապարակներ չկան
 +
և ոչ էլ բակ,
 +
որ երեխաները խաղան.
 +
իսկ եթե փորձեն՝
 +
վայր կընկնեն,
 +
իսկ նրանց ճիչը
 +
սոսկալի է.
 +
դա նման է մարդու ծնունդին։
 +
Վերևում,
 +
տանիքում,
 +
մի քանի սպորտսմեններ
 +
ճարել են իրենց արհեստը՝
 +
գիտակցելով,
 +
որ վայր ընկնելը նրանց ձեռնտու է.
 +
որ մի քիչ փոխվի լրագրերի ճակատը
 +
ու օրվա թեման թարմանա։
 +
Այդ տանիքներում
 +
թրջված թաղիքի կտորներ կան
 +
լուսնոտներին արթնացնելու համար,
 +
բայց մի օր չորացել էին այդ թաղիքները
 +
և լուսնոտները արյուն էին թքել,
 +
այն արյունը,
 +
որ կարող էր երեխա դառնալ,
 +
եթե հոսեր
 +
նրանց երակների միջով...
 
</poem>
 
</poem>
  
 
==Գնացքը==
 
==Գնացքը==
 
<poem>
 
<poem>
 
+
Ժամում հազար կիլոմետր արագությամբ
 +
դուրս եկավ ռելսերից
 +
և շարունակեց ճանապարհը
 +
կաղամբի ու շաղգամի մարգերով։
 +
Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,
 +
նստեց իմ դիմաց
 +
ու կես լիտր օղի խմեց...
 +
Չե՞ք հավատում.
 +
գնացքը դրեք ռելսերի վրա,
 +
վագոնի պատուհանը համարեք չկոտրված,
 +
իսկ ճա՞նճը...
 +
Թռավ֊գնաց։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ուղտի պես որոճալով․․․»==
 
==«Ուղտի պես որոճալով․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Բայց նրանք երբեք շուռ չեկան, որ տեսնեին իսկական քարավանը։
 +
ՊԼԱՏՈՆ''
  
 +
Ուղտի պես որոճալով
 +
իմ սապատի մեջ պահված
 +
մնացած օրերը
 +
այն ուղտի նման
 +
որն համաչափ
 +
օրեր շարունակ
 +
քայլել է անապատով
 +
իր ստվերի հետ լոկ
 +
ես կանցնեմ համրաքայլ
 +
բարկ արևի տակ
 +
անապատն այս համայն
 +
որովհետև մարդիկ
 +
օազիսների միրաժից խաբված
 +
հարայ֊հրոցով վրա կտան ինձ
 +
որ էլի քայլեմ։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ծերունին ուզում էր պատմել==
 
==Ծերունին ուզում էր պատմել==
 
<poem>
 
<poem>
 
+
Հոսեց գետն ու տարավ
 +
ափսոսանք,
 +
մի հառաչ,
 +
մի ժպիտ
 +
մարդուց։
 +
Տարավ ու խառնեց ծովին։
 +
Պահեց ծովն իր խորքում
 +
ափսոսանք,
 +
մի հառաչ,
 +
մի ժպիտ
 +
մարդուց։
 +
Հետո ծովն հոգնած հանձնեց այս երկրագնդին։
 +
Պտտվեց երկիրը՝
 +
տանելով իր հետ
 +
ափսոսանք,
 +
մի հառաչ,
 +
մի ժպիտ
 +
մարդուց։
 +
... Ու մնաց այս անհունի մեջ
 +
ափսոսանք,
 +
մի հառաչ,
 +
մի ժպիտ
 +
մարդուց։
 
</poem>
 
</poem>
  
==«Բա Ադամը, որ․․․»==
+
==Բա Ադամը, որ ազգանուն չուներ, ի՞նչ ուներ, Եւա==
 
<poem>
 
<poem>
 
+
Մարդը մեղք է,
 +
Որ բառով է խոսում միշտ։
 +
Օրինակ՝ ես.
 +
Սլավիկ՝ բոլ չի,
 +
Չիլոյանն էլ հետևից։
 +
Մի տեսնես, թե՝
 +
Աստվա՜ծ,
 +
Ովքե՞ր են դրանք։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ապրեցին կողք կողքի==
 
==Ապրեցին կողք կողքի==
 
<poem>
 
<poem>
 
+
Ֆիլպինների անդունդում
 +
խարսխվեց
 +
իմ հոր հոգին.
 +
տասնմեկ հազար մետր
 +
ցավը
 +
դարսված շրթունքներին՝
 +
ապրում էր հայրս,
 +
չտեսած իմ մորը...
 
</poem>
 
</poem>
  
 
==Երկար կենսագրություն==
 
==Երկար կենսագրություն==
 
<poem>
 
<poem>
 
+
Բացում եմ օրացույցը.
 +
ծնվեց֊մեռավ
 +
Մեծ ճանապարհորդ.
 +
քամին լիզեց֊տարավ
 +
մի սպիտակ թերթիկ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ես դու նա․․․»==
 
==«Ես դու նա․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես
 +
դու
 +
նա
 +
այս երեքը միայն
 +
և այս երեքի մեջ է
 +
ուսմունքը նրա
 +
ուսմունք եմ ասում
 +
հավատ հասկացիր
 +
բայց չգիտեմ ինչու ես
 +
չորրորդն եմ փնտրել
 +
և գիտեմ
 +
որ մարդ է ինձ պես
 +
ավելին քան նա
 +
ինձնից առավել
 +
իսկ դու հենց իմն ես
 +
չորրորդը չկա
 +
չորրորդն ընկած է
 +
իմ֊քո մեջ եղած
 +
տարածության մեջ
 +
որ պարզ է փղի պես
 +
հավատարիմ քան շուն
 +
թե ավելին կուզես
 +
այսպես
 +
իմ համբերատար այն հագուստների
 +
որ միշտ պատրաստ եմ
 +
ես դեն նետելու
 
</poem>
 
</poem>
  
 
==Կիրակի օրը==
 
==Կիրակի օրը==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես այնքան կուզեի
 +
մարդկության այս լրջության քողը
 +
հանել հագից,
 +
լվանալ երկար.
 +
հետո,
 +
որպես մի սպիտակ խալաթ
 +
մանկապարտեզի փոքրիկ աղջկա՝
 +
հագցնել նրան.
 +
ու թող որ
 +
թռվռար իմ շուրջը
 +
այս մարդկությունը՝
 +
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
 +
սպիտակ խալաթով...
 
</poem>
 
</poem>
  
 
==Դափնեկիրն ու արևը==
 
==Դափնեկիրն ու արևը==
 
<poem>
 
<poem>
 
+
Մենք անցանք
 +
արևը դարձրած մեզ լուսապսակ.
 +
մենք անցանք ոտքով,
 +
դոփելո՛վ,
 +
որ մեր հետքը մնա՛,
 +
որ մեր հևքը մնա՛.
 +
մենք անցանք արցունքներով կարոտի,
 +
բայց մեր արցունքները
 +
ճառագայթներ դարձան
 +
և որպես հասուն արևներ
 +
կախվեցին երկնքից.
 +
մենք անցանք
 +
արևը դարձրած մեզ լուսապսակ...
 
</poem>
 
</poem>
  
 
==Ամեն ինչ տեղն է==
 
==Ամեն ինչ տեղն է==
 
<poem>
 
<poem>
 
+
Սիրելը մեծ բան չէ.
 +
ուղղակի
 +
պետք է խորհրդակցել.
 +
իսկ խորհրդակցությունը
 +
մի օր կավարտվի,
 +
երբ լռությունը կխփի ուսիդ
 +
ու կասի՝
 +
գնանք։
 
</poem>
 
</poem>
  
==Պետք է հասկանալ==
+
==Պետք է հասկանալ, որ Նապոլեոնը մեռած է==
 
<poem>
 
<poem>
 
+
Հիմա հասկացվում է,
 +
թե ինչու մարդիկ
 +
մոտենալիս
 +
հավաքում են իրենց հասուն ոտնաքայլերը
 +
և արքայավայել լցնում
 +
իրենց ողորմության պարկը։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ես այդ չեմ․․․»==
 
==«Ես այդ չեմ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես այդ չեմ
 +
և ինչու եմ այստեղ
 +
ես քանի տարի ման եկա
 +
ինձ
 +
ձեզ համար
 +
ու քանի անգամ
 +
հեքիաթներ կերա
 +
ձեզ համար
 +
ես այդ չեմ
 +
ես ձեզ հետ
 +
երբեք չհավատաք թե լինեմ
 +
ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
 +
այսպես
 +
օտարորեն
 +
կախվել
 
</poem>
 
</poem>
  
 
==«Իմ փոքրիկ մանկության մեջ․․․»==
 
==«Իմ փոքրիկ մանկության մեջ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Իմ փոքրիկ մանկության մեջ
 +
ես կարողացա գոնե թաղել
 +
իմ երազները
 +
ու հետո քայլել քեզ հետ անվերջ
 +
իսկ դու կարծում ես
 +
որ ես կատակ եմ անում
 +
ուղղակի եկել եմ քեզ հետ
 +
դրա համար թող իմ այս կատակը
 +
կտակ դառնա
 +
և փոքր֊ինչ հնչի այնտեղ
 +
որտեղ ես մոլորված էի
 
</poem>
 
</poem>
  
 
==Մարդը չի մեռնում, սպանվում է==
 
==Մարդը չի մեռնում, սպանվում է==
 
<poem>
 
<poem>
 
+
Զոր օրինակ chef֊ը,
 +
որն ասում էր.
 +
ոչ, ես չեմ մեռնի։
 +
Կմեռնես, ասում էի, chef!
 +
Եթե ինձ թողնեն՝ չեմ մեռնի, հավատա։
 +
Ամոթ է, chef!
 +
Չեմ մեռնի, որովհետև դիմացն առնելիք չունեմ։
 +
Քանի՞ տարեկան ես, chef!
 +
Վաթսուն։
 +
Քայլիր, chef, դու քիչ ես քայլել,
 +
արագ քայլիր, chef, և երեխայի պես լորձունքդ խմիր,
 +
վազիր, chef, դու երբեք չես վազել,
 +
առաջ չես ընկել, դրա համար ես վաթսուն.
 +
chef — էլի արագ ու կջահելանաս,
 +
chef — էլի արագ ու կանմահանաս,
 +
chef — էլի, ու կտեսնես պտույտը երկրագնդի,
 +
chef — էլի, էլի, ու երկինքը կբացվի,
 +
chef — մնաս բարով, միևնույն է, քեզ
 +
բժշկությանն անհայտ մանրէները կուտեին։
 
</poem>
 
</poem>
  
 
==Կոմիտասին==
 
==Կոմիտասին==
 
<poem>
 
<poem>
 
+
Մենք չիմացանք,
 +
թե ինչ երգեցիր
 +
օտար Փարիզի հոգեբուժարանում...
 +
Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
 +
հանապազօր հաց,
 +
տնքոցը հիվանդի՝ հորովել, հո՜, հո՜...
 +
Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,
 +
էլ չենք հեծկլտա
 +
թալանված մեր ապերջանկությամբ.
 +
մի բահ էլ նրա ուսին կդնենք,
 +
որ նա՛ էլ երգի
 +
հորովել, հո՜, հո՜...
 
</poem>
 
</poem>
  
 
==Ծննդյան թիվը և տեղը==
 
==Ծննդյան թիվը և տեղը==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես, որպես անմեղ մի երեխա,
 +
գիշերը կսահեմ իմ մոր վերմակի տակ,
 +
և շունչն ու ծոցը նրա տաք
 +
ինձ կպատմեն օրորող հեքիաթներ,
 +
իսկ ես կտանեմ նրա զահլան՝
 +
տա՞նկն է մեծ, թե՞ ավտոմեքենան,
 +
կամ՝ կա՞ ամպի չափ սիրուն բան։
 +
 +
Ես, հենց այդ մանկական անմիտ աչքերով,
 +
կշոյեմ անձրևից թրջված,
 +
մի քիչ էլ ինձ նման
 +
շշմած փիսիկին,
 +
ու չեմ լսի հորդորները մեծերի,
 +
թե՝ մազը փիսիկների
 +
վնաս է օրգանիզմին։
 +
 +
Ես, որպես մի երեխա,
 +
մերկ ու ոտաբոբիկ
 +
կանցնեմ փոշեծածկ ճանապարհներով,
 +
ու տաք փոշին կհամբուրի ոտքերս,
 +
ու սիրտս կթրթռա դեմքիս՝
 +
իմ անցած
 +
փոքրիկ ոտնատեղերի ջերմությամբ։
 +
 +
Ես հիշում եմ
 +
մեր հարևանի փոքրիկ աղջկան,
 +
որին սիրում էինք այնքան
 +
ու չէինք խաղում առանց նրա,
 +
բայց հիմա օրիորդ է նա.
 +
հասկանում ենք
 +
ու փչացնում խաղը մանկական։
 +
 +
Ես, որպես մի տերև,
 +
որ կանաչ էի՝
 +
այժմ դեղնել եմ
 +
ու գիտեմ, կընկնեմ,
 +
բայց հողի մեջ էլ
 +
կամ ինչ֊որ անցորդի
 +
անտարբեր ու կոշտ ներբանների տակ
 +
ես կճրթճրթամ,
 +
թե, թեկուզ տերև՝ էլի կամ։
 +
 +
Ես, որ մանուկ եմ,
 +
քանց մի ծերունի՝
 +
սիրում եմ մարդուն
 +
ու փեշից կախված,
 +
մատս բերանիս
 +
ես կհեկեկամ,
 +
թե մեկը մի օր
 +
նրան անարգի
 +
կամ աչքերից նրա
 +
արտասուք քամի։
 +
 +
Ու ես,
 +
վերջապես,
 +
իմ մաքուր ու փափլիկ մանկան ձեռքերով,
 +
աններդաշնակ ու զիլ,
 +
ժպիտը մինչև ականջներս հասած՝
 +
կծափահարեմ մինչև վերջին նոտան սրտիս,
 +
ու չեմ էլ զգա,
 +
որ մեկը նորից
 +
բամփում է գլխիս,
 +
թե՝ լուռ կաց, հիմա՛ր։
 
</poem>
 
</poem>
  
 
==Հոբ Երանելի==
 
==Հոբ Երանելի==
 
<poem>
 
<poem>
 
+
Ձկի պես շարված ենք
 +
քո դիմաց,
 +
ոտքերիդ առաջ՝
 +
համր։
 +
Մի կարթ էր պետք
 +
մեզ որսալու համար,
 +
բայց դու
 +
այդ կարթի ծայրից
 +
որդ կախեցիր...
 
</poem>
 
</poem>
  
 
==Մերկ զինվորներ==
 
==Մերկ զինվորներ==
 
<poem>
 
<poem>
 
+
Այն ի՛նչ հեքիաթ էր.
 +
աչքներս կապած մեր արցունքներով,
 +
իսկ կոկորդներս չնչին անձկությամբ փաթաթած՝
 +
քայլում էինք
 +
այսպես՝
 +
ուս֊ուսի,
 +
առանց կասկածի.
 +
և մենք լլկվել,
 +
սառել էինք հանուն մեկի.
 +
իսկ մեր ամեն մի արցունքի կաթիլի վրա
 +
փորագրված էր.
 +
եղիցի լույս.
 +
ու այս բոլորից հիմա
 +
ինձ մնաց մի սեղան,
 +
ուր վեր եմ ընկնում իմ կնոջ կողքին,
 +
իսկ նա չի էլ ուզում անգամ լսել,
 +
թե ում անունից այսպես խաղաղ
 +
կանցնի գիշերը երկար, երկար...
 
</poem>
 
</poem>
  
 
==Ընդդեմ լվին==
 
==Ընդդեմ լվին==
 
<poem>
 
<poem>
 +
''Քաղցած հավը երազի մեջ...''
  
 +
Հավիկ,
 +
դու լավ արեցիր,
 +
շատ լավ արեցիր,
 +
երբ իրիկունը՝ կտուցդ կախ
 +
գնացիր հավաբուն
 +
և անգամ աքլորին,
 +
որին շատ բան էիր պարտական,
 +
նույնիսկ քո կյանքը՝
 +
հարևանների դեմ մղված կռիվներում,
 +
քո տրտմությունը չպատմեցիր.
 +
և այդ տրտմությունը
 +
գիշերը դարձավ երազ
 +
ու երազի մեջ էլ՝ կորեկ։
 +
Հետո ի՞նչ, որ դու
 +
կտուցդ թառին խփեցիր.
 +
հավիկ,
 +
բացբերան, հպարտ հավիկ,
 +
դեռ լույսը չբացված
 +
դու քո երազի կորեկը պատմեցիր,
 +
իսկ հավաբնում
 +
նա, ում ամենքից շատ էիր պարտական,
 +
քո կորեկը փայտ համարեց,
 +
իսկ քեզ էլ
 +
մի քիչ ոչ հավիկ,
 +
դրա համար էլ
 +
քո կորեկը մնաց երազ,
 +
դու էլ դարձար ոչ հավիկ,
 +
և մնաց դատարկ քո տեղը թառին...
 
</poem>
 
</poem>
  
 
==Հոգեհանգիստ==
 
==Հոգեհանգիստ==
 
<poem>
 
<poem>
 
+
Ճերմակ ձյունին փաթիլ֊փաթիլ
 +
հոգեհանգիստ,
 +
խաբված սրտին մոլեգնությամբ
 +
հոգեհանգիստ,
 +
սալհատակի պաղ շիրիմին,
 +
հոգիներին անվերադարձ,
 +
մետամորֆոզ հոգիներին
 +
հանգիստ, հանգիստ:
 +
Նեկտար բերող
 +
կյանքի չարքաշ մեղուներին,
 +
շեկ մազերին՝ սպիտակով,
 +
պարզ աչքերին, սրունքներին
 +
մնաս բարով:
 +
Արնաթաթախ մոր արգանդին
 +
հոգեհանգիստ,
 +
հոգեհանգիստ, գալիք սերունդ,
 +
քո շիրիմին,
 +
մարդու նման վառ կապիկին
 +
հոգեհանգիստ,
 +
և ամպամած ու ամպ դարձած
 +
իմ չոր հոգուն
 +
հով երկնքում
 +
հանգիստ, հանգիստ:
 
</poem>
 
</poem>
  
 
==Սանչո, զավակս, սոխ չուտես==
 
==Սանչո, զավակս, սոխ չուտես==
 
<poem>
 
<poem>
 
+
Այստեղից սկսեմ
 +
թե այնտեղից,
 +
միևնույն է՝
 +
դուք չեք հավատա
 +
սուրբ Դոն Կիխոտի
 +
ջրաղաց հսկաներին,
 +
որը վկայությունն է Սուրբ գրքի
 +
(որի ամեն մի տառը զուտ ճշմարտություն է)։
 +
Դուք ձեր սովոր ուղեղներով
 +
կփնտրեք նրան
 +
ձեր ուղեղի գալարներում.
 +
իսկ ես
 +
ավելին, քան Սանչո Պանսան,
 +
ուս֊ուսի կտայի
 +
հիդալգոյին՝ կտակն հանձնելիս,
 +
նորից կգոռայի,
 +
ոչ, հանգիստ կասեի.
 +
երկիրը ի ձեզ,
 +
իսկ ինձ՝ Դոն Կիխոտ...
 
</poem>
 
</poem>
  
 
==Բոլորին==
 
==Բոլորին==
 
<poem>
 
<poem>
 
+
Մենք չենք ասում,
 +
թե՝ ինչքան գիտենք.
 +
այլ՝ ինչքան կփակվենք
 +
մեր նեղ բնում
 +
ու այնտեղ հող կուտենք,
 +
ձե՛զ
 +
լույսի հատիկներ՝
 +
մեր թաթիկներով
 +
դուրս տալով...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Բանաստեղծները․․․»==
 
==«Բանաստեղծները․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Բանաստեղծները
 +
մուկ են
 +
որոնք
 +
մարդկանց կորցրած ոսկին
 +
իրենց բույնն են քաշում
 +
և հետո
 +
մեկիկ֊մեկիկ հանում
 +
շարում են
 +
իրենց բնի առաջ
 +
ու ժիր ճստվստոցով
 +
անմեղ հիանում
 +
իսկ մարդիկ
 +
ոսկին գտնելու
 +
ուրախությունից
 +
խելքները թռցրած
 +
անմեղ մկներին են
 +
հաճախ տրորում
 +
դրա համար
 +
մկները վաղուց
 +
էլ չեն հիանում
 +
եւ իրենց բների
 +
մթության մեջ են
 +
գտած ոսկիները
 +
խորունկ թաքցնում
 
</poem>
 
</poem>
  
==«Մեկ ստեղծագործող կա և․․․»==
+
==Մեկ ստեղծագործող կա և նեյ ստեղծագործություն․ մնացածը հաստատումն է դրա==
 
<poem>
 
<poem>
 
+
Միայն աչքերդ բավական չեն,
 +
քո թևերն էլ եմ ուզում.
 +
հենց այդպես՝
 +
առանց թռչելու կարողության
 +
և հենց երկուսը՝
 +
այնպես ինչպես կան.
 +
և քո մատներն եմ ուզում
 +
ճիշտ այդպես,
 +
հենց տասը.
 +
և ճիշտ է, որ դու
 +
հենց այդպես ես սիրվում։
 
</poem>
 
</poem>
  
 
==Դատարկ==
 
==Դատարկ==
 
<poem>
 
<poem>
 
+
Դատարկ եմ
 +
ինչպես դատարկ երկրագունդը
 +
որ թմբուկի տեղ
 +
մի լավ կդմբացնեի
 +
դատարկ
 +
ինչպես օղին
 +
որ դատարկում եմ
 +
իմ դատարկ ուղեղում
 +
դատարկ
 +
ինչպես լքված քո անկողինը
 +
ուր ես եմ քնում
 +
դատարկ
 
</poem>
 
</poem>
  
==«Այս աշխարհում մինչեւ․․․»==
+
==Այս աշխարհում մինչեւ մեռնելն է դժվար==
 
<poem>
 
<poem>
 +
''Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
 +
Ու ահագին ոսկի գտնեի,
 +
Թեկուզ հետո նորից մի փոս փորեի,
 +
Այդ ահագին ոսկին թաղեի:
 +
ՕՊԵՐԵՏՏԱՅԻՑ''
  
 +
Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
 +
(և իմ կարծիքով բոլորն են այդպես),
 +
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
 +
բայց խոսել չէի կարող
 +
ու պետք էլ չէր ինձ,
 +
բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
 +
խոսեցնելու համար,
 +
որ մտածմունքս փոխվեց խոսելու.
 +
և հետո խոսում, խոսում,
 +
խոսում էի ու չէի պրծնում:
 +
Միայն մի ելք կար.
 +
այդպես խոսելով անցա այն աշխարհ,
 +
որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
 +
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
 +
Եվ այսքանից հետո
 +
դեռ հարցնում եք,
 +
թե՝ այն աշխարհից ո՞վ է ետ եկել:
 
</poem>
 
</poem>
  
==«Փողոցի շները միշտ․․․»==
+
==Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում==
 
<poem>
 
<poem>
 
+
Այնպես խաղաղ էր դրսում,
 +
այնքան ցուրտ,
 +
որ ոռնում էր մի շուն.
 +
մոտեցա նրան ու հարցրեցի.
 +
շուն,
 +
ի՞նչ կա աշխարհում.
 +
ոչինչ, ասաց նա,
 +
տաք տեղ եմ փնտրում:
 
</poem>
 
</poem>
  
 
==«Քանի որ մենք դաշտի շուշան չենք․․․»==
 
==«Քանի որ մենք դաշտի շուշան չենք․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Ինչո՞ւ հոգ կընես, թե ինչ պիտի ուտեմ կամ ինչ պիտի հագնիմ...
 +
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ''
  
 +
Քանի որ մենք դաշտի շուշան չենք
 +
ոչ էլ Սողոմոն իմաստուն թագավորը
 +
որն այնպես շքեղ էր հագնվում
 +
քանի որ իր ժամանակին
 +
կամ իր ժամանակի մեջ
 +
ներսը ինչքան էլ շքեղ
 +
հագնված լինի
 +
չի երևում
 +
ուստի
 +
բեր մեզ համար առնենք
 +
ընտիր իտալական կոշիկներ
 +
նուրբ անգլիական մահուդից
 +
համազգեստ ու վերարկու
 +
«ֆիլիպս» սափրվելու մեքենա
 +
ճապոնական մագնիտոֆոն
 +
և եթե հնարավոր է
 +
ամերիկյան ֆորդ կամ կադիլլակ
 +
ու մի գեղեցիկ վիլլա
 +
ուր մենք կմտնենք ու դուրս կելնենք
 +
մեր սեփական ուղղաթիռով
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ծակված գլուխս․․․»==
 
==«Ծակված գլուխս․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ծակված գլուխս
 +
600 տեղից
 +
և ծակված քեզ համար
 +
իմ սեր
 +
ծակված իմ սիրտը
 +
շատ անգամ
 +
քեզ համար
 +
իմ սեր
 +
եկա
 +
որ քեզ
 +
մի քիչ համոզեմ
 +
որ այսքան ծակված ուղեղով
 +
որը ցանց է դարձել երբեմն մարդկանց համար
 +
և այսքան ծակված սրտով
 +
որ քամիչ է դարձել
 +
ամեն մարդու բնակարանում
 +
ես եկա այս բոլորը ցուցադրեմ քեզ
 +
որպեսզի իմանաս
 +
թե ուղեղն ու սիրտը
 +
որքան թանկ արժեն
 +
բայց դրանք որպես մի ցանց
 +
որպես մի քամիչ նվիրեցի քեզ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ժամագործին․․․»==
 
==«Ժամագործին․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ժամագործին
 +
վերջերս
 +
էլ ժամացույցներ չեն բերում
 +
նորոգելու
 +
դրա համար
 +
ամեն առավոտ
 +
նա կանոնավոր բացում է իր կրպակը
 +
հանում իր ձեռքից
 +
իր իսկ ժամացույցը
 +
ու նորոգում
 +
վերջում կանոնավոր
 +
փակում իր կրպակը
 +
դատարկ աչքերը
 +
ու գնում
 +
մի օր էլ նա կրկին
 +
նորոգեց իր իսկ ժամացույցը
 +
դրեց ցուցափեղկի ետևում
 +
ու վրան էլ գրեց
 +
«այս ժամացույցը չի վաճառվում»։
 
</poem>
 
</poem>
  
 
==Madonna Litta==
 
==Madonna Litta==
 
<poem>
 
<poem>
 
+
Մոտեցողը կլոր շրջանակ էր
 +
թղթի վրա.
 +
մոտեցավ,
 +
խոսեցինք.
 +
ու անցավ։
 +
Կլոր շրջանակը ինձ ստիպեց
 +
մտածել,
 +
որ պարփակված
 +
շատ նկարներ
 +
երբեմն իջնում են, նայում
 +
ու խոսում...
 +
Հանգստություն
 +
նրա բոլոր հարազատներին,
 +
որոնք մարդիկ են։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Համբերում էիր․․․»»==
 
==«Համբերում էիր․․․»»==
 
<poem>
 
<poem>
 
+
Համբերում էիր
 +
համբերանքդ դարձավ մի ճանճ
 +
թռավ գնաց
 +
բայց նորից իր տըզ թևերով
 +
տոտիկներով կեղտոտ կեղտոտ
 +
եկավ նստեց
 +
խղճիս վրա
 +
որ ծանրացավ
 +
այս աշխարհի փոքրիկ թռչնի
 +
ծանրությունից
 +
ու չգիտեմ համբերանքդ
 +
որովհետև
 +
թռչունների դասին ճանճը
 +
չի պատկանում
 
</poem>
 
</poem>
  
 
==Նախամարդ եմ ես==
 
==Նախամարդ եմ ես==
 
<poem>
 
<poem>
 
+
Իմ դեմքը երկարում է,
 +
ելնում իր բնից,
 +
հասնում է ծնկներիս.
 +
ու ես տեսնում եմ,
 +
որ գեղեցիկ եմ
 +
ու նման Ադամին։
 +
Ադամը — վտարանդի,
 +
ես էլ խնձորի տեղ
 +
այս երգն եմ ծամում։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ինչ կա, ինչ ես ուզում==
 
==Ինչ կա, ինչ ես ուզում==
 
<poem>
 
<poem>
 
+
Մարդիկ փտել են
 +
հազարներով,
 +
միլիոններով,
 +
միլիարդներով
 +
ու զրոներով.
 +
ես էլ մի զրո
 +
այն մեկի կողքին,
 +
որ հենց այս գիշեր
 +
հավատացրեց,
 +
տարավ։
 +
Հավասար է այնտեղ ամեն ինչ,
 +
միայն զրո չի.
 +
այնտեղ ես մեկ եմ
 +
ու դու էլ՝ մեկ,
 +
իսկ ինչ մնում է բոլորիս՝
 +
մեկ.
 +
իսկ զրոն
 +
ձերն է,
 +
որովհետև
 +
չգիտեք ինչ բան է մեկը.
 +
Մեկը — Բան,
 +
Բանը — Մեկ,
 +
Սկիզբն աշխարհի,
 +
որ աշխարհ արժի։
 
</poem>
 
</poem>
  
==Ով է ասում, թե գնչուները․․․==
+
==Ով է ասում, թե գնչուները հայրենիք չունեն==
 
<poem>
 
<poem>
 
+
Գնչուհի, ասացի, դու շատ հարուստ ես,
 +
էլ քեզ զիզի֊բիզի բաներ պետք չեն,
 +
փոխիր այդ գույնզգույն շորերդ ու
 +
էժան զարդերդ։
 +
— Դիկտոնգտա՜նգ,— ասացիր, գնչուհի։
 +
Գնչուհի, ասացի, դու չնայած քառասուն տարեկան,
 +
բայց գեղեցկուհի ես.
 +
էլ քեզ թափառել պետք չէ,
 +
ոչ էլ նոր ամուսին.
 +
թող ուրիշներն հիմա թափառեն քեզ համար։
 +
— Շյո՜ւ,— հուզվեցիր դու։
 +
Գնչուհի, ես գնչու եմ թափառական։
 +
— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դու։
 +
Գնչուհի,
 +
հենց այդ քո ու֊ի համար,
 +
լոկ այդ մեկ ու֊ի համար,
 +
որն այնքան երկար ու լավ ձգեցիր,
 +
ուզո՞ւմ ես գնամ֊ճարեմ
 +
ոտնահետքերով բացված ճամփեքում
 +
քո ամուսնու ձիու
 +
մաշված ու կորած պայտը,
 +
որն ինքն էր սարքել։
 +
— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դարձյալ
 +
ու տարար ինձ՝
 +
քո ամուսնու ձիու
 +
մաշված ու կորած պայտի
 +
կարոտը առար։
 +
Իսկ ես տարա ինձ հետ
 +
քո լայն բացված ռունգների
 +
խշշուն շնչառությունը
 +
և քո պինդ համբույրը,
 +
որն ինչպես քո ամուսնու ձիու
 +
մաշված ու կորած պայտը՝
 +
խարանվել էր դեմքիս։
 
</poem>
 
</poem>
  
 
==Ամենափոքր կաթիլը և ամբողջ կապույտ երկինքը==
 
==Ամենափոքր կաթիլը և ամբողջ կապույտ երկինքը==
 
<poem>
 
<poem>
 
+
Իսկ լավ չի լինի
 +
որ ոչ թե կանոնավոր
 +
այլ ամեն մի երաժշտություն իր տեղը դրվի
 +
կամ թե պոետը
 +
մի քիչ ափսոսա
 +
իզուր է գրել
 +
երբ չի լսել
 +
կռինչն ագռավի
 +
սպիտակ հոգուց
 +
այլ սև թևերից
 +
այն ագռավների
 +
որ մեռյալներին
 +
թաղել են իրենց սպիտակ հոգում
 +
ու դարձել
 +
չվող շիրիմներ
 
</poem>
 
</poem>
  
 
==Պատմության դաս==
 
==Պատմության դաս==
 
<poem>
 
<poem>
 
+
Մի մարդ կար,
 +
մի իսկական մարդ,
 +
մի չխոս մարդ.
 +
մի մարդ, որը երեխա չէր եղել,
 +
մի մարդ, որը 5000 տարեկան էր,
 +
մի մարդ, որն ապրել էր հին Եգիպտոսում։
 +
Եգիպտացիները թողեցին խաղաղ երկրագործությունը,
 +
անհանգիստ սկսեցին ապրել,
 +
բայց, չգիտես ինչու,
 +
երբ այս մարդն այնքան խաղաղ էր՝
 +
շփոթված եգիպտացիները
 +
մեծ֊մեծ քարեր հավաքեցին անապատներից,
 +
բերեցին, որ այդ մարդուն իրենով վախեցնեն
 +
ու կառուցեցին սֆինքս։
 +
Այս մարդը,
 +
այս մի մարդը
 +
ելավ ու հին Չինաստան գնաց.
 +
վախեցած չինացիները
 +
սկսեցին արագորեն բազմանալ,
 +
իրենց բոլոր գործերը թողեցին
 +
ու նրան քանդակեցին,
 +
որը դուրս եկավ մի մեծ, հսկա պարիսպ։
 +
Նստեց, նստեց այս մարդը,
 +
ջահելացավ,
 +
մերկացավ
 +
ու ելավ հին Հունաստան գնաց.
 +
հույները տեսան նրան
 +
ու իրենց բոլոր արձանների շորերը հանեցին։
 +
Այդ մարդը այս հին երկրներից ելավ
 +
ու գնաց,
 +
ու մնացին պարապ այդ երկրների մարդիկ.
 +
այդ մարդուն ուզեցին հայելի դարձնել,
 +
բայց հայելի ունեցան,
 +
իսկ այդ մարդը մնաց.
 +
հիմա նստած է այդ մարդը,
 +
և ամեն մեկը նրանով է ճանաչվում։
 +
Հիմա նստած է այդ մարդը,
 +
և այս որբանոցի աղաղակներն է լսում։
 
</poem>
 
</poem>
  
 
==Միայն բենզինով==
 
==Միայն բենզինով==
 
<poem>
 
<poem>
 
+
Կարդում եմ.
 +
«Զգույշ, ներկված է»:
 +
Ճանապարհին հանդիպում եմ մի ծանոթի,
 +
բարևում ենք.
 +
խոսում է ինչ֊որ բանից,
 +
իսկ ես դեռ կարդում եմ.
 +
զգույշ, ներկված է:
 +
Հասնում եմ,
 +
իսկ նա սպասում է արդեն,
 +
քայլում ենք կողք֊կողքի,
 +
մաշվում է ժամանակը,
 +
իսկ ես դեռ կարդում եմ.
 +
զգույշ, ներկված է:
 +
Հասնում եմ տուն,
 +
ակամա վերցնում եմ մի լրագիր,
 +
ու նորից մեկը
 +
ուղեղիս միջից
 +
սողում է ականջիս
 +
ու շշնջում է.
 +
ԶԳՈՒՅՇ, ՆԵՐԿՎԱԾ Է...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Մահմեդ․․․»==
 
==«Մահմեդ․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Այսօրվա ձուն նախընտրելի է վաղվա հավից։
 +
ՄԱՀՄԵԴ''
  
 +
Մահմեդ
 +
այդքան մի մոտենա
 +
սովոր չեն քեզ
 +
Մահմեդ
 +
առավ հավը շունչդ
 +
Մահմեդ
 +
կըտ
 +
Մահմեդ
 +
կըտ֊կըտ
 +
Մահմեդ կըտ֊կըտ
 +
կըտ֊կըտ կտուց
 +
ու ճղղալով իր բնկալից
 +
թռավ հավը
 +
Մահմեդ նայիր
 +
ածեց օդում
 +
Մահմեդ
 +
կերավ հավն իր իսկ ձուն
 +
ու կրեճից ջուր խմելով
 +
ամեն անգամ երկինք նայեց
 +
փառաբանեց մեր Աստծուն։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Իսկ ամենալավը այն է․․․»==
 
==«Իսկ ամենալավը այն է․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Դուք եք երկրի աղը...
 +
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ
 +
Հոգին նման է աղի, որը պահպանում է մարմինը փտելուց։
 +
ԲԵԹՀՈՎԵՆ''
  
 +
Իսկ ամենալավը այն է
 +
որ երկրի վրա աղը շատ է
 +
իսկ որոշ երկրներում
 +
օրինակ Հարավսլավիայում
 +
ձրի է.
 +
դա ամենալավն է
 +
բայց առեղծվածն այն է
 +
որ այդ աղի պատճառով է
 +
որ վայրի կենդանիները
 +
դարձան ընտանի
 +
որ այդ նույն աղը
 +
բաց երկնքի տակ
 +
հովիվները տվեցին ոչխարներին
 +
լիզելու համար
 +
և հետո նրանց կիսատ լիզած աղը
 +
եկան ու եղնիկները լիզեցին
 +
ու կամաց֊կամաց դարձան ոչխար
 +
չե՞ք հավատում.
 +
նայեք ոչխարներին ու կտեսնեք
 +
որ նրանց մայունի գոլորշին
 +
առավոտվա սառն օդի ֆոնին
 +
նկարում է
 +
սլացիկ վզով
 +
և պաղպաջուն ակունքներից լվացված դնչով
 +
համբարձվող եղնիկներ։
 
</poem>
 
</poem>
  
 
==Կոշիկներ==
 
==Կոշիկներ==
 
<poem>
 
<poem>
 
+
Սպիտակ կոճակներով
 +
դուք հաճախ փայլում եք
 +
և ցույց տալիս ձեզ
 +
անգամ ամենախիտ շուկայում.
 +
բայց չէ՞ որ
 +
ճանաչել ենք ձեզ.
 +
ախ, հա, ձեզ պետք է տանեին֊կորցնեին.
 +
կոշիկներ,
 +
ձեր ամեն անխոհեմ մաշվելու համար
 +
գիտե՞ք քանի մարդու հետ եմ վիճել,
 +
գիտե՞ք քանի անգամ լացեց մի երեխա,
 +
երբ հին կոշիկներ հավաքողը
 +
ձեզ կոպիտ լցրեց իր պարկը,
 +
տանելով ձեր ծռմռված ու տխուր դեմքերը,
 +
կոշիկներ.
 +
կոշիկներ, ձեզ համար ինչքան առասպել
 +
պետք է հյուսել,
 +
որ դուք հենց այնպես ստեղծվեցիք
 +
միայն մարդկանց ոտքերի համար.
 +
կոշիկներ,
 +
դուք դեռ երկար քարշ կգաք
 +
այս աշխարհի մեջ,
 +
քանի որ դեռ չգիտեն կոշիկներ հագնել,
 +
իսկ մարդիկ
 +
էլ չեն կարող քայլել ոտաբոբիկ։
 
</poem>
 
</poem>
  
==«Փշրվեց մի դուռ․․․»==
+
==Փշրվեց մի դուռ,
 +
Կտրվեց մի ոտք==
 
<poem>
 
<poem>
 
+
Երկաթյա դուռ,
 +
հիվանդանոց.
 +
աշխույժ բժիշկ,
 +
դեղին հիվանդ,
 +
մի անհաջող
 +
վիրահատում.
 +
կարճ խռխռոց,
 +
սառը քրտինք,
 +
մի պիրկ լարում,
 +
մեռելատուն.
 +
երկաթյա դուռ,
 +
հիվանդանոց...
 
</poem>
 
</poem>
  
 
==Հավատացել ենք==
 
==Հավատացել ենք==
 
<poem>
 
<poem>
 
+
Թե մեկն հրաշքով
 +
այլ մոլորակից
 +
մի օր իջներ ցած
 +
ու հարցներ մեզ,
 +
թե՝ ինչ ենք արել,
 +
թե՝ ինչ ենք տվել
 +
կամ ինչ է ծնել
 +
երկրագունդը ծեր
 +
իր հսկա փորից,
 +
կասենք՝ մենք մարդ ենք եղել
 +
ինչ արած,
 +
այդպես ենք ծնվել։
 +
— Իսկ դո՞ւք։
 
</poem>
 
</poem>
  
 
==Պարանը արգելվում է==
 
==Պարանը արգելվում է==
 
<poem>
 
<poem>
 +
''Շատ բառերի մեջ շատ ունայնության կա։
 +
ԺՈՂՈՎՈՂ''
  
 +
Քեզ տրված ձայնը
 +
Բաբելոնյան աշտարակը կավարտեր
 +
եթե շատ բառերի ունայնությունը
 +
որպես խեղդվողի պարան
 +
մինչև այստեղ չձգվեր
 
</poem>
 
</poem>
  
 
==Գաղտնիք==
 
==Գաղտնիք==
 
<poem>
 
<poem>
 
+
Գիտե՞ս
 +
ինչու եմ սիրում քեզ
 +
որովհետև
 +
մի քիչ փոքրիկ է
 +
այս երկրագունդը.
 +
գցում եմ ոտքս
 +
պտտվում է նա
 +
ինձ չի թողնում երբեք
 +
ոչ մի կետի վրա.
 +
ես սիրում եմ քեզ
 +
որովհետև
 +
մի քիչ փոքրիկ է
 +
այս երկրագունդը։
 
</poem>
 
</poem>
  
 
==Վալս==
 
==Վալս==
 
<poem>
 
<poem>
 +
''Пора, пора, душевных мук
 +
Не стоит мир, оставим заблужденье.
 +
АЛЕКСАНДР ПУШКИН''
  
 +
Օխ, հեռավոր աղջիկ
 +
Ժասմեն
 +
գնացքի պատուհանների պես
 +
ես քեզ տեսա
 +
ծովի փրփուրների պարի պես
 +
կանաչ դաշտերի վրա կախված օդի
 +
ու իմ աչքերի պես
 +
քեզ նկարեցի
 +
և այդ նկարդ
 +
ես սպիտակ֊սպիտակ շորով
 +
ծոցիցս հանեցի
 +
ու այս աշխարհում քեզ հետ
 +
բոլորի աչքի առաջ
 +
ես էլ այդպես ապրեցի
 +
բոլորի աչքը
 +
երկրագունդ դարձրի
 +
ու նրա վրա
 +
քեզ թույլ գրկած
 +
մունջ պտտվեցի..
 
</poem>
 
</poem>
  
 
==Արգելք==
 
==Արգելք==
 
<poem>
 
<poem>
 
+
Մենք համբուրվում էինք
 +
ու այնքան պինդ
 +
որ օրենքը նկատեց.
 +
մարդիկ հավաքվեցին
 +
որոնց
 +
չորս պատից դուրս
 +
համբուրվել չէր տրված.
 +
ու մեր համբույրը
 +
դատարան տարան։
 
</poem>
 
</poem>
  
 
==Չէ, ես չեմ կարող==
 
==Չէ, ես չեմ կարող==
 
<poem>
 
<poem>
 +
''Մի՛ մեռիր, տեր իմ:
 +
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱ''
  
 +
Արտաքսեք, մարդիկ,
 +
ինձ երկրագնդից
 +
արտաքսեք:
 +
Երկրագնդից խոշոր
 +
երկու արցունքներ
 +
ծանր գլորվում են
 +
իմ զույգ աչքերից:
 +
Արտաքսեք, մարդիկ,
 +
ինձ երկրագնդից՝
 +
ձեր մոլորակից,
 +
ծեր մոլորվածից:
 
</poem>
 
</poem>
  
 
==Հայաստան==
 
==Հայաստան==
 
<poem>
 
<poem>
 +
''Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան:
 +
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ''
  
 +
Գիտես ինչ, Հայաստան,
 +
քեզ հետ մենք այնքան
 +
երկար ենք ապրել,
 +
որ մեր ծիծաղն ու լացը
 +
դարձել է մոր֊մանկան փոխհարաբերություն,
 +
դարձել է զրույց մի ավանդական,
 +
ավելին.
 +
մտերիմ մի խոսակցություն:
 +
Գիտես ինչ, Հայաստան,
 +
էլ ախ ու վախ չանենք,
 +
մենք քո մեջ,
 +
դու մեր մեջ
 +
այնքան ենք փորփրել,
 +
և մենք քո,
 +
դու մեր
 +
եղածն այնքան ենք
 +
լույս աշխարհ հանել,
 +
որ արդեն գիտենք,
 +
թե որքան արժենք
 +
և միմյանց գովելու
 +
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
 +
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
 +
դու մեր,
 +
մենք քո համար
 +
այնքան ենք տառապել,
 +
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
 +
ու վաղուց, դեռ մանկուց
 +
դարձել ենք հանրահայտ
 +
ողջ աշխարհի մեջ:
 +
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
 +
քո կլոր ու մեծ արևով,
 +
քո բիբլիական սարով
 +
ու քո խորությամբ
 +
մեր աչքերի մեջ
 +
այնպես ես նկարվել,
 +
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
 +
մեր ով լինելը,
 +
թե ուզենանք էլ՝
 +
չենք կարող ծրարել:
 
</poem>
 
</poem>
  
 
==«Եթե թախծելիս․․․»==
 
==«Եթե թախծելիս․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Քեզ համար թախծելիս...
 +
ԲԼԱՍ ԴԵ ՕԹԵՐՈ''
  
 +
Եթե թախծելիս
 +
այս օրն էլ անցնի
 +
երեկվա նման
 +
հարթ ու տաղտկալի
 +
այնժամ քեզ համար
 +
ես օր կդառնամ
 +
որ տաղտկությունդ
 +
թունդ լեղակի պես
 +
քամես դու իմ մեջ
 +
իսկ ես էլ արդեն
 +
լուրթ գիշեր դարձած
 +
անէության մեջ
 +
քաշվեմ֊հեռանամ...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Այգաբացը․․․»==
 
==«Այգաբացը․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
Այգաբացը
 +
Մի կտավ է լվացված,
 +
Այգաբացին
 +
Հոգիս խոնավ է ու պաղ,
 +
Եվ ես չունեմ ոչինչ։
 +
 +
Կեսօրին շեկ,
 +
Երբ ամեն ինչ ջերմ է, տաք,
 +
Կեսօրին
 +
Հոգիս խոնավ է ու պաղ,
 +
Եվ ես չունեմ ոչինչ։
 +
 +
Երեկոն,
 +
Երբ բոլորին սեր է տալիս,
 +
Երեկոյան
 +
Հոգիս խոնավ է ու պաղ,
 +
Եվ ես չունեմ ոչինչ։
 +
 +
Գիշերը
 +
Երազներ կան նկարված
 +
Քո դեմքին,
 +
Հոգիս խոնավ է ու պաղ,
 +
Եվ ես չունեմ ոչինչ։
  
 +
''24.05.1967թ.''
 
</poem>
 
</poem>
  
 
==«N զորամասում․․․»==
 
==«N զորամասում․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Զուգարանները կլինեն ոսկուց:
 +
ԹՈՄԱՍ ՄՈՐ''
  
 +
N զորամասում
 +
երբ նոր զուգարանը շինեցին
 +
Թոմաս Մորը չկար
 +
այլ կար նրա «Ուտոպիան»
 +
որի թղթերը զինվորները մեկ֊մեկ
 +
բաժանեցին իրար մեջ
 +
նոր զուգարանի բացման
 +
արարողության առթիվ
 +
և հատկապես որ
 +
բնական պահանջն էր
 +
ստիպում նրանց
 
</poem>
 
</poem>
  
==«Ոչ ոք չի տեսել թռչունների․․․»==
+
==Ոչ ոք չի տեսել թռչունների՝ աշխարհից հեռու գերեզմանատները==
 
<poem>
 
<poem>
 
+
Իսկ իմ մորաքրոջ տունը
 +
որ Ազատանում է
 +
և Լանջիկ անունով մի գյուղ կա
 +
որտեղից անցնում ենք հանգիստ
 +
հետո հասնում Ազատան
 +
նրանք այդպես էլ ծեփված են
 +
վայրի գազանների դեմքին
 +
ինչու այդպես հեշտ վարվեցին մարդիկ
 +
այդ գյուղերի հետ
 +
չէ որ մի քանի քար էր էլի
 +
այդպես շինեցին Ազատան ու Լանջիկ
 +
ու շինեցին իմ մորաքրոջ տունը
 +
և այս բոլորի վրայից
 +
թռչում է մազութի մեջ կորած իմ ծիծեռնակը
 +
որը սիրում է
 +
կրծքով ջրին բախվելով
 +
ծվվալ
 +
որ մազութը մաքրի
 +
և արդեն կուրծքը մաքրել է
 
</poem>
 
</poem>
  
 
==Ծովը մեծ է, զարմացավ Չեխովը==
 
==Ծովը մեծ է, զարմացավ Չեխովը==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես շատ չարչարվեցի
 +
բայց միայն մարդ
 +
թվացիք դուք ինձ
 
</poem>
 
</poem>
  
 
==Մեզ քիչ մնաց մտածելու==
 
==Մեզ քիչ մնաց մտածելու==
 
<poem>
 
<poem>
 
+
Երաժշտության ոսկե գանձերից
 +
հաղորդումն ավարտվեց
 +
կտրվեց լարը ջութակի
 +
կամաց
 +
կծկվիր
 +
չես տեսնում պատերազմ մեկնող
 +
մարդկանց
 +
իսկ ջութակը մնաց
 +
առանց լար
 +
հիմա նվագում են
 +
նրա
 +
փայտի վրա
 +
ու գիտե՞ս ինչպես
 +
դարձրել
 +
ու հետևին դմբդմբացնում են
 +
դրըմբ
 
</poem>
 
</poem>
  
 
==Հայրս նրա հետ հավասար էր խոսում==
 
==Հայրս նրա հետ հավասար էր խոսում==
 
<poem>
 
<poem>
 
+
Ռևազով
 +
դու այնպես լավ էիր հագնվում
 +
ու բոլորից անհայտ
 +
մի մարդ էիր
 +
այնպես թափանցիկ մեռար
 +
որ բոլոր տեքստիլագործները
 +
հավաքվեցին
 +
ու թաղեցին
 +
քեզ
 
</poem>
 
</poem>
  
==«Տավարի կտրատման սխեման և․․․»==
+
==Տավարի կտրատման սխեման և մանրածախ գները==
 
<poem>
 
<poem>
 
+
Կովը երբեմն խոսում է
 +
իր կաթնատվության
 +
բարձրացմանն ընդդեմ
 +
և խնդրում
 +
որ երբեք
 +
իր նկարը
 +
չկախեք
 +
մսավաճառների
 +
պաշտամունք դարձած
 +
խանութների
 +
վերին անկյուններում
 
</poem>
 
</poem>
  
 
==Նիկոլայի հարյուրանոցը==
 
==Նիկոլայի հարյուրանոցը==
 
<poem>
 
<poem>
 
+
Հիմա
 +
սառնարանում դրված
 +
մի ճշմարտություն են
 +
դեռ մեզ մատուցում
 +
ճարպոտ մատուցողները
 +
իսկ իրենք կամենում
 +
այդ կեսկենդան մարմնից
 +
տեսնել
 +
մեր քամված հյութը
 +
և ապա դա լցնել բաժակի մեջ
 +
նորից սառնարանում պահելու համար։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ով է ասում․․․»==
 
==«Ով է ասում․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ով է ասում
 +
թե մենք զզվել ենք
 +
զզվել են նրանք
 +
ովքեր չեն զզվել
 +
զզվածը զզվածին
 +
միշտ է զզվացրել
 +
ու միշտ զզվանքով
 +
զզվել բաժանվել
 +
ու զարմացել են
 +
չզզվածները
 +
որ զզվածները
 +
սեր են ունեցել
 +
և զզվածները
 +
զրկվածները
 +
չեն զզվել երբեք
 +
չզզվածներից
 +
ու նրանց համար
 +
ոչինչ չասող աչքերով
 +
նայել են պահել֊պահպանել
 +
հարկ եղած դեպքում
 +
ծառայել ննջարան։
 
</poem>
 
</poem>
  
==Սա կատակը չէ այն․․․==
+
==Սա կատակը չէ այն, որ շատ անգամ ձեզ խոստացել եմ==
 
<poem>
 
<poem>
 
+
Մենակ եմ
 +
ինչպես մոլորակ,
 +
ոչ,
 +
ավելին՝
 +
մի աստղ.
 +
ամեն մեկն իր անունը ունի,
 +
իսկ մարդիկ իմ անունը
 +
գուցե գրեն իմ շիրմաքարին.
 +
բայց չէ,
 +
շիրմաքար չեմ ես.
 +
իմ անունը
 +
այդ քայլող շիրիմներին էր պետք,
 +
որ իմանային
 +
պարտքս ու պահանջս.
 +
ես ոչինչ չեմ,
 +
ոչ էլ շիրմաքար,
 +
ես մենակ եմ՝
 +
աստղ
 +
վերևում,
 +
որտեղ շիրիմները
 +
ոչ ջրում,
 +
ոչ էլ բերանում,
 +
այլ հոգով սուրբ
 +
կնքված՝
 +
պոկվում են [դեպի] մեկ այլը.
 +
դրա համար է, որ
 +
աստղերը երկիր չեն թափվում,
 +
դառնում են անուն,
 +
մեր աչքից հեռու,
 +
հետքն անգամ որի
 +
չենք էլ նկատում։
 +
Աստղը աստղ է.
 +
հենց այնտեղ
 +
մենք դառնում ենք մարդ,
 +
ոչ մահկանացու։
 +
Ես մենակ եմ
 +
հենց իմ անվան պես,
 +
հենց իմ մահվան պես.
 +
ու սարսափած տեսնում եմ,
 +
որ մթություն է անունը
 +
իմ, քո, նրա։
 +
Ձայները —
 +
թե ուշադիր լսենք,
 +
այն չեն,
 +
ինչ թվացել են
 +
մեր սովոր ժամին.
 +
երկյուղի պահը
 +
հաստատումն է դրա։
 +
Վերցրեցի անունս ձեռքս,
 +
նայեցի չորս կողմից
 +
և կծկված,
 +
համր՝
 +
նկատեցի,
 +
որ այնտեղ ոչինչ չկար,
 +
այլ մի հավիտենական,
 +
անաչք մթություն,
 +
ուր թաքնված էի ես։
 +
Ես — մենակ,
 +
Դու — մենակ,
 +
Նա — մենակ...
 
</poem>
 
</poem>
  
==Թե ինչու Ռոբերտինոն․․․==
+
==Թե ինչու է Ռոբերտինոն կամ մի բան գտած մարդը լռում==
 
<poem>
 
<poem>
 +
'''''(Բալլադ)'''''
 +
''Ես էլ գիտեմ, Սանչո, զավակս, որ դա Առնոլդի սաղավարտը չէ, բայց...
 +
ԴՈՆ ԿԻԽՈՏ''
  
 +
Գրում է թերթը
 +
«կորել է թերթի կլոր կնիքը
 +
համարել անվավեր»
 +
իսկ երեկ չէ առաջին օրը
 +
իջել է Լոնդոնում մարդն ինքնաթիռից
 +
ու կորել
 +
համարել անվավեր
 +
կորել է նաև մի կեղտոտ ու հին մայկա
 +
ըստ հայկական ռադիոյի
 +
այս աշխարհի ամենաազնիվ մարդը
 +
Ռոբերտինո Լորետտին է
 +
որը գտել է այդ մայկան
 +
և այս էլ քանի տարի կանգնել գլխին ու
 +
գոռում է «Чья майка»
 +
իսկ մենք հասկանում ենք «Джамайка»
 +
և այդ նույն Ռոբերտինո Լորետտիի մոտ են
 +
ըստ նյութի պահպանման օրենքի
 +
թերթի կորած կլոր կնիքը
 +
որն համարել են անվավեր
 +
և այն մարդը
 +
որն երեկ չէ առաջին օրը իջել է Լոնդոնում
 +
ու կորել
 +
բայց քանի որ մայկային տեր կանգնող չկա
 +
(նոր մայկա են ճարել և դրա համար են հասկանում Джамайка)
 +
ամենաազնիվ Լորետտին
 +
թողած դեռ մի կողմ
 +
թերթի կորած կլոր կնիքը
 +
և այն մարդուն որն երեկ չէ առաջին օրը
 +
կորավ Լոնդոնում
 +
գոռում է «Чья майка»
 +
և վերջապես որպեսզի ձեռք քաշի Լորետտին
 +
կեղտոտ ու հին մայկայից
 +
3 միլիարդ 500 [միլիոն] մարդ (կամ 4 միլիարդ)
 +
ելել գոռում են
 +
«Чья майка»
 +
Այսքանից հետո իհարկե ավելորդ կլիներ
 +
հիշել թերթի կորած կլոր կնիքը
 +
և անվավեր համարված այն մարդուն
 +
որն երեկ չէ առաջին օրը
 +
կորավ Լոնդոնում։
 
</poem>
 
</poem>
  
 
==Մենք==
 
==Մենք==
 
<poem>
 
<poem>
 
+
Ինչ — թվականն էր,
 +
ինչ — դարը.
 +
եկել էր
 +
անակնկալ.
 +
պտտվել էր երկիրը,
 +
պտտել,
 +
պտտել
 +
ու բերել այստեղ։
 +
Նա քամել էր նրանց՝
 +
այն մարդկանց
 +
մեռյալների վերջին հոգոցից,
 +
զուլալեցրել աչքերը
 +
ինչպես ոչինչ չարտահայտող ապակին,
 +
ինչ որ անսովոր էր՝
 +
դարձրել շատ սովորական,
 +
տվել ամեն հարցի պատասխան
 +
ու հանձնվել
 +
մեկ տասներորդով
 +
երկրագունդը՝ այս մարդկանց։
 +
Անցել էր հետո նա
 +
ձեռքե֊ձեռք
 +
ու որպես անհետաքրքիր մի էգ
 +
վտարվել
 +
նրանց հետ.
 +
ու հող էին դարձրել երկրագունդը,
 +
իրենք դարձել հող
 +
այս մարդիկ։
 +
Ինչ — թվականն էր,
 +
երբ նորից իրար գտան
 +
ու կորցրեցին
 +
այս մարդիկ.
 +
դրանք
 +
նրանք էին,
 +
որոնց փոխարեն մենք էինք ծնվել։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Հիմա սիրուն․․․»==
 
==«Հիմա սիրուն․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Հիմա սիրուն
 +
այսպես մի փոքր
 +
կարելի է հանգստանալ
 +
որովհետև կարծես թե
 +
մի փոքր հանգստությունը
 +
տալիս է ինձ թև
 +
հիմա իմ սիրուն
 +
ես քեզ համար կհանգստանամ
 +
որովհետև իրոք
 +
իմ հանգստությունը
 +
քեզ համար
 +
բերում է վիշտ
 +
հիմա իմ սիրուն
 +
էլ ինչու համար
 +
ես հանգստանամ
 +
երբ որ աչքերիս մեջ
 +
մատներս խրած
 +
սպասում եմ քո
 +
միայն գալստին
 +
հիմա իմ սիրուն
 +
ինչպես կարող եմ
 +
հանգստանալ
 +
երբ որ տանում եմ
 +
ես քեզ հետ
 +
ինձ հետ
 +
տանում հասցնում
 +
այն հորիզոնին
 +
որ երգերի մեջ է
 +
միայն ամփոփվում
 +
և տանեմ քեզ հետ
 +
և ինձ հետ
 +
դժվարությունն այս
 +
մի քիչ էլ գիտես ինչ
 +
ծանր է ապրել
 +
սիրուն
 +
քեզ համար
 +
ես այսօր այնքան
 +
սիրուն երազներ տեսա
 +
որ էլ երբեք աստված իմ
 +
աստված ինքը չի տեսնի
 +
իմ մեղքության մեջ
 +
թե հարկ կա աստված
 +
թող անիծվեմ ես
 +
որ այս տեսա
 +
և տեսա որ ներում ես դու
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ինչպես պատմեմ ձեզ․․․»==
 
==«Ինչպես պատմեմ ձեզ․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Քրիստոսն էր անցնում այդտեղով...
 +
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ''
  
 +
Ինչպես պատմեմ ձեզ
 +
եղելությունը
 +
որ եղավ իմ աչքի առաջ
 +
ինչպես տանեմ ձեզ
 +
այն վայրերը որտեղ կատարվեց եղելությունը
 +
ինչպես համոզեմ ձեր բոլոր մարդկանց
 +
երբ որ ձեր բոլոր մարդկանց աչքի առաջ
 +
կատարվեց այս եղելությունը
 +
եթե եղելություն չի
 +
ուրեմն եկ արհամարհենք
 +
այս երկրագունդը
 +
իսկ եթե եղելություն է
 +
բեր մի փոքր
 +
գլորենք մեր ուսերից
 +
այս ծանր գունդը
 +
իսկ եթե դուք չեք հավատում այսքանից հետո
 +
ուրեմն շատ կարճ խոսենք
 +
մի փոքր մի փոքր
 +
կարճ
 +
շատ կարճ
 +
ինչ ասեմ։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Լրիվ թրջված մի կանաչ․․․»==
 
==«Լրիվ թրջված մի կանաչ․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Ո՞ւր եք, սիրելիներս, ես ձեզ չեմ տեսնում, սպասեցեք ակնոցս դնեմ։
 +
ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ''
  
 +
Լրիվ թրջված մի կանաչ
 +
Այսօր դրված էր իմ վերքին
 +
Վերքը
 +
Հանգիստ գրում էր իր մասին
 +
Իսկ ես չէի էլ կասկածում
 +
Որ արևի մուտքը
 +
Երբեմն կվերացնի
 +
Քաղցկեղի մասին մեր մտածողությունը
 +
Ու կստիպի
 +
Որ նկարվելուց առաջ
 +
Ռենտգենի նման մտածենք
 +
Ճառագայթների մասին
 
</poem>
 
</poem>
  
==Եթե աշխարհի բոլոր մարդիկ համբերեին==
+
==Եթե աշխարհի բոլոր մարդիկ համբերեին, համբերեին ու միասին խոսեին==
 
<poem>
 
<poem>
 
+
Քո մինչև հիմա
 +
եղած անկողնուց
 +
չեղավ քո ձեռնափայտով ելնելը,
 +
իսկ ակնոցիդ ապակիները
 +
երբեք ետ չդարձան
 +
հալման կետը,
 +
որ նա դառնար ապակե անոթ,
 +
որ տեսիլքի ցավից հալեցրել էր
 +
քո օրերը,
 +
դարձրել քո քթի մեջ փոքր
 +
ապոլոն արձան,
 +
որ գնում֊գալիս է
 +
անկախ շնչառությունից.
 +
որի համար կովերը
 +
իրենց հորթերին կլիզեին՝
 +
ծորացնելով ու կաթկթեցնելով
 +
այն կնոջ ձեռքերին,
 +
որ ցավեցնում է պտուկները կովերի՝
 +
կթելիս։
 +
Կովերը դեռ շատ խելացի են.
 +
հարու չեն տալիս,
 +
նորից շուկայում վաճառվելը ձանձրացրել է նրանց,
 +
իսկ նրանց թողած լորձունքները,
 +
որ խեցիները օգտագործում են
 +
ավազը մարգարիտ դարձնելու համար՝
 +
մեկ մեկ մնում են այս աշխարհի
 +
ամենաէժան բանի՝
 +
աղի վրա,
 +
այս փայտե աշխարհի,
 +
որից ֆինները նոր աշխարհ կկառուցեին,
 +
որից մի մարդ կկառուցեր վստահ կեցվածք,
 +
որ ձեռքերով֊ոտքերով
 +
էլի խոսի մի 80 տարի...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ․․․»==
 
==«Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Դարն ուրիշ է, հավքերն՝ ուրիշ,
 +
Հավքերն՝ ուրիշ, երգերն՝ ուրիշ...
 +
ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ''
  
 +
Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ,
 +
էլ մենք արցունք չունենք հիմա,
 +
էլ չենք դողում ծաղկի վրա,
 +
չենք հասցնում էլ լաց լինել։
 +
Հավատա ինձ,
 +
տխուր էին երգերը ձեր.
 +
երբ մենք, հոգնած առօրյայից,
 +
ձեզնից փափուկ բարձ էինք ուզում,
 +
նորից ձեր հին երգն էիք երգում,
 +
նորից արցունք քամում մեզնից։
 +
Այո, Հայնրիխ, շատ ենք փոխվել.
 +
թե չտեսնենք՝ չենք հավատա,
 +
էլ մենք արցունք չունենք հիմա,
 +
չենք հասցնում էլ լաց լինել...
 
</poem>
 
</poem>
  
==Ձիթհանքովի հասարակայնությունը․․․==
+
==Ձիթհանքովի հասարակայնությունը պարտավորվել է ամեն մի հավից օրական ստանալ մեկ ձեւ==
 
<poem>
 
<poem>
 
+
Լեղաճաք հավի սրտի նման
 +
թպրտում է կտուրն անձրևից
 +
ու ածում է՝
 +
ճթ...
 +
Վերմակն հագած թլոր Շավանը
 +
հաշվում է՝
 +
ճթ սեղանին,
 +
ճթ նտալին,
 +
ճթ թախտին,
 +
ճթ ճատատիս։
 
</poem>
 
</poem>
  
 
==Rondo==
 
==Rondo==
 
<poem>
 
<poem>
 
+
Դու լույսի մեջ
 +
ես մթան
 +
դու ինձ երբեք չես տեսնում
 +
գնում եմ ես գլխիկոր
 +
գլխի
 +
գլխի
 +
գլխիկոր
 +
 +
Ես լույսի մեջ
 +
դու մթան
 +
ես քեզ երբեք չեմ տեսնում
 +
գնում ես դու գլխիկոր
 +
գլխի
 +
գլխի
 +
գլխիկոր
 +
 +
Ես լույսի մեջ
 +
դու լույսի
 +
բնավ իրար չենք տեսնում
 +
ու գնում ենք գլխիկոր
 +
գլխի
 +
գլխի
 +
գլխիկոր
 
</poem>
 
</poem>
  
 
==«Դու լաց մի լինի․․․»==
 
==«Դու լաց մի լինի․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Դու լաց մի լինի.
 +
ճամփա եմ ելել,
 +
ես տեղ եմ գնում
 +
մի քանի օրով.
 +
դու լաց մի լինի,
 +
ես ետ կդառնամ
 +
նույն ճանապարհով.
 +
ու երբ կծագի
 +
արև քեզ համար՝
 +
հավատա դու ինձ,
 +
այդ ես եմ, որ կամ
 +
արևի տեսքով.
 +
իսկ երբ լուռ կընկնի
 +
խաղաղ երեկոն,
 +
ու դուրս կլողա
 +
երկրի այն կողմից
 +
մահիկը լուսնի՝
 +
հավատա դու ինձ,
 +
այդ ես եմ, որ կամ
 +
լուսնյակի տեսքով.
 +
դու լաց մի լինի,
 +
երբեք մի տխրի,
 +
ինչպես տեսնում ես՝
 +
քեզ մոտ եմ ես միշտ:
 
</poem>
 
</poem>
  
 
==«Մեր հանդուգն երջանկությունների մեջ․․․»==
 
==«Մեր հանդուգն երջանկությունների մեջ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Մեր հանդուգն երջանկությունների մեջ
 +
և մեր երջանկություն
 +
բառը կրկնած
 +
եկել ենք ու բախել դուռը
 +
ցուրտ
 +
ձմեռով
 +
մի մարդու
 +
հիշո՞ւմ ես
 +
վրվրում էիր դու
 +
և քո դեմքը կապտած
 +
էլ չէր խոսում այն
 +
երջանկության իմաստությունից
 +
և քո ձեռքերը
 +
որ քիչ էր
 +
մնացել
 +
ես հողին հանձնեի
 +
փայտի պես
 +
փայտին էին հարվածում
 +
դռանը
 +
ու պառավը
 +
կիրթ
 +
բարեկիրթ
 +
մի քիչ ցնդած
 +
բացեց իր դուռը
 +
գոլորշի կուլ տալով
 +
իսկ մենք
 +
երբ տաք նստել էինք
 +
նրա մոտ
 +
հազիվ
 +
աննշմարելի
 +
հիշում էինք
 +
տեսնում
 +
այն քարը
 +
որը մեն մենակ
 +
քարացել էր իր տեղում
 +
և առանց
 +
սարսափի
 +
գիշերի
 +
որովհետև
 +
բոլորը իրեն էլ չէին հաշվում
 +
մենակ թողել էր
 +
իրենից դուրս
 +
մի բան
 +
ու այդ բանը
 +
ես ու դու էինք
 +
այդ պառավի դողդոջուն
 +
դնչի մոտ նստած։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Շղթայազերծ․․․»==
 
==«Շղթայազերծ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Շղթայազերծ
 +
աչքերի մեջ կարողացա
 +
մի քիչ կամաց֊կամաց
 +
ելնել
 +
մի քիչ
 +
կարողացա
 +
իմ մոր
 +
կենսագրությունը
 +
կարդալ
 +
քո աչքերում
 +
Ժասմեն
 +
և դու
 +
անմեռ
 +
աղջիկ
 +
իմ անմեռության
 +
գրոց
 +
մեջ
 +
մտիր
 +
ես գիտեմ
 +
այսպես են հանգչում
 +
հոգիները միշտ
 +
ես
 +
իմ
 +
կենսագիրս
 +
հազիվ
 +
կարողացա
 +
քո լայն փեշերի
 +
շոշափյունը
 +
ջոկել
 +
ու գնալ իմ շավղով
 +
բայց քանի որ
 +
ամեն մարդ
 +
սկսած
 +
բանաստեղծից
 +
այսպես է
 +
միշտ
 +
կռկռացել
 +
թե
 +
դե
 +
գնացեք
 +
մնացեք
 +
երազներ
 +
ես այնպես
 +
հանգիստ
 +
հանգիստ եմ հեռացել
 +
աստված
 +
իմ տխուր
 +
իմ տխուր ճամփից
 +
որ դարձիս
 +
պիտի միշտ
 +
հանդիպեմ ինձ
 +
քեզ
 +
բայց հիմա
 +
երբ
 +
մի քիչ է
 +
քեզ նման
 +
Աստված
 +
ինձ խաբում ես
 +
կհարբեմ
 +
նրա
 +
հոտից
 
</poem>
 
</poem>
  
 
==«Լույսի համար լաց եղա․․․»==
 
==«Լույսի համար լաց եղա․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Լույսի համար լաց եղա
 +
իմ մորաքրոջ
 +
քնած մարմնի մոտ
 +
ու վախեցա
 +
որ նա կմահանա
 +
Լույսի համար
 +
Լույսի համար
 +
լաց եղա
 +
որ չէր բացվում
 +
իմ մորաքրոջ
 +
պղնձի մեջ
 +
դրված երեք
 +
ձվերի նման
 +
որոնք երբ ուզես
 +
կդառնան
 +
կերակուր Աստծո
 +
իմ մորաքրոջ
 +
կատվի
 +
աչքերի մեջ ես լաց եղա
 +
ու այդպիսի
 +
լաց
 +
հազիվ թե ճարվի
 +
իմ մորաքրոջ
 +
համր ու լուռ
 +
հանդիմանանքը
 +
կատու էլ չարժեր
 +
ես նստեցի
 +
արևի տակ
 +
առավոտյան
 +
ու լույսը բարի էր։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Քո աչքերով․․․»==
 
==«Քո աչքերով․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Քո աչքերով
 +
փորփրեցիր իմ աչքերը
 +
որ աչքիս տակ
 +
տեսնես մորթված մարդ չի պահված
 +
քո աչքերով
 +
իմ աչքերը հանել երբեք չկարողացար
 +
քո մեղքի այն ծանրությունից
 +
որ դրել էր
 +
այս աշխարհը քո ուսերին
 +
հետո
 +
որը
 +
դանդաղ հալվել
 +
ներծծվել էր
 +
աչքերիդ մեջ
 +
էլ ինչ ես դու
 +
այդ աչքերով
 +
փորփրում իզուր
 +
իմ աչքերը
 
</poem>
 
</poem>
  
 
==Փախիր֊փրկվիր==
 
==Փախիր֊փրկվիր==
 
<poem>
 
<poem>
 
+
Սա էլ թող լինի ամենավատը
 +
որ կորցրած մատը
 +
ինձ ցավ պիտի տա
 +
միայն
 +
խնդրանք կա
 +
կամաց պոկեցեք
 +
ամեն մի մատս
 +
որ վերջին մատով
 +
ես ցույց տամ մեկին
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ութ տարեկան փոքրիկ աղջիկ․․․»==
 
==«Ութ տարեկան փոքրիկ աղջիկ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ութ տարեկան փոքրիկ աղջիկ
 +
ինչպես սիրեմ
 +
դնեմ ծնկիս
 +
ու օրորեմ քեզ բառերով
 +
բայց օրորս
 +
ինչ քուն բերի
 +
ութ տարեկան դու մեծ աղջիկ
 +
երբ ներկված թարթիչներիդ
 +
տակ թաքնված հրապուրիչ
 +
ու խորամանկ մի հայացքով
 +
դարձա ես կով
 +
ու բառաչս ձգվեց երկար
 +
այս մարդկության
 +
նախրքաշում
 
</poem>
 
</poem>
  
 
==«Շնչառութոյւնդ գրկել էր ինձ տաք․․․»==
 
==«Շնչառութոյւնդ գրկել էր ինձ տաք․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Շնչառությունդ գրկել էր ինձ տաք
 +
ու գոլորշի էր հավաքում դեմքիս
 +
լցվում աչքերս
 +
այն ակոսները
 +
որ տարիներն էին վարել իմ դեմքին
 +
դանդադ սահելով
 +
շնչառությունդ
 +
ջրում էին ակոս
 +
իմ կնճիռները
 +
բերք ստանալու ակնկալությամբ
 +
այսպես ողջ գիշեր
 +
իսկ առավոտյան
 +
զարմանքից սառավ շնչառությունդ
 +
աչքերիս վրա
 +
կախվեցին երկար սառույցների պես
 +
արտասուքներս
 
</poem>
 
</poem>
  
 
==Պյոտր I ― Եկատերինա II==
 
==Պյոտր I ― Եկատերինա II==
 
<poem>
 
<poem>
 
+
Միամիտ մեռեք թագավորներ
 +
ձեզ պետք է միամիտ թողնել
 +
որ մի քիչ
 +
խաղալու թղթերով ձեր վրա սովորենք
 +
ու ձեր գլխից բռնած
 +
շրըփ
 +
խփենք սեղանին
 +
Միամիտ կռվեք թագավորներ
 +
ձեր բոլոր տեսակի աչք ունքերի հետ
 +
հայելիների առաջ
 +
առանց դրանց դուք թագուհիներ չեք ունենա
 +
մի ելեք ձեր տեղից
 +
տակը մեծ փոս կընկնի
 +
այնժամ ձեր գայիսոնը
 +
մինչև գետնին հասնելը
 +
կդառնա հաշմանդամի հենակ
 +
իսկ ձեր արյունը
 +
կդառնա մի հասարակ բարապան
 +
մեծ քաղաքների հյուրանոցներից մեկում
 
</poem>
 
</poem>
  
 
==«Հեռախոս․․․»==
 
==«Հեռախոս․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Հեռախոս,
 +
և զանգ,
 +
ու զանգի ես հենց ինքդ սպասում.
 +
և խոստովանանք
 +
երկուստեք,
 +
թե՝ «գեղեցիկ ես»,
 +
որ մաշեք իրար
 +
ու քիչ էլ մաշվի
 +
ձեր հաշվով, գուցե,
 +
այս ժամանակը.
 +
թե ինչքան, գիտեք,
 +
մաշում եք իրար
 +
թեկուզ մի ծաղրով
 +
կամ հռհռոցով,
 +
կամ մի համբույրով,
 +
կամ էլ՝ ով գիտի...
 +
Ու վերջն էլ պատմում
 +
նման, հավասար մարդկանց,
 +
որ ես այսօր քնեցի շատ լավ.
 +
օրը կիրակի էր,
 +
իսկ կիրակին չի խաբում,
 +
և տեսա Նրան։
 +
Ես էլ ժպիտով
 +
ընդունում եմ ձեր երկբայությունը՝
 +
առած թե չառած
 +
ազնվության տեղ,
 +
լուռ խոնարհվում եմ,
 +
վերցնում հենց այդ ազնվությունը,
 +
մի քիչ ջուր խառնում
 +
ու գրում այսպես։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Կարմիր սվիտրի․․․»==
 
==«Կարմիր սվիտրի․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Կարմիր սվիտրի
 +
կարմրությունը խունացել է
 +
և իմ պիջակի գույնը նույնպես
 +
ներկելու տրամադրություն էլ չկա
 +
երբ ոչ ոք չի ուզում
 +
որ մի քիչ
 +
մոռացված պիջակս
 +
կամ այն սվիտրը
 +
որն հիշեցնում է
 +
արդեն հատակի գորգը
 +
փռեմ ձեր առաջ
 +
ու քայլեք նրա վրայով
 +
իսկ թե երբևէ կարողանամ
 +
ներկել իմ սվիտրը
 +
ուրեմն բարեհաճեցեք
 +
զգույշ քայլել նրա վրայով
 +
որովհետև
 +
այս սվիտրի վրա
 +
ես դրեցի
 +
ձեր բոլոր տանջանքները
 +
որ մենք միասին
 +
հագանք
 
</poem>
 
</poem>
  
 
==«Մարմիններս դարձրած․․․»==
 
==«Մարմիններս դարձրած․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Մարմիններս դարձրած
 +
հավերի համար կեր
 +
կուտ
 +
մենք չվախեցանք
 +
չէ կներեք
 +
հավերը հասկանում էին
 +
որ մենք ուրիշ կուտ ենք
 +
և ուտում էին
 +
հետո կրեճից ջուր խմում
 +
որովհետև մենք կանգնած էինք
 +
նրանց կոկորդին
 +
դա նրանց աչքերն էին
 +
ցույց տալիս
 +
և վզերի ձիգ ու ցած
 +
անելը
 
</poem>
 
</poem>
  
 
==Այդտեղ ինչ֊որ բան չգցես==
 
==Այդտեղ ինչ֊որ բան չգցես==
 
<poem>
 
<poem>
 
+
Իսկ դուք մարդիկ
 +
երբ ուզում եք անձրև չլինի
 +
բայց ես ինչքան բանաստեղծություն գրեմ
 +
որ անձրևը կտրվի
 +
աղ դիր անձրևի տակ
 +
ասաց մայրս
 +
և խաչերկաթի վրա
 +
ավելացրեց մայրս
 +
և պահիր մինչև
 +
անձրևը կտրվի
 +
ասաց մայրս։
 
</poem>
 
</poem>
  
 
==«Լուրջ, անգամ ոչ մի բառ․․․»==
 
==«Լուրջ, անգամ ոչ մի բառ․․․»==
 
<poem>
 
<poem>
 +
''Եկա, տեսա, հաղթեցի։
 +
ԿԵՍԱՐ''
  
 +
Լուրջ, անգամ ոչ մի բառ
 +
չասացի
 +
ոչ մեկին։
 +
Եկա պատմեցի
 +
իմ մոր ամուսնությունը,
 +
իսկ ինձ
 +
համարեցին
 +
նրա որդին։
 
</poem>
 
</poem>
  
 
==Այսպես թե այնպես==
 
==Այսպես թե այնպես==
 
<poem>
 
<poem>
 +
''Բումբերդ սև գուլպայով...
 +
ՎԱՐՈՒԺԱՆ''
  
 +
Թըփ, թըփ, թըփ, թըփ
 +
մոտենում են քո ոտքերը
 +
վըշ, վըշ, վըշ, վըշ
 +
քսվում են բումբերդ իրար
 +
այս բոլորը
 +
դառնում են իմ դռան մոտ
 +
մի աղմուկ
 +
ու ծնվում ես դու
 +
թըփ, թըփ, թըփ, թըփ
 +
հեռանում են քո ոտքերը
 +
վըշ, վըշ, վըշ, վըշ
 +
քսվում են բումբերդ իրար
 +
այս բոլորը
 +
դառնում են լռություն
 +
ու ծնվում ես դու...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Երբ բողոքող մարդիկ․․․»==
 
==«Երբ բողոքող մարդիկ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Երբ բողոքող մարդիկ
 +
կշատանան
 +
և կանայք
 +
կբավարարեն
 +
նրանց ժպիտները
 +
ուրեմն այն ժամանակ
 +
պետք է
 +
կենսագրությունը գրել
 +
այն մարդկանց
 +
որոնք ջղայնանում էին
 +
իսկ կանայք նրանց
 +
հանգստացնում
 
</poem>
 
</poem>
  
 
==«Աջ֊ձախ․․․»==
 
==«Աջ֊ձախ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Աջ֊ձախ,
 +
ձախ֊աջ,
 +
գնացինք.
 +
— Ո՞ւր,— հարցնում էր կինս։
 +
Աջ֊ձախ,
 +
ձախ֊աջ.
 +
— Ո՞ւր գնանք,— հարցնում էի
 +
կնոջս՝ ես։
 +
 +
Աջ֊ձախ.
 +
— Գնանք,— լսվում էր փողոցից,
 +
երբ գեներալին տարան...
 
</poem>
 
</poem>
  
 
==«Ես նորից քեզ եմ պատմում․․․»==
 
==«Ես նորից քեզ եմ պատմում․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Ես նորից քեզ եմ պատմում
 +
Ոչ թե որ դու մի բան
 +
կարող ես հոգալ
 +
Չէ եղբայր քո մարդ իմանալը
 +
Շատ չափազանցրիր
 +
Դրա համար նույնիսկ
 +
Մեղավոր մեռելներին
 +
դատեցիր
 +
Իսկ մի քանիսին էլ
 +
Հերոս կոչեցիր
 +
Տո լսիր
 +
Դատեցիր
 +
Կոչեցիր
 +
Նրանց մեռնելուց հետո
 +
Նրանք որ [մեռան]
 +
քեզ համար
 +
Ախր դու ով ես
 +
Եվ ինչ կարող ես անել
 +
Շատ շատ
 +
Ինձ էլ կդատես
 +
Կամ էլ հերոս կկոչես
 
</poem>
 
</poem>
  
 
==«Վերջին րոպեին․․․»==
 
==«Վերջին րոպեին․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Վերջին րոպեին
 +
հանգիստ կորոճանք մեր ցանկացած
 +
ցանկացածը
 +
և սիրուն կավարտենք
 +
մի երգ
 +
որ պատերազմ է դարձել
 +
սառել է օդը
 +
մեր շնչափողում
 +
դրա համար ենք թույլ տալիս
 +
որ գան
 +
նախագահները
 +
ու մեզ մի լավ դաս տան
 +
իսկ դրանից ոչինչ չի փոխվում
 +
բացի նախագահներից
 
</poem>
 
</poem>
  
 
==«Երբ հոգնած ես ընկա ճանապարհ․․․»==
 
==«Երբ հոգնած ես ընկա ճանապարհ․․․»==
 
<poem>
 
<poem>
 
+
Երբ հոգնած ես ընկա ճանապարհ
 +
Չորս կողմը մութ էր ու խաղաղ
 +
Ես կորցրել էի ճամփան
 +
Ման գալով ման գալով երկար ու այնքան
 +
Գնում էր ավտոբուսն հևալով
 +
Ձուլվելով խավարին ճամփեքի
 +
Ուղևորներն հոգնած դեմքերով
 +
Հորանջում խոսում էին ալարկոտ
 +
Մի սիրուն աղջիկ իմ դիմաց
 +
Գնում էր մի տգեղ կնոջ հետ
 +
Ես կորցրել էի ճամփան
 +
Ման գալով ման գալով երկար ու այնքան
 +
Ու ճամփի կեսին
 +
Իջավ սիրունը կնոջ հետ
 +
Հազաց ավտոբուսը խռպոտ
 +
Ընկավ ճանապարհ նվվալով
 +
Հալվեց աղջիկը խավարում
 +
Կարծես կար և չկար
 +
Գնում էի գնում էի ես հոգնած
 +
Մոլորված բայց ինչ֊որ հույսով
 +
Հիշելով անծանոթ աղջկան
 +
Ելավ կրկին նա ավտոբուս
 +
Պտտվել էր կարծես երկիրը մի պտույտ
 +
Տեսնելով նա ինձ՝ չգտա՞ք, ասաց
 +
Ու խղճահարվեց իմ պատասխանից...
 
</poem>
 
</poem>
  
 
==Քերթված արևի==
 
==Քերթված արևի==
 
<poem>
 
<poem>
 +
'''''Պոեմ'''''
  
 +
Անձրևը
 +
ձողերի նման
 +
անթիվ ու անվերջ
 +
խրվում էր հողի մեջ։
 +
Ուժգնությունը նրա
 +
միապաղաղ
 +
հարուցում էր կասկած։
 +
Սկսվել էր այն
 +
կեսգիշերից, ապա
 +
ձգվել, երկարել, երկարել
 +
ու չէր կտրվում մինչև լույս։
 +
Եթե գիշերներին պարզկա,
 +
օրերին արևոտ կամ թե
 +
մտածում ես առանց երազի՝
 +
երազում ես այսօր
 +
առանց խորհելու։
 +
Եվ օրն այդ բոլոր մարդիկ,
 +
շները նույնիսկ
 +
կամ ինչ֊որ էակ
 +
պոետ են արդեն։
 +
Դադարում է մի պահ, կարծես,
 +
ստամոքսը կծկվելուց ընդմիշտ,
 +
սկսում են բոլորն էլ երգել,
 +
երգում են խաղաղ ու հանգիստ։
 +
Երգը այդ օփիումի նման
 +
տարածվում է համակ մարմնով,
 +
լափում աչքերը, ապա
 +
սկսվում է մի
 +
հիստերիկ մանիա։
 +
— ԼՌՈՒԹՅՈՒՆ.
 +
երկրագունդն է ննջում։
 +
Բայց բացվում է հանկարծ
 +
լուսամուտներից մեկը երկրի.
 +
ինն էր առավոտյան
 +
կամ գուցե այդքան.
 +
թող այդպես լինի։
 +
Մի քանի րոպե
 +
պատուհանից բաց
 +
երիտասարդը շոյեց
 +
անձրևն աչքերով,
 +
արևը ման եկավ
 +
երկնքում անթափանց,
 +
Ապա դուրս եկավ,
 +
թողնելով դուռը բաց.
 +
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ։
 +
Չվերցրեց նա թիկնոց,
 +
կարող էր, չնայած, ճարել,
 +
թրջեց երկինքը նրան
 +
ինչպես բաղնիքի ցնցուղ՝
 +
թվաց նրան տհաճ
 +
սառնությունն անձրևի։
 +
Այլ կերպ էր սիրել նա
 +
անձրևին սառը.
 +
գուցե գեղեցիկ,
 +
գուցե լավ,
 +
բայց ոչ նրան...
 +
Մոռացած անձրևն արդեն՝
 +
երիտասարդն ընկել էր
 +
հետևից մի մտքի.
 +
ԲԱՅՑ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ ՆԱ։
 +
Գալիս էին հենց այնպես
 +
պատկերներ շարվե֊շարան,
 +
գալիս էին, անցնում
 +
առջևից աչաց,
 +
ինչպես մեգն է սողում
 +
վրայից ծովի։
 +
 +
Սթափեցրեց նրան
 +
խոշոր մի ջրափոս,
 +
հիշեց նա իր միսիան.—
 +
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ...
 +
 +
Այլոց համար չէր
 +
փնտրում նա նրան,
 +
գողացել էին, գիտես,
 +
արևն էին գողացել,
 +
ինչ-որ մարդիկ գողացել
 +
շպրտել էին նրան
 +
անհունի այս անսահման
 +
անկյուն մի ինչ֊որ
 +
և փռել դեմքին մի թաց շոր...
 +
Ոչ մի քեն չուներ նա
 +
գողերի հանդեպ,
 +
զի ուներ նա հույս.
 +
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
 +
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
 +
Բավ ճանապարհ էր անցել
 +
երիտասարդը ոտքով,
 +
դարձել էր հարազատ արդեն
 +
ճանապարհը նրան.
 +
ԻՐԵՆՆ ԷՐ ՃԱՄՓԱՆ։
 +
Նա զարմացավ, թե ինչքան
 +
նման են իրար
 +
ինքն ու ճամփան։
 +
Երևի նույնն են աշխարհում ամեն ինչ,
 +
բոլորն էլ մի բան են, գուցե։
 +
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
 +
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
 +
Իր անունն հիշեց երիտասարդը,
 +
մի քանի անգամ կրկնեց մտքում,
 +
ձեռքը վերցրեց, շոշափեց չորս կողմից,
 +
և կծկված, ապշահար նկատեց, որ ձեռքում
 +
ոչինչ, ոչ մի բան
 +
չէր եղել, չկար,
 +
Այլ հավիտենական մի
 +
մթություն, որի
 +
մեջ էր թաքնված
 +
եղել մինչև հիմա։
 +
Տասը անց էր ժամը,
 +
դուրս էր եկել նա
 +
քաղաքից արդեն.
 +
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
 +
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
 +
Մի ասֆալտապատ ու լայն ճանապարհ
 +
տանում էր ինչ֊որ
 +
հեռու֊հեռու վայր
 +
կամ ինչ֊որ քաղաք,
 +
որ չգիտեր նա։
 +
Անծանոթ մի կին անձրևանոց գլխին
 +
կանգնել էր եզրին մեծ ճանապարհի.
 +
պետք է նա գնար
 +
հեռու֊հեռու երկիրն այն,
 +
որ չգիտեր, չէր տեսել երիտասարդը...
 
</poem>
 
</poem>
  
 
==Հիսուս Քրիստոս==
 
==Հիսուս Քրիստոս==
 
<poem>
 
<poem>
 
+
'''''(Հատվածներ օրատորիայից)'''''
 +
 +
 +
* * *
 +
Այնտեղ, Արևմուտքում,
 +
Ուր ուղեղներն էին հալվում
 +
Զգացմունքի տվայտանքներին խաբված,
 +
Այստեղ մարդն էր դեռ ննջում՝
 +
Պաղ քրտինքից մեղսված։
 +
Ու այդպես էր...
 +
Մինչ դու ելար ու հառնեցիր՝
 +
Բարբառելով.
 +
«Ոչ թե գիշեր, այլ՝ լո՛ւյս, լո՛ւյս։
 +
Լույսերի մեջ պիտի պառկել,
 +
Ո՛չ թե երկնի մահիճներում,
 +
Այլ հենց այստեղ՝
 +
Այս ծանր ու մեծ գնդի վրա»։
 +
Այն ժամանակ տաշված ու խեղճ այս աշխարհի
 +
Ուղեղները փոքր, թե մեծ
 +
Փսփսում էին անկյուններում պաղ մթության...
 +
. . . . . . . . . . . . . . . . . .
 +
Եվ որպեսզի փսփսոցը դառնա մեծ ձայն՝
 +
Դու կարդացիր խրախույսը քո ԱՌԱՋԻՆ.
 +
«Մութի հետ՝ լո՛ւյս,
 +
Լույսի մեջ՝ հո՛ւյս,
 +
Հույսի մեջ՝ վառ մի վայրկյան։
 +
Գիտցե՛ք, մարդի՛կ, մունջ թքել են
 +
Կույս գիշերվա աչքի մեջ,
 +
Որ պառկած էր մեղմաբար
 +
Աղջամուղջի լույսի հետ
 +
Մուգ երկնային վերմակում.
 +
Ու ցնորված հմայքից
 +
Այդ դյութական հեշտանքի՝
 +
Պիտ սթափվել, բայց զգույշ,
 +
Հանկարծ վայրկյանը չանցնի»։
 +
Եվ հասկացան տեարքն արի,
 +
Որ սեռային կամ սիրային այս աշխարհում
 +
Պարպվում էր սին բաժակ։
 +
Դժոխային մարմիններում ցնորված
 +
Ինչի՞ էր պետք անգամ լույսը երկրային,
 +
Երբ դեռ չկար մուրազային,
 +
Երկնային այն տենչը վես,
 +
Որ խառնվում աղբ ու մրի,
 +
Բայց վերանում, խոյանում էր հոգեպես։
 +
Ու այդ հոգին
 +
Ծպտված խոր՝ մի բուռ մարդկանց սրտերում...
 +
— Սիրել ձեզ պես էակներին՝
 +
Օ, քավ լիցի...
 +
Դա կտանի, մեզ կհասցնի
 +
Դանթեական անլռելի դժոխքին։
 +
Ու մինչ դեռ հին զանգն էր հնչում
 +
Ուղեղներում դիվահար,
 +
Դու կարդացիր խրախույսը քո ԵՐԿՐՈՐԴ.
 +
«Եղած գանգերի կեսը
 +
Երկրինն է մսակեր,
 +
Մյուս կեսը՝ ժամանակն ու տարածությունն են լափել։
 +
Իսկ մենք երկնին ու երկրին այս իրական
 +
Շպրտում ենք երկրորդ «ես»,
 +
Որն հող չունի դրախտի լույս վարդի պես»։
 +
 +
 +
* * *
 +
Հոգեթաթախ զմայլանքով արբեցած
 +
Դեռ նիրհում էին գաղափարները գորշ.
 +
Ըմբոշխնում էին սառ շուրթերով
 +
Մարգարեական դառնությունները համայն.
 +
Երբ պատռվեց երկինքն այս լուրթ,
 +
Կարկառվեց քո հանճարեղ ձեռքը ջղաձիգ
 +
Եվ քո մատներից ամեն
 +
Շիրիմների կույտի վրա
 +
Գրոհեցին լուսիններ,
 +
Համբուրվեցին համր ու խորունկ
 +
Ֆոսֆորային սառնությամբ։
 +
Իսկ քո միտքը այդ ժամանակ
 +
Բնության ողբն էր երգում,
 +
Ու բախվեցին քո միտքը լայն ու բնություն։
 +
Մինչ այդ եղած ուղեղները,
 +
Զիջումներով արբեցած
 +
Խորախորհուրդ բնության՝
 +
Բարբաջել էին,
 +
Թե՝ պայծառ են, իրենք կա՛ն։
 +
Այդտեղ ահա
 +
Կյանք տվեցին Գյոթեի մեծ Ֆաուստին,
 +
Որ մաղձ թափվի երկրի վրա իրական։
 +
Չէին հասկացել,
 +
Որ թշվառ էր կնքել Գյոթեն Ֆաուստին։
 +
Իսկ բնության հետ բախվելիս
 +
Քո մեջ այնժամ ծնվեց խորհուրդ,
 +
Ու կարդացիր խրախույսը քո ԵՐՐՈՐԴ.
 +
«Հարաբերյալ այս կյանքում
 +
Սերը Մարդ է, Մարդն՝ Աստված։
 +
Սուտ է, սակայն մահվան ծնունդ
 +
Չկա երբեք կրքերի այս քաոսում։
 +
Եվ որպեսզի ճիշտ արարվենք՝
 +
Այդ քաոսի բոժոժանքը պիտի լուծենք։
 +
Մահը փաստ է, կյանքը՝ մահ,
 +
Մահկանացուն կյանք է տեսել ակնթարթ,
 +
Ոմանք պղծել, ապականել.
 +
Ահա օրենք, որն իր խամրած աչքերով
 +
Ճշմարտության սրունքներն է շոյում։
 +
Իսկ մենք ունենք գեղեցկություն ներդաշնակ,
 +
Որին կգրկենք, կհամբուրենք սիրով լի,
 +
Ինչպես Գյոթեն Մեդիչիի Վեներային համբուրեց»։
 +
 +
 +
* * *
 +
Ապաշնորհ հեքիաթներ էին թափառում
 +
Չնաշխարհիկ ու հազվագյուտ
 +
Երկրի վրա այս առկախ.
 +
Բաբելոնյան երկնաքերի նման ճիշտ
 +
Տասնինն դարի աշտարակն էր խորտակվում,
 +
Քարի տեղ՝ ջուր, ջրի տեղ՝ քար
 +
Միմյանց տալու պատճառով։
 +
Այս տեսնելով, Առաջնորդ մեր,
 +
Մի ընդհանուր լեզու դառար
 +
Համայն մարդկանց բերաններում,
 +
Դարձար համայն լսողություն,
 +
Ու հասկացան մարդիկ միմյանց
 +
Եվ հեքիաթի նման այն հին,
 +
Ուր դարձել էին կախարդանքով բոլորը՝ քար,
 +
Հոգեդարձի ամենքն եկան
 +
Ու շարվելով իրար կողքի
 +
Շարվեշարան բազուկներ պինդ՝
 +
Բռնեցին ծեր երկրագնդի
 +
Թեք առանցքից, դուրս քաշեցին,
 +
Բարձրացրին, հողի վրա
 +
Կանգնեցրին, ու հաստատվեց
 +
Աշտարակը մեր այս դարի։
 +
Քսան դարի աշտարակի վերին ծայրից
 +
Դու կարդացիր մեզ խրախույսը քո ՉՈՐՐՈՐԴ.
 +
«Հիշե՛ք, անմե՛ղ ինձ նմաններ,
 +
Երեկոները անհարթ,
 +
Հազար շապիկ ունեցող այն մարդուկները,
 +
Ընկած անմիտ ու անհեթեթ՝
 +
Կրծքներս ի վար,
 +
Մեր երազներն էին քամում,
 +
Պարպում էին մեզ կրքի նման։
 +
Բայց հենց այս նոր գլխից դարի
 +
Պիտի տեսնեք, որ բոլորն էլ
 +
Կկաղկանձեն էգ գայլի պես,
 +
Երբ կսովեն,
 +
Եվ ցավն անտես
 +
Կհետևի մտքի պես»։
 +
. . . . . . . . . . . . . . . . . .
 +
Փոթորկալից ուրախության
 +
Աններդաշնակ թափի մեջ
 +
Հողմացրիվ թառանչանքով
 +
Ահաբեկված հայացքներ են կիզվում.
 +
Գերբնական իմաստալից զորությամբ
 +
Հոշոտվում են հին անոթներն հողածին,
 +
Վերջին ճիչն է համրանում
 +
Տագնապահար անհայտության երախներում անկշտում,
 +
Մաշված դարերի խորքից
 +
Վեհատեսիլ անմահությունն է ժպտում»։
 +
Այս խոսքերից, Առաջնորդ մեր,
 +
Կրկին ելավ գեղեցկությունն իր դագաղից
 +
Եվ շարքը մեր՝
 +
Վերածնված հոգիներով,
 +
Նոր հարություն ստացավ։
 +
 +
 +
* * *
 +
Ու մինչ երկրային փոշին
 +
Արձանների էր ձուլվում,
 +
Հավերժանում կոստանդական8 զորությամբ՝
 +
Հոգին տառապանքն էր երգում
 +
Մահիճներում սրբացած.
 +
Եվ մարդն անզոր
 +
Պինդ փարվում էր անհեթեթությանը թունոտ,
 +
Մութն իջնում էր, մրափում,
 +
Սնունդ տալով կասկածանքներին անփար,
 +
Իսկ սանդուղքով սադափե,
 +
Երազներում հոգնատանջ՝
 +
Մագլցում էին ու մեռնում
 +
Աշխարհի ողջ խելագարները լուսե։
 +
Այնտեղ ահա հավաքվել էին
 +
Հանճարները գլխահակ
 +
Ու երբեմնի փառաբանված
 +
Աճյուններն էին լիզում.
 +
Արյան ծարավ հոգիներն էին,
 +
Տխրահռչակ պատրանքներով շղարշված՝
 +
Դժոխային կատվի նման
 +
Մռլտում, [. . . .] բայց միզում։
 +
Պաղ քարերն էին լույս սփռում
 +
Ու ծաղրում էին աստղերին,
 +
Թանձր մշուշն էր իջնում,
 +
Գրկում նրանց մեղմագին։
 +
Առավոտյան հոգու թախիծն էր փարվում,
 +
Միաձուլվում ու հալվում
 +
Ջերմությանը տռփակեզ,
 +
Ցողն արտասուք էր քամում
 +
Անհույս մտքից հոգնատանջ,
 +
Լուսինն այնժամ մելանխոլիկ
 +
Անլվա սիրտն էր բացում,
 +
Որ տեսել էր արհավիրք,
 +
Որ տեսել էր առևանգում անմեղի,
 +
Որ տեսել էր բարին խեղճ՝
 +
Ծունկի եկած դաժանության ոտքի տակ։
 +
Հին մի երգ էր մրափում
 +
Ապակեպատ աչքերի մեջ.
 +
Քամին ահեղ՝ զսպված
 +
Մի մոլեռանդ քրիստոնյա էր դարձել,
 +
Որ համոզում, բայց մեռնում էր կրքի մեջ։
 +
Հեռվից հեռու հին մեղեդին
 +
Մերթ պոռթկում էր լավայի պես,
 +
Մերթ մերվում էր քամու հետ,
 +
Ինչպես զույգը տարասեռ։
 +
Այն ժամանակ, լուսնի կաթով ողողված,
 +
Առաջնորդ մեր, իջար ներքև
 +
Եվ կարդացիր խրախույսը քո ՎԵՑԵՐՈՐԴ.
 +
«Այստեղ էլ մենք պիտ չխոսենք
 +
Ոչ հին լեզվով՝ որ թշնամունն է, գիտեք,
 +
Ոչ երկնային՝ պոետների լեզվով ազնիվ.
 +
Այստեղ արդեն բնական մեր լեզուն է պետք
 +
Հոգեկան վեհ ապրումների պոռթկումով,
 +
Որ կշանթի, որ կշամփրի
 +
Ճշմարտության վերքերով»։
 +
 +
 +
* * *
 +
Սառնապղտոր հողի վրա
 +
Մարդկային դեմքեր էին վառվում,
 +
Խաչաձևվում անհույս մտքով, անտեղի.
 +
Կյանքը միտք էր ծնում բիրտ,
 +
Իսկ միտքը բիրտ՝ ուժը ձեռքին,
 +
Խոնարհություն՝
 +
Երկուստեքված մարդու մեջ։
 +
Իրարամերժ երկրներում մարդկային
 +
Անմխիթար սրբություններ էին շրջում,
 +
Լուռ շշնջում... գնում... ննջում...
 +
Եվ բյուր մարդկանց հոգիները ճգնավոր
 +
Անդունդներ էին վիժում,
 +
Փրփրում էր մարդկային խիղճը անբիծ,
 +
Որ իր ձեռքով
 +
Փառքի մեջ էր մահ տեսել։
 +
Անձնական շահ,
 +
Հասարակարգ էիր հիմնել
 +
Հանուն քեզ,
 +
Որ կարող էր մեղանչել
 +
Հարստահարված ու խեղճացած մարդու դեմ։
 +
Այս ամենը գիտեին մարդիկ,
 +
Բայց լճի պես
 +
Հասկացածն էր մնում տեղում,
 +
Եվ բացեցիր շլյուզները,
 +
Առաջնորդ մեր, կանգնած մտքի՝
 +
Երբ կարդացիր խրախույսը քո ՅՈԹԵՐՈՐԴ.
 +
«Հենց որ լույսի հետ մենք ձուլվենք,
 +
Մենք կթամբենք երգերը մեր,
 +
Կսլանանք, մութն այստեղից լափլփած,
 +
Կանցնենք հեռու երկրոց երկիր,
 +
Անգամ ուրիշ մոլորակներ
 +
Ու կտանենք և ցույց կտանք
 +
Հոգիներին մոռացված,
 +
Որ ստեղծված ու առեղծված այս աշխարհում
 +
[. . . . . . . . . . . . . . . . . .]
 +
Արդեն լույսն է լոկ իշխում»։
 +
 +
 +
* * *
 +
Ու կարծում էին այն
 +
Կմախքային իրանները ճկուն,
 +
Որ կարող էին սրտեր մարել ու գերել
 +
Ճվճվոցով անհոգ։
 +
Իսկ լսելու մի ձայն էր պետք աներկբա,
 +
Որ ինչպես օդ պիտի լցվեր
 +
Այս փչկած մեծ գնդի մեջ։
 +
Ու մինչև այդ
 +
Դեռ խամրում էին
 +
Ուղեղները բանական.
 +
Մարդ֊կենդանի,
 +
Կենդանի֊մարդ.
 +
Այս էր միտքը աշխարհի,
 +
Դեռ այսպես էր պտույտ գալիս
 +
Մշտահոլով երկիրը մեր.
 +
Երբ մենք սովոր արդեն ձայնիդ,
 +
Առաջնորդ մեր, լսեցինք խոր
 +
Խրախույսը քո ՈՒԹԵՐՈՐԴ.
 +
«Բայց դեռ սպասենք,
 +
Ի՞նչ է այս.
 +
Ինչո՞վ կարող ենք վստահել մեկմեկու,
 +
Երբ դեռ չունենք
 +
Երանատենչ ձգտումները
 +
Արդարադատ ձեռքերի։
 +
Դրա համար որպես նեցուկ
 +
Միշտ անդարձ մեր ուղուց
 +
Պինդ կփարվենք ու կտանենք անմնացորդ
 +
Գաղափարները մեր նոր»։
 +
Երբ տեղ հասան մտքերը քո՝
 +
Նայեց ետ մեկ երթը մեր,
 +
Տեսավ ճամփան իր եկած,
 +
Ուր նստել էր կիրքն անմիտ,
 +
Որին դարձել էինք գերի։
 +
Բայց հայացքը մեր վերստին,
 +
Մեծ լուսարձակի նման՝
 +
Իր հին ճամփից սփռվելով
 +
Եկավ ընկավ իր նոր ճամփան.
 +
. . . . . . . . . . . . . . . . . .
 +
 +
Թնդաց երթը։
 +
[. . . . . . . . . . . . . . . . . .]
 +
Այնժամ, որպես մեծ Բեթհովեն՝
 +
Առանց խոսքի,
 +
Քո ձեռքերով, Առաջնորդ մեր,
 +
Դու կարդացիր խրախույսը քո ԻՆՆԵՐՈՐԴ.
 +
«Ինձ նմաններ,
 +
Եղեք եղբայր ու հավասար,
 +
Եվ որպեսզի այդ կատարվի՝
 +
Չթողնենք, որ այսուհետև
 +
Ձեր պատկերը աղավաղվի»։
 +
 +
 +
* * *
 +
Էլ ասելու բան չկար մեզ...
 +
. . . . . . . . . . . . . . . . . .
 +
Եվ երբ մութն իր ոտքը քաշեց,
 +
Տեղը դրեց լույսն իր ոտքը,
 +
Դու կանգնեցիր և նոր բացվող
 +
Արշալույսի հենց մեջտեղից
 +
Կարդացիր քո խրախույսը ՏԱՍՆԵՐՈՐԴ.
 +
«Մենք էլ գիտենք
 +
Երգել ինչպես մարդն առօրյա.
 +
Ուրախ, անհոգ զվարճանալ,
 +
Արցունք թափել շիրմի վրա մեր հարազատ...
 +
Այդ մենք գիտեինք,
 +
Բայց թե գիտեի՞ն մարդուկներն այն,
 +
Ինչ չգիտեին,
 +
Ինչ հեռու էր
 +
Իրենց խղճուկ գաղափարից,
 +
Կաղապարներից ձուլածո.
 +
Գիտեին.
 +
Բայց թե գիտեի՞ն,
 +
Որ հմայող, շլացնող լույսերը վառ
 +
Մարմնի համար ջերմանալու կրակ չէին լոկ,
 +
Եվ մենք իրենց կույր աշխարհից
 +
Վաղուց արդեն հրաժարվել
 +
Եվ դյութական հնչյուններով,
 +
Մայրամուտի կրակաշուրթ արևներով՝
 +
Տանջահոգնած ու հոգնաբեկ մարդկությանը
 +
Հանգրվան ենք ապավինել»։
 +
 +
 +
* * *
 +
. . . . . . . . . . . . . . . . . .
 +
 +
 +
* * *
 +
Առաքելությունը քո աստղականչ
 +
Լույս էր սփռում անհուններից,
 +
Եվ ուղեղդ գերբնական, անխոնջական
 +
Հրաժարվեց աշխարհներից,
 +
Եվ ճեղքվեց ու հրկիզվեց
 +
Ապրումներով երանական։
 +
Վերացումով փոշիացած,
 +
Ոտքերը սուրբ ու անգլուխ՝
 +
[. . . . . . .] խուժեց վայրագաբար
 +
Արգանդները կուսական։
 +
Որպես մասունք շաղ տված
 +
Անունը քո նետեց համայն շրթներին,
 +
Քանզի մինչ այդ
 +
Ցնորվում էինք, հառաչում
 +
Ու անթառամ իմաստության
 +
Նշխարքներն էինք մենք տենչում.
 +
Եկանք քեզ հետ,
 +
Էլ չէինք կարող
 +
Մնալ կանգնած սիրո առաջ տմարդի,
 +
Զի սիրտ ունեինք,
 +
Որ կարող էր տրոփել
 +
Լոկ հարազատ գրկի մեջ։
 +
Քո զորությամբ հագեցված
 +
Մխրճվում ենք
 +
Երեքթևյան ու թունավոր նետի պես
 +
Անբարյացկամ ու թշնամի սրտի մեջ,
 +
Ոմանց համար
 +
Անբովանդակ է երգը մեր,
 +
Քանզի դեռ չեն ուշքի եկել,
 +
Քանզի մեր սիրտն ամեն վայրկյան
 +
Անմահության կապանքներն է հոշոտում։
 +
Հողմագալար երկնքում
 +
Ծվենները ամպերի
 +
Չեն դիմանում
 +
Դատաստանին աստղերի։
 +
Սրբված ենք պատյան քաշած սրի պես.
 +
Ահեղաշունչ ուժգնությամբ
 +
Գալարվում ենք
 +
Լազուրներում,
 +
Լազուրներում
 +
Մեր հաղթական երկունքի։
 +
Ու մերվել ենք
 +
Ու հալվել ենք
 +
Աստվածային լույսի մեջ՝
 +
Դարեր ծեծված ու հոգնաբեկ,
 +
Անքակտելի հույզերով,
 +
Մենք քայլում ենք անսասան
 +
[. . . . . . .] ալիքների վրայով
 +
Դեպ երկինքը աստղաբույլ,
 +
Դեպ անհունը առեղծված,
 +
Դեպ քո հոգին անտեսիլ...
 
</poem>
 
</poem>

Ընթացիկ տարբերակը 16:30, 6 Հուլիսի 2019-ի դրությամբ

Չենք ասում, ինչքան գիտենք

հեղինակ՝ Սլավիկ Չիլոյան
աղբյուր՝ «Չենք ասում, ինչքան գիտենք»

Բովանդակություն

Պոետ էին նրանք

Պոետ էին նրանք․
անտառից փախած
արջերի նման՝
վայրի ոռնոցով
ու մռլտոցով
խուժեցին քաղաք,
հաստափոր ու կիրթ
մարդիկ խլացան,
տիկիններ կորան
այդ օրն աշխարհից.
պոետ էին նրանք։
 
Պոետ էին նրանք.
բամբասող ու չար
շների նման
հաչում էին այստեղ,
հաչում էին այնտեղ,
հաչում ամենուր՝
մի հոտած մսի
պատառի համար,
նույնիսկ այն պահին,
երբ առիթ չկար.
պոետ էին նրանք։
 
Պոետ էին նրանք.
ոչխարների պես
անմահ Հիսուսի՝
գայլի փարախում
նրանք ծնվեցին,
վերջին մայոցով
լուռ հոշոտվեցին,
պոետ էին նրանք։
 
Պոետ էին նրանք.
ամեն գիրկ ընկնող
պոռնկուհու պես
ընկնում էին, ելնում՝
շրթներին ժպիտ,
ջրում ցոլացող
փրփուրների պես,
իսկ մենակ պահին
լացում էին խեղճ,
լացում էին լուռ
Մագթաղինացու
աչքերով տխուր․
պոետ էին նրանք։

«Ես չեմ կորցրել․․․»

Ես չեմ կորցրել
ոչ մի բան.
զգացմունք,
թեկուզ զգացողություն,
կեղտից անգամ քաշված օղին
ես դատարկում եմ
իմ պարզ ուղեղում,
ու հետո այդ կեղտը
դառնում է ոչինչ
կամ էլ այսպիսի
բանաստեղծություն:

Սարի սապոն, դուրս արի

Ավազի վրա պղպջակներ կան.
— Ի՞նչ է սա։
— Ճենապակուց լավն է,
երեխեքն են սարքել։
— Ի՞նչ է սա։
— Ջերմոց,— պատասխանեց մժեղը,—
չճարվող ապակուց է,
երեխեքն են սարքել։
— Սա մանր ավազահատիկ է,— ասաց առաջնորդը,
վերցրեց մի բուռ,
ցույց տվեց իր հպատակներին
ու քանդեց
հախճապակուց էլ լավ,
ճենապակուց էլ լավ
չճարվող ապակուց
երեխեքի սարքած՝
մժեղի համար ջերմոցը։

Հաշվապահը

Նրա նկարը կպցրել էին
Հենց իր դիմացի պատին
Իսկ երբ նրան հարցնում էին
Նա խոնարհվում էր խորունկ
Բոլոր հաշվապահ աղջիկներին
Ու ասում որ ժպիտով
Ավելի հեշտ է նկարվել
Նա դա էլ չէր ասում
Ուղղակի կախված էր իր դիմացի պատից
Որին նույնիսկ չէր էլ նայում
Իսկ ժողովուրդը
Նրա անունը
Դրել էր Ալեքսեյ Սերգեևիչ
Որին տանջում էին
Իր կնոջ պեպենները
Որոնք շփոթում էր երբեմն
Փողերի հաշիվների հետ

Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ

— Ծառայե՞լ ես։
— Հրամայել եմ։
— Անցիր։
— Ծառայե՞լ ես:
— Ծառայել եմ։
— Անցիր։
Մոտենում է երրորդը ու հարցնում.
— Իսկ դո՞ւ։
— Ինչպես տեսնում ես։
— Դե, անցիր։
«Եթե դուռ լիներ՝ կասեին սպասիր»,—
մտածեց երրորդը։
Կիսվեց ապա երրորդը.
— Անցնե՞լ,— հարցրեց կեսը։
— Միասին,— արձագանքեց մյուսը։
Անցան։

«Իսկ Բ֊ի իմաստը․․․»

Իսկ Բ֊ի իմաստը
չհասկացած
մենք
Ա֊ով գնացինք
հանգիստ
ու մեր մարմինները
լվացինք
բոլոր ցնցուղների
առաջ
իսկ երբ ես
քեզ ամենավերջին
տառով օծեցի
ինձ մոռացար։

«Եկավ հաղթանակը․․․»

«Եկավ հաղթանակը․․․»

Եկավ հաղթանակը
ով է ասում թե նա
իր զինվորի շինելով էր
նա կանացի էր լրիվ
ու նստեց նա թեք
ես էլի երեք կամ մի քանի երեք
օր սպասեցի
իսկ դու չեկար
եկավ
ձմեռը
գարուն
աշուն
ամառ
և ամեն մեկը իր գլխարկը չափեց իմ գլխին
ոչ անկարգությամբ։
Եվ սովորական իր ձգողությամբ
ինձ մոտ եկավ
անջատումը
նրանց։
Եվ
հետո
ես քեզ սպասեցի
երեք հարյուր տարի
ագռավի նման
ու սևացա։
Ինչքան մարգարեներ
քեզնից առաջ
ինչքան առաքյալներ
քեզնից հետո
և ամբողջ քո հոտը
մի պղտոր ջրի առաջ
սպասեցին։

«Եկավ հաղթանակը...»

Եկավ հաղթանակը
զինվորի հին շինելով
ծակծկված,
ցեխոտ
իսկ դու դեռ չկայիր
ես էլի երեք — կամ մի քանի երեք
օր
սպասեցի
եկավ
ձմեռը
գարունը
ամառը
աշունը
ամեն մեկը իր գլխարկը
չափեց իմ գլխին
ես էլի երեք կամ չորս
օր
սպասեցի
իսկ դու դեռ չկայիր
ես հետո
հաղթանակին գտա
իր հին շինելից կախված
հետո
ձմռանը դրեցի ցրտի տեղ
ու նոր միայն
տաք հագնվեցի
իսկ ամռանը
իրոք նրա համար
ձմռանը մերժեցի
ու գցի ամեն մի տաք բան
հետո
աշուն
հետո․․․
իսկ քեզ սպասեցի
երեք հարյուր տարի
ագռավի նման
ու սևացա․․․
Ինչքան մարգարեներ քեզնից
առաջ
ինչքան
առաքյալներ
քեզնից հետո
և ամբողջ քո հոտը
մի կեղտոտ ջրի ափին
սպասեցին

«Ամբողջ մի գյուղ կար»

Ամբողջ մի գյուղ կար
կար
էլի
այնպես
ու այդ գյուղում
եղավ յուղ
ու հալածված մարդիկ
բանտերից ետ դարձան
կանգնեցին հերթ
այդ գյուղում
այնքան էր
այդ հերթը
ճնշվել
որ քիչ մնաց
մեկը
դուրս իրենից
ճրագը իր յուղով
լցներ
այդպես է եկել
մի մարդ
ամբողջ հերթի մեջ
ու նրա
ճրագը
փչել են
թոզով
իսկ երբ
քայլքը կար այլ բոցի
կամաց֊կամաց
ճրագի վրա
այնժամ կար երեկոյան
այն նինջը բարի
որ [. . . .] է մեկ [. . . .]
ու գնում իր տեղից
ու բոցը
կարժենա
էլ [. . . .] [ճամփա]
համրել ճամփաները
ու գնացել
ամեն տեղ հաշվելով
ճամփաները [այն]
տեղյակ
որտեղ
մի փոքր
նիրհական
հանգչեց
դե այսպես
էլ ինչ կա
ասելու
հիմա կարող ենք
ամեն ինչ
չպատմել
գնա և կարդա
մրոտ ու մեռնող
պոչերը քաշված
այն շներին
որոնք
ելնում են
առավոտյան
ճպռոտ աչքերով
ու ասում
լույսդ բարի
բարի թագավոր

Ասք անվան մասին

Քսաներորդ դարում
կամ դարերում առհասարակ
անունները լինում են
հատուկ և հասարակ.
հատուկ են կոչվում այն անունները,
որոնք դառնում են
հրվանդան, քաղաք, փողոց, արձան,
զբոսայգի, նավ, թխվածք և այլն,
օրինակ. Բերինգ, Վաշինգտոն, Պյոտր 1֊ին,
Սասունցի Դավիթ, Նապոլեոն, Ժոզեֆինա և այլն։
Հասարակ են կոչվում այն անունները,
որոնք դառնում են
հող,
օրինակ. մեր հարևան ղարսեցի մաուզերիստ
արտաշը, որը մինչև մեռնելն էլ ասում էր.
«скоро будет война», մեքենավար կարոն,
որն ահագին պատիվ ուներ, տոմսավաճառ
հայրենասեր հայկը, 1946 թվի հայրենադարձներից
շատերը, հրաշալի յոթնյակը,
բոլոր թափառող գնչուները և այլն։
Բացառություն. քանի որ բոլոր հրվանդանները,
քաղաքները, արձանները, փողոցները, թխվածքները և այլն֊ը
առաջանում են հողից,
ուստի՝ բոլոր հատուկ անունները դառնում են հասարակ
և ընդհակառակը, ու պտտվում,
օրինակ. ԵՐԿՐԱԳՈՒՆԴ։

«Ու նա ուզեց երգել․․․»

Ու նա ուզեց երգել
ու սկսեց երգել.
նա երբեք չէր երգել,
երգեց.
երգեց իր ինչ֊որ ժամանակ տեսած
թուխ կնոջ հրապույրը,
երգեց այն ժամանակները,
որ հին էին,
երգեց նրանց կորցնելու երգը.
նա կերգեր այսպես անընդհատ,
բայց այդ երգը հիմա այնքան
հեռացվել է, մոռացվել,
որ ամեն երգ երգելուց
նորից նույնն է երգվում,
երգվում է երկար ու տարտամ,
ինչպես անցած դարերը բոլոր.
իսկ հիմա այդ երգը
հին մի երգ է մնացել։

«Գիտենք, գոնե․․․»

Գիտենք, գոնե,
որ մեր մխիթարությունը
խաղի մեջ է.
տանենք, թե տարվենք։
Եվ ամեն մեկս
մի անուն շալակած,
երերալով
հազիվ քայլում ենք,
բայց խլացնում,
կոկորդ ենք պատռում,
թե՝ բեռներս թեթև է։
Լավ է շալակել
մի մեծ երկրագունդ,
քան թե ծնվել
ոչ թե հասարակ,
այլ հատուկ անուն.
գալով ինձ՝
Ադամ եմ։

«Եւ վերջինը․․․»

Եվ վերջինը
մի քիչ կամաց, կամաց կանցնեմ,
որովհետև
շատ թե քիչ հոգնել եմ.
հոգնել են հոդերս,
նվաղել,
և չեն ուզում տանել
ինձ գինետուն.
զսպված,
բայց հայհոյելով
ինքս իմ կարողության դեմ՝
մի կերպ կհասնեմ,
կխմեմ մինչև աչքերիս կորուստը,
հետո դուրս կգամ,
ապա հետ կտամ
ոչ թե գինետան
խմածս գինին,
դե, էլ ինչ ասեմ՝
մի բան
հենց սրա նման։

«Իսկ դու․․․»

Իսկ դու
որ մեղադրում էիր
ու ինքդ գնում
նույն ճանապարհով
ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է
հ շ շ շ շ շ շ շ շ շ շ
կամաց
հանկարծ կարթնանա
ոչ մեզ նման մարդ


Ծաղկավաճառը

Ծերուկ ու փոքրիկ,
Վտիտ ու բարի,
Բարի, միշտ բարի
Ծաղիկների պես
Իմ ծաղկավաճառ։
Ծաղիկների պես
Գլխահակ ու հեզ
Ու թարթիչներիդ
Մի քիչ այն ցողից,
Որ համբուրում է
Աչքերը մարդկանց,
Աղի, բայց միայն
Սիրտ թոթվող աղի,
Որ դառնում է օր,
Դառնում է տարի
Ու կլորանում։
Ապա դառնում հուշ
Երկրագնդի պես,
Որ տիեզերքի
Այն պարզ հեքիաթը,
Լուռ առեղծվածը
Իր ձգողությամբ
Միայն փարատի։
Բարիդ իմ, բարի
Իմ ծաղկավաճառ,
Արդյոք հիշո՞ւմ ես
Օրն այն առաջին,
Երբ դու քաղեցիր
Ժպիտն այս հողի
Ու փոխանցելով
Քո աչքերի մեջ՝
Կանգնեցիր դու մերկ
Փողոցի ծայրին
Ու նվիրեցիր
Դա բոլոր նրանց,
Ովքեր ծնվել էին
Ժպտալու համար
Ծաղիկների պես։
Դու բարի, բարի
Իմ ծաղկավաճառ...

Կինո է, կանցնի

Փոքրիկ էի այնժամ,
փոքրիկ էի, այո,
փոքրիկ էի այնքան,
որ սիրահարի
տնից դուրս եկած
և կամ էլ հարբած
մի քանի մարդկանց
զվարճանքն էի ես.
կտտացնում էին
նրանք իմ գլխին
և կամ էլ գրկած
հասցնում էին ինձ
ինչ֊որ հեռավոր,
անծանոթ փողոց
և ինչ֊որ անկապ
բառեր հորանջում.
փոքրիկ էի այնժամ,
լավ չէի հասկանում։
Երբ լացակումած,
արցունքն աչերիս
ես դուրս էի գալիս
մթին կինոյից,
ապա հևիհև
ու շնչակտուր
պատմում մայրիկիս
«ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ»,
ասում էր. որդիս,
կինո է, կինո։
Բայց մեղք հայացքով
տեսնում էի նրա
արցունքներն անափ
ու չէի հավատում,
թե կինո է դա։
Մի օր էլ մեռավ.
թաղեցին նրան,
իմ լավ մայրիկին։
Կանգնել էի նրա
փակ աչքերի մոտ
ու կրկնում էի.
կինո է, որդիս։
Այժմ էլ մեն֊մենակ,
առանց մայրիկիս,
առանց ոչ մեկի,
ես քարշ եմ գալիս
այս փողոցներում
և լացող մարդկանց
դողացող դնչով
ասում եմ. ոչինչ,
ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ...

«Ճիչ․․․»

Ճիչ
աղմուկ
չանչ
ինձ վրա.
այ
այ
այ
դեռ կտեսնվենք.
դու
էլ
է
լ.
ինչ
չ
չնչին
ինչքան
դե
է է է...

«Եթե աշխարհի բոլոր ծառերը․․․»

Եթե աշխարհի բոլոր ծառերը
միանային իրար՝
ինչպիսի մեծ մի ծառ կլիներ։
Եթե աշխարհի բոլոր կացինները
միանային իրար՝
ինչպիսի մեծ մի կացին կլիներ։
Եթե աշխարհի այդ մեծ կացնով
խփեին աշխարհի այդ մեծ ծառին,
ու ծառը կտրվեր,
ընկներ ջրի մեջ՝
ինչպիսի մեծ մի չլմփոց կլիներ։

«Մի փոքր․․․»

Ժասմենին
Մի փոքր
մի փոքր էլ սպասեք
ձեր սիրտը անչափ
արագ է խփում
ձեր սիրտը
նորմալից դուրս է
ձեր սիրտը
ինձ դուր է գալիս
մի փոքր էլ սպասեք
և այդպես
հիվանդի
ճակատին
դիզվեց
բժշկի խոսակցության
թաց ու խոնավ
շնչառությունը
ու կաթիլ֊կաթիլ
քրտինք դարձած
սառը գլորվեց
նրա երեսից։

«Նա օղի է խմել․․․»

Նա օղի է խմել
ու գրել
հետո հոգնել գրելուց
հորանջել.
նորից օղի է խմել
ու հոգնել
հետո հոգնել խմելուց.
նա երբեք լաց չի եղել
որովհետև
չի զսպել արցունքները.
նա նկարել է հետո
հետո նկարելուց հոգնել
նա նկարվել է
ինչպես նկարվել են մարդիկ.
նա անգամ նկարվել է մերկ
որովհետև դա շատ հետաքրքիր է.
նա խելագարվել է հոգնելուց
ու հոգնել խելագարներից.
հետո հոգնել է
որ միայն մարդ է ինքը.
նա
նա
նա
դե այսքանը ձեզ պատիժ
հույս
ապավեն
ինչ
ինչ
ինչ...

«Այս ժողովից հետո»

Այս ժողովից հետո
որտեղ մեղադրում էինք
կթոթվենք դեմքներս զայրույթից
կժպտանք
անատամ բերաններով
որովհետև
ոչ թե
էլ հոշոտել չենք կարող
այլ մեր մտքերը
թափեցին մեր ատամները
և դուրս կգանք ժողովից
կգնանք բոլորս մի տուն
կնայենք իրար
կամաչենք
որ ժամանակը
սեղմել էինք մեր ատամների տակ
իսկ թե թափված են նրանք
լոկ սուլոց կհանենք
կգնանք
կհավաքվենք մերկ
մի ցնցուղի տակ
լավ կլողանանք
ու մաքրված
կնստենք նորից ժողովի

Զավեշտ

Դավիթ Հովհաննեսին
Խոսում էինք աղջիկներից.
սկսվեց կյանքից,
կինո,
թատրոն,
վերջն հանգում էր նկարներին,
երբ Աղվանը մեջ մտավ, թե՝
մեր գյուղում մի չաղ կնիկ կար,
մեծ հետույքով, լիքը կրծքով,
մի երկուսի քաշին կլիներ,
շատ լավն էր, հե.
բայց շան տղի գելերը
ոնց էին կերել,
որ թողել էին ոսկորները։

Մի պատմություն, որը կապ չունի ղարսեցի Արտաշի մաուզերի հետ

Իր մոտ կանչեց ինձ երկու օրվա ծանոթ մի երիտասարդ.
հանեց սնդուկից,
հին,
հորից մնացած սնդուկից
մի մատիտ,
գծեց մի ծառ
ու ասաց.
հասկանո՞ւմ ես.
հասկանում եմ, լռում էի ես։
Ելավ, գնաց բացեց պահարանը,
որտեղ իր բոլոր ծանոթ մարդկանց, կանանց
նվերներն էին կախված,
ասաց՝ տար քեզ հետ,
բայց ինձ հասկանո՞ւմ ես.
հասկանում եմ, գնում էի ես։
Ճարահատված ելավ
իր կնոջ դիակը բացեց
(վեց տարեկան քնած մի աղջիկ)
ու փսփսաց.
հասկանո՞ւմ ես...
Մի երրորդ, երրորդ մարդ
տմբացնում էր գլուխը,
իսկ ես այս խոսակցությունն էի պատմում
լրիվ արցունքների մեջ կորած պառավին։

Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է

Էլի, էլի, լա՞մա սաբաքթանի։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

30 տարի հաց եմ կերել
այսինքն իմ մարմինը
30 տարի մարդ փրկեցի
այսինքն ինձ
ինձ փրկելն էլ քիչ բան չէր
եթե ոչ դիմացից
այլ կողքից նայենք
այ այդպես կողքից
կողքից մի աչքիս
հազիվ կիսու֊կեսն է երևում
որով ապրել եմ
30 տարի
նայելով
իմ թափված֊թուլացած թևերին

Եվայի արգելված խնձորը

Երեխայի նման
քառասուն տարեկան կինը
որին կպչում ես
գեղեցկության համար
կանգնել է մրգերի առաջ
մատը բերանին
ու թուքն է կուլ տալիս
որովհետև մոռացել է
որ մրգերը հոտում են նաև
իսկ իր գեղեցկությունը
փչանում է
մրգերին
երկար նայելուց
իսկ կինը
իր գեղեցկության հաշվին
շարունակում է նայել մրգերին
մինչև որ վաճառողը
վռնդում է նրան
չնկատելով
որ կնոջ գեղեցկությունից է
որ մինչև օրս
չեն հոտել իր մրգերը

«Կյանքը ծխախոտ է․․․»

Ուրիշ ինչի՞ նմանեցնեմ
երկնային արքայությունը:
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Կյանքը ծխախոտ է
մարդը թունդ ծխող
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը
իսկ ծխախոտի դեմ պայքարող
միակ ու հիանալի բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ
որովհետև
կյանքը ծխախոտ է
մարդը թունդ ծխող
իսկ այս աշխարհում
ամենաքաղցր բանը
թույնն է
երբ այն տրվում է
մանր դոզաներով։

«Տղան ընդամենը ութ տարեկան էր․․․»

Տղան ընդամենը ութ տարեկան էր,
տղան ընդամենը մի բլուզ ուներ ու մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
իսկ այդ աչքերով
(որոնք սիրել էր իր ուսուցչուհին)
ուսուցչուհուն էր միայն տեսել,
որը պինդ կին էր,
առողջ թոքերով ու լիքը կրծքով։
Այդ ութ տարեկանը,
որն հաց էր կերել քսաներկու տարի,
վիճաբանության ժամանակ սիրո
ասաց, որ ինքը սիրել է միայն
իր ուսուցչուհուն
և միայն նրան։
Ու ելավ գնաց,
դժվար չէր՝ գտավ.
փաթաթվեց նրան։
Ու էլ ոչ մի խոսք։
— Այդպես էլ գիտեի,— մեղավորի պես քրթմնջաց կինը,—
որ դու պիտի գայիր։
Ու տղան, որը եղել էր ութը տարեկան
և ընդամենն ունեցել մի բլուզ, մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
ներս մտավ դանդաղ ավերակը այդ...

«Գեղեցիկ օր էր այդ․․․»

Գեղեցիկ օր էր այդ
քեզ համար,
ինձ համար՝ հավատ.
բայց գեղեցիկ օրը
իր գեղեցիկ կազմով
չփրկեց այս կողմում
ոչ ինձ, ոչ էչ քեզ։

«Ջուր․․․»

Ջուր,
որ այնքան կոպիտ ես ու պարզ.
ինչպես ոչ ես,
ոչ էլ նախադռանը
դատապարտված Ադամ։
Դու դի
բոլոր դիերից էլ առաջ։
Ջուր,
դու եղել ես դրախտ,
նրա պես թանկ ու էժան,
ամեն ինչ,
առանց որի
չէինք գրի.
բայց քո մասին
հենց նոր հիշեցի։
Ջուր,
դու այնքան ես իջել,
որ ամեն մի մոր փորից ելած,
որ կոչվում է բանաստեղծ,
անարգում է քեզ
և ասում,
թե՝ ջուր է։
Բայց, Ջուր,
իմ եղբայր,
ես ուզում եմ
քո շիրմին կանգնեցնել
բոլոր ստինքները դարերի,
աղոթել ու ասել.
իմ եղբայր Ջուրն է,
որ հանգչի
աստ հավետ։

Ես

Ես էլ
եկա ու տեսա
1966 թվական,
գարուն,
մայիս։

Մեծը և փոքրը

Մի խոսիր,
լսիր,—
ասում է մեծը
փոքրին.
ա, ա, ա,
ոռնում է նա.
ա, ա, ա,
արձագանքում է փոքրիկը նրան.
ի, ի, ի,
այս ի՞նչ է,
չհասկացա,
շփոթ,— ասում է մեծը.
բազմակետ...
Լսում է մեծը
փոքրին.
ա, ա, ա,
զռում է փոքրը,
թաթիկներն աչքերին տանելով.
ա, ա, ա,
ձայնակցում է մեծը զարմացած.
ա,
ի,
և ձայնավորներ,
և բաղաձայններ՝
շարված կողք֊կողքի.
որն է փոքրը՝
էլ չի հասկացվում.
ա, ա, ա,
ի, ի, ի,
է, է, է,
իսկ ֆ֊ն բաղաձայն է
ու վերջն այս երգի,
օֆ, օֆ, օֆ։

«Կինը․․․»

Կինը,
այդ խոնջը,
ոչնչացել էր։
Ու նստել էր նա՝
մարդը,
մենակ,
կանգնել էր մենակ,
չէր տխրել գոնե, որ թեթևանար.
ո՞ւմ հետ, էլ ո՞ւմ։
Մենակ էր մարդը,
ոչ տխուր,
ոչ ուրախ.
հենց այնպես
ինչպես մարդը։
Կինը չկար։
Վերացել էր աշխարհից կինը,
վերացել էր աշխարհի կեսը.
հիմա
կիսագունդ երկրի վրա
քայլում էր մարդը
ու հիշում,
որ կին եղել է մի ժամանակ,
եղել է,
ինչպես աչքերն իր զույգ,
ինչպես արյունն իր շրջանառու...
Եղել է գիշեր,
առանց որի
գիշերը հեչ էր։
Եղել է...
ասում, ինչքան գիտենք
Բայց ոչինչ,
բոլորը մի կողմ,
իսկ կինը չկար։
Ու մարդը
հենել էր ձեռքին այտը,
ոչ թե ձեռքը այտին
և արցունքների տեղ
կին էր արտասվում...
Խմում էր նրան
հիշողությամբ
ու զգում, որ կինը
գինի է դարձել,
որ կինը՝ օղի,
որ կինն՝ ամեն ինչ,
բայց ոչ կին.
իսկ կինը չկար։
Ու մելանխոլիկ նա խմեց գինին,
նա խմեց օղին,
ամեն ինչը,
ու կինը չկար։
Բայց չէ՞ որ մեկ անգամ
տեսել էր նրան՝
կնոջը.
այնքան չէր ուզում
ոչ ոք բարկանա.
չնայած, այս մոխիրը՝ երկրագունդը...
Էլ չի վերադառնա,
տարել են կնոջը։
Մարդը վեր կացավ,
վառեց մի բան,
նայեց.
ամեն ինչ տեղն էր,
և ինքը, և բոլորը.
իսկ կինը չկար...

«Թե ինչպես հազար խելոք․ հանեցին գժի՝ ծովը գցած քարը»

(Լեգենդար լեգենդ)
Մի գիժ քարը գցեց ծովը
հազար խելոք հավաքվեցին
չկարողացան հանել
հազար խելոք քարը գցին ծովը
գիժը սուզվեց ու դուրս բերեց այն
բայց հազար խելոքները
գլուխներն օրորեցին
թե մեր քարը չի դա
դա քո գցած քարն է
մերն ուրիշ էր
գիժը ծիծաղեց ու նորից սուզվեց
և այս անգամ հանեց
իր գցած քարը
խելոքներն ուրախ ճիչ արձակեցին
այ դա է որ կա
գիժն հանձնեց քարը
և այդ օրվանից տխրեց...
Բայց դրանից հետո
երբ մեկ֊մեկ հիշում էր
խելոքների քարը
ծիծաղում էր անվերջ
ու մենակ
որովհետև
դա պատմելու բան չէ։

Քուչակը―միջնադարյա՜ն, մե՜ծ,― ասում էր դոկտորը և, ձեռքերն իրար «բարև» խփելով՝ բարձրացնում էր գլխից վեր

Բայց ինչո՞ւ,
ընկեր Մանուսաջյան,
դուք, որ քիմիան լավ գիտեք,
կենդանիներն աչքեր ունեն.
չէ՞ որ մենք կարդացինք
իտալացի տառապող մարդու գրքում,
որ աչքերը հայտարարն են հոգու.
գուցե մեր շատ գիտելիքները նրանց մասին
և քիմիայի մասին
մեզ չթողեցին խրվել,
իսկ նրանք փրկվեցին
աչքերի տեսքով։
Եվ հետո մենք մորթեցինք
նրանց և քիմիան
և օրվա մեջ 25 ժամ
մեր մորթող ձեռքերից
մեր մորթող աչքերին անցանք։
Այսօր,
հենց այսօր,
ընկեր Մանուսաջյան,
իմ հարևանը,
իմ վախկոտ հարևանը,
որ զզվել էր իր թութակից՝
հանեց վանդակից,
մորթեց ու կերավ.
ու երևի ես այլևս թութակ չտեսնեմ,
իսկ դա շատ տխուր բան է,
դա մի քիչ մեռնել է նշանակում,
ընկեր Մանուսաջյան։
Հետո ծնվեց
իմ այդ թութակակեր հարևանի
(որն ասում էր. ի՞նչ կա որ, թռչուն է, միս է)
որդին՝
առանց աչքերի,
աչքերի տեղը հարթ
ու մեզ ասաց,
որ ինքը այն թութակն է,
որին թաղել էր իր հայրը.
նա խելագար չէ,
ասում էր հայրս
ու իր իմանալու ծանրությունից
դեղնում էր գլուխը,
քանի որ ես էլ, ինքն էլ գիտեինք,
որ նա խելագար չէ։
Այ, ընկեր Մանուսաջյան,
երկու օրը մեկ
ես նման բաներ եմ հիշում
և հիշում եմ քիմիայի մասին,
և քանի որ հիշում եմ քիմիան՝
հիշում եմ ձեզ,
ոչ թե ձեր նկարը.
ով սիրում է,
նրան չեն նկարում, չե՛ն կարող,
ընկեր Մանուսաջյան։
Այ, Մենդելեևին, տեսա՞ր,
ոնց վերցրեցին
ու նկարեցին
պարբերական սիստեմի աջ անկյունում.
Մենդելեևը շատ խելացի էր
քիմիան սիրելու համար.
ես այս բոլորը հիշում եմ,
ավելի լավերն էլ եմ հիշում
և այս բոլորը գումարում եմ,
թութակն էլ եմ գումարում,
իսկ երբ բաժանում եմ՝
մնում է հայտարարը հոգու,
կատակերգություն
իտալացի տառապող մարդու,
որը տգեղ էր
և դրա համար էլ
ստորագրում էր
Dante Aliguèri.

«Իմ արցունքների համար․․․»

Իմ արցունքների համար
դու պատասխանատու ես
չէ որ հարյուր անգամ կրկնեցիր
որ անպայման
կտանես
ինչ֊որ տեղ կթաղես իմ արցունքները
բայց չէ որ
ես քեզ
հարյուր անգամ կրկնեցի
որ իմ արցունքները
ոչ մի տեղ
չեն թաղվի

Ժամանակը

Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ կպաշտպանվեմ։
ԱՊՈԼՈՆ

Բա որ ինձ տեսնեիք
այն ժամանակ
որ ես խնդում էի։

==«Այ դու զորանաս, Սանչո Այ դու զորանաս, Վարժապետաց Սանչո»==

Ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա.
այսպես սկսվեց իմ ծանոթությանը.
կրկնվեց մի քանի անգամ,
իսկ այն սառը օտարականը
մի քանի անգամ
կրկնեց Ա֊ն
ու ասաց,
որ հաստատ Ա֊ն ձայնավոր է.
բացի դրանից
կամ դրանից չէ՞ր,
որ Ամերիկան հայտնաբերեցին,
իսկ Ալյասկան էլ գնաց Ամերիկայի մոտ.
էլ Ադամի մասին չեմ խոսում։
Այսպես հիմնավորում էր սառը օտարականը,
մեկ էլ դիմացի պատուհանից
պատերազմ սկսվեց
ու այդ առաջին տառի տերը
գնաց֊մեռավ պատերազմում՝
չմոռանալով,
որ առաջին ձայնավորը Ա֊ն է,
Ա֊ն Ամերիկա է,
Ա֊ն Ալյասկա է,
Ա֊ն Ադամ է,
Ա֊ն Ա է.
Ա ա ա ա ա ա ա ա ա ա։

«Շներ․․․»

Շներ,
թափառական, տանից վռնդված շներ
և այլ կենդանիներ.
մենք ձեր քայլող հուշերն ենք
պտտվող մագաղաթի վրա...

Գիտնականներիս կոնֆերանսը

Երեք մետաղյա ձող
կլոր սեղան
ու գարեջուր.
ցուրտ է.
կում֊կում ենք խմում
բան չենք հասկանում
այդպես
մի անգամ

Այդպես է

«Ես կմեռնե՜մ, շո՜ւտ ջերմաչափ բերեք»։
ՍԿՈՏ ՖԻՑՋԵՐԱԼԴ

Փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը՝ մեծ ավտո,
իսկ միջին տարիքավորները՝
մեր արած,
մեր վատ, բայց առաջին անգամ արածն են կրկնում,
և այդ բոլորը
որպես փայտ,
խաչփայտ՝
ես տնկեցի լայն տափաստանի մի թմբի վրա,
որի տակ մեռել չկար,
և անձրևը
լվանում էր այդ փայտը.
լավ պատմություն չէ.
բայց ինձ տհաճ չեն ձեր պատմածները,
ես կարող եմ լսել մինչև վերջ
և շարունակել ձեր պատմությունը,
եթե դուք հոգնել եք։
Ավտո են քշում բոլորը,
փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը՝ մեծ ավտո...

Մի քանի մարդ հերոս էին դարձել

Հիմա կտրված ոտքերին եմ նայում.
պատմեցին այն մարդու մասին,
որ իրենց տերն էր եղել.
պատմեցին մի ահագին բան։
Հետո շահնշահի նման
երկու անգամ ծափ տվեցին
ու արթնացավ մի արիացի գլուխ,
որն այդ ոտքերի մասին
այնքան էր մտածել,
որ դարձել էր մի անոտ մարդ։
Ես արդեն մտածում էի,
թե ինչո՞ւ հորիզոնը մինչև հիմա
դեռ հորիզոն է մնացել,
իսկ ոտքերը դեռ պատմում էին
պատերազմի,
հերոսների
և հորձանուտում պտտվող
շքանշանների մասին։

==«Կապիկները շատակեր են, Մարդիկ՝ շատախոս»==

Զինվորական էր նա,
և զինվորական էր աշխարհը.
գեղեցիկ էր նա ու զինվորական,
գեղեցիկ էր աշխարհը զորքի պես:
Գեղեցիկ էր նա,
բայց դա
նա ավելի քիչ գիտեր,
քան հրամայելը:
Պատերազմ չկար,
իսկ զինվորները էլի զինվորներ էին:
Մի օր էլ նրանք
և նրանց հետ գեղեցիկ զինվորականը
փոխեցին զինվորական
կոշիկ ու զգեստ
ու իջան քաղաք:
Տեսան նրան,
գեղեցիկ, հրամայող զինվորականին.
առանց նրա խոսքը հարցնելու
տարան ու նկարահանեցին:
Նկարահանեցին
որպես մի թշվառ,
սենտիմենտալ սիրահար.
հետո հարբեցող կնամոլ
նկարահանեցին
ու ստիպեցին, որ առանց խմելու
հարբի:
Նկարահանեցին որպես գող,
որ բարձրանում է ինչ֊որ շենքի
վեցերորդ հարկ.
հարյուր անգամ նրան
գող դարձրեցին,
մագլցելուց ձեռքերն արյունլվա
հարյուր անգամ նկարահանեցին:
Այս բոլորից հետո
նա էլ ոչինչ չէր հասկանում,
իսկ նկարահանողները ուրախացան՝
գտնելով,
որ նա ճիշտ է ու նման,
որ էլ ոչինչ չի հասկանում,
ու նրան այդպես
չհասկացող
նկարահանեցին:
Հետո նրան արջ նկարահանեցին,
և քանի որ արջ էր դարձել,
այն էլ էգ արջ՝
ձագեր ունեցավ:
Եվ այսպես՝ ամեն ինչ տոթ էր,
օդը՝ քիչ.
կորցրեց նա լույսն ու մութը,
տարիները նրա համար
հետզհետե թանձրացող
մշուշներ դարձան,
որոնց հետևից աղոտ
նշմարվում էին
իր ընկեր զինվորները:
Մի օր էլ նրան
արբանյակ նկարահանեցին,
ու թռավ֊գնաց
գեղեցիկ,
հրամայող
զինվորականը...

Հեքիաթ

Տնօրինված են աչքերդ,
ձեռքերդ
և մատներիդ նկատմամբ
իմ հարգանքները.
երկար են մատներդ,
ճիկ֊ճակ,
և դրանք մազերիս մեջ խրվելիս
մի ճաղատ գլուխ է ուղեղիս մեջ տպվում
ու դառնում հետո մի ողորկ երես,
իսկ դու
քիչ է մնում
մեր ծիածանային սահմանը անցնես,
ստիպես,
որ բացի քեզ տեսնելուց
ձիու պես երեք անգամ «այո» անեմ
քո տգեղ նկարների դիմաց.
և քո այդ նկարները,
որտեղ մարդիկ հոտած նարինջներ են ուտում
կամ դրանք ծախում
կիլոգրամը տասը հազարով.
ես ծնվել եմ,
իմ տեղը լավ գիտես,
դա այնպես է համապատասխանում քեզ,
որ քիչ է մնում նորից համոզես
ու հետս «տուն֊տուն» խաղաս...
Ես հետ դարձա,
մի քանի ձկնորսներ
թողել էին ձկնորսությունը,
դրել մոլբերտները
ու ձուկ էին նկարում։
Լավ էլ նկարում էին.
մի աչքանի, երկու աչքանի, հազար աչքանի ձկներ։
Եվ հետո ելնում էին
իրենց նկարած ձկներից հոտ քաշում.
չէ, ձկի հոտը չկար,
միայն թարմ ներկի հոտն էր մնացել,
ջնջում էին ու նորից նկարում,
իսկ նրանք չորս տարեկանից էին նկարել,
և մինչ այդ զբաղվել ձկնորսությամբ,
մի օր էլ՝ նկարելով ծերացել։
Ելան,
ձկի հոտն առել էին,
հավաքեցին մոլբերտները
ու ընկան ճամփա։

«Ենթադրենք սա երկրագունդն է․․․»

Ենթադրենք սա երկրագունդն է
ու գծում է ուսուցիչը
մի շրջան
գրատախտակին
իսկ աշակերտը
որը տեսնում է
որ դա երկրագունդը չի
որ դա զրո է
ընդամենը կլոր մի զրո
որն օղակի պես
ընկել է վիզն ու սեղմում է կոկորդը
ու սեղմում է այնպես
որ նա ճչում է...
Ձայնդ
լռիր
որոտում է ուսուցիչը
զրոն ինչ բան է
զրոն հեչ բան է
չնայած նման է
իմ գծած շրջանին
որ ենթադրեցինք
թե երկրագունդն է։

Էքսպրոմտ

Քո ոտնահետքերը
բերեցին
ինձ, խղճուկիս,
մի տխուր արբեցում,
որ,
ինչպես տեսնում ես,
դարձավ բանաստեղծություն.
ոտնահետքերդ...
(Բազմակետերն էլ
իզուր եմ դրել,
որ դու շունչ առնես)։

Ուղղաթիռը մեր ձեռքի տակ

Տանիքների վրա հրապարակներ չկան
և ոչ էլ բակ,
որ երեխաները խաղան.
իսկ եթե փորձեն՝
վայր կընկնեն,
իսկ նրանց ճիչը
սոսկալի է.
դա նման է մարդու ծնունդին։
Վերևում,
տանիքում,
մի քանի սպորտսմեններ
ճարել են իրենց արհեստը՝
գիտակցելով,
որ վայր ընկնելը նրանց ձեռնտու է.
որ մի քիչ փոխվի լրագրերի ճակատը
ու օրվա թեման թարմանա։
Այդ տանիքներում
թրջված թաղիքի կտորներ կան
լուսնոտներին արթնացնելու համար,
բայց մի օր չորացել էին այդ թաղիքները
և լուսնոտները արյուն էին թքել,
այն արյունը,
որ կարող էր երեխա դառնալ,
եթե հոսեր
նրանց երակների միջով...

Գնացքը

Ժամում հազար կիլոմետր արագությամբ
դուրս եկավ ռելսերից
և շարունակեց ճանապարհը
կաղամբի ու շաղգամի մարգերով։
Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,
նստեց իմ դիմաց
ու կես լիտր օղի խմեց...
Չե՞ք հավատում.
գնացքը դրեք ռելսերի վրա,
վագոնի պատուհանը համարեք չկոտրված,
իսկ ճա՞նճը...
Թռավ֊գնաց։

«Ուղտի պես որոճալով․․․»

Բայց նրանք երբեք շուռ չեկան, որ տեսնեին իսկական քարավանը։
ՊԼԱՏՈՆ

Ուղտի պես որոճալով
իմ սապատի մեջ պահված
մնացած օրերը
այն ուղտի նման
որն համաչափ
օրեր շարունակ
քայլել է անապատով
իր ստվերի հետ լոկ
ես կանցնեմ համրաքայլ
բարկ արևի տակ
անապատն այս համայն
որովհետև մարդիկ
օազիսների միրաժից խաբված
հարայ֊հրոցով վրա կտան ինձ
որ էլի քայլեմ։

Ծերունին ուզում էր պատմել

Հոսեց գետն ու տարավ
ափսոսանք,
մի հառաչ,
մի ժպիտ
մարդուց։
Տարավ ու խառնեց ծովին։
Պահեց ծովն իր խորքում
ափսոսանք,
մի հառաչ,
մի ժպիտ
մարդուց։
Հետո ծովն հոգնած հանձնեց այս երկրագնդին։
Պտտվեց երկիրը՝
տանելով իր հետ
ափսոսանք,
մի հառաչ,
մի ժպիտ
մարդուց։
... Ու մնաց այս անհունի մեջ
ափսոսանք,
մի հառաչ,
մի ժպիտ
մարդուց։

Բա Ադամը, որ ազգանուն չուներ, ի՞նչ ուներ, Եւա

Մարդը մեղք է,
Որ բառով է խոսում միշտ։
Օրինակ՝ ես.
Սլավիկ՝ բոլ չի,
Չիլոյանն էլ հետևից։
Մի տեսնես, թե՝
Աստվա՜ծ,
Ովքե՞ր են դրանք։

Ապրեցին կողք կողքի

Ֆիլպինների անդունդում
խարսխվեց
իմ հոր հոգին.
տասնմեկ հազար մետր
ցավը
դարսված շրթունքներին՝
ապրում էր հայրս,
չտեսած իմ մորը...

Երկար կենսագրություն

Բացում եմ օրացույցը.
ծնվեց֊մեռավ
Մեծ ճանապարհորդ.
քամին լիզեց֊տարավ
մի սպիտակ թերթիկ։

«Ես դու նա․․․»

Ես
դու
նա
այս երեքը միայն
և այս երեքի մեջ է
ուսմունքը նրա
ուսմունք եմ ասում
հավատ հասկացիր
բայց չգիտեմ ինչու ես
չորրորդն եմ փնտրել
և գիտեմ
որ մարդ է ինձ պես
ավելին քան նա
ինձնից առավել
իսկ դու հենց իմն ես
չորրորդը չկա
չորրորդն ընկած է
իմ֊քո մեջ եղած
տարածության մեջ
որ պարզ է փղի պես
հավատարիմ քան շուն
թե ավելին կուզես
այսպես
իմ համբերատար այն հագուստների
որ միշտ պատրաստ եմ
ես դեն նետելու

Կիրակի օրը

Ես այնքան կուզեի
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար.
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա՝
հագցնել նրան.
ու թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը՝
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով...

Դափնեկիրն ու արևը

Մենք անցանք
արևը դարձրած մեզ լուսապսակ.
մենք անցանք ոտքով,
դոփելո՛վ,
որ մեր հետքը մնա՛,
որ մեր հևքը մնա՛.
մենք անցանք արցունքներով կարոտի,
բայց մեր արցունքները
ճառագայթներ դարձան
և որպես հասուն արևներ
կախվեցին երկնքից.
մենք անցանք
արևը դարձրած մեզ լուսապսակ...

Ամեն ինչ տեղն է

Սիրելը մեծ բան չէ.
ուղղակի
պետք է խորհրդակցել.
իսկ խորհրդակցությունը
մի օր կավարտվի,
երբ լռությունը կխփի ուսիդ
ու կասի՝
գնանք։

Պետք է հասկանալ, որ Նապոլեոնը մեռած է

Հիմա հասկացվում է,
թե ինչու մարդիկ
մոտենալիս
հավաքում են իրենց հասուն ոտնաքայլերը
և արքայավայել լցնում
իրենց ողորմության պարկը։

«Ես այդ չեմ․․․»

Ես այդ չեմ
և ինչու եմ այստեղ
ես քանի տարի ման եկա
ինձ
ձեզ համար
ու քանի անգամ
հեքիաթներ կերա
ձեզ համար
ես այդ չեմ
ես ձեզ հետ
երբեք չհավատաք թե լինեմ
ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
այսպես
օտարորեն
կախվել

«Իմ փոքրիկ մանկության մեջ․․․»

Իմ փոքրիկ մանկության մեջ
ես կարողացա գոնե թաղել
իմ երազները
ու հետո քայլել քեզ հետ անվերջ
իսկ դու կարծում ես
որ ես կատակ եմ անում
ուղղակի եկել եմ քեզ հետ
դրա համար թող իմ այս կատակը
կտակ դառնա
և փոքր֊ինչ հնչի այնտեղ
որտեղ ես մոլորված էի

Մարդը չի մեռնում, սպանվում է

Զոր օրինակ chef֊ը,
որն ասում էր.
ոչ, ես չեմ մեռնի։
Կմեռնես, ասում էի, chef!
Եթե ինձ թողնեն՝ չեմ մեռնի, հավատա։
Ամոթ է, chef!
Չեմ մեռնի, որովհետև դիմացն առնելիք չունեմ։
Քանի՞ տարեկան ես, chef!
Վաթսուն։
Քայլիր, chef, դու քիչ ես քայլել,
արագ քայլիր, chef, և երեխայի պես լորձունքդ խմիր,
վազիր, chef, դու երբեք չես վազել,
առաջ չես ընկել, դրա համար ես վաթսուն.
chef — էլի արագ ու կջահելանաս,
chef — էլի արագ ու կանմահանաս,
chef — էլի, ու կտեսնես պտույտը երկրագնդի,
chef — էլի, էլի, ու երկինքը կբացվի,
chef — մնաս բարով, միևնույն է, քեզ
բժշկությանն անհայտ մանրէները կուտեին։

Կոմիտասին

Մենք չիմացանք,
թե ինչ երգեցիր
օտար Փարիզի հոգեբուժարանում...
Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
հանապազօր հաց,
տնքոցը հիվանդի՝ հորովել, հո՜, հո՜...
Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,
էլ չենք հեծկլտա
թալանված մեր ապերջանկությամբ.
մի բահ էլ նրա ուսին կդնենք,
որ նա՛ էլ երգի
հորովել, հո՜, հո՜...

Ծննդյան թիվը և տեղը

Ես, որպես անմեղ մի երեխա,
գիշերը կսահեմ իմ մոր վերմակի տակ,
և շունչն ու ծոցը նրա տաք
ինձ կպատմեն օրորող հեքիաթներ,
իսկ ես կտանեմ նրա զահլան՝
տա՞նկն է մեծ, թե՞ ավտոմեքենան,
կամ՝ կա՞ ամպի չափ սիրուն բան։
 
Ես, հենց այդ մանկական անմիտ աչքերով,
կշոյեմ անձրևից թրջված,
մի քիչ էլ ինձ նման
շշմած փիսիկին,
ու չեմ լսի հորդորները մեծերի,
թե՝ մազը փիսիկների
վնաս է օրգանիզմին։
 
Ես, որպես մի երեխա,
մերկ ու ոտաբոբիկ
կանցնեմ փոշեծածկ ճանապարհներով,
ու տաք փոշին կհամբուրի ոտքերս,
ու սիրտս կթրթռա դեմքիս՝
իմ անցած
փոքրիկ ոտնատեղերի ջերմությամբ։
 
Ես հիշում եմ
մեր հարևանի փոքրիկ աղջկան,
որին սիրում էինք այնքան
ու չէինք խաղում առանց նրա,
բայց հիմա օրիորդ է նա.
հասկանում ենք
ու փչացնում խաղը մանկական։
 
Ես, որպես մի տերև,
որ կանաչ էի՝
այժմ դեղնել եմ
ու գիտեմ, կընկնեմ,
բայց հողի մեջ էլ
կամ ինչ֊որ անցորդի
անտարբեր ու կոշտ ներբանների տակ
ես կճրթճրթամ,
թե, թեկուզ տերև՝ էլի կամ։
 
Ես, որ մանուկ եմ,
քանց մի ծերունի՝
սիրում եմ մարդուն
ու փեշից կախված,
մատս բերանիս
ես կհեկեկամ,
թե մեկը մի օր
նրան անարգի
կամ աչքերից նրա
արտասուք քամի։
 
Ու ես,
վերջապես,
իմ մաքուր ու փափլիկ մանկան ձեռքերով,
աններդաշնակ ու զիլ,
ժպիտը մինչև ականջներս հասած՝
կծափահարեմ մինչև վերջին նոտան սրտիս,
ու չեմ էլ զգա,
որ մեկը նորից
բամփում է գլխիս,
թե՝ լուռ կաց, հիմա՛ր։

Հոբ Երանելի

Ձկի պես շարված ենք
քո դիմաց,
ոտքերիդ առաջ՝
համր։
Մի կարթ էր պետք
մեզ որսալու համար,
բայց դու
այդ կարթի ծայրից
որդ կախեցիր...

Մերկ զինվորներ

Այն ի՛նչ հեքիաթ էր.
աչքներս կապած մեր արցունքներով,
իսկ կոկորդներս չնչին անձկությամբ փաթաթած՝
քայլում էինք
այսպես՝
ուս֊ուսի,
առանց կասկածի.
և մենք լլկվել,
սառել էինք հանուն մեկի.
իսկ մեր ամեն մի արցունքի կաթիլի վրա
փորագրված էր.
եղիցի լույս.
ու այս բոլորից հիմա
ինձ մնաց մի սեղան,
ուր վեր եմ ընկնում իմ կնոջ կողքին,
իսկ նա չի էլ ուզում անգամ լսել,
թե ում անունից այսպես խաղաղ
կանցնի գիշերը երկար, երկար...

Ընդդեմ լվին

Քաղցած հավը երազի մեջ...

Հավիկ,
դու լավ արեցիր,
շատ լավ արեցիր,
երբ իրիկունը՝ կտուցդ կախ
գնացիր հավաբուն
և անգամ աքլորին,
որին շատ բան էիր պարտական,
նույնիսկ քո կյանքը՝
հարևանների դեմ մղված կռիվներում,
քո տրտմությունը չպատմեցիր.
և այդ տրտմությունը
գիշերը դարձավ երազ
ու երազի մեջ էլ՝ կորեկ։
Հետո ի՞նչ, որ դու
կտուցդ թառին խփեցիր.
հավիկ,
բացբերան, հպարտ հավիկ,
դեռ լույսը չբացված
դու քո երազի կորեկը պատմեցիր,
իսկ հավաբնում
նա, ում ամենքից շատ էիր պարտական,
քո կորեկը փայտ համարեց,
իսկ քեզ էլ
մի քիչ ոչ հավիկ,
դրա համար էլ
քո կորեկը մնաց երազ,
դու էլ դարձար ոչ հավիկ,
և մնաց դատարկ քո տեղը թառին...

Հոգեհանգիստ

Ճերմակ ձյունին փաթիլ֊փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ,
սալհատակի պաղ շիրիմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիներին
հանգիստ, հանգիստ:
Նեկտար բերող
կյանքի չարքաշ մեղուներին,
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով:
Արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ, գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ,
և ամպամած ու ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ:

Սանչո, զավակս, սոխ չուտես

Այստեղից սկսեմ
թե այնտեղից,
միևնույն է՝
դուք չեք հավատա
սուրբ Դոն Կիխոտի
ջրաղաց հսկաներին,
որը վկայությունն է Սուրբ գրքի
(որի ամեն մի տառը զուտ ճշմարտություն է)։
Դուք ձեր սովոր ուղեղներով
կփնտրեք նրան
ձեր ուղեղի գալարներում.
իսկ ես
ավելին, քան Սանչո Պանսան,
ուս֊ուսի կտայի
հիդալգոյին՝ կտակն հանձնելիս,
նորից կգոռայի,
ոչ, հանգիստ կասեի.
երկիրը ի ձեզ,
իսկ ինձ՝ Դոն Կիխոտ...

Բոլորին

Մենք չենք ասում,
թե՝ ինչքան գիտենք.
այլ՝ ինչքան կփակվենք
մեր նեղ բնում
ու այնտեղ հող կուտենք,
ձե՛զ
լույսի հատիկներ՝
մեր թաթիկներով
դուրս տալով...

«Բանաստեղծները․․․»

Բանաստեղծները
մուկ են
որոնք
մարդկանց կորցրած ոսկին
իրենց բույնն են քաշում
և հետո
մեկիկ֊մեկիկ հանում
շարում են
իրենց բնի առաջ
ու ժիր ճստվստոցով
անմեղ հիանում
իսկ մարդիկ
ոսկին գտնելու
ուրախությունից
խելքները թռցրած
անմեղ մկներին են
հաճախ տրորում
դրա համար
մկները վաղուց
էլ չեն հիանում
եւ իրենց բների
մթության մեջ են
գտած ոսկիները
խորունկ թաքցնում

Մեկ ստեղծագործող կա և նեյ ստեղծագործություն․ մնացածը հաստատումն է դրա

Միայն աչքերդ բավական չեն,
քո թևերն էլ եմ ուզում.
հենց այդպես՝
առանց թռչելու կարողության
և հենց երկուսը՝
այնպես ինչպես կան.
և քո մատներն եմ ուզում
ճիշտ այդպես,
հենց տասը.
և ճիշտ է, որ դու
հենց այդպես ես սիրվում։

Դատարկ

Դատարկ եմ
ինչպես դատարկ երկրագունդը
որ թմբուկի տեղ
մի լավ կդմբացնեի
դատարկ
ինչպես օղին
որ դատարկում եմ
իմ դատարկ ուղեղում
դատարկ
ինչպես լքված քո անկողինը
ուր ես եմ քնում
դատարկ

Այս աշխարհում մինչեւ մեռնելն է դժվար

Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
Ու ահագին ոսկի գտնեի,
Թեկուզ հետո նորից մի փոս փորեի,
Այդ ահագին ոսկին թաղեի:
ՕՊԵՐԵՏՏԱՅԻՑ

Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
(և իմ կարծիքով բոլորն են այդպես),
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
բայց խոսել չէի կարող
ու պետք էլ չէր ինձ,
բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
խոսեցնելու համար,
որ մտածմունքս փոխվեց խոսելու.
և հետո խոսում, խոսում,
խոսում էի ու չէի պրծնում:
Միայն մի ելք կար.
այդպես խոսելով անցա այն աշխարհ,
որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
Եվ այսքանից հետո
դեռ հարցնում եք,
թե՝ այն աշխարհից ո՞վ է ետ եկել:

Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում

Այնպես խաղաղ էր դրսում,
այնքան ցուրտ,
որ ոռնում էր մի շուն.
մոտեցա նրան ու հարցրեցի.
շուն,
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,
տաք տեղ եմ փնտրում:

«Քանի որ մենք դաշտի շուշան չենք․․․»

Ինչո՞ւ հոգ կընես, թե ինչ պիտի ուտեմ կամ ինչ պիտի հագնիմ...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

Քանի որ մենք դաշտի շուշան չենք
ոչ էլ Սողոմոն իմաստուն թագավորը
որն այնպես շքեղ էր հագնվում
քանի որ իր ժամանակին
կամ իր ժամանակի մեջ
ներսը ինչքան էլ շքեղ
հագնված լինի
չի երևում
ուստի
բեր մեզ համար առնենք
ընտիր իտալական կոշիկներ
նուրբ անգլիական մահուդից
համազգեստ ու վերարկու
«ֆիլիպս» սափրվելու մեքենա
ճապոնական մագնիտոֆոն
և եթե հնարավոր է
ամերիկյան ֆորդ կամ կադիլլակ
ու մի գեղեցիկ վիլլա
ուր մենք կմտնենք ու դուրս կելնենք
մեր սեփական ուղղաթիռով

«Ծակված գլուխս․․․»

Ծակված գլուխս
600 տեղից
և ծակված քեզ համար
իմ սեր
ծակված իմ սիրտը
շատ անգամ
քեզ համար
իմ սեր
եկա
որ քեզ
մի քիչ համոզեմ
որ այսքան ծակված ուղեղով
որը ցանց է դարձել երբեմն մարդկանց համար
և այսքան ծակված սրտով
որ քամիչ է դարձել
ամեն մարդու բնակարանում
ես եկա այս բոլորը ցուցադրեմ քեզ
որպեսզի իմանաս
թե ուղեղն ու սիրտը
որքան թանկ արժեն
բայց դրանք որպես մի ցանց
որպես մի քամիչ նվիրեցի քեզ։

«Ժամագործին․․․»

Ժամագործին
վերջերս
էլ ժամացույցներ չեն բերում
նորոգելու
դրա համար
ամեն առավոտ
նա կանոնավոր բացում է իր կրպակը
հանում իր ձեռքից
իր իսկ ժամացույցը
ու նորոգում
վերջում կանոնավոր
փակում իր կրպակը
դատարկ աչքերը
ու գնում
մի օր էլ նա կրկին
նորոգեց իր իսկ ժամացույցը
դրեց ցուցափեղկի ետևում
ու վրան էլ գրեց
«այս ժամացույցը չի վաճառվում»։

Madonna Litta

Մոտեցողը կլոր շրջանակ էր
թղթի վրա.
մոտեցավ,
խոսեցինք.
ու անցավ։
Կլոր շրջանակը ինձ ստիպեց
մտածել,
որ պարփակված
շատ նկարներ
երբեմն իջնում են, նայում
ու խոսում...
Հանգստություն
նրա բոլոր հարազատներին,
որոնք մարդիկ են։

«Համբերում էիր․․․»»

Համբերում էիր
համբերանքդ դարձավ մի ճանճ
թռավ գնաց
բայց նորից իր տըզ թևերով
տոտիկներով կեղտոտ կեղտոտ
եկավ նստեց
խղճիս վրա
որ ծանրացավ
այս աշխարհի փոքրիկ թռչնի
ծանրությունից
ու չգիտեմ համբերանքդ
որովհետև
թռչունների դասին ճանճը
չի պատկանում

Նախամարդ եմ ես

Իմ դեմքը երկարում է,
ելնում իր բնից,
հասնում է ծնկներիս.
ու ես տեսնում եմ,
որ գեղեցիկ եմ
ու նման Ադամին։
Ադամը — վտարանդի,
ես էլ խնձորի տեղ
այս երգն եմ ծամում։

Ինչ կա, ինչ ես ուզում

Մարդիկ փտել են
հազարներով,
միլիոններով,
միլիարդներով
ու զրոներով.
ես էլ մի զրո
այն մեկի կողքին,
որ հենց այս գիշեր
հավատացրեց,
տարավ։
Հավասար է այնտեղ ամեն ինչ,
միայն զրո չի.
այնտեղ ես մեկ եմ
ու դու էլ՝ մեկ,
իսկ ինչ մնում է բոլորիս՝
մեկ.
իսկ զրոն
ձերն է,
որովհետև
չգիտեք ինչ բան է մեկը.
Մեկը — Բան,
Բանը — Մեկ,
Սկիզբն աշխարհի,
որ աշխարհ արժի։

Ով է ասում, թե գնչուները հայրենիք չունեն

Գնչուհի, ասացի, դու շատ հարուստ ես,
էլ քեզ զիզի֊բիզի բաներ պետք չեն,
փոխիր այդ գույնզգույն շորերդ ու
էժան զարդերդ։
— Դիկտոնգտա՜նգ,— ասացիր, գնչուհի։
Գնչուհի, ասացի, դու չնայած քառասուն տարեկան,
բայց գեղեցկուհի ես.
էլ քեզ թափառել պետք չէ,
ոչ էլ նոր ամուսին.
թող ուրիշներն հիմա թափառեն քեզ համար։
— Շյո՜ւ,— հուզվեցիր դու։
Գնչուհի, ես գնչու եմ թափառական։
— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դու։
Գնչուհի,
հենց այդ քո ու֊ի համար,
լոկ այդ մեկ ու֊ի համար,
որն այնքան երկար ու լավ ձգեցիր,
ուզո՞ւմ ես գնամ֊ճարեմ
ոտնահետքերով բացված ճամփեքում
քո ամուսնու ձիու
մաշված ու կորած պայտը,
որն ինքն էր սարքել։
— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դարձյալ
ու տարար ինձ՝
քո ամուսնու ձիու
մաշված ու կորած պայտի
կարոտը առար։
Իսկ ես տարա ինձ հետ
քո լայն բացված ռունգների
խշշուն շնչառությունը
և քո պինդ համբույրը,
որն ինչպես քո ամուսնու ձիու
մաշված ու կորած պայտը՝
խարանվել էր դեմքիս։

Ամենափոքր կաթիլը և ամբողջ կապույտ երկինքը

Իսկ լավ չի լինի
որ ոչ թե կանոնավոր
այլ ամեն մի երաժշտություն իր տեղը դրվի
կամ թե պոետը
մի քիչ ափսոսա
իզուր է գրել
երբ չի լսել
կռինչն ագռավի
սպիտակ հոգուց
այլ սև թևերից
այն ագռավների
որ մեռյալներին
թաղել են իրենց սպիտակ հոգում
ու դարձել
չվող շիրիմներ

Պատմության դաս

Մի մարդ կար,
մի իսկական մարդ,
մի չխոս մարդ.
մի մարդ, որը երեխա չէր եղել,
մի մարդ, որը 5000 տարեկան էր,
մի մարդ, որն ապրել էր հին Եգիպտոսում։
Եգիպտացիները թողեցին խաղաղ երկրագործությունը,
անհանգիստ սկսեցին ապրել,
բայց, չգիտես ինչու,
երբ այս մարդն այնքան խաղաղ էր՝
շփոթված եգիպտացիները
մեծ֊մեծ քարեր հավաքեցին անապատներից,
բերեցին, որ այդ մարդուն իրենով վախեցնեն
ու կառուցեցին սֆինքս։
Այս մարդը,
այս մի մարդը
ելավ ու հին Չինաստան գնաց.
վախեցած չինացիները
սկսեցին արագորեն բազմանալ,
իրենց բոլոր գործերը թողեցին
ու նրան քանդակեցին,
որը դուրս եկավ մի մեծ, հսկա պարիսպ։
Նստեց, նստեց այս մարդը,
ջահելացավ,
մերկացավ
ու ելավ հին Հունաստան գնաց.
հույները տեսան նրան
ու իրենց բոլոր արձանների շորերը հանեցին։
Այդ մարդը այս հին երկրներից ելավ
ու գնաց,
ու մնացին պարապ այդ երկրների մարդիկ.
այդ մարդուն ուզեցին հայելի դարձնել,
բայց հայելի ունեցան,
իսկ այդ մարդը մնաց.
հիմա նստած է այդ մարդը,
և ամեն մեկը նրանով է ճանաչվում։
Հիմա նստած է այդ մարդը,
և այս որբանոցի աղաղակներն է լսում։

Միայն բենզինով

Կարդում եմ.
«Զգույշ, ներկված է»:
Ճանապարհին հանդիպում եմ մի ծանոթի,
բարևում ենք.
խոսում է ինչ֊որ բանից,
իսկ ես դեռ կարդում եմ.
զգույշ, ներկված է:
Հասնում եմ,
իսկ նա սպասում է արդեն,
քայլում ենք կողք֊կողքի,
մաշվում է ժամանակը,
իսկ ես դեռ կարդում եմ.
զգույշ, ներկված է:
Հասնում եմ տուն,
ակամա վերցնում եմ մի լրագիր,
ու նորից մեկը
ուղեղիս միջից
սողում է ականջիս
ու շշնջում է.
ԶԳՈՒՅՇ, ՆԵՐԿՎԱԾ Է...

«Մահմեդ․․․»

Այսօրվա ձուն նախընտրելի է վաղվա հավից։
ՄԱՀՄԵԴ

Մահմեդ
այդքան մի մոտենա
սովոր չեն քեզ
Մահմեդ
առավ հավը շունչդ
Մահմեդ
կըտ
Մահմեդ
կըտ֊կըտ
Մահմեդ կըտ֊կըտ
կըտ֊կըտ կտուց
ու ճղղալով իր բնկալից
թռավ հավը
Մահմեդ նայիր
ածեց օդում
Մահմեդ
կերավ հավն իր իսկ ձուն
ու կրեճից ջուր խմելով
ամեն անգամ երկինք նայեց
փառաբանեց մեր Աստծուն։

«Իսկ ամենալավը այն է․․․»

Դուք եք երկրի աղը...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ
Հոգին նման է աղի, որը պահպանում է մարմինը փտելուց։
ԲԵԹՀՈՎԵՆ

Իսկ ամենալավը այն է
որ երկրի վրա աղը շատ է
իսկ որոշ երկրներում
օրինակ Հարավսլավիայում
ձրի է.
դա ամենալավն է
բայց առեղծվածն այն է
որ այդ աղի պատճառով է
որ վայրի կենդանիները
դարձան ընտանի
որ այդ նույն աղը
բաց երկնքի տակ
հովիվները տվեցին ոչխարներին
լիզելու համար
և հետո նրանց կիսատ լիզած աղը
եկան ու եղնիկները լիզեցին
ու կամաց֊կամաց դարձան ոչխար
չե՞ք հավատում.
նայեք ոչխարներին ու կտեսնեք
որ նրանց մայունի գոլորշին
առավոտվա սառն օդի ֆոնին
նկարում է
սլացիկ վզով
և պաղպաջուն ակունքներից լվացված դնչով
համբարձվող եղնիկներ։

Կոշիկներ

Սպիտակ կոճակներով
դուք հաճախ փայլում եք
և ցույց տալիս ձեզ
անգամ ամենախիտ շուկայում.
բայց չէ՞ որ
ճանաչել ենք ձեզ.
ախ, հա, ձեզ պետք է տանեին֊կորցնեին.
կոշիկներ,
ձեր ամեն անխոհեմ մաշվելու համար
գիտե՞ք քանի մարդու հետ եմ վիճել,
գիտե՞ք քանի անգամ լացեց մի երեխա,
երբ հին կոշիկներ հավաքողը
ձեզ կոպիտ լցրեց իր պարկը,
տանելով ձեր ծռմռված ու տխուր դեմքերը,
կոշիկներ.
կոշիկներ, ձեզ համար ինչքան առասպել
պետք է հյուսել,
որ դուք հենց այնպես ստեղծվեցիք
միայն մարդկանց ոտքերի համար.
կոշիկներ,
դուք դեռ երկար քարշ կգաք
այս աշխարհի մեջ,
քանի որ դեռ չգիտեն կոշիկներ հագնել,
իսկ մարդիկ
էլ չեն կարող քայլել ոտաբոբիկ։

==Փշրվեց մի դուռ, Կտրվեց մի ոտք==

Երկաթյա դուռ,
հիվանդանոց.
աշխույժ բժիշկ,
դեղին հիվանդ,
մի անհաջող
վիրահատում.
կարճ խռխռոց,
սառը քրտինք,
մի պիրկ լարում,
մեռելատուն.
երկաթյա դուռ,
հիվանդանոց...

Հավատացել ենք

Թե մեկն հրաշքով
այլ մոլորակից
մի օր իջներ ցած
ու հարցներ մեզ,
թե՝ ինչ ենք արել,
թե՝ ինչ ենք տվել
կամ ինչ է ծնել
երկրագունդը ծեր
իր հսկա փորից,
կասենք՝ մենք մարդ ենք եղել
ինչ արած,
այդպես ենք ծնվել։
— Իսկ դո՞ւք։

Պարանը արգելվում է

Շատ բառերի մեջ շատ ունայնության կա։
ԺՈՂՈՎՈՂ

Քեզ տրված ձայնը
Բաբելոնյան աշտարակը կավարտեր
եթե շատ բառերի ունայնությունը
որպես խեղդվողի պարան
մինչև այստեղ չձգվեր

Գաղտնիք

Գիտե՞ս
ինչու եմ սիրում քեզ
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը.
գցում եմ ոտքս
պտտվում է նա
ինձ չի թողնում երբեք
ոչ մի կետի վրա.
ես սիրում եմ քեզ
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը։

Վալս

Пора, пора, душевных мук
Не стоит мир, оставим заблужденье.
АЛЕКСАНДР ПУШКИН

Օխ, հեռավոր աղջիկ
Ժասմեն
գնացքի պատուհանների պես
ես քեզ տեսա
ծովի փրփուրների պարի պես
կանաչ դաշտերի վրա կախված օդի
ու իմ աչքերի պես
քեզ նկարեցի
և այդ նկարդ
ես սպիտակ֊սպիտակ շորով
ծոցիցս հանեցի
ու այս աշխարհում քեզ հետ
բոլորի աչքի առաջ
ես էլ այդպես ապրեցի
բոլորի աչքը
երկրագունդ դարձրի
ու նրա վրա
քեզ թույլ գրկած
մունջ պտտվեցի..

Արգելք

Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված.
ու մեր համբույրը
դատարան տարան։

Չէ, ես չեմ կարող

Մի՛ մեռիր, տեր իմ:
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱ

Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից
արտաքսեք:
Երկրագնդից խոշոր
երկու արցունքներ
ծանր գլորվում են
իմ զույգ աչքերից:
Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից՝
ձեր մոլորակից,
ծեր մոլորվածից:

Հայաստան

Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Գիտես ինչ, Հայաստան,
քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր֊մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ, Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը,
թե ուզենանք էլ՝
չենք կարող ծրարել:

«Եթե թախծելիս․․․»

Քեզ համար թախծելիս...
ԲԼԱՍ ԴԵ ՕԹԵՐՈ

Եթե թախծելիս
այս օրն էլ անցնի
երեկվա նման
հարթ ու տաղտկալի
այնժամ քեզ համար
ես օր կդառնամ
որ տաղտկությունդ
թունդ լեղակի պես
քամես դու իմ մեջ
իսկ ես էլ արդեն
լուրթ գիշեր դարձած
անէության մեջ
քաշվեմ֊հեռանամ...

«Այգաբացը․․․»

Այգաբացը
Մի կտավ է լվացված,
Այգաբացին
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
 
Կեսօրին շեկ,
Երբ ամեն ինչ ջերմ է, տաք,
Կեսօրին
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
 
Երեկոն,
Երբ բոլորին սեր է տալիս,
Երեկոյան
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
 
Գիշերը
Երազներ կան նկարված
Քո դեմքին,
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։

24.05.1967թ.

«N զորամասում․․․»

Զուգարանները կլինեն ոսկուց:
ԹՈՄԱՍ ՄՈՐ

N զորամասում
երբ նոր զուգարանը շինեցին
Թոմաս Մորը չկար
այլ կար նրա «Ուտոպիան»
որի թղթերը զինվորները մեկ֊մեկ
բաժանեցին իրար մեջ
նոր զուգարանի բացման
արարողության առթիվ
և հատկապես որ
բնական պահանջն էր
ստիպում նրանց

Ոչ ոք չի տեսել թռչունների՝ աշխարհից հեռու գերեզմանատները

Իսկ իմ մորաքրոջ տունը
որ Ազատանում է
և Լանջիկ անունով մի գյուղ կա
որտեղից անցնում ենք հանգիստ
հետո հասնում Ազատան
նրանք այդպես էլ ծեփված են
վայրի գազանների դեմքին
ինչու այդպես հեշտ վարվեցին մարդիկ
այդ գյուղերի հետ
չէ որ մի քանի քար էր էլի
այդպես շինեցին Ազատան ու Լանջիկ
ու շինեցին իմ մորաքրոջ տունը
և այս բոլորի վրայից
թռչում է մազութի մեջ կորած իմ ծիծեռնակը
որը սիրում է
կրծքով ջրին բախվելով
ծվվալ
որ մազութը մաքրի
և արդեն կուրծքը մաքրել է

Ծովը մեծ է, զարմացավ Չեխովը

Ես շատ չարչարվեցի
բայց միայն մարդ
թվացիք դուք ինձ

Մեզ քիչ մնաց մտածելու

Երաժշտության ոսկե գանձերից
հաղորդումն ավարտվեց
կտրվեց լարը ջութակի
կամաց
կծկվիր
չես տեսնում պատերազմ մեկնող
մարդկանց
իսկ ջութակը մնաց
առանց լար
հիմա նվագում են
նրա
փայտի վրա
ու գիտե՞ս ինչպես
դարձրել
ու հետևին դմբդմբացնում են
դրըմբ

Հայրս նրա հետ հավասար էր խոսում

Ռևազով
դու այնպես լավ էիր հագնվում
ու բոլորից անհայտ
մի մարդ էիր
այնպես թափանցիկ մեռար
որ բոլոր տեքստիլագործները
հավաքվեցին
ու թաղեցին
քեզ

Տավարի կտրատման սխեման և մանրածախ գները

Կովը երբեմն խոսում է
իր կաթնատվության
բարձրացմանն ընդդեմ
և խնդրում
որ երբեք
իր նկարը
չկախեք
մսավաճառների
պաշտամունք դարձած
խանութների
վերին անկյուններում

Նիկոլայի հարյուրանոցը

Հիմա
սառնարանում դրված
մի ճշմարտություն են
դեռ մեզ մատուցում
ճարպոտ մատուցողները
իսկ իրենք կամենում
այդ կեսկենդան մարմնից
տեսնել
մեր քամված հյութը
և ապա դա լցնել բաժակի մեջ
նորից սառնարանում պահելու համար։

«Ով է ասում․․․»

Ով է ասում
թե մենք զզվել ենք
զզվել են նրանք
ովքեր չեն զզվել
զզվածը զզվածին
միշտ է զզվացրել
ու միշտ զզվանքով
զզվել բաժանվել
ու զարմացել են
չզզվածները
որ զզվածները
սեր են ունեցել
և զզվածները
զրկվածները
չեն զզվել երբեք
չզզվածներից
ու նրանց համար
ոչինչ չասող աչքերով
նայել են պահել֊պահպանել
հարկ եղած դեպքում
ծառայել ննջարան։

Սա կատակը չէ այն, որ շատ անգամ ձեզ խոստացել եմ

Մենակ եմ
ինչպես մոլորակ,
ոչ,
ավելին՝
մի աստղ.
ամեն մեկն իր անունը ունի,
իսկ մարդիկ իմ անունը
գուցե գրեն իմ շիրմաքարին.
բայց չէ,
շիրմաքար չեմ ես.
իմ անունը
այդ քայլող շիրիմներին էր պետք,
որ իմանային
պարտքս ու պահանջս.
ես ոչինչ չեմ,
ոչ էլ շիրմաքար,
ես մենակ եմ՝
աստղ
վերևում,
որտեղ շիրիմները
ոչ ջրում,
ոչ էլ բերանում,
այլ հոգով սուրբ
կնքված՝
պոկվում են [դեպի] մեկ այլը.
դրա համար է, որ
աստղերը երկիր չեն թափվում,
դառնում են անուն,
մեր աչքից հեռու,
հետքն անգամ որի
չենք էլ նկատում։
Աստղը աստղ է.
հենց այնտեղ
մենք դառնում ենք մարդ,
ոչ մահկանացու։
Ես մենակ եմ
հենց իմ անվան պես,
հենց իմ մահվան պես.
ու սարսափած տեսնում եմ,
որ մթություն է անունը
իմ, քո, նրա։
Ձայները —
թե ուշադիր լսենք,
այն չեն,
ինչ թվացել են
մեր սովոր ժամին.
երկյուղի պահը
հաստատումն է դրա։
Վերցրեցի անունս ձեռքս,
նայեցի չորս կողմից
և կծկված,
համր՝
նկատեցի,
որ այնտեղ ոչինչ չկար,
այլ մի հավիտենական,
անաչք մթություն,
ուր թաքնված էի ես։
Ես — մենակ,
Դու — մենակ,
Նա — մենակ...

Թե ինչու է Ռոբերտինոն կամ մի բան գտած մարդը լռում

(Բալլադ)
Ես էլ գիտեմ, Սանչո, զավակս, որ դա Առնոլդի սաղավարտը չէ, բայց...
ԴՈՆ ԿԻԽՈՏ

Գրում է թերթը
«կորել է թերթի կլոր կնիքը
համարել անվավեր»
իսկ երեկ չէ առաջին օրը
իջել է Լոնդոնում մարդն ինքնաթիռից
ու կորել
համարել անվավեր
կորել է նաև մի կեղտոտ ու հին մայկա
ըստ հայկական ռադիոյի
այս աշխարհի ամենաազնիվ մարդը
Ռոբերտինո Լորետտին է
որը գտել է այդ մայկան
և այս էլ քանի տարի կանգնել գլխին ու
գոռում է «Чья майка»
իսկ մենք հասկանում ենք «Джамайка»
և այդ նույն Ռոբերտինո Լորետտիի մոտ են
ըստ նյութի պահպանման օրենքի
թերթի կորած կլոր կնիքը
որն համարել են անվավեր
և այն մարդը
որն երեկ չէ առաջին օրը իջել է Լոնդոնում
ու կորել
բայց քանի որ մայկային տեր կանգնող չկա
(նոր մայկա են ճարել և դրա համար են հասկանում Джамайка)
ամենաազնիվ Լորետտին
թողած դեռ մի կողմ
թերթի կորած կլոր կնիքը
և այն մարդուն որն երեկ չէ առաջին օրը
կորավ Լոնդոնում
գոռում է «Чья майка»
և վերջապես որպեսզի ձեռք քաշի Լորետտին
կեղտոտ ու հին մայկայից
3 միլիարդ 500 [միլիոն] մարդ (կամ 4 միլիարդ)
ելել գոռում են
«Чья майка»
Այսքանից հետո իհարկե ավելորդ կլիներ
հիշել թերթի կորած կլոր կնիքը
և անվավեր համարված այն մարդուն
որն երեկ չէ առաջին օրը
կորավ Լոնդոնում։

Մենք

Ինչ — թվականն էր,
ինչ — դարը.
եկել էր
անակնկալ.
պտտվել էր երկիրը,
պտտել,
պտտել
ու բերել այստեղ։
Նա քամել էր նրանց՝
այն մարդկանց
մեռյալների վերջին հոգոցից,
զուլալեցրել աչքերը
ինչպես ոչինչ չարտահայտող ապակին,
ինչ որ անսովոր էր՝
դարձրել շատ սովորական,
տվել ամեն հարցի պատասխան
ու հանձնվել
մեկ տասներորդով
երկրագունդը՝ այս մարդկանց։
Անցել էր հետո նա
ձեռքե֊ձեռք
ու որպես անհետաքրքիր մի էգ
վտարվել
նրանց հետ.
ու հող էին դարձրել երկրագունդը,
իրենք դարձել հող
այս մարդիկ։
Ինչ — թվականն էր,
երբ նորից իրար գտան
ու կորցրեցին
այս մարդիկ.
դրանք
նրանք էին,
որոնց փոխարեն մենք էինք ծնվել։

«Հիմա սիրուն․․․»

Հիմա սիրուն
այսպես մի փոքր
կարելի է հանգստանալ
որովհետև կարծես թե
մի փոքր հանգստությունը
տալիս է ինձ թև
հիմա իմ սիրուն
ես քեզ համար կհանգստանամ
որովհետև իրոք
իմ հանգստությունը
քեզ համար
բերում է վիշտ
հիմա իմ սիրուն
էլ ինչու համար
ես հանգստանամ
երբ որ աչքերիս մեջ
մատներս խրած
սպասում եմ քո
միայն գալստին
հիմա իմ սիրուն
ինչպես կարող եմ
հանգստանալ
երբ որ տանում եմ
ես քեզ հետ
ինձ հետ
տանում հասցնում
այն հորիզոնին
որ երգերի մեջ է
միայն ամփոփվում
և տանեմ քեզ հետ
և ինձ հետ
դժվարությունն այս
մի քիչ էլ գիտես ինչ
ծանր է ապրել
սիրուն
քեզ համար
ես այսօր այնքան
սիրուն երազներ տեսա
որ էլ երբեք աստված իմ
աստված ինքը չի տեսնի
իմ մեղքության մեջ
թե հարկ կա աստված
թող անիծվեմ ես
որ այս տեսա
և տեսա որ ներում ես դու

«Ինչպես պատմեմ ձեզ․․․»

Քրիստոսն էր անցնում այդտեղով...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

Ինչպես պատմեմ ձեզ
եղելությունը
որ եղավ իմ աչքի առաջ
ինչպես տանեմ ձեզ
այն վայրերը որտեղ կատարվեց եղելությունը
ինչպես համոզեմ ձեր բոլոր մարդկանց
երբ որ ձեր բոլոր մարդկանց աչքի առաջ
կատարվեց այս եղելությունը
եթե եղելություն չի
ուրեմն եկ արհամարհենք
այս երկրագունդը
իսկ եթե եղելություն է
բեր մի փոքր
գլորենք մեր ուսերից
այս ծանր գունդը
իսկ եթե դուք չեք հավատում այսքանից հետո
ուրեմն շատ կարճ խոսենք
մի փոքր մի փոքր
կարճ
շատ կարճ
ինչ ասեմ։

«Լրիվ թրջված մի կանաչ․․․»

Ո՞ւր եք, սիրելիներս, ես ձեզ չեմ տեսնում, սպասեցեք ակնոցս դնեմ։
ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

Լրիվ թրջված մի կանաչ
Այսօր դրված էր իմ վերքին
Վերքը
Հանգիստ գրում էր իր մասին
Իսկ ես չէի էլ կասկածում
Որ արևի մուտքը
Երբեմն կվերացնի
Քաղցկեղի մասին մեր մտածողությունը
Ու կստիպի
Որ նկարվելուց առաջ
Ռենտգենի նման մտածենք
Ճառագայթների մասին

Եթե աշխարհի բոլոր մարդիկ համբերեին, համբերեին ու միասին խոսեին

Քո մինչև հիմա
եղած անկողնուց
չեղավ քո ձեռնափայտով ելնելը,
իսկ ակնոցիդ ապակիները
երբեք ետ չդարձան
հալման կետը,
որ նա դառնար ապակե անոթ,
որ տեսիլքի ցավից հալեցրել էր
քո օրերը,
դարձրել քո քթի մեջ փոքր
ապոլոն արձան,
որ գնում֊գալիս է
անկախ շնչառությունից.
որի համար կովերը
իրենց հորթերին կլիզեին՝
ծորացնելով ու կաթկթեցնելով
այն կնոջ ձեռքերին,
որ ցավեցնում է պտուկները կովերի՝
կթելիս։
Կովերը դեռ շատ խելացի են.
հարու չեն տալիս,
նորից շուկայում վաճառվելը ձանձրացրել է նրանց,
իսկ նրանց թողած լորձունքները,
որ խեցիները օգտագործում են
ավազը մարգարիտ դարձնելու համար՝
մեկ մեկ մնում են այս աշխարհի
ամենաէժան բանի՝
աղի վրա,
այս փայտե աշխարհի,
որից ֆինները նոր աշխարհ կկառուցեին,
որից մի մարդ կկառուցեր վստահ կեցվածք,
որ ձեռքերով֊ոտքերով
էլի խոսի մի 80 տարի...

«Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ․․․»

Դարն ուրիշ է, հավքերն՝ ուրիշ,
Հավքերն՝ ուրիշ, երգերն՝ ուրիշ...
ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ,
էլ մենք արցունք չունենք հիմա,
էլ չենք դողում ծաղկի վրա,
չենք հասցնում էլ լաց լինել։
Հավատա ինձ,
տխուր էին երգերը ձեր.
երբ մենք, հոգնած առօրյայից,
ձեզնից փափուկ բարձ էինք ուզում,
նորից ձեր հին երգն էիք երգում,
նորից արցունք քամում մեզնից։
Այո, Հայնրիխ, շատ ենք փոխվել.
թե չտեսնենք՝ չենք հավատա,
էլ մենք արցունք չունենք հիմա,
չենք հասցնում էլ լաց լինել...

Ձիթհանքովի հասարակայնությունը պարտավորվել է ամեն մի հավից օրական ստանալ մեկ ձեւ

Լեղաճաք հավի սրտի նման
թպրտում է կտուրն անձրևից
ու ածում է՝
ճթ...
Վերմակն հագած թլոր Շավանը
հաշվում է՝
ճթ սեղանին,
ճթ նտալին,
ճթ թախտին,
ճթ ճատատիս։

Rondo

Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
 
Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
 
Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր

«Դու լաց մի լինի․․․»

Դու լաց մի լինի.
ճամփա եմ ելել,
ես տեղ եմ գնում
մի քանի օրով.
դու լաց մի լինի,
ես ետ կդառնամ
նույն ճանապարհով.
ու երբ կծագի
արև քեզ համար՝
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
արևի տեսքով.
իսկ երբ լուռ կընկնի
խաղաղ երեկոն,
ու դուրս կլողա
երկրի այն կողմից
մահիկը լուսնի՝
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
լուսնյակի տեսքով.
դու լաց մի լինի,
երբեք մի տխրի,
ինչպես տեսնում ես՝
քեզ մոտ եմ ես միշտ:

«Մեր հանդուգն երջանկությունների մեջ․․․»

Մեր հանդուգն երջանկությունների մեջ
և մեր երջանկություն
բառը կրկնած
եկել ենք ու բախել դուռը
ցուրտ
ձմեռով
մի մարդու
հիշո՞ւմ ես
վրվրում էիր դու
և քո դեմքը կապտած
էլ չէր խոսում այն
երջանկության իմաստությունից
և քո ձեռքերը
որ քիչ էր
մնացել
ես հողին հանձնեի
փայտի պես
փայտին էին հարվածում
դռանը
ու պառավը
կիրթ
բարեկիրթ
մի քիչ ցնդած
բացեց իր դուռը
գոլորշի կուլ տալով
իսկ մենք
երբ տաք նստել էինք
նրա մոտ
հազիվ
աննշմարելի
հիշում էինք
տեսնում
այն քարը
որը մեն մենակ
քարացել էր իր տեղում
և առանց
սարսափի
գիշերի
որովհետև
բոլորը իրեն էլ չէին հաշվում
մենակ թողել էր
իրենից դուրս
մի բան
ու այդ բանը
ես ու դու էինք
այդ պառավի դողդոջուն
դնչի մոտ նստած։

«Շղթայազերծ․․․»

Շղթայազերծ
աչքերի մեջ կարողացա
մի քիչ կամաց֊կամաց
ելնել
մի քիչ
կարողացա
իմ մոր
կենսագրությունը
կարդալ
քո աչքերում
Ժասմեն
և դու
անմեռ
աղջիկ
իմ անմեռության
գրոց
մեջ
մտիր
ես գիտեմ
այսպես են հանգչում
հոգիները միշտ
ես
իմ
կենսագիրս
հազիվ
կարողացա
քո լայն փեշերի
շոշափյունը
ջոկել
ու գնալ իմ շավղով
բայց քանի որ
ամեն մարդ
սկսած
բանաստեղծից
այսպես է
միշտ
կռկռացել
թե
դե
գնացեք
մնացեք
երազներ
ես այնպես
հանգիստ
հանգիստ եմ հեռացել
աստված
իմ տխուր
իմ տխուր ճամփից
որ դարձիս
պիտի միշտ
հանդիպեմ ինձ
քեզ
բայց հիմա
երբ
մի քիչ է
քեզ նման
Աստված
ինձ խաբում ես
կհարբեմ
նրա
հոտից

«Լույսի համար լաց եղա․․․»

Լույսի համար լաց եղա
իմ մորաքրոջ
քնած մարմնի մոտ
ու վախեցա
որ նա կմահանա
Լույսի համար
Լույսի համար
լաց եղա
որ չէր բացվում
իմ մորաքրոջ
պղնձի մեջ
դրված երեք
ձվերի նման
որոնք երբ ուզես
կդառնան
կերակուր Աստծո
իմ մորաքրոջ
կատվի
աչքերի մեջ ես լաց եղա
ու այդպիսի
լաց
հազիվ թե ճարվի
իմ մորաքրոջ
համր ու լուռ
հանդիմանանքը
կատու էլ չարժեր
ես նստեցի
արևի տակ
առավոտյան
ու լույսը բարի էր։

«Քո աչքերով․․․»

Քո աչքերով
փորփրեցիր իմ աչքերը
որ աչքիս տակ
տեսնես մորթված մարդ չի պահված
քո աչքերով
իմ աչքերը հանել երբեք չկարողացար
քո մեղքի այն ծանրությունից
որ դրել էր
այս աշխարհը քո ուսերին
հետո
որը
դանդաղ հալվել
ներծծվել էր
աչքերիդ մեջ
էլ ինչ ես դու
այդ աչքերով
փորփրում իզուր
իմ աչքերը

Փախիր֊փրկվիր

Սա էլ թող լինի ամենավատը
որ կորցրած մատը
ինձ ցավ պիտի տա
միայն
խնդրանք կա
կամաց պոկեցեք
ամեն մի մատս
որ վերջին մատով
ես ցույց տամ մեկին

«Ութ տարեկան փոքրիկ աղջիկ․․․»

Ութ տարեկան փոքրիկ աղջիկ
ինչպես սիրեմ
դնեմ ծնկիս
ու օրորեմ քեզ բառերով
բայց օրորս
ինչ քուն բերի
ութ տարեկան դու մեծ աղջիկ
երբ ներկված թարթիչներիդ
տակ թաքնված հրապուրիչ
ու խորամանկ մի հայացքով
դարձա ես կով
ու բառաչս ձգվեց երկար
այս մարդկության
նախրքաշում

«Շնչառութոյւնդ գրկել էր ինձ տաք․․․»

Շնչառությունդ գրկել էր ինձ տաք
ու գոլորշի էր հավաքում դեմքիս
լցվում աչքերս
այն ակոսները
որ տարիներն էին վարել իմ դեմքին
դանդադ սահելով
շնչառությունդ
ջրում էին ակոս
իմ կնճիռները
բերք ստանալու ակնկալությամբ
այսպես ողջ գիշեր
իսկ առավոտյան
զարմանքից սառավ շնչառությունդ
աչքերիս վրա
կախվեցին երկար սառույցների պես
արտասուքներս

Պյոտր I ― Եկատերինա II

Միամիտ մեռեք թագավորներ
ձեզ պետք է միամիտ թողնել
որ մի քիչ
խաղալու թղթերով ձեր վրա սովորենք
ու ձեր գլխից բռնած
շրըփ
խփենք սեղանին
Միամիտ կռվեք թագավորներ
ձեր բոլոր տեսակի աչք ունքերի հետ
հայելիների առաջ
առանց դրանց դուք թագուհիներ չեք ունենա
մի ելեք ձեր տեղից
տակը մեծ փոս կընկնի
այնժամ ձեր գայիսոնը
մինչև գետնին հասնելը
կդառնա հաշմանդամի հենակ
իսկ ձեր արյունը
կդառնա մի հասարակ բարապան
մեծ քաղաքների հյուրանոցներից մեկում

«Հեռախոս․․․»

Հեռախոս,
և զանգ,
ու զանգի ես հենց ինքդ սպասում.
և խոստովանանք
երկուստեք,
թե՝ «գեղեցիկ ես»,
որ մաշեք իրար
ու քիչ էլ մաշվի
ձեր հաշվով, գուցե,
այս ժամանակը.
թե ինչքան, գիտեք,
մաշում եք իրար
թեկուզ մի ծաղրով
կամ հռհռոցով,
կամ մի համբույրով,
կամ էլ՝ ով գիտի...
Ու վերջն էլ պատմում
նման, հավասար մարդկանց,
որ ես այսօր քնեցի շատ լավ.
օրը կիրակի էր,
իսկ կիրակին չի խաբում,
և տեսա Նրան։
Ես էլ ժպիտով
ընդունում եմ ձեր երկբայությունը՝
առած թե չառած
ազնվության տեղ,
լուռ խոնարհվում եմ,
վերցնում հենց այդ ազնվությունը,
մի քիչ ջուր խառնում
ու գրում այսպես։

«Կարմիր սվիտրի․․․»

Կարմիր սվիտրի
կարմրությունը խունացել է
և իմ պիջակի գույնը նույնպես
ներկելու տրամադրություն էլ չկա
երբ ոչ ոք չի ուզում
որ մի քիչ
մոռացված պիջակս
կամ այն սվիտրը
որն հիշեցնում է
արդեն հատակի գորգը
փռեմ ձեր առաջ
ու քայլեք նրա վրայով
իսկ թե երբևէ կարողանամ
ներկել իմ սվիտրը
ուրեմն բարեհաճեցեք
զգույշ քայլել նրա վրայով
որովհետև
այս սվիտրի վրա
ես դրեցի
ձեր բոլոր տանջանքները
որ մենք միասին
հագանք

«Մարմիններս դարձրած․․․»

Մարմիններս դարձրած
հավերի համար կեր
կուտ
մենք չվախեցանք
չէ կներեք
հավերը հասկանում էին
որ մենք ուրիշ կուտ ենք
և ուտում էին
հետո կրեճից ջուր խմում
որովհետև մենք կանգնած էինք
նրանց կոկորդին
դա նրանց աչքերն էին
ցույց տալիս
և վզերի ձիգ ու ցած
անելը

Այդտեղ ինչ֊որ բան չգցես

Իսկ դուք մարդիկ
երբ ուզում եք անձրև չլինի
բայց ես ինչքան բանաստեղծություն գրեմ
որ անձրևը կտրվի
աղ դիր անձրևի տակ
ասաց մայրս
և խաչերկաթի վրա
ավելացրեց մայրս
և պահիր մինչև
անձրևը կտրվի
ասաց մայրս։

«Լուրջ, անգամ ոչ մի բառ․․․»

Եկա, տեսա, հաղթեցի։
ԿԵՍԱՐ

Լուրջ, անգամ ոչ մի բառ
չասացի
ոչ մեկին։
Եկա պատմեցի
իմ մոր ամուսնությունը,
իսկ ինձ
համարեցին
նրա որդին։

Այսպես թե այնպես

Բումբերդ սև գուլպայով...
ՎԱՐՈՒԺԱՆ

Թըփ, թըփ, թըփ, թըփ
մոտենում են քո ոտքերը
վըշ, վըշ, վըշ, վըշ
քսվում են բումբերդ իրար
այս բոլորը
դառնում են իմ դռան մոտ
մի աղմուկ
ու ծնվում ես դու
թըփ, թըփ, թըփ, թըփ
հեռանում են քո ոտքերը
վըշ, վըշ, վըշ, վըշ
քսվում են բումբերդ իրար
այս բոլորը
դառնում են լռություն
ու ծնվում ես դու...

«Երբ բողոքող մարդիկ․․․»

Երբ բողոքող մարդիկ
կշատանան
և կանայք
կբավարարեն
նրանց ժպիտները
ուրեմն այն ժամանակ
պետք է
կենսագրությունը գրել
այն մարդկանց
որոնք ջղայնանում էին
իսկ կանայք նրանց
հանգստացնում

«Աջ֊ձախ․․․»

Աջ֊ձախ,
ձախ֊աջ,
գնացինք.
— Ո՞ւր,— հարցնում էր կինս։
Աջ֊ձախ,
ձախ֊աջ.
— Ո՞ւր գնանք,— հարցնում էի
կնոջս՝ ես։
 
Աջ֊ձախ.
— Գնանք,— լսվում էր փողոցից,
երբ գեներալին տարան...

«Ես նորից քեզ եմ պատմում․․․»

Ես նորից քեզ եմ պատմում
Ոչ թե որ դու մի բան
կարող ես հոգալ
Չէ եղբայր քո մարդ իմանալը
Շատ չափազանցրիր
Դրա համար նույնիսկ
Մեղավոր մեռելներին
դատեցիր
Իսկ մի քանիսին էլ
Հերոս կոչեցիր
Տո լսիր
Դատեցիր
Կոչեցիր
Նրանց մեռնելուց հետո
Նրանք որ [մեռան]
քեզ համար
Ախր դու ով ես
Եվ ինչ կարող ես անել
Շատ շատ
Ինձ էլ կդատես
Կամ էլ հերոս կկոչես

«Վերջին րոպեին․․․»

Վերջին րոպեին
հանգիստ կորոճանք մեր ցանկացած
ցանկացածը
և սիրուն կավարտենք
մի երգ
որ պատերազմ է դարձել
սառել է օդը
մեր շնչափողում
դրա համար ենք թույլ տալիս
որ գան
նախագահները
ու մեզ մի լավ դաս տան
իսկ դրանից ոչինչ չի փոխվում
բացի նախագահներից

«Երբ հոգնած ես ընկա ճանապարհ․․․»

Երբ հոգնած ես ընկա ճանապարհ
Չորս կողմը մութ էր ու խաղաղ
Ես կորցրել էի ճամփան
Ման գալով ման գալով երկար ու այնքան
Գնում էր ավտոբուսն հևալով
Ձուլվելով խավարին ճամփեքի
Ուղևորներն հոգնած դեմքերով
Հորանջում խոսում էին ալարկոտ
Մի սիրուն աղջիկ իմ դիմաց
Գնում էր մի տգեղ կնոջ հետ
Ես կորցրել էի ճամփան
Ման գալով ման գալով երկար ու այնքան
Ու ճամփի կեսին
Իջավ սիրունը կնոջ հետ
Հազաց ավտոբուսը խռպոտ
Ընկավ ճանապարհ նվվալով
Հալվեց աղջիկը խավարում
Կարծես կար և չկար
Գնում էի գնում էի ես հոգնած
Մոլորված բայց ինչ֊որ հույսով
Հիշելով անծանոթ աղջկան
Ելավ կրկին նա ավտոբուս
Պտտվել էր կարծես երկիրը մի պտույտ
Տեսնելով նա ինձ՝ չգտա՞ք, ասաց
Ու խղճահարվեց իմ պատասխանից...

Քերթված արևի

Պոեմ

Անձրևը
ձողերի նման
անթիվ ու անվերջ
խրվում էր հողի մեջ։
Ուժգնությունը նրա
միապաղաղ
հարուցում էր կասկած։
Սկսվել էր այն
կեսգիշերից, ապա
ձգվել, երկարել, երկարել
ու չէր կտրվում մինչև լույս։
Եթե գիշերներին պարզկա,
օրերին արևոտ կամ թե
մտածում ես առանց երազի՝
երազում ես այսօր
առանց խորհելու։
Եվ օրն այդ բոլոր մարդիկ,
շները նույնիսկ
կամ ինչ֊որ էակ
պոետ են արդեն։
Դադարում է մի պահ, կարծես,
ստամոքսը կծկվելուց ընդմիշտ,
սկսում են բոլորն էլ երգել,
երգում են խաղաղ ու հանգիստ։
Երգը այդ օփիումի նման
տարածվում է համակ մարմնով,
լափում աչքերը, ապա
սկսվում է մի
հիստերիկ մանիա։
— ԼՌՈՒԹՅՈՒՆ.
երկրագունդն է ննջում։
Բայց բացվում է հանկարծ
լուսամուտներից մեկը երկրի.
ինն էր առավոտյան
կամ գուցե այդքան.
թող այդպես լինի։
Մի քանի րոպե
պատուհանից բաց
երիտասարդը շոյեց
անձրևն աչքերով,
արևը ման եկավ
երկնքում անթափանց,
Ապա դուրս եկավ,
թողնելով դուռը բաց.
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ։
Չվերցրեց նա թիկնոց,
կարող էր, չնայած, ճարել,
թրջեց երկինքը նրան
ինչպես բաղնիքի ցնցուղ՝
թվաց նրան տհաճ
սառնությունն անձրևի։
Այլ կերպ էր սիրել նա
անձրևին սառը.
գուցե գեղեցիկ,
գուցե լավ,
բայց ոչ նրան...
Մոռացած անձրևն արդեն՝
երիտասարդն ընկել էր
հետևից մի մտքի.
ԲԱՅՑ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ ՆԱ։
Գալիս էին հենց այնպես
պատկերներ շարվե֊շարան,
գալիս էին, անցնում
առջևից աչաց,
ինչպես մեգն է սողում
վրայից ծովի։
 
Սթափեցրեց նրան
խոշոր մի ջրափոս,
հիշեց նա իր միսիան.—
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ...
 
Այլոց համար չէր
փնտրում նա նրան,
գողացել էին, գիտես,
արևն էին գողացել,
ինչ-որ մարդիկ գողացել
շպրտել էին նրան
անհունի այս անսահման
անկյուն մի ինչ֊որ
և փռել դեմքին մի թաց շոր...
Ոչ մի քեն չուներ նա
գողերի հանդեպ,
զի ուներ նա հույս.
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Բավ ճանապարհ էր անցել
երիտասարդը ոտքով,
դարձել էր հարազատ արդեն
ճանապարհը նրան.
ԻՐԵՆՆ ԷՐ ՃԱՄՓԱՆ։
Նա զարմացավ, թե ինչքան
նման են իրար
ինքն ու ճամփան։
Երևի նույնն են աշխարհում ամեն ինչ,
բոլորն էլ մի բան են, գուցե։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Իր անունն հիշեց երիտասարդը,
մի քանի անգամ կրկնեց մտքում,
ձեռքը վերցրեց, շոշափեց չորս կողմից,
և կծկված, ապշահար նկատեց, որ ձեռքում
ոչինչ, ոչ մի բան
չէր եղել, չկար,
Այլ հավիտենական մի
մթություն, որի
մեջ էր թաքնված
եղել մինչև հիմա։
Տասը անց էր ժամը,
դուրս էր եկել նա
քաղաքից արդեն.
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Մի ասֆալտապատ ու լայն ճանապարհ
տանում էր ինչ֊որ
հեռու֊հեռու վայր
կամ ինչ֊որ քաղաք,
որ չգիտեր նա։
Անծանոթ մի կին անձրևանոց գլխին
կանգնել էր եզրին մեծ ճանապարհի.
պետք է նա գնար
հեռու֊հեռու երկիրն այն,
որ չգիտեր, չէր տեսել երիտասարդը...

Հիսուս Քրիստոս

(Հատվածներ օրատորիայից)
 
 

  • * *

Այնտեղ, Արևմուտքում,
Ուր ուղեղներն էին հալվում
Զգացմունքի տվայտանքներին խաբված,
Այստեղ մարդն էր դեռ ննջում՝
Պաղ քրտինքից մեղսված։
Ու այդպես էր...
Մինչ դու ելար ու հառնեցիր՝
Բարբառելով.
«Ոչ թե գիշեր, այլ՝ լո՛ւյս, լո՛ւյս։
Լույսերի մեջ պիտի պառկել,
Ո՛չ թե երկնի մահիճներում,
Այլ հենց այստեղ՝
Այս ծանր ու մեծ գնդի վրա»։
Այն ժամանակ տաշված ու խեղճ այս աշխարհի
Ուղեղները փոքր, թե մեծ
Փսփսում էին անկյուններում պաղ մթության...
. . . . . . . . . . . . . . . . . .
Եվ որպեսզի փսփսոցը դառնա մեծ ձայն՝
Դու կարդացիր խրախույսը քո ԱՌԱՋԻՆ.
«Մութի հետ՝ լո՛ւյս,
Լույսի մեջ՝ հո՛ւյս,
Հույսի մեջ՝ վառ մի վայրկյան։
Գիտցե՛ք, մարդի՛կ, մունջ թքել են
Կույս գիշերվա աչքի մեջ,
Որ պառկած էր մեղմաբար
Աղջամուղջի լույսի հետ
Մուգ երկնային վերմակում.
Ու ցնորված հմայքից
Այդ դյութական հեշտանքի՝
Պիտ սթափվել, բայց զգույշ,
Հանկարծ վայրկյանը չանցնի»։
Եվ հասկացան տեարքն արի,
Որ սեռային կամ սիրային այս աշխարհում
Պարպվում էր սին բաժակ։
Դժոխային մարմիններում ցնորված
Ինչի՞ էր պետք անգամ լույսը երկրային,
Երբ դեռ չկար մուրազային,
Երկնային այն տենչը վես,
Որ խառնվում աղբ ու մրի,
Բայց վերանում, խոյանում էր հոգեպես։
Ու այդ հոգին
Ծպտված խոր՝ մի բուռ մարդկանց սրտերում...
— Սիրել ձեզ պես էակներին՝
Օ, քավ լիցի...
Դա կտանի, մեզ կհասցնի
Դանթեական անլռելի դժոխքին։
Ու մինչ դեռ հին զանգն էր հնչում
Ուղեղներում դիվահար,
Դու կարդացիր խրախույսը քո ԵՐԿՐՈՐԴ.
«Եղած գանգերի կեսը
Երկրինն է մսակեր,
Մյուս կեսը՝ ժամանակն ու տարածությունն են լափել։
Իսկ մենք երկնին ու երկրին այս իրական
Շպրտում ենք երկրորդ «ես»,
Որն հող չունի դրախտի լույս վարդի պես»։
 
 

  • * *

Հոգեթաթախ զմայլանքով արբեցած
Դեռ նիրհում էին գաղափարները գորշ.
Ըմբոշխնում էին սառ շուրթերով
Մարգարեական դառնությունները համայն.
Երբ պատռվեց երկինքն այս լուրթ,
Կարկառվեց քո հանճարեղ ձեռքը ջղաձիգ
Եվ քո մատներից ամեն
Շիրիմների կույտի վրա
Գրոհեցին լուսիններ,
Համբուրվեցին համր ու խորունկ
Ֆոսֆորային սառնությամբ։
Իսկ քո միտքը այդ ժամանակ
Բնության ողբն էր երգում,
Ու բախվեցին քո միտքը լայն ու բնություն։
Մինչ այդ եղած ուղեղները,
Զիջումներով արբեցած
Խորախորհուրդ բնության՝
Բարբաջել էին,
Թե՝ պայծառ են, իրենք կա՛ն։
Այդտեղ ահա
Կյանք տվեցին Գյոթեի մեծ Ֆաուստին,
Որ մաղձ թափվի երկրի վրա իրական։
Չէին հասկացել,
Որ թշվառ էր կնքել Գյոթեն Ֆաուստին։
Իսկ բնության հետ բախվելիս
Քո մեջ այնժամ ծնվեց խորհուրդ,
Ու կարդացիր խրախույսը քո ԵՐՐՈՐԴ.
«Հարաբերյալ այս կյանքում
Սերը Մարդ է, Մարդն՝ Աստված։
Սուտ է, սակայն մահվան ծնունդ
Չկա երբեք կրքերի այս քաոսում։
Եվ որպեսզի ճիշտ արարվենք՝
Այդ քաոսի բոժոժանքը պիտի լուծենք։
Մահը փաստ է, կյանքը՝ մահ,
Մահկանացուն կյանք է տեսել ակնթարթ,
Ոմանք պղծել, ապականել.
Ահա օրենք, որն իր խամրած աչքերով
Ճշմարտության սրունքներն է շոյում։
Իսկ մենք ունենք գեղեցկություն ներդաշնակ,
Որին կգրկենք, կհամբուրենք սիրով լի,
Ինչպես Գյոթեն Մեդիչիի Վեներային համբուրեց»։
 
 

  • * *

Ապաշնորհ հեքիաթներ էին թափառում
Չնաշխարհիկ ու հազվագյուտ
Երկրի վրա այս առկախ.
Բաբելոնյան երկնաքերի նման ճիշտ
Տասնինն դարի աշտարակն էր խորտակվում,
Քարի տեղ՝ ջուր, ջրի տեղ՝ քար
Միմյանց տալու պատճառով։
Այս տեսնելով, Առաջնորդ մեր,
Մի ընդհանուր լեզու դառար
Համայն մարդկանց բերաններում,
Դարձար համայն լսողություն,
Ու հասկացան մարդիկ միմյանց
Եվ հեքիաթի նման այն հին,
Ուր դարձել էին կախարդանքով բոլորը՝ քար,
Հոգեդարձի ամենքն եկան
Ու շարվելով իրար կողքի
Շարվեշարան բազուկներ պինդ՝
Բռնեցին ծեր երկրագնդի
Թեք առանցքից, դուրս քաշեցին,
Բարձրացրին, հողի վրա
Կանգնեցրին, ու հաստատվեց
Աշտարակը մեր այս դարի։
Քսան դարի աշտարակի վերին ծայրից
Դու կարդացիր մեզ խրախույսը քո ՉՈՐՐՈՐԴ.
«Հիշե՛ք, անմե՛ղ ինձ նմաններ,
Երեկոները անհարթ,
Հազար շապիկ ունեցող այն մարդուկները,
Ընկած անմիտ ու անհեթեթ՝
Կրծքներս ի վար,
Մեր երազներն էին քամում,
Պարպում էին մեզ կրքի նման։
Բայց հենց այս նոր գլխից դարի
Պիտի տեսնեք, որ բոլորն էլ
Կկաղկանձեն էգ գայլի պես,
Երբ կսովեն,
Եվ ցավն անտես
Կհետևի մտքի պես»։
. . . . . . . . . . . . . . . . . .
Փոթորկալից ուրախության
Աններդաշնակ թափի մեջ
Հողմացրիվ թառանչանքով
Ահաբեկված հայացքներ են կիզվում.
Գերբնական իմաստալից զորությամբ
Հոշոտվում են հին անոթներն հողածին,
Վերջին ճիչն է համրանում
Տագնապահար անհայտության երախներում անկշտում,
Մաշված դարերի խորքից
Վեհատեսիլ անմահությունն է ժպտում»։
Այս խոսքերից, Առաջնորդ մեր,
Կրկին ելավ գեղեցկությունն իր դագաղից
Եվ շարքը մեր՝
Վերածնված հոգիներով,
Նոր հարություն ստացավ։
 
 

  • * *

Ու մինչ երկրային փոշին
Արձանների էր ձուլվում,
Հավերժանում կոստանդական8 զորությամբ՝
Հոգին տառապանքն էր երգում
Մահիճներում սրբացած.
Եվ մարդն անզոր
Պինդ փարվում էր անհեթեթությանը թունոտ,
Մութն իջնում էր, մրափում,
Սնունդ տալով կասկածանքներին անփար,
Իսկ սանդուղքով սադափե,
Երազներում հոգնատանջ՝
Մագլցում էին ու մեռնում
Աշխարհի ողջ խելագարները լուսե։
Այնտեղ ահա հավաքվել էին
Հանճարները գլխահակ
Ու երբեմնի փառաբանված
Աճյուններն էին լիզում.
Արյան ծարավ հոգիներն էին,
Տխրահռչակ պատրանքներով շղարշված՝
Դժոխային կատվի նման
Մռլտում, [. . . .] բայց միզում։
Պաղ քարերն էին լույս սփռում
Ու ծաղրում էին աստղերին,
Թանձր մշուշն էր իջնում,
Գրկում նրանց մեղմագին։
Առավոտյան հոգու թախիծն էր փարվում,
Միաձուլվում ու հալվում
Ջերմությանը տռփակեզ,
Ցողն արտասուք էր քամում
Անհույս մտքից հոգնատանջ,
Լուսինն այնժամ մելանխոլիկ
Անլվա սիրտն էր բացում,
Որ տեսել էր արհավիրք,
Որ տեսել էր առևանգում անմեղի,
Որ տեսել էր բարին խեղճ՝
Ծունկի եկած դաժանության ոտքի տակ։
Հին մի երգ էր մրափում
Ապակեպատ աչքերի մեջ.
Քամին ահեղ՝ զսպված
Մի մոլեռանդ քրիստոնյա էր դարձել,
Որ համոզում, բայց մեռնում էր կրքի մեջ։
Հեռվից հեռու հին մեղեդին
Մերթ պոռթկում էր լավայի պես,
Մերթ մերվում էր քամու հետ,
Ինչպես զույգը տարասեռ։
Այն ժամանակ, լուսնի կաթով ողողված,
Առաջնորդ մեր, իջար ներքև
Եվ կարդացիր խրախույսը քո ՎԵՑԵՐՈՐԴ.
«Այստեղ էլ մենք պիտ չխոսենք
Ոչ հին լեզվով՝ որ թշնամունն է, գիտեք,
Ոչ երկնային՝ պոետների լեզվով ազնիվ.
Այստեղ արդեն բնական մեր լեզուն է պետք
Հոգեկան վեհ ապրումների պոռթկումով,
Որ կշանթի, որ կշամփրի
Ճշմարտության վերքերով»։
 
 

  • * *

Սառնապղտոր հողի վրա
Մարդկային դեմքեր էին վառվում,
Խաչաձևվում անհույս մտքով, անտեղի.
Կյանքը միտք էր ծնում բիրտ,
Իսկ միտքը բիրտ՝ ուժը ձեռքին,
Խոնարհություն՝
Երկուստեքված մարդու մեջ։
Իրարամերժ երկրներում մարդկային
Անմխիթար սրբություններ էին շրջում,
Լուռ շշնջում... գնում... ննջում...
Եվ բյուր մարդկանց հոգիները ճգնավոր
Անդունդներ էին վիժում,
Փրփրում էր մարդկային խիղճը անբիծ,
Որ իր ձեռքով
Փառքի մեջ էր մահ տեսել։
Անձնական շահ,
Հասարակարգ էիր հիմնել
Հանուն քեզ,
Որ կարող էր մեղանչել
Հարստահարված ու խեղճացած մարդու դեմ։
Այս ամենը գիտեին մարդիկ,
Բայց լճի պես
Հասկացածն էր մնում տեղում,
Եվ բացեցիր շլյուզները,
Առաջնորդ մեր, կանգնած մտքի՝
Երբ կարդացիր խրախույսը քո ՅՈԹԵՐՈՐԴ.
«Հենց որ լույսի հետ մենք ձուլվենք,
Մենք կթամբենք երգերը մեր,
Կսլանանք, մութն այստեղից լափլփած,
Կանցնենք հեռու երկրոց երկիր,
Անգամ ուրիշ մոլորակներ
Ու կտանենք և ցույց կտանք
Հոգիներին մոռացված,
Որ ստեղծված ու առեղծված այս աշխարհում
[. . . . . . . . . . . . . . . . . .]
Արդեն լույսն է լոկ իշխում»։
 
 

  • * *

Ու կարծում էին այն
Կմախքային իրանները ճկուն,
Որ կարող էին սրտեր մարել ու գերել
Ճվճվոցով անհոգ։
Իսկ լսելու մի ձայն էր պետք աներկբա,
Որ ինչպես օդ պիտի լցվեր
Այս փչկած մեծ գնդի մեջ։
Ու մինչև այդ
Դեռ խամրում էին
Ուղեղները բանական.
Մարդ֊կենդանի,
Կենդանի֊մարդ.
Այս էր միտքը աշխարհի,
Դեռ այսպես էր պտույտ գալիս
Մշտահոլով երկիրը մեր.
Երբ մենք սովոր արդեն ձայնիդ,
Առաջնորդ մեր, լսեցինք խոր
Խրախույսը քո ՈՒԹԵՐՈՐԴ.
«Բայց դեռ սպասենք,
Ի՞նչ է այս.
Ինչո՞վ կարող ենք վստահել մեկմեկու,
Երբ դեռ չունենք
Երանատենչ ձգտումները
Արդարադատ ձեռքերի։
Դրա համար որպես նեցուկ
Միշտ անդարձ մեր ուղուց
Պինդ կփարվենք ու կտանենք անմնացորդ
Գաղափարները մեր նոր»։
Երբ տեղ հասան մտքերը քո՝
Նայեց ետ մեկ երթը մեր,
Տեսավ ճամփան իր եկած,
Ուր նստել էր կիրքն անմիտ,
Որին դարձել էինք գերի։
Բայց հայացքը մեր վերստին,
Մեծ լուսարձակի նման՝
Իր հին ճամփից սփռվելով
Եկավ ընկավ իր նոր ճամփան.
. . . . . . . . . . . . . . . . . .
 
Թնդաց երթը։
[. . . . . . . . . . . . . . . . . .]
Այնժամ, որպես մեծ Բեթհովեն՝
Առանց խոսքի,
Քո ձեռքերով, Առաջնորդ մեր,
Դու կարդացիր խրախույսը քո ԻՆՆԵՐՈՐԴ.
«Ինձ նմաններ,
Եղեք եղբայր ու հավասար,
Եվ որպեսզի այդ կատարվի՝
Չթողնենք, որ այսուհետև
Ձեր պատկերը աղավաղվի»։
 
 

  • * *

Էլ ասելու բան չկար մեզ...
. . . . . . . . . . . . . . . . . .
Եվ երբ մութն իր ոտքը քաշեց,
Տեղը դրեց լույսն իր ոտքը,
Դու կանգնեցիր և նոր բացվող
Արշալույսի հենց մեջտեղից
Կարդացիր քո խրախույսը ՏԱՍՆԵՐՈՐԴ.
«Մենք էլ գիտենք
Երգել ինչպես մարդն առօրյա.
Ուրախ, անհոգ զվարճանալ,
Արցունք թափել շիրմի վրա մեր հարազատ...
Այդ մենք գիտեինք,
Բայց թե գիտեի՞ն մարդուկներն այն,
Ինչ չգիտեին,
Ինչ հեռու էր
Իրենց խղճուկ գաղափարից,
Կաղապարներից ձուլածո.
Գիտեին.
Բայց թե գիտեի՞ն,
Որ հմայող, շլացնող լույսերը վառ
Մարմնի համար ջերմանալու կրակ չէին լոկ,
Եվ մենք իրենց կույր աշխարհից
Վաղուց արդեն հրաժարվել
Եվ դյութական հնչյուններով,
Մայրամուտի կրակաշուրթ արևներով՝
Տանջահոգնած ու հոգնաբեկ մարդկությանը
Հանգրվան ենք ապավինել»։
 
 

  • * *

. . . . . . . . . . . . . . . . . .
 
 

  • * *

Առաքելությունը քո աստղականչ
Լույս էր սփռում անհուններից,
Եվ ուղեղդ գերբնական, անխոնջական
Հրաժարվեց աշխարհներից,
Եվ ճեղքվեց ու հրկիզվեց
Ապրումներով երանական։
Վերացումով փոշիացած,
Ոտքերը սուրբ ու անգլուխ՝
[. . . . . . .] խուժեց վայրագաբար
Արգանդները կուսական։
Որպես մասունք շաղ տված
Անունը քո նետեց համայն շրթներին,
Քանզի մինչ այդ
Ցնորվում էինք, հառաչում
Ու անթառամ իմաստության
Նշխարքներն էինք մենք տենչում.
Եկանք քեզ հետ,
Էլ չէինք կարող
Մնալ կանգնած սիրո առաջ տմարդի,
Զի սիրտ ունեինք,
Որ կարող էր տրոփել
Լոկ հարազատ գրկի մեջ։
Քո զորությամբ հագեցված
Մխրճվում ենք
Երեքթևյան ու թունավոր նետի պես
Անբարյացկամ ու թշնամի սրտի մեջ,
Ոմանց համար
Անբովանդակ է երգը մեր,
Քանզի դեռ չեն ուշքի եկել,
Քանզի մեր սիրտն ամեն վայրկյան
Անմահության կապանքներն է հոշոտում։
Հողմագալար երկնքում
Ծվենները ամպերի
Չեն դիմանում
Դատաստանին աստղերի։
Սրբված ենք պատյան քաշած սրի պես.
Ահեղաշունչ ուժգնությամբ
Գալարվում ենք
Լազուրներում,
Լազուրներում
Մեր հաղթական երկունքի։
Ու մերվել ենք
Ու հալվել ենք
Աստվածային լույսի մեջ՝
Դարեր ծեծված ու հոգնաբեկ,
Անքակտելի հույզերով,
Մենք քայլում ենք անսասան
[. . . . . . .] ալիքների վրայով
Դեպ երկինքը աստղաբույլ,
Դեպ անհունը առեղծված,
Դեպ քո հոգին անտեսիլ...