Changes

Գեշտալտ֊թերապիա

Ավելացվել է 10 145 բայտ, 20:56, 13 Դեկտեմբերի 2019
}}
[[Category: Արձակ]]
{{Թարգմանվում է}}
Վերջին փուլը կոչվում է հետկոնտակտի փուլ։ Լիարժեք կոնտակտի փուլում սահմանը բացվել է այնպես, որպեսզի ներս թողնի վերապրվող օբյեկտը, իսկ հետկոնտակտի փուլում սահմանը փակվում է այդ ապրված փորձի վրա, և սկսվում է դրա յուրացման աշխատանքը։ Այլևս չկա ֆիգուր, դաշտում այլևս չի մնացել ոչ մի արդիական բան։
 
==Կոնտակտի հաջորդականության օրինակ==
 
Դիտարկենք խմբային թերապիայի բանալ իրավիճակից վերցված օրինակ։ Ենթադրենք, որ տվյալ պահին մարդու իրական պահանջմունքը պաշտպանված լինելու պահանջմունքն է։ Նախակոնտակտի փուլում նա զգում է, ինչպես են իր ուսերը բարձրանում, ինչպես է գլուխը մտնում ուսերի մեջ, հայացքը փոքր ինչ կասկածամիտ է, նա նաև զգում է մի արք մարմնական նշաններ, զգում է հոգեբանական և հուզական մթնոլորտը, որտեղ աստիճանաբար և թերապևտի օգնությամբ գծագրվում է ֆիգուրը, որը կոչվում է «պաշտպանված լինելու պահանջմունք»։ Այս պաշտպանված լինելու արդեն դրսևորված պահանջմունքը ակտիվություն կառաջացնի, էներգիա հոսք, որը թույլ կտա մարդուն դիմել շրջակա միջավայրին այն պաշտպանությունը փնտրելու համար, որի կարիքը նա ունի։ Նա կսկսի սահմանել և դեն նետել, այսինքն՝ կֆիքսի, կուղղորդի իր ուշադրությունը, կմանիպուլացնի իր աշխարհը այնպես, որ գտնի պաշտպանությունը, որին ձգտում է։ Այս թերապևտիկ դահլիճում, օրինակ, վարագույրները նրան պաշտպանություն չեն հանդիսանում, և նա դրանք դեն է նետում, բազմոցները նմանապես չեն պաշտպանում և այլն; ընդհակառակը՝ մեկ այլ մարդ, որը հավանաբար դրսևորում է իրեն իր ջերմ հայացքով, կարող է հետաքրքրել որպես օբյեկտ, որն ունակ է տալ այն, ինչ նա փնտրում է։ «Ընտրել և դեն նետել», ահա այս՝ շրջապատող միջավայրի հետ հպման փուլի էությունը, երբ մարդը ամբողջությամբ շրջված է դեպի այն։ Ինչպես նաև այդ փուլում ամենից շատ են հույզերը, քանի որ մարդը անցնում է կատարում իր վրա կենտրոնացվածությունից շրջակա միջավայրի ռեսուրսների վրա կենտրոնացվածության։ Սա բախում է, եթե կարելի է այդպես ասել, իր և շրջակա միջավայրում գտնվող ռեսուրսների միջև, որը և առաջացնում է այն, ինչ անվանում են հույզեր․ տխրություն, ուրախություն, զայրույթ, կատաղություն, վախ և այլն։
 
Հենց մարդը սահմանում է պահանջվող օբյեկտը այլ օբյեկտների շարքում, որոնք նա ընտրում էր և դեն նետում (դա կարող է լինել նաև «Դու֊օբյեկտ», ինչպես բերված օրինակում, որտեղ այդպիսի օբյեկտ հանդիսացավ մարդը), նրա մոտ առաջանում է վերջնական կոնտակտի հնարավորություն, այսինքն՝ դրսևորված պահանջմունքի՝ պաշտպանված լինելու պահանջմունքի, լիակատար բավարարման հնարավորություն։
 
Կգա պահ, երբ մարդը կապրի լիակատար նույնությունը իր պահանջմունքի և շրջակա միջավայրում ընտրված ռեսուրսի միջև։ Առկա կլինի ամբողջական և ավարտում գեշտալտ։ «Գեշտալտ֊թերապիայի» հեղինակները, խոսելով վերջնական առնչման մասին, որպես մոդել են վերցրել օրգանիզմը սեռական ակտի ժամանակ․ այլևս չկամ ես, չկաս դու, գոյություն ունի միայն միահյուսման պահը, երբ աստիճանաբար ձևավորվող ցանկությունները գրավել են ողջ դաշտը, որտեղ ուրիշը նմանապես գրավում է ողջ տեղը, բայց որտեղ այլևս չկաս ոչ դու, ոչ ես, քանի որ չկա յալևս սահմանի զգացողություն, կա միայն Մենք֊ը, ժամանակավոր Մենք֊ը։ Վերջնական կոնտակտի ապրման փուլից հետո սահմանը փակվում է և մարդը սկսում է յուրացնել ստացված փորձը; վերջինիս յուրացման («ինտեգրացիայի») արդյունքում տեղի է ունենում աճը։
 
Բայց թերապիայում եմքն տեսնում ենք, որ մեզնից մեծամասնությունը ընդհատում է այդ հերթականությունը։ Կան մտադրված, ինքնակամ, հետևաբար նաև՝ կառավարելի ընդհատումներ․ այն պահին, երբ ես պատրաստվում եմ իրականացնել այս կամ այն գործողությունը, հեռախոսը զանգում է և ընդհատում է ինձ, ես կարող եմ մի կողմ դնել գործը և շարունակել այն ավելի ուշ։ Նմանապես ես կարող եմ անել մտածված, գիտակցված ընտրություն և ընդհատել հերթականությունը։ Ես «պարտավոր» չեմ բավարարել իմ ցանկությունը կամ իմ պահանջմունքը իմպուլսիվ և ավտոմատ կերպով․ ցանկացած պահի ես պահպանում եմ ընտրության հնարավորությունը։ Ախտածին իրավիճակը ստեղծվում է, երբ ես չեմ ընտրում ընդհատել փորձի հոսքը, այլ ինչ֊որ ձևով այն ընդհատվում է առանց իմ իմացության։
 
Վերադառնանք թերապևտիկ հանդիպման ժամանակ սուր իրավիճակի մասին հարցին։ Թերապևտը փորձում է օգնել այցելուին գիտակցել կոնտակտի ընդհատումը և նրա հետ միասին տեսնել, ինչպես է այդ ընդհատումը դրսևորվում, ինչով և ինչպես կարելի է ազդել այդ ընդհատման վրա այնպես, որպեսզի սուբյեկտը կրկին կրկին ձեռք բերի ընտրության, գիտակցված ընտրության կարողություն․ ընդհատել, թե այլ կերպ վարվել, այլ կերպ ասած, որպեսզի սուբյեկտը կրկին ստանա ստեղծագործական հարմարման հնարավորություն։
 
==Self֊ը գեշտալտ֊թերապիայում==
 
Ստեղծագործական հարմարման «ստեղծողը» միասնական չափումն է, որը միավորում է կոնտակտի ժամանակ ստեղծագործական հարմարման գործընթացի գործադրման համար անհրաժեշտ միավորող գործառույթները․ դա այն է, ինչ գեշտալտ֊թերապիայում անվանում են «serlf» («ինքը/իրեն»)։
 
Serlf֊ը գեշտալտ֊թերապիայում չի դիտարկվում որպես ամրագրված, կայուն ամբողջություն։ Դա «անձը» չէ, օրինակ, որը համաբերականորեն կայուն է, այլ գործառույթների ամբողջություն, որն անհրաժեշտ է ստեղծագործական հարմարման իրականացման համար։ Հենց այդ պատճառով էլ նախընտրում են ավելի շուտ պահպանել անգլոսակսոնական serlf եզրույթը, քան օգտագործել «ես» բառը, քանի որ «ես»֊ի մեջ արտահայտված է կայուն ու ամուր ամբողջություն լինելու ձգտումը; serlf֊ը անգլերեն լեզվում հանդիսանում է սահմանող բառը, որը ավելացնում են գոյականներին և որը, ինչ֊որ կերպ, գործընթաց է ցույց տալիս։ Serlf֊ը կոնտակտի պահն է, որպես այդպիսին, օրգանիզմի գործողությունը, որը նորի հետ առնչության մեջ է մտնում և վերջինիս հանդեպ անհրաժեշտ ստեղծագործական հարմարում է իրականացնում։
 
Գեշտալտների կամ կոնտակտի ցիկլի կառուցման֊քայքայման հերթականությունը «իրեն» նկարագրելու միջոց է․ միջոց, որը թույլ է տալիս դիտարկել «իրեն» դինամիկ դրսևորման մեջ։ Բայց կարելի է «իրեն» նկարագրել նաև կառուցվածքային ձևով, համադրման միջոցով․ այդ ենթահամակարգերի մասնավոր գործառույթները serlf֊ի ակտիվության յուրահատուկ մոդալություններ են հանդիսանում, դրանք գոյություն ունեն միայն որպես վերացարկումներ և բաժանվում են իայն գործնական և դիդակտիկ նպատակներով և փորձի վերլուծության համար։ Երեք գործառույթ, որոնք հետաքրքրում են մեզ (դրանից չի հետևում, որ serlf֊ը սահմանափակվում է այդ երեք գործառույթներով) ստեղծագործական հարմարման դրսևորումներում, կոչվում են «Այն», «Անձ» և «Էգո»։
==Ծանոթագրություններ==
<references/>