=Մասն առաջինՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ=
Ով մեծասքանչ դու լեզու, <br>
Գոհությամբ և ուրախությամբ է լցվում սիրտս, երբ մտածում եմ, որ իմ փոքրիկ բարեկամներին ուսուցանելու եմ մեր հայրենի մեծասքանչ լեզուն։
=Մասն երկրորդՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ=
Գիշերվա երկար ժամանակ անքուն մնացի։ Մի քաղցր անհանգստություն քուն չէր բերում աչքերիս։ Առավոտյան, հազիվ լույսը բացված զարթնեցի, տոնական օրվա շորերս հագա և սպասեցի դպրոցի ժամին։