Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։
Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» թուրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։
Բայց այս անգամ վրիպեց... Եվ չարաչար։
— Շմավո՜են... ի՜ի՞նչ կենիս...
Շմավոնը հորը տեսնելով՝ ավելի մռայլվեց և մեղավորի պես, կարծես ինքը լիներ աղետի պատճառը, չպատասխանեց և աչքերը գետնին գցեց։ Իբրև թե՝ «հա՜, իմացի՛ր, մեռել է»։
Եվ իսկապես, կարծես մարդ էր մեռել, կաղ գործակատարը տաբուրետ քաշեց Հաճի աղայի առջև և ասաց.
— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է։
— Այդպես բան կա՞, չիտե՜մ... մեր բակի ֆետպեպիլը<ref>'''Ֆելդֆեբել''' (фельдфебель) — ենթասպայական աստիճան ցարական բանակում։</ref> ըսավ՝ ահ չկա,— պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ։ Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.
— Ա՜տամ<ref>'''Ատամ''' (թուրք.) — մարդ։</ref>, ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։
Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, տռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։
Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,...
Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։
Տիրեց լռություն։
— Ի՞նչ էնիմ,— լացակումեց անդամալոլյծըանդամալույծը,— Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։
— Ատոր համա՞ր զուլաս,— զարմացավ Հաճի մարը,— ջանըմ, մեր դարդը մի՛ քաշե, հազրվե՛...
Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.
— Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»<ref>Ընտիր բուրդ։ (''Ծանոթ. Դերենիկ ԴեմիրճյանիԴեմիրճյանի։'')</ref> ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.
— Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։
— Քեֆը հորքուրինս է։
Իսկ հարսներuհարսները, որ լավ գիտեին Հաճի աղայի անկոտրում բնավորությունը, տեսնելով իրենց ամուսիններն էլ անհոգ են, հավերի պես համակերպվեցին ու լռեցին։
Եվ լաց լինելով հագցրին երեխաներին։ Հետո մոտեցան անդամալույծին, համբուրվեցին նրա հետ։ Հետո բերին մի քանի կարտոֆիլի մոմ, հացի մի մեծ կապոց, ջուր, լուցկի, դրին անդամալույծի մոտ և «օ՜ֆ, օ՜ֆ» անելով դուրս եկան։
Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։
— Ի՞նչ եք կայնե, գնացեք,— ձայն տվեց գրագիրը,— անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, (ռուս.)бросьте ее к чорту!
— Կնկան թողնեն, երթա՞ն, ի՞նչ կըսես,— առարկեցին ֆուրգոնի միջից։
— (ռուս.) А что-ж։ Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։
— Տե, թեզ էրեք, ուշացանք,— կատաղեց Հաճի աղան և ուզեցավ տեղից վեր կենալ, որ գնա, տեսնի, թե ինչ են անում ներսը։