«Ուշացած վրեժխնդրությունը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «Category: Արձակ {{Վերնագիր |վերնագիր = Ուշացած վրեժխնդրություն |հեղինակ =Արթուր Կոնան Դոյլ }} Կատե...»:) |
|||
(2 intermediate revisions by the same user not shown) | |||
Տող 4. | Տող 4. | ||
|վերնագիր = Ուշացած վրեժխնդրություն | |վերնագիր = Ուշացած վրեժխնդրություն | ||
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
+ | |թարգմանիչ = Գրիգոր Հայկի Մանուկյան | ||
+ | |աղբյուր = [[«Ուշացած վրէժխնդրութիւնը» (1908)]] | ||
}} | }} | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
Տող 290. | Տող 292. | ||
Նա գլուխ տվավ՝ զինվորականի պես ձեռքը ճակատին դնելով, և դուրս եկավ սենյակից։ | Նա գլուխ տվավ՝ զինվորականի պես ձեռքը ճակատին դնելով, և դուրս եկավ սենյակից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ 3 — Բրիքստըն փողոցի № 3 տունը == | ||
+ | |||
+ | Իմ բարեկամի վարկածի գործնականապես գործադրելու այդ նոր օրինակն ինձ չափազանց զարմացրեց և մեծ հարգանք ներշնչեց դեպի նրա տաղանդը։ Ճշմարիտ է՝ ես դեռ փոքր-ինչ կասկածում էի, թե գուցե դա կանխորեն պատրաստված մի բան է, բայց ի՞նչ կարիք ուներ Հոլմսն ինձ խաբելու։ Երբ երես դարձրի դեպի նա, նա հենց նոր էր վերջացրել նամակի ընթերցումը և առանց որևէ արտահայտության անշարժ հայացքն ուղղել տարածության մեջ։ | ||
+ | |||
+ | |||
+ | — Ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս գուշակեցիք այդ։ | ||
+ | |||
+ | — Գուշակեցի՞, ի՞նչը,— հարցրեց նա տխրությամբ։ | ||
+ | |||
+ | — Որ այդ մարդը ծովային պաշտոնաթող սերժանտ էր։ | ||
+ | |||
+ | — Այժմ դատարկախոսելու ժամանակ չէ,— ասաց նա կծու կերպով, բայց իսկույն ժպտալով շարունակեց,— ներեցե՛ք, խնդրում եմ, որ ես այդպես կոպտաբար պատասխանեցի Ձեզ, բայց Դուք ընդհատեցիք իմ մտքերի ընթացքը։ Սակայն այդ վնաս չունի։ Եվ այդպես, Դուք հիրավի չիմացա՞ք, որ այդ մարդը ծառայել էր նավատորմիղում իբրև սերժանտ։ | ||
+ | |||
+ | — Ես որտեղի՞ց կարող էի իմանալ։ | ||
+ | |||
+ | — Ըստ իս շատ պարզ է։ Ճշմարիտ է՝ հեշտ չէ բացատրել, թե ես ինչպես եմ իմանում այդպիսի փաստերը։ Որ երկու անգամ երկու կլինի չորս, ամենքին հասկանալի է, բայց թող փորձեն բացատրել այդ, և Դուք կտեսնեք, որ այդ այնքան էլ հասարակ բան չէ։ Դեռ լուսամուտից ես տեսա այդ մարդու ձեռքի վրա դաղված խարիսխը և իմացա, որ նա ծովագնաց է, բացի դրանից ես նկատեցի նրա զինվորական կրթությունը, և այդ առիթ տվավ ինձ ենթադրելու, որ նա զինվորական նավաստի է եղել։ Նա յուր գլուխը բարձր էր բռնում և ձեռնափայտը շարժում էր սեփական արժանավորության գիտակցությամբ, միևնույն ժամանակ նա գնում էր հաստատ քայլվածքով, պահում էր իրեն արժանավոր կերպով և միջին տեսակի մարդ էր․ իհարկե, նա պետք է սերժանտ լիներ։ | ||
+ | |||
+ | — Զարմանալի՜ է,— բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | — Ամենասովորական երևույթը,— ավելացրեց նա, բայց նրա դեմքից ես նկատեցի, որ նա իրեն շողոքորթված էր զգում։— Ես հենց նոր հաստատեցի,— շարունակեց նա,— որ այլևս չեն պատահի գաղտնի ոճրագործություններ, որոնք ինձ համար հետաքրքիր հանելուկ լինեին, բայց այդ ճիշտ չէ՝ ի նկատի առնելով այն, ինչ որ գրում են ինձ։ | ||
+ | |||
+ | Նա նամակն ինձ տվավ։ | ||
+ | |||
+ | — Սարսափելի՜ է,— բացականչեցի ես՝ նամակը կարդալով։ | ||
+ | |||
+ | — Համենայն դեպս դա մի սովորական դեպք չէ։ Բարի եղեք մի անգամ էլ կարդալու նամակը։ | ||
+ | |||
+ | Նամակի բովանդակությունը հետևյալն էր․ | ||
+ | |||
+ | «Հարգելի պարոն Հոլմս, | ||
+ | |||
+ | Այս գիշեր Բրիքստըն փողոցի № 3 տանը պատահել է մի գարշելի դեպք։ Մեր ոստիկանական պահապանը գիշերվա երկու ժամին մոտ յուր շրջագայության ժամանակ նկատում է հիշյալ տան լուսամուտներից մեկում ճրագի լույս, որը գրգռում է նրա կասկածը, որովհետև այդ տունն անմարդաբնակ էր։ Նա մուտքի դուռը բաց է գտնում և դատարկ նախասենյակի հատակի վրա նկատում է վայելուչ հագնված մի պարոնի դիակը։ Անբախտի ծոցի գրպանում գտնված այցետոմսերի վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ, Օհայո»։ Կողոպուտ չի եղել, և մահվան պատճառները դեռ պարզված չեն, թեև սենյակում գտնվել են արյան հետքեր, բայց հանգուցյալի մարմնի վրա վերքեր չեն գտնված։ Մենք չենք բացատրում, թե նա ինչպես կարող էր ընկնել մի դատարկ տուն և, առհասարակ, այդ ամբողջ անցքը մեզ համար հանելուկ է։ | ||
+ | |||
+ | Եթե կամենում եք այցելել անցքի տեղը մինչև ժամը տասներկուսը, կարող եք ինձ հանդիպել այնտեղ։ Ես ամեն ինչ թողել եմ անձեռնմխելի մինչև Ձեր գալը։ Եթե Դուք չեք կարող գալ, այն ժամանակ ես կհաղորդեմ Ձեզ բոլոր մանրամասնությունները, և Դուք ինձ մեծ ծառայություն արած կլինեք, եթե կբարեհաճեք հաղորդել Ձեր կարծիքը։ | ||
+ | |||
+ | Ձեր խոնարհ ծառա՝ | ||
+ | |||
+ | Թըբայըս Գրեգսըն»։ | ||
+ | |||
+ | — Գրեգսընն ամենախորամանկ աղվեսն է ամբողջ ոստիկանատանը,— նկատեց իմ բարեկամը։— Նա և Լեստրեյդը խիստ եռանդուն են, նրանց ոչ մի կերպ չի կարելի հեռացնել մի անգամ արդեն նշան արած ճանապարհից։ Միևնույն ժամանակ նրանք շատ հակառակ են միմյանց և նախանձոտ, ինչպես երկու գեղեցկուհիներ խնջույքում։ Երբ նրանք երկուսն էլ գտնում են միևնույն հետքը, այն ժամանակ խաղացվում է մի հետաքրքիր կատակերգություն։ | ||
+ | |||
+ | Այն անվրդով հետաքրքրությունը, որով նա խոսում էր, ինձ անհասկանալի էր թվում։ | ||
+ | |||
+ | — Բայց չէ՞ որ անկարելի է մի րոպե անգամ կորցնել,— ընդհատեցի ես նրան։— Չուղարկե՞մ արդյոք Ձեզ համար կառք բերելու։ | ||
+ | |||
+ | — Ես դեռ բոլորովին չեմ վճռել՝ գնա՞մ, թե՞ ոչ։ Այս րոպեին հենց ծուլությանս ժամանակն է սկսվում, իսկ Դուք գիտեք, որ այդպիսի դեպքերում ես ամենածույլ արարածն եմ դառնում ամբողջ երկրագնդի վրա։ Ուրիշ ժամանակ ես կարող եմ ավելի ժիր լինել, եթե կամենամ։ | ||
+ | |||
+ | — Բայց այդ հենց այնպիսի մի դեպք է, որի մասին երևակայում էիք։ | ||
+ | |||
+ | — Այո՛, բայց վերջիվերջո ի՞նչ դուրս կգա դրանից, իմ սիրելի բարեկա՛մ։ Եթե մինչև անգամ ինձ հաջողվի լուծել այդ հանգույցը, այնուամենայնիվ Գրեգսըն, Լեստրեյդ և ընկերությունը կգրեն այդ իրենց հաշվին։ Ահա այն բանի հետևանքը, որ ծառայության մեջ չես գտնվում։ | ||
+ | |||
+ | — Բայց չէ՞ որ նա Ձեր օգնությունն է խնդրում։ | ||
+ | |||
+ | — Այո՛, նա գիտի, որ ես իրենից ավելի եմ հասկանում, և պատրաստ է մինչև անգամ խոստովանել ինձ այդ, բայց այնուամենայնիվ նա ավելի շուտ կկծի յուր լեզուն, քան թե մի երրորդի ներկայությամբ կճանաչի իմ գերազանցությունը։ Սակայն մենք, այնուամենայնիվ, տեսնենք ինչի մեջ է կայանում բանը։ Կարելի է՝ այդ գործը ես ինձ վրա կվերցնեմ, այն ժամանակ ես կկարողանամ գոնե ծիծաղել իմ երկու հակառակորդների վրա, եթե մինչև անգամ այդ գործից ոչինչ չստանամ։ Ուրեմն հառա՜ջ։ | ||
+ | |||
+ | Նա շտապով հագավ վերարկուն և սկսեց հետուառաջ քայլել այնպես ժիր, որ ես հասկացա իսկույն, որ նրա անտարբեր վերաբերմունքն անցել է, և վերադարձել է նրա սովորական եռանդը։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւր է Ձեր գլխարկը,— հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե կամենում եք ինձ էլ տանել Ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | — Այո՛, եթե դրանից ավելի լավ բան անել չեք մտածում։ | ||
+ | |||
+ | Մինչև մի րոպեն մենք արդեն, կառքի մեջ նստած, քամու արագությամբ սլանում էինք Բրիքստըն փողոցով։ | ||
+ | |||
+ | Ամպամած առավոտ էր․ բոլոր տները կարծես թե ծածկված էին ինչ-որ գորշ գույնի քողով, ինչպես փողոցները։ Իմ ուղեկցի տրամադրությունը դրանից ավելի չէր ցանկանում։ Նա շուտ-շուտ խոսելով պատմում էր ինձ կռեմոնյան ջութակների մասին և բացատրում Ամատիի և Ստրադիվարիուսի գործիքների մեջ եղած զանազանությունը։ Ես համարյա ամբողջ ժամանակը լուռ լսում էի նրան, մռայլ եղանակը և տխուր գործը, որն սպասում էր մեզ, ճնշող կերպով ներգործել էին իմ տրամադրության վրա։ | ||
+ | |||
+ | — Երևում է, որ Ձեր մտքերը բոլորովին զբաղված չեն այն անցքով, որի համար մենք դուրս ենք եկել տնից,— վերջապես ընդհատեցի ես նրա երաժշտական խոսակցությունը։ | ||
+ | |||
+ | — Ինձ պակասում են դեռ մի քանի մանրամասնություններ,— նկատեց նա։— Մեծ սխալմունք է, որ մարդ իր համար վարկած է ստեղծում նախքան բոլոր նյութերը ձեռքում ունենալը․ դա ազդում է վճռի վրա։ | ||
+ | |||
+ | — Հետազոտելու և քննելու համար Դուք այս րոպեին բավականաչափ նյութ կստանաք,— ասացի ես։— Մենք արդեն Բրիքստըն փողոցում ենք, և եթե չեմ սխալվում, ահա պետք է այնտեղ լինի այն տունը։ | ||
+ | |||
+ | — Անկասկա՜ծ։ Կանգնի՛ր, կառապա՛ն, կանգնի՛ր։ | ||
+ | |||
+ | Մենք դեռ բավական հեռու էինք № 3 տնից, բայց նա պնդեց, որ մենք իսկույն ցած իջնենք կառքից և ճանապարհի վերջին մասը գնանք ոտով։ | ||
+ | |||
+ | № 3 տունը ծանր ու մռայլ տպավորություն էր թողնում մարդու վրա։ Նա պատկանում էր այն չորս շինությունների խմբին, որոնք փոքր-ինչ մի կողմն էին ընկած փողոցից։ Նրանցից երկուսը բնակված էին, իսկ երկուսը՝ դատարկ։ Ցեխոտ լուսամուտների ապակիների վրա տեղ-տեղ կպցրած էին թղթեր՝ «վարձու է տրվում» մակագրությամբ։ Ամեն մի տան առաջ գտնվում էր մի փոքրիկ պարտեզ՝ մի քանի վտիտ բույսերով, պարտեզի մեջտեղից մարգերի միջով անցնում էր մի ուղի՝ տեղ-տեղ կոպիճներով ծածկված։ Հողը կավային էր և բոլորովին փափկացած նախորդ գիշերն եկած անձրևից։ Պարտեզը շրջապատված էր քարյա երեք ոտնաչափ բարձրությամբ պատով։ Շրջապարսպի մոտ կանգնած ոստիկանական պահապանը հետ էր մղում իրեն շրջապատող հետաքրքրվողների ամբոխը, որոնք իզուր երկարացնում էին իրենց պարանոցները, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում ներսը։ | ||
+ | |||
+ | Ես ենթադրում էի, թե Շերլոք Հոլմսն իսկույն կմտնի տունը յուր հետազոտությունն սկսելու համար, բայց երևում էր, որ նա հեռու էր այդ մտքից։ Անհոգությամբ, որն այն ժամանակ ինձ բոլորովին անբնական էր թվում, նա հետուառաջ էր քայլում տան առաջ և հայացքն ուղղում մերթ գետնին, մերթ դեպի վեր, մերթ շրջապատին, մերթ դեմուդեմ գտնված տանը։ Միառժամանակ նա գնաց ուղիով, բայց գնում էր միայն խոտերի վրայով և լարված ուշադրությամբ դիտում էր հողը։ Երկու անգամ նա ժպտալով կանգ առավ, և նրա շրթունքներից ակամա դուրս թռավ բավականության մի բացականչություն։ Կավային խոնավ հողի վրա կային ոտնատեղեր, բայց նրանք կարող էին պատկանել և ոստիկաններին, որոնք մի քանի անգամ մտել էին տունը և դուրս եկել։ Թե Հոլմսն ինչպես կարող էր այդպիսի պայմաններում հուսալ գտնել ինչ-որ էական բան այդ հետքերով, ինձ համար անհասկանալի էր։ Ի նկատի առնելով այն օրինակները, որ նա ցույց էր տվել ինձ՝ ես պետք է ասեի ինձ, որ նա անկասկած շատ բան է տեսնում, ինչ որ ինձ համար մնում է բոլորովին աննկատելի։ | ||
+ | |||
+ | Տան դռների մոտ մեզ դիմավորեց մի բարձրահասակ, գունատ և շիկահեր մարդ՝ ծոցի մեծ տետրակը ձեռքին։ Նա շտապով մոտեցավ Հոլմսին և զգացմունքով սեղմեց նրա ձեռքը։ | ||
+ | |||
+ | — Շատ սիրելի է Ձեր կողմից, որ եկել եք,— ասաց նա։— Ամեն ինչ մնում է դեռ բոլորովին անձեռնմխելի։ | ||
+ | |||
+ | — Այո՛, բայց միայն ոչ ճանապարհը,— վրա բերեց իմ բարեկամը։— Եթե որ այդ ճանապարհով վազեր գոմշի մի ամբողջ հոտ, նա հազիվ թե ավելի կոխոտեր։ Իհարկե, Գրե՛գսըն, Դուք նախքան այդ ճիշտ հետազոտել եք ամենը։ | ||
+ | |||
+ | — Ես ներսը շատ գործ ունեի,— պատասխանեց խուզարկուն,— իմ պաշտոնակից Լեստրեյդն այստեղ է, կարծում եմ, որ նա այդ մասին հոգացած կլինի։ | ||
+ | |||
+ | Հոլմսը ծիծաղելով հոնքերը վեր բարձրացրեց և նայեց ինձ։ | ||
+ | |||
+ | — Ուր գտնվում են այդպիսի երկու գործակալներ, ինչպես Դուք և Լեստրեյդը, այնտեղ երրորդը գործ չունի,— նկատեց նա։ | ||
+ | |||
+ | Գրեգսընն ինքնաբավական կերպով ժպտաց և ձեռները շփեց։ | ||
+ | |||
+ | — Մենք ինչ որ կարողացանք, արինք, բայց սա կարգից դուրս մի դեպք է, իսկ ես գիտեմ Ձեր եռանդն իսկապես այսպիսի գործերում։ | ||
+ | |||
+ | — Դուք կառքո՞վ եք եկել։ | ||
+ | |||
+ | — Ե՞ս, ո՛չ։ | ||
+ | |||
+ | — Իսկ Լե՞ստրեյդը։ | ||
+ | |||
+ | — Նա նույնպես ոտքով է եկել։ | ||
+ | |||
+ | — Այդպե՞ս։ Ուրեմն մենք կարող ենք սենյակը դիտել։ | ||
+ | |||
+ | Թե ինչ կապ կարող էր լինել այդ երկու փաստերի մեջ, ես չէի հասկանում, և Գրեգսընի դեմքն էլ զարմանք էր արտահայտում, երբ նա Հոլմսի հետևից սենյակը մտավ։ | ||
+ | |||
+ | Մի խիստ փոշոտ միջանցք՝ տախտակամած հատակով, տանում էր դեպի խոհանոցն ու սեղանատունը։ Միջանցքի աջ ու ձախ կողմերին գտնվում էին երկու դռներ, որոնցից մեկը հավանորեն շատ վաղուց չէր բացվել, իսկ մյուսը տանում էր դեպի այն սենյակը, ուր կատարվել էր խորհրդավոր ոճրագործությունը։ Հոլմսը ներս մտավ, և ես հետևեցի նրան ծանր զգացմունքով, որը սովորաբար պաշարում է մեզ մեռածի ներկայությամբ։ Մեծ քառանկյունի սենյակը շնորհիվ կահկարասիների բացակայության դեռ ավելի ևս ընդարձակ էր երևում։ Պատերի պայծառ պաստառները տեղ-տեղ ծածկված էին բորբոսներով, տեղ-տեղ էլ նրանք պատառոտված կախ էին ընկած, և սպիտակ ավազը երևում էր նրանց տակից։ Դռան դեմ ու դեմը գտնվում էր մի մեծ բաց բուխարի դարակով, որի մի անկյունում կպցրած էր մոմի կարմիր այրվածքը։ Միակ լուսամուտը, որը լուսավորում էր այդ սենյակը, ծածկված էր ցեխի հաստ շերտով, որի շնորհիվ ներս էր թափանցում գունատ անորոշ լույս։ Թույլ և մռայլ լուսավորությունը համապատասխանում էր հատակի վրա փոշու հաստ շերտին։ | ||
+ | |||
+ | Այդ բոլոր մանրամասնությունները ես նկատեցի միայն հետո։ Սկզբում իմ հայացքն ուղղված էր բացառապես անկենդան մարմնի վրա, որ ամբողջ երկարությամբ փռված էր հատակի վրա՝ երեսն ի վեր անկենդան հայացքով։ Դա միջին հասակով մի մարդ էր՝ մոտ քառասուն և չորս տարեկան, լայնաթիկունք, ածելած երեսով և սև գանգուր մազերով։ Նրա հագուստն էր ծանր մահուդից կարած սերթուկ և բաճկոն, ոտներին՝ փայլուն վարտիք և խիստ մաքուր ճերմակեղեն։ Պարզ էր, որ հատակի վրա ընկած նոր բարձր գլխարկը նրան էր պատկանում։ Նրա ձեռները լայն տարածված էին, բռունցքները՝ սեղմած, ոտները՝ միմյանց կպցրած և ծնկներից կորացրած, երևի հոգեվարքի կռվի ժամանակ։ Նրա սառը դիմագծերն արտահայտում էին միայն սարսափ և դաժան ատելություն, այնպես որ ես ակամա գոռացի։ Դեմքի սարսափելի արտահայտությունը, նեղ ճակատը, լայն տափակ քիթը և աչքի ընկնող ծնոտը հանգուցյալին տալիս էին կենդանական արտահայտություն, որը դեռ ավելի սաստկացել էր դիակի անբնական կոր դրությունից։ | ||
+ | |||
+ | Ես շատ մահ եմ տեսել ամենատեսակ հանգամանքներում, բայց նրանցից և ոչ մեկը չի թողել ինձ վրա այնպիսի սարսափելի տպավորություն, ինչպես այստեղ՝ այդ դատարկ տան մեջ, Լոնդոնի արվարձանում։ | ||
+ | |||
+ | Խուզարկու ոստիկանական գործակալ Լեստրեյդը հանդիպեց մեզ սենյակի դռան մոտ։ | ||
+ | |||
+ | — Այս դեպքն աննկարագրելի տպավորություն կթողնի,— ասաց նա՝ ազդու կերպով նայելով Հոլմսին։— Թեև ես այնքան էլ անհմուտ չեմ, բայց երբեք չեմ պատահել այս տեսակ բանի։ | ||
+ | |||
+ | — Մենք իզուր ենք որոնում այդ առեղծվածական ոճրագործության բացատրությունը,— ավելացրեց Գրեգսընը։ | ||
+ | |||
+ | Շերլոք Հոլմսը ուշադրությամբ դիտեց դիակը՝ չոքելով նրա մոտ։ | ||
+ | |||
+ | — Եվ այդպես դուք ոչ մի վերք չգտա՞ք,— հարցրեց նա՝ ցույց տալով հատակի վրա արյան բազմաթիվ հետքերը։ | ||
+ | |||
+ | — Ո՛չ, անկարելի էր գտնել,— պատասխանեցին երկու խուզարկուները միասին։ | ||
+ | |||
+ | — Նշանակում է՝ այդ արյունը պատկանում է մի ուրիշ մարդու, հավանորեն մարդասպանին, եթե, իհարկե, այստեղ է կատարվել սպանությունը։ Այս դեպքը հիշեցնում է ինձ 1834 թվի Վան Հանսընի մահը Ուտրեխտում։ Դուք հիշո՞ւմ եք, Գրե՛գսըն։ | ||
+ | |||
+ | — Ո՛չ, ես նրա մասին ոչինչ չեմ լսել։ | ||
+ | |||
+ | — Խորհուրդ եմ տալիս Ձեզ կարդալ այդ պատմությունը։ Լուսնի տակ ոչ մի բան նոր չէ, և ամեն ինչ աշխարհումս կրկնվում է։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով՝ նա յուր արագաշարժ մատներով քննեց հանգուցյալի մարմինը, սեղմեց, շոշափեց, շարժեց բոլոր անդամները և այդ անում էր այնպիսի արագությամբ, որ ես չէի կարողանում հասկանալ, թե նա ինչպես էր կարողանում հիշել յուր հետազոտության առանձին հետևանքները։ Այդ ժամանակ նրա հայացքն ուներ նույն տարօրինակ, ոչինչ չխոստացող արտահայտությունը, որպիսին ես շատ անգամ նկատել էի նրա դեմքի վրա։ Ամենից վերջը նա հոտ քաշեց հանգուցյալի շրթունքներից և դիտեց նրա բարակ կաշվե կոշիկների ներբանները։ | ||
+ | |||
+ | — Նա միևնույն դրության մե՞ջ է, ինչպես գտնվել է,— հարցրեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Մենք քննել ենք նրան առանց ձեռք տալու։ | ||
+ | |||
+ | — Շատ լավ, այժմ կարող եք ուղարկել անդամահատական հանգստարանը։ Ավելի էական ոչինչ չի կարելի իմանալ։ | ||
+ | |||
+ | Պատգարակներն արդեն պատրաստ էին, և Գրեգսընի ձայնին երևացին չորս ծառայողներ։ Երբ որ նրանք բարձրացրին դիակը, հատակի վրա ընկավ մի մատանի։ Լեստրեյդը վրա հասավ ինչպես ուրուր, վերցրեց մատանին և սկսեց դիտել մտախոհ դեմքով։ | ||
+ | |||
+ | — Կնոջ նշանադրության մատանի․ նա ինչպե՞ս է ընկել այստեղ,— գոչեց նա։ | ||
+ | |||
+ | Մենք բոլորս էլ դիտեցինք մատանին նրա ձեռքի վրա։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւմ հարսնացուն կարող է կրել այդ մատանին։ | ||
+ | |||
+ | — Առանց այդ էլ խճճված դեպքը դեռ ավելի է խճճվում այդ գյուտի շնորհիվ,— նկատեց Գրեգսընը։ | ||
+ | |||
+ | — Բայց կարելի է՝ նա ավելի է պարզվում,— մտախոհությամբ ասաց Հոլմսը։— Համենայն դեպս ավելորդ է նրան այլևս քննել, դրանից մենք չենք խելոքանա։ Դուք ոչինչ չե՞ք գտել հանգուցյալի գրպաններում։ | ||
+ | |||
+ | — Բոլորն այնտեղ սրահում է,— պատասխանեց Գրեգսընը։— Գնանք։ | ||
+ | |||
+ | Մենք դուրս եկանք սենյակից։ | ||
+ | |||
+ | — Ահա ամենը,— ասաց նա՝ ցույց տալով զանազան իրերի մի փաթաթ։— Մի ոսկի ժամացույց՝ № 97163, շինված Լոնդոնում՝ Բերուդի գործարանում, մի կարճ շղթա մաքուր ոսկուց, մի ոսկե մատանի՝ ֆրանկմասոնյան նշանանով, մի գնդասեղ՝ շան գլխով և սուտակի աչքերով, ռուսական կաշուց մի թղթաման այցետոմսերի համար, որոնց վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ»։ Գլխատառերը համապատասխանում են ճերմակեղենի նշաններին։ Փողի քսակ չկար, բայց բաճկոնի գրպաններում գտնվել է յոթ ֆունտ ստերլինգ և տասներեք շիլինգ։ Հետո Բոկաչոյի Դեկամերոնի գրպանի հրատարակությունից մի օրինակ՝ մակագրված «Ջոզեֆ Ստենջերսըն», և երկու նամակ՝ մինը Ի․ Ջ․ Դրեբըրի, մյուսը՝ Ջոզեֆ Ստենջերսընի անունով։ | ||
+ | |||
+ | — Որտե՞ղ են հասցեագրված այդ նամակները։ | ||
+ | |||
+ | — Ամերիկյան զեղչող դրամատանը։ Երկու նամակներն էլ ստացվել են «Գիյոն» շոգենավային ընկերությունից և վերաբերում են այդ ընկերության նավերի Լիվերփուլից մեկնելուն։ Ըստ երևույթին՝ անբախտը պատրաստվում է եղել վերադառնալ Ամերիկա։ | ||
+ | |||
+ | — Տեղեկություններ ե՞ք հավաքել այդ Ստենջերսընի մասին։ | ||
+ | |||
+ | — Իհարկե, վրա բերեց Գրեգսընը,— բոլոր լրագիրներին տեղեկություններ են ուղարկված, բացի դրանից, իմ գործակալներից մեկը գնացել է ամերիկյան դրամատուն, ես րոպե առ րոպե սպասում եմ նրան։ | ||
+ | |||
+ | — Հեռագրե՞լ եք Քլիվլընդ։ | ||
+ | |||
+ | — Այո՛, հեռագիրն ուղարկված է այսօր առավոտյան։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ բովանդակությամբ։ | ||
+ | |||
+ | — Մենք ուղղակի հաղորդել ենք պատահած դեպքի մասին և խնդրել ենք հարկավոր տեղեկությունները տալ։ | ||
+ | |||
+ | — Դուք չե՞ք խնդրել մանրամասն ցուցմունքներ տալ որևէ կետի վերաբերյալ, որը Ձեզ առանձնապես կարևոր է թվում։ | ||
+ | |||
+ | — Ես հարցրել եմ Ստենջերսընի մասին։ | ||
+ | |||
+ | — Եվ ուրիշ ոչի՞նչ։ Արդյոք չկա՞ մի որևէ փաստ, որի շուրջը կարողանար պտտվել ամբողջ անցքը։ Չե՞ք կարող երկրորդ անգամը հեռագրել։ | ||
+ | |||
+ | — Իմ հեռագիրը բովանդակում է բոլոր անհրաժեշտությունները,— նեղացած պատասխանեց Գրեգսընը։ | ||
+ | |||
+ | Շերլոք Հոլմսը լուռ ժպտաց և պատրաստվում էր դեռ մի նկատողություն ևս անելու, երբ սրահը եկավ Լեստրեյդը, որ այդ ժամանակ մնացել էր սենյակում։ | ||
+ | |||
+ | — Հենց նոր մի ուրիշ գյուտ արի, Գրե՛գսըն,— ասաց նա՝ ինքնաբավական ժպիտով ձեռները շփելով։ Եթե որ ես հիմնավորապես չհետազոտեի պատերը, հազիվ թե մենք ուշադրություն դարձնեինք դրա վրա։ | ||
+ | |||
+ | Փոքրիկ խուզարկուի աչքերը փայլում էին ներքին հաղթությունից։ | ||
+ | |||
+ | — Գնա՛նք,— ասաց նա՝ շտապով հետ դառնալով սենյակը, որը դիակը տանելուց հետո մեզ ավելի քիչ սարսափելի էր թվում։— Մոտեցե՛ք այստեղ։ | ||
+ | |||
+ | Նա վառեց լուցկին և մոտեցրեց պատին։ Սենյակի անկյունում պաստառը պատռված էր, և ավազի վրա արյունով գրված «Վրեժխնդրություն» բառը մեծ տառերով։ | ||
+ | |||
+ | — Դա մարդասպանն է գրել յուր սեփական արյունով,— շարունակեց Լեստրեյդը,— այստեղ դեռ երևում է, որ արյունն առատորեն հոսել է նրանից հատակի վրա։ Որ այս դեպքն ինքնասպանություն չէ, սրանից ավելի լավ ապացույց չի կարող լինել։ Տեսնո՞ւմ եք բուխարու դարակի վրա մոմի այրված կտորը։ Նրա լույսի տակ է գրվել այս սովորաբար մութ սենյակում այդ արյունալի խո՜սքը։ | ||
+ | |||
+ | — Ես դեռ ժամանակ չեմ ունեցել դիտելու սենյակը,— ասաց Հոլմսը՝ գրպանից հանելով մեծացնող ապակին և սանտիմետրը։— Թույլ կտա՞ք ինձ հենց այժմ դիտելու։ | ||
+ | |||
+ | Նա սկսեց հետուառաջ քայլել սենյակում․ մերթ կանգ էր առնում, մերթ խոնարհվում դեպի հատակը և մեկ անգամ էլ մինչև անգամ երեսնիվայր պառկեց ուղղակի տախտակի վրա։ Նա այնպես խորասուզված էր յուր հետազոտությունների մեջ, որ կարծես թե բոլորովին մոռացել էր մեր ներկայության մասին։ Նա ամբողջ ժամանակը մերթ հանդարտ խոսում էր ինքն իրեն, մերթ բարձր հառաչում, մերթ ուրախ սուլում էր և ինքն իրեն խրախուսում քաջալերական բացականչություններով։ Նա հիշեցնում էր մեզ որսի շունը, որը հետուառաջ է ոստոստում թավուտի մեջ, հաչում է, ոռնում է սաստիկ ցանկությունից և չի հանգստանում, մինչև որ չի գտնում կորցրած հետքը։ Նրա հետազոտությունները շարունակվեցին մոտ քսան րոպե։ Խիստ ճշտությամբ նա չափեց որոշ կետերի մեջ եղած տարածությունը հատակի վրա, նույնպես և պատերի բարձրությունն ու լայնությունը։ Թե նա ինչու համար էր այդպես անում, ինձ բոլորովին անհասկանալի էր։ Մի տեղ նա գգուշությամբ հավաքեց մոխրագույն փոշու մի կույտ և խնամքով գրպանն ածեց։ Վերջապես նա յուր մեծացնող ապակին ուղղեց պատի վրայի գրվածքին և ուշադրությամբ դիտեց ամեն մի տառը։ Հետևանքն, ըստ երևույթին, բավարար էր, և նա ապակին նորից գրպանը դրավ։ | ||
+ | |||
+ | — Ասում են, որ հանճարը մի անխոնջ վարժում է,— ասաց նա ժպտալով։— Որքան էլ որ այդ վարկածն ինքնըստինքյան սուտ լինի, խուզարկուի վերաբերմամբ նա իրավացի է։ | ||
+ | |||
+ | Գրեգսընն ու Լեստրեյդը դիտում էին եռանդուն դիլետանտի աշխատանքը հետաքրքիր, բայց փոքր-ինչ ծաղրական հայացքով։ Երևում էր, որ նրանք չէին կարողանում բացատրել իրենց այն, ինչ որ ես վաղուց գիտեի, այն է՝ որ Շերլոք Հոլմսը ըստ երևույթին ամենաչնչին գործերի մեջ անգամ հաստատ կերպով հետամուտ է լինում որոշ նպատակի։ | ||
+ | |||
+ | — Հը՛մ, Դուք ի՞նչ եք մտածում այս գործի մասին,— հարցրին երկու խուզարկուները միասին։ | ||
+ | |||
+ | — Պարոննե՛ր, դուք գնում եք այնպիսի լավ ճանապարհով, որ իմ կողմից հանդգնություն կլիներ առաջարկել ձեզ իմ օգնությունը,— պատասխանեց Հոլմսը՝ առանց հեգնական որևէ ակնարկի։— Գուցե ես ձեզ օգտակար կլինեմ ձեր հետագա խուզարկությունների ժամանակ և ինչպես միշտ, այնպես էլ այն ժամանակ պատրաստ եմ ձեզ ծառայելու։ Սակայն այժմ ցանկալի է ինձ խոսել այն ոստիկանի հետ, որը գտել է դիակը։ Բարի եղե՛ք հայտնելու ինձ նրա անունն ու հասցեն։ | ||
+ | |||
+ | Լեստրեյդը բաց արավ ծոցի տետրակը։ | ||
+ | |||
+ | — Ջոն Ռանսն այժմ ազատ է, Դուք կարող եք նրան տանը գտնել։ Նա ապրում է Քենինգթընյան ծառաստանի դռների մոտ՝ Օդլի Քոուրթի № 46 տանը։ | ||
+ | |||
+ | Հոլմսը գրեց հասցեն։ | ||
+ | |||
+ | — Գնանք, բժի՛շկ, մենք կգտնենք նրան,— ասաց նա՝ երկու խուզարկուներին հրաժեշտ տալով։— Ես թույլ եմ տալիս ինձ ձեր ուշադրությունը դարձնել հետևյալ հանգամանքների վրա,— ասաց նա նրանց,— որով գուցե կթեթևացնենք ձեր աշխատանքը։ Այստեղ մենք գործ ունենք սպանության հետ։ Ոճրագործը հասակով վեց ոտնաչափ է, ինքը՝ ջահել, ունի փոքրիկ ոտներ, հագած է եղել լայն քթերով կոշիկներ և ծխում է տիրուխիրապալյան սիգար։ Նա եղել է կառքով յուր զոհի հետ միասին, նրանց ձիու չորս պայտերից երեքը հին են, իսկ չորրորդը՝ առաջի ձախ ոտի վրա, նոր։ Ոճրագործը կարմրերես է և աջ ձեռքի մատների վրա ունի անսովոր երկար եղունգներ։ Այս ամենն, իհարկե, աննշան մանրամասնություններ են, բայց կարելի է՝ կծառայեն ձեզ իբրև ելակետ։ | ||
+ | |||
+ | Լեստրեյդն ու Գրեգսընը նայեցին միմյանց անվստահությամբ։ | ||
+ | |||
+ | — Եթե այստեղ է կատարվել սպանությունը, ո՞ւր է հետքը,— հարցրեց առաջինը։ | ||
+ | |||
+ | — Նա թունավորվել է,— պատասխանեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | Այդ կարճ պատասխանից հետո նա իսկույն հեռացավ, իսկ նրա երկու հակառակորդները երկար ժամանակ բերանները բաց նայում էին նրա հետևից։ |
Ընթացիկ տարբերակը 15:25, 27 Հուլիսի 2020-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Գլուխ առաջին — Գլուխ 1 Շերլոք Հոլմսը
1878 թվին բժշկական քննություն տվի Լոնդոնի համալսարանում, հետո անցա Նեթլիում զինվորական բժիշկների համար սահմանված գործնական դասընթացը։
Դրանից հետո շուտով ինձ նշանակեցին հինգերորդ Նորթումբըրլընդյան հրացանաձիգ գնդի բժիշկ, որն այդ ժամանակ գտնվում էր Հնդկաստանում։ Սակայն նախքան իմ պաշտոնատեղին հասնելը բռնկվեց երկրորդ աֆղանական պատերազմը, և երբ ես ափ իջա Բոմբեյում, իմացա, որ իմ գունդն արդեն անցել է լեռնային կիրճերը և ավելի խորը մտել թշնամու երկիրը։ Ես հետևեցի իմ զորամասին մի քանի սպաների ընկերակցությամբ, որոնք նույնպիսի դրության մեջ էին, ինչպես և ես, անփորձ հասա նրան Ղանդահարում և ստանձնեցի իմ նոր պաշտոնը։
Այդ արշավանքը, որ ուրիշներին փառքի և գերազանցության էր արժանացրել, ինձ համար դժբախտությունների և անհաջողությունների մի ամբողջ շարք դարձավ։ Հենց առաջին կռվում գնդակը փշրեց իմ թիակը, և ես, անշուշտ, գերի կընկնեի սարսափելի ղազիների ձեռքը, եթե իմ հավատարիմ սպասավորն յուր կյանքը վտանգի ենթարկելով՝ չազատեր ինձ և սայլի ձիու վրա չհասցներ բրիտանական զորագծին։
Ես հիվանդ մնացի երկար ժամանակ և շատ դանդաղությամբ սկսեցի առողջանալ միայն Փեշավարի հիվանդանոցում, ուր տարել էին ինձ մյուս վիրավոր սպաների հետ միասին։ Այդտեղ իմ ուժերն այնքան վերականգնեցի, որ մի քանի ժամանակից հետո ես արդեն կարողանում էի ման գալ միջանցքում և դուրս գալ վերանդը՝ թարմ օդ շնչելու։ Բայց չար ճակատագիրը շարունակում էր հետամուտ լինել ինձ․ ես տիֆային տենդ ստացա և մի քանի ամիս շարունակ գտնվում էի մահու և կյանքի մեջ։ Վերջապես իմ կազմվածքը հաղթեց, գիտակցությունս վերադարձավ, բայց ուժերս այնքան թույլ էին, որ բժիշկները վճռեցին անհապաղ ուղարկել ինձ Անգլիա։ Մինչև մի ամիսը պատերազմական «Օրոնտես» նավով հասա Փորթսմութ․ իմ առողջությունը քայքայված էր, և հոգացող կառավարությունը, հույս ունենալով, որ ես դեռ կարող եմ ծառայել, իննամսյա արձակուրդ էր տվել ինձ՝ առողջությունս վերականգնելու համար։
Անգլիայում ես ազգականներ չունեի, ուստի վճռեցի բնակվել հյուրանոցում։ Իմ օրական եկամուտը 11½ շիլինգ էր, բայց որովհետև սկզբում ես խնայող չէի, շուտով իմ տնտեսականը շատ ողորմելի դրության մեջ ընկավ։ Ես տեսա, որ կա՛մ պետք է գյուղում ապրեմ, կա՛մ հիմնովին փոխեմ մայրաքաղաքում իմ ապրելու եղանակը։ Վերջին միտքն ինձ ավելի էր ժպտում, դրա համար էլ վճռեցի ամենից առաջ հեռանալ հյուրանոցից և ինձ համար մի ավելի համեստ և էժան բնակարան որոնել։
Մի անգամ, երբ դուրս էի եկել բնակարան որոնելու, փողոցում պատահեցի իմ հին ծանոթին։ Բոլորովին միայնակ լինելով՝ ես ինձ դրականապես կորած էի զգում այդ ահագին Լոնդոնում, ուստի չափազանց ուրախացա, երբ նրան հանդիպեցի։ Իմ ուսանողության ժամանակ ես հաճախ հանդիպում էի երիտասարդ Ստեմֆըրդին, թեև մենք երբեք առանձնապես մոտիկ չէինք միմյանց, բայց այժմ ես հրճվանքով սեղմեցի նրա ձեռքը, և նա էլ երևի շատ ուրախ էր, որ երկար հրաժեշտից հետո տեսավ ինձ։ Մինչև մի քանի րոպեն մենք արդեն ճաշարանում նստած գինի էինք խմում և մտաբերում անցկացրած տարիները։
— Սակայն, ի սեր Աստուծո, ի՞նչ է պատահել քեզ,— զարմացած հարցրեց Ստեմֆըրդը,— դու դեղնել ես ինչպես լիմոնը և նիհարել ինչպես լուցկի՜։
Ես համառոտ կերպով պատմեցի նրան վերջին ժամանակներս իմ կրած տանջանքները։
— Խե՜ղճ,— ասաց նա՝ կարեկցությամբ լսելով ինձ։— Այժմ ի՞նչ ես կամենում անել։
— Չգիտեմ, ահա այժմ բնակարան եմ որոնում․ ինձ հարկավոր է մի էժան և հարմար բնակարան, իսկ այդ հեշտ չէ գտնել։
— Երևակայի՛ր,— բացականչեց Ստեմֆըրդը,— այսօր երկրորդ անգամն եմ լսում այդ։
— Էլ ո՞վ է ասել քեզ։
— Մի ծանոթ, որ աշխատում է հիվանդանոցի քիմիական լաբորատորիայում։ Այսօր առավոտյան նա գանգատվում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում մի ընկեր գտնել, որի հետ միասին վարձեր մի լավ և հարմար բնակարան, որը մենակ նրա համար շատ թանկ էր։
— Բարեկա՛մ,— ասացի,— եթե նա կամենում է բնակարանի վարձը կիսել, ես պատրաստ եմ։ Ինձ համար ավելի լավ է ապրել մեկի ընկերակցությամբ, քան թե բոլորովին միայնակ։
Ստեմֆըրդը բազմախորհուրդ կերպով նայեց ինձ և ասաց․
— Չգիտեմ՝ արդյոք կհամաձայնվե՞ս ապրել Շերլոք Հոլմսի հետ, եթե ճանաչեիր նրան։
— Բայց միթե՞ դու որևէ վատ բան գիտես նրա մասին։
— Ես այդ չեմ ասում։ Մի քանի հարաբերությունների մեջ նա տարօրինակ հայացք ունի իրերի վրա։ Նա շատ է գրավվում գիտությամբ և ընդհանրապես, որքան գիտեմ, բոլորովին վայելուչ և արժանավոր մարդ է։
— Երևի նա բժի՞շկ է։
— Ո՛չ, ես ոչ մի հասկացողություն չունեմ նրա մասնագիտության մասին։ Նա շատ լավ ծանոթ է մարդակազմության հետ և գերազանց քիմիկոս է, բայց որքան ինձ հայտնի է, երբեք համակարգված չի ուսումնասիրել բժշկականությունը։ Առհասարակ նրա կրթության մեջ նկատելի չէ ո՛չ կատարելություն և ո՛չ որոշ կարգավորություն, բայց մի քանի ասպարեզներում նա այնքան հմուտ է, որ մի ուրիշ պրոֆեսոր կարող է նախանձել նրան։
— Դու երբեք չե՞ս հարցրել նրան յուր զբաղմունքների մասին։
— Ո՛չ, նա այնպիսի մարդ չէ, որից կարելի լինի մի բան իմանալ, իմիջիայլոց, երբեմն, երբ նա լավ տրամադրության մեջ է լինում, շատ անկեղծ է։
— Շատ կցանկանայի ծանոթանալ նրա հետ,— ասացի ես։— Մի մարդ, որ խորասուզված է իր զբաղմունքների մեջ, ինձ համար ամենահաճելի հարևանը կարող է լինել։ Իմ թույլ առողջությամբ ես անկարող եմ տանել աղմուկն ու հուզմունքը, որոնցով լի էր իմ կյանքը Աֆղանստանում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ քո բարեկամի հետ։
— Ամենայն հավանականությամբ նա այժմ դեռ լաբորատորիայում է։ Երբեմն նա մի քանի շաբաթ շարունակ չի գնում այնտեղ, երբեմն էլ աշխատում է այնտեղ վաղ առավոտից մինչև ուշ գիշերը։ Եթե կամենում ես, գնանք միասին նրա մոտ։
Ես համաձայնվեցա, և մենք իսկույն ճանապարհ ընկանք դեպի հիվանդանոցը։
— Միայն, խնդրում եմ, չհանդիմանես ինձ, եթե դուք համաձայնության չգաք,— ասաց Ստեմֆըրդը, երբ մենք կառք նստեցինք։— Ես չեմ կամենում ո՛չ համոզել քեզ և ո՛չ էլ խորհուրդ չտալ։
— Եթե մենք չենք հարմարվի միմյանց, այն ժամանակ կարող ենք բաժանվել։ Քո նախազգուշությունն ինձ փոքր-ինչ չափազանցեցված է թվում, երևի այդտեղ ինչ-որ բան կա թաքնված։ Ավելի լավ է ասա՛ ինձ առանց որևէ ծածկամտության՝ ի՞նչ գիտես նրա մասին։
— Ուղղակի ոչինչ։ Ինձ միայն դուր չի գալիս, որ նա շատ է գրավվում գիտությամբ և ուրիշ բաներին անմասնակից է լինում։ Ես չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր նա հյուրասիրի յուր բարեկամին ինչ-որ նոր գտած բուսական ալկալոիդով, իհարկե, ոչ թե չարամտությամբ, այլ հետազոտելու ցանկությամբ, որպեսզի ավելի ճշտությամբ ուսումնասիրի թույնի ներգործությունը։ Հարկավոր է արդարությամբ խոստովանել, որ նա նույն փորձը կանի և յուր անձի վրա։ Առհասարակ գիտության մեջ պարզությունն ու ճշտությունը կազմում են նրա համար ամեն ինչ, բայց թե նա ինչ նպատակով է աշխատում և պարապում, այդ ոչ ոք չգիտի։
Երբ մոտեցանք հիվանդանոցին, մենք ցած իջանք կառքից, անցանք մի անկյուն և մտանք մի ահագին տան կողքի շինություններից մեկը։ Այդտեղ ամեն ինչ ինձ ծանոթ էր, այնպես որ այլևս առաջնորդի կարիք չունեի։ Մենք բարձրացանք քարե սանդուղքով և անցանք սպիտակ գույնով ներկած երկար միջանցքով, որի երկու կողմերից կային շատ դռներ, և որի մի ծայրի կամարը տանում էր դեպի քիմիական լաբորատորիան։
Մենք մտանք մի մեծ դահլիճ, որի մեջ բոլոր սեղանները ծածկված էին թորանոթներով, քիմիական գործիքներով և սպիրտայրոցներով, իսկ պատերի տակ և առհասարակ ամեն տեղ դրված էին շատ տարաներ և զանազան ձևի ու մեծության ապակյա անոթներ։ Սկզբում մենք կարծեցինք, թե դահլիճում ոչ ոք չկա, բայց հետո մյուս ծայրում նկատեցինք մի երիտասարդ մարդու, որ մեջքից կռացած նստած էր սեղանի մոտ և ամբողջովին զբաղված էր յուր գործով։ Մեր քայլերի ձայնից նա գլուխը բարձրացրեց և, մեզ նկատելով, ուրախությամբ վեր թռավ տեղից ու աղաղակեց․ «Հաղթությո՜ւն, հաղթությո՜ւն» և մեր առաջը եկավ՝ թորանոթը ձեռքին բռնած։
— Ես գտա ռեակտիվը (հականերգործությունը), որը տականք է տալիս բացառապես հեմոգլոբինի հետ և ոչ մի ուրիշ նյութի հետ,— բացականչեց նա։
Նրա դեմքը շնչում էր այնպիսի երջանկությամբ, որ կարծես թե ոսկի հանք լիներ գտած։
— Իմ բարեկամը՝ բժիշկ Վաթսըն։ Պարոն Շերլոք Հոլմս։— Ներկայացրեց մեզ Ստեմֆըրդը։
— Շատ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալուս,— ասաց Հոլմսը՝ զգացմունքով ձեռքս սեղմելով։— Ինչպես տեսնում եմ, Դուք Աֆղանստանից եք եկել։
Ես զարմացած նայեցի նրան։
— Որտեղի՞ց գիտեք այդ,— հարցրի ես։
— Օ՜, այդ կարևոր չէ,— բացականչեց նա ուրախությամբ՝ ձեռները միմյանց շփելով։— Ներկա րոպեին ես մտածում եմ միայն իմ հեմոգլոբինի (արյունաքար) մասին։ Իհարկե, Դուք կհասկանաք այս գյուտի կարևոր նշանակությունը։
— Ինչպես քիմիական փորձ, նա անպայման շատ հետաքրքիր է,— ասացի ես,— բայց գործնական հարաբերության մեջ…
— Ահա հենց գործնական հարաբերության մեջ նա չափազանց կարևոր է դատական քիմիայի համար, որովհետև ծառայում է արյան բծերի ներկայությունը ցույց տալու համար։ Բարի եղեք, մոտեցե՛ք,— ասաց նա՝ բռնելով իմ ձեռքից և քարշ տալով սեղանի մոտ, որի վրա կատարվում էր փորձը։— Ամենից առաջ մեզ հարկավոր է մի քիչ թարմ արյուն,— ասաց նա և երկար ասեղով ծակեց մատն ու դուրս եկած արյունը հավաքեց անոթի մեջ։— Այժմ ես խառնում եմ արյան այդ չնչին քանակությունը մոտավորապես մի լիտր ջրի հետ․ այդ երկու հեղուկների քանակությանց հարաբերությունը հավասար է համարյա միավորի և միլիոնի հարաբերության, և հեղուկը, ինչպես տեսնում եք, բոլորովին անգույն է, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ինձ կհաջողվի առաջացնել ռեակցիան։
Այդ ասելով՝ նա անոթի մեջ ձգեց մի քանի սպիտակ բյուրեղներ և ավելացրեց մի քանի կաթիլ անգույն հեղուկ։ Իսկույն ջուրը մութ գույն ստացավ, և անոթի հատակի վրա երևաց կարմրավուն տականք։
— Տեսնո՞ւմ եք,— գոչեց նա՝ ձեռք ձեռքի խփելով, ինչպես մի երեխա, որը տեսնում է մի նոր խաղալիք։— Դե՛հ, ի՞նչ կասեք Դուք։
— Ինձ թվում է, թե շատ հաջող փորձ է։
— Ո՛չ միայն հաջող, այլև նշանավո՜ր, շատ նշանավո՜ր։ Նախկին միջոցը շատ բարդ է, իսկ արյան գնդակների մանրադիտական հետազոտությունը՝ բոլորովին անհույս, եթե մենք գործ ունենք ոչ թարմ բծերի հետ։ Իմ միջոցը միատեսակ լավ է և՛ թարմ, և՛ հին արյան բծերի համար։ Եթե որ իմ գյուտը վաղուց լիներ գտնված, այն ժամանակ կարելի է, որ հարյուրավոր ազատ շրջող ոճրագործներ կստանային իրենց արժանի պատիժը։
— Դուք այդ լո՞ւրջ եք ասում։
— Անկասկած։ Քրեական դատավարության մեջ ամեն ինչ մեծ մասամբ կենտրոնացած է միմիայն այդ մի կետի վրա։ Ենթադրենք, որ ոճիրը գործվելուց մի քանի ամիս հետո կասկածն ընկնում է մի մարդու վրա, քննում են նրա հագուստը և գտնում են, ասենք թե, մուգ կարմրավուն բծեր սերթուկի և ճերմակեղենի վրա։ Դրանք կարող են լինել և՛ արյան բծեր, կարող է լինել և՛ ժանգ, և՛ ցեխ, և՛ ինչ-որ պտղի հյութ։ Շատ քննիչներ են գլուխ կոտրում այդ տեսակ հարցերի վրա, որովհետև մինչև այժմ չի եղել մի հաստատ միջոց, որ ցույց տար արյան ներկայությունը։ Այժմ ով որ գիտի Շերլոք Հոլմսի միջոցը, նրա համար դժվարություն չի լինի այդ իմանալու։
Այդ ճառի Ժամանակ նրա աչքերը փայլում էին տենդային կրակով, նա ձեռքը դրավ սրտի վրա և հանդիսավոր կերպով գլուխը խոնարհեց՝ որպես թե կանգնած էր ծափահարող ամբոխի առաջ։
— Այդ դեպքում կարելի է շնորհավորել Ձեզ,— ասացի ես՝ զարմացած դիտելով նրա հրճվանքը։
— Եթե որ այս միջոցը հայտնի լիներ գոնե անցյալ տարի,— շարունակեց նա,— այն ժամանակ բրեդֆըրդցի Մեյսընը չէր ազատվի օղակից, նույնպես և անառակ Մյուլըրը, մոնպելյեցի Լըֆևրը և նորօռլեանցի Սեմսընը պատժված կլինեին։ Ես կարող եմ դեռ շատ դեպքեր առաջ բերել, ուր իմ գյուտը վճռող նշանակություն կունենար։
— Ինչպես երևում է, Դուք ոճրագործությունների կենդանի օրացույց եք,— ժպտալով նկատեց Ստեմֆըրդը,— ինչո՞ւ չեք գրում քրեական վիճակագրությամբ մի գիրք։
— Հազիվ թե որևէ մեկը կարդար,— վրա բերեց Հոլմսը՝ սպեղանիներ կպցնելով մատի վերքին։— Ես պետք է շատ զգույշ լինեմ,— ավելացրեց նա,— որովհետև միշտ գործ ունեմ թույների հետ։
Երբ որ նա ձեռքը բարձրացրեց, ես նկատեցի, որ շատ տեղեր ծածկված էին սպեղանու կտորներով և խիստ թթվուտների բծերով։
— Մենք եկել ենք Ձեզ մոտ մի գործի համար,— ասաց Ստեմֆըրդը՝ մոտեցնելով ինձ եռոտանի նստարաններից մեկը և նստելով իմ կողքին։— Ահա իմ այս բարեկամը բնակարան է որոնում, բայց որովհետև Դուք կամենում էիք ապրել մեկի հետ միասին, ինձ թվում է, թե ես երկուսիդ էլ օգնության եմ գալիս։
Շերլոք Հոլմսը գոհությամբ ընդունեց այդ առաջարկությունը։
— Ինձ շատ է դուր եկել Բեյքր փողոցում մի բնակարան, որը, կարծում եմ, մեզ համար շատ հարմար կլինի,— ասաց նա։— Հուսով եմ, որ Դուք չեք զզվում ծխախոտից,— ավելացրեց նա դեպի ինձ դառնալով։
— Օ՜, երբե՛ք, ես ինքս էլ շատ եմ ծխում։
— Այդ շատ լա՜վ։ Հետո ես տանը շատ անգամ պահում եմ քիմիական նյութեր, այդ Ձեզ չի՞ խանգարի։
— Ո՛չ մի դեպքում։
— Սպասեցե՜ք, էլ ի՞նչ պակասություններ ունեմ ես։ Երբեմն ես անձնատուր եմ լինում մի տեսակ տխրության և այն ժամանակ ամբողջ օրերով բերանս բաց չեմ անում։ Դուք չպետք է նեղանաք դրանից։ Այդպիսի դեպքերում ուշադրություն չդարձնեք ինձ վրա, որովհետև շուտով վերադառնում է իմ սովորական տրամադրությունը։ Դե՛հ, այժմ հերթը Ձերն է, խոստովանեցե՛ք Ձեր պակասությունները։ Երբ որ երկու մարդ պատրաստվում են միասին մի հարկի տակ ապրելու, ավելի լավ է, որ նրանք առաջուց իմանան, թե ի՞նչ կարող են սպասել միմյանցից։
Այդ խոստովանության ժամանակ ես ակամա ժպտացի։
— Առաջինը՝ ես ունեմ մի փոքրիկ բուլդոգ շուն,— պատասխանեցի ես,— երկրորդը՝ ես չեմ կարող տանել աղմուկը, որովհետև իմ ջղերը սաստիկ խանգարված են, հետո երբեմն ես քնում եմ շատ ուշ և առհասարակ շատ ծույլ եմ։ Երբ որ ես առողջ եմ, անձնատուր եմ լինում և ուրիշ արատների, բայց առայժմ ասացի Ձեզ միայն գլխավորները։
— Դուք «աղմուկ» ե՞ք համարում և ջութակի վրա նվագելը,— հարցրեց նա մտատանջությամբ։
— Դա կախված է նվագողից։ Ջութակի վրա լավ նվագելը աստվածների համար բերկրանք է, բայց վատը…
— Իհարկե՛, իհարկե՛,— բացականչեց նա՝ ըստ երևույթին հանգստացած։— Դե՛հ, ես կարծում եմ, որ մեր բանը հաջող է, եթե միայն բնակարանը Ձեզ դուր կգա։
— Ե՞րբ կարող են տեսնել բնակարանը։
— Եկե՛ք այստեղ՝ ինձ մոտ, վաղը կեսօրին։ Մենք միասին կգնանք բնակարանը տեսնելու, և այն ժամանակ ամեն ինչ կբացատրեմ Ձեզ։
— Շատ լավ։ Նշանակում է՝ վաղն ուղիղ 12 ժամի՞ն,— ասացի ես՝ սեղմելով նրա ձեռքը։
Մենք դուրս եկանք Հոլմսի մոտից և դիմեցինք իմ հյուրանոցը։
— Բացատրի՛ր ինձ, խնդրում եմ,— ասացի ես Ստեմֆըրդին՝ հանկարծ կանգնեցնելով նրան,— արդյոք ի՞նչն առիթ տվավ նրան իմանալու, որ ես Աֆղանստանից եմ վերադարձել։
Իմ ուղեկիցը խորհրդավոր կերպով ժպտաց։
— Շատերը կցանկանային իմանալ, թե Շերլոք Հոլմսը ինչպե՞ս է շատ բաներ իմանում։ Ըստ երևույթին՝ դրա համար նա մի առանձին շնորհք ունի։
— Ա՜, այստեղ մի հանելուկ կա,— նկատեցի ես ուրախանալով։— չէ՞ որ այդ շատ հետաքրքիր է։ Շատ շնորհակալ եմ քեզ, Ստե՛մֆըրդ, որ մեզ ծանոթացրիր։ Ուսումնասիրության համար ամենալավ առարկան այնուամենայնիվ միշտ մարդն է։
— Ահա, ուսումնասիրի՛ր նրան,— ասաց Ստեմֆըրդը։— Դա հեշտ խնդիր չէ, և ես պատրաստ եմ գրազ բռնելու, որ նա ավելի շուտ և ավելի լավ կճանաչի քեզ, քան թե դու նրան։
Հետևյալ անկյունում մենք բաժանվեցինք միմյանցից, և ես դանդաղ քայլերով տուն գնացի։
Գլուխ 2 — Եզրակացության շնորհքը
Հետևյալ օրը նշանակված ժամին գնացինք միասին տեսնելու Բեյքր փողոցում № 221բ բնակարանը։
Բնակարանն ինձ շատ դուր եկավ։ Նա բաղկացած էր մի մեծ և ուրախ հյուրասենյակից, որի երկու կողմերից կպած էին հարմար ննջարաններ։ Հյուրասենյակը կահավորված էր հարմար կերպով և ուներ շատ լույս, որը ներս էր թափանցում երկու մեծ լուսամուտներից։ Բնակարանի վարձը, բաժանելով երկուսիս մեջ, այնքան էժան էր, որ մենք իսկույն վարձեցինք և վճռեցինք անհապաղ տեղափոխվել այդտեղ։ Միևնույն երեկոյան ես հրամայեցի իմ իրերը հյուրանոցից տեղափոխել այդտեղ, ինձանից հետո շուտով եկավ և Շերլոք Հոլմսը՝ հետը բերելով շատ սնդուկները և ճամպրուկներ։ Առաջին մի քանի օրը մենք զբաղված էինք մեր իրերը դասավորելով։ Վերջապես երբ կարգի ընկանք, սկսեցինք փոքր առ փոքր ընտելանալ մեր նոր կարգ ու սարքին։
Հոլմս այն մարդկանցից էր, որոնց հետ հեշտությամբ կարելի էր հարմարվել։ Նա հանգիստ բնավորության տեր և յուր սովորություններում խիստ կանոնավոր մի մարդ էր, շատ քիչ պառկում էր քնելու ժամը 10-ից ուշ, իսկ երբ ես զարթնում էի առավոտյան, տեսնում էի, որ նա արդեն նախաճաշել և դուրս էր եկել տնից։ Ցերեկը նա մեծ մասամբ լինում էր լաբորատորիայում կամ անդամահատական դահլիճում և հաճախ էլ զբոսանք էր կատարում քաղաքի հեռավոր արվարձաններում, որոնք հռչակված էին վատ անունով։ Երբ որ նա գրավվում էր մի աշխատանքով, այն ժամանակ նրա եռանդին սահման չկա, բայց ժամանակ առ ժամանակ վրա էր հասնում հակազդեցությունը, և այն ժամանակ նա ամբողջ օրեր անց էր կացնում հյուրասենյակում՝ բազմոցի վրա ընկած, համարյա առանց տեղից շարժվելու, և ոչ մի խոսք չէր արտասանում։ Այդ ժամանակ նրա աչքերն ընդունում էին այնպիսի մի անզգա և ոչ մի բան չարտահայտող տեսք, որ ես անշուշտ կկասկածեի, թե նա գործ է ածում ինչ-որ թմրեցուցիչ միջոց, եթե որ սովորական ժամանակներում նրա չափավորությունն ու զգուշությունը անհնարին չդարձնեին այդպիսի ենթադրությունը։
Մեր միասին ապրելուց մի քանի շաբաթ հետո ես վերին աստիճանի հետաքրքրվեցա իմանալ, թե նա իսկապես ի՞նչ նպատակի է հետևում։ Մինչև անգամ նրա արտաքինն ինձ շատ էր զբաղեցնում։ Նա հասակով վեց ոտնաչափից բարձր էր և նիհար, նրա սուր, աչքի ընկնող ծնոտը ցույց էր տալիս բնավորության հաստատակամությունը, հայացքը կենդանի էր և ազդու, բացի կատարյալ թմրության վերոհիշյալ ժամանակից, իսկ արծվի սուր քիթը նրա դեմքին տալիս էր վճռական և խիզախ արտահայտություն։ Նա բոլորովին չէր խնայում իր ձեռքերը, նրանք միշտ կրում էին իրենց վրա թանաքի և քիմիական նյութերի հետքեր։ Նրա մատները խիստ արագաշարժ էին, այդ ես տեսա նրա փորձերի ժամանակ։
Այդ ամենն ի նկատի ունենալով՝ զարմանալի չէ, որ այդ մարդն ամեն օր ավելի ու ավելի էր գրգռում իմ հետաքրքրությունը, և ես ամեն կերպ աշխատում էի հաղթել նրա ծածկամտությունը, որն ամեն անգամ ցույց էր տալիս նա, երբ գործը վերաբերվում էր նրա ներքին «ես»-ին։ Այն գաղտնիքը, որը շրջապատում էր ինձ հետ ապրողի անձնավորությունը, ավելի էր զբաղեցնում ինձ նրա համար, որ իմ սեփական կյանքն այն ժամանակ բոլորովին աննպատակ, դատարկ և յուրատեսակ էր։ Իմ առողջությունը թույլ էր տալիս ինձ դուրս գալ տնից միայն լավ եղանակին, իսկ բարեկամներ, որոնք կարող էին այցելել ինձ և իմ տխուր կյանքի մեջ մի քանի փոփոխություններ մտցնել, ես չունեի։
Որ Հոլմսը բժշկականությամբ չէր պարապում, այդ ես իմացա նրա սեփական խոսքերից։ Ինչպես երևում էր, նա չէր անցել և գիտության մի որևէ ուրիշ ճյուղի որոշ դասընթացը։ Սակայն նա ուսումնասիրել էր առանձին գիտություններ զարմանալի ջանասիրությամբ և մի քանի ասպարեզներում տիրապետում էր այնքան ընդարձակ և հանրաբովանդակ գիտությունների, որ հաճախ դրականապես զարմացնում էր ինձ։
«Մի՞թե միտք ունի, որ մի մարդ, առանց մի որոշ նպատակ ունենալու, այնպես սիրով աշխատեր, եռանդով ձգտեր գիտության մի քանի ճյուղերի ուսումնասիրության,— մտածում էի ես։— Կրթությունն առանց որևէ ծրագրի մեծ մասամբ մակերևութային է լինում, և նա, ով յուր գլուխը լցնում էր հարյուրավոր բազմազան մասնավոր բաներով, նա անում է այդ առանց որևէ հիմք ունենալու»։
Զարմանալի է, որ նրա տգիտությունը մի քանի ասպարեզներում նույնքան զարմանալի է, որքան խորին հասկացողությունը մյուս ասպարեզներում։ Օրինակ՝ աստղաբաշխության և փիլիսոփայության մասին նա ոչ մի հասկացողություն չուներ։ Ես զարմացա, երբ մի անգամ նա հայտնեց, որ ոչինչ չի կարդացել Քարլայլի մասին, բայց իմ զարմանքը յուր գագաթնակետին հասավ, երբ իմացա, որ նա բոլորովին անհաստատ հասկացողություն ունի մեր Արեգակնային համակարգի մասին։ Ես ոչ մի կերպ չէի կարող հավատալ, որ XIX դարում կգտնվի գոնե փոքրիշատե կիրթ մի մարդ, որը չիմանար, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։
— Այդ Ձեզ զարմացնո՞ւմ է,— ասաց նա ծիծաղելով։— Ահա Դուք ասացիք ինձ այժմ, իսկ ես կաշխատեմ հնարավորության չափ շուտով մոռանալ ինձ համար այդ նոր ճշմարտությունը։
— Ինչպե՜ս, մոռանա՞լ։
— Այո՛։ Տեսնում եք, իմ կարծիքով՝ մարդկային ուղեղը նման է մի դատարկ վերնահարկի, որը կարելի է լցնել ըստ ընտրության այս կամ այն կահկարասիքով և կարգ ու սարքով։ Միմիայն հիմարը կարող է լցնել նրան ամենատեսակ անհեթեթություններով, որոնք պատահում են նրան յուր ճանապարհին, և տեղ չի թողնում այնպիսի իրերի համար, որոնք կարող են օգտակար լինել։ Խելացի մարդն աչալրջությամբ հետևում է, թե ի՞նչ է ընկնում նրա ուղեղային խորհրդարանի մեջ։ Նա բավականանում է այն գործիքներով, որոնք հարկավոր են նրա աշխատանքի համար, բայց նրանցից էլ խիստ ընտրություն է անում և թողնում ամենակարևորները՝ պահելով նրանց մեծ կարգավորության մեջ։ Չարաչար սխալվում է նա, ով կարծում է, թե այդ փոքրիկ խորհրդարանի պատերը առաձգական են և ըստ ցանկության կարող են լայնանալ։ Հավատացե՛ք ինձ՝ կգա ժամանակ, երբ մենք, ի սեր ամեն մի նոր բանի, կմոռանանք այն, ինչ որ գիտեինք առաջ, ուստի շատ կարևոր է, որ մեր օգտակար հմտությունները չճնշվեին ոչ ոքին անպետք ծանրաբեռնություններով։
— Բայց Արեգակնային համակարգը…— սկսել էի ես։
— Ա՛խ, Աստվա՜ծ իմ,— անհամբերությամբ ընդհատեց ինձ Հոլմսը։— Նա ինձ ի՜նչ հարկավոր է։ Դուք ասում եք, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, թո՛ղ այդպես լինի։ Բայց հավատացե՛ք՝ եթե որ նա պտտվեր Լուսնի շուրջը, այդ ոչ մի զանազանություն չէր կազմի իմ նպատակների համար։
Արդեն իմ լեզվի ծայրին էր, որ հարցնեի, թե իսկապես ի՞նչ են նրա նպատակները, բայց զսպեցի ինձ, չկամեցա, որ նրան աներես թվամ։ Սակայն այդ խոսակցությունն ինձ մտածության մեջ ձգեց, և ես սկսեցի նրանից զանազան եզրակացություններ անել։ Եթե նա ձեռք է բերում միայն այնպիսի գիտություններ, որոնք օգտակար են նրա աշխատանքի համար, այն ժամանակ կազմելով գիտության այն ճյուղերը, որոնցով նա ամենից շատ էր զբաղվում՝ կարելի էր իմանալ այն գործը, որին նա նվիրվել էր։
Ես հիշեցի այն ամենը, ինչ որ նա առանձնապես հիմնավոր կերպով ուսումնասիրել էր, և մինչև անգամ կազմել էի առանձին առարկաների մի ցուցակ։ Ծիծաղելով վերցրի այդ տեղեկատուն և կարդացի։
Շերլոք Հոլմսի մտավոր հորիզոնն ու գիտությունը․
1) Գրականություն — ընտրությամբ։
2) Փիլիսոփայություն — զրո։
3) Աստղաբաշխություն — զրո։
4) Քաղաքագիտություն — թույլ։
5) Բուսաբանություն — առանձին մասերը։ Լավ ծանոթ է բոլոր բուսական թույների հետ, ինչպես օրինակ՝ ափիոնը, մորմը (բելադոնա), և այլն։ Առանձնապես գիտություն բույսերի մասին — զրո։
6) Երկրաբանություն — շատ գործնական փորձառություն, բայց միայն սահմանափակ։ Հենց առաջին հայացքից նա որոշում է հողի տեսակները։ Շատ անգամ վերադառնալով քաղաքից դուրս կատարած զբոսանքներից՝ նա յուր հագուստի վրա մնացած ցեխի բծերի գույնից և տեսակից իմանում է, թե Լոնդոնի որ մասերում է ցեխոտվել։
7) Քիմիա — շատ հիմնավոր։
8) Մարդակազմություն — լավ, բայց առանց համակարգի։
9) Քրեական վիճակագրություն — զարմանալի հմտություն։ Ըստ երևույթին՝ նա գիտի XIX դարում կատարված բոլոր սպանությունների և մյուս ոճրագործությունների ամենափոքր մանրամասնությունները։
10) Լավ ջութակահար։
11) Ճարպիկ ըմբիշ և սրախաղ։
12) Բրիտանական օրենքներին հմուտ ծանոթ։
Այլևս չշարունակեցի, պատռեցի թուղթն ու չարացած ձգեցի կրակի մեջ։
— Մարդ ինչպե՞ս կարող է հաստատել, որ գոյություն ունի մի արհեստ, որի համար այդ բոլոր բազմատեսակ գիտությունները կարող են օգտակար լինել,— բացականչեցի ես։— Ո՛չ, իմ աշխատանքն իզուր է, ես չեմ կարող լուծել այդ հանելուկը։
Հոլմսը լավ ջութակահար էր, բայց նրա խաղը միատեսակ էր, ինչպես ամեն բան այդ անսովոր մարդու մոտ։ Երբեմն իմ խնդրանոք երեկոները նա նվագում էր իմ սիրելի պիեսները, բայց երբ ինքն իրեն էր թողնվում, այն ժամանակ նրա կնտկնտոցից շատ հազվադեպ էր դուրս գալիս ինչ-որ ծանոթ մեղեդի։ Այդպիսի դեպքերում նա սովորաբար նստում էր մեծ բազկաթոռի վրա, աչքերը փակում և մեքենայաբար կնտկնտոցը անցկացնում ջութակի վրայից, որը բռնած էր լինում ծնկների վրա։ Նրա կնտկնտոցից դուրս եկած ձայները համարյա միշտ արտահայտում էին նրա հոգեկան դրությունը՝ մերթ խաղաղ և ողբալի, մերթ ուրախ, մերթ երևակայական։ Արդյո՞ք այդ ժամանակ նա հետևում էր յուր հոգու խաբուսիկ տրամադրության, թե՞ մեղեդու միջոցով նրան հեշտ էր լինում հետևել սեփական մտքերի ընթացքին, որոնք այդ րոպեին գրավում էին նրան, չգիտեմ։ Անշուշտ ես կբողոքեի նրա սիրտ պատառող երաժշտության դեմ, բայց նա ինքը, որպես թե վարձատրելով ինձ իմ երկար համբերության համար, սովորաբար վերջացնում էր նրանով, որ մեկը մյուսի հետևից արագ կերպով ածում էր իմ սիրելի մեղեդիները, որով նորից հաշտեցնում էր ինձ յուր խաղի հետ։
Սկզբում մեզ ոչ ոք չէր այցելում, և ես արդեն սկսել էի մտածել, որ ինձ հետ ապրողը նույնպես միայնակ է աշխարհումս, ինչպես Ձեր խոնարհ ծառան։ Սակայն շուտով հայտնվեց, որ հասարակության զանազան խավերից նա շատ ծանոթներ ուներ։ Մի փոքրիկ մարդ՝ գունատ դեղին դեմքով, որ նման էր մեծ մկան, շաբաթը երեք թե չորս անգամ գալիս էր մեզ մոտ։ Շերլոքը ներկայացրեց նրան որպես պարոն Լեստրեյդի։ Մի գեղեցիկ առավոտ եկավ մեզ մոտ մի ջահել, վայելուչ կերպով հագնված աղջիկ և կես ժամից ավելի խոսեց իմ բարեկամի հետ։ Միևնույն օրը ճաշից հետո եկավ պատառոտված հագուստով և սպիտակ մորուքով մի անձնավորություն, որ նման էր հին շորեր գնող հրեայի, իսկ նրա հետևում թաքնված էր մի անճոռնի պառավ։ Մի քանի օրից հետո Հոլմսի հետ երկարատև խոսակցություն ունեցավ ինչ-որ մի հարգելի ծերունի, իսկ մի ուրիշ անգամ՝ ինձ անծանոթ երկաթուղային մի ծառայող։ Ամեն անգամ այդ տարօրինակ այցելուների երևալուց Հոլմսը խնդրում էր ինձ յուր տրամադրության տակ թողնել հյուրասենյակը, և ես հեռանում էի իմ ննջարանը։ Դրանից հետո նա սովորաբար ներողություն էր խնդրում ինձ հասցրած անհանգստության համար և ասում էր․
«Այս սենյակն հարկավոր է ինձ գործի վերաբերյալ խոսակցությունների համար, այդ բոլոր մարդիկ իմ հաճախորդներն են»։ Այդտեղ ես նորից հնարավորություն էի ունենում հարցնել նրա զբաղմունքի մասին, բայց իմ քաղաքավարությունը թույլ չէր տալիս ինձ օգտվել հարմար վայրկյանից։ Ես չէի կամենում վստահանալ, թե նա երբ կասի ինձ այդ, բայց վերջիվերջո եկա այն եզրակացության, որ նա որոշ պատճառներ ունի թաքցնելու ինձանից յուր զբաղմունքը։ Սակայն շուտով համոզվեցա, որ ես սխալվել էի իմ ենթադրության մեջ։
Մարտի չորսին (այդ օրը հավիտյան անմոռանալի կմնա իմ հիշողության մեջ) ես քնից վեր կացա սովորականից շուտ և Շերլոք Հոլմսին գտա նախաճաշի վրա։ Իմ սուրճը դեռ պատրաստ չէր, և սպասելով նրան՝ ես վերցրի լրագիրը, այնինչ իմ բարեկամը լուռ ոչնչացնում էր հացի տապակած կտորները։
Ամենից առաջ իմ հայացքն ընկավ մի հոդվածի վրա, որ կապույտ մատիտով ստորագրված էր և կրում էր «Կյանքի գիրքը» վերնագիրը։ Նրա հեղինակը փորձում էր ապացուցանել, որ մարդկանց և շրջապատող հանգամանքներին հմուտ դիտողի համար ամենօրյա կյանքը ուսումնասիրության ահագին նյութ է տալիս, եթե սովոր է նա ճիշտ և հիմնավոր կերպով վերլուծելու այն ամենը, ինչ որ պատահում է մեզ ճանապարհին։ Ապացույցները կարճ էին և հասկանալի, բայց եզրակացությունները սառն էին և անհամապատասխան․ ընդհանուր առմամբ հոդվածը ներկայացնում էր ինքնին սրամիտ և անհեթեթ ենթադրությունների մի խառնուրդ։ Հեղինակի ասելով դուրս էր գալիս, որ մարդ, որը կարողանում է հետազոտել և վերլուծել, ընդունակ է կարդալ ամեն մեկի ամենագաղտնի մտքերը և այն էլ այնքան անսխալ կերպով, որ այդ գործին չնվիրված մարդկանց դա իսկական կախարդություն կթվար։
«Կյանքն ինքնին ներկայացնում է պատճառների և հետևանքների մի ահագին շղթա,— ասում է հոդվածագիրը,— որի ամեն մի օղակից կարելի է իմանալ ամբողջի էությունը։ Նման ամեն մի ուրիշ գիտության, մտածողության եղանակի (դեդուկցիա) և վերլուծության ուսումնասիրությունը պահանջում է մեծ համբերություն և տոկունություն, մարդկային կարճ կյանքը բավական չէ այդ գիտությունը բարձր կատարելության հասցնելու համար։ Նոր սկսողը լավ կանի, եթե նախքան մտավոր և բարոյագիտական հարցերի վճռման ձեռնարկելը բավականանա ավելի հասարակ հարցերով։ Վարժության համար թող նա փորձի, օրինակ՝ անծանոթ մարդու հետ փութանցիկ հանդիպման ժամանակ հենց առաջին հայացքից որոշել նրա կյանքի և զբաղմունքի պատմությունը։ Այդ զարգացնում է նրա զննողությունը և սովորեցնում է նրան կանոնավոր կերպով տեսնել և զանազանել։ Եղունգներից, թևքերից, թեզանիքներից, կոշիկներից, ծնկների մոտ վարտիքի ծալվածքից, բթամատի և ցուցամատի կոշտերից, դեմքի արտահայտությունից և ուրիշ շատ մանր բաներից կարելի է հեշտությամբ և ճշտորեն որոշել մարդու արհեստը։ Անկարելի է, որ եզրակացությունների ընդունակ դիտողը, որը կարողանում է կապակցել զանազան նշանները, չկարողանա ճիշտ եզրակացության գալ»։
— Ինչ անհեթեթությո՜ւն,— բացականչեցի ես՝ թերթը սեղանի վրա ձգելով,— երբեք ես իմ կյանքում այդպիսի բանի չեմ պատահել։
Շերլոք Հոլմսը հարցական կերպով նայեց ինձ վրա։
— Դուք ընդգծել եք այդ հոդվածը,— շարունակեցի ես,— նշանակում է՝ կարդացել եք։ Որ այդ հոդվածը գրված է ճարտարությամբ, չեմ վիճում, բայց ինձ սարսափելի կերպով չարացնում են առողջ մտքի հակառակ այդպիսի վարկածները, որոնք ստեղծվում են տանը՝ գրասեղանի հետևը, և գործադրության ժամանակ բոլորովին կործանվում են։ Թող պարոն հեղինակը երբևիցե գնա երրորդ կարգի վագոնը և փորձի մատներով որոշել ամեն մի ճանապարհորդի զբաղմունքը։ Ես մեկի փոխարեն հազար գրազ կդնեմ, որ այդ նրան չի հաջողվի։
— Դուք անշուշտ տանուլ կտաք,— հանգիստ կերպով ասաց Հոլմսը։— Ինչ վերաբերում է հոդվածին, ես եմ գրել։
— Դո՞ւք։
— Այո՛։ Ես զննելու և եզրակացնելու առանձին շնորհք ունեմ։ Վարկածը, որը ես առաջ եմ բերել այդտեղ, և որը Ձեզ այդքան անհեթեթ է թվում, գործադրության մեջ կատարյալ հաստատություն է գտնում։ Ես դեռ ավելին կասեմ․ շնորհիվ դրա՝ ես աշխատում եմ մի կտոր հաց։
— Այդ ինչպե՞ս կարելի է,— ակամա դուրս թռավ իմ բերանից։
— Իմ զբաղմունքը հիմնված է դրա վրա։ Ես գաղտնի ոստիկանական խորհրդատու եմ։ Եթե Դուք հասկանում եք, թե ինչ է այդ, այն ժամանակ գուցե ես միակն եմ յուր տեսակի մեջ։ Այստեղ՝ Լոնդոնում, իհարկե, պակասություն չկա գաղտնի գործակալների մեջ, որոնք մասամբ գտնվում են կառավարության ծառայության մեջ, մասամբ կատարում են մասնավոր անձանց հանձնարարությունները։ Երբ որ այդ պարոններն ոչինչ չեն կարողանում շինել, դիմում են ինձ, և ես ցույց եմ տալիս նրանց ճիշտ ճանապարհը։ Նրանք բերում են ինձ իրենց հավաքած բոլոր նյութերը, որոնց շնորհիվ ես մեծ մասամբ կարողություն եմ ունենում ցույց տալ նրանց ոճրագործության ճիշտ հետքը։ Մարդկանց ոճրագործություններն ունեն ընտանեկան մի ընդհանուր նմանություն, և եթե հիշենք հազարավոր ոճրագործությունների բոլոր մանրամասնությունները, այն ժամանակ, իհարկե, զարմանալի կլինի չգուշակել հազարից մեկը։ Լեստրեյդը, որի հետ Դուք ծանոթացաք, հայտնի խուզարկու է։ Նա դեռ նորերս չարչարվում էր կեղծ դրամ կտրողների մի գործով, դրա համար էլ հաճախ այցելում էր ինձ։
— Իսկ մյուսնե՞րը։
— Մյուսները գալիս են մեծ մասամբ մասնավոր գործակալների ցուցմունքով։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մի որևէ հոգս, և ես նրանց խորհուրդներ եմ տալիս։ Նրանք պատմում են ինձ իրենց պատմությունը, լսում են իմ բացատրություններն ու ցուցմունքները, տալիս են ինձ իմ վարձատրությունը, և մենք բաժանվում ենք միմյանցից։
— Բայց մի՞թե Դուք, Ձեր սենյակում հանգիստ նստած, կարողանում եք լուծել խճճված հանգույցը, մինչդեռ մյուսները, որոնք իրենց սեփական աչքերով տեսել են, թե ինչպես է առաջացել գործը, ուժ չունեն այդ անելու։
— Շատ անգամ է պատահել այդ․ ես ունեմ առանձին տեսակի ներքին ներշնչում։ Եթե գործի հանգամանքները շատ են խճճված, այն ժամանակ ինքս անձամբ գնում դիտում եմ ոճիրի տեղը։ Ես ունեմ մի քանի հասկացողություններ, որոնք նշանավոր չափով թեթևացնում են իմ աշխատանքը։ Իմ մեծ հմտությունը եզրակացությունների մեջ է, որոնց մասին Դուք հենց նոր կարդացիք, նրանք ինձ համար գործնական ահագին նշանակություն ունեն։ Զննությունն իմ երկրորդ բնությունն է դառել։ Երբ որ ես ասացի Ձեզ մեր առաջին հանդիպման ժամանակ, որ Դուք եկել եք Աֆղանստանից, այն ժամանակ այդ Ձեզ շատ զարմացրեց, չէ՞։
— Երևի որևէ մեկն ասել էր Ձեզ այդ մասին։
— Աստված ո՛չ անի, այդ մասին ինքս իմացա։ Որովհետև իմ մտքերի ընթացքը կատարվում է մեծ մասամբ շատ արագ, ուստի ես համարյա անգիտակցաբար անում եմ եզրակացությունների մի ամբողջ շարք։ Եվ բացի դրանից, բոլորը գտնվում են տրամաբանական կապակցության մեջ։ Ես մտածեցի այսպես․ այս պարոնը նման է բժշկի և ունի զինվորական կրթություն, նա պետք է որ զինվորական բժիշկ լինի։ Բնությունից նա թուխ գույնի չէ ծնված, որովհետև նրա ձեռքերի մորթին ծալվածքների վրա սպիտակ է, նշանակում է՝ նա սաստիկ այրվել է, հետևապես վերադարձել է նորերս տաք երկրներից։ Որ նա շատ զրկողություններ է կրել, նկատելի է նրա խոր ընկած այտերից, նրա ձախ ձեռքն ըստ երևույթին վիրավորված է, որովհետև կախ է ընկնում ոչ ուղիղ։ Այժմ հարց է ծագում, թե արևադարձային ո՞ր երկրում ներկա ժամանակում կարող է անգլիական զինվորական բժիշկը վիրավորվել և հիվանդանալ։ Հասկանալի է՝ Աֆղանստանում։ Դեռ մի վայրկյան չանցած՝ ես եկա այդ եզրակացության, որը Ձեր այնպես զարմացրեց։
— Եթե հետևենք Ձեր բացատրությանը, այն ժամանակ ամեն բան շատ հասարակ է թվում։ Գրքի մեջ հաճախ կարդում ենք այդպիսի շատ բաներ, բայց թե նրանք կարող են կատարվել իրականության մեջ, երբեք մտքովս իսկ չի անցել։
— Թե որ պատահեին այնպիսի ոճրագործություններ, որոնց բաց անելու համար անհրաժեշտ են ոչ սովորական սրամտություններ,— շարունակեց նա տխրությամբ,— այն ժամանակ ես ունեմ բավականին ընդունակություն իմ անունը հռչակելու համար։ Ոչ մի մարդ երբեք չի ունեցել այդքան բնածին ընդունակություններ դեպի այդ գործը և չի սպառել այդքան եռանդ՝ նրան հիմնավորապես ուսումնասիրելու համար, որքան ես։ Բայց ի՞նչ օգուտ դրանից։ Բոլոր ոճրագործներն այնպիսի վատ վարպետներ են իրենց գործի մեջ, և նրանց ծրագրերն այնքան պարզ են, որ նրանց առանց դժվարության կարող է բաց անել սովորական ոստիկանական խուզարկուն։
Ինձ զարմացնում էր նրա մեծամտությունը, և խոսակցությունը փոխելու համար ես մոտեցա լուսամուտին։
— Նա ի՞նչ է փնտրում այնտեղ,— հարցրի ես՝ ցույց տալով հասարակ հագնված մի գեր մարդու, որ փողոցի հակառակ կողմում դիտում էր տների համարները, և որ ձեռքին բռնած էր մի մեծ կապույտ ծրար, որը, ըստ երևույթին, պետք է հանձներ ըստ պատկանելույն։
— Պաշտոնաթող ծովային սերժանտի մասի՞ն եք խոսում,— հարցրեց Շերլոք Հոլմսը։
Ես աչքերս չռեցի։ «Անշուշտ նա ճարպիկությամբ թոզ է փչում մարդու աչքերին յուր գերիմաստությամբ,— մտածեցի ես։— Ո՞վ կարող է ապացուցանել, որ նա չի սխալվում»։
Հենց այդ րոպեին այն մարդը, որին մենք դիտում էինք, նկատեց մեր տան համարը և շտապով անցավ փողոցը։ Դրանից հետո բախեցին գլխավոր մուտքը, լսվեց մի ցած ձայն և ծանր քայլեր սանդուղքի վրա։ Մարդը մտավ մեր սենյակը։
— Պարոն Շերլոք Հոլմսին,— ասաց նա՝ նամակն իմ բարեկամին հանձնելով։
Ես իսկույն մտածեցի օգտվել դեպքից Հոլմսին յուր մեծամտությունից բժշկելու համար։ Ըստ երևույթին՝ նա չէր ընդունում, որ յուր եզրակացությունները կարելի է վերստուգել։
— Բարի եղեք ասելու՝ Դուք ինչո՞վ եք պարապում,— հարցրի ես այն մարդուն։
— Ես սուրհանդակ եմ,— կարճ կերպով պատասխանեց նա։— Իմ նշանազգեստն այժմ գտնվում է դերձակի մոտ կարկատելու համար։
— Իսկ առաջ ինչո՞վ էիք պարապում,— հարցրի ես՝ խորամանկությամբ Հոլմսին նայելով։
— Արքայական նավատորմիղի թեթև հետևազորի սերժանտ… Պատասխան չի՞ լինելու… Լսում եմ։ Պատիվ ունեմ ողջունելու…
Նա գլուխ տվավ՝ զինվորականի պես ձեռքը ճակատին դնելով, և դուրս եկավ սենյակից։
Գլուխ 3 — Բրիքստըն փողոցի № 3 տունը
Իմ բարեկամի վարկածի գործնականապես գործադրելու այդ նոր օրինակն ինձ չափազանց զարմացրեց և մեծ հարգանք ներշնչեց դեպի նրա տաղանդը։ Ճշմարիտ է՝ ես դեռ փոքր-ինչ կասկածում էի, թե գուցե դա կանխորեն պատրաստված մի բան է, բայց ի՞նչ կարիք ուներ Հոլմսն ինձ խաբելու։ Երբ երես դարձրի դեպի նա, նա հենց նոր էր վերջացրել նամակի ընթերցումը և առանց որևէ արտահայտության անշարժ հայացքն ուղղել տարածության մեջ։
— Ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս գուշակեցիք այդ։
— Գուշակեցի՞, ի՞նչը,— հարցրեց նա տխրությամբ։
— Որ այդ մարդը ծովային պաշտոնաթող սերժանտ էր։
— Այժմ դատարկախոսելու ժամանակ չէ,— ասաց նա կծու կերպով, բայց իսկույն ժպտալով շարունակեց,— ներեցե՛ք, խնդրում եմ, որ ես այդպես կոպտաբար պատասխանեցի Ձեզ, բայց Դուք ընդհատեցիք իմ մտքերի ընթացքը։ Սակայն այդ վնաս չունի։ Եվ այդպես, Դուք հիրավի չիմացա՞ք, որ այդ մարդը ծառայել էր նավատորմիղում իբրև սերժանտ։
— Ես որտեղի՞ց կարող էի իմանալ։
— Ըստ իս շատ պարզ է։ Ճշմարիտ է՝ հեշտ չէ բացատրել, թե ես ինչպես եմ իմանում այդպիսի փաստերը։ Որ երկու անգամ երկու կլինի չորս, ամենքին հասկանալի է, բայց թող փորձեն բացատրել այդ, և Դուք կտեսնեք, որ այդ այնքան էլ հասարակ բան չէ։ Դեռ լուսամուտից ես տեսա այդ մարդու ձեռքի վրա դաղված խարիսխը և իմացա, որ նա ծովագնաց է, բացի դրանից ես նկատեցի նրա զինվորական կրթությունը, և այդ առիթ տվավ ինձ ենթադրելու, որ նա զինվորական նավաստի է եղել։ Նա յուր գլուխը բարձր էր բռնում և ձեռնափայտը շարժում էր սեփական արժանավորության գիտակցությամբ, միևնույն ժամանակ նա գնում էր հաստատ քայլվածքով, պահում էր իրեն արժանավոր կերպով և միջին տեսակի մարդ էր․ իհարկե, նա պետք է սերժանտ լիներ։
— Զարմանալի՜ է,— բացականչեցի ես։
— Ամենասովորական երևույթը,— ավելացրեց նա, բայց նրա դեմքից ես նկատեցի, որ նա իրեն շողոքորթված էր զգում։— Ես հենց նոր հաստատեցի,— շարունակեց նա,— որ այլևս չեն պատահի գաղտնի ոճրագործություններ, որոնք ինձ համար հետաքրքիր հանելուկ լինեին, բայց այդ ճիշտ չէ՝ ի նկատի առնելով այն, ինչ որ գրում են ինձ։
Նա նամակն ինձ տվավ։
— Սարսափելի՜ է,— բացականչեցի ես՝ նամակը կարդալով։
— Համենայն դեպս դա մի սովորական դեպք չէ։ Բարի եղեք մի անգամ էլ կարդալու նամակը։
Նամակի բովանդակությունը հետևյալն էր․
«Հարգելի պարոն Հոլմս,
Այս գիշեր Բրիքստըն փողոցի № 3 տանը պատահել է մի գարշելի դեպք։ Մեր ոստիկանական պահապանը գիշերվա երկու ժամին մոտ յուր շրջագայության ժամանակ նկատում է հիշյալ տան լուսամուտներից մեկում ճրագի լույս, որը գրգռում է նրա կասկածը, որովհետև այդ տունն անմարդաբնակ էր։ Նա մուտքի դուռը բաց է գտնում և դատարկ նախասենյակի հատակի վրա նկատում է վայելուչ հագնված մի պարոնի դիակը։ Անբախտի ծոցի գրպանում գտնված այցետոմսերի վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ, Օհայո»։ Կողոպուտ չի եղել, և մահվան պատճառները դեռ պարզված չեն, թեև սենյակում գտնվել են արյան հետքեր, բայց հանգուցյալի մարմնի վրա վերքեր չեն գտնված։ Մենք չենք բացատրում, թե նա ինչպես կարող էր ընկնել մի դատարկ տուն և, առհասարակ, այդ ամբողջ անցքը մեզ համար հանելուկ է։
Եթե կամենում եք այցելել անցքի տեղը մինչև ժամը տասներկուսը, կարող եք ինձ հանդիպել այնտեղ։ Ես ամեն ինչ թողել եմ անձեռնմխելի մինչև Ձեր գալը։ Եթե Դուք չեք կարող գալ, այն ժամանակ ես կհաղորդեմ Ձեզ բոլոր մանրամասնությունները, և Դուք ինձ մեծ ծառայություն արած կլինեք, եթե կբարեհաճեք հաղորդել Ձեր կարծիքը։
Ձեր խոնարհ ծառա՝
Թըբայըս Գրեգսըն»։
— Գրեգսընն ամենախորամանկ աղվեսն է ամբողջ ոստիկանատանը,— նկատեց իմ բարեկամը։— Նա և Լեստրեյդը խիստ եռանդուն են, նրանց ոչ մի կերպ չի կարելի հեռացնել մի անգամ արդեն նշան արած ճանապարհից։ Միևնույն ժամանակ նրանք շատ հակառակ են միմյանց և նախանձոտ, ինչպես երկու գեղեցկուհիներ խնջույքում։ Երբ նրանք երկուսն էլ գտնում են միևնույն հետքը, այն ժամանակ խաղացվում է մի հետաքրքիր կատակերգություն։
Այն անվրդով հետաքրքրությունը, որով նա խոսում էր, ինձ անհասկանալի էր թվում։
— Բայց չէ՞ որ անկարելի է մի րոպե անգամ կորցնել,— ընդհատեցի ես նրան։— Չուղարկե՞մ արդյոք Ձեզ համար կառք բերելու։
— Ես դեռ բոլորովին չեմ վճռել՝ գնա՞մ, թե՞ ոչ։ Այս րոպեին հենց ծուլությանս ժամանակն է սկսվում, իսկ Դուք գիտեք, որ այդպիսի դեպքերում ես ամենածույլ արարածն եմ դառնում ամբողջ երկրագնդի վրա։ Ուրիշ ժամանակ ես կարող եմ ավելի ժիր լինել, եթե կամենամ։
— Բայց այդ հենց այնպիսի մի դեպք է, որի մասին երևակայում էիք։
— Այո՛, բայց վերջիվերջո ի՞նչ դուրս կգա դրանից, իմ սիրելի բարեկա՛մ։ Եթե մինչև անգամ ինձ հաջողվի լուծել այդ հանգույցը, այնուամենայնիվ Գրեգսըն, Լեստրեյդ և ընկերությունը կգրեն այդ իրենց հաշվին։ Ահա այն բանի հետևանքը, որ ծառայության մեջ չես գտնվում։
— Բայց չէ՞ որ նա Ձեր օգնությունն է խնդրում։
— Այո՛, նա գիտի, որ ես իրենից ավելի եմ հասկանում, և պատրաստ է մինչև անգամ խոստովանել ինձ այդ, բայց այնուամենայնիվ նա ավելի շուտ կկծի յուր լեզուն, քան թե մի երրորդի ներկայությամբ կճանաչի իմ գերազանցությունը։ Սակայն մենք, այնուամենայնիվ, տեսնենք ինչի մեջ է կայանում բանը։ Կարելի է՝ այդ գործը ես ինձ վրա կվերցնեմ, այն ժամանակ ես կկարողանամ գոնե ծիծաղել իմ երկու հակառակորդների վրա, եթե մինչև անգամ այդ գործից ոչինչ չստանամ։ Ուրեմն հառա՜ջ։
Նա շտապով հագավ վերարկուն և սկսեց հետուառաջ քայլել այնպես ժիր, որ ես հասկացա իսկույն, որ նրա անտարբեր վերաբերմունքն անցել է, և վերադարձել է նրա սովորական եռանդը։
— Ո՞ւր է Ձեր գլխարկը,— հարցրեց նա։
— Մի՞թե կամենում եք ինձ էլ տանել Ձեզ հետ։
— Այո՛, եթե դրանից ավելի լավ բան անել չեք մտածում։
Մինչև մի րոպեն մենք արդեն, կառքի մեջ նստած, քամու արագությամբ սլանում էինք Բրիքստըն փողոցով։
Ամպամած առավոտ էր․ բոլոր տները կարծես թե ծածկված էին ինչ-որ գորշ գույնի քողով, ինչպես փողոցները։ Իմ ուղեկցի տրամադրությունը դրանից ավելի չէր ցանկանում։ Նա շուտ-շուտ խոսելով պատմում էր ինձ կռեմոնյան ջութակների մասին և բացատրում Ամատիի և Ստրադիվարիուսի գործիքների մեջ եղած զանազանությունը։ Ես համարյա ամբողջ ժամանակը լուռ լսում էի նրան, մռայլ եղանակը և տխուր գործը, որն սպասում էր մեզ, ճնշող կերպով ներգործել էին իմ տրամադրության վրա։
— Երևում է, որ Ձեր մտքերը բոլորովին զբաղված չեն այն անցքով, որի համար մենք դուրս ենք եկել տնից,— վերջապես ընդհատեցի ես նրա երաժշտական խոսակցությունը։
— Ինձ պակասում են դեռ մի քանի մանրամասնություններ,— նկատեց նա։— Մեծ սխալմունք է, որ մարդ իր համար վարկած է ստեղծում նախքան բոլոր նյութերը ձեռքում ունենալը․ դա ազդում է վճռի վրա։
— Հետազոտելու և քննելու համար Դուք այս րոպեին բավականաչափ նյութ կստանաք,— ասացի ես։— Մենք արդեն Բրիքստըն փողոցում ենք, և եթե չեմ սխալվում, ահա պետք է այնտեղ լինի այն տունը։
— Անկասկա՜ծ։ Կանգնի՛ր, կառապա՛ն, կանգնի՛ր։
Մենք դեռ բավական հեռու էինք № 3 տնից, բայց նա պնդեց, որ մենք իսկույն ցած իջնենք կառքից և ճանապարհի վերջին մասը գնանք ոտով։
№ 3 տունը ծանր ու մռայլ տպավորություն էր թողնում մարդու վրա։ Նա պատկանում էր այն չորս շինությունների խմբին, որոնք փոքր-ինչ մի կողմն էին ընկած փողոցից։ Նրանցից երկուսը բնակված էին, իսկ երկուսը՝ դատարկ։ Ցեխոտ լուսամուտների ապակիների վրա տեղ-տեղ կպցրած էին թղթեր՝ «վարձու է տրվում» մակագրությամբ։ Ամեն մի տան առաջ գտնվում էր մի փոքրիկ պարտեզ՝ մի քանի վտիտ բույսերով, պարտեզի մեջտեղից մարգերի միջով անցնում էր մի ուղի՝ տեղ-տեղ կոպիճներով ծածկված։ Հողը կավային էր և բոլորովին փափկացած նախորդ գիշերն եկած անձրևից։ Պարտեզը շրջապատված էր քարյա երեք ոտնաչափ բարձրությամբ պատով։ Շրջապարսպի մոտ կանգնած ոստիկանական պահապանը հետ էր մղում իրեն շրջապատող հետաքրքրվողների ամբոխը, որոնք իզուր երկարացնում էին իրենց պարանոցները, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում ներսը։
Ես ենթադրում էի, թե Շերլոք Հոլմսն իսկույն կմտնի տունը յուր հետազոտությունն սկսելու համար, բայց երևում էր, որ նա հեռու էր այդ մտքից։ Անհոգությամբ, որն այն ժամանակ ինձ բոլորովին անբնական էր թվում, նա հետուառաջ էր քայլում տան առաջ և հայացքն ուղղում մերթ գետնին, մերթ դեպի վեր, մերթ շրջապատին, մերթ դեմուդեմ գտնված տանը։ Միառժամանակ նա գնաց ուղիով, բայց գնում էր միայն խոտերի վրայով և լարված ուշադրությամբ դիտում էր հողը։ Երկու անգամ նա ժպտալով կանգ առավ, և նրա շրթունքներից ակամա դուրս թռավ բավականության մի բացականչություն։ Կավային խոնավ հողի վրա կային ոտնատեղեր, բայց նրանք կարող էին պատկանել և ոստիկաններին, որոնք մի քանի անգամ մտել էին տունը և դուրս եկել։ Թե Հոլմսն ինչպես կարող էր այդպիսի պայմաններում հուսալ գտնել ինչ-որ էական բան այդ հետքերով, ինձ համար անհասկանալի էր։ Ի նկատի առնելով այն օրինակները, որ նա ցույց էր տվել ինձ՝ ես պետք է ասեի ինձ, որ նա անկասկած շատ բան է տեսնում, ինչ որ ինձ համար մնում է բոլորովին աննկատելի։
Տան դռների մոտ մեզ դիմավորեց մի բարձրահասակ, գունատ և շիկահեր մարդ՝ ծոցի մեծ տետրակը ձեռքին։ Նա շտապով մոտեցավ Հոլմսին և զգացմունքով սեղմեց նրա ձեռքը։
— Շատ սիրելի է Ձեր կողմից, որ եկել եք,— ասաց նա։— Ամեն ինչ մնում է դեռ բոլորովին անձեռնմխելի։
— Այո՛, բայց միայն ոչ ճանապարհը,— վրա բերեց իմ բարեկամը։— Եթե որ այդ ճանապարհով վազեր գոմշի մի ամբողջ հոտ, նա հազիվ թե ավելի կոխոտեր։ Իհարկե, Գրե՛գսըն, Դուք նախքան այդ ճիշտ հետազոտել եք ամենը։
— Ես ներսը շատ գործ ունեի,— պատասխանեց խուզարկուն,— իմ պաշտոնակից Լեստրեյդն այստեղ է, կարծում եմ, որ նա այդ մասին հոգացած կլինի։
Հոլմսը ծիծաղելով հոնքերը վեր բարձրացրեց և նայեց ինձ։
— Ուր գտնվում են այդպիսի երկու գործակալներ, ինչպես Դուք և Լեստրեյդը, այնտեղ երրորդը գործ չունի,— նկատեց նա։
Գրեգսընն ինքնաբավական կերպով ժպտաց և ձեռները շփեց։
— Մենք ինչ որ կարողացանք, արինք, բայց սա կարգից դուրս մի դեպք է, իսկ ես գիտեմ Ձեր եռանդն իսկապես այսպիսի գործերում։
— Դուք կառքո՞վ եք եկել։
— Ե՞ս, ո՛չ։
— Իսկ Լե՞ստրեյդը։
— Նա նույնպես ոտքով է եկել։
— Այդպե՞ս։ Ուրեմն մենք կարող ենք սենյակը դիտել։
Թե ինչ կապ կարող էր լինել այդ երկու փաստերի մեջ, ես չէի հասկանում, և Գրեգսընի դեմքն էլ զարմանք էր արտահայտում, երբ նա Հոլմսի հետևից սենյակը մտավ։
Մի խիստ փոշոտ միջանցք՝ տախտակամած հատակով, տանում էր դեպի խոհանոցն ու սեղանատունը։ Միջանցքի աջ ու ձախ կողմերին գտնվում էին երկու դռներ, որոնցից մեկը հավանորեն շատ վաղուց չէր բացվել, իսկ մյուսը տանում էր դեպի այն սենյակը, ուր կատարվել էր խորհրդավոր ոճրագործությունը։ Հոլմսը ներս մտավ, և ես հետևեցի նրան ծանր զգացմունքով, որը սովորաբար պաշարում է մեզ մեռածի ներկայությամբ։ Մեծ քառանկյունի սենյակը շնորհիվ կահկարասիների բացակայության դեռ ավելի ևս ընդարձակ էր երևում։ Պատերի պայծառ պաստառները տեղ-տեղ ծածկված էին բորբոսներով, տեղ-տեղ էլ նրանք պատառոտված կախ էին ընկած, և սպիտակ ավազը երևում էր նրանց տակից։ Դռան դեմ ու դեմը գտնվում էր մի մեծ բաց բուխարի դարակով, որի մի անկյունում կպցրած էր մոմի կարմիր այրվածքը։ Միակ լուսամուտը, որը լուսավորում էր այդ սենյակը, ծածկված էր ցեխի հաստ շերտով, որի շնորհիվ ներս էր թափանցում գունատ անորոշ լույս։ Թույլ և մռայլ լուսավորությունը համապատասխանում էր հատակի վրա փոշու հաստ շերտին։
Այդ բոլոր մանրամասնությունները ես նկատեցի միայն հետո։ Սկզբում իմ հայացքն ուղղված էր բացառապես անկենդան մարմնի վրա, որ ամբողջ երկարությամբ փռված էր հատակի վրա՝ երեսն ի վեր անկենդան հայացքով։ Դա միջին հասակով մի մարդ էր՝ մոտ քառասուն և չորս տարեկան, լայնաթիկունք, ածելած երեսով և սև գանգուր մազերով։ Նրա հագուստն էր ծանր մահուդից կարած սերթուկ և բաճկոն, ոտներին՝ փայլուն վարտիք և խիստ մաքուր ճերմակեղեն։ Պարզ էր, որ հատակի վրա ընկած նոր բարձր գլխարկը նրան էր պատկանում։ Նրա ձեռները լայն տարածված էին, բռունցքները՝ սեղմած, ոտները՝ միմյանց կպցրած և ծնկներից կորացրած, երևի հոգեվարքի կռվի ժամանակ։ Նրա սառը դիմագծերն արտահայտում էին միայն սարսափ և դաժան ատելություն, այնպես որ ես ակամա գոռացի։ Դեմքի սարսափելի արտահայտությունը, նեղ ճակատը, լայն տափակ քիթը և աչքի ընկնող ծնոտը հանգուցյալին տալիս էին կենդանական արտահայտություն, որը դեռ ավելի սաստկացել էր դիակի անբնական կոր դրությունից։
Ես շատ մահ եմ տեսել ամենատեսակ հանգամանքներում, բայց նրանցից և ոչ մեկը չի թողել ինձ վրա այնպիսի սարսափելի տպավորություն, ինչպես այստեղ՝ այդ դատարկ տան մեջ, Լոնդոնի արվարձանում։
Խուզարկու ոստիկանական գործակալ Լեստրեյդը հանդիպեց մեզ սենյակի դռան մոտ։
— Այս դեպքն աննկարագրելի տպավորություն կթողնի,— ասաց նա՝ ազդու կերպով նայելով Հոլմսին։— Թեև ես այնքան էլ անհմուտ չեմ, բայց երբեք չեմ պատահել այս տեսակ բանի։
— Մենք իզուր ենք որոնում այդ առեղծվածական ոճրագործության բացատրությունը,— ավելացրեց Գրեգսընը։
Շերլոք Հոլմսը ուշադրությամբ դիտեց դիակը՝ չոքելով նրա մոտ։
— Եվ այդպես դուք ոչ մի վերք չգտա՞ք,— հարցրեց նա՝ ցույց տալով հատակի վրա արյան բազմաթիվ հետքերը։
— Ո՛չ, անկարելի էր գտնել,— պատասխանեցին երկու խուզարկուները միասին։
— Նշանակում է՝ այդ արյունը պատկանում է մի ուրիշ մարդու, հավանորեն մարդասպանին, եթե, իհարկե, այստեղ է կատարվել սպանությունը։ Այս դեպքը հիշեցնում է ինձ 1834 թվի Վան Հանսընի մահը Ուտրեխտում։ Դուք հիշո՞ւմ եք, Գրե՛գսըն։
— Ո՛չ, ես նրա մասին ոչինչ չեմ լսել։
— Խորհուրդ եմ տալիս Ձեզ կարդալ այդ պատմությունը։ Լուսնի տակ ոչ մի բան նոր չէ, և ամեն ինչ աշխարհումս կրկնվում է։
Այդ ասելով՝ նա յուր արագաշարժ մատներով քննեց հանգուցյալի մարմինը, սեղմեց, շոշափեց, շարժեց բոլոր անդամները և այդ անում էր այնպիսի արագությամբ, որ ես չէի կարողանում հասկանալ, թե նա ինչպես էր կարողանում հիշել յուր հետազոտության առանձին հետևանքները։ Այդ ժամանակ նրա հայացքն ուներ նույն տարօրինակ, ոչինչ չխոստացող արտահայտությունը, որպիսին ես շատ անգամ նկատել էի նրա դեմքի վրա։ Ամենից վերջը նա հոտ քաշեց հանգուցյալի շրթունքներից և դիտեց նրա բարակ կաշվե կոշիկների ներբանները։
— Նա միևնույն դրության մե՞ջ է, ինչպես գտնվել է,— հարցրեց Հոլմսը։
— Մենք քննել ենք նրան առանց ձեռք տալու։
— Շատ լավ, այժմ կարող եք ուղարկել անդամահատական հանգստարանը։ Ավելի էական ոչինչ չի կարելի իմանալ։
Պատգարակներն արդեն պատրաստ էին, և Գրեգսընի ձայնին երևացին չորս ծառայողներ։ Երբ որ նրանք բարձրացրին դիակը, հատակի վրա ընկավ մի մատանի։ Լեստրեյդը վրա հասավ ինչպես ուրուր, վերցրեց մատանին և սկսեց դիտել մտախոհ դեմքով։
— Կնոջ նշանադրության մատանի․ նա ինչպե՞ս է ընկել այստեղ,— գոչեց նա։
Մենք բոլորս էլ դիտեցինք մատանին նրա ձեռքի վրա։
— Ո՞ւմ հարսնացուն կարող է կրել այդ մատանին։
— Առանց այդ էլ խճճված դեպքը դեռ ավելի է խճճվում այդ գյուտի շնորհիվ,— նկատեց Գրեգսընը։
— Բայց կարելի է՝ նա ավելի է պարզվում,— մտախոհությամբ ասաց Հոլմսը։— Համենայն դեպս ավելորդ է նրան այլևս քննել, դրանից մենք չենք խելոքանա։ Դուք ոչինչ չե՞ք գտել հանգուցյալի գրպաններում։
— Բոլորն այնտեղ սրահում է,— պատասխանեց Գրեգսընը։— Գնանք։
Մենք դուրս եկանք սենյակից։
— Ահա ամենը,— ասաց նա՝ ցույց տալով զանազան իրերի մի փաթաթ։— Մի ոսկի ժամացույց՝ № 97163, շինված Լոնդոնում՝ Բերուդի գործարանում, մի կարճ շղթա մաքուր ոսկուց, մի ոսկե մատանի՝ ֆրանկմասոնյան նշանանով, մի գնդասեղ՝ շան գլխով և սուտակի աչքերով, ռուսական կաշուց մի թղթաման այցետոմսերի համար, որոնց վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ»։ Գլխատառերը համապատասխանում են ճերմակեղենի նշաններին։ Փողի քսակ չկար, բայց բաճկոնի գրպաններում գտնվել է յոթ ֆունտ ստերլինգ և տասներեք շիլինգ։ Հետո Բոկաչոյի Դեկամերոնի գրպանի հրատարակությունից մի օրինակ՝ մակագրված «Ջոզեֆ Ստենջերսըն», և երկու նամակ՝ մինը Ի․ Ջ․ Դրեբըրի, մյուսը՝ Ջոզեֆ Ստենջերսընի անունով։
— Որտե՞ղ են հասցեագրված այդ նամակները։
— Ամերիկյան զեղչող դրամատանը։ Երկու նամակներն էլ ստացվել են «Գիյոն» շոգենավային ընկերությունից և վերաբերում են այդ ընկերության նավերի Լիվերփուլից մեկնելուն։ Ըստ երևույթին՝ անբախտը պատրաստվում է եղել վերադառնալ Ամերիկա։
— Տեղեկություններ ե՞ք հավաքել այդ Ստենջերսընի մասին։
— Իհարկե, վրա բերեց Գրեգսընը,— բոլոր լրագիրներին տեղեկություններ են ուղարկված, բացի դրանից, իմ գործակալներից մեկը գնացել է ամերիկյան դրամատուն, ես րոպե առ րոպե սպասում եմ նրան։
— Հեռագրե՞լ եք Քլիվլընդ։
— Այո՛, հեռագիրն ուղարկված է այսօր առավոտյան։
— Ի՞նչ բովանդակությամբ։
— Մենք ուղղակի հաղորդել ենք պատահած դեպքի մասին և խնդրել ենք հարկավոր տեղեկությունները տալ։
— Դուք չե՞ք խնդրել մանրամասն ցուցմունքներ տալ որևէ կետի վերաբերյալ, որը Ձեզ առանձնապես կարևոր է թվում։
— Ես հարցրել եմ Ստենջերսընի մասին։
— Եվ ուրիշ ոչի՞նչ։ Արդյոք չկա՞ մի որևէ փաստ, որի շուրջը կարողանար պտտվել ամբողջ անցքը։ Չե՞ք կարող երկրորդ անգամը հեռագրել։
— Իմ հեռագիրը բովանդակում է բոլոր անհրաժեշտությունները,— նեղացած պատասխանեց Գրեգսընը։
Շերլոք Հոլմսը լուռ ժպտաց և պատրաստվում էր դեռ մի նկատողություն ևս անելու, երբ սրահը եկավ Լեստրեյդը, որ այդ ժամանակ մնացել էր սենյակում։
— Հենց նոր մի ուրիշ գյուտ արի, Գրե՛գսըն,— ասաց նա՝ ինքնաբավական ժպիտով ձեռները շփելով։ Եթե որ ես հիմնավորապես չհետազոտեի պատերը, հազիվ թե մենք ուշադրություն դարձնեինք դրա վրա։
Փոքրիկ խուզարկուի աչքերը փայլում էին ներքին հաղթությունից։
— Գնա՛նք,— ասաց նա՝ շտապով հետ դառնալով սենյակը, որը դիակը տանելուց հետո մեզ ավելի քիչ սարսափելի էր թվում։— Մոտեցե՛ք այստեղ։
Նա վառեց լուցկին և մոտեցրեց պատին։ Սենյակի անկյունում պաստառը պատռված էր, և ավազի վրա արյունով գրված «Վրեժխնդրություն» բառը մեծ տառերով։
— Դա մարդասպանն է գրել յուր սեփական արյունով,— շարունակեց Լեստրեյդը,— այստեղ դեռ երևում է, որ արյունն առատորեն հոսել է նրանից հատակի վրա։ Որ այս դեպքն ինքնասպանություն չէ, սրանից ավելի լավ ապացույց չի կարող լինել։ Տեսնո՞ւմ եք բուխարու դարակի վրա մոմի այրված կտորը։ Նրա լույսի տակ է գրվել այս սովորաբար մութ սենյակում այդ արյունալի խո՜սքը։
— Ես դեռ ժամանակ չեմ ունեցել դիտելու սենյակը,— ասաց Հոլմսը՝ գրպանից հանելով մեծացնող ապակին և սանտիմետրը։— Թույլ կտա՞ք ինձ հենց այժմ դիտելու։
Նա սկսեց հետուառաջ քայլել սենյակում․ մերթ կանգ էր առնում, մերթ խոնարհվում դեպի հատակը և մեկ անգամ էլ մինչև անգամ երեսնիվայր պառկեց ուղղակի տախտակի վրա։ Նա այնպես խորասուզված էր յուր հետազոտությունների մեջ, որ կարծես թե բոլորովին մոռացել էր մեր ներկայության մասին։ Նա ամբողջ ժամանակը մերթ հանդարտ խոսում էր ինքն իրեն, մերթ բարձր հառաչում, մերթ ուրախ սուլում էր և ինքն իրեն խրախուսում քաջալերական բացականչություններով։ Նա հիշեցնում էր մեզ որսի շունը, որը հետուառաջ է ոստոստում թավուտի մեջ, հաչում է, ոռնում է սաստիկ ցանկությունից և չի հանգստանում, մինչև որ չի գտնում կորցրած հետքը։ Նրա հետազոտությունները շարունակվեցին մոտ քսան րոպե։ Խիստ ճշտությամբ նա չափեց որոշ կետերի մեջ եղած տարածությունը հատակի վրա, նույնպես և պատերի բարձրությունն ու լայնությունը։ Թե նա ինչու համար էր այդպես անում, ինձ բոլորովին անհասկանալի էր։ Մի տեղ նա գգուշությամբ հավաքեց մոխրագույն փոշու մի կույտ և խնամքով գրպանն ածեց։ Վերջապես նա յուր մեծացնող ապակին ուղղեց պատի վրայի գրվածքին և ուշադրությամբ դիտեց ամեն մի տառը։ Հետևանքն, ըստ երևույթին, բավարար էր, և նա ապակին նորից գրպանը դրավ։
— Ասում են, որ հանճարը մի անխոնջ վարժում է,— ասաց նա ժպտալով։— Որքան էլ որ այդ վարկածն ինքնըստինքյան սուտ լինի, խուզարկուի վերաբերմամբ նա իրավացի է։
Գրեգսընն ու Լեստրեյդը դիտում էին եռանդուն դիլետանտի աշխատանքը հետաքրքիր, բայց փոքր-ինչ ծաղրական հայացքով։ Երևում էր, որ նրանք չէին կարողանում բացատրել իրենց այն, ինչ որ ես վաղուց գիտեի, այն է՝ որ Շերլոք Հոլմսը ըստ երևույթին ամենաչնչին գործերի մեջ անգամ հաստատ կերպով հետամուտ է լինում որոշ նպատակի։
— Հը՛մ, Դուք ի՞նչ եք մտածում այս գործի մասին,— հարցրին երկու խուզարկուները միասին։
— Պարոննե՛ր, դուք գնում եք այնպիսի լավ ճանապարհով, որ իմ կողմից հանդգնություն կլիներ առաջարկել ձեզ իմ օգնությունը,— պատասխանեց Հոլմսը՝ առանց հեգնական որևէ ակնարկի։— Գուցե ես ձեզ օգտակար կլինեմ ձեր հետագա խուզարկությունների ժամանակ և ինչպես միշտ, այնպես էլ այն ժամանակ պատրաստ եմ ձեզ ծառայելու։ Սակայն այժմ ցանկալի է ինձ խոսել այն ոստիկանի հետ, որը գտել է դիակը։ Բարի եղե՛ք հայտնելու ինձ նրա անունն ու հասցեն։
Լեստրեյդը բաց արավ ծոցի տետրակը։
— Ջոն Ռանսն այժմ ազատ է, Դուք կարող եք նրան տանը գտնել։ Նա ապրում է Քենինգթընյան ծառաստանի դռների մոտ՝ Օդլի Քոուրթի № 46 տանը։
Հոլմսը գրեց հասցեն։
— Գնանք, բժի՛շկ, մենք կգտնենք նրան,— ասաց նա՝ երկու խուզարկուներին հրաժեշտ տալով։— Ես թույլ եմ տալիս ինձ ձեր ուշադրությունը դարձնել հետևյալ հանգամանքների վրա,— ասաց նա նրանց,— որով գուցե կթեթևացնենք ձեր աշխատանքը։ Այստեղ մենք գործ ունենք սպանության հետ։ Ոճրագործը հասակով վեց ոտնաչափ է, ինքը՝ ջահել, ունի փոքրիկ ոտներ, հագած է եղել լայն քթերով կոշիկներ և ծխում է տիրուխիրապալյան սիգար։ Նա եղել է կառքով յուր զոհի հետ միասին, նրանց ձիու չորս պայտերից երեքը հին են, իսկ չորրորդը՝ առաջի ձախ ոտի վրա, նոր։ Ոճրագործը կարմրերես է և աջ ձեռքի մատների վրա ունի անսովոր երկար եղունգներ։ Այս ամենն, իհարկե, աննշան մանրամասնություններ են, բայց կարելի է՝ կծառայեն ձեզ իբրև ելակետ։
Լեստրեյդն ու Գրեգսընը նայեցին միմյանց անվստահությամբ։
— Եթե այստեղ է կատարվել սպանությունը, ո՞ւր է հետքը,— հարցրեց առաջինը։
— Նա թունավորվել է,— պատասխանեց Հոլմսը։
Այդ կարճ պատասխանից հետո նա իսկույն հեռացավ, իսկ նրա երկու հակառակորդները երկար ժամանակ բերանները բաց նայում էին նրա հետևից։