Changes

Իմ անունը Կարմիր է

Ավելացվել է 3 բայտ, 21:09, 24 Դեկտեմբերի 2021
/* 6. Ես Օրհանն եմ */
Երկար լռեցինք։ Փողոց նայող և ներքևի հատվածում կողպված փոքրիկ պատուհանի՝ մեղրամոմե կտորով ծածկված հատվածից ներս ընկնող լույսն իր հետ բերում էր դրսի սարսռեցնող ցրտի գույնը։
― Մի նկարիչ ունեի,ասացի ես,― մեր սուլթանի այս գաղտնի գրքի համար մյուս նկարիչների պես թաքուն ինձ մոտ էր գալիս, մինչև առավոտ աշխատում էինք։ Ամենալավ գրիչներից մեկն էր։ Խեղճ Զարիֆ էֆենդին մի գիշեր այստեղից դուրս եկավ և տուն չվերադարձավ։ Վախենում եմ, որ իմ վարպետ գրչին սպանած լինեն։
== 6. Ես Օրհանն եմ ==
― Սպանե՞լ են,ասաց Քարան։
Այս Քարան բարձրահասակ էր, նիհար և մի քիչ սարսափելի տեսք ուներ։ Քայլում էի նրանց կողմը, երբ պապս ասաց «սպանել են» և ինձ տեսավ։
Սակայն այնպես էր նայում, որ առանց ամաչելու գնացի նստեցի նրա ծնկներին, բայց նա ինձ անմիջապես իջեցրեց։
― Համբուրիր Քարայի ձեռքը,ասաց նա։
Համբուրեցի։ Հոտ չուներ։
― Բայց մայրի՛կ, ես ոչինչ չեմ արել,― ասացի ես, բայց ներս մտա։
Մայրս դուռը փակեց մեր ետևից։ Ներսում շատ մութ չէր. նռենուն նռնենուն նայող փակ պատուհանների արանքից ներս թույլ լույս էր ընկել, բայց ես վախեցա։
― Մայրի՛կ, դուռը բաց, մրսում եմ,― ասացի ես։
― Ամեն ինչին խառնվում ես,― ասաց մայրս։
Ախոռից ձիու վրնջոց լսեցինք։ Հետո նորից։ Պապիս ձին չէր, Քարայինն էր։ Կարծես կիրակի էր կամ կրոնական տոնի առավոտն էր սկսվել, մի պահ ուրախ ալիք անցավ մեր միջով։ Մայրս ժպտաց, կարծես ցանկանալով, որ մենք էլ ժպտանք։ երկու Երկու քայլ անելով՝ ախոռի այս կողմի դուռը բացեց։
― Դըըրրսսս,― ձայն տվեց նա՝ ներս նայելով։
― Մայրիկ,― ասացի ես մինչև նա դուռը կփակեր։― Մայրի՛կ, մի բան ասեմ, պապիկիս խեղճ գրչին սպանել են։
 
 
== 7. Իմ անունը Քարա է ==
5
edits