«Ուսանողներին արտասահման ուղարկելու կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ուսանողներին արտասահման ուղարկելու կանոնակարգ |հեղինակ = Իրանի խորհրդարանի...»:) |
(Տարբերություն չկա)
|
20:16, 26 Մայիսի 2022-ի տարբերակ
հեղինակ՝ Իրանի խորհրդարանի 15-րդ շրջանի որոշումներից, որը կայացել է 1949-ի հուլիսի 27-ին |
Ուսանողներին արտասահման ուղարկելու կանոնակարգ
1949-ի հուլիսի 27-ի որոշում (մշակույթի հանձնաժողով)
Կետ առաջին -- Ամեն տարի Մշակույթի նախարարությունն ըստ այն բյուջետի, որ ուսանողներին արտասահման ուղարկելու համար հաստատվել է Խորհրդարանի կողմից կորոշի այն ուսանողների քանակը, որոնք պետք է արտասահման ուղակվեն:
Կետ երկրորդ -- Այն ուսանողները, որ պետք է ամեն տարի արտասահման ուղարկվեն ընտրվում են մրցության միջոցով նույն տարվա միջնակարգ կամ տեխնիկական դպրոցների ավարտողների միջից, այն պայմանով որ նրանց ավարտական քննությունների միջին գնահատականը 12-ից[1] ցածր չլինի:
Կետ երրորդ -- Ուսանողների ուղակումն արտասահման բացառապես տեղի է ունենալու բժշկության, տեխնիկական[2], գիտական և կրթական գիտությունների համար են լինելու -- բժշկության ուսանողների քանակն ամեն տարի պետք է ընդհանուրի վաթսուն տոկոսից պակաս չլինի:
Կետ չորրորդ -- Մշակույթի նախարարությունը կարող է համալսարանի խորհրդի կարծիքով ուղարկվողների մինչ տասհինգ տոկոսին ինստիտուրների և բարձր տեխնիկական դպրոցների ավարտող առաջին աշակերտներից ընտրել, այն պայմանով որ սույն ավարտողները տարրականի և միջնակարգի ավարտման իրենց պաշտոնական փաստաթղթերն ունենան, և նաև հնարավոր է 1929-ի հունիսի 27-ի և 1930-ի ապրիլի 30-ի հաստատված օրենքներում նշված քսան տոկոսի փոխարեն ընդհանուր ուսանողներից մինչ հինգ հոգուն ընտրել արտասահմանում կանոնակարգի երրորդ կետում նշված մասնագիտություններում գերագույն ուսում ստացող չունևոր ուսանողներից:
Կետ հինգերրորդ --