«Միայնակ հեծանվորդուհին»–ի խմբագրումների տարբերություն
(Պիտակ: Mobile edit, Mobile web edit) |
|||
(8 intermediate revisions by 4 users not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | ||
− | |աղբյուր = [[«Նոթեր | + | |աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]] |
}} | }} | ||
+ | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
+ | [[Կատեգորիա:Դետեկտիվ]] | ||
+ | |||
+ | 1894-ից մինչև 1901 թվականները Շերլոկ Հոլմսի գործունեության խիստ լարված տարիներն էին։ Թերևս այդ տարիներին ոչ մի դժվար հետաքննություն չէր անցել առանց նրա խորհրդի։ Մասնավոր հարցաքննությունները, որոնցում նա նշանակալի դեր է խաղացել, հարյուրներով էին հաշվվում, ընդ որում, դրանցից շատերը խիստ խառնաշփոթ և արտակարգ անսովոր էին։ Ինչպիսի՞ն է այդ տարիների հանրագումարը։ Բազմաթիվ փայլուն հաղթանակներ և, ավաղ, մի քանի անհաջողություն։ Քանի որ ես եմ պահել բոլոր գործերի ամենամանրակրկիտ գրառումները և հաճախ ինքս եմ մասնակցել այդ գործերին, ինձ, հավանաբար, դժվար է որոշել, թե որն է հրատարակության ավելի արժանի։ Ես կհետևեմ իմ կանոնին․ առավելություն տալ այն դեպքերին, որոնք ուշադրության են արժանի ոչ թե հանցագործության հրեշավորությամբ, այլ նրա բացահայտման նրբությամբ և դրամատիկ անսպասելիությամբ։ Ահա թե ինչու ես ցանկանում եմ նկարագրել չարլինգտոնցի միայնակ հեծանվորդուհու՝ միսս Վայոլետ Սմիթի հույժ հետաքրքիր և անսպասելի ողբերգությամբ ընդհատված հետաքննությունը։ Չէի ասի, թե այդ գործն առանձնապես վառ է արտացոլում վաստակած փառքի արժանացած ընկերոջս զարմանալի շնորհքը։ Սակայն, այն իր մեջ ընդգրկում է մի քանի առանձնահատկություններ, որոնց շնորհիվ երևելի տեղ է գրավում հանցագործությունների քրոնիկոնում, որտեղից քաղում եմ իմ ներկա նոթերի նյութը։ | ||
+ | Ահա 1895 թվականի նոթատետրը։ Այո, առաջին անգամ մենք միսս Վայոլետ Սմիթին տեսանք ապրիլի 23-ին, շաբաթ օրը։ Հիշում եմ, որ նրա այցը շատ անցանկալի էր Հոլմսի համար․ նա ամբողջապես կլանված էր մի բարդ և հանելուկային գործով՝ հետապնդում էին Ջոն Վինսենթ Հարտենին՝ ծխախաոտի հայտնի գործարանատեր միլիոնատիրոջը։ Հոլմսը ամենից շատ սիրում էր ճշգրիտ, խորասուզված ու կենտրոնացված մտքի աշխատանքը և չէր կարողանում հանդուրժել, երբ իրեն շեղում էին հետաքննվող գործից։ Բայց պետք էր հատուկ անգթություն ունենալ հրաժարվելու բարձրահասակ, բարեկազմ, թագուհու պես հպարտ դեռատի կնոջը լսելուց, որը մեզ մոտ՝ Բեյքր-Սթրիթ էր եկել երեկոյան, խնդրելով օգնել իրեն։ Հոլմսը հավատացնում էր, որ ինքը զբաղված է, բայց դա անօգուտ էր, քանի որ երիտասարդ կինը, հավանաբար, հաստատ որոշել էր չգնալ՝ մինչև Հոլմսը չլսի իրեն, և նրան վռնդել կարելի էր միայն ուժով։ Հոլմսը հաշտվեց և, հոգնած ժպտալով, սքանչելի այցելուհուն առաջարկեց նստել և պատմել, թե ինչն է նրան այդպես հուզել։ | ||
+ | — Դե, իհարկե, ոչ առողջությունը, — եզրակացրեց Հոլմսը, նրա վրա մի արագ, խորաթափանց հայացք գցելով։ — Այսպիսի մոլեռանդ հեծանվորդուհին վատառողջ լինել չի կարող։ | ||
− | + | Օրիորդը նայեց իր ոտքերին․ իսկապես կիսակոշիկի ծայրը փոքր-ինչ մաշվել էր հեծանիվի ոտնակի հաճախակի շփումից։ | |
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | — Այո, ես շատ եմ շրջում հեծանվով, միստր Հոլմս, և դա ուղղակի կապ ունի իմ այցելության հետ։ | |
+ | |||
+ | Հոլմսը մոտեցավ և բռնեց նրա ձեռքը (մեր այցելուն ձեռնոցներ չէր հագել)։ Նա սկսեց այնպես ուշադիր և սառնասիրտ զննել նրա ձեռքը, ինչպես գիտնականը զննում է կենդանական կամ բուսական աշխարհի եզակի ներկայացուցչին։ | ||
+ | |||
+ | — Հուսով եմ, ինձ կներեք։ Այսպիսին է իմ աշխատանքը, — ասաց նա՝ թողնելով այցելուի ձեռքը։ — Քիչ էր մնում սխալվեի, կարծում էի, մեքենագրուհի եք։ Բայց, իհարկե, դուք զբաղվում եք երաժշտությամբ։ Ուոտսոն, ուշադրություն դարձրեք մատների տափակ ծայրերին։ Դա բնորոշ է դաշնակահարի և մեքենագրուհու համար։ Ձեր դեմքին ոգեշնչվածություն կա, — Հոլմսը նուրբ շարժումով դեպի լույսը շրջեց նրա դեմքը։ — Մեքենագրուհուն դա հատուկ չէ։ Անկասկած, մեր հյուրը զբաղվում է երաժշտությամբ։ | ||
+ | |||
+ | — Այո, միստր Հոլմս, ես երաժշտության ուսուցչուհի եմ։ | ||
+ | |||
+ | — Եվ դատելով ձեր դեմքի գույնից, ապրում եք քաղաքից դուրս։ | ||
+ | |||
+ | — Չսխալվեցիք։ Ֆարնեմի մոտ, Սուրեյի սահմանագծում։ | ||
+ | |||
+ | — Հիանալի վայր է։ Դրա հետ կապված մենք շատ հուշեր ունենք։ Հիշու՞մ եք, Ուոտսոն, մենք այնտեղ զբաղվեցինք փաստաթղթեր կեղծած Արչիբալդ Ստենֆորդով։ Դե լավ։ Պատմեք մեզ, միսս Վայոլետ, ձեզ հետ ի՞նչ է պատահել Ֆարնեմից ոչ հեռու Սուրեյի կոմսության սահմանագծին։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ կինը շատ պարզ և ճշգրիտ շարադրեց հետևյալ խիստ տարօրինակ պատահարը։ | ||
+ | |||
+ | — Իմ հանգուցյալ հայրը, միստր Հոլմս, Ջեյմս Սմիթը, մի թատրոնում նվագախմբի դիրիժոր էր։ Երբ մահացավ, ես ու մայրս ոչ մեկը չունեինք, բացի հորեղբորիցս՝ Ռալֆ Սմիթից։ Բայց նա քսանհինգ տարի առաջ մեկնել էր Աֆրիկա և նրա մասին մինչև հիմա ոչինչ չգիտեինք։ Հորս մահից հետո մենք մնացինք առանց ապրուստի միջոցների։ Եվ ահա մի անգամ մեզ ասացին, որ «Թայմսում» հայտարարություն է տպված այն մասին, որ մեզ ինչ-որ մեկը փնտրում է։ Դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել մեր հուզմունքը։ Որոշեցինք, որ ինչ-որ մեկը մեզ ժառանգություն է թողել, և տեղն ու տեղը գնացինք այն իրավաբանի մոտ, որի անունը գրված էր հայտարարության մեջ։ Այնտեղ մեզ ներկայացրին երկու ջենտլմենի՝ միստր Կարուտերսին և միստր Վուդլիին։ Նրանք ապրում էին հարավային Աֆրիկայում և մի քանի օրով տուն էին եկել։ Այդ ջենտլմենները մեզ ասացին, որ հորեղբայրս իրենց ընկերն է եղել ու մահացել է Իոհաննեսբուրգում, ծայրահեղ աղքատության մեջ։ Մահանալիս հորեղբայրս նրանց խնդրել է գտնել մեզ և օգնել, եթե կարիքի մեջ լինենք։ Մեզ տարօրինակ թվաց, որ հորեղբայր Ռալֆը, որը չէր ցանկանում մեզ ճանաչել, հանկարծ մահանալիս նման հոգատարություն է ցուցաբերել։ Սակայն միստր Կարուտերսը բացատրեց, որ հորեղբայրս իր եղբոր մահվան մասին լսել է մեռնելուց քիչ առաջ և շատ է անհանգստացել մեր ճակատագրով։ | ||
+ | |||
+ | — Ներեցեք, — ասաց Հոլմսը, — իսկ ե՞րբ տեղի ունեցավ այդ խոսակցությունը։ | ||
+ | |||
+ | — Չորս ամիս առաջ, անցյալ տարվա դեկտեմբերին։ | ||
+ | |||
+ | — Խնդրում եմ, շարունակեք։ | ||
+ | |||
+ | — Այդ միստր Վուդլին ինձ մոտ անմիջապես գարշանք առաջացրեց։ Գռեհիկ, սառը դեմքով, դեղին բեղերով և օսլայած մազերով այդ երիտասարդը ինձ վրա աչք գցեց։ Նա ինձ զզվելի թվաց, ես հավատացած էի, որ Սիրիլը հավանություն չէր տա այդպիսի ծանոթությանը։ | ||
+ | |||
+ | — Նրա անունը Սիրիլ է, — ժպտալով ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | Դեռատի այցելուն կարմրեց և ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Այո, միստր Հոլմս, նրա անունը Սիրիլ Մորթոն է։ Նա ինժեներ-էլեկտրիկ է, և, հուսով եմ, մենք ամռան վերջին կամուսնանանք։ Աստված իմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա մասին խոսեցի։ Ես միայն ցանկացա ասել, որ այդ միստր Վուդլին ինձ զզվելի թվաց, իսկ միստր Կարուտերսը, որն ավելի տարեց էր, հաճելի տպավորություն թողեց։ Սևահեր էր, դեմքը դեղնավուն, հիվանդագին, մաքուր սափրված, լավ շարժուձև և հաճելի ժպիտ ուներ։ Համարյա ամբողջ ժամանակ լուռ էր, միայն հարցրեց, թե ապրելու ինչ միջոցներ են մնացել հորս մահից հետո, և իմանալով, որ ապրուստի միջոց չունենք, առաջարկեց, որ իր տասնամյա միակ աղջկան երաժշտություն դասավանդեմ։ Ես պատասխանեցի, որ չէի ցանկանա մորս մենակ թողնել, բայց նա ասաց, որ ես կարող եմ ամեն շաբաթ և կիրակի օրերը տուն մեկնել։ Նա տարին կվճարի հարյուր գինեյ, կիրակի օրերը թույլ կտա տուն մեկնել։ Իհարկե, լավ առաջարկություն էր։ Վերջ ի վերջո, համաձայնեցի և մեկնեցի Չիլտերն-Գրեյնջ, որը Ֆարնեմից վեց մղոն էր հեռու։ Միստր Կարուտերսի կինը մահացել էր և տնտեսությունը վարում էր տնային տնտեսուհին, շատ հարգալից տարեց մի կին՝ միսիս Դիկսոնը։ Աղջիկն ուղղակի սքանչելի էր։ Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր։ Ինքը՝ միստր Կարուտերսը, շատ բարի էր, սիրում էր երաժշտությունը, և երեկոներն այդ պատճառով շատ հաճելի էին անցնում։ Իսկ ամեն շաբաթ ես մեկնում էի քաղաք՝ տուն։ | ||
+ | |||
+ | Իմ կյանքը մթագնող առաջին ամպը եղավ միստր Վուդլիի՝ այն դեղին բեղերով երիտասարդի գալը։ Նա եկել էր ընդամենը մի շաբաթով, բայց այդ շաբաթն ինձ ավելի երկար թվաց, քան երեք ամիսը։ Նա սարսափելի մարդ էր, բոլորին կոպտում էր և տանջում, բայց ամենից վատթարը նրա վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Նա համառորեն սիրահետում էր ինձ ամենաստոր ձևով, անվերջ պարծենում իր հարստությամբ, կրկնում, որ եթե իր հետ ամուսնանամ, իմը կլինեն Լոնդոնի լավագույն ադամանդները, և վերջապես, երբ նրան հայտնեցի, որ չեմ ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ իր հետ, գրկեց ինձ, չնայած իմ դիմադրությանը, և երդվեց, որ բաց չի թողնի, քանի դեռ իրեն չեմ համբուրել։ Նա սարսափելի ուժեղ էր, և ես չկարողացա պոկվել նրա գրկից։ Բարեբախտաբար, այդ պահին ներս մտավ միստր Կարուտերսը և բառացիորեն ինձ պոկեց նրանից։ Այդ ամբարտավանը նետվեց տանտիրոջ վրա, նրան գցեց գետնին և ապտակեց։ Սրանով ավարտվեց միստր Վուդլիի՝ որպես հյուր այդ տանը մնալու պատմությունը։ Միստր Կարուտերսը հաջորդ օրը ներողություն խնդրեց ինձնից և հավատացրեց, որ այլևս երբեք չեմ ենթարկվի նման ստորացման․ ինքը դրանով կզբաղվի։ Իսկապես, միստր Վուդլին այդ օրվանից չքվեց։ | ||
+ | |||
+ | Այժմ, միստր Հոլմս, ես անցնում եմ այն դեպքերին, որոնք հարկադրեցին խորհրդի գալ ձեզ մոտ։ Ամեն շաբաթ օր ես հեծանիվով ուղեվորվում եմ Ֆարնեմ կայարանը, որպեսզի հասնեմ 12.22-ի գնացքին։ Չիլտերն-Գրեյնջից մինչև կայարան ճանապարհն ամայի է, հատկապես ամայի է այնտեղ, ուր ճանապարհի մի կողմում չարլինգտոնոյան անմշակ հողատարածությունն է, իսկ մյուս կողմում՝ Չարլինգտոն-հոլի շրջակա անտառները։ Ճանապարհի այս մասը ձգվում է մղոնից շատ, և դժվար է ավելի ամայի վայր պատկերացնել։ Երբեմն կհանդիպես սայլի կամ միայնակ թափառող գյուղացու և այսպես մինչև Կրուկսբերի-հիլ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս մայրուղի։ Երկու շաբաթ առաջ, այդտեղով անցնելիս, ես պատահաբար նայեցի շուրջս և ինձնից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության վրա մի հեծանվորդի տեսա։ Նա միջին տարիքի մարդ էր, և ես նկատեցի, որ կարճ, սև մորուք ուներ։ Երբ ետ նայեցի, հեծանվորդն անհետացել էր, և ես նրան մոռացա։ Պատկերացրեք զարմանքս, միստր Հոլմս, երբ երկուշաբթի, ետ վերադառնալիս, դարձյալ նկատեցի նույն հեծանվորդին նույն տեղում։ Իմ զարմանքն ավելի աճեց, երբ այդ պատմությունը նույնությամբ կրկնվեց հաջորդ շաբաթ և երկուշաբթի օրերին։ Հեծանվորդն ամբողջ ժամանակ իրեն պահում էր ինձնից պատկառելի հեռավորության վրա, և ես ոչ մի կերպ չէի կարող նրա վարմունքը պնդերեսություն համարել։ Եվ, այնուամենայնիվ, այդտեղ ինչ-որ տարօրինակ և տհաճ բան կար։ Ես ամեն ինչ պատմեցի միստր Կարուտերսին, նա անհանգստացավ և ասաց, որ պատվիրել է թեթև, զսպանակավոր կառք ու ձի, որ այլևս մենակ չգնամ այդ ամայի ճանապարհով։ | ||
+ | |||
+ | Ձին և կառքը մեզ խոստացան տրամադրել այս շաբաթ, բայց, չգիտես ինչու, չբերեցին, և այսօր առավոտյան դարձյալ հարկադրված էի հեծանիվով մենակ գնալ մինչև կայարան։ Երբ ես մոտեցա չարլինգտոնյան անմշակ հողատարածություններին, ետ նայեցի՝ կրկին նույն հեծանվորդն էր։ Նա դարձյալ ինձնից հեռու էր, և ես չկարողացա նրա դեմքը տեսնել, բայց մի բան պարզ էր՝ նրան չէի ճանաչում։ Մուգ գույնի կոստյումով էր, գլխին՝ կեպի։ Ինչ վերաբերում էր դիմագծերին, ապա ես պարզ տեսա միայն սև մորուքը։ Չգիտես ինչու, այդ օրը չվախեցա։ Ինձ պատել էր հետաքրքրասիրությունը՝ ո՞վ է նա, ի՞նչ է ուզում ինձնից։ Ես պակասեցրի արագությունս։ Նա ևս պակասեցրեց։ Ես կանգ առա։ Նա էլ կանգ առավ։ Դե լավ։ Ճանապարհի թեքվող մասում ես արագ անցա շրջադարձը, իսկ հետո կտրուկ կանգ առա և սպասեցի։ Մտածում էի, նա դուրս կթռչի շրջադարձից և կսլանա իմ կողքով, չկարողանալով կանգ առնել։ Նման ոչ մի բան տեղի չունեցավ։ Նա այդպես էլ չերևաց։ Ես նստեցի հեծանիվը և ետ դարձա։ Անցա շրջադարձը, որից հետո տեսանելիությունը մոտավորապես մեկ մղոն էր, իսկ հեծանվորդը չկար։ Բայց չէ որ ճանապարհը ոչ մի տեղում չեր ճյուղավորվում։ Ու՞ր էր անհետացել նա։ | ||
+ | |||
+ | Հոլմսն սկսեց ծիծաղել՝ հաճույքից ձեռքերն իրար շփելով։ | ||
+ | |||
+ | — Այո, ինչ խոսք, յուրօրինակ դեպք է, — ասաց նա։ — Չէի՞ք կարող արդյոք ասել, թե որքան ժամանակ անցավ այն պահից, երբ դուք անցաք շրջադարձը և տեսաք, որ ճանապարհին ոչ ոք չկա։ | ||
+ | |||
+ | — Երկու-երեք րոպեից ոչ ավելի։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, այդ ընթացքում նա չէր կարող անհետանալ ետ դառնալով, ոչ էլ մի կողմ թեքվել, որովհետև ճանապարհը ոչ մի ճյուղավորում չունի։ | ||
+ | |||
+ | — Բացարձակ։ | ||
+ | |||
+ | — Այդ դեպքում նա ընտրել է ինչ-որ արահետ՝ աջ կամ ձախ։ | ||
+ | |||
+ | — Միայն ոչ անմշակ հողատարածությունը։ Այլապես կտեսնեի նրան։ | ||
+ | |||
+ | — Ըստ բացառման մեթոդի մենք պետք է եզրակացնենք, որ հեծանվորդը գնացել է Չարլինգտոն-հոլ կալվածքի կողմը, որը գտնվում է, եթե չեմ սխալվում, ճանապարհից ոչ հեռու։ Ուրի՞շ ինչ կարող եք ասել։ | ||
+ | |||
+ | — Ոչինչ, միստր Հոլմս, բացի այն, որ դա ինձ լրջորեն անհանգստացնում է, ես գիտեի, որ չեմ հանգստանա, մինչև ձեզ չգտնեմ և խորհուրդ չխնդրեմ։ | ||
+ | |||
+ | Հոլմսը միառժամանակ լռեց։ | ||
+ | |||
+ | — Իսկ որտե՞ղ է աշխատում այն ջենտլմենը, որի հետ դուք նշանված եք, — վերջապես հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Քովենթրիում՝ «Միդլենդ էլեկտրիկ» ընկերությունում։ | ||
+ | |||
+ | — Կարո՞ղ էր նա անսպասելիորեն գալ ձեզ մոտ, առանց նախօրոք հայտնելու։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք ասում, միստր Հոլմս։ Ոչ մի դեպքում։ Ես բավականին լավ գիտեմ նրան։ | ||
+ | |||
+ | — Դուք ուրիշ երկրպագուներ ունե՞ք։ | ||
+ | |||
+ | — Մինչև Սիրիլի հետ ծանոթանալս, մի քանիսը կային։ | ||
+ | |||
+ | — Իսկ հետո՞։ | ||
+ | |||
+ | — Հետո այդ սարսափելի Վուդլին, եթե, իհարկե, կարելի է նրան երկրպագու համարել։ | ||
+ | |||
+ | — Իսկ մեկ ուրի՞շը։ | ||
+ | |||
+ | Մեր հիասքանչ այցելուհին մի փոքր շվարել էր։ | ||
+ | |||
+ | — Դե, ուրիշ ո՞վ, — կրկնեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, գուցե դա իմ երևակայության արդյունքն է, բայց երբեմն ինձ թվում է, որ միստր Կարուտերսը, որի մոտ աշխատում եմ, այնքան էլ իմ նկատմամբ… անտարբեր չէ։ Չէ որ մենք միասին այնքան ժամանակ ենք անցկացնում։ Երեկոները ես նրան նվագակցում եմ։ Նա երբեք ոչ մի խոսք չի ասում։ Նա իսկական ջենտլմեն է։ Բայց դուք գիտեք, որ ցանկացած օրիորդ նման բաները կռահում է առանց խոսքի։ | ||
+ | |||
+ | — Հըմ, — Հոլմսը խոժոռվեց։ — Ապրուստի ի՞նչ միջոցներ ունի նա։ | ||
+ | |||
+ | — Նա հարուստ մարդ է։ | ||
+ | |||
+ | — Եվ ոչ մի տեղ չի՞ գնում։ | ||
+ | |||
+ | — Համենայն դեպս, նա միանգամայն ապահովված է։ Շաբաթը երկու, երեք անգամ քաղաք է մեկնում։ Նրան հետաքրքրում են հարավաֆրիկյան ոսկու հանքերի արժեթղթերը։ | ||
+ | |||
+ | — Ես կխնդրեի ձեզ, միսս Սմիթ, ինձ տեղեկացնեք հետագա բոլոր իրադարձությունների մասին։ Ես հիմա շատ զբաղված եմ, բայց ժամանակ կգտնեմ ձեր գործի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար, իսկ առայժմ, խնդրում եմ ձեզ, առանց իմ գիտության ոչ մի քայլ չձեռնարկեք։ Ցտեսություն, և հուսով եմ, որ մենք ձեզնից լավ լուրեր կլսենք։ | ||
+ | |||
+ | Այցելուհին գնաց։ | ||
+ | |||
+ | — Դե ինչ, բնական է, որ այդպիսի աղջիկը երկրպագուներ ունենա, — խոսեց Հոլմսը՝ ծուխ արձակելով ծխամորճից։ — Եվ նրանցից մեկը որոշել է հեծանվով հետևել նրան ամայի ճանապարհի վրա։ Հավանաբար, նրա գաղտնի սիրահարը։ Ի դեպ, Ուոտսոն, այս գործում խորհրդածելու համար, հետաքրքիր մանրամասներ կան։ | ||
+ | |||
+ | — Դուք ցանկանում եք ասել, տարօրինակ է, որ այդ սիրահարը հայտնվում է միայն ճանապարհի մի հատվածում։ | ||
+ | |||
+ | — Միանգամայն ճիշտ է։ Նախ և առաջ, մենք պետք է պարզենք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում։ Հետո պետք է իմանալ, թե ինչն է կապում Կարուտերսին և Վուդլիին, քանի որ հայտնի է, նրանք միանգամայն տարբեր մարդիկ են։ Ինչու՞ նրանք երկուսով սկսեցին այդպիսի եռանդով փնտրել Ռալֆ Սմիթի հարազատներին։ Մի անորոշություն ևս․ ինչ արտասովոր տեր է, որ իր դաստիրակչուհուն վճարում է սովորականից ավելի, բայց ձիեր չի պահում, չնայած կայարանից վեց մղոն հեռավորության վրա է ապրում։ Այո, Ուոտսոն, այս բոլորը տարօրինակ է, շատ տարօրինակ։ | ||
+ | |||
+ | — Դուք կմեկնե՞ք այնտեղ։ | ||
+ | |||
+ | — Ոչ, թանկագին Ուոտսոն։ Դուք կգնաք։ Հնարավոր է, որ վերջ ի վերջո սա ինչ-որ դատարկ խարդավանք լինի, և ես չեմ կարող հանուն դրա դադարեցնել կարևոր հետաքննությունը։ Երկուշաբթի վաղ առավոտյան կմեկնեք Չարլինգտոն-հոլ, կհետևեք և կգործեք ըստ ձեր հայեցողության։ Հետո պետք է իմանաք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում, կվերադառնաք և ինձ կպատմեք այն ամենն, ինչ իմացել եք։ Իսկ հիմա, Ուոտսոն, այլևս ոչ մի խոսք այդ գործի մասին, առայժմ մենք հուսալի փաստեր չունենք, որոնք մեզ կհանգեցնեն հարցի լուծմանը։ | ||
+ | |||
+ | Մեր այցելուհուց իմացանք, որ այն գնացքը, որով նա վերադառնալու է երկուշաբթի, Վաթերլոոյից մեկնում է 9.50-ին։ Այդ պատճառով ես տնից շուտ դուրս եկա։ Մեկնեցի 9 անց 12 րոպեին։ Ֆարնեմ կայարանում ինձ բացատրեցին, որտեղ է գտնվում Չարլինգտոն-հոլը, և այն գտա առանց դժվարության։ Սխալվել հնարավոր չէր, ճանապարհի մի կողմում ձգվում էր անմշակ հողատարածությունը, իսկ մյուս կողմում՝ հին կեչիների կանաչ ցանկապատը, որից հետո սկսվում էր հիանալի ծառերով այգին։ Այգու գլխավոր դարպասի քարերը մամռակալել էին, իսկ երկու սյուները զարդարված էին խունացած ազնվականական զինանշաններով։ Գլխավոր մուտքից բացի ես կենիների արանքում մի քանի արահետներ նկատեցի։ Տունը ճանապարհից տեսանելի չէր, բայց ողջ շրջակայքը խոսում էր լքվածության և ամայության մասին։ | ||
+ | |||
+ | Հարթությունը ծածկված էր ծաղկող որոճի ոսկյա կղզյակներով, որոնք փայլում էին գարնանային արևի վառ ճառագայթների ներքո։ Ես թաքնվեցի այդպիսի կղզյակներից մեկի ետևում այնպես, որ տեսնեմ և՛ կալվածքի դուռը, և՛ ճանապարհի երկու կողմերի մեծ մասը։ Ճանապարհին ոչ մի շունչ չկար։ Հետո տեսա հեծանվորդին։ Նա գնում էր կայարանի ուղղությամբ։ Սև կոստյումով էր, և ես նկատեցի, որ սև մորուք ունի։ Նա հասավ այնտեղ, որտեղից սկսվում է Չարլինգտոն կալվածքը, ցած թռավ հեծանիվից, գնաց, հեծանիվը տանելով արահետներից մեկով, և թաքնվեց կենիների ետևում։ | ||
+ | |||
+ | Անցավ քառորդ ժամ, և ես տեսա մեր հեծանվորդուհուն․ նա վերադառնում էր կայարանից։ Հասնելով Չարլինգտոն կալվածքին, նա դիտեց շուրջը։ Մի քանի ակնթարթ անց, հեծանվորդը դուրս եկավ իր թաքստոցից, նստեց հեծանիվն ու հետևեց նրան։ Շրջակայքում ոչ մի տեղ, հորիզոնից հորիզոն, ոչ մի ուրիշ շունչ չկար, բացի երկու միայնակ կերպարանքներից․ շատ ձիգ պահվածքով նրբագեղ մի աղջիկ, նրանից որոշ հեռավորությամբ՝ մինչև ղեկը խոնարհված, ինչ-որ բան մտածող մորուքավոր մի հետապնդող։ | ||
+ | |||
+ | Աղջիկը ետ նայեց և դանդաղեցրեց արագությունը։ Նա ևս դանդաղեցրեց։ Աղջիկը կանգ առավ։ Նա էլ կանգ առավ, պահպանելով երկու հարյուր յարդ տարածությունը։ Աղջկա հաջորդ շարժումը խիզախ էր և հանկարծակի։ Նա շրջեց հեծանիվը և սլացավ անծանոթին ընդառաջ։ Նա էլ պակաս ճարպկություն չցուցաբերեց՝ ետ սուրաց։ Հետո աղջիկը ետ դարձավ և շարունակեց ճանապարհը։ Նա հպարտ կեցվածք էր ընտրել, կարծես այլևս չէր ցանկանում տեսնել իրեն հետապնդողին։ Վերջինս նույնպես շրջվեց և գնաց աղջկա ետևից, պահպանելով նույն տարածությունը և, վերջապես, երկու կերպարանքներն անհետացան ոլորանի ետևում։ | ||
+ | |||
+ | Ես չլքեցի թաքստոցս։ Եվ ճիշտ վարվեցի, քանի որ շուտով նորից տեսա հեծանվորդին․ նա ետ էր վերադառնում։ Կալվածքի դարպասի մոտ իջավ հեծանվից։ Մի քանի վայրկյան ես դեռ կարող էի տեսնել նրան․ նա կանգնել էր ծառերի տակ և ինձ թվաց, թե ուղղում է փողկապը։ Հետո թռավ հեծանիվի վրա և քշեց տուն գնացող ծառուղիով։ Ես վազեցի դեպի ցանկապատը։ Ծառերի միջից տեսա Թյուդորի ոճի հին, գորշ մի շենք, տանիքի վրա ցցված ծխնելույզներով, բայց քանի որ ծառուղին անցնում էր խիտ մացառուտների միջով, հեծանվորդն այլևս չերևաց։ | ||
+ | |||
+ | Այսպես թե այնպես, ինձ թվաց, որ ես վատ չեմ աշխատել և գերազանց տրամադրությամբ վերադարձա Ֆարնեմ։ Անշարժ գույքի վաճառքի տեղական գործակալը չկարողացավ ոչ մի տեղեկություն տալ ինձ Չարլինգտոն-հոլի մասին և խորհուրդ տվեց դիմել Փել-Մելի վրա գտնվող հայտնի գործատանը։ Տուն գնալիս ես մտա այնտեղ։ Գործատան ներկայացուցիչը սիրալիրության մարմնացում էր։ Ցանկանում եմ ամռանը վարձել Չարլինգտոն-հո՞լը։ Ոչ, դժբախտաբար, դա անհնարին է։ Ուշ է։ Տունը վարձվել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Վարձակալի անունը միստր Ուիլյամսոն է։ Չափազանց հարգարժան տարեց ջենտլմեն է։ Բարեկիրթ ներկայացուցիչը, դժբախտաբար, այլևս ոչինչ չկարողացավ ինձ հայտնել, քանի որ իրենց հաճախորդների գործարքը գործատունը խիստ գաղտնի է պահում։ | ||
+ | |||
+ | Երեկոյան Շերլոկ Հոլմսը ուշադրությամբ լսեց իմ ընդարձակ զեկուցումը, բայց ինձ չգովեց, ինչի, խոստովանում եմ, հույս ունեի, ընդհակառակը, նրա խիստ դեմքն ավելի խստացավ, երբ մեկնաբանեց իմ կատարածը և այն, ինչը պետք է անեի։ | ||
+ | |||
+ | — Առաջինը, իմ թանկագին Ուոտսոն, դուք անհաջող դիտակետ եք ընտրել։ Դուք պետք է թաքնվեիք ցանկապատի ետևում, այդ ժամանակ կկարողանայիք մոտիկից տեսնել մեզ հետաքրքրող անձին։ Չէ որ դուք նրանից հեռու էիք մի քանի յարդով և այդ պատճառով ավելի քիչ բան կարող եք հայտնել ինձ, քան միսս Սմիթը։ Նա ենթադրում է, որ հեծանվորդն անծանոթ է իրեն, իսկ ես, ընդհակառակը, հավատացած եմ, որ միսսը ճանաչում է նրան։ Դուք ասում եք, որ նա խոնարհվել է ղեկին։ Դարձյալ նրա համար, որ թաքցնի դեմքը։ Մի խոսքով, դուք առիթը բաց եք թողել։ Այդ հեծանվորդը թաքնվել է տանը, և դուք ցանկացել եք պարզել, թե ով է նա։ Դրա համար գնացել եք անշարժ գույքի լոնդոնյան գործակալի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ էր մնում ինձ անել, ― ասացի ես, սկսելով տաքանալ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ Գնալ մոտակա պանդոկը։ Տեղական բամբասանքի ողջ կենտրոնը։ Այնտեղ ձեզ կհայտնեին ցանկացած տան բնակիչների անունները՝ տիրոջից մինչև աման լվացողը։ Ուիլյամսոն։ Դա ինձ ամենևին ոչինչ չի ասում։ Եթե նա տարեց մարդ է, ապա չի կարող այնպիսի հեծանվորդ լինել, որ կարողանար հեշտությամբ թաքնվել այդ ուժեղ, երիտասարդ մարզուհուց։ Մեզ ի՞նչ տվեց ձեր ուղևորությունը։ Ոչինչ, բացի նրանից, որ մեր այցելուն ասել է ճշմարտությունը։ Իսկ ես դրանում չէի էլ կասկածում։ Ինչպես և չէի կասկածում, որ կապ կա Չարլինգտոն-հոլի և հեծանվորդի միջև։ Այդ կալվածքը վարձակալել է ոմն Ուիլյամսոն։ Դրանից ի՞նչ է հետևում։ Բացարձակապես ոչինչ։ Դե, դե, մի վշտացեք։ Մինչև հաջորդ շաբաթ մենք քիչ բան կարող ենք անել, իսկ այժմ ինքս տեղեկություններ կհավաքեմ։ | ||
+ | |||
+ | Առավոտյան մենք միսս Սմիթից նամակ ստացանք։ Նա համառոտ ու ճշգրիտ նկարագրել էր այն իրադարձությունները, որոնք ես տեսել էի սեփական աչքերով։ Նամակում մի շատ կարևոր տեղեկություն կար։ | ||
+ | |||
+ | « Ես հավատացած եմ, որ դուք գաղտնի կպահեք այն, ինչ ես հիմա գրում եմ․ տերս ինձ առաջարկություն արեց և ինձ համար դժվար է նրա տանը մնալը։ Ես հավատացած եմ, որ նա ղեկավարվում է խորը և հարգանքի արժանի զգացմունքով։ Բայց նշանված եմ ուրիշի հետ։ Նա իմ մերժումն ընդունեց շատ լուրջ, բայց նրբանկատորեն։ Եվ, այնուամենայնիվ, դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել, թե տանը իրադրությունը որքան լարված դարձավ»։ | ||
+ | |||
+ | — Երևում է, մեր հիասքանչ այցելուն հոգսերի մեջ է ընկել, — ասաց Հոլմսը, նամակը կարդալով։ — Այս գործում շատ ավելի արտակարգ և հնարավոր բարդություններ կան, քան սկզբում կարծում էի։ Հավանաբար, ինձ չէր խանգարի մեկ օր անցկացնել բնության գրկում։ Այսօր, օրվա երկրորդ կեսին, կգնամ և տեղում կստուգեմ իմ մի քանի տեսությունները։ | ||
+ | |||
+ | Բնության գրկում Հոլմսի օրն ավարտվեց անսպասելիորեն․ նա վերադարձավ ուշ երեկոյան՝ պատռված շրթունքով և ճակատի կապտուկով, չխոսելով արդեն այն մասին, որ նրա տեսքն այնպիսին էր, որ իսկապես Սկոտլանդ-Յարդը կարող էր միանգամայն հետաքրքրվել անձամբ նրանով։ Հավանաբար, օրվա ընթացքում տեղի ունեցած արկածը մեծ բավականություն էր պատճառել նրան և այդ մասին պատմելով, քրքջում էր ամբողջ հոգով։ | ||
+ | |||
+ | — Ես նստակյաց կյանք եմ վարում, և մաքուր օդում մի թեթև զբոսանքը շատ օգտակար էր, — ասաց նա։ — Ձեզ հայտնի է, որ վատ չեմ տիրապետում անգլիական հնագույն մարզաձևին՝ բռնցքամարտին։ Դա ինձ շատ պետք եկավ։ Այլապես, ամեն ինչ կարող էր շատ վատ վերջանալ։ | ||
+ | |||
+ | Ես խնդրեցի նրան պատմել կատարվածը։ | ||
+ | |||
+ | — Ես գտա այն պանդոկը, հիշու՞մ եք, ձեզ խորհուրդ տվեցի այդտեղից սկսել, և մի քանի երկդիմի հարցեր տվի տիրոջը։ Շատախոս տերը պատմեց այն ամենը, ինչ հետաքրքրում էր ինձ։ Պարզվեց, որ Ուիլյամսոնը, Չարլինգտոն-հոլի սպիտակամորուս բնակիչը, ապրում է մեն-մենակ, չհաշված, իհարկե, սպասավորներին։ Լուրեր կան, թե նա կրոնավոր է եղել։ Միայն թե այդ կալվածքում, նրա ապրած կարճ ժամանակամիջոցում, կրոնավորի համար երկու դեպքեր ինձ կասկածելի թվացին, և ես հարցում արեցի եկեղեցական վարչությանը։ Ինձ պատասխանեցին, որ այդպիսի եկեղեցական իսկապես կա, բայց նա շատ վատ համբավի տեր է։ Պանդոկի տերն ինձ պատմեց նաև, որ շաբաթ և կիրակի օրերին այդ Ուիլյամսոնի մոտ գալիս է մի ուրախ խումբ, որի մեջ հատկապես առանձնանաում է դեղին բեղերով, Վուդլի անունով մի ջենտլմեն․ նա Չարլինգտոն-հոլի մշտական հաճախորդն է։ Հազիվ էր այդ արտասանել, երբ դուռը թափով բացվեց, և ներս մտավ անձամբ ինքը՝ միստր Վուդլին․ նա գարեջուր էր խմում հարևան սենյակում և լսել էր ամբողջ խոսակցությունը։ Նա անմիջապես հարձակվեց ինձ վրա։ Ո՞վ եմ ես։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ինչու՞ եմ իրենով հետաքրքրվում։ Եվ սկսեց ամենաընտիր հայհոյանքներ տեղալ։ Այդ հեղեղը ավարտեց կարճ, բայց ուժեղ հարվածով։ Ես խույս տվեցի, բայց՝ անհաջող։ Փոխարենը, հաջորդ մի քանի րոպեները հիանալի էին։ Վուդլին պատրաստվեց երկրորդ անգամ հարվածել, բայց նրան կանխեց իմ ձախ ուղիղ հարվածը։ Ինչ վերաբերում է ինձ, արդյունքը ձեր աչքի առաջ է։ Փոխարենը հարկ եղավ միստր Վուդլիին տուն տանել սայլով։ Այսպես ավարտվեց իմ զբոսանքը․ պետք է խոստովանեմ, որ եթե հաշվի չառնենք ստացածս անձնական մեծ բավականությունը, իմ հայտնվերը Սուրեյ կոմսության սահմաններում ունեցավ նույն օգուտը, ինչ ձերը։ | ||
+ | |||
+ | Հինգշաբթի մի նամակ ևս եկավ մեր այցելուհուց։ | ||
+ | |||
+ | «Ձեզ, միստր Հոլմս, իհարկե չի զարմացնի, — գրել էր նա, — որ ես թողնում եմ միստր Կարուտերսի տունը։ Նույնիսկ բարձր աշխատավարձը չի կարող փոխհատուցել ստեղծված տհաճ իրավիճակը։ Կառքն ու ձիերը վերջապես տեղ հասան, և եթե առաջ ամայի ճանապարհը վտանգավոր էր, ապա այժմ այդ վտանգը չկա։ Ես ստիպված եմ միստր Կարուտերսի տնից հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մնալը տհաճ է, այլ նաև այն պատճառով, որ այն նողկալի մարդը՝ միստր Վուդլին, որի մասին ձեզ ասել եմ, նորից է հայտնվել։ Նա միշտ վանող արտաքին ուներ, բայց այժմ պարզապես սարսափելի է։ Հավանաբար, նրան դժբախտություն է պատահել՝ դեմքն ամբողջովին այտուցված է։ Ես նրան տեսա պատուհանից, բայց, բարեբախտաբար, չհանդիպեցի։ Ինչ-որ բանի մասին նա երկար խոսեց միստր Կարուտերսի հետ, որը շատ հուզվեց այդ խոսակցությունից։ Ըստ երևույթին, Վուդլին ապրում է մոտերքում, որովհետև տանը չգիշերեց, իսկ առավոտյան ես դարձյալ տեսա նրան՝ ծածուկ անցնում էր թփերի միջով։ Եթե այգում մի գիշատիչ գազան շրջեր, ճիշտն ասած, ես ավելի քիչ կվախենայի։ Դժվար է հաղորդել այն սարսափն ու նողկանքը, որ այդ մարդն առաջացնում է իմ մեջ։ Ինչպես կարող է միստր Կարուտերսը տանել այդ մարդուն, թեկուզ մի վարկյան։ Ասենք, իմ ամբողջ հուզմունքն այս շաբաթ կվերջանա»։ | ||
+ | |||
+ | — Հուսանք, Ուոտսոն, հուսանք, — մռայլ ասաց Հոլմսը։ — Հավանաբար, շատ բարդ բանսարկության ցանցեր են հյուսվում այս երիտասարդ կնոջ շուրջը, և մեր խնդիրն է հետևել, որպեսզի նրան ոչ մեկը այս շաբաթ օրը ձեռք չտա։ Կարծում եմ, Ուոտսոն, հարկ է ժամանակ տնտեսել և շաբաթ օրը միասին գնալ, եթե ոչ, մեր հետաքրքիր, բայց անավարտ հետաքննությունը կարող է տխուր վերջաբանով պատմություն դառնալ։ | ||
+ | |||
+ | Խոստովանում եմ, մինչև հիմա բավականին լրջորեն չեմ վերաբերվել այս գործին։ Դա ինձ թվացել է տարօրինակ, հետաքրքիր, բայց ոչ վտանգավոր։ Զարմանալի ոչինչ չկար, որ անծանոթն առիթ էր փնտրում հանդիպելու գեղեցիկ օրիորդին։ Ինչպես կարելի էր նրան վտանգավոր համարել, երբ նա քաջություն չուներ օրիորդին մոտենալու և փախուստի էր դիմում, երբ անձամբ օրիորդն էր փորձում այդ անել։ Սրիկա Վուդլին այլ տեսակի մարդ էր, բայց այն միակ դեպքից հետո, որը մեզ պատմել էր միսս Սմիթը, նա հանգիստ էր թողել օրիորդին, և երբ նա դարձյալ գնացել էր Կարուտերսի մոտ, անգամ չէր հանդիպել նրան։ Հեծանվորդն, անկասկած, Չարլինգտոն-հոլի կիրակնորյա հյուրերից մեկն էր, որոնց մասին պատմել էր պանդոկի տերը, բայց ով էր նա և ինչի էր ձգտում, մնաց չպարզաբանված։ Ես այն ժամանակ հասկացա, որ բոլոր իրադարձությունների ետևում ողբերգություն է թաքնված, երբ Հոլմսը շատ լուրջ ու վճռականորեն, մեկնելուց առաջ գրպանը խցկեց ատրճանակը։ | ||
+ | |||
+ | Անձրևը դադարել էր, և հիասքանչ առավոտ էր։ Լոնդոնի բաց մոխրագույն և դեղնամոխրագույն երանգներից հոգնած մեր աչքերը կլանում էին պարապուտում խառնիխուռն աճած հավամրգի և ծաղկած որոճի արևի տակ հուրհրացող պայծառ գույները։ Ես ու Հոլմսը գնում էինք լայն ու ավազոտ ճանապարհով, հաճույք ստանալով վաղորդյան թարմությամբ, թռչունների ուրախ ճռվողյունով և գարնան բուրմունքով։ Ճանապարհը թեքվեց լանջն ի վեր։ Կրուկսբերի-հիլի կատարից տեսանք հին, մռայլ Չարլինգտոն-հոլը։ Նրա ծխնելույզները ցցվել էին կաղնիների մեջ, բայց, այնուամենայնիվ, տունը շրջապատած ծառերն ավելի երիտասարդ էին, քան տունը։ Կարմրադեղնավուն ժապավենի նման ճանապարհը ձգվում էր դարչնագույն, անմշակ տարածության և անտառի կանաչի միջով։ Հոլմսը ցույց տվեց հեռվում հայտնված սև կետը։ Կառք էր, շարժվում էր մեզ ընդառաջ։ | ||
+ | |||
+ | Հոլմսն ափսոսանքով հառաչեց։ | ||
+ | |||
+ | — Ես այնպես էի հաշվարկել, որ մի կես ժամ ունենայինք մեր տրամադրության տակ։ Բայց եթե դա օրիորդի կառքն է, նշանակում է, նա շտապում է ավելի վաղ մեկնող գնացքի հասնել, և ես վախենում եմ, Ուոտսոն, որ նա Չարլինգտոնի մոտից ավելի շուտ կանցնի, քան մենք տեղ կհասնենք։ | ||
+ | |||
+ | Ճանապարհը տանում էր ներքև, և կառքը ծածկվեց տեսադաշտից։ Մենք առաջ նետվեցինք։ Ես սկսեցի շնչահեղձ լինել՝ ահա թե ինչ է նշանակում նստակյաց կյանքը։ Հոլմսը, ընդհակառակը, հիանալի վիճակում էր․ նրան պահում էր անսպառ եռանդի պաշարը։ Քայլքը մնացել էր նախկինի նման արագ ու ձիգ։ Ինձնից հարյուր յարդ հեռավորության վրա նա հանկարծ կանգ առավ, և ես տեսա, թե հուսահատությունից ինչպես թափահարեց ձեռքերը։ Նույն պահին ոլորանից երևաց դատարկ կառքը, ձիերն ընթանում էին սրարշավ, և սանձերը քարշ էին գալիս գետնին։ | ||
+ | |||
+ | — Ուշացանք, — բացականչեց Հոլմսը, — երբ ես շնչակտուր հասա նրան։ — Մարդ էլ այսքան հիմար լինի։ Չմտածել նախընթաց գնացքի մասին։ Նրանք հափշտակեցին օրիորդին, Ուոտսոն, հափշտակեցին։ Կարող է սպանեն։ Աստված գիտե, ինչ է կատարվել։ Կանգնե՛ք ճանապարհին, բռնե՛ք ձիերին։ Այդպե՛ս։ Արա՛գ, կառքի մեջ։ Գուցե դեռ կարողանանք ուղղել իմ սխալի հետևանքները։ | ||
+ | |||
+ | Թռանք կառքի մեջ։ Հոլմսը շրջեց ձիերը, մտրակեց, և մենք սլացանք։ Շրջադարձից հետո մեր առջև բացվեց Չարլինգտոն-հոլի և անմշակ տարածության միջև ձգվող ողջ ճանապարհը։ Ես բռնեցի Հոլմսի ձեռքը։ | ||
+ | |||
+ | — Այդ նա է, — գոչեցի ես՝ հուզմունքից շնչահեղձ լինելով։ | ||
+ | |||
+ | Միայնակ հեծանվորդը սլանում էր մեզ ընդառաջ։ Ղեկին խոնարհված, նա թափով պտտեցնում էր ոտնակները, ասես հեծանվավազքի ելած լիներ։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը, մեզ տեսնելով արգելակեց և թռավ հեծանվից։ Նրա կապտասև մորուքը տարօրինակ ձևով առանձնանաում էր գունատ դեմքին, աչքերը տենդագին վառվում էին։ Նա շշմել էր կառքի մեջ մեզ տեսնելով։ | ||
+ | |||
+ | — Է՜յ, — բղավեց նա, — կանգնեք։ — Նա հեծանիվով փակեց ճանապարհը։ — Որտեղի՞ց վերցրիք այս կառքը։ Կանգ առեք, ասում եմ ձեզ, — աղաղակեց նա, կողքի գրպանից հանելով ատրճանակը։ — Կանգ առեք, կամ երդվում եմ, կկրակեմ ձիերի վրա։ | ||
+ | |||
+ | Հոլմսը սանձերը նետեց ծնկներիս և թռավ կառքից։ | ||
+ | |||
+ | — Դուք հենց այն մարդն եք, որին ցանկանում ենք տեսնել։ Որտե՞ղ է միսս Վայոլետ Սմիթը։ — Հոլմսը խոսում էր արագ ու պարզորոշ։ | ||
+ | |||
+ | — Հենց դա էլ ցանկանում եմ ձեզ հարցնել։ Դուք նստած եք նրա կառքում, ուրեմն, պետք է իմանաք, որտեղ է նա։ | ||
+ | |||
+ | — Կառքը դատարկ էր սլանում։ Մենք կանգնեցրինք ձիերը, նստեցինք և երիտասարդ կնոջը օգնության ենք սլանում։ | ||
+ | |||
+ | — Աստված իմ։ Աստված իմ։ Ի՞նչ անենք, — հուսահատ ճչած անծանոթը։ — Նրանք հափշտակել են օրիորդին, այդ սրիկա Վուդլին և ավազակ եկեղեցականը։ Եթե դուք իսկապես օրիորդի ընկերն եք, ուրեմն, արա՛գ, արա՛գ։ Օգնեք ինձ, և մենք կազատենք նրան, եթե նույնիսկ հարկ լինի, որ դիակս նեխի չարլինգտոնյան անտառում։ | ||
+ | |||
+ | Իրեն կորցրած, ատրճանակը ձեռքին նա վազեց կենիների արահետով։ Հոլմսը նետվեց նրա ետևից, ես՝ Հոլմսի, ձիերը թողնելով ճանապարհին արածելու։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ուր են նրանք գնացել, — ասաց Հոլմսը՝ ցույց տալով արահետի երկարությամբ գնացող ոտնահետքերը։ Է՜յ, հապա սպասեք։ Այդ ինչ է այնտեղ, թփերի մեջ։ | ||
+ | |||
+ | Մոտ տասնութամյա մի երիտասարդ, ձիապանի հագուստով, կաշվե բազկապաններով և կապիչներով, ընկած էր երեսնիվայր, ծնկները ծալած, գլխին՝ խոր վերք։ Նա կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր։ Ես զննեցի վերքը և հասկացա, որ ոսկորը վնասված չէ։ | ||
+ | |||
+ | — Սա Պիտերն է, ձիապանը, — գոչեց անծանոթը։ — Սա էր նրան տանում։ Սրիկաները Պիտերին քարշ են տվել, կառքից գցել և շշմեցրել։ Թող պառկած մնա։ Հիմա նրան չենք կարող օգնել, բայց օրիորդին կարող ենք փրկել վատթարից, որը կարող է բաժին ընկնել միայն կանանց։ | ||
+ | |||
+ | Մենք սլացանք ծառերի միջով անցնող արահետով։ Երբ հասանք թփերով շրջապատված տանը,Հոլմսը կանգ առավ։ | ||
+ | |||
+ | — Նրանք տանը չեն։ Ահա նրանց հետքերը։ Դրանք ձախ են գնում, թփերի մոտ։ Դե, իհարկե, այդպես էլ կա։ | ||
+ | |||
+ | Վերջին խոսքերն ասաց, որովհետև թփերի ետևից լսվեց սարսափահար, ականջ ծակող կանացի մի ճիչ։ Հետո ճիչը կտրվեց և ամենաբարձր ձայներանգներում վերածվեց խռխռոցի։ | ||
+ | |||
+ | — Այստեղ, այստեղ։ Նրանք կեգլիի ծառուղում են, — բղավեց անծանոթը, ճեղքելով թփերը։ — Շներ, վախկոտ շներ։ Իմ ետևից, ջենտլմեններ։ Ուշ է։ Ուշ է։ Երդվում եմ բոլոր սրբություններով, ուշ է։ | ||
+ | |||
+ | Թփերը հանկարծ տեղի տվեցին, և մենք հայտնվեցինք մի հիասքանչ մարգագետնում, որի մյուս ծայրում, հսկա կաղնու ստվերի տակ, տեղավորվել էր մի անսովոր եռյակ։ Մեր այցելուհին հենված էր ծառին, հավանաբար, կորցնում էր գիտակցությունը։ Բերանը կապված էր թաշկինակով։ Նրա դիմաց, կատաղի տեսքով, ցլաշան դեմքով և շեկ բեղերով, ոտքերը չռած կանգնած էր մի երիտասարդ։ Մի ձեռքը կանթած, մյուսով նա բռնել էր մտրակը․ նրա ողջ տեսքն արտահայտում էր քամահրանք և հաղթական մարտակոչ։ Նրանց միջև կանգնած էր սպիտակ մորուքով տարեց մի մարդ․ նրա թեթև բրդյա կոստյումի վրայից փարաջա էր գցած։ Ըստ երևույթին, նա հենց նոր էր ավարտել պսակադրությունը, որովհետև Աստվածաշունչը գրպանը դրեց հենց այն պահին, երբ հայտնվեցինք։ Որպես ծաղրալի շնորհավորանք, նա թփթփացրեց սրիկա փեսացուի ուսին։ | ||
+ | |||
+ | — Նրանք պսակադրվել են, — հազիվ կարողացա ասել ես։ | ||
+ | |||
+ | — Առա՛ջ, — բղավեց մեր ուղեկիցը և սլացավ մարգագետնով, ես ու Հոլմսը վազեցինք նրա ետևից։ | ||
+ | |||
+ | Երբ մոտեցանք, երիտասարդ կինը, վախենալով ընկնել, ջղաձգորեն կառչեց ծառից։ Ուիլյիամսոնը՝ նախկին եկեղեցականը, ծաղրանքով խոնարհվեց մեզ տեսնելիս, իսկ սրիկա Վուդլին գոռոզաբար առաջ մղվեց։ Իր խաբեբայական արարքից հիացած՝ նա քրքրջաց։ | ||
+ | |||
+ | — Պոկիր մորուքդ, Բոբ, — ասաց նա, — ես քեզ անմիջապես ճանաչեցի։ Դու և քո ընկերները ճիշտ ժամանակին հասաք, որ կարողանամ ձեզ ներկայացնել միսիս Վուդլիին։ | ||
+ | |||
+ | Մեր ուղեկցի պատասխանն անսպասելի էր։ Նա պոկեց իր մորուքը, որն իսկապես դնովի էր, և կատաղությամբ մի կողմ նետեց։ Պարզվեց, որ նա երկարավուն, մաքուր սափրված, հիվանդագին դեմք ունի։ | ||
+ | |||
+ | — Այո, ես Բոբ Կարուտերսն եմ, — ասաց նա, ատրճանակով նշան բռներով Վուդլիին, որը սպառնագին թափահարելով մտրակը, հարձակվեց նրա վրա։ — Եվ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մաքրեմ այս աղջկան հասած վիրավորանքը, եթե դրա համար անգամ կախեն ինձ։ Սրիկա, ես քեզ ասացի, թե ինչ կպատահի քեզ, եթե նրան հանգիստ չթողնես, և երդվում եմ աստծով, որ երդումս կկատարեմ։ | ||
+ | |||
+ | — Բայց դու ուշացար, աղավնյակս։ Նա իմ կինն է։ | ||
+ | |||
+ | — Ոչ թե կինը, այլ այրին։ | ||
+ | |||
+ | Լսվեց կրակոց, և ես տեսա, թե ինչպես Վուդլիի բաճկոնի վրա հանկարծ երևաց և տարածվեց այրան հետքը։ Նա տեղում պտտվեց և փռվեց մեջքի վրա․ մահվան դալկությունը հանկարծ պատեց նրա գարշելի աղյուսագույն դեմքը։ Տարեց Ուիլյամսոնը, այդպես էլ փարաջան չհանելով, կատաղությունից պայթեց այնպիսի հայհոյանքներով, որոնք երբեք չէի լսել, և ճանկեց ատրճանակը, բայց Հոլմսը կանխեց նրան՝ իր ատրճանակն ուղղելով նրա վրա։ | ||
+ | |||
+ | — Բավական է, — կտրուկ ասաց ընկերս։ — Գցեք ատրճանակը։ Ուոտսոն, վերցրեք այն։ Այդպես, պահեք գլխին։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք, Կարուտերս, ձեր ատրճանակը տվեք ինձ։ Արյունահեղություն այլևս պետք չէ։ Տվեք, տվեք այստեղ։ | ||
+ | |||
+ | — Ո՞վ եք դուք։ | ||
+ | |||
+ | — Շերլոկ Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Չի կարող պատահել։ | ||
+ | |||
+ | — Տեսնում եմ, գիտեք իմ անունը։ Ավելի լավ։ Ես պաշտոնական ոստիկանության ներկայացուցիչը կլինեմ մինչև նրանց ժամանումը։ Է՜յ, դուք, լսեք, — ձայն տվեց նա վախեցած ձիապանին, որը հայտնվեց մարգագետնի ծայրին, ծառերի տակ։ — Մոտ եկեք։ Վերցրեք այս գրությունն ու Ֆարնեմ սուրացեք։ — Նա մի քանի բառ գրեց իր ծոցատետրի թղթի վրա։ — Սա հանձնեք տեղամասային ոստիկանության պետին։ Իսկ մինչ այդ ես եմ նրա տեղը։ | ||
+ | |||
+ | Հոլմսի հզոր խելքն ու կամքն այժմ ղեկավարում էին այդ ողբերգական ներկայացումը, մնացած մասնակիցները միայն ենթարկվում էին նրան։ Ուիլյամսոնն ու Կարուտերսը վիրավոր Վուդլիին տուն տարան այն ժամանակ, երբ ես ձեռքս առաջարկեցի վախեցած աղջկան։ Վիրավորին դրեցին մահճակալին և Հոլմսի խնդրանքով, ես զննեցի նրան։ Հոլմսին գտա հնաոճ գոբելեններով պատված ճաշասենյակում, երկու ձերբակալվածները նստել էին նրա դիմաց։ | ||
+ | |||
+ | — Նա կապրի, — ասացի ես։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ, — ոտքի թռավ Կարուտերսը։ — Ես վերև կբարձրանամ և կսպանեմ նրան։ Ինչ է, ցանկանում եք ասել, թե այդ օրիորդը, այդ հրեշտակը, իր ողջ կյանքում շղթայված է մնալու այդ հրեշ Ջեկ Վուդլիի հե՞տ։ | ||
+ | |||
+ | — Այդ առումով կարող եք չանհանգստանալ, — ասաց Հոլմսը։ — Առնվազն երկու պատճառ կա, որոնց շնորհիվ նա ոչ մի դեպքում չի դառնա Վուդլիի կինը։ Նախ և առաջ, մենք հարց կդնենք, թե արդյո՞ք միստր Ուիլյամսոնը պսակադրելու իրավունք ուներ։ | ||
+ | |||
+ | — Ես հոգևոր աստիճան ունեմ, — ասաց ծեր սրիկան։ | ||
+ | |||
+ | — Որից ձեզ հետո զրկել են: | ||
+ | |||
+ | — Քահանան միշտ էլ քահանա է մնում։ | ||
+ | |||
+ | — Կասկածում եմ։ Իսկ ինչ կասեք պսակադրության իրավունքի մասին։ | ||
+ | |||
+ | — Այն իմ գրպանում է։ | ||
+ | |||
+ | — Այդ դեպքում դուք խաբեությամբ եք ստացել։ Ինչ էլ լինի, հարկադիր պսակադրությունը պսակադրություն չէ, այլ լուրջ հանցագործություն, դրանում շուտով կհամոզվեք։ Կարծում եմ, դուք ամենաքիչը տասը տարի կունենաք այդ մասին մտածելու համար։ Ինչ վերաբերում է ձեզ, Կարուտերս, ապա իսկապես լավ կլիներ գրպանից չհանեիք այդ չարաբաստիկ ատրճանակը։ | ||
+ | |||
+ | — Հիմա տեսնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Բայց հասկացեք, ես սիրում եմ այդ աղջկան և առաջին անգամ հասկացա, թե ինչ է սերը։ Ինչպիսի նախազգուշական միջոցներ ասես չեմ ձեռնարկել զերծ պահելու համար նրան վտանգից։ Եվ հանկարծ ամեն ինչ հօդս ցնդեց, և նա հայտնվեց Հարավային Աֆրիկայի ամենավայրագ սրիկայի իշխանության տակ, որի անունը սարսափ է տարածում բոլորի վրա՝ Կիմբեռլից մինչև Իոհաննեսբուրգ։ Կհավատա՞ք արդյոք, միստր Հոլմս։ Այն պահից, երբ այդ օրիորդն սկսեց ինձ մոտ աշխատել, ես ոչ մի անգամ չեմ թողել մենակ տուն գնա, որովհետև գիտեի այս սրիկաների հավաքույթի մասին։ Ամեն անգամ հեծանիվով ուղեկցում էի նրան։ Իհարկե, ես մնում էի պատկառելի հեռավորության վրա և, բացի այդ, կեղծ մորուք էի դնում, որպեսզի նա ինձ չճանաչի։ Միսս Սմիթն այնքան ինքնուրույն և հպարտ է, որ ոչ մի դեպքում չէր համաձայնի ինձ մոտ աշխատել, եթե իմանար, որ ես ամենուրեք ուղեկցում եմ իրեն։ | ||
+ | |||
+ | — Ինչու՞ դուք նրան չասացիք վտանգի մասին։ | ||
+ | |||
+ | — Որովհետև այդ դեպքում էլ կլքեր ինձ։ Ես պարզապես չէի կարող այդ անել։ Չնայած նա ինձ չէր սիրում, բայց ես երջանիկ էի նրան տեսնելով տանը, լսելով նրա ձայնի ելևէջները։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ, — ասացի ես, — դուք դա սեր եք համարում, միստր Կարուտերս, իսկ ըստ ինձ, դա եսասիրություն է։ | ||
+ | |||
+ | — Գուցե դուք ճիշտ եք։ Բայց մի՞թե սերն ու եսասիրությունը չեն ուղեկցում միմյանց։ Մի խոսքով, մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ նա կլքի ինձ։ Բացի այդ, այս ավազակների ծրագրերն այնպիսին էին, որ նա պաշտպանության կարիք ուներ։ Հետո մի հեռագիր ստացա և հասկացա, որ նրանք կսկսեն գործել։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ հեռագիր։ | ||
+ | |||
+ | Կարուտերսն այն հանեց գրպանից։ | ||
+ | |||
+ | — Ահա, — ասաց նա։ | ||
+ | |||
+ | Հեռագրի տեքստը պարզ էր ու կարճ․ «Ծերուկը մահացավ»։ | ||
+ | |||
+ | — Հըմ, — ասաց Հոլմաը։ — Ինձ թվում է, ես տեսնում եմ իրադրության ամբողջ շղթան և հասկանում, թե ինչու հեռագիրը ճակատագրական դեր խաղաց։ Բայց քանի որ մենք, միևնույն է, նստել և սպասում ենք, գուցե դուք մեզ պատմեք ձեր իմացածը։ | ||
+ | |||
+ | Այդ պահին փարաջայով ծեր սրիկան սկսեց հայհոյել։ | ||
+ | |||
+ | — Երդվում եմ բոլոր սրբերով, — բղավեց նա, — եթե դու, Բոբ Կարուտերս, մեզ մատնես, ապա ես կանեմ նույնը, ինչ դու արեցիր Ջեկ Վուդլիի հետ։ Աղջկա հաշվով կարող ես հոգուդ մեջ հրճվել որքան ցանկանաս, դա քո գործն է։ Բայց եթե ընկերներիդ մատնես քաղաքացիական հագուստով այս ոստիկանի մոտ, ամենահետին շունը կլինես, պա՞րզ է։ | ||
+ | |||
+ | — Ձերդ գերազանցությունը այդպես հուզվելու կարիք չունի, — ասաց Հոլմսը ծխելով։ — Գործն առանց այդ էլ միանգամայն պարզ է, և եթե ես հետաքրքրվում եմ որոշ մանրամասնություններով, ապա զուտ հետաքրքրասիրությունից։ Այնուամենայնիվ․ եթե չեք ցանկանում պատմել, ուրեմն, թողեք ես պատմեմ, և այն ժամանակ կտեսնեք, որքան քիչ բան կարող եք թաքցնել։ Նախ և առաջ, դուք, երեքդ էլ, այսինքն դուք՝ Ուիլյամսոն, դուք՝ Կարուտերս և Վուդլին, եկել եք Հարավային Աֆրիկայից, հույս ունենալով, որ… | ||
+ | |||
+ | — Սուտ համար մեկ, — բացականչեց կրոնավորը։ — Ես նրանց առաջին անգամ տեսել եմ երկու ամիս առաջ և երբեք չեմ եղել Աֆրիկայում։ Անուշ եղավ, թանկագին միստր Քըթնե-րըդ մի խըց-կեք ու-րի-շի գոր-ծե-րի մեջ։ | ||
+ | |||
+ | — Այո, մենք ծանոթացել ենք ընդամենը երկու ամիս առաջ, ասաց Կարուտերսը։ | ||
+ | |||
+ | — Լավ, ուրեմն դուք երկուսով եք եկել Աֆրիկայից։ Ձերդ գերապատվությունը հայրենական արտադրության արդյունք է։ Հարավային Աֆրիկայում ծանոթ էիք Ռալֆ Սմիթին։ Դուք հիմքեր ունեիք ենթադրեկու, որ նա երկար չի ապրի։ Դուք իմացաք, որ նրա ժառանգորդը պետք է լինի եղբոր աղջիկը։ Դե ինչ, ամեն ինչ ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | Կարուտերսը գլխով արեց, իսկ Ուիլյամսոնը դարձյալ սկսեց հայհոյանքների տարափը։ | ||
+ | |||
+ | — Օրիորդը մոտ բարեկամ էր, և դուք գիտեիք, որ հորեղբայրը նրան կտակ չի թողել։ | ||
+ | |||
+ | — Նա ոչ կարդալ գիտեր, ոչ գրել, — ասաց Կարուտերսը։ | ||
+ | |||
+ | — Եվ այսպես, այստեղ եկաք երկուսով և փնտրեցիք աղջկան։ Դուք որոշեցիք, որ ձեզնից մեկը կամուսնանա նրա հետ, իսկ մյուսը կստանա իր բաժինը։ Ամուսնու դերը պետք է խաղար Վուդլին, ինչու՞։ | ||
+ | |||
+ | — Դեռ շոգենավում մենք թուղթ խաղացինք։ Նա շահեց։ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ։ Դուք աղջկան ձեզ մոտ հրավիրեցիք իբրև տնային դաստիրակչուհի, որպեսզի Վուդլին կարողանա սիրահետել։ Բայց օրիորդը շուտ ճանաչեց այդ հարբեցող սրիկային և կտրուկ հրաժարվեց նրանից։ Դուք սիրեցիք աղջկան, և արդեն այդ պատճառով ամբողջ մտահղացումը պետք է կործանվեր։ Այն միտքը, որ նա պետք է պատկանի այդ սրիկային, ձեզ համար անտանելի դարձավ։ | ||
+ | |||
+ | — Անտանելի, երկինքը վկա, անտանելի։ | ||
+ | |||
+ | — Դուք վիճեցիք։ Կատաղած Վուդլին լքեց ձեր տունը և ձեռնամուխ եղավ իր սեփական ծրագրի իրագործմանը։ | ||
+ | |||
+ | — Ինձ այնպես է թվում, Ուիլյամսոն, որ մենք այս ջենտլմեններին հաղորդելու ոչինչ չունենք։ Կարուտերսը դառնորեն քնծիծաղեց։ — Այո, մենք վիճեցինք։ Նա ինձ հարվածեց, և ես ընկա։ Այժմ, ամեն դեպքում, ես վրեժխնդիր եղա դրա համար։ Հետո նա անհետացավ։ Ծանոթացավ այս սուրբ հոր հետ։ Իմացա, որ նրանք տեղավորվել են ճանապարհի կողքի այս տանը։ Ես զգացի, որ նրանք մտադրվել են ինչ-որ բան անել, և աչքս չէի հեռացնում օրիորդից։ Երբեմն այցելում էի նրանց՝ իմանալու կազմած ծրագրերը։ Երկու օր առաջ Վուդլին ինձ մոտ եկավ հեռագրով, ուր գրված էր, որ Ռալֆ Սմիթը մահացել է։ Նա հարցրեց, մտադի՞ր եմ արդյոք մասնակցել գործարքին։ Ես ասացի, որ ոչ։ Այն ժամանակ նա հարցրեց, համաձա՞յն եմ արդյոք ամուսնանալ օրիորդի հետ և իրեն տալ ժառանգության իր մասը։ Ասացի, որ համաձայն եմ, բայց օրիորդը հրաժարվում է։ Այն ժամանակ նա հայտարարեց․ «Նրան կամուսնացնենք քեզ հետ, իսկ մեկ-երկու շաբաթ անց նրա տրամադրությունը կփոխվի»։ Ասացի, որ չեմ ցանկանում ուժով ոչ մի բան անել։ Նա սկսեց հայհոյել վերջին սրիկայի պես, չնայած ասենք, հենց վերջին սրիկան է, որ կա։ Հայտարարեց, որ այսպես թե այնպես ինքը հասնելու է իր ուզածին, և գնաց։ Այս շաբաթ օրը օրիորդը հեռացավ ինձնից։ Ես կառք ձեռք բերեցի, որպեսզի կառապանը նրան կայարան տաներ, բայց, այնուամենայնիվ, անհանգիստ էի և նրա հետևից հեծանվով գնացի։ Սակայն օրիորդն արդեն բավականաչափ հեռացել էր, և երբ հասա կառքին, արդեն ուշ էր։ Ես դա հասկացա, երբ կառքի մեջ նրան տեսնելու փոխարեն ձեզ տեսա։ | ||
+ | |||
+ | Հոլմսը տեղից վեր կացավ և ծխախոտի մնացորդը նետեց բուխարու մեջ։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ բթամիտն եմ ես, Ուոտսոն, — ասաց նա։ — Չէ որ դուք ինձ ասացիք, որ հեծանվորդն ուղղեց իր փողկապը, հիշում եք, երբ նա ճանապարհով դեպի տուն էր գնում։ Միայն դա բավական էր բացահայտելու համար այս պատմությունը։ Այսպես թե այնպես, կարող ենք մեզ շնորհավորել այս հետաքրքիր, կարելի է ասել, իր տեսակի մեջ եզակի գործում։ Տեսնում եմ, երեք ոստիկան են մոտենում տանը, և ես ուրախ եմ, որ երիտասարդ ձիապանը առույգ հետևում է նրանց։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ որ ոչ նա, ոչ էլ մեր հետաքրքիր փեսացուն զոհ չեն դառնա այսօրվա արկածներին։ Կարծում եմ, Ուոտսոն, դուք պետք է ձեր մասնագիտական ուշադրությունը կենտրոնացնեք միսս Սմիթի վրա։ Եթե նա ուշքի է եկել, ապա մենք ուրախությամբ նրան մոր մոտ՝ տուն կուղեկցենք։ Իսկ եթե նա լրիվ գիտակցության չի եկել, ասացեք նրան, որ մենք պատրաստվում ենք հեռագիր ուղարկել Միդլենդ՝ երիտասարդ էլեկտրիկին։ Դա ամենալավ դեղը կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ՝ Կարուտերս, ենթադրում եմ, դուք լիովին արժանի եք ներման՝ նախկինում դավադրությանը մասնակցելու համար։ Ահա, սըր, իմ այցեքարտը, և եթե իմ ցուցմունքները կարող են ձեզ օգնել դատարանում, ես ձեր տրամադրության տակ եմ։ | ||
+ | |||
+ | Ընթերցողը, հավանաբար, նկատել է, որ հաճախ դժվար է լինում արժանի կերպով ավարտելու նոթերս և հայտնել բոլոր այն մանրամասները, որոնք կարող են նրան հետաքրքրել․ այնքան բուռն ու լարված էինք գործում Հոլմսի հետ։ Ամեն մի գործ կարծես հաջորդի սկիզբն էր հանդիսանում, և հենց որ հերթական պիեսն ավարտվում էր, նրա գործող անձինք կորչում էին մեր տեսադաշտից, քանի որ շատ էինք զբաղված, որպեսզի կարողոնայինք հետաքրքրվել նրանց ճակատագրով։ Սակայն իմ սևագրություններում կարճ գրանցում կա կոնկրետ այս գործի համար։ Այնտեղ ասված է, որ միսս Վայոլետ Սմիթը իսկապես մեծ կարողություն է ժառանգել և ամուսնացել է Սիրիլ Մորթոնի՝ «Մորթոն և Քենեդի» վեստմինսթերյան հայտնի ինժեներ-էլեկտրիկների գործատան ավագ գործընկերոջ հետ։ Ուիլյամսոնն ու Վուդլին դատարանի առաջ կանգնեցին այն մեղադրանքով, որ նրանք բռնի տարել են միսս Սմիթին և ուժով պսակադրություն կատարել։ Ուիլյամսոնը դատապարտվեց յոթ տարվա բանտարկության, Վուդլին՝ տասը։ Կարուտերսի ճակատագրի մասին ոչինչ գրված չէ, բայց ես հավատացաած եմ, որ նրա ատրճանակի կրակոցին դատարանը վերաբերվել է զիջողամտությամբ, քանի որ Վուդլին ուներ վտանգավոր սրիկայի համբավ, և Կարուտերսի մի քանի ամսվա բանտարկությունը միանգամայն բավարարել է արդարադատությանը։ |
Ընթացիկ տարբերակը 22:22, 21 Փետրվարի 2023-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
1894-ից մինչև 1901 թվականները Շերլոկ Հոլմսի գործունեության խիստ լարված տարիներն էին։ Թերևս այդ տարիներին ոչ մի դժվար հետաքննություն չէր անցել առանց նրա խորհրդի։ Մասնավոր հարցաքննությունները, որոնցում նա նշանակալի դեր է խաղացել, հարյուրներով էին հաշվվում, ընդ որում, դրանցից շատերը խիստ խառնաշփոթ և արտակարգ անսովոր էին։ Ինչպիսի՞ն է այդ տարիների հանրագումարը։ Բազմաթիվ փայլուն հաղթանակներ և, ավաղ, մի քանի անհաջողություն։ Քանի որ ես եմ պահել բոլոր գործերի ամենամանրակրկիտ գրառումները և հաճախ ինքս եմ մասնակցել այդ գործերին, ինձ, հավանաբար, դժվար է որոշել, թե որն է հրատարակության ավելի արժանի։ Ես կհետևեմ իմ կանոնին․ առավելություն տալ այն դեպքերին, որոնք ուշադրության են արժանի ոչ թե հանցագործության հրեշավորությամբ, այլ նրա բացահայտման նրբությամբ և դրամատիկ անսպասելիությամբ։ Ահա թե ինչու ես ցանկանում եմ նկարագրել չարլինգտոնցի միայնակ հեծանվորդուհու՝ միսս Վայոլետ Սմիթի հույժ հետաքրքիր և անսպասելի ողբերգությամբ ընդհատված հետաքննությունը։ Չէի ասի, թե այդ գործն առանձնապես վառ է արտացոլում վաստակած փառքի արժանացած ընկերոջս զարմանալի շնորհքը։ Սակայն, այն իր մեջ ընդգրկում է մի քանի առանձնահատկություններ, որոնց շնորհիվ երևելի տեղ է գրավում հանցագործությունների քրոնիկոնում, որտեղից քաղում եմ իմ ներկա նոթերի նյութը։
Ահա 1895 թվականի նոթատետրը։ Այո, առաջին անգամ մենք միսս Վայոլետ Սմիթին տեսանք ապրիլի 23-ին, շաբաթ օրը։ Հիշում եմ, որ նրա այցը շատ անցանկալի էր Հոլմսի համար․ նա ամբողջապես կլանված էր մի բարդ և հանելուկային գործով՝ հետապնդում էին Ջոն Վինսենթ Հարտենին՝ ծխախաոտի հայտնի գործարանատեր միլիոնատիրոջը։ Հոլմսը ամենից շատ սիրում էր ճշգրիտ, խորասուզված ու կենտրոնացված մտքի աշխատանքը և չէր կարողանում հանդուրժել, երբ իրեն շեղում էին հետաքննվող գործից։ Բայց պետք էր հատուկ անգթություն ունենալ հրաժարվելու բարձրահասակ, բարեկազմ, թագուհու պես հպարտ դեռատի կնոջը լսելուց, որը մեզ մոտ՝ Բեյքր-Սթրիթ էր եկել երեկոյան, խնդրելով օգնել իրեն։ Հոլմսը հավատացնում էր, որ ինքը զբաղված է, բայց դա անօգուտ էր, քանի որ երիտասարդ կինը, հավանաբար, հաստատ որոշել էր չգնալ՝ մինչև Հոլմսը չլսի իրեն, և նրան վռնդել կարելի էր միայն ուժով։ Հոլմսը հաշտվեց և, հոգնած ժպտալով, սքանչելի այցելուհուն առաջարկեց նստել և պատմել, թե ինչն է նրան այդպես հուզել։
— Դե, իհարկե, ոչ առողջությունը, — եզրակացրեց Հոլմսը, նրա վրա մի արագ, խորաթափանց հայացք գցելով։ — Այսպիսի մոլեռանդ հեծանվորդուհին վատառողջ լինել չի կարող։
Օրիորդը նայեց իր ոտքերին․ իսկապես կիսակոշիկի ծայրը փոքր-ինչ մաշվել էր հեծանիվի ոտնակի հաճախակի շփումից։
— Այո, ես շատ եմ շրջում հեծանվով, միստր Հոլմս, և դա ուղղակի կապ ունի իմ այցելության հետ։
Հոլմսը մոտեցավ և բռնեց նրա ձեռքը (մեր այցելուն ձեռնոցներ չէր հագել)։ Նա սկսեց այնպես ուշադիր և սառնասիրտ զննել նրա ձեռքը, ինչպես գիտնականը զննում է կենդանական կամ բուսական աշխարհի եզակի ներկայացուցչին։
— Հուսով եմ, ինձ կներեք։ Այսպիսին է իմ աշխատանքը, — ասաց նա՝ թողնելով այցելուի ձեռքը։ — Քիչ էր մնում սխալվեի, կարծում էի, մեքենագրուհի եք։ Բայց, իհարկե, դուք զբաղվում եք երաժշտությամբ։ Ուոտսոն, ուշադրություն դարձրեք մատների տափակ ծայրերին։ Դա բնորոշ է դաշնակահարի և մեքենագրուհու համար։ Ձեր դեմքին ոգեշնչվածություն կա, — Հոլմսը նուրբ շարժումով դեպի լույսը շրջեց նրա դեմքը։ — Մեքենագրուհուն դա հատուկ չէ։ Անկասկած, մեր հյուրը զբաղվում է երաժշտությամբ։
— Այո, միստր Հոլմս, ես երաժշտության ուսուցչուհի եմ։
— Եվ դատելով ձեր դեմքի գույնից, ապրում եք քաղաքից դուրս։
— Չսխալվեցիք։ Ֆարնեմի մոտ, Սուրեյի սահմանագծում։
— Հիանալի վայր է։ Դրա հետ կապված մենք շատ հուշեր ունենք։ Հիշու՞մ եք, Ուոտսոն, մենք այնտեղ զբաղվեցինք փաստաթղթեր կեղծած Արչիբալդ Ստենֆորդով։ Դե լավ։ Պատմեք մեզ, միսս Վայոլետ, ձեզ հետ ի՞նչ է պատահել Ֆարնեմից ոչ հեռու Սուրեյի կոմսության սահմանագծին։
Երիտասարդ կինը շատ պարզ և ճշգրիտ շարադրեց հետևյալ խիստ տարօրինակ պատահարը։
— Իմ հանգուցյալ հայրը, միստր Հոլմս, Ջեյմս Սմիթը, մի թատրոնում նվագախմբի դիրիժոր էր։ Երբ մահացավ, ես ու մայրս ոչ մեկը չունեինք, բացի հորեղբորիցս՝ Ռալֆ Սմիթից։ Բայց նա քսանհինգ տարի առաջ մեկնել էր Աֆրիկա և նրա մասին մինչև հիմա ոչինչ չգիտեինք։ Հորս մահից հետո մենք մնացինք առանց ապրուստի միջոցների։ Եվ ահա մի անգամ մեզ ասացին, որ «Թայմսում» հայտարարություն է տպված այն մասին, որ մեզ ինչ-որ մեկը փնտրում է։ Դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել մեր հուզմունքը։ Որոշեցինք, որ ինչ-որ մեկը մեզ ժառանգություն է թողել, և տեղն ու տեղը գնացինք այն իրավաբանի մոտ, որի անունը գրված էր հայտարարության մեջ։ Այնտեղ մեզ ներկայացրին երկու ջենտլմենի՝ միստր Կարուտերսին և միստր Վուդլիին։ Նրանք ապրում էին հարավային Աֆրիկայում և մի քանի օրով տուն էին եկել։ Այդ ջենտլմենները մեզ ասացին, որ հորեղբայրս իրենց ընկերն է եղել ու մահացել է Իոհաննեսբուրգում, ծայրահեղ աղքատության մեջ։ Մահանալիս հորեղբայրս նրանց խնդրել է գտնել մեզ և օգնել, եթե կարիքի մեջ լինենք։ Մեզ տարօրինակ թվաց, որ հորեղբայր Ռալֆը, որը չէր ցանկանում մեզ ճանաչել, հանկարծ մահանալիս նման հոգատարություն է ցուցաբերել։ Սակայն միստր Կարուտերսը բացատրեց, որ հորեղբայրս իր եղբոր մահվան մասին լսել է մեռնելուց քիչ առաջ և շատ է անհանգստացել մեր ճակատագրով։
— Ներեցեք, — ասաց Հոլմսը, — իսկ ե՞րբ տեղի ունեցավ այդ խոսակցությունը։
— Չորս ամիս առաջ, անցյալ տարվա դեկտեմբերին։
— Խնդրում եմ, շարունակեք։
— Այդ միստր Վուդլին ինձ մոտ անմիջապես գարշանք առաջացրեց։ Գռեհիկ, սառը դեմքով, դեղին բեղերով և օսլայած մազերով այդ երիտասարդը ինձ վրա աչք գցեց։ Նա ինձ զզվելի թվաց, ես հավատացած էի, որ Սիրիլը հավանություն չէր տա այդպիսի ծանոթությանը։
— Նրա անունը Սիրիլ է, — ժպտալով ասաց Հոլմսը։
Դեռատի այցելուն կարմրեց և ծիծաղեց։
— Այո, միստր Հոլմս, նրա անունը Սիրիլ Մորթոն է։ Նա ինժեներ-էլեկտրիկ է, և, հուսով եմ, մենք ամռան վերջին կամուսնանանք։ Աստված իմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա մասին խոսեցի։ Ես միայն ցանկացա ասել, որ այդ միստր Վուդլին ինձ զզվելի թվաց, իսկ միստր Կարուտերսը, որն ավելի տարեց էր, հաճելի տպավորություն թողեց։ Սևահեր էր, դեմքը դեղնավուն, հիվանդագին, մաքուր սափրված, լավ շարժուձև և հաճելի ժպիտ ուներ։ Համարյա ամբողջ ժամանակ լուռ էր, միայն հարցրեց, թե ապրելու ինչ միջոցներ են մնացել հորս մահից հետո, և իմանալով, որ ապրուստի միջոց չունենք, առաջարկեց, որ իր տասնամյա միակ աղջկան երաժշտություն դասավանդեմ։ Ես պատասխանեցի, որ չէի ցանկանա մորս մենակ թողնել, բայց նա ասաց, որ ես կարող եմ ամեն շաբաթ և կիրակի օրերը տուն մեկնել։ Նա տարին կվճարի հարյուր գինեյ, կիրակի օրերը թույլ կտա տուն մեկնել։ Իհարկե, լավ առաջարկություն էր։ Վերջ ի վերջո, համաձայնեցի և մեկնեցի Չիլտերն-Գրեյնջ, որը Ֆարնեմից վեց մղոն էր հեռու։ Միստր Կարուտերսի կինը մահացել էր և տնտեսությունը վարում էր տնային տնտեսուհին, շատ հարգալից տարեց մի կին՝ միսիս Դիկսոնը։ Աղջիկն ուղղակի սքանչելի էր։ Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր։ Ինքը՝ միստր Կարուտերսը, շատ բարի էր, սիրում էր երաժշտությունը, և երեկոներն այդ պատճառով շատ հաճելի էին անցնում։ Իսկ ամեն շաբաթ ես մեկնում էի քաղաք՝ տուն։
Իմ կյանքը մթագնող առաջին ամպը եղավ միստր Վուդլիի՝ այն դեղին բեղերով երիտասարդի գալը։ Նա եկել էր ընդամենը մի շաբաթով, բայց այդ շաբաթն ինձ ավելի երկար թվաց, քան երեք ամիսը։ Նա սարսափելի մարդ էր, բոլորին կոպտում էր և տանջում, բայց ամենից վատթարը նրա վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Նա համառորեն սիրահետում էր ինձ ամենաստոր ձևով, անվերջ պարծենում իր հարստությամբ, կրկնում, որ եթե իր հետ ամուսնանամ, իմը կլինեն Լոնդոնի լավագույն ադամանդները, և վերջապես, երբ նրան հայտնեցի, որ չեմ ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ իր հետ, գրկեց ինձ, չնայած իմ դիմադրությանը, և երդվեց, որ բաց չի թողնի, քանի դեռ իրեն չեմ համբուրել։ Նա սարսափելի ուժեղ էր, և ես չկարողացա պոկվել նրա գրկից։ Բարեբախտաբար, այդ պահին ներս մտավ միստր Կարուտերսը և բառացիորեն ինձ պոկեց նրանից։ Այդ ամբարտավանը նետվեց տանտիրոջ վրա, նրան գցեց գետնին և ապտակեց։ Սրանով ավարտվեց միստր Վուդլիի՝ որպես հյուր այդ տանը մնալու պատմությունը։ Միստր Կարուտերսը հաջորդ օրը ներողություն խնդրեց ինձնից և հավատացրեց, որ այլևս երբեք չեմ ենթարկվի նման ստորացման․ ինքը դրանով կզբաղվի։ Իսկապես, միստր Վուդլին այդ օրվանից չքվեց։
Այժմ, միստր Հոլմս, ես անցնում եմ այն դեպքերին, որոնք հարկադրեցին խորհրդի գալ ձեզ մոտ։ Ամեն շաբաթ օր ես հեծանիվով ուղեվորվում եմ Ֆարնեմ կայարանը, որպեսզի հասնեմ 12.22-ի գնացքին։ Չիլտերն-Գրեյնջից մինչև կայարան ճանապարհն ամայի է, հատկապես ամայի է այնտեղ, ուր ճանապարհի մի կողմում չարլինգտոնոյան անմշակ հողատարածությունն է, իսկ մյուս կողմում՝ Չարլինգտոն-հոլի շրջակա անտառները։ Ճանապարհի այս մասը ձգվում է մղոնից շատ, և դժվար է ավելի ամայի վայր պատկերացնել։ Երբեմն կհանդիպես սայլի կամ միայնակ թափառող գյուղացու և այսպես մինչև Կրուկսբերի-հիլ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս մայրուղի։ Երկու շաբաթ առաջ, այդտեղով անցնելիս, ես պատահաբար նայեցի շուրջս և ինձնից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության վրա մի հեծանվորդի տեսա։ Նա միջին տարիքի մարդ էր, և ես նկատեցի, որ կարճ, սև մորուք ուներ։ Երբ ետ նայեցի, հեծանվորդն անհետացել էր, և ես նրան մոռացա։ Պատկերացրեք զարմանքս, միստր Հոլմս, երբ երկուշաբթի, ետ վերադառնալիս, դարձյալ նկատեցի նույն հեծանվորդին նույն տեղում։ Իմ զարմանքն ավելի աճեց, երբ այդ պատմությունը նույնությամբ կրկնվեց հաջորդ շաբաթ և երկուշաբթի օրերին։ Հեծանվորդն ամբողջ ժամանակ իրեն պահում էր ինձնից պատկառելի հեռավորության վրա, և ես ոչ մի կերպ չէի կարող նրա վարմունքը պնդերեսություն համարել։ Եվ, այնուամենայնիվ, այդտեղ ինչ-որ տարօրինակ և տհաճ բան կար։ Ես ամեն ինչ պատմեցի միստր Կարուտերսին, նա անհանգստացավ և ասաց, որ պատվիրել է թեթև, զսպանակավոր կառք ու ձի, որ այլևս մենակ չգնամ այդ ամայի ճանապարհով։
Ձին և կառքը մեզ խոստացան տրամադրել այս շաբաթ, բայց, չգիտես ինչու, չբերեցին, և այսօր առավոտյան դարձյալ հարկադրված էի հեծանիվով մենակ գնալ մինչև կայարան։ Երբ ես մոտեցա չարլինգտոնյան անմշակ հողատարածություններին, ետ նայեցի՝ կրկին նույն հեծանվորդն էր։ Նա դարձյալ ինձնից հեռու էր, և ես չկարողացա նրա դեմքը տեսնել, բայց մի բան պարզ էր՝ նրան չէի ճանաչում։ Մուգ գույնի կոստյումով էր, գլխին՝ կեպի։ Ինչ վերաբերում էր դիմագծերին, ապա ես պարզ տեսա միայն սև մորուքը։ Չգիտես ինչու, այդ օրը չվախեցա։ Ինձ պատել էր հետաքրքրասիրությունը՝ ո՞վ է նա, ի՞նչ է ուզում ինձնից։ Ես պակասեցրի արագությունս։ Նա ևս պակասեցրեց։ Ես կանգ առա։ Նա էլ կանգ առավ։ Դե լավ։ Ճանապարհի թեքվող մասում ես արագ անցա շրջադարձը, իսկ հետո կտրուկ կանգ առա և սպասեցի։ Մտածում էի, նա դուրս կթռչի շրջադարձից և կսլանա իմ կողքով, չկարողանալով կանգ առնել։ Նման ոչ մի բան տեղի չունեցավ։ Նա այդպես էլ չերևաց։ Ես նստեցի հեծանիվը և ետ դարձա։ Անցա շրջադարձը, որից հետո տեսանելիությունը մոտավորապես մեկ մղոն էր, իսկ հեծանվորդը չկար։ Բայց չէ որ ճանապարհը ոչ մի տեղում չեր ճյուղավորվում։ Ու՞ր էր անհետացել նա։
Հոլմսն սկսեց ծիծաղել՝ հաճույքից ձեռքերն իրար շփելով։
— Այո, ինչ խոսք, յուրօրինակ դեպք է, — ասաց նա։ — Չէի՞ք կարող արդյոք ասել, թե որքան ժամանակ անցավ այն պահից, երբ դուք անցաք շրջադարձը և տեսաք, որ ճանապարհին ոչ ոք չկա։
— Երկու-երեք րոպեից ոչ ավելի։
— Ուրեմն, այդ ընթացքում նա չէր կարող անհետանալ ետ դառնալով, ոչ էլ մի կողմ թեքվել, որովհետև ճանապարհը ոչ մի ճյուղավորում չունի։
— Բացարձակ։
— Այդ դեպքում նա ընտրել է ինչ-որ արահետ՝ աջ կամ ձախ։
— Միայն ոչ անմշակ հողատարածությունը։ Այլապես կտեսնեի նրան։
— Ըստ բացառման մեթոդի մենք պետք է եզրակացնենք, որ հեծանվորդը գնացել է Չարլինգտոն-հոլ կալվածքի կողմը, որը գտնվում է, եթե չեմ սխալվում, ճանապարհից ոչ հեռու։ Ուրի՞շ ինչ կարող եք ասել։
— Ոչինչ, միստր Հոլմս, բացի այն, որ դա ինձ լրջորեն անհանգստացնում է, ես գիտեի, որ չեմ հանգստանա, մինչև ձեզ չգտնեմ և խորհուրդ չխնդրեմ։
Հոլմսը միառժամանակ լռեց։
— Իսկ որտե՞ղ է աշխատում այն ջենտլմենը, որի հետ դուք նշանված եք, — վերջապես հարցրեց նա։
— Քովենթրիում՝ «Միդլենդ էլեկտրիկ» ընկերությունում։
— Կարո՞ղ էր նա անսպասելիորեն գալ ձեզ մոտ, առանց նախօրոք հայտնելու։
— Ի՞նչ եք ասում, միստր Հոլմս։ Ոչ մի դեպքում։ Ես բավականին լավ գիտեմ նրան։
— Դուք ուրիշ երկրպագուներ ունե՞ք։
— Մինչև Սիրիլի հետ ծանոթանալս, մի քանիսը կային։
— Իսկ հետո՞։
— Հետո այդ սարսափելի Վուդլին, եթե, իհարկե, կարելի է նրան երկրպագու համարել։
— Իսկ մեկ ուրի՞շը։
Մեր հիասքանչ այցելուհին մի փոքր շվարել էր։
— Դե, ուրիշ ո՞վ, — կրկնեց Հոլմսը։
— Չգիտեմ, գուցե դա իմ երևակայության արդյունքն է, բայց երբեմն ինձ թվում է, որ միստր Կարուտերսը, որի մոտ աշխատում եմ, այնքան էլ իմ նկատմամբ… անտարբեր չէ։ Չէ որ մենք միասին այնքան ժամանակ ենք անցկացնում։ Երեկոները ես նրան նվագակցում եմ։ Նա երբեք ոչ մի խոսք չի ասում։ Նա իսկական ջենտլմեն է։ Բայց դուք գիտեք, որ ցանկացած օրիորդ նման բաները կռահում է առանց խոսքի։
— Հըմ, — Հոլմսը խոժոռվեց։ — Ապրուստի ի՞նչ միջոցներ ունի նա։
— Նա հարուստ մարդ է։
— Եվ ոչ մի տեղ չի՞ գնում։
— Համենայն դեպս, նա միանգամայն ապահովված է։ Շաբաթը երկու, երեք անգամ քաղաք է մեկնում։ Նրան հետաքրքրում են հարավաֆրիկյան ոսկու հանքերի արժեթղթերը։
— Ես կխնդրեի ձեզ, միսս Սմիթ, ինձ տեղեկացնեք հետագա բոլոր իրադարձությունների մասին։ Ես հիմա շատ զբաղված եմ, բայց ժամանակ կգտնեմ ձեր գործի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար, իսկ առայժմ, խնդրում եմ ձեզ, առանց իմ գիտության ոչ մի քայլ չձեռնարկեք։ Ցտեսություն, և հուսով եմ, որ մենք ձեզնից լավ լուրեր կլսենք։
Այցելուհին գնաց։
— Դե ինչ, բնական է, որ այդպիսի աղջիկը երկրպագուներ ունենա, — խոսեց Հոլմսը՝ ծուխ արձակելով ծխամորճից։ — Եվ նրանցից մեկը որոշել է հեծանվով հետևել նրան ամայի ճանապարհի վրա։ Հավանաբար, նրա գաղտնի սիրահարը։ Ի դեպ, Ուոտսոն, այս գործում խորհրդածելու համար, հետաքրքիր մանրամասներ կան։
— Դուք ցանկանում եք ասել, տարօրինակ է, որ այդ սիրահարը հայտնվում է միայն ճանապարհի մի հատվածում։
— Միանգամայն ճիշտ է։ Նախ և առաջ, մենք պետք է պարզենք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում։ Հետո պետք է իմանալ, թե ինչն է կապում Կարուտերսին և Վուդլիին, քանի որ հայտնի է, նրանք միանգամայն տարբեր մարդիկ են։ Ինչու՞ նրանք երկուսով սկսեցին այդպիսի եռանդով փնտրել Ռալֆ Սմիթի հարազատներին։ Մի անորոշություն ևս․ ինչ արտասովոր տեր է, որ իր դաստիրակչուհուն վճարում է սովորականից ավելի, բայց ձիեր չի պահում, չնայած կայարանից վեց մղոն հեռավորության վրա է ապրում։ Այո, Ուոտսոն, այս բոլորը տարօրինակ է, շատ տարօրինակ։
— Դուք կմեկնե՞ք այնտեղ։
— Ոչ, թանկագին Ուոտսոն։ Դուք կգնաք։ Հնարավոր է, որ վերջ ի վերջո սա ինչ-որ դատարկ խարդավանք լինի, և ես չեմ կարող հանուն դրա դադարեցնել կարևոր հետաքննությունը։ Երկուշաբթի վաղ առավոտյան կմեկնեք Չարլինգտոն-հոլ, կհետևեք և կգործեք ըստ ձեր հայեցողության։ Հետո պետք է իմանաք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում, կվերադառնաք և ինձ կպատմեք այն ամենն, ինչ իմացել եք։ Իսկ հիմա, Ուոտսոն, այլևս ոչ մի խոսք այդ գործի մասին, առայժմ մենք հուսալի փաստեր չունենք, որոնք մեզ կհանգեցնեն հարցի լուծմանը։
Մեր այցելուհուց իմացանք, որ այն գնացքը, որով նա վերադառնալու է երկուշաբթի, Վաթերլոոյից մեկնում է 9.50-ին։ Այդ պատճառով ես տնից շուտ դուրս եկա։ Մեկնեցի 9 անց 12 րոպեին։ Ֆարնեմ կայարանում ինձ բացատրեցին, որտեղ է գտնվում Չարլինգտոն-հոլը, և այն գտա առանց դժվարության։ Սխալվել հնարավոր չէր, ճանապարհի մի կողմում ձգվում էր անմշակ հողատարածությունը, իսկ մյուս կողմում՝ հին կեչիների կանաչ ցանկապատը, որից հետո սկսվում էր հիանալի ծառերով այգին։ Այգու գլխավոր դարպասի քարերը մամռակալել էին, իսկ երկու սյուները զարդարված էին խունացած ազնվականական զինանշաններով։ Գլխավոր մուտքից բացի ես կենիների արանքում մի քանի արահետներ նկատեցի։ Տունը ճանապարհից տեսանելի չէր, բայց ողջ շրջակայքը խոսում էր լքվածության և ամայության մասին։
Հարթությունը ծածկված էր ծաղկող որոճի ոսկյա կղզյակներով, որոնք փայլում էին գարնանային արևի վառ ճառագայթների ներքո։ Ես թաքնվեցի այդպիսի կղզյակներից մեկի ետևում այնպես, որ տեսնեմ և՛ կալվածքի դուռը, և՛ ճանապարհի երկու կողմերի մեծ մասը։ Ճանապարհին ոչ մի շունչ չկար։ Հետո տեսա հեծանվորդին։ Նա գնում էր կայարանի ուղղությամբ։ Սև կոստյումով էր, և ես նկատեցի, որ սև մորուք ունի։ Նա հասավ այնտեղ, որտեղից սկսվում է Չարլինգտոն կալվածքը, ցած թռավ հեծանիվից, գնաց, հեծանիվը տանելով արահետներից մեկով, և թաքնվեց կենիների ետևում։
Անցավ քառորդ ժամ, և ես տեսա մեր հեծանվորդուհուն․ նա վերադառնում էր կայարանից։ Հասնելով Չարլինգտոն կալվածքին, նա դիտեց շուրջը։ Մի քանի ակնթարթ անց, հեծանվորդը դուրս եկավ իր թաքստոցից, նստեց հեծանիվն ու հետևեց նրան։ Շրջակայքում ոչ մի տեղ, հորիզոնից հորիզոն, ոչ մի ուրիշ շունչ չկար, բացի երկու միայնակ կերպարանքներից․ շատ ձիգ պահվածքով նրբագեղ մի աղջիկ, նրանից որոշ հեռավորությամբ՝ մինչև ղեկը խոնարհված, ինչ-որ բան մտածող մորուքավոր մի հետապնդող։
Աղջիկը ետ նայեց և դանդաղեցրեց արագությունը։ Նա ևս դանդաղեցրեց։ Աղջիկը կանգ առավ։ Նա էլ կանգ առավ, պահպանելով երկու հարյուր յարդ տարածությունը։ Աղջկա հաջորդ շարժումը խիզախ էր և հանկարծակի։ Նա շրջեց հեծանիվը և սլացավ անծանոթին ընդառաջ։ Նա էլ պակաս ճարպկություն չցուցաբերեց՝ ետ սուրաց։ Հետո աղջիկը ետ դարձավ և շարունակեց ճանապարհը։ Նա հպարտ կեցվածք էր ընտրել, կարծես այլևս չէր ցանկանում տեսնել իրեն հետապնդողին։ Վերջինս նույնպես շրջվեց և գնաց աղջկա ետևից, պահպանելով նույն տարածությունը և, վերջապես, երկու կերպարանքներն անհետացան ոլորանի ետևում։
Ես չլքեցի թաքստոցս։ Եվ ճիշտ վարվեցի, քանի որ շուտով նորից տեսա հեծանվորդին․ նա ետ էր վերադառնում։ Կալվածքի դարպասի մոտ իջավ հեծանվից։ Մի քանի վայրկյան ես դեռ կարող էի տեսնել նրան․ նա կանգնել էր ծառերի տակ և ինձ թվաց, թե ուղղում է փողկապը։ Հետո թռավ հեծանիվի վրա և քշեց տուն գնացող ծառուղիով։ Ես վազեցի դեպի ցանկապատը։ Ծառերի միջից տեսա Թյուդորի ոճի հին, գորշ մի շենք, տանիքի վրա ցցված ծխնելույզներով, բայց քանի որ ծառուղին անցնում էր խիտ մացառուտների միջով, հեծանվորդն այլևս չերևաց։
Այսպես թե այնպես, ինձ թվաց, որ ես վատ չեմ աշխատել և գերազանց տրամադրությամբ վերադարձա Ֆարնեմ։ Անշարժ գույքի վաճառքի տեղական գործակալը չկարողացավ ոչ մի տեղեկություն տալ ինձ Չարլինգտոն-հոլի մասին և խորհուրդ տվեց դիմել Փել-Մելի վրա գտնվող հայտնի գործատանը։ Տուն գնալիս ես մտա այնտեղ։ Գործատան ներկայացուցիչը սիրալիրության մարմնացում էր։ Ցանկանում եմ ամռանը վարձել Չարլինգտոն-հո՞լը։ Ոչ, դժբախտաբար, դա անհնարին է։ Ուշ է։ Տունը վարձվել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Վարձակալի անունը միստր Ուիլյամսոն է։ Չափազանց հարգարժան տարեց ջենտլմեն է։ Բարեկիրթ ներկայացուցիչը, դժբախտաբար, այլևս ոչինչ չկարողացավ ինձ հայտնել, քանի որ իրենց հաճախորդների գործարքը գործատունը խիստ գաղտնի է պահում։
Երեկոյան Շերլոկ Հոլմսը ուշադրությամբ լսեց իմ ընդարձակ զեկուցումը, բայց ինձ չգովեց, ինչի, խոստովանում եմ, հույս ունեի, ընդհակառակը, նրա խիստ դեմքն ավելի խստացավ, երբ մեկնաբանեց իմ կատարածը և այն, ինչը պետք է անեի։
— Առաջինը, իմ թանկագին Ուոտսոն, դուք անհաջող դիտակետ եք ընտրել։ Դուք պետք է թաքնվեիք ցանկապատի ետևում, այդ ժամանակ կկարողանայիք մոտիկից տեսնել մեզ հետաքրքրող անձին։ Չէ որ դուք նրանից հեռու էիք մի քանի յարդով և այդ պատճառով ավելի քիչ բան կարող եք հայտնել ինձ, քան միսս Սմիթը։ Նա ենթադրում է, որ հեծանվորդն անծանոթ է իրեն, իսկ ես, ընդհակառակը, հավատացած եմ, որ միսսը ճանաչում է նրան։ Դուք ասում եք, որ նա խոնարհվել է ղեկին։ Դարձյալ նրա համար, որ թաքցնի դեմքը։ Մի խոսքով, դուք առիթը բաց եք թողել։ Այդ հեծանվորդը թաքնվել է տանը, և դուք ցանկացել եք պարզել, թե ով է նա։ Դրա համար գնացել եք անշարժ գույքի լոնդոնյան գործակալի մոտ։
― Իսկ ի՞նչ էր մնում ինձ անել, ― ասացի ես, սկսելով տաքանալ։
― Ի՞նչ։ Գնալ մոտակա պանդոկը։ Տեղական բամբասանքի ողջ կենտրոնը։ Այնտեղ ձեզ կհայտնեին ցանկացած տան բնակիչների անունները՝ տիրոջից մինչև աման լվացողը։ Ուիլյամսոն։ Դա ինձ ամենևին ոչինչ չի ասում։ Եթե նա տարեց մարդ է, ապա չի կարող այնպիսի հեծանվորդ լինել, որ կարողանար հեշտությամբ թաքնվել այդ ուժեղ, երիտասարդ մարզուհուց։ Մեզ ի՞նչ տվեց ձեր ուղևորությունը։ Ոչինչ, բացի նրանից, որ մեր այցելուն ասել է ճշմարտությունը։ Իսկ ես դրանում չէի էլ կասկածում։ Ինչպես և չէի կասկածում, որ կապ կա Չարլինգտոն-հոլի և հեծանվորդի միջև։ Այդ կալվածքը վարձակալել է ոմն Ուիլյամսոն։ Դրանից ի՞նչ է հետևում։ Բացարձակապես ոչինչ։ Դե, դե, մի վշտացեք։ Մինչև հաջորդ շաբաթ մենք քիչ բան կարող ենք անել, իսկ այժմ ինքս տեղեկություններ կհավաքեմ։
Առավոտյան մենք միսս Սմիթից նամակ ստացանք։ Նա համառոտ ու ճշգրիտ նկարագրել էր այն իրադարձությունները, որոնք ես տեսել էի սեփական աչքերով։ Նամակում մի շատ կարևոր տեղեկություն կար։
« Ես հավատացած եմ, որ դուք գաղտնի կպահեք այն, ինչ ես հիմա գրում եմ․ տերս ինձ առաջարկություն արեց և ինձ համար դժվար է նրա տանը մնալը։ Ես հավատացած եմ, որ նա ղեկավարվում է խորը և հարգանքի արժանի զգացմունքով։ Բայց նշանված եմ ուրիշի հետ։ Նա իմ մերժումն ընդունեց շատ լուրջ, բայց նրբանկատորեն։ Եվ, այնուամենայնիվ, դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել, թե տանը իրադրությունը որքան լարված դարձավ»։
— Երևում է, մեր հիասքանչ այցելուն հոգսերի մեջ է ընկել, — ասաց Հոլմսը, նամակը կարդալով։ — Այս գործում շատ ավելի արտակարգ և հնարավոր բարդություններ կան, քան սկզբում կարծում էի։ Հավանաբար, ինձ չէր խանգարի մեկ օր անցկացնել բնության գրկում։ Այսօր, օրվա երկրորդ կեսին, կգնամ և տեղում կստուգեմ իմ մի քանի տեսությունները։
Բնության գրկում Հոլմսի օրն ավարտվեց անսպասելիորեն․ նա վերադարձավ ուշ երեկոյան՝ պատռված շրթունքով և ճակատի կապտուկով, չխոսելով արդեն այն մասին, որ նրա տեսքն այնպիսին էր, որ իսկապես Սկոտլանդ-Յարդը կարող էր միանգամայն հետաքրքրվել անձամբ նրանով։ Հավանաբար, օրվա ընթացքում տեղի ունեցած արկածը մեծ բավականություն էր պատճառել նրան և այդ մասին պատմելով, քրքջում էր ամբողջ հոգով։
— Ես նստակյաց կյանք եմ վարում, և մաքուր օդում մի թեթև զբոսանքը շատ օգտակար էր, — ասաց նա։ — Ձեզ հայտնի է, որ վատ չեմ տիրապետում անգլիական հնագույն մարզաձևին՝ բռնցքամարտին։ Դա ինձ շատ պետք եկավ։ Այլապես, ամեն ինչ կարող էր շատ վատ վերջանալ։
Ես խնդրեցի նրան պատմել կատարվածը։
— Ես գտա այն պանդոկը, հիշու՞մ եք, ձեզ խորհուրդ տվեցի այդտեղից սկսել, և մի քանի երկդիմի հարցեր տվի տիրոջը։ Շատախոս տերը պատմեց այն ամենը, ինչ հետաքրքրում էր ինձ։ Պարզվեց, որ Ուիլյամսոնը, Չարլինգտոն-հոլի սպիտակամորուս բնակիչը, ապրում է մեն-մենակ, չհաշված, իհարկե, սպասավորներին։ Լուրեր կան, թե նա կրոնավոր է եղել։ Միայն թե այդ կալվածքում, նրա ապրած կարճ ժամանակամիջոցում, կրոնավորի համար երկու դեպքեր ինձ կասկածելի թվացին, և ես հարցում արեցի եկեղեցական վարչությանը։ Ինձ պատասխանեցին, որ այդպիսի եկեղեցական իսկապես կա, բայց նա շատ վատ համբավի տեր է։ Պանդոկի տերն ինձ պատմեց նաև, որ շաբաթ և կիրակի օրերին այդ Ուիլյամսոնի մոտ գալիս է մի ուրախ խումբ, որի մեջ հատկապես առանձնանաում է դեղին բեղերով, Վուդլի անունով մի ջենտլմեն․ նա Չարլինգտոն-հոլի մշտական հաճախորդն է։ Հազիվ էր այդ արտասանել, երբ դուռը թափով բացվեց, և ներս մտավ անձամբ ինքը՝ միստր Վուդլին․ նա գարեջուր էր խմում հարևան սենյակում և լսել էր ամբողջ խոսակցությունը։ Նա անմիջապես հարձակվեց ինձ վրա։ Ո՞վ եմ ես։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ինչու՞ եմ իրենով հետաքրքրվում։ Եվ սկսեց ամենաընտիր հայհոյանքներ տեղալ։ Այդ հեղեղը ավարտեց կարճ, բայց ուժեղ հարվածով։ Ես խույս տվեցի, բայց՝ անհաջող։ Փոխարենը, հաջորդ մի քանի րոպեները հիանալի էին։ Վուդլին պատրաստվեց երկրորդ անգամ հարվածել, բայց նրան կանխեց իմ ձախ ուղիղ հարվածը։ Ինչ վերաբերում է ինձ, արդյունքը ձեր աչքի առաջ է։ Փոխարենը հարկ եղավ միստր Վուդլիին տուն տանել սայլով։ Այսպես ավարտվեց իմ զբոսանքը․ պետք է խոստովանեմ, որ եթե հաշվի չառնենք ստացածս անձնական մեծ բավականությունը, իմ հայտնվերը Սուրեյ կոմսության սահմաններում ունեցավ նույն օգուտը, ինչ ձերը։
Հինգշաբթի մի նամակ ևս եկավ մեր այցելուհուց։
«Ձեզ, միստր Հոլմս, իհարկե չի զարմացնի, — գրել էր նա, — որ ես թողնում եմ միստր Կարուտերսի տունը։ Նույնիսկ բարձր աշխատավարձը չի կարող փոխհատուցել ստեղծված տհաճ իրավիճակը։ Կառքն ու ձիերը վերջապես տեղ հասան, և եթե առաջ ամայի ճանապարհը վտանգավոր էր, ապա այժմ այդ վտանգը չկա։ Ես ստիպված եմ միստր Կարուտերսի տնից հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մնալը տհաճ է, այլ նաև այն պատճառով, որ այն նողկալի մարդը՝ միստր Վուդլին, որի մասին ձեզ ասել եմ, նորից է հայտնվել։ Նա միշտ վանող արտաքին ուներ, բայց այժմ պարզապես սարսափելի է։ Հավանաբար, նրան դժբախտություն է պատահել՝ դեմքն ամբողջովին այտուցված է։ Ես նրան տեսա պատուհանից, բայց, բարեբախտաբար, չհանդիպեցի։ Ինչ-որ բանի մասին նա երկար խոսեց միստր Կարուտերսի հետ, որը շատ հուզվեց այդ խոսակցությունից։ Ըստ երևույթին, Վուդլին ապրում է մոտերքում, որովհետև տանը չգիշերեց, իսկ առավոտյան ես դարձյալ տեսա նրան՝ ծածուկ անցնում էր թփերի միջով։ Եթե այգում մի գիշատիչ գազան շրջեր, ճիշտն ասած, ես ավելի քիչ կվախենայի։ Դժվար է հաղորդել այն սարսափն ու նողկանքը, որ այդ մարդն առաջացնում է իմ մեջ։ Ինչպես կարող է միստր Կարուտերսը տանել այդ մարդուն, թեկուզ մի վարկյան։ Ասենք, իմ ամբողջ հուզմունքն այս շաբաթ կվերջանա»։
— Հուսանք, Ուոտսոն, հուսանք, — մռայլ ասաց Հոլմսը։ — Հավանաբար, շատ բարդ բանսարկության ցանցեր են հյուսվում այս երիտասարդ կնոջ շուրջը, և մեր խնդիրն է հետևել, որպեսզի նրան ոչ մեկը այս շաբաթ օրը ձեռք չտա։ Կարծում եմ, Ուոտսոն, հարկ է ժամանակ տնտեսել և շաբաթ օրը միասին գնալ, եթե ոչ, մեր հետաքրքիր, բայց անավարտ հետաքննությունը կարող է տխուր վերջաբանով պատմություն դառնալ։
Խոստովանում եմ, մինչև հիմա բավականին լրջորեն չեմ վերաբերվել այս գործին։ Դա ինձ թվացել է տարօրինակ, հետաքրքիր, բայց ոչ վտանգավոր։ Զարմանալի ոչինչ չկար, որ անծանոթն առիթ էր փնտրում հանդիպելու գեղեցիկ օրիորդին։ Ինչպես կարելի էր նրան վտանգավոր համարել, երբ նա քաջություն չուներ օրիորդին մոտենալու և փախուստի էր դիմում, երբ անձամբ օրիորդն էր փորձում այդ անել։ Սրիկա Վուդլին այլ տեսակի մարդ էր, բայց այն միակ դեպքից հետո, որը մեզ պատմել էր միսս Սմիթը, նա հանգիստ էր թողել օրիորդին, և երբ նա դարձյալ գնացել էր Կարուտերսի մոտ, անգամ չէր հանդիպել նրան։ Հեծանվորդն, անկասկած, Չարլինգտոն-հոլի կիրակնորյա հյուրերից մեկն էր, որոնց մասին պատմել էր պանդոկի տերը, բայց ով էր նա և ինչի էր ձգտում, մնաց չպարզաբանված։ Ես այն ժամանակ հասկացա, որ բոլոր իրադարձությունների ետևում ողբերգություն է թաքնված, երբ Հոլմսը շատ լուրջ ու վճռականորեն, մեկնելուց առաջ գրպանը խցկեց ատրճանակը։
Անձրևը դադարել էր, և հիասքանչ առավոտ էր։ Լոնդոնի բաց մոխրագույն և դեղնամոխրագույն երանգներից հոգնած մեր աչքերը կլանում էին պարապուտում խառնիխուռն աճած հավամրգի և ծաղկած որոճի արևի տակ հուրհրացող պայծառ գույները։ Ես ու Հոլմսը գնում էինք լայն ու ավազոտ ճանապարհով, հաճույք ստանալով վաղորդյան թարմությամբ, թռչունների ուրախ ճռվողյունով և գարնան բուրմունքով։ Ճանապարհը թեքվեց լանջն ի վեր։ Կրուկսբերի-հիլի կատարից տեսանք հին, մռայլ Չարլինգտոն-հոլը։ Նրա ծխնելույզները ցցվել էին կաղնիների մեջ, բայց, այնուամենայնիվ, տունը շրջապատած ծառերն ավելի երիտասարդ էին, քան տունը։ Կարմրադեղնավուն ժապավենի նման ճանապարհը ձգվում էր դարչնագույն, անմշակ տարածության և անտառի կանաչի միջով։ Հոլմսը ցույց տվեց հեռվում հայտնված սև կետը։ Կառք էր, շարժվում էր մեզ ընդառաջ։
Հոլմսն ափսոսանքով հառաչեց։
— Ես այնպես էի հաշվարկել, որ մի կես ժամ ունենայինք մեր տրամադրության տակ։ Բայց եթե դա օրիորդի կառքն է, նշանակում է, նա շտապում է ավելի վաղ մեկնող գնացքի հասնել, և ես վախենում եմ, Ուոտսոն, որ նա Չարլինգտոնի մոտից ավելի շուտ կանցնի, քան մենք տեղ կհասնենք։
Ճանապարհը տանում էր ներքև, և կառքը ծածկվեց տեսադաշտից։ Մենք առաջ նետվեցինք։ Ես սկսեցի շնչահեղձ լինել՝ ահա թե ինչ է նշանակում նստակյաց կյանքը։ Հոլմսը, ընդհակառակը, հիանալի վիճակում էր․ նրան պահում էր անսպառ եռանդի պաշարը։ Քայլքը մնացել էր նախկինի նման արագ ու ձիգ։ Ինձնից հարյուր յարդ հեռավորության վրա նա հանկարծ կանգ առավ, և ես տեսա, թե հուսահատությունից ինչպես թափահարեց ձեռքերը։ Նույն պահին ոլորանից երևաց դատարկ կառքը, ձիերն ընթանում էին սրարշավ, և սանձերը քարշ էին գալիս գետնին։
— Ուշացանք, — բացականչեց Հոլմսը, — երբ ես շնչակտուր հասա նրան։ — Մարդ էլ այսքան հիմար լինի։ Չմտածել նախընթաց գնացքի մասին։ Նրանք հափշտակեցին օրիորդին, Ուոտսոն, հափշտակեցին։ Կարող է սպանեն։ Աստված գիտե, ինչ է կատարվել։ Կանգնե՛ք ճանապարհին, բռնե՛ք ձիերին։ Այդպե՛ս։ Արա՛գ, կառքի մեջ։ Գուցե դեռ կարողանանք ուղղել իմ սխալի հետևանքները։
Թռանք կառքի մեջ։ Հոլմսը շրջեց ձիերը, մտրակեց, և մենք սլացանք։ Շրջադարձից հետո մեր առջև բացվեց Չարլինգտոն-հոլի և անմշակ տարածության միջև ձգվող ողջ ճանապարհը։ Ես բռնեցի Հոլմսի ձեռքը։
— Այդ նա է, — գոչեցի ես՝ հուզմունքից շնչահեղձ լինելով։
Միայնակ հեծանվորդը սլանում էր մեզ ընդառաջ։ Ղեկին խոնարհված, նա թափով պտտեցնում էր ոտնակները, ասես հեծանվավազքի ելած լիներ։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը, մեզ տեսնելով արգելակեց և թռավ հեծանվից։ Նրա կապտասև մորուքը տարօրինակ ձևով առանձնանաում էր գունատ դեմքին, աչքերը տենդագին վառվում էին։ Նա շշմել էր կառքի մեջ մեզ տեսնելով։
— Է՜յ, — բղավեց նա, — կանգնեք։ — Նա հեծանիվով փակեց ճանապարհը։ — Որտեղի՞ց վերցրիք այս կառքը։ Կանգ առեք, ասում եմ ձեզ, — աղաղակեց նա, կողքի գրպանից հանելով ատրճանակը։ — Կանգ առեք, կամ երդվում եմ, կկրակեմ ձիերի վրա։
Հոլմսը սանձերը նետեց ծնկներիս և թռավ կառքից։
— Դուք հենց այն մարդն եք, որին ցանկանում ենք տեսնել։ Որտե՞ղ է միսս Վայոլետ Սմիթը։ — Հոլմսը խոսում էր արագ ու պարզորոշ։
— Հենց դա էլ ցանկանում եմ ձեզ հարցնել։ Դուք նստած եք նրա կառքում, ուրեմն, պետք է իմանաք, որտեղ է նա։
— Կառքը դատարկ էր սլանում։ Մենք կանգնեցրինք ձիերը, նստեցինք և երիտասարդ կնոջը օգնության ենք սլանում։
— Աստված իմ։ Աստված իմ։ Ի՞նչ անենք, — հուսահատ ճչած անծանոթը։ — Նրանք հափշտակել են օրիորդին, այդ սրիկա Վուդլին և ավազակ եկեղեցականը։ Եթե դուք իսկապես օրիորդի ընկերն եք, ուրեմն, արա՛գ, արա՛գ։ Օգնեք ինձ, և մենք կազատենք նրան, եթե նույնիսկ հարկ լինի, որ դիակս նեխի չարլինգտոնյան անտառում։
Իրեն կորցրած, ատրճանակը ձեռքին նա վազեց կենիների արահետով։ Հոլմսը նետվեց նրա ետևից, ես՝ Հոլմսի, ձիերը թողնելով ճանապարհին արածելու։
— Ահա թե ուր են նրանք գնացել, — ասաց Հոլմսը՝ ցույց տալով արահետի երկարությամբ գնացող ոտնահետքերը։ Է՜յ, հապա սպասեք։ Այդ ինչ է այնտեղ, թփերի մեջ։
Մոտ տասնութամյա մի երիտասարդ, ձիապանի հագուստով, կաշվե բազկապաններով և կապիչներով, ընկած էր երեսնիվայր, ծնկները ծալած, գլխին՝ խոր վերք։ Նա կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր։ Ես զննեցի վերքը և հասկացա, որ ոսկորը վնասված չէ։
— Սա Պիտերն է, ձիապանը, — գոչեց անծանոթը։ — Սա էր նրան տանում։ Սրիկաները Պիտերին քարշ են տվել, կառքից գցել և շշմեցրել։ Թող պառկած մնա։ Հիմա նրան չենք կարող օգնել, բայց օրիորդին կարող ենք փրկել վատթարից, որը կարող է բաժին ընկնել միայն կանանց։
Մենք սլացանք ծառերի միջով անցնող արահետով։ Երբ հասանք թփերով շրջապատված տանը,Հոլմսը կանգ առավ։
— Նրանք տանը չեն։ Ահա նրանց հետքերը։ Դրանք ձախ են գնում, թփերի մոտ։ Դե, իհարկե, այդպես էլ կա։
Վերջին խոսքերն ասաց, որովհետև թփերի ետևից լսվեց սարսափահար, ականջ ծակող կանացի մի ճիչ։ Հետո ճիչը կտրվեց և ամենաբարձր ձայներանգներում վերածվեց խռխռոցի։
— Այստեղ, այստեղ։ Նրանք կեգլիի ծառուղում են, — բղավեց անծանոթը, ճեղքելով թփերը։ — Շներ, վախկոտ շներ։ Իմ ետևից, ջենտլմեններ։ Ուշ է։ Ուշ է։ Երդվում եմ բոլոր սրբություններով, ուշ է։
Թփերը հանկարծ տեղի տվեցին, և մենք հայտնվեցինք մի հիասքանչ մարգագետնում, որի մյուս ծայրում, հսկա կաղնու ստվերի տակ, տեղավորվել էր մի անսովոր եռյակ։ Մեր այցելուհին հենված էր ծառին, հավանաբար, կորցնում էր գիտակցությունը։ Բերանը կապված էր թաշկինակով։ Նրա դիմաց, կատաղի տեսքով, ցլաշան դեմքով և շեկ բեղերով, ոտքերը չռած կանգնած էր մի երիտասարդ։ Մի ձեռքը կանթած, մյուսով նա բռնել էր մտրակը․ նրա ողջ տեսքն արտահայտում էր քամահրանք և հաղթական մարտակոչ։ Նրանց միջև կանգնած էր սպիտակ մորուքով տարեց մի մարդ․ նրա թեթև բրդյա կոստյումի վրայից փարաջա էր գցած։ Ըստ երևույթին, նա հենց նոր էր ավարտել պսակադրությունը, որովհետև Աստվածաշունչը գրպանը դրեց հենց այն պահին, երբ հայտնվեցինք։ Որպես ծաղրալի շնորհավորանք, նա թփթփացրեց սրիկա փեսացուի ուսին։
— Նրանք պսակադրվել են, — հազիվ կարողացա ասել ես։
— Առա՛ջ, — բղավեց մեր ուղեկիցը և սլացավ մարգագետնով, ես ու Հոլմսը վազեցինք նրա ետևից։
Երբ մոտեցանք, երիտասարդ կինը, վախենալով ընկնել, ջղաձգորեն կառչեց ծառից։ Ուիլյիամսոնը՝ նախկին եկեղեցականը, ծաղրանքով խոնարհվեց մեզ տեսնելիս, իսկ սրիկա Վուդլին գոռոզաբար առաջ մղվեց։ Իր խաբեբայական արարքից հիացած՝ նա քրքրջաց։
— Պոկիր մորուքդ, Բոբ, — ասաց նա, — ես քեզ անմիջապես ճանաչեցի։ Դու և քո ընկերները ճիշտ ժամանակին հասաք, որ կարողանամ ձեզ ներկայացնել միսիս Վուդլիին։
Մեր ուղեկցի պատասխանն անսպասելի էր։ Նա պոկեց իր մորուքը, որն իսկապես դնովի էր, և կատաղությամբ մի կողմ նետեց։ Պարզվեց, որ նա երկարավուն, մաքուր սափրված, հիվանդագին դեմք ունի։
— Այո, ես Բոբ Կարուտերսն եմ, — ասաց նա, ատրճանակով նշան բռներով Վուդլիին, որը սպառնագին թափահարելով մտրակը, հարձակվեց նրա վրա։ — Եվ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մաքրեմ այս աղջկան հասած վիրավորանքը, եթե դրա համար անգամ կախեն ինձ։ Սրիկա, ես քեզ ասացի, թե ինչ կպատահի քեզ, եթե նրան հանգիստ չթողնես, և երդվում եմ աստծով, որ երդումս կկատարեմ։
— Բայց դու ուշացար, աղավնյակս։ Նա իմ կինն է։
— Ոչ թե կինը, այլ այրին։
Լսվեց կրակոց, և ես տեսա, թե ինչպես Վուդլիի բաճկոնի վրա հանկարծ երևաց և տարածվեց այրան հետքը։ Նա տեղում պտտվեց և փռվեց մեջքի վրա․ մահվան դալկությունը հանկարծ պատեց նրա գարշելի աղյուսագույն դեմքը։ Տարեց Ուիլյամսոնը, այդպես էլ փարաջան չհանելով, կատաղությունից պայթեց այնպիսի հայհոյանքներով, որոնք երբեք չէի լսել, և ճանկեց ատրճանակը, բայց Հոլմսը կանխեց նրան՝ իր ատրճանակն ուղղելով նրա վրա։
— Բավական է, — կտրուկ ասաց ընկերս։ — Գցեք ատրճանակը։ Ուոտսոն, վերցրեք այն։ Այդպես, պահեք գլխին։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք, Կարուտերս, ձեր ատրճանակը տվեք ինձ։ Արյունահեղություն այլևս պետք չէ։ Տվեք, տվեք այստեղ։
— Ո՞վ եք դուք։
— Շերլոկ Հոլմսը։
— Չի կարող պատահել։
— Տեսնում եմ, գիտեք իմ անունը։ Ավելի լավ։ Ես պաշտոնական ոստիկանության ներկայացուցիչը կլինեմ մինչև նրանց ժամանումը։ Է՜յ, դուք, լսեք, — ձայն տվեց նա վախեցած ձիապանին, որը հայտնվեց մարգագետնի ծայրին, ծառերի տակ։ — Մոտ եկեք։ Վերցրեք այս գրությունն ու Ֆարնեմ սուրացեք։ — Նա մի քանի բառ գրեց իր ծոցատետրի թղթի վրա։ — Սա հանձնեք տեղամասային ոստիկանության պետին։ Իսկ մինչ այդ ես եմ նրա տեղը։
Հոլմսի հզոր խելքն ու կամքն այժմ ղեկավարում էին այդ ողբերգական ներկայացումը, մնացած մասնակիցները միայն ենթարկվում էին նրան։ Ուիլյամսոնն ու Կարուտերսը վիրավոր Վուդլիին տուն տարան այն ժամանակ, երբ ես ձեռքս առաջարկեցի վախեցած աղջկան։ Վիրավորին դրեցին մահճակալին և Հոլմսի խնդրանքով, ես զննեցի նրան։ Հոլմսին գտա հնաոճ գոբելեններով պատված ճաշասենյակում, երկու ձերբակալվածները նստել էին նրա դիմաց։
— Նա կապրի, — ասացի ես։
— Ի՞նչ, — ոտքի թռավ Կարուտերսը։ — Ես վերև կբարձրանամ և կսպանեմ նրան։ Ինչ է, ցանկանում եք ասել, թե այդ օրիորդը, այդ հրեշտակը, իր ողջ կյանքում շղթայված է մնալու այդ հրեշ Ջեկ Վուդլիի հե՞տ։
— Այդ առումով կարող եք չանհանգստանալ, — ասաց Հոլմսը։ — Առնվազն երկու պատճառ կա, որոնց շնորհիվ նա ոչ մի դեպքում չի դառնա Վուդլիի կինը։ Նախ և առաջ, մենք հարց կդնենք, թե արդյո՞ք միստր Ուիլյամսոնը պսակադրելու իրավունք ուներ։
— Ես հոգևոր աստիճան ունեմ, — ասաց ծեր սրիկան։
— Որից ձեզ հետո զրկել են:
— Քահանան միշտ էլ քահանա է մնում։
— Կասկածում եմ։ Իսկ ինչ կասեք պսակադրության իրավունքի մասին։
— Այն իմ գրպանում է։
— Այդ դեպքում դուք խաբեությամբ եք ստացել։ Ինչ էլ լինի, հարկադիր պսակադրությունը պսակադրություն չէ, այլ լուրջ հանցագործություն, դրանում շուտով կհամոզվեք։ Կարծում եմ, դուք ամենաքիչը տասը տարի կունենաք այդ մասին մտածելու համար։ Ինչ վերաբերում է ձեզ, Կարուտերս, ապա իսկապես լավ կլիներ գրպանից չհանեիք այդ չարաբաստիկ ատրճանակը։
— Հիմա տեսնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Բայց հասկացեք, ես սիրում եմ այդ աղջկան և առաջին անգամ հասկացա, թե ինչ է սերը։ Ինչպիսի նախազգուշական միջոցներ ասես չեմ ձեռնարկել զերծ պահելու համար նրան վտանգից։ Եվ հանկարծ ամեն ինչ հօդս ցնդեց, և նա հայտնվեց Հարավային Աֆրիկայի ամենավայրագ սրիկայի իշխանության տակ, որի անունը սարսափ է տարածում բոլորի վրա՝ Կիմբեռլից մինչև Իոհաննեսբուրգ։ Կհավատա՞ք արդյոք, միստր Հոլմս։ Այն պահից, երբ այդ օրիորդն սկսեց ինձ մոտ աշխատել, ես ոչ մի անգամ չեմ թողել մենակ տուն գնա, որովհետև գիտեի այս սրիկաների հավաքույթի մասին։ Ամեն անգամ հեծանիվով ուղեկցում էի նրան։ Իհարկե, ես մնում էի պատկառելի հեռավորության վրա և, բացի այդ, կեղծ մորուք էի դնում, որպեսզի նա ինձ չճանաչի։ Միսս Սմիթն այնքան ինքնուրույն և հպարտ է, որ ոչ մի դեպքում չէր համաձայնի ինձ մոտ աշխատել, եթե իմանար, որ ես ամենուրեք ուղեկցում եմ իրեն։
— Ինչու՞ դուք նրան չասացիք վտանգի մասին։
— Որովհետև այդ դեպքում էլ կլքեր ինձ։ Ես պարզապես չէի կարող այդ անել։ Չնայած նա ինձ չէր սիրում, բայց ես երջանիկ էի նրան տեսնելով տանը, լսելով նրա ձայնի ելևէջները։
— Ահա թե ինչ, — ասացի ես, — դուք դա սեր եք համարում, միստր Կարուտերս, իսկ ըստ ինձ, դա եսասիրություն է։
— Գուցե դուք ճիշտ եք։ Բայց մի՞թե սերն ու եսասիրությունը չեն ուղեկցում միմյանց։ Մի խոսքով, մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ նա կլքի ինձ։ Բացի այդ, այս ավազակների ծրագրերն այնպիսին էին, որ նա պաշտպանության կարիք ուներ։ Հետո մի հեռագիր ստացա և հասկացա, որ նրանք կսկսեն գործել։
— Ի՞նչ հեռագիր։
Կարուտերսն այն հանեց գրպանից։
— Ահա, — ասաց նա։
Հեռագրի տեքստը պարզ էր ու կարճ․ «Ծերուկը մահացավ»։
— Հըմ, — ասաց Հոլմաը։ — Ինձ թվում է, ես տեսնում եմ իրադրության ամբողջ շղթան և հասկանում, թե ինչու հեռագիրը ճակատագրական դեր խաղաց։ Բայց քանի որ մենք, միևնույն է, նստել և սպասում ենք, գուցե դուք մեզ պատմեք ձեր իմացածը։
Այդ պահին փարաջայով ծեր սրիկան սկսեց հայհոյել։
— Երդվում եմ բոլոր սրբերով, — բղավեց նա, — եթե դու, Բոբ Կարուտերս, մեզ մատնես, ապա ես կանեմ նույնը, ինչ դու արեցիր Ջեկ Վուդլիի հետ։ Աղջկա հաշվով կարող ես հոգուդ մեջ հրճվել որքան ցանկանաս, դա քո գործն է։ Բայց եթե ընկերներիդ մատնես քաղաքացիական հագուստով այս ոստիկանի մոտ, ամենահետին շունը կլինես, պա՞րզ է։
— Ձերդ գերազանցությունը այդպես հուզվելու կարիք չունի, — ասաց Հոլմսը ծխելով։ — Գործն առանց այդ էլ միանգամայն պարզ է, և եթե ես հետաքրքրվում եմ որոշ մանրամասնություններով, ապա զուտ հետաքրքրասիրությունից։ Այնուամենայնիվ․ եթե չեք ցանկանում պատմել, ուրեմն, թողեք ես պատմեմ, և այն ժամանակ կտեսնեք, որքան քիչ բան կարող եք թաքցնել։ Նախ և առաջ, դուք, երեքդ էլ, այսինքն դուք՝ Ուիլյամսոն, դուք՝ Կարուտերս և Վուդլին, եկել եք Հարավային Աֆրիկայից, հույս ունենալով, որ…
— Սուտ համար մեկ, — բացականչեց կրոնավորը։ — Ես նրանց առաջին անգամ տեսել եմ երկու ամիս առաջ և երբեք չեմ եղել Աֆրիկայում։ Անուշ եղավ, թանկագին միստր Քըթնե-րըդ մի խըց-կեք ու-րի-շի գոր-ծե-րի մեջ։
— Այո, մենք ծանոթացել ենք ընդամենը երկու ամիս առաջ, ասաց Կարուտերսը։
— Լավ, ուրեմն դուք երկուսով եք եկել Աֆրիկայից։ Ձերդ գերապատվությունը հայրենական արտադրության արդյունք է։ Հարավային Աֆրիկայում ծանոթ էիք Ռալֆ Սմիթին։ Դուք հիմքեր ունեիք ենթադրեկու, որ նա երկար չի ապրի։ Դուք իմացաք, որ նրա ժառանգորդը պետք է լինի եղբոր աղջիկը։ Դե ինչ, ամեն ինչ ճի՞շտ է։
Կարուտերսը գլխով արեց, իսկ Ուիլյամսոնը դարձյալ սկսեց հայհոյանքների տարափը։
— Օրիորդը մոտ բարեկամ էր, և դուք գիտեիք, որ հորեղբայրը նրան կտակ չի թողել։
— Նա ոչ կարդալ գիտեր, ոչ գրել, — ասաց Կարուտերսը։
— Եվ այսպես, այստեղ եկաք երկուսով և փնտրեցիք աղջկան։ Դուք որոշեցիք, որ ձեզնից մեկը կամուսնանա նրա հետ, իսկ մյուսը կստանա իր բաժինը։ Ամուսնու դերը պետք է խաղար Վուդլին, ինչու՞։
— Դեռ շոգենավում մենք թուղթ խաղացինք։ Նա շահեց։
— Հասկանում եմ։ Դուք աղջկան ձեզ մոտ հրավիրեցիք իբրև տնային դաստիրակչուհի, որպեսզի Վուդլին կարողանա սիրահետել։ Բայց օրիորդը շուտ ճանաչեց այդ հարբեցող սրիկային և կտրուկ հրաժարվեց նրանից։ Դուք սիրեցիք աղջկան, և արդեն այդ պատճառով ամբողջ մտահղացումը պետք է կործանվեր։ Այն միտքը, որ նա պետք է պատկանի այդ սրիկային, ձեզ համար անտանելի դարձավ։
— Անտանելի, երկինքը վկա, անտանելի։
— Դուք վիճեցիք։ Կատաղած Վուդլին լքեց ձեր տունը և ձեռնամուխ եղավ իր սեփական ծրագրի իրագործմանը։
— Ինձ այնպես է թվում, Ուիլյամսոն, որ մենք այս ջենտլմեններին հաղորդելու ոչինչ չունենք։ Կարուտերսը դառնորեն քնծիծաղեց։ — Այո, մենք վիճեցինք։ Նա ինձ հարվածեց, և ես ընկա։ Այժմ, ամեն դեպքում, ես վրեժխնդիր եղա դրա համար։ Հետո նա անհետացավ։ Ծանոթացավ այս սուրբ հոր հետ։ Իմացա, որ նրանք տեղավորվել են ճանապարհի կողքի այս տանը։ Ես զգացի, որ նրանք մտադրվել են ինչ-որ բան անել, և աչքս չէի հեռացնում օրիորդից։ Երբեմն այցելում էի նրանց՝ իմանալու կազմած ծրագրերը։ Երկու օր առաջ Վուդլին ինձ մոտ եկավ հեռագրով, ուր գրված էր, որ Ռալֆ Սմիթը մահացել է։ Նա հարցրեց, մտադի՞ր եմ արդյոք մասնակցել գործարքին։ Ես ասացի, որ ոչ։ Այն ժամանակ նա հարցրեց, համաձա՞յն եմ արդյոք ամուսնանալ օրիորդի հետ և իրեն տալ ժառանգության իր մասը։ Ասացի, որ համաձայն եմ, բայց օրիորդը հրաժարվում է։ Այն ժամանակ նա հայտարարեց․ «Նրան կամուսնացնենք քեզ հետ, իսկ մեկ-երկու շաբաթ անց նրա տրամադրությունը կփոխվի»։ Ասացի, որ չեմ ցանկանում ուժով ոչ մի բան անել։ Նա սկսեց հայհոյել վերջին սրիկայի պես, չնայած ասենք, հենց վերջին սրիկան է, որ կա։ Հայտարարեց, որ այսպես թե այնպես ինքը հասնելու է իր ուզածին, և գնաց։ Այս շաբաթ օրը օրիորդը հեռացավ ինձնից։ Ես կառք ձեռք բերեցի, որպեսզի կառապանը նրան կայարան տաներ, բայց, այնուամենայնիվ, անհանգիստ էի և նրա հետևից հեծանվով գնացի։ Սակայն օրիորդն արդեն բավականաչափ հեռացել էր, և երբ հասա կառքին, արդեն ուշ էր։ Ես դա հասկացա, երբ կառքի մեջ նրան տեսնելու փոխարեն ձեզ տեսա։
Հոլմսը տեղից վեր կացավ և ծխախոտի մնացորդը նետեց բուխարու մեջ։
— Ահա թե ինչ բթամիտն եմ ես, Ուոտսոն, — ասաց նա։ — Չէ որ դուք ինձ ասացիք, որ հեծանվորդն ուղղեց իր փողկապը, հիշում եք, երբ նա ճանապարհով դեպի տուն էր գնում։ Միայն դա բավական էր բացահայտելու համար այս պատմությունը։ Այսպես թե այնպես, կարող ենք մեզ շնորհավորել այս հետաքրքիր, կարելի է ասել, իր տեսակի մեջ եզակի գործում։ Տեսնում եմ, երեք ոստիկան են մոտենում տանը, և ես ուրախ եմ, որ երիտասարդ ձիապանը առույգ հետևում է նրանց։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ որ ոչ նա, ոչ էլ մեր հետաքրքիր փեսացուն զոհ չեն դառնա այսօրվա արկածներին։ Կարծում եմ, Ուոտսոն, դուք պետք է ձեր մասնագիտական ուշադրությունը կենտրոնացնեք միսս Սմիթի վրա։ Եթե նա ուշքի է եկել, ապա մենք ուրախությամբ նրան մոր մոտ՝ տուն կուղեկցենք։ Իսկ եթե նա լրիվ գիտակցության չի եկել, ասացեք նրան, որ մենք պատրաստվում ենք հեռագիր ուղարկել Միդլենդ՝ երիտասարդ էլեկտրիկին։ Դա ամենալավ դեղը կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ՝ Կարուտերս, ենթադրում եմ, դուք լիովին արժանի եք ներման՝ նախկինում դավադրությանը մասնակցելու համար։ Ահա, սըր, իմ այցեքարտը, և եթե իմ ցուցմունքները կարող են ձեզ օգնել դատարանում, ես ձեր տրամադրության տակ եմ։
Ընթերցողը, հավանաբար, նկատել է, որ հաճախ դժվար է լինում արժանի կերպով ավարտելու նոթերս և հայտնել բոլոր այն մանրամասները, որոնք կարող են նրան հետաքրքրել․ այնքան բուռն ու լարված էինք գործում Հոլմսի հետ։ Ամեն մի գործ կարծես հաջորդի սկիզբն էր հանդիսանում, և հենց որ հերթական պիեսն ավարտվում էր, նրա գործող անձինք կորչում էին մեր տեսադաշտից, քանի որ շատ էինք զբաղված, որպեսզի կարողոնայինք հետաքրքրվել նրանց ճակատագրով։ Սակայն իմ սևագրություններում կարճ գրանցում կա կոնկրետ այս գործի համար։ Այնտեղ ասված է, որ միսս Վայոլետ Սմիթը իսկապես մեծ կարողություն է ժառանգել և ամուսնացել է Սիրիլ Մորթոնի՝ «Մորթոն և Քենեդի» վեստմինսթերյան հայտնի ինժեներ-էլեկտրիկների գործատան ավագ գործընկերոջ հետ։ Ուիլյամսոնն ու Վուդլին դատարանի առաջ կանգնեցին այն մեղադրանքով, որ նրանք բռնի տարել են միսս Սմիթին և ուժով պսակադրություն կատարել։ Ուիլյամսոնը դատապարտվեց յոթ տարվա բանտարկության, Վուդլին՝ տասը։ Կարուտերսի ճակատագրի մասին ոչինչ գրված չէ, բայց ես հավատացաած եմ, որ նրա ատրճանակի կրակոցին դատարանը վերաբերվել է զիջողամտությամբ, քանի որ Վուդլին ուներ վտանգավոր սրիկայի համբավ, և Կարուտերսի մի քանի ամսվա բանտարկությունը միանգամայն բավարարել է արդարադատությանը։