«Պատմություն և ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 9. | Տող 9. | ||
<FONT SIZE="+2">Histoire et vérité</FONT> | <FONT SIZE="+2">Histoire et vérité</FONT> | ||
− | <div style="margin-left:200px;"> | + | <div style="margin-left:200px;margin-right:200px;"> |
<center>* * *</center> | <center>* * *</center> | ||
17:51, 10 Մարտի 2025-ի տարբերակ
հեղինակ՝ Պոլ Ռիկյոր |
Histoire et vérité
Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում։ Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է Ոգեշնչվել է է Հուսսնոլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից՝ Հակառակ Ֆ. Շլայերմախերի և Վ. Դիլթայի, որոնք մեկնաբանում էին հերմենևտիկան պսիխոլոգիզմի տերմիններով և համադրում այն իմացաբանության հետ, Ռիկյորը տեղափոխում է հերմենևտիկայի խնդիրը գոյաբանության ոլորտ։ Մարդկային փորձի նախնական պայմանը համարում է վերջինի լեզվական բնույթը։ Ներկայացվող հատվածը «Պատմություն և ճշմարտությունը գրքից է, որը փիլիսոփան կազմել է 50-60 թթ. գրած հոդվածների հիմքի վրա։
Աշխատանք և խոսք
Մեր կյանքում խոսքի և աշխատանքի կապը ամենաակնառու կերպով վկայում է այն մասին, թե ինչ լարվածություն են ստեղծում անհատական գոյության դինամիկան և քաղաքակրթությունների ցավագին ընթացքը: Այդ կապը միաժամանակ մեր գոյապայմանի ամենասկզբնական ու ամենահիմնա. կան հոդն է և պատմության զարգացրած մշակույթների ու տեխնիկաների ամենանուրբ արդյունքը: Ահա ինչու դրան կարելի է հանդիպել ձևավորման վիճակում ասելու և անելու ֆենոմենոլոգիական ամենատարրական վերլուծության մեջ և դա նկատել անչափ բարձր ու բարդ մակարդակով այն խնդիրներում, որ մեր օրերում տեխնիկական քաղաքակրթության մեջ առաջադրում է գրականության իրավիճակը հիմք ունենալով համալսարանի ճգնաժամը, տեխնիկական ուսուցման ուղղվածությունը արդյունաբերական մեխանիզացիայի հումանիստական հիմնախնդիրները և այլն: Արդ, մենք կփորձենք մտորել սրա շուրջ անդրադառնալով երկու ծայրակետերին՝ արմատական կողմին և արդիական կողմին, կփորձենք դիտարկել աշխատանքի ու խոսքի նախահիմքերի տեսանկ յունից և աշխատանքի ու խոսքի քաղաքակրթության ժամանակակից խնդիրների տեսանկյունից Խոսքի ուժի ու կարողության վերաբերյալ մեր մտորումներով ստեղծված այս ինտերմեդիան կբաժանի այդ երկու ուղղությունները:
Բայց ինչո՞ւ եմ ես անդրադառնում այս թեմային Այն ինձ թվաց քաղաքակրթության միասնության հիմնախնդիրը մի նոր տեսանկյունից քննելու մի ջոց խնդիր, որ արծարծել եմ այլ տեղերում ճշմարտության և ճշմարտության բազմաթիվ կարգերի հետ կապված հարցերի առնչությամբ Ինձ արդեն պարզ էր, որ քաղաքակրթությունը առաջ է ընթանում որքան խնդիրների բազմացման ու բարդեց ման ուղիով, այնքան էլ օրգանական այդ միասնությանը մոտենալու ճանապարհով, ինչպես դա են հաստատում մեծ դարաշրջանները Խոսքի և աշխատանքի սկզբնական դիալեկտիկան մեզ նորից հանգեցնում է նույն բանավեճի շրջանակներին Այս ուսումնասիրության հիմքում իրոք, ընկած է որոշակի հիասթափություն ու որոշակի անհանգս: տություն հիասթափություն՝ քանի որ կանգնած է աշխատանքի ժամանակակից փիլիսոփայություն ների առջև (մարքսիստական էքզիստենցիալիստական կամ քրիստոնեական) և անհանգստություն, որ առաջանում է աշխատանքի քաղաքակըթության հասկացության առիթով Մարդու որպես աշխատավորի բացահայտումը
կամ վերաբացահայտումը ժամանակակից մտքի մեծ իրադարձություններից մեկն է աշխատանքի քաղաքակրթություն ստեղծելու մեր ձգտումը կա տարելապես համահունչ է աշխատանքի վերաբերյալ այդ փիլիսոփայությունների ենթադրու թյուններին Ես լիովին համաձայն եմ փիլիսոփայական այդ ենթադրություններին ու սոցիալտնտեսական ձգտմանը, և իմ ամբողջ այս վերլու ծությունը պատասխանի փորձ է այդ համաձայնության ներսում առաջացած հիասթափությանն ու անհանգստությանը, որոնք սնվում են այդ նույն համաձայնությունից
Իմ հիասթափությունը գալիս է նրանից որ աշխա տանքի ռեաբիլիտացիան հաղթանակ է տանում դատարկ տեղում։ Նման մտորումն, իրոք, բխում է աշխատանքի որոշակի ըմբռնումից աշխատանքն իբրև պայքար ֆիզիկական բնության դեմ՝ խոսքը կվերաբերի նախկին արհեստներին, թե արդյունաբերական մեխանիզացիային, այնուհետև աշխատանքի հասկացությունն աստի ճանաբար ընդլայնվում է մինչև իսկ իր մեջ նե րառելով բոլոր գիտական, բարոյական և նույ նիսկ մտահայեցողական գործունեությունները և ձգտում է վերածվել մարտնչող և ոչ հայեցողական մարդու գոյության խիստ անորոշ հասկացու թյան: Այդ դեպքում աշխատանքը նշանակում է մարդու մարմնավորված ցանկացած գոյավիճակ քանզի չկա որևէ բան որ մարդը չիրագործի տքնաջան գործունեությամբ չկա մարդկային ինչ-որ բան, որ չդառնա praxis, և սրանից բացի եթե համարենք, որ մարդու էությունը նույնական է իր իսկ գործունեությանը, ապա պետք է ասել, որ մարդն աշխատանք է, Եվ ինչո՞ւ աշխատանքի փի լիսոփայությունը չներառել մարդուն հասու հայեգողության մեջ, եթե ճշմարիտ է, որ մարդու հա վերժական կյանքի խորքում դարձյալ բացվում է կայացման և պայքարի մի նոր դաշտ Այս դեպքում կարելի է ասել, որ հայեցողությունը նույնպես աշխատանք է:
Ի վերջո, մի՞թե պարզ չէ, որ աշխատանքի աստվա ծաբանությունը վերցրել է աշխատանքի փիլիսոփայության հիմունքները և շարունակել նրա հայեցակետերը՝ աշխատանքը դիտարկելով իբրև աստվածային արարչագործության շարունակու թյուն