Որոշ ժամանակ շարունակենք մնալ հրամայական խոսքի նեղ շրջանակում, ինչը մեզ թույլ կտա գործունեության փակ ոլորտի մեջ բացել առաջին ճեղքը: Ի՞նչ նոր օպերացիա է սկսում խոսքը աշխատանքի շրջանակներում:
Նախ, առանձնահատուկ ներգործություն մեկ ուրիշի վրա, ինչը պատկանում է ազդեցության, այլ ոչ թե արտադրության ոլորտին: Արտադրությունն առնչվում է նյութական կամ ոչ նյութական բնությանը, երրորդ դեմքով «սա»-ին: Ազդեցությունը, պահանքի պահանջի արդեն իսկ հրամայական ձևի տակ, ենթադրում է ուրիշի, մի երկրորդ անձի պահանջը, լինի այն համառ թե քաղաքավարի, կոպիտ թե սքողված, առաջ է բերում մեկ ուրիշի, մի «հետևություն», որն արդեն այլևս «հետևանք» չէ: Պահանջ-հետևություն հարաբերությունը<ref group="Ծանոթագրություններ">Այս և հաջորդ էջերում ներկայացված մի քանի հարցերի առումով իմ վերլուծությունը ես համալրել եմ Վալտեր Պորցերի դրույթներով, որ շարադրված են նրա "Das Wander der Sparche" գործում chap. IX, Die Leistung der Sparche:</ref>` դուրս է արտադրություն-արդյունք հարաբերության շրջանակից: Խոսքից ծնունդ առած այս միջմարդկային հարաբերությունը աշխատանքի մեջ ներմուծում է միաժամանակ հակասություն և բաղադրամաս: Հակասություն` քանզի ազդեցությունն այլ բան չէ, քան առանց փոխադարձության փոխակերպման գործողություն, այն է` արտադրություն: Բաղադրամաս` քանզի այն միաժամանակ հարստացնում է աշխատանքը միջմարդկային հարաբերությունների ողջ գունաշարով, ամեն աշխատանք համագործունեություն է, այսինքն` ոչ միայն համատեղ արված, այլև բազմիցս համատեղ քննարկված գործ: Հոգեսոցիոլոգիան մշտապես բախվում է աշխատանքի սոցիալական և խոսքային շերտին, սոցիալական որովհետև խոսքային է: Այսպիսով, ցածր արտադրողականությունը և հոգնությունը առաջ են գալիս միջմարդկային հարաբերություն ների խախտվածությունից, որոնք պայմանավորված են ոչ միայն աշխատանքի իբրև այդպիսինի բաժանումով, այլև աշխատանքի սոցիալական կազմակերպումով ընկերական հարաբերություններ աշխատավայրերում, կատարողական հարաբերություններ նախագծային գրասենյակ ների ու արտադրամասերի միջև, սոցիալական ստորադասային հարաբերություններ տնօրինության և աշխատանքային կոլեկտիվների միջև, ներառյալ սոցիալական այն բոլոր հարաբերությունները, որ գործում են ձեռնարկության ներսում և նրա սահմաններից դուրս, այս բոլոր հարաբերությունները, որոնք կարգավորում են աշխատանքը (կարգավորել բառի բոլոր իմաստներով), գտնվում են խոսքի աշխարհում:
Սակայն հրամայական խոսքն ուղղված չէ միայն ուրիշին, այլ առհասարակ մարդուն, որը խոսքի միջոցով դառնում է նշանակող: Ով խոսում է, խոսում է նաև իր մասին, վիճում իր համար. այսկերպ նա կայացնում է իրեն առնչվող վճիռը, որը պարզաբանում է նրա միտքը և տարանջատում այն նախնական հուզական խառնաշփոթից: Ներքին խոսքը, որ ամփոփված է ցանկացած վճռի մեջ, ակնհայտորեն վկայում է մարդու այն առաջընթացի մասին, որ ներկայացնում է խոսքը. եթե ես ոչինչ չեմ ասում ինքս ինձ, ապա դուրս չեմ գա կենդանական, անմարդկային մշուշոտ աշխարհից: Ես ինքս ինձ կարգավորում եմ նույնքան, որ քան քիչ առաջ կարգավորվում էր իմ աշխատանքը:
Սակայն մեկ ուրիշի և իմ ես-ի վրա եղած ազդեցության ետևում, այն խոսքի ետևում, որ հղում եմ ինքս ինձ և վճիռ կայացնում, հարկ է առանձնացնել խոսքի ամենասքողված աշխատանքը, նշանի իսկ ազդեցությունը իմաստի վրա, խոսքի միջոցով գործի դրվող իմաստի առաջընթացը: Խոսքն ինքը,- կասենք մենք,- ոչինչ չի անում», ավելին, այն «անել է տալիս» (դա կլինի մեկ ուրիշի թե որպես մեկ ուրիշ դիտված իմ միջոցով), բայց եթե անել է տալիս, ապա այն պատճառով, որ նշանակում է անելիքը, ու նաև այն պատճառով, որ մեկ ուրիշին ուղղված այդ նշանակյալ պահանջը «հասկանալի է նրան, և նա «հետևում» է դրան: Իմաստ արտահայտել նշանակում է գործել խիստ բարդ ձևով: Այս ուսումնասիրության շրջանակում դրա վերաբերյալ կարելի է միայն մի քանի ակնարկային նախանշումներ անել, ինչը, սակայն, աշխատանքի լրիվ հակապատկերն է, եթե նույնիսկ ներառված է դրա մեջ:
Նախ, չկա խոսք առանց տարբերակիչ գործունեության, որի շնորհիվ գործողության բայը և նրա ենթական (անհրաժեշտության դեպքում` և նրա ավարտը, հետևանքը, միջոցները) առանձնանում են: Այդ տարբերակիչ գործունեությանը միանում է նշանակման վիթխարի աշխատանքը, քանզի իրար կապված են երկու բան` առանձնացնել և անվանել առարկաները, դրանց ասպեկտները, գործողությունները, հատկությունները և այլն: Առաջին գործը տարբերակելն է, երկրորդը` իրար միացնելը: Եվ քանի որ խոսքը նախաղասության նախադասության մեջ իրար է կապում բայն ու գոյականը, ածականը, լրացումը, հոգնակի թիվը և այլն, ապա մենք կառավարում ենք մեր իսկ գործողությունը մի տեսակ «ֆրազավորելով» ձեր արարքները: Այսպիսով մեր ամեն գործողության հիմքում ընկած են տարբերակումներն ու հարաբերությունները: Այս «ֆրազավորումից» դուրս, մարդը մնում է անկապ ու շփոթահար: Այս ֆրազավորման իմաստն ամենևին իրերի կամ ձեր իսկ վերափոխությունը չէ, ոչ էլ արտադրությունը բառի ուղղակի իմաստով, այլ` նշանակումը, իսկ ամեն նշանակում մատնանշում է այն բացը, որ պիտի լցնի աշխատանքը որևէ նախագիծ, խոստում, մտադրություն իրականացնելու իմաստով:
Նշանակությունների այս բացն, անտարակույս, պայմանավորված է լեզվի և փիլիսոփայության աղքատությամբ, բայց այն նախ կազմում է լեզվի մեծությունը, քանզի ցուցանող և ոչ թե գործող նշանակությունների բացի շնորհիվ է, որ խոսքը համակցում և կառուցում է գործողությունը: Աշխատանքի «կարողության» տեսանկյունից խոսքի այս անկարությունը» հենց գործունեություն է, գործ, թեև սակայն, աշխատանք չէ ուղղակի իմաստով: Դա առավել շեշտելու համար, այն, ինչ մենք կոչում ենք «գործողության ֆրազավորում» նախադասություն» է (այն իմաստով, որով քերականության մեջ նշում են` հարաբերական նախադասություն, անորոշ նախադասություն և այլն), սակայն ամեն նախադասություն առաջադրման ակտ է: Խոսող մարդը առաջադրում է իմաստ, դա նրա գործելու խոսքային ձևն է:
Հավատն իբրև մինչ քննադատական գոյության ինքնաբուխ մղում իր առօրեականության դրոշմ է դնում աշխատելու և խոսելու բոլոր ձևերի վրա և քարացած ավանդույթի մեջ ներառում ժեստերն ու ասույթները: Խոսքը կյանքի է կոչում գործիքը,- ինչպես ասացինք քիչ առաջ - միայն այն պատճառով, որ խոսքը կյանքի է կոչում խոսքը` հավատո՞ւմ եք»:
Կասկածական խոսքը շրջված է դեպի ուրիշը, դեպի ինձ, դեպի իմաստը: Կասկածական խոսքը գերազանցապես ուղղված է ուրիշին: Ուրիշը պատասխանող մարդն է: Եվ այդ պատասխանի մեջ նա ամբողջապես երկրորդ անձ է. նա այլևս չէ, ինչը բնորոշ է գործարանային ապրանքին, այլ` «դու», որը պատասխանում է: Սակայն խոսքը նմանակում է արդյունաբերական աշխատանքին, երբ ուզում է հոգեբանորեն ազդել այն ձևով, որին աշխատանքը հասնում է իր արդյունքով, այ սինքնայսինքն` առանց արտադրանքի և արտադրողի խո խաղարձ փոխադարձ կապի: Այդպիսին է քարոզչական խոս քըխոսքը, որը հոգեբանական ներգործության է հաս նում հասնում այնպես, ինչպես մեքենան` արդյունավե տության արդյունավետության բարձրացման միջոցով: Այդ խոսքն ամբողջովին դուրս է գտնվում հարց ու պատասխանի շրջապտույտից: Այն արտադրում է այն չի անվանում: Միայն կասկածն է խոսքը վերափոխում հարցի և հարցադրումը` երկխոսության, այսինքն` պատասխան ենթադրող հարցի, հարցի պատասխանի:
Երկխոսության ոլորտը թափանցում է աշխատանքի ոլորտ և դուրս գալիս նրա սահմաններից: Այն թափանցում է, քանզի չկա աշխատանք առանց աշխատանքի բաժանման, և աշխատանքի բաժանում` առանց խոսքի փոխանակության, որը տարաբաշխում է խնդիրները և արտածում մարդկային աշխատանքի սոցիալական նշանակությունը: Սակայն երկխոսության ոլորտը նաև անցնում է աշխատանքի ոլորտից այն կողմ: Այն արդեն անցնում է այդ ոլորտը արտադրամասերում մասնական և միօրինակ աշխատանքի հոգեբանությունը զարմանալի կերպով մեզ ցույց է տալիս, որ աշխատողները, որոնք ունակ են մտքով կտրվել աշխատանքից, որն իր ավտոմատացման համեմատ գնալով դառնում է առավել արդյունավետ, լավագույն արտադրողականություն են հանդես բերում այն ժամանակ, երբ կարող են աշխատելիս զրուցել»: Այստեղ արդեն խոսքն օգնում է աշխատանքին, քանի որ հատուցում է դրա դիմաց, շեղում դրանից: Այդ դեպքում ի՞նչ ասել երկխոսության մասին, իբրև ազատ ժամանակի, այն ազատ ժամանակի, որի մեջ շատ մարդիկ ավելի ու ավելի են փնտրելու իրենց իսկական ինքնաարտահայտումը, քանի որ աշխատանքը դառնում է դրա ձեռքբերմանն անհրաժեշտ սոցիալական զոհը:
Սակայն արդար չէր լինի խոսքի ողջ ուժը սահմանափակել իրարահաջորդ հրամայականով ու քննադատությամբ, եթե նույնիսկ ընդլայնենք կասկածական խոսքի ոլորտը` այնտեղ ներառելով հաստատումն ու ասվածքը:
Պրոտագորասն ասում էր, թե խոսքի չորս հիմնարմատներն են հրամանը, աղերսը կամ աղոթ քըաղոթքը, հարցը և պատասխանը:
Այս անվանումը eukhole (աղերս, աղոթք), բացում է խոսքի մի լայն ասպարեզ, որը խոսող մարդուն ազատում է կարգադրության, որն, ի վերջո, տարրալուծվում է աշխատանքի մեջ, և կասկածի, որը վերջին հաշվով, քայքայում է աշխատող մարդուն, այլընտրանքից:
Այսպիսով, խոսքը զարգացնում է ինքնագիտակցությունն ու ինքնաարտահայտությունը բազմաթիվ ուղղություններով, որ մենք ուրվագծեցինք հպանցիկ, հրամայական խոսք, որով վճիռ եմ կայացնում` կասեցնելով իմ հուզական խառնաշփոթը, կասկածական խոսք, որով հարց եմ տալիս ինքս ինձ և կասկածի տակ առնում, ցուցական խոսք, որով գնահատում եմ ինձ, հաստատում, հայտարարում որպես այդպիսին, ինչպես և քնարական խոսք, որով երգում եմ մարդկային տեսակի հիմնական զգացմունքների և նրա մենության մասին:
Խոսքի ուժի վերաբերյալ այս անդրադարձի վեր ջում վերջում ակնհայտ է դառնում աշխատանքի և խոսքի փոխներթափանցվածությունը ու նաև դրանց սքողված տարբաժանվածությունը:
Գուցե կարելի է ասել, թե աշխատանք է այն, երբ մարդն ստեղծում է իր կարիքներին համապատասխան օգտակար արդյունք` փոքրիշատե դժվարին ճիգ գործադրելով, հաղթահարելու he մար մեզնից դուրս կամ ձեր մեջ գտնվող բնու թյան բնության դիմադրությունը:
Աշխատանքը որոշակի իմաստով ներառում է խոսքը, քանի որ խոսելը նույնպես փոքրիշատե դժվարին ճիգ է նույնիսկ արհեստ, որը ստեղծում է խմբի պահանջարկներին համապատասխան օգտակար արդյունը` դառնալով, կարծես, իրերի արտադրության փուլ: Սակայն լեզվի էությունը խույս է տալիս աշխատանքի բնությունից, խոսքը նշանակում է, այն չի արտադրում: Արտադրության ավարտն իրական արդյունք է, խոսքի ավարտը` ըմբռնելի իմաստ: Ավելին, խոսքը որոշ չափով անհատույց է. երբեք վստահ չես կարող լինել, թե խոսքն օգտակար կլինի, և քանի որ խոսքը որոնում է, ուստի արթնացնում է պահանջներ, նորացնում գործիքներ, բայց կարող է նաև ինքնաբավ լինել և ապացույցներ չպահանջող: Խոսքը փաստում է հարցադրում, ոգեկոչում: Այն կարող է խոսել` չասելով ոչինչ, շաղակրատել, ստել, խարել և, ի վերջո, խենթացնել: Միա ինչու աշխատանքը կարող է հանգիստ ամաչեցնել խոսքին նրա դատարկաբանության համար: