|
|
| Տող 1. |
Տող 1. |
| − | Սուրը տաճարում է։
| |
| − | Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։
| |
| − | Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներ
| |
| − | կամ քարեր։
| |
| − | Մտածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազվագյուտ իրեր։
| |
| − | Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։
| |
| − | Ամենաազատը և ամենահինը։
| |
| − | Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են:
| |
| − | Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։
| |
| − | Այն բարերարություն է ուսուցանում,
| |
| − | բայց չի սահմանում բարոյականություն:
| |
| − | Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։
| |
| − | Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։
| |
| − | Նրա հետևորդները կարող են աշակերտել
| |
| − | Բուդդային կամ Հիսուսին։
| |
| − | Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։
| |
| − | Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում է
| |
| − | և պահպանում իր ժողովրդին։
| |
| − | Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում է
| |
| − | և պահպանում ծառերին։
| |
| − | Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։
| |
| − | Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։
| |
| − | Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ`
| |
| − | կույր պերուացի:
| |
| − | Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին,
| |
| − | խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։
| |
| − | Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։
| |
| − | Չգիտեմ, թե նա ինչ է հասկացել
| |
| − | Արևմտյան դեմքերը ` դիմակներ են,
| |
| − | Որ անհնար է վերծանել։
| |
| − | Նա խոստացել է Պերու վերադառնալով`
| |
| − | հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։
| |
| − | Չգիտեմ, թե ինչ է եղել։
| |
| − | Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։
| |
| | | | |
| − | Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի
| |