«Անծանոթը»–ի խմբագրումների տարբերություն
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը) |
չ |
||
| Տող 1. | Տող 1. | ||
| − | + | {{Վերնագիր | |
| + | |վերնագիր = Անծանոթը | ||
| + | |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] | ||
| + | |թարգմանիչ =[[Սամվել Թավադյան]] | ||
| + | |աղբյուր = | ||
| + | }} | ||
| + | <center><poem> | ||
| + | Սուրը տաճարում է։ | ||
| + | Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։ | ||
| + | Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներ | ||
| + | կամ քարեր։ | ||
| + | Մտածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազավգյուտ իրեր։ | ||
| + | Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։ | ||
| + | Ամենաազատը և ամենահինը։ | ||
| + | Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են: | ||
| + | Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։ | ||
| + | Այն բարերարություն է ուսուցանում, | ||
| + | բայց չի սահմանում բարոյականություն: | ||
| + | Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։ | ||
| + | Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։ | ||
| + | Նրա հետևորդները կարող են աշակերտել | ||
| + | Բուդդային կամ Հիսուսին։ | ||
| + | Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։ | ||
| + | Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում է | ||
| + | և պահպանում իր ժողովրդին։ | ||
| + | Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում է | ||
| + | և պահպանում ծառերին։ | ||
| + | Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։ | ||
| + | Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։ | ||
| + | Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ` | ||
| + | կույր պերուացի: | ||
| + | Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին, | ||
| + | խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։ | ||
| + | Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։ | ||
| + | Չգիտեմ, թե նա ինչ է հասկացել | ||
| + | Արևմտյան դեմքերը ` դիմակներ են, | ||
| + | Որ անհնար է վերծանել։ | ||
| + | Նա խոստացել է Պերու վերադառնալով` | ||
| + | հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։ | ||
| + | Չգիտեմ, թե ինչ է եղել։ | ||
| + | Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։ | ||
| + | ։</poem> | ||
Ընթացիկ տարբերակը 21:24, 16 Մարտի 2025-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Սուրը տաճարում է։
Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։
Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներ
կամ քարեր։
Մտածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազավգյուտ իրեր։
Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։
Ամենաազատը և ամենահինը։
Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են:
Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։
Այն բարերարություն է ուսուցանում,
բայց չի սահմանում բարոյականություն:
Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։
Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։
Նրա հետևորդները կարող են աշակերտել
Բուդդային կամ Հիսուսին։
Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։
Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում է
և պահպանում իր ժողովրդին։
Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում է
և պահպանում ծառերին։
Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։
Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։
Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ`
կույր պերուացի:
Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին,
խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։
Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։
Չգիտեմ, թե նա ինչ է հասկացել
Արևմտյան դեմքերը ` դիմակներ են,
Որ անհնար է վերծանել։
Նա խոստացել է Պերու վերադառնալով`
հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։
Չգիտեմ, թե ինչ է եղել։
Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։
։