«Կախարդան թելը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սահմաններ |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = Սամվել Թավադյան |աղբյո...»:) |
|||
| Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = | |աղբյուր = | ||
}} | }} | ||
| − | + | ||
Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ: | Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ: | ||
| Տող 14. | Տող 14. | ||
Աղբյուր` Գրանիշ | Աղբյուր` Գրանիշ | ||
| − | |||
| − | |||
Ընթացիկ տարբերակը 12:40, 17 Մարտի 2025-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ:
Այդպես էլ եղավ: Թեսևսը անկարող էր իմանալ, որ լաբիրինթոսից այն կողմ` ժամանակի լաբիրինթոսն է, որտեղ նրան սպասում է Մեդեան: Այնուհետև թելը անհետացավ, լաբիրինթոսն էլ: Եվ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է մեր շուրջը – լաբիրինթո՞ս, խորհրդավոր տիեզե՞րք, թե կործանարար քաոս:
Մեր ճակատագիրն է երևակայել, կարծես թե թելը և լաբիրինթոսը գոյություն ունեն: Մենք երբեք թել չենք պահել մեր ձեռքերում: Գուցեև, մենք գտնում ենք այն և կորցնում հայտնության պահին, երաժշտական հնչյուններում, երազում, բառերում, որ անվանում ենք փիլիսոփայություն կամ էլ պարզ, անկեղծ երջանկության մեջ։
Աղբյուր` Գրանիշ