«Սիրահարը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սիրահարը |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ =Սամվել Թավադյան |աղբյ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:50, 17 Մարտի 2025-ի դրությամբ

Սիրահարը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Սամվել Թավադյան

Ես պետք է ձևացնեմ, թե այս ամենը գոյություն ունի`
Լուսինը, փղոսկրը, վարդերը,
լամպերը և գիծը Դյուրերի:
Ես պետք է ձևացնեմ, թե այս ամենը գոյություն ունի՝
արաբական ինը թվերը և հարափոխ զրոն:
Ես պետք է ձևացնեմ, թե անցյալում եղել են
Պերսեպոլիսն ու Հռոմը, և որ ավազը սորուն
կանխորոշել է ճակատագիրը ատամնաձև պարիսպների՝
ոչնչացված ձեռքով երկաթե դարի:
Ես պետք է կեղծեմ զենքերը
և խարույկը դյուցազներգերի,
ծովը՝ երկրի հիմնասյուները մաշող:
Ես պետք է ձևացնեմ, որ կան և ուրիշները:
Բայց սուտ է ամենը:Կաս միայն դու:
Դու ես իմ դժբախտությունը և երջանկությունը՝ մաքուր և անսահման։