Changes

/* IV։ Ժուչկան */
=== I։ Կոլյա Կրասոտկին ===
Նոյեմբերի սկիզբն էր։ Տասնմեկ աստիճան սառնամանիք էր մեր քաղաքում, բայց գետինը մերկ էր, սառցակալած։ Գիշերը չոր ձյուն էր տեղացել մի քիչ, և «չոր ու կծու» քամին բարձրացնում էր ձյունը, քշում էր տխուր-տրտում փողոցներով ու մանավանդ շուկայի հրապարակով։ Մռայլ առավոտ էր, բայց դադարել էր ձյունը։ Հրապարակից ոչ շատ հեռու, Պլոտնիկովների խանութի մոտ, մի փոքր տուն կար, որ շատ մաքուր էր թե՛ դրսից, թե՛ ներսից։ Այրի տիկին Կրասոտկինայի տունն էր դա։ Նահանգային քարտուղար Կրասոտկինը շատ վաղուց էր մահացել, գրեթե տասնչորս տարի առաջ, և նրա երեսնամյա այրին, որ դեռ շատ սիրունիկ մի տիկին էր, «իր դրամագլուխով» ապրում էր իր կոկիկ տանը։ Պարկեշտ ու ամոթխած մի կյանքով էր ապրում, բնավորությամբ մեղմ էր, բայց և բավական կենսուրախ։ Տասնութ տարեկան էր, երբ ամուսինը մեռավ. ընդամենը մեկ տարի էր ապրել նրա հետ և հենց նոր մի տղա էր ծնել։ Ամուսնու մահվան օրից նա իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ իր անգին մանչուկի՝ Կոլյայի, դաստիարակությանը, և թեպետ ամբողջ տասնչորս տարի խելակորույս սիրել էր նրան, բայց իհարկե, անհամեմատ ավելի տառապանք էր տեսել, քան ուրախություն, գրեթե ամեն օր ահուդողի մեջ ընկնելով, մեռնելով այն վախից, թե տղան կհիվանդանա, կմրսի, չարություն կանի, աթոռի վրա կմագլցի ու վայր կընկնի և այլն, և այլն։ Իսկ երբ Կոլյան սկսեց դպրոց գնալ և հետո հաճախել մեր պրոգիմնազիան, մայրն էլ նրա հետ փութաց ուսումնասիրել բոլոր գիտությունները, որպեսզի օգնի նրան և դասերը սերտեն միասին, փութաց ծանոթանալ ուսուցիչների և նրանց կանանց հետ, փաղաքշել նույնիսկ Կոլյայի դպրոցական ընկերներին, հաճոյանալ նրանց, որպեսզի ձեռք չտան Կոլյային, չծաղրեն նրան, չծեծեն։ Եվ հասցրեց այնտեղ, որ ընկերներն իրոք սկսեցին ծաղրել նրան հենց մոր պատճառով, սկսեցին ձեռ առնել, որ նա մամայի բալիկ է։ Բայց տղան կարողացավ իր գլխին տեր կանգնել։ Խիզախ տղա էր, «սոսկալի ուժեղ», ինչպես լուր տարածվեց դասարանում, և շուտով էլ հաստատվեց, որ այդպես է իրոք, ճարպիկ էր, անկոտրում բնավորության տեր, հանդուգն ու նախաձեռնող ոգի ուներ։ Լավ էր սովորում, և նույնիսկ ասում էին, թե նա թվաբանության ու ընդհանուր պատմության մեջ հենց դասատու Դարդանելովին էլ կգլի-կանցնի։ Տղան թեև վերից էր նայում բոլորին, քթիկը տնկած, բայց լավ ընկեր էր և չէր մեծամտանում։ Դպրոցականների հարգանքն ընդունում էր որպես իրեն վայել մի բան, սակայն ընկերաբար էր վերաբերվում նրանց։ Մանավանդ չափ ու սահմանը գիտեր, հարկ եղած դեպքում կարող էր զսպել իրեն, և ուսուցիչների հետ իր փոխհարաբերությունների մեջ երբեք չէր անցնում այն վերջին ու նվիրական սահմանը, որից այն կողմ արդեն որևէ արարք չի հանդուրժվի, կդառնա անկարգություն, ընդվզում և անօրինություն։ Եվ սակայն բնավ, բնավ էլ դեմ չէր չարաճճիություններ անելու, և եթե որևէ հարմար առիթ ներկայանար, անելիքն անում էր ամենահետին մի լաճի նման, ոչ այնքան չարաճճիության սիրույն, որքան մի որևէ արտասովոր, հնարամիտ տարօրինակությամբ զարմացնելու, շշմեցնող տպավորություն գործելու և իրեն ցույց տալու համար։ Շատ ինքնասեր էր մանավանդ։ Նույնիսկ իր մայրիկին կարողացել էր ենթարկել իրեն, գրեթե բռնակալի պես ազդելով նրա վրա։ Եվ մայրիկը ենթարկվել էր, օ՜, վաղուց էր արդեն ենթարկվել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել միայն այն մտքի հետ, որ տղան «քիչ է սիրում» իրեն։ Նրան շարունակ թվում էր, թե Կոլյան «անզգա» է իր նկատմամբ, և լինում էին դեպքեր, երբ հիստերիկ արցունքներ թափելով սկսում էր հանդիմանել տղային՝ սառն վերաբերմունքի համար։ Տղան չէր սիրում այդ բանը, և մայրը որքան ավելի էր նրանից սրտագին զեղումներ պահանջում, այնքան ավելի անդրդվելի էր դառնում նա՝ կարծես դիտմամբ։ Բտյց Բայց նրա այդ վերաբերմունքը ոչ թե դիտումնավոր էր, այլ ակամա, այդպես էր բնավորությունը։ Մայրը սխալվում էր. նա շատ էր սիրում իր մայրիկին, միայն թե չէր սիրում «հորթային քնքշությունները», ինչպես ասում էր իր դպրոցական լեզվով։ Հորից մնացել էր մի գրապահարան, որի մեջ սակավաթիվ գրքեր կային. Կոլյան սիրում էր կարդալ և արդեն ինքնաբերաբար կարդացել էր դրանցից մի քանիսը։ Դա չանհանգստացրեց մորը, պարզապես նա զարմանում էր երբեմն, տեսնելով, թե ինչպես իր տղան ժամերով կանգնում էր պահարանի մոտ մի որևէ գրքի մեջ խորասուզված, փոխանակ դուրս գնալու և խաղալու։ Եվ այդպիսով Կոլյան կարդաց բաներ, որ չէր կարելի նրան թույլ տալ այդ տարիքում։
Տղան թեև չէր սիրում իր չարաճճիությունների մեջ մի որոշ սահմանից անդին անցել, բայց վերջերս սկսել էր անել այնպիսի չարաճճիություններ, որոնք լրջորեն վախեցնում էին մորը, ճիշտ է, անբարոյական բաներ չէին դրանք, բայց կապը կտրած մարդու սանձարձակ խելառություններ էին։ Հենց այս տարվա հուլիսին, ամառային արձակուրդի ժամանակ, այնպես էր պատահել, որ մայրիկն ու տղան մի շաբաթով հյուր էին գնացել մի ուրիշ գավառ, յոթանասուն վերստ մեր քաղաքից, հեռավոր մի ազգականուհու մոտ, որի ամուսինը պաշտոնավարում էր երկաթուղային կայարանում (հենց այն կայարանում, որ ամենամոտն էր մեր քաղաքին, և որտեղից Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը մեկ ամիս հետո մեկնեց Մոսկվա)։ Կոլյան այնտեղ նախ և առաջ սկսեց մանրամասնորեն դիտել, ուսումնասիրել երկաթուղային կարգուկանոնը, հասկանալով, որ տուն վերադառնալուց հետո կարող է իր նոր գիտելիքներով փայլել պրոգիմնազիայի դպրոցականների մեջ։ Բայց հենց այդ նույն ժամանակ ուրիշ տղաներ էլ կային այնտեղ, և Կոլյան բարեկամացավ նրանց հետ. մի քանիսը կայարանում էին ապրում, մի քանիսն էլ շրջակայքում, ընդամենը վեց կամ յոթ պատանյակներ էին՝ տասներկուսից տասնհինգ տարեկան, և նրանցից երկուսն էլ մեր քաղաքից էին պատահմամբ։ Տղաները միասին խաղում էին, չարաճճիություններ անում, և ահա Կոլյայի հյուրագնացության չորրորդ կամ հինգերորդ օրը հիմար երեխաները խելքից֊մտքից դուրս մի գրազ եկան երկու ռուբլու վրա, Կոլյան, որ գրեթե ամենափոքրն էր բոլորի մեջ և դրա համար էլ մի քիչ արհամարհվում էր մեծերից, ինքնասիրության կամ էլ անսանձ խիզախության մղումով առաջարկեց, որ գիշերը, երբ ժամը տասնմեկի գնացքը գա, ինքը երեսի վրա կպառկի երկաթգծի մեջտեղը և անշարժ կմնա, մինչև գնացքը սրընթաց արագությամբ անցնի իր վրայով։ Ճիշտ է, նախօրոք ստուգեցին ու պարզեցին, թե իրոք կարելի է այնպես մեկնվել գծերի մեջտեղը և տափակ պառկել, որ գնացքն անշուշտ անցնի առանց պառկողին դիպչելու, բայց դե, համենայն դեպս, հանա՞ք է այդպես պառկելը։ Կոլյան հաստատ պնդում էր, որ կպառկի։ Սկզբում ծիծաղում էին նրա վրա, սուտլիկ էին կոչում նրան, պոռոտախոս էին ասում, բայց դրանով ավելի ևս գրգռեցին տղային։ Եվ մանավանդ որ այդ տասնհինգ տարեկան տղաները չափից ավելի ցցում էին իրենց քթերը նրա առաջ, սկզբում նույնիսկ «ճստլիկ» էին համարում նրան և չէին ուզում ընդունել որպես իրենց ընկերը, իսկ դա արդեն անտանելիորեն վիրավորական էր։ Եվ ահա որոշեցին երեկոյան գնալ կայարանից մեկ վերստ հեռու, որպեսզի գնացքը, կայարանից դուրս գալուց հետո, հասցնի լրիվ թափ առներ տղաները հավաքվեցին։ Հասավ անլուսին գիշերը. ոչ թե մութ էր պարզապես, այլ գրեթե խավարամած։ Որոշյալ ժամին Կոլյան պառկեց գծերի միջև։ Մյուս հինգ տղաները, որոնք գրազ էին եկել, սպասում էին ուղեթումբի ներքևում, թփերի մեջ՝ նվաղուն սրտով, հետո նաև վախով ու զղջումով։ Վերջապես հեռվում սկսեց դրմփալ գնացքը, որ դուրս էր եկել կայարանից։ Մթան խորքից երկու կարմիր լապտերները փայլեցին, հրեշը դղրդալով մոտենում էր։ «Փախի՛ր գծից, փախի՜ր»,— գոռացին ահաբեկված տղաները թփերի միջից, բայց արդեն ուշ էր. գնացքը վրա հասավ ու սուրալով անցավ գնաց։ Տղաները վազեցին Կոլյայի մոտ. նա անշարժ պառկել էր։ Սկսեցին քաշքշելով բարձրացնել գետնից։ Նա հանկարծ վեր կացավ ու առանց մի բառ ասելու գծից հեռացավ։ Ուղեթմբից ցած իջնելով, նա հայտարարեց, թե դիտմամբ այդպես պառկել էր ուշաթափվածի նման, որպեսզի վախեցնի նրանց. բայց ճշմարտությունն այն էր, որ նա իրոք ուշաթափվել էր, ինչպես ինքը խոստովանեց մորը, երբ արդեն երկար ժամանակ էր անցել այդ օրից։ Այսպիսով, ընդմիշտ ձեռք բերեց «քաջասիրտ» տղայի համբավը։ Այդ գիշեր երբ կայարան վերադարձավ ու տուն մտավ՝ մոմի պես գունատ էր։ Հաջորդ օրը մի թեթև հիվանդացավ ջղային տենդով, բայց սոսկալի բարձր էր տրամադրոլթյունը, ուրախ էր ու գոհ։ Դեպքը մեր քաղաքում իմացվեց ոչ թե անմիջապես, այլ նրանց վերադառնալուց հետո, և լուրը հասավ դպրոց, տնօրենության ականջը։ Բայց Կոլյայի մայրիկը իսկույն վազեց տնօրենի մոտ, աղաչեց, որ չպատժեն իր տղային, և ի վերջո Դարդանելովը, որ հարգված ու ազդեցիկ դասատու էր, Կոլյային պաշտպանեց ու բարեխոսեց նրա օդտինօգտին. գործն անհետևանք թողեցին, իբրև թե բնավ էլ չի եղել։
Այս Դարդանելովը, ամուրի և միջին տարիքի մի մարդ, երկար տարիներ բուռն սիրահարվել էր տիկին Կրասոտկինային և արդեն մի անգամ, գրեթե մեկ տարի առաջ, համարձակվել էր նրա ձեռքը խնդրել ամենահարգալից ձևով, վախից ու նրբանկատությունից ղողահար. բայց տիկինը մերժել էր, համաձայնվելը դավաճանություն համարելով իր որդյակի նկատմամբ, թեև Դարդանելովը, որոշ խորհրդավոր նշաններից դատելով, գուցե նույնիսկ իրավունք ուներ հուսալու, որ ինքը այնքան էլ հակակրելի չէր այդ հմայիչ, բայց չափազանց առաքինի ու քնքշասիրտ այրի կնոջ համար։ Կոլյալի այդ խենթ չարաճճիությունը կարծես սառույցը կոտրեց, և Դարդանելովն իր արած բարեխոսության դիմաց հույսի մի նշույլ ստացավ, ճիշտ է՝ հեռավոր մի նշույլ, բայց թե Դարդանելովը ինքն էլ մաքրության ու նրբանկատության արտակարգ մի երևույթ էր, ուստի առայժմ դա էլ բավական էր նրա երջանկությունը լիակատար դարձնելու համար։ Նա սիրում էր Կոլյային, թեպետ նվաստացուցիչ պիտի համարեր հաճոյանալ նրան, և դասարանում խիստ ու պահանջկոտ էր նրա նկատմամբ։ Բայց Կոլյան ինքն էլ նրան պատկառելի հեռավորության վրա էր պահում, դասերը սովորում էր շատ լավ, դասարանի երկրորդն էր, Դարդանելովին չոր էր վերաբերվում և ամբողջ դասարանը հաստատ հավատում էր, թե ընդհանուր պատմության մեջ Կոլյան այնքան ուժեղ է, որ հենց Դարդանելովին էլ «կգլի»։ Եվ իրոք, Կոլյան մի անգամ նրան հարց էր տվել «Ո՞վ է հիմնել Տրովադան», և Դարդանելովը, պատասխանելով, խոսել էր առհասարակ ժողովուրդների, նրանց շարժումների ու գաղթերի, դարերի խորքի և առասպելաբանության մասին, բայց թև ո՞վ է հիմնել Տրովադան, այսինքն ո՞ր պատմական անձնավորությունները՝ չէր կարողացել պատասխանել և նույնիսկ, չգիտես ինչու, անիմաստ ու մտացածին էր համարել այդ հարցը։ Բայց տղաներն այնպես էլ մնացին այն համոզմունքին, որ Դարդանելովը չգիտե ով է հիմնել Տրովադան։ Իսկ Կոլյան Տրովադայի հիմնադիրների մասին կարդացել էր Սմարագդովի գրքում, որ գտել էր իր հորից մնացած գրապահարանի մեջ։ Ի վերջո բոլոր տղաներն սկսեցին հետաքրքվել, թե ով է հիմնել Տրովադան, բայց Կրասոտկինն իր գաղտնիքը չհայտնեց, և այդ բանը գիտենալու նրա համբավը անխախտ մնաց։
— Ովքե՞ր են խաբեբաները։
— Բժիշկները և ամբողջ այդ բժշկական ոհմակը առհասարակ, և անշուշտ նաև մասնավորապես։ Ես չեմ ընդունում բժշկությունը։ Անօգուտ հաստատություն է։ Եվ սակայն այդ բոլորը դեռ կուսումնասիրեմ ես։ Բայդ Բայց այդ ի՞նչ քնքուշ զգացմունքներ եք սկսել այնտեղ։ Կարծեմ ամբողջ դասարանով եք գնում մոտը, հա՞։
— Ոչ ամբողջ դասարանը, մերոնցից մի տասը հոգի գնում է միշտ, ամեն օր։ Բան չկա դրա մեջ։
Այսպես հուզվում էր Կոլյան, ամբողջ էությամբ ջանալով խիստ անկախ տեսք ընդունել։ Հատկապես նրան տանջում էր կարճ հասակը, ոչ այնքան իր «զզվելի» դեմքը, որքան հենց կարճ հասակը։ Տան մի անկյունում, պատի վրա, դեռ անցյալ տարի մատիտով մի գիծ էր քաշել, նշելով իր հասակը, և դրանից հետո երկու ամիսը մեկ մոտենում էր պատին անձկությամբ, տեսնելու համար, թե որքան է աճել։ Բայց ավա՜ղ, սոսկալի դանդաղ էր աճում, և դա երբեմն պարզապես հուսահատության էր մատնում նրան։ Իսկ դեմքը բնավ էլ «զզվելի» չէր, այլ ընդհակառակը՝ բավական առինքնող էր, սպիտակ, դալկավուն, պեպենոտ։ Մոխրագույն, փոքր, բայց վառվռուն աչքերը նայում էին հանդուգն հայացքով և հաճախ զգացմունքն էր բոցավառվում նրանց մեջ։ Այտոսկրերը մի քիչ լայն էին, շրթունքները՝ փոքր, ոչ շատ հաստ, բայց շատ կարմիր, քիթն էլ փոքր էր և որոշակիորեն վեր ցցված։ «Ուղղակի կճատ քիթ է, կճա՜տ քիթ»,— մրթմրթում էր ինքնիրեն Կոլյան, երբ հայելու մեջ էր նայում, և միշտ էլ վրդովմունքով էր հեռանում հայելուց։ «Բայց գուցե դե՞մքս էլ խելացի չէ»,— մտածում էր նա երբեմն, նույնիսկ դրան էլ կասկածելով։ Եվ սակայն պետք չէ կարծել, թե իր դեմքի ու հասակի մասին մտահոգությունը կլանում էր նրա ամբողջ խելքն ու միտքը։ Ընդհակառակը, որքան էլ դառն լինեին այդ րոպեները հայելու առաջ, շուտով մոռանում էր դրանք, և նույնիսկ երկար ժամանակ մոռանում, «լիովին հանձնվելով գաղափարներին և իրական կյանքին», ինչպես ինքն էր բնորոշում իր գործունեությունը։
Ալյոշան շուտով երևաց և շտապ մոտեցավ Կոլային։ Դեռ մի քանի քայլ հեռվից Կոլյան տեսավ, որ Ալյոշայի դեմքը մի տեսակ շատ ուրախ էր։ «Մի՞թե այդքան ուրախ է, որ ինձ է տեսնում»,— մտածեց Կոլյան գոհունակությամբ։ Այստեղ ի դեպ նշենք, որ Ալյոշան շատ էր փոխվել այն օրից, երբ վերջին անգամ տեսանք նրան. հանել էր պարեգոտը և սքանչելի կարված սերթուկ էր հագնում հիմա, կլոր ու փափուկ գլխարկ, մազերն էլ կարճ էին կտրված։ Այս բոլորը շատ էին գեղեցկացրել նրան, ուղղակի սիրունիկ մի տղամարդ էր դարձել։ Նրա առինքնող դեմքին միշտ էլ ուրախ արտահայտություն կար, բտյց բայց դա մի տեսակ մեղմ ու հանգիստ ուրախություն էր։ Կոլյան զարմացավ, որ Ալյոշան դուրս էր եկել առանց վերարկուի, հենց այն հագուստով, որով նստել էր սենյակում. երևում էր, որ շտապել է։ Նա ուղղակի ձեռքը մեկնեց Կոլյային։
— Ահա վերջապես դուք էլ եկաք։ Ի՜նչ անհամբեր սպասում էինք ձեզ բոլորս։
17
edits