Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

2 bytes removed, 12:22, 13 Հուլիսի 2013
/* I — Հակակրոնական պայքար */
=== I — Հակակրոնական պայքար ===
:   Ես չեմ եղել Մոսկվայի հակակրոնական թանգարաններում, բայց այցելել եմ Լենինգրադինը՝ տեղադրված Սուրբ Իսահակի տաճարում, որի ոսկյա գմբեթը հոյակապ շողարձակում է քաղաքի վրա։ Տաճարի արտաքին տեսքն իսկապես գեղեցիկ է, սակայն ներսը սոսկալի է։ Այնտեղ պահպանված մեծածավալ սրբապատկերները իրենց տեսքով կարող են միայն ցատկատախտակի դեր կատարել աստվածանարգությունների համար։ Նրանք իսկապես վանող են։ Թանգարանի տեսքն ընդհանուր առմամբ պակաս հանդուգն է, քան սպասում էի։ Այնտեղ գիտությունը հակադրված է կրոնական առասպելին։ Ցիցերոնները հանձն են առել օգնել ծույլ մտքերին այնտեղ, որտեղ համոզելու համար բավական չեն օպտիկական գործիքները, աստղաբաշխական, բնապատմական, անատոմիական կամ վիճակագրական ցուցապաստառները։ Այդ ամենը դեռ զուսպ է եւ ոչ շատ սպանիչ։ Դա վաելի ավելի շուտ Ռեկլյու է եւ Ֆլամարիոն, քան Լեո Տաքսիլ։ Տերտերներն, օրինակ, լավ օգտվում են դրանից։ Բայց մի քանի օր առաջ Լենինգրադի արվարձաններում, Պետերգով տանող ճանապարհին պատահաբար հանդիպեցի մի տերտերի, իսկական տերտերի։ Միայն նրա տեսքն ավելի պերճախոս էր, քան ԽՍՀՄ֊ի բոլոր հակակրոնական թանգարանները։ Հանձն չեմ առնում այն նկարագրել։ Հրեշավոր, վանող ու ծիծաղելի այդ մարդն ասես հորինված էր բոլշեւիզմի կողմից որպես խրտվիլակ՝ ընդմիշտ խրտնեցնելու գյուղական վայրերի բարեպաշտ զգացումները։
:   Դրան հակառակ չեմ կարողանում մոռանալ եկեղեցու դռնապահ մի հոգեւորականի հրաշագեղ դեմքը։ Այդ եկեղեցին մենք այցելեցինք X… ժամանելուց առաջ։ Ինչպիսի՜ արժանապատվություն կար նրա քայլվածքում, ինչպիսի՜ ազնվություն՝ դիմագծերում, ինչպիսի՜ տխրամած եւ հաշտված հպարտություն։ Ոչ մի խոսք, ոչ մի նշան նա չուղղեց մեզ, ոչ մի հայացք չփոխանակեցինք։ Առանց նրա գիտության, նրան դիտելով մտածում էի ավետարանական «tradebat autem»֊ի մասին, որից ներշնչվում էր Բոսյուեն ինքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սեւաստոպոլի մերձակա Խերսոնեսի հնագիտական թանգարանը նույնպես գտնվում է եկեղեցում<ref>Սոչիի մոտակայքում գտնվող մի եկեղեցում մենքի մենք ականատես եղանք պարի դասի։ Գլխավոր զոհասեղանի տեղում զույգեր էին պտտվում ֆոքստրոտի կամ տանգոյի հնչյունների տակ։</ref>։ Որմնանկարներն այնտեղ պահպանվել են, անկասկած, իրենց վանող տգեղության շնորհիվ։ Դրանց բացատրական ցուցանակներ են փակցրել։ Քրիստոսի մի պատկերի վերեւում, օրինակ, կարելի է կարդալ․ «Առասպելական կերպար, որ երբեք գոյություն չի ունեցել»։:&nbsp;&nbsp;&nbsp;Ես չեմ կարծում, թե ԽՍՀՄ֊ը խելացի է վարել այս հակակրոնական պատերազմը։ Մարքսիստներին թույլատրվում էր հիմնվել միայն պատմությանը եւ, դխտելով ժխտելով Քրիստոսի աստվածային էությունն ու մինչեւ իսկ գոյությունը, մերժելով եկեղեցու դրույթները, սրբազերծելով Հայտնությունը, խիստ նյութապաշտորեն եւ քննադատաբար մոտենալ մի ուսմունքի, որն այսուհենդերձ մի նոր հույս էր բերում աշխարհին եւ ամենաարտառոց հեղափոխական խմորիչն էր, որ կարելի էր պատկերացնել այն ժամանակներում։ Նրան թույլատրվում էր ասել այն, ինչում եկեղեցին ինքը դավաճանել էր նրան, եւ որով Ավետարանի այդ ազատագրական ուսմունքը, ավա՜ղ, եկեղեցու իսկ մեղսակցությամբ, կարող էր տեղի տալ իշխանության վատթարագույն չարաշահումների։ Ցանկացած միջոց ավելի լավ էր, քան լռության մատնելն ու ժխտելը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, ձեւացնելն էր, թե իբր այն բոլորովին չի եղել, եւ անգիտությունը, որի մեջ այդ հարցում նրանք պահում են ժողովրդին, թողնում է նրան առանց քննադատական պաշտպանության՝ չպատվաստված մի միստիկական համաճարակի դեմ, որից միշտ պետք է վախենալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կա նաեւ (սկզբում ես իմ քննադատությունը ներկայացրի ամենանեղ կողմով) հարցի գործնական կողմը։ Ավետարանի եւ նրանից բխող ամեն ինչի անգիտությունն ու ժխտումը, անշուշտ, չի կարող ինչ֊որ բանով չաղքատացնել մարդկությունն ու մշակույթը։ Չէի կամենա, որ ինձ կասկածեին անաչառության մեջ եւ այստեղ տեսնեին իմ անձնական համոզմունքի կամ կրթության նշանները։ Ես նույնը կասեի եւ հունական առասպելների մասին, որոնք, իմ կարծիքով, նույնպես օժտված են խոր եւ հարատեւ դաստիարակչական բնույթով։ Ինձ անհեթեթ է թվում դրանց հավատալը, բայց եւ նույնքան անհեթեթ է նրանց մեջ պարունակվող ճշմարտության հատիկը ժխտել եւ կարծել, թե դրանց հետ բոլոր հաշիվները կարող ենք փակված համարել՝ թեթեւակի ժպտալով եւ ուսեր թոթվելով։ Ինչ վերաբերում է այն արգելակմանը, որ կրոնը կարող է բերել մտքի զարգացման ընթացքին եւ այն յուրահատուկ ծալքին, որ ուղեղում կարող է առաջացնել հավատը, ապա դրանք լավ եմ ճանաչում եւ կարծում եմ, որ լավ է այդ ամենից ազատել նոր մարդուն։ Ես ընդունում եմ նաեւ, որ սնոտիպաշտությունը, օժանդակելով տերտերներին, գյուղերում եւ այլուր (ես այցելել եմ կայսրուհու պալատները) պահպանում է մի սարսափելի բարոյական տիղմ, եւ հասկանում եմ, որ նրանք կարիք են զգում մեկընդմիշտ մաքրել այդ ամենը։ Գերմանացիներն այս դեպքի համար ունեն մի հիանալի արտահայտություն, որի ֆրանսերեն համարժեքը ապարդյուն փորձում եմ գտնել․ «Երեխային դուրս նետեցին լողատաշտակի ջրի հետ»։ Իրերը չզանազանելու եւ յափազանց մեծ շտապողականության արդյունք։ Հնարավոր է, որ լողատաշտակի ջուրը կեղտոտ ու գարշահոտ է եղել, եւ ինձ համար դժվար չէ դրանում համոզվելը, այնքան կեղտոտ նույնիսկ, որ երեխային էլ են մոռացել եւ ամեն ինչ թափել են առանց ստուգելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ երբ հիմա լսում եմ, որ հաշտված ժողովուրդը հանդուրժողականորեն վերաձուլում է զանգերը, վախենում եմ, որ դա դառնա նոր սկիզբ, եւ նորից հաշտակը տաշտակը լցվի կեղտաջրով… այս անգամ առանց երեխայի։
=== II — Օստրովսկի ===