«Ամստերդամցի նավաստին»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
չ |
չ |
||
Տող 27. | Տող 27. | ||
:-Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ: | :-Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ: | ||
:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ: | :Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ: | ||
− | :Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն | + | :Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը: |
:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ: | :Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ: | ||
+ | :- Թութակը մեջը դրեք,- ասաց նա, - թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում: | ||
+ | :Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար: | ||
+ | :Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր: | ||
+ | : Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան: | ||
+ | :- Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի: | ||
+ | : |
18:52, 16 Հուլիսի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ |
- Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական "Ալկմաար" առագաստանավը վերադառնում էր Ճավայից:
- Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:
- Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
- Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:
- Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:
- - Իմ ուզածը,- ասաց պարոնը,- հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:
- Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:
- - Հետևե'ք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
- Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
- Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
- Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
- Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
- -Մոտենում ենք իմ տանը:
- Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
- Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
- Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:
- Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
- "Խենթի մեկն է",- մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
- -Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
- Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
- Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
- Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:
- - Թութակը մեջը դրեք,- ասաց նա, - թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
- Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
- Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
- Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
- - Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի: