Changes

Ամստերդամցի նավաստին

Ավելացվել է 1541 բայտ, 15:26, 16 Հուլիսի 2013
:- Սենյակի խորքում վարագույր կա:Ետ քաշեք:
:Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:
:- Արձակեք այդ կնոջ կապերը,- ասաց անծանոթը,- և բերանի լաթը հանեք:
:Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.
: Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել... Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:
:-Չեմ հավատում,- շեշտակի ասաց անծանոթը:
:- Հարրի, ես անմեղ եմ,- կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:
:-Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,- անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:- Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,- ավելացրեց նա,- եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ...
:
Վստահելի
52
edits