Changes
: Միայն գինովությունից չէր, որ դողում էր նրա ձայնը, երբ նա արտասանում էր այս բանաստեղծությունը, եւ երբ վերջացրեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Մենք ողջ երեկոյի ընթացքում մի քանի փուչ խոսքեր էինք փոխանակել… Բայց ոչ․ այսպես ասելով՝ ես անարդար եմ X֊ի եւ նաեւ մեր նկատմամբ։ X֊ը մեզ աստիճանաբար ոգեշնչել էր, մենք զմայլվել էինք՝ լսելով Չինաստանում նրա անզուգական արկածների, գերության ու փախուստների պատմությունը։ Չի կարելի ասել, թե նա գեղեցիկ էր, բայց դիմագծերում կար մի վայրի ոգի, նրա միաժամանակ խռպոտ ու ջերմ ձայնը, երբ արտասանում էր մեզ այդ բանաստեղծությունը, մի արտակարգ քաղցրություն էր ստացել, որը բոլորովին անհամատեղելի էր նրա քիչ առաջվա խոսքերի ցինիզմի ու կոպտության հետ։ Նրա մեջ ասես կային քնքշանքի թաքուն կտորներ, մի ողջ չբացահայտված գոտի, որն ինձ հանկարծ թվաց ամենաիսկականը, իսկ մնացած ամեն ինչ, ցինիզմն ու կոպտությունն իմ աչքին դարձան նրա հոգու ողջ լավագույնի մակերեսային պաշտպանական ծածկույթը։ Այդ անճիշտ տեսիլքը տեւեց միայն մի պահ։ Ուղեկցողը վերադարձավ, եւ խոսակցությունը կրկին մտավ նախկին աղմկոտ ու անիմաստ հունի մեջ։<ref>Ռուսերեն կարդացող իմ ընկերներից մի քանիսին խնդրեցի ինձ համար գտնել Եսենինի այդ բանաստեղծությունը, որն, անկասկած, շատ վատ եմ ներկայացնում․ նրանք չկարողացան գտնել․ ես ենթադրեցի, որ երեւի վերջին պաշտոնական հրատարակություններում այն տեղ չի գտել։ Դա կարելի էր ճշտել։ Բացի այդ, ինձ ասում են, որ Եսենինին վերագրվող մեծ թվով ապոկրիֆային կասկածելի գրվածքներ են շրջում։</ref>
:*** : Մի անհարմար վագոնում երեք ժամ դեմառդեմ գտնվելուց հետո է միայն այդ երիտասարդ ռուսը վճռում խոսել իմ բարեկամուհի ընկեր Հ֊ի հետ, որի ասելով՝ այդ երիտասարդը ճանապարհորդության հենց սկզբից գրավել էր նրա ուշադրությունն ու համակրանքը։: «Նա երեսուն տարեկանից ավելի չէր լինի, բայց արդեն իսկ կյանքից խորապես հոգնած էր թվում։ Ինչ հաճոյախոսություն ասես, որ չէի արել, որպեսզի իմ հարցերին միայն խուսափողական պատասխաններ չտար։ Հատկապես ջանացել էի ասել, որ ընդամենը օտարերկրացի եմ, եւ որ նա ինձնից վախենալու ոչինչ չունի, որ ես ոչ ոքի չեմ պատմելու իր ասածները… Կինն ուղեկցում էր նրան երեքամյա որդու հետ։ Ես իմացա, որ նա երկու ուրիշ երեխա էր թողել X֊ում խնայողություն անելու համար, հաստատ չիմանալով, թե ինչ էր գտնելու Մոսկվայում։: Այդ կինը պիտի որ գեղեցիկ լիներ, բայց ասես նոր էր առողջացել ինչ֊որ հիվանդությունից։ Ի զարմանս ինձ, մի քանի անգամ տեսա, թե ինչպես էր նա կուրծք տալիս այդ երեխային, որին վաղուց պետք էր արդեն կտրել դրանից, կուրծքը կախվել էր դատարի տիկի նման, եւ չգիտեմ, թե երեխան ինչ էր ծծում նրանից, բայց ողջ ճանապարհի ընթացքում նա ուրիշ կերակուր չընդունեց։ Նրա ծնողներն ավելի քաղցած էին երեւում, քան ինքը։ Երբ տղամարդն, ի վերջո, սկսեց խոսել, երիտասարդ կինն անասելի անհանգստության նշաններ ցույց տվեց։ Նա նայեց չորս կողմը՝ տեսնելու, թե արդյոք որեւէ հարեւան կարո՞ղ էր լսել իրենց։ Բայց մեր խցում միայն մի ծեր, քնած հարբեցող կար ու մի հիմար գեղջկուհի։ Եվ ասես ներողություն խնդրելով, ասաց․: — Նա միշտ չափազանց ավելորդ բաներ է խոսում, դրա պատճառով ենք մենք միշտ տուժում։: Իսկ նա ինձ պատմում էր իրենց կյանքը․ ամեն ինչ շատ լավ էր եղել մինչեւ Կիրովի սպանությունը։ Հետո չգիտեր, թե ինչ մատնության պատճառով նրան սկսել էին կասկածել։ Քանի որ շատ լավ բանվոր էր, ու նրան կշտամբելու ոչինչ չունեին, անմիջապես չէին հեռացրել գործարանից, որտեղ աշխատում էր։ Բայց նրա բոլոր ընկերներն ու բարեկամները մեկառմեկ երես էին թեքել։ Յուրաքանչյուրը վախենում էր, նրա հետ խոսելով, վարկաբեկել իրեն։ Ի վերջո, գործարանի տնօրենը կանչել էր եւ առանց ուղղակի աշխատանքից ազատելու, որի համար ոչ մի հիմք չուներ, խորհուրդ էր տվել՝ գնալ այլ տեղ աշխատանք որոնելու։ Այդ օրվանից նա թափառել էր մի գործարանից մյուսը, մի քաղաքից մյուսը՝ ավելի ու ավելի կասկածելի դառնալով, հետապնդվելով, ամենուր հանդիպելով միայն անվստահության, մերժվելով, վանվելով, չունենալով ոչ մի ապավեն, ոչ մի տեղից օգնություն չսպասելով, երեխաների համար եւս ոչինչ չստանալով՝ դատապարտված սոսկալի թշվառության։: — Ահա արդեն մի տարուց ավելի է, ինչ դա շարունակվում է, — ասում է կինը, — մենք այլեւս չենք կարող դիմանալ։ Մի տարուց ավելի մեզ ոչ մի տեղ տասնհինգ օրից ավելի չեն հանդուրժում։: — Եթե գոնե միայն հասկանայի, — ասաց ամուսինը, — թե ինչում են ինձ մեղադրում։ Ինչ֊որ մեկն, անշուշտ, խոսել է իմ դեմ, Չգիտեմ՝ ով։ Չգիտեմ՝ ինչ է ասել։ Գիտեմ միայն, որ ինձ ոչ մի բանում չեն կարող հանդիմանել։: Հետո բացատրեց, որ վճռել էր գնալ Մոսկվա եւ տեղեկանալ, արդարանալ, եթե հնարավոր լիներ, կամ վերջնականապես կորչել՝ բողոքելով անհիմն կասկածանքի դեմ։ :*** : Կան ութսուն կոպեկանոց կամ նույնիսկ վաթսուն կոպեկանոց ծխախոտի տուփեր։ Դրանք կոչվում են «պրոլետարական»․ գարշելի բաներ են։ «Պապիրոսները», որ մենք ծխում ենք, միակ բանը, որին ծանոթ են օտարերկրացիները (դրանցից մի քանիսը կոչվում են «Ինտուրիստ»), արժեն հինգ֊վեց ռուբլի, ամեն տուփում քսան գլանակ։ Կան նաեւ ավելի թանկերը։: — Ինչքանո՞վ։: — Հինգ ռուբլով։: Բանվորը, որ հիանալի տրամադրության մեջ էր, ծիծաղում է՝ ասելով․: — Մի օրվա աշխատավարձ։ :*** : Տիկին X֊ը մի պտույտ է գործում Մոսկվայի արվարձաններում «պատասխանատուներից» մեկի հետ (այնտեղ այդպես են կոչում ղեկավար իշխանություններին)։ Վերջինս ցուցադրաբար եւ շատ մտերմաբար է վարվում բոլոր բանվորների հետ․ «Ես ուզում եմ, որ նրանք ինձ հետ հավասար զգան։ Նրանց հետ ես խոսում եմ ինչպես ընկերոջ, եղբոր հետ, եւ նրանք երբեք չեն վախենում ինձ հետ խոսել»։: Հանդիպում ենք մի հողագործի, եւ ի ապացույց այն բանի, ինչ նա ասել էր քիչ առաջ, պատասխանատուն սկսում է․: — Դե ինչ, բարեկամս, ինչպե՞ս եք, գո՞հ եք։: Իսկ մյուսը՝ թե․: Թույլ կտայի՞ք, ընկեր, մի հարց տալ ձեզ։: — Դե իհարկե, բարեկամս, ես հենց նրա համար եմ, որ պատասխանեմ ձեր հարցերին։: — Դուք քաջ տեղյակ եք ամեն ինչին եւ, անկասկած, կարող եք ինձ տեղեկություն տալ, ե՞րբ կլինի այնպես, որ մենք աշխատենք մեր ուժերին համապատասխան եւ կուշտ փորով հաց ուտենք։: — Եվ ի՞նչ ասաց պատասխանատուն, — իմ հերթին հարցնում եմ տիկին X֊ին։: — Խեղճի գլխին գաղափարախոսական քարոզ կարդաց։ :*** : Մեքենայով գնում ենք դեպի Բաթում։ Ընկերներս հիանում են ճանապարհի երկու կողմերին նոր տնկված ծառերով, որոնք մի քանի տարի հետո ստվեր կնետեն։ Չկամեցա նրանց նկատել տալ, որ այդ բոլոր ծառերի մեջ չկար մեկը, որը մեռած չլիներ, ուզում եմ ասել, որ նրանք տնկվել էին ոչ ժամանակին, մի եղանակի, որը նրանց աճին չէր կարող նպաստել, եւ ենթադրում եմ՝ ի պատասխան վերեւից եկած մի հրամանի, որը շատ կարեւոր էր կատարել առանց քննադատությունների։ Թող բնությունն ինքը հարմարվի, լինեն դրանք ծառեր, թե մարդիկ։ :*** : Այստեղ (Սուխումում) մեծ թվով կապիկներ են բազմացնում «Վորոնով» պատվաստների եւ այլ տարբեր փորձարկումների համար։ Ես ուզում էի իմանալ այդ կենդանիների ծագումը, բայց տեղեկությունն այստեղ նույնքան բազմազան ու հակասական է, որքան գաղութներում։ Մարդկանց մեծ մասին դուր են գալիս անորոշությունն ու երկարաբանությունները, հատկապես այն հմայիչ ընկերուհուն, որը մեր թարգմանչուհին ու ուղեկցողն է։ Ի դեպ, նրան ոչինչ չի շփոթեցնում, նա պատասխան է գտնում ամեն ինչին եւ որքան ավելի անտեղյակ է, այնքան ավելի վստահ է խոսում։ Բայց նա անտեղյակ է՝ առանց իմանալու։ Եվ նրա շնորհիվ ես շատ լավ յուրացնում եմ մի բան․ որ չգիտակցված անգիտությունը ծնում է մեծ հաստատումներ։ Այդ մարդկանց միտքը պաստառվում է կեղծ թղթերով, նամակներով…: — Կարելի՞ է իմանալ, թե ո՞ր երկրից են բերել այս կապիկներին։: — Բնականաբար, դա շատ հեշտ է (նա իր հերթին հարցաքննում է մեզ ուղեկցող մի անձնավորության)։: — Այս կապիկների մեծ մասը ծնվել են հենց այստեղ։ Այո՛, նրանք համարյա բոլորն էլ այստեղ են ծնվել։: — Բայց մեզ ասում էին, որ ձեր երկրում կապիկներ չկան։ Ուրմեն դուք սկզբում ինչ֊որ տեղից բերել եք նրանց։: — Բնականաբար։: — Ուրմեն, որտեղի՞ց եք բերել։: Եվ առանց այլեւայլ մտորումների, շտապ ու վստահորեն պատասխանում է․: — Համարյա ամեն տեղից։: Մեր հմայիչ ուղեկցողուհին կատարելապես սիրալիր ու անձնվեր է։ Բայց մի բան շատ հոգնեցուցիչ է։ Նրա տված տեղեկությունների ճշգրտությունը պարզվում է միայն սխալների մեջ։ :*** :==<bri>Վերջդառնալով Փարիզ== : — Ո՞ր գրողի ծոցում եք տեսել, որ այդ մեծ ղեկավարներն այդ աստիճան արտոնյալ լինեն, — ասում է ինձ անզուգական Ս֊ն, որն այնտեղից վերադարձել է ամբողջովին շլացած։: Ես շատ եմ այցելել Կ֊ին, այնքան պարզ ու սիրալիր է, նա ինձ տարավ իր բնակարանը, որտեղ ես չգտա ոչ շքեղություն, ոչ ցոփություն։ Նա ինձ ներկայացրեց իր կնոջը, որը նույնքան հմայիչ ու հասարակ է, որքան ինքը։: — Ո՞ր մեկը։: — Ինչպես թե որ մեկը, նրա կինը, դե…: — Ա՜հ, այո, օրինականը… Դուք չգիտեք, որ նա երեքն ունի եւ երկու այլ բնակարան, չհաշված ամառանոցները։ Եվ երեք մեքենա, որոնցից դուք միայն ամենահամեստն եք տեսել, այն, որ ծառայում է նրա օրինական ընկանիքին…: — Դա անհնար է…: — Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ այդպես է։: — Բայց իչնպե՞ս է հանդուրժում կուսակցությունը, ինչպես է Ստալինը…: — Դե, այդքան միամին մի եղեք։ Ումից որ վախենում է Ստալինը, մաքուր մարդիկ են՝ աղքատները։ :==ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ== ::Դոկտոր Ա․ Դընիե:::Պենի աշտարակ (Իզեր) :::4 դեկտեմբերի, 1936թ․::Պարոն :Ես Մոսկայում էի Գորկու հուղարկավորության օրը, լսեցի ձեր ելույթը, եւ այն ինձ վիշտ պատճառեց, քանզի, իմանալով ձեր անկեղծությունը, վախենում էի, որ ձեր ողջ ճանապարհորդությունը մի երկարաձիգ խաբկանք դառնար։ Բայց ես ընթերցեցի ձեր «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործը եւ ազատ շունչ քաշեցի։ Ես գնացել էի Ռուսաստան՝ այնտեղ աշխատելու մի շարք կենսաբանական֊ֆիզիկական հարցերի վրա։ Ազատ էի ապրում, գործընկերներիս հետ՝ հեռու ամեն տեսակի պաշտոնականություններից ու թարգմանիչներից, մեր հարաբերություններն անկեղծ էին, եւ ես տանջվում էի՝ ճանաչելով նրանց էությունը։ Դուք շատ ճիշտ եք նկատել․ ոչ հարմարվողականությունը բացառված է կյանքում, իմ բոլոր գործընկերները, որոնք փքված ու ցուցամոլ էին, իրենց ներսում բանտարկում էին գրելու ու մտածելու ամենայն հնարավոր դրսեւորում․ պարտադիր նորմերին պետք էր մշտապես հետեւել՝ նույնիսկ շարժումների մեջ։ Եվ այդպիսով իմ ազատակամ ընկերները, որոնցից ոմանք գործնական աշխատողներ էին, ոմնաք հայտնի պրոֆեսորներ, հարկադրաբար ձեռք էին բերել երկու անհատականություն․ արտաքինը, որը տեսանելի է, որը խոսում ու ներկայանում է դրսի աշխարհին, եւ մյուսը, որը նրանք թաքցնում են իրենց մեջ եւ որը բացահայտում են միայն երկարատեո մտերմությունից հետո։::::Հարգանքներիս հավաստիքը։::::::Ա․ Դընիե ::* :==<bri>Հատված 1936֊ի հոկտեմբերին բժշկական ֆակուլտետում ներկայացված մի հաղորդագրությունից։<br/i>== : Ո՞վ կարող է բժիշկ լինել ԽՍՀՄ֊ում։ Բանվորները, եթե աշխատանքից հետո դասեր լսեն ինստիտուտում, կամ էլ ամսական 110 ռ․ ստացող ուսանողները։: Նրանք տաս֊տասնհինգ հոգով բնակվում են ընդհանուր սենյակներում։ Նրանց վարձատրությունը ավելացնում են կամ կրճատում են ըստ քննության արդյունքների։ Ֆակուլտետն ավարտելուց հետո նրանց ուղարկում են գյուղերը՝ փոխարինելու բժշկի օգնականին կամ բուժքրոջը։ Ներկայում շուրջ հարյուր հազար բժիշկ կա, բայց պարզվում է, որ անհրաժեշտ է չորս հարյուր հազար։: Դեռ երկու տարի առաջ բժիշկներին վճարում էին ամսական հարյուր տասը ռուբլի․ այնքան անբավարար մի գումար, որ որոշ բժիշկներ ստիպված անցնում էին շատ ավելի լավ վճարվող բանվոր֊տեխնիկի մասնագիտությանը։ Երիտասարդ ուժերի հավաքագրումը շատ դժվար էր, կանայք թվով գերակշռում էին։ Այդ ժամանակ միայն նկատեցին, որ թեեւ բժիշկը ոչինչ չէր արտադրում պլանի ընթացքում, բայց նա անհրաժեշտ էր պետությանը։ Նրա աշխատավարձը բարձրացվեց մինչեւ չորս հարյուր ռուբլու։ Հետո բարձրացրին ուսման մակարդակը, որը մինչ այդ կարող էր տալ միայն բժշկի օգնականի որակավորում։: … Ֆակուլտետի 1930, 31, 32, 33 թվականների բոլոր շրջանավարտներն անբավարար գիտելիքներ ունեն․ նրանք ստիպված են վեց ամսով վերադառնել ֆակուլտետ՝ կատարելագործվելու։: … Աշխատաժամի այդ չափը կարող էր նպաստավոր լինել․ բայց այն, ինչ ասացի, ընդամենը տեսություն է, քանզի հազվագյուտ են նրանք, ովքեր աշխատում են վեց ժամ։ Քանի որ սովորաբար աշխատավարձը չորս հարյուր ռուբլուց ավելի չէ, որն անբավարար է ապրելու համար, բժիշկը երկու֊երեք ֆունկցիա է կատարում 800-1200 ռուբլի ունենալու համար, քանզի պետք է հաշվի առնել նաեւ ռուբլու գնողունակությունը․ մի շատ հասարակ զգեստն արժի 800 ռ․, լավ կոշիկները՝ 200֊300 ռ․, 1 կգ հացը՝ 1.90 ռ․, 1 մետր մահուդը՝ 100 ռ․, բացի այդ, մինչեւ 1936 թ․ մեկ ամսվա աշխատավարձը պարտադիր վճարվում էր պետությանը՝ փոխառության դիմաց։ Միայն այն սենյակը, որտեղ ապրում է բժիշկն իր ընտանիքով, որը միաժամանակ եւ՛ ճաշասենյակ է՝ եւ՛ ննջասենյակ, եւ՛ գրադարան, եւ՛ խոհանոց եւ այլն, արժի ամսական 50 ռ․։ Եվ դեռ երջանիկ է նա, եթե երեխաներ չունի։: Իմ գործընկերների նյութական պայմանները շատ ծանր են, բայց ամենաանտանելին բարոյական պարտադրողականությունն է։ Նա պիտի հաշվի նստի իր դռնապանի հետ, որը ՔՊԽ֊ի անդամ է։ Նա չի կարող իր ողջ մտադրությունը հայտնել հիվանդանոցի իր գործընկերոջը եւ պատերազմի ժամանակ մեզ մոտ տարածված «Լռե՜ք, զգուշացե՜ք, թշնամու ականջները լսում են ձեզ» ասույթը շատ արդիական է այնտեղ։: … Իմ գործընկերներից մեկը՝ Գիտությունների ակադեմիայի անդամ, երկու տարի անկցացրել է բանտում․ օտարերկրացիներին ասում էին, թե նա հիվանդ է։ Մեկ ուրիշի լաբորատորիաններն ու ամբիոնը փակվում են կոմունիստական կարծիքի տեսություններին չհամապատասխանող մի գիտական կարծիքի արտահայտման համար։ Նրան հարկադրել են գրել հրաժարական բաց նամակ, ինչպես Գալիլեյին՝ աքսորից խուսափելու համար։ Ինչո՞ւ այդպես էլ չկարողացա տեսնել ազատակամ մի ընկերոջ, որին ուզում էի տեսնել, թեեւ նա ներկա էր։ Իմ հեռագիրը նրան հասել է այցելությունիցս մեկ ամիս հետո․ երբ ես փորձեցի նրան գտնել, ինձ ասացին, որ նա բացակայում է․ մինչդեռ նա այնտեղ էր։ :*** ::Փարիզ, 29 նոյեմբերի 1936 թ․:::Պարոն : Երբ ձեզ տեսա Սոչիում, վախեցա, որ դուք եւս խաբված լինեք եւ փառաբանեք նոր վարչակարգը պաշտպանի ու կողմնակցի ոգով (առաջընթացի ամենասարսափելի թշնամին)։ Բայց ձեր գրքի ընթերցումն ինձ մեծ հաճույք պատճառեց։: Լավ իմանալով ռուսերեն, սեփական աչքերով տեսնելով, սեփական ականջներով լսելով այն, ինչ դուք եք տեսել ու լսել՝ ես լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ երախտապարտ եմ, որ համարձակվել եք այդ ասել։: Ի նշան շատ համեստ շնորհակալության, թույլ տվեք ձեզ ուղարկել իմ մի քանի գրառումները, որ ես արել եմ այնտեղ։: Տա՛ Աստված, որ մեր Ֆրանսիան կարողանա խելամիտ հավասարակշռությամբ հարթել իր նոր ճանապարհը։: Երեք տարի ընդմիջումից հետո երրորդ անգամ վերադառնում եմ Ռուսաստան։ Հասարակության տականքներով եւ նրանց դաժանությամբ հեղեղված այդ վարչակարգում սկզբնական շրջանում ոտնահարված էին արվեստը, մշակույթը, զգացմունքները։: Դա բարբարոսական արշավանքների ժամանակակից տարբերակն է։ Հեղափոխությունից քսան տարի է անցել, բայց դեռ գոյատեւում են երկրորդ եւ երրորդ կարգի վագոնները։ Մի մեծ ռուսական նավի վրա, որը վերջերս է կառուցվել, ուղեւորների 75 տոկոսը ճանապարհորդում է երրորդ կարգով, 20 տոկոսը՝ երկրորդով, 5 տոկոսը՝ առաջինով։ Նույնը կարելի է ասել եւ սննդի, հագուստի ու հյուրանոցների մասին։ Ովքեր կարող են վճարել դրանց համար, օգտվում են լավագույն տեղերից։: Բանվորն աշխատում է 40 ժամ 5 օրվա ընթացքում։ Տարվա մեջ նա ընդամենը 5 ազատ օր ունի եւ պաշտոնապես 400 ժամ ավելի է աշխատում, քան Ֆրանսիայի բանվորը, որի լրացուցիչ աշխատանքը կազմում է 40 ժամ։ Բայց աշխատավարձն այնքան ցածր է, որ նա շատ հաճախ մեկի փոխարեն աշխատում է 1,5 կամ 2 օր, այսինքն՝ 12֊16 ժամ երկու տարբեր տեղերում։: Գործավարձով աշխատանքը դեռ գոյություն ունի եւ նույնիսկ ավելի, քան երբեւէ։ Ով ի վիճակի է այդ աշխատանքին, վաստակում է ավելի, քան իր ընկերը, որը նախանձում է նրան, քանզի նրանից պակաս ճարպիկ է։ Երբ աշխատանք չկա, բանվորը մնում է անգործ եւ առանց աշխատավարձի։: Պետությունը զգացմունքների համար ժամանակ չունի․ երբ աշխատանք ունի, տալիս է բանվորին, որը պետք է անի արագ եւ լավ, երբ այլեւս չունի, բանվորին է թողնում սոված չմեռնելու համար մեկ այլ գործ գտնելու հույսը։: Փոքրոգությունը, նախանձը ամենում նույնն են։ «Հարվածային» կոչված բարեխիղճ ու խելացի բանվորը կարողանում է ավելի վաստակել, քան իր ընկերը, եւ նրա վճարովի հանգիստը երկու շաբաթի փոխարեն կարող է տեւել մեկ ամիս։ Ջանասիրությունը ընդհանուրի կողմից հովանավորվում է եւ վարձատրվում, սակայն ֆավորիտիզմը դեռ չի կորցրել իր իրավունքները եւ բազմաթիվ համեստ արժանիքներ՝ Կենտրոնի աչքերից հեռու ամբողջովին մնում են անհայտության մեջ։: Նրանք, ովքեր խորամանկ են ու փառասեր, շատ խելացի կամ լավ բարեկամներ ունեն, իրենց համար ստեղծում են ծայրահեղ արտոնյալ դիրք։ Ամսական աշխատավարձը հասնում է 150֊5000 ռուբլու։ Ոմանք շատ ավելի քիչ են ստանում, իսկ ոմանք՝ ավելի շատ։: 65 տարեկանում, 25 տարի որպես գործավոր ծառայելուց հետո, ստանում է 34 ռուբլի թոշակ։ Ովքեր խելամտություն չեն ունեցել խնայողություններ անել եւ չեն կամենում բեռ լինել իրենց զավակներին, շարունակում են աշխատել․ եւ նրանք մեծամասնություն են կազմում։ Երկրի վերակառուցման շրջանում բնակչության ակտիվությունը հասավ այն աստիճանի, որին հասել էր մեզ մոտ պատերազմից հետո։ Բայց դա, եւ հատկապես Ռուսաստանում, անպայման չէր նշանակում հարմարավետություն կամ հարստություն։: Ամենուր մարդիկ աշխատում են լրացուցիչ ժամեր, քանզի ապրանքներն աներեւակայելի բարձր գներ ունեն։: Ինչ վերաբերում է բրիգադների պետերին կամ ենթապետերին, նրանք պատվեր են ստանում որոշակի ժամանակամիջոցում կատարել որեւէ աշխատանք։ Եթե նրանց ծառայողներն ու բանվորները բավականին ջանասիրություն չեն ցուցաբերում, հենց իրենք պիտի լրացուցիչ աշխատեն օրական 18 ժամ, եթե պետք է, քանզի նրանք են պատասխանատու մարդկանց վարքի եւ ստացված արդյունքի համար։: Միշտ չէ, որ դա հեշտ է, նրանք երբեմն շատ դժվար կացության մեջ են հայտնվում՝ մի կողմից կենտրոնական իշխանության, մյուս կողմից՝ բանվորի անտարբերության պատճառով։: Երեք նախազգուշշացումից հետո յուրաքանչյուր բանվոր կարող է ցանկացած պահի ազատվել աշխատանքից՝ առանց փոխհատուցման կամ տեղեկացման։: Իմ այցելած գործարաններից մեկում մի պաստառ զգուշացնում է բանվորներին, որ սկսած սեպտեմբերի մեկից նրանք, ովքեր չեն հասցնի արտադրել սահմանված քանակության իրերը, առանց վիճարկումների կհեռացվեն աշխատանքից։: Իր ավել աշխատանքի դիմաց բրիգադի պետը կամ ենթապետը ոչ մի լրացուցիչ վարձ չի ստանում։ Սակայն նա կարող է հույս ունենալ, որ իր արձակուրդը կկրկնապատկվի, եւ կստանա խրախուսական մրցանակ։ Դա հաճախ է պատահում, բայց պետության համար դա պարտավորություն չէ եւ կախված է քմահաճույքից։: Երբ պետությունը գանձարանի հետ կապված դժվարություններ ունի, ավելացնում է հարկերը, որոնք անմիջապես գանձվում են առանց հնարավոր կեղծումների, աշխատավարձի պահումների հաշվին կամ էլ հարկադրական փոխառություն է անում, որը վերցվում է նույն քանակով։: Ընդհանուր ծախսերը փակելու համար նա ավելացնում է ապրանքների գինը։ Ամենահասարակ մետաքսի մետրն արժի 145 ֆրանկ, եւ այդ նորահարուստ առեւտրականից ոչ ոք չի համարձակվում բողոքել։: Օգոստոսի 8֊ին հրամանագրով հրապարակվել էր, որ բոլոր աշխատավարձերից պիտի պահումներ արվեն՝ օգնելու իսպանացիներին ֆաշիզմի դեպ պայքարում։ Դա պետության իրավունքն է։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել եւ կարեւոր չեն անհատների բյուջեում գոյացող անցքերը։: Ի փոխհատուցում դրան, պետությունը ստեղծում է դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, մանկական մշակույթի կենտրոններ, առողջարաններ, արտաքնապես հիասքանչ հանգստյան տներ որոշ աշխատավորների հանգստի համար, բայց որտեղ նրանք բոլորն ապրում են ընդհանուր ննջարաններում։ Պետությունը մեծ եռանդով ճնշում է գողության ու հանցագործության դեպքերը՝ կիրառելով մահապատիժ կամ աքսոր, հետեւում է բարոյական բարձրությանը, խրախուսում մայրությունը, ամենուր արգելում անառակությունը, տարածում կրթությունը մինչեւ այդ գոյություն չունեցով ծավալներով, իսկ ռուս բնակչութչան 80 տոկոսը ներկայումս կոշիկներ ու հողաթափեր ունի, մինչդեռ ցարական Ռուսաստանում 80 տոկոսը ոտաբոբիկ էին շրջում։: Մամուլի ազատությունը, սակայն, ամբողջովին վերացված է։ Հանցագործ կողմը, իր ձեռքը վերցնելով հասարակական իրավունքը, այլեւս ոչ մի տեղ չի զբաղեցնում մամուլում։ Դրան հակառակ որեւէ քաղաքական հանցագործության դատավարությունը կարող է օրեր շարունակ զբաղեցնել ողջ մամուլը, իսկ հասարակական կարծիքը պատարելապես թմրեցվում է։: Խորհրդային մեծ մարդկանց, օդաչուների, գիտնականների, քաղաքական գործիչների նվազագույն հաջողությունները կարող են շաբաթներով զբաղեցնել թերթերը։ Դա հիպնոզի մի տեսակ է, եւ Ստալինը նրանց աստվածն է։: Զանգվածների ստացած օգուտը բավարա՞ր է արդարացնելու համար 1917 թ, արյունալի գործը, եւ չնայած իրականացված առաջընթացային եւ ամենուրեք տեսանելի վիթխարի չափերին, իրականում ի՞նչ սոցիալական հավասարեցում է կատարվել։: Ամենուր արդեն մակարդակի նոր տարբերությունները փոխարինում են հներին։ Դրանք առավել եւս կշատանան եւ առանց դադարի, ճիշտ այնպես, ինչպես մի ալիքը փոխարինում է մեկ ուրիշ ալիքի։: Համոզված եմ, որ տասը տարուց քիչ ժամանակ է պետք, որպեսզի նախկին բոլոր հասարակական տարբերությունները կրկին ի հայտ գան։ :*** ::::2 դեպտեմբերի 1936 թ․ ::Թանկագին պարոն Ժիդ : Ավարտեցի Ձեր «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործի ընթերցումը։ Այդ երկրից իմ վերադառնալուց ի վեր, որը տեղի է ունեցել ավելի ուշ եւ 1934 թվի դեկտեմբերին Կիրովի սպանության առիթով սկսված ճնշումների տպավորության տակ, ես ուղղակի կլանում եմ Խորհրդային Ռուսաստանի մասին յուրաքանչյուր նոր վկայություն։ Հիմա, երբ ընթերցեցի Ձեր գիրքը եւ մի քանի շաբաթ առաջ կարդալով ձեզ հասցեագրված Վիկտոր Սերժի եւ Իգնասիո Սիլոնեի՝ Մոսկվա ուղարկված նամակները, ես երջանիկ եմ եւ միաժամանակ տխուր։ Երջանիկ եմ, քանզի Ձեր գիրքն ինձ համար մեկ անգամ եւս հաստատեց այն հիմնադրույթը, որն, ըստ իս, ընկած է կյանքի իմաստի հիմքում․ գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն․ ես՝ նախկին կոմունիստ մարտիկս ու խորհրդային պաշտոնյա, որ երեք տարուց ավելի աշխատել եմ ԽՍՀՄ֊ում, մամուլում, քարոզչական ապարատում, ձեռնարկությունների տեսչությունում, ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաուժգին բախումներից հետո հանգում եմ նույն եզրակացություններին, ինչ Դուք, որ գալիս եք այլ երկրից, այլ միջավայրից, եւ մեզ հետ են Սերժը, Սիլոնեն, մարդկության այն մասը, որը չի ընդունում «հարմարվողականությունը», ինչի մասին խոսվում է Ձեր գրքում։ Գուցե ԽՍՀՄ֊ին վերաբերող իմ գրվածքները հետաքրքեն Ձեզ։ Ես Ձեզ այս նույն փոտով ուղարկում եմ իմ փոքրիկ գիրքը՞ «Die Vieserentdeskung Europas» եւ իմ բրոշյուրը․ «Der Moskauer Prozess»։ Միեւնույն ժամանակ խնդրում եմ Ցյուրիխի իմ հրատարակիչ Շվայցեր Շպիգել Վեպլագին Ձեզ ուղարկել մեկ տարի առաջ հրատարակված իմ մեծ գիրքը․ «Abschicd von Sowjetrussland»։: Մինչեւ ձեզ հրաժեշտ տալը, թույլ տվել տալ մի հարց, որ ինձ շարունակ անհանգստացնում է։ Դա ձեր գրքի ավարտն է․ այն վտանգը, որ դատը կարող է պատասխանատու համարվել ԽՍՀՄ֊ում կատարվող ողբալի իրադարձություններծի համար, այդ վտանգն ինձ շատ մեծ է թվում, քանզի խորհրդային քարոզչությունը չունի ձեր պահանջած այն քաջությունը, որ այլեւս չխաղա բառեպի հետ, ընդունի, որ «հեղափոխական ոգին արդեն ապրել է իր դատը»։ Բայց այդ դիրքորոշման բացակայության հետեւանքով բազմաթիվ անկեղծ հեղափոխականներ կշարունակեն նույնացնել ԽՍՀՄ֊ն ու սոցիալիզմը, Ստալինի քաղաքականությունն ու առավել արդար հասարակարգի հիմքերը։ Եվ պե՞տք է ասել արդյոք, որ այդ սխալմունքը կաթվաթահար կանի ու կոչնչացնի մարդկային առաջընթացի լավագույն ուժերը։ Ինչպե՞ս խուսափել այդ ողբերգական հետեւանքներից։ Ես ծանոթ չեմ վերջերս տեղի ունեցած Զինովեւ֊Կամենեւ դատավարության, զանգվածային գնդակահարությունների, Սպիտակ ծովի, Սիբիրի ու Թուրքեստանի համակենտրոնացման ճամբարներում գտնվող հազարավոր «հակահեղափոխականների» հարցի նկատմամբ ձեր վերաբերմունքին։ Այնտեղ ռուս ընկերների հետ միասին կան նաեւ արտասահմանցիներ, Սխուցբունդի անդամներ, որոնք երկու տարի առաջ Օտակրինիգի բարիկադների վրա կռվում էին լավագույն ապագայի համար, այնտեղ են նրանք, ովքեր նախկինում ընկած էին Պետրոպավլովսկյան ամրոցի խցերում, որոնք Նեւայի ջրերի մակարդակից ցածր են։ Խորհրդային բանտերում գտնվող Զենզի Մյուսամը (ինչպիսի հատկանշական ողբերգական զուգադիպություն), մի մարդու այրին, որն իր հերթին զոհվել է Հիտլերի համակենտրոնացման ճամբարներից մեկում։ Այնտեղ են գուցե արդեն մահացած, գուցե դեռեւս կենդանի դիակներ, ոչ միայն իմ ընկերներից շատերը, այլեւ հեղափոխականներ, որոնց լավ էին ճանաչում բոլոր ճամբարների սոցիալիստ կոմունիստներն ու առաջընթացի բարեկամները։: Սակայն հասարակական կարծիքը՝ «մարդկային խիղճը», կարծես այլեւս գոյություն չունի։ Ինչ թույլ արձագանք գտավ Մոսկովյան այդ դատավարության կրկնությունը՝ Նովոսիբիրսկի դատավարությունը։ Վեց մարդկային արարածներ երկու օր տեւած դատավարությունից հետո գնդակահարվեցին առանց օտարերկրյա վկաների՝ որպես միակ ու ծիծաղելի արդարացում ունենալով «անհերքելի խոստովանությունները»։: Մեռյալներին այլեւս հնարավոր չէ փրկել։ Բայց կարելի է թույլ չտալ, որ ուրիշները մեռնեն նույն ձեւով։ Եվ կարելի է կյանքին վերադարձնել նրանց, ովքեր Սառուցյալ օվկիանոսի ափերին, Սիբիրյան անծայրածիր տունդրաներում, հռչակավոր Լյուբյանկայում գտնվող ԳՊՈւ֊ի նկուղներում դեռ շնչում են։: Ես պայքարում եմ իմ ողջ ուժով։ Բայց իմ ուժերը սահմանափակ են, իմ կոչերը հասնում են միայն շատ քիչ թվով ականջների։ Նրանք չեն կարողանում կոտրել բանտերի պատերը։: Բայց ձեզ, ձեզ ճանաչում են։ Եվ նրանք, ովքեր հանուն մարդկության մեծագույն գաղափարների ողբերգական անարդարություններն են գործում, չեի համարձակվի անուշադրության մատնել այն կոչը, որ կանեք դուք։: Չէ՞ որ ազատ արձակեցին Օսիետսկուն՝ Հիտլերի զոհին։ Օգնեցե՛ք ազատագրել Ստալինի զոհերին։: Թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը։ :*** ::::::5 նոյեմբերի 1936 թ․ ::::Պարոն : Երախտագետ հուզմունքով ընթերցեցի «Vendredi» հանդեսում տպագրված ձեր էջերը եւ թույլ եմ տալիս ինձ գրել Ձեզ։ Դուք վաստակել եք այն մարդկանց երախտիքը, որոնց համար հեղափոխությունը նախեւառաջ հասարակական արդարություն է եւ բոլոր մարդկային արարածների արժանապատվությունը։ Ես գիտեմ, թե որքան դժվար է գրողների համար, ովքեր մոտենում են հեղափոխություն կոչվող իրենց համար անծանոթ այդ ցամաքին, համարձակվում տեսնել ճշմարտությունը եւ բարձրաձայն արտահայտել այն տեսնելուց հետո։ Բայց եւ գիտեմ, որ «ինքն իրեն անդավաճան մնալու» ցանկությունը լիովին կարող է բավարարվել միայն կատարելապես անկեղծ լինելու դեպքում։ Եվ երբեք էլ, պարոն Ժիդ, այդ անկեղծությունը չէ, որ վնաս է պատճառում բանվորների դատին, այլ ուրիշներին խնայելու փորձերն ու գործարքները։: Ես կրկին ընթերցում եմ ձեր տողերը եւ մտածում, որ դուք, անշուշտ, հիմա կհասկանաք, թե ինչ են զգացել այն մարդիկ, ովքեր պաշտպանել են Հոկտեմբերյան հեղափոխությունն առաջին իսկ ժամից, ովքեր այն ընդունել են դեռ այդ ժամանակից, քանզի դա պատերազմի դեմ իրենց պայքացի շարունակությունն էր, ովքեր նրան տվել են այն ամենն, ինչ կարող էին տալ եւ որոնց աչքի առջեւ այն (ոչ թե մի քանի ամսից, այլ Լենինի մահվանից ի վեր) ժամ առ ժամ վերականգնում է հին աշխարհի վարակը եւ գոյատեւելու համար գուցե անվանարկում լինելու իր իսկական պատճառները։::::::Մարսել Մարտինե :*** ::::::Փարիզ, 25 նոյեմբերի 1936 թ․ : Այն հարցին, թե արդյոք տեղի՞ն են ԽՍՀՄ֊ի դեմ քննադատությունները, ես պատասխանել եմ՝ այո։: Պետք է վերլուծել ռուսական հեղափոխության փորձը եւ անհրաժեշտության դեպքում քննադատել այն, ինչպես որ ինքը Լենինն էր պահանջում այլ երկրների կոմունիստներից։ Բայց ո՞ւր են այդ ժամանակները։ Կոմունիստը չի կարող հրաժարվել իրականության վերլուծությունից, դա կհակասեր մարքսիզմին։ Կոմունիստները, քանի որ ներկայացնում են բանվորական շարժման ապագան, իրավունք չունեն պրոլետարիատին չվհատեցնելու պատրվակով թաքցնել նրանից հեղափոխական փորձառության սխալները։: Ընդհակառակը, նրանց պարտականությունն ու գործն է՝ վերլուծել ռուսական հեղափոխության անցած ճանապարհը, հատկապես Ֆրանսիայում, որտեղ բանվորական դասակարգի քաղաքական հասունությունը թույլ է տալիս հասկանալ, որ սխալվում են, բայց ոչ խաբում։ Այդ վերլուծությունը կապացուցի, որ սոցիալիզմը չի իրականացվել ԽՍՀՄ֊ում, բայց ցույց կտա նաեւ, որ նրա պայքարը, նվաճումներն ու հեղափոխական պայմանները պրոլետարիատի համար մեծարժեք դասեր եւ քաջալերիչ գործոններ են ապագա պայքարի համար։ Հեռու բուրժուազիային ձեռնտու լինելուց՝ նման դիրքորոշումը շարունակում է լուսավորել պրոլետարական գիտակցությունը, ամրապնդել նրա պայքարի հեղափոխական բնույթը՝ ցրելով վտանգավոր պատրանքներն ու հեռու պահելով նրան չափազանց լավատեսությունից։: Կապիտալիստական երկրների տնտեսության համեմատ Խորհրդային Միության տնտեսությունը մեծ առաջընթաց է ապրել՝ բայց պետք չէ անտեսել, որ այն պարունակում է կապիտալիստական սերմերը, ազատ շուկա եւ աշխատավարձի անհավասարությունը՝ բոլոր հետեւանքներով։ ::::::Ժ․ Սեն
<references/>