Changes
/* Գլուխ 1 */
Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն վայրկայնին փախավ, մագլցելով անցավ բարձր ցանկապատն ու անհայտացավ։ Մորաքույր Պոլին մի պահ շշմած կանգնեց, ապա բարեհոգությամբ ծիծաղեց․
Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինջև մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։
Իսկապես, Թոմը դասերից փախավ։ Եվ ամբողջ օրն էլ հիանալի անց կացրեց։ Նա հազիվ կարողացավ ժամանակին տուն հասնել, որպեսզի օգնի փոքրիկ նեգր Ջիմին, որ հաջորդ օրվա համար փայտ էր ջարդելու, կամ, ավելի ճիշտ, մինչև Ջիմը կկատարեր այդ աշխատանքի երեք քառորդ մասը, նա պատմեց իր արկածները։ Թոմի փոքր, (խորթ) եղբայրը՝ Սիդը, արդեն ավարտել էր իր գործը՝ տաշեղներ հավաքելը։ Նա խելոք տղա էր և միշտ խուսափում էր արկածներից ու անախորժություններից։
Մինչ Թոմը ընթրում էր և օգտվելով հարմար առիթից՝ շաքար գողանում, մորաքույր Պոլին խորամանկ ու խորաթափանց հարցեր էր տալիս։ Նա հույս ուներ, որ Թոմը թակարդը կընկնի և ստիպված ամեն ինչ կխոստովանի։ Բոլոր բարեհոգի մարդկանց պես, մորաքույր Պոլին իրեն համարում էր հմուտ դիվանագետ ու իր պարզամիտ դիտավորությունների մեջ տեսնում նուրբ խորամանկություն։ Նա ասաց․
― Այո, մորաքույր։
― Շատ շոգ էր, այնպես չէ՞։
― Այո մորաքույր։
― Իսկ լողանալու ցանկություն չունեցա՞ր, Թոմ։
Թոմի մարմնով անախորժ սարսուռ անցավ։ Նրան տիրեց վախի ու կասկածի տհաճ մի զգացում։ Նա աչքի տակով նայեց մորաքույր Պոլիին, որի դեմքը ոչինչ չէր արտահայտում, և ասաց․
Նա հպարտությամբ մտածեց, թե ինքը կարողացավ ստուգել, որ Թոմի շապիկը չոր է ու ոչ ոք էլ գլխի չնկավ, թե ինչ խորամանկ բան էր մտածել ինքը։ Բայց Թոմը իսկույն կռահեց, թե քամին որտեղից է փչում։ Եվ փորձեց կանխել հարցաքննության հետագա ընթացքը։
― Թարմանալու համար գլուխներս ծորակի տակ դրեցինք։ Մազերս դեռ թաց են, տեսնու՞մ եք։
Մորաքույր Պոլին ափսոսաց, որ մի այդպիսի կարևոր հանգամանք աչքաթող է արել։ Բայց անմիջապես նրա գլխում մի նոր միտք ծնվեց․
― Թոմ, միյան միայն գլուխդ թրջելու համար դու ստիպված չէիր լինի շապկիդ օձիքը քանդել։ Հապա, արձակիր բաճկոնիդ կոճակները, տեսնեմ՝ կարածս մնո՞ւմ է, թե ոչ։
Թոմի դեմքից անհանգստության ստվերը չքացավ։ Նա բացեց բաճկոնը։ Շապկի օձիքը ամուր կարված էր։
Լեդին փոքր ինչ վշտացավ, որ իր խորամանկությունն ապարդյուն անցավ, բայց միևնույն ժամանակ գոհ էր, որ գոնե այս անգամ Թոմն իրեն լավ էր պահել։
Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած աստղաբախշ, միայն թե տղայի ուրախությունն ավելի անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր։
Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամեմալով կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․
― Ուզու՞մ ես դնգսեմ։
― Կդնգսեմ։
― Կարող եմ։
― Չե՞ս հավանում։ Փորձիր ձեռք տալ։ Մի տես ոնց կհասցնեմ։
― Դու ես փչում։
― Միայն պտպտալ գիտես, իսկ ինքդ վախկոտ ես։
Թոմը զարկեց նրա ուսին, և պղնձադրամները թափվեցին փոշու մեջ։ Քաշեցին իրար մազերը, բաճկոնի փեշերը, տաբատները, ճանկռոտեցին և ձգեցին միմյանց քիթը, իրենց պսակեցին փոշով ու փառքով։ Վերջապես, թավալվող այդ այդ անորոշ զանգվածը ընդունեց որոշակի կերպարանք, ռազմաճակատի փոշու և մշուշի մեջ պարզվեց, որ Թոմը նստած է թշնամու մեջքին և նրան հարվածում է բռունցքով։
― Ներողոյթյուն Ներողություն խնդրիր, ― պահանջեց նա։
Բայց տղան կատաղությունից լաց լինելով, ջանում էր դուրս պրծնել նրա տակից։
― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։
Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ չէ․․․հախիցդ կգամ»։ Թոմը ինչպես պետք էր ծաղրեց նրան և իր հաղթանակից փքված, տուն գնաց։ Բայց հազիվ էր Թոմը շրջվել, երբ անծանոթ տղան քարով հարվածեց նրա մեջքին, թիակների արանքը և շտապեց փախչել անտիլոպից էլ արագ։ Թոմը ընկավ այդ դավաճանի հետևից մինչև տուն և այդպիսով իմացավ, թե որտեղ է նա ապրում։ Թոմը մի քիչ կանգնեց բակի դռան առաջ, թշնամուն մարտի կանչելով, բայց նա պատուհանից միայն ծամածռություններ էր անում, իսկ դուրս գալու միտք չուներ։ Ի վերջո հայտնվեց թշնամու մայրիկը, Թոմին անվանեց «վատ, փչացած, կոպիտ» և պահանջեց, որ նա կորչի, ուր ուզում է։ Թոմը հեռացավ, բայց հեռանալիս սպառնաց, որ ինքը մոտերքում կթափառի այնքան, մինչև նրա բալիկը տնից դուրս գա։
Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։
==Գլուխ II==