Changes
— Մի հուզվեք, ես ձեզ ստուգելու համար ասացի։ Ոչ մի կեղծ հնչյուն։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Բայց ես Հոպկինսին տվել եմ կծիկի ծայրը, և եթե նա չկարողանա դրանից կառչել, մեղքն իմը չէ։ Գիտե՞ք հիմա ինչ կանենք։ Ձեզ կդատենք ինչպես պահանջում է օրենքը։ Դուք՝ նավապետ Կրոուկեր, ամբաստանյալ եք։ Դուք, Ուոտսոն, անգլիական երդվյալների դատարանը, ես չեմ ճանաչում մի այլ մարդու, որն ավելի արժանի լիներ այդ դերին։ Ես դատավոր եմ։ Եվ այսպես, ջենտլմեններ, դուք լսեցի՞ք ցուցմունքները։ Ամբաստանյալին մեղավոր ճանաչու՞մ եք։
— Vox populi, vox Dei. (Ձայն բազմոցբազմաց, ձայն աստծո)։
— Դուք արդարացված եք, նավապետ Կրոուկեր։ Եվ քանի դեռ արդարադատությունը ուրիշ մեղավոր չի գտնի, դուք ազատ եք։ Մեկ տարի անց վերադարձեք ձեր ընտրյալի մոտ և թող ձեր կյանքն ապացուցի այսօրվա կայացրած դատավճռի արդարությունը։