Changes
/* ԳԼՈՒԽ 3 */
― Ինչպե՞ս:
― Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման,― բացատրեց միստր Բլանդըրսը։― Դա շատ պարզ բան է։ Ենթադրենք դուք, մարսեցու մարմնով, կոտրում եք ոտքը փոխանակության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ։ Դուք, ինչ խոսք, տանում եք ցավը, բայց ոչ հետագա անհարմարությունները, որոնցից խուսափում եք, վերադառնալով ձեր սեփական չվնասված մարմինը։ Բայց դա արդար չէ։ Ինչո՞ւ պիտի դուք չտուժեք ձեր իսկ անշնորհքության հետևանքով։ Ինչո՞ւ պետք է դրա հետևանքով տուժի ուրիշ մեկը։ Ուստի, արդարության շահերից ելնելով, միջաստղային օրենքը պահանջում է, որ սեփական մարմինը վերադառնալուց առաջ ձեր սեփական ոտքը կոտրվի հնարավորին չափ գիտական ու անցավ եղանակով։
― Նույնիսկ եթե առաջին կոտրված ոտքը պատահականության հետևա՞նք է։
― Հատկապես եթե պատահականության հետևանք է։ Մենք պարզել ենք, որ փոխադարձ վնասվածքի պայմանագիրը նման պատահականությունների թիվը շատ նկատելիորեն կրճատել է։
― Սա սկսում է մի քիչ վտանգավոր հնչել,― ասաց Մարվինը։
― Ցանկացած գործողություն վտանգի տարր ունի,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Բայց գիտակցափոխության հետ կապված ռիսկը ստատիստիկորեն չնչին է, պայմանով միայն, եթե հեռու մնաք Խճճված աշխարհից։
― Ես այնքան էլ շատ բան չգիտեմ Խճճված աշխարհի մասին։
― Ոչ ոք էլ չգիտի,― ասաց Բլանդըրսը։― Հենց դրա համար էլ հարկավոր է հեռու մնալ։ Մի՞թե այդպես ավելի խելամիտ չի լինի։
― Կարծում եմ, որ այո,― պատասխանեց Մարվինը։― Ուրի՞շ ինչ մնաց։
― Առանձնապես ոչինչ։ Մի քանի լրացնելիք թղթեր, հրաժարականներ հատուկ իրավունքներից, անձեռնմխելիությունից և այլն։ Եվ, իհարկե, ես պետք է ձեզ ընդունված կարգի համաձայն զգուշացնեմ մետաֆորային դեֆորմացիայի մասին։
― Լավ, եղավ,― ասաց Մարվինը,― լսում եմ, ասեք։
― Ես արդեն զգուշացրի,― ասաց Բլանդըրսը։― Բայց նորից կզգուշացնեմ։ Զգուշացեք մետաֆորային դեֆորմացիայից։
― Ես ուրախ կլինեի,― ասաց Մարվինը,― բայց չգիտեմ, թե դա ի՞նչ է։
― Շատ պարզ բան է,― ասաց Բլանդըրսը։― Մետաֆորային դեֆորմացիան պետք է համարել իրավիճակային խելագարության ձևերից մեկը։ Բանն այն է, որ անսովորն ընկալելու մեր կարողությունը սահմանափակ է, և այդ սահմաննեն արագորեն խախտվում են, երբ ճանապարհորդում ենք անծանոթ մոլորակեներվ։ Մենք չափից շատ նորություն ենք ընկալում, դա դառնում է անտանելի և գիտակցությունը հանգիստ է որոնում անալոգիզացիայի <ref>(Այստեղ) համեմատում</ref> բուֆերային պրոցես միջոցով։ Անալոգիան ցույց է տալիս, որ սա նման է նրան, կամուրջ է կազմում ընդունված հայտնիի և անընդունելի անհայտի միջև, կապում է մեկը մոյւսի հետ, անտանելի անհայտին հոգեհարազատ գույներ հաղորդելով։ Ինչևէ, անհայտի անընդմեջ ու չթուլացող ազդեցության տակ մինչև իսկ անալոգիզացիայի ունակությունը կարող է խեղվել։ Ի վիճակի լինելով կարգավորել ինֆորմացիայի հոսքը կոնցեպտուալ <ref>Ընդունված ձևակերպումների, մտավոր պատկերների միջոցով</ref> անալոգիզացիայի նորմալ պրոցեսի միջոցով, սուբյեկտը դառնում է պերցեպտուալ <ref>Զգայական ընկալման միջոցով</ref> անալոգիզացիայի զոհը։ Ահա այս վիճակը մենք անվանում ենք մետաֆորային դեֆորմացիա։ Այդ պրոցեսը նաև հայտնի է որպես պանսաիզմ։ Բացատրածս պա՞րզ է։
― Ոչ,― ասաց Մարվինը,― ինչո՞ւ է կոչվում պանսաիզմ։
― Այդ հասկացությունը բացատրում է ինքն իրեն,― պատասխանեց Բլանդըրսը։― Դոն Քիշոտը կարծում է, թե հսկան հողմաղաց է։ Քիշոտիզմը ամենօրյա իրերի ըմբռնումն է որպես հազվագյուտ միավորներ։ Դրան հակառակ պանսաիզմը հազվագյուտ միավորների ըմբռնումն է որպես ամենօրյա իրեր։
― Ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ կարող եմ ալթերացի տեսնել ու կարծել,որ տեսածս կո՞վ է։
― Հենց այդպես է,― պատասխանեց Բլանդըրսը,― դա բավական պարզ բան է, եթե կենտրոնանաք։
Հիմա ստորագրեք այստեղ և այստեղ, ու մենք կանցնենք քննություններին։
Դրան հետևեցին բազմաթիվ տեստեր ու անթիվ հարցեր։ Ֆլինին ծակծկում էին ու շոշափում, աչքի առաջ պայծառ լույսեր վառում, հանկարծակի ձայներ միացնում, սենյակը լցվում էր արտառոց հոտերով։
Մարվինը փայլուն հաղթահարեց այդ ամենը։ Մի քանի ժամ անց նրան տարան Տեղափոխման սենյակ և նստեցրին մի աթոռի վրա, որը Մարվինը տագնապով նմանեցրեց հին էլեկտրական աթոռի։
Տեխնիկներն իրենց սովորական կատակներն արեցին․ «Երբ արթնանաք, ձեզ նոր մարդ կզգաք»։ Լամպերը պայծառ շողում էին, Մարվինն ընկղմվում էր նիրհի մեջ՝ խոր, ավելի խոր․․․
Վերահաս ճամփորդության սպասումը նրան գրգռել էր, միաժամանակ Մարվինը սարսափով գիտակցում էր Սթենհոուփից դուրս գտնվող աշխարհի մասին իր կատարյալ անտեղյակությունը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է Անկախ շուկան։ Որտե՞ղ է գտնվում Խճճված աշխարհը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այդ աշխարհից խուսափել։ Եվ վերջապես, որքանո՞վ վտանգավոր է մետաֆորային դեֆորմացիան, որքա՞ն հաճախ է տեղի ունենում և ինչքա՞ն է տևում առողջանալը։
Շուտով Մարվինը պետք է ստանար ոչ միայն այս, այլև շատ ուրիշ, դեռևս անհայտ հարեցրի պատասխանները։ Լույսից աչքերը ցավում էին և նա մի պահ փակեց կոպերը։ Երբ կրկին բացեց, ամեն ինչ փոխվել էր։