Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 13 բայտ, 07:44, 25 Օգոստոսի 2013
/* Նախերգանք */
Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով։ Անտոնը դեմ էր նորույթներին․ նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը։ Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշից օդաճնշիչ հրացան։ Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկություն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում։
Նրանք մոտեցան հյուսիսային ափին, որտեղ զառիթափի դեղին ավազների միջից դուրս էին ցցվել սոճիների ծուռումուռ արմատները։ Անկան ձեռքից գցեց ղեկաթին ու շուրջը նայեց։ Արևն արդեն անտառի վերևում էր, և ամեն ինչ կապույտ էր, կանաչ ու դեղին՝ կապույտ մշուշ լճի վրա, մուգ կանաչ սոճիներ ու դեղին ափ այն կողմում։ Եվ այս բոլորի վերևում՝ վճիտ, կապտաճերմակ երկինք։
Անկան մեջքը դարձրեց նրանց, բարձրացրեց աղեղնազենն ու նետն արձակեց քսան քայլ այն կողմ կանգնած սոճու վրա։ Կեղևի կտորները թափվեցին ցած։
― Ապրե՛ս, ― ասաց Պաշկան ու իսկույն էլ կրակեց իր հրացանով։ Նա նշան բռնեց Անկայի նետի վրա, բայց չկավ։ չկպավ։ ― Շունչս չպահեցի, ― բացատրեց նա։
― Իակ եթե պահեի՞ր, ― հարցրեց Անտոնը։ Նա նայում էր Անկային։
― Ի՜նչ ես ասում։ Մինչև տասներկուսը կհասնենք։
Նրանք մագլցեցին զառիթափի վրայով։ Հասնելով զառիթափի ծայրին՝ Պաշկան հետ նայեց։ Ներքևում դեղին ծանծաղուտներով կապույտ լիճն էր, ավազի վրա ընկած նավակը ու մերձափնյա հանգիստ, յուղափայլ ջրի վրա կոհակվող կլոր օղակները․ երևի դա հենց գայլաձուկն էր պոչով շրմփացրել ջրին։ Պաշկայյին Պաշկային համակեց սովորական անորոշ հիացմունքը, որն ինքը միշտ զգում էր, երբ Տոշկայի հետ փախչում էր գիշերօթիկից, ու առջևում օրն էր, լրիվ անկախ օր՝ չհետախուզված տեղերով, գետնամորիով, ամայի, տոթակեզ մարգագետիններով, մոխրագույն մողեսներով, անսպասելի հայտնվող աղբյուրների սառնորակ ջրով։ Ու, ինչպես միշտ, ուզեց գոռալ ու բարձր ցատկոտել, և նա անմիջապես արեց իր սրտի ուզածը, իսկ Անտոնը, ծիծաղելով, նայեց նրան, և նա Անտոնի աչքերում լրիվ փոխըմբռնում կարդաց։ Իսկ Անկան երկու մատները մտցրեց բերանը և կտրիճավարի սուլեց, ու նրանք մտան անտառ։
Սոճուտը ցանցառ էր, և նրանք անընդհատ սայթաքում էին գետնին թափված փշատերևների վրայով քայլելիս։
Արևի շեղ ճառագայթները թափանցում էին սլացիկ բների արանքներից, ու հողը ծածկված էր ոսկեգույն ցոլքերով։ Խեժի, լճի ու մորու հոտը բռնել էր անտառը, երկնքում գեղգեղում էին անտեսանելի թռչնակները։
Անկան քայլում էր առջևից, աղեղնազենը դրած թևի տակ, մերթ ընդ մերթ կռանում պոկում էր արնակարմիր, ասես լաքապատ մորին։ Անտոնը գնում էր նրա հետևից, ուսին դրած մարշալ Տոցի մարտական զենքը։ Նետերով ծանր կապարճը թփթփում էր նրա մեջքին։ Նա քայլում էր ու նայում Անկայի արևախանձ, համարյա սև, դուրս ցցված ողերով պարանոցին։ Երբեմն նա շրջվում էր ու չորս կողմը նայում, փնտրելով Պաշկային, բայց Պաշկան չէր երևում, միայն երբեմն, մերթ աջից, մերթ ձախից արևի տակ բոցկլտում էր նրա կարմիր գլխարկը։ Անտոնը պատկերացրեց, թե Պաշկան, հրացանը պատրաստ պահած, ինչպես է սողոսկում սոճիների արանքով, պլոկված քթով, նիհար, գիշատիչ դեմքը առաջ մեկնած։ Պաշկան թաքուն մոտենում էր սայվային։ Իսկ սայվան կատակներ չի սիրում։ Սայվան, բարեկամս, քեզ հարց կտա, ու դու պիտի կարողանաս պատասխանել, մտածեց Անտոնը, և արդեն ուզում էր կռանալ, բայց Անկան առջևում էր, ու նա կարող էր հետ շրջվել։ Շատ անհարմար բամ բան կստացվեր։
Անկան հետ նայեց ու հարցրեց։
― Կանգնի՛ր։ Զենքդ ցած գցիր, դո՛ւ, ազնվազարմ դո՛ն և դու, դոնա՛։
Երբ սայվան հարց է տալիս, պետք է հասցնես պատասխանել։ Կտրուկ շարժումով Անտոնը Անկային գցեց ձախ կողմի ձարխոտերի մեջ, իսկ ինքը թռավ աջ կողմի ձարխոտերի մեջ, գլորվեց ու պառկեց փտած կոճղի հետևում։ Խռպոտ արձագանքը դեռևս թնդում էր սոճիների արանքում, իսկ արահետն արդեն դատարկ էր։ Լռություն տիըեց։տիրեց։
Կողքի վրա պառկած՝ Անտոնը պտտեց անվակը ու ձգեց աղեղնալարը։ Չրխկաց կրակոցը, և Անտոնի վրա ինչ֊որ աղբ թափվեց։ Անմարդկային խռպոտ ձայնը հայտնեց․
― Հիմա կտեսնես, ― ասաց Անտոնը ու հարմար նստեց կոճղին, աղեղնազենը դնելով ծնկներին։ ― Անդո՛ւնդ, ― գոռաց նա Գեկսա Իրուկանցու ձայնով։
Պաշկան մեջքով արտայատում արտահայատում էր իր արհամարհանքն ու անհնազանդությունը։ Անտոնի արձակած ծանր նետը ճայթյունով խրվեց Պաշկայի գլխավերևի ճյուղի մեջ։
― Պա֊հո՜, ― ասաց Անկայի ձայնը։
― Հայտնի բռնակալ է ու մարդասպան, ― բացատրեց Անտոնը։ ― Բայց նա ոչ մի բան ձրի չի անում։ Ո՞վ է քեզ ուղարկել։
Ւնձ Ինձ ուղարկել է Սատարինա Անգութը, ― ստեց Պաշկան։
Անտոնը արհամարհանքով ասաց․
Անտոնը նրա ձեռքից վերցրեց կարմիր տոպրակը և ուշադիր զննեց։ Նա հայացքը գցեց Անկային։ Անկայի աչքերը ոնց որ սև ճեղքեր լինեին։ Իսկ Պաշկան զվարճանում էր՝ նա շատ ուրախ էր։ Անտոնը տոպրակը մեկնեց նրան։
― «Երեսուն քայլից կխփեմ խաղաթղթին, ― հանգիստ ձայնով ասաց նա։ ― Հականալի Հասկանալի է, ծանոթ ատրճանակով»։
― Ճի՞շտ, ― ասաց Անկան ու դիմեց Պաշկային։ ― Իսկ դու բարեկամս, երեսուն քայլից կխփե՞ս խաղաթղթին։
― Պաշկան տոպրակը հարմարեցնում էր գլխին։
― Երբևիցե մենք կփորձենք, ― ասաց նա, սեպերը բացելով։ ― Ժամանակի Ժամանակին ես վատ չէի կրակում։
Անտոնը շրջվեց ու քայլեց արահետով, բարձրաձայն հաշվելով քայլերը։
Երեսուն քայլ հեռավորությունից Պաշկան շատ փոքր էր երևում։ Տոպրակի կարմիր եռանկյունին տնկվել էր նրա գլխին, ոնց որ խեղկատակի թասակ։ Պաշկան քթի տակ ծիծաղում էր։ Նա դեռևս խաղում էր։ Անտոնը կռացավ ու անշտապ սկսեց ձգել աղեղը։
Օրհնո՜մ Օրհնո՜ւմ եմ քեզ, իմ հայր Վիլհելմ, ― գոռաց Պաշկան։ ― Ու շնորհակալ եմ քեզնից, ինչ էլ որ լինի։
Անտոնը դրեց նետը ու մեջքը շտկեց։ Պաշկան ու Անկան նայում էին նրան։ Նրանք կանգնած էին իրար կողքի։ Արահետն ասես մի մութ ու խոնավ միջանցք լիներ բարձր, կանաչ պատերի արանքում։ Անտոնը բարձրացրեց աղեղնազենը։ Մարշալ Տոցի ռազմական սարքը շատ էր ծանրացել։ Ձեռքերս դողում են, մտածեց Անտոնը։ Վատ է։ Ափսոս։ Նա հիշեց, ինչպես ձմռանը ինքն ու Պաշան մի ամբողջ ժամ ձնագնդով խփում էին պարսպասյան թուջե կոնին։ Ձնագնդերը նետում էին քսան, տասնհինգ և տասը քայլից, ու ոչ մի կերպ չէին կարողանում նշանին խփել։ Անտոնն ամբողջ ուժով խզակոթը սեղմեց ուսին։ Անկան շատ մոտ է կանգնած, մտածեց նա։ Ուզում էր գոռալ, որ Անկան հեռանա, բայց հասկացավ, որ դա հիմարություն կլինի։ Բարձր։ Ավելի բարձր․․․ Հանկարծ նա համակվեց վստահությամբ, որ եթե հիմա ինքը մեջքով շրջվի նրանց կողմը, ֆունտանոց նետը, այնուամենայնիվ կխրվի ճիշտ Պաշայի քթարմատը՝ ուրախ, կանաչ աչքերի մեջտեղը։ Նա բացեց աչքերն ու նայեց Պաշկային։ Պաշկան էլ չէր ծիծաղում։ Իսկ Անկան դանդաղորեն վեր էր բարձրացնում չռված մատներով ձեռքը, և նրա դեմքը շատ լարված էր ու շատ մեծավարի։ Եվ այնժամ Անտոնն էլ ավելի բարձրացրեց աղեղնազենն ու սեղմեց ձգանը։ Նա չտեսավ, թե ուր թռավ նետը։
― Նախնիները իմաստուն են եղել, ― մտազբաղ ասաց Պաշկան։ ― Գնում ես, գնում ես մի երկու հարյուր կիլոմետր, ու հանկարծ շրխկ՝ «աղյուս»։ Ճանապարհը չի կարելի շարունակել, ու մեկն էլ չկա, որ բան հարցնես։
― Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կարող է լինել այս նշանի հետևում, ― ասաց Անկան։ Նա շուրջը նայեց։ Չորս կողմը, մի քանի կիլոմետր տարածությամբ, փռված էր ամայի անտառը, ու ոչ մեկից չէր կարելի իմանալ, թե ինչ կա այնտեղ, այս նշանի հետևում։ ― Իսկ գուցե դա բնավ էլ «աղյուս» չէ՞, ― ասաց Անկան։ ֊ Ներկը, տեսեք, լրիվ թափվել է․․․
Այդ ժամանակ Անտոնը խնամքով նշան բռնեց ու կրակեց։ Չտեսնված բան կլիներ, եթե նետը դիպչեր մետաղալարին, ու նշանն ընկներ ուղիղ Անկայի ոտքերի տակ։ Բայց նետը դիպավ նշանի վերին մասին, ծակեց ժանգոտ թիթեղը, և միայն չորացած ներկը թափվեց։
Դա առաջին բառն էր, որով նա դիմեց Անտոնին Վիլհելմ Տել խաղից հետո։ Անտոնը ծուռ ժպտաց։
― "And enterprises of great pitch and moment, ― արտասանեց նա, with this regard their cwurrent currents turn away and loose lose the name of action"։
Հավատարիմ Պաշկան գոռաց․
― Ուր ուզում ես գնա, ― ասաց նա, ակամա կմկմալով։ ― Անխե՛լք։ Լրիվ ցնդդել ես շոգից։
Անտոնը շրջվեց և, ուղիղ նայելով իր առաջ, գնաց նշանի կողմը։ Նա միայն մի բան էր ուզում, որ առջևում հայտնվեր մի պայթեցված կամուրջ, և որ հարկ լիներ այն կողմ անցնել։ Ինչ գործ ունեմ ես, այդ կարգինների հետ, մտածում էր նա։ Ուր ուզում են, թող գնան․․․ իրենց Պաշենկայի հետ։ Նա հիշեց, որ Անկան շշպռեց Պավելին, երն երբ սա նրան Անեչկա անվանեց, ու մի քիչ հանգստացավ։ Նա հետ նայեց։
Պաշկային իսկույն տեսավ․ Բոն Մորեխը, երեք տակ ծալված, գնում էր խորհրդավոր մեքենայի հետքով։ Ճանապարհի վրա կախված ժանգոտ վահանակը կամացուկ օրորվում էր, և տակից երևում էր կապույտ երկինքը։ Իսկ Անկան նստել էր ճանապարհի պռնկին՝ արմունկները հենած մերկ ծնկներին ու կզակը դրած բռունցքներին։
― Հը՜մ․․․ ― ասաց Պաշկան։ ― Պատահում է։ Իսկ ես այնտեղ մի մարդու օգնեցի, մեքենան էր նորոգում։
 
==Գլուխ առաջին==