«Գավազանը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գավազանը |հեղինակ = Վահե Քաչա |թարգմանիչ = Ալ․ Թոփչյան |աղբյուր = «Գիշատիչ...»:) |
|||
Տող 44. | Տող 44. | ||
Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։ | Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։ | ||
+ | |||
+ | Գեստարմուսը ատլետիկ կազմվածք ուներ։ Հասակը մեկ մետր իննսուն սանտիմետր էր և, ամեն առավոտ, կես ժամ նվիրում էր մարզանքին։ Զորեղ դեմք, քառակուսի ծնոտ, խիտ հոնքեր, ուղիղ քիթ, բաց ճակատ և ճոխ, գանգուր մազեր։ Ո՛չ դժբախտ էր, ո՛չ էլ դառնացած։ Ի ծնե կույր էր, բայց խուսափում էր կույրերից. կույրերի առաջացրած խղճահարությունը գրգռում էր նրան։ Նա գիտեր, որ որոշ կույրեր չափազանցում են և որ հստակատեսները սխալ պատկերացում ունեն կուրության մասին։ Սկզբում փորձել բացատրել, հետո հրաժարվեց այդ մտքից։ Գեստարմուսն այցելում էր իր մի քանի բարեկամներին և շատ լավ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։ Բարեկամները չէին նկատում Գեստարմուսի կուրությունը։ Նա էլ հենց այդ էր ուզում։ Հեռուստացույց էր լսում, Բրայլի սիստեմով տպագրված թերթեր էր կարդում, շաբաթը երեք անգամ փող էր նվագում մի ջազ֊նվագախմբում և զբաղվում սպորտով։ Մնացած ժամանակը նվիրում էր ընթերցանությանը։ Ամերիկյան ինստիտուտում Բրայլի սիստեմով տպագրված հարյուր հազարից ավելի հատոր կար նրա տրամադրության տակ։ Դասական և ժամանակակից հեղինակներ։ Կաթի վերջին կումը խմելով, սառնարանը փակեց և կանգնեց լայն բացված պատուհանի մոտ։ Օդը սառն էր։ Ժամը ութը կլիներ։ Արդեն մթնել էր։ Գեսաարմուսը, բոլոր կույրերի պես, ցերեկը ջոկում էր գիշերից։ Վառ լույսը խտուտ էր տալիս նրա ակնաբիբերը։ Օրինակ՝ ամռանը, արևն անտանելի էր։ Վերջիվերջո, նա սովորեց մեծ ու սև ակնոցին։ Ակնոցը հանում էր երեկոյան, անկողին մտնելուց առաջ։ | ||
+ | |||
+ | Ֆրեդը դատապարտված է մահվան։ Դա անկարելի էր։ Երեք ամսից ի վեր նա բանտում է, և Գեստարմուսը չի կարողանում հաշտվել նրա բացակայությանը։ Ֆրեդի հետ հեշտ չէր ապրել։ Նա ընդամենը քսանվեց տարեկան էր, դյուրագրգիռ, կողմնապահ և անբարեխիղճ։ Բայց Գեստարմուսը, որ տասնհինգ տարով մեծ էր, իր որդու տեղն էր դնում նրան։ Ֆրեդը երբ ուշանում էր, Գեստարմուսն անհանգստանում էր։ Երբ մեքենայով ուղևորության էր գնում, Գեստարմուսը վատ էր քնում։ Դա անկարելի էր։ Նրանք չեն կարող մահապատժի ենթարկել եղբորը։ Ինչ֊որ մեկը ներում կշնորհի։ Տարվա վերջում, պայմանական ժամկետով նրան կազատեն։ | ||
+ | |||
+ | Պատուհանը փակեց, պառկեց բազմոցին։ Հևում էր։ Այլևս Ֆրեդի ձայնը չլսել, այլևս չհսկել նրա ոտնաձայները, մենակ մնալ այս բնակարանում, որ կիսում էր նրա հետ։ Մեն-մենակ։ |
14:43, 4 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Վահե Քաչա |
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Գեստարմուսն իր կույր աչքերը ծածկող մեծ ու սև ակնոցը ուղղեց և գլուխը կամաց վեր բարձրացրեց։ Գավազանը ոտքերի արանքում պահած, ձեռքերը խաչած, նա ականջ էր դնում նույնիսկ ամենափոքր աղմուկը։ Նրա շուրջը բոլորը շշնջում էին, խոսում։ Դրսում սառցե քամու հոսանքը շունչ էր կտրում։ Այստեղ՝ հետաքրքրասերներով լցված դատարանի դահլիճում, օդը հեղձուցիչ էր։
Երդվյալները հեռացան դռնփակ խորհրդի։ Դահլիճը նման էր լքված նավի։ Գեստարմուսը բացեց ժամացույցի կափարիչը և մատներով սլաքներին դիպավ. երեկոյան ժամը տասն էր։ Դռնփակ խորհուրդը որքա՞ն կարող էր տևել։ Գուցե ուզածիդ չափ։ Երկար կամ կարճ։ Երեք օր է գալիս նույն տեղն է նստում։ Լսում է փաստաբաններին, երկու-երեք բառ է փոխանակում եղբոր հետ և վերադառնում տուն։ Ֆրեդը՝ նրա եղբայրը, մեղադրվում է Ռոբերտ Պասիի սպանության մեջ։ Հենց այսօր կիմանա նրա վիճակը։ Մի քիչ հետո։
Գեստարմուսը գիտե, որ եղբայրը նայում է իրեն։ Նա զգում է եղբոր հայացքը։ Բայց ցանկություն չունի ձեռքը շարժելու, ժպտալու՝ թեկուզ հանգստացնելու նպատակով։ Նա սպասում է։ Խորհրդակցությունը երկար չի տևում։
Կես ժամ հետո երդվյալները և դատավորները վերադառնում են դահլիճ։ Լռության է տիրում։ Մի երկար լռություն։
Հետո նախագահը խոսեց։
Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն։ Գեստարմուսին ոչ մի կերպ չի հաջողվում մտքերը կարգավորել։ Նրան թվում է, թե մղձավանջի մեջ է և սպասում է արթնացումին։ Ինչ֊որ մեկը նրա ուսին դիպավ։
— Պետք է գնալ։
Նա զգաց է որ ժողովուրդը դուրս է եկել և ինքը մենակ է մնացել՝ գավազանը ձեռքում սեղմած։ Նրան խնդրում էին գնալ։ Պետք է ավլեին։
— Ես ձեզ կուղեկցեմ մինչև ելքը։
— Շնորհակալություն, ես գիտեմ իմ ճամփան։
Մյուսը չհամառեց։ Գեստարմուսը վեր կացավ։ Նա առաջնորդվում էր իր գավազանով։ Մինչև դուռը տանող աստիճանները հաշվել էր։ Նա հայտնվեց մայթի վրա։ Խոր շունչ քաշեց։ «Միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ Մարդիկ կարծում էին, թե առաջնորդելով ծառայություն կմատուցեն նրան։ Բայց նա իր ճամփան մենակ էր գտնում։ Տարիներ շարունակ միևնույն փողոցներով էր քայլել։ Անգիր գիտեր այդ փողոցները։ Այսօր նա գտնվում էր անծանոթ թաղամասում։ Եվ հետո մտազբաղ էր։ Նա առաջացավ մինչև մայթի եզրը, գավազանի ծայրը զարնվեց մի մեքենայի դռան.
— Դուք ազա՞տ եք։
Լռություն։ Դուռը բացվեց։
— Մտեք։
— Մատիկ փողոց, տասնհինգ։
Մեքենան շարժվեց։ Քառորդ ժամ հետո նա իր դռան առջև էր։ Առաջնորդվելու համար գավազանի կարիքը չկար։ Արթուն քայլերով շեմն անցավ և կանգնեց վերելակի առջև։ Առանց վարանելու սեղմեց կոճակը։ Վերելակը վերևում էր։ Նա սպասեց։ Վերելակի իջնելուն պես մտավ և սեղմեց ութերորդ հարկի կոճակը, որը եղբայրը, հատուկ նրա համար, մի փոքր քերծել էր։
Բնակարանը բաղկացած էր մի հյուրասրահից, երկու ննջարանից, մի խոհանոցից և մի լողարանից։ Կահույքը դրված էր պատերի տակ, որպեսզի Գեստարմուսը առանց բանի դիպչելու կարողանա շարժվել։
Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։
Գեստարմուսը ատլետիկ կազմվածք ուներ։ Հասակը մեկ մետր իննսուն սանտիմետր էր և, ամեն առավոտ, կես ժամ նվիրում էր մարզանքին։ Զորեղ դեմք, քառակուսի ծնոտ, խիտ հոնքեր, ուղիղ քիթ, բաց ճակատ և ճոխ, գանգուր մազեր։ Ո՛չ դժբախտ էր, ո՛չ էլ դառնացած։ Ի ծնե կույր էր, բայց խուսափում էր կույրերից. կույրերի առաջացրած խղճահարությունը գրգռում էր նրան։ Նա գիտեր, որ որոշ կույրեր չափազանցում են և որ հստակատեսները սխալ պատկերացում ունեն կուրության մասին։ Սկզբում փորձել բացատրել, հետո հրաժարվեց այդ մտքից։ Գեստարմուսն այցելում էր իր մի քանի բարեկամներին և շատ լավ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։ Բարեկամները չէին նկատում Գեստարմուսի կուրությունը։ Նա էլ հենց այդ էր ուզում։ Հեռուստացույց էր լսում, Բրայլի սիստեմով տպագրված թերթեր էր կարդում, շաբաթը երեք անգամ փող էր նվագում մի ջազ֊նվագախմբում և զբաղվում սպորտով։ Մնացած ժամանակը նվիրում էր ընթերցանությանը։ Ամերիկյան ինստիտուտում Բրայլի սիստեմով տպագրված հարյուր հազարից ավելի հատոր կար նրա տրամադրության տակ։ Դասական և ժամանակակից հեղինակներ։ Կաթի վերջին կումը խմելով, սառնարանը փակեց և կանգնեց լայն բացված պատուհանի մոտ։ Օդը սառն էր։ Ժամը ութը կլիներ։ Արդեն մթնել էր։ Գեսաարմուսը, բոլոր կույրերի պես, ցերեկը ջոկում էր գիշերից։ Վառ լույսը խտուտ էր տալիս նրա ակնաբիբերը։ Օրինակ՝ ամռանը, արևն անտանելի էր։ Վերջիվերջո, նա սովորեց մեծ ու սև ակնոցին։ Ակնոցը հանում էր երեկոյան, անկողին մտնելուց առաջ։
Ֆրեդը դատապարտված է մահվան։ Դա անկարելի էր։ Երեք ամսից ի վեր նա բանտում է, և Գեստարմուսը չի կարողանում հաշտվել նրա բացակայությանը։ Ֆրեդի հետ հեշտ չէր ապրել։ Նա ընդամենը քսանվեց տարեկան էր, դյուրագրգիռ, կողմնապահ և անբարեխիղճ։ Բայց Գեստարմուսը, որ տասնհինգ տարով մեծ էր, իր որդու տեղն էր դնում նրան։ Ֆրեդը երբ ուշանում էր, Գեստարմուսն անհանգստանում էր։ Երբ մեքենայով ուղևորության էր գնում, Գեստարմուսը վատ էր քնում։ Դա անկարելի էր։ Նրանք չեն կարող մահապատժի ենթարկել եղբորը։ Ինչ֊որ մեկը ներում կշնորհի։ Տարվա վերջում, պայմանական ժամկետով նրան կազատեն։
Պատուհանը փակեց, պառկեց բազմոցին։ Հևում էր։ Այլևս Ֆրեդի ձայնը չլսել, այլևս չհսկել նրա ոտնաձայները, մենակ մնալ այս բնակարանում, որ կիսում էր նրա հետ։ Մեն-մենակ։