«Խնջույք ճամփեզրին»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
Տող 14. | Տող 14. | ||
− | Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին | + | Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։ |
14:45, 4 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Արկադի Ստրւգացկի․ Բորիս Ստրուգացկի |
- Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
- Ռ․ Պ․ Ուորեն
Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։
― Ձեր առաջին լուրջ հայտնագործությունը, դոկտոր Պիլման, հավանաբար պետք է համարել այսպես կոչված Պիլմանի ռադիանտը։
― Կարծում եմ՝ ոչ։ Պլիմանի ռադիանտը առաջինը չէ, լուրջ չէ և, իսկապես ասած, ոչ էլ հայտնագործություն է։ Ու բնավ էլ իմը չէ։
― Դուք, երևի, կատա՞կ եք անում, դոկտոր։ Պիլմանի ռադիանտ հասկացությունը գիտե ամեն մի դպրոցական։