«Գավազանը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Տող 1278. Տող 1278.
  
— Ես գնում եմ հինգ րոպե հանգստանալու։ Այդ ժամանակվա ընթացքում փորձեք փաստերը ուրիշ անկյունից նայել։ Փորձեք ինձ հավատալ։ Այս հասարակ հարցը տվեք ձեզ. եթե իմանային որ նրան մահվան կդատապարտեն, մի՞թե կհայտնեի ոստիկանությանը։ Եթե իմանային որ ինձ չեն հավատա։
 
 +
  
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ==
 
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ==
 +
 +
— Կատարյալ խելագար է,— ասաց Թեյլորը։
 +
 +
Գեստարմուսը քիչ առաջ գնացել էր սենյակից։
 +
 +
— Ի՞նչ հույս ունի։
 +
 +
— Տղան սոսկալի խառնված է,— շարունակեց Թեյլորը։— Ինչպես բոլոր կույրերը։
 +
 +
Կարտոպը վեր կացավ և սկսեց ետուառաջ անել։
 +
 +
— Ես մտածում եմ, արդյոք հետին միտք չունի՞։
 +
 +
— Ի՞նչ միտք։ Բնավ։ Պարզապես քիթը տնկել է։
 +
 +
— Պա՜րոնայք, պարոնայք,— ասաց Միրիամը,— այդքան խիստ մի եղեք։— Պատկերացրեք ձեզ նրա տեղը։ Նա կույր է։ Եղբորը մահվան են դատապարտել։ Կարծում եմ, որ պետք է մի քիչ խղճալ նրան։
 +
 +
Լռություն տիրեց։
 +
 +
— Շատ լավ, խղճում եմ նրան։ Բարի գիշեր,— ասաց Վեստը։
 +
 +
Բարեկամները սպասում էին նրան։ Պիտի ճաշեին գնչուական ռեստորանում։
 +
 +
— Մի րոպե,— ասաց Կարտոպը։— Բոլորս միասին կգնանք։ Ցույց չտանք, թե փախչում ենք։
 +
 +
— Բայց ես չեմ փախչում, ես հեռանում եմ։ Իմ կողմից ցտեսություն ասեք նրան։ Եթե հարկ լինի, ներողություն խնդրեք իմ փոխարեն։
 +
 +
Նա գնաց դեպի դուռը, պտտեց բռնակը, բայց դուռը չբացվեց, բանալիով փակված էր։ Հայացքով փնտրեց բանալին։ Հետո, չգտնելով, գնաց խոհանոց։ Ետնամուտքն էլ բանալիով փակ էր։ Դուռն ապակեպատ էր։ Նա կարող էր հրել, ապակին ջարդել և գնալ։ Բայց չհամարձակվեց։ Վերադարձավ հյուրասենյակ։
 +
 +
— Մենք փակված ենք,— ասաց նա։— Պետք է բանալին գտնել։
 +
 +
— Քիչ հետո գնամ նրանից խնդրեմ,— ասաց Միստոնը։
 +
 +
Միստոնը ցանկություն չուներ միանգամից տուն գնալու։ Գիտեր, որ կինն իրեն սպասում է։ Հազար ու մի հարց պիտի տար։ Վեստը տնկվեց նրա առջև.
 +
 +
— Իսկ ինչո՞ւ քիչ հետո։
 +
 +
Միստոնը քորեց քիթը։
 +
 +
— Ես մտածում եմ, քանի որ հավաքվել ենք, գուցե դատավարռւթյանը վերաբերող մի քանի փաստեր վերանայենք։
 +
 +
Վեստը սիգարեթը ճզմեց մոխրամանի մեջ։ Նա ամբողջությամբ կարմրել էր.
 +
 +
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Բավական է երեխայություն անեք։ Դատավարությունն ավարտված է, հիմնովին ավարտված է, անցա՛ծ։ Վե՜րջ, վե՜րջ, այլևս խոսելու բան չկա։
 +
Միստոնը նահանջեց.
 +
 +
— Լավ, լավ, հաշվենք, թե ոչինչ չասացի։
 +
 +
— Եվ, վերջապես, պարոնայք, եթե այս դատը վերանայելու լինեինք, կփոխեի՞ք ձեր կարծիքը։
 +
 +
— Ես՝ ոչ,— ասաց Կարտոպը։— Ես համոզված եմ նրա մեղավորության մեջ։
 +
 +
— Ես նույնպես,— ասաց Վեստը։— Իսկ դո՞ւք, Թեյլոր։
 +
 +
Թեյլորը շունչ առավ.
 +
 +
— Ես դատել եմ հոգով և խղճով։
 +
 +
— Իսկ դո՞ւք, միսս Հորք։
 +
 +
Միրիամը շրթունքը կծեց, մտածեց.
 +
 +
— Ես չեմ հավատում անհրաժեշտ պաշտպանությանը։ Ես համոզված եմ նրա մեղավորության մեջ։
 +
 +
— Իսկ դո՞ւք, Միստոն։
 +
 +
Վերջինս ուզեց իր ասածին կարևորություն տալ։ Կարճ հասակը ձգեց, լռեց, հայացքը հառեց առաստաղին՝ կարծես մտածում էր, հետո հայտնեց.
 +
 +
— Մեղավոր է։
 +
 +
Վեստը հաղթական հայտարարեց.
 +
 +
— Ուրեմն մենք մի կարծիքի ենք։ Հիանալի է։ Գնացեք բանալին բերեք...
 +
 +
Քանի որ ոչ ոք չշարժվեց, Վեստը որոշեց.
 +
 +
— Գնամ ինքս բերեմ։
 +
 +
Ննջասենյակի դռան մոտ վարանեց, հետո կամաց թակեց։ Լսվեց Գեստարմուսի ձայնը.
 +
 +
— Ի՞նչ է։
 +
 +
— Ես եմ, մենք ենք։ Մենք գնում ենք։
 +
 +
— Արդե՞ն։
 +
 +
Դուռը բացվեց, հայտնվեց Գեստարմուսը։
 +
 +
— Արդեն վերանայեցի՞ք դատը։
 +
 +
Նա ձեռքը բարձրացրեց, որպեսզի առաջնորդվի։ Վեստն ընկրկեց։
 +
 +
— Լսեք,— ասաց Վեստը։— Եմ ենթադրում եմ, որ դուք կիրթ մարդ եք։ Մի չարաշահեք իրադրությունը, տվեք բանալին։ Մենք ոչինչ չենք կարող անել ձեր եղբոր համար։ Նա պետք է հանգիստ պահեր իրեն։
 +
 +
Կույրի շրթունքները շարժվեցին։
 +
 +
— Խեղճը... խեղճը... խեղճը...
 +
 +
Վեստն ուսերը թոթվեց և Կարտոպին նշան անելով, որ ուզում է հետը խոսել, նստեց բազկաթոռին։ Վերջինս շրթունքները թրջեց, որպեսզի փափկացնի ձայնը.
 +
 +
— Իսկապես, ի՞նչ եք ուզում մեզնից։
 +
 +
— Ես ձեզ ասացի։ Դատի վերանայում։
 +
 +
— Արդեն արված Է։
 +
 +
— Եվ ձեր կարծիքը չեք փոխե՞լ։
 +
 +
— Մենք բոլորս համաձայն ենք ձեր եղբոր մեղավորության մեջ։ Բոլորս։ Միաձայն։
 +
 +
Գեստարմուսը մի պահ մտածեց։
 +
 +
— Դուք լուրջ մարդիկ չեք,— ասաց նա։
 +
 +
— Եթե մենք լուրջ չլինեինք, մեզ ատենակալ չէին ընտրի։
 +
 +
Մի հեգնական ժպիտ սահեց Գեստարմուսի շրթունքներով։ Հետո միանգամից փոխվեց։ Նա գլուխն իջեցրեց և հևալով ասաց.
 +
 +
— Ամեն ինչ վերջացել է։ Տխմարության թագավորությունն է սկսվել։ Հանուն ինչի՞։ Ամեն ինչ դատարկ է և իզուր։ Գավազանս։ Ո՞ւր է գավազանս։ Չեք տեսե՞լ իմ գավազանը։ Այսուհետև միայն գավազանն է մնում ինձ։
 +
 +
Նրանք նայում էին շուրջբոլորը։ Գավազանը չկար։
 +
 +
— Ինչ հիմարն եմ ես,— ասաց Գեստարմուսը։— Գավազանը եղբորս սենյակում է, անկողնու վրա։ Որևէ մեկը չի ուզի՞ բերել։
 +
 +
— Ես գնամ,— ասաց Կարտոպը։
 +
 +
— Սպասե՛ք,— ասաց Գեստարմուսը։— Պարկետի վրա կարող եք սահել, պարոն Կարտոպ։ Կարո՞ղ եմ խնդրել ձեզ, որ կոշիկները հանեք։
 +
 +
— Իմ կոշիկները մաքուր են,— ասաց Կարտոպը։
 +
 +
— Հնարավոր է։ Բայց իմ գավազանը թանկարժեք է։ Այս պահիս շատ փխրուն է։ Ամենաթեթև ցնցումից կարող է ցրիվ գալ։
 +
 +
Վեստը մատը դրեց ճակատին և գլուխը ճոճեց։
 +
 +
— Ես ձեզ խոստանում եմ, չսահել,— ասաց Կարտոպը։— Ահա, ես հանում եմ կոշիկներս։
 +
 +
— Դուք նայլոնե գուլպա եք հագե՞լ։
 +
 +
— Բրդյա,— պատասխանեց Կարտոպը՝ համբերությունը հատած։— Մաքուր բուրդ։
 +
 +
— Հիանալի է։ Բերեք գավազանը։ Բայց, ուշադիր։ Այսինքն... ավելի լավ է գնամ ինքս բերեմ։ Ես ձեզ չեմ վստահում։
 +
 +
Նա գնաց եղբոր սենյակը և մեկ րոպե հետո հայտնվեց՝ գավազանը երկու ձեռքով բռնած։
 +
 +
Դա թանկարժեք փայտից պատրաստած, լավ լաքած, քանդակազարդ գավազան էր։ Հավանաբար բնակարանում էր գործածում։
 +
 +
— Բոլորդ այստե՞ղ եք։ Լավ լսեք ինձ։
 +
 +
Նա պտտեց֊հանեց գավազանի գլուխը։
 +
 +
— Ինչպես տեսնում եք,— ասաց նա,— ներսը դատարկ է։
 +
 +
Նա ցույց տվեց գավազանի գլուխը, որն իսկապես դատարկ էր։ Գեստարմուսը գավազանի մյուս մասը կամաց թեքեց։
 +
 +
— Այստեղ էլ դատարկ է, բայց մասամբ։ Այդտեղ լրիվ դատարկ չէ, որովհետև մի կեռ կա։ Դա շատ օգտակար է։ Այնտեղ կարելի է դանակ դնել կամ սովորական ոսկեդրամ։ Ինչպես տեսնում եք, ոչ դանակ կա, ոչ էլ ոսկեդրամ. միայն մի փոքրիկ սրվակ։
 +
 +
Նա հանեց սրվակը։
 +
 +
— Լավ նայեք, դա շատ կարևոր է։ Գուշակեք, թե ինչ է։
 +
 +
Նրանք ուշադիր նայում էին։
 +
 +
— Դուք ձեզ հարց եք տալիս, թե սա ի՞նչ կարող է լինել,— ասաց Գեստարմուսը։— Պարոն դեղագործ, ըստ ձեզ, ի՞նչ է։
 +
 +
Վեստն անհամբեր պատասխանեց.
 +
 +
— Ես ենթադրում եմ, որ դա սոսինձ է։
 +
 +
— Կարող է և լինել, իսկապես։ Բայց սոսինձ չէ, գտեք...
 +
 +
— Յուղ է։
 +
 +
— Ոչ, յուղ չէ։
 +
 +
— Չգիտեմ,— ասաց Վեստը։— Եվ պետքս չէ։
 +
 +
— Դուք սխալ եք։ Սա պարզապես ՆԻ... ՆԻ... ՆԻՏ... Օգնեք, որ հիշեմ...
 +
 +
Վեստը վեր թռավ։
 +
 +
Գեստարմուսն արտաբերեց։
 +
 +
— ՆԻՏ-ՐՈ-ԳԼԻ-ՑԵ-ՐԻՆ։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ==
 +
 +
Գեստարմուսը սրվակը գավազանի մեջ դրեց և գլխիկը պտտելով ամրացրեց։
 +
 +
— Այժմ դատավարությունը հանգիստ կվերանայեք,— ասաց նա։
 +
 +
Վեստը, որ ետ էր քաշվել, համարձակվեց ասել.
 +
 +
— Բայց ձեր ձեռքում բռնածը շատ վտանգավոր է։
 +
 +
— Գիտեմ։
 +
 +
— Բայց... դուք չեք գիտակցում։ Նվազագույն ցնցումից մենք բոլորս հօդս կցնդենք։
 +
 +
— Ճիշտ այդպես։
 +
 +
Վեստը լռեց։ Այլևս չգիտեր ինչ ասել։ Ապուշ տեսքով նայեց ներկաներին, Կարտոպը հարցրեց.
 +
 +
— Ի՞նչ եք ուզում մեզնից։
 +
 +
— Վերանայել գործը։ Ահա ամբողջը։
 +
 +
— Երկու ատենակալ պակասում են,— ասաց Կարտոպը։— Պիեռ Լուկասը և Սոֆիա Ֆիլիպսենը։ Նրանք էլ չընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։
 +
 +
— Գիտեմ,— ասաց Գեստարմուսը։— Ես ափսոսում եմ, որ նրանք բացակա են... Նրանք չընդունեցին իմ հրավերը։ Ոչինչ չեմ կարող անել։
 +
 +
— Պետք էր պնդել։
 +
 +
— Ես պնդեցի։
 +
 +
Լռություն տիրեց։
 +
 +
— Իսկ եթե մենք հրաժարվենք գործը վերանայե՞լ։
 +
 +
Գեստարմուսը, որ դեռ ձայնը չէր բարձրացրել, հանկարծ գոռաց.
 +
 +
— Դե լավ, պարոնայք ատենակալներ, մենք բոլորս հօդս կցնդենք։ Բավական է, որ ես մի շարժում անեմ, թողնեմ, որ գավազանս գետին ընկնի։ Ցտեսություն։
 +
 +
Գեստարմուսը գնաց խոհանոց.
 +
 +
— Նա խելագար է,— ասաց Թեյլորը։
 +
 +
— Վտանգավոր խելագար։ Սպասեք, թողեք մտածեմ...
 +
 +
Վեստն սկսեց ետ ու առաջ քայլել։
 +
 +
— Ենթադրենք, թե նիտրոգլիցերին է... Ենթադրենք թե...
 +
 +
Նա կանգ առավ.
 +
 +
— Կհամարձակվի՞ արդյոք։ Նա էլ մեզ հետ կցնդի։
 +
 +
Միրիամը հարցրեց.
 +
 +
— Դա շա՞տ վտանգավոր է։
 +
 +
Վեստը ձեռքերը վեր բարձրացրեց.
 +
 +
— Ամենաթեթև ցնցումից, լավ լսեք, ամենաթեթև ցնցումից մեծ կտորը ականջը կմնա։
 +
 +
Միստոնը գունատվեց։ Նետվեց դեպի դուռը։ Փորձեց բացել
 +
 +
— Մտածելու փոխարեն եկեք օգնեք ինձ։
 +
 +
Բոլորը նետվեցին դեպի դուռը։ Բայց դուռն ամուր էր։
 +
 +
— Ապարդյուն է,— ասաց Կարտոպը,— ուրիշ ելք մտածեք։
 +
 +
Նա մի հայացք գցեց պատուհանին.
 +
 +
— Ութերորդ հարկում ենք։ Ընդամենը մեկ ելք կա՝ ետնամուտքը։
 +
 +
Նա մի շարժում արեց, որ հետևեն իրեն։ Ոչ ոք չշարժվեց։ Կարտոպը անաղմուկ քայլելով գնաց խոհանոց։ Դուռը փակ Էր։ Նա պտտեց բռնակը և ետնամուտքի մոտ
 +
Գեստարմուսին տեսավ՝ աթոռին հանգիստ նստած, գավազանը ոտքերի միջև։
 +
 +
***
 +
 +
— Ի՞նչ ենք անելու,— հարցրեց Թեյլորը։
 +
 +
— Կեղտոտի մե՛կը։ Մեզ ծուղակի մեջ քաշեց։ Հույս ունեմ, որ դուք հիմա համոզված եք նրա եղբոր մեղավորության մեջ։
 +
 +
— Անձնապես ես, երբեք չեմ կասկածել դրանում,— ասաց Միստոնը։— Պիեռ Լուկասը, որն ափսոս բացակա է, իմ կարծիքին էր։
 +
 +
— Ես նույնպես,— ասաց Վեստը։
 +
 +
Միրիամը հարցրեց.
 +
 +
— Կարծում եք, որ կհամարձակվի՞։
 +
 +
— Ես դրանում համոզված եմ,— պատասխանեց Վեստը։— Նա խելագար է, կապելու գիժ։
 +
 +
— Իսկ... իսկ եթե նիտրոգլիցերին չլինի...
 +
 +
Լռություն տիրեց։ Բոլորը նայեցին Վեստին։ Վերջինս թուքը կուլ տվեց։ Նրա ադամախնձորը դողաց.
 +
 +
— Ես ոչինչ չեմ կարող հաստատ ասել,— ասաց նա — Գուցե սոսինձ է, յուղ կամ սափրվելու օճառ։ Գուցե և նիտրոգլիցերին է։ Բոլոր դեպքերում, եթե իսկապես
 +
նիտրոգլիցերին է, մենք երբեք չենք իմանա։ Մենք այլևս այստեղ չենք լինի...
 +
 +
Լռություն։ Դրսում մի քանի ազդանշաններ տվեցին։
 +
 +
— Ի՞նչ անել,— հարցրեց Թեյլորը։
 +
 +
Վեստի ուղեղը լարված էր։ Յուրաքանչյուր բջիջ աշխատում էր։ Նա երբեք այսքան արթուն չէր եղել։ Ոչինչ չէր փախչում նրա ուշադրությունից։
 +
 +
— Այս տնից դուրս գալու համար միայն մի ելք է մնում, բայց այն հսկողության տակ է,— ասաց նա։— Կարող ենք ոստիկանությանը հայտնել, օգնություն կանչել։ Բայց դրանից օգուտ չի լինի։ Գեստարմուսն ամեն ինչ նախատեսել է։ Մեզ առնետների պես պահում է։ Այժմ ես միայն մի լուծում եմ գտնում, վերանայենք գործը։ Նստենք սեղանի շուրջ։ Մեր տեղերը գրավենք արդարադատության դահլիճում։
 +
 +
Նրանք նստեցին սեղանի մոտ, իրենց միջև ազատ աթոռներ թողնելով։
 +
 +
Վեստը խոսք առավ.
 +
 +
— Դուք գիտեք փաստերը,— ասաց նա։— Ես երկու խոսքով կթարմացնեմ ձեր հիշողության մեջ։ Ֆրեդ Գեստարմուս կոչեցյալը պառկում է տիկին Պասիի հետ։ Ամուսինը իմանում է և հրավիրում քաղաքից դուրս։ Սիրեկանը հետևում է նրան։ Մեքենայով են գնում։ Նրանց տեսնում են։ Կանգ են առնում բաց դաշտի մեջ։ Ի՞նչ է տեղի ունենում։ Գեստարմուսը պնդում է, թե ինքը անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել։ Նրան սպառնացել են և նա դանակը խրել է հակառակորդի փորը։ Ճի՞շտ է ասում նա։ Զոհի մոտ ատրճանակ են գտնում։ Կինը ասում է, որ ամուսնու մոտ երբեք զենք չի տեսել։ Արդյո՞ք Գեստարմուսն է սպանելուց հետո զենքը գրել Պասիի գրպանը։ Հայտնի չէ։ Դիակը զննում են։ Մարմնի վրա ոչ մի հետք չեն գտնում, իհարկե, մահացու վերքից բացի։ Գեստարմուսի վրա ոչ մի քերծվածք։ Դա սառնասրտությամբ արված ոճիր է։ Գեստարմուսը բուռն, դյուրագրգիռ և կասկածամիտ տղա է։ Մենք լսեցինք վկաներին։ Եղբայրն էլ այդ է հաստատում։ Մենք բոլորս չենք ընդունում անհրաժեշտ պաշտպանությունը։ Մենք դատել ենք մեր հոգու և խղճի թելադրանքով։ Ինչ֊որ մեկը մեզ մեղադրում է դրա համար։ Ինչ֊որ մեկը մեզ սպառնում է։ Մեզանից պահանջում է գործը վերանայել։ Դա ոչ մի օգուտ չի տա։ Հանցագործը բանտում է։ Նրան կպատժեն, իսկ մենք պիտի ջուր ծեծենք։
 +
 +
Նա լռեց։ Թեյլորը մի քանի մազ պոկեց իր փրչոտ կրծքից և արմատները զննեց։
 +
 +
— Ես համաձայն կլինեի,— ասաց նա,— եթե բոլորն այստեղ լինեին. Դատավորները, փաստաբանները, վկաները և մյուս ատենակալները։
 +
 +
Վեստը մի արհամարհական հայացք ձգեց նրան.
 +
 +
— Ենթադրենք թե այդպես է։ Դատարանը լրիվ է։ Գեստարմուսն անմեղ կճանաչվե՞ր։
 +
 +
— Ես այդպես չեմ ասում... բայց ո՞վ գիտե։
 +
 +
— Անհեթեթություն է։ Գեստարմուսին օրենքով են դատել, ինչպես բոլոր մեղադրյալներին։
 +
 +
— Իհարկե, իհարկե,— ասաց Թեյլորը,— բայց ո՞վ գիտե։
 +
 +
— Ձեր այդ նախադասությունն ինձ այնքան էլ դուր չի գալիս,— պատասխանեց Վեստը։— Ի՞նչ եք որոշում։
 +
 +
Կատարյալ լռություն։ Միստոնը աղմուկով շունչ առավ։ Նա պատրաստվում էր խոսել։
 +
 +
— Ես առաջարկում եմ քվեարկել։ Գաղտնի քվեարկություն։ Ահա թղթերը...
 +
 +
Նա գրպանից մաքուր թղթեր հանեց՝ աշակերտական տետրակներից պոկված։
 +
 +
— Քվեարկենք։ Ընդունո՞ւմ եք անհրաժեշտ պաշտպանությունը։ Այո կամ ոչ։ Գրեք... Դրությունից դուրս գալու միակ ելքն է։
 +
 +
Վեստը ճոճեց գլուխը։
 +
 +
— Անհեթեթություն է։ Հինգ րոպե առաջ մենք բոլորս չընդունեցինք անհրաժեշտ պաշտպանության թեզը։ Անձամբ, ես միշտ չեմ ընդունելու։
 +
 +
— Ես նույնպես,— ասաց Միստոնը։
 +
 +
— Հապա ինչպե՞ս,— ասաց Կարտոպը։— Այլապես, սպանվելու վախից չենք կարողանա տնից դուրս գալ։ Այլևս չենք վիճի, վախենալով, որ դանակով փորներս կթափեն։ Մեր կանայք կպառկեն բոլորի հետ, իսկ մենք կբավարարվենք ձեռքներս խաչելով։ Պոզեր կտնկեն մեր ճակատներին և կսպանեն։
 +
 +
— Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը,— ասաց Թեյլորը։
 +
 +
Նա մտածեց Նիկոլի և ամերիկյան մեքենա ունեցող տիպի մասին։
 +
 +
— Կեղտոտներ,— ավելացրեք նա։— Բա ես կպառկե՞մ ուրիշի կնոջ հետ։
 +
 +
Կարտոպը նրա պես էր մտածում։ Նա պատկերացրեց իր կնոջը ուրիշ տղամարդու գրկում։ Ի՞նչ կաներ ինքը։ Հանգիստ, առանց որևէ կոպտության, խելքով, սիրալիր կխոսեր կնոջ հետ։ Հետո կգնար բացատրություն կպահանջեր իր հակառակորդից։ Վերջինս, բացատրելու փոխարեն, դանակով կսպառնար... Ոչ, Կարտոպն իր կարծիքը չի փոխի։
 +
 +
— Իսկ դո՞ւք, միսս Հորք։
 +
 +
Միրիամը նայեց եղունգներին։
 +
 +
— Ես,— ասաց նա,— երբեք իմ որոշումը չեմ փոխում։ Չնայած... Կույրի հանդեպ տածած խղճահարությանը, ես գտնում եմ, որ նա արժանի է մեր որոշած պատժին։
 +
 +
— Կեցցես,— ասաց Վեստը։— Պարոն Միստոն, դուք կարող եք թղթերը տեղը դնել։
 +
 +
— Թույլ տվեք, թույլ տվեք,— ասաց նա։— Ես ձևի համար եմ պահանջում քվեարկությունը։ Բոլորս մտածենք, քվեարկենք, և ես արդյունքները կտանեմ, տանտիրոջը ցույց կտամ։
 +
 +
Վեստը ուսերը թոթվեց.
 +
 +
— Ի՞նչ իմաստ ունի։ Նախ, նա կույր է։ Եվ հետո, ինչպե՞ս պիտի կարդա այդ թղթի կտորները։
 +
 +
— Ես այդ մասին մտածել եմ,— ասաց Միստոնը։— Ահա ասեղը։
 +
 +
Նա բաճկոնի վրայից մի մեծ ասեղ հանեց։
 +
 +
— Դուք կծակեք ձեր քվեաթերթիկները։ Երկու ծակը՝ այո, հինգը՝ ոչ։
 +
 +
— Այսինքն՝ երկու ծակը նշանակում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը չենք ընդունում, այդպե՞ս է։
 +
 +
— Ճիշտ այդպես։
 +
 +
— Եվ քանի որ բոլորս միաձայն ենք, ավելորդ է ծակեր անել։ Քվեաթերթիկները ինչպես որ կան ներկայացնենք նրան։
 +
 +
— Հոգեբանական սխալ,— ասաց Միստոնը։— Պետք է նրան զբաղեցնել, պետք է ցույց տալ, թե մենք մտածել ենք և քվեարկել։
 +
 +
— Լավ։ Ասեղը տվեք ինձ, ես հենց հիմա երկու կանեմ։
 +
 +
Միստոնը բարձրացրեց ձեռքերը.
 +
 +
—Քվեարկությունը գաղտնի է։ Ահա թուղթը և ասեղը։ Հինգ րոպե հետո բոլորը քվեարկել էին։ Միստոնը հավաքեց թերթիկները և աշխույժ քայլերով գնաց խոհանոց։ Դուռը թակեց։
 +
 +
— Մտեք,— ասաց Գեստարմուսը։
 +
 +
Նա նստել էր դռան մոտ, գավազանը շարունակ ոտքերի արանքում։ Միստոնը մի պահ վարանեց։
 +
 +
— Արդեն,— ասաց նա։— Քվեարկեցինք։ Ես թերթիկներն եմ բերել։
 +
 +
Մի քանի քայլ արեց։ Կանգ առավ։
 +
 +
— Մի վախեք,— ասաց Գեստարմուսը։— Ես գավազանը ամուր եմ պահում։
 +
 +
Միստոնը թերթիկները մեկնեց նրան։ Գեստարմուսը ձեռքն առաջ բերեց և վերցրեց։
 +
 +
— Երկու ծակը՝ անհրաժեշտ պաշտպանությունը չենք ընդունում։ Հինգը...
 +
 +
— Հասկացա,— չոր պատասխանեց Գեստարմուսը։
 +
 +
Կարտոպը, Միրիամը և Թեյլորը մնացել էին խոհանոցի շեմին։ Գեստարմուսը ոտքերով գավազանը պահեց և շոշափեց թղթի կտորները։ Նա սկսեց մեկ֊մեկ շպրտել հատակին։ Հանկարծ նրա մատներն անշարժացան։ Ընդամենը մեկ թերթիկ էր մնացել։
 +
 +
Նա հաղթական ասաց.
 +
 +
— Տեսնում եք, որ ես ճիշտ էի։ Նայեք, պարոն Միստոն...
 +
 +
Գեստարմուսը թերթիկը մեկնեց Միստոնին։ Վերջինս այն պահեց լույսի վրա, վանդակավոր թղթի հարթ մակերեսին հինգ փոքր ծակեր կային։
 +
 +
— Գնացեք, նորից մտածեք,— ասաց Գեստարմուսը։ Դուք ընդամենը չորս հոգով եք մերժում անհրաժեշտ պաշտպանությունը։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ==
 +
 +
— Ո՞վ է կողմ քվեարկել։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։ Կարտոպը բռունցքը խփեց սեղանին.
 +
 +
— Դուք ոչինչ չեք գիտակցում։ Մենք բոլորս միաձայն էինք։ Ինչ֊որ մեկը մեզ դավաճանել է։ Ո՞վ։
 +
 +
Նա հերթով նայեց ներկաներին.
 +
 +
— Քաջ եղեք։ Եթե ընդունում եք անհրաժեշտ պաշտպանությունը, ասեք։ Դա ձեր իրավունքն է։ Դո՞ւք եք, պարոն Միստոն։
 +
 +
— Ես չեմ պատասխանի։
 +
 +
Վեստը գրպանից մի քառածալ թաշկինակ հանեց և սրբեց մատները։ Բոլորը նայեցին նրան.
 +
 +
— Դուք ծակեցի՞ք ձեր մատները։
 +
 +
— Հավանաբար,— ասաց Վեստը։— Ես սովորություն չունեմ ասեղ գործածելու։
 +
 +
Նրա բարակ մաշկին մի քանի կաթիլ արյուն երևաց և հետք թողեց թաշկինակի վրա։
 +
 +
— Համենայն դեպս, երկու հատից ձեր մատը չէիք ծակի։
 +
 +
— Ինչո՞ւ ոչ։
 +
 +
— Գուցե հինգ անգամ եք ծակել,— հարցրեց Թեյլորը։
 +
 +
Վեստը չպատասխանեց։ Թաշկինակը դրեց գրպանը։ Կարտոպը սկսեց ետ ու առաջ քայլել։
 +
 +
— Գեստարմուսը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ եթե մենք նրա եղբոր վճիռը կայացնելիս մտածեինք, ավելի ներողամիտ կլինեինք։ Դուք համաձայն չե՞ք։
 +
 +
— Այո։ Բայց երբ նրան մահվան՝ էինք դատապարտում, սպառնալիքի տակ չէինք,— ասաց Վեստը։
 +
 +
Միրիամը հարցրեց.
 +
 +
— Իսկ եթե դատավարության ժամանակ մեզ սպառնայի՞ն։
 +
 +
Թեյլորն օձիքի կոճակը բացեց։ Շոգում էր.
 +
 +
— Ես չէի նահանջի։
 +
 +
Կարտոպը ձեռքերն անհամբեր շարժեց.
 +
 +
— Դատարկ տեղը չխոսենք։ Դրա մեջ հաշիվ չկա։ Ի՞նչ ենք անելու։
 +
 +
— Ասենք, որ մեզ թողնի դուրս գանք։
 +
 +
— Ես գնամ խոսեմ,— ասաց Կարտոպը։
 +
 +
Թակեց, բայց դուռը կիսաբաց էր։ Հրեց։
 +
 +
— Պարոն Գեստարմուս,— ասաց նա։— Դուք մեզ իզուր տեղն եք մեղադրում։ Մենք ազնիվ մարդիկ ենք, հոգսեր ունենք։ Խաթրով՝ թողեք գնանք։ Մեզ չէ, որ պիտի մեղադրեք։ Արդարադատության վրա հարձակվեք, միջոցների վրա, որոնցով իրագործվում է։ Օրենքների վրա հարձակվեք։ Մենք արդարադատության մեքենայի մի օղակն ենք։
 +
 +
Գեստարմուսը գլուխը բարձրացրեց։ Նրա ակնոցի ապակիները փայլեցին.
 +
 +
— Ես չեմ կարող արդարադատության վրա հարձակվել,— ասաց նա։— Դա հսկայական մեքենա է։ Ես ձեզ եմ ընտրել, ձե՛զ։ Եվ ես կգնա մ մինչև վերջ։ Լսո՞ւմ եք ինձ, մինչև վե՛րջ։
 +
 +
— Բայց, վերջապես...
 +
 +
— Կան մարդիկ, որոնք հացադուլ են անում։ Ես ուղղակիորեն ընտրում եմ սպառնալիքը և մահը։ Մի քանի ժամ հետո կամ ամեն ինչ կկարգավորվի, կամ մենք բոլորս հօդս կցնդենք։
 +
 +
— Բայց վերջապես, ի՞նչ եք սպասում մեզնից։ Ի՞նչ եք պահանջում մեզնից։
 +
 +
— Գնացեք մտածեք, —ասաց նա։— Ես իմ մտադրություններին ձեզ հերթականորեն կծանոթացնեմ։ Առայժմ ես գիտեմ. ձեզանից չորսն են, որ չեն ընդունում անհրաժեշտ պաշտպանությունը։ Ես գիտեմ, որ ինչ֊որ մեկը կարծիքը փոխել է։
 +
 +
Այլևս ոչինչ չասաց.
 +
 +
Կարտոպը վերադարձավ հյուրասենյակ։
 +
 +
— Երանելի վիճակում ենք,— ասաց նա։— Կարծում եք մեծ խորամանկություն է կարծիքն այդպիսի հեշտությամբ փոխել։ Բայց, աստվա՛ծ իմ, ո՞վ է այդ տխմարը...
 +
Վեստն իր մատն էր զննում։
 +
 +
— Ես եմ,— ասաց նա։— Եվ ես խնդրում եմ, որ ձեր խոսքերը ետ վերցնեք։
 +
 +
Կարտոպն ապշած նայեց նրան.
 +
 +
— Բայց ինչո՞ւ։ Դուք առաջինն էիք, որ...
 +
 +
— Գիտեմ, բայց վերջին րոպեին կարծիքս փոխեցի։
 +
 +
— Ուրեմն, դուք հավատո՞ւմ եք, որ Ֆրեդ Գեստարմուս անմեղ է։
 +
 +
— Դա իմ գործն է։
 +
 +
— Կներեք, կներեք, մենք բոլորս կապված ենք այդ գործին։ Այստեղ չէր, որ պիտի հավատայիք նրա անմեղությաննը։ Դուք պարզապես վախկոտ եք։
 +
 +
Վեստը կատաղությունից կարմրեց։ Նրա մատին մի կաթիլ արյուն էր փայլում։ Նա խոր շունչ քաշեց և վեր կացավ։
 +
 +
— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Կարտոպը։
 +
 +
— Գնամ հետը խոսեմ։
 +
 +
— Լավ գաղափար է։ Դուք մեզ համար կվճարեք։ Գնացեք...
 +
 +
Կարտոպը մի լայն շարժումով խոհանոցի դուռը ցույց տվեց։ Վեստը կարկամեց մի պահ, հետո մի քանի քայլ արեց։ Միստոնը մի ծիծաղ արձակեց, կարծես սուլում էր։ Հետո սկսեց ձեռքերը շփել։
 +
 +
— Երկուսից մեկը,— ասաց նա։— Կամ կույրը նրան կթողնի դուրս գալ, կամ էլ գավազանով մի քանի հարված կհասցնի։ Երկու դեպքում էլ մենք ոչ մի շահ չունենք, որպեսզի պարոն Վեստին թողնենք անցնի այդ շեմը։
 +
 +
— Իսկ եթե ինձ թողնի դուրս գամ,— շփոթված տեսքով հարցրեց Վեստը։
 +
 +
— Մենք ընդամենը չորս հոգի կմնանք։ Իսկ եթե ձեզ գանահարի, մեզ այստեղից ոտքերը դեպի դուրս արած կտանեն։
 +
 +
— Բայց կույրն էլ է վտանգում իր կյանքը։
 +
 +
— Բայց նա կույր է։ Թքել է իր կյանքի վրա... Մինչև այժմ չհասկացա՞ք նրան։
 +
 +
Վեստը նորից նստեց։
 +
 +
***
 +
 +
— Մի սրվակ նիտրոգլիցերինը ինչպե՞ս կպայթի։
 +
 +
Վեստը գլուխը բարձրացրեց, նայեց Թեյլորի աչքերի մեջ.
 +
 +
— Չի պայթում, փոշիացնում է։ Պետք է որ ցնցում լինի կամ ջերմության օջախ։
 +
 +
Բոլորը հայացքները հառել էին Վեստի վրա։ Թեյլորը, որն այդ հարցը տվեց, շարունակեց հանգիստ.
 +
 +
— Մեր տեսած փոքրիկ սրվակը ինչպիսի՞ վնասներ կարող է տալ։
 +
 +
— Այդ պստիկ սրվակը կփոշիացնի մեր հարկը, վերինը և ներքևինը։
 +
 +
— Ուրեմն, հարևաններն էլ մեզ պես մահացու վտանգի տակ են։
 +
 +
— Ճիշտ այդպես։
 +
 +
— Պետք է նրանց հայտնել։
 +
 +
— Հուզվելու կարիք չկա,— ասաց Կարտոպը։— Ես չեմ կարծում, թե Գեստարմուսն իր սպառնալիքը կիրագործի։ Չեմ կարծում։
 +
 +
Միստոնը ձգվեց.
 +
 +
— Ինչո՞ւ չէ։ Գժի մեկն է։
 +
 +
— Ոչ, ոչ,— ասաց Կարտոպը,— ավելի կորցնելով վստահությունը։— Չեմ կարծում։
 +
 +
Նա շփոթված, ձեռքը տարավ մազերին.
 +
 +
— Այնքան էլ վատ տղա չէ, ես դրանում համոզված եմ։ Բավական է նրա թույլ տեղը գտնենք։ Բավական է նրա հետ սիրալիր խոսենք՝ ինչպես երեխայի հետ։
 +
 +
Կարտոպն անհանգստացած էր։ Նա չէր կարողանում իր հոգեկան վիճակը որոշել, բայց անհանգիստ էր։ Վախից չէր։ Դեռ վախից չէր։
 +
 +
Միստոնը գլուխը ճոճեց.
 +
 +
— Իսկ եթե գավազանը հանկարծ գետին ընկնի։
 +
 +
Այս բառերն այնպիսի ազդեցություն գործեցին, կարծես ջրի հարթ մակերեսին քար գցեին։ Պղտոր ալիքները թափահարեցին նախկին երդվյալներին։ Առաջինը Թեյլորն արձագանքեց. սկսեց կոշիկների թելերը քանդել։ Նրա գուլպան ծակ էր։
 +
 +
— Ի՞նչ եք անում,— հարցրեց Միրիամը։
 +
 +
— Դուք էլ հանեք։ Մեր կոշիկներից մեծ աղմուկ է առաջանում։ Խուսափեք ցնցումներից։
 +
 +
— Ես էլ այդ կարծիքին եմ,— ասաց Կարտոպը։
 +
 +
Բոլորը հետևեցին Թեյլորի օրինակին։ Վերջինս կոշիկները դասավորեց մի անկյունում։
 +
 +
— Պետք է նրա հետ սիրալիր խոսել,— ասաց Կարտոպը, շարունակելով իր միտքը։
 +
 +
Հետո նա վեր կացավ, գնաց դեպի հեռախոսը և մի համար հավաքեց։
 +
 +
— Ալո, սիրելիս, ես եմ... ամեն ինչ լավ է... դու ճաշեցի՞ր։ Հեռուստացույց նայելո՞ւ ես։ Հիանալի է, հիանալի է... Ես քիչ հետո կվերադառնամ... Ասա ինձ, սիրելիս, Կատերինը արդեն պառկե՞լ է... Դեռ ո՞չ... Ավելի լավ... Նա ինձ պետք է... այսինքն... Մեր տանտերը ուզում է հետը ծանոթանալ... նա կույր է, դու նրան գիտես... Կատերինի մասին պատմեցի, և նա շատ է ուզում ծանոթանալ։ Ես նրան երկար չեմ պահի։ Բարի եղիր ուղարկիր նրան սպասուհու հետ։ Թող հետին մուտքի աստիճաններով բարձրանան, ութերորդ հարկում է... Ես նրան երկար չեմ պահի։
 +
 +
Լսափողը կախեց։ Բոլորը նայում էին նրան։ Միրիամը գոչեց.
 +
 +
— Դուք խելագարվել եք, Կարտո՛պ։ Բացարձակապես անօգուտ է երեխայի կյանքը վտանգի ենթարկել։ Այս պատմությունը միայն մեր գործն է։
 +
 +
Կարտոպը գլուխը ճոճեց.
 +
 +
— Թողեք իմ ուզածն անեմ։ Մենք բացարձակապես ոչինչ չենք վտանգում։ Դուք կտեսնեք, ես հիմա կփափկացնեմ կույրին... Իմ աղջիկը...
 +
 +
— Ձեր խորթ աղջիկը,— ասաց Վեստը։
 +
 +
Կարտոպը մի կատաղի հայացք ձգեց նրա կողմը.
 +
 +
— Այո, իմ խորթ աղջիկն է, հետո՞, ես հրեշ չեմ։ Ես նրան իմ սեփական աղջկա պես սիրում եմ։
 +
 +
— Պետք էր ձեր կնոջը հրավիրել,— ասաց Վեստը։— Իսկ ինչո՞ւ ոչ։
 +
 +
— Ծիծաղելի չլինենք։ Դեռ վաղ է տագնապ բարձրացնել, ժամանակ ունենք... Թողեք իմ ուզածն անեմ։
 +
 +
Նրան թվաց, թե ինքը սխալ է գործել, բայց արդեն ուշ էր։ Նա ուզում էր համոզվել, որ ոչ մի վտանգ չկար։ Ոչ մի։
 +
 +
Ծիծաղելի է այդ գավազանի պատմությունը։ Գեստարմուսն ուզում է վախեցնել նրանց։ Փոքրիկ վրիժառություն է։ Հետո մի միտք ծագեց նրա գլխում։ Եթե սա ֆարս լիներ, Գեստարմուսն ինչո՞ւ պիտի ժամանակ կորցներ նրանց հավաքելու։ Այնքան էլ հեշտ գործ չէ գնալ, ատենակալներին մեկ առ մեկ գտնել... Կարողանալ այստեղ՝ իր մոտ հավաքել։ Կույրի համար դա սխրանք էր։
 +
 +
— Գիտեք, որ ջուր ենք ծեծում։
 +
 +
Հետո ձայնը իջեցնելով ասաց.
 +
 +
— Մեզ մնում է միայն գավազանը խլել նրանից։
 +
 +
— Դե, դե, դա շատ վտանգավոր է,— պատասխանեց Վեստը։— Ինձ թվում է, թե դուք չեք պատկերացնում պայթյունի ուժը։ Եթե գավազանը ուժեղ դիպչի հատակին, մենք կփոշիանանք, դուք լսո՞ւմ եք։
 +
 +
— Բայց ինչպե՞ս է նիտրոգլիցերին ճարել։ Այդպիսի բանը ներկավաճառներից չես գնի։
 +
 +
— Չգիտեմ,— ասաց Վեստը։
 +
 +
Միստոնը ինչ֊որ բան էր մտածում։
 +
 +
— Դուք գիտեք, որ նրա եղբայրը պահեստամասերի խանութում էր աշխատում։ Նա գործ ուներ այն բեռնատարների վարորդների հետ, որոնք լեռնային աշխատանքների համար պայթուցիկ նյութեր են փոխադրում։ Մի հոգավորը հավանաբար կապեր ունի այդ մարդկանց հետ։ Կույրին ոչինչ չեն մերժի, մանավանդ, որ ճանաչում են նրա եղբորը, մանավանդ որ նրա եղբորը մահվան են դատապարտել...
 +
 +
— Հնարավոր է,— ասաց Վեստը։
 +
 +
Թեյլորը, որ ոտքի մատներն էր քորում, շշնջաց.
 +
 +
— Պետք է գավազանը կամաց խլել նրանից։
 +
 +
— Կամաց չեն խլում,— ասաց Վեստը։
 +
 +
— Փորձենք։ Մի գաղափար ունեմ...
 +
 +
Նա հայացքով ինչ-որ բան փնտրեց շուրջբոլորը։ Մի հովանոց նկատեց դռան մոտ դրված։ Վերցրեց, դրեց աթոռին, աչքերը փակեց։
 +
 +
— Փորձեք խլել,— ասաց նա:— Տեսնենք հովանոցը հատակին կընկնի՞։
 +
 +
Կարտոպն անաղմուկ քայլերով մոտեցավ Թեյլորին։ Վերջինս, Գեստարմուսի պես, ամուր բռնել էր հովանոցը։ Նա ազնվորեն էր խաղում։ Կարտոպը փորձեց միանգամից խլել, բայց հովանոցը մնաց Թեյլորի ձեռքերում։
 +
 +
— Չեղավ։
 +
 +
— Մեկ այլ միջոց փորձենք,— ասաց Կարտոպը։
 +
 +
Թեյլորն աչքերը բացեց.
 +
 +
— Աչքերը փակեք և մի լսեք։
 +
 +
Թեյլորը հնազանդվեց։ Կարտոպը պատվիրեց նրան.
 +
 +
— Միայն թե խորամանկություն չանեք։ Ձեզ իսկապես պատկերացրեք Գեստարմուսի տեղը։ Եթե փորձը ստացվի, մենք այն կօգտագործենք։
 +
 +
Նա Միստոնին, Վեստին, Միրիամին նշան արեց մոտենալ և դիմեց Թեյչորին.
 +
 +
— Ասեք ինձ, Թեյլոր, ի՞նչ եք կարծում, այսօր անձրև կգա՞։
 +
 +
Թեյլորն աչքերը փակ, գլուխը դարձրեց նրա կողմը։ Միստոնը, Վեստը և Կարտոպը ցատկեցին նրա վրա և ձեռքերը բռնեցին։ Միրիամը քաշեց հովանոցը. ուշ էր։ Թեյլորը հասցրեց բավականին ուժեղ նետել հատակին։
 +
 +
— Անօգուտ է,— ասաց Վեստը։— Եթե այս հովանոցի մեջ նիտրոգլիցերին լիներ, հիմա դիակների անձրև կտեղար։
 +
 +
— Ուրեմն ի՞նչ անենք։
 +
 +
— Մի քիչ էլ սպասենք,— ասաց Կարտոպը։
 +
 +
Նա մեծ սպասելիքներ ուներ իր խորթ աղջկանից։ Կույրը երբեք չէր համարձակվի իր սպառնալիքն իրագործել։ Մի անմեղ աղջիկ... Կարտոպը նույնիսկ ամբողջ դասարանը պատկերացրեց. տասնհինգ տղա, տասնհինգ աղջիկ եկել են և աստիճանների վրա կանգնել։ Երբեք, երբեք, ոչ մի մարդ չի համարձակվի նրանց զոհել։ Առնվազն խելագարը։ Իսկ Գեստարմուսը խելագա՞ր է։ Անկարելի է։ Մինչև այժմ նա սատանայական խելքով է գործում։ Խելոք խելագար է։
 +
 +
— Եթե տասնհինգ րոպեից հետո չթողնի մեզ դուրս գալ, ոստիկանությանը կհայտնենք։
 +
 +
***
 +
 +
— Իմ դուստրն է,— ասաց Կարտոպը։— Նա մինչև բարի գիշեր չասի ինձ, չի կարողանա քնել։
 +
 +
Ետնամուտքի ապակեպատ դռան ետև, երկու ստվեր գծագրվեցին։ Գեստարմուսը քաշեց աթոռը և դուռը բացվեց։
 +
 +
— Ներս եկ, Կատերին։
 +
 +
Աղջիկն ամաչկոտ, կանգնել էր շեմին։ Կարտոպը առաջ գնաց, բայց նրա ոտքերը դիպան գավազանին։ Նա քարացավ։
 +
 +
— Նրան ուղեկցո՞ւմ են,— հարցրեց Գեստարմուսը։
 +
 +
— Սպասուհին հետն է։
 +
 +
— Թող մնա հարթակում։
 +
 +
Կատերինը մտավ։ Գեստարմուսը փակեց դուռը։
 +
 +
— Արի այստեղ...
 +
 +
Կարտոպը աղջկան տարավ հյուրասրահ և ներկայացրեց հյուրերին։
 +
 +
— Ահա,— ասաց նա։
 +
 +
Այժմ, երբ աղջիկն այնտեղ էր, Կարտոպն իրեն նեղված էր զգում։ Նա հանեց վերարկուն, շարֆը և մազերն ուղղեց։
 +
 +
— Այսօր լա՞վ ես պարապել դպրոցում,— հարցրեց նա։
 +
 +
— Այնքան էլ չավ չէր,— պատասխանեց աղջիկը։— Թելադրությունը դժվար էր։
 +
 +
Նա ամաչում էր անծանոթ մարդկանցից։
 +
 +
— Իսկ քաղցրավենիք կերե՞լ ես։
 +
 +
Նա շրթունքները շարժեց, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։
 +
 +
— Վաղը քեզ համար գաթա կառնեմ,— ասաց Կարտոպը։
 +
 +
Նա մտածեց. «Ես գարշելի եմ», բայց արդեն սկսել էր, պետք էր շարունակել։
 +
 +
— Գիտե՞ս, խոհանոցում նստած պարոնը կույր է։ Նա քեզ չի տեսնում։ Նա շատ դժբախտ է։ Գնա, նրան բարևիր... Նա քեզ գիտի։ Ես...
 +
 +
Միստոնը հազաց։ Կարտոպը նայեց նրան։
 +
 +
— Թող զգույշ լինի գավազանի հետ...
 +
 +
— Հա, ճիշտ է, փոքրիկս, զգույշ եղիր... Բարի եղիր նրա հետ։ Նա վիրավորվել է... Նա շատ դժբախտ է։
 +
 +
— Ինչո՞ւ է դժբախտ։
 +
 +
— Եղբոր պատճառով,— ասաց Կարաոպը։— Եղբայրը հիմարություններ արեց և պատժվեց, հիմա նա դժբախտ է։
 +
 +
Կարտոպը քրտնել էր։
 +
 +
— Ես մենակ չեմ ուզում գնալ այնտեղ,— ասաց Կատերինը։
 +
 +
— Ինչո՞ւ, նա շատ բարի է։
 +
 +
— Ես վախենում եմ։
 +
 +
Կարտոպը նայեց ներկաներին։
 +
 +
— Լավ, քեզ կուղեկցեմ։
 +
 +
Կարտոպն աղջկան տարավ խոհանոց։ Գեստարմուսը գլուխը րարձրացրեց, նայեց նրանց կողմը։
 +
 +
— Իմ դուստրն է,— ասաց Կարտոպը։— Նա ուզում է ձեզ բարի գիշեր ասել։
 +
 +
Գեստարմուսի դեմքին ոչ մի մկան չշարժվեց։
 +
 +
— Դուք երեխաներ չե՞ք սիրում,— հարցրեց Կարտոպը։
 +
 +
Նա մի խարազանող պատասխան ստացավ.
 +
 +
— Հանգիստ թողեք ինձ։
 +
 +
Հետո նրա ձայնը քաղցրացավ.
 +
 +
— Կատերին, գնա քնիր, ուշ է։
 +
 +
Նա դուռը բացեց։ Աղջիկ վարանեց։
 +
 +
— Գնա քնիր,— ասաց Կարտոպը։
 +
 +
Նա մի քանի անգամ աղմուկով համբուրեց աղջկան։
 +
 +
— Մայրիկին ասա, որ շուտով կգամ...
 +
 +
Աղջիկը դուրս եկավ։ Գեստարմուսը դուռը փակեց։
 +
 +
— Ժամանակ մի կորցրեք,— ասաց նա։— Դատավճռի մասին մտածեք։ Լրջորեն մտածեք։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ==
 +
 +
Արդեն ժամը տասն էր։ Նիկոլը պիտի ճաշեր ամուսնուց բաժանված իր մոր մոտ։ Թեյլորը վաղը երեկոյան ժամադրվել է նրա հետ։ Որոշել է Նիկոլին տանել չինական ռեստորան, հետո համոզել, որ գիշերը միասին անցկացնեն։ Սկզբում նա միշտ չեմուչում է անում, բայց այս անգամ Թեյլորը հիանալի պատրվակ կունենա. կույրի մոտ անցկացրած երեկոն կպատմի։ Հյուրանոցի սենյակում։ Անկողնում։ «Թե իմանաս երեկ երեկոյան ի՜նչ պատահեց մեզ հետ, պատկերացրու որ...»։ Իրականում, դեռևս ոչինչ չէր պատահել։ Կույրը բավականին անորոշ սպասում էր։ Հա՛, Կարտոպն ասաց, որ իր փոքրիկ աղջկան բերեն։ Հետո կոշիկները հանեցին։ Թեյլորը նայեց իր ծակ գուլպաներին։ «Վաղը կփոխեմ։ Այսուհետև, նայլոնե գուլպաներ կառնեմ»։ Ճիշտն ասած, այստեղ իրեն լավ էր զգում։ Դուրսը ցուրտ էր։ Այնքանը, էլ չէր հավատում նիտրոգլիցերինի պատմությանը, բայց ուզում էր ներկաները հավատան, որ սրվակի պարունակությունը պայթուցիկ է։ Զվարճալի երեկո էր։ Անելու բան չուներ։ Փող չկա, Նիկոլը հետը չէր։ Տանը մնար, պիտի պառկեր քներ։ Վաղը կանխավճար կստանա։
 +
 +
— Շամպայն չի մնացե՞լ։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։ Նա չհամառեց։ Նայեց Միստոնին և խղճաց նրան։ Բիձա՛։ Մի քանի տարի է մնում ապրելու։ «Անպայման հեռուստացույց կունենա»։ Վերջին ժամանակներս, երբ հանդիպում էր այնպիսի մեկին, որը սիրահարված չէր, խղճում էր նրան և պատկերացնում հեռուստացույցի առջև նստած։ Դա նրան մխիթարում էր։ Նա բոլորին երջանկություն էր ցանկանում։ Հետո մտածեց Ֆրեդ Գեստարմուսի մասին, որին շուտով մահապատժի պիտի ենթարկեին։ Սա արդեն ուրիշ բան էր։ Ոչ ոք իրավունք չունի սպանելու։ Մարդասպանի մեկն է։ Ոչ մի խղճահարություն, ոչ մի հեռուստացույց։ Մինչև նրան մեղավոր ճանաչելը, լրջորեն մտածել էր։ Մինչև բոլոր հարցերին «ոչ» ասելը։ Իսկ եթե այդ Գեստարմուսը խենթի պես սիրել է Պասիի կնոջը։ Եվ եթե միայն դրա համար է սպանվել։ Անկարելի է։ Այդ մասին արդեն մտածել է։ Իմիջիայլոց, Գեստարմուսն ասել է, որ ինքը չէր սիրում Ստելլա Պասիին։ Նրա հետ միայն հաճույքի համար էր պառկում, ահա ամբողջը։ Լակո՛տ։ Չարժե մտածել դրա մասին։ Նիկոլն ուրիշ է։ Թեյլորը լուրջ նպատակներ ունի։ Հենց որ փող աշխատի, կամուսնանա նրա հետ։ Աղջիկը դեռ ջահել է։ Ուզում է պարել, զվարճանալ։ Նրա տարիքին դեռ պետք է։ Բայց առանց զգալու, Թեյլորին ցավ է պատճառում։ Երես առա՛ծ։ Մի քանի տարի հետո նրա բնավորությունը կկազմավորվի։ Իսկական կին կդառնա։ Թեյլորը մտածեց, որ անարդար է եղել նրա հետ։ Խանդի տեսարաններ, ճղճիմություններ։ Ընդհակառակը, նրան պետք է թողնել, որ ուրիշ տղամարդու հետ հանդիպի։ Պետք է ուշադիր լիներ, առանց հաճոյանալու։ Թեյլորը կասի նրան. «Նիկո՛լ, հանդիպիր այս տղայի հետ, դու ջահել ես, դու ուզում ես մարդկանց ճանաչել... բայց ես այստեղ եմ, իմ սերը ժայռի պես հաստատուն է»։ Թեյլորը նրան կասի նաև. «Կաբող ես վստահ լինել ինձ վրա, ես քոնն եմ, ես քեզ հետ հենց այնպես չեմ հանդիպում, դա հասկանո՞ւմ ես, դու հասկանո՞ւմ ես...»։
 +
 +
Նա ձգվեց, իրեն երջանիկ զգաց։ Հետո մի սատանա մտավ գլուխը։ Փորձեց քշել, բայց սատանան սկսեց ստահակորեն հակառակվել։ Այդ սատանան Թեյլորին ասում էր. «Ես եմ, Նիկոլը, քո պստիկ Նիկոլը, գիտես, որ ես էլ քեզ շատ եմ սիրում, դու իմն ես, միայն իմը, ես ուզում եմ, որ Ֆրեդ Գեստարմուսն անմեղ ճանաչվի։ Արա այդ հանուն ինձ»։
 +
 +
Թեյլորը գլուխը ցնցեց, որ այդ միտքը հեռու քշի, բայց սատանան համառում էր. «Լսիր իմ պստիկ Նիկոլ, սա տղամարդու գործ է։ Սա լուրջ է։ Այդ տղան սպանել է։ Սպանել է ամուսնացած մարդու։ Մտածիր նրա կնոջ մասին։ Եվ հետո, սա միայն ինձանից չի կախված։ Մենք տասներկու հոգի ենք»։
 +
 +
Իսկ եթե տասներկու սատանա տասներկու ուղեղում վխտա՞ն։
 +
 +
— Այդպես մի աղմկեք։
 +
 +
Թեյլորն աթոռը գցեց։ Առանց պատճառի վեր էր կացել։ Հուզված էր։ Արդարացման խոսքեր էր փնտրում։
 +
 +
— Լսեք ինձ,— ասաց նա։— Ես մի բան մտածեցի։ Գնամ խոսեմ Գեստարմուսի հետ։
 +
 +
Նա քայլեց խոհանոց, դուռը բացեց։
 +
 +
— Պարոն Գեստարմուս,— ասաց նա՝ ձայնը բարձրացնելով,— դուք մտածե՞լ եք Պասիի կնոջ մասին։ Նա հիմա այրի է։ Նա էլ ձեզ պես վշտի մեջ է, ամուսնուն է կորցրել։ Ի՞նչ եք կարծում, նա մեզ չի մեղադրի՞, եթե նրա ամուսնուն սպանողին անմեղ ճանաչենք։ Պետք է արդար լինել։
 +
 +
Լռեց։ Զգաց, որ զայրույթը բռնում է իրեն։ Սատանայի պատճառով։ Նիկոլի ձայնից. «Սիրելիս, արա հանուն ինձ։ Եթե դու Գեստարմուսին անմեղ ճանաչես, ես շաբաթն ու կիրակին քեզ հետ կանցկացնեմ»։ Ո՛չ, ո՛չ։ «Միասին մի շաբաթ կանցկացնենք, տասը օր, կփակվենք սենյակում և դուրս կգանք միայն....»։
 +
 +
Թեյլորը հոգու խորքում զգում էր, որ եթե Նիկոլը համառեր, ինքը կընդուներ անհրաժեշտ պաշտպանությունը։ Մանավանդ որ մյուս հինգ երդվյալներն ընդունել էին։
 +
 +
— Դա շատ հեշտ է, դա շատ հեշտ է, — ասաց նա հենց այնպես։
 +
 +
Հեռախոսագիրւքը վերցրեց և որոնեց Պասիի հասցեն։ Գտավ։ Մոտեցավ հեռախոսին, համարը հավաքեց։ Կանացի մի ձայն լսվեց։
 +
 +
— Տիկին Պասի՞ն է։ Ստելլա Պասի՛ն։
 +
 +
Կարտոպը նետվեց դեպի լսափողը։
 +
 +
Թեյլորը շարունակեց.
 +
 +
— Կներեք, որ անհագստացնում եմ, տիկին, բայց ձեզանից մի ծառայություն պիտի խնդրեմ։
 +
 +
— Ի՞նչ կա։
 +
 +
Ձայնը գռեհիկ էր։
 +
 +
— Ձեր... ձեր ամուսնու առիթով։
 +
 +
— Հարությո՞ւն է առել։
 +
 +
— Ես ուզում եմ Գեստարմուսի մասին խոսել։
 +
 +
— Արդեն պրծա՞վ։ Սատկացրի՞ն։
 +
 +
— Ես չգիտեմ... բայց... Անհրաժեշտ է, որ դուք գաք...
 +
 +
— Բայց բարեկամս, ժամը տասն անց է։ Ցուրտ է և պարկեշտ կանայք գիշերը մենակ դուրս չեն գալիս։
 +
 +
Նրա ձայնը տհաճ էր։ Նա երաժշտություն էր լսում՝ տանգո։ Թեյլորը փորձեց նորից համոզել.
 +
 +
— Բայց մեր կյանքը մազից է կախված։
 +
 +
— Բավական է դուրս տաս։ Բարի գիշեր։
 +
 +
Եվ լսափողը դրեց։
 +
 +
— Ինչպես երևում է,— ասաց Կարտոպը,— թախիծը նրան չի խեղդում։
 +
 +
Եվ մտածել միայն, որ սրա համար...
 +
 +
Նա, մտախոհ, գլուխը ճոճեց։
 +
 +
***
 +
 +
Այն պահից, երբ Միրիամը կոշիկները հանեց, Միստոնը գտնում էր, որ մթնոլորտը դարձել է հեշտալից։ Աթոռի վրա կուչ եկած, գլուխը դրել էր ձեռքերի մեջ, աչքերը գցում էր աջ ու ձախ։ Միայն Միrիամն էր նրան հետաքրքրում։ Հայացքը մեխել էր ջահել կնոջ ոտքերին, բայց որպեսզի ուշադրություն չգրավի, հառաչելով, աչքերը գցում էր առաստաղին, ասես թե մտածում էր։ Խառնիխուռն մտքեր էին պտտվում նրա գլխում։ Որևէ պատահական միտք որսում էր, մի քանի վայրկյան խարսխում գլխում, հետո թողնում։ Ամենահրապուրիչ միտքը, որը բերկրալից հաճույք էր պատճառում նրան, Միրիամն էր՝ ներկայացված հարյուր տարբեր երեսով։ Միստոնը նրան տեսնում էր վախից կանաչած՝ իր գրկում պատսպարվելիս, պայթյունից շնչահեղձ, գետնատարած, զգեստները խառնիխուռն, բայց անեղծ, հիստերիկայի մեջ զգեստները պատռելիս։ Միստոնը գտնում էր, որ նա շատ ցանկահարույց է։ Տարիներ շարունակ ոչ մի հարաբերություն չուներ իր հաշմանդամ կնոջ հետ։ Եվ տարիներ շարունակ ապրում էր այն հույսով, որ մի ջահել միս կգցի ատամի տակ։ Բայց դա պրոֆեսիոնալ չպետք է չինի։ Երբեք։ Միրիամի պես մի կին, թխահեր, բարձրահասակ, մաքուր։ Եվ, հատկապես, գաղտնապահ լինի։ Այլևս չէր կարող իր կնոջ ներկայությունը հանդուրժել։ Միստոնն արդեն սովորել էր հնազանդվել։ Օրինակ՝ այս դատավարության ժամանակ իսկական երդվյալը նրա կինն էր։ Երեք իր միասին քննում էին այդ գործը։ Վերջիվերջո, տիկին Միստոնը չընդունեց անհրաժեշտ պաշտպանությունը։ Իմիջիայլոց, նա համաձայն էր կնոջ հետ. բռնություն և արյուն չէր սիրում։ Հատկապես արյուն։ Էրոտիզմով պարուրված բռնությունն էր սիրում։ Բռնություն, որից արյուն չի լինում, բայց որն աղջնակների փեշերն է բարձրացնում և սպիտակ, նայլոն հագած ոտքերը բացում։ Ֆրեդ Գեստարմուսն արժանի է իր բախտին։ Մեղավո՛ր է։
 +
 +
***
 +
 +
— Ի՞նչ եք որոշում,— հարցրեց Վեստը՝ վեր կենալով։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։
 +
 +
— Լավ։ Գնամ հետը խոսեմ։
 +
 +
Վեստը խոհանոցի դուռը բացեց։ Նրա համբերությունը հատել էր։
 +
 +
— Գեսաարմուս,— ասաց նա։— Եթե մեզ չթողնեք դուրս գալ, ոստիկանությանը կհայտնենք։ Վերջիվերջո, ձեր վարքը շատ ծիծաղելի է. ի՞նչ եք ուզում մեզնից։ Ի՞նչ հույս ունեք։
 +
 +
Գեստարմուսը սև ակնոցը ուղղեց և հանգիստ պատասխանեց.
 +
 +
— Ես ոչ մի հույս չունեմ։ Ես ուզում եմ, որ դուք մտածեք։
 +
 +
— Բայց ինչի՞ մասին մտածենք։
 +
 +
— Մտածեք և խորհրդակցեք։ Հարցաքննեք ձեր խիղճը։
 +
 +
— Բայց դա չի փրկի ձեր եղբորը։
 +
 +
— Գնացեք մտածեք,— պատասխանեց Գեստարմուսը։
 +
 +
— Բայց ինչքա՞ն ժամանակ։
 +
 +
— Չգիտեմ։ Ես ձեզ կհայտնեմ։
 +
 +
Վեստը կատաղած վերադարձավ հյուրասենյակ։
 +
 +
— Խելառ է, — ասաց նա։— Անկեղծ ասած, ես զղջում եմ, որ հինգ ծակ արեցի։
 +
 +
Միստոնը թեթև ժպտաց։
 +
 +
— Ինչո՞ւ եք ծիծաղում,— հարցրեց Վեստը։
 +
 +
Միստոնը զարմացած տեսք ընդունեց.
 +
 +
— Ե՞ս էի ծիծաղում։ Հա՜... ձեր խոսքերի վրա։
 +
 +
— Էհ, այո, հինգ ծակ, դրա մեջ ծիծաղելու բան չկա։ Հավատացեք ինձ, ես կարծիքս չեմ փոխել։ Հիմա էլ պնդում եմ, որ Ֆրեդ Գեստարմուսը մեղավոր է։
 +
 +
— Այդ դեպքում պետք չէր հինգ ծակ անել,— ասաք Միստոնը։
 +
 +
— Լավ, ես սխալվել եմ։
 +
 +
Նա ծոցատետրը հանեց գրպանից և սկսեց թերթել.
 +
 +
— Տեսուչ Վահրամին զանգ տամ, մեր ընտանիքի բարեկամն է։
 +
 +
Կարտոպը, որ վախենում էր ծիծաղելի երևալ, ցնցվեց.
 +
 +
— Չորս տղամարդ ենք մի կույրի դիմաց։ Կծիծաղեն մեզ վրա։
 +
 +
— Մի կույրի և իր գավազանի դեմ,— ուղղեց Վեստը։
 +
 +
Կարտոպը հոռետեսորեն էր տրամադրված.
 +
 +
— Դուք իսկապես հավատո՞ւմ եք...
 +
 +
— Ես չեմ հավատում, նշում եմ։
 +
 +
— Ի՞նչը։
 +
 +
— Ես նշում եմ այն, որ մեզնից ոչ ոք չի համարձակվում դուրս գալ։ Ոչ ոք չի համարձակվում Գեստարմուսի կողքով անցնել։
 +
 +
Լռություն տիրեց։
 +
 +
— Գուցե խաբում է և մեզ պահում։
 +
 +
Վեստը արագորեն մի համար հավաքեց.
 +
 +
— Ալո։ Ես ուզում եմ տեսուչ Վահրամի հետ խոսել, ասացեք Վեստն է հարցնում։
 +
 +
Մատներով նյարդայնորեն սեղանի եզրն էր թակում։
 +
 +
— Ալո։ Վահրա՞մ։ Ողջույն, Վեստն է։ Կներես, որ անհանգստացնում եմ...
 +
 +
Նա բառեր փնտրեց.
 +
 +
— Ես Գեստարմուսի մոտ եմ, բարեկամներիս հետ, դուք գիտեք, մյուսի եղբայրը։ Դուք գիտեք, որ ես երդվյալներից մեկն էի։ Իմիջիայլոց, իմ բարեկամները նույնպես... Նա մեզ հրավիրեց իբր ինչ-որ սենսացիոն հայտարարություն անելու, բայց պայթուցիկ նյութերով լցված գավազանն է ճոճում մեզ վրա... Ալո՞... Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Մեզանից պահանջում է, որ մտածենք, խորհրդակցենք։ Ահա ամբողջը։ Ի՞նչ անենք։ Ի՞նչ, խորհուրդ եք տալիս։ Ասում եք լո՞ւրջ է։ Մի ժամ է այստեղ դողում ենք... Այո, իբրև թե նիտրոգլիցերին է։ Մի սրվակ։
 +
 +
Նա լսափողը հեռացրեց բերանից և ասաց.
 +
 +
— Գնաց հարցնի։
 +
 +
Կարտոպն ավելի մոտեցավ։ Թեյլորը, Միստոնը, Միրիամը ուշադիր լսում էին։
 +
 +
— Ալո... Լսում եմ... Ուրեմն, այդպե՞ս եք կարծում։
 +
 +
Վեստը գունատվեց։ Նա արագ բացատրեց ներկաներին.
 +
 +
— Անցած շաբաթ պայթուցիկ նյութերի մեծ գողություն է եղել։
 +
 +
— Նիտրոգլիցերի՞ն։
 +
 +
Վեստը գլխով հաստատեց։
 +
 +
— Այո, այո, ես սրվակը տեսա... պարունակությունը նիտրոգլիցերինի նման էր... Մի լիքը սրվակ... կարող է շենքի կեսը պայթեցնել... Ոչ, ոչ, չենք շարժվում... սպասում ենք... Դուք ի՞նչ եք անելու։
 +
 +
Նյարդային տիկը սկսեց նրա երեսը ձգել.
 +
 +
— Լավ, լավ, կփորձենք նրան համոզել... Բայց նա ոչինչ չի պահանջում, ահա թե ինչն է բարդությունը... պահանջում է, որ մտածենք... առայժմ դա է պահանջում... Լավ, լավ։
 +
 +
Լսափողը դրեց։
 +
 +
— Տեսուչ Վահրամը վստահ էր, որ իսկապես նիտրոգլիցերին է։
 +
 +
Նա մատով նյարդայնորեն քթի ծայրը քորեց, հետո ավելացրեց.
 +
 +
— Բնակիչներին շենքից հանում են։ Որպես... Որպես... Որպես նախազգուշական միջոց։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՈԻԹԵՐՈՐԴ==
 +
 +
Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր համարձակվում քայլել։ Քարացած նայում էին իրար, կարծես առաջին անգամ էին իրար տեսնում։ Մի թանձր մշուշ պատեց Վեստի աչքերը։ Ամեն ինչ նրան թվաց աղավաղված և անկայուն. ներկաները, իրերը, կահույքը։ Մի մեծ դատարկություն։ Մի մղձավանջ։ Բայց նա զգում էր, որ արթուն է։ Սիրտը ծանր էր խփում։ Վեստր չէր սիրում երկիմաստ կամ վտանգավոր իրավիճակներում գտնվել։ Նա շատ ներվային էր։ Նրա լաբորատորիաներից մեկում ջրածնի մի սրվակ պայթեց։ Այդ օրվանից հետո ամենափոքր աղմուկից ցնցվում է։ Ո՛չ դատավարության մասին էր մտածում, ո՛չ էլ Գեստարմուս եղբայրների։ Միայն գավազանում դրված սրվակն էր տեսնում։ Համոզված էր, որ ներկաները վտանգը չեն պատկերացնում։ Եթե Վահրամն ուզում է բնակիչներին տեղահանել, նշանակում է դրությունը շատ լուրջ է։ Նա հավասարակշռված, հանգիստ և խելացի մարդ է։ Թեթևամիտ չի լինի։ Վեստը մտածեց իր բարեկամների մասին, որոնք ժամը տասներկուսին պիտի սպասեին մի ռեստորանում։ Նա խոստացել էր կեսգիշերին տուն գնալուց առաջ նրանց հետ մի բաժակ խմել։ Վեստը կարծես երազի մեջ էր տեսնում նրանց։ Նրանք հիմա անվտանգ տեղում են։ Մտածեց նաև մոր մասին. «Տեղն է նրան»։ Ինչո՞ւ։ Չգիտեր։ Նրա մեղքով էր։ Մայրն ամբողջ քաղաքն իրար խառնեց, որպեսզի որդուն երդվյալ դարձնի։ Հետո Գեստարմուսի շարժումները հիշեց՝ սրվակը գավազանի մեջ տեղավորելիս։ Գրողը տանի՛, նիտրոգլիցերինի սրվա՛կը։ Պետք է ապահով տեղ գտնել, պաշտպանվել։ Շուտ, շուտ, նայիր շուրջդ։ Սենյակի մեջտեղում էր։ Աթոռից վեր կացավ, ձևացրեց, թե մտածում է, ետ ու առաջ քայլեց, վերջը քաշվեց սենյակի մյուս ծայրը և հսկայական դռան մոտ անշարժացավ։
 +
 +
Ներկաները նկատեցի՞ն իր խորամանկությունը։
 +
 +
***
 +
 +
Կարտոպն առաջինը նկատեց, որ Վեստը քաշվել է սենյակի խորքը։ Ինչո՞ւ։ Որպեսզի մի քանի մետր հեռու մնա՞ նիտրոգլիցերինից։ Իր գարաժում բենզինով լցված բիդոնների բոցավառվելն էր տեսել։ Դուրս ցատկող սպիտակ բոցն էր նկատել։ Լուռ բոցը, հետո, մի քանի վայրկյան անց՝ պայթյունի աղմուկը։ Մի ծանր և խոր աղմուկ։ Նիտրոգլիցերինը հարյուր անգամ, հազար անգամ ավելի հզոր պիտի լինի։ Նա վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել։ Տարօրինակ վիճակում էր։ Չգիտեր, վախենում է թե ոչ։ Անհանգիստ էր։ Նորից մտածեց գավազանի մասին, բայց ուղեղում ոչ մի կայծ չկար։ Ոչ, սա դեռ վախը չէր։ Առայժմ մի վերք։ Նորոգ, թարմ, անսպասելի։ Իսկ քիչ հետո վախն ու ցավը կցնդեն։
 +
 +
— Սիգարե՞թ։
 +
 +
Տուփը մեկնեց Վեստին և մնաց, որ հետն առանձին խոսի։ Վեստը մի սիգարեթ վերցրեց։
 +
 +
— Շնորհակալություն։
 +
 +
— Ի՜նչ պատմություն է,— ասաց Կարտոպը, որպեսզի զրույց բացի։
 +
 +
Ինչպես երևում էր, Վեստը ոչ մի ցանկություն չուներ շրթունքները բացելու։
 +
 +
Կարտոպը շարունակեց.
 +
 +
— Ի՞նչ եք կարծում, խե՞նթ է։
 +
 +
Վեստը, որ շատ էր մտածել այդ մասին, գլուխը ճոճեց։
 +
 +
— Չեմ կարծում,— ասաց նա։— Նրա խելքը տեղն է։
 +
 +
— Դուք... Կարծում եք, որ նա մեզ խաբո՞ւմ է։
 +
 +
— Չեմ կարծում։
 +
 +
— Ուրեմն...
 +
 +
Նրանք լռեցին։ Կարտոպը հառաչեց։ «Ուրե՞մն»,— մտածեց նա։ Հետո, իրենից անկախ, մտածեց Գեստարմուսի եղբոր մասին։ Կարտոպն ուշադիր հետևել էր դատավարությանը։ Լսել էր վկաներին։ Նույնիսկ գրառումներ արել։ Արդյոք անպատասխանատո՞ւ էր եղել։ Այս մասին չէր մտածել։ Այլապես ինչո՞ւ պիտի մահվան դատապարտեր մի մարդու, որին չէր ճանաչում։ Մեղադրյալի հանդեպ ո՛չ ատելություն էր տածում, ո՛չ համակրանք։ Ոչ մի զգացում։ Սառը ինչպես մարմարը։ Պարզապես իր կարծիքն էր հայտնել։ Ի՞նչ է, այսօր դրա համար, պիտի մեղադրե՞ն իրեն։ «Լավ, կատաղությունը նման պարագայում օգուտ չի տալիս, մտածենք...»։
 +
 +
Ամբողջ գործը դանդաղեցված նկարահանումով ֆիլմի պես երևաց նրա գլխում։ Որևէ մանրամասն փախե՞լ էր նրա տեսադաշտից։ Որևէ աղավաղված կերպա՞ր։ Ֆիլմը նորմալ էր պտտվում, մաքուր, դեպք առ դեպք։ Իսկապես, ինքնիրեն մեղադրելու բան չկար։ Բայց և այնպես...
 +
 +
— Կրակ ունե՞ք։
 +
 +
Լուցկու տուփը մեկնեց Վեստին։ Բայց և այնպես, նա ապուշ է։ Ծիծաղելի է։ Բայց քանի որ այստեղ ենք... Ահա թե ինչ. Ֆրեդ Գեստարմուսին չէր ճանաչում։ Երբեք չէր տեսել։ Բայց գիտեր այն խանութի տիրոջը, ում մոտ աշխատել էր Գեստարմուսը՝ Տոսբա կոչեցյալը, պահեստամասերի առևտրականը։ Այդ Տոսբան հայտնի Դոն Ժուան էր. բարձրահասակ, նիհար, փառասեր և հազվագյուտ պահեստամասերի միակ մատակարարողն էր։ Մեքենաները վերանորոգելիս, Կարտոպը շատ անգամ ստիպված էր լինում դիմել նրան։ Տոսբան օրվա մեջ հազիվ մեկ ժամ էր լինում իր հսկայական խանութներում։ Անկեղծ ասած, Կարտոպը նրան նախանձում էր։ Ինչպե՞ս էր կարողացել պահեստամասերի վաճառքի մենաշնորհ ձեռք բերել։ Գաղտնիք էր։
 +
 +
— Շնորհակալություն։
 +
 +
Կարտոպը ետ վերցրեց լուցկու տուփը։ Ձեռներեց էր այդ Տոսբան։ Եվ միշտ կիրթ։ Եվ միշտ գոռոզ։ Բայց ի՞նչ կապ ունի Գեսաարմուսի հետ։ Ինքը՝ Կարտոպը, ապահովված է, ամուսնացած, ազնիվ և խանութների տիրոջը վնասելու համար չի դատապարտել աշխատողին։ Մի խանութպան, որի մոտ մարդասպաններ են աշխատում։ Կարտոպը հեռու վանեց այդ միտքը։ Բայց միտքը՝ խորամանկ գազանիկը, ավելի ու ավելի առաջ էր սողում։
 +
 +
— Ի՞նչ եք անում այդտեղ,— հարցրեց Միրիամը։
 +
 +
Վեստը ձեռքերը խաչեց։ Միրիամն իր սիրած կանացի տիպերից չէր։ Բայց Վեստը գիտեր, որ ինքը նրան դուր է գալիս։ Դատավարության օրերին մի ամբողջ պատմություն սկսվեց։ Քանի անգամ Միրիամն ուզում էր խոսակցություն բացել։ Վեստը քաղաքավարի էր, բայց սառը։ Գուցե, իրենից անկախ՝ մի քիչ էլ արհամարհանքով։ Պատկերացնում էր, թե երիտասարդ կինը ինչպես պիտի իրեն հետապնդի սիրային նամակներով։ «Ո՛չ, ո՛չ, պետք չէ, որ երեխայի նման...»։ Վեստը կպատժի նրան։ Կհրավիրի բարեկամների մոտ և այնտեղ... Հա՛, հա՛, հա՛, փոքրիկս, սիրահարվա՞ծ ես, փողի հոտ ես առե՞լ։ Հա՛, հա՛։ Բայց Վեստը ամեն մի պատահածի հետ չի ամուսնանա... Եթե շատ համառեք, մորս հետ գործ կունենաք։
 +
 +
— Մնացեք մեզ հետ,— ասաց Միրիամը։— Աթոռները չեն պակասում...
 +
 +
Ծիծաղելի աթոռները։ Եվ տասներկու հատ։ Եվ այս մերկ սեղանը։
 +
 +
Վեստը կատաղությունից ատամները սեղմեց։ Միրիամն իր հերթին վեր կացավ և մոտեցավ սրահի մյուս ծայրում կանգնած տղամարդկանց։
 +
 +
— Կարելի՞ է սիգարեթ խնդրել։
 +
 +
Միրիամն էլ արդեն նեղված էր զգում։ Ականջ էր դնում աստիճաններից եկող աղմուկին։ Ոստիկանությունն արդյոք հայտնե՞լ է շենքի բնակիչներին։
 +
 +
Տխմար աղջիկ, ի՞նչ գաղափար էր մտել գլուխը՝ ծանոթանալ ատլետիկ կազմվածք ունեցող կույրի հետ։ Եթե ուզենար, տասնյակներով տղամարդիկ կճարեր։ Տղամարդու հետ գիշերն անցկացնելը հեշտ է։ Արձակուրդների ժամանակ, ծովափին, նա չորս օր շարունակ փորձել էր։ Օրը մի տղամարդ։ Թունդ խմիչքի պես կծող և գրգռող։ Բայց քաղաքում չէր համարձակվում։ Նախ, հարգված դիրք ուներ։ Եվ հետո այնպիսի տղամարդ էր ուզում, որ միայն իրենը չիներ։ Գրավիչ և ուշադիր էակ։ Արդեն երեք ամիս ոչ ոք նրան չէր դիպել։ Փորձում էր այդ մասին այլևս չմտածել։ Մեծ արկած կամ ոչինչ։ Համաձայն էր սիրային պատմության, բայց այս անգամ ուզում էր իր կյանքի ընկերոջ հետ սկսել։ Միրիամը հավատում էր սիրուն։ Գեստարմուսն արտաքինով դուր էր գալիս նրան։ Եթե նիտրոգլիցերինի այս հիմար պատմությունը չլիներ, նրա հետ երկար կզրուցեր, որպեսզի ավելի լավ ճանաչեր։ Իհարկե, կույր էր։ Միրիամը երբեմն մոռանում էր այս հանգամանքը։ Բայց ո՞վ գիտե։ Միրիամն արդեն շատ առաջ էր գնացել։ Չորս տղամարդ, որոնք նրան գրեթե չեն նայում և մի կույր, որ սպառնում է։ «Կարո՞ղ է հանկարծ վախենամ»,— մտածեց նա։ Իսկ ի՞նչ էր վախը նրա համար։ Պայթյունից այլանդակվե՞լը։ Գուցե։ Ինքնասիրությունը թույլ չէր տա նրան բերանքսիվայր պառկել հատակին և ձեռքերով գլուխը պաշտպանել։ «Այդ էր պակաս»,— մտածեց նա։
 +
 +
Բայց այդ մասին մտածելուց ոտքերը ծալվեցին։
 +
 +
— Զգույշ,— ասաց Վեստը։
 +
 +
— Կներեք, ես սահեցի։
 +
 +
Քիչ առաջ, տղամարդկանց մոտենալիս, այդ ծաղրելի վախը չէր զգում։ Այժմ հազիվ էր կանգնում ծանրացած ոտքերի վրա։
 +
 +
***
 +
 +
Միստոնը վեր կացավ և մոտեցավ դռան մոտի խմբին։ Ուզում էր Միրիամի կողքին լինել։ Վախենո՞ւմ էր արդյոք այդ կինը։ Իսկ մյուսները։ Ոչ ոք ցույց չէր տալիս։ Բոլորը արժանավայել կանգնել էին։ Միստոնը մատները ճթթացրեց։
 +
 +
— Գիտե՞ք,— ասաց նա,— որ մի քանի ամիս հետո թոշակի եմ գնում։
 +
 +
Բոլորը զարմացած նայեցին նրան։
 +
 +
— Այո,— շարունակեց Միստոնը,— երեսուն տարի ուսուցչություն անելուց հետո թոշակի եմ գնում։ Շատ կանուխ չէ, հը՞։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Ես որոշել եմ բաժանվել։
 +
Առաջին անգամն էր, որ մտածեց ամուսնալուծության մասին։ Առաջին անգամն էր, որ արտասանեց այդ բառը։ Ինքն էլ առաջինը զարմացավ։
 +
 +
— Քառասուն տարվա ամուսնացած եմ,— ասաց նա,— բայց որոշել եմ բաժանվել։ Այնքան էլ ծիծաղելի չէ, հը՞։
 +
 +
Կարտոպը պատասխանեց.
 +
 +
— Ոչ, բայց վերջապես, ինձ թվում է, որ ձեր տարիքում...
 +
 +
— Հա՛, հա՛,— հաղթական ծիծաղեց Միստոնը։— Քանի՞ տարեկան կլինեմ։
 +
 +
— Հեշտ է գուշակել,— ասաց Կարտոպը։— Եթե քառասուն տարի ամուսնացել եք, ուրեմն պետք է վաթսունին մոտ լինեք։
 +
 +
— Յոթանասուն,— խաբեց Միստոնը։
 +
 +
Ինչո՞ւ էր նրանց հետ խոսում այդ մասին։ Չգիտեր։ Նա խոսելու, որևէ բան ասելու ցանկություն ուներ։
 +
 +
— Ես շատ լավ եմ զգում ինձ։ Ես կբաժանվեմ, և կեցցե՛ ամուրիական կյանքը։ Ես մի սուրբ վրեժ ունեմ կյանքից առնելու։
 +
 +
Նա աչքերը կկոցեց։ Միրիամին դիպչելու խելագար ցանկություն ուներ։ Նրա ջերմությունը, նրա նուրբ մաշկը զգալու։
 +
 +
— Ես առավելագույն չափով պիտի օգտվեմ կյանքից։ Գիտե՞ք, որ ես երբեք ոտք չեմ դրել կաբարե։ Ես չգիտեմ, թե դա ինչ է։ Հը՛մ։ Ասացեք ինձ. ի՞նչ տարբերություն եք գտնում իմ և քսան տարեկան երիտասարդի միջև։ Ոչ մի, ոչ մի տարբերություն։ Ես գիտեմ, թե ջահելները ինձ տեսնելիս ինչ են մտածում։ Մտքում ասում են. «Չէի ուզի սրա տեղը լինել, շուտով սատկելու է»։ Բայց ավտոմոբիլային պատահարներն այնքա՜ն շատ են։ Եվ ահա, քսանամյա ստահակը ինձնից առաջ է գերեզման մտնում...
 +
 +
Նա հանկարծ լռեց, հետո փոխեց տոնը.
 +
 +
— Ես այս բոլորը դրա պատճառով եմ պատմում...
 +
 +
Նա խոհանոցը ցույց տվեց.
 +
 +
— Չարամիտ է այս կույրը։ Նա մեզ պահում է։ Բայց... ես չեմ թողնի, որ ինձ վնաս տա։ Բայց ինձ մի ստիպեք նրա հետ մնալ այստեղ։
 +
 +
— Ոչ ոք ձեզ չի ստիպում,— ասաց Կարտոպը՝ համբերությունը հատած։
 +
 +
— Ոչ, ոչ, դուք մտածեք դրա մասին։
 +
 +
— Ինչի՞ մասին։
 +
 +
— Վերջիվերջո, եկեք լուրջ խոսենք, պարոնայք,— հանդիսավոր ձայնով շարունակեց Միստոնը։— Դուք չգիաեք, որ Գեստարմուսը մեր միջի ամենամեղավորին է փնտրում, որ նեղը դնի։
 +
 +
Լռություն տիրեց։ Կարտոպը գլուխը տարուբերեց.
 +
 +
— Ո՞ր մեղավորը։ Եվ ինչի՞ համար մեղավորը։
 +
 +
— Ամենամեղավորը,— համառեց Միստոնը։— Մեր մեջ անպայման կա մեկը, որն ավելի մեղավոր է, քան մյուսները։
 +
 +
— Մեղավոր է, որ եղբորն է դատապարտե՞լ։
 +
 +
— Ոչ, ոչ, իհարկե, ոչ։ Բայց կա ամենամեղավորը կամ, եթե կուզեք, ամենաքիչ պատվավորը։
 +
 +
— Դուք զառանցում եք,— ասաց Կարտոպը։
 +
 +
Միստոնը, ձեռքերը միացնելով, գլուխը ճոճեց։
 +
 +
— Կուզեի, որ այդպես լիներ։ Այդ դեպքում, կուզեի՞ք ինձ ասել, թե ինչ ենք անում այստեղ։ Ի՞նչ է ուզում Գեստարմուսը մեզնից, որ թողնի գնանք։
 +
 +
— Ես ոչինչ չգիտեմ։
 +
 +
Թեյլորը, որ ուշադիր լսում էր խոսակցությունը, վեր կացավ։
 +
 +
— Գնամ հետը խոսեմ,— ասաց նա։
 +
 +
Նա խոհանոցի դուռը բացեց։ Գեստարմուսը, գավազանը ձեռքերի մեջ, խորհում էր։
 +
 +
Թեյլորը կանգ առավ։
 +
 +
— Գեստարմուս,— ասաց նա հանգիստ ձայնով։— Ի՞նչ եք ուզում մեզնից, ի՞նչ հույս ունեք։
 +
 +
Գեստարմուսը հանգիստ պատասխանեց.
 +
 +
— Ոչինչ։
 +
 +
— Բայց դուք պահում եք մեզ, դուք մեզ սպառնում եք ինչ֊որ որոշակի պատճառով։
 +
 +
— Ոչ,— ասաց Գեստարմուսը։
 +
 +
— Ուրեմն, թողեք գնանք։
 +
 +
— Դեռ ոչ։
 +
 +
Թեյլորը չհամառեց։ Բռնակը պտտեց, որ գնա միանա ընկերներին, բայը դուռը դիմադրեց։ Նա չհասկացավ...
 +
 +
— Մնացեք հետը,— գոռաց Միստոնը։— Մի թողեք, որ հիմարություն անի։
 +
 +
Թեյլորն ամբողջ ուժով դուռը քաշեց և բացեց։
 +
 +
Միստոնը մռթմռթաց.
 +
 +
— Պետք էր հետը մնալ։ Դուք ջահել եք և ուժեղ։
 +
 +
Թեյլորը չպատասխանեց։ Եկավ, տեղը նստեց։ Միստոնը միացավ խմբին և սկսեց խոսել։ Ուզում էր խոսել, խոսել, խոսել...
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ==
 +
 +
— Ոստիկանությունն այստեղ է,— ասաց Վեստը։
 +
 +
Նա կախվեց պատուհանի գոգից և տեսուչ Վահրամի սպիտակ մեքենան տեսավ։ Կողքը շտապ օգնության մի մեքենա էր կանգնած՝ լույսերը վառ։ Արդեն հետաքրքրասերներ էին հավաքվել։
 +
 +
— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— հարցրեց Միրիամը։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։ Քիչ հետո աստիճաններից աղմուկ լսվեց։ Վեստը ճանաչեց տեսուչ Վահրամի ձայնը։ Նա կանչեց.
 +
 +
— Վահրամ, դուք այստե՞ղ եք։
 +
 +
— Մենք այստեղ ենք,— ասաց տեսուչը դռան ետևից։— Կանչեք Գեստարմուսին, ուզում եմ հետը խոսել։
 +
 +
Նրանք առիթ չունեցան նեղություն քաշելու։ Գեստարմուսն իր գավազանով կանգնել էր խոհանոցի դռան մեջ։
 +
 +
— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս դուռը կոտրել,— հանգիստ ասաց նա։— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս որևէ բան ձեռնարկել՝ այս բնակարանից դուրս գալու համար։ Տեսուչին ասեք, որ ես իր հետ խոսելու բան չունեմ։
 +
 +
Նա հանգիստ վերադարձավ խոհանոց։
 +
 +
— Դուք նրան լսեցի՞ք,— հարցրեց Վեստը Վահրամին։
 +
 +
— Լսեցի։
 +
 +
Լռություն, հետո.
 +
 +
— Ես տեղահանեմ բնակիչներին։
 +
 +
Նա հրամաններ տվեց։ Քիչ հետո ոտնաձայներ և զարմացական հարցումներ լսվեցին աստիճաններից։
 +
 +
— Իսկ մե՞նք,— հարցրեց Վեստը։— Մեզ համար ի՞նչ եք անելու։ Մենք խելագարի ձեռքում ենք։
 +
 +
— Ի՞նչ է պահանջում։
 +
 +
— Ոչինչ,— պատասխանեց Վեստը։— Ոչինչ, ոչինչ։
 +
 +
— Որքա՞ն ժամանակ միտք ունի ձեզ պահելու։
 +
 +
— Չգիտեմ։ Նրա մտադրությունը հայտնի չէ։ Գիտենք միայն, որ ձեռքին պայթուցիկ նյութ կա և եթե ուզի, մեզ կոչնչացնի։
 +
 +
Վահրամը մտածեց.
 +
 +
— Ուրեմն, դա վրեժ է։
 +
 +
— Անկասկած, բայց մենք ինչ գործ ունենք։ Մենք արդարադատության ներկայացուցիչ չենք։
 +
 +
— Հասկանում եմ, հասկանում եմ,— ասաց Վահրամը։
 +
 +
— Հայտնեք դատավորներին, փաստաբաններին, տեսուչներին։
 +
 +
Վահրամը չպատասխանեց։
 +
 +
— Հո չեք թողնելու, որ առնետների պես սատկենք։ Դուք պատասխանատու եք։
 +
 +
— Հանգստացեք,— ասաց Վահրամը։
 +
 +
— Հեշտ է ասել։
 +
 +
Կարտոպը մոտեցավ դռանը։ Նրա գլխում միտք ծագեց։ Նա հազաց.
 +
 +
— Ես մի գաղափար ունեմ, տեսուչ։ Լավ լսեք ինձ. ազատեք նրա եղբորը։
 +
 +
Մի երկար լռություն։ Կարտոպը շարունակեց.
 +
 +
— Նրան հանգստացնելու միակ միջոցն է։ Միակը։ Եվ վստահ եմ, որ նա մեզ կթողնի դուրս գալ։
 +
 +
— Ճիշտ է, այդ մասին չէի մտածել,— ասաց Վեստը։— Գնացեք, Վահրամ, մեծամեծներին հայտնեք։
 +
 +
Տեսուչը չպատասխանեց։ Նա ոչինչ չասաց։ Վեստը շարունակեց.
 +
 +
— Այստեղ հինգ հոգի ենք։ Մեզ համար արժե ջանք թափել, չէ՞։ Ազատեք նրան, անձնագիր տվեք, թող գրողի ծոցը գնա... Լսո՞ւմ եք ինձ։
 +
 +
— Այո, ձեզ լսում եմ,— ասաց տեսուչը։
 +
 +
— Շուտ, շուտ,— գռռաց Վեստը։— Շուտ արեք։ Ես գնամ նրան հայտնեմ, որ եղբորն ազատելու եք։ Շուտ...
 +
 +
Տեսուչը հազաց.
 +
 +
— Դա դժվար կլինի։ Այս ժամին այնքան էլ հարմար չէ...
 +
 +
— Ինչպե՞ս, հարմա՞ր,— մռնչաց Վեստը՝ հանկարծակի կատաղած։— Մենք մեր կյանքն ենք վտանգում, իսկ դուք հարմարության մասին եք խոսում։ Գնացե՛ք զարթնեցրեք բոլորին...
 +
 +
Տեսուչը վստահ չէր.
 +
 +
— Ինչ որ կարող եմ, կանեմ,— ասաց նա։— Աշխատեք հանգիստ մնալ։ Ես վստահ չեմ, թե ինչ կստացվի, եղբոր մասին իրեն դեռ չասեք... Ցտեսություն...
 +
 +
Քիչ հետո ոտնաձայնը լռեց աստիճանների վրա։
 +
 +
— Ահա։ Մենք մենակ ենք այս շենքի մեջ։
 +
 +
Վեստը կռացավ պատուհանի վրա։
 +
 +
— Հապա դուրս նայեք,— ասաց նա։
 +
 +
Շտապ օգնության մեքենայի շուրջը հարյուրի չափ մարդ կար։ Բոլորը հայացքները հառել էին շենքի ութերորդ հարկին։
 +
 +
— Քիչ հետո ամբողջ քաղաքը կիմանա...
 +
 +
***
 +
 +
Միստոնն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը։ Այլևս չէր կարողանում տեղը մնալ։ Ետուառաջ էր անում, պտտվում էր, քորում գլուխն ու մեջքը, անպատկառ ու լրբենի հայացքներ էր նետում Միրիամի ոտքերին։ «Ես նրան հենց հիմա կբռնաբարեմ, ես նրան կբռնաբարեմ... Ախ, տիկին Միստոն, ուզում եք դատավոր խաղալ։ Ուզում եք ներգործել ձեր պստիկ ամուսնու վրա։ Դատական ոչ մի նիստ չեք ուզում փախցնել։ Աստված գիտե, ձեզ ում տեղն եք դրել։ Անխելք կնի՛կ, հիմա՛ր, ապո՛ւշ։ Ահա թե որտեղ եմ ես՝ թոշակի գնալու նախօրյակին։ Խելագարի հետ մի սենյակում՝ դինամիտը հետույքիս։ Մինչդեռ, դուք հիմա ձեր անիվավոր բազկաթոռն եք գլորում։ Ձեր բազկաթոռը հրում են, ձեզ գգվում են, ձեզ շնորհավորում են։ Ամուսնուն երդվյալ են ընտրել։ Ի՜նչ բախտավորություն է, հը՞։ Ձեր բոլոր ապուշ բարեկամները ձեզ նախանձում են։ Այո, գիշերը զարթնեցրու ինձ, որպեսզի դահլիճում նստածների մասին խոսես։ Դատավճիռն հանելուց հետո դու ուզում էիր նախագահին ճաշի հրավիրել։ Թշվա՛ռ։ Կարծում ես պիտի համաձայներ գար տեսներ, թե մի ամբողջ երեկո քեզ ինչպես են դես ու դեն հրելու։ Հենց դա է որ կա. ինձնից մանրամասներ հարցրու մահապատժի մասին։ Գիլիոտինո՞վ, թե՞ կախաղան, թե՞ էլեկտրական աթոռ։ Սոսկալի՜ էր լսել, թե դու ինչպես էիր խոսում այդ բոլորը։ Պարանը վզին, հրաշալի է. մարդը խեղդվում է, լեզուն դուրս գցում, իսկ դու համոզված ես, թշվառ շատախոս, որ նա զվարճանում է։ էլեկտրական աթոռն ավելի լավ է։ Կարծես խորոված անեն, և դու համոզված ես, որ հրաշալի բուրմունք է տարածվում։ Իսկ գիլիոտինը։ Գլուխը կտրում են և դու համոզված ես, որ մեռած գլուխը զամբյուղն ընկնելուն պես, աչքով է անում դահճին։ Մենք էլ պակաս չենք, երդվյալներս։ Այս հաստափոր գարաժատերը, որից մեքենայի յուղ է հոտում, այս մոր փեշի տակ մեծացածը, որ պառավ մորաքույրի պես կռկռում է, այս բանվորը՝ ծակ գուլպաներով, այս պոռնիկը, որ ողջախոհություն է խաղում։ Թշվառություն է, չէ՞։ Իսկ դու, ջադու, դո՛ւ պիտի լինեիր այստեղ՝ իմ փոխարեն, որովհետև, փաստորեն, իմ բերանով դո՛ւ քվեարկեցիր...»։
 +
 +
Նա ծանր շնչելով կանգ առավ։ Հետո մտածեց իր կնոջ դեկոլտեի մասին։ Նրա ողորմելի շրջազգեստի՝ ջահելության վերջին հետքի մասին։ Այդ խղճուկ դեկոլտեն, որ դուրս ցցված ոսկորներն էր լույս աշխարհ հանում։ «Ես մի թշվառ շատախոս եմ»,— մտածեց նա։
 +
 +
***
 +
 +
Կարտոպը նայեց աթոռի վրա փռված Վեստին։ Նրա խղճալի տեսքը դուր չէր գալիս Կարտոպին։ Մի չար խոսք կախվեց լեզվի ծայրից, բայց ասաց.
 +
 +
— Ես համոզված եմ, որ Գեստարմուսը մեր հետ չունի։
 +
 +
— Գիտենք,— ասաց Թեյլորը։
 +
 +
— Ուզում եմ ասել, որ զայրանալու պատճառը...
 +
 +
Կարտոպը նայեց Վեստին.
 +
 +
— Ձեր հինգ ծակի պատճառով։
 +
 +
Վեստը գլուխը բարձրացրեց։
 +
 +
— Գիտեմ, թե ինչ եք մտածում,— ասաց նա։— Բավական է հինգ ծակի մասին խոսեք։ Դուք ինձ զայրացնում եք։ Համաձայն եմ, իմ սխալն է, հետո՞։ Ձեր մտքինն ի՞նչ է։
 +
 +
— Բայց,— առարկեց Կարտոպը,— ես իմ կարծիքն եմ հայտնում։ Ես իրավունք ունեմ խոսելու թե ոչ։ Ես սովորություն չունեմ իմ զգացմունքները թաքցնելու։ Ես չասացի ձեր հինգ ծակը, ասացի մեր հինգ ծակը։
 +
 +
— Խնդրում եմ վերջացրեք այդ ծակերի պատմությունը։
 +
 +
Միստոնը ձեռքերը շփեց.
 +
 +
— Ահա, ահա... Հիմա ես ամեն ինչ հասկացա։
 +
 +
Բոլորը հարցական նայեցին նրան։
 +
 +
— Դա շատ պարզ է։ Գեստարմուսը ձեր պատճառով է մեզ պահում։
 +
 +
— Իմ պատճառո՞վ,— հարցրեց Վեստը։
 +
 +
— Անկասկած։ Բոլորը ձեր...
 +
 +
Նա ձեռքով ծակելու շարժումներ արեց։ Վեստը կարմրատակած վեր կացավ.
 +
 +
— Լսեք,— ասաց նա։— Եթե դուք միտք ունեք նրան հայտնելու, որ ես եմ... ես... ես կցատկեմ գավազանի վրա... Դե՜, ոչ ոք չի գնո՞ւմ։
 +
 +
Կարտոպն ուսերը թոթվեց.
 +
 +
— Պարոնայք, այդ աստիճանի չենք հասել։ Ծիծաղելի չլինենք։
 +
 +
— Չմոռանանք,— ասաց Միստոնը,— որ մենք ջենտլմեններ ենք։
 +
 +
— Լավ, հայտնի է... Հիմարություններ ասելու փոխարեն, մտածենք։
 +
 +
***
 +
 +
Ժամանակ շահել։ Մի կողմ վանել բոլոր մտքերը։ Կենտրոնանալ միայն մեկ մտքի վրա։ Կարտոպը դիտմամբ իր վարի շրթունքները կծեց. վախը ցավից փարատվեց։ Հետո, տեղնուտեղը, մտածեց կնոջ մասին, կարծես ուզում էր վախից ժամանակ պոկել։ Կարտոպը սիրում էր նրան՝ Կարոլինին, սիրում էր նրա ազնվությունը։ Ազնվացեղ, սառը և շիտակ։ Կարտոպը հպարտ էր նրա հետ դուրս դալիս։ Կարոլինը շատ պարկեշտ էր։ Երբեք իր ներկայությամբ չէր հանվում։ Երբեք կոշտ բառեր չէր ասում։ «Գրողի ծոցը»՝ ահա ամենասուր բառը, որն արտասանում էր զայրացած ժամանակ։ Նա տանը նստած, խելոք սպասում էր Կարտոպին, ձայնապնակներ էր լսում, գիրք էր կարդում, ծաղիկներով էր զբաղվում։ Իսկապես, մի հրաշալի կին։ Երջանի՜կ Կարտոպ։ Լավ դիրք սիրող կին։ Հետո մի օր տուն է գալիս և նրան չի գտնում։ Կես ժամ հետո Կարոլինը գալիս է ներողություն խնդրում։ Այս աննշան մանրամասնը մոռանում է։ Երեք օր հետո նորից է ուշանում։ Ներողություն է խնդրում։ Տիկին Յարդի հետ է ուշացել. «Գիտես, բժշկի կինը» ։ Հա՜, այո... Տիկին Յարդը... Ինչ կարևոր է սիրելիս։ Հետո սովորականի պես նա տանն է։ Մի օր էլ, մոտ ժամը չորսին, գնում է մի մեքենա հանձնելու և տեսնում է կնոջը։ Նա մի տղամարդու հետ մտնում է հյուրանոց։ Ո՛չ, Կարոլինը երբեք հյուրանոց չի գնա։ Նա մենակ մտնում է մի առանձնատուն։ Կարտոպը սպասում է։ Սպասում է երկու ժամ։ Վերջապես, Կարոլինը մի տղամարդու հետ դուրս է գալիս։ Մի տղամարդ, որը զարմանալիորեն նման է Ֆրեդ Գեստարմուսին։ Կեղտո՛տ։ Նա շատ լավ գիտե, որ տիկին Կարաոպն ամուսնացած է։ Հա՜, ողորմելի մարդուկ, ամուսնացած կանանց ետևից ես քարշ գալիս։ Երեխաների մայրեր։ Այն ժամանակ, երբ ամուսինը քրաինք է թափում։ Կեղտո՛տ արարած։ Երգդ երգված է։ Ես դասդ կտա՜մ, վստահ եղիր, դասդ կտա՜մ։ Կարտոպը խոր շունչ քաշեց։ Կատաղությունից կարմրել Էր։ Հետո կամաց֊կամաց հանգստացավ, մի սիգարեթ վառեց, նայեց Միրիամին, ծխի երկար քուլա թողեց, որը ցրեց ձեռքի նյարդային շարժումով։ Հետո նորից նայեց Միրիամին և սկսեց ետուառաջ քայլել։ Տե՛ս, տե՛ս, ի՜նչ գեղեցիկ կին է։ Բարձրահասակ, գեղեցիկ, բարեձև։ Անունն ի՞նչ է։ Արի իմանանք։ Տիկին Կարտոպն է, գարաժատիրոջ կինը։ Անպիտանը ինչ գեղեցիկ է, ի՜նչ լավ բուրմունք է գալիս նրանից, ի՜նչ վայեչուչ է։ Ինչպե՞ս է ամուսնացել այդ հաստափոր գարաժատիրոջ հետ։ Փողերի համար, իհարկե։ Բախտս փորձեմ, ինչ կա որ։ Ես ջահել եմ, նա էլ երիտասարդ է։ Փորձենք... Հը, հը, կարծես թե ստացվում է։ Այնքան հեշտ է ստացվում, որ նա արդեն այստեղ է, մերկ, մահճակալին պառկած, անհամբեր սպասում է ինձ։ Ա՜յ քեզ բան։ Վաղը տեսնվե՞նք։ Ոչ, վաղը չեմ կարող, ամուսնուս հետ դուրս եմ գալիս։ Ուրեմն, վաղը չէ մյուս օրը։ Գուցե... Պարկեշտ կնոջ բերանում «գուցեն» այո է, հազար անգամ այո։ Ափսոս որ ամուսնացած է... Այդ տիկին Կարտոպը իսկապես ինձ դուր է գալիս։ Բայց գարաժատերը կա... Եթե կարողանայինք ցանել... կամ ավտոմեքենայի վթարի ենթարկվեր։ Ես մինչև մազերիս ծայրը սիրահարված եմ, այդ Կարոլինը կատարյալ կին է ինձ համար... Ես՝ Ֆրեդ Գեստարմուսս, լավ եմ վաստակում։ Ես խենթի պես սիրում եմ նրան։ Ամեն գնով այդ ամուսնացած կինը իմը պիտի լինի։
 +
 +
Կարտոպը հանգցրեց սիգարեթը։ Որպես ամուսին իրավացի էր։ Հազար անգամ իրավացի։ Դա իմ կինն է։ Ինձ է պատկանում։ Մասնավոր սեփականություն։ Իսկ եթե մեկ ուրիշի հետ ամուսնացած լինե՞ր։ Եվ եթե ուզեր ինձ հետ պառկե՞լ։ Ես սիրեկանն եմ և հազար անգամ իրավացի եմ։ Իսկ ամուսինը թող այնպես դասավորի, որ նրան հսկի։ Եվ հետո, ամուսինները...
 +
 +
Վերջիվերջո, Կարտոպը նկատեց , որ առանց ինքնիրեն մեղադրելու, կարող է երկու դերերն էլ խաղալ։ Վերջիվերջո, նկատեց, որ Պասին, զոհը, ամուսինը իրավունք ուներ սիրեկանին կռվի կանչելու։ Նկատեց նաև, որ սիրեկանը՝ Գեստարմուսը, կարող էր խենթի պես սիրել տիկին Պասիին և որ գուցե պետք էր անհրաժեշտ պաշտպանությունը ընդունել։
 +
 +
***
 +
 +
— Վեստ, ինձ լսո՞ւմ եք։
 +
 +
Տեսուչ Վահրամն էր։
 +
 +
Վեստը դուրս նայեց պատուհանից։ Լուսարձակները շարունակ մեծացող ամբոխն էին լուսավորում։ Զով և պարզկա գիշեր էր։ Վեստը տեսավ Վահրամին՝ բարձրախոսը ձեռքին։
 +
 +
— Ես ձեզ լսում եմ,— գոռաց նա։— Ի՞նչ նորություն կա։
 +
 +
Տեսուչը չպատասխանեց։ Վեստը մի ուրիշ ձայն լսեց և չճանաչեց։ Մայրն էր։ Բարձրախոսը աղավաղել էր նրա ձայնը։ Ի՞նչ էր անում այդտեղ։
 +
 +
— Սիրելիս, սիրելիս, դա վիրավորվա՞ծ չես։ Ինչպե՞ս ես։
 +
 +
Ծիծաղելի էր։ Մյուսներն էլ մոտեցել էին պատուհաններին։ Վեստի մայրը շարունակեց.
 +
 +
— Իմ խեղճ տղա, նրան ասա, որ իմ միակ տղան ես։ Նրան ասա, որ ես կմեռնեմ, եթե քեզ մի բան պատահի...
 +
 +
Վեստն ուզում էր պատուհանը ծածկել, որպեսզի մոր ձայնը չլսեր։ Ծիծաղելի վիճակի մեջ էր դնում նրան հարյուրավոր մարդկանց առջև։ Հարյուրավոր անծանոթների առջև իր գորովն էր ցուցադրում։ Մայրը բարկացնում էր Վեստին։ Նա գոռաց.
 +
 +
— Ամեն ինչ լավ է։ Մի անհանգստացիր։ Վերադարձիր տուն։
 +
 +
— Երբե՛ք, ես քեզ չեմ լքի, սիրելիս...
 +
 +
Վեստը տեսնում էր նրան՝ ծիծաղաշարժ բարձրախոսը ձեռքին։ Վարորդը կանգնել էր մոտը և նրան ձեռքով պահում էր։ Վեստը գոռաց.
 +
 +
— Վահրամ, դուք ի՞նչ որոշեցիք։
 +
 +
Տեսուչն ուսերը թոթվեց։ Ի՞նչ է անելու։
 +
 +
— Դուք մտածեցի՞ք մեր առաջարկի մասին։ Դատավորներին հայտնե՞լ եք։
 +
 +
Տեսուչը բարձրախոսը վերցրեց տիկին Վեստի ձեռքից.
 +
 +
— Ամեն ինչ լավ է։ Աշխատեք խելքի բերել նրան։ Դա լավագույն լուծումն է։ Ասեք, որ ձեր և իր կյանքը իզուր տեղը վտանգի է ենթարկում։ Նրան... փող առաջարկեք։
 +
 +
Վեստը, կատաղած, պատուհանը փակեց։
 +
 +
***
 +
 +
Փողի գաղափարը թափանցեց Թեյլորի գլուխը և ամուր խարսխվեց ուղեղում։ Նրան՝ Թեյլորին, երջանիկ լինելու համար հենց փողն էր պակասում։ Հիսուն հազար դոլլար և նա կամուսնանա Նիկոլի հետ։ Մի տուն կգնի և առևտրռվ կզբաղվի։ Նիկոլը երջանիկ կլինի։ Շրջազգեստներ, մեքենա, հրավերներ։
 +
 +
— Պոռնիկ փող, պոռնիկ փող,— ասաց նա բարձրաձայն։
 +
 +
— Ի՞նչ կտրիր կա այդքան գռեհիկ լինելու,— հարցրեց Վեստը։
 +
 +
Թեյլորը աչքերը չռեց.
 +
 +
— Ես գռեհի՞կ էի։
 +
 +
— Հապս, ի՞նչ ես։
 +
 +
— Դե, դե, կամաց, ախպեր։
 +
 +
— Ես ձեր ախպերը չեմ։ Մենք միասին մեքենա չենք հավաքել։
 +
 +
— Ի՞նչ մեքենա։
 +
 +
— Դուք գործարանում չե՞ք աշխատում։
 +
 +
— Է՛, հետո՞։
 +
 +
— Հետո, որ գռեհիկ մի եղեք։
 +
 +
Վեստը սրտնեղած էր։ Զայրացած էր բոլորի դեմ։ Թեյլորի ապուշ տեսքից նա հանգստացավ.
 +
 +
— Գրողը տանի, վերջիվերջո, կարող եք այդքան գռեհիկ չլինել։
 +
 +
Թեյլորը բոլորին վկա բերեց.
 +
 +
— Ես գոեհի՞կ էի։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։ Թեյլորը չկարողացավ իրեն զսպել.
 +
 +
— Դե լա՜վ, անուշիկնե՜րս։ Ես գռեհիկ եմ, հետո ի՞նչ։ Ես գործարանում եմ աշխատում, հետո ի՞նչ։ Ես ոչ մի կոպեկ չունեմ, հետո ի՞նչ։ Իսկ գիտե՞ք, դուք ովքեր եք։
 +
 +
Նա վիրավորական խոսքեր փնտրեց.
 +
 +
— Դուք աչքածակներ եք։ Փողով լցված աչքածակներ։
 +
 +
Վեստը, լրիվ հանգստացած, պատասխանեց.
 +
 +
— Համաձայն եմ։ Մոռանանք այս միջադեպը։ Ես սխալվել եմ։ Բայց, վերջապես, Թեյլոր, տղամարդ եղեք և խոսեք բոլորի պես։
 +
 +
Թեյլորը, որ սկսել էր ինչ֊որ բան մտմտալ, հանգստացավ և խելոք երեխայի պես ասաց.
 +
 +
— Եթե երբեմն գռեհիկ եմ լինում, իմ մեղքով չէ... դա ինձ ջերմացնում է։
 +
 +
Միստոնը զարմացավ.
 +
 +
— Գռեհիկ լինելը ձեզ ջերմացնո՞ւմ է։
 +
 +
— Ես ձեզ հավատացնում եմ։ Չգիտեմ ինչպես բացաարեմ։ Երբ գրպանս դատարկ է, ինչպես հիմա, գռեհկությունը ինձ դուր է գալիս։ Զայրույթս մեղմում է, ջերմացնում է ինձ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այնքան էլ աղքատ չեմ։ Ես շատ գռեհիկ չեմ։ Երբ փող է լինում մոտս, Շեքսպիր եմ կարդում։
 +
 +
— Զարմանալի է, զարմանալի է,— ասաց Միստոնը։— Իսկ երբ փող չեք ունենում, ի՞նչ եք կարդում։
 +
 +
Թեյլորն անվարան պատասխանեց.
 +
 +
— Ոստիկանական վեպեր։ Դա ինձ ջերմացնում է։
 +
 +
Միստոնը կրծքին խաչած ձեռքերն իրարից հեռացրեց.
 +
 +
— Քո տարիքում, տղաս, իրավունք չունես աղքատ լինելու։ Շա՞տ ես դեսուդեն գնում։ Պարուհիներ ես պահո՞ւմ։
 +
 +
Թեյլորը նայեց Միստոնի աչքերի մեջ, որպեսզի տեսնի՝ ձեռ է առնում իրեն թե ոչ։ Բայց Միստոնը լուրջ էր խոսում։
 +
 +
— Ես երբեք պարուհիներ չեմ պահել,— ասաց Թեյլորը։— Ես քիչ եմ վաստակում և շատ եմ ծախսում։ Ահա իմ դրաման։
 +
 +
— Պետք է արհեստդ փոխես։
 +
 +
Թեյլորը գլուխը ճոճեց.
 +
 +
— Հը՛մ,— ասաց նա։— Դա այնքան էլ հեշտ չէ։ Դուք չեք կարող հասկանալ...— Նա լռեց։ Հետո հանկարծ ասաց.
 +
 +
— Հիսուն հազար դոլար տվեք ինձ, և ձեզ կփրկեմ այստեղից։
 +
 +
Այս խոսքերը փախան նրա լեզվի տակից։ Մի պահ բոլորը ապշեցին։ Ամենից շատ ինքը՝ Թեյլորն էր ապշել։
 +
 +
Կարտոպը խոժոռվեց.
 +
 +
— Ինչպե՞ս,— հարցրեց նա։
 +
 +
Թեյլորն արդեն խոսքը գցել էր։ Ետ քաշվելու համար ուշ էր։ Ենթագիտակցությամբ համոզված էր, որ հիսուն հազար դոլարով կարող էր աշխարհն առնել։ Հիսուն հազար դոլարը գործարանի քսան տարվա աշխատանքն էր։ Վեց հազար ատելի գործողություն, ամեն երեկո զարթուցիչը պիտի լարես։
 +
 +
— Տվեք ինձ,— ասաց նա,— և ես խոստումս կկատարեմ։
 +
 +
Բոլորը նայեցին Վեստին։ Վերջինս հազաց.
 +
 +
— Բացատրեք,— ասաց նա։— Նախ ասեմ, որ այդքան գումար չունեմ։
 +
 +
— Բոլորը գիտեն, որ դուք միլիոնատեր եք,— ասաց Թեյլորը։— Եթե ուզեք...
 +
 +
— Նախ բացատրեք,— կրկնեց Վեստը։
 +
 +
Թեյլորը կուրծքը քորեց.
 +
 +
— Գեստարմուսին կաոաջարկեմ։ Շատ պարզ։
 +
 +
— Կարծում եք, որ կհամաձայնվի՞։
 +
 +
— Ես դրանում համոզված եմ։
 +
 +
— Բայց դա խաբեբայություն է։
 +
 +
— Փորձենք...
 +
 +
Վեստը հանկարծ մտածեց, որ Թեյլորը Գեստարմուսի համախոհն է։ Նրանք միասին ծուղակ են սարքել, որպեսզի թալանեն։
 +
 +
— Ես ինքս կառաջարկեմ,— ասաց Վեստը։— Քանի որ հույսներդ ինձ վրա է...
 +
 +
— Հոգեբանական սխալ,— պատասխանեց Թեյլորը։— Ավելի լավ է, որ այդ առաջարկը մի աշխատավորի կողմից արվի։ Ինձ նման աղքատը ձեզանից չավ կհամոզի։ Ես անհրաժեշտ բառեր կգտնեմ։
 +
 +
Միստոնը սկսեց ծիծաղել.
 +
 +
— Ձեր գաղափարը խելքիս չի պառկում։ Դուք Գեստարմուսին տալիս եք հիսուն հազարի չեկ, քանի որ, ինչպես ենթադրում եմ, այդքան թղթադրամ ձեզ մոտ չունեք։ Լավ։ Գեստարմուսը մեզ ազատում է և վաղն առավոտյան գնում է փողն ստանալու։ Այդպե՞ս է թե ոչ։ Բայց կույրը դուք եք, թշվառներ։ Վաղը կամ կթողնեք, որ փողն ստանա, կամ էլ կհայտնեք ոստիկանությանը։ Ես ենթադրում եմ, որ դուք ոստիկանություն կհայտնեք։
 +
 +
— Իհարկե,— ասաց Վեստը։— Ճիշտ եք ասում, խելքիս չի պառկում։
 +
 +
Թեյլորը բավարարված չէր։
 +
 +
— Հիսուն հազար դոլարի չեկ տվեք ինձ,— ասաց նա։
 +
 +
— Չարժե։
 +
 +
— Ավելի վատ ձեզ համար։ Ես այլևս ոչինչ չեմ առաջարկի։
 +
 +
Նա քիթը կախեց։ Ուզում էր հիսուն հազար դոլարի չեկ տեսնել։ Զրոները հաշվել...
 +
 +
***
 +
 +
Միրիամը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել։ Նրա ջղերը լարվել էին այս սպասումից։ Սրտի զարկերը ամենաթեթև աղմուկից արագանում էին, կարծես վազելիս լիներ։ Միրիամը հավոզված էր, որ սիրտը հիվանդ է։ Նա շնչահեղձ էր լինում։
 +
 +
— Այլևս չեմ կարող, այլևս չեմ կարող։
 +
 +
Նա վեր կացավ, հետո փլվեց աթոռին։ Աչքերից խոշոր կաթիլներով արցունք էր հոսում։
 +
 +
— Հիմա բոլորս կփոշիանանք, կտեսնեք... Լսո՞ւմ եք։
 +
 +
Նրանք լսում էին։ Իսկապես, ճաշասրահի անկյունից ժամացույցի թիկ-թակի պես անսովոր մի աղմուկ էր գալիս։
 +
 +
— Նա իր գործիքը դրել է այստեղ, և հիմա բոլորս կփոշիանանք,— ասաց Միրիամը։
 +
 +
Վեստը նետվեց խոհանոց։ Գեստարմուսը, գավազանը ոտքերի միջև պահած, Բրայլի սիստեմով տպված մի գիրք էր կարդում։
 +
 +
— Լսեք, Գեստարմուս, այլևս չափն անցաք։ Դուք չարաշահում եք մեր համբերությունը։ Ի՞նչ եք ուզում, փո՞ղ։ Ուզում եք ձեր եղբորն ազատե՞լ։ Թողեք դուրս գանք, և ես խոստանում եմ ազատել ձեր եղբորը։ Մենք հայտնեցինք դատավորներին։
 +
 +
Գեստարմուսը չպատասխանեց։ Նրա մատները ծակոտված թուղթն էին շոշափում։
 +
 +
— Խոհեմ եղեք։ Ինչո՞ւմ եք մեղադրում մեզ, գրողը տանի։
 +
 +
Ինչպե՜ս կցատկեր նրա վրա։ Ինչպիսի՜ հրճվանքով կխլեր նրա ակնոցը։ Խարազանող, վիրավորական խոսքեր կախվեցին նրա շրթունքներից։ Բայց չհամարձակվեց։ Լռեց։ Այդ ատելի գավազանը նրան հմայում էր։ Վեստը գիտեր, որ ամենափոքր ցնցումից բնակարանը ձվի կճեպի պես փշուր֊փշուր կլինի։ Վեստը փորձեց հանգստանալ և մեղմ ձայնով հարցրեց.
 +
 +
— Ի՞նչ եք ուզում։
 +
 +
Գեստարմուսը պատասխանեց.
 +
 +
— Ոչինչ։
 +
 +
— Ուրեմն թողեք գնանք։ Մենք գործեր ունենք, ընտանիք։
 +
 +
Գեստարմուսը չպատասխանեց։ Վեստը վերադարձավ հյուրասրահ։ Միրիամին տեսավ, որն ամբողջ մարմնով դողում էր։ Նստել էր աթոռին և դոդում էր։
 +
 +
— Ի՞նչ է ասում,— հարցրեց Կարտոպը։
 +
 +
— Բան չկա։ Հսկում է մեզ։ Պահում։
 +
 +
Հետո մեջքին սառը քրտինք զգաց։ Քրտինքի մի երկար շիթ, որից ողնասյունը քոր էր գալիս։ Վեստը նկատեց, որ վախենում է։
 +
 +
***
 +
 +
Վախը կամաց֊կամաց թափանցում էր Թեյլորի երակները։ Անսպասելի։ Միրիամի՞, թե սրահի ծայրից եկող անսովոր աղմուկի պատճառով։ Նա վեր կացավ, ձեռքերը ջղային շփեց, խնչեց, աչքերը չռեց, քորեց կուրծքը, մի քանի մազ պոկեց, քիթը տրորեց և սկսեց եղունգները կրծել։
 +
 +
***
 +
 +
Անկարելի է, անկարելի է, մտածեց Կարտոպը։ Անկարելի է, անկարելի է։ Վախը նրա պատկերացումով մի ժայռաբեկոր էր։ Մի ժայռաբեկոր, որ ամեն վայրկյան կարող էր դիպչել իրեն։ Անկարելի է, անկարելի է։ Եվ այս Միրիամը, որն առանց ամաչելու շնչահեղձ է լինում։ Եվ վախից կանաչած Վեստը։ Եվ անդադար քերվող այո Թեյլորը։ Անկարելի է...
 +
 +
***
 +
 +
Միստոնն ամենափոքր աղմուկին ականջ էր դնում։ Նա որոշեց, ամենափոքր աղմուկի դեպքում, պատսպարվել Կարտոպի լայնածավալ մեջքի ետև։ «Ամենափոքր վտանգի դեպքում կցատկեմ նրա մեջքին, որպեսզի պաշտպանվեմ։ Նա ջարդուփշուր կլինի, իսկ ես հնարավորություն կունենամ փրկվելու»։
 +
Նա սկսեց Կարտոպի ետևից քայլել։
 +
 +
***
 +
 +
— Ուշադրություն,— գոռաց Վեստը։
 +
 +
Նրանք արձանների պես քարացան։ Թիկ֊թակը հանկարծ ուժեղացավ։
 +
 +
— Մուկ է։
 +
 +
Մի փոքր մուկ սկսեց սենյակի մեջ վազել։
 +
 +
— Պետք է բռնել դրան,— ասաց Վեստը։
 +
 +
— Ինչո՞ւ։
 +
 +
— Ամեն գնով պետք է բռնել։ Նա կվախեցնի Գեստարմուսին։
 +
 +
Իսկապես։ Հանկարծ կույրի ոտքերի տակ մի մուկ է հայտնվում... Կույրը վեր է ցատկում և գցում գավազանը։
 +
 +
— Դուռը փակենք։
 +
 +
Խոհանոցի դուռը կիսաբաց էր։ Թեյլորը փակեց։
 +
 +
— Մուկը բազկաթոռի տակ է։
 +
 +
Թեյլորը, չորեքթաթ, ուզում էր որսալ։ Մուկը վախեցած փախավ։ Թեյլորը վեր կացավ։
 +
 +
— Թողնենք դրան,— ասաց նա։— Առայժմ դուռը փակ է։
 +
 +
— Ավելի լավ է բռնենք։ Գուցե խոհանոցի պատը ծակի։
 +
 +
Վեստը գոռաց.
 +
 +
— Գեստարմուս, ձեզ մոտ մկներ կան։ Չվախենաք...
 +
 +
Մկան որսը սկսեցին։ Անհնար էր բռնել։ Ամեն տեղից սողոսկում էր։ Տասը րոպե հետո Թեյլորը մկան պոչից բռնեց։
 +
 +
— Ի՞նչ անենք։
 +
 +
Մուկը գալարվում էր.
 +
 +
— Պատուհանից դուրս գցենք։
 +
 +
Վեստը բացեց պատուհանը։ Թեյլորը դուրս շպրտեց։
 +
 +
***
 +
 +
Միրիամն սկսեց մաաներով սեղանը թակել։
 +
 +
— Նա մեզանից մեկնումեկի վրա կատաղած է,— ընդհատ ձայնով ասաց նա։— Ես վստահ եմ։
 +
 +
Վեստը գլուխը բարձրացրեց.
 +
 +
— Ի՞նձ վրա։
 +
 +
— Չգիտեմ։ Բայց մեզանից մեկնումեկի։
 +
 +
Արյունը Վեստի գլուխը խփեց.
 +
 +
— Ես ձեզ ասացի, եթե ինձ ծախեք, ես նրա վրա կցատկեմ, այսինքն՝ գավազանի վրա։ Դե, որոշե՛ք։
 +
 +
Միրիամը նյարդային վիճակում, շնչակտուր, շարունակում էր սեղանը թակել։
 +
 +
— Պետք է մեկնումեկին ջոկել մեր միջից, նա կմնա Գեստարմուսի հետ, իսկ մենք դուրս կգանք։
 +
 +
— Բայց ո՞ւմ։
 +
 +
— Չգիտեմ,— ասաց նա։— Գնամ հարցնեմ։
 +
 +
Նա վեր կացավ, երերաց, հետո վարանոտ քայլերով գնաց խոհանոց։ Դուռը բացեց։
 +
 +
— Գեստարմուս— ասաց նա։
 +
 +
Ուզում էր մեղադրել։ Ուզում էր ասել. «Դուք վայրենի չեք, մյուսների պես մարդ եք։ Դուք մեծահոգի չեք...»։
 +
 +
— Գեստարմուս, թողեք գնանք։  Մենք մի... պատանդ կթողնենք ձեզ մոտ։ Դուք համաձա՞յն եք։
 +
 +
Կույրի մատներն անշարժացան լրագրի վրա.
 +
 +
— Պատա՞նդ։ Ինչի՞ համար։
 +
 +
— Մենք գնանք խոսենք դատավորների հետ։ Մենք կազատենք ձեր եղբորը...
 +
 +
Մատները շարունակեցին թուղթը շոշափել։
 +
 +
— Ուրեմն, դուք համաձա՞յն եք։
 +
 +
— Չգիտեմ,— ասաց Գեստարմուսը։
 +
 +
Միրիամը վերադարձավ հյուրասենյակ։ Նա ինքնավստահ էր դարձել։
 +
 +
— Գրեթե համաձայն է,— ասսյց նա։— Որևէ մեկին ջոկենք... Նա կմնա այստեղ, իսկ մենք կգնանք դատավորների հետ խոսելու։
 +
 +
— Բայց ո՞վ,— հարցրեց Վեստը։— Ո՞վ կհամարձակվի մնալ այստեղ։
 +
 +
Մեռյալ լռություն։
 +
 +
— Տեսնո՞ւմ եք, ոչ ոք չի ուզում մնալ։
 +
 +
Նա բացեց պատուհանը և Վահրամին կանչեց.
 +
 +
— Տեսուչ, մի բան արեք։ Տասնհինգ րոպեից հետո մենք հօդս կցնդենք։
 +
 +
Վեստն ուզում էր մի սպառնալիք տալ, որպեսզի ձևականություններն արագացնեն։
 +
 +
— Ազատե՛ք եղբորը, գրողը տանի։ Անձնագիր տվեք նրան, թող գնա արտասահման։ Ինձ լսո՞ւմ եք։
 +
 +
Փողոցում բազմաթիվ մեքենաներ էին կանգնել։ Հազարից ավելի մարդ կար։ Վահրամի ձայնը բարձրախոսով զատվեք ամբոխի աղմուկից.
 +
 +
— Ինչ որ պետք է, անում ենք,— ասաց նա։— Փորձեք խաթրով վերջացնել։ Փորձեք...
 +
 +
Վեստը կատաղած գոռաց.
 +
 +
— Դուք պատասխանատու եք։ Եթե մեզ մի բան պատահի, ձեր մեղքով կլինի։ Ձեր ձեռքերում հինգ հոգու կյանք է, լսո՞ւմ եք ինձ, տեսուչ։
 +
 +
— Տասնհինգ րոպեից հետո մենք բոլորս հօդս կցնդենք,— ասաց Վեստը։— Արագ գործեք։
 +
 +
Պատուհանը փակեց։ Հետո դարձավ Միստոնին.
 +
 +
— Միստոն դուք յոթանասուն տարեկան եք։ Խնդրում ենք մնացեք այստեղ։
 +
 +
Բոլորը հայացքները հառեցին Միստոնի վրա։ Կարծում էին, որ կբողոքի։ Բայց չբողոքեց։ Լուռ էր։ Մտածում էր։ Վեստի ցինիզմը նրան շշմեցրել էր։ Եվ ոչ ոք չէր բողոքում։ Նա ամենածերն էր, լավ գործ են բռնել... «Ես ամենածերն եմ, ես առաջինը պիտի սատկեմ, հա՛, հա՛...»։ Վախը նրան փոխեց։ Տարիների ընթացքում ետ քաշված բնազդները վախից արթնացան։ Այլևս չէր վախենում։ Նա տռփանքով քաջալերված էր։
 +
 +
— Ես կմնամ,— ասաց նա։— Մեկ պայմանով...
 +
 +
Ուզում էր բոլորի ներկայությամբ ասել, որ հենց հիմա ցանկություն ունի Միրիամի հետ պառկելու։ Իհարկե, վերջին վայրկյանին չհամարձակվեց ասել։ Նրա ատենակալի ողջախոհությունը հաղթեց։
 +
 +
— Համաձայն եմ, մնում եմ։ Ես վտանգի եմ ենթարկվում։ Բայց ես... ես կուզեի երկու խոսք ասել օրիորդին։
 +
 +
— Ի՞նձ,— ասաց Միրիամը զարմացած։
 +
 +
— Այո,— ասաց նա։— Երկու խոսք՝ կարևոր և գաղտնի։
 +
 +
Նա հայացքով մի քաշված անկյուն փնտրեց։
 +
 +
— Գնանք ննջասենյակ... Ձեզ երկար չեմ պահի։
 +
 +
— Խնդրեմ,— ասաց Միրիամը։
 +
 +
Մի անսպասելի երջանկություն ողողեց Միստոնին։ Երես առ երես պիտի գտնվեր իր ցանկացած կնոջ հետ։ Այլապես... Այլապես, նա կհրաժարվեր, մենակ մնալ կույրի հետ։ Նիտրոգլիցերինի գաղափարը հարևանցիորեն դիպավ նրան, բայց եթե կույրի հետ մնա, հոր պես կխոսի հետը։ Նրան կասի. «Որդիս, ես կարող էի ձեր հայրը լինել։ Որդիս, ես այնպիսի մի տարիքի եմ հասել...»։ Գլուխը մի կերպ կազատի։
 +
 +
Գեստարմուսը ննջարանի դուռը բացեց, թողեց, որ Միրիամն առաջինը մտնի և փակեց։ Տեսուչի լուսարձակների շնորհիվ սենյակը թաղվել էր կիսախավարի մեջ։
 +
 +
— Մեկ ժամ հետո,— ասաց Միստոնը,— գուցե ես փոշիացած լինեմ։
 +
 +
Միրիամը ուզում էր առարկել, բայց Միստոնը ձեռքի շարժումով նրան կասեցրեց։
 +
 +
— Ես վաթսուներեք տարեկան եմ,— ասաց նա։— Ես համաձայն եմ զոհվել, բայց մինչ այդ...
 +
 +
Միստոնը նայեց Միրիամի աչքերի մեջ։ Արդյոք որևէ բան կասկածո՞ւմ էր։
 +
 +
Միստոնը զգաց, որ ինքը ցանկությունից դողում է։ Այլևս չէր կարողանում շրթունքների դողը զսպել։
 +
 +
— Բայց մինչ այդ ես կուզեի... Դուք հասկանո՞ւմ եք, դուք ինձանից մեծ զոհաբերություն եք պահանջում։ Ընդունեք, որ այդպես է...
 +
 +
— Ընդունում եմ,— ասաց Միրիամը։
 +
 +
Նա դիք կանգնել էր փակ սենյակի մեջ՝ Միստոնի առջև։
 +
 +
— Փորձեք ինձ հասկանալ,— կրկնեց նա։— Երեսուն տարի է, ես ամուսնացած եմ, մի հաշմանդամ կնոջ հետ։ Ես կուզեի, որ դուք ինձ հասկանայիք...
 +
 +
Միրիամն անմիջապես հասկացավ։ Մտածում էր։ Եթե զիջեր, տասնհինգ րոպե հետո կգտնվեր ազատության մեջ։ Միստոնը ֆիզիկապես զզվելի էր։ Բայց վախն ավելի զորեղ էր։
 +
 +
— Ես հասկացա,— ասաց նա։
 +
 +
Լռություն տիրեց։ Միստոնը նայեց Միրիամի աչքերի մեջ և հասկացավ, որ համաձայն է։ Կարող էր ցատկել, տապալել անկողնու վրա, զգեստը բարձրացնել։ Իրենն էր։ Մի ջահել, գեղեցիկ, ցանկալի և պարկեշտ կին պատկանում էր իրեն։ Կարող էր դիպչել նրան, մերկացնել, կրծքերը շոյել, փորը, ազդրերը։ Կարող էր հանվել և պառկել նրա կողքին՝ մեկ մարմին դարձած։ Ծեր ու թորշոմած մատնեքով փակչել նրա մկանոտ մարմնին։ Իր լղարիկ ոտքերը Միրիամի գեր ազդրերի կողքին դնել։
 +
 +
— Հասկանո՞ւմ եք, ես պատվով մարդ եմ։ Չկարծեք թե...
 +
 +
— Ես ոչինչ չեմ կարծում,— ասաց Միրիամը։
 +
 +
Նա չէր շարժվում։ Կանգնած էր։
 +
 +
— Տասը տարի է ես կնոջս չեմ խաբել։ Եթե իմ տեղը լինեիք... բայց դուք չեք կարող հասկանալ։ Ես կանանց հետևից չեմ վազում... Ես չէի ուզի, որ դուք կարծեիք, թե...
 +
 +
Նա անկապ բաներ մռթմռթաց։
 +
 +
— Ես վստահ եմ, որ դուք պատվով մարդ եք,— ասաց Միրիամը։
 +
 +
Ուզում էր վերջացնել այս բոլորը։ Միստոնը սկսեց եղունգները կրծել։
 +
 +
— Բնական է,— ասաց նա։— Դուք երիտասարդ եք և ցանկահարույց։ Ես էլ, մյուս տղամարդկանց պես ձեզ ուզում եմ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք... Եվ հետո, այս միջավայրը, այս հանգամանքները, դուք հասկանո՞ւմ եք... Ես երբեք չէի համարձակվի ձեզ խնդրել, որպեսզի... և սակայն, ես էլ մյուսների պես տղամարդ եմ։ Ես էլ կարող եմ ցանկանալ երիտասարդ կանանց։ Եթե իմանայիք...
 +
 +
Նա խղճալի էր։ Հեռավոր ակնարկներ էր անում։ Նա սենյակ մտավ որոշակի և հստակ մտադրությամբ, այժմ չէր համարձակվում։ Միրիամի առջև վեհերոտվել էր։ Ա՜հ, եթե դիմադրեր։ Եթե մերժեր։ Բայց պատրաստ էր տրվելու, բայց անշարժ կանգնել էր։ Եթե հանվե՜ր։
 +
 +
— Ես շատ գաղտնապահ մարդ եմ,— ասաց Միստոնը։— Ոչ ոք ոչինչ չի իմանա... Ոչ ոք, պատվովս եմ երդվում։
 +
 +
Միրիամը չէր պատասխանում։ Հավանաբար, չէր ուզում օգնել։
 +
 +
Ինքը պետք է գործեր։ Ինչպե՞ս։ Խնդրե՞լ, որ պառկի մահճակալին։ Հանվի։
 +
 +
— Դուք շատ գեղեցիկ ոտքեր ունեք։
 +
 +
Միրիամը չպատասխանեց։
 +
 +
— Հենց նոր տեսա... Ես... ես գովաբանում եմ։ Այդպիսի ոտքեր կանայք հազվադեպ են ունենում։
 +
 +
Նա չպատասխանեց։ Միստոնը, ավելի շվարած, շարունակեց.
 +
 +
— Դուք... դուք պետք է կինոյում նկարվեիք։ Անկեղծորեն, դուք հաջողություն կունենայիք։
 +
 +
Նա լռեց, որոշում առավ։ Բացեց դուռը։
 +
 +
— Ձեզանից հետո,— ասաց նա։
 +
 +
Ամոթահար միացավ մյուսներին։— Ես վախկոտ եմ,— մտածեց նա։— Բայց համբերություն, ես մի գեղեցիկ օր կհարձակվեմ այդ մկան վրա։ Եվ նրան կբռնաբարեմ։ Իր բնակարանում, իր անկողնու վրա։ Ես կցատկեմ նրա վրա, համբերություն։ Եթե դիմադրի, ես նրան կծաղրեմ և կբռնաբարեմ։
 +
 +
— Հը՞,— հարցրեց Վեստը։
 +
 +
— Զահրումա՛ր,— պատասխանեց Միստոնը։
 +
 +
— Մնո՞ւմ եք։
 +
 +
— Ինչո՞ւ ես,— հարցրեց Միստոնը։— Ի՞նչ է, կարծում եք ես բիձա՞ եմ։
 +
 +
— Բայց դուք առաջարկեցիք...
 +
 +
— Շատ իզուր,— ասաց Միստոնը։— Ես կարծիքս փոխեցի։
 +
 +
Վեստը չպնդեց. Միստոնը սկսեց ետ ու առաջ քայլել, Կարտոպին հետևել։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ==
 +
 +
— Դա իմ կինն է,— ասաց Կարտոպը։
 +
 +
Նա պատուհանը բացեց և տեսավ կնոջը՝ բարձրախոսը ձեռքին։ Գորովանքի մի ալիք ողողեց նրան։ Իրենից անկախ աչքերը թրջվեցին։ «Սիրելիս, սիրելիս...»,— շշնջաց նա։ Ի՜նչ անշնորհք տեսք ուներ՝ այդ բարձրախոսը բերանի մոտ պահած։ Կինը գոռաց.
 +
 +
— Հենց նոր ինձ ասացին։
 +
 +
Կարտոպը, հուզված, գլխով արեց։ Ինչպե՜ս է սիրում։ Նա սառն է և հպարտ, բայց ինձ սիրում է։ Կարտոպը գռռաց.
 +
 +
— Սիրելիս, մենք շուտով բնակարանը կփոխենք։
 +
 +
Ապուշություն էր այդպիսի բաներ գոռալ ամբոխի առջև։ Բայց նրա հոգը չէր։ Նա ուզում էր իր սերը ցույց տալ։
 +
 +
— Ի՞նչ ես ուզում, որ անեմ,— հարցրեց կինը։
 +
 +
— Չգիտեմ։ Եթե ինձ մի բան պատահի, գնա փաստաբան Շահանի մոտ, նա իմ գործերին ծանոթ է...
 +
 +
Ամոթ զգաց, որ իր խորթ աղջկան անհագստություն էր պատճառել։ Շատ ամաչեց։ «Եթե դուրս գամ, երկուսին էլ պետք է երես տամ։ Ա՜խ, իմ գանձեր»։
 +
 +
— Այդպես մի մնա, տուն վերադարձիր...
 +
 +
— Ես մնում եմ,— գոռաց կինը։
 +
 +
Կարտոպը չպատասխանեց։ Ձեռքերը կախեց, նայեց կնոջը, որն այդ բարձրությունից շատ փոքր էր թվում, հետո մի սիգարեթ վառեց։ «Եթե իմանայի»,— մտածեց նա։ Ֆրեդ Գեստարմուսին հիշեց. «Վերջիվերջո, նա գուցե անմեղ է։ Նա միայն պաշտպանվել է։ Ես պետք է ընդունած լինեի անհրաժեշտ պաշտպանությունը...»։
 +
 +
***
 +
 +
Թեյլորը, որ հետևում էր Միրիամին, մոտեցավ նրան։
 +
 +
— Ինչի՞ մասին եք մտածում,— հարցրեց Թեյլորը։
 +
 +
— Ոչ մի բանի։
 +
 +
Ուզում էր Ֆրեդ Գեստարմուսի մասին խոսել, բայց Միրիամի չոր պատասխանից լռեց։ Հետո նշան արեց Միստոնին՝ իբր ուզում է հետը խոսել։
 +
 +
— Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Ֆրեդ Գեստարմուսը սառնասրտորեն է սպանել Պասիին,— շշնջաց Թեյլորը։
 +
 +
Միստոնը ճղճղաց.
 +
 +
— Բարեկամս, ես թքել եմ նրա վրա։ Ես ուրիշ հոգսեր ունեմ։ Ձեր հարցը պետք է կնոջս տալ։ Իսկ ես միայն ենթարկվում եմ նրան։ Որովհետև հոգնել եմ։ Որպեսզի հրեշին չբարկացնեմ։
 +
 +
Միստոնը ուզում էր Կարտոպի ետևից քայլել, որպեսզի պայթյունի դեպքում պաշտպանվի, բայց Թեյլորը բռնեց նրա ձեռքը։
 +
 +
— Բայց, պարոն Միստոն, դուք չեք ասի, թե առանց մտածելու եք քվեարկել։
 +
 +
— Բարեկամս, ես ոչինչ չեմ ասում։ Իմիջիայլոց, ես սկսում եմ համոզվել, որ այդ Ֆրեդ Գեստարմուսը իր կաշին է փրկել։ Պոզավոր ամուսինները լավ կանեն, որ իրենց կանանց հսկեն։
 +
 +
— Ուրեմն, ինչո՞ւ չեք ընդունել անհրաժեշտ պաշտպանությունը։
 +
 +
— Գրողի ծոցը գնա անհրաժեշտ պաշտպանությունը։ Ես հրեշի ազդեցության տակ էի։
 +
 +
— Իսկ... եթե նորից սկսվեր։
 +
 +
— Ես անմիջապես կողմ կքվեարկեի անհրաժեշտ պաշտպանության։
 +
 +
Թեյլորը թողեց Միոտոնի ձեռքը։
 +
 +
Միրիամը, գլուխը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Նա հիմա հոգնաբեկ էր։ Վախն անցել էր։ Նա վերանայում էր դատը։ Ահա, Ֆրեդ Գեստարմուսը պառկում է տիկին Պասիի հետ։ Իր կնոջը սիրող Պասին կռվի է կանչում սիրեկանին։ Սիրեկանը պաշտպանվում է, այսինքն՝ սպանում։ Անհրաժեշտ պաշտպանությո՞ւն։ Միրիամը գործը նորից կվերանայի։ Երկու անգամ, հինգ անգամ, տասն անգամ։ Այսքանից հետո ինչո՞ւ վերանայել։ Նա կարող էր հարել մյուս երդվյալներին։
 +
 +
***
 +
 +
— Իսկ դո՞ւք, պարոն Վեստ։
 +
 +
Վեստը զարմացած նայեց Թեյլորին.
 +
 +
— Ի՞նչ կա։
 +
 +
— Եթե ամեն ինչ նորից սկսվեր։ Դուք ինձ լավ հասկանում եք։
 +
 +
— Ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Ես որոշումը չեմ վերանայում։ Անհրաժեշտ պաշտպանություն չկա։
 +
 +
— Ուզում էի իմանալ,— ասաց Թեյլորը։— Ես չեմ պնդում։
 +
 +
Ո՜չ, շատ հե՜շտ կլինի սպառնալիքի տակ կարծիքը փոխել։ Նա երբեք չի ընդունի անհրաժեշտ պաշտպանությանը։ Երբե՛ք։ Նա հողմացույց չէ։ Ժամանակին կշռել է թերն ու դեմը։ Լակոտ չէ։
 +
 +
***
 +
 +
Թեյլորը կռացավ պատուհանի վրա և Նիկոլին տեսավ։ Մի նոր վերարկու էր հագել, որը Թեյլորը երբեք չէր տեսել։
 +
 +
Նա գռռաց.
 +
 +
— Նիկո՛լ, Նիկո՛լ...
 +
 +
Ինչպե՜ ս էր սիրում նրան։ Նիկոլը ձեռքով նշան արեց։ Հետո նրա կողքին Ժոելին տեսավ՝ ամերիկյան մեքենա ունեցող տղային։ Ի՞նչ է անում այստեղ։ Ո՞վ է նրան հայտնել։ Նիկո՞լը։ Գուցե միասին էին։ Թեյլորը նայեց նրանց։ Ժոելը կանգնել էր Նիկոլի ետևը՝ շատ մոտիկ և շոյում էր նրան։ Կեղտո՛տ։ Թեյլորին նույնիսկ թվաց, թե Ժոելը ձեռքը բարձրացրեց, որպեսզի տեսնեն իրեն։ Այդ էր պակաս։ Անպայման ուզում էր, որ այս պատմությունը վատ վախճան ունենա, որպեսզի Նիկոլին իրեն պահի։ Թեյլորը գոռաց.
 +
 +
— Նիկոլ, ցուրտ է, գնա տուն։
 +
 +
Չէր ուզում նրան տեսնել Ժոելի կողքին։ Նիկոլը չպատասխանեց։ Նա բոլորովին անհանգստացած չէր երևում։ Ծիծաղում էր։ Ժոելը երևի կատակներ է անում։ Լրագրերում կարդացած սրամտություններն ասում։
 +
 +
— Տուն գնա, Նիկոլ։
 +
 +
Ոչ մի պատասխան։ Ամբոխը լուռ էր։ Լուսանկարիչները իրենց ապարատները տնկել էին օդի մեջ։ Ոստիկանները շարք էին կազմել։ Շտապ օգնության մեքենաներ։ Հրշեջ մեքենաներ։
 +
 +
— Պատուհանը փակե՛ք,— գոոաց Կարտոպը։
 +
 +
Թեյլորը շրջվեց.
 +
 +
— Ինչո՞ւ։
 +
 +
Թեյլորը փակեց պատուհանը։ Փռշտոց լսվեց։ Գեստարմուսն էր փռշտում։
 +
 +
— Գրողի ծոցը գնան այս միջանցուկ քամիները։
 +
 +
Հանկարծ նրանք տագնապալից ականջ դրեցին։
 +
 +
— Միայն թե շատ ուժեղ չփռշտա...
 +
 +
— Բայց, վերջիվերջո,— ասաց Թեյյորը,— փռշտալուց սրվակը չի պայթի։
 +
 +
— Այն էլ ինչպես կպայթի,— ասաց Վեստը։— Բավական է մի փոքրիկ ցնցում։
 +
 +
Նրանք լարված ականջ էին դնում։ Գեստարմուսն այլևս չփռշտաց։
 +
 +
***
 +
 +
Միստոնը նրանց նշան արեց, որ մոտենան, հետո շշնջաց.
 +
 +
— Հրշեջների մեքենան ներքևում է։ Ասեք, թող սանդուղքը բարձրացնեն և գան մեր ետևից։
 +
 +
— Փայլուն գաղափար է,— ասաց Կարտոպը։— Ոչ մի րոպե չկորցնենք։
 +
 +
— Ինչպե՞ս հայտնենք նրանց։
 +
 +
— Թուղթ տվեք ինձ։
 +
 +
Նա գրեց. «Մեծ սանդուղքը անաղմուկ բարձրացրեք մինչև պատուհան»։ Հետո մի ծանր բան ուզեց, որպեսզի կարողանա թուղթը գցել։ Թեյլորն իր հրահանը տվեց։ Կարտոպը թղթով փաթաթեց հրահանը, հետո զգույշ քայլերով պատուհանին մոտեցավ և կամաց բացեց։ Փոքրիկ փաթեթը ձեռքի մի լայն շարժումով ետ տարավ և շպրտեց։ Նա տեսավ, թե տեսուչ Վահրամը ինչպես վերցրեց թուղթը։ Երկու րոպե հետո հրշեջ մեքենաները կիպ մոտեցան շենքին։
 +
 +
— Լավ է, լավ է,— շշնջաց երջանիկ Միստոնը։
 +
 +
Սանղուղքը գալարվող օձի պես սկսեց լուռ ու զգույշ սողալով մոտենալ նրանց։ Քիչ հետո կազատվեն։ Պատուհանի մոտ հավաքված, տագնապով նայում էին մետաղյա օձին, որն իր երախը մոտեցնում էր նրանց։
 +
 +
— Լուռ չմնանք, խոսենք,— ասաց Միստոնը։
 +
 +
— Այո, այո, խոսենք...
 +
 +
— Մի բան ասեք։
 +
 +
— Ինչ։
 +
 +
Նրանք բնավ ցանկություն չունեին խոսելու։ Կարծես կաթվածահար լինեին։ Թեյլորը գոչեց.
 +
 +
— Ես մի բանաստեղծություն կարդամ։
 +
 +
— Ոչ մի բանաստեղծություն,— շշնջաց Միստոնը։
 +
 +
Հետո, բարձրաձայն, որպեսզի Գեստարմուսը լսի, ասաց.
 +
 +
— Անցած շաբաթ, դպրոցից վերադառնալիս, իմ աշակերտուհիներից մեկին հանդիպեցի, հասկանում եք, ես նրան շատ փոքրուց գիտեի, և պատկերացրեք, որ այդ սիրունիկը արդեն տասնհինգ տարեկան... ոչ, ոչ տասնչորս տարեկան... այո... նա հազիվ տասնչորս տարեկան լինի...
 +
 +
Սանդուղքն արդեն հասել էր նրանց պատուհանին։ Միստոնը շարունակեց.
 +
 +
— Աղջնակ է, բայց արդեն լավ կազմավորված։ Ուսուցիչներից մեկի հետ սիրաբանում էր։ Մի երեսուն տարեկան տղամարդ։ Պատկերացնում եք...
 +
 +
Սանղուղքը կանգ առավ։ Մի հրշեջ սկսեց մագլցել... Քիչ հետո հասավ նրանց պատուհանին։ Միստոնը պատուհանը բացեց և ուզում էր աոաջինը դուրս գալ։ Թեյլորը նրան պահեց.
 +
 +
— Սկզբում կանայք։
 +
 +
Հրշեջը շատ մոտիկ էր նրանց։ Միրիամը բարձրացավ պատուհանի գոգին։ Նա շտապում էր դուրս գալ այդ տնից։ Շտապում էր լքել իր բախտակիցներին։
 +
 +
— Աստված իմ, աստված իմ,— մտածեց նա։
 +
 +
Միրիամը իրենից ներքև կանգնած մարդկանց տեսավ և սանդուղքի աստիճանները։ Կարո՞ղ է այդ թեք սանդուղքի մանր աստիճաններով իջնել։ Հանկարծ ամեն ինչ պտտվեց նրա աչքերի առջև։ Հրշեջն արդեն ձեռք էր մեկնում նրան։ Մի անսպասելի գլխապտույտ Միրիամին տեղում մեխեց։ Լուսարձակները, շտապ օգնության մեքենաները պտտվեցին նրա աչքերի առջև։ Նա բարձր ճչաց և սրտի ուժգին բախումով, քրտնաթոր և շնչասպառ, անշարժացավ պատուհանի եզրին։
 +
 +
— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս պատուհանից դուրս գալ։
 +
 +
Նրանք ետ նայեցին։ Գեստարմուսը՝ հսկա, եռանդուն, կանգնել էր խոհանոցի դռան մոտ։
 +
 +
— Հաշվում եմ մինչև տասը,— ասաց նա։
 +
 +
Նա գավազանը ճոճեց և սկսեց հաշվել...
 +
 +
— Սպասեք, սպասեք...— գոռաց Վեստը։
 +
 +
Հետո գոռաց հրշեջին, որն արդեն հասել էր նրանց պատուհանին.
 +
 +
— Գնացեք, թողեք մեզ։
 +
 +
Հրշեջը հնազանդվեց։ Նա էլ վստահ չէր։
 +
 +
— Պատուհանը փակեք,— հրամայեց Գեստարմուսը։
 +
 +
Վեստը պատուհանը փակեց։ Գեստարմուսը վերադարձավ խոհանոց։ Միստոնը, սրտի կսկիծով, նայում էր, թե ինչպես են իջեցնում սանդուղքը։ Կարտոպը արհամարհական հայացքով նայեց Միրիամին. «Քա՛ծ»։
 +
 +
***
 +
 +
— Ես ձեզ մի հարց ունեմ տալու,— ասաց Թեյլորը։
 +
 +
Նրանք ջարդված նստել էին սեղանի շուրջը։ Թեյլորն արդեն սկսել էր գլուխը, կուրծքը, ձեռքերը քորել։
 +
 +
— Իմ հարցը շատ պարզ է։ Այս պահիս մենք անհրաժեշտ պաշտպանության վիճակո՞ւմ ենք։
 +
 +
Վեստը ձեռքերը բարձրացրեց վեր.
 +
 +
— Այդ հարցը կարելի է նույնիսկ չտալ։
 +
 +
— Եթե մենք Գեստարմ ուսին սպանենք, անմեղ կճանաչվե՞նք։
 +
 +
— Այն էլ ինչպես,— ասացին բոլորը միաբերան։
 +
 +
— Ահա իմ ամբողջ ասելիքը,— ճշտեց Թեյլորը։
 +
 +
***
 +
 +
Թեյլորի հարցը տարակուսանքի մեջ ձգեց Վեստին։ Ի՞նչ էր ուզում ասել։ Իհարկե, Գեստարմուսին սպանելը ելք էր, բայց վտանգավոր։ Նիտրոգլիցերինով լցված անիծյալ գավազանը կարող էր գետին ընկնել է պայթել։ Գեստարմուսի հասակն ունեցող մարդուն հեշտությամբ չես սպանի։ Բայց գաղափարը հրապուրիչ էր։ Վերջապես, իրենց կյանքն են պաշտպանում։ Անհրաժեշտ պաշտպանության։ Ամբողջ քաղաքն արդեն տեղյակ էր։ Դատավորները, ոստիկանները, պատահական երդվյալները... Նույնիսկ դատավարություն չի լինի։ Անհրաժեշտ պաշտպանության առկայությունը աչք ծակող է։ Ինչը չէր երևում Ֆրեդ Գեստարմուսի պարագայում։ Բնավ չէր երևում։ Պասին նրան տարել է քաղաքից հեռու։ Վկաները միաձայն պնդում էին այդ փաստը։ Լավ։ Եվ այնտեղ Ֆրեդ Գեստարմուսը նրան սպանել է։ Պասին գուցե մի քիչ բուռն է եղել, բայց դրա համար մարդու աղիքները չեն թափի։ Եղջյուրներ է տնկել և սպանել։ Դա արդեն չափից դուրս է։ Մարդասպանը իրեն կորցրած վերադարձել է տուն, որտեղ այս պահիս գտնվում է ինքը։ Եվ կույրը հայտնել է ոստիկաններին։ Ուրեմն, եղբայրը հավատում էր անհրաժեշտ պաշտպանությանը։ Եղբայրը միշտ կհավատա... Իսկ եթե Ֆրեդ Գեստարմուսը իսկապես անհրաժեշտ պաշտպանության մեջ է եղել։ Եթե նա իսկապես իր կյանքն է փրկել։ Վեստը այս բոլոր հարցերի մասին մտածել էր դատավարության ժամանակ։ Լրջորեն մտածել էր։ Փորձեց վերհիշել։ Այո, այո, լրջորեն մտածել էր։ Դատավճռի նախօրյակին ընկերների հետ զրուցել էր այդ հարցի շուրջ։ Նրանք համաձայն էին իր կարծիքին։ Բոլորը չընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։ Այս պահիս, Վեստը կարող էր սպանել Գեստարմուսին և ապացուցել անհրաժեշտ պաշտպանությունը։ Վկաներ կան։ Իսկ Պասիի և Ֆրեդ Գեստարմուսի միջև... Ոչ մի վկա։ Պետք է պարզապես հավատալ նրա խոսքերին։
 +
 +
Վեստը գլուխը բարձրացրեց և հանդիպեց Թեյլորի հայացքին։ Իրենից անկախ շփոթվեց։
 +
 +
***
 +
 +
Պետք է արագ գործել։ Վեստը վեր կացավ և ցատկեց դեպի պատուհանը։
 +
 +
— Պետք է վերանայել գործը,— գոռաց նա։
 +
 +
Նրա ձայնը տարօրինակ հնչեց ձմեռային գիշերվա մեջ։
 +
 +
— Ինձ լսո՞ւմ եք։ Պետք է ամբողջը վերանայել։ Գեստարմուսը հենց նոր կարևոր բաներ հայտնեց։ Պետք է ամբողջը վերանայել։
 +
 +
Լռություն։
 +
 +
— Ինձ լսո՞ւմ եք, տեսուչ։
 +
 +
Տեսուչը բարձրախոսը վերցրեց։
 +
 +
— Լսում եմ ձեզ,— ասաց նա։
 +
 +
— Հայտնեք դատարանին, որ անհրաժեշտ է վերանայել գործը։
 +
 +
Նա այժմ համոզված էր, որ Ֆրեդ Գեստարմուսը անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել։ Ճշմարտությունը հանկարծ նրա աչքերի առջև ելավ։
 +
 +
— Ինչ որ անհրաժեշտ է, կանեմ,— ասաց Վահրամը։— Բայց փորձեք ինքներդ դուրս պրծնել...
 +
 +
— Հայտնեք դատարանին,— գոռաց Վեստը։
 +
 +
Նա մորը տեսավ, որն առաջ էր գալիս հետը խոսելու։ Պաատուհանը փակեց։
 +
 +
— Հետո՞,— հարցրեց նա։
 +
 +
Կարտոպը գլուխը շարժեց։ Նա ընկճված էր երևում։
 +
 +
— Ես կարծում եմ...— ասաց նա։— Ես կարծում եմ, որ կարող էինք մյուս ատենակալների կարծիքին միանալ։ Ես այդպես եմ կարծում։
 +
 +
— Իսկ դո՞ւք, Թեյլոր,— հարցրեց Վեստը։
 +
 +
Թեյչորի աչքերը փայլում էին։
 +
 +
— Ես նույնպես այդ կարծիքին եմ,— ասաց նա։
 +
 +
Վեստը հարցական նայեց Միրիամին։ Նա գլխով հաստատական նշան արեց։
 +
 +
— Ես էլ, ես էլ,— ասաց Միստոնը։
 +
 +
Վեստը լուռ էր։ Նա սկսեց ետուառաջ քայլել, հետո կանգ առավ.
 +
 +
— Արդյոք նիտրոգլիցերինի պատճառով չէ՞ր, որ մեր կարծիքը փոխեցինք։
 +
 +
Ոչ ոք չպատասխանեց։ Թեյլորը, որ գրգռված էր երևում, ասաց.
 +
 +
— Գնամ ասեմ իրեն այդ մասին։ Ասեմ, որ իրեն հասկանում ենք։ Գնամ ասեմ, որ դատը կվերանայվի։
 +
 +
Նա խոհանոցի դուռը բացեց և անշարժացավ։ Հետո կամաց ետ դարձավ և մատը դրեց բերանին։
 +
 +
— Քնած է,— ասաց նա։
 +
 +
Հետո ավելի ցածր, ինչպես թեթև շնչառություն.
 +
 +
— Գավազանը դրել է ոտքերի միջև։
 +
 +
Բոլորը մի պահ ապշած էին։ Առաջինը Վեստը անդրադարձավ։ Նա շշնջաց.
 +
 +
— Պետք է աշխատել գավազանը նվաճել։
 +
 +
— Իհարկե, իհարկե,— պատասխանեց Միստոնը։
 +
 +
— Գնամ տեսնեմ,— ասաց Կարտոպը։
 +
 +
— Դուք մի գնացեք։ Դուք շատ եք աղմկում։ Ես գնամ,— ասաց Վեստը։
 +
 +
Նրանք չէին քայլում։ Նրանք սահում էին պարկետի վրայով։ Սանտիմետր առ սանտիմետր։ Նա հասավ խոհանոց և գավազանը տեսավ՝ ետնամուտքի դռանը հենված։ Գեստարմուսը՝ գլուխը կախ, թեթև խռմփացնում էր։ Վեստը վարանեց։ Վերջին պահին հրաժարվեց այդ մտքից։ Նկատեց, որ իր ոտքերը դողում են։ Վերադարձավ սենյակ։
 +
 +
— Քնած է,— ասաց նա։— Պետք է նվաճել գավազանը։ Ճարպիկ մարդ է պետք։ Մեր միջի ամենաճարպիկը...
 +
 +
Նրանք իրար նայեցին։
 +
 +
— Արագ որոշենք,— ասաց Միրիամը։— Նա ամեն վայրկյան կարող է զարթնել...
 +
 +
Իսկապես, պետք էր որոշել։ Գեստարմուսի կողքից անցնելով, պայթուցիկ նյութերով լցված գավազանը նվաճել...
 +
 +
— Վիճակ գցենք,— ասաց Միստոնը։
 +
 +
— Ոչ, ոչ։ Դուք, Թեյլոր, դուք ճարպիկ եք...— սկսեց Վեստը։
 +
 +
Թեյլորը մտածեց։
 +
 +
— Ես ճարպիկ եմ,— ասաց նա,— բայց հիմա ես նյարդայնանում եմ... Շատ եմ նյարդայնանում։
 +
 +
— Իսկ դո՞ւք, Կարտոպ։
 +
 +
— Ոչ, ես շատ գեր եմ։
 +
 +
— Ուրեմն, ո՞վ։
 +
 +
Միստոնը հարցրեց.
 +
 +
— Ձեզանից ոչ մեկը պատանի ժամանակ գողություն չի՞ արել։
 +
 +
— Ինչպե՞ս թե,— հարցրեց Միրիամը։
 +
 +
Միստոնն անհամբեր գլխով արեց։
 +
 +
— Մանր-մունր բաներ,— ասաց նա։— Մուրաբայի բանկան՝ տնից, կամ գրքեր՝ խանութից։ Չգիտեմ... Ես հարցնում եմ։
 +
 +
— Ես երբեք ոչինչ չեմ գողացել,— պատասխանեց Վեստը։
 +
 +
— Ես գողացել եմ, —ասաց Կարտոպը։— Եղբորս գրիչը գողացա, երբ նա քնած էր... բայց բռնվեցի... Ես շատ անշնորհք եմ։
 +
 +
— Իսկ դո՞ւք, Թեյլոր։
 +
 +
— Ոչ մի բան,— ասաց նա։— Ես, իհարկե, փորձել եմ, բայց ոչ մի գողություն չեմ արել։
 +
 +
Նրա ձայնը կեղծ հնչեց, կարծես խաբելիս լիներ։
 +
 +
— Հասկացա,— ասեց Վեստը։— Ես գնում եմ։
 +
 +
 +
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ==
 +
 +
Մարդ չէ։ Չորքոտանի է։ Վեստը չորեքթաթ սահում է պարկետի վրայով։ Նա չի շարժվում։ Վարժություն է անում։ Աջ ոտքն է բարձրացնում, հետո՝ ձախը, հետո՝ ձախ ձեռքը, հետո՝ աջ ձեռքը։ Ամեն ինչ լավ է։ Կարող է առաջ շարժվել։ Կանգ է առնում, շունչ քաշում։ Պետք չէ մտածել։ Սառը պետք է դատել։ Գավազանը պայթուցիկ չէ, այլ պարզապես Հիմալայի գագաթն է։ Այժմ նա խոհանոցում է։ Ընկերները իրենից ետ են։ Շատ հեռու։ Նա մենակ է։ Գավազանից տասը մետրի վրա է։ Ստորջրյա լողորդի պես շունչը պահում է։ Գոսացած մատները տեղափոխում է, հաստատուն դնում պարկետի վրա՝ տասը սանտիմետր ավելի հեռու։ Մատները կպչում են պարկետին։ Կանգ է առնում, օդի մի պատառ շնչում, շարժվում առաջ։ Քրտինքի կաթիլներ են ընկնում հատակին։ Այդ կույրերը խորամանկ են։ Վեցերորդ զգայարան ունեն, որի մասին այդքան խոսվում է։ Վախեցող և քրտնող մարմինը բնորոշ հոտ ունենո՞ւմ է թե ոչ։ Այդ գաղափարը Վեստը վռնդել է գլխից։ Չմտածել։ Առաջ շարժվել, սողալ։ Շնչահեղձ չլինել։ Եվս մի հինգ մետր։ Ամենադժվարը, որովհետև պետք է քսվի կույրի ոտքերին։ Ուշադրությո՛ւն, թերթը։ Նա անշարժանում է, որպեսզի կույրի խռմփոցը լսի։ Միայն թե հանկարծակի չզարթնի և չնետվի գավազանի վրա։ Միայն թե... Ոչ, նա խռմփացնում է։ Նրա շնչառությունը կանոնավոր իջնում և բարձրանում է։ Վեստը երկու ձեռքը դնում է իր ճանապարհը փակող թերթի վրա։ Բարձրացնում է ձախ ձեռքը, բայց թերթը կպել է ձեռքի ափին։ Կծկվում է, հենվում ծնկներին, որպեսզի թուղթը պոկի ձեռքից։
 +
 +
Ամեն ինչ կարգին է։ Եվս մի երեք մետր։ Գեստարմուսի ոտքերի տակ է։ Ողնասյունը իր ողջ ծանրությամբ ձեռքերի վրա է։ Պարկետը ճռճռում է։ Վեստը ծռմռում է երեսը, որպեսզի նյարդերին տիրապետի։ Այլևս չի շնչում։ Աչքերը մշուշվել են քրտինքից։ Գեստարմուսի աղմկոտ խռմփոցն է լսում։ Վեստը տեղափոխում է ձախ ձեռքը, գալարվում է և հասնում գավազանին։ Ահա՛, այստեղ է։ Ձեռքի տակ։ Մի քիչ բարձրանում է։ Ծնկների վրա է։ Հազար ու մի զգուշությամբ վերցնում է գավազանը, դնում պարկետի վրա, սպասում։ Ավելի լավ չի անի՞, որ դուռը բացի և փախչի։ Իսկ եթե դուռը փա՞կ է։ Եթե Գեստարմուսը զարթնի՞։ Վեստը կիսով չափ դառնում է, շարունակում չորեքթաթ։ Առաջ է գնում, հետո գավազանը քաշում։ Առաջ է գնում և գավազանը ձգում։ Բարեբախտաբար Բրայլի սիստեմով տպված թերթը հաստ է։ Համարյա ստվարաթուղթ է։ Ամենակարևորը համբերությունը չկորցնելն է։ Անցնում է Գեստարմուսի ոտքերի մոտով, շրջվում է և գավազանը բերում իր կողմը։ Հինգ մետր է մնում, որպեսզի հասնի հյուրասենյակի դռանը։ Չորս մետր է մնում, որպեսզի դուրս գա կույրի մոտից։  Թրջվել է։ Ձեռքը սահում է պարկետի վրայով։ Հենվում է արմունկին, ետ նայում։ Գեստարմուսը չի շարժվել։ Խռմփացնում է։ Վեստը քաշում է գավազանը և իր առջևից հրում։ Այդպես ավելի լավ է։ Կամաց է հրում։ Եվս մի երեք մետր։ Նա չափում է իր և Գեստարմուսի միջև ընկած տարածությունը։ Վտանգը դեռ անցած չէ։ Չհավատալ։ Կարո՞ղ է նա քնած ձևացնել։ Կարո՞ղ է պատահել, որ Գեստարմուսը ցատկի իր վրա։ Եվս մի քանի սանտիմետր։ Հասնում է դռան մոտ։ Կամաց բարձրանում է։ Նրան թվում է, թե կիլոմետրեր է սողացել։ Բարձրացնում է գավազանը, խցկում է ձեռքերի մեջ և զգույշ քայլերով մոտենում ընկերներին։
 +
 +
— Ձեռքիս է, ձեռքիս է,— շշնջում է նա։
 +
 +
Գավազանը ձեռքերի մեջ պահած՝ նստում է։ Նա սիրում է այդ գավազանը։ Նա կգրկի այդ գավազանը։
 +
 +
— Եղած է, եղած է...
 +
 +
Կարտոպը, Թեյլորը, Միրիամը և Միստոնը մի շրջան են կազմել նրա շուրջը։
 +
 +
— Ձեռքիս է,— կրկնում է Վեստը։
 +
 +
Հետո.
 +
 +
— Աղմուկ չանեք։ Մնացեք մոտս։ Եթե ներս մտնի, բոլորդ հարձակվեք վրան։ Ավելի շուտ, հեռացեք ինձանից։ Դուռը հսկեք։ Դուռը փակեք։
 +
 +
Թեյլորը գնում է խոհանոցի դուռը փակելու և նկատում, որ բանալին դռան վրա է։ Քաշում է դուռը և բանալին պտտում ։ Գեստարմուսը խոհանոցում փակված է։
 +
 +
— Կեղտո՛տ։
 +
 +
Միստոնը նետվում է դեպի պատուհանը.
 +
 +
— Հայտնենք նրանց։
 +
 +
— Մի րոպե,— ասում է Վեստը։
 +
 +
Նա դեռ դողում է։ Դեռ քրտնում է։ Ուզում է, որ իրեն հնազանդվեն։ Ընկերները կյանքով են պարտական իրեն։
 +
 +
— Մի թուղթ և մի մատիտ։
 +
 +
— Ինչի՞ համար։
 +
 +
— Կտեսնեք...
 +
 +
Միստոնը նրան մի թուղթ է տալիս և մի մատիտ։ Վեստն, առանց գավազանը թողնելու, անճոռնի ձեռագրով խզբզում է. «Տեսուչ Վահրամ, մենք անհրաժեշտ պաշտպանության մեջ ենք։ Կարո՞ղ ենք սպանել Գեստարմուսին»։
 +
 +
Թեյլորը կարդաց երկտողը.
 +
 +
— Բայց...
 +
 +
— Ուղարկեք տեսուչին։ Հրահանը վերցրեք գրպանիցս, փաթաթեք թղթի մեջ։
 +
 +
Թեյլորը ենթարկվում է։ Հրահանը վերցնում է, փաթաթում, պատուհանը բացում է, մի նշան անում և շպրտում։ Երկու րոպեից հետո տեսուչի ձայնն է լսվում բարձրախոսից.
 +
 +
— Իհարկե, իհարկե... Ի՞նչ վիճակում եք։
 +
 +
— Պատուհանը փակիր,— ասում է Վեստը։
 +
 +
Թեյլորը ենթարկվում է։ Վեստը ելնում է։ Գավազանը թաքցնում բազկաթոռի տակ։
 +
 +
— Նստենք մեր տեղերը,— ասում է նա։
 +
 +
Նրանք նստում են մեծ սեղանի շուրջ։
 +
 +
— Գնացեք բերեք Գեստարմուսին։
 +
 +
***
 +
 +
Թեյլորը բացում է խոհանոցի դուռը և Գեստարմուսին տեսնում։ Նա կանգնած է՝ փողը ձեռքերի մեջ։
 +
 +
— Եկեք, երկու խոսք ունենք ձեզ ասելու։
 +
 +
Գեստարմուսը փողը դնում է աթոռին և դալիս։ Ոչինչ չի ասում։ Նրա դեմքն անխռով է։ Թեյլորը նրա համար մի աթոռ է հրում։ Գեստարմուսը նստում է։ Սպասում։ Վեստը սկսում է խոսել.
 +
 +
— Դուք մեզ ծուղակի մեջ քաշեցիք,— սկսում է նա։— Դուք ասացիք, որ կարևոր բաներ ունեք մեզ հայտնելու։ Մենք անսացինք և եկանք։ Ինչո՞ւ, չգիտեմ։ Գալուն պես մեզ սպառնացիք։ Ճի՞շտ է թե ոչ։
 +
 +
— Ճիշտ է,— պատասխանում է Գեստարմուսը։
 +
 +
Վեստը մի քիչ շփոթվեց, հետո շարունակեց.
 +
 +
— Մենք երեք ժամ տագնապի մեջ անցկացրինք։ Մենք ընտանիք ունենք և մենք ոչ մեկին չենք սպանել։ Ձեր վարմունքը շատ նողկալի էր։ Ճի՞շտ է։
 +
 +
— Ճիշտ է,— պատասխանեց Գեստարմուսը։
 +
 +
— Լավ։ Ձեր եղբոր գործի հետ մենք ոչ մի կապ չունենք։ Մենք դատել ենք հոգու և խղճի թելադրանքով։ Ճի՞շտ է։
 +
 +
Գեստարմուսը չի պատասխանում։ Վեստը համառեց.
 +
 +
— Վճիռ կայացնելուց առաջ մենք կշռել ենք թերն ու դեմը։ Դուք մեզ հավատո՞ւմ եք։
 +
 +
Գեստարմուսը չի պատասխանում։
 +
 +
— Դա կարևոր չէ,— շարունակում է Վեստը։— Այժմ դուք պատկանում եք մեզ։ Մենք անհրաժեշտ պաշտպանության մեջ ենք, և ամբողջ քաղաքը գիտե այդ մասին։ Դուք ինձ լսո՞ւմ եք։ Ամբողջ քաղաքը։ Բոլորն այստեղ են, պատուհանի տակ։ Նույնիսկ կասեմ, որ իշխանությունը մեզ իրավունք է տալիս շանսատակ անել ձեզ։ Ուզո՞ւմ եք տեսուչ Վահրամին լսել։
 +
 +
— Պետք չէ,— պատասխանում է Գեստարմուսը։
 +
 +
— Մենք կարող ենք ձեզ դատել և սպանել,— կրկնում է Վեստը։
 +
 +
— Ինչպես կուզեք,— պատասխանում է Գեստարմուսը։
 +
 +
Նրա պատասխանը շփոթեցնում է Վեստին։ Ոչնչից չի վախենում այդ Գեստարմուսը։ Նրա համար միևնույն է։
 +
 +
— Մենք ձեզ կսպանենք։
 +
 +
— Ուզում եմ ձեզ մի հարց տալ,— ասում է Գեստարմուսը։— Եղբորս գործով ի՞նչ բանի եք հասել։
 +
 +
— Բավական է, բավական է,— գոռում է Կարտոպը։— Բավական է։
 +
 +
— Թույլ տվեք ինձ պնդել։ Ես կուզեի ձեր կարծիքն իմանալ։ Այժմ դուք ոչնչից չեք վախենում։ Դուք այլևս սպառնալիքի տակ չեք։ Ասացեք ինձ, հավատո՞ւմ եք անհրաժեշտ պաշտպանությանը։ Ասացեք ինձ, դուք մտածե՞լ եք։
 +
 +
Նրա ձայնը հանգիստ է և խոնարհ։
 +
 +
— Մենք մտածեցինք,— ասում է Վեստը,— և որոշեցինք...
 +
 +
Գեստարմուսն ընդհատում է նրան.
 +
 +
— Ես կուզեի ձեզանից յուրաքանչյուրի կարծիքն իմանալ։ Օրինակ՝ դուք, միսս Հորք։ Դուք մտածե՞լ եք։
 +
 +
Միրիամը կուլ է տալիս թուքը, կոկորդը խուտուտ է գալիս։
 +
 +
— Ես մտածեցի...— ասում է նա։
 +
 +
Այլևս սպառնալիք չկա։ Նա ազատ է իր կարծիքը հայտնելու։ Ասելու, որ անհրաժեշտ պաշտպանությունը չի ընդունում։
 +
 +
— Ես հրաժարվում եմ պատասխանել,— ասում է նա։
 +
 +
— Ես չեմ պնդում։ Իսկ դո՞ւք, պարոն Կարտոպ։
 +
 +
Կարտոպը մեքենայորեն պատասխանեց.
 +
 +
— Ես հրաժարվում եմ պատասխանել։
 +
 +
Կարտոպն այլևս չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա դերերը փոխել է։ Իրեն դնում է ամուսնու և սիրեկանի տեղը։ Եվ երկուսին էլ իրավունք է տալիս։ Հոգու խորքում նա հավատում է անհրաժեշտ պաշտպանությանը։
 +
 +
— Իսկ դո՞ւք, պարոն Թեյլոր։
 +
 +
— Ինչ օգուտ,— պատասխանում է վերջինս։— Եղածը՝ եղած է։
 +
 +
Նիկոլի ձայնը բզզում է նրա գլխում. «Սիրո գիշերներ, հավատարմություն և ամուսնություն, եթե դու ընդունես անհրաժեշտ պաշտպանությունը։ Ես միայն քեզ կհանդիպեմ, միայն քեզ, միայն քեզ...»։
 +
 +
— Իսկ դո՞ւք, պարոն Միստոն։
 +
 +
Վերջինս, քանի որ այլևս չի շտապում այստեղից դուրս գալ, այժմ, երբ վտանգն անցած է, պատասխանում է.
 +
 +
— Ինչո՞ւ ոչ։ Գուցե ձեր եղբայրն իր կյանքն էր փրկում...
 +
 +
Կմեղադրի՞ իրեն Գեստարմուսը թե ոչ։ Ուշադրությո՛ւն... Ոչ, նա ոչինչ չի ասում։ Իսկապես, այդ խեղճ Ֆրեդը միայն պաշտպանվել է։ Մի չարաբաստիկ շարժում է արել։ Բայց ինչո՞ւ դատավարության ընթացքում այդ մասին չէր մտածել։ Չգիտեր։ Անկասկած, մտածել է։ Բայց փոխել էր կարծիքը, ահա ամբողջը։ Ի՞նչ է, մենք ազատ չե՞նք կարծիք փոխելու։
 +
 +
— Իսկ դո՞ւք, Վեստ։
 +
 +
— Ես կարծիքս չեմ փոխել։ Անհրաժեշտ պաշտպանությունը չեմ ընդունում։ Ձեր եղբայրը սրիկայի մեկն է... Սքանչելի ընտանիք եք... Դուք...
 +
 +
Նա խոսում էր, բայց հոգու խորքում վաղուց ընդունել էր անհրաժեշտ պաշտպանությունը։ Ինքն է պատրաստվում դիմելու այդ ելքին։ Նա պատրաստ է սպանել, կաշին փրկել, եթե իրեն սպառնան։ Բայց Գեստարմուսը և իր ընկերները չպետք է իմանան այդ մասին։
 +
 +
Գեստարմուսը վեր է կենում.
 +
 +
— Ես ձեզ թողնում եմ, որ նորից մտածեք,— ասում է նա։
 +
 +
— Ինչպե՞ս թե։
 +
 +
— Նորից մտածեք։
 +
 +
— Դուք մեզ ապուշի տեղ եք դրե՞լ։
 +
 +
Գեստարմուսը տարուբերում է գլուխը։ Հետո, առանց չարության, հոգնած շարժումով շապիկի կոճակներն է բացում։ Նրա վզին մի թել կա գցած։ Թելի ծայրին քիչ առաջվա փոքրիկ սրվակն է։ Յուղանման հեղուկը։
 +
 +
— Գավազանս տվեք։
 +
 +
Շանթահարված, անշարժ նստել են։ Գեստարմուսը սպասում էր։ Վեստը ելնում է, գավազանը բերում և հանձնում նրան։ Գեստարմուսը բացում է, սրվակը դնում մեջը, հետո վերադառնում խոհանոց և դուռը հանգիստ փակում։
 +
 +
***
 +
 +
Վեստը նետվում է դեպի պատուհանը և ոռնում.
 +
 +
— Ազատեք եղբորը, մենք բոլորս հօդս կցնդենք։ Նա անմեղ է...
 +
 +
Այս անգամ վախը մտել է նրա երակների մեջ։ Այս անգամ արդեն խուճապահար է։ Կարծում էր, թե Գեստարմուսն իր ձեռքերում է։ Հիմա կույրն անպայման վրեժ կլուծի։ Կարտոպը մոտենում է Վեստին և գոռում.
 +
 +
— Պետք է վերանայել գործը։ Մենք բոլորս համաձայն ենք։
 +
 +
Միստոնը, Թեյլորը, Միրիամը հետևում են նրանց։ Նրանց նյարդերը ծայրաստիճան լարված են։ Համոզված են, որ Գեստարմուսը վրեժ կլուծի։
 +
 +
— Լսո՞ւմ եք մեզ։
 +
 +
Ներքևում ինչի՞ են սպասում։ Ինչո՞ւ են լռում։
 +
 +
— Մենք ընդունում ենք անհրաժեշտ պաշտպանությունը,— ոռնում է Վեստը, և քանի որ ոչ ոք չի պատասխանում, նետվում է դեպի խոհանոց։— Գեստարմուս, հիմարություն չանեք։ Մենք անկեղծորեն ընդունում ենք անհրաժեշտ պաշտպանությանը։ Քիչ առաջ ձեզ ասացինք այդ մասին։ Մենք անկեղծորեն ընդունում ենք։ Մենք ձեզ ոչ մի վատ բան չարեցինք։ Խոստովանեք։ Իսկ հիմա մենք ընդունում ենք։
 +
 +
Հետո գնում է դեպի պատուհանը, հրմշտում ընկերներին.
 +
 +
— Ինձ լսո՞ւմ եք, Վահրամ։ Պատասխանե՛ք, գրողը տանի։
 +
 +
Տեսուչի սիլուետը պոկվում է ամբոխից։ Նրա շուրջը ֆանտաստիկ ստվերներ են պարում։ Նա բարձրացնում է ձեռքը և բարձրախոսով պատասխանում.
 +
 +
— Ֆրեդ Գեստարմուսը այս առավոտ մահապատժի է ենթարկվել։
 +
 +
***
 +
 +
— Ինչո՞ւ մեզ ավելի շուտ չասաց։
 +
 +
— Ի՞նչ օգուտ պիտի լիներ։
 +
 +
— Եվ ինքը գիտե, և ինքը գիտե,— շարունակում է Վեստը։— Երեկ երեկոյան նրան հայտնել են։ Ինքը գիտե։
 +
 +
Խոժոռ հայացքով նայում է ընկերներին։ Բոլորն այդտեղ են, անշարժ, վախը փորներում։
 +
 +
— Աստված իմ, աստված իմ,— հառաչո ւմ է Միրիամը։
 +
 +
Կարտոպը ինչ֊որ անհասկանալի բաներ է քրթմնջում։ Թեյլորն արյունոտվելու աստիճան քերում է մարմինը։ Միստոնը մտածում է. սխալ վարվե՞ց թե ճիշտ, որ քիչ առաջ Գեստարմուսին ասաց, որ հավատում է անհրաժեշտ պաշտպանությանը։ Բոլորն այդ մասին են մտածում։ Մի տարօրինակ աղմուկ ստիպում է նրանց ցնցվել։ Նրանք ոտքի են կանգնում։ Ի՞նչ է սա։ Կաթսանե՞ր ընկան հատակին։ Ափսե կոտրվեց։ Սրվա՛կը...
 +
 +
— Գեստարմո՛ւս...
 +
 +
Նրանք նետվում են խոհանոց։ Գեստարմուսն իր փողն է փչում։ Նա կանգնած է։ Ետնամուտքի դուռը բաց է։ Սրվակը դրված է սեղանին։ Գավազանը աթոռի վրա է։
 +
 +
— Կարող եք գնալ տուն,— ասում է նա։
 +
 +
Նրանք չեն հավատում։ Բայց մի քանի քայլ է պետք, որպեսզի վերջնականորեն դուրս գան այդ դռնից։ Միրիամն առաջ է անցնում։ Քայլում է Գեստարմուսի կողքով։ Դուրս է գալիս և սանդուղքի հարթակում կանգնում։ Ազատ է։ Չի հասցնում մտքերը կարգավորել։ Մեղավո՞ր է թե անմեղ։ Նա չգիտե, Միստոնն է անցնում Գեստարմուսի կողքով և անտեղի շշնջում.
 +
 +
— Շնորհակալություն, շնորհակալություն...
 +
 +
Ինչո՞ւ շնորհակալություն։ Ինքն էլ չգիտե։ Գիտե, որ ողջ և առողջ է։ Գիտե, որ Ֆրեդ Գեստարմուսը մահապատժի է ենթարկվել։ Գիտե, որ կարող էր անհրաժեշտ պաշտպանությունը ընդունել։ Բայց գիտե, որ շատ ուշ է։ Նա չի սպասում իր ընկերներին, աստիճաններով սլանում է ցած։
 +
 +
Կարտոպն է անցնում Գեստարմուսի կողքով։ Անխոս։ Մեղավոր է, անմեղ։ Անկասկած, մեղավոր է։ Մարդ է սպանել։ Բայց Ֆրեդն իր կյանքն էր փրկում։ Դա հաստատ է։ Ուրեմն, անմե՞ղ է։ Հետո կմտածի, հետո։
 +
 +
Թեյլորն է անցնում։ Նա ուզում է գորովանքով Գեստարմուսի ձեռքին դիպչել, բայց չի համարձակվում։ Նույնիսկ չի մտածում Ֆրեդի մասին, որին գուցե մի քիչ էլ իր մեղքով են մահվան դատապարտել։ Երդվյալների պատմությունը, դատարանը նրան չեն հետաքրքրում։ Նա վախենում է։ Ինքն իրենից է վախենում։ Կարծում էր, թե ինքնիրեն ճանաչում է, բայց ահա կանգնած է անստուգության անդունդի առջև։ Կարծում էր, թե իր երեսուներեք տարիներով արդեն հասունացած տղամարդ է։ Ի՞նչ ամոթալի հուսախաբություն։ Մի քանի ժամվա մեջ շապիկի պես կարծիքը փոխել։ Իսկ չափահաս տարի՞քը։ Քանի՞ տարի պետք է սպասի։ Ամուր հողի վրա պետք է կառուցի՞ իր գաղափարները։ Երբե՛ք, երբե՛ք, կրկնում է... համարյա թե լացը գալիս է։
 +
 +
Վեստը վարանում է և ուղիղ անցնում։ Տարօրինակ մտքեր են թավալվում նրա գլխի մեջ։ Իր ընկերների մոտ չի գնա։ Բավակա՛ն է ինչքան թեթևամիտ եղավ։ Բավական է ինչքան կատակ արեք։ Ուզում է մի որոշ ժամանակ փախչել իր սուտ աշխարհից։ Քաշվել մի կողմ, մտածել։ Ա՜հ, մի քիչ միայնություն։ Հետո կտեսնենք։
 +
 +
***
 +
 +
Տեսուչ Վահրամը երկու ոստիկանի և պիրոտեխնիկի հետ բարձրանում էր աստիճաններով։ Խոհանոցի դուռը մնացել է բաց։ Գեստարմուսը ոտքի է, անտարբեր։ Վահրամը չի համարձակվում։ Նա նկատում է գավազանը և սրվակը։
 +
 +
— Դուք կարծում եք, որ սա...
 +
 +
Պիրոտեխնիկը զգուշությամբ բարձրացնում է սրվակը, նայում.
 +
 +
— Ավելի լավ է տանեմ լաբորատորիա։
 +
 +
Թելը գցում է վզին։
 +
 +
— Ի՞նչ անենք նրա հետ։
 +
 +
— Չգիտեմ,— ասում է Վահրամը։— Զանգահարեմ իմ վերադասներին։
 +
 +
Դուրսը ցուրտ է։ Շատ ցուրտ է նախկին ատենակալների համար, որոնք վերադառնում են տուն։ Գուցե վաղը նրանք փոխեն իրենց կարծիքը։ Գուցե։
 +
 +
ՎԵՐՋ

Ընթացիկ տարբերակը 14:10, 11 Սեպտեմբերի 2013-ի դրությամբ

Գավազանը

հեղինակ՝ Վահե Քաչա
թարգմանիչ՝ Ալ․ Թոփչյան
աղբյուր՝ «Գիշատիչների խնջույքը»

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Գեստարմուսն իր կույր աչքերը ծածկող մեծ ու սև ակնոցը ուղղեց և գլուխը կամաց վեր բարձրացրեց։ Գավազանը ոտքերի արանքում պահած, ձեռքերը խաչած, նա ականջ էր դնում նույնիսկ ամենափոքր աղմուկը։ Նրա շուրջը բոլորը շշնջում էին, խոսում։ Դրսում սառցե քամու հոսանքը շունչ էր կտրում։ Այստեղ՝ հետաքրքրասերներով լցված դատարանի դահլիճում, օդը հեղձուցիչ էր։

Երդվյալները հեռացան դռնփակ խորհրդի։ Դահլիճը նման էր լքված նավի։ Գեստարմուսը բացեց ժամացույցի կափարիչը և մատներով սլաքներին դիպավ. երեկոյան ժամը տասն էր։ Դռնփակ խորհուրդը որքա՞ն կարող էր տևել։ Գուցե ուզածիդ չափ։ Երկար կամ կարճ։ Երեք օր է գալիս նույն տեղն է նստում։ Լսում է փաստաբաններին, երկու-երեք բառ է փոխանակում եղբոր հետ և վերադառնում տուն։ Ֆրեդը՝ նրա եղբայրը, մեղադրվում է Ռոբերտ Պասիի սպանության մեջ։ Հենց այսօր կիմանա նրա վիճակը։ Մի քիչ հետո։

Գեստարմուսը գիտե, որ եղբայրը նայում է իրեն։ Նա զգում է եղբոր հայացքը։ Բայց ցանկություն չունի ձեռքը շարժելու, ժպտալու՝ թեկուզ հանգստացնելու նպատակով։ Նա սպասում է։ Խորհրդակցությունը երկար չի տևում։

Կես ժամ հետո երդվյալները և դատավորները վերադառնում են դահլիճ։ Լռության է տիրում։ Մի երկար լռություն։

Հետո նախագահը խոսեց։

Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն։ Գեստարմուսին ոչ մի կերպ չի հաջողվում մտքերը կարգավորել։ Նրան թվում է, թե մղձավանջի մեջ է և սպասում է արթնացումին։ Ինչ֊որ մեկը նրա ուսին դիպավ։

— Պետք է գնալ։

Նա զգաց է որ ժողովուրդը դուրս է եկել և ինքը մենակ է մնացել՝ գավազանը ձեռքում սեղմած։ Նրան խնդրում էին գնալ։ Պետք է ավլեին։

— Ես ձեզ կուղեկցեմ մինչև ելքը։

— Շնորհակալություն, ես գիտեմ իմ ճամփան։

Մյուսը չհամառեց։ Գեստարմուսը վեր կացավ։ Նա առաջնորդվում էր իր գավազանով։ Մինչև դուռը տանող աստիճանները հաշվել էր։ Նա հայտնվեց մայթի վրա։ Խոր շունչ քաշեց։ «Միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ Մարդիկ կարծում էին, թե առաջնորդելով ծառայություն կմատուցեն նրան։ Բայց նա իր ճամփան մենակ էր գտնում։ Տարիներ շարունակ միևնույն փողոցներով էր քայլել։ Անգիր գիտեր այդ փողոցները։ Այսօր նա գտնվում էր անծանոթ թաղամասում։ Եվ հետո մտազբաղ էր։ Նա առաջացավ մինչև մայթի եզրը, գավազանի ծայրը զարնվեց մի մեքենայի դռան.

— Դուք ազա՞տ եք։

Լռություն։ Դուռը բացվեց։

— Մտեք։

— Մատիկ փողոց, տասնհինգ։

Մեքենան շարժվեց։ Քառորդ ժամ հետո նա իր դռան առջև էր։ Առաջնորդվելու համար գավազանի կարիքը չկար։ Արթուն քայլերով շեմն անցավ և կանգնեց վերելակի առջև։ Առանց վարանելու սեղմեց կոճակը։ Վերելակը վերևում էր։ Նա սպասեց։ Վերելակի իջնելուն պես մտավ և սեղմեց ութերորդ հարկի կոճակը, որը եղբայրը, հատուկ նրա համար, մի փոքր քերծել էր։

Բնակարանը բաղկացած էր մի հյուրասրահից, երկու ննջարանից, մի խոհանոցից և մի լողարանից։ Կահույքը դրված էր պատերի տակ, որպեսզի Գեստարմուսը առանց բանի դիպչելու կարողանա շարժվել։

Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։

Գեստարմուսը ատլետիկ կազմվածք ուներ։ Հասակը մեկ մետր իննսուն սանտիմետր էր և, ամեն առավոտ, կես ժամ նվիրում էր մարզանքին։ Զորեղ դեմք, քառակուսի ծնոտ, խիտ հոնքեր, ուղիղ քիթ, բաց ճակատ և ճոխ, գանգուր մազեր։ Ո՛չ դժբախտ էր, ո՛չ էլ դառնացած։ Ի ծնե կույր էր, բայց խուսափում էր կույրերից. կույրերի առաջացրած խղճահարությունը գրգռում էր նրան։ Նա գիտեր, որ որոշ կույրեր չափազանցում են և որ հստակատեսները սխալ պատկերացում ունեն կուրության մասին։ Սկզբում փորձել բացատրել, հետո հրաժարվեց այդ մտքից։ Գեստարմուսն այցելում էր իր մի քանի բարեկամներին և շատ լավ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։ Բարեկամները չէին նկատում Գեստարմուսի կուրությունը։ Նա էլ հենց այդ էր ուզում։ Հեռուստացույց էր լսում, Բրայլի սիստեմով տպագրված թերթեր էր կարդում, շաբաթը երեք անգամ փող էր նվագում մի ջազ֊նվագախմբում և զբաղվում սպորտով։ Մնացած ժամանակը նվիրում էր ընթերցանությանը։ Ամերիկյան ինստիտուտում Բրայլի սիստեմով տպագրված հարյուր հազարից ավելի հատոր կար նրա տրամադրության տակ։ Դասական և ժամանակակից հեղինակներ։ Կաթի վերջին կումը խմելով, սառնարանը փակեց և կանգնեց լայն բացված պատուհանի մոտ։ Օդը սառն էր։ Ժամը ութը կլիներ։ Արդեն մթնել էր։ Գեսաարմուսը, բոլոր կույրերի պես, ցերեկը ջոկում էր գիշերից։ Վառ լույսը խտուտ էր տալիս նրա ակնաբիբերը։ Օրինակ՝ ամռանը, արևն անտանելի էր։ Վերջիվերջո, նա սովորեց մեծ ու սև ակնոցին։ Ակնոցը հանում էր երեկոյան, անկողին մտնելուց առաջ։

Ֆրեդը դատապարտված է մահվան։ Դա անկարելի էր։ Երեք ամսից ի վեր նա բանտում է, և Գեստարմուսը չի կարողանում հաշտվել նրա բացակայությանը։ Ֆրեդի հետ հեշտ չէր ապրել։ Նա ընդամենը քսանվեց տարեկան էր, դյուրագրգիռ, կողմնապահ և անբարեխիղճ։ Բայց Գեստարմուսը, որ տասնհինգ տարով մեծ էր, իր որդու տեղն էր դնում նրան։ Ֆրեդը երբ ուշանում էր, Գեստարմուսն անհանգստանում էր։ Երբ մեքենայով ուղևորության էր գնում, Գեստարմուսը վատ էր քնում։ Դա անկարելի էր։ Նրանք չեն կարող մահապատժի ենթարկել եղբորը։ Ինչ֊որ մեկը ներում կշնորհի։ Տարվա վերջում, պայմանական ժամկետով նրան կազատեն։

Պատուհանը փակեց, պառկեց բազմոցին։ Հևում էր։ Այլևս Ֆրեդի ձայնը չլսել, այլևս չհսկել նրա ոտնաձայները, մենակ մնալ այս բնակարանում, որ կիսում էր նրա հետ։ Մեն-մենակ։

— Քայլեք առջևիցս։

Գեստարմուսը ձեռքը դրեց հսկիչի ուսին, որպեսզի վերջինս իրեն առաջնորդի բանտի միջանցքներով։ Հսկիչը քանելով էր քայլում։ Փականքի ձայն։ Գեստարմուսը եղբոր դիմացն էր։ Գիտեր նրան։ Ճանաչում էր նրա հոտը։

— Ես անհամբեր սպասում էի քեզ,— ասաց Ֆրեդը։— Այդ կեղտոտները ոչինչ չհասկացան։

Նա խոսում էր երդվյալների մասին։ Գեստարմուսը ձեռքերը խաչած լսում էր։ Ֆրեդի ձայնը չէր փոխվել։

— Փաստաբանի ասելով ինձ ներում կշնորհեն։

— Իհարկե, իհարկե,— ասաց Գեստարմուսը։

— Մի քանի ամսից հետո իմ գործը կվերանայեն և ստիպված կլինեն ինձ արձակելու։ Եվ ներողություն կխնդրեն, կտեսնե՛ս։ Ես այստեղ խեղդվում եմ, ես խելագարվո՜ւմ եմ։

— Լավ սնվո՞ւմ ես։

— Ա՛հ, սնունդը դեռ ոչինչ։ Ես սոսկալի ձանձրանում եմ։ Չես կարո՞ղ խնդրել, որ ինձ թույլ տան հեռուստացույց նայել։

Ֆրեդն այսպիսին էր՝ երեխա։ Մի երեխա, որը ոչ մի պատասխանատվություն չէր ուզում ստանձնել։ Գեստարմուսը չէր կարողացել նրան խելքի բերել ու վերջիվերջո հրաժարվել էր այդ մտքից։ Եվ քանի որ սիրում էր, երես էր տվել նրան։ Գեստարմուսը նրա համար աշխատանքի տեղ էր գտել ավտոպահեստամասերի խանութում։ Ամեն անգամ գլխացավանքի մեջ ընկնելիս, Ֆրեդը դիմում էր եղբորը։ Պարզապես, մի շփացած երեխա էր։

— Ես կխնդրեմ,— ասաց Գեստարմուսը։

— Դա բոլորը չէ։ Պատկերացրու, որ լույսն այստեղ չեն մարում։ Երկու օր է լամպը վառած է, և դեռ անդադար ինձ հսկում են, կարծես կարող եմ փախչել։ Ասա նաև, որ մի բարձ էլ տան։

Մտածո՞ւմ էր արդյոք որ ինքը մահվան է դատապարտված։ Գեստարմուսը չհամարձակվեց խոսել այդ մասին։

— Ես վաղն առավոտյան փաստաբան Կանելլոյին կտեսնեմ և հետը կխոսեմ այդ մասին։

— Քո կարծիքով որքա՞ն ժամանակից հետո ինձ կազատեն։

Գեստարմուսն ակնոցը ուղղեց։ Այդ շարժումը նեղն ընկած ժամանակ էր անում։

— Համբերիր,— ասաց նա։

Ֆրեդը բարկացավ։

— Կուզեի քեզ իմ տեղում տեսնել,— ասաց նա։— Հեշտ է ասել՝ համբերիր։ Դու չես պատկերացնում, որ ես այստեղ ցնդում եմ։

— Ես լավ գիտեմ, բայց այդքան շուտ մի հուսահատվիր։

— Ես նույնիսկ կարդալու բան չունեմ։

Նա երբեք չէր կարդում։ Ժամանակ առ ժամանակ մի քանի թերթեր էր նայում։

— Ես քեզ վաղը գիրք կբերեմ։

— Իսկ աղջիկներ, կարծում ես նրանց կարիքը չունե՞մ։

Գեստարմուսը գավազանով հատակը թակեց.

— Բայց, վերջապես, Ֆրեդ, դու հաշվի չես առնում, որ դատապարտված ես... Դու հաշվի չես առնում, որ...

Լռություն տիրեց։ Ֆրեդը գոռաց.

— Բայց վերջապես դու լավ գիտես, որ ես անմեղ եմ։ Դու լավ գիտես։ Ես քեզ ամեն ինչ պատմեցի։

— Գիտեմ, գիտեմ։ Բայց ես հաշվից դուրս եմ։

— Դու ինձ ասացիր, որ կապեր ունես։

Գեստարմուսն ուսերը թոթվեց։

— Այլապես ես չէի հանձնվի ոստիկանությանը։ Ես կփախչեի։ Ես կգնայի արտասահման, դու շատ լավ գիտես։ Դու էիր, որ ստիպեցիր ինձ մնալ։ Դու էիր, որ զանգահարեցիր ոստիկանատուն, և նրանք եկան ու տան մեջ ձերբակալեցին ինձ։

— Դա լավագույն ելքն էր։

— Ապացուցի՛ր։ Շատ հնարավոր է, որ ինձ խորովեն էլեկտրական աթոռի վրա։

— Ֆրեդ...

Ոչ մի պատասխան։ Գեստարմուսը վեր կացավ և մոտեցավ մահճակալին։

Նա դիպավ եղբոր գլխին և նկատեց է, որ լալիս է։

— Ֆրեդ...

— Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ...

— Մի վատ լուր ունեմ ձեզ հայտնելու,— ասաց փաստաբան Կանելլոն։

Գեստարմուսն անշարժացավ։ Նրան թվում էր, թե իր լարված ջղերը ուր որ է կկտրվեն։ Կանելլոն սկսեց ետ ու առաջ անել։

— Ներումը մերժվել է։ Ես ինչ որ կարող էի, արեցի։

Նա լավ փաստաբան էր։ Գեստարմուսը ինքն էր ընտրել Կանելլոյին։

Նա շարունակում էր լռել, հրաժարվելով մտածել, որ...

— Իսկ ե՞րբ։

— Եկող շաբաթ։

— Միայն թե նրան չասեք։

— Իհարկե, ոչ։ Վերջին րոպեին կհայտնեն։

Շարունակ այն տպավորությունն էր, որ կարծես խոսքն իր եղբոր մասին չէ։ Ահա Ֆրեդին դատապարտելու են, իսկ ինքը հանգիստ զրուցում է փաստաբանի հետ։

— Պետք չէ նրան անհանգստացնել,— ասաց Գեստարմուսը։— Նա երեխա է։

— Դուք կարող եք վաղն առավոտյան այցելել նրան։

— Ուրեմն, հիմա ոչ ոք չի կարո՞ղ փրկել։

— Ավա՜ղ։

— Ես ձեզ այլևս չեմ զբաղեցնի,— ասաց Գեստարմուսը։

Ուզում էր մենակ մնալ, որպեսզի խորհեր։ Բազմաթիվ մտքեր էին եփվում նրա գլխում։ Փաստաբան Կանելլոն վեր կացավ, որ գնա։

— Ես մի քանի հարց ունեմ ձեզ տալու,— ասաց Գեստարմուսը։— Ի՞նչ եք ուզում խմել։ Ես լավ պունշ ունեմ։

— Հաճույքով կխմեմ մի բաժակ։

Գեստարմուսը շիշը հանեց սառնարանից և լցրեց։

— Երդվյալների մասին պատմեք,— ասաց նա։— Քանի՞սն են։

— Տասներկու։

— Դուք ինձ ասել էիք, որ նրանցից մեկին ճանաչում եք։

— Մարտինելլիին։

— Եվ տասներկուսն էլ նրան մեղավոր են ճանաչե՞լ։ Ոչ ոք չի հավաաացե՞լ անհրաժեշ պաշտպանությանը, մեղմացուցիչ հանգամանքներին։

Փաստաբանը վարանեց։ Մի կում արեց։ Պունշը խտուտ տվեց նրա կոկորդը և վառեց ստամոքսը։

— Ձեր պունշը հիանալի է,— ասաց նա։

Հետո.

— Նրանցից հինգը ընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։ Դժբախտաբար, մյուսները այլ կարծիքի էին։ Նրանք մեծամասնություն էին։

Վիճաբանությունը հազիվ քառորդ ժամ տևեց։

— Գիտեմ, գիտեմ։

Գեստարմուսը մի սիգարեթ վերցրեց և դրեց մատների արանքը։ Հետո լուցկի վառեց, ձեռքը տարավ բոցի վրայով, որպեսզի ուղղի մինչև բերանը և սիգարեթը կպցրեց։

— Պատմեք դեմ քվեարկած երդվյալների մասին։ Գիտե՞ք նրանց հասցեները։ Ի՞նչ կյանք են վարում։ Շատ կուզեի իմանալ։ Շատ։

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Ջոն Կարտոպ

— Փակ է։

Մեքենան շարունակում էր ազդանշան տալ։ Ջոն Կարտոպը թերթը ծալեց և վատ տրամադրությամբ վեր կացավ։

Գարաժի դռան առջև սպորտային մեքենա էր կանգնած։ Ղեկի մոտ մի թուխ տղա էր։

— Մեքենան փչացել է,— ասաց նա։

Նրա կողքին մի խարտյաշ աղջիկ էր նստել։

— Գարաժը փակ է,— պատասխանեց Կարտոպը։— Այլևս աշխատող չկա։

— Գուցե թեթև բան է։ Դուք իսկույն կարող եք շտկել...

Կարտոպը մտածեց։ Ոչ, անկարելի Է։ Հինգ տարուց ի վեր նա մեքենաներով չի զբաղվել։ Գարաժի տերն էր և հինգ մեխանիկ ուներ։

— Մեքենան աշխատում է,— շարունակեց երիտասարդը,— բայց ահավոր աղմուկ է անում։

Նա բանալին դարձրեց։ Մեքենան ցնցվեց աղմուկից։ Կարծես կաթսաներ էին թափվում։

— Շղթայակցումը կոտրել եք,—- ասաց Կարտոպը։

— Ուրե՞մն։

— Ուրեմն շարժիչը պետք է քանդել։ Այդ սպորտային մեքենաների վրա այնքան էլ հեշտ չէ։

— Ինչքա՞ն ժամանակ է պետք։

— Էհե՜...

Կարտոպը գլուխը ճոճեց.

— Պետք է քառասունութ ժամ թողնեք մեզ մոտ։

Լռություն տիրեց։ Երիտասարդը վհատված տեսքով նայեց աղջկան։

— Ի՞նչ անենք։

Կարտոպը հուշեց նրան.

— Գնացեք մյուս գարաժը։

Նա ուզում էր այս պատմությունը շուտ վերջացնել և բարձրանալ սենյակ։

— Ավելի լավ է ձեզ մոտ թողնենք։

— Լավ։ Կանգնեցրեք ձախից, այդ «Ֆիատի» կողքին։

Քառորդ ժամ հետո նա բարձրանում էր տուն։ Տունը գարաժի վրա էր։

Կինը՝ Կարոլինը, հեռուստացույց էր նայում։

— Ես մի քիչ ուշացա,— ասաց Կարտոպը։

— Գնա լողացիր, և արի սեղան նստենք։

Նա քաղցած էր, բայց լողանալու ցանկություն չուներ։ Կինը ամեն երեկո ստիպում էր սուզվել ջրի մեջ։ Կարտոպը ջուր չէր սիրում։ Նա գնաց լողարան, հանվեց, ձեռքերն ու երեսը լվաց և, խալաթը հագին, վերադարձավ ճաշասենյակ։ Կինը տեղից չէր շարժվել։ Բարձրահասակ և ազնվադեմ կերպարանքով, գամվել էր լուսավոր էկրանին։

— Պատրա՞ստ ես։

— Այո, այո,— պատասխանեց Կարտոպը։— Ես քաղցած եմ։

Նրանք սեղան նստեցին։ Սպասուհին մատուցում էր։

— Կատերինը պառկե՞ց։

— Նա հոգնած էր։

Կատերինը՝ Կարտոպի խորթ դուստրը, վեց տարեկան էր։ Կարտոպը Կարոլինի հետ երկու տարի առաջ էր ամուսնացել՝ սիրելով։ Դա մի ազնվացեղ մաքրասեր և առաքինի կին էր։ Նրա ամուսինը օդանավի պատահարից էր մահացել։

— Այս երեկո ուզում եմ դուրս գալ,— ասաց Կարոլինը։

Կարտոպը պատառը կուլ տվեց։

— Հեռուստացույցով հետաքրքիր ծրագիր կա։

— Գիտեմ,— ասաց կինը,— բայց ես ուզում եմ դուրս գալ։ Ամբողջ օրը տանը փակված եմ։

Կարտոպն ուզում էր տանը մնալ։ Վերջին ժամանակներս հեռուստացույցը հետաքրքրում էր նրան։ Նստում էր բազկաթոռին, վառում էր ծխամորճը, մի բաժակ կոնյակ վերցնում։

— Ուզում ես կինո՞ գնանք։

— Դեռ չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չգնանք մի պիես նայելու։

Թատրոնը չափից դուրս ձանձրացնում էր Կարտոպին։ Հատկապես թատրոն հաճախող կանայք էին գրգռում նրան։ Սնոբները։

— Այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա նայելու,— ասաց Կարտոպը։— Ես ուզում եմ տանը մնալ։

Հիսուն տարեկանում դարձել էր քաղքենի։ Կարոլինը երեսուն տարեկան էր։

— Բնավ դուրս չենք գալիս,— ասաց կինը։— Եվ հետո այստեղ գարաժի հոտն է...

«Նորից սկսեց»,— մտածեց Կարտոպը։ Նրա կինը ուզում էր բնակարանը փոխել։ Այլևս չէր ցանկանում այս թաղամասում ապրել՝ գարաժի վերևը։ Կարտոպը խնայողություններ էր արել, և նրա գործերը լավ էին գնում։ Կարող էր այս բնակարանը փոխել, բայց միշտ այս տանն էր ապրել։

— Եկող տարի կտեղափոխվենք։

— Ինչո՞ւ եկող տարի։

Ինքն էլ որոշակի չգիտեր, թե ինչու։ Պարզապես ժամանակ շահելու համար էր ասում։ Հանկարծ կնոջ խոսքերը նրան զայրացրին.

— Հիմա գործերը վատ են գնում, և ես գիտեմ, թե որտեղ պիտի մնամ։ Եթե դու ուզում ես ուրիշ տեղ գնալ, քեզ մնում է միայն Կատերինին վերցնել և...

Նա շփոթվեց և զգաց, որ սխալ է։ Հատկապես խորթ աղջկա վերաբերյալ։

Կինը, պատառաքաղը օդում պահած, լսում էր։

— Ներիր ինձ, այս քանի օրը ես բարկացած եմ։ Դու հասկանում ես...

Չորս օր շարունակ, երեկոները, մյուս երդվյալների հետ անց էր կացրել դատարանում։

Կարոլինը չպատասխանեց։ Պատառը կուլ տվեց, սրբեց բերանը և հեռացավ սեղանից։

— Ես այլևս քաղցած չեմ,— ասաց նա։

— Ես քաղցած եմ։ Դա սեղանից հեռանալու պատճառ չէ։ Իմիջիայլոց, այդպես չեն անում։ Դու ինձ հիսուն անգամ ասել ես դրա մասին։

Կարոլինը վարանեց։ Մի պահ կանգնած մնաց, հետո որոշեց նստել։ Ձեռքերը կրծքին խաչեց։

— Այդպես էլ չեն անում,— ասաց Կարտոպը։

— Գրողի ծոցը։

Կարոլինը դուրս եկավ ճաշասենյակից։ Կարտոպը հանգիստ վերջացրեց ճաշը և, կնոջ բացակայությունից օգտվելով, գխտաց և աղմուկով հորանջեց; Նա մի բաժակ կոնյակ լցրեց, սիգար վառեց և բացեց հյուրասենյակի դուռը։ Կինը նորից նստել էր հեռուստացույցի առջև։ Կարտոպը փռվեց բազկաթոռին։ «Գրողի ծոցը գնա»։ Բայց բաժակը խմելուց հետո մտադրությունը փոխեց։ Նա կնոջը գրկելու ցանկություն զգաց։ Կարոլինը շատ ցանկահարույց էր, և Կարտոպը նրա հետ դուրս գալիս իրեն շատ հպարտ էր զգում։ Կարտոպն իրեն ծեր չէր համարում։ Իհարկե, մի քանի մազ էր կորցրել։ Փորը հաստացել էր, բայց եռանդով լի էր։ Նա իրեն զգում էր ուժերի ծաղկման մեջ։ «Իսկական կյանքը հիսուն տարեկանից է սկսվում»։ Մյուս կանայք նրան բնավ չէին հետաքրքրում։ Աշխատանքը և տունը։ Եվ փողը։ Ուզում էր շատ փող աշխատել և, իր հաշիվների համաձայն, երկու տարի հետո կարող էր հասույթներով ապրել՝ պայմանով, որ գումարը մի շահութաբեր գործի մեջ դներ։ Մի անվտանգ գործ, որով ինքը չէր զբաղվելու։ Ուզում էր իր փողերը որևէ նոտարի մոտ դնել։

— Ձայնը շատ բարձր է,— ասաց նա։

Կինը չշարժվեց։ Կարտոպը ժպտաց։ Գիտեր, որ Կարոլինը նեղություն չի քաշի՝ ձայնը իջեցնելու։

— Ես այլևս տանտիրուհի չեմ։

Կարտոպը վեր կացավ և ձեռքը դրեց կնոջ ուսին։ Կարոլինը չշարժվեց։

— Դու բարկացա՞ծ ես։

— Բնավ, բայց դու անտանելի ես ինձ համար։ Թող ինձ...

Որոշ խոսքեր զայրացնում էին Կարտոպին։

— Ես քեզ համար անտանելի՞ եմ...

— Դու ինձ համար անտանելի ես, կրկնում եմ։

Արյունը գլխին խփեց։ «Անջատեմ հեռուստացույցը»։ Բայց չանջատեց. հետ եկավ, նստեց իր բազկաթոռին և մի նոր սիգար վառեց։ Գիտեր, որ սիգարի հոտը տհաճ է կնոջ համար։ «Հանգիստ, հանգիստ»,— մտածեց նա։ Երեք րոպե հետո կինը դուրս եկավ սենյակից։ Կարտոպը հանգցրեց սիգարը։ Կամաց֊կամաց տարվեց ծրագրով։ Հաղորդումը վարյետեից էր. մրցակիցները պատասխանում էին անսպասելի հարցերին։ «Ճարպիկներ»,— մտածեց նա։ Քիչ հետո էկրանը պարեց նրա աչքերի առջև։ Նայեց ժամացույցին։ Ուշ չէր։ Հազիվ ժամը տասը կլիներ։ Որոշեց գնալ պառկել։ Բացեց ննջասենյակի դուռը։ Կինը պառկած գիրք էր կարդում։ Ամեն երեկո կարդում էր։ Կարտոպը հանվեց և սուզվեց վարդագույն անկողնու մեջ։ Կինը չշարժվեց։ Երկու րոպե անց փակեց գիրքը, լույսը մարեց, շրջվեց դեպի ամուսինը և ձեռքերը գցեց նրա վզով։

— Այսօր ինձ հետ սիրալիր չէիր,— ասաց Կարոլինը։

Այդ բոլորը ծանոթ էր Կարտոպին։

— Ես շատ սիրալիր էի,— ասաց նա։

— Ոչ։ Դու հրաժարվեցիր դուրս գալ և սպառնացիր ինձ։

— Ես քեզ սպառնացի՞։

— Իհարկե։ Դու ուզում էիր ինձ և Կատերինին դուրս անել։

— Ե՞ս։

Կարոլինը հեշտալիր մռմռաց և ամուսնուն համբուրեց։

— Ես բարկացած էի,— ասաց Կարտոպը։— Բայց դու գիտես, որ քեզ սիրում եմ։

— Գիտեմ։ Ես էլ քեզ եմ սիրում, իմ փոքրիկ արջուկ։

Կարտոպը երջանիկ էր։ Նա ինքնիրեն խոստում տվեց համբերատար լինել կնոջ հետ։ Վերջապես քսան տարով մեծ էր նրանից։ Ինքը հասցրել է կյանք տեսնել։ Կարտոպը խանդաղատանքով գրկեց կնոջը։

— Վեց ամսից հետո կթողնենք այս բնակարանը։ Ես քեզ խոստանում եմ։

— Ճշմարի՞տ։

— Երդվում եմ։

— Ես մի մեծ բնակարան եմ ուզում։ Ինքս պիտի կահավորեմ։ Դու համաձա՞յն ես։

— Անշուշտ, անշուշտ։

Հեռախոսը զնգաց։ Այս ժամին ո՞վ կարող էր նրանց անհանգստացնել։

— Չեմ մոտենա։

— Ոչ, մոտեցիր։

Զանգը երկարում էր։ Կարտոպն անշարժ էր։

— Մոտենալու ցանկություն չունեմ։

— Մոտեցիր, ես չեմ սիրում, երբ զանգում է։

Կարտոպը գլուխը ճոճելով վեր կացավ։ Հեռախոսը հյուրասրահում էր։

— Ալո, լսում եմ։

— ...

— Այո՞... Եղբա՞յրը... Հա՜, բարի երեկո...

Կարտոպը գիտեր, որ մահվան դատապարտվածի եղբայրը կույր է։ Նա փափկեց։

— Գիտեք, ես տնից համարյա դուրս չեմ գալիս։ Եվ... և... իսկապես ափսոսում եմ նրան, բայց...

Նա շփոթվեց։ Նորից հավաքեց իրեն։

— Ես ձեզ ոչինչ չեմ խոստանում, որովհետև հիմա շատ գործ ռւնեմ։ Բայց կաշխատեմ։ Բարի գիշեր։

Նա լսափողը դրեց, գլուխը քորեց, հետո վերադարձավ ննջասենյակ։

— Ո՞վ էր։

— Է՛հ, ոչ ոք...

— Վթարված մեքենա՞ Էր։

— Ոչ, ոչ։ Գիտես... Ֆրեդ Գեստարմուսի եղբայրն էր, կույրը։

— Է, հետո՞։

— Ինձ հրավիրում է ճաշի։

— Ճաշի՞։ Ինչո՞ւ։

— Չգիտեմ։

— Խենթ է։

Կարտոպը, մտահոգ, նորից անկողին մտավ։

— Գնալո՞ւ ես։

Նա չպատասխանեց։

Պոլ Վեստ

Դա մի տևական կատակ էր, և այնքան սովորական, որ դարձել էր տաղտկալի։ Բավական էր Պոլ Վեստի ներկայությամբ տասներկուսին տասնհինգ պակաս նայել ժամացույցին։ Պոլ Վեստը երեսունհինգ տարեկան էր. բարձրահասակ, նիհար, նրբին, մեծահարուստ և միակ որդի։ Կեսգիշերին Պոլ Վեստը վերադառնում էր տուն։ Մոր պատճառով։ Նա սրտի հիվանդ էր, և Պոլ Վեստը խոստացել էր ամեն օր ժամը տասներկուսին տուն վերադառնալ։ Մինչև նրա գալը մայրը չէր քնում, սպասում էր որդուն։ Տասներկուսին քառորդ պակաս Պոլ Վեստը թողնում էր բարեկամներին։ Այս տարօրինակության վրա չէին ծիծաղում։ Այլևս ուշադրություն չէին դարձնում։

— Երկու թուղթ տուր ինձ։

Վեստը, սիրում էր իր հավերժական ընկերների հետ պոկեր խաղալ։ Նրանք մի խումբ էին կազմել և ամեն երեկո (կիրակիից բացի) հանդիպում էին։ Բոլորն էլ ամուրի էին և ունևոր։

— Ես մի թուղթ եմ վերցնում։

— Հիսուն դոլար,— ասաց Վեստը։

— Շատ չէ։ Դարձնենք... ամբողջը երկու հարյուր դոլար։

Վեստը մտածեց։ Նրա ձեռքը ուժեղ էր, բայց...

— Ոչ,— ասաց նա։

— Դա կարող էիր շահել։ Ես բլեֆ արեցի։

— Ավելի վատ ինձ համար,— ասաց Վեստը։— Եվ հետո այս երեկո խաղալու ցանկության չունեմ։

— Վերջին ձեռքը խաղանք։

Վեստն այդ երեկո խմելու ցանկություն ուներ։ Խմել՝ առանց բազկաթոռից շարժվելու։ Իր բարեկամ Բորիսի մոտ էր։ Սերժը և Կարլոն էլ կային։ Խաղը վերջացնելուն պես, մի բազկաթոռ ընտրեց և տեղավորվեց։ Մի սևազգեստ սպասավոր լցրեց նրա բաժակը։ Վեստը միանգամից խմեց, որպեսզի իր ուզած տրամադրության մեջ ընկնի։ Հետո վիսկիի երկրորդ բաժակն սկսեց կում֊կում խմել։ Իր ընկերոջ բնակարանը ճաշակով էր կահավորված։ Անգլիական ոճով։ Հազվագյուտ և նրբաճաշակ կահույք։

— Տասնհինգ րոպեից աղջիկները կգան,— ասաց Բորիսը։— Նրանց բացակայությունից օգտվելով վաղվա ծրագիրը կազմենք։

— Լավ գաղափար է,— ասաց Սերժը։— Ես առաջարկում եմ գնանք Սոհոյի մոտ ճաշելու։

Վեստը ծամածռեց դեմքը.

— Ես ավելի խաղաղ տեղ եմ գերադասում։

— Խոհեմ լինենք։ Միայն հանքային ջուր կխմենք։ Զվարճալի կլինի, չէ՞։ Մեր անունն էլ չի արատավորվի։

— Է՛հ, գաղափարը վատը չէ,— ասաց Կարլոն։— Սոհոյի մոտ կճաշենք և երեկոն կշարունակենք ինձ մոտ՝ շամպայնով։ Համաձա՞յն եք։

— Համաձայն ենք։

Կարգավորված էր։ Վեստն արագ դատարկեց բաժակը։ Այժմ իրեն լավ էր զգում։

— Աղջիկներն ինչպիսի՞ն են,— հարցրեց նա։

— Ոչ ոք նրանց դեռ չի տեսել,— պատասխանեց Բորիսը։— Անակնկալ է։

— Ես խարտյաշ աղջիկ եմ ուզում,— ասաց Կարլոն։

— Մի շտապիր։ Իմիջիայլոց, մենք չգիտենք, նրանց մեջ խարտյաշ կլինի թե ոչ։ Ամբողջ իմացածս նրանց մասին այն է, որ մի կաբարեում աշխատող պարային խմբից են։

Աղջիկները նրանց հետաքրքրում էին։ Աղջիկներին նայում էին որպես խաղալիքների։ Հարուստ և պատվավոր ընտանիքներից էին։ Մի քանի տարի հետո պիտի ամուսնանային։

— Ես մի լավ գաղափար ունեմ,— հանկարծ ասաց Վեստը։— Սենսացիոն գաղափար։

— Լսում ենք։

— Ահա թե ինչ։ Մենք նրանք չենք ճանաչում։ Նրանք էլ մեզ չեն ճանաչում։ Մենք նրանց այլևս չենք տեսնի։ Ճի՞շտ է։

— Ճիշտ է։

— Կարլոն խարտյաշ աղջիկ է ուզում, դա նրա իրավունքն է։ Իսկ ես՝ փոքրիկ և թմբլիկ աղջիկ, այսինքն՝ ամենափոքր և ամենաթմբլիկ աղջկան։ Ինձ լսո՞ւմ եք։

Նա բաժակը դրեց և շարունակեց.

— Էհ, ավելի վատ ինձ համար։ Աղջիկները պիտի ընտրեն։

— Ինչպե՞ս։

— Նրանց աչքերը կկապենք և կհամբուրենք։ Նրանք էլ կընտրեն։

Կարլոն ձեռքերը բարձրացրեց երկինք։

— Դա շատ բարդ է։ Նրանք կմերկանան... և այն ժամանակ կտեսնենք։

— Լավ, լավ, ես ոչինչ չասացի, բայց ես նեղացած եմ,— ասաց Վեստը։

Նրանք հռհռացին։ Դռան զանգը լսվեց։ Բորիսը գնաց բացելու։

— Մտեք, մտեք, օրիորդներ։

Չորս աղջիկ էին, համեստ հագնված, շատ գեղեցիկ, բարեկիրթ կերպարանք առած։ Նրանք չգիտեին, թե իրենց ինչ է սպասում։ Կաբարեի տերն ասել էր, որ բարձր հասարակության մեջ են լինելու։

— Վիսկի՞, շամպա՞յն։

Կես ժամ հետո միայն Վեստն էր, որ հագուստը հագին էր մնացել։ Նա ութ բաժակ վիսկի էր պարպել և հրաշալի էր զգում։ Նրա աչքերի առջևով մերկ մարմիններ էին գնում գալիս։ Կլարան՝ կանաչ աչքերով մի թխահեր աղջիկ, ամբողջովին մերկ, նստել էր բազկաթոռի թևին և շոյում էր նրա գլուխը։

— Ուրեմն, ա՞յդ է ձեր արածը,— հարցրեց Սերժը։

Վեստն ուսերը թոթվեց.

— Զվարճացիր ինչպես որ ուզում ես, սիրելի Սերժ, և ինձ հանգիստ թող։

Վերջինս չհամառեց։ Նա ուժեղ շրմփացրեց իր աղջկա հետույքին։ Սերժն առանց երաժշտության, բայց քթի տակ մռմռալով պարում էր։

— Կարո՞ղ եմ ձեր հետույքին հասցնել,— հանկարծ հարցրեց Վեստը Կլարային։

Այդ միտքը զվարճացնում էր Վեստին։

— Համաձայն եմ,— ասաց Կլարան,— բայց ոչ շատ ուժեղ։

— Լավ, ուրեմն, խնդրեմ, կանգնեք առջևս։

Կլարան տնկվեց նրա առջև։ Գեր և սպիտակ հետույք։ Վեստը բարձրացրեց ձեռքը։

— Մի րոպե,— հանկարծ ասաց Կարլոն։

Վեստը, ձեռքը օդում, զարմացած տեսքով նայեք նրան։

— Տասներկուսին տասնհինգ է պակաս։ Դու այլևս իրավունք չունես։

— Ինչպես թե այլևս իրավունք չունեմ։ Ես կարո՞ղ եմ ապտակել օրիորդի հետույքը։ Ես մեկ րոպե ունեմ։

Կարլոն գլուխը ճոճեց.

— Ոչ, ոչ։ Որքան որ քեզ գիտեմ, դու չես կարողանա կանգ առնել... Մտածիր։

Վեստն այլևս ցանկություն չուներ մտածելու։ Նայեց ժամացույցին։ Տասներկուսին տասնհինգ էր պակաս։

— Ճիշտ ես,— ասաց նա Կարլոյին։— Ես այլևս իրավունք չունեմ ապտակելու։ Օրիորդ, դուք կարող եք հագնվել։ Հավատացեք, ես վշտահար եմ։

Նա սիրում էր լուրջ տեսքով կատակել։

— Նույնիսկ մի փոքրիկ շրմփոց էլ չեմ կարո՞ղ տալ,— հարցրեց նա Կարլոյին։— Տասը վայրկյան կտևի։

— Ոչ,— ասաց Կարլոն։

Նրանք հռհռացին։

Վեստն առանց ափսոսանքի վեր կացավ։ Նկատեց, որ դժվարությամբ է հավասարակշռությունը պահպանում։ Զանգի կոճակը սեղմեց, և հայտնվեց սևամորթ սպասավորը։

— Ինչպես միշտ, ցտեսություն, բարեկամներս, մինչև վաղը...

Նա դուրս եկավ բնակարանից։ Վարորդը դռան մոտ սպասում էր։ Մեքենա նստեց։ Տասը րոպե հետո հասավ տուն։ Վարորդը մինչև այգու ծայրը ուղեկցեց նրան։

— Այժմ թողեք ինձ,— ասաց Վեստը։

Պետք էր հավաքվել, հինգ րոպե վայելուչ տեսք ոնենալ, որպեսզի մորը համբուրեր։ Հայացքը գցեց երկրորդ հարկին և լույսը վառած տեսավ։ Աստիճանները դժվարությամբ բարձրացավ։ Տունը թաղված էր լռության մեջ։ Դուռը թակեց։

— Մտիր, սիրելիս։

Մայրը պառկած էր մահճակալին։ Նա մոտեցավ, շունչը պահեց, որպեսզի խմիչքի հոտ չգա, և այտը՝ մոտեցրեց, որ մայրը համբուրի։

— Երկու խոսք ունեմ քեզ ասելու, Պոլ։

Ամեն երեկո երկու խոսք ուներ ասելու։ Պոլը նստեց մահճակալի եզրին։

— Կեսօրից հետո տիկին Կարվելը այցելեց ինձ, և մենք երկար խոսեցինք քո մասին։

— Գիտեմ, գիտեմ,— ասաց նա։

Ըստ էության նա պիտի ամուսնանար օրիորդ Կարվելի հետ, բայց Պոլն այնքան էլ չէր շտապում։

— Ես մտածեցի,— ավելացրեց մայրը,— որ դուք կարող եք ամուսնանալ գարնանը, երեք ամսից հետո։

Տագնապը պատեց Վեստին.

— Ես նրան գրեթե չեմ ճանաչում։

— Բայց ես տասնհինգ տարի է գիտեմ այդ ընտանիքը։ Ժամանակն է, Պոլ, որ կանոնավոր կյանք սկսես։ Ես գիտեմ, որ երեկոները ընկերներիդ հետ ես անցկացնում։ Ես ամեն ինչ գիտեմ։

— Առավոտյան կխոսենք,— ասաց նա։— Քունս տանում է։

Կահույքը պարում էր նրա աչքի առջև։ «Անասունի պես հարբած եմ»,— մտածեց նա։— Հետո հիշեց Կլարայի հետույքը և ժպտաց։

— Ես նրան կասեմ, որ համաձայն ենք։ Դու գիտես, թե նրանք ինչ հսկայական հարստություն ունեն։

Վեստը մի պարապ շարժում արեց։ Փողը նրան չէր հետաքրքրում։ Միշտ էլ ունեցել էր։

— Լավ, սիրելիս։ Հիմա գնա քնիր, բայց մտածիր իմ առաջարկի մասին։

— Բարի գիշեր է։

— Բարի գիշեր, սիրելիս։ Եթե հոգնած ես, վաղը կարող ես գործի չգնալ։

— Ոչ, ոչ...

Նրանց ընտանիքը դեղագործական մի լաբորատորիա ուներ։ Պոլ Վեստը ամեն առավոտ ներկայանում էր այնտեղ։ Գալիս էր ժամը տասին և ժամը մեկի կողմերը գնում։ Իբրև թե զբաղվում էր ադմինիստրատիվ բաժնով։ Նա գնաց իր սենյակը, հանվեց և անմիջապես քնեց։ Մյուս օրը ժամը տասին իր գրասենյակում էր։ Այնտեղ նա չէր զվարճանում։ Բոլորի հետ խիստ էր։ Դեղագործի դիպլոմ ուներ և, ժամանակ առ ժամանակ, իր անձնական լաբորատորիայում փորձեր էր դնում։

— Մտեք։

Քարտուղարը մտավ։

— Ինչ-որ մեկը ուզում է ձեզ տեսնել,— ասաց նա։

Վեստն ուզում էր մենակ մնալ։ Երեկ չափից դուրս վիսկի էր խմել և մի անորոշ գլխացավ անհանգստացնում էր նրան։ Վերջին ժամանակներս վիսկին գլխացավ էր առաջացնում։ Դա նրա սիրած խմիչքն էր, այնպես որ հրաժարվելու մասին ոչ մի խոսք չէր կարող լինել։

— Իմ փոխարեն ընդունեք,— ասաց նա։— Ես զբաղված եմ։

— Լավ։

Քարտուղարը հինգ րոպե հետո նորից հայտնվեց.

— Նա ուզում է ձեզ հետ խոսել։

— Ո՞վ է։

— Ոմն Գեստարմուս։

Վեստը հոնքերը ժողվեց։ Քարտուղարն ավելացրեց.

— Մյուսի եղբայրը։

— Ի՞նչ է ուզում։

— Կարծես թե անձնական գործով է։

— Լավ, լավ։ Թող մտնի։

Նա ամբողջովին մոռացել էր այդ պատմությունը։ Մայրն էր դասավորել, որ իրեն ընտրել էին երդվյալ։ Նա բոլորին ճանաչում էր։ Ուզում էր, որ որդին պատասխանատվություն զգար։

— Այստեղ,— ասաց քարտուղարը։

Վեստը ներս մտնող մի կույր տեսավ՝ գավազանը ձեռքին։

Միրիամ Հորք

Միրիամ Հորքը հենց նոր դուրս եկավ նախարարությունից, որտեղ վեց տարի արդեն աշխատում էր. Լյուսիի փոքրիկ մեքենան նկատեց։ Ապառիկ գնված, բացովի ծածկով մի մեքենա։ Որքա՞ն ժամանակ է, որ Լյուսին սպասում է։ Միրիամը, որ ուղղակի կապի մեջ էր նախարարի հետ, սովորականից ավելի էր ուշացել։ Լյուսին նրան տեսնելով, ժպտաց և մեքենայի դուռը բացեց։

— Լա՞վ ես։ Շատ չե՞ս հոգնել։

Միրիամը մեքենա նստեց և սիգարեթ վառեց։

— Հիմա մի խելագար աշիատանք ունենք։

Կոշիկները հանեց և ծխախոտի ծուխը բարձր փչեց։

— Ռեստորանում ճաշե՞նք,— հարցրեց Լյուսին։

Միրիամը մտածեց։ Պետք էր սեղան նստել, պատվիրել, սպասել...

— Ես ուզում եմ տանը ճաշել։

— Գնումներ անե՞նք։

— Լավ կլինի։

Երբեմն Լյուսին բարկացնում էր նրան, բայց հենց որ մենակ էր մնամ, հարգը ճանաչում էր։

Լյուսին սիրալիր էր և միշտ պատրաստ ծառայություն մատուցելու։ Քսանհինգ տարեկան էր։ Միրիամը շուտով իր երեսուն տարին կնշեր։ Երեսուն տարի...

— Տես, մեզ հետևում են։

Բացովի ծածկով մի մեքենա հետևում էր նրանց։ Ղեկի մոտ մի շիկահեր երիտասարդ էր նստած։

— Կպցնե՞նք,— հարցրեց Լյուսին։

Նա գիտեր, որ Միրիամը նման կատակներ չի սիրում։ Տարիներ շարունակ Միրիամը սպասում էր հեքիաթային ասպետին։ Լյուսին երեք ամիսը մեկ փոխում էր իր մտերիմ տղաներին։ Վերջին ժամանակներս երկու կանայք ամեն օր հանդիպում էին։

— Տեսա՞ր նրան, բնավ վատը չէր,— ասաց Լյուսին։

Միրիամը դարձավ և նայեց երիտասարդին.

— Այո, այո, վատը չէ... Ուզո՞ւմ ես քեզ մենակ թողնեմ։

Լյուսին աոարկեց.

— Կատակ ես անո՞ւմ։ Ապուշի մեկը կլինի, մոր փեշի տակ մեծացած տղա...

Նրանք ծիծաղեցին։

— Հասանք։

Լյուսին մեքենան կանգնեցրեց մայթեզրին։ Երիտասարդը չշարունակեց հետապնդումը և քշեց հեռու։

— Ես շատ եմ ուզում գառան մսից կոտլետ ուտել,— ասաց Միրիամը։

— Եվ սալաթ, ու վերջ։

Նրանք երդվել էին ռեժիմով սնվել, որպեսզի չգիրանան։ Լյուսին մանեկեն էր, իսկ Միրիամը սկսել էր գիրանալ։ Նրանք մտան մսի մի խանութ և չորս կոտլետ գնեցին։ Հետո՝ սալաթ։

— Մի քիչ պանիր վերցնե՞նք։

— Ոչ, գիրացնում է,— պատասխանեց Լյուսին։

— Այսքա՞նը պիտի ուտենք այս երեկո։ Ես ուզում եմ որևէ աղանդեր վերցնել։

— Մի շերտ խոզապուխտ վերցրու։

— Լավ գաղափար է։

Միրիամն ապրում էր մի փոքրիկ բնակարանում, որը պչրանքով կահավորել էր։ Հասնելուն պես՝ Լյուսին մտավ խոհանոց։

— Ես լողանամ,— ասաց Միրիամը։

Ջուրը բացեց և մի քանի րոպե հետո պառկեց վաննայի մեջ։ Լյուսիի ձայնը լսվեց.

— Հեռախոսը զանգում է։ Քո փոխարեն պատասխանե՞մ։

— Այո։ Եթե Դանիելն է, ասա, որ այս շաբաթ ազատ չեմ։

Հայելին քրտնել էր։ Միրիամը հառաչեց։ Նա երջանիկ էր։ Անկախ էր, լավ էր վաստակում։ Բազմաթիվ տղամարդկանց էր հանդիպել, բայց ոչ մեկին չէր կապվել։ Միրիամն, անշուշտ, ուզում էր ամուսնանալ, բայց այնպիսի մեկը... չգիտեր։ Նախ և առաջ, այդ տղամարդը պետք է շատ հարուստ լինի, բարձրահասակ, նիհար, կապուտաչ, շատ ուշադիր։ Այդ հատկությունը Միրիամը շատ բարձր էր գնահատում։ Ուզում էր, որ իր ապագա ամուսինը ամեն վայրկյան կարողանա իրենով զբաղվել։ Այլապես, նա կգերադասեր մենակ ապրել։ Միրիամը վեր կացավ։ Քրտնած հայելին աղավաղված անդրադարձնում էր նրա ձիգ մարմինը։ Ամուր կրծքեր, մկանուտ փոր, լիքը ոտքեր։ Նա եռանդով սրբվեց, խալաթը հագավ և սանրվեց։

— Դանիե՞լն էր։

Լյուսին սալաթ էր պատրաստել։ Կոտլետները մարմանդ կրակով տապակվում էին փռում։ Խոհանոցից ախորժաբեր հոտ էր գալիս։

— Ինչ-որ Գերտ... Դու լավ գիտես, այն մարդը,— որին մահվան են դատապարտել...

— Գեստարմո՞ւսը։

— Ոչ մի կերպ չեմ կարողանում նրա անունը հիշել։ Այո, նա էր։

— Դու ինձ շատ զարմացնում ես։

— Եղբայրն էր։

— Կո՞ւյրը։

— Նա կո՞ւյր է։

— Ես քեզ արդեն պատմել եմ։ Ի՞նչ էր ուզում։

Միրիամը շատ զարմացած էր։ Ինչպե՞ս էր իմացել իր հեռախոսի համարը։

— Քեզ հրավիրում էր ճաշի։ Ինձ ասաց, որ երկուշաբթի երեկոյան ճաշկերույթ է կազմակերպում և որ կարևոր բաներ ունի քեզ ասելու։ Ես գրեցի նրա հասցեն ծխախոտի տուփի վրա և ասացի, որ կգնաս։

— Ոչ, ես չեմ գնա։

— Ինչո՞ւ։

Միրիամը մտածեց.

— Չգիտեմ։

— Լավ, ճաշն արդեն պատրաստ է։ Սեղան նստենք։

— Չես ուզո՞ւմ լողանալ։

— Հետո։ Ես շատ քաղցած եմ։

Նրանք արագ էին ուտում։ Հետո Լյուսին գնաց լողանալու։ Միրիամը մի ծխախոտ վառեց։ Նա մտածեց դատավարության մասին։ Առանձնապես շատ բան չէր հիշում։ Շատ մութ պատմություն էր։ Հասցեն փնտրեց սիգարեթի տուփի վրա։ Լյուսիի անընթեռնելի ձեռագիրը ճանաչեց։ Հետո հիշեց կույրին։ Նրա հասակը, ատլետիկ կազմվածքը, գանգուր մազերը ապշեցրել էին Միրիամին...

— Գիտե՞ս, որ կես շիշ շամպայն է մնացել,— ասաց Լյուսին։

Միրիամը ցնցվեց.

— Արդեն լողացա՞ր։

— Իհարկե։

Լյուսին բերեց կես շիշ շամպայնը, բացեց.

— Մեր սերերի կենացը։

Միրիամը բաժակ զարկեց և ժպտաց։ Հետո պառկեց մահճակալին։ Լյուսին մի ձայնապնակ դրեց և, բաժակը բռնած, նստեց նրա կողքին։

— Դու գիտե՞ս,— հանկարծ ասաց Միրիամը, որ այդ տիպը եթե կույր չլիներ, գուցե ինձ դուր գար։

— Հա՞։

— Ես նրան երեք անգամ տեսա դատարանում։ Նա ծանր ձայն ունի և...

Լյուսին պարպեց բաժակը։ Միրիամը շարունակեց.

— Ափսոս, որ կույր է։

— Նա կույր է, բայց գուցե անզոր չէ,— ասաց Լյուսին՝ ընկերուհուն խայթելու համար։

Ի մեծ զարմանս նրա, Միրիամը ոչինչ չասաց։

Ալբերտ Միստոն

— Ձագուկս, դու ոչինչ չես հասկանում։

Վաթսուն տարեկան, հաշմանդամ, շարժական աթոռին գամված տիկին Միստոնը բարձրաձայն վերընթեռնում էր Գեստարմուսի նամակը։ Նրա ամուսինը՝ վաթսուներեք տարեկան Ալբերտը, որն ուսուցիչ էր և շուտով թոշակի պիտի գնար, գլուխը տմբտմբացնելով լսում էր։

— Նա երկուշաբթի երեկոյան մեզ երկուսիս հրավիրում է ճաշի։

— Բայց ես չեմ գնա,— ասաց Միստոնը։

— Ձագուկս, դու ոչինչ չես հասկանում։

Միստոնի համբերությունը հատավ.

— Նախ և առաջ, երկուշաբթի երեկոյան ես զբաղված եմ։ Ես պետք է տնային հանձնարարություններ ստուգեմ։

— Ես կստուգեմ, վերադառնալուց հետո։ Մենք գնում ենք Գեստարմուսների մոտ ճաշելու։

— Ինչո՞ւ «Գեստարմուսների»։

— Ես ենթադրում էի... Դու ճիշտ ես։ Նա մենակ է ապրում, ես մոռացել էի այս մանրուքը։ Պատրաստվիր, մենք ուշանում ենք։

Միստոնը մտավ ննջարան, վերնաշապիկը փոխեց։ Դպրոցում մանկական երեկո էր։ Նա ստիպված էր գնալ։ Այդ հեռանկարը բնավ չէր հրապուրում Միստոնին։ Երեսուն տարվա ուսուցիչ էր, ամբողջ տարին աշխատում էր երեխաների հետ։ Քիչ հետո աշակերտների ծնողների հետ պետք է լիներ մի մեծ դահլիճում, և աշակերտները պիտի երգեին, բանաստեղծություններ արտասանեին, տեսարաններ խաղային...

— Զահլես գնացել է...

Միստոնը համարյա գոռաց հայելու առջև։

— Շտապիր, Ալբերտ, մենք ուշանում ենք։

Կինը ինչպե՜ս էր ազդում նրա ջղերին։

— Հիմա, հիմա, ես պատրաստ եմ։

Նա պատրաստ էր, բայց անշարժ մնացել էր կանգնած հայելու առջև։ «Վերջին ժամանակներս ծերացել եմ»,— մտածեց նա։ Երեսը խորշոմել էր, մարմինը թուլացել։ Տարիներ շարունակ հավերժական կոստյումն էր հագնում։ «Բայց շուտով այս բոլորը կփոխվի»։ Տասը տարի էր արդեն այդ էր ասում և ոչինչ չէր փոխվում։ «Հենց որ թոշակի գնամ...»։ Նա երազում էր։ Կծկված դեմքի վրա միայն աչքերն էին, որ տարօրինակ փայլում էին։ Այդ փայլը նրան ծանոթ էր։ Եվ մեծ հույս էր կապում այդ փայլի հետ։ Միստոնը վերադարձավ հյուրասենյակ։ Կինը զննեց նրան։

— Աչքերդ նորից պսպղո՞ւմ են,— ասաց կինը։

Ամեն ինչ նկատում էր։ Ոչինչ չէր խուսափում նրա հայացքից։ Ամուսինը փորձեց առարկել։

— Մենք հետո կխոսենք այդ մասին,— ասաց կինը։— Դե, շարժվիր...

Քսան տարի շարունակ հրում էր այդ շարժական աթոռը։ Բարեբախտաբար առաջին հարկում էին ապրում։

Դրսում ցուրտ էր, և հատուկենտ անցորդներ կային։ Կինը հարմար տեղավորվել էր բազկաթոռում և մի ծածկոց գցել ծնկներին։ Ալբերտը հրում էր։ Տասը րոպե հետո նրանք հասան դպրոց։ Մի բարձր ու տխուր սև շենք։ Տոնակատարությունների դահլիճը բակի խորքում էր։ Ներս մտնելուց առաջ, կինը վերցրեց ծածկոցը, շարֆերը և երևաց իր սև դեկոլտեի մեջ։

— Ահա Լեվիները, սիրալիր եղիր նրանց հետ։

— Ինչո՞ւ։

— Ձագուկս, դու ոչինչ չես հասկանում։

Տիկին Միստոնը ողջունեց Լեվիներին։ Մի լայն ժպիտ ճեղքեց նրա բերանը։ Ինչպես միշտ, նրանք ամենից շուտ էին եկել։ Տիկին Միստոնը բոլորի հետ ուզում էր շատախոսել, իսկ ամուսինը բազկաթոռը խմբից խումբ էր գլորում։ Նա տարտամորեն ճանաչում էր նստողների դեմքերը։

Մի կին մոտեցավ՝ գլխին փետուրով զարդարված հսկա գլխարկ։

— Շնորհավորում եմ,— ասաց նա։

Տիկին Միստոնը համեստորեն ժպտաց։

Կինը շարունակեց.

— Իսկապես շատ լավ էր։ Նորից եմ շնորհավորում։

Նրա գնալուց հետո Միստոնը կնոջը հարցրեց.

— Ինչո՞ւ էր մեզ շնորհավորում։

— Որովհետև, ձագուկս, դու երդվյալների մեջ ես։ Դու ոչինչ չես հասկանում։ Ահա, դիրեկտորը։

Վերջինս մոտեցավ, սեղմեց նրանց ձեռքը։

— Զմայլելի է, զմայլելի է ձեր զգեստը, սիրելի տիկին։

Տիկին Միստոնը կչկչաց։ Միստոնը ժպիտներ էր բաշխում, ձեռքեր սեղմում, շնորհավորանքներ ընդունում։ Վերջիվերջո, նստեց առաջին կարգում, կնոջ անիվավոր բազկաթոռի մոտ։ Ներկայացումն սկսվեց։ Ութ տարեկան մի աղջիկ առակ արտասանեց։ Հետո ուրիշ աղջիկներ երգեցին։ Միստոնը փակեց աչքերը։ Կարճ ժամանակով։ Արմունկի մի հարված ցնցեց նրան։ Տիկին Միստոնը մի բարկացկոտ հայացքով նայում էր ամուսնուն։ Միստոնը փորձեց ներկայացումը դիտել։ Այժմ տասը տարեկան երեք տղա մի տեսարան էին խաղում։ Միստոնը նայեց ժամացույցը. ժամը ինն էր։

— Ծափահարիր, մեզ նայում են։

Ծափահարեց։ Ընդմիջում էր։

— Տիկին Դեվարտը մասնավոր դասեր է ուզում իր աղջկա համար։

— Վա՛հ,— ասաց Միստոնը։

— Շատ հետաքրքիր է։ Ես համաձայնեցի։

Նրա փոխարեն կինն էր որոշում։

— Դու խոստացա՞ր։ Բայց ես ժամանակ չունեմ։ Շուտով թոշակի կգնամ։

— Ձագուկս, դու ոչինչ չես հասկանում։ Դա շատ հարգված ընտանիք է, և նրանց հետ սիրալիր լինելը մեզ օգուտ է։ Դու շաբաթը երկու անգամ մասնավոր դասեր կտաս նրա փոքր աղջկան։

Ի՞նչ կարիք կար առարկել։

— Որևէ առաջարկի համաձայնելուց առաջ հարցրու իմ կարծիքը։

Տիկին Միստոնը կլորացրեց շրթունքները.

— Դու իսկական ձագուկ ես։

Ներկայացման երկրորդ մասը սկսվեց։ Միստոնը խաչեց ձեռքերը։ Ի մեծ զարմանս նրա, բեմի վրա տասնչորս տարեկան աղջիկներ հայտնվեցին և սկսեցին պարել։ Միստոնը, հետաքրքրված, ձեռքերը հեռացրեց իրարից։ Պարուհիները շատ սիրունիկ էին։ Հատկապես կարապի դերակատարը։ Գեղեցիկ ոտքեր, բարակ մեջք, լավ կազմավորված կրծքեր... Կնոջ արմունկի հարվածը նրան իրականության վերադարձրեց։ Միստոնը գլխով արեց, բայց ավելի շատ հետաքրքրվեց ներկայացումով։ Տասը տարի չէր դավաճանել կնոջը։ Տարիքավոր կանայք նրան այլևս չէին հետաքրքրում։ Նա թարմ մարմին էր սիրում, բայց չէր համարձակվում որևէ բան ձեռնարկել։ «Թոշակի գնալուց հետո»,— մտածում էր նա։

— Վերջապես։

Կինը ամբողջ ուժով ծափահարում էր։ Միստոնը հետևեց նրան։

Բոլորին ցտեսություն ասելուց հետո նա հայտնվեց սառը և ցուրտ գիշերվա մեջ՝ անիվավոր բազկաթոռի ետևը։ Քունը չէր տանում։ Հիշեց դեռատի աղջկան և իրեն զվարթացած, երջանիկ զգաց, որ ապրում է։ Շատ չէր օգտվել կյանքից, բայց սիրում էր հույսով և երազներով ապրել։ Տարիներ շարունակ տասնյակ ծրագրեր էին բախվում նրա գլխում։ Թոշակի գնալը և խնայողությունները մի կակուղ գոյություն էին խոստանում նրան։ Երեք ամսից հետո ազատ կլինի։

— Բանալին քեզ մո՞տ է։

Բանալին փնտրեց գրպանում։

— Շուտ արա, բաց, մրսում եմ։

Քառորդ ժամ հետո կինը խռմփացնում էր անկողնում։ Միստոնը աչքերը բաց նորից հիշեք բալետը և քնեց։

Առավոտյան աչքերը բացելով, կնոջը տեսավ անկողնում նստած՝ մի բարձ մեջքին, Գեստարմուսի նամակը կարդալիս։

— Ի՞նչ ես կարծում, նրան արդեն մահապատժի ենթարկե՞լ են։

Միստոնը դեռ կիսաքուն էր։

— Չգիտեմ,— ասաց նա։

Նրա կինը դատական ոչ մի նիստ բաց չէր թողնում։ Բոլոր բարեկամները գիտեին, որ ամուսինը երդվյալ ատենակալ է։

— Դու ուշադրություն դարձրի՞ր ձեռագրի վրա։ Կույրի համար շատ լավ է։ Կարծում եմ, որ թելադրել է այս նամակը։

— Հնարավոր է,— ասաց Միստոնը։

— Պետք է պատասխանել նրան։ Նա հեռախոս ունի։ Զանգ տամ։

— Դեռ կանուխ է։

— Շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է ուզում քեզանից։

Միստոնը վեր կացավ, գնաց լողասենյակ։

— Դու մենակ կգնաս,— ասաց կինը։— Ես կույրերին չեմ սիրում։

Հետո.

— Նրանք դեռատի աղջիկներին յուղոտ աչքերով չեն նայում։

Թեդ Թեյլոր

Թեդ Թեյլորը սրտի ուժգին բախոցով սպասուհու սենյակի դուռը բացեց։ Նիկոլն այնտեղ չէր։ Հույս ուներ նրան տեսնել մահճակալի վրա պառկած՝ գիրք կարդալիս։ Բայց և այնպես, նա այստեղ եղել էր։ Թեյլորը բանալին դիտմամբ թողել էր դռան վրա։ Սեղանին մի երկտող կար. «Ես Բեթիի հետ դուրս եմ գալիս։ Թե ուզում ես, կեսգիշերին արի միացիր մեզ, Little Club»։ Ոչ մի սիրալիր խոսք։ Ոչ մի բան։ «Կեղտոտ բնավորություն ունի»,— մտածեց նա։ Այո, նա ուրիշ բնավորություն ուներ։ Նիկոլը քսան տարեկան էր, և Թեյլորը սիրում էր նրան։ Վեց ամիս էր, որ ճանաչում էր այդ աղջկան և ամբողջ օրը նրա մասին էր մտածում։ Թեդ Թեյլորը երեսուներեք տարեկան էր։ Սովորական արտաքինով, միջահասակ, շագանակագույն աչքերով, դեմքին կոշտ մազեր, հաստ շրթունքներ։ Աշխատում էր ավտոգործարանում որպես գործավար։ Օրվա ապրուստի փող էր վաստակում ամսվա վերջում դժվարանում էր վիճակը, հատկապես վերջին կես տարում։

Թեյլորը պտտվեց իր փոքրիկ սենյակում, նայեց ժամացույցին. ժամը վեցն էր։ Ի՞նչ էր անելու մինչև տասներկուսը։ Եվ այս պահիս աղջիկը որտե՞ղ կարող էր լինել։ Նիկոլը պետք է սպասեր։ Նա գիտեր, որ Թեյլորը հինգ անց կես է դուրս գալիս աշխատանքից։ «Նա շատ գեղեցիկ է ինձ համար և ինձ չի սիրում»։ Նրա պատճառով Թեյլորն արդեն վեց ամիս շան կյանքով էր ապրում։

Հաշվեց, որ ընդամենը վեց անգամ է պառկել Նիկոլի հետ։ Քիչ էր։ «Կթողնեմ նրան»։ Մինչև նրա հետ ծանոթանալը։ Հասարակական պարահանդեսներ էր հաճախում և ուզած աղջկան վերցնում։ «Հաստատ, նա ինձ չի սիրում»։ Բայց չէր կարողանում այդ փաստն ընդունել։ Ճշմարտությունն աչք ծակող էր, բայց նա վարանում էր։ Երբեմն Նիկոլը այնքան սիրալիր էր... Թեյլորը երբ հարցնում էր՝ սիրում ես ինձ, նա պատասխանում էր՝ իհարկե, դա ի՞նչ հարց է։ Թեյլորն այլևս չգիտեր, թե ինչ հարաբերությունների մեջ է նրա հետ։ Ամենից շատ այս սենյակն էր կատաղեցնում Թեյլորին։ Ո՛չ ջուր կար, ո՛չ խոհանոց։ Ընդամենը մեկ մահճակալ, մի սեղան և մի պահարան։ Նիկոլը երբեք չէր համաձայնել գիշերն այստեղ անցկացնել։ Նրանք հյուրանոց էինգնում։ Թեդ Թեյլորը իր մոտ մնացած փողերը հաշվեց։ Մի քանի ճմռթված թղթադրամնեբ և մետաղադրամներ։ Մի երեկոյի գումար։ Little Club-ում խմիչքը թանկ արժե։ Նրան շատ փող էր պետք։ Պարտքերի մեջ խեղդված էր և այլևս չէր համարձակվում գործարանից կանխավճար վերցնել։ Ո՞ւմ դիմել։ Հիշեց իր բոլոր բարեկամներին։ Բոլորն էլ իր պես սնանկ էին։ Պատանի հասակում կորցրել էր ծնողներին և ստիպված էր եղել վաղ հասակից աշխատել։ Նա շնչահեղձ էր լինում այս սենյակում։ Որոշեց դուրս գալ, գնալ ֆիլմ նայել մինչև ժամը տասներկուսը։

— Պարոն Թեյլոր։

Դռնապանը կանչեց.

— Եկեք, Դուք նամակ ունեք։

Առանց դրոշմանիշի մի ծրար մեկնեց Թեյլորին։ Նամակը ստանալուն պես Թեյլորը մտածեց Նիկոլի մասին, բայց նա երբեք նամակ չէր գրում. ծրարը բացեց, կարդաց ստորագրությունը՝ «Վիլյամ Գեստարմուս» ։ Ուշադիր կարդաց, հետո պատռեց։ «Ժամանակ չունեմ կորցնելու, ի՞նչ պիտի պատմի ինձ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ նրա եղբայրը մարդասպան է։ Թող սատկեն բոլորը»։ Նա առանց պատճառի զայրացած էր։ Թեյլորը դուրս եկավ և մտածեց, թե ինչ ֆիլմ նայի։ Վերջապես որոշեց վեստերն նայել։

Ժամը տասնմեկին Little Club-ը դուռը բացեց։ Դա փոքրիկ պարասրահով մի բար էր։ Անմիջապես նկատեց Նիկոլին, որը պարում էր մի անծանոթ տղամարդու հետ։ Մեկ այլ տղամարդու հետ զրուցում էր Բեթին։

— Լսիր, դու մեկ ժամ շուտ ես եկել,— ասաց Բեթին։— Քեզ ժամը տասներկուսին էինք սպասում։

— Գիտեմ, գիտեմ, բայց ես ձանձրանում էի։

Բեթին ծանոթացրեց։ Թեյլորը սեղմեց ոմն Քրիստոֆի ձեռքը, հետո նայեց պարահրապարակին։ Երաժշտությունը վերջացել էր, բայց Նիկոլը տղայի հետ մնացել էր պարի հրապարակում։ Թեյլորը նայեց Նիկոլին, վերջինս մի նշան արեց և, երաժշտությունը սկսվելուն պես, շարունակեց պարել։ Տասը րոպե հետո Նիկոլը և տղան մոտեցան սեղանին։

— Ծանոթացիր Ժոելի հետ։

Ժոելի ձեռքը սեղմեց. մի բարձրահասակ, լավ հագնված, սղալած մազերով և լկտի արտաքինով տղա։ Թեյլորին թվաց, թե իր ներկայությունից նեղվում են։ Նիկոլին ասաց այս մասին։ Վերջինս գլուխը ճոճեց. «Հիմար ես»։ Դա մխիթարեց Թեյլորին, և նա որոշեց մնալ։ Բեթին վեր կացավ, որ իր տղայի հետ պարի։ Ժոել կոչեցյալը բոլորի համար վիսկի պատվիրեց և, հենց որ մատուցողը բերեց պատվիրածը, ձեռքը գրպանը տարավ և մի տրցակ թղթադրամ հանեց։

— Դուք բիզնեսով եք զբաղվո՞ւմ,— հարցրեց նա Թեյլորին։

— Ոչ։ Ես գործարանում եմ աշխատում։

Նա Նիկոլի բարկացայտ հայացքը բռնեց։

— Գործարանո՞ւմ։ Ի՞նչ եք անում գործարանում։

— Է՜... Ես... ես գրասենյակ ունեմ։

Ժոելը լռեց։ Հասկացա՞վ արդյոք։

— Գիտե՞ք,— հանկարծ ասաց Նիկոլը,— Թեդ Թեյլորը երդվյալ ատենակալ է եղել։ Գեստարմուսի գործով, գիտեք։

Ժոելը կարծես հետաքրքրվեց.

— Ձեզ երդվյալ ատենակալ են ընտրե՞լ։

— Այո։

— Ինչպե՞ս։

— Չգիտեմ։ Ես ցուցակի մեջ էի։

— Դուք պետք է ինչ֊որ արժանավոր մարդ լինեք,— ասաց Ժոելը։— Ամեն մարդու չեն, ընտրում։

Թեյլորն իրենից անկախ կարմրեց և մտովի կշտամբեց իրեն։ Ժոելը ձեռ էր առնո՞ւմ։

— Նա շատ լավն է,— ասաց Նիկոլը։

Նիկոլն այսօր պաշտպանում էր իրեն։ Դա անհավատալի էր։

— Լսիր, այսօր մահվան դատապարտվածի եղբորից մի նամակ ստացա,— ասաց Թեյլորը։— Երկուշաբթի երեկոյան ինձ ճաշի է հրավիրում։

— Դատապարտվածի եղբա՞յրը։

Նիկոլի աչքերը փայլում էին։

— Ինչո՞ւ է հրավիրում։ Նամակը ցույց տուր։

— Մոտս չէ։ Ես...

Ավելի լավ էր ասել, որ տանն է։ Պատրվակ կլիներ Նիկոլին իր սենյակ հրավիրելու։ Այնտեղ էլ կասեր, որ կորցրել է։

— Թողել եմ տանը։

— Շատ եմ ուզում կարդալ,— ասաց Նիկոլը։— Հույս ունեմ, որ կգնաս այնտեղ։

— Իհարկե։

— Ինձ կպատմես ամբողջը։

— Ի՞նչը։

— Չգիտեմ, ամբողջը։

ժոելը հռհռաց.

— Ձեր փոխարեն ես կզգուշանայի,— ասաց նա։— Ի՞նչ իմանաս։ Այդ տիպը երևի ատամ ունի ձեզ վրա։

— Գուցե,— ասաց Թեյլորը,— բայց նա կույր է։

Ժոելը ձեռքերը տարածեց.

— Հա՜, եթե կույր է...

Թեյլորը Նիկոլին պարի հրավիրեց։ Վերջինս դժկամությամբ վեր կացավ։

— Ո՞վ է այդ տիպը։

— Չգիտեմ,— ասաց Նիկոլը։— Քիչ առաջ հանդիպեցինք, հազիվ մեկ ժամ լինի։

Թեյլորը զգաց, որ հիմա կզայրանա։

— Դուրըս չի գալիս,— ասաց նա։

— Ինչո՞ւ։ Գիտես, նա մի հոյակապ մեքենա ունի։

Թեյլորը չպատասխանեց. ինքը աղքատի մեկն էր։

— Ուզում ես հետը նորի՞ց հանդիպել։

— Ինչո՞ւ ոչ։

— Իսկ ե՞ս։

Նիկոլը մի պահ լռեց, հետո.

— Սիրելիս, ես ազատ եմ և ում հետ ուզեմ, կհանդիպեմ։ Ինձանից ավելին մի պահանջիր։

Նա մտածեց Նիկոլին թողնել պարի հրապարակի մեջտեղը և վերադառնալ տուն։

— Այս երեկո հետս արի...

— Ոչ։

— Ինչո՞ւ։ Նրա հետ ես գնո՞ւմ։

— Ոչ։ Բեթիի հետ կգնամ։ Նրա մոտ եմ քնում։

— Սիրելի Նիկոլ։

— Ոչ, ոչ դու ինձ բարկացնում ես։ Ինձ այդպես մի սեղմիր։

Թեյլորն այլևս ոչինչ չասաց։

Գիշերվա երկուսին նրանք դուրս եկան բարից։ Ժոելը, իսկապես, ամերիկյան մի կարմիր և բոցարձակ մեքենա ուներ։

— Ես ձեզ թողնում եմ,— ասաց Թեյլորը։— Ոտքով կգնամ։

Ոչ ոք չառարկեց։ Թեկուզ ձևի համար։

Նիկոլն արդեն խցկվել էր մեքենայի մեջ։ Բեթին բարձր ծիծաղում էր։

— Բարի գիշեր։

Նիկոլը ձեռքի մի շարժում արեց։ Մեքենան տեղից պոկվեց, և Թեյլորը մենակ մնաց մայթի վրա։

Կատաղությունը սրտում, նա տուն վերադարձավ։

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

— Բոլորի համար տեղ կա,— ասաց Գեստարմուսը։— Նստեք...

Սենյակի մեջտեղը՝ տասներկու աթոռով շրջապատված մի դատարկ ու մեծ սեղան։ Գեստարմուսը կանգնել էր սեղանի ծայրին։

— Կուզեի, որ ինձ մի շնորհ անեք,— շարունակեց նա։ — Դա երկար չի տևի։

Նա մի քանի քայլ արեց, ձեռքերը մեկնեց և բռնեց Կարտոպի գլուխը։ Վերջինս, որ դրան չէր սպասում, բնազդաբար գլուխը ետ քաշեց։

— Մի վախեցեք,— ասաց Գեստարմուսը։— Սա իմ ծանոթանալու ձևն է։

Կարտոպը չշարժվեց։ Կույրի ձեռքերը արագ սահեցին նրա դեմքով։

— Դուք պարոն Կարտո՞պն եք։

— Այո, գարաժի տերը։

— Շատ լավ է։ Շնորհակալ եմ, որ եկել եք։

Վեստի դեմքը շոշափեց։ Մի փոքր վարանեց։

— Դուք պարոն Թեյլո՞րն եք։

— Ոչ։ Վեստը։

— Հա՞, դեղագործը։ Ես ձեզ ավելի գեր էի կարծում։ Շնորհակալ եմ, որ եկել եք։

Միրիամի հերթը հասավ։ Հենց որ կույրի ձեռքերը դիպան նրան, աչքերը փակեց։

— Քանի որ դուք միակ կինն եք, ես ձեզ անմիջապես ճանաչեցի։ Ջեր ընկերուհի Լյուսին լա՞վ է։

Միրիամը զարմացավ.

— Դուք, նրան ճանաչո՞ւմ եք։

— Իհարկե։ Նա էր, որ հեռախոսով պատասխանեց։ Շնորհակալ եմ, որ եկել եք։

Թեյլորը մի քիչ կծկվեց, երբ զգաց, որ Գեստարմուսի մատները իր դեմքն են ուսումնասիրում։

— Ենթադրում եմ, որ պարոն Թեյլորն է։ Դուք քաղաքի ամենասիրալիր դռնապանը ունեք։ Շնորհակալ եմ, որ եկել եք։

Միստոնը հազաց, որ ուշադրություն գրավի։

— Ես ակնոցով եմ,— ասաց նա։

Գեստարմուսն անշարժացավ.

— Եթե իմ շարժումները ձեզ դուր չեն զալիս,— ասաց նա,— անկեղծորեն ասեք։ Ես գիտեմ, որ դա տհաճ է...

— Ոչ, ոչ...

Գեստարմուսն արագ շոշափեց ուսուցչի թորշոմած դեմքը։

— Շնորհակալ եմ, որ եկել եք։ Իսկ այժմ նստեք։ Հարմար տեղավորվեք։

Աթոռները շարժվեցին։ Հրավիրվածները նստում էին։ Գեսարմուսը կանգնած մնաց։

— Փաստորեն դուք յոթ հոգի պիտ լինեիք,— ասաց նա։— Բայց մյուս երկու երդվյալները քաղաքից գնացել են։ Ես չկարողացա նրանց հետ խոսել։

Կարտոպը ճակատը քորեց։

— Հանձնաժողովը տասներկու հոգուց էր,— ասաց նա։— Երեկ ես Ջորջ Դալին հանդիպեցի։ Նա քաղաքում էր։

Գեստարմուսը հոգնած ժպտաց.

— Ինչպե՞ս ասացիք։ Ջորջ Դա՞լ։ Բնավ չի հետաքրքրում։

— Բայց նա հանձնաժողովի անդամ էր, ինչպես մենք։

— Գիտեմ, պարոն Կարտոպ, բայց...

Բոլորը լարված լսում էին նրան։

— Իրար նայեք։ Դուք միաձայն եք։

Նա լռեց։ Միստոնը հարցրեց.

— Ի՞նչ միաձայնություն։ Ես չավ չեմ հասկանում։

— Ես ձեզ ավելի նրբամիտ էի կարծում, պարոն Միստոն։ Իրար նայեք և մտածեք։

Աոաջինը Թեյլորը հասկացավ։ Նա վեր թռավ.

— Ես կարծում եմ, ես կարծում եմ, որ...

Նա վարանեց, իսկ Կարտոպը, որ սիրում էր միշտ վերջին խոսքն ասել, շպրտեց.

— Հիշեք մեր խոսակցությունը ճաշարանում, մեզանից յոթը կողմ քվեարկեցին։

Նա հանդիսավորությամբ շարունակեց.

— Այսինքն՝ գիտենք, թե ում ենք մահվան դատապարտել։

Աթոռների աղմուկ լսվեց.

— Հետո՞,— հարցրեց Միստոնը։

— Չգիտեմ,— պատասխանեց Կարտոպը։

Գեստարմուսը, որը ձայները ջոկելու համար ուշադիր լսում էր, աոաջարկեց.

— Ես սառնարանի մեջ շամպայն եմ դրել։ Գուցե մի երկու շիշ բացենք։

Նրանք հազիվ շրթունքները թրջեցին։ Շամպայն հասկացող Վեստը միակն էր, որ երկրորդ բաժակը լցրեց։

— Հիանալի շամպայն է,— ասաց նա։

Գեստարմուսը ժպտաց.

— Եղածը մի բան չէ։ Ես ձեզ ճաշ էի խոստացել, բայց, դժբախտաբար, խոհարարուհին հիվանդացել է։ Հույս ունեմ, որ ինձ շատ չեք մեղադրի։ Եթե որևէ մեկը քաղցած է, ես ձվածեղ կանեմ։

Ինչպե՞ս պիտի ձվածեղ պատրաստի։ Միրիամն ինքնիրեն հարց տվեց, բայց չհամարձակվեց ասել, որ քաղցած է։

— Ձեր թույլտվությամբ ես կուզեի, որ ծանոթանայիք իմ բնակարանին։ Եկեք...

Նրանք վեր կացան։ Գեստարմուսն առաջնորդեց խոհանոց։

— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա,— որքան ժամանակակից է։ Ոչինչ չի պակասում։

Իսկապես։ Խոհանոցը շատ արդիական էր։ Մաքուր և պայծառ։

— Ձեր ուշադրությունն եմ հրավիրում,— ավելացրեց Գեստարմուսը,— ետնամուտքի վրա։ Այժմ մյուս սենյակները նայեք։

Գեստարմուսը նրանց առաջնորդեց համեստ կահավորված իր սենյակը։ Մի մեծ մահճակալ, պահարան, բազկաթոռ, մագնիտոֆոն և Բրայլի սիստեմով տպված գրքեր։

— Դուք շա՞տ եք կարդում,— հարցրեց Միրիամը։

— Ես, իսկապես, շատ եմ կարդում։

Հետո, առանց բացատրությունների, եղբոր սենյակը ցույց տվեց նրանց։

— Վերադառնանք հյուրասենյակ։ Այս աթոռները և այս սեղանը իմը չեն։ Ես վարձով եմ վերցրել։ Հիմա ձեզ մի քանի բացատրություններ կտամ։ Ամենից առաջ, եզ կուզեի, որ պարոն Կարտոպը, որն ուժեղ է երևում, համոզվեր իմ դռան ամրության վրա։ Խնդրեմ, պարոն Կարտոպ...

Կարտոպը վարանեց, հետո ուղղվեց դեպի դուռը։ Պտտեց բռնակը։ Չբացվեց։ Տնտղեց դուռը։

— Ձեր դուռը շատ ամուր է,— ասաց նա։

— Ուրախ եմ ձեզանից լսել այդ մասին։ Այժմ կուզեի, որ օրիորդ Հորքը մի հայացք ձգեր պատուհանից։

Միրիամն ուղղվեց դեպի ամենամոտիկ պատուհանը, որը բաց էր, և նայեց վար։

— Ո՞ր հարկում եք ապրում,— հարցրեց նա։

— Ութերորդ։ Մեր վրա դեռ երկու հարկ կա։ Ծանոթությունն ավարտված է։ Խնդրում եմ ձեր տեղերը գրավեք սեղանի շուրջ։ Մենք պիտի լուրջ խոսենք։

Այս բոլոր պատմություններն սկսեցին նյարդայնացնել։

Միստոնը, որ գլուխը դրել էր ձեռքերի մեջ ու երազում էր, վեր թռավ.

— Ա՛հ... Այո՛, այո՛, իհարկե... Ֆրեդ Գեստարմուսը սպանել է Պասիին։

— Ինչո՞ւ,— հարցրեց Գեստարմուսը։

— Նրա կնոջ սիրեկանն էր։

— Ա՞յդ է ամբողջը։

— Չեմ հասկանում, — մռթմռթաց Միստոնը։

— Ես ձեզ ճշմարիտ կպատմեմ, թե ինչպես է կատարվել։ Իմ եղբայրը դյուրագրգիռ է, նա շատ թերություններ ունի, ես դա չեմ ժխտում։ Երկու ամիս էր, ինչ հանդիպում էր Պասիի կնոջ՝ Ստելլա կոչեցյալի հետ, որը, մեր, մեջ ասած, պոռնիկի մեկն է. չգիտեմ, հայտնի է ձեզ թե ոչ։ Դեռ կխոսենք այդ մասին։ Մի երեկո Պասին մեքենայով գալիս է եղբորս ետևից։ Ֆրեդին տանում է քաղաքից դուրս, վեճի է բռնվում, սպառնում։ Եղբայրս տեղնուտեղը պատասխանում է, այսինքն՝ պաշտպանվում, և Պասիին գտնում են դանակը փորում ցցված։ Նա մեռած է։ Եղբայրս վերադառնում է տուն, պատրաստում իր փաստաթղթերը, որ փախչի արտասահման։ Ես նրան խանգարում եմ, հետո հայտնում եմ ոստիկանությանը։ Ահա փաստերը։ Պատահարների բաժնի տափակ պատմություն, լացելու աստիճան տխուր, ողբալի և հիմար։ Նրան դատում են, և նա դատապարտված է մահվան։

Նա լռեց, թուքը կուլ տվեց։

— Պարոն Գեստարմուս,— ասաց Կարտոպը,— ինչ որ դուք պատմեցիք, մենք գիտեինք։

— Բարեբախտաբար։ Բայց ես ուզում եմ իմանալ այն պատճառները, որոնց համաձայն դուք չընդունեցիք անհրաժեշտ պաշտպանությունը։ Ինչո՞ւ։

Կարտոպը ձեռքերը բարձրացրեց վեր.

— Շատ պարզ, որովհետև մենք համոզված չէինք դրանում։ Եվ շարունակում ենք մնալ այդ կարծիքին։

— Բայց չէ որ ձեզ ասացի։ Չէ որ դատի ժամանակ ասացի։

Գեստարմուսն աշխուժացավ.

— Պասիի գրպանում ատրճանակ են գտել։ Նա, իսկապես, եղբորս սպանելու մտադրության է ունեցել։ Եթե իմանայի, որ նրան մահվան կդատապարտեն, կթողնեի, որ արտասահման փախչեր։ Սահմանը հեռու չէ։ Բայց ես կարծում էի, որ ավելի լավ է ոստիկանությանը հայտնել։ Ես ինձ մեղավոր եմ զգում։

— Դուք ոչ մի մեղք չունեք,— ասաց Կարտոպը։— Նախ և առաջ... երդվյալներից մի քանիսը ընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։

Գեստարմուսը գոռաց.

— Իսկ դուք ինչո՞ւ չընդունեցիք։

Ոչ ոք չպատասխանեց։ Գեստարմուսը վեր կացավ.

— Ես գնում եմ հինգ րոպե հանգստանալու։ Այդ ժամանակվա ընթացքում փորձեք փաստերը ուրիշ անկյունից նայել։ Փորձեք ինձ հավատալ։ Այս հասարակ հարցը տվեք ձեզ. եթե իմանային որ նրան մահվան կդատապարտեն, մի՞թե կհայտնեի ոստիկանությանը։ Եթե իմանային որ ինձ չեն հավատա։

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

— Կատարյալ խելագար է,— ասաց Թեյլորը։

Գեստարմուսը քիչ առաջ գնացել էր սենյակից։

— Ի՞նչ հույս ունի։

— Տղան սոսկալի խառնված է,— շարունակեց Թեյլորը։— Ինչպես բոլոր կույրերը։

Կարտոպը վեր կացավ և սկսեց ետուառաջ անել։

— Ես մտածում եմ, արդյոք հետին միտք չունի՞։

— Ի՞նչ միտք։ Բնավ։ Պարզապես քիթը տնկել է։

— Պա՜րոնայք, պարոնայք,— ասաց Միրիամը,— այդքան խիստ մի եղեք։— Պատկերացրեք ձեզ նրա տեղը։ Նա կույր է։ Եղբորը մահվան են դատապարտել։ Կարծում եմ, որ պետք է մի քիչ խղճալ նրան։

Լռություն տիրեց։

— Շատ լավ, խղճում եմ նրան։ Բարի գիշեր,— ասաց Վեստը։

Բարեկամները սպասում էին նրան։ Պիտի ճաշեին գնչուական ռեստորանում։

— Մի րոպե,— ասաց Կարտոպը։— Բոլորս միասին կգնանք։ Ցույց չտանք, թե փախչում ենք։

— Բայց ես չեմ փախչում, ես հեռանում եմ։ Իմ կողմից ցտեսություն ասեք նրան։ Եթե հարկ լինի, ներողություն խնդրեք իմ փոխարեն։

Նա գնաց դեպի դուռը, պտտեց բռնակը, բայց դուռը չբացվեց, բանալիով փակված էր։ Հայացքով փնտրեց բանալին։ Հետո, չգտնելով, գնաց խոհանոց։ Ետնամուտքն էլ բանալիով փակ էր։ Դուռն ապակեպատ էր։ Նա կարող էր հրել, ապակին ջարդել և գնալ։ Բայց չհամարձակվեց։ Վերադարձավ հյուրասենյակ։

— Մենք փակված ենք,— ասաց նա։— Պետք է բանալին գտնել։

— Քիչ հետո գնամ նրանից խնդրեմ,— ասաց Միստոնը։

Միստոնը ցանկություն չուներ միանգամից տուն գնալու։ Գիտեր, որ կինն իրեն սպասում է։ Հազար ու մի հարց պիտի տար։ Վեստը տնկվեց նրա առջև.

— Իսկ ինչո՞ւ քիչ հետո։

Միստոնը քորեց քիթը։

— Ես մտածում եմ, քանի որ հավաքվել ենք, գուցե դատավարռւթյանը վերաբերող մի քանի փաստեր վերանայենք։

Վեստը սիգարեթը ճզմեց մոխրամանի մեջ։ Նա ամբողջությամբ կարմրել էր.

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Բավական է երեխայություն անեք։ Դատավարությունն ավարտված է, հիմնովին ավարտված է, անցա՛ծ։ Վե՜րջ, վե՜րջ, այլևս խոսելու բան չկա։ Միստոնը նահանջեց.

— Լավ, լավ, հաշվենք, թե ոչինչ չասացի։

— Եվ, վերջապես, պարոնայք, եթե այս դատը վերանայելու լինեինք, կփոխեի՞ք ձեր կարծիքը։

— Ես՝ ոչ,— ասաց Կարտոպը։— Ես համոզված եմ նրա մեղավորության մեջ։

— Ես նույնպես,— ասաց Վեստը։— Իսկ դո՞ւք, Թեյլոր։

Թեյլորը շունչ առավ.

— Ես դատել եմ հոգով և խղճով։

— Իսկ դո՞ւք, միսս Հորք։

Միրիամը շրթունքը կծեց, մտածեց.

— Ես չեմ հավատում անհրաժեշտ պաշտպանությանը։ Ես համոզված եմ նրա մեղավորության մեջ։

— Իսկ դո՞ւք, Միստոն։

Վերջինս ուզեց իր ասածին կարևորություն տալ։ Կարճ հասակը ձգեց, լռեց, հայացքը հառեց առաստաղին՝ կարծես մտածում էր, հետո հայտնեց.

— Մեղավոր է։

Վեստը հաղթական հայտարարեց.

— Ուրեմն մենք մի կարծիքի ենք։ Հիանալի է։ Գնացեք բանալին բերեք...

Քանի որ ոչ ոք չշարժվեց, Վեստը որոշեց.

— Գնամ ինքս բերեմ։

Ննջասենյակի դռան մոտ վարանեց, հետո կամաց թակեց։ Լսվեց Գեստարմուսի ձայնը.

— Ի՞նչ է։

— Ես եմ, մենք ենք։ Մենք գնում ենք։

— Արդե՞ն։

Դուռը բացվեց, հայտնվեց Գեստարմուսը։

— Արդեն վերանայեցի՞ք դատը։

Նա ձեռքը բարձրացրեց, որպեսզի առաջնորդվի։ Վեստն ընկրկեց։

— Լսեք,— ասաց Վեստը։— Եմ ենթադրում եմ, որ դուք կիրթ մարդ եք։ Մի չարաշահեք իրադրությունը, տվեք բանալին։ Մենք ոչինչ չենք կարող անել ձեր եղբոր համար։ Նա պետք է հանգիստ պահեր իրեն։

Կույրի շրթունքները շարժվեցին։

— Խեղճը... խեղճը... խեղճը...

Վեստն ուսերը թոթվեց և Կարտոպին նշան անելով, որ ուզում է հետը խոսել, նստեց բազկաթոռին։ Վերջինս շրթունքները թրջեց, որպեսզի փափկացնի ձայնը.

— Իսկապես, ի՞նչ եք ուզում մեզնից։

— Ես ձեզ ասացի։ Դատի վերանայում։

— Արդեն արված Է։

— Եվ ձեր կարծիքը չեք փոխե՞լ։

— Մենք բոլորս համաձայն ենք ձեր եղբոր մեղավորության մեջ։ Բոլորս։ Միաձայն։

Գեստարմուսը մի պահ մտածեց։

— Դուք լուրջ մարդիկ չեք,— ասաց նա։

— Եթե մենք լուրջ չլինեինք, մեզ ատենակալ չէին ընտրի։

Մի հեգնական ժպիտ սահեց Գեստարմուսի շրթունքներով։ Հետո միանգամից փոխվեց։ Նա գլուխն իջեցրեց և հևալով ասաց.

— Ամեն ինչ վերջացել է։ Տխմարության թագավորությունն է սկսվել։ Հանուն ինչի՞։ Ամեն ինչ դատարկ է և իզուր։ Գավազանս։ Ո՞ւր է գավազանս։ Չեք տեսե՞լ իմ գավազանը։ Այսուհետև միայն գավազանն է մնում ինձ։

Նրանք նայում էին շուրջբոլորը։ Գավազանը չկար։

— Ինչ հիմարն եմ ես,— ասաց Գեստարմուսը։— Գավազանը եղբորս սենյակում է, անկողնու վրա։ Որևէ մեկը չի ուզի՞ բերել։

— Ես գնամ,— ասաց Կարտոպը։

— Սպասե՛ք,— ասաց Գեստարմուսը։— Պարկետի վրա կարող եք սահել, պարոն Կարտոպ։ Կարո՞ղ եմ խնդրել ձեզ, որ կոշիկները հանեք։

— Իմ կոշիկները մաքուր են,— ասաց Կարտոպը։

— Հնարավոր է։ Բայց իմ գավազանը թանկարժեք է։ Այս պահիս շատ փխրուն է։ Ամենաթեթև ցնցումից կարող է ցրիվ գալ։

Վեստը մատը դրեց ճակատին և գլուխը ճոճեց։

— Ես ձեզ խոստանում եմ, չսահել,— ասաց Կարտոպը։— Ահա, ես հանում եմ կոշիկներս։

— Դուք նայլոնե գուլպա եք հագե՞լ։

— Բրդյա,— պատասխանեց Կարտոպը՝ համբերությունը հատած։— Մաքուր բուրդ։

— Հիանալի է։ Բերեք գավազանը։ Բայց, ուշադիր։ Այսինքն... ավելի լավ է գնամ ինքս բերեմ։ Ես ձեզ չեմ վստահում։

Նա գնաց եղբոր սենյակը և մեկ րոպե հետո հայտնվեց՝ գավազանը երկու ձեռքով բռնած։

Դա թանկարժեք փայտից պատրաստած, լավ լաքած, քանդակազարդ գավազան էր։ Հավանաբար բնակարանում էր գործածում։

— Բոլորդ այստե՞ղ եք։ Լավ լսեք ինձ։

Նա պտտեց֊հանեց գավազանի գլուխը։

— Ինչպես տեսնում եք,— ասաց նա,— ներսը դատարկ է։

Նա ցույց տվեց գավազանի գլուխը, որն իսկապես դատարկ էր։ Գեստարմուսը գավազանի մյուս մասը կամաց թեքեց։

— Այստեղ էլ դատարկ է, բայց մասամբ։ Այդտեղ լրիվ դատարկ չէ, որովհետև մի կեռ կա։ Դա շատ օգտակար է։ Այնտեղ կարելի է դանակ դնել կամ սովորական ոսկեդրամ։ Ինչպես տեսնում եք, ոչ դանակ կա, ոչ էլ ոսկեդրամ. միայն մի փոքրիկ սրվակ։

Նա հանեց սրվակը։

— Լավ նայեք, դա շատ կարևոր է։ Գուշակեք, թե ինչ է։

Նրանք ուշադիր նայում էին։

— Դուք ձեզ հարց եք տալիս, թե սա ի՞նչ կարող է լինել,— ասաց Գեստարմուսը։— Պարոն դեղագործ, ըստ ձեզ, ի՞նչ է։

Վեստն անհամբեր պատասխանեց.

— Ես ենթադրում եմ, որ դա սոսինձ է։

— Կարող է և լինել, իսկապես։ Բայց սոսինձ չէ, գտեք...

— Յուղ է։

— Ոչ, յուղ չէ։

— Չգիտեմ,— ասաց Վեստը։— Եվ պետքս չէ։

— Դուք սխալ եք։ Սա պարզապես ՆԻ... ՆԻ... ՆԻՏ... Օգնեք, որ հիշեմ...

Վեստը վեր թռավ։

Գեստարմուսն արտաբերեց։

— ՆԻՏ-ՐՈ-ԳԼԻ-ՑԵ-ՐԻՆ։

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Գեստարմուսը սրվակը գավազանի մեջ դրեց և գլխիկը պտտելով ամրացրեց։

— Այժմ դատավարությունը հանգիստ կվերանայեք,— ասաց նա։

Վեստը, որ ետ էր քաշվել, համարձակվեց ասել.

— Բայց ձեր ձեռքում բռնածը շատ վտանգավոր է։

— Գիտեմ։

— Բայց... դուք չեք գիտակցում։ Նվազագույն ցնցումից մենք բոլորս հօդս կցնդենք։

— Ճիշտ այդպես։

Վեստը լռեց։ Այլևս չգիտեր ինչ ասել։ Ապուշ տեսքով նայեց ներկաներին, Կարտոպը հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում մեզնից։

— Վերանայել գործը։ Ահա ամբողջը։

— Երկու ատենակալ պակասում են,— ասաց Կարտոպը։— Պիեռ Լուկասը և Սոֆիա Ֆիլիպսենը։ Նրանք էլ չընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։

— Գիտեմ,— ասաց Գեստարմուսը։— Ես ափսոսում եմ, որ նրանք բացակա են... Նրանք չընդունեցին իմ հրավերը։ Ոչինչ չեմ կարող անել։

— Պետք էր պնդել։

— Ես պնդեցի։

Լռություն տիրեց։

— Իսկ եթե մենք հրաժարվենք գործը վերանայե՞լ։

Գեստարմուսը, որ դեռ ձայնը չէր բարձրացրել, հանկարծ գոռաց.

— Դե լավ, պարոնայք ատենակալներ, մենք բոլորս հօդս կցնդենք։ Բավական է, որ ես մի շարժում անեմ, թողնեմ, որ գավազանս գետին ընկնի։ Ցտեսություն։

Գեստարմուսը գնաց խոհանոց.

— Նա խելագար է,— ասաց Թեյլորը։

— Վտանգավոր խելագար։ Սպասեք, թողեք մտածեմ...

Վեստն սկսեց ետ ու առաջ քայլել։

— Ենթադրենք, թե նիտրոգլիցերին է... Ենթադրենք թե...

Նա կանգ առավ.

— Կհամարձակվի՞ արդյոք։ Նա էլ մեզ հետ կցնդի։

Միրիամը հարցրեց.

— Դա շա՞տ վտանգավոր է։

Վեստը ձեռքերը վեր բարձրացրեց.

— Ամենաթեթև ցնցումից, լավ լսեք, ամենաթեթև ցնցումից մեծ կտորը ականջը կմնա։

Միստոնը գունատվեց։ Նետվեց դեպի դուռը։ Փորձեց բացել

— Մտածելու փոխարեն եկեք օգնեք ինձ։

Բոլորը նետվեցին դեպի դուռը։ Բայց դուռն ամուր էր։

— Ապարդյուն է,— ասաց Կարտոպը,— ուրիշ ելք մտածեք։

Նա մի հայացք գցեց պատուհանին.

— Ութերորդ հարկում ենք։ Ընդամենը մեկ ելք կա՝ ետնամուտքը։

Նա մի շարժում արեց, որ հետևեն իրեն։ Ոչ ոք չշարժվեց։ Կարտոպը անաղմուկ քայլելով գնաց խոհանոց։ Դուռը փակ Էր։ Նա պտտեց բռնակը և ետնամուտքի մոտ Գեստարմուսին տեսավ՝ աթոռին հանգիստ նստած, գավազանը ոտքերի միջև։

— Ի՞նչ ենք անելու,— հարցրեց Թեյլորը։

— Կեղտոտի մե՛կը։ Մեզ ծուղակի մեջ քաշեց։ Հույս ունեմ, որ դուք հիմա համոզված եք նրա եղբոր մեղավորության մեջ։

— Անձնապես ես, երբեք չեմ կասկածել դրանում,— ասաց Միստոնը։— Պիեռ Լուկասը, որն ափսոս բացակա է, իմ կարծիքին էր։

— Ես նույնպես,— ասաց Վեստը։

Միրիամը հարցրեց.

— Կարծում եք, որ կհամարձակվի՞։

— Ես դրանում համոզված եմ,— պատասխանեց Վեստը։— Նա խելագար է, կապելու գիժ։

— Իսկ... իսկ եթե նիտրոգլիցերին չլինի...

Լռություն տիրեց։ Բոլորը նայեցին Վեստին։ Վերջինս թուքը կուլ տվեց։ Նրա ադամախնձորը դողաց.

— Ես ոչինչ չեմ կարող հաստատ ասել,— ասաց նա — Գուցե սոսինձ է, յուղ կամ սափրվելու օճառ։ Գուցե և նիտրոգլիցերին է։ Բոլոր դեպքերում, եթե իսկապես նիտրոգլիցերին է, մենք երբեք չենք իմանա։ Մենք այլևս այստեղ չենք լինի...

Լռություն։ Դրսում մի քանի ազդանշաններ տվեցին։

— Ի՞նչ անել,— հարցրեց Թեյլորը։

Վեստի ուղեղը լարված էր։ Յուրաքանչյուր բջիջ աշխատում էր։ Նա երբեք այսքան արթուն չէր եղել։ Ոչինչ չէր փախչում նրա ուշադրությունից։

— Այս տնից դուրս գալու համար միայն մի ելք է մնում, բայց այն հսկողության տակ է,— ասաց նա։— Կարող ենք ոստիկանությանը հայտնել, օգնություն կանչել։ Բայց դրանից օգուտ չի լինի։ Գեստարմուսն ամեն ինչ նախատեսել է։ Մեզ առնետների պես պահում է։ Այժմ ես միայն մի լուծում եմ գտնում, վերանայենք գործը։ Նստենք սեղանի շուրջ։ Մեր տեղերը գրավենք արդարադատության դահլիճում։

Նրանք նստեցին սեղանի մոտ, իրենց միջև ազատ աթոռներ թողնելով։

Վեստը խոսք առավ.

— Դուք գիտեք փաստերը,— ասաց նա։— Ես երկու խոսքով կթարմացնեմ ձեր հիշողության մեջ։ Ֆրեդ Գեստարմուս կոչեցյալը պառկում է տիկին Պասիի հետ։ Ամուսինը իմանում է և հրավիրում քաղաքից դուրս։ Սիրեկանը հետևում է նրան։ Մեքենայով են գնում։ Նրանց տեսնում են։ Կանգ են առնում բաց դաշտի մեջ։ Ի՞նչ է տեղի ունենում։ Գեստարմուսը պնդում է, թե ինքը անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել։ Նրան սպառնացել են և նա դանակը խրել է հակառակորդի փորը։ Ճի՞շտ է ասում նա։ Զոհի մոտ ատրճանակ են գտնում։ Կինը ասում է, որ ամուսնու մոտ երբեք զենք չի տեսել։ Արդյո՞ք Գեստարմուսն է սպանելուց հետո զենքը գրել Պասիի գրպանը։ Հայտնի չէ։ Դիակը զննում են։ Մարմնի վրա ոչ մի հետք չեն գտնում, իհարկե, մահացու վերքից բացի։ Գեստարմուսի վրա ոչ մի քերծվածք։ Դա սառնասրտությամբ արված ոճիր է։ Գեստարմուսը բուռն, դյուրագրգիռ և կասկածամիտ տղա է։ Մենք լսեցինք վկաներին։ Եղբայրն էլ այդ է հաստատում։ Մենք բոլորս չենք ընդունում անհրաժեշտ պաշտպանությունը։ Մենք դատել ենք մեր հոգու և խղճի թելադրանքով։ Ինչ֊որ մեկը մեզ մեղադրում է դրա համար։ Ինչ֊որ մեկը մեզ սպառնում է։ Մեզանից պահանջում է գործը վերանայել։ Դա ոչ մի օգուտ չի տա։ Հանցագործը բանտում է։ Նրան կպատժեն, իսկ մենք պիտի ջուր ծեծենք։

Նա լռեց։ Թեյլորը մի քանի մազ պոկեց իր փրչոտ կրծքից և արմատները զննեց։

— Ես համաձայն կլինեի,— ասաց նա,— եթե բոլորն այստեղ լինեին. Դատավորները, փաստաբանները, վկաները և մյուս ատենակալները։

Վեստը մի արհամարհական հայացք ձգեց նրան.

— Ենթադրենք թե այդպես է։ Դատարանը լրիվ է։ Գեստարմուսն անմեղ կճանաչվե՞ր։

— Ես այդպես չեմ ասում... բայց ո՞վ գիտե։

— Անհեթեթություն է։ Գեստարմուսին օրենքով են դատել, ինչպես բոլոր մեղադրյալներին։

— Իհարկե, իհարկե,— ասաց Թեյլորը,— բայց ո՞վ գիտե։

— Ձեր այդ նախադասությունն ինձ այնքան էլ դուր չի գալիս,— պատասխանեց Վեստը։— Ի՞նչ եք որոշում։

Կատարյալ լռություն։ Միստոնը աղմուկով շունչ առավ։ Նա պատրաստվում էր խոսել։

— Ես առաջարկում եմ քվեարկել։ Գաղտնի քվեարկություն։ Ահա թղթերը...

Նա գրպանից մաքուր թղթեր հանեց՝ աշակերտական տետրակներից պոկված։

— Քվեարկենք։ Ընդունո՞ւմ եք անհրաժեշտ պաշտպանությունը։ Այո կամ ոչ։ Գրեք... Դրությունից դուրս գալու միակ ելքն է։

Վեստը ճոճեց գլուխը։

— Անհեթեթություն է։ Հինգ րոպե առաջ մենք բոլորս չընդունեցինք անհրաժեշտ պաշտպանության թեզը։ Անձամբ, ես միշտ չեմ ընդունելու։

— Ես նույնպես,— ասաց Միստոնը։

— Հապա ինչպե՞ս,— ասաց Կարտոպը։— Այլապես, սպանվելու վախից չենք կարողանա տնից դուրս գալ։ Այլևս չենք վիճի, վախենալով, որ դանակով փորներս կթափեն։ Մեր կանայք կպառկեն բոլորի հետ, իսկ մենք կբավարարվենք ձեռքներս խաչելով։ Պոզեր կտնկեն մեր ճակատներին և կսպանեն։

— Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը,— ասաց Թեյլորը։

Նա մտածեց Նիկոլի և ամերիկյան մեքենա ունեցող տիպի մասին։

— Կեղտոտներ,— ավելացրեք նա։— Բա ես կպառկե՞մ ուրիշի կնոջ հետ։

Կարտոպը նրա պես էր մտածում։ Նա պատկերացրեց իր կնոջը ուրիշ տղամարդու գրկում։ Ի՞նչ կաներ ինքը։ Հանգիստ, առանց որևէ կոպտության, խելքով, սիրալիր կխոսեր կնոջ հետ։ Հետո կգնար բացատրություն կպահանջեր իր հակառակորդից։ Վերջինս, բացատրելու փոխարեն, դանակով կսպառնար... Ոչ, Կարտոպն իր կարծիքը չի փոխի։

— Իսկ դո՞ւք, միսս Հորք։

Միրիամը նայեց եղունգներին։

— Ես,— ասաց նա,— երբեք իմ որոշումը չեմ փոխում։ Չնայած... Կույրի հանդեպ տածած խղճահարությանը, ես գտնում եմ, որ նա արժանի է մեր որոշած պատժին։

— Կեցցես,— ասաց Վեստը։— Պարոն Միստոն, դուք կարող եք թղթերը տեղը դնել։

— Թույլ տվեք, թույլ տվեք,— ասաց նա։— Ես ձևի համար եմ պահանջում քվեարկությունը։ Բոլորս մտածենք, քվեարկենք, և ես արդյունքները կտանեմ, տանտիրոջը ցույց կտամ։

Վեստը ուսերը թոթվեց.

— Ի՞նչ իմաստ ունի։ Նախ, նա կույր է։ Եվ հետո, ինչպե՞ս պիտի կարդա այդ թղթի կտորները։

— Ես այդ մասին մտածել եմ,— ասաց Միստոնը։— Ահա ասեղը։

Նա բաճկոնի վրայից մի մեծ ասեղ հանեց։

— Դուք կծակեք ձեր քվեաթերթիկները։ Երկու ծակը՝ այո, հինգը՝ ոչ։

— Այսինքն՝ երկու ծակը նշանակում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը չենք ընդունում, այդպե՞ս է։

— Ճիշտ այդպես։

— Եվ քանի որ բոլորս միաձայն ենք, ավելորդ է ծակեր անել։ Քվեաթերթիկները ինչպես որ կան ներկայացնենք նրան։

— Հոգեբանական սխալ,— ասաց Միստոնը։— Պետք է նրան զբաղեցնել, պետք է ցույց տալ, թե մենք մտածել ենք և քվեարկել։

— Լավ։ Ասեղը տվեք ինձ, ես հենց հիմա երկու կանեմ։

Միստոնը բարձրացրեց ձեռքերը.

—Քվեարկությունը գաղտնի է։ Ահա թուղթը և ասեղը։ Հինգ րոպե հետո բոլորը քվեարկել էին։ Միստոնը հավաքեց թերթիկները և աշխույժ քայլերով գնաց խոհանոց։ Դուռը թակեց։

— Մտեք,— ասաց Գեստարմուսը։

Նա նստել էր դռան մոտ, գավազանը շարունակ ոտքերի արանքում։ Միստոնը մի պահ վարանեց։

— Արդեն,— ասաց նա։— Քվեարկեցինք։ Ես թերթիկներն եմ բերել։

Մի քանի քայլ արեց։ Կանգ առավ։

— Մի վախեք,— ասաց Գեստարմուսը։— Ես գավազանը ամուր եմ պահում։

Միստոնը թերթիկները մեկնեց նրան։ Գեստարմուսը ձեռքն առաջ բերեց և վերցրեց։

— Երկու ծակը՝ անհրաժեշտ պաշտպանությունը չենք ընդունում։ Հինգը...

— Հասկացա,— չոր պատասխանեց Գեստարմուսը։

Կարտոպը, Միրիամը և Թեյլորը մնացել էին խոհանոցի շեմին։ Գեստարմուսը ոտքերով գավազանը պահեց և շոշափեց թղթի կտորները։ Նա սկսեց մեկ֊մեկ շպրտել հատակին։ Հանկարծ նրա մատներն անշարժացան։ Ընդամենը մեկ թերթիկ էր մնացել։

Նա հաղթական ասաց.

— Տեսնում եք, որ ես ճիշտ էի։ Նայեք, պարոն Միստոն...

Գեստարմուսը թերթիկը մեկնեց Միստոնին։ Վերջինս այն պահեց լույսի վրա, վանդակավոր թղթի հարթ մակերեսին հինգ փոքր ծակեր կային։

— Գնացեք, նորից մտածեք,— ասաց Գեստարմուսը։ Դուք ընդամենը չորս հոգով եք մերժում անհրաժեշտ պաշտպանությունը։

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

— Ո՞վ է կողմ քվեարկել։

Ոչ ոք չպատասխանեց։ Կարտոպը բռունցքը խփեց սեղանին.

— Դուք ոչինչ չեք գիտակցում։ Մենք բոլորս միաձայն էինք։ Ինչ֊որ մեկը մեզ դավաճանել է։ Ո՞վ։

Նա հերթով նայեց ներկաներին.

— Քաջ եղեք։ Եթե ընդունում եք անհրաժեշտ պաշտպանությունը, ասեք։ Դա ձեր իրավունքն է։ Դո՞ւք եք, պարոն Միստոն։

— Ես չեմ պատասխանի։

Վեստը գրպանից մի քառածալ թաշկինակ հանեց և սրբեց մատները։ Բոլորը նայեցին նրան.

— Դուք ծակեցի՞ք ձեր մատները։

— Հավանաբար,— ասաց Վեստը։— Ես սովորություն չունեմ ասեղ գործածելու։

Նրա բարակ մաշկին մի քանի կաթիլ արյուն երևաց և հետք թողեց թաշկինակի վրա։

— Համենայն դեպս, երկու հատից ձեր մատը չէիք ծակի։

— Ինչո՞ւ ոչ։

— Գուցե հինգ անգամ եք ծակել,— հարցրեց Թեյլորը։

Վեստը չպատասխանեց։ Թաշկինակը դրեց գրպանը։ Կարտոպը սկսեց ետ ու առաջ քայլել։

— Գեստարմուսը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ եթե մենք նրա եղբոր վճիռը կայացնելիս մտածեինք, ավելի ներողամիտ կլինեինք։ Դուք համաձայն չե՞ք։

— Այո։ Բայց երբ նրան մահվան՝ էինք դատապարտում, սպառնալիքի տակ չէինք,— ասաց Վեստը։

Միրիամը հարցրեց.

— Իսկ եթե դատավարության ժամանակ մեզ սպառնայի՞ն։

Թեյլորն օձիքի կոճակը բացեց։ Շոգում էր.

— Ես չէի նահանջի։

Կարտոպը ձեռքերն անհամբեր շարժեց.

— Դատարկ տեղը չխոսենք։ Դրա մեջ հաշիվ չկա։ Ի՞նչ ենք անելու։

— Ասենք, որ մեզ թողնի դուրս գանք։

— Ես գնամ խոսեմ,— ասաց Կարտոպը։

Թակեց, բայց դուռը կիսաբաց էր։ Հրեց։

— Պարոն Գեստարմուս,— ասաց նա։— Դուք մեզ իզուր տեղն եք մեղադրում։ Մենք ազնիվ մարդիկ ենք, հոգսեր ունենք։ Խաթրով՝ թողեք գնանք։ Մեզ չէ, որ պիտի մեղադրեք։ Արդարադատության վրա հարձակվեք, միջոցների վրա, որոնցով իրագործվում է։ Օրենքների վրա հարձակվեք։ Մենք արդարադատության մեքենայի մի օղակն ենք։

Գեստարմուսը գլուխը բարձրացրեց։ Նրա ակնոցի ապակիները փայլեցին.

— Ես չեմ կարող արդարադատության վրա հարձակվել,— ասաց նա։— Դա հսկայական մեքենա է։ Ես ձեզ եմ ընտրել, ձե՛զ։ Եվ ես կգնա մ մինչև վերջ։ Լսո՞ւմ եք ինձ, մինչև վե՛րջ։

— Բայց, վերջապես...

— Կան մարդիկ, որոնք հացադուլ են անում։ Ես ուղղակիորեն ընտրում եմ սպառնալիքը և մահը։ Մի քանի ժամ հետո կամ ամեն ինչ կկարգավորվի, կամ մենք բոլորս հօդս կցնդենք։

— Բայց վերջապես, ի՞նչ եք սպասում մեզնից։ Ի՞նչ եք պահանջում մեզնից։

— Գնացեք մտածեք, —ասաց նա։— Ես իմ մտադրություններին ձեզ հերթականորեն կծանոթացնեմ։ Առայժմ ես գիտեմ. ձեզանից չորսն են, որ չեն ընդունում անհրաժեշտ պաշտպանությունը։ Ես գիտեմ, որ ինչ֊որ մեկը կարծիքը փոխել է։

Այլևս ոչինչ չասաց.

Կարտոպը վերադարձավ հյուրասենյակ։

— Երանելի վիճակում ենք,— ասաց նա։— Կարծում եք մեծ խորամանկություն է կարծիքն այդպիսի հեշտությամբ փոխել։ Բայց, աստվա՛ծ իմ, ո՞վ է այդ տխմարը... Վեստն իր մատն էր զննում։

— Ես եմ,— ասաց նա։— Եվ ես խնդրում եմ, որ ձեր խոսքերը ետ վերցնեք։

Կարտոպն ապշած նայեց նրան.

— Բայց ինչո՞ւ։ Դուք առաջինն էիք, որ...

— Գիտեմ, բայց վերջին րոպեին կարծիքս փոխեցի։

— Ուրեմն, դուք հավատո՞ւմ եք, որ Ֆրեդ Գեստարմուս անմեղ է։

— Դա իմ գործն է։

— Կներեք, կներեք, մենք բոլորս կապված ենք այդ գործին։ Այստեղ չէր, որ պիտի հավատայիք նրա անմեղությաննը։ Դուք պարզապես վախկոտ եք։

Վեստը կատաղությունից կարմրեց։ Նրա մատին մի կաթիլ արյուն էր փայլում։ Նա խոր շունչ քաշեց և վեր կացավ։

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Կարտոպը։

— Գնամ հետը խոսեմ։

— Լավ գաղափար է։ Դուք մեզ համար կվճարեք։ Գնացեք...

Կարտոպը մի լայն շարժումով խոհանոցի դուռը ցույց տվեց։ Վեստը կարկամեց մի պահ, հետո մի քանի քայլ արեց։ Միստոնը մի ծիծաղ արձակեց, կարծես սուլում էր։ Հետո սկսեց ձեռքերը շփել։

— Երկուսից մեկը,— ասաց նա։— Կամ կույրը նրան կթողնի դուրս գալ, կամ էլ գավազանով մի քանի հարված կհասցնի։ Երկու դեպքում էլ մենք ոչ մի շահ չունենք, որպեսզի պարոն Վեստին թողնենք անցնի այդ շեմը։

— Իսկ եթե ինձ թողնի դուրս գամ,— շփոթված տեսքով հարցրեց Վեստը։

— Մենք ընդամենը չորս հոգի կմնանք։ Իսկ եթե ձեզ գանահարի, մեզ այստեղից ոտքերը դեպի դուրս արած կտանեն։

— Բայց կույրն էլ է վտանգում իր կյանքը։

— Բայց նա կույր է։ Թքել է իր կյանքի վրա... Մինչև այժմ չհասկացա՞ք նրան։

Վեստը նորից նստեց։

— Մի սրվակ նիտրոգլիցերինը ինչպե՞ս կպայթի։

Վեստը գլուխը բարձրացրեց, նայեց Թեյլորի աչքերի մեջ.

— Չի պայթում, փոշիացնում է։ Պետք է որ ցնցում լինի կամ ջերմության օջախ։

Բոլորը հայացքները հառել էին Վեստի վրա։ Թեյլորը, որն այդ հարցը տվեց, շարունակեց հանգիստ.

— Մեր տեսած փոքրիկ սրվակը ինչպիսի՞ վնասներ կարող է տալ։

— Այդ պստիկ սրվակը կփոշիացնի մեր հարկը, վերինը և ներքևինը։

— Ուրեմն, հարևաններն էլ մեզ պես մահացու վտանգի տակ են։

— Ճիշտ այդպես։

— Պետք է նրանց հայտնել։

— Հուզվելու կարիք չկա,— ասաց Կարտոպը։— Ես չեմ կարծում, թե Գեստարմուսն իր սպառնալիքը կիրագործի։ Չեմ կարծում։

Միստոնը ձգվեց.

— Ինչո՞ւ չէ։ Գժի մեկն է։

— Ոչ, ոչ,— ասաց Կարտոպը,— ավելի կորցնելով վստահությունը։— Չեմ կարծում։

Նա շփոթված, ձեռքը տարավ մազերին.

— Այնքան էլ վատ տղա չէ, ես դրանում համոզված եմ։ Բավական է նրա թույլ տեղը գտնենք։ Բավական է նրա հետ սիրալիր խոսենք՝ ինչպես երեխայի հետ։

Կարտոպն անհանգստացած էր։ Նա չէր կարողանում իր հոգեկան վիճակը որոշել, բայց անհանգիստ էր։ Վախից չէր։ Դեռ վախից չէր։

Միստոնը գլուխը ճոճեց.

— Իսկ եթե գավազանը հանկարծ գետին ընկնի։

Այս բառերն այնպիսի ազդեցություն գործեցին, կարծես ջրի հարթ մակերեսին քար գցեին։ Պղտոր ալիքները թափահարեցին նախկին երդվյալներին։ Առաջինը Թեյլորն արձագանքեց. սկսեց կոշիկների թելերը քանդել։ Նրա գուլպան ծակ էր։

— Ի՞նչ եք անում,— հարցրեց Միրիամը։

— Դուք էլ հանեք։ Մեր կոշիկներից մեծ աղմուկ է առաջանում։ Խուսափեք ցնցումներից։

— Ես էլ այդ կարծիքին եմ,— ասաց Կարտոպը։

Բոլորը հետևեցին Թեյլորի օրինակին։ Վերջինս կոշիկները դասավորեց մի անկյունում։

— Պետք է նրա հետ սիրալիր խոսել,— ասաց Կարտոպը, շարունակելով իր միտքը։

Հետո նա վեր կացավ, գնաց դեպի հեռախոսը և մի համար հավաքեց։

— Ալո, սիրելիս, ես եմ... ամեն ինչ լավ է... դու ճաշեցի՞ր։ Հեռուստացույց նայելո՞ւ ես։ Հիանալի է, հիանալի է... Ես քիչ հետո կվերադառնամ... Ասա ինձ, սիրելիս, Կատերինը արդեն պառկե՞լ է... Դեռ ո՞չ... Ավելի լավ... Նա ինձ պետք է... այսինքն... Մեր տանտերը ուզում է հետը ծանոթանալ... նա կույր է, դու նրան գիտես... Կատերինի մասին պատմեցի, և նա շատ է ուզում ծանոթանալ։ Ես նրան երկար չեմ պահի։ Բարի եղիր ուղարկիր նրան սպասուհու հետ։ Թող հետին մուտքի աստիճաններով բարձրանան, ութերորդ հարկում է... Ես նրան երկար չեմ պահի։

Լսափողը կախեց։ Բոլորը նայում էին նրան։ Միրիամը գոչեց.

— Դուք խելագարվել եք, Կարտո՛պ։ Բացարձակապես անօգուտ է երեխայի կյանքը վտանգի ենթարկել։ Այս պատմությունը միայն մեր գործն է։

Կարտոպը գլուխը ճոճեց.

— Թողեք իմ ուզածն անեմ։ Մենք բացարձակապես ոչինչ չենք վտանգում։ Դուք կտեսնեք, ես հիմա կփափկացնեմ կույրին... Իմ աղջիկը...

— Ձեր խորթ աղջիկը,— ասաց Վեստը։

Կարտոպը մի կատաղի հայացք ձգեց նրա կողմը.

— Այո, իմ խորթ աղջիկն է, հետո՞, ես հրեշ չեմ։ Ես նրան իմ սեփական աղջկա պես սիրում եմ։

— Պետք էր ձեր կնոջը հրավիրել,— ասաց Վեստը։— Իսկ ինչո՞ւ ոչ։

— Ծիծաղելի չլինենք։ Դեռ վաղ է տագնապ բարձրացնել, ժամանակ ունենք... Թողեք իմ ուզածն անեմ։

Նրան թվաց, թե ինքը սխալ է գործել, բայց արդեն ուշ էր։ Նա ուզում էր համոզվել, որ ոչ մի վտանգ չկար։ Ոչ մի։

Ծիծաղելի է այդ գավազանի պատմությունը։ Գեստարմուսն ուզում է վախեցնել նրանց։ Փոքրիկ վրիժառություն է։ Հետո մի միտք ծագեց նրա գլխում։ Եթե սա ֆարս լիներ, Գեստարմուսն ինչո՞ւ պիտի ժամանակ կորցներ նրանց հավաքելու։ Այնքան էլ հեշտ գործ չէ գնալ, ատենակալներին մեկ առ մեկ գտնել... Կարողանալ այստեղ՝ իր մոտ հավաքել։ Կույրի համար դա սխրանք էր։

— Գիտեք, որ ջուր ենք ծեծում։

Հետո ձայնը իջեցնելով ասաց.

— Մեզ մնում է միայն գավազանը խլել նրանից։

— Դե, դե, դա շատ վտանգավոր է,— պատասխանեց Վեստը։— Ինձ թվում է, թե դուք չեք պատկերացնում պայթյունի ուժը։ Եթե գավազանը ուժեղ դիպչի հատակին, մենք կփոշիանանք, դուք լսո՞ւմ եք։

— Բայց ինչպե՞ս է նիտրոգլիցերին ճարել։ Այդպիսի բանը ներկավաճառներից չես գնի։

— Չգիտեմ,— ասաց Վեստը։

Միստոնը ինչ֊որ բան էր մտածում։

— Դուք գիտեք, որ նրա եղբայրը պահեստամասերի խանութում էր աշխատում։ Նա գործ ուներ այն բեռնատարների վարորդների հետ, որոնք լեռնային աշխատանքների համար պայթուցիկ նյութեր են փոխադրում։ Մի հոգավորը հավանաբար կապեր ունի այդ մարդկանց հետ։ Կույրին ոչինչ չեն մերժի, մանավանդ, որ ճանաչում են նրա եղբորը, մանավանդ որ նրա եղբորը մահվան են դատապարտել...

— Հնարավոր է,— ասաց Վեստը։

Թեյլորը, որ ոտքի մատներն էր քորում, շշնջաց.

— Պետք է գավազանը կամաց խլել նրանից։

— Կամաց չեն խլում,— ասաց Վեստը։

— Փորձենք։ Մի գաղափար ունեմ...

Նա հայացքով ինչ-որ բան փնտրեց շուրջբոլորը։ Մի հովանոց նկատեց դռան մոտ դրված։ Վերցրեց, դրեց աթոռին, աչքերը փակեց։

— Փորձեք խլել,— ասաց նա:— Տեսնենք հովանոցը հատակին կընկնի՞։

Կարտոպն անաղմուկ քայլերով մոտեցավ Թեյլորին։ Վերջինս, Գեստարմուսի պես, ամուր բռնել էր հովանոցը։ Նա ազնվորեն էր խաղում։ Կարտոպը փորձեց միանգամից խլել, բայց հովանոցը մնաց Թեյլորի ձեռքերում։

— Չեղավ։

— Մեկ այլ միջոց փորձենք,— ասաց Կարտոպը։

Թեյլորն աչքերը բացեց.

— Աչքերը փակեք և մի լսեք։

Թեյլորը հնազանդվեց։ Կարտոպը պատվիրեց նրան.

— Միայն թե խորամանկություն չանեք։ Ձեզ իսկապես պատկերացրեք Գեստարմուսի տեղը։ Եթե փորձը ստացվի, մենք այն կօգտագործենք։

Նա Միստոնին, Վեստին, Միրիամին նշան արեց մոտենալ և դիմեց Թեյչորին.

— Ասեք ինձ, Թեյլոր, ի՞նչ եք կարծում, այսօր անձրև կգա՞։

Թեյլորն աչքերը փակ, գլուխը դարձրեց նրա կողմը։ Միստոնը, Վեստը և Կարտոպը ցատկեցին նրա վրա և ձեռքերը բռնեցին։ Միրիամը քաշեց հովանոցը. ուշ էր։ Թեյլորը հասցրեց բավականին ուժեղ նետել հատակին։

— Անօգուտ է,— ասաց Վեստը։— Եթե այս հովանոցի մեջ նիտրոգլիցերին լիներ, հիմա դիակների անձրև կտեղար։

— Ուրեմն ի՞նչ անենք։

— Մի քիչ էլ սպասենք,— ասաց Կարտոպը։

Նա մեծ սպասելիքներ ուներ իր խորթ աղջկանից։ Կույրը երբեք չէր համարձակվի իր սպառնալիքն իրագործել։ Մի անմեղ աղջիկ... Կարտոպը նույնիսկ ամբողջ դասարանը պատկերացրեց. տասնհինգ տղա, տասնհինգ աղջիկ եկել են և աստիճանների վրա կանգնել։ Երբեք, երբեք, ոչ մի մարդ չի համարձակվի նրանց զոհել։ Առնվազն խելագարը։ Իսկ Գեստարմուսը խելագա՞ր է։ Անկարելի է։ Մինչև այժմ նա սատանայական խելքով է գործում։ Խելոք խելագար է։

— Եթե տասնհինգ րոպեից հետո չթողնի մեզ դուրս գալ, ոստիկանությանը կհայտնենք։

— Իմ դուստրն է,— ասաց Կարտոպը։— Նա մինչև բարի գիշեր չասի ինձ, չի կարողանա քնել։

Ետնամուտքի ապակեպատ դռան ետև, երկու ստվեր գծագրվեցին։ Գեստարմուսը քաշեց աթոռը և դուռը բացվեց։

— Ներս եկ, Կատերին։

Աղջիկն ամաչկոտ, կանգնել էր շեմին։ Կարտոպը առաջ գնաց, բայց նրա ոտքերը դիպան գավազանին։ Նա քարացավ։

— Նրան ուղեկցո՞ւմ են,— հարցրեց Գեստարմուսը։

— Սպասուհին հետն է։

— Թող մնա հարթակում։

Կատերինը մտավ։ Գեստարմուսը փակեց դուռը։

— Արի այստեղ...

Կարտոպը աղջկան տարավ հյուրասրահ և ներկայացրեց հյուրերին։

— Ահա,— ասաց նա։

Այժմ, երբ աղջիկն այնտեղ էր, Կարտոպն իրեն նեղված էր զգում։ Նա հանեց վերարկուն, շարֆը և մազերն ուղղեց։

— Այսօր լա՞վ ես պարապել դպրոցում,— հարցրեց նա։

— Այնքան էլ չավ չէր,— պատասխանեց աղջիկը։— Թելադրությունը դժվար էր։

Նա ամաչում էր անծանոթ մարդկանցից։

— Իսկ քաղցրավենիք կերե՞լ ես։

Նա շրթունքները շարժեց, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։

— Վաղը քեզ համար գաթա կառնեմ,— ասաց Կարտոպը։

Նա մտածեց. «Ես գարշելի եմ», բայց արդեն սկսել էր, պետք էր շարունակել։

— Գիտե՞ս, խոհանոցում նստած պարոնը կույր է։ Նա քեզ չի տեսնում։ Նա շատ դժբախտ է։ Գնա, նրան բարևիր... Նա քեզ գիտի։ Ես...

Միստոնը հազաց։ Կարտոպը նայեց նրան։

— Թող զգույշ լինի գավազանի հետ...

— Հա, ճիշտ է, փոքրիկս, զգույշ եղիր... Բարի եղիր նրա հետ։ Նա վիրավորվել է... Նա շատ դժբախտ է։

— Ինչո՞ւ է դժբախտ։

— Եղբոր պատճառով,— ասաց Կարաոպը։— Եղբայրը հիմարություններ արեց և պատժվեց, հիմա նա դժբախտ է։

Կարտոպը քրտնել էր։

— Ես մենակ չեմ ուզում գնալ այնտեղ,— ասաց Կատերինը։

— Ինչո՞ւ, նա շատ բարի է։

— Ես վախենում եմ։

Կարտոպը նայեց ներկաներին։

— Լավ, քեզ կուղեկցեմ։

Կարտոպն աղջկան տարավ խոհանոց։ Գեստարմուսը գլուխը րարձրացրեց, նայեց նրանց կողմը։

— Իմ դուստրն է,— ասաց Կարտոպը։— Նա ուզում է ձեզ բարի գիշեր ասել։

Գեստարմուսի դեմքին ոչ մի մկան չշարժվեց։

— Դուք երեխաներ չե՞ք սիրում,— հարցրեց Կարտոպը։

Նա մի խարազանող պատասխան ստացավ.

— Հանգիստ թողեք ինձ։

Հետո նրա ձայնը քաղցրացավ.

— Կատերին, գնա քնիր, ուշ է։

Նա դուռը բացեց։ Աղջիկ վարանեց։

— Գնա քնիր,— ասաց Կարտոպը։

Նա մի քանի անգամ աղմուկով համբուրեց աղջկան։

— Մայրիկին ասա, որ շուտով կգամ...

Աղջիկը դուրս եկավ։ Գեստարմուսը դուռը փակեց։

— Ժամանակ մի կորցրեք,— ասաց նա։— Դատավճռի մասին մտածեք։ Լրջորեն մտածեք։

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

Արդեն ժամը տասն էր։ Նիկոլը պիտի ճաշեր ամուսնուց բաժանված իր մոր մոտ։ Թեյլորը վաղը երեկոյան ժամադրվել է նրա հետ։ Որոշել է Նիկոլին տանել չինական ռեստորան, հետո համոզել, որ գիշերը միասին անցկացնեն։ Սկզբում նա միշտ չեմուչում է անում, բայց այս անգամ Թեյլորը հիանալի պատրվակ կունենա. կույրի մոտ անցկացրած երեկոն կպատմի։ Հյուրանոցի սենյակում։ Անկողնում։ «Թե իմանաս երեկ երեկոյան ի՜նչ պատահեց մեզ հետ, պատկերացրու որ...»։ Իրականում, դեռևս ոչինչ չէր պատահել։ Կույրը բավականին անորոշ սպասում էր։ Հա՛, Կարտոպն ասաց, որ իր փոքրիկ աղջկան բերեն։ Հետո կոշիկները հանեցին։ Թեյլորը նայեց իր ծակ գուլպաներին։ «Վաղը կփոխեմ։ Այսուհետև, նայլոնե գուլպաներ կառնեմ»։ Ճիշտն ասած, այստեղ իրեն լավ էր զգում։ Դուրսը ցուրտ էր։ Այնքանը, էլ չէր հավատում նիտրոգլիցերինի պատմությանը, բայց ուզում էր ներկաները հավատան, որ սրվակի պարունակությունը պայթուցիկ է։ Զվարճալի երեկո էր։ Անելու բան չուներ։ Փող չկա, Նիկոլը հետը չէր։ Տանը մնար, պիտի պառկեր քներ։ Վաղը կանխավճար կստանա։

— Շամպայն չի մնացե՞լ։

Ոչ ոք չպատասխանեց։ Նա չհամառեց։ Նայեց Միստոնին և խղճաց նրան։ Բիձա՛։ Մի քանի տարի է մնում ապրելու։ «Անպայման հեռուստացույց կունենա»։ Վերջին ժամանակներս, երբ հանդիպում էր այնպիսի մեկին, որը սիրահարված չէր, խղճում էր նրան և պատկերացնում հեռուստացույցի առջև նստած։ Դա նրան մխիթարում էր։ Նա բոլորին երջանկություն էր ցանկանում։ Հետո մտածեց Ֆրեդ Գեստարմուսի մասին, որին շուտով մահապատժի պիտի ենթարկեին։ Սա արդեն ուրիշ բան էր։ Ոչ ոք իրավունք չունի սպանելու։ Մարդասպանի մեկն է։ Ոչ մի խղճահարություն, ոչ մի հեռուստացույց։ Մինչև նրան մեղավոր ճանաչելը, լրջորեն մտածել էր։ Մինչև բոլոր հարցերին «ոչ» ասելը։ Իսկ եթե այդ Գեստարմուսը խենթի պես սիրել է Պասիի կնոջը։ Եվ եթե միայն դրա համար է սպանվել։ Անկարելի է։ Այդ մասին արդեն մտածել է։ Իմիջիայլոց, Գեստարմուսն ասել է, որ ինքը չէր սիրում Ստելլա Պասիին։ Նրա հետ միայն հաճույքի համար էր պառկում, ահա ամբողջը։ Լակո՛տ։ Չարժե մտածել դրա մասին։ Նիկոլն ուրիշ է։ Թեյլորը լուրջ նպատակներ ունի։ Հենց որ փող աշխատի, կամուսնանա նրա հետ։ Աղջիկը դեռ ջահել է։ Ուզում է պարել, զվարճանալ։ Նրա տարիքին դեռ պետք է։ Բայց առանց զգալու, Թեյլորին ցավ է պատճառում։ Երես առա՛ծ։ Մի քանի տարի հետո նրա բնավորությունը կկազմավորվի։ Իսկական կին կդառնա։ Թեյլորը մտածեց, որ անարդար է եղել նրա հետ։ Խանդի տեսարաններ, ճղճիմություններ։ Ընդհակառակը, նրան պետք է թողնել, որ ուրիշ տղամարդու հետ հանդիպի։ Պետք է ուշադիր լիներ, առանց հաճոյանալու։ Թեյլորը կասի նրան. «Նիկո՛լ, հանդիպիր այս տղայի հետ, դու ջահել ես, դու ուզում ես մարդկանց ճանաչել... բայց ես այստեղ եմ, իմ սերը ժայռի պես հաստատուն է»։ Թեյլորը նրան կասի նաև. «Կաբող ես վստահ լինել ինձ վրա, ես քոնն եմ, ես քեզ հետ հենց այնպես չեմ հանդիպում, դա հասկանո՞ւմ ես, դու հասկանո՞ւմ ես...»։

Նա ձգվեց, իրեն երջանիկ զգաց։ Հետո մի սատանա մտավ գլուխը։ Փորձեց քշել, բայց սատանան սկսեց ստահակորեն հակառակվել։ Այդ սատանան Թեյլորին ասում էր. «Ես եմ, Նիկոլը, քո պստիկ Նիկոլը, գիտես, որ ես էլ քեզ շատ եմ սիրում, դու իմն ես, միայն իմը, ես ուզում եմ, որ Ֆրեդ Գեստարմուսն անմեղ ճանաչվի։ Արա այդ հանուն ինձ»։

Թեյլորը գլուխը ցնցեց, որ այդ միտքը հեռու քշի, բայց սատանան համառում էր. «Լսիր իմ պստիկ Նիկոլ, սա տղամարդու գործ է։ Սա լուրջ է։ Այդ տղան սպանել է։ Սպանել է ամուսնացած մարդու։ Մտածիր նրա կնոջ մասին։ Եվ հետո, սա միայն ինձանից չի կախված։ Մենք տասներկու հոգի ենք»։

Իսկ եթե տասներկու սատանա տասներկու ուղեղում վխտա՞ն։

— Այդպես մի աղմկեք։

Թեյլորն աթոռը գցեց։ Առանց պատճառի վեր էր կացել։ Հուզված էր։ Արդարացման խոսքեր էր փնտրում։

— Լսեք ինձ,— ասաց նա։— Ես մի բան մտածեցի։ Գնամ խոսեմ Գեստարմուսի հետ։

Նա քայլեց խոհանոց, դուռը բացեց։

— Պարոն Գեստարմուս,— ասաց նա՝ ձայնը բարձրացնելով,— դուք մտածե՞լ եք Պասիի կնոջ մասին։ Նա հիմա այրի է։ Նա էլ ձեզ պես վշտի մեջ է, ամուսնուն է կորցրել։ Ի՞նչ եք կարծում, նա մեզ չի մեղադրի՞, եթե նրա ամուսնուն սպանողին անմեղ ճանաչենք։ Պետք է արդար լինել։

Լռեց։ Զգաց, որ զայրույթը բռնում է իրեն։ Սատանայի պատճառով։ Նիկոլի ձայնից. «Սիրելիս, արա հանուն ինձ։ Եթե դու Գեստարմուսին անմեղ ճանաչես, ես շաբաթն ու կիրակին քեզ հետ կանցկացնեմ»։ Ո՛չ, ո՛չ։ «Միասին մի շաբաթ կանցկացնենք, տասը օր, կփակվենք սենյակում և դուրս կգանք միայն....»։

Թեյլորը հոգու խորքում զգում էր, որ եթե Նիկոլը համառեր, ինքը կընդուներ անհրաժեշտ պաշտպանությունը։ Մանավանդ որ մյուս հինգ երդվյալներն ընդունել էին։

— Դա շատ հեշտ է, դա շատ հեշտ է, — ասաց նա հենց այնպես։

Հեռախոսագիրւքը վերցրեց և որոնեց Պասիի հասցեն։ Գտավ։ Մոտեցավ հեռախոսին, համարը հավաքեց։ Կանացի մի ձայն լսվեց։

— Տիկին Պասի՞ն է։ Ստելլա Պասի՛ն։

Կարտոպը նետվեց դեպի լսափողը։

Թեյլորը շարունակեց.

— Կներեք, որ անհագստացնում եմ, տիկին, բայց ձեզանից մի ծառայություն պիտի խնդրեմ։

— Ի՞նչ կա։

Ձայնը գռեհիկ էր։

— Ձեր... ձեր ամուսնու առիթով։

— Հարությո՞ւն է առել։

— Ես ուզում եմ Գեստարմուսի մասին խոսել։

— Արդեն պրծա՞վ։ Սատկացրի՞ն։

— Ես չգիտեմ... բայց... Անհրաժեշտ է, որ դուք գաք...

— Բայց բարեկամս, ժամը տասն անց է։ Ցուրտ է և պարկեշտ կանայք գիշերը մենակ դուրս չեն գալիս։

Նրա ձայնը տհաճ էր։ Նա երաժշտություն էր լսում՝ տանգո։ Թեյլորը փորձեց նորից համոզել.

— Բայց մեր կյանքը մազից է կախված։

— Բավական է դուրս տաս։ Բարի գիշեր։

Եվ լսափողը դրեց։

— Ինչպես երևում է,— ասաց Կարտոպը,— թախիծը նրան չի խեղդում։

Եվ մտածել միայն, որ սրա համար...

Նա, մտախոհ, գլուխը ճոճեց։

Այն պահից, երբ Միրիամը կոշիկները հանեց, Միստոնը գտնում էր, որ մթնոլորտը դարձել է հեշտալից։ Աթոռի վրա կուչ եկած, գլուխը դրել էր ձեռքերի մեջ, աչքերը գցում էր աջ ու ձախ։ Միայն Միrիամն էր նրան հետաքրքրում։ Հայացքը մեխել էր ջահել կնոջ ոտքերին, բայց որպեսզի ուշադրություն չգրավի, հառաչելով, աչքերը գցում էր առաստաղին, ասես թե մտածում էր։ Խառնիխուռն մտքեր էին պտտվում նրա գլխում։ Որևէ պատահական միտք որսում էր, մի քանի վայրկյան խարսխում գլխում, հետո թողնում։ Ամենահրապուրիչ միտքը, որը բերկրալից հաճույք էր պատճառում նրան, Միրիամն էր՝ ներկայացված հարյուր տարբեր երեսով։ Միստոնը նրան տեսնում էր վախից կանաչած՝ իր գրկում պատսպարվելիս, պայթյունից շնչահեղձ, գետնատարած, զգեստները խառնիխուռն, բայց անեղծ, հիստերիկայի մեջ զգեստները պատռելիս։ Միստոնը գտնում էր, որ նա շատ ցանկահարույց է։ Տարիներ շարունակ ոչ մի հարաբերություն չուներ իր հաշմանդամ կնոջ հետ։ Եվ տարիներ շարունակ ապրում էր այն հույսով, որ մի ջահել միս կգցի ատամի տակ։ Բայց դա պրոֆեսիոնալ չպետք է չինի։ Երբեք։ Միրիամի պես մի կին, թխահեր, բարձրահասակ, մաքուր։ Եվ, հատկապես, գաղտնապահ լինի։ Այլևս չէր կարող իր կնոջ ներկայությունը հանդուրժել։ Միստոնն արդեն սովորել էր հնազանդվել։ Օրինակ՝ այս դատավարության ժամանակ իսկական երդվյալը նրա կինն էր։ Երեք իր միասին քննում էին այդ գործը։ Վերջիվերջո, տիկին Միստոնը չընդունեց անհրաժեշտ պաշտպանությունը։ Իմիջիայլոց, նա համաձայն էր կնոջ հետ. բռնություն և արյուն չէր սիրում։ Հատկապես արյուն։ Էրոտիզմով պարուրված բռնությունն էր սիրում։ Բռնություն, որից արյուն չի լինում, բայց որն աղջնակների փեշերն է բարձրացնում և սպիտակ, նայլոն հագած ոտքերը բացում։ Ֆրեդ Գեստարմուսն արժանի է իր բախտին։ Մեղավո՛ր է։

— Ի՞նչ եք որոշում,— հարցրեց Վեստը՝ վեր կենալով։

Ոչ ոք չպատասխանեց։

— Լավ։ Գնամ հետը խոսեմ։

Վեստը խոհանոցի դուռը բացեց։ Նրա համբերությունը հատել էր։

— Գեսաարմուս,— ասաց նա։— Եթե մեզ չթողնեք դուրս գալ, ոստիկանությանը կհայտնենք։ Վերջիվերջո, ձեր վարքը շատ ծիծաղելի է. ի՞նչ եք ուզում մեզնից։ Ի՞նչ հույս ունեք։

Գեստարմուսը սև ակնոցը ուղղեց և հանգիստ պատասխանեց.

— Ես ոչ մի հույս չունեմ։ Ես ուզում եմ, որ դուք մտածեք։

— Բայց ինչի՞ մասին մտածենք։

— Մտածեք և խորհրդակցեք։ Հարցաքննեք ձեր խիղճը։

— Բայց դա չի փրկի ձեր եղբորը։

— Գնացեք մտածեք,— պատասխանեց Գեստարմուսը։

— Բայց ինչքա՞ն ժամանակ։

— Չգիտեմ։ Ես ձեզ կհայտնեմ։

Վեստը կատաղած վերադարձավ հյուրասենյակ։

— Խելառ է, — ասաց նա։— Անկեղծ ասած, ես զղջում եմ, որ հինգ ծակ արեցի։

Միստոնը թեթև ժպտաց։

— Ինչո՞ւ եք ծիծաղում,— հարցրեց Վեստը։

Միստոնը զարմացած տեսք ընդունեց.

— Ե՞ս էի ծիծաղում։ Հա՜... ձեր խոսքերի վրա։

— Էհ, այո, հինգ ծակ, դրա մեջ ծիծաղելու բան չկա։ Հավատացեք ինձ, ես կարծիքս չեմ փոխել։ Հիմա էլ պնդում եմ, որ Ֆրեդ Գեստարմուսը մեղավոր է։

— Այդ դեպքում պետք չէր հինգ ծակ անել,— ասաք Միստոնը։

— Լավ, ես սխալվել եմ։

Նա ծոցատետրը հանեց գրպանից և սկսեց թերթել.

— Տեսուչ Վահրամին զանգ տամ, մեր ընտանիքի բարեկամն է։

Կարտոպը, որ վախենում էր ծիծաղելի երևալ, ցնցվեց.

— Չորս տղամարդ ենք մի կույրի դիմաց։ Կծիծաղեն մեզ վրա։

— Մի կույրի և իր գավազանի դեմ,— ուղղեց Վեստը։

Կարտոպը հոռետեսորեն էր տրամադրված.

— Դուք իսկապես հավատո՞ւմ եք...

— Ես չեմ հավատում, նշում եմ։

— Ի՞նչը։

— Ես նշում եմ այն, որ մեզնից ոչ ոք չի համարձակվում դուրս գալ։ Ոչ ոք չի համարձակվում Գեստարմուսի կողքով անցնել։

Լռություն տիրեց։

— Գուցե խաբում է և մեզ պահում։

Վեստը արագորեն մի համար հավաքեց.

— Ալո։ Ես ուզում եմ տեսուչ Վահրամի հետ խոսել, ասացեք Վեստն է հարցնում։

Մատներով նյարդայնորեն սեղանի եզրն էր թակում։

— Ալո։ Վահրա՞մ։ Ողջույն, Վեստն է։ Կներես, որ անհանգստացնում եմ...

Նա բառեր փնտրեց.

— Ես Գեստարմուսի մոտ եմ, բարեկամներիս հետ, դուք գիտեք, մյուսի եղբայրը։ Դուք գիտեք, որ ես երդվյալներից մեկն էի։ Իմիջիայլոց, իմ բարեկամները նույնպես... Նա մեզ հրավիրեց իբր ինչ-որ սենսացիոն հայտարարություն անելու, բայց պայթուցիկ նյութերով լցված գավազանն է ճոճում մեզ վրա... Ալո՞... Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Մեզանից պահանջում է, որ մտածենք, խորհրդակցենք։ Ահա ամբողջը։ Ի՞նչ անենք։ Ի՞նչ, խորհուրդ եք տալիս։ Ասում եք լո՞ւրջ է։ Մի ժամ է այստեղ դողում ենք... Այո, իբրև թե նիտրոգլիցերին է։ Մի սրվակ։

Նա լսափողը հեռացրեց բերանից և ասաց.

— Գնաց հարցնի։

Կարտոպն ավելի մոտեցավ։ Թեյլորը, Միստոնը, Միրիամը ուշադիր լսում էին։

— Ալո... Լսում եմ... Ուրեմն, այդպե՞ս եք կարծում։

Վեստը գունատվեց։ Նա արագ բացատրեց ներկաներին.

— Անցած շաբաթ պայթուցիկ նյութերի մեծ գողություն է եղել։

— Նիտրոգլիցերի՞ն։

Վեստը գլխով հաստատեց։

— Այո, այո, ես սրվակը տեսա... պարունակությունը նիտրոգլիցերինի նման էր... Մի լիքը սրվակ... կարող է շենքի կեսը պայթեցնել... Ոչ, ոչ, չենք շարժվում... սպասում ենք... Դուք ի՞նչ եք անելու։

Նյարդային տիկը սկսեց նրա երեսը ձգել.

— Լավ, լավ, կփորձենք նրան համոզել... Բայց նա ոչինչ չի պահանջում, ահա թե ինչն է բարդությունը... պահանջում է, որ մտածենք... առայժմ դա է պահանջում... Լավ, լավ։

Լսափողը դրեց։

— Տեսուչ Վահրամը վստահ էր, որ իսկապես նիտրոգլիցերին է։

Նա մատով նյարդայնորեն քթի ծայրը քորեց, հետո ավելացրեց.

— Բնակիչներին շենքից հանում են։ Որպես... Որպես... Որպես նախազգուշական միջոց։

ԳԼՈՒԽ ՈԻԹԵՐՈՐԴ

Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր համարձակվում քայլել։ Քարացած նայում էին իրար, կարծես առաջին անգամ էին իրար տեսնում։ Մի թանձր մշուշ պատեց Վեստի աչքերը։ Ամեն ինչ նրան թվաց աղավաղված և անկայուն. ներկաները, իրերը, կահույքը։ Մի մեծ դատարկություն։ Մի մղձավանջ։ Բայց նա զգում էր, որ արթուն է։ Սիրտը ծանր էր խփում։ Վեստր չէր սիրում երկիմաստ կամ վտանգավոր իրավիճակներում գտնվել։ Նա շատ ներվային էր։ Նրա լաբորատորիաներից մեկում ջրածնի մի սրվակ պայթեց։ Այդ օրվանից հետո ամենափոքր աղմուկից ցնցվում է։ Ո՛չ դատավարության մասին էր մտածում, ո՛չ էլ Գեստարմուս եղբայրների։ Միայն գավազանում դրված սրվակն էր տեսնում։ Համոզված էր, որ ներկաները վտանգը չեն պատկերացնում։ Եթե Վահրամն ուզում է բնակիչներին տեղահանել, նշանակում է դրությունը շատ լուրջ է։ Նա հավասարակշռված, հանգիստ և խելացի մարդ է։ Թեթևամիտ չի լինի։ Վեստը մտածեց իր բարեկամների մասին, որոնք ժամը տասներկուսին պիտի սպասեին մի ռեստորանում։ Նա խոստացել էր կեսգիշերին տուն գնալուց առաջ նրանց հետ մի բաժակ խմել։ Վեստը կարծես երազի մեջ էր տեսնում նրանց։ Նրանք հիմա անվտանգ տեղում են։ Մտածեց նաև մոր մասին. «Տեղն է նրան»։ Ինչո՞ւ։ Չգիտեր։ Նրա մեղքով էր։ Մայրն ամբողջ քաղաքն իրար խառնեց, որպեսզի որդուն երդվյալ դարձնի։ Հետո Գեստարմուսի շարժումները հիշեց՝ սրվակը գավազանի մեջ տեղավորելիս։ Գրողը տանի՛, նիտրոգլիցերինի սրվա՛կը։ Պետք է ապահով տեղ գտնել, պաշտպանվել։ Շուտ, շուտ, նայիր շուրջդ։ Սենյակի մեջտեղում էր։ Աթոռից վեր կացավ, ձևացրեց, թե մտածում է, ետ ու առաջ քայլեց, վերջը քաշվեց սենյակի մյուս ծայրը և հսկայական դռան մոտ անշարժացավ։

Ներկաները նկատեցի՞ն իր խորամանկությունը։

Կարտոպն առաջինը նկատեց, որ Վեստը քաշվել է սենյակի խորքը։ Ինչո՞ւ։ Որպեսզի մի քանի մետր հեռու մնա՞ նիտրոգլիցերինից։ Իր գարաժում բենզինով լցված բիդոնների բոցավառվելն էր տեսել։ Դուրս ցատկող սպիտակ բոցն էր նկատել։ Լուռ բոցը, հետո, մի քանի վայրկյան անց՝ պայթյունի աղմուկը։ Մի ծանր և խոր աղմուկ։ Նիտրոգլիցերինը հարյուր անգամ, հազար անգամ ավելի հզոր պիտի լինի։ Նա վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել։ Տարօրինակ վիճակում էր։ Չգիտեր, վախենում է թե ոչ։ Անհանգիստ էր։ Նորից մտածեց գավազանի մասին, բայց ուղեղում ոչ մի կայծ չկար։ Ոչ, սա դեռ վախը չէր։ Առայժմ մի վերք։ Նորոգ, թարմ, անսպասելի։ Իսկ քիչ հետո վախն ու ցավը կցնդեն։

— Սիգարե՞թ։

Տուփը մեկնեց Վեստին և մնաց, որ հետն առանձին խոսի։ Վեստը մի սիգարեթ վերցրեց։

— Շնորհակալություն։

— Ի՜նչ պատմություն է,— ասաց Կարտոպը, որպեսզի զրույց բացի։

Ինչպես երևում էր, Վեստը ոչ մի ցանկություն չուներ շրթունքները բացելու։

Կարտոպը շարունակեց.

— Ի՞նչ եք կարծում, խե՞նթ է։

Վեստը, որ շատ էր մտածել այդ մասին, գլուխը ճոճեց։

— Չեմ կարծում,— ասաց նա։— Նրա խելքը տեղն է։

— Դուք... Կարծում եք, որ նա մեզ խաբո՞ւմ է։

— Չեմ կարծում։

— Ուրեմն...

Նրանք լռեցին։ Կարտոպը հառաչեց։ «Ուրե՞մն»,— մտածեց նա։ Հետո, իրենից անկախ, մտածեց Գեստարմուսի եղբոր մասին։ Կարտոպն ուշադիր հետևել էր դատավարությանը։ Լսել էր վկաներին։ Նույնիսկ գրառումներ արել։ Արդյոք անպատասխանատո՞ւ էր եղել։ Այս մասին չէր մտածել։ Այլապես ինչո՞ւ պիտի մահվան դատապարտեր մի մարդու, որին չէր ճանաչում։ Մեղադրյալի հանդեպ ո՛չ ատելություն էր տածում, ո՛չ համակրանք։ Ոչ մի զգացում։ Սառը ինչպես մարմարը։ Պարզապես իր կարծիքն էր հայտնել։ Ի՞նչ է, այսօր դրա համար, պիտի մեղադրե՞ն իրեն։ «Լավ, կատաղությունը նման պարագայում օգուտ չի տալիս, մտածենք...»։

Ամբողջ գործը դանդաղեցված նկարահանումով ֆիլմի պես երևաց նրա գլխում։ Որևէ մանրամասն փախե՞լ էր նրա տեսադաշտից։ Որևէ աղավաղված կերպա՞ր։ Ֆիլմը նորմալ էր պտտվում, մաքուր, դեպք առ դեպք։ Իսկապես, ինքնիրեն մեղադրելու բան չկար։ Բայց և այնպես...

— Կրակ ունե՞ք։

Լուցկու տուփը մեկնեց Վեստին։ Բայց և այնպես, նա ապուշ է։ Ծիծաղելի է։ Բայց քանի որ այստեղ ենք... Ահա թե ինչ. Ֆրեդ Գեստարմուսին չէր ճանաչում։ Երբեք չէր տեսել։ Բայց գիտեր այն խանութի տիրոջը, ում մոտ աշխատել էր Գեստարմուսը՝ Տոսբա կոչեցյալը, պահեստամասերի առևտրականը։ Այդ Տոսբան հայտնի Դոն Ժուան էր. բարձրահասակ, նիհար, փառասեր և հազվագյուտ պահեստամասերի միակ մատակարարողն էր։ Մեքենաները վերանորոգելիս, Կարտոպը շատ անգամ ստիպված էր լինում դիմել նրան։ Տոսբան օրվա մեջ հազիվ մեկ ժամ էր լինում իր հսկայական խանութներում։ Անկեղծ ասած, Կարտոպը նրան նախանձում էր։ Ինչպե՞ս էր կարողացել պահեստամասերի վաճառքի մենաշնորհ ձեռք բերել։ Գաղտնիք էր։

— Շնորհակալություն։

Կարտոպը ետ վերցրեց լուցկու տուփը։ Ձեռներեց էր այդ Տոսբան։ Եվ միշտ կիրթ։ Եվ միշտ գոռոզ։ Բայց ի՞նչ կապ ունի Գեսաարմուսի հետ։ Ինքը՝ Կարտոպը, ապահովված է, ամուսնացած, ազնիվ և խանութների տիրոջը վնասելու համար չի դատապարտել աշխատողին։ Մի խանութպան, որի մոտ մարդասպաններ են աշխատում։ Կարտոպը հեռու վանեց այդ միտքը։ Բայց միտքը՝ խորամանկ գազանիկը, ավելի ու ավելի առաջ էր սողում։

— Ի՞նչ եք անում այդտեղ,— հարցրեց Միրիամը։

Վեստը ձեռքերը խաչեց։ Միրիամն իր սիրած կանացի տիպերից չէր։ Բայց Վեստը գիտեր, որ ինքը նրան դուր է գալիս։ Դատավարության օրերին մի ամբողջ պատմություն սկսվեց։ Քանի անգամ Միրիամն ուզում էր խոսակցություն բացել։ Վեստը քաղաքավարի էր, բայց սառը։ Գուցե, իրենից անկախ՝ մի քիչ էլ արհամարհանքով։ Պատկերացնում էր, թե երիտասարդ կինը ինչպես պիտի իրեն հետապնդի սիրային նամակներով։ «Ո՛չ, ո՛չ, պետք չէ, որ երեխայի նման...»։ Վեստը կպատժի նրան։ Կհրավիրի բարեկամների մոտ և այնտեղ... Հա՛, հա՛, հա՛, փոքրիկս, սիրահարվա՞ծ ես, փողի հոտ ես առե՞լ։ Հա՛, հա՛։ Բայց Վեստը ամեն մի պատահածի հետ չի ամուսնանա... Եթե շատ համառեք, մորս հետ գործ կունենաք։

— Մնացեք մեզ հետ,— ասաց Միրիամը։— Աթոռները չեն պակասում...

Ծիծաղելի աթոռները։ Եվ տասներկու հատ։ Եվ այս մերկ սեղանը։

Վեստը կատաղությունից ատամները սեղմեց։ Միրիամն իր հերթին վեր կացավ և մոտեցավ սրահի մյուս ծայրում կանգնած տղամարդկանց։

— Կարելի՞ է սիգարեթ խնդրել։

Միրիամն էլ արդեն նեղված էր զգում։ Ականջ էր դնում աստիճաններից եկող աղմուկին։ Ոստիկանությունն արդյոք հայտնե՞լ է շենքի բնակիչներին։

Տխմար աղջիկ, ի՞նչ գաղափար էր մտել գլուխը՝ ծանոթանալ ատլետիկ կազմվածք ունեցող կույրի հետ։ Եթե ուզենար, տասնյակներով տղամարդիկ կճարեր։ Տղամարդու հետ գիշերն անցկացնելը հեշտ է։ Արձակուրդների ժամանակ, ծովափին, նա չորս օր շարունակ փորձել էր։ Օրը մի տղամարդ։ Թունդ խմիչքի պես կծող և գրգռող։ Բայց քաղաքում չէր համարձակվում։ Նախ, հարգված դիրք ուներ։ Եվ հետո այնպիսի տղամարդ էր ուզում, որ միայն իրենը չիներ։ Գրավիչ և ուշադիր էակ։ Արդեն երեք ամիս ոչ ոք նրան չէր դիպել։ Փորձում էր այդ մասին այլևս չմտածել։ Մեծ արկած կամ ոչինչ։ Համաձայն էր սիրային պատմության, բայց այս անգամ ուզում էր իր կյանքի ընկերոջ հետ սկսել։ Միրիամը հավատում էր սիրուն։ Գեստարմուսն արտաքինով դուր էր գալիս նրան։ Եթե նիտրոգլիցերինի այս հիմար պատմությունը չլիներ, նրա հետ երկար կզրուցեր, որպեսզի ավելի լավ ճանաչեր։ Իհարկե, կույր էր։ Միրիամը երբեմն մոռանում էր այս հանգամանքը։ Բայց ո՞վ գիտե։ Միրիամն արդեն շատ առաջ էր գնացել։ Չորս տղամարդ, որոնք նրան գրեթե չեն նայում և մի կույր, որ սպառնում է։ «Կարո՞ղ է հանկարծ վախենամ»,— մտածեց նա։ Իսկ ի՞նչ էր վախը նրա համար։ Պայթյունից այլանդակվե՞լը։ Գուցե։ Ինքնասիրությունը թույլ չէր տա նրան բերանքսիվայր պառկել հատակին և ձեռքերով գլուխը պաշտպանել։ «Այդ էր պակաս»,— մտածեց նա։

Բայց այդ մասին մտածելուց ոտքերը ծալվեցին։

— Զգույշ,— ասաց Վեստը։

— Կներեք, ես սահեցի։

Քիչ առաջ, տղամարդկանց մոտենալիս, այդ ծաղրելի վախը չէր զգում։ Այժմ հազիվ էր կանգնում ծանրացած ոտքերի վրա։

Միստոնը վեր կացավ և մոտեցավ դռան մոտի խմբին։ Ուզում էր Միրիամի կողքին լինել։ Վախենո՞ւմ էր արդյոք այդ կինը։ Իսկ մյուսները։ Ոչ ոք ցույց չէր տալիս։ Բոլորը արժանավայել կանգնել էին։ Միստոնը մատները ճթթացրեց։

— Գիտե՞ք,— ասաց նա,— որ մի քանի ամիս հետո թոշակի եմ գնում։

Բոլորը զարմացած նայեցին նրան։

— Այո,— շարունակեց Միստոնը,— երեսուն տարի ուսուցչություն անելուց հետո թոշակի եմ գնում։ Շատ կանուխ չէ, հը՞։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Ես որոշել եմ բաժանվել։ Առաջին անգամն էր, որ մտածեց ամուսնալուծության մասին։ Առաջին անգամն էր, որ արտասանեց այդ բառը։ Ինքն էլ առաջինը զարմացավ։

— Քառասուն տարվա ամուսնացած եմ,— ասաց նա,— բայց որոշել եմ բաժանվել։ Այնքան էլ ծիծաղելի չէ, հը՞։

Կարտոպը պատասխանեց.

— Ոչ, բայց վերջապես, ինձ թվում է, որ ձեր տարիքում...

— Հա՛, հա՛,— հաղթական ծիծաղեց Միստոնը։— Քանի՞ տարեկան կլինեմ։

— Հեշտ է գուշակել,— ասաց Կարտոպը։— Եթե քառասուն տարի ամուսնացել եք, ուրեմն պետք է վաթսունին մոտ լինեք։

— Յոթանասուն,— խաբեց Միստոնը։

Ինչո՞ւ էր նրանց հետ խոսում այդ մասին։ Չգիտեր։ Նա խոսելու, որևէ բան ասելու ցանկություն ուներ։

— Ես շատ լավ եմ զգում ինձ։ Ես կբաժանվեմ, և կեցցե՛ ամուրիական կյանքը։ Ես մի սուրբ վրեժ ունեմ կյանքից առնելու։

Նա աչքերը կկոցեց։ Միրիամին դիպչելու խելագար ցանկություն ուներ։ Նրա ջերմությունը, նրա նուրբ մաշկը զգալու։

— Ես առավելագույն չափով պիտի օգտվեմ կյանքից։ Գիտե՞ք, որ ես երբեք ոտք չեմ դրել կաբարե։ Ես չգիտեմ, թե դա ինչ է։ Հը՛մ։ Ասացեք ինձ. ի՞նչ տարբերություն եք գտնում իմ և քսան տարեկան երիտասարդի միջև։ Ոչ մի, ոչ մի տարբերություն։ Ես գիտեմ, թե ջահելները ինձ տեսնելիս ինչ են մտածում։ Մտքում ասում են. «Չէի ուզի սրա տեղը լինել, շուտով սատկելու է»։ Բայց ավտոմոբիլային պատահարներն այնքա՜ն շատ են։ Եվ ահա, քսանամյա ստահակը ինձնից առաջ է գերեզման մտնում...

Նա հանկարծ լռեց, հետո փոխեց տոնը.

— Ես այս բոլորը դրա պատճառով եմ պատմում...

Նա խոհանոցը ցույց տվեց.

— Չարամիտ է այս կույրը։ Նա մեզ պահում է։ Բայց... ես չեմ թողնի, որ ինձ վնաս տա։ Բայց ինձ մի ստիպեք նրա հետ մնալ այստեղ։

— Ոչ ոք ձեզ չի ստիպում,— ասաց Կարտոպը՝ համբերությունը հատած։

— Ոչ, ոչ, դուք մտածեք դրա մասին։

— Ինչի՞ մասին։

— Վերջիվերջո, եկեք լուրջ խոսենք, պարոնայք,— հանդիսավոր ձայնով շարունակեց Միստոնը։— Դուք չգիաեք, որ Գեստարմուսը մեր միջի ամենամեղավորին է փնտրում, որ նեղը դնի։

Լռություն տիրեց։ Կարտոպը գլուխը տարուբերեց.

— Ո՞ր մեղավորը։ Եվ ինչի՞ համար մեղավորը։

— Ամենամեղավորը,— համառեց Միստոնը։— Մեր մեջ անպայման կա մեկը, որն ավելի մեղավոր է, քան մյուսները։

— Մեղավոր է, որ եղբորն է դատապարտե՞լ։

— Ոչ, ոչ, իհարկե, ոչ։ Բայց կա ամենամեղավորը կամ, եթե կուզեք, ամենաքիչ պատվավորը։

— Դուք զառանցում եք,— ասաց Կարտոպը։

Միստոնը, ձեռքերը միացնելով, գլուխը ճոճեց։

— Կուզեի, որ այդպես լիներ։ Այդ դեպքում, կուզեի՞ք ինձ ասել, թե ինչ ենք անում այստեղ։ Ի՞նչ է ուզում Գեստարմուսը մեզնից, որ թողնի գնանք։

— Ես ոչինչ չգիտեմ։

Թեյլորը, որ ուշադիր լսում էր խոսակցությունը, վեր կացավ։

— Գնամ հետը խոսեմ,— ասաց նա։

Նա խոհանոցի դուռը բացեց։ Գեստարմուսը, գավազանը ձեռքերի մեջ, խորհում էր։

Թեյլորը կանգ առավ։

— Գեստարմուս,— ասաց նա հանգիստ ձայնով։— Ի՞նչ եք ուզում մեզնից, ի՞նչ հույս ունեք։

Գեստարմուսը հանգիստ պատասխանեց.

— Ոչինչ։

— Բայց դուք պահում եք մեզ, դուք մեզ սպառնում եք ինչ֊որ որոշակի պատճառով։

— Ոչ,— ասաց Գեստարմուսը։

— Ուրեմն, թողեք գնանք։

— Դեռ ոչ։

Թեյլորը չհամառեց։ Բռնակը պտտեց, որ գնա միանա ընկերներին, բայը դուռը դիմադրեց։ Նա չհասկացավ...

— Մնացեք հետը,— գոռաց Միստոնը։— Մի թողեք, որ հիմարություն անի։

Թեյլորն ամբողջ ուժով դուռը քաշեց և բացեց։

Միստոնը մռթմռթաց.

— Պետք էր հետը մնալ։ Դուք ջահել եք և ուժեղ։

Թեյլորը չպատասխանեց։ Եկավ, տեղը նստեց։ Միստոնը միացավ խմբին և սկսեց խոսել։ Ուզում էր խոսել, խոսել, խոսել...

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

— Ոստիկանությունն այստեղ է,— ասաց Վեստը։

Նա կախվեց պատուհանի գոգից և տեսուչ Վահրամի սպիտակ մեքենան տեսավ։ Կողքը շտապ օգնության մի մեքենա էր կանգնած՝ լույսերը վառ։ Արդեն հետաքրքրասերներ էին հավաքվել։

— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— հարցրեց Միրիամը։

Ոչ ոք չպատասխանեց։ Քիչ հետո աստիճաններից աղմուկ լսվեց։ Վեստը ճանաչեց տեսուչ Վահրամի ձայնը։ Նա կանչեց.

— Վահրամ, դուք այստե՞ղ եք։

— Մենք այստեղ ենք,— ասաց տեսուչը դռան ետևից։— Կանչեք Գեստարմուսին, ուզում եմ հետը խոսել։

Նրանք առիթ չունեցան նեղություն քաշելու։ Գեստարմուսն իր գավազանով կանգնել էր խոհանոցի դռան մեջ։

— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս դուռը կոտրել,— հանգիստ ասաց նա։— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս որևէ բան ձեռնարկել՝ այս բնակարանից դուրս գալու համար։ Տեսուչին ասեք, որ ես իր հետ խոսելու բան չունեմ։

Նա հանգիստ վերադարձավ խոհանոց։

— Դուք նրան լսեցի՞ք,— հարցրեց Վեստը Վահրամին։

— Լսեցի։

Լռություն, հետո.

— Ես տեղահանեմ բնակիչներին։

Նա հրամաններ տվեց։ Քիչ հետո ոտնաձայներ և զարմացական հարցումներ լսվեցին աստիճաններից։

— Իսկ մե՞նք,— հարցրեց Վեստը։— Մեզ համար ի՞նչ եք անելու։ Մենք խելագարի ձեռքում ենք։

— Ի՞նչ է պահանջում։

— Ոչինչ,— պատասխանեց Վեստը։— Ոչինչ, ոչինչ։

— Որքա՞ն ժամանակ միտք ունի ձեզ պահելու։

— Չգիտեմ։ Նրա մտադրությունը հայտնի չէ։ Գիտենք միայն, որ ձեռքին պայթուցիկ նյութ կա և եթե ուզի, մեզ կոչնչացնի։

Վահրամը մտածեց.

— Ուրեմն, դա վրեժ է։

— Անկասկած, բայց մենք ինչ գործ ունենք։ Մենք արդարադատության ներկայացուցիչ չենք։

— Հասկանում եմ, հասկանում եմ,— ասաց Վահրամը։

— Հայտնեք դատավորներին, փաստաբաններին, տեսուչներին։

Վահրամը չպատասխանեց։

— Հո չեք թողնելու, որ առնետների պես սատկենք։ Դուք պատասխանատու եք։

— Հանգստացեք,— ասաց Վահրամը։

— Հեշտ է ասել։

Կարտոպը մոտեցավ դռանը։ Նրա գլխում միտք ծագեց։ Նա հազաց.

— Ես մի գաղափար ունեմ, տեսուչ։ Լավ լսեք ինձ. ազատեք նրա եղբորը։

Մի երկար լռություն։ Կարտոպը շարունակեց.

— Նրան հանգստացնելու միակ միջոցն է։ Միակը։ Եվ վստահ եմ, որ նա մեզ կթողնի դուրս գալ։

— Ճիշտ է, այդ մասին չէի մտածել,— ասաց Վեստը։— Գնացեք, Վահրամ, մեծամեծներին հայտնեք։

Տեսուչը չպատասխանեց։ Նա ոչինչ չասաց։ Վեստը շարունակեց.

— Այստեղ հինգ հոգի ենք։ Մեզ համար արժե ջանք թափել, չէ՞։ Ազատեք նրան, անձնագիր տվեք, թող գրողի ծոցը գնա... Լսո՞ւմ եք ինձ։

— Այո, ձեզ լսում եմ,— ասաց տեսուչը։

— Շուտ, շուտ,— գռռաց Վեստը։— Շուտ արեք։ Ես գնամ նրան հայտնեմ, որ եղբորն ազատելու եք։ Շուտ...

Տեսուչը հազաց.

— Դա դժվար կլինի։ Այս ժամին այնքան էլ հարմար չէ...

— Ինչպե՞ս, հարմա՞ր,— մռնչաց Վեստը՝ հանկարծակի կատաղած։— Մենք մեր կյանքն ենք վտանգում, իսկ դուք հարմարության մասին եք խոսում։ Գնացե՛ք զարթնեցրեք բոլորին...

Տեսուչը վստահ չէր.

— Ինչ որ կարող եմ, կանեմ,— ասաց նա։— Աշխատեք հանգիստ մնալ։ Ես վստահ չեմ, թե ինչ կստացվի, եղբոր մասին իրեն դեռ չասեք... Ցտեսություն...

Քիչ հետո ոտնաձայնը լռեց աստիճանների վրա։

— Ահա։ Մենք մենակ ենք այս շենքի մեջ։

Վեստը կռացավ պատուհանի վրա։

— Հապա դուրս նայեք,— ասաց նա։

Շտապ օգնության մեքենայի շուրջը հարյուրի չափ մարդ կար։ Բոլորը հայացքները հառել էին շենքի ութերորդ հարկին։

— Քիչ հետո ամբողջ քաղաքը կիմանա...

Միստոնն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը։ Այլևս չէր կարողանում տեղը մնալ։ Ետուառաջ էր անում, պտտվում էր, քորում գլուխն ու մեջքը, անպատկառ ու լրբենի հայացքներ էր նետում Միրիամի ոտքերին։ «Ես նրան հենց հիմա կբռնաբարեմ, ես նրան կբռնաբարեմ... Ախ, տիկին Միստոն, ուզում եք դատավոր խաղալ։ Ուզում եք ներգործել ձեր պստիկ ամուսնու վրա։ Դատական ոչ մի նիստ չեք ուզում փախցնել։ Աստված գիտե, ձեզ ում տեղն եք դրել։ Անխելք կնի՛կ, հիմա՛ր, ապո՛ւշ։ Ահա թե որտեղ եմ ես՝ թոշակի գնալու նախօրյակին։ Խելագարի հետ մի սենյակում՝ դինամիտը հետույքիս։ Մինչդեռ, դուք հիմա ձեր անիվավոր բազկաթոռն եք գլորում։ Ձեր բազկաթոռը հրում են, ձեզ գգվում են, ձեզ շնորհավորում են։ Ամուսնուն երդվյալ են ընտրել։ Ի՜նչ բախտավորություն է, հը՞։ Ձեր բոլոր ապուշ բարեկամները ձեզ նախանձում են։ Այո, գիշերը զարթնեցրու ինձ, որպեսզի դահլիճում նստածների մասին խոսես։ Դատավճիռն հանելուց հետո դու ուզում էիր նախագահին ճաշի հրավիրել։ Թշվա՛ռ։ Կարծում ես պիտի համաձայներ գար տեսներ, թե մի ամբողջ երեկո քեզ ինչպես են դես ու դեն հրելու։ Հենց դա է որ կա. ինձնից մանրամասներ հարցրու մահապատժի մասին։ Գիլիոտինո՞վ, թե՞ կախաղան, թե՞ էլեկտրական աթոռ։ Սոսկալի՜ էր լսել, թե դու ինչպես էիր խոսում այդ բոլորը։ Պարանը վզին, հրաշալի է. մարդը խեղդվում է, լեզուն դուրս գցում, իսկ դու համոզված ես, թշվառ շատախոս, որ նա զվարճանում է։ էլեկտրական աթոռն ավելի լավ է։ Կարծես խորոված անեն, և դու համոզված ես, որ հրաշալի բուրմունք է տարածվում։ Իսկ գիլիոտինը։ Գլուխը կտրում են և դու համոզված ես, որ մեռած գլուխը զամբյուղն ընկնելուն պես, աչքով է անում դահճին։ Մենք էլ պակաս չենք, երդվյալներս։ Այս հաստափոր գարաժատերը, որից մեքենայի յուղ է հոտում, այս մոր փեշի տակ մեծացածը, որ պառավ մորաքույրի պես կռկռում է, այս բանվորը՝ ծակ գուլպաներով, այս պոռնիկը, որ ողջախոհություն է խաղում։ Թշվառություն է, չէ՞։ Իսկ դու, ջադու, դո՛ւ պիտի լինեիր այստեղ՝ իմ փոխարեն, որովհետև, փաստորեն, իմ բերանով դո՛ւ քվեարկեցիր...»։

Նա ծանր շնչելով կանգ առավ։ Հետո մտածեց իր կնոջ դեկոլտեի մասին։ Նրա ողորմելի շրջազգեստի՝ ջահելության վերջին հետքի մասին։ Այդ խղճուկ դեկոլտեն, որ դուրս ցցված ոսկորներն էր լույս աշխարհ հանում։ «Ես մի թշվառ շատախոս եմ»,— մտածեց նա։

Կարտոպը նայեց աթոռի վրա փռված Վեստին։ Նրա խղճալի տեսքը դուր չէր գալիս Կարտոպին։ Մի չար խոսք կախվեց լեզվի ծայրից, բայց ասաց.

— Ես համոզված եմ, որ Գեստարմուսը մեր հետ չունի։

— Գիտենք,— ասաց Թեյլորը։

— Ուզում եմ ասել, որ զայրանալու պատճառը...

Կարտոպը նայեց Վեստին.

— Ձեր հինգ ծակի պատճառով։

Վեստը գլուխը բարձրացրեց։

— Գիտեմ, թե ինչ եք մտածում,— ասաց նա։— Բավական է հինգ ծակի մասին խոսեք։ Դուք ինձ զայրացնում եք։ Համաձայն եմ, իմ սխալն է, հետո՞։ Ձեր մտքինն ի՞նչ է։

— Բայց,— առարկեց Կարտոպը,— ես իմ կարծիքն եմ հայտնում։ Ես իրավունք ունեմ խոսելու թե ոչ։ Ես սովորություն չունեմ իմ զգացմունքները թաքցնելու։ Ես չասացի ձեր հինգ ծակը, ասացի մեր հինգ ծակը։

— Խնդրում եմ վերջացրեք այդ ծակերի պատմությունը։

Միստոնը ձեռքերը շփեց.

— Ահա, ահա... Հիմա ես ամեն ինչ հասկացա։

Բոլորը հարցական նայեցին նրան։

— Դա շատ պարզ է։ Գեստարմուսը ձեր պատճառով է մեզ պահում։

— Իմ պատճառո՞վ,— հարցրեց Վեստը։

— Անկասկած։ Բոլորը ձեր...

Նա ձեռքով ծակելու շարժումներ արեց։ Վեստը կարմրատակած վեր կացավ.

— Լսեք,— ասաց նա։— Եթե դուք միտք ունեք նրան հայտնելու, որ ես եմ... ես... ես կցատկեմ գավազանի վրա... Դե՜, ոչ ոք չի գնո՞ւմ։

Կարտոպն ուսերը թոթվեց.

— Պարոնայք, այդ աստիճանի չենք հասել։ Ծիծաղելի չլինենք։

— Չմոռանանք,— ասաց Միստոնը,— որ մենք ջենտլմեններ ենք։

— Լավ, հայտնի է... Հիմարություններ ասելու փոխարեն, մտածենք։

Ժամանակ շահել։ Մի կողմ վանել բոլոր մտքերը։ Կենտրոնանալ միայն մեկ մտքի վրա։ Կարտոպը դիտմամբ իր վարի շրթունքները կծեց. վախը ցավից փարատվեց։ Հետո, տեղնուտեղը, մտածեց կնոջ մասին, կարծես ուզում էր վախից ժամանակ պոկել։ Կարտոպը սիրում էր նրան՝ Կարոլինին, սիրում էր նրա ազնվությունը։ Ազնվացեղ, սառը և շիտակ։ Կարտոպը հպարտ էր նրա հետ դուրս դալիս։ Կարոլինը շատ պարկեշտ էր։ Երբեք իր ներկայությամբ չէր հանվում։ Երբեք կոշտ բառեր չէր ասում։ «Գրողի ծոցը»՝ ահա ամենասուր բառը, որն արտասանում էր զայրացած ժամանակ։ Նա տանը նստած, խելոք սպասում էր Կարտոպին, ձայնապնակներ էր լսում, գիրք էր կարդում, ծաղիկներով էր զբաղվում։ Իսկապես, մի հրաշալի կին։ Երջանի՜կ Կարտոպ։ Լավ դիրք սիրող կին։ Հետո մի օր տուն է գալիս և նրան չի գտնում։ Կես ժամ հետո Կարոլինը գալիս է ներողություն խնդրում։ Այս աննշան մանրամասնը մոռանում է։ Երեք օր հետո նորից է ուշանում։ Ներողություն է խնդրում։ Տիկին Յարդի հետ է ուշացել. «Գիտես, բժշկի կինը» ։ Հա՜, այո... Տիկին Յարդը... Ինչ կարևոր է սիրելիս։ Հետո սովորականի պես նա տանն է։ Մի օր էլ, մոտ ժամը չորսին, գնում է մի մեքենա հանձնելու և տեսնում է կնոջը։ Նա մի տղամարդու հետ մտնում է հյուրանոց։ Ո՛չ, Կարոլինը երբեք հյուրանոց չի գնա։ Նա մենակ մտնում է մի առանձնատուն։ Կարտոպը սպասում է։ Սպասում է երկու ժամ։ Վերջապես, Կարոլինը մի տղամարդու հետ դուրս է գալիս։ Մի տղամարդ, որը զարմանալիորեն նման է Ֆրեդ Գեստարմուսին։ Կեղտո՛տ։ Նա շատ լավ գիտե, որ տիկին Կարաոպն ամուսնացած է։ Հա՜, ողորմելի մարդուկ, ամուսնացած կանանց ետևից ես քարշ գալիս։ Երեխաների մայրեր։ Այն ժամանակ, երբ ամուսինը քրաինք է թափում։ Կեղտո՛տ արարած։ Երգդ երգված է։ Ես դասդ կտա՜մ, վստահ եղիր, դասդ կտա՜մ։ Կարտոպը խոր շունչ քաշեց։ Կատաղությունից կարմրել Էր։ Հետո կամաց֊կամաց հանգստացավ, մի սիգարեթ վառեց, նայեց Միրիամին, ծխի երկար քուլա թողեց, որը ցրեց ձեռքի նյարդային շարժումով։ Հետո նորից նայեց Միրիամին և սկսեց ետուառաջ քայլել։ Տե՛ս, տե՛ս, ի՜նչ գեղեցիկ կին է։ Բարձրահասակ, գեղեցիկ, բարեձև։ Անունն ի՞նչ է։ Արի իմանանք։ Տիկին Կարտոպն է, գարաժատիրոջ կինը։ Անպիտանը ինչ գեղեցիկ է, ի՜նչ լավ բուրմունք է գալիս նրանից, ի՜նչ վայեչուչ է։ Ինչպե՞ս է ամուսնացել այդ հաստափոր գարաժատիրոջ հետ։ Փողերի համար, իհարկե։ Բախտս փորձեմ, ինչ կա որ։ Ես ջահել եմ, նա էլ երիտասարդ է։ Փորձենք... Հը, հը, կարծես թե ստացվում է։ Այնքան հեշտ է ստացվում, որ նա արդեն այստեղ է, մերկ, մահճակալին պառկած, անհամբեր սպասում է ինձ։ Ա՜յ քեզ բան։ Վաղը տեսնվե՞նք։ Ոչ, վաղը չեմ կարող, ամուսնուս հետ դուրս եմ գալիս։ Ուրեմն, վաղը չէ մյուս օրը։ Գուցե... Պարկեշտ կնոջ բերանում «գուցեն» այո է, հազար անգամ այո։ Ափսոս որ ամուսնացած է... Այդ տիկին Կարտոպը իսկապես ինձ դուր է գալիս։ Բայց գարաժատերը կա... Եթե կարողանայինք ցանել... կամ ավտոմեքենայի վթարի ենթարկվեր։ Ես մինչև մազերիս ծայրը սիրահարված եմ, այդ Կարոլինը կատարյալ կին է ինձ համար... Ես՝ Ֆրեդ Գեստարմուսս, լավ եմ վաստակում։ Ես խենթի պես սիրում եմ նրան։ Ամեն գնով այդ ամուսնացած կինը իմը պիտի լինի։

Կարտոպը հանգցրեց սիգարեթը։ Որպես ամուսին իրավացի էր։ Հազար անգամ իրավացի։ Դա իմ կինն է։ Ինձ է պատկանում։ Մասնավոր սեփականություն։ Իսկ եթե մեկ ուրիշի հետ ամուսնացած լինե՞ր։ Եվ եթե ուզեր ինձ հետ պառկե՞լ։ Ես սիրեկանն եմ և հազար անգամ իրավացի եմ։ Իսկ ամուսինը թող այնպես դասավորի, որ նրան հսկի։ Եվ հետո, ամուսինները...

Վերջիվերջո, Կարտոպը նկատեց , որ առանց ինքնիրեն մեղադրելու, կարող է երկու դերերն էլ խաղալ։ Վերջիվերջո, նկատեց, որ Պասին, զոհը, ամուսինը իրավունք ուներ սիրեկանին կռվի կանչելու։ Նկատեց նաև, որ սիրեկանը՝ Գեստարմուսը, կարող էր խենթի պես սիրել տիկին Պասիին և որ գուցե պետք էր անհրաժեշտ պաշտպանությունը ընդունել։

— Վեստ, ինձ լսո՞ւմ եք։

Տեսուչ Վահրամն էր։

Վեստը դուրս նայեց պատուհանից։ Լուսարձակները շարունակ մեծացող ամբոխն էին լուսավորում։ Զով և պարզկա գիշեր էր։ Վեստը տեսավ Վահրամին՝ բարձրախոսը ձեռքին։

— Ես ձեզ լսում եմ,— գոռաց նա։— Ի՞նչ նորություն կա։

Տեսուչը չպատասխանեց։ Վեստը մի ուրիշ ձայն լսեց և չճանաչեց։ Մայրն էր։ Բարձրախոսը աղավաղել էր նրա ձայնը։ Ի՞նչ էր անում այդտեղ։

— Սիրելիս, սիրելիս, դա վիրավորվա՞ծ չես։ Ինչպե՞ս ես։

Ծիծաղելի էր։ Մյուսներն էլ մոտեցել էին պատուհաններին։ Վեստի մայրը շարունակեց.

— Իմ խեղճ տղա, նրան ասա, որ իմ միակ տղան ես։ Նրան ասա, որ ես կմեռնեմ, եթե քեզ մի բան պատահի...

Վեստն ուզում էր պատուհանը ծածկել, որպեսզի մոր ձայնը չլսեր։ Ծիծաղելի վիճակի մեջ էր դնում նրան հարյուրավոր մարդկանց առջև։ Հարյուրավոր անծանոթների առջև իր գորովն էր ցուցադրում։ Մայրը բարկացնում էր Վեստին։ Նա գոռաց.

— Ամեն ինչ լավ է։ Մի անհանգստացիր։ Վերադարձիր տուն։

— Երբե՛ք, ես քեզ չեմ լքի, սիրելիս...

Վեստը տեսնում էր նրան՝ ծիծաղաշարժ բարձրախոսը ձեռքին։ Վարորդը կանգնել էր մոտը և նրան ձեռքով պահում էր։ Վեստը գոռաց.

— Վահրամ, դուք ի՞նչ որոշեցիք։

Տեսուչն ուսերը թոթվեց։ Ի՞նչ է անելու։

— Դուք մտածեցի՞ք մեր առաջարկի մասին։ Դատավորներին հայտնե՞լ եք։

Տեսուչը բարձրախոսը վերցրեց տիկին Վեստի ձեռքից.

— Ամեն ինչ լավ է։ Աշխատեք խելքի բերել նրան։ Դա լավագույն լուծումն է։ Ասեք, որ ձեր և իր կյանքը իզուր տեղը վտանգի է ենթարկում։ Նրան... փող առաջարկեք։

Վեստը, կատաղած, պատուհանը փակեց։

Փողի գաղափարը թափանցեց Թեյլորի գլուխը և ամուր խարսխվեց ուղեղում։ Նրան՝ Թեյլորին, երջանիկ լինելու համար հենց փողն էր պակասում։ Հիսուն հազար դոլլար և նա կամուսնանա Նիկոլի հետ։ Մի տուն կգնի և առևտրռվ կզբաղվի։ Նիկոլը երջանիկ կլինի։ Շրջազգեստներ, մեքենա, հրավերներ։

— Պոռնիկ փող, պոռնիկ փող,— ասաց նա բարձրաձայն։

— Ի՞նչ կտրիր կա այդքան գռեհիկ լինելու,— հարցրեց Վեստը։

Թեյլորը աչքերը չռեց.

— Ես գռեհի՞կ էի։

— Հապս, ի՞նչ ես։

— Դե, դե, կամաց, ախպեր։

— Ես ձեր ախպերը չեմ։ Մենք միասին մեքենա չենք հավաքել։

— Ի՞նչ մեքենա։

— Դուք գործարանում չե՞ք աշխատում։

— Է՛, հետո՞։

— Հետո, որ գռեհիկ մի եղեք։

Վեստը սրտնեղած էր։ Զայրացած էր բոլորի դեմ։ Թեյլորի ապուշ տեսքից նա հանգստացավ.

— Գրողը տանի, վերջիվերջո, կարող եք այդքան գռեհիկ չլինել։

Թեյլորը բոլորին վկա բերեց.

— Ես գոեհի՞կ էի։

Ոչ ոք չպատասխանեց։ Թեյլորը չկարողացավ իրեն զսպել.

— Դե լա՜վ, անուշիկնե՜րս։ Ես գռեհիկ եմ, հետո ի՞նչ։ Ես գործարանում եմ աշխատում, հետո ի՞նչ։ Ես ոչ մի կոպեկ չունեմ, հետո ի՞նչ։ Իսկ գիտե՞ք, դուք ովքեր եք։

Նա վիրավորական խոսքեր փնտրեց.

— Դուք աչքածակներ եք։ Փողով լցված աչքածակներ։

Վեստը, լրիվ հանգստացած, պատասխանեց.

— Համաձայն եմ։ Մոռանանք այս միջադեպը։ Ես սխալվել եմ։ Բայց, վերջապես, Թեյլոր, տղամարդ եղեք և խոսեք բոլորի պես։

Թեյլորը, որ սկսել էր ինչ֊որ բան մտմտալ, հանգստացավ և խելոք երեխայի պես ասաց.

— Եթե երբեմն գռեհիկ եմ լինում, իմ մեղքով չէ... դա ինձ ջերմացնում է։

Միստոնը զարմացավ.

— Գռեհիկ լինելը ձեզ ջերմացնո՞ւմ է։

— Ես ձեզ հավատացնում եմ։ Չգիտեմ ինչպես բացաարեմ։ Երբ գրպանս դատարկ է, ինչպես հիմա, գռեհկությունը ինձ դուր է գալիս։ Զայրույթս մեղմում է, ջերմացնում է ինձ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այնքան էլ աղքատ չեմ։ Ես շատ գռեհիկ չեմ։ Երբ փող է լինում մոտս, Շեքսպիր եմ կարդում։

— Զարմանալի է, զարմանալի է,— ասաց Միստոնը։— Իսկ երբ փող չեք ունենում, ի՞նչ եք կարդում։

Թեյլորն անվարան պատասխանեց.

— Ոստիկանական վեպեր։ Դա ինձ ջերմացնում է։

Միստոնը կրծքին խաչած ձեռքերն իրարից հեռացրեց.

— Քո տարիքում, տղաս, իրավունք չունես աղքատ լինելու։ Շա՞տ ես դեսուդեն գնում։ Պարուհիներ ես պահո՞ւմ։

Թեյլորը նայեց Միստոնի աչքերի մեջ, որպեսզի տեսնի՝ ձեռ է առնում իրեն թե ոչ։ Բայց Միստոնը լուրջ էր խոսում։

— Ես երբեք պարուհիներ չեմ պահել,— ասաց Թեյլորը։— Ես քիչ եմ վաստակում և շատ եմ ծախսում։ Ահա իմ դրաման։

— Պետք է արհեստդ փոխես։

Թեյլորը գլուխը ճոճեց.

— Հը՛մ,— ասաց նա։— Դա այնքան էլ հեշտ չէ։ Դուք չեք կարող հասկանալ...— Նա լռեց։ Հետո հանկարծ ասաց.

— Հիսուն հազար դոլար տվեք ինձ, և ձեզ կփրկեմ այստեղից։

Այս խոսքերը փախան նրա լեզվի տակից։ Մի պահ բոլորը ապշեցին։ Ամենից շատ ինքը՝ Թեյլորն էր ապշել։

Կարտոպը խոժոռվեց.

— Ինչպե՞ս,— հարցրեց նա։

Թեյլորն արդեն խոսքը գցել էր։ Ետ քաշվելու համար ուշ էր։ Ենթագիտակցությամբ համոզված էր, որ հիսուն հազար դոլարով կարող էր աշխարհն առնել։ Հիսուն հազար դոլարը գործարանի քսան տարվա աշխատանքն էր։ Վեց հազար ատելի գործողություն, ամեն երեկո զարթուցիչը պիտի լարես։

— Տվեք ինձ,— ասաց նա,— և ես խոստումս կկատարեմ։

Բոլորը նայեցին Վեստին։ Վերջինս հազաց.

— Բացատրեք,— ասաց նա։— Նախ ասեմ, որ այդքան գումար չունեմ։

— Բոլորը գիտեն, որ դուք միլիոնատեր եք,— ասաց Թեյլորը։— Եթե ուզեք...

— Նախ բացատրեք,— կրկնեց Վեստը։

Թեյլորը կուրծքը քորեց.

— Գեստարմուսին կաոաջարկեմ։ Շատ պարզ։

— Կարծում եք, որ կհամաձայնվի՞։

— Ես դրանում համոզված եմ։

— Բայց դա խաբեբայություն է։

— Փորձենք...

Վեստը հանկարծ մտածեց, որ Թեյլորը Գեստարմուսի համախոհն է։ Նրանք միասին ծուղակ են սարքել, որպեսզի թալանեն։

— Ես ինքս կառաջարկեմ,— ասաց Վեստը։— Քանի որ հույսներդ ինձ վրա է...

— Հոգեբանական սխալ,— պատասխանեց Թեյլորը։— Ավելի լավ է, որ այդ առաջարկը մի աշխատավորի կողմից արվի։ Ինձ նման աղքատը ձեզանից չավ կհամոզի։ Ես անհրաժեշտ բառեր կգտնեմ։

Միստոնը սկսեց ծիծաղել.

— Ձեր գաղափարը խելքիս չի պառկում։ Դուք Գեստարմուսին տալիս եք հիսուն հազարի չեկ, քանի որ, ինչպես ենթադրում եմ, այդքան թղթադրամ ձեզ մոտ չունեք։ Լավ։ Գեստարմուսը մեզ ազատում է և վաղն առավոտյան գնում է փողն ստանալու։ Այդպե՞ս է թե ոչ։ Բայց կույրը դուք եք, թշվառներ։ Վաղը կամ կթողնեք, որ փողն ստանա, կամ էլ կհայտնեք ոստիկանությանը։ Ես ենթադրում եմ, որ դուք ոստիկանություն կհայտնեք։

— Իհարկե,— ասաց Վեստը։— Ճիշտ եք ասում, խելքիս չի պառկում։

Թեյլորը բավարարված չէր։

— Հիսուն հազար դոլարի չեկ տվեք ինձ,— ասաց նա։

— Չարժե։

— Ավելի վատ ձեզ համար։ Ես այլևս ոչինչ չեմ առաջարկի։

Նա քիթը կախեց։ Ուզում էր հիսուն հազար դոլարի չեկ տեսնել։ Զրոները հաշվել...

Միրիամը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել։ Նրա ջղերը լարվել էին այս սպասումից։ Սրտի զարկերը ամենաթեթև աղմուկից արագանում էին, կարծես վազելիս լիներ։ Միրիամը հավոզված էր, որ սիրտը հիվանդ է։ Նա շնչահեղձ էր լինում։

— Այլևս չեմ կարող, այլևս չեմ կարող։

Նա վեր կացավ, հետո փլվեց աթոռին։ Աչքերից խոշոր կաթիլներով արցունք էր հոսում։

— Հիմա բոլորս կփոշիանանք, կտեսնեք... Լսո՞ւմ եք։

Նրանք լսում էին։ Իսկապես, ճաշասրահի անկյունից ժամացույցի թիկ-թակի պես անսովոր մի աղմուկ էր գալիս։

— Նա իր գործիքը դրել է այստեղ, և հիմա բոլորս կփոշիանանք,— ասաց Միրիամը։

Վեստը նետվեց խոհանոց։ Գեստարմուսը, գավազանը ոտքերի միջև պահած, Բրայլի սիստեմով տպված մի գիրք էր կարդում։

— Լսեք, Գեստարմուս, այլևս չափն անցաք։ Դուք չարաշահում եք մեր համբերությունը։ Ի՞նչ եք ուզում, փո՞ղ։ Ուզում եք ձեր եղբորն ազատե՞լ։ Թողեք դուրս գանք, և ես խոստանում եմ ազատել ձեր եղբորը։ Մենք հայտնեցինք դատավորներին։

Գեստարմուսը չպատասխանեց։ Նրա մատները ծակոտված թուղթն էին շոշափում։

— Խոհեմ եղեք։ Ինչո՞ւմ եք մեղադրում մեզ, գրողը տանի։

Ինչպե՜ս կցատկեր նրա վրա։ Ինչպիսի՜ հրճվանքով կխլեր նրա ակնոցը։ Խարազանող, վիրավորական խոսքեր կախվեցին նրա շրթունքներից։ Բայց չհամարձակվեց։ Լռեց։ Այդ ատելի գավազանը նրան հմայում էր։ Վեստը գիտեր, որ ամենափոքր ցնցումից բնակարանը ձվի կճեպի պես փշուր֊փշուր կլինի։ Վեստը փորձեց հանգստանալ և մեղմ ձայնով հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում։

Գեստարմուսը պատասխանեց.

— Ոչինչ։

— Ուրեմն թողեք գնանք։ Մենք գործեր ունենք, ընտանիք։

Գեստարմուսը չպատասխանեց։ Վեստը վերադարձավ հյուրասրահ։ Միրիամին տեսավ, որն ամբողջ մարմնով դողում էր։ Նստել էր աթոռին և դոդում էր։

— Ի՞նչ է ասում,— հարցրեց Կարտոպը։

— Բան չկա։ Հսկում է մեզ։ Պահում։

Հետո մեջքին սառը քրտինք զգաց։ Քրտինքի մի երկար շիթ, որից ողնասյունը քոր էր գալիս։ Վեստը նկատեց, որ վախենում է։

Վախը կամաց֊կամաց թափանցում էր Թեյլորի երակները։ Անսպասելի։ Միրիամի՞, թե սրահի ծայրից եկող անսովոր աղմուկի պատճառով։ Նա վեր կացավ, ձեռքերը ջղային շփեց, խնչեց, աչքերը չռեց, քորեց կուրծքը, մի քանի մազ պոկեց, քիթը տրորեց և սկսեց եղունգները կրծել։

Անկարելի է, անկարելի է, մտածեց Կարտոպը։ Անկարելի է, անկարելի է։ Վախը նրա պատկերացումով մի ժայռաբեկոր էր։ Մի ժայռաբեկոր, որ ամեն վայրկյան կարող էր դիպչել իրեն։ Անկարելի է, անկարելի է։ Եվ այս Միրիամը, որն առանց ամաչելու շնչահեղձ է լինում։ Եվ վախից կանաչած Վեստը։ Եվ անդադար քերվող այո Թեյլորը։ Անկարելի է...

Միստոնն ամենափոքր աղմուկին ականջ էր դնում։ Նա որոշեց, ամենափոքր աղմուկի դեպքում, պատսպարվել Կարտոպի լայնածավալ մեջքի ետև։ «Ամենափոքր վտանգի դեպքում կցատկեմ նրա մեջքին, որպեսզի պաշտպանվեմ։ Նա ջարդուփշուր կլինի, իսկ ես հնարավորություն կունենամ փրկվելու»։ Նա սկսեց Կարտոպի ետևից քայլել։

— Ուշադրություն,— գոռաց Վեստը։

Նրանք արձանների պես քարացան։ Թիկ֊թակը հանկարծ ուժեղացավ։

— Մուկ է։

Մի փոքր մուկ սկսեց սենյակի մեջ վազել։

— Պետք է բռնել դրան,— ասաց Վեստը։

— Ինչո՞ւ։

— Ամեն գնով պետք է բռնել։ Նա կվախեցնի Գեստարմուսին։

Իսկապես։ Հանկարծ կույրի ոտքերի տակ մի մուկ է հայտնվում... Կույրը վեր է ցատկում և գցում գավազանը։

— Դուռը փակենք։

Խոհանոցի դուռը կիսաբաց էր։ Թեյլորը փակեց։

— Մուկը բազկաթոռի տակ է։

Թեյլորը, չորեքթաթ, ուզում էր որսալ։ Մուկը վախեցած փախավ։ Թեյլորը վեր կացավ։

— Թողնենք դրան,— ասաց նա։— Առայժմ դուռը փակ է։

— Ավելի լավ է բռնենք։ Գուցե խոհանոցի պատը ծակի։

Վեստը գոռաց.

— Գեստարմուս, ձեզ մոտ մկներ կան։ Չվախենաք...

Մկան որսը սկսեցին։ Անհնար էր բռնել։ Ամեն տեղից սողոսկում էր։ Տասը րոպե հետո Թեյլորը մկան պոչից բռնեց։

— Ի՞նչ անենք։

Մուկը գալարվում էր.

— Պատուհանից դուրս գցենք։

Վեստը բացեց պատուհանը։ Թեյլորը դուրս շպրտեց։

Միրիամն սկսեց մաաներով սեղանը թակել։

— Նա մեզանից մեկնումեկի վրա կատաղած է,— ընդհատ ձայնով ասաց նա։— Ես վստահ եմ։

Վեստը գլուխը բարձրացրեց.

— Ի՞նձ վրա։

— Չգիտեմ։ Բայց մեզանից մեկնումեկի։

Արյունը Վեստի գլուխը խփեց.

— Ես ձեզ ասացի, եթե ինձ ծախեք, ես նրա վրա կցատկեմ, այսինքն՝ գավազանի վրա։ Դե, որոշե՛ք։

Միրիամը նյարդային վիճակում, շնչակտուր, շարունակում էր սեղանը թակել։

— Պետք է մեկնումեկին ջոկել մեր միջից, նա կմնա Գեստարմուսի հետ, իսկ մենք դուրս կգանք։

— Բայց ո՞ւմ։

— Չգիտեմ,— ասաց նա։— Գնամ հարցնեմ։

Նա վեր կացավ, երերաց, հետո վարանոտ քայլերով գնաց խոհանոց։ Դուռը բացեց։

— Գեստարմուս— ասաց նա։

Ուզում էր մեղադրել։ Ուզում էր ասել. «Դուք վայրենի չեք, մյուսների պես մարդ եք։ Դուք մեծահոգի չեք...»։

— Գեստարմուս, թողեք գնանք։ Մենք մի... պատանդ կթողնենք ձեզ մոտ։ Դուք համաձա՞յն եք։

Կույրի մատներն անշարժացան լրագրի վրա.

— Պատա՞նդ։ Ինչի՞ համար։

— Մենք գնանք խոսենք դատավորների հետ։ Մենք կազատենք ձեր եղբորը...

Մատները շարունակեցին թուղթը շոշափել։

— Ուրեմն, դուք համաձա՞յն եք։

— Չգիտեմ,— ասաց Գեստարմուսը։

Միրիամը վերադարձավ հյուրասենյակ։ Նա ինքնավստահ էր դարձել։

— Գրեթե համաձայն է,— ասսյց նա։— Որևէ մեկին ջոկենք... Նա կմնա այստեղ, իսկ մենք կգնանք դատավորների հետ խոսելու։

— Բայց ո՞վ,— հարցրեց Վեստը։— Ո՞վ կհամարձակվի մնալ այստեղ։

Մեռյալ լռություն։

— Տեսնո՞ւմ եք, ոչ ոք չի ուզում մնալ։

Նա բացեց պատուհանը և Վահրամին կանչեց.

— Տեսուչ, մի բան արեք։ Տասնհինգ րոպեից հետո մենք հօդս կցնդենք։

Վեստն ուզում էր մի սպառնալիք տալ, որպեսզի ձևականություններն արագացնեն։

— Ազատե՛ք եղբորը, գրողը տանի։ Անձնագիր տվեք նրան, թող գնա արտասահման։ Ինձ լսո՞ւմ եք։

Փողոցում բազմաթիվ մեքենաներ էին կանգնել։ Հազարից ավելի մարդ կար։ Վահրամի ձայնը բարձրախոսով զատվեք ամբոխի աղմուկից.

— Ինչ որ պետք է, անում ենք,— ասաց նա։— Փորձեք խաթրով վերջացնել։ Փորձեք...

Վեստը կատաղած գոռաց.

— Դուք պատասխանատու եք։ Եթե մեզ մի բան պատահի, ձեր մեղքով կլինի։ Ձեր ձեռքերում հինգ հոգու կյանք է, լսո՞ւմ եք ինձ, տեսուչ։

— Տասնհինգ րոպեից հետո մենք բոլորս հօդս կցնդենք,— ասաց Վեստը։— Արագ գործեք։

Պատուհանը փակեց։ Հետո դարձավ Միստոնին.

— Միստոն դուք յոթանասուն տարեկան եք։ Խնդրում ենք մնացեք այստեղ։

Բոլորը հայացքները հառեցին Միստոնի վրա։ Կարծում էին, որ կբողոքի։ Բայց չբողոքեց։ Լուռ էր։ Մտածում էր։ Վեստի ցինիզմը նրան շշմեցրել էր։ Եվ ոչ ոք չէր բողոքում։ Նա ամենածերն էր, լավ գործ են բռնել... «Ես ամենածերն եմ, ես առաջինը պիտի սատկեմ, հա՛, հա՛...»։ Վախը նրան փոխեց։ Տարիների ընթացքում ետ քաշված բնազդները վախից արթնացան։ Այլևս չէր վախենում։ Նա տռփանքով քաջալերված էր։

— Ես կմնամ,— ասաց նա։— Մեկ պայմանով...

Ուզում էր բոլորի ներկայությամբ ասել, որ հենց հիմա ցանկություն ունի Միրիամի հետ պառկելու։ Իհարկե, վերջին վայրկյանին չհամարձակվեց ասել։ Նրա ատենակալի ողջախոհությունը հաղթեց։

— Համաձայն եմ, մնում եմ։ Ես վտանգի եմ ենթարկվում։ Բայց ես... ես կուզեի երկու խոսք ասել օրիորդին։

— Ի՞նձ,— ասաց Միրիամը զարմացած։

— Այո,— ասաց նա։— Երկու խոսք՝ կարևոր և գաղտնի։

Նա հայացքով մի քաշված անկյուն փնտրեց։

— Գնանք ննջասենյակ... Ձեզ երկար չեմ պահի։

— Խնդրեմ,— ասաց Միրիամը։

Մի անսպասելի երջանկություն ողողեց Միստոնին։ Երես առ երես պիտի գտնվեր իր ցանկացած կնոջ հետ։ Այլապես... Այլապես, նա կհրաժարվեր, մենակ մնալ կույրի հետ։ Նիտրոգլիցերինի գաղափարը հարևանցիորեն դիպավ նրան, բայց եթե կույրի հետ մնա, հոր պես կխոսի հետը։ Նրան կասի. «Որդիս, ես կարող էի ձեր հայրը լինել։ Որդիս, ես այնպիսի մի տարիքի եմ հասել...»։ Գլուխը մի կերպ կազատի։

Գեստարմուսը ննջարանի դուռը բացեց, թողեց, որ Միրիամն առաջինը մտնի և փակեց։ Տեսուչի լուսարձակների շնորհիվ սենյակը թաղվել էր կիսախավարի մեջ։

— Մեկ ժամ հետո,— ասաց Միստոնը,— գուցե ես փոշիացած լինեմ։

Միրիամը ուզում էր առարկել, բայց Միստոնը ձեռքի շարժումով նրան կասեցրեց։

— Ես վաթսուներեք տարեկան եմ,— ասաց նա։— Ես համաձայն եմ զոհվել, բայց մինչ այդ...

Միստոնը նայեց Միրիամի աչքերի մեջ։ Արդյոք որևէ բան կասկածո՞ւմ էր։

Միստոնը զգաց, որ ինքը ցանկությունից դողում է։ Այլևս չէր կարողանում շրթունքների դողը զսպել։

— Բայց մինչ այդ ես կուզեի... Դուք հասկանո՞ւմ եք, դուք ինձանից մեծ զոհաբերություն եք պահանջում։ Ընդունեք, որ այդպես է...

— Ընդունում եմ,— ասաց Միրիամը։

Նա դիք կանգնել էր փակ սենյակի մեջ՝ Միստոնի առջև։

— Փորձեք ինձ հասկանալ,— կրկնեց նա։— Երեսուն տարի է, ես ամուսնացած եմ, մի հաշմանդամ կնոջ հետ։ Ես կուզեի, որ դուք ինձ հասկանայիք...

Միրիամն անմիջապես հասկացավ։ Մտածում էր։ Եթե զիջեր, տասնհինգ րոպե հետո կգտնվեր ազատության մեջ։ Միստոնը ֆիզիկապես զզվելի էր։ Բայց վախն ավելի զորեղ էր։

— Ես հասկացա,— ասաց նա։

Լռություն տիրեց։ Միստոնը նայեց Միրիամի աչքերի մեջ և հասկացավ, որ համաձայն է։ Կարող էր ցատկել, տապալել անկողնու վրա, զգեստը բարձրացնել։ Իրենն էր։ Մի ջահել, գեղեցիկ, ցանկալի և պարկեշտ կին պատկանում էր իրեն։ Կարող էր դիպչել նրան, մերկացնել, կրծքերը շոյել, փորը, ազդրերը։ Կարող էր հանվել և պառկել նրա կողքին՝ մեկ մարմին դարձած։ Ծեր ու թորշոմած մատնեքով փակչել նրա մկանոտ մարմնին։ Իր լղարիկ ոտքերը Միրիամի գեր ազդրերի կողքին դնել։

— Հասկանո՞ւմ եք, ես պատվով մարդ եմ։ Չկարծեք թե...

— Ես ոչինչ չեմ կարծում,— ասաց Միրիամը։

Նա չէր շարժվում։ Կանգնած էր։

— Տասը տարի է ես կնոջս չեմ խաբել։ Եթե իմ տեղը լինեիք... բայց դուք չեք կարող հասկանալ։ Ես կանանց հետևից չեմ վազում... Ես չէի ուզի, որ դուք կարծեիք, թե...

Նա անկապ բաներ մռթմռթաց։

— Ես վստահ եմ, որ դուք պատվով մարդ եք,— ասաց Միրիամը։

Ուզում էր վերջացնել այս բոլորը։ Միստոնը սկսեց եղունգները կրծել։

— Բնական է,— ասաց նա։— Դուք երիտասարդ եք և ցանկահարույց։ Ես էլ, մյուս տղամարդկանց պես ձեզ ուզում եմ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք... Եվ հետո, այս միջավայրը, այս հանգամանքները, դուք հասկանո՞ւմ եք... Ես երբեք չէի համարձակվի ձեզ խնդրել, որպեսզի... և սակայն, ես էլ մյուսների պես տղամարդ եմ։ Ես էլ կարող եմ ցանկանալ երիտասարդ կանանց։ Եթե իմանայիք...

Նա խղճալի էր։ Հեռավոր ակնարկներ էր անում։ Նա սենյակ մտավ որոշակի և հստակ մտադրությամբ, այժմ չէր համարձակվում։ Միրիամի առջև վեհերոտվել էր։ Ա՜հ, եթե դիմադրեր։ Եթե մերժեր։ Բայց պատրաստ էր տրվելու, բայց անշարժ կանգնել էր։ Եթե հանվե՜ր։

— Ես շատ գաղտնապահ մարդ եմ,— ասաց Միստոնը։— Ոչ ոք ոչինչ չի իմանա... Ոչ ոք, պատվովս եմ երդվում։

Միրիամը չէր պատասխանում։ Հավանաբար, չէր ուզում օգնել։

Ինքը պետք է գործեր։ Ինչպե՞ս։ Խնդրե՞լ, որ պառկի մահճակալին։ Հանվի։

— Դուք շատ գեղեցիկ ոտքեր ունեք։

Միրիամը չպատասխանեց։

— Հենց նոր տեսա... Ես... ես գովաբանում եմ։ Այդպիսի ոտքեր կանայք հազվադեպ են ունենում։

Նա չպատասխանեց։ Միստոնը, ավելի շվարած, շարունակեց.

— Դուք... դուք պետք է կինոյում նկարվեիք։ Անկեղծորեն, դուք հաջողություն կունենայիք։

Նա լռեց, որոշում առավ։ Բացեց դուռը։

— Ձեզանից հետո,— ասաց նա։

Ամոթահար միացավ մյուսներին։— Ես վախկոտ եմ,— մտածեց նա։— Բայց համբերություն, ես մի գեղեցիկ օր կհարձակվեմ այդ մկան վրա։ Եվ նրան կբռնաբարեմ։ Իր բնակարանում, իր անկողնու վրա։ Ես կցատկեմ նրա վրա, համբերություն։ Եթե դիմադրի, ես նրան կծաղրեմ և կբռնաբարեմ։

— Հը՞,— հարցրեց Վեստը։

— Զահրումա՛ր,— պատասխանեց Միստոնը։

— Մնո՞ւմ եք։

— Ինչո՞ւ ես,— հարցրեց Միստոնը։— Ի՞նչ է, կարծում եք ես բիձա՞ եմ։

— Բայց դուք առաջարկեցիք...

— Շատ իզուր,— ասաց Միստոնը։— Ես կարծիքս փոխեցի։

Վեստը չպնդեց. Միստոնը սկսեց ետ ու առաջ քայլել, Կարտոպին հետևել։

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ

— Դա իմ կինն է,— ասաց Կարտոպը։

Նա պատուհանը բացեց և տեսավ կնոջը՝ բարձրախոսը ձեռքին։ Գորովանքի մի ալիք ողողեց նրան։ Իրենից անկախ աչքերը թրջվեցին։ «Սիրելիս, սիրելիս...»,— շշնջաց նա։ Ի՜նչ անշնորհք տեսք ուներ՝ այդ բարձրախոսը բերանի մոտ պահած։ Կինը գոռաց.

— Հենց նոր ինձ ասացին։

Կարտոպը, հուզված, գլխով արեց։ Ինչպե՜ս է սիրում։ Նա սառն է և հպարտ, բայց ինձ սիրում է։ Կարտոպը գռռաց.

— Սիրելիս, մենք շուտով բնակարանը կփոխենք։

Ապուշություն էր այդպիսի բաներ գոռալ ամբոխի առջև։ Բայց նրա հոգը չէր։ Նա ուզում էր իր սերը ցույց տալ։

— Ի՞նչ ես ուզում, որ անեմ,— հարցրեց կինը։

— Չգիտեմ։ Եթե ինձ մի բան պատահի, գնա փաստաբան Շահանի մոտ, նա իմ գործերին ծանոթ է...

Ամոթ զգաց, որ իր խորթ աղջկան անհագստություն էր պատճառել։ Շատ ամաչեց։ «Եթե դուրս գամ, երկուսին էլ պետք է երես տամ։ Ա՜խ, իմ գանձեր»։

— Այդպես մի մնա, տուն վերադարձիր...

— Ես մնում եմ,— գոռաց կինը։

Կարտոպը չպատասխանեց։ Ձեռքերը կախեց, նայեց կնոջը, որն այդ բարձրությունից շատ փոքր էր թվում, հետո մի սիգարեթ վառեց։ «Եթե իմանայի»,— մտածեց նա։ Ֆրեդ Գեստարմուսին հիշեց. «Վերջիվերջո, նա գուցե անմեղ է։ Նա միայն պաշտպանվել է։ Ես պետք է ընդունած լինեի անհրաժեշտ պաշտպանությունը...»։

Թեյլորը, որ հետևում էր Միրիամին, մոտեցավ նրան։

— Ինչի՞ մասին եք մտածում,— հարցրեց Թեյլորը։

— Ոչ մի բանի։

Ուզում էր Ֆրեդ Գեստարմուսի մասին խոսել, բայց Միրիամի չոր պատասխանից լռեց։ Հետո նշան արեց Միստոնին՝ իբր ուզում է հետը խոսել։

— Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Ֆրեդ Գեստարմուսը սառնասրտորեն է սպանել Պասիին,— շշնջաց Թեյլորը։

Միստոնը ճղճղաց.

— Բարեկամս, ես թքել եմ նրա վրա։ Ես ուրիշ հոգսեր ունեմ։ Ձեր հարցը պետք է կնոջս տալ։ Իսկ ես միայն ենթարկվում եմ նրան։ Որովհետև հոգնել եմ։ Որպեսզի հրեշին չբարկացնեմ։

Միստոնը ուզում էր Կարտոպի ետևից քայլել, որպեսզի պայթյունի դեպքում պաշտպանվի, բայց Թեյլորը բռնեց նրա ձեռքը։

— Բայց, պարոն Միստոն, դուք չեք ասի, թե առանց մտածելու եք քվեարկել։

— Բարեկամս, ես ոչինչ չեմ ասում։ Իմիջիայլոց, ես սկսում եմ համոզվել, որ այդ Ֆրեդ Գեստարմուսը իր կաշին է փրկել։ Պոզավոր ամուսինները լավ կանեն, որ իրենց կանանց հսկեն։

— Ուրեմն, ինչո՞ւ չեք ընդունել անհրաժեշտ պաշտպանությունը։

— Գրողի ծոցը գնա անհրաժեշտ պաշտպանությունը։ Ես հրեշի ազդեցության տակ էի։

— Իսկ... եթե նորից սկսվեր։

— Ես անմիջապես կողմ կքվեարկեի անհրաժեշտ պաշտպանության։

Թեյլորը թողեց Միոտոնի ձեռքը։

Միրիամը, գլուխը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Նա հիմա հոգնաբեկ էր։ Վախն անցել էր։ Նա վերանայում էր դատը։ Ահա, Ֆրեդ Գեստարմուսը պառկում է տիկին Պասիի հետ։ Իր կնոջը սիրող Պասին կռվի է կանչում սիրեկանին։ Սիրեկանը պաշտպանվում է, այսինքն՝ սպանում։ Անհրաժեշտ պաշտպանությո՞ւն։ Միրիամը գործը նորից կվերանայի։ Երկու անգամ, հինգ անգամ, տասն անգամ։ Այսքանից հետո ինչո՞ւ վերանայել։ Նա կարող էր հարել մյուս երդվյալներին։

— Իսկ դո՞ւք, պարոն Վեստ։

Վեստը զարմացած նայեց Թեյլորին.

— Ի՞նչ կա։

— Եթե ամեն ինչ նորից սկսվեր։ Դուք ինձ լավ հասկանում եք։

— Ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Ես որոշումը չեմ վերանայում։ Անհրաժեշտ պաշտպանություն չկա։

— Ուզում էի իմանալ,— ասաց Թեյլորը։— Ես չեմ պնդում։

Ո՜չ, շատ հե՜շտ կլինի սպառնալիքի տակ կարծիքը փոխել։ Նա երբեք չի ընդունի անհրաժեշտ պաշտպանությանը։ Երբե՛ք։ Նա հողմացույց չէ։ Ժամանակին կշռել է թերն ու դեմը։ Լակոտ չէ։

Թեյլորը կռացավ պատուհանի վրա և Նիկոլին տեսավ։ Մի նոր վերարկու էր հագել, որը Թեյլորը երբեք չէր տեսել։

Նա գռռաց.

— Նիկո՛լ, Նիկո՛լ...

Ինչպե՜ ս էր սիրում նրան։ Նիկոլը ձեռքով նշան արեց։ Հետո նրա կողքին Ժոելին տեսավ՝ ամերիկյան մեքենա ունեցող տղային։ Ի՞նչ է անում այստեղ։ Ո՞վ է նրան հայտնել։ Նիկո՞լը։ Գուցե միասին էին։ Թեյլորը նայեց նրանց։ Ժոելը կանգնել էր Նիկոլի ետևը՝ շատ մոտիկ և շոյում էր նրան։ Կեղտո՛տ։ Թեյլորին նույնիսկ թվաց, թե Ժոելը ձեռքը բարձրացրեց, որպեսզի տեսնեն իրեն։ Այդ էր պակաս։ Անպայման ուզում էր, որ այս պատմությունը վատ վախճան ունենա, որպեսզի Նիկոլին իրեն պահի։ Թեյլորը գոռաց.

— Նիկոլ, ցուրտ է, գնա տուն։

Չէր ուզում նրան տեսնել Ժոելի կողքին։ Նիկոլը չպատասխանեց։ Նա բոլորովին անհանգստացած չէր երևում։ Ծիծաղում էր։ Ժոելը երևի կատակներ է անում։ Լրագրերում կարդացած սրամտություններն ասում։

— Տուն գնա, Նիկոլ։

Ոչ մի պատասխան։ Ամբոխը լուռ էր։ Լուսանկարիչները իրենց ապարատները տնկել էին օդի մեջ։ Ոստիկանները շարք էին կազմել։ Շտապ օգնության մեքենաներ։ Հրշեջ մեքենաներ։

— Պատուհանը փակե՛ք,— գոոաց Կարտոպը։

Թեյլորը շրջվեց.

— Ինչո՞ւ։

Թեյլորը փակեց պատուհանը։ Փռշտոց լսվեց։ Գեստարմուսն էր փռշտում։

— Գրողի ծոցը գնան այս միջանցուկ քամիները։

Հանկարծ նրանք տագնապալից ականջ դրեցին։

— Միայն թե շատ ուժեղ չփռշտա...

— Բայց, վերջիվերջո,— ասաց Թեյյորը,— փռշտալուց սրվակը չի պայթի։

— Այն էլ ինչպես կպայթի,— ասաց Վեստը։— Բավական է մի փոքրիկ ցնցում։

Նրանք լարված ականջ էին դնում։ Գեստարմուսն այլևս չփռշտաց։

Միստոնը նրանց նշան արեց, որ մոտենան, հետո շշնջաց.

— Հրշեջների մեքենան ներքևում է։ Ասեք, թող սանդուղքը բարձրացնեն և գան մեր ետևից։

— Փայլուն գաղափար է,— ասաց Կարտոպը։— Ոչ մի րոպե չկորցնենք։

— Ինչպե՞ս հայտնենք նրանց։

— Թուղթ տվեք ինձ։

Նա գրեց. «Մեծ սանդուղքը անաղմուկ բարձրացրեք մինչև պատուհան»։ Հետո մի ծանր բան ուզեց, որպեսզի կարողանա թուղթը գցել։ Թեյլորն իր հրահանը տվեց։ Կարտոպը թղթով փաթաթեց հրահանը, հետո զգույշ քայլերով պատուհանին մոտեցավ և կամաց բացեց։ Փոքրիկ փաթեթը ձեռքի մի լայն շարժումով ետ տարավ և շպրտեց։ Նա տեսավ, թե տեսուչ Վահրամը ինչպես վերցրեց թուղթը։ Երկու րոպե հետո հրշեջ մեքենաները կիպ մոտեցան շենքին։

— Լավ է, լավ է,— շշնջաց երջանիկ Միստոնը։

Սանղուղքը գալարվող օձի պես սկսեց լուռ ու զգույշ սողալով մոտենալ նրանց։ Քիչ հետո կազատվեն։ Պատուհանի մոտ հավաքված, տագնապով նայում էին մետաղյա օձին, որն իր երախը մոտեցնում էր նրանց։

— Լուռ չմնանք, խոսենք,— ասաց Միստոնը։

— Այո, այո, խոսենք...

— Մի բան ասեք։

— Ինչ։

Նրանք բնավ ցանկություն չունեին խոսելու։ Կարծես կաթվածահար լինեին։ Թեյլորը գոչեց.

— Ես մի բանաստեղծություն կարդամ։

— Ոչ մի բանաստեղծություն,— շշնջաց Միստոնը։

Հետո, բարձրաձայն, որպեսզի Գեստարմուսը լսի, ասաց.

— Անցած շաբաթ, դպրոցից վերադառնալիս, իմ աշակերտուհիներից մեկին հանդիպեցի, հասկանում եք, ես նրան շատ փոքրուց գիտեի, և պատկերացրեք, որ այդ սիրունիկը արդեն տասնհինգ տարեկան... ոչ, ոչ տասնչորս տարեկան... այո... նա հազիվ տասնչորս տարեկան լինի...

Սանդուղքն արդեն հասել էր նրանց պատուհանին։ Միստոնը շարունակեց.

— Աղջնակ է, բայց արդեն լավ կազմավորված։ Ուսուցիչներից մեկի հետ սիրաբանում էր։ Մի երեսուն տարեկան տղամարդ։ Պատկերացնում եք...

Սանղուղքը կանգ առավ։ Մի հրշեջ սկսեց մագլցել... Քիչ հետո հասավ նրանց պատուհանին։ Միստոնը պատուհանը բացեց և ուզում էր աոաջինը դուրս գալ։ Թեյլորը նրան պահեց.

— Սկզբում կանայք։

Հրշեջը շատ մոտիկ էր նրանց։ Միրիամը բարձրացավ պատուհանի գոգին։ Նա շտապում էր դուրս գալ այդ տնից։ Շտապում էր լքել իր բախտակիցներին։

— Աստված իմ, աստված իմ,— մտածեց նա։

Միրիամը իրենից ներքև կանգնած մարդկանց տեսավ և սանդուղքի աստիճանները։ Կարո՞ղ է այդ թեք սանդուղքի մանր աստիճաններով իջնել։ Հանկարծ ամեն ինչ պտտվեց նրա աչքերի առջև։ Հրշեջն արդեն ձեռք էր մեկնում նրան։ Մի անսպասելի գլխապտույտ Միրիամին տեղում մեխեց։ Լուսարձակները, շտապ օգնության մեքենաները պտտվեցին նրա աչքերի առջև։ Նա բարձր ճչաց և սրտի ուժգին բախումով, քրտնաթոր և շնչասպառ, անշարժացավ պատուհանի եզրին։

— Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս պատուհանից դուրս գալ։

Նրանք ետ նայեցին։ Գեստարմուսը՝ հսկա, եռանդուն, կանգնել էր խոհանոցի դռան մոտ։

— Հաշվում եմ մինչև տասը,— ասաց նա։

Նա գավազանը ճոճեց և սկսեց հաշվել...

— Սպասեք, սպասեք...— գոռաց Վեստը։

Հետո գոռաց հրշեջին, որն արդեն հասել էր նրանց պատուհանին.

— Գնացեք, թողեք մեզ։

Հրշեջը հնազանդվեց։ Նա էլ վստահ չէր։

— Պատուհանը փակեք,— հրամայեց Գեստարմուսը։

Վեստը պատուհանը փակեց։ Գեստարմուսը վերադարձավ խոհանոց։ Միստոնը, սրտի կսկիծով, նայում էր, թե ինչպես են իջեցնում սանդուղքը։ Կարտոպը արհամարհական հայացքով նայեց Միրիամին. «Քա՛ծ»։

— Ես ձեզ մի հարց ունեմ տալու,— ասաց Թեյլորը։

Նրանք ջարդված նստել էին սեղանի շուրջը։ Թեյլորն արդեն սկսել էր գլուխը, կուրծքը, ձեռքերը քորել։

— Իմ հարցը շատ պարզ է։ Այս պահիս մենք անհրաժեշտ պաշտպանության վիճակո՞ւմ ենք։

Վեստը ձեռքերը բարձրացրեց վեր.

— Այդ հարցը կարելի է նույնիսկ չտալ։

— Եթե մենք Գեստարմ ուսին սպանենք, անմեղ կճանաչվե՞նք։

— Այն էլ ինչպես,— ասացին բոլորը միաբերան։

— Ահա իմ ամբողջ ասելիքը,— ճշտեց Թեյլորը։

Թեյլորի հարցը տարակուսանքի մեջ ձգեց Վեստին։ Ի՞նչ էր ուզում ասել։ Իհարկե, Գեստարմուսին սպանելը ելք էր, բայց վտանգավոր։ Նիտրոգլիցերինով լցված անիծյալ գավազանը կարող էր գետին ընկնել է պայթել։ Գեստարմուսի հասակն ունեցող մարդուն հեշտությամբ չես սպանի։ Բայց գաղափարը հրապուրիչ էր։ Վերջապես, իրենց կյանքն են պաշտպանում։ Անհրաժեշտ պաշտպանության։ Ամբողջ քաղաքն արդեն տեղյակ էր։ Դատավորները, ոստիկանները, պատահական երդվյալները... Նույնիսկ դատավարություն չի լինի։ Անհրաժեշտ պաշտպանության առկայությունը աչք ծակող է։ Ինչը չէր երևում Ֆրեդ Գեստարմուսի պարագայում։ Բնավ չէր երևում։ Պասին նրան տարել է քաղաքից հեռու։ Վկաները միաձայն պնդում էին այդ փաստը։ Լավ։ Եվ այնտեղ Ֆրեդ Գեստարմուսը նրան սպանել է։ Պասին գուցե մի քիչ բուռն է եղել, բայց դրա համար մարդու աղիքները չեն թափի։ Եղջյուրներ է տնկել և սպանել։ Դա արդեն չափից դուրս է։ Մարդասպանը իրեն կորցրած վերադարձել է տուն, որտեղ այս պահիս գտնվում է ինքը։ Եվ կույրը հայտնել է ոստիկաններին։ Ուրեմն, եղբայրը հավատում էր անհրաժեշտ պաշտպանությանը։ Եղբայրը միշտ կհավատա... Իսկ եթե Ֆրեդ Գեստարմուսը իսկապես անհրաժեշտ պաշտպանության մեջ է եղել։ Եթե նա իսկապես իր կյանքն է փրկել։ Վեստը այս բոլոր հարցերի մասին մտածել էր դատավարության ժամանակ։ Լրջորեն մտածել էր։ Փորձեց վերհիշել։ Այո, այո, լրջորեն մտածել էր։ Դատավճռի նախօրյակին ընկերների հետ զրուցել էր այդ հարցի շուրջ։ Նրանք համաձայն էին իր կարծիքին։ Բոլորը չընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։ Այս պահիս, Վեստը կարող էր սպանել Գեստարմուսին և ապացուցել անհրաժեշտ պաշտպանությունը։ Վկաներ կան։ Իսկ Պասիի և Ֆրեդ Գեստարմուսի միջև... Ոչ մի վկա։ Պետք է պարզապես հավատալ նրա խոսքերին։

Վեստը գլուխը բարձրացրեց և հանդիպեց Թեյլորի հայացքին։ Իրենից անկախ շփոթվեց։

Պետք է արագ գործել։ Վեստը վեր կացավ և ցատկեց դեպի պատուհանը։

— Պետք է վերանայել գործը,— գոռաց նա։

Նրա ձայնը տարօրինակ հնչեց ձմեռային գիշերվա մեջ։

— Ինձ լսո՞ւմ եք։ Պետք է ամբողջը վերանայել։ Գեստարմուսը հենց նոր կարևոր բաներ հայտնեց։ Պետք է ամբողջը վերանայել։

Լռություն։

— Ինձ լսո՞ւմ եք, տեսուչ։

Տեսուչը բարձրախոսը վերցրեց։

— Լսում եմ ձեզ,— ասաց նա։

— Հայտնեք դատարանին, որ անհրաժեշտ է վերանայել գործը։

Նա այժմ համոզված էր, որ Ֆրեդ Գեստարմուսը անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել։ Ճշմարտությունը հանկարծ նրա աչքերի առջև ելավ։

— Ինչ որ անհրաժեշտ է, կանեմ,— ասաց Վահրամը։— Բայց փորձեք ինքներդ դուրս պրծնել...

— Հայտնեք դատարանին,— գոռաց Վեստը։

Նա մորը տեսավ, որն առաջ էր գալիս հետը խոսելու։ Պաատուհանը փակեց։

— Հետո՞,— հարցրեց նա։

Կարտոպը գլուխը շարժեց։ Նա ընկճված էր երևում։

— Ես կարծում եմ...— ասաց նա։— Ես կարծում եմ, որ կարող էինք մյուս ատենակալների կարծիքին միանալ։ Ես այդպես եմ կարծում։

— Իսկ դո՞ւք, Թեյլոր,— հարցրեց Վեստը։

Թեյչորի աչքերը փայլում էին։

— Ես նույնպես այդ կարծիքին եմ,— ասաց նա։

Վեստը հարցական նայեց Միրիամին։ Նա գլխով հաստատական նշան արեց։

— Ես էլ, ես էլ,— ասաց Միստոնը։

Վեստը լուռ էր։ Նա սկսեց ետուառաջ քայլել, հետո կանգ առավ.

— Արդյոք նիտրոգլիցերինի պատճառով չէ՞ր, որ մեր կարծիքը փոխեցինք։

Ոչ ոք չպատասխանեց։ Թեյլորը, որ գրգռված էր երևում, ասաց.

— Գնամ ասեմ իրեն այդ մասին։ Ասեմ, որ իրեն հասկանում ենք։ Գնամ ասեմ, որ դատը կվերանայվի։

Նա խոհանոցի դուռը բացեց և անշարժացավ։ Հետո կամաց ետ դարձավ և մատը դրեց բերանին։

— Քնած է,— ասաց նա։

Հետո ավելի ցածր, ինչպես թեթև շնչառություն.

— Գավազանը դրել է ոտքերի միջև։

Բոլորը մի պահ ապշած էին։ Առաջինը Վեստը անդրադարձավ։ Նա շշնջաց.

— Պետք է աշխատել գավազանը նվաճել։

— Իհարկե, իհարկե,— պատասխանեց Միստոնը։

— Գնամ տեսնեմ,— ասաց Կարտոպը։

— Դուք մի գնացեք։ Դուք շատ եք աղմկում։ Ես գնամ,— ասաց Վեստը։

Նրանք չէին քայլում։ Նրանք սահում էին պարկետի վրայով։ Սանտիմետր առ սանտիմետր։ Նա հասավ խոհանոց և գավազանը տեսավ՝ ետնամուտքի դռանը հենված։ Գեստարմուսը՝ գլուխը կախ, թեթև խռմփացնում էր։ Վեստը վարանեց։ Վերջին պահին հրաժարվեց այդ մտքից։ Նկատեց, որ իր ոտքերը դողում են։ Վերադարձավ սենյակ։

— Քնած է,— ասաց նա։— Պետք է նվաճել գավազանը։ Ճարպիկ մարդ է պետք։ Մեր միջի ամենաճարպիկը...

Նրանք իրար նայեցին։

— Արագ որոշենք,— ասաց Միրիամը։— Նա ամեն վայրկյան կարող է զարթնել...

Իսկապես, պետք էր որոշել։ Գեստարմուսի կողքից անցնելով, պայթուցիկ նյութերով լցված գավազանը նվաճել...

— Վիճակ գցենք,— ասաց Միստոնը։

— Ոչ, ոչ։ Դուք, Թեյլոր, դուք ճարպիկ եք...— սկսեց Վեստը։

Թեյլորը մտածեց։

— Ես ճարպիկ եմ,— ասաց նա,— բայց հիմա ես նյարդայնանում եմ... Շատ եմ նյարդայնանում։

— Իսկ դո՞ւք, Կարտոպ։

— Ոչ, ես շատ գեր եմ։

— Ուրեմն, ո՞վ։

Միստոնը հարցրեց.

— Ձեզանից ոչ մեկը պատանի ժամանակ գողություն չի՞ արել։

— Ինչպե՞ս թե,— հարցրեց Միրիամը։

Միստոնն անհամբեր գլխով արեց։

— Մանր-մունր բաներ,— ասաց նա։— Մուրաբայի բանկան՝ տնից, կամ գրքեր՝ խանութից։ Չգիտեմ... Ես հարցնում եմ։

— Ես երբեք ոչինչ չեմ գողացել,— պատասխանեց Վեստը։

— Ես գողացել եմ, —ասաց Կարտոպը։— Եղբորս գրիչը գողացա, երբ նա քնած էր... բայց բռնվեցի... Ես շատ անշնորհք եմ։

— Իսկ դո՞ւք, Թեյլոր։

— Ոչ մի բան,— ասաց նա։— Ես, իհարկե, փորձել եմ, բայց ոչ մի գողություն չեմ արել։

Նրա ձայնը կեղծ հնչեց, կարծես խաբելիս լիներ։

— Հասկացա,— ասեց Վեստը։— Ես գնում եմ։

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ