Changes

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Ավելացվել է 23 616 բայտ, 15:44, 11 Սեպտեմբերի 2013
— Շնորհակալություն, Թուխ, — ասաց նա։ — Մեծ ուրախությամբ։
 
 
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ==
 
::Որտեղ կախարդված վայրում
:մենք բաժանվում ենք Վինի֊Թուխից
:::եւ Քրիստոֆեր Ռոբինից
 
Քրիստոֆեր Ռոբինը ինչ֊որ տեղ էր գնում։ Ընդմիշտ։ Ոչ ոք չգիտեր ինչու է գնում․ ոչ ոք չգիտեր՝ ուր է գնում․ այո, այո՝ ոչ ոք նույնիսկ չգիտեր, թե ինչու ինքը գիտե, որ Քրիստոֆեր Ռոբինը գնում է։
 
Բայց այս կամ այն պատճառով Անտառում բոլորն էլ զգում էին, որ վերջ ի վերջո դա կատարվելու է։ Նույնիսկ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից ամենափոքրիկը, նա, որը մտածում էր, որ ինքը մի անգամ տեսել էր Քրիստոֆեր Ռոբինի ոտքը, բայց այնքան էլ համոզված չէր դրանում, որովհետեւ հեշտությամբ կարող էր սխալված լինել նույնիսկ նա՝ այդ Ամենափոքրիկը ասաց ինքն իրեն, որ Դրությունը փոխվում է, իսկ Վաղը եւ Ուշը (Ազգականներից ու Ծանոթներից եւս երկուսը) ասացին միմյանց․ «Հը՞, Վաղ» եւ «Հը՞, Ուշ» այնպիսի անհույս ձայնով, որ իսկույն պարզ դարձավ՝ ավելորդ էր պատասխանի սպասել։
 
Եվ մի անգամ, զգալով, որ ինքն այլեւս չի կարող սպասել, Ճագարը մի Հայտարարություն կազմեց, որտեղ ահա թե ինչ էր ասվում․
 
:::<b>ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Բոլոր֊բոլորս հանդիպում ենք Թուխի Սոճուտում
:Իա֊Իայի տան մոտ ընդունում ենք բանազեւ
::ձախից աջ ըստ համարների
 
:::::ստորագրություն՝ Ճագար</b>
 
Նա ստիպված եղավ Հայտարարությունը արտագրել երկու թե երեք անգամ, մինչեւ որ կարողացավ ստիպել «բանազեւին» ընդունելու այն տեսքը, որ նա պարտավոր էր ունենալ Ճագարի կարծիքով։ Բայց դրա փոխարեն, երբ այդ ծանր աշխատանքն ավարտվել էր, Ճագարը հերթով վազեց բոլորի մոտ ու բարձրաձայն կարդաց իմ ստեղծագործությունը։ Բոլոր֊բոլորը ասացին, որ կգան։
 
— Ի՜նչ եմ տեսնում,— ասաց Իա֊Իան, երբ հանդիսավոր թափորը մոտեցավ նրա տանը, — սա իսկապես որ անակնկալ է։ Ես նույնպե՞ս հրավիրված եմ։ Չի՜ կարող պատահել։
 
— Ուշադրություն մի դարձրու Իային, — Թուխի ականջին շշնջաց Ճագարը։ — Ես նրան դեռ առավոտյան եմ հայտնել։
 
Բոլորը հետաքրքրվեցին Իայի որպիսությամբ, եւ նա ասաց, որ ոչ մի կերպ էլ չի զգում իրեն, այնպես որ հետաքրքրվելու բան չկա, եւ դրանից հետո բոլորը նստեցին։ Եվ հենց բոլորը նստեցին, Ճագարը նորից կանգնեց։
 
— Բոլորս էլ գիտենք, թե ինչու ենք հավաքվել, — ասաց նա։ — Բայց ես խնդրել եմ բարեկա Իային…
 
— Այդ ես եմ,— ասաց Իան։ — Վատ չի հնդում։
 
— Ես նրան խնդրել եմ հրապարակել բանազեւը։
 
Եվ Ճագարը նստեց։
 
— Դե սկսիր, Իա, — ասաց նա։
 
— Խնդրում եմ չշտապեցնել ինձ, — ասաց Իա֊Իան, դանդաղ բարձրանալով տեղից։ Խնդրում եմ, դեսկսիրով չճնշել ինձ։
 
Նա ականջի հետեւից խողովակաձեւ փաթաթված մի թուղթ հանեց ու առանց շտապելու սկսեց բացել։
 
— Սրա մասին ոչ ոք ոչինչ չգիտե, — ասաց նա։ — Սա անակնկալ է։
 
Նա արժանապատվությամբ հազաց ու նորից խոսեց։
 
— Մի խոսքով, մասնավորապես եւ ընդհանուր առմամբ, այսպես, ուրեմն եւ նմանա նախքան սկսելը, կամ, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել՝ նախքան վերջացնելը, ես պետք է մի Պոետական Ստեղծագործություն կարդամ։ Ցայսօր… ցայսօր՝ սա դժվար բառ է, որը նշանակում է… Դե հիմա դուք կիմանաք, թե ինչ է նշանակում։ Ցայսօր, ինչպես արդեն ա ցայսօր պոեզիան Անտառում ստեղծվում ղ Թուխի՝ հաճելի բնավորությամբ֊ բայց ապչից անբավարար քանակի խելքի տեր Արջի կողմից։ Սակայն Պոեմը, որ ես հիմա պատրաստվում եմ ընթերցել ձեզ, ստեղծվել է Իա֊Իայի, այսինքն՝ իմ կողմից, պարապ ժամերին, ու եթե որեւէ մեկը մանկիկ Ռուից վերցնի ընկույզները, ինչպես նաեւ արթնացնի Բուին, մենք հնարավորություն կունենանք վայելելու այդ ստեղծագործությունը։ Ես համարձակվում եմ այն մինչեւ անգամ Բանաստեղծություն անվանել։
 
:<b>ԲԱՆԱՆՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ։ ԳՐԵՑ ԻՇՈՒԿ ԻԱ֊ԻԱՆ։</b>
 
<poem>
Քրիստոֆեր Ռոբինը հեռանում է մեզնից։
Իմ կարծիքով սա փաստ է։
Գնում է նա,
Եվ չգիտենք, թե ուր։
Նա կգնա։
(Ահա ձեզ հանգ բառի համար «նա»։)
Մենք տխուր ենք, տխուր։
(Սա էլ հանգ է բառի համար «ուր»։)
Մեր վիշտը շատ է ծանր,
Մեր լեզուն շատ է համր։
(Սա լա՛վ է։՛)
(Այդպես էլ չկա հանգ բառի համար «փաստ է»։ Ափսո՛ս։)
(Հիմա եկ ու հանգ գտիր բառի համար
«Ափսոս»։ Ափսո՛ս։)
(Թող այս երկու «ափսոսները» հանգավորեն իրար։)
Տեսնում եմ՝ հեշտ չէ ամենեւին
Մի լավ տող թեկուզ գրել։
Գուցե պետք է սկզբից սկսել,
Իսկ ավելի հեշտ է դնել վերջակետ…
Բայց ոչ։ Երբե՛ք։
Քրիստոֆեր Ռոբի՛ն,
Քո ընկերներն են այստեղ բոլորին…
(Չեղա՛վ։)
Ռոբին Քրիստոֆեր,
Այստեղ բոլորը քո ընկերներ…
(Չէ, նորի՛ց չեղավ։)
Դե լա՛վ,
Թախծոտ պահին այս հրաժեշտի,
Քեզ ամենալավ բաներն ենք մաղթում սրտի…
(Չեղա՛վ)
Քեզ ամենալավ բաներն ենք մաղթում սրտանց,
Թախծոտ պահին այս հրաժեշտաց…
(Թյու, անշնորհք բառեր,
Իրենց տեղը չեն գտնում երբեք։)
Մի խոսքով,
Քրիստոֆեր Ռոբին, կեցցե՛ս,
Քեզ մաղթում ենք ամենալավ բաները։
Դու միշտ կմնաս մեզ հետ,
Մեր սրտի մեջ։
 
:::Վե՛րջ։
</poem>
 
— Եթե որեւէ մեկը մտադիր է ծափահարել, — ասաց Իան, ավարտելով ընթերցումը, — արդեն ժամանակն է։ Հետո ուշ կլինի։
 
Բոլորը ծափահարեցին։
 
— Շնորհակալ եմ բոլորից, — ասաց Իան, — ես անկեղծորեն հուզված եմ ու զարմացած, եւ, հնարավոր է, ծափահարությունները կարող էին եւ ավելի հնչեղ լինել։
 
— Այս բանաստեղծությունը ավելի լավն էր, քան իմ բոլոր հորինածները, — հիացմունքով ասաց Թուխը։ Նա իսկապես համոզված էր դրանում։
 
— Իհարկե, — համեստորեն բացատրեց Իան։ — Այդպես էլ մտածված էր։
 
— Բանազեւը այնպիսին է, որ մենք բոլորս էլ կստորագրենք ու կտանենք Քրիստոֆեր Ռոբինին, — ասաց Ճագարը։
 
Եվ բանաձեւը ստորագրվեց․ Թուխ, Բու, Դնչիկ, Իա, Ճագար, Կենգու, Մեծ Թանաքաբիծ (դա Վագրի ստորագրությունն էր) եւ Երեք Փոքրիկ Թանաքաբծեր (Ռուի ստորագրությունը)։
 
Եվ բոլորը միասին գնացին Քրիստոֆեր Ռոբինի մոտ։
 
— Ողջո՛ւյն, բարեկամներ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — Ողջո՛ւյն, Թո՛ւխ։
 
Բոլորը պատասխանեցին՝ «Ողջույն» եւ հանկարծ զգացին, որ իրենք տխուր են, շատ տխուր, չէ՞ որ եկել են հրաժեշտ տալու, իսկ այդ մասին մտածել բոլորովին չէին ուզում։ Նրանք անօգնական իրար գլխի հավաքվեցին, սպասելով, որ մեկնումեկը խոսի, եւ հրհրում էին իրար ու փսփսում․ «Դե, դու ասա», եւ կամաց֊կամաց առաջ հրեցին Իային, իսկ իրենք հավաքվեցին նրա հետեւում։
 
— Ի՞նչ է պատահել, Իա՛, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
 
Իան թափահարեց պոչը, երեւի իրեն քաջարելելում համար, եւ սկսեց․
 
— Քրիստոֆեր Ռոբին, — ասաց նա, — մենք եկել ենք, որպեսզի ասենք… որպեսզի բացատրենք… ինչպե՞ս են ասում… գրել է մեկը… բայց մենք բոլորս՝ որովհետեւ մենք լսեցինք… ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, դե, ինքդ էլ ես հասկանում… Մենք… Դու… Կարճ ասած, որպեսզի բառեր շատ չվատնեմ, ահա՛։ — Եվ նա բարկացած նայեց մյուսներին ու ասաց։ — Ողջ Անտա՛ռն է այստեղ հավաքվել։ Օդ չի՛ մնացել շնչելու։ Կյանքումս կենդանիների ավելի անմիտ ամբոխ չեմ տեսել, եւ, ամենագլխավորը, ոչ մեկն իր տեղում չէ։ Մի՞թե չեք հասկանում, որ Քրիստոֆեր Ռոբինը ուզում է մենակ մնալ։ Ես գնացի՛։
 
Եվ նա փախավ հեռու։
 
Լավ չհասկանալով թե ինչու, մյուսներն էլ սկսեցին ցրվել, եւ երբ Քրիստոֆեր Ռոբինը բանաստեղծության ընթերցումն ավարտեց ու բարձրացրեց աչքերը, որպեսզի շնորհակալություն հայտնի, նրա առջեւ կանգնած էր միայն Վինի֊Թուխը։
 
— Սա շատ հուզիչ է,— ասաց նա, թուղթը թալեց ու գրպանը դրեց։ — Գնանք, Թո՛ւխ, — եւ նա արագ քայլեց ճանապարհով։
 
— Ո՞ւր ենք գնում, — հարցրեց Թուխը, աշխատելով հետ չմնալ ու միաժամանակ հասկանալ, թե ինչ է սպասվում՝ Արշավախո՞ւմ, թե ուրիշ ինչ֊որ Ես֊չգիտեմ֊ինչ։
 
— Ոչ մի տեղ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
 
Եվ նրանք գնացին այդտեղ, եւ այն բանից հետո, երբ քայլել էին բավականին երկար, Քրիստոֆեր Ռոբինը հարցրեց․
 
— Թուխ, աշխարհում ամենից շատ դու ի՞նչ ես սիրում։
 
— Դե, — ասաց Թուխը, — ամենից շատ ես սիրում եմ…
 
Եվ այստեղ նա ստիպված եղավ կանգնել ու մտածել, որովհետեւ թեեւ մեղր ուտելը շատ հաճելի զբաղմունք է, բայց կա մի այնպիսի րոպե, որն անմիջապես նախորդում է ուտելուն, երբ շատ ավելի հաճելի է, քան հետո, երբ արդեն ուտում ես, բայց միայն թե Թուխը չգիտեր, թե այդ րոպեն ինչպես է կոչվում։
 
Եվ բացի դրանից նա մտածեց, որ Քրիստոֆեր Ռոբինի հետ խաղալը նույնպես շատ հաճելի է, եւ ահա, երբ այս բոլորը մտածել էր, նա ասաց․
 
— Աշխարհում ամեն ինչից շատ ես սիրում եմ, երբ Դնչիկի հետ քեզ հյուր ենք գալիս եւ դու ասում ես․ «Դե, ի՞նչ կասեք, մի բան ուտելու ժամանակը չէ՞», իսկ ես պատասխանում եմ․ «Դեմ չեմ, իսկ դո՞ւ, Դնչի՛կ», եւ օրն էլ այնքան ուրախ է, թռչունները երգում են։ Իսկ դու ամենից շատ ի՞նչ ես սիրում։
 
— Այդ բոլորը ես էլ եմ սիրում, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — բայց ամենից շատ ես սիրում եմ…
 
— Դե՞, դե՞։
 
— Ոչի՛նչը։
 
— Իսկ դու այդ ինչպե՞ս ես անում, — շատ երկար մտորումներից հետո հարցրեց Թուխը։
 
— Դե, ասենք, երբ մտադիր ես այսինք բանը անել, իսկ քեզ հարցնում են․ «Ի՞նչ ես մտադիր անել, Քրիստոֆեր Ռոբին»։ Դու պատասխանում ես․ «Ոչինչ», իսկ հետո գնում ես եւ անում։
 
— Ա՜, հասկանո՛ւմ եմ, — ասաց Թուխը։
 
— Այ, օրինակ, հենց հիմա էլ մենք մի այդպիսի «ոչինչ» ենք անում։
 
— Հասկանում եմ, — կրկնեց Թուխը։
 
— Օրինակ, երբ պարզապես զբոսնում ես, լսում ես այն, ինչ ոչ ոք չի լսում եւ ոչ մի բանով չես մտահոգվում։
 
— Ա֊ա՜, — ասաց Թուխը։
 
Նրանք քայլում էին, մտածելով Այս ու Այն բաների մասին եւ շուտով մոտեցան Կախարդված Վայրին, որը կոչվում էր Նավապետի Կամրջակ, որովհետեւ բլուրի ամենաբարձր մասում էր։ Այստեղ վաթսուն եւ էլի մի քանի հատ ծառեր էին կանգնած, եւ Քրիստոֆեր Ռոբինը գիտեր, որ այդ վայրը կախարդված է, որովհետեւ ոչ ոք չէր կարողանում հաշվել, թե այնտեղ քանի ծառ կա՝ վաթսուներեք, թե վաթսունչորս, եթե անգամ յուրաքանչյուր ծառից թել էր կապում։
 
Եվ ինչպես վայել է Կախարդված Վայրին, այստեղ հողն էլ էր ուրիշ։ Այնպիսին չէր, ինչպես մնացած Անտառում, որտեղ ամեն տեսակի փշեր ու ձարխոտեր էին աճում։ Այստեղ կանաչ, շատ կանաչ խոտ էր աճում, եւ այդ խոտը հարթ էր ու նման էր քնքուշ թավշի։
 
Սա միակ տեղն էր ամբողջ Անտառում, որտեղ կարելի էր հանգիստ նստել, եւ նստելուց հետո անմիջապես վեր չթռչել։ Այստեղից՝ Նավապետի Կամրջակից, երեւում էր ամբողջ աշխարհը, համենայն դեպս, մինչեւ այնտեղ, որտեղ, թվում էր, երկինքն ու երկիրը միանում են իրար։
 
Եվ հանկարծ Քրիստոֆեր Ռոբինը սկսեց Թուխին ամենատարբեր բաներ պատմել, եւ բոլորն էլ շատ հետաքրքիր։ Նա պատմում էր մարդկանց մասին, որոնք կոչվում են Թագավորներ ու Թագուհիներ, եւ էլի ոմանց մասին, որոնք Վաճառականներ են կոչվում, եւ այն տեղի մասին, որը կոչվում է Եվրոպա, եւ ծովերում կորած կղզու մասին, որտեղ երբեք նավեր չեն գնում, եւ թե ինչպես կարելի է Պոմպ սարքել (եթե պետք է), եւ ինչպես են Ասպետ ձեռնադրվում, եւ թե ինչ ապրանքներ են բերում Բրազիլիայից։ Վինի֊Թուխը լսում էր, մեջքով հենված վաթսուն եւ էլի մի քանի ծառերից մեկին, թաթերը փորին խաչաձեւաթ եւ ասում էր․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ», եւ «Ա֊ա՜, հասկանո՛մ եմ», եւ «Չի կարող պատահե՜լ», եւ մտածում էր, թե ի՜նչ լավ կլիներ, եթե իր գլխում թեփի փոխարեն լիներ իսկական ուղեղ։
 
Եվ կամաց֊կամաց Քրիստոֆեր Ռոբինը պատմեց բոլորը, ինչ գիտեր, ապա լռեց եւ Նավապետի Կամրջակից նայեց Ողջ Աշխարհին եւ ուզում էր, որ այդպես շարունակվի անվերջ։
 
Իսկ Թուխը շարունակում էր մտածել։ Եվ հանկարծ նա հարցրեց Քրիստոֆեր Ռոբինին․
 
— Իսկ դա շա՞տ լավ բան է, երբ քեզ բեռնադրում են… Այդ… Դու ո՞նց ասացիր։
 
— Ի՞նչը, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը կարծես ականջ դնելով մեկ ուրիշ հեռավոր բանի։
 
— Դե, դրանք… որ ձիուկների վրա են նստում, — բացատրեց Թուխը։
 
— Ասպետ ձեռնադրվե՞լ։
 
— Ա՜խ, այդպե՞ս է կոչվում, — ասաց Թուխը։ — Իսկ ինձ թվաց, որ դա բեռ… Դե լավ։ Նրանք ավելի լա՞վն են, քան Թագավորը, Վաճառականը եւ մյուսները, որոնց մասին պատմում էիր։
 
— Դե, Թագավորից փոքր են, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, բայց տեսնելով, որ Թուխը կարծես թե տխրեց, շտապեց ավելացնել․ — Բայց Վաճառականից, իհարկե, մեծ են։ Եվ ավելի լա՛վը։
 
— Իսկ Արջը կարող է բեռ… Մի խոսքով դառնալ դրանցից։
 
— Իհարկե, կարող է, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Հիմա քեզ կձեռնադրեմ։
 
Նա մի ճյուղ վերցրեց եւ թեթեւակի խփելով Թուխի ուսին, ասաց․
 
— Վեր կաց, սըր Վինի֊Թուխ դը Արջ, հավատարիմդ իմ ասպետներից։
 
Հասկանալի է, որ Վինի֊Թուխը վեր կացավ, իսկ հետո նորից նստեց ու ինչպես վայել է նորընծա Ասպետին, ասաց․
 
— Շնորհակալությո՛ւն։
 
Եվ իր համար էլ աննկատելի, նա նորից ննջեց, եւ երազում նա, Սըր Պոմպը, Սըր Կղզին եւ Վաճառականները բոլորը միասին էին ապրում, Ձիուկ ունեին, եւ բոլորն էլ բարի թագավոր Քրիստոֆեր Ռոբինի հավատարիմ Ասպետներ էին (իհարկե, բացի Վաճառականից, որը Ձիուկին էր խնամում)։
 
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ նա օրորում էր գլուխն ու ինքն իրեն ասում․ «Ես ինչ֊որ բան շփոթում եմ»։ Իսկ հետո սկսեց մտածել այն բաների մասին, որոնք Քրիստոֆեր Ռոբինը կուզենար իրեն պատմել, երբ կվերադառնա այնտեղից, ուր պատրաստվում է գնալ, եւ թե այն ժամանակ որքան դժվար կլինի թեփով լցված գլուխ ունեցող Արջի համար ոչինչ չշփոթել։
 
«Եվ այդ ժամանակ, երեւի, — տխուր ասաց նա ինքն իրեն, — Քրիստոֆեր Ռոբինը այլեւս ինձ ոչինչ չի պատմի։ Հետաքրքիր է, եթե դու Հավատարիմ Ասպետ ես, մի՞թե պարտավոր ես միայն Հավատարիմ լինել եւ վերջ, իսկ քեզ կարող են ոչ մի բան չպատմել»։
 
Եվ այստեղ Քրիստոֆեր Ռոբինը, որ գլուխը բռունցքին հենած շարունակում էր դարձյալ հեռուն նայել, կանչեց նրան։
 
— Թո՛ւխ, — ասաց նա։
 
— Ի՞նչ, — հարցրեց Թուխը։
 
— Երբ ես արդեն չեմ անի… Թուխ, երբ ես…
 
— Ի՞նչ, Քրիստոֆեր Ռոբին։
 
— Ես այլեւս երբեք չեմ կարողանա անել այն, ինչ ամենից շատ եմ սիրում։
 
— Երբե՞ք։
 
— Դե, գուցե երբեմն։ Բայց ոչ ամբողջ ժամանակ։ Նրանք չեն թողնում։
 
Թուխն սպասում էր, որ նա կշարունակի, բայց Քրիստոֆեր Ռոբինը նորից լռեց։
 
— Ասա, Քրիստոֆեր Ռոբին, — ասաց Թուխը, ցանկանալով օգնել նրան։
 
— Թուխ, երբ ես այլեւս… դե դու հասկանում ես… երբ ես այլեւս չեմ կարողանա ոչինչ չանել, դու երբեմն կգա՞ս այստեղ։
 
— Անպայման ե՞ս։
 
— Այո, Թո՛ւխ։
 
— Իսկ դու նույնպե՞ս կգաս։
 
— Այո, Թուխ, անպայման։ Խոստանում եմ։
 
— Դա լավ է, — ասաց Թուխը։
 
— Թուխ, խոստացիր, որ ինձ երբեք չես մոռանա։ Երբեք֊երբեք։ Երբ նույնիսկ հարյուր տարեկան դառնամ։
 
Թուխը մի քիչ մտածեց․
 
— Իսկ ես քանի՞ տարեկան կլինեմ։
 
— Իննսունինը։
 
Վինի֊Թուխը գլխով արեց։
 
— Խոստանում եմ, — ասաց նա։
 
Եվ աչքը դարձյալ հեռուներին հառած, Քրիստոֆեր Ռոբինը պարզեց ձեռքն ու սեղմեց Թուխի թաթը։
 
— Թուխ, — լրջորեն ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — երբ ես… երբ ես այլեւս չեմ լինի այսպիսին… — Նա լռեց ու փորձեց ուրիշ կերպ արտահայտվել։ — Թուխ, ինչ էլ պատահի, չէ՞ որ միշտ կհասկանաս ինձ։ Կհասկանա՞ս, ասա՛։
 
— Ի՞նչը կհասկանամ։
 
— Ոչինչ։ — Տղան ծիծաղեց եւ թռավ ոտքի։ — Գնացինք։
 
— Ո՞ւր — հարցրեց Վինի֊Թուխը։
 
— Ուր պատահի, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
 
Եվ նրանք գնացին։ Բայց ուր էլ հասնեն նրանք, եւ ինչ էլ պատահի ճանապարհին, այստեղ՝ Կախարդված Վայրում, Անտառի բլրի բարձունքում, փոքրիկ տղան միշտ, միշտ խաղալու է իր արջուկի հետ։