Changes
/* Գլուխ իններորդ */
Եվ, իհարկե, ժամանակին Արատա Գողեցիկը երկու աչք ուներ։ Նրա աջ աչքը խոռոչից դուրս ընկավ բարոնի գավազանի դիպուկ հարվածից, երբ քսան հազարանոց գեղջկական բանակը, ամբողջ մետրոպոլիայով մեկ հետապնդելով բարոնների դրուժինաներին, բաց դաշտում հանդիպեց կայսեր հինգ հազարանոց գվարդիային, կայծակնային կերպով մասնատվեց, շրջապատվեց, ջախջախվեց ու տրորվեց մարտական ուխտերի փոշոտ պայտերի տակ․․․
Եվ, հավանաբար, Արատա Գեղեցիկը սոճու պես սլացիկ է եղել։ Սապատն ու նոր մականունը նա ձեռք բերեց այստեղից երկու ծով այն կողմ գտնվող Ուրանյան հերցոգությունում, Եղանների պատերազմի ժամանակ, երբ յոթամյա ժանտախտից ու երաշտից հետո չորս հարյուր հազար կենդանի կմախքներ եղաններով ու մանգաղներով կոտորեցին ազնվականներին ու պաշարեցին Ուրանի հերցոգի դղյակը, և հերցոգը, որի տկար ուղեղն ավելի էր տկարացել անասելի սարսափից, իր հպատակներին ներում պարգևեց, հինգ անգամ իջեցրեց ոգելիչ ոգելից խմիչների գները և ազատություններ խոստացավ, ու Արատան արդեն տեսնելով, որ ամեն ինչ վերջացել է, աղաչում էր, պահանջում, անիծում չենթարկվել խաբեությանը, և ահա պարագլուխները, որոնք գտնում էին, որ լավից լավը չեն փնտրում, բռնեցին Արատային, ծեծեցին երկաթե ձողերով ու գցեցին աղբահորը, որ այնտեղ մեռնի․․․
Իսկ աջ դաստակի երկաթե օղակը կրում էր դեռ այն ժամանակ, երբ նրա անունը Արատա Գեղեցիկ էր։ Այդ օղակը շղթայով ամրացված էր ծովահենների թիանավի թիակին, և Արատան փշրեց շղթան, այս օղակով խփեց նավապետ Էգա Շողոքորթի քունքին, գրավեց նավը, իսկ հետո ծովահենների ամբողջ տորմիղը ու փորձեց ազատ հանրապետություն ստեղծել ջրի վրա։ Եվ այս ձեռնարկումն ունեցավ հարբած արյունահեղ վախճան, որովհետև այն ժամանակ Արատան երիտասարդ էր, չէր կարողանում ատել ու կարծում էր, թե սոսկ միայն ազատությունը բավական է, որ ստրուկը նմանվի աստծու․․․
Նա պրոֆեսիոնալ խռովարար էր, վրիժառու՝ աստծու ողորմությամբ, միջին դարերում բավականին հազվադեպ մի խառնվածք։ Պատմական էվոլյութիան էվոլյուցիան երբեմն ծնում է այսպիսի գայլաձկների և նրանց բաց թողնում սոցիալական հորձանուտները, որպեսզի հատակի պլանկտոնը խժռող ճարպոտ ծածանները չննջեն․․․ Արատան այստեղ միակ մարդն էր, որի նկատմամբ Ռումատան ոչ ատելություն էր տածում, ոչ էլ խղճահարություն, և հինգ տարի արյան ու գարշահոտության մեջ ապրած երկրացու իր բորբ երազներում նա հաճախ էր իրեն տեսնում որպես Արատա, որն անցել էր Տիեզերքի բոլոր ղժոքներով դժողքներով և դրա դիմաց վաստակել էր մարդասպաններին սպանելու, դահիճներին խոշտանգելու և դավաճաններին դավաճանելու վեհ իրավունքը․․․
― Երբեմն ինձ թվում է, ― ասաց Արատան, ― որ մենք բոլորս անզոր ենք։ Ես խռովարարների հավերժական առաջնորդն եմ ու գիտեմ, որ իմ ողջ ուժը արտասովոր կենսունակության մեջ է։ Բայց այդ ուժը չի օգնում իմ անզորությանը։ Իմ հաղթանակները առեղծվածային կերպով շրջվում են պարտության։ Իմ մարտական ընկերները դառնում են ախոյաններ, ամենաքաջերը փախչում են, ամենահավատարիմները դավաճանում են կամ մահանում։ Եվ ես ոչինչ չունեմ, բացի իմ մերկ ձեռքերից, իսկ մերկ ձեռքերով չես հասնի ամրոցի պարիսպների հետևում նստած ոսկեզօծ կուռքերին․․․
Նա քմծիծաղեց՝ նայելով Ռումատայի դեմքին։
― Եվ ի՞նչ եք մտադիր անել, ― հարցրեց Ռումատան, ներքև նայելով։
― Ինչ որ միշտ։ Ես գիտեմ ինչ բան է Սուրբ Միաբանությունը, մի տարի էլ չի անցնի, ու Արկանարի ժողովուրդը կացիններն առած դուրս կգա իր հյուղակներից, որ կռվի բռնվի փողոցներում։ Եվ ես կառաջնորդեմ խռովարարներին, որպեսզի կոտորեն նրանց, ում պետք է կոտորեն, և ոչ թե իրարու կամ անխտիր բոլորին։
― Ես փայտոջիլի պես կվառեմ բոլոր ոսկեզօծ սրիկաներին, նրանց ողջ անիծյալ ցեղը, մինչև տասներկուերորդ պորտը։ Գետնի երեսից կջջնջեմ նրանց ամրոցները։ Ես կվառեմ նրանց բանակներն ու բոլորին, ով կպաշտպանի կամ կաջակցի նրանց։ Կարող եք չանհանգաստանալ, ձեր կայծակները միայն բարի գործերի կծառայեն։ Եվ երբ աշխարհում կմնան միայն ազատագրված ստրուկները ու խաղաղություն կհաստատվի, ես կվերադարձնեմ ձեր կայծակներն ու էլ երբեք չեմ ուզի։
Արատան ծանր շնչելով, լռեց։ Նրա դեմքը մգացավ արյան հոսքից։ Երևի նա արդեն տեսնում էր բոցակեզ հերցոգություններն ու թագավորությունները, և ավերակների մեջ ընկած մոխրացած դիակները, և հաղթողների վիթխարի բանակները, որոնք խանդավառ գոռում էին՝ «Ազատությո՜ւն։ Ազզատությո՜ւն»։Ազատությո՜ւն»։
― Ո՛չ, ― ասաց Ռումատան։ Ես ձեզ կայծակ չեմ տա։ Դա սխալ կլինի։ Ջանացեք հասկանալ ինձ, ես ավելի հեռուն եմ տեսնում, քան դուք․․․ (Արատան նրան լսում էր գլուխը կրծքին հակած): Ռումատան սեղմեց մատները։ ― Ես միայն մեկ փաստարկ կբերեմ։ Այն չնչին է գլխավորի համեմատությամբ, բայց դուք կհասկանաք։ Դուք կենսունակ եք, քաջարի Արատա, բայց և դուք էլ եք մահկանացու, ու եթե դուք զոհվեք, եթե կայծակներն ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք մաքուր չեն լինի ձեր ձեռքերի պես, այդժամ ես նույնիսկ սարսափում եմ պատկերացնել, թե դա ինչ վախճան կունենա․․․
Երկար ժամանակ նրանք լուռ էին։ Հետո Ռումատան մառանից բերեց էստորյան գինի և ուտելիք ու դրեց հյուրի առաջ։ Արատան, առանց աչքերը բարձրացնելու, մի կտոր հաց կտրեց և գինի լցրեց բաժակը։ Ռումատան ցավագին երկվության մի տարօրինակ զգացում ուներ։ Նա գիտեր, որ իրավացի է, բայց այդ իրավացիությունը տարօրինակ կերպով ստորացնում էր նրան, և ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ով անկոչ եկել էր այս մոլորակը ու, անզոր խղճահարությամբ համակված, նրա կյանքի ահարկու եռքն էր դիտում անաչառ վարկածների և այստեղ խորթ բարոյականության նոսր բարձրունքներից։ Եվ առաջին անգամ Ռումատան մտածեց․ ոչ մի բան չի կարելի ձեռք բերել առանց կորցնելու․ մենք անսահմանորերն ուժեղ ենք Արատայից բարու մեր թագավորությունում և անսահմանորեն թույլ ենք Արատայից՝ նրա չարի թագավորությունում․․․
Արատան լռեց ու ձեռքը մեկնեց հացին։ Ռումատան նայում էր եղունգներից զրկված նրա մատներին։ Երկու տարի առաջ նրա եղունգները հատուկ գործիքով պոկել էր անձամբ ինքը՝ դոն Ռեբան։ Դու դեռ ամեն ինչ չգիտես, մտածեց Ռումատան։ Դու դեռ մխիթարում ես քեզ այն մտքով, որ միայն ինքդ ես դատապարտված պարտության։ Դու դեռ չգիտես, թե ինչքան անհույս է բուն քո գործը։ Դու դեռ չգիտես, որ թշնամին ավելի շատ ոչ թե քո զինվորներից դուրս է, այլ նրանց մեջ է։ Դու, երևի, դեռ կտապալես Միաբանությունը և գյուղացիական խռովության հորձանքը քեզ կնետի Արկանարի գահի վրա, դու հողին կհավասարեցնես ազնվականական ապարանքները, բարոններին կխեղդես նեղուցում, ու ընդվզած ժողովուրդը քեզ կպատվի ու կմեծարի որպես մեծ ազատարարի, ու դու կլինես բարի ու իմաստուն՝ միակ բարի ու իմաստուն մարդը քո թագավորությունում։ Եվ քո բարությամբ կսկսես հողեր բաժանել զինվորներիդ, իսկ քո զինակիցների ինչի՞ն է պետք հողն առանց ճորտերի։ Եվ անիվը կպտտվի հակառակ ուղղությամբ։ Եվ փառք պիտի տաս, եթե դու հասցնես մեռնել քո բնական մահով և չտեսնես նոր բարոնների ու կոմսերի հայտնությունը երեկվա քո հավատարիմ ռազմիկներից։ Այդպես արդեն եղել է, իմ քաջարի Արատա․ և՛ Երկրի վրա, և՛ քո մոլորակում։
Լռո՞ւմ եք, ― ասաց Արատան։ Նա ափսեն հեռացրեց իրենից և փարաջայի թևքով սեղանից մաքրեց հացի փշրանքները։ ― Ժամանկին ես մի ընկեր ունեի, ― ասաց նա։ ― Դուք երևի լսած կլինեք՝ Վագա Անիվը։ Մենք միասին սկսեցինք։ Հետո նա դարձավ ավազակ, գիշերային արքա։ Ես չներեցի նրա դավաճանությունը, ու նա դա գիտի։ Նա ինձ շատ էր օգնել հեռու մնալու վախից ու քծնանքից, բայդ բայց այլևս չցանկացավ վերադառնալ։ Նա իր նպատակներ նպատակներն ուներ։ Երկու տարի առաջ նրա մարդիկ ինձ հանձնեցին դոն Ռեբայի ձեռքը․․․ Արատան նայեց իր մատներին, որ սեղմվեցին բռունցքի մեջ․ ― իսկ այսօր առավոտյան ես նրան բռնեցի Արկանարի նավահանգստում․․․ Մեր գործում չի կարելի ընկեր լինել կիսով չափ։ Կիսով չափ ընկերը միշտ կիսով չափ թշնամի է։ ― Նա վեր կացավ ու վեղարը քաշեց աչքերին։ Ոսկին նույն տեղո՞ւմ է, դոն Ռումատա։
― Այո, ― դանդաղ ասաց Ռումատան, ― նույն տեղում։
Մի նոր հոգս ավելացավ, ասաց Ռումատան։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս էր նա ներս մտել։
==Գլուխ տասներորդ==