Changes
Բարոն Պամպան չտեսնաված քեֆ արեց այդ գիշեր։ Անփող դոների ուղեկցությամբ, որոնք շատ արագ կորցրին մարդկային կերպարանքը, նա մի վիթխարի շրջան գործեց՝ մտնելով արկանարյան բոլոր գինետները, ու գինուն տալով ամեն ինչ, նույնիսկ շքեղ գոտին, սպառելով աներևակայելի քանակությամբ խմիչք ու խորտիկներ, և ճանապարհին մոտ ութ անգամ կռվի բռնվեց։ Համենայն դեպս, Ռումատան հստակ հիշում էր ութ կռիվները, որոնց ինքը խառնվել էր, ճգնելով բաժանել կռվողներին, որ գործը չհասնի սպանության։ Ուրիշ բան նա այլևս չէր հիշում, ամեն ինչ թաղված էր մշուշի մեջ։ Այդ մշուշից մերթ հառնում էին ատամների մեջ դաշույն խրած գիշատիչ մռութներ, մեկ վերջին անփող դոնի անհեթեթ վշտահար դեմքը, որին բարոն Պամպան փորձում էր ստրկության վաճառել նավահանգստում, մերթ՝ մեծքթանի փրփրած իրուկանցուն, որը կատաղած պահանջում էր վերադարձնել իր ձիերը․․․
Սկզբում Ռումատան դեռ մնում էր որպես հետախույզ։ Բարոնին հավասար խմում էր իրուկանյան, էստորական, սոանայն, արկանարյան, սակայն ամեն անգամ նոր տեսակի գինու անցնելուց առաջ թաքուն կասպարամիդի մի հաբ էր դնում բերանը։ Նա դեռ պահպանում էր սթափությունը և, ըստ սովորության, նկատում էր խաչմերուկներում ու կամուրջների մոտ խմբված գորշ գրոհային պարեկներին, սոանյան ճանապարհի վրա գտնվող հեծայլ հեծյալ բարբարոսների ուղեկալը, որտեղ բարոնին հաստատ կգնդակահարեին, եթե Ռումատան չիմանար բարբարոսների լեզուն։ Նա հստակ հիշում էր, ինչպես ապշեց այն մտքից, երբ գլխի ընկավ, որ Հայրենասիրական դպրոցի առաջ անշարժ կանգնած կնգուղավոր, սև սքեմներով դիվային զինվորների շարքը վանքի դրուժինան է։ Եկեղեցին ի՞նչ գործ ունի այստեղ, մտածեց նա։ Այդ ո՞ր օրվանից է Արկանարում եկեղեցին միջամտում աշխարհիկ գործերին։
Նա դանդաղ էր հարբում, բայց և այնպես հարբեց միանգամից, և երբ մի պահ սթափվելով իր դիմաց տեսավ կտոր֊կտոր արված կաղնե սեղանը ինչ֊որ անծանոթ սենյակում, ձեռքում բռնած սուրը և իրեն ծափահարող անփող դոներին, մտածեց, որ տուն գնալու ժամանակն է։ Բայց արդեն ուշ էր։ Կատաղության և ամեն մարդկայինից ազատագրվելու նողկալի ու անպատկառ բերկրանքի ալիքն արդեն կլանել էր նրան։ Նա դեռևս մնում էր երկրացի մարդ, հետախույզ, ժառանգը կրակի ու երկաթի մարդկանց, որոնք հանուն վեհ նպատակի չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին։ Նա չկարողացավ դառնալ Ռումատա Էստորացի, քսաներորդ սերունդը ռազմաշունչ նախնիների, որոնք հռչակված էին իրենց կողոպուտներով և հարբեցողությամբ։ Բայց նա այլևս կոմունար էլ չէր։ Նա այլևս ոչ մի պարտականություն չուներ Էքսպերիմենտի հանդեպ։ Նրան մտահոգում էին սոսկ իր հանդեպ ունեցած պարտականությունները։ Նա այլևս ոչ մի կասկած չուներ։ Ամեն ինչ պարզ էր նրան, բացարձակապես ամեն ինչ։ Նա հաստատ գիտեր, թե ով է այս ամենի մեղավորը, և հաստատ գիտեր, թե ինքն ինչու է ուզում սրակոտոր անել, ողջակիզել, նիզակներով ու եղաններով պալատի աստիճաններից ներքև շպրտել ոռնացող ամբոխին։
Նա հիշեց, երբ արդեն մոտենում էր տանը և, հիշելով, կանգ առավ։
․․․ Մի կողմ շպրտելով Ունոյին, աստիճաններով բարձրացավ ու մտավ նրա մոտ որպես տեր, ու լաուսամփոփի լուսամփոփի լույսի տակ տեսավ աղջկա սպիտակ դեմքը, սարսափից և զզվանքից խոշորացած աչքերը, և այդ աչքերում տեսավ ինքն իրեն՝ օրորվող, ոտքի վրա չկանգնող, կախ ընկած փսլնքոտ շրթունքով, քերծված բռունցքներով, կեղտոտ հագուստով, տեսավ երակներում կապույտ արյուն հոսող լկտի ու ստոր ստահակին, և այդ հայացքը հետ շպրտեց նրան դեպի սանդուղք, ներքև, միջանցք, մութ փողոց և հեռու, ավելի հեռու, ինչքան հնարավոր է հեռո՛ւ, հեռո՛ւ․․․
Ատամներն իրար սեղմելով և զգալով, որ ներսում ամեն ինչ սառել է ու քարացել, նա զգուշորեն բացեց դուռը և ոտնաթաթերի վրա մտավ միջանցք։ Անկյունում, վիթխարի ծովային կաթնասունի նման խաղաղ քնած էր բարոնը։ «Ով է», ― բացականչեց Ունոն, որն աղեղնազենը ծնկներին դրած ննջում էր աթոռի վրա։ «Կամաց», ― շշուկով ասաց Ռումատան։ ― Գնանք խոհանոց։ Մի տակառ ջուր բեր, քացախ, նոր շորեր։ Շուտ»։
Ռումատան բացեց աչքերը։
― Ջուր եմ ուզում, ― ասաց նա։ ― Առավոտյան ես չեմ խմում։
Կիրան դուրս եկավ սենյակից, և Ռումատան լսեց, թե նա ինչպես հանգիստ ու զրնգուն ձայնով է խոսում Ունոյի հետ։ Հետո վերադարձավ սենյակ, նստեց նրա բազկաթոռի կողքին ու սկսեց պատմել երազը, իսկ Ռումատան լսում էր հոնքերը խոժոռելով և զգալով, թե ինչպես ամեն րոպե պատն ավելի է հաստանում ու անխորտակելի դառնում, և ինչպես է այդ պատն իրեն հեռացնում իր միակ, այս հրեշավոր աշխարհում իսկապես հարազատ իր միակ էակից։ Եվ այնժամ նա ամբողջ մարմնով ընդոստ զարնվեց այդ պատին․
Շատ ցավալի կլինի, մտածում էր Ռումատան, եթե հիմա ինձ սպանեն։ Տկարամիտների այս կույտը կլինի վերջին բանը, որ ես տեսնում եմ կյանքում։ Միայն հանկարծակիությո՛ւնը։ Ինձ կփրկի միայն հանկարծակիությունը։ Ինձ ու Բուդախին։ Գտնել հարմար պահն ու հանկարծակի հարձակվել։ Անակնկալի բերել նրան, չթողնել, որ բերանը բացի, չթողնել, որ ինձ սպանի, բոլորովին պետք չէ, որ ես մեռնեմ։
Նա մոտեցավ ննջարանի դռանը և, երկու ձեռքով բռնելով թուրը ու թեթևակի ծալելով ծնկները, մոտեցավ թագավորական մահճին։ Թագավորին գուլպաներ էին հագցնում։ Արարողությունների մինիստրը, շունչը պահած, հետևում էր երկու սենեկապետների ճարպիկ ձեռքերին։ Տրորված անկողնու մոտ կանգնած էր դոն Ռեբան և կամացուկ խոսում էր գորշ թավշից զինվորական համազգեստ հագած մի նիհար ու լողլող մարդու հետ։ Դա Ցուպիկն էր՝ Արկանարի գրոհայինների առաջնորդներից մեկը, արքունական պահակապետը։ Դոն Ռեբան փորձառու պալատական էր։ Դատելով նրա դեմքից՝ խոսակցությունը գնում էր կամ զամբիկի, կամ էլ թագավորի զարմուհու առաքինի վարքի մասին․․․ Իսկ հայր Ցուպիկը, որպես զինվորական մարդ (նախկինում խանութպան), չէր կարողանում տիրապետել իր դեմքին։ Նա մռայլվում էր, շրթունքները կծում, թրի երախակալը բռնած նրա մատները մեկ սեղմվում էին, մեկ՝ բացվում, և ի վերջո նրա դեմքը ջղաձվեցջղաձգվեց, ու հայր Ցուպիկը կտրուկ շրջվեց և, խախտելով բոլոր կանոնները, դուրս եկավ ննջարանից ու մխրճվեց իր անտաշությունից ապշած պալատականների բազմության մեջ։ Դոն Ռեբան ներողամիտ ժպտալով նայեց նրա հետևից, իսկ Ռումատան, հայացքով ուղեկցելով անճոռնի կերպարանքին, մտածեց․ «Ահա ևս մեկ հանգուցյալ»։ Նրան հայտնի էին դոն Ռեբայի և գորշ ղեկավարության տարաձայնությունները։ Գորշ կապիտան Էռնեստ Ռեմի պատմությունը կրկնվելու էր։
Թագավորի գուլպաները հագցրին։ Սպասավորները, հնազանդվելով արարողությունների մինիստրի մեղմիկ հրամանին, երանավետությամբ, մատների ծայրերով սկսեցին հագցնել թագավորի կոշիկները։ Եվ հանկարծ թագավորը, քացի տալով սպասավորներին, այնպես կտրուկ շրջվեց դոն Ռեբայի կողմը, որ լիքը պարկի նմանվող նրա փորը գլորվեց մի ծնկի վրա։