Changes

Քլինգզորի վերջին ամառը

3 bytes removed, 19:29, 15 Նոյեմբերի 2013
Քլինգզորը նստեց թարմ խոտի վրա, մեքենայաբար վերցրեց մատիտը, բայց դեմքը հանկարծ ժպիտով լուսավորվեց, և կրկին ձեռքը կախ գցեց։ Նա մահու չափ հոգնած էր։ Մատներով շոշափեց չորացած խոտը, չոր ու փխրուն հողի շերտը։ Դեռ երկար էր շարունակվելու այդ հուզիչ ու գրգռիչ խաղը։ Մինչև երբ պետք է նրա ձեռքերը, բերանն ու աչքերը հողածեծ լինեին… Վերջերս Թու Ֆուն նրան մի բանաստեղծություն էր ուղարկել, Քլինգզորը մտաբերեց նրա տողերը ու խաղաղված սրտով սկսեց արտասանել․
<poem>
Տերևներն են մեկմեկու հետ Կենաց Ծառից իմ դեմ թափվում,
 
Օ՜, աշխարհ, հարբած ու գունեղ,
 
Ինչպես ես ինձ կշտացրել դու։
 
Ինձ արբեցրել, գերել ես դու,
 
Կշտացել, հոգնել եմ քեզնից,
 
Ինչ այսօր բուրում է, շնչում,
 
Վաղն առհավետ ցնդի պիտի։
 
Շուտով փչի պիտի քամին Շիրմի վրա իմ մոխրագույն,
 
Մայրն իր քնած մանկան վրա Պիտ խոնարհվի լուռ ու թաքուն։
 
Կուզեմ տեսնել հայացքը մոր,
 
Դեմքը տեսնել իմ լուսաստղի,
 
Մնացյալը կանցնի մի օր,
 
Կմահանա խինդով առլի։
 
Եվ մեզ ծնող Հավերժական Մայրը միայն կապրի անմեռ,
 
Նա օդի մեջ իր նուրբ ձեռքով Անունները կգրի մեր։
</poem>
Այժմ նա հանգիստ էր։ Իր ունեցած տասը կյանքերից դեռ քանիսն էին նրան մնացել։ Երեքը, երկուսը։ Ամեն դեպքում առնվազն մեկ կյանք նա դեռ ուներ՝ սպառողի լիներ թե քաղքենու։ Կյանքում նա շատ բան էր արել, ամեն ինչ տեսել էր ու լսել, ինչքան թուղթ ու կտավ էր գունավորել, շատերի սրտում էր սեր ու ատելություն վառել, ինչքան ասես սկանդալային ու անախորժ պատմությունների մեջ էր ընկել, աշխարհը թարմացրել զովացուցիչ քամիների բազմախոստում հրայրքներով։ Շատ կանանց էր նա սիրել։ Շատ ավանդական սրբություններ ու սովորություններ էր կործանել, ու հանդուգն կերպով նորամուծությունների էր ձեռք զարկել։ Բազմաթիվ լիքը գավաթներ էր դատարկել, անթիվ֊անհամար աստղալից գիշերներ լուսացրել, այրվել էր օտար արևների տակ ու անծանոթ ջրերում լողացել։ Ու հիմա նստած էր այստեղ, հայտնի չէ՝ Իտալիայում, Հնդկաստանում թե Չինաստանում։ Ամռան քամին քմահաճ զարնվում էր շագանակենիների գագաթներին, հրաշալի և կատարյալ էր աշխարհը։ Արդեն միևնույն էր՝ մի հարյուր նկար էլ կնկարի, թե տասը, քսան ամառ կապրի, թե մեկը։ Հոգնել էր նա, անչափ հոգնել։ Մնացյալը կանցնի մի օր, կմահանա խինդով առլի։ Կեցցես, Թու Ֆու…
Լեռան ստորոտից քայլեր էին մոտենում, ամուր ու փայտաշեն կրունկներից առաջացող ոտնաձայներ էին դրանք։ Ձարխոտերի ու որոճների միջից կանացի մի կերպարանք հայտնվեց, մթության մեջ անհնար էր զանազանել նրա հանդերձանքի գույները։ Նա մոտեցավ առողջ ու հավասարաչափ քայլերով։ Քլինգզորը ոտքի ցատկեց ու բարի երեկո մաղթեց եկվորին։ Կինը փոքր֊ինչ վախեցավ ու մի պահ տեղում կանգնած մնաց։ Քլինգզորը նայում էր նրա դեմքին։ Այն կարծես ծանոթ լիներ, բայց ինչ֊որ չէր կարողանում մտաբերել։ Կինը գեղեցիկ էր ու խորհրդավոր, պայծառերանգ փայլփլում էին նրա գեղեցիկ ու ամուր ատամները։
Ա՜յ քեզ բան,― բղավեց Քլինգզորը և բռնեց կնոջ ձեռքը։ Նրան հանկարծ թվաց, որ ինչ֊որ բան իրեն կապում է այդ կնոջ հետ, ինչ֊որ մի հեռու հիշողություն։֊ Մենք կարծես ծանոթ ենք։
Մադոննա, դուք հո Կաստանյետտոյի նկարիչն եք… Միթե դեռ հիշում եք ինձ։
Այժմ Քլինգզորը հիշեց։ Նա մի գյուղացի կին էր, պանդոկի մերձակա հովտից։ Նրա տան մոտ, այս ամառվա ստվերաշատ ու խառնիճաղանջ օրերից մի օր Քլինգզորը մի քանի ժամ նկարել էր, տնակի բակում բխող աղբյուրից ջուր խմել, մի ժամի չափ նիրհել էր թզենու ստվերում, և վերջում՝ մի գավաթ գինի ու համբույր էր ստացել տանտիրուհուց։
Չարաճճիության ու մարտահրավերի պես մի բան հնչեց նրա կոկորդային ձայնում։ Քլինգզորն աշխուժացավ։
Ecco , փոխարենը ինքդ ես եկել ինձ մոտ… Ինչ երջանկություն է, որ դու եկար, այն էլ՝ հենց հիմա, երբ ես այնքան միայնակ եմ ու տխուր…
Տխուր։ Դե, մի ծաղրեք ինձ, պարոն։ Դուք երևի սիրում եք կատակել, ձեր ոչ մի խոսքին չպետք է հավատալ։ Եվ հետո՝ ես շտապում եմ։
― Օ՜ այդ դեպքում ես կուղեկցեմ քեզ։
Ոչ, մեր ճանապարհները տարբեր են, և հետո՝ ինձ պետք չէ ուղեկցել, ինձ հետ ոչինչ էլ չի պատահի։
Քեզ հետ՝ գուցե, բայց ինձ հետ՝ հաստատ մի բան կպատահի։ Իսկ գուցե մեկ ուրիշի հետ ես դու ժամադրված, և այդ ուրիշը պետք է քեզ ուղեկցի, համբուրի քո սիրունիկ բերանը, քո պարանոցը, քո գեղեցիկ կուրծքը, մեկ ուրիշը՝ իմ փոխարեն։ Ո՜չ, դա չպետք է լինի։
Քլինգզորը ձեռքը դրեց նրա ծոծրակին և այլևս բաց չթողեց։
Իմ փոքրիկ աստղ, իմ գանձ… Իմ փոքրիկ քաղցր սալոր… Կծի՛ր ինձ, այլապես ես քեզ կուտեմ։
Նա համբուրեց կնոջը, վերջինս ծիծաղելով գլուխը շրջեց, կարճատև դիմադրությունից հետո վերջապես տեղի տվեց։ Քլինգզորը նորից համբուրեց։ Կինը թափահարեց գլուխը, ծիծաղեց և փորձեց դուրս պրծնել նրա ձեռքերից։ Քլինգզորը ամուր գրկեց նրան, ձեռքը կնոջ կրծքին դրած՝ շարունակ համբուրում էր նրան։ Կնոջ մազերը բուրում էին ամռան անուշահոտություններով՝ չորացած խոտով, որոճով, ձարխոտով ու մոշով։ Մի վայրկյան միայն խորը շունչ առնելով՝ Քլինգզորը գլուխը վերև պարզեց, այնտեղ, բոցավառվող ու հուրհրատող երկնքում նա տեսավ փոքրիկ ու սպիտակ առաջին աստղի ծնունդը։ Կինը հավաքեց իրեն, լուրջ տեսք ընդունեց, հետո հեծկլտաց, բռնեց Քլինգզորի ձեռքը և այն ամուր սեղմեց իր կրծքին։ Քլինգզորը քնքշորեն խոնարհվեց նրա վրա, մի ձեռքով գրկեց կնոջ ոտքերը, որոնք այլևս չէին դիմադրում, ապա պառկեցրեց նրան խոտի վրա։
Դու սիրո՞ւմ ես ինձ,― հարցրեց նա փոքրիկ աղջկա պես։֊ պես։― Povera me
Մի֊մի գավաթ գինի խմեցին։ Քամին հպվում էր նրանց մազերին և իր հետ տանում նրանց շնչառությունը։
Նախքան միմյանց հրաժեշտ տալը՝ Քլինգզորը ուսապարկում և բաճկոնի գրպաններում մի հարմար բան էր փնտրում՝ կնոջը ի հիշատակ տալու համար, վերջապես, դեռ կիսով չափ լիքը մի փոքրիկ արծաթե ծխախոտատուփ գտավ, դատարկեց այն ու մեկնեց կնոջը։
Ո՛չ, սա նվե՛ր չէ, խնդրում եմ չմերժես,― հավաստեց Քլինգզորը։֊ Քլինգզորը։― Պարզապես պահիր որպես հիշատակ, կնայես ու ինձ կհիշես։
Ես քեզ չեմ մոռանա,― ասաց նա։ Եվ ապա ավելացրեց,― իսկ դու կգա՞ս նորից։
Քլինգզորը տրտմեց։ Խաղաղ ու մեղմ համբուրեց կնոջ զույգ աչքերը։
Կգամ,― պատասխանեց։
Դեռ մի որոշ ժամանակ էլ, անշարժ կանգնած, նա լսում էր փայտե կրունկների վրա հեռացող ոտնաձայները՝ սկզբում լեռան լանջին ու մարգագետնում, հետո՝ անտառի մեջ, քարքարոտ գետնին, սաղարթների ու արմտիքների մեջ… Մի պահ անց ոտնաձայները լռեցին։ Գիշերվա մեջ կանգնած էր խավար անտառը, քամին անտարբեր հպվում էր հանգած երկրին։ Ինչ֊որ բան, գուցե սունկ էր կամ թոշնած մի ձարխոտ, բուրում էր աշնանային սուր ու դառնավուն բույրերով։
Քլինգզորը ոչ մի կերպ չէր կարողանում իրեն ստիպել տուն վերադառնալ։ Ի՞նչ իմաստ ուներ նորից սարերը մագլցել, սենյակ վերադառնալ՝ իր նկարների մոտ։ Նա մեկնվեց խոտերի վրա և հայացքն ուղղեց աստղերին, վերջապես քուն մտավ, արթնացավ գիշերվա կեսին, հավանաբար ինչ֊որ կենդանու ձայնից, գուցե քամու հարվածն էր պատճառը կամ ցողի սառնությունը։ Վեր կացավ և քայլերն ուղղեց դեպի Կաստանյետտա, մոտեցավ իր տանը, դուռը բացեց ու ներս մտավ։ Նամակներ ու ծաղիկներ էին դրված սեղանին, իր բացակայության ժամանակ, հավանաբար ինչ֊որ մեկը այցելել էր…
Ուժասպառ ու կիսահանված նա ընկավ անկողնու վրա, լույսը հանգցրեց, փորձեց քնել և մտքում կիսաձայն մրմնջաց Թու Ֆուի բանաստեղծությունը․
<poem>
Շուտով փչի պիտի քամին
 
Շիրմի վրա իմ մոխրագույն։
</poem>
Caro Luigi ։ Luigi։ Արդեն երկար ժամանակ է, ինչ քո ձայնը չենք լսել։ Դու դեռ ապրո՞ւմ ես լույս֊աշխարհում, թե՞ արդեն ցինը կրծում է քո ոսկորները։
Դու երբևէ շյուղով փորփրե՞լ ես կանգ առած պատի ժամացույցը։ Ինձ դա մեկ անգամ վիճակվել է անել, և տեսել եմ, թե ինչպես հանկարծ սատանան մուտք գործեց ժամացույցի մեջ և, այնուհետև, այնտեղից շարունակ դղրդոց ու շառաչյուն էր լսվում։ Սլաքներն ասես մրցարշավի էին ելել թվատախտակի վրա, սարսափելի աղմուկով, prestissimo , նրանք պտտվում էին խելագարի պես, մինչև որ նույն հանկարծակիությամբ էլ ողջ աշխատանքը ընդհատվում էր, ու ժամացույցը փչում էր հոգին։ Նույն բանը ներկայումս կատարվում է նաև այստեղ, մեզ մոտ, արևն ու լուսինը խելագարի պես իրար անցած պտույտներ են գործում երկնակամարի շուրջբոլորը, օրերը միմյանց ետևից ընկած՝ իրար են հալածում, ժամանակը փախչում է՝ ասես պարկի հատակում գոյացած անցքից։ Հուսանք, թե սրա վերջնաբանն էլ հանկարծակի է վրա հասնելու, և այս հարբած աշխարհը կործանվելու է՝ անկարող այլևս վերադառնալու իր քաղքենիական բարեկեցիկ ռիթմին։
Օրվա ընթացքում ես չափազանց զբաղված եմ լինում, որպեսզի ինչ֊որ բանի մասին կարողանամ մտածել (ինչ ծիծաղելի է իմիջիայլոց հնչում, երբ մարդ մի այսպիսի, այսպես կոչված «նախադասություն» է երբեմն արտաբերում․ «որպեսզի ես ինչ֊որ բանի մասին կարողանամ մտածել)… Սակայն երեկոյան հաճախ եմ զգում քո պակասությունը։ Այդ ժամանակ ես սովորաբար նախընտրում եմ նստել ինչ֊որ տեղ, անտառում կամ որևէ գինետնում, ու խմում եմ իմ սիրած կարմիր գինին, որը, ճիշտ է, այս կողմերում միշտ չէ, որ լավն է լինում, սակայն, ամեն դեպքում օգնում է կյանքը քարշ տալուն և քուն է բերում աչքերիս։ Մի քանի անգամ պատահել է նույնիսկ, որ հենց մառանում, ուղղակի սեղանի մոտ եմ քնել, և տեղաբնակների ծաղրուծանակին արժանանալով՝ փորձել եմ ապացուցել, գոնե ինքս ինձ, որ նյարդաթուլագարության նոպաները ինձ այնքան էլ չեն անհանգստացնում։ Իմ ուրախություններին երբեմն բարեկամներ ու աղջիկներ էլ են մասնակցում, և այդտեղ է, ՛որ որ մատներդ ակամայից վարժվում են կանացի նրբասլաց անդամներին հպվելուն, սկսում ես խոսել գլխարկների ու կոշկեղենի կրունկների մասին, արվեստի մասին։ Երբեմն նույնիսկ հաջողվում է մտերմիկ ջերմության մթնոլորտ ստեղծել, այնժամ ողջ գիշերը բղավում ենք ու ծիծաղում, անգամ անծանոթներն էլ են ուրախանում, որ Քլինգզորը մի այսպիսի ուրախ ու զվարճալի տղա է։ Մեզ մոտ հաճախ մի սիրունիկ կին է այցելում, և ամեն անգամ, երբ տեսնում է ինձ, սաստիկ թախանձանքով քո մասին է հարցնում։
Այն արվեստը, որին մենք երկուսս էլ ծառայում ենք, պրոֆեսորի ասածի պես՝ մինչև օրս էլ սերտ ու անմիջական կախման մեջ է գտնվում իր վերարտադրության առարկայից (սա մոտավորապես նման է նկարչագիտական առեղծված ներկայացնելուն)։ Մենք միշտ նկարում ենք, ճիշտ է, երբեմն ինչ֊որ չափով ազատ ձեռագրով և քաղքենիների համար բավական հուզիչ եղանակով, բայց, այնուամենայնիվ, զուտ «իրականության» առարկաները, մարդկանց, ծառեր, տոնավաճառներ, երկաթուղագծեր ու բնապատկերներ։ Այս առումով մենք դեռևս ավանդական գծին ենք հետևում։ Չէ՞ որ քաղքենին «իրական» անվանում է այն առարկան, որը բոլորի կամ էլ գոնե մեծամասնության կողմից միանման է ընկալվում ու մեկնաբանվում։ Քանի դեռ այս ամառը շրջապատում է ինձ և դեռ չի վերջացել՝ ես մտադիր եմ մի որոշ ժամանակ միմիայն երևակայական պատկերներ նկարել, հատկապես՝ անուրջներ։ Այդ տեսակետից հարկ է, որ ես գոնե մասամբ մոտենամ նաև քո գաղափարներին ու տրամադրություններին, քո այն խելագար, զվարճալի ու անակնկալի բերող մոտիվներին, մերձենամ աշխարհատեսության մոտավորապես այն եղանակին, որը շարադրված է Քյոլնի մայր տաճարի նապաստակների որսորդ Կոլոֆինոյի պատմություններում։ Ու չնայած զգում եմ, որ հողը նոսրացել, փխրուն է դարձել ոտքերիս տակ, և, ճիշտն ասած, մի քանի տարի էլ ապրելու և նորանոր գործեր ստեղծելու ոչ ակնկալիք ունեմ և ոչ էլ ձգտում, բայց, այնուամենայնիվ, մի քանի սեպ ևս ես դեռ ուզում եմ խրել այս աշխարհի կոկորդը։ Նկարներիս մի գնորդ վերջերս գրել էր ինձ, որ ինքը հիացմունքով է նկատում, թե ինչպես իմ նորագույն աշխատանքներում ես մի երկրորդ երիտասարդություն եմ ապրում։ Դրանում ինչ֊որ ճշմարիտ բան կա։ Ինձ թվում է, թե նկարել իսկապես սկսել եմ միայն այս տարի։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, ավելի շուտ ոչ թե գարնան զարթոնքի է նման, այլ պայթյունի։ Զարմանալի է, թե իմ ներսում որքան շատ դինամիտ ու այլ պայթուցիկ նյութեր կան թաքնված․ սակայն ինքդ էլ գիտես, թե սալօջախի համար դինամիտը որքան անհարմար վառելանյութ է։
ՔԼԻՆԳԶՈՐԸ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է ՈԻՂԱՐԿՈԻՄ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ԹՈԻ ՖՈՒԻՆ (ԱՅՆ ՕՐԵՐԻՆ, ԵՐԲ ՆԱ ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՎՐԱ)
<poem>
Հարբած նստած եմ ես գիշերով հողմահարվող պուրակում,
 
Երգեցիկ ճյուղերին աշունն է նստել,
 
Իմ դատարկ շիշը լցնելու համար՝
 
Պանդոկապետը մռթմռթալով վազում է դեպի մառանը։
 
Առավոտյան, առավոտյան դժգույն մահը կմխրճի
 
Իր շառաչուն գերանդին կարմիր մսերի մեջ,
 
Դեռ երկար ժամանակ դարանակալած՝
 
Իմ կատաղի թշնամին աչքը չի թեքում ինձանից։
 
Նրան ծաղրելու համար եմ ես ողջ գիշերը ծոր տալիս իմ երգը,
 
Եվ դեռ հնչում է իմ հարբած երգը հոգնած անտառներում։
 
Նրան ծաղրելու համար եմ ես երգում
 
Ու բաժակը դատարկում մինչև վերջ։
 
Շատ տառապանքներ եմ ես կրել՝ մեծ ճանապարհի թափառաշրջիկս,
 
Այժմ երեկո է, և ես նստած խմում եմ ու սպասում,
 
Մինչև որ փայլփլուն մանգաղը
 
Գլուխս բաժանի իմ սարսռացող մարմնից։
</poem>
Հսկայական հայելին շուրջառող հիմարիկ վարդաբեղիկների միջև ընկած տարածքում, և իր՝ Քլինգզորի դեմքի ետնամասում, նա բազմաթիվ ուրիշ դիմագծեր էր տեսնում, բազմապիսի դեմքեր էր նկարում․ անուշիկ ու զարմացած մանկական դեմքեր, հրճվանքով ու խանդավառությամբ լի պատանեկան անուրջներ, հարբեցողի հեգնախառն աչքեր, շրթունքների մի անվերջանալի շարան՝ ծարավից տոչորվողի, հալածվածի, տառապողի, որոնողի, անառակի, enfant perdu ։ Գլուխը սակայն նա կերտեց վսեմ ու կոպիտ, կուսական անտառի կուռքի գլխի պես, ինքնասիրահարվածի, խանդոտ Եհովայի, խրտվիլակի գլխի նմանությամբ, որի առաջ մարդիկ զոհաբերում են իրենց անդրանիկ զավակներին ու դուստրերին։ Այդպիսին էին նրա նկարած մի քանի դեմքերը։ Այլ կերպ էին նկարված ընկնողների, խորտակվողների, կործանվողների, իրենց կործանման հետ հաշտվածների դեմքերը․ մամուռ էր աճել նրա գանգի վրա, ծուռտիկ շարված էին ծեր ատամները, թառամած մաշկը ամբողջապես ճաքճքած էր, իսկ պատռվածքների մեջ երևում էին վերքերն ու բորբոսը։ Սա այն դրվագն է, որ առանձնապես դուր էր գալիս նրա մի քանի բարեկամներին։ Նրանք ոգևորված ասում էին․ սա է մարդը, ecce homo , հոգնած, անհագ, ընչաքաղց, վայրի, մանկամիտ ու խորամանկ մարդը, մեր ժամանակակիցը, մեռնող, մեռնել ցանկացող եվրոպացի մարդը․ ամեն տեսակի թախծից նրբացած ու հղկված, բոլոր տեսակի արատներով հիվանդ, իր կործանման դատապարտվածությունից խանդավառ ու ոգևորված, ամեն մի առաջադիմության պատրաստ, ամեն տեսակի ետադիմության համար հասունացած, ամբողջովին խանդ, հույս ու նաև հոգնություն, ճակատագրի ու ցավի հետ հաշտ, հանձնված ճակատագրի քմահաճույքին՝ ինչպես թմրամոլը թույնին, միայնակ, ճահճացած, ամուլ ու ծեր, միաժամանակ և Ֆաուստ, և Կարամազով, գազան և իմաստուն, ամբողջովին մերկ, անճարակ և պատվասիրության նշույլից անգամ զերծ, մահվան հանդեպ մանկական վախով լի, հոգնած և միաժամանակ պատրաստակամ՝ մահն ընդունելու համար։
Իսկ ավելի հեռվում, դեպի խորքը գնացող բոլոր այդ դեմքերի ետևում հանգչում էին նախամարդու, կենդանական ու բուսական աշխարհների, քարակերտ քանդակների հեռու֊հեռավոր, խորախորհուրդ ու ծերացած դեմքերը․ այդ պատկերները կարծես ոգեկոչված լինեին երկրիս երեսին ապրող վերջին մարդու կողմից, որն ասես մահվանից մի վայրկյան առաջ, մեկ անգամ ևս իր երևակայության մեջ գծագրելիս լիներ հին ու նոր ժամանակների ու աշխարհների ծանոթ ու օտարոտի կերպարանքները։ ,
Այդ մոլեգին ու լարված օրերին Քլինգզորը ապրում էր հափշտակվածի պես։ Գիշերները ծանրանում էր գինով, և ապա՝ մոմերը ձեռքին, հին հայելու առաջ կանգնած՝ հետազոտում էր հարբեցողի իր թախծոտ և քմծիծաղող դեմքը։ Մի երեկո նա նույնիսկ տուն հրավիրեց իր մի սիրուհուն, երկուսով նստել էին աշխատասենյակի բազմոցին, և երբ Քլինգզորը մերկանդամ ընկերուհուն իր գիրկն առավ, սեղմեց կրծքին, անսպասելիորեն հայացքը սահեց նրա ուսի վրայով ու ընկավ հայելու մեջ՝ հանկարծ այդ կնոջ կապը քանդված մազերի արանքից նա տեսավ իր աղավաղված դեմքը՝ կարմրած աչքերով, վավաշոտությամբ և այդ վավաշոտության նկատմամբ զզվանքով լիքը։
Վստահելի
1396
edits