Changes

Հարբած հողը

No change in size, 13:03, 17 Նոյեմբերի 2013
Սկզբում հիասթափությունը շշմեցրեց նրան։ Բայց հետո մտածեց, որ միգուցե փողի ծառի համար ավելի՞ երկար ժամանակ է պետք։ Փող աճեցնելը, երեւի, նույնքան դժվար է, որքան փող հայթհայթելը։ Նավապետը պտտվեց նավի շուրջը եւ աչքը գցեց այգուն։ Այգին երեք անգամ մեծացել էր։ Դա արդեն այգի չէր, այլ մի մատղաշ անտառ։ Նախանձով նայելով սաթագույն պտուղների ողկույզներին՝ նավապետը քայլում էր արեւի շողերով ողողված հովտով։
Կողմնորոհվելով Կողմնորոշվելով գետնին թափված գարեջրի շշերի մետաղյա գլխիկների կուտակներով՝ նա դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որտեղ ուրախ քեֆ էին անում Պեմպֆը, Ֆարդելը եւ Բիրպը․ իրար թեւ բռնած՝ նրանք պարում էին, ասես մորուքավոր հավերժահարսեր լինեին։ Նրանք թափահարում էին շշերը եւ բարձր գոռգոռում։ Երկրի կապույտ ավազների մասին երգը հարստացել էր երկրորդ տնով։
Նրանք իսկույն պապանձվեցին, հենց որ տեսան նավապետին։ Շարքայինները պղտոր հայացքները գամեցին Ֆրիմպֆի վրա եւ իսկույն էլ նոր ուժով սկսեցին գոռգոռալ։ Տեսնես նրանք գիշերը քնե՞լ են, հանկարծ անցավ Ֆրիմպֆի մտքով։ Հազիվ թե, սակայն անկախ այն բանից, քնել են նրանք, թե չէ, միանգամայն պարզ էր, որ կարգապահությունը քայքայվում է ժամ առ ժամ։ Եվ եթե ինքն ուզում է փրկել արշավախմբին, ուրեմն շտապ պետք է միջոցներ ձեռնարկի։ Սակայն վճռականությունը, չգիտես ինչու, լքեց նրան։ Արշավախմբին փրկելու միտքը նրան հիշեցրեց Մարս վերադառնալու մասին, Մարս վերադառնալու միտքը ստիպեց մտածել հաստլիկ կնոջ մասին, հիշելով հաստլիկ կնոջը՝ նա հիշեց նպարավաճառի պարտամուրհակների մասին, մտածելով պարտամուրհակների մասին՝ նա չէր կարող չմտածել հարկերի մասին եւ, հիշելով հարկերի մասին, նա հիշեց, մի ինչ֊որ անբացատրելի պատճառով, որ իր խցիկի դարակում դրված է մի շիշ չբացված վիսկի։
Բայց դե հաջորդ առավոտյան էլ նավի ետեւի փոքրիկ հողաթմբերին ոչ մի ծիլ չէր երեւում։ Իսկ գարեջրի այգին աչք էր շոյում․ ծառերը գրավել էին գրեթե հովտի կեսը, որ ընկած էր մեռյալ քաղաքի եւ նավի արանքում, եւ երբ քամին շարժում էր պտուղներով ծանրաբեռնված ճյուղերը, այնպիսի զնգզնգոց էր ընկնում, ասես ապակե ամանեղենի գործարան էր աշխատում իր ողջ հզորությամբ։
Այժմ նավապետ Ֆրիմպֆը բնավ չէր կասկածում, թե ինչ ճակատագիր է վիճակվել Երկրի բնակչությանը։ Բայց ի՞նչ են եղել այն ծառերը, որ տնկել են այդ մարդիկ, մտածեց նա։ Ֆրիմպֆը հիմար մարդ չէր, եւ պատասխանը շատ շուտով գտաջ՝ գտավ՝ Երկրի բնակիչները կատարել են նույն դերը, ինչ֊որ Մարսի մեղուները։ Խմելով հեղուկ պտուղները, նրանք, ըստ էության, փոշոտում էին ապակե անոթը, որի մեջ պարունակվում էր հեղուկը։ Ավ Եվ հենց փոշոտումը, իսկ հետո շիշը հողի մեջ թաղելն էր պատճառ դառնում այդ նոր տնկիների դուրս գալուն։
Բավական լավ շրջապտույտ է եղել, մտածեց նավապետը։ Բայց դե բարիքը միշտ էլ չարիք է դառնում, երբ չափն անցկացնում են։ Կամաց֊կամաց մարդիկ դառնում էին մոլի փոշոտողներ եւ վերջ ի վերջո շատ փոշոտվելուց մահանում էին, իսկ ծառերը, որ ընդունակ չէին ինքնաբազմացման, վերացան Երկրի երեսից։