«Անկողինը, հավը, Լիդան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր | {{Վերնագիր | ||
− | |վերնագիր = | + | |վերնագիր = Անկողինը, հավը, Լիդան |
|հեղինակ = [[Մկրտիչ Արմեն]] | |հեղինակ = [[Մկրտիչ Արմեն]] | ||
|աղբյուր = [[«Պատվիրեցին հանձնել ձեզ»]] | |աղբյուր = [[«Պատվիրեցին հանձնել ձեզ»]] |
Ընթացիկ տարբերակը 23:58, 17 Նոյեմբերի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Մկրտիչ Արմեն |
Նորմալ աշխարհում բնակարանների պատերը լինում են փայտից, աղյուսից, քարից, բետոնից և նման ուրիշ նյութերից։ Սիդորովի նակարանի պատերը բաղկացած էին ընդամենը վերմակից։
«Կենցաղային» հանցագործների բարաքում, որտեղ նա ապրում էր, նրա քնելու տախտակը ներքևի յարուսումն էր։ Կողքի տախտակի վրա քնում էր նրա աշխատընկեր Վորոբյովը, նույնպես Վանյա։ Նրանց գլխավերևի երկրորդ յարուսում քնում էին երկու պատանիներ, որոնցով Սիդորովը չէր հետաքրքրվում։
Եվ ահա, երբ կանանց բարաքից Սիդորովի «կնիկը» գալիս էր նրա մոտ, երիտասարդ ծառահատը վերցնում էր վերմակն իր անկողնի վրայից, վարագույրի պես կախում էր վերին տախտակի եզրերին հատկապես այդ նպատակով խփված մեխերից, և երեք կողմից անջատում էր իր քնելատեղը մնացյալ բարաքից։ Չորրորդ կողմում, որտեղ Վորոբյովն էր, նա կախում էր իր բուշլատը, որը հազիվ մի կերպ ծածկում էր «սենյակն» այդ կողմից։ Ու թեև Վորոբյովը համեստ տղա էր, բայց և այնպես Սիդորովն ասում էր նրան․
― Էյ, Վանյա, կամ շուռ եկ մյուս կողքիդ վրա, կամ դուրս եկ մի կես ժամով։
Վորոբյովը լուռ բարձրանում էր իր չոր տախտակի վրայից և գնում։
Սիդորովի քնելու տախտակը մի կարճ ժամանակով վերածվում էր առանձին բնակարանի։
Մի անգամ Սիդորովի «կնիկը» պառկած տեղից իրենց «բնակարանի» առաստաղին նայելիս տեսավ, որ դրա տախտակների ճեղքից փայլում է վերևում պառկած պատանու աչքը։
― Որ վեր կացա՝ աչքդ դուրս կփորեմ,― հանգիստ ձայնով արտասանեց Լիդան։
Սիդորովը շուռ եկավ, որ նույնպես նայի առաստաղին, բայց այդ վայրկյանին լսվեց թրմփոց, և պատանին, վար ցատկելով, փախավ։
Դրանից հետո արդեն, երբ Սիդորովն ու Լիդան սկսում էին կախել վերմակը, պատանին առանց նախազգուշացման ինքն էր վար իջնում և հեռանում։
Իհարկե, ճամբարներում արգելված էր կենակցությունը, և այդ օրենքը մնում էր ուժի մեջ։ Բայց օրենքը նրա համար է նաև, որ ունենա բացառություններ։ Իսկ Սիդորովի համար, որը ճամբարի ամենալավ ծառահատն էր, չէր կարելի չանել բացառություն։
Դա, սակայն չի նշանակում, թե ճամբարի պետը կամավոր կերպով էր համաձայնվել կատարել այդ բացառությունը։
Երբ նրան տեղեկացրին Վանյայի ու Լիգայի մտերմության մասին, նա կարգադրեց կնոջր երեք օրով նստեցնել մեկուսարան։ Վանյան, ի պատասխան դրա, ծառահատման իր նորմայի կատարումն առաջին օրը յոթ հարյուր հիսուն տոկոսից իջեցրեց հարյուրի, իսկ երկրորդ օրը՝ իննսուներեքի։
Երրորդ օրը, ժամկետից առաջ, պետը կարգադրեց մեկուսարանից դուրս բերել Լիդային։
— Եթե նորից գնաս Վանյայի մոտ՝ էլի կնստես մեկուսարան,— նախազգուշացրեց նա։
— Ուրեմն մի մեկուսարանից մի ուրիշ մեկուսարան,— չար ժպտաց Լիգան։— Կգնամ Վանյայի մոտ, չես արգելի։
Պետը, իհարկե, ուներ արգելելու հազար ու մի միջոց։ Բայց հենց որ դիմում էր դրանցից մեկնումեկին՝ Սիդորովն սկսում էր յոթ֊ութ անգամ ավելի քիչ ձառ կտրել, քան սովորաբար։
Այդ մենամարտը վերջացավ նրանով, որ Սիդորովը մի օր մտավ պետի կաբինետը և ասաց առանց այլևայլության.
— Եկ այսպես անենք, քաղաքացի պետ։ Դու իմ «կնկան» մի արգելիր ինձ մոտ գալու, իսկ ես քեզ ամեն օր տամ հազար տոկոս։ Ժամացույցի պես կանոնավոր։
- Գայթակղությունը մեծ էր․— տասր մարդու նորմա... Պետը, մոռանալով, որ իր դիմացինը կալանավոր է, ավելի ճիշտ չմոռանալով, որ դիմացի կալանավորը «կենցաղային» է և ոչ թե «ժողովրդի թշնամի», ձեռք֊ ձեռքի խփեց նրա հետ՝ ինչպես ձի առնող֊ծախող, և գործարքը կայացավ։
Հազար տոկոս... Մի առանձին գաղտնիք չկար այդտեղ։ Եթե մյուս բանտարկյալներն իրենց օրում ծառ չէին կտրել և այժմ հազիվ էին կատարում ութսունից հարյուր տոկոս, ապա Սիդորովը ծառահատ էր եղել նաև դրսում՝ իրենց գյուղոշմ։ Ճիշտ է, ճամբարներում նորմաներն ավելի մեծ էին, քան ազատ մարդկանց մոտ, բայց ինքն էլ առողջ և ուժեղ աղա էր։ Յոթ֊ութ հարյուր տոկոսը նրան տալիս էր ավելի կուշտ ճաշ և ամսվա վերջին՝ որոշ չավավ դրամ, մի ամբողջ հարստություն՝ ճամբարի պայմաններում։ Իսկ հանուն «կնկա», իհարկե, արժեր զոռել ևս մի քիչ և տապալել էլի մի քանի տասնյակ ծառեր...
Արժելը՝ արժեր, բայց հազիվ թե դա հնարավոր լիներ՝ եթե Սիդորովը չգտներ այնպիսի անփոխարինելի օգնական, ինշպիսին Վորոբյովն էր։
Ընդամենը երկու տարով Սիդորովից փոքր, բավական նիհարկոտ, նա, առանց արտաքնապես փութկոտ շարժումների, կարողանում էր կտրատել Սիդորովի տապալած բոլոր ծառերի ճյուղերը և սղոցել֊կտրատել ծառերն առանձին գերանների։ Հաճախ լինում էին օրեր, երբ Սիդորովը չէր հասցնում կատարել հազար տոկոս։ Այդպիսի դեպքերում, օրվա վերջին Վորոբյովն ինքն էլ էր սկսում ծառեր տապալել և մշակել։
Չգիտես թե հաշվապահական ինչ հիմարության հետևանքով, համարվում էր, որ եթե ծառահատը կատարում է հազար տոկոս, ապա նրա օգնականը կատարում է դրա միայն կեսը։ Բայց Վորոբյովը չէր տրտնջում և միանգամայն գոհ էր իր հինգ հարյուր տոկոսով, որը նրան տալիս էր նույն ուտելիքը, և միայն դրամը՝ ավելի քիչ։
Այն րոպեներին, երբ Սիդորովի «բնակարանի» պատերը դեռ չէին կառուցվել կամ արդեն վերցվել էին, Սիդորովը կամ Լիդան դիմում էին Վորոբյովին.
— Եկ միասին ճաշենք, Վանյա։
Կամ թե չէ.
— Ի՞նչ ես պառկել խռովածի պես, շուռ եկ՝ զրուցենք։ Սիդորովն իր աշխատած դրամը տալիս Էր Լիդային, իսկ Լիդան, որ աշխատում Էր ազատ մարդկանց տներում որպես ծեփագործ, նրանցից կամ նրանց միջոցով գյուղերից գնում Լր խոզաճարպ, միս, հավ, ձու... Սիդորովն ամեն ինչ կիսում էր իր րնկերոջ հետ՝ բացի, իհարկե, Լիդայից։
Շուտով Վորոբյովր նույնպես սկսեց իր դրամր տալ Լիդային։ Իր ինչի՞ն էր պետք։ Նա ծխող չէր՝ ինչպես նաև, ի միջի այլոց, մյուս Վանյան։ Պետք էր մասնակցել ուտելիքների գնմանը։
- Բայց Լիդան Վորորյովի դրամր ծախսում էր միայն նրա վրա։ Մի անգամ գնեց երկու պարկ, միացրեց իրար, դարձրեց ներքնակի նման մի բան։ Վորոբյովը խոտ լցրեց գրա մեջ, այժմ քնում էր վրան։ Ճիշտ է, դա չէր կարող համեմատվել Սիդորովի բամբակով լի ներքնակի հետ, բայց էլի մի բան էր։ Մի այլ անգամ Լիդան իր «տղամարդու» ընկերոջ համար ճարեց հնամաշ մի սվիտր, բայց իսկական բբդից։ Բացի իր բնածին հոգատարությունից ու բաբությունից, Լիդան ղեկավարվում էր նաև այն գիտակցությամբ, որ իր և Սիդորովի համատեղ կյանքն զգալի չափով կախված էր Վորոբյովից։ Եթե նա չօգներ Սիդորովին՝ կատարելու հազար տոկոս, ապա ճամբարի պետը, ըստ պայմ՚անավորվածության, նորից կարող էր արգելել նրանց կենակցոլթյունր...
Աշնան վերջերին Լիդան հղիացավ։ Երբ այդ մասին հայտնեց իր Վանյային՝ վերջինս խիստ անհանգստացավ։ Կնոջը, իհարկե, պիտի ուղարկեին կենտրոնական ճամբարի հիվանդանոցը՝ երեխան բերելու, որից հետո, կարելի է չկասկածել, կքշեն մի այլ ճամբար՝ վերջ տալու համար նրանց կենակցությանը...
Իրենց տագնապի մասին նրանք հաղորդեցին նաև մյուս Վանյային։ Վերջինս լուռ լսեց և ոչինչ չասաց։ Իսկ մի քանի օր հետո հայտնեց․
— Մի անհանգստանաք։ Ես արդեն խոսել եմ մեր բուժակի հետ։ Յոթ ամիս հետո, երբ ժամանակը գա, նա ինքը կընդունի երեխային։ Համաձայնվեց հինգ կիլո խոզի մսով։ Կամաց֊կամաց կճարես, Լիդա, նրան հո միանգամից հարկավոր չէ՞։ Փողը ես ու Վանյան կտանք։
Դե եկ ու մի սիրիր այդպիսի ընկերոջը։ Նրանք սկսեցին գրկել, քաշքշել նրան, բայց Վորոբյովն ամաչկոտ ազատվեց նրանցից և շարունակեց․
— Մեր պետի համար էլ լավ կլինի։ Կենտրոնում չեն իմանա, որ նրա ճամբարում կենակցություն է կատարվել և նկատողություն չեն անի նրան։
Ամեն ինչ հարթվեց։ Եվ կհարթվեր վերջնականապես, եթե գործը չփչացներ Լիդան ինքը։ Անզգուշությամբ, իհարկե։
Պահակներից մեկի տան պատերն սպիտակացնելիս Լիդան պահակի կնոջից խնդրեց հին փալասներ իր ապագա երեխային շորեր կտրելու համար։ Կինը բարեհոգությամբ տվեց նրան երեխայի շորեր և դիմացը ոչինչ չպահանջեց։ Եվ նույն օրն էլ հենց, առանց վատ մտադրության, զուտ կանացի շաղակրատությամբ, այդ մասին հաղորդհց ամուսնուն։ Ամուսինը հաղորդհց պահակապետին։ Իսկ պահակապետը, որը վաղուց էր ուզում ինքը բռնել ճամբարի պետի տեղը, այդ մասին իսկույն գրեց գլխավոր ճամբարի պետին։ Վերջինս կարգադրություն ուղարկեց ճամբար.— կալանավոր Սիդորովին փոխադրել «ռեժիմային» ճամբար․..
Այդ ամենին անտեղյակ, Սիդորովի «բնակարանում» ընթանում էր սովորական կյանքը։
Վերմակն արդեն վար էր առնված, Լիդան նստել էր պառկած Վանյայի կողքին և իր ջարդված կանացի սանրով սանրում էր նրա մազերը։ Կողքի տախտակի վրա պառկել էր մյուս Վանյան և զրուցում էր ընկերոջ հետ։ Քիչ առաջ կինն իր դնած հավը տվել էր իր Վանյային, որը տարել էր խոհանոց՝ եփելու։ Խոհարարն այնտեղ Վանյայի կաթսայիկի մեջ ավելացրել էր նաև մի քանի կարտոֆիլ և այժմ համեղ ճաշը խլթխլթում էր կրակի վրա։ Երեքն էլ սպասում էին դրա եփվելոլն։
Եվ ահա, ինչպես կայծակ՝ արևոտ պարդ օրով․․․
— Իվան Սիդորով․․.— ձայն տվեց կալանավոր֊վերակարգիչը՝ մտնելով բարաք։
«Իվան Սիդորո՞վ»․․․ Իսկ ինչո՞ւ այդպես պաշտոնական ձևով․․.
— Իրերդ հավաքիր,— ավարտեց վերակարգիչը։
— Ի՞նչ... — սառեց մնաց Վանյան և ապա ձեռքով մեղմ հրելով Լիդային մի կողմ, վեր կացավ նստեց։
— Իրերդ, ասում եմ, հավաքիր, Վանյա, գնում ես էտապ...
— Ո՞վ է կարդադրել, Գենյա..․
— Ո՞վ պիտի։ Պետը։
— Ի՞նչ էտապ է։
— Ոչ մի։
— Ուրեմն մենակ ի՞նձ.․․
— Այո, մենակ քեզ։
— Չի կարող պատահել,— ասաց Վանյան՝ ամենահիմար բանը, որ կարելի էր ասել այդ րոպեին, և ցատկեց ոտքի։ — Կաց, Լիդա, ես հիմա կգամ։ Ես ամեն ինչ կհարթեմ․..
Սիդորովը բարաքից դուրս ելավ անհաստատ քայլերով։ Նրա ոտքերը դողում էին։ Գիտեր, որ գնում էր անօգուտ գործի։ Մտածեց վերադառնալ բարաք, ցատկել անկյուններից մեկի երկրորդ յարուսի մի քնելատեղի վրա, մեջքը դեմ տալ պատին, վեր քաշել շապիկը, դանակը մոտեցնել փորին և բղավել. «Չմոտենաք, թե չէ փորս կճղեմ»․.. Այդպես էին անում շատ քրեականներ, ովքեր չէին ուզում փոխադրվել ուրիշ ճամբար։
Բայց հիշեց.— չի օգնի, ինչպես չի օգնել երբեք ու ոչ ոքի։ Կամ հանգիստ կթողնեն նրան մի օր, երկու օր, և կբռնեն հանկարծակի, կամ իսկույն կմոտենան հաստատ իմանալով, որ նա միայն երեսանց է ճղելոլ իր փորը, անվնաս կերպով։
— Չեմ կարող․․․— դա առաջին բառերն էին, որ լսեց Սիդորովը՝ պետի մոտ մտնելիս, առանց մինչև իսկ հասցնելու որևէ բան խնդրել։— Չեմ կարող, կալանավոր Սիդորով։ Որքան որ կարռղ էի՝ պահեցի ձեզ, իսկ այժմ լուրը հասել է գլխավոր պետին։ Ես կուզենայի՞ զրկվել իմ ամենալավ ծառահատից։ Չէ՞ որ մեզանից էլ նորմա են պահանջում... Դու քո «կնկանից» ես բաժանվում, իսկ ես իմ հազար տոկոսից, ո՞ւմ համար է ավելի դժվար..․
Երբ Սիդորովը վերադարձավ բարաք, Վանյան ու Լիդան նրա տեսքից հասկացան, որ ամեն ինչ կորած է։
- Սիդորովը մոտեցավ «իրերր հավաքելու»։ Բայց ի՞նչ է նշանակում դա։ Ի՞նչ իրեր հավաքել..․ Նա ներքնակի տակից վերցրեց իր փայտե գդալր, կոխեց բայբակ֊գուլպայի մեջ։ Կախ արած տեղից վերցրեց Վորոբյովի կաթսայիկը։
— Իսկ դու կվերցնես իմը, Վանյա։ Հավը կուտեք Լիդայի հետ...
Գդալ, կաթսա... Է՞լ ինչ...
— Վանյա,— կարգաղրեց նա,— տար ներքնակը դուրս, խոտը դատարկիր, պարկերը տուր ինձ։ Իսկ դու վերցրու իմ ներքնակը։
Իսկ վերմա՞կր... Նա մի պահ տատանվեց՝ կոխե՞լ դա պարկի մեջ և տանել, թե թողնել։ Թողեց։
Եկավ վերակարգիչը, ընկերաբար շտապեցրեց նրան։ Ուղեպահակն սպասում է։
— Ուրեմն, Վանյա,— ամփոփեց Սիդորովը,— քեզ թողնում եմ անկողինը, հավը և... և Լիդային։ Եթե ճարես մի լավ աշխատընկեր՝ դու ինքդ էլ կկատարես հազար տոկոս։ Իսկ բարաքի տղաները չեն մատնի քեզ ու Լիդային, անհոգ կացեք։ Եթե տղա լինի՝ անունը դրեք Վանյա՝ իմ անունով..․
Սիդորովին ճանապարհ դնելու համար դուրս ելան ոչ միայն Լիդան ու Վանյան, այլև համարյա ամբողջ բարաքը։ Լիդան լաց չէր լինում,— ավելորդ էր։ Ճամբարում լաց չեն լինում։
Դարպասի մոտ Սիդորովը համբուրվեց Վորոբյովի հետ, ձեռքով թփթփացրեց Լիգայի այտը. — պինդ կաց։ Լիդան այդտեղ էլ չլացեց։
Սիդորովն արդեն դուրս էր եկել դարպասից, երբ Վորոբյովը հանկարծ մի բան հիշեց։
— Վանյա,— ձայն տվեց նա,— իսկ հավի վրա աղ գցե՞լ ես։
— Գցել եմ,— արձագանքեց Սիդորովը՝ արդեն քայլելով և նայելով ետ։— Կես ժամ հետո վերցրու կրակի վրայից․․․