«Շան սիրտ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Շան սիրտ |հեղինակ = Միխայիլ Բուլգակով |թարգմանիչ = Արմեն Հովհաննիսյան |աղբյ...»:)
(Տարբերություն չկա)

18:28, 25 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Շան սիրտ

հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան
աղբյուր՝ «Վիպակներ և պատմվածքներ»


1

Ու-ու-ու-ուու-հու-հուհու-հու-հու։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքր հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտտեսության կենարոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված. ոնց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՛նչ օգուտ։