«Ճիշտը եւ սխալը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 91. Տող 91.

Ավանդույթ֊ը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ տրադիցիա օտար բառի համարժեքով։ Առանձնացված նախադասության մեջ հնարավոր է երկակիություն։ «Այս ավանդությունը // ավանդույթը եկել է մեր նախնիներից» («այս զրույցն է եկել֊հասել» եւ այս սովորույթն է եկել֊փոխանցվել»։

Սխալ են՝

Սխալ են՝

«Մեր ժողովրդի կյանքում տնօրհնեքի ավանդությունը (փոխ․՝ ավանդույթը) վաղ ժամանակներից է գործում», «Այդ սրբի մասին շատ ավանդույթներ (փոխ․՝ ավանդություններ) կան»։

«Մեր ժողովրդի կյանքում տնօրհնեքի ավանդությունը (փոխ․՝ ավանդույթը) վաղ ժամանակներից է գործում», «Այդ սրբի մասին շատ ավանդույթներ (փոխ․՝ ավանդություններ) կան»։
Տող 201. Տող 201.

Հակոտնյա֊ն, որ հակառակ, հակադիր է նշանակում, այլ հոմանիշներ էլ ունի՝ ներհակ, իրարամերժ․ Սրանք նրբերանգներով գրեթե չեն տարբերվում իրարից, եւ կարելի է նույնանիշներ համարել։

Հակոտնյա֊ն, որ հակառակ, հակադիր է նշանակում, այլ հոմանիշներ էլ ունի՝ ներհակ, իրարամերժ․ Սրանք նրբերանգներով գրեթե չեն տարբերվում իրարից, եւ կարելի է նույնանիշներ համարել։

Սրանց ճիշտ հակառակն իմաստն ունի հակամետ֊ը։ Այս բառի հակ֊ը ոչ թե նախորդների օրինակով հակառակ֊ի բաղադրատարրն է, այլ հակվել֊ի, որ համաձայնել, կողմ լինել, համամիտ լինել ընդհանուր իմաստն ունի․ «Ես հակված եմ այս, ոչ թե այն կուսակցության գաղափարները ընդունելու»։ Հակել նշանակում է նաեւ որեւէ բան մի կողմ թեքել, մի կողմի վրա ուղղել․

Սրանց ճիշտ հակառակն իմաստն ունի հակամետ֊ը։ Այս բառի հակ֊ը ոչ թե նախորդների օրինակով հակառակ֊ի բաղադրատարրն է, այլ հակվել֊ի, որ համաձայնել, կողմ լինել, համամիտ լինել ընդհանուր իմաստն ունի․ «Ես հակված եմ այս, ոչ թե այն կուսակցության գաղափարները ընդունելու»։ Հակել նշանակում է նաեւ որեւէ բան մի կողմ թեքել, մի կողմի վրա ուղղել․ «Գլուխը կրծքին էր հակել», Միտքը հակել էր պատանեկան հուշերին»։

(փոխ․ )

Ուրեմն նախադասության բովանդակությունից պիտի որոշենք՝ խոսքը հակառակ հակոտնյա, ներհակ լինելո՞ւ, թե՞ կողմ, համաձայն, համամիտ, որեւէ բանի տրամադիր՝ հակամետ լինելու։ Ինչպես՝ «Այդ բարի մարդու արարքները հակամետ(փոխ․ ներհակ, հակառակ) էրին չարության մասին մտքին անգամ»։

§19․

§22․ Հաղթել — հաղթահարել

(փոխ․ )

Հաղթել֊ի իմաստը պարզ է, եւ մնում է ուշադրություն դարձնել, որ նրա լրացումը ամենից առաջ անձնանիշ բառ լինի՝ հաղթել (ո՞ւմ) թշնամուն, հակառակորդին, չեմպիոնին, անծանոթին… «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»։ Կարող է եւ ինչի՞ն հարցին պատասխանել՝ հաղթել վագրին, արջին։ Նաեւ՝ «Ու մի կերպ ցավին հաղթելով…»։ Ահա այս վերջին դեպքում է, որ հաղթել֊ը հաղթահարել֊ի իմաստն ունի, ուստի ճիշտ կլինի այդպես էլ ասենք՝ հաղթահարել (ինչը) ցավը, վիշտը, դժվարությունը, բարձունքը, պատնեշը… Այսինքն հաղթահարել֊ը գործածվում է մի արգելք, խոչընդոտ վերացնելու, հանելու իմաստով։

§19․

§23․ Համար — հանուն

(փոխ․ )

Երկուսն էլ կարող են հոմանիշ բառեր դիտվել, եթե ձեւավորում են նպատակի պարագան (պատասխանում են ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին)․ «Կռվեցին հայրենիքի համար = կռվեցին հանուն հայրենիքի»։ Սխալ է, երբ երկուսը միաժամանակ են գործածում նախադասության մեջ․ «Այս քաղաքական գործիչ կոչեցյանը ամեն ինչ անում է հանուն իր անձնական բարեկեցության ու փառքի համար(պիտի հանել կա՛մ հանուն֊ը, կա՛մ համար֊ը)։

§19․

Ավելացնենք, որ հանուն֊ը կապվող բառից առաջ է դրվում, իսկ համար֊ը հետադաս է (հանուն երկրի = երկրի համար)։

(փոխ․ )

§24․ Հանձին — հանձինս

§19․

Առաջինը եզակի դրվաթ բառի հետ է գործածվում, երկրորդը՝ հոգնակի թիվ ունեցողի հետ, հանձին ուսուցչի — հանձինս ուսուցիչների։ Իմաստով նույնն է, ինչ ի դեմս֊ը, որը, սակայն գործածվում է ե՛ւ եզակիի, ե՛ւ հոգնակիի համար՝ ի դեմս իմ ուսուցչի — ի դեմս մեր ուսուցիչների։

(փոխ․ )

Ուրեմն ուշադիր լինենք եւ նկատենք սխալները․ «Հանձինս(փոխ․ հանձին)Անդրանիկի մենք ճանաչում ենք խղճի ու հերոսականության ասպետին», «Հանձին (փոխ․ հանձինս) Արտաշի ու Կարոյի՝ ես հպարտանում եմ իմ ընկերությամբ»։

§19․

§25․ Հառել — հառնել

Հառել֊ը կենտրոնացած, սեւեռած նայելն է․ «Աբու Մահարին, աչքերն անքթիթ արեւին հառած, թռչում էր աննինջ», «Երկար ժամանակ աչքերն ինձ էր հառել»։

(փոխ․ )

Հառնել֊ը բարձրանալ, վեր ելնել, կանգնել, վերակենդանանալ կնշանակի․ «Քո քաղաքում հառնող մի հոյակապ կոթող ծնվեց»։ Ավելի հաճախ պատկերավոր֊բանաստեղծական խոսքում է գործածվում․ «Հառնել է նրանց հաղթական ոգին», «Հառնեց երկիր Նաիրին ավերներից դարավոր»։

§19․

§26․ Հասկացողություն — հասկացություն

(փոխ․ )

Հասկացողություն֊ը հասկանալու֊ըմբռնելու կարողությունն է, ընդունակությունը, նաեւ ըմբռնումը, գաղափարը, պատկերացումը։ Մեկը, ասենք, մաթեմատիկայից ու ֆիզիկայից լավ հասկացողություն ունի, բայց գուցե քաղաքավարության տարրական կանոնների մասին գրեթե հասկացողություն (այս դեպքում՝ գաղափար) չունի։

§19․

Հասկացություն֊ը տվյալ բառի կամ բառակապակցության արտահայտած իմաստն է, բովանդակությունը, որը ձեւակերպվում է իբրեւ սահմանում։ Օրինակ՝ «Տարբեր երկրներում եւ տարբեր կուսակցությունների կողմից տարբեր կերպ են մեկնաբանում «մարդու իրավունքներ» հասկացությունը»։ Կամ հետեւյալ նախադասության մեջ՝ «Լեզվաբանության մեջ «բառակապակցություն» հասկացությունը ունի եւ լայն, եւ նեղ ըմբռնում»։

(փոխ․ )

Ճիշտ կլինի, որ բառերը իբրեւ հասկացություն գործածելիս առնվեն չակերտների մեջ (ինչպես վերեւի օրինակներում) կամ առանձնանան֊ընդգծվեն տառատեսակով, ինչպես՝ «Խիղճը, գութը ,կարեկցանքը բարոյաբանական հասկացություններ են»։

§19․

§27․ Հավակնոտ — հավակնորդ

(փոխ․ )

Երկուսն էլ հավակնել֊ի իմաստին են սերտորեն առնչվում։ Հավակնել֊ը մի բանի հասնելու կամ մի բան ձեռք բերելու հետամուտ լինելն է։ Ինքնին դա վատ ձգտում չէ։ Բայց երբ մեկը դա անում է՝ անարժան կերպով իրեն մեծամեծ արժանիքներ վերագրելով, անպայման իր «գերազանցությունը» ուրիշներին ճանաչել տալու սեւեռուն մտքով, ապա նա հավակնոտ (օտար բառով՝ պրետենցիոզ) մարդու համբավ է ձեռք բերում։ Հավակնոտ֊ը իր մասին մեծ համարում, մեծ կարծիք ունեցողն է։

§19․

Հավակնորդ֊ը արդեն բացասական բնութագիր չունի, նա օրինական կերպով եւ ըստ արժանվույն որեւէ բանի հավակնող՝ ձգտող անձնավորությունն է։ Շախմատային կամ այլ մրցումներում, օրինակ, բոլոր մասնակիցները կարող են համարվել չեմպիոն դառնալու հավակնորդ։ Քաղաքական կամ գիտական ասպարեզներում որեւէ տեղ, պաշտոն գրավելու համար կարող են հավակնել շատերը, եւ նրանք բոլորն էլ դրա հավակնորդներն են։

(փոխ․ )

Այս երկու բառերն իրարից տարբերակելու միջոցներից մեկն էլ սա է․ հավակնոտ֊ը նախ որպես ածական է գործածվում՝ հավակնոտ գործիչ, ղեկավար, գրող, երգիչ…, իսկ հավակնորդ֊ը գոյական է՝ չեմպիոնության հավակնորդ, պաշտոնի հավակնորդ…։ Այսպիսի նախադասություն կազմենք․ «Նա շատ հավակնոտ քաղաքական գործիչ է եւ առաջիկայում հազիվ թե կուսակցության առաջնորդ ընտրվելու հավակնորդներից դառնա»։

§19․

§28․ Հովար — հովհար

(փոխ․ )

Երկուսն էլ հով բառարմատից են կազմված։

§19․

Հովար֊ը հով՝ ստվեր անելու համար գլխարկի ճակատակողմից առաջ ձգվող մասն է։ Այդպիսի գլխարկներին օտար բառով կեպի են ասում, սովորական գլխարկից տարբերակելու համար հիմա երբեմն գդակ֊ն են գործածում։

(փոխ․ )

Հովհար֊ը հով անելու համար ձեռքի փոքրիկ հարմարանք է։ «Հովարով գլխարկ էր դրել, բայց դա շոգից չէր փրկում, եւ նա ձեռքին էր պահում հովհարը»։

§19․

§29․ Հրաձիգ — հրձիգ

Հայերենում շատ քիչ են այն բառազույգերը, որտեղ ա հոդակապը իմաստազատիչ դեր կատարի՝ բանվոր — բանավոր, քարհատ — քարահատ…։ Մեկն էլ սա է, երբ հուր + ձիգ բաղադրությամբ՝ ա հոդակապով եւ առանց դրա, տարբերակված բառեր ունենք։

Հրաձիգ֊ը հրազենից կրակողն է, որ հիմա առավելապես հանդիպում ենք համապատասխան մարզաձեւերից անցկացվող մրցումների մասին խոսելիս։

Հրձիգ֊ը, որ ուղղակի իմաստով կրակ գցող, հրկիզող, հրդեհող է նշանակում, ավելի շատ փոխաբերական իմաստով է գործածվում, այն է՝ բարբոքող, հրահրիչ, որեւէ վտանգի դրդող։ Ասում են՝ պատերազմի հրձիգներ, ազգը քայքայող հրձիգներ։ Ուրեմն սխալ կլինի՝ «Հնգամարտում Հայաստանի հրձիգները (փոխ․ հրաձիգները) անհաջողության մատնվեցին»։

§30․ Հրավեր — հրավերք

Սրանց միջեւ մինչեւ վերջերս շատ որոշակի տարբերակում չկար։ Հիմա էլ ոչ քիչ դեպքերում հրավերք֊ը հրավեր֊ի փոխարեն են գործածում։ Սակայն դժվար չէ դրանց ստույգ զատորոշումը։

Հրավեր֊ը հրավիրելն է, մեկին հրավեր են ուղարկում, հրավիրում են հարսանիքի, ծնունդի, զրույցի, քննարկման եւ այլն։

Հրավերք֊ը հրավիրյալների համար կազմակերպված հացկերույթն է, խնջույքը, ուրախության սեղանը, հյուրասիրությունը, հրավիրյալների մասնակցությամբ հանդիսությունը։

Ուղղենք՝ «Մեր մարզիկները դրսից շատ հրավերքներ (փոխ․ հրավերներ) են ստանում, «Երգչուհին Գերմանիայից հրավերք(փոխ․ հրավեր) ունի»։

§31․ Հրատարակել — հրապարակել

Հրատարակել֊ը տպագրելն է, լույս ընծայելը։ Գիրք, հանդես, թերթ են հրատարակում։ Միեւնույն դասագիրքը կարող է տպագրվել՝ հրատարակվել ամեն տարի անընդմեջ՝ ունենալ մի քանի հրատարակություն։

Բայց երբ խոսք է լինում ժողովածուում կամ թերթում որեւէ նյութ, հոդված տպագրելու մասին, արդեն չպիտի ասենք՝ հրատարակել, այլ՝ հրապարակել։ Ուրեմն, այսպիսի կիրառություններում հրատարակել֊ն ու հրապարակել֊ը տպագրել֊ի հոմանիշներ են։

Այսուհանդերձ, հրապարակել֊ը ավելի լայն իմաստ ունի, առհասարակ՝ «հրապարակ հանել, հայտնի դարձնել», ինչը արվում է ոչ միայն տպագրելու — հրատարակելու ձեւով, այլեւ գրվածը կարդալով հայտարարելու, ներկայացնելու։ Այսպես՝ «Դատարանի վճիռը հրապարակվեց (= ընթերցվեց) դահլիճում» եւ «Դատարանի վճիռը երկու օր անց հրապարակվեց (= տպագրվեց) տեղեկագրային հանդեսում»։

Սխալ է՝ «Շաբաթաթերթը վերլուծական հոդված է հրատարակել (փոխ․ հրապարակել) կուսակցության գործունեության վերաբերյալ։

§32․ Հրատարակություն — հրատարակչություն

Հրատարակությունը նույն հրատարակելը կամ տպագրելն է, նաեւ՝ տպագրված գործը։ Օրինակ՝ «Հոդվածը ներկայացված է հրատարակության՝ տպագրության», «Պ․ Սեւակի ժողովածուները մի քանի հրատարակություն են ունեցել եւ հիմա էլ շարունակում են տպագրվել»։

Հրատարակչություն֊ը գրքերի, հանդեսների, ժողովածուների եւ այլնի տպագրությունը՝ հրատարակությունը նախապատրաստող եւ իրականացնող ձեռնարկությունն է։

Այսպիսի նախադասություն կազմենք․ «Այս հրատարակչության հրատարակությունները լավ ընդունելություն են գտնում»։ Սխալ է՝ «Նա մասնակցել է թերթի հրատարակչությանը (փոխ․ հրատարակությանը) »։

§33․ Հուսով — հույսով

Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում։ Հուսով֊ը օժանդակ եմ բայի հետ է հանդես գալիս․ «Ես հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանաս», «Մենք հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»։ Հուսով եմ֊ը հավասարարժեք է հույս ունեմ֊ին․ «Հուսով եմ / հույս ունեմ, որ չես մոռանա»։ Այսինքն՝ նախադասության մեջ առանձին ստորոգյալ է դառնում։

Իսկ հույսով֊ը՝ իբրեւ գործիական հոլովով գոյական, նախադասության մեջ հենց ստորոգյալի լրացում է լինում՝ պատասխանելով ինչո՞վ կամ <ինչպե՞ս/i> հարցերին․ «Հույսով սպասում է, հույսով ապրում է = հույսով է ապրում»։

Ուղղենք սխալները՝ «Այդ հուսով (փոխ․ հույսով)էլ բոլորը գնացին քնելու», «Դուք հույսո՞վ եք (փոխ․ հուսո՞վ եք), որ նա կկատարի իր խոստումը։ — Այո, հույսով(փոխ․ հուսով) ենք»։

(փոխ․ )

§19․

§19․

00:41, 6 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Ճիշտը եւ սխալը

հեղինակ՝ Հենրիկ Գալստյան
աղբյուր՝ «Ճիշտը եւ սխալը»

Բառագործածության, բառաձեւի եւ կապակցական սխալները հայերենում։

Երկու խոսք

Հայոց լեզվի եւ գրականության պետական ավարտական եւ միասնական քննության հարցարանի (թեստի) առաջադրանքներից մի քանիսում պահանջվում է գտնել բառագործածության, բառաձեւերի, համաձայնության, հոլովառության ու խնդրառության, շաղկապի կամ դերանվան կիրառության սխալները։ Ահա այդ ու համանման սխալների մասին է սույն ժողովածուն։ Այստեղ դրանք (որոշ պայմանականությամբ) խմբավորված են երեք հիմնական բաժիններում՝ «Բառագործածության սխալներ», «Բառաձեւի սխալներ» եւ «Կապակցական սխալներ»։

Հասկանալի է, որ գրական կանոնի սահմաններից դուրս եղած ամեն իրողություն չէ, որ պիտի դառնա քննարկման նյութ․ հակառակ պարագայում լեզվական աղավաղումների քանակը կարող է անսահմանափակ դառնալ։ Ուստի, հետեւելով դպրոցի շրջանավարտին առաջարկվող քննական պահանջներին, դիտարկման ոլորտից նախ դուրս են թողնվում մեր լեզվի հատկապես խոսակցական տարբերակին բնորոշ ինչպես օտար֊օտարախառն, այնպես էլ բարբառային֊ժարգոնային բառերն ու արտահայտչաձեւերը, ինչպես՝ զակազ, նալոգ, պորտման, ինադու, մթամ, ջեբկիր, սոթ տալ, մանթրաժ ընկնել… եւ այլն։ Ապա եւ մեծ մասամբ անտեսվում են լեզվական այնպիսի խաթարումները, որոնք միջնակարգ կրթություն ստացած դպրոցականի համար բավականաչափ ակնհայտ են եւ որեւէ բացատրության կարիքը չունեն, ինչպես ասենք՝ ծանդր, մանդր, դուս (դուրս), հմար (համար), կարամ֊կարաս… եւ այլն։

Սրանց նման շատ բառեր էլ կան (կարմունջ, դարտակ, կանանչ, ավելնորդ…), որոնց սխալաձեւությունը շատերի համար կարող է միանգամայն պարզ լինել, իսկ ոնանց համար՝ ոչ այնքան։ Այդպիսիները եւս ընդգրկելով՝ ժողովածուում առավելապես քննարկման նյութ ենք դարձրել լեզվական այն սխալները, որոնք որոշակի դժվարություննե են ներկայացնում ոչ միայն դպրոցականի համար։ Պատահում են նաեւ գրական կանոնը խախտող լեզվական այնպիսի շեղումներ, որոնք խիստ տարածվածության պատճառով «անտեսանելի» են դառնում անգամ բավարար գրագիտություն ունեցողների համար։ Այդ կարգի սխալների վերաբերյալ տրված պարզաբանումներն առավել ուշադրությամբ պիտի կարդալ եւ յուրացնել։ Դրանք, ըստ հարկի, ուղեկցվում են համապատասխան օրինակներով՝ ճիշտն ու սխալը ցուցադրելու նպատակով։

Բացատրված նյութի յուրացումն անպայման պետք է ստուգել առանձին կազմված վարժություններով՝ սրանց լուծումների ճիշտ պատասխաններով հանդերձ։

Գրքի վերջում զետեղված առարկայացանկը կօգնի անմիջապես գտնելու ձեր փնտրած բառը կամ արտահայտությունը։

(Սխալ բառաձեւերը կամ սխալ պարունակող նախադասությունները, որպես կանոն, առանձնացվում են կապույտ գույնով)։

Ա․ Բառագործածության սխալներ

Բառագործածության սխալները բառիմաստը չհասկանալու կամ ստույգ չիմանալու հետեւանք են։ Սխալի տեղիք տվող բառերը կարող են սակավ գործածություն ունենալ, ինչպես, ասենք տամուկ «խոնավ, թաց» կամ սինլքոր «ստոր, տականք» բառերը, որոնք պարզապես պիտի սերտել։ Բառեր էլ կան, որ թեեւ հաճախակի ենք գործածում, սակայն, պարզվում է, դրանց սխալ իմաստ ենք վերագրում։ Ինչպես՝ մեղանչել֊ը, որ շատերը շփոթում են մեղա գալ կամ մեղքը քավել բառերի հետ։ Այսպիսի ձեւային֊հնչյունական ընդհանրություն ունեցող բառազույգերը պիտի լավ ճանաչել՝ խուսափելու համար իմաստային խառնաշփոթից։

Դրանց իմաստային տարբերությունները երբեմն կարող են շատ որոշակի, հստակ լինել, այլ դեպքերում՝ պակաս նկատելի, բավականաչափ նուրբ։

Սույն բաժնի հիմնական հատվածում ներկայացված են այն բառազույգերը, որոնց իմաստային տարբերակման դժվարությունը (բացի մի քանի զույգից) ամենից առաջ կապված է բառարմատի նույնականության հետ, ինչի պատճառով էլ դրանք շփոթվում են։ Այստեղ ընտրություն կատարելիս բացառվել են իմաստային կիրառությամբ տակավին հստակորեն չտարորոշված բառազույգերից հետեւյալները՝ ապաստան— ապաստարան, բավական — բավականին, զգացում — զգացմունք, զգույշություն — զգուշավորություն, հեծել — հեծեծել, հնար(ք) — հնարանք, նորելուկ — նորընծա, պահանջ — պահանջմունք, սկզբունքորեն — սկզբունքայնորեն, սպասյակ — սպասավոր, տարբերել — տարբերակվել, վերնագիր — խորագիր, տարածք — տարածություն, տարեդարձ — տարելից, տեսիլ — տեսիլք, տպել — տպագրել։

Հիմնական խմբից առանձնացված են տարարմատ հարանունները, այն է՝ հնչումով ու գրությամբ բոտ, բայց իմաստով տարբեր բառերը (խիստ հակիրճ բացատրականով)։

§ 1. Ազատել — ազատագրել

Ազատել֊ի իմաստը բավականաչափ ընդարձակ է․ մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից…, ազատել (թողնել) դասարանը, շենքը, տարածքը…, նաեւ՝ թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը… Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրել֊ը, որ նույն ազատել֊ն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։

Այնուամենայնիվ, եթե սխալ չէ ազատագրել֊ի փոխարեն գործածել ազատել֊ը («Մեր ժողովուրդը դարերի պայքարով ազատվեց//ազատագրվեց օտարի լծից»), ապա հակառակը անճիշտ պիտի համարել, ինչպես՝ «Դատապարտվածները վերջապես ազատագրվեցին (փոխանակ՝ ազատվեցին) բանտից»։

§2․ Ազգային — ազգայնական — ազգայնամոլ — ազգասեր

Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արեւմտահայերենում գործածվում է նաեւ «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։

Ազգայնական֊ը արդեն գոյական է եւ ասվել է իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ոմանք հիմա ազգայնական֊ի մեջ ուզում են միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլ֊ը։ Բայց ազգայնամոլ֊ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»֊ի համար եւ համարժեք է դիտվել օտար շովինիստ֊ին։

Այդպես էլ թող մնա, ազգայնական = նացիոնալիստ, ազգայնամոլ = շովինիստ։ Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրականորեն բնութագրվող գործչի համար ունենք ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը։ Ուստի սխալ համարենք՝ «Մեր ազատության համար մարտնչաց ազգայնականները (փոխ․ ազգի նվիրյալները, ազգասերները) ատելությամբ լցված չեն եղել այլ ժողովուրդների հանդեպ»։

§3․ Այգաբաց — այգեբաց

Այգաբաց․ կազմված է այգ «վաղ առավոտ» եւ բաց բառարմատներից՝ միացած ա հոդակապով։ Նույնն է՝ լուսաբաց, առավոտ։

Այգեբաց․ կազմված է այգի + ա + բաց > այգեբաց (ի + ա > ե), այսինքն՝ այգու բացելը (աշնանը թաղած խաղողի այգիները գարնան օրերին ազատում են հողածածկից)։

Նախադասության մտքից է երեւում խոսքը խաղողի այգո՞ւ բացելու մասին է, թե՞ լույսը բացվելու։ Օրինակ՝ «Մեր գյուղում ժամանակին հասցրին այգեբացն ու էտը», «Շառագունեց աշնանային մի ցրտաշունչ այգաբաց»։

§4․ Այլասերություն — այլասիրություն

Սրանց հնչական տարբերությունը չնչին է, այնինչ բովանդակային տարբերությունը հսկայական է, նույնիսկ հակադիր են իրար։

Այլասերություն֊ը կամ այլասերում֊ը այլասերվելն է, այլասերված լինելը, իսկ ավելի պարզ՝ անբարոյականությունը, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը։ Այլասերված մարդ = այլանդակ, փչացած, անբարոյական մարդ։

Այլասիրություն֊ը ընդհակառակը, դրական բովանդակություն ունի․ իր անձը կամ սեփական շահը անտեսելու գնով անգամ այլոց սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողությունն է, «անանձնական ուրախություն», ապրելու մեծ զգացողությունն է։ Հիշեցեք, օրինակ, Մ․ Մեծարենցի բանաստեղծություններին տրված ճշմարիտ մի բնութագրականը․ «Նրա «Տո՜ւր ինձի, տե՛ր…» շարքը ամբողջովին տոգորված է այլասիրության գաղափարով»։

Կա նաեւ այլասեռված֊ը, որ պարզապես «սեռը փոխած» է նշանակում, այլասեռել = սեռը փոխել։

§5․ Անակնկալ գալ — անակնկալի գալ
Հանկարծակի գալ — հանկարծակիի գալ

Սրանք հոմանիշային զույգեր են։ Անակնկալ գալ = հանկարծակի գալ․ նույնն է, թե՝ անսպասելի (անսպասելիորեն) գալ։ Սրանք, այսպես ասած, ազատ բառակապակցություններ են, ըստ հարկի՝ կարող են փոփոխվել․ անակնկալ (հանկարծակի) գալ // գնալ, հուզվել, հեռանալ

Զույգերի երկրորդ եզրերը կայուն բառակապակցություններ են, որ արդեն չեն կարող փոփոխվել նախորդների պես, այլ ամբողջովին կարող են փոխարինվել ուրիշ բառով․ անակնկալի գալ (հանկարծակիի գալ) = շփոթվել, կարկամել…

Այսպիսի մի նախադասություն կազմենք․ «Այդ օրը մայրը տղային չէր սպասում, եւ երբ որդին անակնկալ //հանկարթակի եկավ (վերադարձավ), մայրը անակնկալի//հանկարծակիի եկավ»։

§6․ Անօրինակ — անօրինական

Իմաստային առումով իրար հետ կապ չունեն։ Անօրինակ = օրինակը՝ նմանը չունեցող, որ կարող է նաեւ անսովոր, տարօրինակ կամ բացառիկ լինել։ «Անօրինակ վարքի (բնավորության) տեր է» = «Ոչ սովորական, անհասկանալի վարք ունի»։

Անօրինական֊ը, անշուշտ, ավելի պարզ է․ օրինական֊ի հակառակն է, նույնն է՝ ապօրինի, իրավական տեսանկյունից՝ անընդունելի, մերժելի։

Ուղղենք սխալը․ «Ձեր ընկերը անօրինական (փոխ․՝ անօրինակ) անձնազոհություն է ցուցաբերել»։ Իսկ՝ «Ձեր ընկերոջ անօրինակ // անօրինական պահանջները մերժվեցին» նախադասության մեջ, նայած իմաստի, երկու բառերի գործածությունն էլ ճիշտ է․ «Անօրինակ (=անսովոր, անհասկանալի) պահանջները մերժվեցին» եւ «Անօրինական (= ապօրինի, ոչ արդարացի, ոչ իրավական) պահանջները մերժվեցին»։

§7․ Ավանդություն— ավանդույթ

Ավանդություն֊ը այլ իմաստների հետ նախկինում նաեւ ավանդույթ՝ սովորույթ էր նշանակում։ Հիմա իմաստը ավելի սահմանափակվել է, եւ ամենից առաջ ավանդազրույց, պատմություն, հնից եկած, սերնդեսերունդ փոխանցված զրուցապատում ենք հասկանում։

Ավանդույթ֊ը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ տրադիցիա օտար բառի համարժեքով։ Առանձնացված նախադասության մեջ հնարավոր է երկակիություն։ «Այս ավանդությունը // ավանդույթը եկել է մեր նախնիներից» («այս զրույցն է եկել֊հասել» եւ այս սովորույթն է եկել֊փոխանցվել»։

Սխալ են՝

«Մեր ժողովրդի կյանքում տնօրհնեքի ավանդությունը (փոխ․՝ ավանդույթը) վաղ ժամանակներից է գործում», «Այդ սրբի մասին շատ ավանդույթներ (փոխ․՝ ավանդություններ) կան»։

§8․ Բարդություն — բարդույթ

Բարդություն֊ը լավ գիտենք՝ դժվարություն, անհասկանալիություն, բարդ լինել է նշանակում։

Բարդույթ֊ը արդեն ընկելելու մի փոքր բարդություն ունի։ Սա նորակազմություն է, վերջին տարիներին ստեղծված բառ, որ դրվում է օտար կոմպլեքս֊ի դիմաց։ Խոսքը այն կոմպլեքս֊ի մասին է, որ գործածվում է մեկի՝ իր ուժերի ու կարողությունների նկատմամբ ունեցած ներքին անվստահությունը, կաշկանդվածությունը կամ մտավախությունը մատնանշելու համար։ Շատերին, օրինակ, կարող է հետապնդել անկատարության կամ անլիարժեքության բարդույթը, ղեկավար աշխատանքի անընդունակ լինելու բարդույթը եւ այլն։ Կոմպլեքսավորված֊ի դիմաց էլ պիտի գործածենք բարդույթավորված֊ը։ Ավելացնենք՝ մարդը կարող է տառապել նաեւ մեծագործության կամ մեծամոլության՝ իրեն բոլորից գերազանց տեսնելու բարդույթով․ այս պարագայում թերեւս դա կհամապատասխանի օտար մանիա բառին, որի հայերեն համարժեքն էլ միագարություն֊ն է։

Այսքանից հետո կարեւորն այն է, որ բարդույթ֊ը չկիրառենք բարդություն֊ի փոխարեն, ինչպես հետեւյալում․ «Հարցի լուծումը իր յուրովի բարդույթը (փոխ՛ բարդությունը) ուներ»։

§9․ Բռնագանձել — բռնագրավել

Իմաստով ինքչան էլ մոտ բառեր են, բայց եւ որոշակի է տարբերությունը։ Ընդհանուրն այն է, որ բռնի՝ հարկադիր ուժով է գործողությունը կատարվում, բայց բռնագանձել֊ը, ինչպես բառի երկրորդ բաղադրիչն է հուշում, դրամի՝ փողի հետ է կապվում, իսկ բռնագրավել կարող են գույքը, ունեցվածքը։ Երկու հասկացություններն էլ առավելապես գործածվում են իրավաբանության ոլորտում․ դատարանի որոշմամբ բռնագանձում են պարտքը եւ բռնագրավում են, ասենք, կահույքը։

Ուրեմն՝ ուղղենք սխալը․ «Տուժածի օգտին բռնագանձեցին (փոխ․՝ բռնագրավեցին) դաշնամուրը», «Իշխանության կարգադրությամբ այդ գործարարից բռնագրավեցին (փոխ․՝ բռնագանձեցին) հարյուր հազար դրամ»։

§10․ Գործառություն — գործառնություն

Գործառություն֊ը, որի նույնանիշը գործառույթ֊ն է, որեւէ մեկի կամ մի բանի կատարած դերն է, օտար բառով՝ ֆունկցիան, ինչը կարող է փոխվել հանգամանքների փոփոխության համաձայն։ Օրինակ՝ «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»։ Կամ այս նախադասության մեջ՝ «Հայերենում ա հոդակապը, որ ինքնին իմաստազուրկ է, որոշ բառազույգերում (հրձիգ — հրաձիգ, փոխնորդ — փոխանորդ, քարհատ — քարահատ) իմաստազատիչ գործառույթ // գործառություն (=ֆունկցիա) ունի»։

Գործառնություն֊ը տնտեսական֊ֆինանսական֊առեւտրային գործողություն (=օպերացիա) է նշանակում։ Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարք֊ով։ Այսպես՝ «Հայարդինբանկը նոր գործառնույթներ (=գործարքներ) է նախատեսում Ռուսաստանի մի քանի բանկերի հետ»։ Գործառնություն֊ը, ուրեմն, ֆինանսական գործարք֊գործողությունն է։

§11․ Դիտել — դիտարկել

Քննել — քննարկել

«Մենք դիտում ենք աստղերը» եւ «Մենք դիտարկում ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, քննելու — քննարկելու… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ դիտել — դիտարկել֊ի համեմատ սրանց գործառույթները համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի քննել // քննարկել»։ Այս նախադասության մեջ եթե քննել֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել… Իսկ եթե քննարկել֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել եւ այլն։

Քննել֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, քննել կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ քննարկել֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե քննել֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին քննարկել֊ն է․ «Քննարկում են ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն քննել֊ը գործ չունի, միայն՝ քննարկել։

§12․ Երախտիք — երախտագիտություն

Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։ Ասենք՝ «Մ․ Սարյանը մեծ երախտիք ունի հայ կերպարվեստը աշխարհի հանրությանը ներկայացնելու գործում»։, «Տիգրան Պետրոսյանի երախտիքը շախմատային Հայաստանում անուրանալի է»։

Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։ Ասում ենք՝ «Ռաֆայել Իսրայելյանը մեր ճարտարապետության երախտավորներից է»։

Ահա, այդպիսի մարդկանց նկատմամբ էլ մենք երախտագիտության զգացում ունենք (կամ՝ համակվում ենք երախտագիտությամբ)։ Ուրեմն՝ երախտագիտություն֊ը այդ երախտիքը տեսնելու ու գնահատելու ընդունակ լինելն է։ Երախտիք ունեցող գիտնականի, արվեստագետի, ուսուցչի կամ շինարարի հանդեպ տոգորվում ենք երախտագիտության զգացումով։

Ավելացնենք, որ մեկի երախտիքը՝ վաստակը տեսնողն ու գնահատողը երախտագետ մարդ է, իսկ երախտիքը, լավությունը չտեսնողը կամ մոռացողը՝ երախտամոռ։

§13․ Զեկուցում — զեկույց

Զեկուցում֊ը ավելի հայտնի գործածություն ունի, զեկուցումներ ենք կարդում կամ լսում տարբեր թեմաներով՝ գիտական, մանկավարժական, մշակութային… Զեկուցում֊ին նույնանիշ է բանախոսություն֊ը՝ բանավոր խոսք, որ կարող է հնչել իբրեւ գրվածքի ընթերցում, կարող է եւ հնչել առանց այդպիսի գրվածքի։

Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։

Ուղղենք սխալը՝ «Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկույցները (փոխ․՝ զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին», «Հնագիտական եռամյա հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված մեկ էջանոց զեկուցումը (փոխ․՝ զեկույցը) ինքնին խոսում էր»։

§14․ Զերծ — զուրկ

Սրանք հոմանիշ բառեր են եւ «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն։ Սակայն հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» միաստով՝ «չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»։

Զուրկ֊ը գործածվում է «որեւէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» իմաստով՝ «բարիքներից, աշխատանքից, ունեցվածքից, խելքից, օգնությունից զուրկ»։

Հետեւյալ նախադասության մեջ իրենց տեղում են գործածվել երկուսն էլ․ «Երեխային զերծ պահեք (=հեռու պահեք) փողից, բայց եւ զուրկ մի թողեք (=մի զրկեք)»։ Կամ՝ «Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը իր գոյությունը ամեն փորձանքեն զերծ պահելու գաղտնիքը գտեր էր» (Գր․ Զոհրապ)։

Իրոք որ, եթե զուրկ ես ինքնուրույնությունից, մտավոր լայն հետաքրքրություններից, հոգեւոր֊բարոյական մեծ աշխարհի գեղեցկությունների զգացողությունից, ապա շատ դժվար է զերծ մնալ զանազան մոլություններից ու մոլորություններից, չար կրքերի գայթակղությունից, անբարո մարդկանց լարած որոգայթներից։

§15․ Ըստ որի — ըստ որում

Գրաբարից փոխանցված կապակցություններ են։ Ըստ որի նույնն է, եթե ասենք որի համաձայն, ինչի համաձայն։ Ինչպես որ գործածում ենք՝ ըստ կարգի = կարգի համաձայն, ըստ նրա = նրա կարծիքի համաձայն՝ նրա կարծիքով։ Իմ կարծիքով կամ իմ կարծիքի համաձայն ասելու փոխարեն այսօրվա հայերենին է անցել գրաբարյան սեղմ ձեւը՝ ըստ իս։

Ըստ որում կամ ընդ որում․ գործածվում են մեկնական֊բացատրական նշանակությամբ, երբ որեւէ բան ասվածից միաժամանակ առանձնացվում֊մասնավորեցվում է։ Նայած տեղի՝ դրանց հոմանիշները կլինեն՝ քանի որ, դրա հետ միաժամանակ, մանավանդ… Օրինակ՝ «Նա խնդրեց իշխանին հայտնել առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում», «Նա մի ամբողջ ժամ այդպես մնացել էր ուշագնաց, ընդ որում որեւէ մեկը չէր նկատել իրեն»։

Ընդ որում֊ը նշանակում է նաեւ ներառյալ, այդ թվում, դրանց թվում։

§16․ Թեթեւամիտ — թեթեւաբարո

Թեթեւամիտ֊ը անլուրջ, ոչ լրջախոհն է, ժողովուրդը կասեր՝ թեթեւսոլիկ։ Նա, ով առանց բավականաչափ կշռադատելու է գործում։

Թեթեւաբարո, թեթեւ վարքուբարք ունեցող, ավելի խիստ ասած՝ անպատշաճ, ոչ բարոյական կենցաղ վարող։ Մեկը կարող է լինել եւ թեթեւամիտ, եւ թեթեւաբարո… Մյուսը, թեթեւամիտ լինելով, կարող է շատ առաքինի լինել, այսինքն՝ ամենեւին թեթեւաբարո վարք չունենալ։ Իսկ թեթեւաբարո կյանք վարողը, որպես կանոն, միաժամանակ թեթեւամիտ է լինում։ Բերենք ծանոթ մի նախադասություն․ «Չնայած պարկեշտ, բայց թեթեւամիտ (ոչ թե՝ թեթեւաբարո) կին էր տիկին Բախտամյանը»։

§17․ Ժառանգել — ժառանգություն ստանալ

Ոմանք կարծում են, թե ժառանգել միայն ժառանգություն ստանալ է նշանակում։ Մինչդեռ այն հակառակ իմաստն էլ ունի՝ ժառանգություն թողնել, կտակել, ավանդել։ Օրինակ՝ «Նա մեծ հարստություն ժառանգեց (= կտակեց, ժառանգություն թողեց) իր որդիներին», «Հագուցյալը դուստրերին միայն գումար էր ժառանգել»։

Դժվարություն կարող է առաջանալ նշված հոմանիշների ընտրության հարցում։ Եթե խոսքը ունեցվածքի կամ փողի մասին է, երկուսն էլ՝ եւ՝ ժառանգել֊ը, եւ՝ ժառանգություն ստանալ֊ը կամ թողնել֊ը, ճիշտ են։ Այնինչ եթե խոսքը վերաբերում է հոգեկան֊բարոյական կողմերին կամ արտաքին հատկանիշներին, ապա ճիշտը միայն ժառանգել֊ի գործածությունն է․ «Նա հորից է ժառանգել (ոչ թե «ժառանգություն ստացել») իր կրակոտ խառնվածքը», «Աչքերի կապույտը աղջիկը մորից էր ժառանգել»։ Ուղղենք՝ «Իր ազնվությունն ու համարձակությունը նա ժառանգություն է ստացել (փոխ․ ժառանգել է) ծնողներից»։

§18․ Լուծել — լուծարել

Լուծում ենք խնդիրը, հարցը։ Նույնն է՝ վճռում — իրագործում ենք որեւէ կենսական հիմնախնդիր։ Լուծել֊ը գործածվում է նաեւ տարրալուծել, անհետանալ իմաստներով․ «Վարպետը գունաներկը լուծեց ջրի մեջ», «Առավոտյան մշուշը լուծվեց արեւի պայծառ ճառագայթներից»։

Լուծարել֊ը լուծարքի ենթարկելն է։ Այլ խոսքով՝ վերացնելու, փակելու, ավարտելու գործընթացը, օտար բառով՝ լիկվիդացնել։ Ասում ենք՝ «Հիմնարկը լուծարվել է (=դադարել է գործելուց), «Քննությունների լուծարման // լուծարքային (=պարտքերի մարման) շրջան է» եւ այլն։ Սխալ է՝ «Քննական պարտքերի լուծումը (փոխ․ լուծարումը) հետաձգվեց»։

§19․ Ծրագրել — ծրագրավորել

Ծրագրել֊ը ծրագիր կազմելն է, մտադրվելը, ինչ֊որ բան նախատեսելը, օտար բառով՝ պլանավորելը։ Մենք նախապես կամ նախօրոք ծրագրում ենք որեւէ հարց լուծել, գործ սկսել ու կազմակերպել։

Ծրագրավորել֊ը համեմատաբար նոր կազմություն է՝ կապված համակարգչային տեխնիկայի հետ, եւ նշանակում է՝ որեւէ ծրագիր կազմել համակարգչի համար՝ նրա մեջ ներդնելու նպատակով, նաեւ՝ ծրագրերով հանդերձել։

Դա մարդկանց մասին էլ հնարավոր է ասել, երբ ծրագրավորում են գործակալներին, հետախույզներին, այսինքն՝ վերջիններիս գործողությունների համար որոշակի ծրագիր են կազմում, առաջադրանք տալիս։

Ուղղենք սխալը՝ «Կառավարությունը ծրագրավորել(փոխ․ ծրագրել)է կենսամակարդակի բարելավմանը հատկացված գումարները ավելացնել եւս տասը տոկոսով»։

§20․ Կերպար — կերպարանք

Կերպար֊ը գրողի, դերասանի, առհասարակ արվեստագետի ստեղծած հերոսն է՝ իր ուրույն եւ միաժամանակ ընդհանրացնող բնութագրով․ «Գրողը շատ հետաքրքիր կերպար է ստեղծել», «Վահրամ Փափազյանի մարմնավորած կերպարները անմոռանալի են»։

Կերպարանք֊ը պարզապես մարդու դեմքն է, երեսը, ընդհանրապես՝ արտաքին տեսքը։ Օրինակ, «Տարիների հեռվից հոր կերպարանքը (= դեմքը) աղոտացել էր», «Ընկերների կերպարանքներում (= երեսներին) դժկամության թեթեւ երանգ նկատվեց»։

§21․ Հակոտնյա — հակամետ

Հակոտնյա֊ն, որ հակառակ, հակադիր է նշանակում, այլ հոմանիշներ էլ ունի՝ ներհակ, իրարամերժ․ Սրանք նրբերանգներով գրեթե չեն տարբերվում իրարից, եւ կարելի է նույնանիշներ համարել։

Սրանց ճիշտ հակառակն իմաստն ունի հակամետ֊ը։ Այս բառի հակ֊ը ոչ թե նախորդների օրինակով հակառակ֊ի բաղադրատարրն է, այլ հակվել֊ի, որ համաձայնել, կողմ լինել, համամիտ լինել ընդհանուր իմաստն ունի․ «Ես հակված եմ այս, ոչ թե այն կուսակցության գաղափարները ընդունելու»։ Հակել նշանակում է նաեւ որեւէ բան մի կողմ թեքել, մի կողմի վրա ուղղել․ «Գլուխը կրծքին էր հակել», Միտքը հակել էր պատանեկան հուշերին»։

Ուրեմն նախադասության բովանդակությունից պիտի որոշենք՝ խոսքը հակառակ հակոտնյա, ներհակ լինելո՞ւ, թե՞ կողմ, համաձայն, համամիտ, որեւէ բանի տրամադիր՝ հակամետ լինելու։ Ինչպես՝ «Այդ բարի մարդու արարքները հակամետ(փոխ․ ներհակ, հակառակ) էրին չարության մասին մտքին անգամ»։

§22․ Հաղթել — հաղթահարել

Հաղթել֊ի իմաստը պարզ է, եւ մնում է ուշադրություն դարձնել, որ նրա լրացումը ամենից առաջ անձնանիշ բառ լինի՝ հաղթել (ո՞ւմ) թշնամուն, հակառակորդին, չեմպիոնին, անծանոթին… «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»։ Կարող է եւ ինչի՞ն հարցին պատասխանել՝ հաղթել վագրին, արջին։ Նաեւ՝ «Ու մի կերպ ցավին հաղթելով…»։ Ահա այս վերջին դեպքում է, որ հաղթել֊ը հաղթահարել֊ի իմաստն ունի, ուստի ճիշտ կլինի այդպես էլ ասենք՝ հաղթահարել (ինչը) ցավը, վիշտը, դժվարությունը, բարձունքը, պատնեշը… Այսինքն հաղթահարել֊ը գործածվում է մի արգելք, խոչընդոտ վերացնելու, հանելու իմաստով։

§23․ Համար — հանուն

Երկուսն էլ կարող են հոմանիշ բառեր դիտվել, եթե ձեւավորում են նպատակի պարագան (պատասխանում են ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին)․ «Կռվեցին հայրենիքի համար = կռվեցին հանուն հայրենիքի»։ Սխալ է, երբ երկուսը միաժամանակ են գործածում նախադասության մեջ․ «Այս քաղաքական գործիչ կոչեցյանը ամեն ինչ անում է հանուն իր անձնական բարեկեցության ու փառքի համար(պիտի հանել կա՛մ հանուն֊ը, կա՛մ համար֊ը)։

Ավելացնենք, որ հանուն֊ը կապվող բառից առաջ է դրվում, իսկ համար֊ը հետադաս է (հանուն երկրի = երկրի համար)։

§24․ Հանձին — հանձինս

Առաջինը եզակի դրվաթ բառի հետ է գործածվում, երկրորդը՝ հոգնակի թիվ ունեցողի հետ, հանձին ուսուցչի — հանձինս ուսուցիչների։ Իմաստով նույնն է, ինչ ի դեմս֊ը, որը, սակայն գործածվում է ե՛ւ եզակիի, ե՛ւ հոգնակիի համար՝ ի դեմս իմ ուսուցչի — ի դեմս մեր ուսուցիչների։

Ուրեմն ուշադիր լինենք եւ նկատենք սխալները․ «Հանձինս(փոխ․ հանձին)Անդրանիկի մենք ճանաչում ենք խղճի ու հերոսականության ասպետին», «Հանձին (փոխ․ հանձինս) Արտաշի ու Կարոյի՝ ես հպարտանում եմ իմ ընկերությամբ»։

§25․ Հառել — հառնել Հառել֊ը կենտրոնացած, սեւեռած նայելն է․ «Աբու Մահարին, աչքերն անքթիթ արեւին հառած, թռչում էր աննինջ», «Երկար ժամանակ աչքերն ինձ էր հառել»։