― Կլա՛վդիա Իվանովնա,― ձայն տվեց Վորոբյանինովը։
Զոքանչը շուրթներն արագ շարժեքշարժեց, բայց Իպոլիտ Մատվեևիչի ականջին սովոր շեփորաձայների փոխարեն նա լսեց մեղմ, բարակ և այնպես աղիողորմ մի հառաչանք, որ սիրտը ճմլվեց։ Փայլուն արտասուքը անսպասելի կերպով գլորվեց աչքից և սնդիկի պես սահեց դեմքի վրայով։
― Կլա՛վիդա Իվանովնա,― կրկնեց Վորոբյանինովը,― ի՞նչ է պատահել ձեզ։
Կամացուկ սենյակ մտավ գյուղատնտեսի կինը և ձեռքից բռնած տարավ նրան, ինչպես փոքրիկ տղաներին են տանում լվացվելու։
― Նա քնել է։ Բժիշկը արգելել է անհանգստացնել նրան։ Դուք, սիրելիս, ահա թե ինչ, անցեց անցեք դեղատուն։ Վերցրեք անդորրագիրը և իմացեք, թե ինչ արժեք արժե սառցի փուչիկը։
Իպոլիտ Մատվեևիչը ամեն բանում ենթարկվում էր տիկին Կուզենցովային, զգալով նրա անվիճելի գերազանցությունը նման գործերում։
Դեղատունը բավական հեռու էր։ Գիմնազիստի պես դեղատումսը դեղատոմսը բռունցքի մեջ սեղմած, Իպոլիտ Մատվեևիչը շտապ դուրս եկավ փողոց։
Արդեն գրեթե մութ էր։ Սպառվող արշալույսի ֆոնի վրա երևում էր դագաղագործ վարպետ Բեզենչուկի թուլակազմ կերպարանքը, որը եղևնում եղևնու դարբասին հենված հաց ու սոխ էր ուտում։ Հենց կողքին պպզել էին երեք «հավերժահարսերը» և, գդալները լպստելով, ձավարե խաշիլ էին ուտում չուգունե պուտուկից։ Իպոլիտ Մատվեևիչին տեսնելուն պես դագաղագործները զինվորների պես ձգվեցին։ Բեզենչուկը նեղացած ուսերը թոթվեց և, ձեռքերը ախոյանների կողմքը պարզելով, փնթփնթաց․
― Ոտքի տակ են ընկնում, դրանց հերն էլ անիծած։
Սպորտային հրապարակի մեջտեղը, պոետ Ժուկովսկու կիսանդրու մոտ, որի ցոկոլի վրա փորագրված էր՝ «Պոեզիան աստված է՝ երկրի սուրբ երազանքների մեջ», աշխույժ խոսք ու զրույց էր գնում, որ ծագել էր Կլավդիա Իվանովնայի ծանր հիվանդության լուրից։ Հավաքված քաղաքաբնակների ըդնհանուր ընդհանուր կարծիքը հանգում էր այն բանին, որ «բոլորս էլ այնտեղ կլինենք» և որ «աստված տվել, աստված էլ վերցրել է»։
Վարսավիր «Պյեռն ու Կոնստանտինը» կանչելիս, որն ի դեպ այստեղ էլ արձագանքում էր «Անդրեյ Իվանովիչ» կանչելիս, այստեղ էլ առիթը բաց չէր թողել բժշկական բնագավառի իր գիտելիքները դրսևորելու, որոնք վերցված էին մոսկովյան «Օգոնյոկ» ժուռնալից։
― Բա բժիշկն ի՞նչ է ասում։
― Ի՜նչ բժիշկ։ Բա սոցապդրամարկղի բժիշկները բժիշկներ է՞ն։ ե՞ն։ Առողջին էլ մահվան դուռը կասցնեն։
«Պյեռն ու Կոնստանտինը», որ վաղուց արդեն ձգտում էր հաղորդում անել բժշկական թեմայով, սկսեց խոսել, երկյուղածությամբ շուրջը նայելով․